Չարենց Եղիշե՝   Տեսիլաժամեր, Ծիածան, Ողջակիզվող կրակ

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 Следующая Конец

ԳԼ. Ա

1914 թ. հուլիս. Երևան

Երևան:
Աստաֆյան փողոց:
Փողոցի մեջտեղով ահա,
Մտքերի տակ ծանր կքած՝
Անցնում է մի բանվոր
Պողոս:

Այրում է արևը եփող,
Խանձում է ջղերն հոգնած: —
Գնում է դեպի դեպո
Նա:

Տոթ է:
Ամառվա կեսօր:
Արևըկարմիր շաֆրան:
Արևը -դրել է հինա:
Շտապում է նադեպո՜:
Մտքերը հրում են՝ գնա՜:
Ամեն ինչգո՛րշ, առօրյա:
Ինչպես միշտգորշ, փոշոտ փողոց:
Սառը ջուր:
Խաղող:
Գինի՜:

Մարդիկ: Կառքեր: Մարդիկ:
Եվ ոչ-ոք չգիտեր, որ հիմա
Աստաֆյան փողոցի վրա
Հրա՛շք պիտի լինի...
Եվ հրաշքն...այնպես պա՛րզ եղավ...
Հանկարծ բանվորի ճակատից
(Տոթ էր, շոգն ասում էր՝ գնա՜ ) —
Մի կաթիլ քրտինք ընկավ
Փողոցի փոշու վրա:

Ընկավու մնաց մի պահ:
Ու ցոլաց նրա մեջ հանկարծ
Երկնքի անսահման հեռուն
Ու արևըհեռո՜ւ մի առկայծ...
Ու հանկարծ այնտեղից, փոշուց,
Ուր քրտինքը մնաց մի պահ
Բյուրավոր բանակներ ելան՝
Վիթխարի, համարձակ, անահ...
Ելան բյուրավոր մարտիկներ,
Զինվորներ երկաթե, բրոնզե,—
Նրանք, որ իր պես, իր նման
Աշխատում էին դեռ անզեն:
Ելան հառնեցին հանկարծ
Փողոցի ամառվա փոշում
Բյուրավոր բանակներ անահ,
Զրահապատ բանակներ ուժի:

Շողացին սվիններ, սրեր,
Երգեցին կրծքեր հզոր,
Դրոշներ ծփացին արնավառ
Դրոշներ կարմի՛ր, բոսո՛ր...
Եվ նրանց բոլորի առաջից
Մի դրոշ առնական ուսին՝
Արշավում էր Պողոսը հաստատ
Ելնում էր փողոցի փոշին:

Ելնում էր փողոցի փոշին,
Ծփծփում էր բանակը հոծ.—
Անցնո՛ւմ էր դարերի միջից
Մի հսկա, բյուրանուն Պողոս...
Գնում էր Աստաֆյան փողոցով,
Աչքերը հառել էր հեռուն:
Վառվում էր արև մի բոսոր
Պողոսի խոնավ աչքերում...
Ոչ-ո՜ք, ոչ-ո՜ք չտեսավ:
Միայն մի վայրկյան էր վառ:
Հետոանիվներ անցան:
Գորշ, փոշոտփողոցի ճանապարհ:

* * * * * * * * * * * * * * *

(Իսկ որպեսզի հասկանաք այս հրաշքը
Բավական է, որ իմանաք,
Որ մի հին ընկերոջ մոտից էր
Վերադառնում նա:
Այդ ընկերը նրան ասել էր,
Որ գալու են դեպքեր վիթխարի,
Որ արդեն, արդեն հասել է,
Սրընթաց արդեն արշավում է
ժամանակը մե՛ծ պայքարի...):

* * * * * * * * * * * * *

Երևան:
Աստաֆյան փողոց:
Քնթաթախ:
Աչքերին փոշի:
Խաղաղխաղողքաղաք:
Ու զռռոցը — «Ա՛ի՛, ա՛ի՛, ա՛ի՛ » —
Իշու,
Էշան,
Էշի...

Ծույլ,
Դանդաղ:
Մի քնած էշի
Երջանիկ երազի նման
Տոթ,
Ամառվա փոշի
Երևա՛ն,
Երևա՛ն,
Երևան...

* * * *

Իսկ իրա խանութի առաջ
Նստած՝ խանութպան Համոն
Գանգատվում էր, — Ինչո՞ւ չկա
Մի անուշ, գարնան քամի...

Թվում էր նրան, Համոյին,
Աշխարհըփոշոտ մի փողոց
Ու ապրում են ողջ աշխարհում
Համոն,
Մի Կարո,
Մի Պողոս: —

Երազ էր թվում Համոյին
Փողոցի արևոտ հեռուն.
Թվում էր՝ արևի վրա
Նստել էինքը Համոն:
Ոտքերը կախել է վար
Ու մռռում է դանդաղ մի երգ...
Հաշվվում է տոթ ուղեղում.
Տասնըմեկ... տասերկու... Տասերեք...

Հոսում է արևի գինին...
Իսկ էսօր առևտուր չկա...
Շուտով իրիկուն կլինի
Կգնա
Նորից կգա...

Կելնե արևը նորից,
Կվառվի՝ հիմար ու շոգ
Էդ շոգին ո՞վ կլինի
Գինի կամ կոնյակ ուզող...

Երազում էր Համոն կիսաքուն,
Օրորվում էր մեղկ հոգում
Աշխարհըշոգ մի անկյուն՝
Առավոտ,
Կեսօր,
Իրիկուն...
Էլ ո՞նց հրաշքներ տեսներ
Խանութպան Համոյի հոգին,
Էլ ինչո՞ւ շարժըվեր տեղից...
Երբ եկան ասին «Պատերազմ» —
Չդողաց անգամ ծայրը... բեղի:

Չլսեց: Չզգաց: Չիմացավ:
Թվաց թեհարսանիք է մի:
Ու պիտի հորդե այնտեղ
Անհաշիվ... կարմիր... գինի...
Եվ երբ իրիկուն եղավ
Եվ ելավ, որ գնա վռազ
Մինչև տուն լսեց բոլորից՝
Պատերազմ: Պատերազմ:
Պատերազմ:

ԳԼ. Բ

Լսեցի՞ք
Ելան
Բանակներ հսկա, երկաթազրահ:
Լսեցի՞ք
Ելան
Աշխարհի բոլո՜ր դաշտերի վրա:

Ելան,
Գնացին
Ուրալից՝ դեպի Կարպատները լուրթ,
Ու Կարպատներիցմինչև Էրզրում,
Ու ԷրզրումիցՏրիպոլի՜, Հռո՜մ:

Բոլո՜ր կողմերից հավաքված ելան. —
Թուրք,
Իտալացի,
Հնդիկ,
Վրացի,
Ռուս,
Շոտլանդացի
Հայ,
Խունխուզ,
Թաթար,
Կիրգիզ,
Չինացի
Նյու-Յորքից եկան,
Տայիտի կղզուց,
Հեռու Բաղդադից, —
Եկան
Ո՞ւր եկան
Բոլո՜րը բանվոր,
Մուշա,
Գյուղացի: —

Եկան
Ուր եկան. —
ԼոնդոնիցՊեկին,
Ղարս,
Սարիղամիշ. —
Փոշի բարձրացավ,
Արճիճե քամի...

Ու ոռնում էին
«Վո՜-վո՜-վո՜» — «վո՜-վո՜ » —
Թնդանոթների կոկորդները չոր
«Վո՜»
«Վո՜-վո՜»
«Վո՜-վո՜» —
Գիշեր,
Ցերեկ,
Կեսօր:

Ու ոռնում էին
Դաշտերի, ցանքսերի,
Արտերի վրա.
Ճճի՜-ճճի՜, ճճի՜
Ռումբ
Բում-բո՜ւմ-բո՜ւմ
Էլ ոչինչկարմիր արճիճից բացի:

Ու ոռնում էին.—
Ռո՜ւմբն էր հողմավար, վարար անձրևում,
Քաղաքներ քանդում, դաշտերը ձևում:
Ու լուսարձակներ հազարաչքանի
Լույս էին սփռում դաշտերի միգում,
Որ արճիճն իր գործն անվրե՜պ անի: —

Իսկ քաղաքներում
Բեռլինում, Փարիզում,
Նյու-Յորքում հեռու
Արնաքամ տենդով, ահով վարակված՝
Աշխատում էին գործարաններում:

Գործարաններում վիթխարահսկա,
Որոնց երկաթե շչակները բյուր
Անասունների նման խելագար
Իրենց երկաթե խո՜րխն էին փնչում
Հորիզոնն ի վեր
Գործարաններում աշխատում էին
Պրոլետարների բյուրավոր խմբեր:
Դեռ կռվում էին ու կոփում ռումբեր,
Թեկուզ գիտեին՝ ո՞ւր պիտի ճամփեն. —
Դեռ կռում էին ու կոփում ռումբեր,
Որ միլիոն, միլիոն թնդանոթների
Անկուշտ, անհագուրդ ծարավը ջամբեն:

Եվ ովքե՞ր էին նրանք. — կիսաքաղց՝
Ռուս,
Հնդիկ,
Թաթար,
Գալլ,
Իռլանդացի. —
Բոլորըբանվոր,
Մուշա,
Գյուղացի՜: -

Իսկ իրենց ոսկի կաբինետներում
Նստած՝ գիտուններ, խելքեր վիթխարի
Կովի՜ պես դանդաղ որոճում էին
Երազներ մահի, արյունի, հրի:
Նրանք, ոսկեպատ կաբինետներում,
Հանճարում էին հեղձուցիչ գազեր,
Որպեսզի Մահի ոտքերի առաջ
Մի ակնթարթում կանգնել կարենան
Դիակի բերդեր ու բուրգեր մսե:

Եվ այսպեսեկան, ելան դեմ-դեմի
Բանակներ բազում ու բազմամիլիոն...
Եկան
ԲաղդադիցԲեռլին,
Պերեմիշլ,
ԲեռլինիցԿալե,
Դուվր,
Վերդեն,
Լիոն...

Աշխարհից աշխարհ,
Ծովից ծո՜վ ելան. —
Նյու-ՅորքիցՊեկին,
ՈւրալիցՄիլա՜ն...

ԳԼ. Գ

Այսպե՜ս էր:
Խառնըվեց իրար
Աշխարհըեզերքից եզերք:
Եվ բոլո՜ր դաշտերի վրա
Կանգնեցին քաղաքներ մսե:
Հնամյա արևին մոտիկ,
Արևի հարազատը միակ
Քայքայվում էր կարծես տոթից
Աշխարհընեխած մի դիակ:

Ու խելառ, սարսափից երեր,
Հավերժի մուժում անուղի
Տանում էր ժամանակը ծեր
Դիակը իր նեխած տղի...
Տանում էրնեխած մի դիակ,
Փախցնում էր ամո՜թը իրա
Ու հոսում էր արյունը տաք
Հավերժի ճամփեքի վրա:

ՀեռուՍատուրնի վրայից
Կարելի էր տեսնել՝ զազիր՝
Արնահոս վերքերի նման
Լույսերը Բեռլինի, Փարիզի:
Դեղին, ամպերի նման,
Աշխարհի նեխած երեսին
Կուտակվել էին արնահամ
Ամպերը հեղձուցիչ գազի:

* * * * * * * * * * * *

Այսպես էր:
Եվ դուք չիմացա՞ք,
Չտեսա՞ք ձեր մութ հոգում,
Թե n՞նցբանակնե՜ր մեռան՝
Հազա՜րը մի սև իրիկուն:
Որ նորի՜ց, խաչվելու համար,
Ինչպես նա, որ գնաց Հռոմ
Միլիոննե՜րը անխոս գնացին
Վերդեն,
Պերեմիշլ,
Էրզրում...

* * * * * *

Երևան:
Աստաֆյան փողոց:
Նստած է խանութպան Համոն:
Աշուն է:
Անձրև:
Մշուշ:
Թաց, խոնավանձրևոտ իրիկուն:

Փողոցը լիքն է հիմա,
Դարձել է լեփ-լեցուն մի բերան:
Թափվել են մարդիկ խմբերով
Անձրևոտ մայթերի վրա:

Հորանջում է փողոցը թաց,
Որոճում է թեն, անատամ. —
Ծամվում են մշուշում ընկած
Հազա՛ր ու հազա՛ր գաղթական:

Իսկ այնտեղկիսամեռ ընկած
Ժամերի հյուրընկալ բակում
Կիները շների նման
Ցկնում են ամեն իրիկուն:

Ցկնում են ժամերից նայող
Գթառատ աստծու համար
Քոսոտ Հիսուսներ հայու,
Հիսուսներ հիվանդ, հիմար...

Նայում է ժամերից աստված,
Ուրախ է. քիչ մնա... երգի.
Հոսում է թուքը նրա
Ճերմակ, փառավոր միրքին: —
Շաքարե աչքերի առաջ
Ծնվում են Հիսուսները հոծ.
Գիտե որ՝ Նյու-Յորքից կգան
Կբանան հազա՛ր որբանոց:
Հորդում է ժպիտը լուսե.
Ամոթխած պառավի նման
Ուզում է, բայց... քաշվում է ասել.
Իմ որդին անկողին չուներ,
Բայց նրանքգիտե՞քկունենա՛ն...

* * * * * * * * *

Այսպես էր:
Խանութի առաջ
Նստած՝ խանութպան Համոն
Մտածում էր՝ ինչո՞ւ չկա
Մի փոքրիկ... գարնան... քամի:

Մտածում էր՝ «Բաղդադ են հասել
Զորքերը անսահման Ռուսի
Էլ
Սրանք

Ինչո՞ւ են փախել
Բիթլիսից, Բաղդադից, Մուշից:
Ինչո՞ւ են մնացել թափված.
Թող գնան Բիթլիս, Բասեն
Էլ
Ինչո՞ւ
Էրզրումն առավ
Անհաղթ Անդրանիկ փաշեն...»

Եվ էս մեծ մտքերից հոգնած՝
Գնաց տուն, որ փաստոն խաղա:
Իսկ նրա խանութի առաջ
Մեռնում էր մի որբ երեխա:

Այսպես էր:
Խանութպան՝ Համոն
Հավատո՞ւմ եք՝ ա՜յն էլ չտեսավ,
Որ Պողոսը դարձավ զինվոր
Ու մինչև Պերեմիշլ հասավ...

Բայց երբ առևտուր չկար,
Որպեսզի ձանձրույթից չըքնի
Համոն երկա՛ր-երկա՛ր
Երգում էր՝
«Մեր
Հայրենիք...»

ԳԼ. Դ

Երևան:
ԱյսինքնՆաիրի:

* * * * * * * *

Այսինքն՝ այստեղից սկսած
Գնում էր դարերի հեռուն
Հնամյա, հին մի երազ,
Երկիր մի՝ դարերի ուրու:
Աշխարհի ճամփեքի մեջտեղում,
Ուր գալիս են, խառնվում իրար
Արևմուտքն ու արևելքը հին
Կանգնել էդարերի ուրու
Հնամյա երկիրը՝ Նաիրին:

Որպես արյունոտ հարցանիշ՝
Դարերի մեջ մեխված վաղուց՝
Կանգնել է երազի նման
Եվ չկա՛ Նաիրի ուրիշ...

* * * * * * * * * * *

Աշխարհի այն ահեղ օրերին,
Աշխարհի ճամփեքի մեջտեղում,
Ուր եղել էր հին Նաիրին
Կանգնել էրխանութպան Համոն:

Կանգնել էր խանութի առաջ. —
Նաիրի պես «հզոր», «անսասան» —
Գնացել էր արյունոտ ռազմադաշտ
Համազասպը՝ «քաջ ջանբեզար»:

Իսկ նրանց երկուսի մեջտեղում,
Ակնոցը նաիրյան քթին՝
Կանգնել էր վարժապետ Սողոն՝
Նաիրի հարազատ որդին:

Դարերի մշուշից ելած,
Ձեռքին՝ հնամյա մի նետ
Դարերի մշուշի վրա
Գրում էր՝ «Վեց վիլայեթ...»:

Ո՞նց իմանար Սողոն,
Կամ «ղարիբ», «գաղթական» մշեցին՝
Թե ինչո՞ւ Կարպատներն առան
Ու Ռեյմսի տաճարն այրեցին:

Է՜ն էլ նա հազիվ հասկացավ,
Որ երբ ռուսը քաշվեց Վանա
Ուզեց, որ երկրի երեսին
«Խայու անուն չմնա...»:

Ողբալով Նաիրին հարազատ,
Աշխարհի ճամփեքի միջում
Վարդապետ Սողոն հուսահատ
Հարցնում էր՝ «Ինչո՞ւ, ինչո՞ւ...»:

Եվ միայն Պողոսն էր, որ արդեն
Դեպոյից ընկած Պերեմիշլ՝
Ամրանում էր ոգով ու սրտով
Ու մտքեր ընդունում ուրիշ:

Ձուլվում էր բանակին էն մեծ,
Որ հուզվում էր արդեն, խլրտում,
Որ պիտի աշխարհը ցնցեր,
Երբ դառնար կրկին մի օր տուն:

Բայց նրանք դեմ-դեմի կեցած
Այն ահեղ, ահավոր կռվում
Արնաքամ դեռ կռվում էին
Հայրենի դաշտերից հեռու:
Իվանը, Հանսը, Ժանեն
Մոսկովցի, փարիզցի, բեռլինցի
Բոլո՜րը մի հսկա, բյուրանուն
Բանվոր,
Մուշա,
Գյուղացի:

Եվ նրանց դիերի վրայով,
Լոնդոնից մինչև Կապուտան
Անցնում էր երկաթե քայլով
Մի հրեշ՝ անունը Կապիտալ:

Գալիս էր Բեռլինից, Փարիզից,
Գալիս էրհյուսիսից դեղին,
Անցնում էր Նաիրի վրայից,
Բռնել էր Բաղդադի ուղին:

Գլխի տեղհսկա մի բերան,
Գլխի տականսահման մի փոր, —
Կանգնում էր դիերի վրա,
Խմում էր արյունը բոսոր:

Հագել էրպուրպո՛ւր, ոսկի՛,
Շողում էր արևի ներքո.
Ժպիտը ճարպոտ երեսին՝
Արշավում էր հաղթական երգով:

Եվ նրա երգին գերի,
Բաղդադից մինչև Լիոն,
Արնաքամ զարնվում էին
Զորքերը՝ միլիոն-միլիոն...

* * * * * * * * * *

Արնաքամ կռիվն այս ահեղ
Վերջ պիտի չունենար գուցե,
Թե բանակը մեր ետ չնայեր,
Չկանչեր՝ կանգնեցե՛ք, կանգնեցե՜ք...

Բանակը:
Բանակում մարդիկ,
Որ ուրի՜շ պայքարի սովոր՝
Կանչեցին ուրի՛շ մի մարտի
Բանակները այն ահավոր:

Կանչեցինու դարձան իրանց
Ստեպները անծայր ու լեն,
Վառեցին դաշտերի վրա
Մրրիկներ ահեղ, հրեղեն:

Պարզեցին դրոշներ կարմիր,
Կանչեցին աշխուժով հրձիգ. —
Բանվորներ համա՜յն երկրի,
Միացե՛ք, միացե՛ք, միացե՛ք...

Վառեց նրանց կանչն ամբողջ
Աշխարհը, որպես հրդեհ,
Ծփացին բանակները հոծ
Ու ծփանքը, ահեղ, հորդեց:

Մոսկովը ծփաց փողփողուն,
Ինչպես մի բոսոր դրոշակ
Պարզե՛ց արնավառ աշխարհին
Մի կարմիր խնդության նշան:

Ու ելած հողմերից այդ վառ,
Որպեսզի խորտակե այդ հինը՝
Լեռնացավ, որպես ղեկավար,
Ու կանգնեց Լենինը:

Ու ելած իրենց տեղից,
Հրահրած արնավառ ոսկով
Նորի՜ց բանակները դեղին
Շարժվեցին դեպի Մոսկով...

Եվ, որպես դաժան մի երազ,
Կարմիր զորքերի հանդեպ՝
Փարիզի մշուշից ելած
Կանգնեց գնդապետ Գալիֆեն:

Երկաթե քայլերով նորից
Արշավեց, որպես չար բազե,
Որ կարմիր Մոսկովում փորի
Մի հսկա, նոր Պեր-Լաշեզ...

* * * * * * * * * * *

ԳԼ. Ե

Աշխարհի ճամփեքի մեջտեղում,
Ուր գալիս են, խառնվում իրար
Արևմուտքն ու արևելքը հին
Ուր եղել է հին Նաիրին
Կանգնել էր վարժապետ Սողոն:

Մի հսկա հորձանքով ահեղ
Զորքերը անսահման ռուսի
Վարարած ջրերի նման
Քաշվեցին Բասենից, Մուշից:

Նորիցխուժեց թշնամին,
Եկավմինչև Կարս հասավ...
Նորի՜ց դարձավ Նաիրին
Բարբարոս սրերի հեսան:

Նորի՛ց քաղաքներն հնամյա
Դարձրին հողին հավասար
Դաշտերում անթաղ մնաց
Ժողովուրդը՝ հազար-հազար:

Նորիցանվրդով նստած,
Որպեսզի ձանձրույթից չքնի
Համոն երկա՛ր-երկա՛ր
Երգում էր «Մեր հայրենիք...»:

Չէ՞ որ Երևան քաղաքում,
Հնամյա Մասիսին մոտիկ,
Մասիսի պես հզոր, կանգուն
Ելել էր «Նաիրյան ոգին»:

Ելել էր «հզոր», «անհաղթ»,
Պարզել էրերեքգույն դրոշ,
Հառնում էր — «անկաշկանդ», «ազատ» —
Ու չկա՛ր Նաիրի ուրիշ...

Աչքերը դարերի հեռուն,
Ակնոցը նաիրյան քթին՝
Կանգնել էր վարժապետ Սողոն՝
Նաիրի հնամյա որդին:

Դարերի մշուշից ելած,
Ձեռքին՝ հնամյա մի նետ
Դարերի մշուշի վրա
Գրում էր՝ «Վեց վիլայեթ...»:

* * * * * * * * * *

Իսկ այնտեղԿարմիր Մոսկովից
Դեպի աշխարհները բոլոր
Անթել հեռագիրը նորից
Կանչում էր ձայնով ահավոր:

Կանչում էրերկրից-երկիր,
Ձայնում էր խանդով բոցավառ.
Ելի՜ր, սովալլուկ մարդկության
Անեծքով գերված աշխարհ...

Հյուսիսից մինչև արևելք, ՝
Մինչև Հինդ, Հաբաշ, Հնդուչին
Կանչում էր՝ «Եղբայրնե՜ր, ելե՜ք
Սա՜ է մեր կռիվը վերջի՜ն»:

Եվ ահա այդ ահեղ կանչին
Շիրակի դաշտերիցհանկարծ
Զրահապատը խանդով առաջին
Նաիրի դաշտերում զնգաց:

Զրահապատը զնգաց զնգուն,
Շիրակի դաշտերից կանչեց
Նաիրի հնամյա երկրում
Կարմրավառ, ահեղ հնչեց...

Ու կարմիր, հրդեհի նման
Մրրիկներ անցան սրընթաց
Եվ, ելած քնից հնամյա՝
Արևելքը, կարմիր, խնդաց: —

* * * * * * * * * * * *

Դու հիմա, երկի՜ր Նաիրի,
Աշխարհի ճամփեքի միջում
Կանգնել ես՝ խնդավա՜ռ էլի,
Հառնել ես՝ երկաթե թռչուն:

Աշխարհի ճամփեքի միջում
Ուր գալիս են, խառնվում իրար
Արևմուտքն ու արևելքը հին
Դու հառնել ես նորի՜ց, բոցավառ,

Վառվել ես՝ կրկի՛ն, կրկի՛ն...
Պարզել ես ճամփեքի միջում
Արնավառ, կարմիր մի դրոշ,
Ու նորի՜ց քո խոսքը հնչուն

Զրնգում է խնդությամբ որոշ:
Եվ ո՜չ թե վարժապետ Սողոն,
Այլ Պողոսն է հիմա քո որդին,
Որ դեմքը քրտինքով ողող՝

Լծվել է գալիքիդ երթին:
Լծվել է օրերիդ երթին
Եվ սրտում խնդություն ու կամք՝
Բյուրերի հետ մեկտեղ, միասին

Այս երկրագունդը հին
Քաշում է դեպի Ապագան...

* * * * * * * * * * *

ՎԵՐՋԱԲԱՆ

Հիմա
Ամեն տեղ
Լսո՞ւմ եք
Զնգոց...
Երկաթի գրգիռ:
Օրերըհրետանի:
Ու կյանքը, հին կյանքը հիմա

Հիշո՞ւմ եք
«Տիտանիկ...»:
Հիշում եք.
Եղավ տո՛ն.
Լույսի ու երկաթի մեծափառ հանդես...
Օրեր...
Շփոթում...
Մարսելյեզ...
...Անտես:

Ու ճչաց
Սո՛ւր ճչաց
Կանչեց հոգեվար
Ռադիոն...
Կանչեց:
Դեպի քաղաքները բոլոր,
Դեպի կայարանները բոլոր,
Ճչաց,
Սո՛ւր ճչաց
Կանչեց...

Ու մեռան:
Գնացին:
Ո՞ւր...

Օրերը թռչում են, թռչում են արագ:
Օրերըկրակ,
Պուրպուր...
Ուզո՞ւմ ես՝ բռնեմ հոգիդ այսօրվա
Ու ծանր,
Երկաթե մի դիսկի նման
Նետե՛մ
Ո՞ւր նետեմ
Ու՞ր...
Դեպի կյանքը գալիք,
Պուրպուր...

* * * * * * * * * *

Շինվում է աշխարհը հիմա,
Շինում են
Փողոց առ փողոց
Մոսկովցի,
Բանվոր մի Իվան,
Մի Չինկ-Ֆու,
Մի Հանս,
Մի Պողոս:

Ես ասում եմ՝ աշխարհը կդառնա
Մի հանո՛ւր խնդության փողոց,
Ու Չինկ-Ֆուն Պեկինում կխմե
Քո կենա՜ցը, Բարթո՜ւղ, Պողո՜ս...

Իսկ եթե հույսերից իմ այս վառ
Իմ սրտում պիտ մնան վերքեր
Ես էլի՜ քո փառքը կերգեմ,
Իմ հզո՛ր, երկաթե՜ եղբայր:
Կերգեմ քո կռիվը մեծ,
Աշխատանքդ հզո՛ր, անծի՛ր, —
Այս պոեմսքո կա՜մքը երգեց,
Այս պոեմսդո՜ւ երգեցիր:

Թե խաբեն օրերն այս հրկեզ՝
Սրտո՜վ միշտ քեզ պե՜ս ու քեզ հե՜տ
Ես էլի՜ քո փառքը կերգեմ
Եսչնչին,
Վերջին
Պոե՜տ...
Երևան, 1920, III

Մոսկվա, 1921, XII

ՉԱՐԵՆՑՆԱՄԵ

Москва, Москва,
Ты Меккой мне, Москва,
А Кремль твой-сладость черная
Каабы.
А. Кусяков. «Искандар Намэ»

Ձեր հոգին մի պահ թող ների
Ինքնամեծարանքն այս քարե: —

Ո՜չ «խալխի նոքար», ո՜չ «գերի»*, —
Ես եմ այս՝ ոսկյա խոսքերի
ՇահինշահԵղիշե Չարենց:

Ես եկել եմ հեռո՛ւ Իրանից:
Հայրենիքս էԽանի Մակուն:
Իմ հոգումարև՜ն Իրանի,
Իրանի արև՜ն է իմ հոգում:

Իսկ արյան մեջ երգում է իմ
Նաիրյան տխրությունն անծիր...

Իսկ ուղեղսկարմի՛ր-կարմի՛ր
Մոսկովյան հրով այրեցի:

Թող իմ սիրտըբուրմունքը վարդի,
Իսկ ուղեղսկրակը խանձի: —

Իսկ հիմա լսեցեք, մարդիկ,
Շահ-Նամեն բանաստեղծ Չարենցի...

I

Ոսկեվառ արևի նման
Իրանից նետված Նաիրի,
Նաիրից նետված Մոսկով

Ես երգում եմ կյանքս հիմա
Արևով,
Արյունով,
Ոսկով:

Ես ի՞նչ հրաշքով դարձնեմ
Օրերիս անիվն անգո,

Թող իմ երգը ձեզ թռցնե

Նաիրի.

Կարս

Մանկություն...

Ես Կարսում եմ
Նորի՜ց,
Նորի՜ց...

Մանկական շրթերիս կախած՝
Ես տեսնում եմ մորս
Նորից
Ստինքները՝ երկու ձագար...

Դեռ հոգիս մի նետ է հանգիստ՝
Օրերիս աղեղին կպած:

Հեռևումմորմոքը զանգի:

Ահա հայրս՝ հագին կապա...
Նրա դեմքը՝ արծաթե ափսե,
Վրան քիթը՝ կեռ մի դանակ:
Թափել է ժամանակն անսեր
Մազերինճերմակ նիրվանա:

Ահա մայրս՝ գնում է ջրի,
Գլխին՝ Թեհրանի լաչակ...

Սուլում է քամին Նաիրի

Ուզում եմ բարձր ճչալ:
Պարզում է ձեռքերն առաջ
Հոգիս, որպես որբ տղա. —
Ուզում էարևկեզ հարավ,
Ուզում է արևի ծնծղան...

Իսկ երբ մայրս մազերին իր ձյուն
Դնում է ոսկեմուգ հինա
Թվում է՝ մազերի միջով
Ես կարող եմ Թեհրան գնալ...

Կարող եմ հասնել Հնդուչին,
Տիրանալ գանձերին Շահի...

Մանկություն... ոսկեթև՛ թռչուն...
Դեղնավուն ոսկի՛ հինայի...

II

Ես ծնվել եմ Մակու քաղաքում,
Արևի տակ ոսկեղեն, հասուն,
Շոգ շնչի տակ Որմուզդի թևի

1897 թվին:
Թափել է արևն Իրանի
Իմ հոգում Շիրազի վարդեր:

Բայց տխուր Նաիրյան քամին
Իմ սրտում թախիծ է բարդել:
Դեռ աչքերս արևին չբացած
Նետել է ինձ հին մի քաղաք: —

Ես անգույն Կարսում մեծացա՝
Հայրենիքս հեռուն թողած:

Աչքերս թևերի նման
Դեռ նիրհել էին շվարած
Երբ գրկեց ինձ թախիծն հնամյա,
Որպես տան մշտական ծառա:

(Նա մեր տանն էր վաղուց մեծացել,
Դեռ եղել էր պապիս ժամանակ:
Մնացել էր՝ հոգնած ու ծեր,
Սպասում էր, որ երկինք գնա:

Մենք նրան ասում էինք՝ ապի,
Նա տանում էր ինձ փողոց.
Սիրում էր ամեն բան թափել.
Երդվում էր նաիրյան հողով...):

Հորական տնակում նստած,
Նա մռռում էր, որպես տան կատու:
Բայց հոգիս կարոտով վստահ
Երազում էր արև ու խնդում:

Եվ հենց նա՜ էր, թախիծն հնամյա,
Որ ծածկած արև ու Իրան
Մի ծերուկ ուսուցչի նման
Ինձ մի օր վարժարան տարավ:

Ու, ծածկած արև ու Իրան,
Նա, շնչով կարծես մի հրե
Ուղեղիս կտավի վրա
Փորփրեց հնամյա գրեր...

(Իմ հոգին
Ո՞նց
Իմանար,
Որ հոսանքը այդ հին գրերի
Իմ հոգու անհաղթ թևերին
Պիտի բյուր երկինքներ բանա:

Որ հետո,
Տարիներ հետո,
Առածից բյուրպատիկ ավելի
Նավերիս ճերմակ կտավին
Նա քամի ու արև պիտի տա...):

Իմ խաղա՛ղ, կապո՛ւյտ մանկություն,
Դու նման ես լճակն ընկած
Արծաթե լուսինի դիսկին: —
Դու կայիրու չկաս հիմա դու,
Արևի դեմ դու, թույլ, հանգար

Բայց արդյոք կայի՞ր դու իսկի...

III

Եվ ահապատանի եմ ես
Տասնըչորս, տասնըհինգ տարեկան: -

Հիմա քեզ,- պիտի քեզ երգեմ,
Իմ լուսե, հեռո՛ւ բարեկամ: —

Աստղիկ: — Քո անունը այս
Ես պահել եմ սրտում իմվառ:

Ինչպես ծովն ընկած առագաստ
Թող ընդմիշտ նա այնտեղ մնա:

Օ, հաճա՛խ, հաճա՛խ, բարեկա՜մ,
Որպեսզի հոգիս չմրսի

Ես հիշել եմ վայրկյան-վայրկյան
Կանաչած այգին Կարսի...

Ես հիշել եմ
Ի՞նչ.
Չգիտեմ: -

Ես հիշել եմ այն ամառվա
Քո ժպիտը
Տխուր,
Անթև, —
Իմ շապիկըհիշո՞ւմ եսճերմակ...

Հիշո՞ւմ ես...

Ախր ի՞նչ հիշես...

Ախ, ոչինչ չկա հիշելու: —
Աշունը
Տերևներ քշեց
Թիթեռներ դեղնած հուշերի...

Ների՜ր ինձ,
Ների՜ր, բարեկա՜մ,
Ինչքան էլ լուսե լինեիր

Ես անմիտ պատանի էի
Տասնըչորս-տասնըհինգ տարեկան...

lV

Եվ
Ահա
Տասներկու թվին
Առաջին անգամ... այնտեղ...
Առաջին համբույրս տվի
Քեզ...

Հիշատակ անթև:

Ես ուզում էիշո՜գ,
Իրան...
Շիրազի վարդեր կարմիր: —

Բայց գտա...
Անկողնի...
Վրա...
Տարածված... մի պաղ... մարմին...

Ներիր, Աստղիկ Ղոնդախչյա՜ն,
Իմ լուսե բարեկամ...
Ների՜ր...

Ես...
Հետո...
Աշխարհներ անցա
Բայց թողածս ետ չբերի...

Սիրելի,
Լուսե
Ղոնդախչյան

Ների՜ր... օ...
Ների՜ր...
Ների՜ր...

Եվ ահա
Առաջին
Անգամ
Այնտեղ... միևնույն տարին
Երևաց մի ուրիշ անգո,
Անունը... Երկիր Նաիրի:
Երևաց:
Երևի չկար:
Երևի չկային վարդեր:

Եկավ
Ուսերիս վրա
Մի անհուն տխրություն բարդեց:

Թվաց թե
Տեսնում եմ մշուշում
Մի կապո՛ւյտ-կապո՛ւյտ աղջիկ: —

Նման էրհնամյա փոշու,
Նման էրարնոտած խղճի:

Սպիտակ շրթերի վրա
Կային... դեղնավուն վերքեր:

Տվեցի սիրտս նրան
Ուզեցի, որ նրան երգեմ...

* * * * * * * * * *

VI

Օ, երգե՜ր իմ
Առաջի՛ն,
Առաջի՛ն...

«Երեք երգ»...

Աստղիկ Ղոնդախչյան...

Քրքրեմ
Մոխիրն իմ խղճի

Եվ երբե՜ք, երբե՜ք
Չզղջամ...

VII

Ես ինքս էլ լավ միտ
Չբերի
Թե ո՞նց` Կարսի այգուց

Տասնըհինգ թվի վերջերին

Արթնացա... զորքերի շարքում:

Կամավոր:

Հայկական բանակ:

Հրացան: Թնդանոթ: Ռումբեր:

Եվ ահաԱյգեստանը Վանա:

Եվ ահաՎարդան, Ռուբեն:

Եվ ահա ընկերներ նոր-նոր:
Նյու-Յորքից, Բասենից, Պոլսից: —

Մա՜հ,
Մա՜հ,
Մա՜հ:
Ընդհանուր, հանուր:

Զինվորի, աղջկա, հարսի: —

Ես կարծում էիայնտեղ,
Ռումբերի ահեղ որոտում
Կգտնեմ քո դեմքը լուսե:

Բայց գտա... դիակներ փայտե,
Ու տեսա մի երկիր, որը դու
Լքեցիր խուժումից մեր սև:

Ու իջավ թախիծն հնամյա
Ու հոգիս ճնշեց, ճնշեց...

Եվ իմ դեմ հրաշքի նման
Կրակվեց քո ուղին անշեղ...

VIII

(Ո՞ւմ ինչ, որմիևնույն թվին
«Պրոգրես» տպարանը Թիֆլիսում
Ավետեց իմ կոտրած թևի
Արնոտած անկումի մասին...
Ու «Գիր»-ը փոշոտ վիտրինում
Մի փոքրիկ բրոշյուր դրեց: —

Իմ տողերը վիշտ բերին ո՞ւմ
Դանթեյան իմ տողերն հրե):

IX

Իսկ
Հետո
Տասնըհինգ թվին
Երբ եկա, հասա Մոսկով
Զգացի հսկա մի թևի
Թպրտում... Վիթխարի սոսկում:

Թվաց թե
Հասնում եմ ահա
Աշխարհի վերջին վրանին, —

Բայց որպես ոսկի մի վահան
Բարձրացավ արևն Իրանի...

Վառվեցին իմ հոգում հանկարծ
Վարդերը հեռու Շիրազի...
Օ, սի՜րտ իմ, գլխիվայր ընկար
Կախվեցիր... աղջկա վարսից:

Զարթնեցին հեռո՛ւ տարիներ
Ձիերի նման վրնջան...

Արթնացավ հրկիզող մի սեր...

Կարինե:

Կարինե Քոթանճյան...

X

«Ծիածանը»...
Արև՜ն է այնտեղ, —
Նաիրյան թախիծի միջից.
Հրկիզված իմ հոգին բանտել
Եվ ուզում էր անդարձ շիջի:

Իրանի արև՜ն էր շոգ
Լացակումած կապույտը Նաիրի...

Ու թախիծըխեղդող, ճնշող, —
Խառնված ոսկեման հրին:
(Դեռ չկա՛ր աշխարհում անշող
Դեռ չկա՛ր արև-Նաիրին...):

XI

Մոսկով:
Տասնըյոթ թվական:

Իմ սրտումարևն Իրանի:
Եվ ուզում էր արևն ագահ
Հրդեհել սկսվող տարին:

Հունվար...
Փետրվար...
Քսանըվեց:

Պոկվեց, ինչպես քար սարից:
Արևը՝ կարմրակեզ բանվոր՝
Գլորեց թափով վիթխարի:

Ի՞նչ...

Հսկա,
Վիթխարի մի քար,
Որ նստել էր մեր թևերին:
Ծծում էր մեր արյունն, ագահ, —
Շնչում էր սառնություն բևեռի:

Գլորվեց:
Ու զուր,
Երերուն,
Մի վայրկյան սպասեց, չըգնաց:

Բացվել էրանհուն մի հեռու:

Ջարդել էր մի հին մեքենա:

* * * * * * * * * * *

Կանգնել էր ճամփի սկզբին,
Հետևումմռայլ տարիներ:

Վախենում էր կարծես վազքից...

Կարինե...

Հիմա՛ր Կարինե...

XII

Իմ հոգումարևն Իրանի
Լափլիզում էր հրդեհի նման:

Ու ծանր, որպես գրանիտ,
Նաիրյան թախիծն հնամյա:

Թե իզո՞ւր կրքերիդ բազեն
Հետևեց ինձ երկա՛ր տարիներ...

Տխրություն էր հմայքդ մսե
Կարինե...
Մշո՛ւշԿարինե...

ХllI

Ինչպես քարը, մնացած ճամփին,
Որ նորից գլորվի պիտի

Իմ հոգին կարոտով անբիծ
Սպասում էր վերջին աղետին:

Պիտ ընկներ, որպես գրանիտ,
Քո կարոտը հոգնած իմ խղճից
Որ ոսկի արևն Իրանի
Խառնըվեր նաիրյան թախծին...

Եվ ահա
Հունիս,
Հուլիս...
Եվ ահա
Սեպտեմբեր,
Հոկտեմբեր...

Զարնվեց կռանըսալին:
Տեղացին վիթխարի ռումբեր:

Ու ռումբերըարնակեզ երգով
Պայթեցին ուղեղում իմ մութ: —

Ու կարմիր ռումբերի ներքո
Երազներս տվի... քամուն:

Գլորվեց, որպես գրանիտ,
Քո կարոտը հոգնած իմ խղճից:

Ու ոսկի արևն Իրանի
Խառնվեց նաիրյան թախծին...

XIV

Տասնըութ:
Թվական կյանքի:

Իրիկուն: Վերադարձ: Առավոտ:

Ազատվեց հին կապանքից
Հոգիս՝ վիթխարի ցավով:

Տասնըութ:
Թվական հրի.

Ողջակեզկարմրակեզ բոցում:
Արթնացավ արև՛Նաիրին
Իմ հոգու նո՛ր զնգոցում:

Հրդեհ էր:
Անհատնում կրակ:
Արնաքամ վերքեր կարեվեր:
Ու կարոտդ հանկարծ ալվըլան

Ողջակեզհոգիս արևեց:
Ողջակեզ: Խնդություն: Ու մի
Անհատնում վատնում միասին
Եվ հոգիս սանձարձակ թռավ...

Այսպես էր տասնըութ թվին: —

Սո՜մա...
Լյուսի Թառայան...

XV

(Հոսում է արնակեզ մի գինի,
Հրդեհվում է սրտում իմ շոգ.
Անցնում է իմ թեժ արյունից
Ու քանդում է կապանքը ճնշող:
Նա այնտեղ էդուրսը, նա կա,
Որպես կին, որպես նո՛ր Նաիրի,
Հարբել են խմբեր խելագար
Ու աշխարհը հանձնել են հրին:
Նա այնտեղ էԼյուսի Թառայան.
Վարդերում, արևում Շիրազի,
Նաիրյան դաշտերի վրա,
Սկյության դաշտերում անծիր...
Ու բոլո՜ր նրանց սրտերում,
Որ աշխարհը հանձնել են հրին:
Հրդեհվել է աշխարհի հեռուն...

Այսպես էր այն կարմի՛ր տարի՜ն):

XVI

19.

Կարմիր Բանակ:

Հորդել են հեղեղները սև:
Անսահման դաշտերի վրա
Շաչում են քո թևերը լուսե:

* * * * * * * * * *

Կայարան:

Զորքեր:
Զորքեր:
Զինվորներ կարմիր:

Գիշեր:

Ու կարմիր զորքերի վրա
Կործվել է խավարը սև:

Խոր,
Խավար,
Ահավոր սպասում:
Հեռուն՝ կրակներ տարտամ:

Առավոտկգնանք, հզոր. —
Կփշրենք թշնամու շղթան:

* * * * * * * * * *

Այստեղ էր19 թվին:

Օ, ինչ հո՛րդ էր տագնապն ուղեղիս...

Ու հոգիս հրդեհին տվի,
Որ լափվի բոցերում դեղին:

Այստեղ էր:

19 թվին:
Հավաքվել էր Բանակը Կարմիր:

Ու բոլոր աչքերում ծավի
Անսահման խնդություն կար մի:

Ու մոտի՛կ, մոտի՛կ էր այնքան
Երազած աշխարհը գալիք...

Հավատում էրտերևն անգամ
Որ... կգա՛, կգա՛ Անձկալին...

Կանգնել էր Նա դռանը
Կարծես
Խանդավառ՝ ճակատին արև:

Ես երբեք քեզ չե՛մ մոռանա

Թառայան...

Կայարան Տիխորեցկ:

XVII

(Եվ մի՞թե
Ես
Չերգեցի՞
Ձեր կռիվը, կարմիր
Ընկերներ...

Նայեցի երկաթե գծին
Հասկացա, որ ամբողջըմե՜րն է:

Ու կարմիր հրդեհում հրձիգ
Վառվելով՝ ձգտեցին իրար
Անձրևը նաիրյան թախծի
Եվ արևը քո, ոսկի իմ Իրան:

Հասկացա, որ որպեսզի դուք
Միանաք ու ձուլվեք ի մի
Պիտի նախ իրար միանան
Լույսերը Փարիզի, Պեկինի:

Դեռ պիտի խմիչքը վեդյան
Բյուրավոր սրտեր խանձե: —
Բայց ուղին ես արդեն գտա՝
Դեռ երեր, անմարմին, անձև...):

XVIII

Ինձ կանչում էր կարծես անծիր
Կարոտովերկիր Նաիրին. —

Նորից Հայաստան գնացի
Տասնըինը թվի վերջերին:

ԱյնտեղՆաիրի երկրում,
Հնավանդ ցանկությամբ ուրիշ՝
Արդեն խմբապետ Դրոն

Պարզել էր երեքգույն դրոշ:
Պարզել էրԵրևան քաղաքում,
Հնամյա Մասիսին մոտիկ:

Ու լցրել էին հողագույն
Ուրուներ քաղաքն անոթի:

Որպես քար՝ տխրությունն իջավ,
Ծանրացավ ուսերիս,
Վրաս:

Ես նորի՜ց, նորի՜ց քեզ տեսա
Մանկություն...

Կարոտ իմ...

Կարս:

* * * * * *

XIX

Կարս:
Տասնըինը թվին:
Տասնըինը թվի վերջերին:

Նո՜ւյն երկինքն էր՝ կաթսա արևի:
Նույն խշշոցը քչփչան ջրի...

Բայց արևը իզուր էր փորում
Կուրացած աչքերը շենքերի:

Իզո՛ւր էր նաիրյան հեռուն
Ունկնդրում քչփչուն ջրին...

Մանկական երազում տեսած
Շուքերի նման չկային
Ծանոթներսլուսե՛ մարդիկ...

Դարձել էրսրերի հեսան
Կապույտ մանկությունը իմ
Իմ կանաչ, պայծա՛ռ բարդին...

Էլ ինչո՞ւ ծիծաղեր հոգիս,
Երբ մի լուրջ քննադատ մի օր
Սարսելով դահլիճն ու ֆոյեն
Ավետեց ամբողջ աշխարքին,

Որ ծնվել էմեծ մի պոետ...

Որ ծնվել է երգիչ մի վառ
Ու բերել է երգեր հրե. —

Ցնծա՜, նաիրյան աշխարհ, —

Ցնծա՜... Եղիշե Չարենց...

XX

Երևան:
Քսան թվական:

Փետրվար,
Մարտ,
Մայիս...

Ողջո՛ւյն, ընկեր Թավաքա՜լ:
Մուսայե՛լ:
Սարուխա՛ն:
Ավի՛ս...

Ողջույն բոլորի՛դ, բոլորի՛դ:
Ձեր կամքիներկաթ,
Գրանիտ:

Մոսկովյան կարմրակեզ հրին,
Կարմրավառ վարդին Իրանի...

* * * * * * * * * * * * *

Երևան:
Մեկ մայիսի:
Աստաֆյան փողոցումխմբեր:

Խնդավառ ելած միասին
Կտրել են փողոցի ճամփեն:

Եվ ահադրոշներ կարմիր:
Հնամյա Մասիսի առաջ...

Ով որ կաթող գա՜:
Վառվի՜,
Սուր ճչա, խնդասիրտ գոռա՜:

Զիգզագներ
Նժույգներ թռան,
Կապվեցին՝ Երևան-Մոսկով.

Թափվեցին շենքերն հնօրյա
Հարվածի տակ երկաթե բազկի:

Ու սրտում իմ վառ խտացան
Գալիքները... Ո՞ւր գայիր էլ: —

Իսկական մարմին ստացած
Կանգնեց խնդավառ Նաիրին...

XXI

Քսանըմեկ:
Հատված քսանըմեկ:

Ինչ եղավ քսանըմեկ թվին
Թող հոգիս գալիքի՜ն գամե,
Թող հոգիս ընդմիշտ արևի: —

Ընթերցո՜ղ: Քո հոգին հիմա
Թող ճեղքեմ երգիս դանակով.
Ես եղա... առաջին Նաիրյան
Իսկական Կարմիր Բանակում...

Ու տեսավ Մասիսն հնամյա,
Առաջին անգամ իր օրից
Չերազած հրաշքի նման
Կռիվը նաիրցի բանվորի...

Իսկ
Երբ
Տուն դարձանք բանակից
Սպասում էր ինձ արդեն
Նաիրին... երկրային մի կին.

Աչքերըջահեր կրակի,
ՇրթունքներըՇիրազի՜ վարդեր:

Ինչքան շա՛տ անցան դեմքեր,
Բայց հոգիս թող քեզնո՜վ հարբի.

Ախ, ինչքա՛ն ես սիրո՛ւմ եմ քեզ,
Արփի՛կ, լուսավո՛ր Արփիկ...

* * * * * * * * * * * *

XXII

Ես հիմա ապրում եմ Մոսկվայում.
Գլխիս մեջ՝ մրրիկներ ոսկի:

Գլխիս մեջ մի Ռոբերտ Օուեն
Հիմա վառ գալիքն է հսկում:

Գրում եմ պոեմներ, երգեր:
Երազում եմԳալիքն անծիր:

Նաիրի, ես սիրում եմ քեզ.
Քեզ սիրում եմ, իմ Իրան հրձիգ:

Ես հիմա հեռո՞ւ եմ...Օ, ո՛չ.
Ձեզ մոտիկ եմ հիմա ավելի
Ինչպես նետը՝ դեպի ետ քաշած՝
Առաջից փախչող գազելին:

Իմ հոգին երեք նետ ուներ
Պի՜րկ հենած աղեղին օրերի: —
Հիմա՝ թռե՛լ են երեքն էլ
Զարնվել ենխնդո՜ւն հրին:

Ես ձեզ չե՛մ, ձեզ չե՛մ մոռացել.
Դուք հիմա դարձել եքմի: —

Մենք շուտով, ինչպես նետ երեքծայր
Թռչելու ենքՀնդուչին, Պեկին:

Ընդունե՛ք, առե՛ք ինձ հիմա
Մոսկո՛վ կարմրակեզ հրի,
Իմ ոսկի՛, ոսկի՛ իմ Իրան,
Իմ հեռո՛ւ, հեռո՛ւ Նաիրի...

1922. 6. 1.
Մոսկվա

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 Следующая Конец