Աբովյան Խաչատուր՝   Պարապ վախտի խաղալիք

ՄՇԵՑԻ ՀԱՅՆ ՈՒ ՈՍԿՈՌԻ ՓԵՇՔԱՇԸ

Մեկ մշեցի հայ մեկ քաղաք մտավ,
Աբեն ուսին քցած՝ որ լիս չի ընկավ,
Ձեռի դագանակն, գլխի ֆասն, չարուխն
Հենց տեսան թե չէ էն քաղաքի խալխն,
Կռո՛ ձեն տվին, Մխո՛ կանչեցին,
Էլ ֆոտած եմիշ, խնձոր, սերգևիլ
Չմնաց, նրա գլխին քցեցին,
Շորումն, հաքին սաղ տեղ չթողին.
Որը բեղն ձգեց, որն աբեն քաշեց,
Որն վզաքոքին, որն ֆասի ծերին
Մուշտի ու քացի լավ տրաքացրին:
Ծեր մարդիքն էլ նրան, որ մատով տայիր,
Հազար տեղ կունդկի կտային, որ փչեիր,
Իրանց հունարը ցույց էին տալիս,
Բողազ ճոթռելով, նրա վրա գալիս:
Մեր խելոք Հայը՝ անհավատ երկրում՝
Մեծացած՝ հազար թոգում, չվանում
Գլուխ, ոտը դրել է, եդ դուս պրծել.
Սուսը, փուսն քաշեց, դեռ տեղ չէր ճարել,
Գնաց մյուս օրը, քունջ, պուճախ ընկավ,
Մեկ եքա ջվալ ոսկոռ մոտ տարավ,
էս նոր փալանն էլ՝ որ ուսին դրած՝
Չմտավ քաղաքն նա ուռած, ուոած,
Քարերն էլ տվին ծափ ու ոտն առան,
Բայց ինչ նրանք տեսան, չտեսնի քո դուշմանն,
Ով ծպտաց թե չէ, կամ շվացրեց,
Կռոն ոսկոռը առաջը քցեց:
Մեկ, էրկու, իրեք՝ էլ իշխան չմնաց,
Որ չառնի փեշքաշն, մնա աչքը բաց,
Ղալմաղալն ընկավ սաղ քաղաքի մեջ,
Թագավորն լսեց ու նրան ուզեց:
«Ծո ի՞մալ էնեմ քո խոքուդ ղուրբան
Գլուխս քո օդաց խողն, ես քո ծառան:
Վալլախա՛, մեր սուրբ Կարաբե գինա,
Զմլա խենթ ճժեր չոլում էլ չկա:
Ծո ծռվի ձեր վիզն, մեկ շեն օր մտնիս,
Շներ կխաչեն՝ մարդի տեսնելիս:
Մարդիք կխանչեն՝ խեդը խաց կուզեն.
Մարդիք զիմ վրա զմլա ձեն կխանեն,
Իմալ Էնեմ, շատ օր էլ միտք էրի,
էս աղեկ բանը ֆիքրս բերեցի:
Մգա ըխտիարն էլ իմ առին չի,
Ւնչ ամր կէնես, վըր իմ էս աչքի»: -
Թագավորն բերանն ու փորն հինգ սհաթ
Բռնած՝ մնացել էր ձեռաց գնացած:
Խելքը որ մի քիչ գլուխն հենց էկավ,
Տոնլուղ, ճամփի խարջն էլ ինքը արավ:
Ծաղր անիլն մեկ մեծ հունար, լավ բան չի,
Շատ վախտ էլ՝ անողն իր ոսկոռն կառնի:

Էս ներքևի գրած ոտանավորը էնպես մարդի վրա է գրած, որ ո՛չ գիր գիտի, ո՛չ գրի զորություն, ու գրողի վրա էլ՝ բերանը կցրվի: Իմ աշխարհաբառ գրածների գլուխը՝ շատ անգամ է էսպես բան տեսել, մարդի միտք չեն հասկանում, հենց իրանց իրանց խոսում են: Մեկ օր էլ մեկիցը էսպես բան իմացա, ու ի՞նչ պետք է արած, լավ կըլի, որ դերձիկն իր գազը, մաշեկարն իր բիզը, փինաչին իր ճոնդը, փռնչին իր գունդը՝ լավ ճանաչեն, տեղըները ծանր նստին, ամա չի ըլում: Ինձանից խրատ չի հասնիլ, ամա մարդի սրտին դարդ է դառնում, երբ էնպես օմքին էլ ա խոսում մարդի վրա, որ իր անունը դրուստ գրիլ չի գիտի: Ղորդ են ասել՝ թե տանու տերտերին օրհնյա՛ տեր չի ըլիլ: Ինչևիցե՝ թուր ու թվանք չունիմ, արզա գրիլ պետքը չի , թո՛ղ բլբյուլը խոսի:

Էշն ի՞նչ գիտի վարդն ի՞նչ զատ ա,
Նրանը փալանն (ու) թավալ տալն ա:

ԷՇՆ ՈԻ ԲԼԲՅՈՒԼԸ

Բացվել էր գարունքն, սար ու ձոր ծաղկել
Անուշ հոտն ու հովն ամեն տեղ բռնել:
Ամեն աշխարից, հեռավոր տեղից
Փախած, կորած ղշերն իրանց բներից
էկան, որ գարնան գալն շնորհավորեն,
Մեր ու ձագ նստած ծառերի վրեն,
Թփերի տակին, սարերի գլխին,
Իրանց սրտի քեֆն հայտնել կուզեին:
Բայց պարկեշտ բլբյուլն իր էրված սրտի,
Իր սիրուն վարդի սերն ու իր մտքի
Հասրաթն ու Էշխը բերան բերելով,
Խոր ձորում նստած, դարդերը լալով,
Նայում էր ջրին, իր վարդի թփին,
Ուզում էր բացվի ա՛խ՝ իր սիրելին:
Բայց վարդն անիրավ մնացել էր փակ,
Խեղճ բլբյուլի սիրտն դաոել էր կրակ:
Մեկ չոր քարի վրա մնաց կուչ էկած,
Աչքը իր վարդի երեսին քցած,
Լալիս էր, էրվում, «ա՛խ՝ վա՛րդ իմ կարմիր՝
Բացվի՛ր՝ երեսիդ մեռնիմ, ա՜խ բացվի՛ր:
Կամ իմ հոգիս էլ ա՛ռ, քո հետդ տա՛ր.
Կամ էրված սրտիս արա՛ դու մեկ ճար»:
Սար ու ձոր նրա սուքն էին անում,
Ծառ, ու թուփ, ծաղիկ նրա հետ ցավում,
Բայց ձեն չունեին՝ որ մեկ անցվորի
Եդ պատմեն, որ նրան մեկ չարա անի:
Էս դառն հադաղին սատանի քամին
Ո՛րդիանց հանեց մեր կորած իշին:
Քունն էր հատել, թե փալանը ծռվել.
Խոռակը պակսել, քիթն քամի մտել,
Գելն էր հետ ածել, թե տերը դնքսել,
Նոխտեն կտրվել, թե բեռից փախել:
Անկաջները խլշացրած
Պոչը ցցած, զուռնեն քոքած.
Սարնըվեր ընկած, որ չէկավ առաջ.
էն հաստ գլուխը թափ տվեց, զռաց,
էն մուռտառ դունչն էլ՝ որ վրա բերեց,
Անմեղ վարդի թուփն, կոկոմն որ բռնեց,
Մշրեց ու զռաց մեր էշ խնամին.
Սար ու ձոր իրանց աչքը փակեցին.
Ղշերը թռան՝ ա՜խ, ո՜խ քաշելով
Ծաղկներն երեսներն ծածկեցին՝ լալով,
Իմ անմեղ բուլբյուլն գլուխն թևի տակին,
Դեռ չէ՛ր հեռացել որ իր թշնամին
Հենց ոտը փոխեց, ընկավ ցխի մեջ.
Էլ ճանճ ու ագռավ չմնաց, վազեց
Ղոթուր մեջքն, ուսերն յարալու արեց,
Արինն քամակիցն շռռալով փախավ:
Թրքահոտ գոմումն կանգնած միտք արավ:
«Հարամ ըլի ինձ էս հաստ գլուխն էլ,
Էս գեշ անկաջներն, էս կոպիտ բոյն էլ.
Որ ո՛չ զռալով, ո՛չ քացի տալով
Ճանճին էլ ա չեմ վախացնում, ա՜խ՝ ո՞վ
Իմ հալիս կըլի, վա՜յ նրա օրին,
Վարդն էլ համ չի տալ իր դարդակ փորին»:
Էլի բլբյուլի էրված հոգին էր
Որ միտք անելով իր դառը ցավեր,
Էկավ, վարդի վրեն կանգնեց, սուքն սկսեց:
«Աննման իմ վա՛րդ» ողբալով ասեց,
«Թագուհի իմ վարդ՝ հոգուս սիրելի,
Անունդ հիշելով, սիրտս խորովի,
Ընչի՞ դառն աշխարս քեզ բերեց բհամ,
Որ մեկն էլ ա չի՛ իմանում քո համ:
Երկինքն ա տեղդ, ընչի՞ ես մնում,
Իշի կերակուր, էս փշի միջում.
Քանի փուշ ու էշ դեռ կան աշխարքում,
Կմնաս անտեր: է՛ս եմ միտք անում,
Ու գլխիս տալիս, էրվում, խորովվում:
Քո սերն հանապազ կպահեմ իմ սրտումն,
Բայց ու՞մ ասեմ, ո՞ւմ, իմ դարդերս՝ ա՜խ ո՞ւմ.
Էշն ի՞նչ գիտի ղադրդ՝ սրտումս էլ պահեմ,
Քեզ, ամեն խաթից միշտ էլ ազատեմ,
Էլի դեո քանի իշի հոտը կա,
Մեզ էս աշխարքումս մեկ չարա չկա:
Յ՛ա դու ինձ էրի, մեկ օր պրծնիմ,
Յա թև ա՛ռ, թռչինք՝ երեսի՛դ մեռնիմ»:
Իմ սիրուն բլբյուլ՝ մի՛ էդքան ցավիր.
Կա՛ց մեր միջումը՝ քո վարդը գովի՛ր,
Էշը թրքումն ա իր ծնունդն առել
Էլի թրքի հոտն նա կուզի առնել,
Քեզ վարդ, մանիշակ, քեզ ծառ ու ծաղիկ
Աստված փայ տվել, բլբյուլ գեղեցիկ:

ԱՍԱՑՎԱԾՔ

ԽԱՆԸ

Ժամանակավ մեկ նաքյազ հարուստ կար.
Մեկ որդի ուներ, էն էլ անհունար:
Մեռավ, մեկ միլիոն նա փող եդ քցեց,
Որդին խան դառնալն մտքումն դրեց:
Նալաթ սև սիգին, մարդ ի՞նչ կամենա,
Որ փողով չճարի, ջանը դինջանա:
Խանությունը որ գտավ, ու պրծավ,
Բեկլարբեկու տեղ ճարել կամեցավ:
էն էլ ձեռք բերեց, սիրտը դինջացավ:
Հիմիկ էլ վազիր լինիլ ուզեցավ,
Կամ թագավորի դռանն ու քովը
Մեկ մեծ գործք ճարիլ անցավ մտքովը:
Ղոնշունի գլուխ ըլիլ, խաչ, նշան
Դոշին քաշ անիլ: էս էր նրա բանն:
Բայց մեր խեղճ խանի ծուծն ու գլուխը
Հենց դարդակ էին, որ քամեիր, ծուխը
Քթովն դուս կգար, այբի կտոր չկար:
Շնորք, մարիֆաթ փողով ո՞վ կտար:
Ա՜յ իմ անխելք խա՛ն՝ թո՛ղ էդ քո ֆիքրը:
Բայց չէ մեր խանի է՛ս էր հենց միտքը,
Որ վազիր դառնա, կամ ղոնշունի գլուխ.
Նստի դիվանուն, սրտի սոխն ու ոխն
Հանի, ամենին հրաման անի:
Որին կպչի նա, իրան չէր հայտնի:
Բայց նրա շնորքն հենց իր միլիոնն էր,
էնդով էր ուզում բոլորը ճարեր:
Քոշք ու ամարաթ՝ լավ բաբաթ սարքեց,
Խազինի դուռը, քիսեն բաց արեց,
Աշխարք մնացել էր վրեն զարմացած,
Ո՞վ ասես՝ որ նրա հացին չէր նստած:
Զուռնա, նաղարա միշտ դմբում էին,
Նրա ամարաթումն, ու նա իր քեֆին
Նոքար ու ֆառաշ ոսկով զարդարած,
Ամեն կողմիցը նրա կուշտը բռնած:
Կառեթումն էլ որ չէր նստում փքված,
Հենց իմանում էր, սար ու ձոր չոքած՝
Իրան էին միշտ գլուխ վեր բերում,
Չունքի սաղ քաղաքն նրա հացն էր ուտում:
Ում լեզուն սուր էր, փորը մեծ ու հաստ,
Փորըսող նրան գովում ամեն վախտ:
Մկան պոչի պես կուչ ու ձիգ անում,
Գլուխը փչում, աչքը թոզ ածում.
Լիրբ լեզվով նրան երկինքը հանում.
Իմաստությունը, շնորքն մեծացնում.
Հոգին հանում ու քիսեն դարդակում:
Խանի սիրտն էսպես կատվի ձեռի էր,
էսպեսի վրա նա քաղցր աչք ուներ:
Ինչ սհաթի էլ հացն ուտում էին,
Ծիծաղում վրեն, լափ ածում գլխին:
Բայց ո՞վ չի գիտի, թե փողը՝ ձեռի
Կեխտ ա, ու մեկ օր կհատնի, կպակսի:
Միլիոնը գնաց վայ տեր կանչելով,
Խանն էլի փորի Ֆիքրը քաշելով.
էլածն էլ տվեց քամուն, ու կերավ.
Ինչ սրտումն ուներ, սատանեն տարավ:
Վազիրությունը ու մեծությունը
Ղոնշուն ունենալն, իշխանությունը
Վաղուց էր խեղճը աքլորին բարձել:
Փորը կարաս, ոռքն էլ ծակ, գլուխն էլ:
Ինչքան էլ ածես, հերիք ե՞րբ կասի,
Վա՜յ նրան, որ փորին կդառնա գերի:
Խեղճ խանի բանը քիչ քիչ շլոր դառավ
Ձեռը պակսեց ու փողի տուտն հատավ:
Միլիոնն էլ գնաց, զուռնեն էլ, սազն էլ:
Ազիզ բարեկամք՝ հո վաղ հեռացել:
Սառած ջաղացի պես մնաց կանգնած:
էլ ո՞վ նրա դուռը կգար, կաներ բաց:
Վիզն էլ բարակեց, երկուտակ փորն էլ,
Միս, մորթի, կաշի երեսին կպել:
էսպես նա իրան կանոն էր շինել,
Երբ մարդ ուզում էր պատճառն հարցնել,
է՛ն ախն էր քաշում, որ հետը հոգին
Ուզում էր դուս գա, ասում հարցնողին:
«Ով էս աշխարքումն որդու լավություն
Կուզի, թո՛ղ տա նրան շնորք, կրթություն:
Խազին, դոլվաթ կերթան, կփչանան,
Մարդիս իր ուսո՛ւմն կմնա միայն»: —

ԲԱՂԴԱՏԻ ՃԱՄՓՈՐԴ ԷՇԸ

Եփրատ գետի կանաչ ղրաղին
Կենում էր մեկ խեղճ ռաչպար:
Անունն Հասան. իր հավատին
Արի, բարի, արդար, անշառ:
Մեկ էշ ուներ մեր Մուսուրմանն.
Սիրում, պաշտում ախպոր նման:
Էնպես էր նրան թիմարում, պահում,
Խերն ու լավությունն ամեն տեղ գովում.
Լիսը բացվում էր, թե օրը մթնում,
Քամակին բազմած՝ Հասան տուն մտնում:
Մտքի հետ ընկած վախտն նոխտեն թողում,
Էշ ախպորն էնպես էր նա հավատում,
Որ նա իր բեռը միշտ տուն կտանի.
Թե ուզենա, մարդ ճշմարիտն ասի,
Էշն իմաստուն էր, խոսիլ պետքը չի՛:
Գլուխն էլ շատ հաստ, կոխքն ու անկաջն էլ:
Բոլը սուրահի, տեսնողի աչքն էլ
Հետո գնում էր, հենց զգաստ, հպարտ էր:
Հասանի դարդերն ցրվում զռալով,
Մեծ մեծ անկաջներն թափեթափ տալով:
Սիրուն բոյն ղորդ ա՝ քաշում, մաշում ա
Մեր սիրտը, բայց մեջը ոչինչ խեր չկա,
Երբ գոգրեն դարդակ ու ծուծը բարակ
Մարդ չի ճանաչում ո՛չ էշ, ո՛չ քուռակ:
Խելք է հարկավոր: Պարոն էշն քիչ, շատ
էստուց էլ ուներ, էլ ի՞նչն էր կիսատ:
Բեռի տակին չէ՛ր բուդուրմիշ ըլում:
Աչքը առաջին. դուզ ճամփեն գնում:
Դբի դեմ գալիս նա շարժում կամաց,
Ինչպես մեծ մարդը իր բաղումն կանաչ:
Անվանի Սադին էնպես է գրում,
Թե ճշմարիտ խելքն էնդում ա մալում,
Որ իմստունի խրատը լսենք,
Ու բեռի տակին բնավ տնքալ չենք:
Կտանենք անսաս: Տեղն ընկած վախտն էլ
Կհամբերենք, գլուխ չենք ցավացնիլ:
Մեկ անգամ Հասան իշի վրա բազմած՝
Գնում էր քաղաքն նա երիշ քաշած:
Մեկ դարվիշ էկավ փետով նրա առաջն:
Միրուք, մազն սպիտակ: Մեկ պոպոզ գլխին.
Հասան տեսավ՝ ձեռն դրեց ճակատին:
«Բարի օր՝ աչքի լիս»՝ ասեց դարվիշն:
«Փեղամբարն օրհնի քո ալիշ, վերիշն:
էդ քո տակին ի՞նչ էշ ունիս սիրուն»: —
«Դարվի՛շ բաբա՝ իմ մխիթարությունն,
Ընկերն էս էշն ա. իր գեղեցկությունն
Խելքովն ավելցրել, իմ սիրտս առել
Խոնար, հնազանդ, ճամփին վելագ էլ:
Նոխտեն թողում եմ, իր գլխու գնում
Ամեն ժամանակ, ու ճամփեն գտնում:
Չէ՛ թե ես սրան, սա՛ է ինձ պահում:
Հոգիս էլ ուզեն, կտամ սրա գնում:
Քսան թուման էլ տան, չեմ ծախիլ սրան»:
«Թե կուզես, հարիր ես կտամ դրան»: —
Շատ ուրախությամբ սուրբ դարվիշն ասեց,
Որ կակղի Հասանն ու ռխին նայեց:
Հասան իր իշին՝ իր աչքի լսի
Հետ չէր փոխիլ հեչ, ամա թումանի
Ձենն որ իմացավ, ջանը դող ընկավ:
Փողն ո՞ւմ չի խաբել: Հասան բոշացավ.
Ի՞նչ պետք է արած: Ձեռը բարձրացրեց,
Էն ա բարըշիլն էր նա ուզում հենց:
Դարվիշն միտք արեց ու խոսքը փոխեց,
Ուրիշ թահր նրա գլուխը փչեց:
«Նհախ ասեցի, որ իշիդ ծախես,
Գիտեմ, որ դրան դու շատ սիրում ես:
Խեղճդ գալիս ա, աչքիցդ եմ տեսնում,
Լսի՛ր, ի՛մ որդի՝ տե՛ս, ի՞նչ եմ ասում:
Շատ կարելի ա էնպես բան արած,
Երկուսիդ բիրդան հացի հասցրած
Ասա՛ ինձ՝ էշդ հեչ գիտի՞ խոսիլ»: —
— «Հեչ մեկ բառ էլ ա, ի՞նչ պետք է ծածկիլ»: -
— «Կամ գրել, կարթալ, խելքը բան կտրել,
Աշխարքի խերն ու շառը ճանաչել»: —
«Ի՞նչ ես հարցնում»: — «Բաս որ էդպես ա,
Էդ էշը ուրիշ քյամալի տեր ա:
Պետք է պատմություն, աշխարհագրություն,
Լավ գիտենա, ու փիլիսոփություն»: —
Ա՜խ՝ ի՞նչ ես դարդակ խոսքեր դու խարջում,
Ա՜յ դարվիշ բաբա՝ ու գլուխս տանում:
Էդ որ գիտենար, դու ի՞նչ ես կարծում,
Էլ մտիկ կտա՞ր դնչիս, կմռար:
Ինձանից էլ հո՝ դա անց կըկենար:
Էշն էլ որ ախըր փոլիսոփ դառնա,
Էլ ո՞ւր կորչին բաս Դարվիշ ու Մոլլա»: —
«Գեղ տեղ մեծացածն քեզ պես միտք կանի,
Բերանդ էլ որ քեզ քաշես, լավ կըլի:
Էշ փիլիսոփա՞: — Ի՞նչ զարմանք բան ա,
Էդպես հրաշք մկամ աշխարքումս կա՞:
Սուտ սանիաթ չունիմ, քեզ խորհուրդ տալիս,
Կամ ա՛ռ էս քիսեն, կամ լսի՛ր խոսքիս:
Թո՛ղ սիրելի Էշդ մեկ Մեքքա տանիմ,
Աչքը բաց ըլի, ես գլխին կանգնիմ:
Մեկ քանի վախտ դու հուփ տուր քիչ սրտիդ,
թե որ բարով գանք, ու տեսնիս իշիդ,
Ի՛նչքան լեզվների դա տեղյակ կըլի,
Որ Քյաբը գնա, ուխտ անի, տեսնի:
Մենակ սրա աղոթքն ու արած նամազն
Իրան էլ կտա, քեզ էլ քո մուրազն:
Թե ջրի պես դա ղուռան չկարթա,
Իրանից նոր բան չըշինի, դուս տա,
Աշխարքի շնորքն դա մարսած չըլի,
Երեսիս թքի, ինձանից ուզի
Դրա ջառըմեն: Ի՛մ վզիս ըլի:
Տարի չքաշի մեզ եդ կտեսնիս,
Փողն էն ժամանակն դու կիտուկ կանես:
Կամ բանը կտրի՛, հարիր թումանն առ,
Կամ թո՛ղ՝ մենք գնանք Մեքքա բարաբար»: —
«Թողի»՝ ասեց մեր հաստագլուխ Հասանն:
«Ի՞նչ եմ անում փողն, որ ունիմ դրան:
Ափսոս եմ գալիս, վախտը չկորչի:
Էն ի՞նչ փառք, պատիվ, էն ի՞նչ աչք կըլի,
Որ տեսնի՝ տակիս էշը զուոանի
Համն առած՝ եդ գա, ինձ տանի, բերի:
Աստված ձեզ բարի ճամփա տա, գնաք,
Ու սաղ սալամաթ բարով եդ դառնաք»: — —
Ասեց ու Հասան իշիցն վեր էկավ,
Աչքերին պաչեց, բարով տվեց, առավ:
Դունչ, անկաջ ու պոչ մեկ լավ տնդղեց.
Ղոլան ու փալանն, ոռտենն դրստեց,
Նոխտեն ու բիզը քըցած նրա վիզը,
Հոքոց հանելով, Դարվշին տըվեց:
«Թասխրս բաշխի՛ր իմ էշ հոգի ջան».
Լալով, կսկծալով ասեց մեր Հասան:
«Ես չէի թողալ քեզ էդպես միայն:
Հալալ ձեռի եմ քեզ էս օր հանձնում:
Աստծո՛ւն ամանաթ՝ մեր հանդումն, չոլումն
Ի՞նչ պետք է սովրիս, որ տանը մնաս,
Երկիր չտեսնիս, աշխար ման չգաս:
Ճանճի, ու բոռի, բզեզի ձեռին
Դու եսիր դառնաս, կորցնես քո գին:
Գնա՛, սրա աղոթքն քեզ միշտ կպահի,
Սիրտդ ուրախ բոնի, իմ անունս հիշի:
Մեկ քանի ծունր էլ ինձ համար դու դի՛ր,
Ուսումդ ա՛ռ ու էլ շուտ վերադարձի՛ր:
Մահմադի աչքը վրեդ քա՛ղցր ըլի,
Փչվի փուշ ու քարն, որ քեզ կդիպչի»: —
Ինչպես որ էլավ՝ սուրբ Դարվիշ բաբեն
Կուզ կուզ անելով բազմեց իշի վրեն:
Լեն շորերն չորս կողմն փռված՝ ճոլոլակ,
Ոտներն աջ ու ձախ ընկած քաշ ու կախ:
Էշը գնում էր, տերը ձեն տալիս:
«Խոսքը խո՛սք ա հա՜, տարին անցնելիս,
Ես ձեզ կսպասեմ»: — Ասեց ու ոտով
Ընկավ նա ճամփա՝ Դարվշի փեդով:
Հոգին բերնին կպած՝ նա գեղը հասավ,
Ու տանը նստած՝ մունջ մունջ միտք արավ:
Աստուծով էշս շատ քյամալի տեր
Դառած եդ կգա: Է՛ն վախտն տեսնողներ
Թո՛ղ զարմանան ու աչկըներն դուս գա,
Հիմիկ ի՞նչ խոսիմ, թո՛ղ նա եդ դառնա:
Մեկ տարուց եդև իրար մի տեսնինք,
Իրարից փափագ ու հասրաթ առնինք:
Մեկ տարի էսպես թող ոտով ման գամ,
Եդո իմ փառքը աշխարքին ցույց տամ:
Շուշա չի ոտներս՝ որ թեզ փշրվի,
Մոմ չի իմ մարմինս՝ որ հալվի, էրվի»: —
Էսպես էր ցավում Հասան, միտք անում,
Օրերն համարում: Տարին լրանում:
Դարվիշն իշի վրա շատ տեղ անց կացավ,
Բոլոր Օսմանլվի հողը ման էկավ:
Պտղովն լիքն ա էն մեծ Դիարբեքիր,
Աբրշմի մաքյան էն Պարսից երկիր,
Մարգարտով լիքը Մսուր, Ղայսարի,
Հալեբ, ու Թոխադ, ու հինն Եդեսի.
Շրջեց ու հասավ մեծ քաղաքն Հարամ
Ուր՝ ինչպես պատմեն, ծնվեց Աբրահամ: —
«Հրես է՛ս տեղ ա՛՝ուխտավորն ասեց,
Մեր իշի նոխտիցն բռնեց, կանգնացրեց:
«Որ Ալեքսանդր Մակեդոնացին
Ջարդեց, հետ ածեց Պարսից ղոնշունն:
Էն տեղ էլ՝ Կեսար քաջ Հռովմայեցին
Եկավ ու տեսավ, հաղթեց Միհրդատին:
Աչքդ բաց արա՛, որ գլուխդ մտնի»: —
Բայց պատմությունը իշին քյա՞ր կանի:
Ոչ ջուղաբ տվեց, ո՛չ մեկ բան խոսեց:
Շատ բեզարելուցն անկաջներն ցցեց,
Նրա հոր խերին թափեթափ տվեց,
Պոչ ու գլուխ զլեց, ու մեկ կուշտ զռաց
Սուրբ Դարվիշն էլ հո՝ միտքը մոլորած,
Չէր կարծում, թե ինչ կա իր առաջին,
Բեղաֆիլ՝ ա՜խ, վա՜յ նալաթ սատանին.
Իշի ոտն առավ մեկ ախմախ քարի,
Բուդուրմիշ էլավ էնպես բիրադի
Ինքը մեկ ղրաղ քյալլի վրա ձգվեց.
Դարվիշն մյուս կողմն՝ ջարդվեց փռվեց:
Պատմությունն էլ գնաց, անիծած ուխտն էլ,
Դարվիշն իշին էր տնքալով օրհնում,
էշն իր ոտների ցավն ու դավն քաշում:
Օրհնություն, անեծք ի՜նչ խեր ունին՝ որ
Էսպես հադաղին լինին զորավոր:
Դարվիշն քիչ քիչ իր փալաս փուլուսը
Իր պոպոզ գդակն, իր ջուլն ու պոզը
Հավաքեց, մինչև էշն էլ խոր քնեց.
Դարվշի կետին, որ կոխքը չքոքեց,
Բիրդան վեր թռավ, պոչ ու դունչ դզեց,
Հողն էլ թափ տվեց, առաջին կանգնեց:
Սուրբ Դարվիշն էլ հո՝ բիզը հազրած,
Վիզը կրակեց ու վռկեց առաջ:
Շատ ու քիչն աստված գիտե՝ թե ինչքան
Ճամփա գնացին, ու էկան բիրդան
Մեկ մեծ քարվանի նրանք ռաստ էկան:
Ուղտ ու էշ բարձած, ջորի ու հայվան
Ուխտն էին գնում Քյաբն՝ զնգզնգալով,
Մահմեդի գյոոը ուզում կարոտով:
Դարվիշն դարվիշին ու էշը իշին՝
Բարով առան շուտ՝ ու սալամ տվին:
Որը շոքիցն էր տրտնջում, էրվում,
Որը փալանը, բեռը ծռմռում:
Քացի ու զռոց, չոշ ու զռզռոց
Ո՞վ կարա, պատմիլ ու հարայ հրոց:
Ի՞նչ զարմանք: Մեքքի անունն ու սերը
Վառել էր նրանց սիրտն, հոգին, փորը:
Բայց էս ի՞նչ էր դեռ, մարդ որ միտք անի,
Թե ո՞վք էին նրա՛նց վրեն բազմած՝ աղի:
Թիվ չկար, համար նրանց ո՞վ կտար.
Իմաստուն ասես, հեքիմ, ուստաքյար.
Աստղաբաշխ ու լավ պատմություն գրող,
Փիլիսոփա ու խաղ, տաղի հանող:
Ջադուբազ ու էլ ղուռումսաղ ասես,
Լեզու գիտացողն թե հեսաբ քցես,
Բանը կհասնի՝ հո Տրապիզոն,
էլ ո՞վ եդ կգա մեր քարվանի քովն:
Դարվիշն էլ լավ օր սրանից ավելի
Երբ ձեռ կքցեր, աշկերտին կրթի:
Մեկը ունքերը ամպի պես կիտած՝
Աշխարքի բհամ գալն էր եդ պատմում.
Մեկը քիթ ու նոթ քացախացրած՝
Լեզվի դուս գալն էր մեկնում, բաց անում:
Թողանք դերձկի ու ջուլհակի զրիցն
Խառադի, բրդի ու աշպազի բրինձն.
Մաշեկարի բիզն, չարվադարի վիզն:
է՛ն ձենն էր ընկեի է՛ն խոսքն, աս ու լիսն,
Որ մարդ իր գլխին թե տեր չկենար,
Բեյինն էլ հետը կճաքեր, դուս կգար:
Բայց ամենի ռեխն, բերանն ու լեզուն
Մեկ թարաքյամա կուզեր ճղի իսկույն:
Սարում, մեծացած բռի, աղլամազ.
Հենց իր զուռնեն էր փչում, ու իր սազ.
Թե Ադամ պապը Եվի հետ դրախտումն,
Թարաքյամեվար էր խոսք, զրից անում:
Աջակողմն էլ մեկ հաստափոր ախմախ
Մեջ էր բերել իր շինած տաղ ու խաղ,
Իր հաստ գլուխը երկինքն էր հանում,
Ուրշի գրածը ցեխն ու ռեխն կոխում:
Ձախակողմն էլ մեկ ուռած եզի գլուխ՝
Հով տալով ձգվել՝ մզում իր չոր ղուղն,
Թե աշխարքիս վերջն ի՞նչ պետք է ըլի,
Էլ չէր հարցնում՝ թե ներկա վախտի
Բանն ի՞նչպես կըլի, ու չէ՛ր էլ գիտում:
Էշ փիլիսոփեն բոլորի միջումն,
Գլուխը քաշ արել՝ անկաջ էր դնում,
Ինքն իրան անսաս միտքն լուսավորում:
Տեր ու տուն, թավլա մտքից էր հանել,
Էնքան էս ֆքրումն թաղվել էր, խրվել:
Ճանճերին նալաթ՝ որ չէին թողում,
Պոչ ու գլուխ դողում, ու սիրտը խաոնում: —
Ուղտը ուխտն արեց,
Էշը էշխն առավ,
Դարվիշ, քյալբլայի, թաջիր ու ասնաֆ
Մուրազի հասած, ամեն եդ էկան:
Վերջը վախտն էկավ, տարին լրացավ,
Հասան իր իշին հասրաթ մնաց, մեռավ,
Մեկ իրիկուն էլ խիստ դարդավարամ
Նստած իր տան դռանն նա քնահարամ.
Ա՜խ ո՜խ քաշելով՝ ասում էր, լալիս:
«Անիրա՛վ Դարվիշ՝ ախըր իմ իշիս
Ի՞նչ արիր, ա՜յ դու անիծած, անսիրտ:
Փուշ դառնար ճամփեդ, շլինքդ փորումդ
Ցցվեր, որ իմ տունն Էսպես քանդեցիր:
Իմ աչքիս լիսը հանեցիր, փչացրիր:
Բոլոր սաղ օր մենակ եմ բանում,
Դու իշիս վրա փաշի պես նստում:
Քեֆիդ ման գալիս, աշխարքը շրջում:
Հարամ ըլի քո տված մարիֆաթն,
Քունս հատել ա, դարդ ու ղասաֆաթ
Ջանս առել, սպանում ինձ՝ այ բեմուրվաթ:
Իմ ջաֆիս կեսը էշս էր վերջացնում,
Էսպես մնացել եմ ես ցավի միջումն:
Ախր ե՞րբ կըլի, որ մուրազս առնիմ,
Էշ ախպորս տեսնիմ, ու հողը մտնիմ»: —
Էս ասեց՝ թե չէ աչքդ բարին տեսնի,
Գլուխն որ վեր քաշեց, մեկ ձորի միջի
Դարվիշն շեք արած՝ իշի վրա՝ անսաս
Գալիս էր կամաց ու դեմը տմբում,
Դեմն իշի գլուխը քաշում, ու բզում.
Քամակի վրա շուռ գալիս, ննջում,
Գլուխն իշի գլխին տալիս, վեր թռչում:
«Տո հրեն գալիս են՝ վա՜յ քո տղիս տղա,
Մարդի միտքը կարճ ու սիրտը նեղ ա»:
Ասեց, տեղիցը էնպես թռավ Հասան,
Որ ոտ ու գլուխ իրարով դիպան:
Դարվիշն մոտ էկավ՝ նրան ողջույն տալով,
Հասան գնաց առաջ՝ լալով, խնդալով:
— «Ո՞ւր է իմ ազիզ էշն»: — Նա ձեն տվեց:
— «Քո՞ռ ես, չե՞ս տեսնում: — Դարվիշն եդ կրկնեց:
— «Բարեկամիդ էլ որ չես ճանաչում,
Ծախել ես գլուխդ, էլ ի՞նչ ասեմ, ո՞ւմ:
է՞ս չի քո էշը»: — «Վա՜յ օրիս, ըմբրիս,
Ես ո՞ր ջուրն ընկնիմ, ի՞նչ վայ տամ գլխիս:
Աչքս դուս էկել, էշս չոլախացել:
Սաղ ոտի տեղը կաղ ոտն ա ճարել:
Ալլա՛հ, իլլալլահ՝ փեղամբարի գլուխն,
Մահմադի արևն գիտենա, իմ ծուխն
Հատել, տունս քանդվել: Ես էլ ի՞նչ անեմ»: —
«էդուր խոսք չունիմ, կհավատացնեմ,
Որ հոգին կաղ չի ու միտքը շատ սուր»,
Դարվիշն ասեց նրան ու աչքն ածեց մուր:
«Վայ իմ սև օրին՝ ա՞չքն ուր է մնացել,
Որ էսպես քոքիցն քոռացել, փչվել»: —
— «Շատ ղորդ ես ասում, մկամ իմաստունն
Չի՞ կարող ըլիլ քոռ ու շատ գիտուն:
Ղուոանումն էլ ա էս բանը գրած.
Մեկ աչքով պետք է սիրտը քննած:
Լա՛վ է աչքով քոռ ըլիլ, քան մտքով»: —
«Էն հաստ վիզն ո՞ւր է», ասեց տերն լալով:
«Էն լիքը փորը, էն դոշն ու թուշը,
Էսպես քոսոտ, լղար ե՞րբ էր իմ էշը:
Գյամու պես էկել լցվել, հաստացել.
Գառան անկաջներն մսումը թաղվել.
Էսպես էր դղդղում նա ման գալիս էլ,
Որ ուղտ ու գոմեշ կուզեին ճաքել:
Հիմիկ հենց բռնես՝ ուլ ըլի դառած,
Ոսկոռն մնացել կաշվիցը կպած:
Փչես, վեր կընկնի, ի՞նչ իմ գլուխս լամ»: -
«Հո ռաչպարի խելքն իմ բա՛րեկամ,
Հո էս քու իշի. ո՛ր ջհանդամ գնամ:
Տո խե՛լք ասա՛՝ խե՛լք. ի՞նչ անտաշ մարդ ես,
Մարիֆաթ ուզի՛ր, հաստ փորն ի՞նչ կանես:
Լեզու հարցրո՛ւ, տե՛ս՝ ի՞նչ ա սովրել,
Ապա սկսի՛ր դու ինձ քարկոծել»: —
— «Մարիֆաթ ունի՞, ուրեմն իմ Էշը»: -
— «Էլ ասիլ կուզի՞»: — Ասեց Դարվիշը: —
«Էլ Սողոմոնի գիրք չի՛ մնացել,
Բոլոր Ասիո լեզվովն հո էլ
Ջրի պես գիտի: Խանի ու բեգի
Ջուղաբը կտա: Աստծուն է հայտնի:
Տա՛ր, մեկ քանի օր թավլումդ կապի՛ր,
Թ՛ող, քիչ դինջանա, հետո իմացի՛ր:
Ժամանակ չունիմ, է՛դ դու, էդ քո տված
Ամանաթդ: Աստված ձեր բանն հաջողի՛,
Ձեր ցավն ու չոռը՝ թո՛ղ քամին տանի:
Մնաս բարով իշիդ հետը մուղարար,
Ես պարտքիցս պրծա, դու արա՛ դրան ճար»: -
«Թողություն արա՛՝ սուրբ Դարվիշ բաբա,
Ուր գնաս, քեզ քոմակ փեղամբարն դառնա,
Ավել պակասը ների՛ր, ինձ բաշխի՛ր,
Գնաս բարով, ինչպես դու բարի եկիր:
Ու դո՛ւ աչքի լիս՝ իմ էշ շնորհալի՝
Մտի՛ր առաջվան տեղդ ու դինջացի՛»,
Դարվիշն հեռացել՝ ճամփին գնում էր,
Որ Հասան իշին դեռ գուրգուրում էր:
Քոռ աչքին պաչում, կաղ ոտն համբուրում,
Մեջքը սղալում ու հետը խոսում:
«Ընչի՞ էդ բլբլի լեզուն չի բլբլում,.
Ընչի՞ բերանդ կապել, չես խոսում.
Ա՜յ իմ շնորհալի արևածաղիկ՝
Ախր էդ հալին՝ թե տեսնին մարդիք,
Քեզ ի՞նչ կասեն, ինձ, մեկ լավ միտք արա՛,
Աշխարք շրջելու մարիֆաթն է՞դ ա:
Ամա չէ, էս օր բեզարած կըլիս,
Մի քիչ դինջացի՛ր, դու լսիր խոսքիս:
էքուց տեսածդ պատմի՛ր մեզ քիչ քիչ:
Իմ ջանը դուս գա՝ ճամփին հո չամիչ
Չէին տալ քեզ՝ էդ ե՛ս էլ լավ գիտեմ,
Հլա դինջացի՛ր՝ ես քեզ խնդրում եմ:
Հետո պատմի՛ր մեզ քո սովրած բաները:
Խոտով, դարմանով լիքն ա մեր ամբարը՝
Պռտեպռունկ՝ դու հեչ էլ չի վախենաս,
Կե՛ր, քեֆիդ պարկի՛ր, որ դու կարենաս
Իշտահով ասիլ, թե ի՞նչ ես տեսել,
Լսել, իմացել, քեզ դատում արել»: —
Էն մեկ գիշերը սաղ տարի դառավ
Հասանի համար, ընչանք լուսացավ:
Հարևաններին բոլորին ասեց՝
Ավետիք տալով ու հավատացրեց,
«Թե իր թավլումը մեկ փիլիսոփա
Կա իշի ցեղիցն: Մարդ չի զարմանա:
Ամենին կանչեց. գան, նրան տեսնին:
Դաստա կապած՝ մյուս օրն հավաքվեցին:
Հասան ձեն տվեց: «Ա՛յ մեր ջամըհաթ՝
Էս ձեզ՝ իմ Էշը, ո՛չ բարակ, ո՛չ հաստ:
Թարաքյամերեն ոտանավորով
Ու Ասորեվար՝ դա արձակ գրով
Կարող է խոսիլ, շնորքը հայտնիլ.
Խնդրում եմ հետը մի քիչ զրից անիլ»: —
Մեկ քաչալ, քոռ մարդ՝ միրուքը ղաբա,
Դուս Էկավ մեյդան, որ հետը խոսա,
Գլուխ վեր բերեց ու սալամ տվեց,
Իմաստուն իշին խոսալ դուս կանչեց:
«Երկինք ու երկիր ի՞նչպես են կապված,
Լուսինն ընչի՞ է պոզով ստեղծված,
Հույս ունիմ, ասեց, որ չբարկանաս,
Թասխըս բաշխես ու չի՛ նեղանաս,
Ա՛յ չորս ոտանի, ուսյալ կենդանի՝
Գեղըցու գոգրումն ի՞նչ խելք, շնորք կըլի:
Էդ իմաստության ծովը դարդակի,
Որ մեզ էլ քիչ փայ դրանից հասնի»: —
Էշը դունչը կապ՝ մնացել էր կանգնած,
Ու մեր գեղըցիքն էն ա հազրված՝
Ուզում էին՝ որ Հասանի գլխին
Մեկ ջվալ ծիծաղ ածեն ու քաշվին: —
«Մի քիչ սաբր արե՛ք»՝ Հասան ձեն տվեց,
«Ամոթու էսպես սա ձենը կտրեց:
Փիլիսոփա է, որ հատը չունի:
Հավատացե՛ք ինձ, թողե՛ք միտք անի»: —
«Կացե՛ք մեկ սհաթ՝ տո ի՞նչ ա էլել»,
Փինաչին սկսեց էն կողմիցն ասել.
Փորը հաստ, ինքը յոռնիկ շախաչի,
Յարամազ քոսա, շատ էլ հանաքչի: —
«Մտիկ արա՛ ինձ, ա՞յ երկարանկաջ
Իմ փիլիսոփա՝ որ գնացիր Հաջն:
Ասա՛, մի տեսնիմ, քանի՞սն ա սհաթի:
Ի՞նչ ես ամաչում, էս էլ հո դժար չի»: —
էշը ունքերը մի քիչ եդ տարավ,
Քամի մտավ քիթն, թե երազ տեսավ,
Անկաջներն նորեն թափեթափ տվեց,
Մեր կանգնողներին լավ մտիկ արեց:
Քթի ծակերը թունդ լենացրեց,
Ոտներն եդ քաշեց, պոչը դուզ ցցեց,
Ինչքան ղվաթ ուներ է՛նպես զիլ զռաց,
Որ պատ ու գետին մնացին խլացած: —
«Հա՞յ բարաքյալլա՝ նոր փիլիսոփա:
էդ հունարն հո մեր քառակումն էլ կա,
Շե՛ն կենա, հաստատ պահողիդ տունը,
Որ ունի իր մոտ քեզ պես իմաստունը:
Աստված ողորմի՛ խրատողիդ հոգուն»: —
Մաշեկարն ասեց: Բայց խալխի լեզուն
Կապվել, փակվել էր ու էնպես ծիծաղ
Իրանց օրումն էլ չէին տեսել՝ սաղ: —
Հասանի փոխանն է՛ն կատուն ընկավ,
Որ մեկ դագանակ իսկույն վեր առավ:
Իշի ոտն ու գուխն լավ բաբաթ դզեց.
Խղճի ոսկոռտանքն բոլոր փորն ածեց:
«Ընչի՞ ես ծեծում՝ ա՛յ դու հե՛ր օրհնած»՝
Փինաչին էլ եդ Հասանին ասաց:
«Ասա՛, ի՞նչ տեղից ես դու իմացել,
Թե էշդ մարիֆաթ, խելք ա սովորել:
Փիլիսոփոսի պես խոսալ գիտի,
Ո՞վ ա լսել՝ թե էշը կխոսի:
Դարվիշն ուզել ա աչքդ թոզ ածի,
Ոտով ման չգա, որ չբեզարի:
Դու էդ դդում, դարդակ գլխովդ
Նրան քոմակ արիր էդ խեղճ իշովդ:
Էդ հունարի տեր էս տեղ էլ շատ կա,
Ու դու՝ բա՛րեկամ՝ ի՞նչ զարմանք բան ա,
«Ով էշ ճամփա գնա, էշ էլ եդ կգա,
«Բայց էշը նա է, որ կհավատա»:

ՔՈՌԵՐԸ

Մեկ քանի քոռ մարդ ընկած մեկ ճամփա,
Էնպես էին գնում, ինչպես քոռն կէրթա:
Երբ սաղ աչկանին ճամփեն ցույց չտա:
Ոտն էին փոխում, բուդուրմիշ ըլում,
Կամ քյալլի տալով՝ գետնի վրա չոքում:
Անց կենողի մեկն՝ էս որ հենց տեսավ,
Սիրտը մրմնջաց, մեկ փեդ վեր առավ,
Ու նրանց տվեց, որ էլ վեր չընկնին,
Փեդը դեմ տալով՝ գնան, տեղ հասնին:
Քոռերի մեկը գլուխը պատռած՝
Փետը ձեռն առավ ու ընկավ առաջ,
Ու մեկելներին եդևիցն քաշեց:
Էսպես իրար բռնած՝ քոռ սուրուն քաշվեց
Ու առաջվա պես էլ վեր չի ընկան,
Լոք լոք անելով՝ քիչ որ հեռացան,
Հանկարծ մեջըներն խիստ կռիվ բացվեց,
Առաջին գնալն, որն ասես, ուզեց:
Էս չվերջացրած՝ մեկ ուրիշ քամի
Մտավ քթները, թե ձեռնափեդի
Ասլն ընչի՞ց կըլի, ի՞նչ ծառից կտրած: —
«Բոխի փետից ա»: Մեկն ասեց հանկարծ:
Մյուսն ընկերի դնչին չմռած,
Հաստատում էր՝ թե կաղնուց է պոկած: —
էսպես ամեն մեկն իր զուռնեն փչեց,
Փեդն առավ ձեռը ու մատնահարեց.
Որ ձեռ քսելով էն բանն իմանա,
Ինչ որ սաղ մարդի փեշակն ու գործն ա:
Աղլամազ քոռերն իրանց մարաքեն
էնպես չաղ արին, էս դհեն, էն դհեն
էնպես ղալմաղալ, դատբեդատ արին,
Որ անկաջ պտեր, լսեր նրանց խոսքին:
Սատանեն էլ հո՝ է՛ս ա միշտ ուզում,
Մատն էնպես խրեց նրանց քոռ աչքումն,
Որ ամեն մեկի բերնիցն մեկ ջվալ
Ուշունց դուս էկավ, թե քաշես հալալ: —
Լեզուն հո թուր չի, որ կտրած տեղը
Մրմնջա, կալնի մարդ իր ըռեխը,
էրված սրտի դեղն կամ քարն ա, կամ փեդն,
էն էլ հազիր էր՝ ղոյմաղոչում տղե՛րք:
Գլուխ էր, որ պատռվեց, ատամ, որ ջարդվեց.
Որն հարայ կանչեց, որն արինն սրբեց:
Էն փեդն որ պետք էր նրանց պահպաներ,
Միս, աղցան շինեց բոլոր ոսկոռներ:
Բայց ի՞նչ անես, բանն էն տեղ էր ընկել,
Որ անկաջներն էլ՝ էր սալթ քառացել:
Էն տուր ու քոթակն տվին նրանք իրար,
Շուն էլ որ ըլեր, տերն կմոռանար:
Բայց իր ասածը հեչ չուզեց մեկն էլ,
Բայց, որ էս կրակն չէրի իրանց էլ,
Խերի տեղն՝ էսպես՝ էն տված փեդը
Քանդեց նրանց տունն՝ էս կռվից եդը:
Իմաստուն մարդիք մեզ նման քոռին
Որ հավատ տվին, օրենք կարգեցին.
Ուզեցան՝ քոմակ մեզ նրանք անեն,
Չէ թե մեր տունը քանդեն, կործանեն:
Բեդուղուր քոռին ի՞նչ ժամ, պատարագ
էնքան ձգձգեցինք հավատ ու բաժակ,
Որ մեկի տեղը՝ բյուր ու միլիոն
Իրար գլուխ կերան, որ պահեն կանոն: —

Следующая страница