Այվազյան Բագրատ՝   Աշոտ Երկաթ

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 Next Last

Նրանցից մեկը` Վեստ Սարգիսը, ինչպես հայտնի է, ստացավ յուր արժանավոր հատուցումը` գահի փոխարեն հոգեկան տանջանք, իսկ Կիրակոս քահանան, որ ոսկիները ստանալուց հետո անհետ կորավ, նրա անարժան մարմինը դեն շպրտեց հայրենի հողը յուր գրկից և գազանների կերակուր արավ:

Հարպիկն էլ, Հաբելի որդին, որ մինչև խոր ծերության հասնելը, ապրում էր մթին լեռներում, հայրենի Արղնո բերդում` յուր գրկին ունենալով Վահրամի դուստր Գոհարիկին:

Լեռների ավազակը արդեն որդիք ուներ, որոնք մեծանալով մթին լեռների վայրենի ծերպերում, կամաց-կամաց ուշքի էին գալիս, իրենց չարն ու բարին իմանում և իրենց ծնողաց շնչով սնվում...

Այդ շնչի մեջ կար հայրենիքի սեր և վրեժխնդրության սոսկալի բոց. իսկ այդ բոցին ավելի փչում և սաստկացնում էր Հարպիկի եղբայրը` չարաբաստիկ անցքերի ականատես վշտաբեկ Լևոնիկը...

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 Next Last