Բակունց Ակսել՝   Վեպեր և վիպակներ

Նահանջողները վազում են դեպի ձորակը, դեպի ձիերը, ոմանք ուղղակի փախչում են:

Մակիչը ձորակումն է:

Ով ձի էր հեծել, փախչում է ձորով: Ձիերի մի մասը գերի մնացին:

Բլուրից կոմունարները իջնում են դեպի ձորակը, դեպի իրար խառնված ձիերը:

15

Գալիս ենԿացնով գալիս ենԿոտորելու են, հե՛յ... — և լեղապատառ փախչում է գզիրը:

Երեխաներին կթափես փողոցը... որ մորթեն, թող ժողովուրդի առաջ մորթեն...

Մի մայր գրկել է երկու տղաներին, իսկ այդպես ասողը տեղացի խմբապետն է: Նա փախչում է:

Պաշտոնավորը քահանային համոզում է.

Տեր-հայր, բա ի՞նչ ես ասում... Վերջին օրն է... Աղ ու հաց հանենք առաջները:

Մինասը երկու գյուղացու հետ վազում է դեպի կալանատունը:

Պահակը չկա, բայց դուռը կողպ է: Կալանատան դուռը ջարդում են: Քյոխվան թաքցնում է իրերը: Շոր է փոխում:

Գիլա բիբին վազում է:

Փողոցով փախչում են երեք ձիավոր: Գիլա բիբին պատից քար է առնում, որ գցի նրանց վրա:

Փախչում եք, հա՞...

Մարագի դարմանի միջից դուրս են գալիս երեք թաքնված կոմունարներ:

Երկու հոգի հրացաններն առած, տնից դուրս են փախչում:

Մինա զիզին՝ գրկին թոռը: Սոնան վազում է.

Նանի, մերոնք գալիս են, — պառավը դեռ չի հասկանում, թե ի՞նչ է կատարվում: Սոնան գրկում է երեխային:

Երեխայի ուրախ ճիչը:

16

Համազարկ խավարման մեջ:

Կրակում են առանձին կոմունարներ: Կրակում են կարմիր բանակայիններ:

Երկրորդ ճակատի հրամանատար կապիտան Տեր-Պետրոսովը համառությամբ դիմադրում է.

Վաշտ, կրա՛կ:

Հենց այդ վայրկյանին կապիտանը ձեռնառումբի ծուխի մեջ կորչում է և ճոճվելով ընկնում: Կոմունարները սլանում են:

Մակիչը թռավ ձորակի վրայով:

17

Վերջին ձիավորները փախչում են գյուղի փողոցներով:

Գնդի հրամանատարը՝ Բունչուժնին լեռան գագաթից նայում է առաջ: Զանգեզուրի պանորամը: Հեռադիտակը պահում է և ասում է Ֆեդոսեևին.

Գեղեցիկ երկիր է:

Գյուղի փողոցներում կրակում են Մինասը և թաքստոցից դուրս եկած կոմունարները:

Մակիչը մոտեցավ գյուղին, նրա ետևից՝ Պուղանը, Լևոնը և մյուսները:

Քահանան, Պաշտոնավորը, քյոխվան և մի խումբ գյուղացիներ դուրս են եկել աղ ու հացով:

Մակիչի ձին խրտնում է աղ ու հաց բերողներից: Բազմությունը ճեղքվում է, և նրանք անցնում են:

Քահանան, Պաշտոնավորը, քյոխվան ահաբեկվել են:

Մակիչը դառնում է Պուղանին.

Մնա, գյուղը կարգի բեր...

Մոտ են վազում Մինասը, մյուս կոմունարները:

Ո՞ւր փախան ձիավորները , — հարցնում է Մակիչը:

Արշավում են:

Մակիչ, — կանչում է Մինա զիզին: Մակիչը ետ է նայում: Իրենց տան դարպասի մոտ կանգնել են մայրը, Սոնան՝ երեխան գրկին: Մակիչն ուզում է ձին պահել: Ժպտում է, ձեռքով է անում, թե կգամ: Եվ արշավում է:

Երբ նա ձիու գլուխը պահել և հետ է նայում, նկատում է փախած խմբապետի կնոջը, որը երեխաներին փողոց է հանել, ինչպես պատվիրել էր ամուսինը: Մակիչը բարկացած ասում է նրան.

Երեխաներին տուն տար... ձիու ոտքի տակ կընկնեն:

Արշավում են:

Խավարում:

ՎԵՑԵՐՈՐԴ ՄԱՍ

1

Պուղանը և մեղմ երգում է, և հագնվում է: Նա քնել է «կանցելարում»: Գետնի վրա պառկած են մի քանի ռուս կարմիր բանակայիններ և ջոկի հրամանատարը: Վերջինիս գլխավերևը ատրճանակն է, թուրը:

Դուռը բացվում է, և ներս են մտնում երկու հոգի՝ մեկը մեզ ծանոթ «կիսաինտելիգենտն» է, մյուսը՝ նրան նման մի տիպ: Դռան պահակը նրանց չի ուզում ներս թողնել, բայց նրանք արդեն ներս են մտել, և պահակը նրանց ետևից ասում է.

Վաշշ... Հալա ուսումով էլ են...

Կարելի՞ է, — և մոտենում են:

Պուղանը ձեռքը տանում է շապիկի կոճակներին: Նա ամաչում է, որ այդ վիճակումն են իրեն տեսնում: Նաև զարմացած նայում է, թե առավոտ կանուխ սրանք ի՞նչ գործ ունեն:

Կարելի՞ է նստել, — հարցնում է «կիսաինտելիգենտը»:

Պուղանը նախ ինքն է նստում, որից հետո նստում են նաև նրանք, առանց հրավեր ստանալու:

Մենք եկել ենք ողջունելու Կարմիր բանակի մուտքը և... — այդ ժամանակ «կիսաինտելիգենտի» ընկերը գրպանից հանում է մի վառոց մաուզերի ձևի: Վառում է ծխախոտը: Պուղանի աչքն ընկնում է այդ իրին և առնում է, «կրակում» է: զբաղվում է, ինչպես երեխա: «Կիսաինտելիգենտը» կոխում է ընկերոջ ոտքը, այսինքն թե՝ վառոցը իզուր հանեցիր:

Պուղանը կարծես զգում է այդ և հեգնանքով հետ է տալիս իրը, իբրև երեխա, որին ձանձրացրեց խաղալիքը:

«Կիսաինտելիգենտը» շարունակում է.

Նաև մեզ զբաղեցնում է Ադրբեջանի հետ վիճելի...

Հալալ ախպոր նման, — ընդհատում է Պուղանը:

«Կիսաինտելիգենտի» ընկերը նկատում է սենյակում քնած կարմիր բանակայիններին, որոնցից մեկը գլուխը բարձրացնում, քունը գլխին նայում է նրա օտարոտի արտաքինին և շուռ է գալիս մյուս կողքին: Նա սեղմում է ընկերոջ ոտքը և ցույց է տալիս կարմիր բանակայինների կողմը:

Այո՛, բայց փոխհարաբերությունների ստրուկտուրան, — հատկապես վերջին բառն ընդգծում է «կիսաինտելիգենտը»:

Սաղ աշխարհը պիտի սովետական լինի...

Մենք չենք առարկում... բայց օրինակ... հետաքրքիր է... ի՞նչ է ֆեդերացիայի...

Պուղանը շփում է ճակատը: Ճգնում է պատասխանել, բայց, զգալով, որ «տիպը» նրան «կապ քցեց», հանկարծ ոտքի է կանգնում:

Խաչի, — ներս է մտնում դռան պահակը:

Էս կոնտրներին տար լցրու գոմը...

Խաչին առանց այդ էլ դժգոհ էր այդ «ուսումով» մարդկանցից: Տանում է: Պուղանը նրանց ետևից ասում է.

Ես գլուխ չունեմ ձեզ հետ դնեմ...

Ապա կոճկում է շապիկը, մռմռում է նույն երգը: Բայց ինչ-որ մտազբաղ է, անգոհ է: Հանկարծ զարթեցնում է ջոկի հրամանատարին: Վերջինս վեր է թռնում:

Սլուշ, Վասյա, — ասում է Պուղանը, — շտո տակոյ ֆեդերացիա...

ФедерацияЗначит Союзև նորից պառկում, — братский СоюзСоветских

Պուղանը նայում է դեպի դուռը.

Ես քո վարժապետ հերն... բա չասացի հալալ ախպոր նման...

Խավարում:

2

Ամառ երեկո:

Սարահարթի վրա տեղավորվել են Կարմիր բանակի 151 և 153-րդ գնդերը և Զանգեզուրի կոմունարների զորամասը:

Ձախ՝ Որոտանի ձորն է:

Ձիավորների առանձին խմբեր սարահարթի եզրին են, ձորի գլխին:

Ամբողջ օրը բանակն այդտեղ է:

Ձիերը ջրում են աղբյուրից: Մի ռուս կարմիր բանակային կռանում է աղբյուրի վրա, նրան դժվար է այդպես խմելը: Ձին մռութով հրում է նրան ետևից, զինվորը գլխի վրա է դառնում:

Զինվորները ծիծաղում են:

«Ջաղացատերը» պոկում է աղբյուրի մոտ բուսած քեղի ցողունը և ջուր է խմում:

Ищь как, — և նույն ռուս կարմիր բանակայինն ընդօրինակում է նրան և ջուր է խմում: Այդ նրան, և ընկերներին դուր է գալիս:

Մի այլ տեղ երկու կարմիր բանակային կրակի շուրջը նստել են: Մեկը խառնում է փամփուշտների ցինկե ամանը, որի մեջ ուտելիք են եփում, մյուսը քարով խփում է կոշիկի մեխին: Վերջինս՝

Ну и странаокромя камней ни чертуИ за что кровь проливать то?

Как за что , — ընկերը գդալով համտես է անում և բերանն այրելով, շարունակում է. — А нашим братьям армянам помочь надо

Անցնում է միրուք Միտրիչը՝ ետևից երեք ձի քաշելով.

А это кто сказал, что не надо… — Միտրիչը կանգնում է: Ձիերը նայում են կրակին: Առաջին կարմիր բանակայինը բարկացած շարունակում է կոշիկին քարով խփել: Միտրիչը հասկանում է, որ նա էր այդպես ասողը.

Что горы, что степьВсюду наш брат маялся. А теперь конец. Понял? Своих то добили, ну вот у них остался последний енерал. Покончим и с ним, тогда можна до домуА трепать языком не надо.

Ты комиссар, что ли…? — և հեռախոսի կոճից մի կտոր թել է կտրում, փաթաթում կոշիկին:

Ну и комиссарРаз правда, значит комиссарА что ты малохольный, так сразу видать

Ну, нуС чего видать?

Так вот бидать, как ты портишь народное добро

Միտրիչը ձիերը քաշում է: Նրա ետևից երկրորդ կարմիր բանակայինն ասում է առաջիններին, կրակի վրայից առնելով ամանը.

Перцу то дал?

Видали мы не таких, — և գդալը բարկացած կոխում է պղնձի մեջ:

Միտրիչը ձիերը կապում է ցցերից: Այդտեղ գեղանկար փռվել են կարմիր բանակայինների և տեղացի կոմունարների մի խումբ: Նրանք զրուցում են:

Միտրիչ, — կանչում են նրան, — а скажи, что станет с золотом, когда сквозь будет коммуния… — հարցնողն առաջ է թռնում, գետնի վրա պպզելով: Նրանց կողքին ընկած է հարմոնը:

Միտրիչը չի պատասխանում, մռայլ է: Ապա ծոցի գրպանից հանում է ծխախոտի տուփը. ընկնում է նաև մի բրոշյուր: Հարմոնի տերը ձեռքը մեկնում է բրոշյուրին, կարծելով որ ծխելու թուղթ է: Միտրիչը խփում է նրա ձեռքին:

Не лапай , — և գրպանից հանում է ծխախոտի թուղթ` գազեթի կտորներ:

Դանդաղ ծխում է: Մի քանիսը փաթաթում են նրա ծխախոտից: Միտրիչը ծխի մեջ թերթում է այն բրոշյուրը, որ ընկավ ծոցի գրպանից: Կարդում է հատված Լենինից.

Понял?... Вот что станет с золотом.

Так значит, , — և հարմոնի տերը շարժումով հասկացնում է իր «անառակ» միտքը և ծիծաղից թուլացած գլուխկոնծի է տալիս: Ծիծաղում են մյուսները:

А ты переведи им

Понял, совсем понял, — ասում է «Ջաղացատերը»:

У нашего брата один язык , — և Միտրիչը բրոշյուրը դնում է գրպանը: Նրա աչքն ընկնում է «Արջ»-ին, որ խոտը շալակած անցնում է նրանց կողքով, բայց հետաքրքրությունից կանգնում է:

Միտրիչը դառնում է նրան:

А по вашему коммуна как?

Կոմունա

А большевик?

Յա բալշևիկ, — «Արջը» փափախով սրբում է ճակատը:

А пролетариат?

Էտո նե զնայեթ:

Как не знаешь?

Բախշի, էս հինչ ա ասում էս միրուքը, — դառնում է նա մի կոմունարի:

Արա, ասում ա՝ արաբոչին հինչ պյեն ա

Պահ, սարսաղ քնծահեր... Օխտը տարի Բալախանի մասլոնչի եմ եղել, արաբոչին էլ չեմ իմանո՞ւմ...

Вот, вотРабочий и есть пролетариатА что Советская власть знаешь?

Սավետսկի վլաստմոյ վլաստ. — «Արջը» ոգևորված խփում է կրծքին:

Հարմոնի տերը ուրախությունից ֆըռում է գետնի վրա և արագ ռիթմով ինչ-որ նվագում է: Ապա հանում է իր կոմունարկան, դնում «Արջի» գլխին և իր գլխին է դնում նրա փափախը:

Հարմոնը հետզհետե անցնում է ծանոթ երգին:

Смело мы в бой пойдем, — և խավարի մեջ դեռևս հնչում է այդ երգը հեռու, ավելի հեռու:

3

Էկրանի ետևից լսվում է հրամանատար Բունչուժնու ձայնը՝

К рассвету всегда надо усилить разведку

Բացվում է էկրանը:

Բունչուժնին, Ֆեդոսեևը և Մակիչը նայում են Որոտանի ձորին: Խորքում ահավոր ձորը, գետը, հեռադիտակի մեջ՝ փայտե բարակ կամուրջը գետի վրա

Ձորի մյուս ափին անառիկ ժայռեր են:

Даничего... — և Բունչուժնին ժպտում է: Նա ակնարկում է, որ այնքան էլ հեշտ չի լինելու կռիվը:

Если 84-я подоспеету них орудиявоև հասկացնում է, որ 84-րդ բրիգադի հրետանին հզոր է և կջարդի թշնամու անառիկ դիրքերը:

4

Լագերն է:

Մի հայ և մի թուրք կոմունար նստել են: Հայը հաց է հանում, կիսում է: Կողքով անցնում է մի ուրիշ հայ կոմունար. նա հանաքով`

Ա, թուրքը հայի հաց կուտի՞...

Երեքով ծիծաղում են: Երկրորդը հեռանում է: Երկու կոմունարները մի շինելի տակ պառկում են՝ մեջքը մեջքի:

Մոտենում է Մակիչը: Նրանք քնել են: Հետզհետե լսվում է Զանգեզուրի պարտիզանների երգը:

Մակիչը նայում է քնածներին և Լևոնին ասում է.

Վաղուց էսպես կողք կողքի չէին քնել հայը և թուրքը...

5

Խուլ հնչում է Զանգեզուրի պարտիզանների երգը:

Գնում էին ռազմաճակատ Մթնաձորի գյուղերից...

Ծակերի ձորը. բարակ կամուրջ: Յոթ մարդ՝ և ծերունի, և երիտասարդ զինված՝ ինչպես պարտիզաններ, անցնում են բարակ կամուրջով և բարձրանում են կեռման արահետով...

Լեռնային լճերի ափերից...

Կապույտ լիճը: Եզերքին ալպյան խոտը և չքնաղ ծաղիկներ... Լճի խորքում արտացոլել է երկինքը, և նույն խորքում երևում է յոթ ստվեր՝ զինված կոմունարների յոթ ստվերՆրանք գնում են խոտերի միջով, լճի ափերով, և միայն նրանց պատկերն է երևում լճի հայելու մեջ:

Անտառի բնակիչները...

Արևի մայրամուտն է Զանգեզուրի Երկար անտառում...

Անտառի խավար խորքից դեպի արևը գալիս են յոթ պարտիզան: Նրանց ստվերները երկարում են: Ստվերները հեռանում են, և հզոր աղմուկով խշշում է անտառը:

Ղափանի հանքափորները...

Հանքի ավերակ մուտքը: Հեղեղը սրբել է հողը, և դեռևս կախված են նեղգծանի ռելսերը` ծուռ, ժանգոտ և ջարդված: Մի վագոնետ խրվել է հողի մեջ, և արդեն չորս կողմը բուսել է վայրի կանեփ: Հանքի ավերակ մուտքի առաջ կանգնել են յոթ հանքափոր՝ և ծերունի, և երիտասարդ՝ նիհար, մռայլ և համր:

Զանգեզուրցիներ, փշրեցեք բռնության շղթաները, — էկրանի ետևից որոտում է մի ձայն:

Հրապարակում բացվում է միտինգը, նույն պարտիզանները՝ յոթն անգամ յոթ, որոնք եկել են Մթնաձորի գյուղերից և լեռնային լճի ափերից, եկել են անտառի բնակիչները և մռայլ հանքափորները:

Խոսում է Քրիստը՝

Թշնամին ամրացել է Յայջիի դիրքերում...

Թնդում է նվագախումբը:

Լեռներով բարձրանում են պարտիզանները և որքան հեռանում, այնքան խլանում է հաղթական մարշը: Ահա նրանց միացած երկու երիտասարդ, երեք ձիավոր, միայն մի ալեհեր ծերունի:

Հետզհետե խավարում է:

6

Փոքր ձորակ:

Զիլֆին, Պուղանը և երկու ռուս կարմիր բանակային: Նրանք բոլորը կանգնել են մի լանջի առաջ, որտեղ միայն խրված է մի կոտրած «պենձիկ» և ուրիշ ոչինչ՝ ոչ դուռ, ոչ լուսամուտ, ոչ պատ, այլ լեռնալանջ է, հողի մեջ, գետնից կես մետր բարձր կոտրած «պենձիկը» Զիլֆին դեն է շպրտում, ապա հողը ձեռքով հետ է տալիս, չոր խոտ է հանում, մի ամբողջ խուրձ, ապա երկրորդ խուրձը, երրորդը և հետզհետե խորանում է մուտքը:

Ռուս կարմիր բանակայինները զարմացած նայում են: Երեք քայլի վրա արձանացել է Պաշտոնավորը: Նրան դեռ չեն նկատել, որովհետև մյուսներն զբաղված են գործով: Զիլֆին կարծես գետնի խորքն է մտնում. այնտեղ մի դռնակ է բացվում, ապա երևում է Զիլֆին, նրա ետևից ոչխարները՝ մեկ, երկու, երեք, տաս, քսան, հիսուն, կարծես գետնի ընդերքը ժայթքում է ոչխարներ, որոնք փակ քարանձավից վազում են դեպի արևը, դեպի թարմ օդը:

Պուղանը նկատեց Պաշտոնավորին: Ոչխարը նրանն էր. այդ նա էր նրանց թաքցրել գոմում բռնագրավման ահից:

Զիլֆին ոչխարների առաջը պահում է:

Զիլֆի, երեքից մեկը ջոկի...

Տղան ջոկում է: Նրան օգնում են ռուս կարմիր բանակայինները:

Պուղանը մոտենում է Պաշտոնավորին.

Դու դիկտատուրի կողմից գաղափար ունե՞ս...

Պաշտոնավորի վախեցած դեմքը:

Պուղանը շարունակում է.

Քո հոժար կամքով զորքի համար երեքից մեկը տալի՞ս ես, թե՞ չէ...

Պաշտոնավորը ահից խեղճացել է:

Ինչ եմ ասում...

Կարմիր բանակայինները քշում են Զիլֆու ջոկած ոչխարները: Նրանց ետևից գնում են՝ Պուղանը և Զիլֆին: Տղան հարցնում է.

Քեռի, էդ դիկտատուրը հի՞նչ ա...

Դիկտատուրը նա է, որ դրա նմանների կաշին մաշկես... Նրանց ետևից դեռ արձանացած, բայց դժգոհ նայում է Պաշտոնավորը: Մոտենում է քահանան: Վերջինս հարցնում է.

Բա ասում էիր, ռուսը գա լա՞վ կլինի...

Էս իմ տեսած ռուսը չի, — ափսոսանքով և կարոտով ասում է Պաշտոնավորը:

Խավարում:

7

Տաթևի վանահոր կամարակապ խուցը:

Նստել են Գեդեոն վարժապետը և «սպարապետը»: Սենյակում կիսաստվեր է, ցուրտ է և մռայլ: Գեդեոն վարժապետը, կարծես, ինքն իրեն խոսում է.

Կար ժամանակ, երբ մենք մահից չէինք վախենում... Այժմ նրանք... Դուք չե՞ք մրսում, — և փակում է պատուհանը, ապա նայում է «սպարապետին», որը ինչ-որ թղթեր է քրքրում, այրում է մոմի վրա և մի մասը դարսում է առանձին: «Սպարապետը» չի լսում նրա հարցը և քթի մեջ դնդնում է մի երգ: Նա երկար նայում է մի թղթի:

Մայոր Նիբբոնի վերջին նամակըԳուցե պատմության համար, — և դառն ժպիտով նայում է Գեդեոն վարժապետին:

Իսկ ինչ կլինի պատմության դատաստանը...

Պատմությունը գրում են արյունով...

Գեդեոն վարժապետը նայում է մի կետի: Հետզհետե փոխվում է նրա դեմքի արտահայտությունը:

Միջանցքում՝ ոտնաձայներ: Մտնում են գնդապետ Կուռոն, նրա ետևից պարուչիկ Ամիրջանովը:

Ամեն ինչ պատրաստ է, — ասում է գնդապետը և «սպարապետին» է մեկնում մի թուղթ:

Գեդեոն վարժապետը ցնցվում է:

«Սպարապետը» թաթախում է գրիչը և մեկնելով Գեդեոն վարժապետին`

Նախ ստորագրում է ազգային խորհրդի նախագահը...

Գեդեոն վարժապետը ստորագրում է բանտարկված կոմունարների մահավճիռը:

Սրբում է սառը քրտինքը:

Պատմությունը գրում են արյունով... — և «սպարապետը» ստորագրում է:

Եվ ինչպե՞ս նրանք չեն վախենում մահից, — դեռ ինքն իրեն խոսում է Գեդեոնը:

Գնդապետը թուղթը պահում է մոմի վրա, — ապա թուղթը հանձնում է պարուչիկին, վերջինս գնում է:

8

Երեկո է:

Մի կոմունար լսում է խշշոց: Նա կանչում է.

Ո՞վ ես... — մի ձայն`

Ես եմ...

Դուրս է գալիս Մակիչը, նրա հետ Լևոնը:

Ոչի՞նչ չկա, — –– հարցնում է Մակիչը:

Ոչինչ չկաՄակիչը նայում է պահակի հրացանի փակաղակը, դիտողություն է անում, որ գնդակը փողի մեջ չէ: Շարունակում են ճանապարհը:

Լսվում է մի մեղմ բայաթի: Հետզհետե երևում է ուրիշ դիրքապահ: Նա հրացանը մի կողմի է դրել և նորոգում է տրեխը:

Մակիչը ետևից ուզում է վերցնի նրա հրացանը: Դիրքապահը վեր թռավ:

Անունդ ի՞նչ է, — հարցնում է Մակիչը:

Դիրքապահը ցույց է տալիս պատռած տրեխը, բոբիկ ոտքը: Եվ ասում է.

Որ մեր գյուղը մտնենք, կասեն կոմունարը բոբիկ է... Դրա համար էլ...

Մակիչը ժպտում է: Հարցնում է`

Բան-ման չերևա՞ց...

Մենակ մի քարայծ երևաց...

Հեռանում են:

Մակիչը նայում է ձորին, երկնքին: Լևոնը հարցնում է՝

Շա՞տ պիտի սպասենք

Թնդանոթները հասնեն...

Խավարում:

9

Քարափի գլխին շարվել են կոմունարները. նստած են, պառկած են, թիկնել են քարին, ընկերոջ թիկունքին:

Երգում են Զանգեզուրի պարտիզանների երգը:

Մակիչը մոտենում է:

Նրանք լռում են: Նրանց մեջ նստած է Պուղանը:

Ինչո՞ւ լռեցիք, — հարցնում է Մակիչը, — Պուղան...

Գրկվում են:

Ի՞նչ կա, չկա...

Էնպես մի դիկտատուր եմ քցել, որ...

Կոմունարները ծիծաղում են:

Կռիվը վերջանա... — ասում է Մակիչը, — գնալու եմ սովորեմ...

Հի՞նչ ես սովորելու, — հարցնում է «Ջաղացատերը»:

Ինջիներություն:

Ես էլ կգնամ իմ ջաղացը...

Ծիծաղում են: Մակիչը կոմունարներին`

Մի լավ երգենք մեր ձորերում...

Երգում են պարտիզանների երգը: Երգը հետզհետե զորանում է, երբեմն միայն երգի արձագանքն է լսվում, երբեմն ձորերում որոտում է:

Մակիչը նայում է ձորի մյուս ափին, հեռու, որտեղ արևմուտքի ամպերը դեռ կարմիր են:

Լսո՞ւմ են մերոնք… — և ցույց է տալիս ձորի այն ափը, Տաթևի քարափները:

Հետզհետե երգը խլանում է, և նրա հետ իջնում է խավարը:

10

Նույն սենյակը Տաթևում: Գիշեր է: Վառվում է մոմը:

Գեդեոն վարդապետը կուչ է եկել, կարծես մրսում է: Պատուհանից դուրս է նայում գնդապետ Կուռոն:

Լուսնյակ գիշեր, ժայռերի ստվերները: Ձորում շառաչում է ջրվեժը:

Բակի սալահատակի վրա երևաց լույսի շերտը, ինչպես նիզակ: Մեկը լապտերով կանգնել է ինչ-որ տան առաջ:

Քարափի գլխին ստվերներ: Մի տեղ ձի է դոփում:

Խավար միջանցքով գնում է պարուչիկ Ամիրջանովը: Նա չի երևում, և չեն երևում նրան ուղեկցող մաուզերիստները, այլ միայն լսվում է ոտքի դոփյուն, ապա ձեռքի լապտերի նիզակաձև լույսը:

Լսվում է մի ձայն.

Ալլահ, աման...

Տաթևի խոր զնդանը: Ճրագի աղոտ ցոլք: Պառկել են, նստել են, ոմանք քայլում են:

Մի ծերունի թուրք և մի հայ գյուղացի, ապա երկու երիտասարդ, նաև Գարեգինը: Վերջինիս է դիմում թուրքը.

Լավ, ասենք, ես թուրք եմ, բա հայերը ձեզ ինչո՞ւ են սպանում...

Գարեգինը`

Մենք ուրիշ ազգ ենք, հայրՄենք բոլշևիկ ենք:

Դա ի՞նչ ազգ է...

Դա մի նոր ազգ է... դա, — և գրկում է թուրքին... — դա... ազգերի կռիվ չի ուզում, այլ կռիվ հարուստների դեմ, խաների դեմ, խեղճ ֆուղարա մարդկանց ազատության համար...

Ամիրջանովը ներս է մտնում: Քար լռություն: Պարուչիկը Գարեգինին մատով նշան է անում՝ որ դուրս գա: Գարեգինը նայում է շուրջը, հանում է պինջակը, տալիս է ծերունուն.

Առ, հայրթե ողջ մնացիր, պետք կգա:

Թուրքը լալահառաչ իրեն նետում է նրան պաշտպանելու:

Ո՞ւր եք տանում իմ որդուն

Թուրքին մի կողմ են հրում: Գարեգինը բղավում է`

Ով ողջ մնա, թող ջնջի սրանց... Կեցցե, — բայց հարձակվում են, փակում են բերանը, դուրս են քաշում:

Բարձրանում է աղմուկ, լաց, գոռոց... Երբեմն հանդարտվում է, լսվում է կանացի ողբի ձայն: Պարուչիկ Ամիրջանովը երևում է այլ զնդանում. այնտեղից հանում է ուրիշին:

Հանել են երեք հոգու:

Գնգապետ Կուռոն նայում է պատուհանից.

Սկսվում է...

Գեդեոն վարդապետը գլուխը պահում է վերարկուի մեջ: Օգտվելով առիթից, գնդապետը բաց է անում պատուհանը:

Լուսնյակ գիշեր է, սև, ծանր ստվերներ...

Քարափի գլխին կանգնել են չորս հոգի: Մեկը պարուչիկ Ամիրջանովն է: Նրանց մեռելագույն դեմքերը... Պարուչիկը ներքև է նայում, ապա մի քիչ հեռանում է քարափի բերանից:

Բերում են մի կոմունարի՝ աչքերը կապած: Երկու հոգի բռնել են նրա ձեռքերից: Նա փորձում է հետ կանգնել, բայց այդ կատարվում է հենց քարափի գլխին և դեռ չէր բղավել`

Ընկերնե՛ր, — երբ ծոծրակից կրակում է պարուչիկը, և կոմունարն ընկնում է:

Լռություն: Խուլ աղմուկ:

Գնդապետ Կուռոն նայում է:

Բերում են երկրորդին: Նա զինվորի զգեստով է: Երեք քայլի վրա նա հանկարծ դուրս է պրծնում բռնողների ձեռքերից և ահագին ոստյուն անելով, թռչում է քարափից:

Ահից մի կողմ են քաշվում պարուչիկը և մի մաուզերիստ, որը ուզում է մաուզերը կրակել, բայց պարուչիկը նրան նշան է անում՝ թե ավելորդ է, նա այլևս կենդանի չէ:

Գնդապետը ցնցում է դեմքը, երբ կոմունարը ոստյուն է անում դեպի անդունդը:

Նրանց համր շարժումների ընթացքում լսվում է ավելի զորեղ խշշոց, որովհետև երկրորդն ընկավ անդունդը՝ թփերի վրա:

Գլուխը բարձր պահած գալիս է Գարեգինը:

Կեցցե կոմունիզմը, — որոտում է նրա կանչը, որոտին արձագանքում են զնդանից, նրան բռնողները փորձում են փակել բերանը: Այդ ակնթարթում Գարեգինը ոստյուն է անում. դուրս է պրծնում նրանց ձեռքերից և գրկելով պարուչիկ Ամիրջանովին, ընկնում է անդունդը:

Իրարանցում:

Գնդապետը փակեց պատուհանը:

Պարուչիկը, — և դուրս գնաց:

Գեդեոն վարժապետը կիսով չափ բարձրացել և այդպես սառել է:

Քարափի գլխից ներքև են նայում գնդապետը և մաուզերիստները: Լռություն, մեռելային լռություն: Ջրվեժի նույն շառաչը: Գնդապետը դաժան ձայնով`

Մնացածներին կապած բերեք, — և ինքն է կանգնում պարուչիկ Ամիրջանովի տեղը:

Խավարում:

ՅՈԹԵՐՈՐԴ ՄԱՍ

1

Մաղում է բարակ անձրև:

84-րդ բրիգադի հրետանին դանդաղ և դժվարությամբ շարժվում է սարահարթի փափուկ հողերի վրայով: Մի վիթխարի թնդանոթ կանգ է առել, անիվները խրվել են ցեխի մեջ: Հրում են կարմիր բանակայինները, հրում են տեղացի պարտիզանները:

Թնդանոթը հանեցին:

Ուղեկցող զինվորները գնում են: Կոմունարներից մեկը, որ նույնպես օգնում էր, երբ թնդանոթը շարժվում է, նրան չի ուղեկցում, այլ նստում է քարերի վրա:

Նա տխուր է: Նայում է թնդանոթի ետևից:

Նրա ընկերը մոտենում է:

Հը՞, — և նայում է հարցական:

Էն անդերն էլ էնպես գոռում է որ... — և ցույց է տալիս հեռացող թնդանոթը:

Է, ի՞նչ...

Ախր, երեխեքը սրտաճաք կլինեն...

Վեր կաց, վեր կաց, — հանդիմանող ձայնով ասում է երկրորդ կոմունարը:

Նրանք գնում են թնդանոթի ետևից:

2

Սեղանի վրա վառվում է մոմը:

«Սպարապետը» Կուռոյին`

Ամեն ինչ բարենպաստ է, մանավանդ եղանակը... Այժմ կամ երբեք: Քանի որ նրանք դեռ նոր ուժ չեն ստացել...

Դուրս են գնում:

Հնչում է հավաքի փողը:

3

Աստղալույս գիշեր է: Վանքի բակը:

Ձիավոր խմբերը, ձիեր, սպառազինման աղմուկ և իրարանցում:

Գնգապետ Կուռոն հրամայում է`

Սմբակները փաթաթեք թաղիքով... որպեսզի ոչինչ չզրնգա, ոչ զենք, ոչ սանձ... Յուրաքանչյուր զինվոր իր վրա կրում է սպիտակ պատանքը...

Գնդապետը ցույց է տալիս սպիտակ քաթանը:

Ներքև՝ ձիերը, մաուզերիստները, — դաշնակցական զորքի ծաղիկը, — խմբապետներ, վաշտապետներ, Կուռոյի, Ներսեսի, սիսիանցիների այն ձիավորները, որոնք կազմում էին նրանց գայլավաշտերը:

Մեկը ամրացնում է թուրը, երկրորդը հանում է սապոգների խթանները, երրորդը ձիու սմբակին թաղիք է փաթաթում:

Երկու մաուզերիստներ. մեկը հանում է վրայի զգեստը մինչև սպիտակ շապիկը և ապա հագնում է թարս, այսինքն սպիտակ շապիկը դուրս: Մյուսը, որ ամբողջովին սպիտակ է, գլխին փաթաթում է սպիտակ քաթանը, նմանվելով պատանած մեռելի:

Ապարատը սահում է ձիավորների վրայով: Կիսամութ, կիսալույս է:

Երկու մաուզերիստներ թաղիք չունեն ձիերի սմբակները փաթաթելու: Նրանք ուղղակի պոկում են ձիու պայտերը, որպեսզի սմբակները չզրնգան...

Մի այլ անկյունում ուրիշ երկուսը նույնպես թաղիք չունեն: Նրանցից մեկը վայր է դնում ձիու սմբակը և մյուսին աչքով առաջարկում է ինչ-որ տեղ գնալ:

Գնում են՝ երկուսն էլ ոտքից գլուխ սպիտակ, ինչպես ուրվականներ:

Խավարը թանձրանում է, որովհետև նրանք մտան վանքի գավիթը: Խավարի մեջ ինչ-որ դուռ զրնգում է:

Վանքի ներսը: Գիշերային երկու մոմ և գմբեթից ներս ընկնող աստղալույսը:

Դրնգում են երկու ոտնաձայն, ապա խավարի միջից երևում են երկու սպիտակ ուրվական՝ երկու մաուզերիստները, որոնք ներս են մտել վանքը, որպեսզի

Բայց ահա մեկը գետնից բարձրացրեց գորգը, մյուսը թուրը հանեց և գորգը ճեղքեց զոլ-զոլ:

4

Կիսամթնում Կարմիր բանակի և կոմունարների դիրքերը:

Մի տեղ խարույկը հանգել է... խարույկի մոտ, հենց գետնի վրա փռված քնել են կոմունարները: Բախշին, որ նստած ննջում է, չի կարողանում հաղթել քունը և կուչ է գալիս քարի տակ:

Մեկը քնի մեջ ավելի է սեղմվում ընկերոջ մեջքին, որովհետև փչում է լուսադեմի զովը:

Նույնիսկ ձիերը գլուխ գլխի ննջում են...

Մակիչը փաթաթվել է յափնջու մեջ, գլուխը հենել է Պուղանի մեջքին և քնել է:

Գնդի հրամանատարի վրանը:

Արթուն է միայն դրսի պահակը: Վրանի ներսում քնել են:

Մի այլ տեղ ջոկի հրամանատարը դեպի առաջին դիրքերն է ուղարկում չորս կարմիր բանակայինի:

Այդ տեսարանը ևս հեռանում է, հետզհետե հեռանում է ամբողջ բանակատեղին, և թվում է, թե լեռներում մարդ չկա, այլ խաղաղ լուսաբացն է, այն ժամը, երբ մութի մեջ աղոտ ուրվագծվում են լեռները, լսվում է միայն ջրի խուլ ձայնը, խոտերը խշշում են, և ինչ-որ անհայտ հեռվից մի թռչուն անհանգիստ կանչում է բնի մեջ:

5

Վանքի դարպասները բացվում են:

Լուռ, առանց աղմուկի դուրս են գալիս ձիավորները: Ձիերը չեն դոփում, թրերը չեն աղմկում, երբեմն միայն մի ձի փռռացնում է ռունգերով, և տերը զայրացած քաշում է նրա սանձը:

Դարպասներից դուրս են գալիս ձիավորները և իսկույն կորչում: Նրանք սպիտակ զգեստով են, ոմանք ձեռքի գնդացիր ունեն, և այդ ամենը կիսաիրական տեսիլք է, կարծես արշավում են ուրվականներ:

Այդ «պատանեկրաց» արշավանքն է:

Գնդապետ Կուռոն նայում է քարափի գլխից:

Ձորը լիքը «չանգ» է... Սպիտակ չանգը սողում է ձորով, լեռներով, և չի երևում ոչ գետը, ոչ դիմացի լեռները:

Ձիավորները դարպասից դուրս են գալիս և կորչում սպիտակ չանգի մեջ:

6

Կոմունարների բանակատեղին մի բլուր է, որից ձախ Որոտանի ձորն է, աջ՝ լեռնաշղթայի և բլուրի արանքում, — կանաչ ձորակ: Ճանապարհը կիսամթնում սպիտակին է անում՝ բարձրանալով այդ ձորակից:

Բլուրից հեռու այն քարափը, որտեղ Մակիչը հանդիպեց դիրքապահին:

Նույն տեղը երկու դիրքապահներ են: Ցուրտ է, հենվել են քարին, պաշտպանվելով լուսադեմի ցրտից:

Կամուրջը չանգի մեջ: Սպիտակ ձիավորներն անցնում են կամուրջով: Կուռոն անցել է կամուրջը և ձին պահած դիտում է ձիավորների անցնելը: Ձեռքով նշան է անում, որ արագացնեն երթը: Երեք ձիավոր մտնում են գետը, բայց և իսկույն ետ են դառնում, որովհետև վտանգավոր է գետով անցնելը:

Դիրքապահ կոմունարներից մեկը նկատում է չանգը, որի առաջին քուլաները երևացին գետի վրա` ձորում, լանջի վրա և նույնիսկ լեռան գագաթին:

Չանգը գալիս է՝ սև, սպիտակ շերտերով, ինչպես ծանր ծուխ, ինչպես շարժվող պարիսպ:

Արա, չանգըպահ...

Ձյուն պիտի գա, — ասում է երկրորդ կոմունարը՝ տեղն ավելի տաքացնելով:

Չանգի մեջ ձիավորները դադար առան:

Մի մասը դեռևս անցնում է կամրջով:

Գնդապետը մի խմբապետի նշանով հասկացնում է, որ առաջ անցնի:

Խմբապետն առանձնանում է՝ նրա հետ 8-10 ձիավոր: Գնդապետը ձիավորներից մեկին, որի ձին սև է և նշմարվում է ամպի մեջ, հետ է կանչում, և նրան փոխարինում է սպիտակ ձիավորով:

Ձիավորների հետախույզ տասնյակն առաջ անցավ...

Նրանք դուրս եկան չանգից:

Արդեն պարզ նշմարելի են: Բայց իրենք ևս զգացին այդ և հետ դարձան:

Չանգը սողում է, երբեմն ձորի քամու հետ ամպն ավելի արագ է շարժվում, և ամպի առաջին ալիքների հետ անաղմուկ գալիս են սպիտակ ձիավորները:

7

Չորս կարմիր բանակայիններ նայում են չանգին:

Вот черт... — ասում է մեկը:

А красиво, — հիանում է երկրորդը, և նրանք շարունակում են առաջ քայլել:

8

Չանգի մեջ արշավող ձիերի հետքից քար է գլորվում ձորը:

Դիրքապահ կոմունարները զգաստանում են:

Ձիավորները կանգնել՝ լսում են քարի աղմուկը:

Կոմունար դիրքապահը ձայն է տալիս.

Ո՞վ ես...

Չանգի միջից պատասխանում են՝

Մենք ենք...

Դուք ո՞վ եք...

Հայ ենք:

Ստի հե՞րը, թե դուք հայ եք… — և կրակում է:

Կրակում է նրա ընկերը:

Ձիավորները չեն պատասխանում, այլ առաջանում են:

Խմբապետը ձիուց իջնում է, ձիուց իջնում են ուրիշ երեք հոգի: Նրանք սողում են և անակնկալ` թիկունքից դաշույններով թրատում են նրանց:

Չանգի մեջ լսվում է հուսահատ ճիչ:

Ամպը ծածկում է ամեն ինչ: Ձիավորները ամպի մեջ ձի են նստում:

9

Մակիչ, չանգը, — բղավում է Պուղանը:

Մակիչը վեր է թռնում:

Ամպը մոտ է: Ամպի միջից լսվում է նոր կրակոց:

Մի դիրքապահ դուրս է վազում ամպի միջից, բղավելով`

Գալիս են...

Մակիչն արձագանքում է:

Ձորը պահեք...

Բարձրանում են բլուրները:

Կոմունարներից մեկը վազում է դեպի գնդի շտաբը:

10

Սպիտակ խմբապետի և Կուռոյի դեմքերը:

Սպիտակ ձիավորները փորձում են անցնել ձորակով: Բլուրի գագաթից Կարագինը բաց է անում գնդացիրը: Ձիավորների առաջապահը հետ է նահանջում:

Следующая страница