Չարենց Եղիշե՝   Երկեր

ՊՐՈԼԵՏԱՐՆԵՐ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ,

ՄԻԱՑԵ՛Ք

Էս ժամանակ ահա չարխը դառնում է էլ ավելի արագ, փայլում է, ոնց որ ալ
կրակ վառվիդառնում է ԿԱՍԿԱՐՄԻՐ ՂԱՐԱ թռչում նստում է չարխի վրա,
դեպի ետ հանում է լեզուն, հետո ճառ է ասում.

ԸՆԿԵՐՆԵ՛Ր,
Տեսա՞ք Կապկազի թամաշեն.
Ես կուզեի միայն, որ ոչ թե մենակ աչքերով.
Այլ խելքով է՛լ աշեք
Ու էն լրբերի կերած թանապուրը հիշեք:
Ընկերնե՛ր.
Էս ե՛ս եմ գրե ձեզ համար,
Աջողիլ եմ կամ շա՛տ, կամ քի՛չ:
Ոչինչ:
Բավական է ինչքան ձեզ խաղան
Անտիգոնե,
Նամուս,
Օթելլո,
Քին:
Քիչ էլ թող մեր խալխը նայե
Դաշնակի ջարդած քթին,
Մենշևիկի մրոտած խելքին:
Մուսավաթի միրքին:
Բավական է թառռոնը պետական
Օթելլոներ ծրի.
Տեսա՞ք մեր խոխեքը դրանց
Ո՞նց թռցրին...
Ընկերնե՛ր:
Աջողած էր, թե չէ էս թամաշեն
Մե՛կ է.
Բանն էն է որ բռնենք մեր թշնամու բկեն.
Հասկացա՞ք,
ացա՞ք,
աք,
քը,—
Հիմի ո՞ւր են դրանք -

ՄԿԻ ԾԱԿԸ...
Էլ չկան:
Մտել են ծակը մկան:
Էլ յո՛խտուր:
Ա՛րարիս.
Нету.
Փա՛ ս.
Բա՞ս:

ՅԱՇԱՍԸՆ ԿԱՊԿԱԶ

Էստեղ ՂԱՐԱՆ չարխից թռչում՝ կանգնում է ժողովրդի առաջ. Գոռում է

ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱ՛Լ

Բեմը և ժողովուրդը երգում են միասին.—

Ելի՛ր ում կյանքը անիծել է,
Ով ճորտ է, մերկ է և ստրուկ:
Արդեն վառվում են մեր սրտերը,
Արդեն կռվի ենք մենք ձգտում:
Այս հին աշխարհը կվարենք մենք
Մինչև հիմքերըև հետո
Մեր նոր աշխարհը կշինե՛նք մենք,
Ուր ոչ ստրուկ կա, ոչ դժգոհ:
Սա՛ է վերջին կռիվը
Եվ պայքարը մեր մեծ:
Ինտերնացիոնալը
Աշխարհը կփրկե:

Ոչ ո՛ք չի տա՛ մեր փրկությունը,
Ո՛չ խենթ հերոսը, ոչ արքա՛ն.
Մենք պետք է մեր ազատությունը
Կռենք ձեռքով մեր սեփական:
Որպեսզի շուտ փշրենք մեր լուծը
Եվ ետ խլենք ողջ հողը մեր
Խփե՛նք մուրճերը, տանք մեր ուժը,
Քանի երկաթը տաք է դեռ:

Սա՛ է...

Լոկ մե՛նք, ճորտեր ու բանվորներս,
Ունենք անխախտ մի իրավունք
Ասել, որ հողը մե՛րն է, մե՛րն է
Կորչի հարուստը թող տզրուկ:
Եվ երբ պայթի մեծ փոթորիկը
Եվ կուշտ շները չքանան,
Նորից երկիրը և երկինքը
Մերն ե՛ն ու մերը կմնան:

Սա՛ է վերջին կռիվը
Եվ պայքարը մեր մեծ:
Ինտերնացիոնալը
Աշխարհը կփրկե:

1923

ՌՈՒԲԱՅԱԹ

1926

I

Ապրում ես, շնչում ես, դու դեռ կասբայց ամե՛ն վայրկյան
դու ա՛յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկանու ամե՛ն վայրկյան
դու ա՛յլ ես.
Բայց ներկան քոհո՛ւնտ է գալիքի՝ մեռնելովնա
սնում է գալիքը,
Եվ այսպեստևում ես դու երկար, — ու ամե՛ն վայրկյան
դու ա՛յլ ես:

II

Քո ամեն ակնթարթը մի սերմ է,
Որ կրում է իր մեջ իր մահը.
Բայց հոգին քոխնդուն ու անահ է
Եվ մի՛շտ խնդավառ է ու ջերմ է:

III

Նա թե՛ կյանք է, թե՛ մահ-ակնթարթը.
Անհատնում հատնում է, վառք է.—
Եվ այսպես՝ մշտատև է աշխարքը.
Անդադար թարթում էու անթարթ է:

IV

Նա հոսում է, ալիք առ ալիք,
Եվ ամեն վայրկյանայն չէ .
Եվ ամեն մի վայրկյանը
Հնչեղ ներկա է, անցյալու գալիք:

V

Ես քեզ ո՞նց, քեզ ո՞նց հասկանամ,
Ես քեզ ո՞նց ամփոփեմ ուղեղում իմ,
Երբ չեկած դու արդե՛ն իսկ չկաս,
Բայց հա՛ր դու լինում ես-ու տևում ես:

VI

Անցնում է, հոսում է, վարար է,
Ելնում է, սուզվում անդադար.
Մշտապես մեռնում էու հար է.
Մշտապես ու հար-անկատար:

VII

Օ, խմի՛ր, խմի՛ր դու ագահ.
Օ, խմի՛ր անդադար այս հատնումը.
Կորածը-իրեն նա գտնում է,
Եվ իր այդ գտնումով -չկա:

VIII

Այս գետը, — նայի՛ր, — նա հոսում է,
Քեզ թվում է թեկուզ անփոփոխ:
Իսկ քո փառքը, հիմար, երազում է
Հավերժական կոթող:

IX

էյ, դո՛ւ, իմաստո՛ւն վարպետ,
Որ տաշում ես, տաշում այդ քարերը.
Քո ամե՛ն մի, ամե՛ն մի զարկին
Իր նիշը արդեն նա դրել է:

X

Նա կրկին ասում է. «Գարունը
Ծաղկելու է էգուց վարդերով իր»:
Սակայն ո՞ր արևն է հուրհուրում այդ
Եվ ո՞վ է այդ նո՛ր արտևորը...

XI

Վերցնում ես քարըմտածում ես.
«Հետքեր է կրում նա ջրի» —
Բայց չէ որ այդ նույն վայրկյանին հենց
Իր վրա դու քո ձեռքը դրիր:

XII

Մի անցորդ անցավ քաղաքից այս
Ու գնաց, ու չեկավ նա ետ:
Եվ քաղաքըկրկի՛ն գեղեցիկ է,
Նայում եմ նրանթեև ե՛ս:

XIII

Դու ամե՛ն վայրկյան քեզ ժխտում ես
Ու այդպես ժխտելով` հաստատում.
Պարտըվում ես դու քեզ ու հաղթում
Սակայն մի՛շտ այդ դու ես-ու դո՛ւ:

XIV

Անտառը թափում է իր սաղարթը,
Անտառում հատնում է ու վատնում.
Բայց նայի՛րինչքա՛ն նա զվարթ է,
Ինչքան նո՛ր է-ու մի՛շտ անհատնում:

XV

Դու ոսկի գրիչ ունես, դու այնպես իմաստո՛ւն ես,
Ինքդ քեզ հրաժեշտ ես ասում, ինքդ քեզ կրկի՛ն
ընդունում ես,
Գիտես, որ` լինելով է լինում, հատնելով է անհատնում
այս տունը
Եվ մի՛շտ ծիծաղկուն է հոգիդ ու սիրտդ`
մշտապես խնդո՛ւն է:

XVI

Թե կտոր տեսնես մի ամպիասա` սա
ուրի՛շ է արդեն.
Թե նստես, թե իջնես թամբիցասա` սա
ուրի՛շ է արդեն,
Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա` սա
ուրի՛շ է արդեն:

XVII

Նա գնաց ու կրկին եկավերեկվա իմ սիրած սիրեկանը,
Բայց տեսա, որ արդեն չկաերեկվա իմ սիրած սիրեկանը:
Կանգնած է մի երրո՛րդը դեմս. — Այդ նա չէ՛ այլևս, նա չէ՛. —
Եկած էու կարծես չեկածԵրեկվա իմ սիրած սիրեկանը:

XVIII

Երկնքից թռչում է մի թռչուն. — Քո ներկա՛ն է այն, բարեկա՛մս.
Ինքն իրեն ժխտող մի հնչյուն. . — Քո ներկա՛ն է այն, բարեկամս.
Նա գնացու կրկին դարձավ, — այդ նա է արդյոք, թե ուրի՞շը...
Դու նրան էլ չե՛ս ճանաչումքո ներկա՛ն է այն, բարեկա՛մս:

XIX

Դու մի օր աչքերըդ կփակես, որ ուրիշը
քո տեղը գոյանա.
Կգնաս, կանցնես աշխարքից, որ ուրիշը
քո տեղը գոյանա:
Այն դո՛ւ ես, իմաստո ւն, այն դո՛ւ, բայց արդեն
դարձած մի ուրիշ.
Հաստատեց, ժխտելով նա քեզ, որ ուրիշը
քո տեղ գոյանա:

XX

Ինչ թո ւնդ է քո գինին, իմաստո՛ւն, նրանից իմ
հոգին հարբում է.
Դա գինի՞ է, թե խո՞սք է ազդու, նրանից իմ
հոգին հարբում է.
Խմելո՛ւ ես, մահո՛վ իմ սերած, խմելու ես դու է՛լ
այս գինին,
Եթե այս պարտեզը գաս դու, — նրանից իմ
հոգին հարբում է:

XXI

Դու քսում ես հոնքերիդ սուրմադու անհո՛գ ես.
Ինչո՞ւ է տրտնջում զուր նադու անհո՛գ ես.
Ես գիտեմ թե տրտունջը նրա, թե՛ քո այդ պայծառ
խնդությունը.
Տո՛ւր դու ինձ մանկություն, տուր մա՛հ, — դու անհո՛գ ես:

XXII

Դու ինքդ քո մեջ միասիրտ ինչ կաս՝ նա կա
ու այդպե՛ս է.
Դու տրվում ես մեզ մի՛շտ միասին. — ինչ որ կաս՝ նա կա ու այդպե՛ս է.
Բացվում ես, լինում, գոյանումհառնելով հենց ի՛նքդ քո դեմ`
Պատմում ես մի՛շտ քո մասին. — ինչ որ կաս՝ նա կա ու այդպե՛ս է:

XXIII

Ախ, նայե՛ք, այդ մարդը, այդ հիմարընա տեսնում է
լոկ այն, ինչ տեսնում է.
Հավատում է նա, որ սա քար է. նա տեսնում է լոկ այն,
ինչ տեսնում է.
Դու ծաղրի՛ր նրան, իմաստո՛ւն. Դու տեսնում ես
աճումն ու ընթացքը
Եվ գիտես, որ ընթացք է աշխարհը, նա տեկնում է լոկ այն,
ինչ տեսնում է:

XXIV

Այդ կապիկը՝ ձեռքին հայելինա կարծում է՝ արդեն
իմաստուն է.
Ժպտում է հայելուն նայելիսնա կարծում է՝ արդեն
իմաստուն է
Ախ, նայեք՝ ինչպե՜ս է սեղմել նա փայլուն ապակու
այդ կտորը.
իր միրաժն է տեսել նա էլիև կարծում է՝ արդեն
իմաստուն է:

XXV

Այդ դերվիշըտեսեք՝ նա նստած ուզում է ըմբռնի
ու հասնի.
Իր մտքի թևերին վստահ՝ ուզում է ըմբռնի ու հասնի.
Նա կարծում է, որ փոխվում է ամբողջը, և իր միտքն է
միայն, որ կայուն է, —
Եվ այդպես՝ անշարժ ու հաստատ` նա ուզում է ըմբռնի
ու հասնի...

XXVI

Դու ասիր՝ նայել, հասկանալ, ու սուզվել, դառնալ անէ. —
Նա ասաց` լինել, կատարել, ներծծել հուրեր ու շողեր:
Դու ասիր՝ ամփոփվել ամբողջը, հաշտըվել ու խաղաղ լինել,
Նա ասաց՝ ամբողջի՛ն տիրանալ, որպեսզի ամբողջըփոխել:

XXVII

Դու ասիր՝ անէ՛ է ամբողջը, աչքերիդ իջած մի շղա՛րշ է.
Դու գերի ես, մարդ, ուղեղիդ, ուղեղիդ անէ վանդակին: —
Նա անդուլ պնդում համարեց թե ուղեղը այդ, թե շղարշը
Եվ ելավ, որ փոխի այդ շղարշըև մահին խնդաց խնդագին:

XXVIII

Նա կուզեր, որ լինի անէ,
Որ թվա լոկ, լոկ լինի հարց,
Բայց կանգնած է նա, ահա տե՛ս
Մշտածուփ, մշտափոխ ու կարծր:

XXIX

Թե արևր այրում ու կիզում էնա ասում է ուր է իմ կամքը.
Ամեն ինչ անհաստատ ու հոսուն է. Նա ասում է՝ ո՞ւր է իմ կամքը.
Օ, գիտե՛ս դու աշխարհի լեզուն և գիտես, որ կամքդ`
այդ լեզուն է, —
Իսկ հիմարը դեռ ափսոսում է. նա ասում է ուր է իմ կամքը:

XXX

Ասում են՝ վիթխարի հերոս, հանճարեղ է եղել Իսքյանդարը.
Շարժել է, խառնել է իրար ազդեր ու ցեղեր Իսքյանդարը.
Բայց գիտես` դու շարժումն ու ընթացքը և գիտես չլիներ թե
ընթացքը
Աշխարհում և մի շյուղ անգամ դժվա՛ր թե շեղեր Իսքյանդարը:

XXXI

Հետևա՛նք ես դու, իմաստո՛ւնայս մեկը դու լա՛վ իմացիր.
Բայց դո՛ւ էլ ես, դու էլ ես ազդում, — այս մեկը դու լա՛վ իմացիր.
Դու ուզում ես, որ ազատ, լինես. — ուրեմն հասկացի՛ր ճանապարհդ
Եվ փոխի՛ր, որ հաստատ գաս տուն, այս մեկլը դու լա՛վ իմացիր:

XXXII

Մի հարուստ է անցնում փողոցով, ախ, նայեք՝ նա ինչքա՜ն
ինքնագոհ
է.
Մի Ժպիտ կա դեմքին խոցող, — ախ, նայեք նա ինչքան
ինքնագոհ է.
Նա կարող է հասկանալ, այդ հիմարը, որ շուրջը ուռճանում է
իր մահը
Եվ տեսնել այդ ձեռքը սղոցող, — ա՛խ, նայեք՝ նա ինչքա՛ն
ինքնագոհ է:

XXXIII

Մտե՛լ են տոնական դռներիցև դրախտ են կարծել
այս տունը.
Սահմանված ձեռքով մի վերին անխա՛խտ են կարծել
այս տունը: —
Ետևի դռներից մենք մտանք քանդելով սյուներն ու հիմերը
Եվ գիտենք` ձեռքերով ձեր շինված մի զնդան է անձև
այս տունը:

XXXIV

Մի հարուստ դերվիշ էր եկել, նա ասում էր, թե
ցնորք է կյանքը.
Անիմաստ, անգո մի տեսիլ, երկնային մի շնո՛րհք է կյանքը.
Դու շարժե՞լ ես արդյոք բազուկներդ, վաստակե՞լ ես արդյոք ու
հոգնել, —
Ուրեմն գիտես՛ դու անշուշտ, թե ինչո՞վ է, որ նորք է կյանքը:

XXXV

Դու հարուստ չե՛ս եղել երբեք, — դու կյանքում միայն
աշխատել ես.
Դու ունես մկանուտ ձեռքեր, — դու կյանքում միայն
աշխատել ես,
Դու փոխում ես նյութը, բնությունը, դու գիտես, որ ամե՛ն ինչ
փոխվում է.—
Կհնձե՛ս դու մի օր կյանքի բերքըդու կյանքում միայն
աշխատել ես:

XXXVI

Ապրեցիր դու ըմբոստ մի դարումև ոչինչ քեզ հար չթվաց,
Դու տեսար մոտիկն ու հեռունև ոչինչ քեզ հար չթվաց.
Դու տեսար փլուզումն ու զարթնումը, անսասան հիմերի
կործանումը
Եվ, բացի պայքարից, աշխարհում քեզ ոչինչ հար չթվաց:

XXXVII

Դեռ երեկ քո միտքը խավար էր, — իմաստուն ես
արդեն հիմա դու.
Դու տեսար վիթխարի այս արարը, — իմաստուն ես
արդեն հիմա դու.
Դու տեսար պատմության խոհանոցը, մխացիր
ճենճերում դու նրա
Եվ գիտես, թե ո՛վ է խոհարարը... Իմաստուն ես
արդեն հիմա դու:

XXXVIII

Քեզ տրված է կյանքը, որ լինեսու ոչինչ երազ չթվա.
Որ կյանքում քո կյանքը շինեսու ոչինչ երազ չթվա.
Քեզ գերում է ընթացքը այս տաք, բայց տեսնում ես
դու այն, որ գալիս է,
Գալիս է իր գալիքը հինեու ոչինչ երազ չթվա:

XXXIX

Աշխատի՛ր, տոկա՛ անդադար, ստեղծի՛ր անդուլ
դա կամուրջ է.
Դրանո՛վ ես շինում դու աշխարքը, դրանո՛վ քանդում
դա կամուրջ է.
Դրանով սերմանում ես կյանքեր, մեռնելով՝ հառնում դրանում.
Հուրհուրա խանդո՛վ, իմաստո՛ւն, ու Խնդա՛ խնդուն
դա կամուրջ է:

XL

Ընթացի՛ր դու, մա՛րդ, անդադար, որ ոչինչ քեզ երազ չթվա,
Որ լինես անվախճան ու հարու ոչինչ քեզ երազ չթվա,
Որ զգաս, շոշափես դու կյանքը` մշտահո՛սը դու այդպիսով
Եվ դառնա աշխարհը՝ աշխարհու ոչինչ քեզ երազ չթվա:

XLI

Ծովափին նստած է մի մարդ. — այդ դո՞ւ ես գուցե,
իմաստո՛ւն.
Նայում է ծովին նա հանդարտ. — այդ դո՞ւ ես գուցե,
իմաստո՛ւն.
Նա զվարթ ժպտում է ծովին, նա սիրում է հոսուն
այդ անհունը
Բայց ահա հեռանում է անդարձ. — այդ դո՞ւ ես գուցե,
իմաստո՛ւն:

XLII

Նա ուզում է գտնել մի կշիռու չափել նրանով ամբողջը,
Ունենալ անխախտ մի հաշիվու չափել նրանով ամբողջը.
Նա սիրում է «հավերժը» միայն, ախ, նայե՛ք՝ նա փնտրում է
«կայունը» —
Եվ գտնում է մի...գինու շիշու չափում նրանով ամբողջը:

XLIII

Նա կուզեր, որ ողջը նրան միանգամ ընդմիշտ տրվի,
Որ կյանքի իմաստը հուրհուրան միանգամ ընդմիշտ տրվի.
Դու գիտես, որ ընթացք է աշխարհը, գոյանում է ու լինում անվերջ
Եվ գուցե քեզ մա՛հը միայն միանգամ ընդմիշտ տրվի:

XLVI

Ծնվում է, աճում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում.
Մեռնում է, կորչում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում.
Բայց ծնվողըծնվում է պայքարով, պայքարո՛վ է մեռնում և մեռնողը, —
Եվ այսպեսկոփվում է ապագան յուրաքանչյուր վայրկյան կյանքում:

ՊՈԵՄՆԵՐ ԵՎ ԲԱԼԼԱԴՆԵՐ

ՍՏԱՄԲՈԼ

(ընկեր Մուստաֆա Սուբխու և ընկերների հիշատակին)

I

Լեգենդ է,
Բայց խո՛ր ու հատու:

Ձին,
Բարձած արծաթե թամբով`
Քշել է սուլթան Ֆաթին
Ու հասել է այստեղ
Ստամբոլ:

Քշել է հուր ձին դեպի դարը,
Մտել է Այա-Սոֆիա՛,
Ինչպես մահը դաժան ու ահեղ,
Ինչպես մահը միակ:
Զարկել է սուրը մարմարին
Ճեղքել է սյունը:
Եվ
Նայի՛ր.
Անցել են դարեր, դարեր,
Իսկ իր կամքը դեռ խոսում ու հուզում է:

Կռացել է սուլթան Ֆաթին,
Թաթախել է ձեռքը արյան մեջ
Ու խփե՛լ է մարմարե պատին
Տե՛ս: —

Մնացել է հետքը ձեռքի
Եվ ահա
Դարեր, դարեր
Հեծում էամբո՛ղջ մի երկիր,
Եվ ո՛չ թե լոկ մի պատ մարմարե:

Անցել են այն օրից դարեր,
Բայց դեռ հետքը սուլթանի ձեռքի
Մնացել է պատին այս քարե
Ու մռայլ ճակատին երկրի...

II

Դու ապրո՛ւմ ես դեռ, սուլթան Ֆաթիհ,
Ես տեսնում եմ հետքը ձեռքիդ
Օ, ո՛չ թե այս մեռած պատին,
Այլ դեղին, որբ ճակատին,
Այս մռայլ, այս անտեր երկրի:

Դու մեռել ես, սուլթան Ֆաթի՛հ:
Բայց դարե՛ր շարունակ,
Մինչև օրըս
Կենդանի՛ է, սերած քո կաթից
Քո դաժան,
Ժանտ թոռանթոռը:

Նստել է այսօր էլ նա այստեղ,
Այս սունկի պես ուռած Ստամբոլում,
Ու չի ընդունում նա քեզ թե
Բայց ոչինչ
Ժառանգդ է հլու:

Իհարկե, այլ է Պերան,
Ու այլ է հիմա Գալաթան.
Բայց նստած է Ստամբոլի վրա
Դեռ շռինդը,
Հռինդը քո տան:

Իհարկե, չկա էլ մեչետ,
Որին տա պետությունը տուրք.
Իհարկե, սուլթան Մեճիտի
Սարայները դատարկ են, թափուր.
Եվ գերի երկիրը հիմի
Դարձել է՝
«Ռեպյուբլիկ թյուրք»:

Այս բոլորը ճիշտ է, իհա՛րկե,
Այս բոլորը հզոր է ու նոր,
Բայց նույնն է հղփացած այս քաղաքը,
Որ կոչվում է Պոլիս,
Ստամբոլ:

Մի ոտքը մեկնած Եվրոպա,
Մի ոտքը Ասիո մեջքին՝ նստել է
Ստամբոլը հպարտ,
Ինչպես դու, կամ սուլթան Մեճիտ:

Նստել է այստեղ, ինչպես դուք,
Ծծում է հուր ու քրտինք.
Պայքարո՛ւմ է ժողովուրդը թուրք
Իսկ ինքը
դի՛նջ:

Այնտեղ
էնկյոլրից էրզըրում
Պայքար է՝
Հաղթանակ կամ մահ, —
Իսկ ինքը
Լողում է լույսերում,
Ու պարում է,
Ու խնդում հիմա:

Վառել է վարիյեթե, սինեմա,
Վիթրիններ, թեաթր ու օթել.
Հրճվո՛ւմ է պոռնիկի նման
Կոկետ:

Պարում է ֆոկսարոտ,
Տանգո,
Հագել է
Ֆրենչ ու ֆրաք:

Նազում է
ալաֆրանգա:
Ա՛խ:

Զարգաց՛ել է, Ֆաթի՛հ, քո Պոլիսը.
Դու նրան դժվա՛ր թե ճանաչես:
Բայց
Կարծում ես հեռո՞ւ է գնացել
Քեզանից
Չէ՛:

Փոխվել է միայնարտաքինը:
Թե առաջ մի կին էր ոսկրոտ
Նա հիմազարգացած մի տիկին է:
Սիրում էմայոնեզ ու սինե...
Ու պարում էֆոկստրոտ...

III

Ստամբոլը պարում էֆոկստրոտ:
Պարում էիհարկե Պերան:
Ու խնդում է
Իհա՛րկե փոստով
Մուստաֆա Քեմալի վրա:

Ընթերցո՛ղ,
Մտնում ենք Պերա:

Ահա Թոքատլյանը:
Այստեղ
Ահա «Restaurant Splendid»

Մտի՛ր,
Թե կուզես տեսնել,
Թե ո՞նց է հրճվում էֆենդին,

Մի հնդիկ կառնի պալտոդ:
Մի խափշիկգլխարկդ, թե կուզես:

Կմտնես:
Երկնային մի հոտ
Զմայլած հոգիդ կհուզե:

ԿոտիԼորիգան է այդ հոտը.
Բայց դա հեչ:
Գիտե՛ս դա դու հո:
Կցնցե ջղերդֆոկստրոտը.
Թավջութակ,
Սրինգ
ու դհոլ:

Հասկանո՞ւմ ես` այստեղ վիոլոնը
Խառնված թմբուկդհոլին
Երգում է
քնքո՛ւշ պոլոնեզ...
Աստվածային օյին:

Զարկում է թմբուկը թաք-թաք,
Նվում է կողքին վիոլոնը:
Ու պարում են այդ հեշտին տակտով
Պոլոնեզ:

Իսկ կինե՛րը...
Կինե՛րը...
Օ, կինե՛րը...
Հպվում են՝ այնքա՜ն մոտիկ...

Հրա՛շք են:
Շիք:
Հոգինե՛ր են:
Կամ Լորիգան-Կոտի...

Ու հոսում են շոգ շշուկները.
Խոսում են.
Լսո՞ւմ ես.
Իմացի՛ր.
Շրշում են շորերը,
Կոշիկները...
Համաձայն եք...
Անշուշտ...
Հիմա ձեր...
Շրթունքները...
Փաշա՛...
Կմաշե՞ն...
Ուզում եք հիսո՞ւն...
Չէ, շա՛տ...
Օ, ձեր ձայնը...
Ձեր կոնքը...
Ձեր կաշին...
Փաշա՛...

Պարում է փաշան: Հեշտավետ
Ջազբանդը քանդում է հոգին:
Ուզում է.
Բայց ինչու շտապել...
Այնքան շա՛տ են.
Դեռ փաշան
Կջոկի՛:
Իսկ փաշի կողքինէֆենդին:
Ապա սիրը,
Մուսյոն.
Ու սինյորը...
Այստեղ կա թե՛ չին, թե՛ հնդիկ,
էֆենդին միայնգուցե նոր է:

Ու կինե՛րը,
Կինե՛րը...
Ռի՛ժ կիները...
Ռուս կիները՝ բոլո՛րը պրինցուհի:
Թեկուզ թանկ են... գները,
Բայց արյունըկապույտ է ու հին:

Պարում են սիր ու մուսյո,
Էֆենդի, հեռռ ու փաշա:
Հարբե՛լ են հարբեցնող մսով.
Միսը շա՛տ:
Ու հոսում են շոգ շշուկները:
Խոսում են:
Առնում են ու ծախում:
Հպվել են իրարու
ու շիկնել են:
Լսո՞ւմ ես.
Ո՛ղջը ծախու:
Ծախվում է ամեն ինչ այստեղ:
Ծախում է
ով ինչ ունի:
Համոզում է ֆոկստրոտը հեշտին,
Որ ծախեն ամենքը. —
Ի՞նչ...

Կինը
Մարմինը.
Մինիստրըհոգին:
Գի՞նը.
Չնչի՛ն է.
Ջոկի՛,

Չխաբվե՛ս:
Մի գի՛ն է այստեղ:
(Այդպես է օրենքը Ստամբոլի) —
Մի գին են վերցնում այստեղ
Թե՛ պոռնիկ,
Թե փաշա.
Թեմիտրոպոլիտ:

Զարմանո՞ւմ ես, ի՞նչ է, Չարե՛նց:
Օ, գլխարկդ հանիր:
Պարո՛ն,
Հասկանում ես`
Նայի՛ր՝
Դա իրենց
«Հիմնական օրենքն» է պարում:
Պարում է Հիմնական Սկզբունքը,
Որ կոչվում է Մասնավոր-Սեփական:
Պարում է՝ աչքեր ու հոնքեր
Ու մարմին ու սմոկինգ հագած:

Խոնարհի՛ր գլխարկդ,
Կռացի՛ր:
Օրե՛նքն է պարում սրահում:
Ջազբա՛նդն է նրանց, —
Ինտերնացիոնալը:
Նրանց հիմնը կյանքի
Ու մահու:

Ջազբանդը:
Նա դարձել է դեվիզ:
Լոնդոնից Նյու-Յորք ու Բեռլին
Ջազբանդ են պարում երևի
Ամեն մի Կուլիջ ու Չեմբեբլեն:

Իսկ Ստամբո՛լը.
Ստամբոլը, դե
Ինչպես հոլը՝ նետված այնտեղից:
Քանի դեռ նստած է այստեղ
Բարեկիրթ էֆենդին այս դեղին:

էֆենդի՛,
Ֆրա՛ք եք հագել դուք:
Միայն ֆեսն է ձեր այդ, որ հնից է:
Բայց գիտե՞ք
Սուլթան Ֆաթուն
Դուք մի փոքր, մի քիչարնակից եք:

Ստամբո՛լ:
Դու պարում ես ջազբանդ:
Դու ուտում ես բար-մայոնեզ:
Նետում եմ ես ահա, հուզված,
Իմ քնքուշ կոմպլիմենտը
Քե՛զ: —
Ինչքան էլ մի պրոլետ-Համբո
Այս խոսքիս նախատինք խառնի
Մի անո՛ւն դու ունես, Ստամբո՛լ. —
Միջազգային պոռնիկ:

IV

Հե՛նց այսպես,
Ինչպես այսօր:
Ճի՛շտ այսպես առկայծել է Պերան,
Երբ նրանց տարել են Տրապիզոն
Մի փայտյա նավակի վրա:

Իհա՛րկե,
Բանկետ է եղել,
Պերայում եղել է կերուխում
Երբ այնտեղ հրեշ մի դեղին
Խեղդել է արխադաշ Սուբխուն:

Հրճվել է Թագսիմի սինեման,
Թոքատչյանը, Սպլենդիդը եռուն
Իսկ այնտեղ քսան խեղդամահ
Օրորվել են սև ջրերում...

Ինչ հե՛շտ է բարձրացել այդ օրը
էֆենդու «պա»-ն ֆոկստրոտում:
Երկնային մյուզիկ է ու օրոր է
Օրորել նստուկը օդում:

Իր հոգին այն օրը, օ, այն օ՜րը
Ինչ քա՛ղցր հույզեր է հինել...
Կարծես շեկ, մի շեկ Էլիենո՛րա
Տարել է
Իրեն
...Սինե:

Հե՛նց այսպես,
Ինչպես այսօր:
Ճիշտ այսպես առկայծել է Պերան,
Երբ նրանց տարել են Տրապիզոն...
Բայց
Լսո՞ւմ եք.
Նրանք կա՛ն:
Չմեռա՜ն:

Լսո՞ւմ եք, էֆենդի՛, փաշա՛:
Գոռում եմ էստեղից Բիթլիս.—
Դեռ կգա կարմիր ռեվա՛նշը:
Դեռ կգաարխադաշ Սուբխին:

Հասկանո՞ւմ եք՝ նա, որ երեկ
Այստեղից քշեց Անտանտին
Այսօր չէ էգուց
Համբերե՛ք
Ձեզ է՛լ կքշի, էֆենդի՛:

Կարծո՞ւմ եք նա Անտանտին
Իզմիրից թռցրեց Վոսփոր
Որ այստեղ դուք, էֆենդի՛,
Հղփանաք ու պարեք ֆոկստրոտ:

Կպարե՛ն դեռ կակուղ ձեր մսերը,
Որ լողում են հիմա ֆոկստրոտում:
Դեռ կզգան մեր գգվանքը
ու սերը
Մեր սրի համբույրը հատու:

Դեռ կգա Ալին նավաստի,
Դեռ կանցնի այս ցոփ Ստամբոլով,
Որ ուռած ձեր բկին նստի`
Եվ սրբի այս աղբը ձեր բոլոր:

Կհնձե՛ նա հունձը ձեր բերքի,
Կհարթե,
Որ տեղում ցանի նո՛րը:
Ու հետքը սուլթանի ձեռքի
Արնաթոր ճակատից երկրի
Կքերե

Թուրք կոմսոմոլը...

1924.19-22 XII

Constantinople 5Khedivial Hotel

ՄԱՃԿԱԼ ՍԱՔՈՅԻ ՊԱՏՄՈԻԹՅՈւՆԸ

(Պոեմ գեղջկական)

Քեզ համար եմ պատմում, գեղջո՛ւկ,
Խրատական զրիցը էս:
Ակա՛նջ արա, լա՛վ լսի դու,
Խելքի կտոր թե որ ունես:
Ռանչպա՛ր, ուշով լսի հիմի,
Թե ոնց քո էս ախպեր Սաքոն
Աղի համար գնաց կռիվ,
Կառը կտրած ետ եկավ տուն
Ու թե ընչե՛ր արավ Սաքոն
Ու ո՞նց հասավ իր ուզածին
Ու թե ընչի՞ մաճկալ Սաքոն
Դեմ է հիմի պատերազմին:

I

Մաճկալ Սաքոն իրանց գեղում
Իրա օրում ապրում էր խեղճ:
Գեղի ծերին ուներ մի տուն,
Երկու թիզ հող վարելատեղ:
Էդ վարելու տեղն էլ որ կար
Գեղից հեռու, քար ու քոլոտ:
Արտը հեռու, վարը դժար
Աշխատում էր տարին բոլոր:
Ու աշունքին թե լավ ըլեր
Մի չոր հաց էր իրան մնում,
էդ չոր հացն էլ թե որ չլեր
Ուրիշի էր մշակ գնում:
Ինքը ջահելերիտասարդ,
Տունը պառավ հեր ու նանի,
Քրտինք թափում գիշեր ու զօր
Պահում էր տուն ու ընտանիք:

II

էս օրումն էր մաճկալ Սաքոն,
Երբ գերմանու կռիվն ընկավ:
Ի՞նչ իմանար մաճկալ Սաքոն
Ո՞վ է սարքում կռիվ ու դավ:
Ի՞նչ իմանար Սաքոն ռանչպար,
Թև ընչի՞ են կռիվ անում.
Շա՞տ էր տեսել իրա օրում
էդ նեմեցին կամ գերմանուն:
Ինքը մենակ էն իմացավ,
Որ գզիրը եկավ մի օր,
Թուղթ է եկել քաղքից, ասավ,
Թե ջահելին տանեն զինվոր:

III

Ըլե՞լ է հեչ, որ զենք առնի
Ու հարուստը գնա կռիվ:
Դե հայտնի է սաղ աշխարքին,
Որ խեղճին են տանում կռիվ:
էսպես եկան հավաքեցին
Գեղի քյասիբ-քյուսուբ խալխին.
Ռեսի տղին ձեռ չտվին
Միկուն վերի ծաղի՞կ էր խի...
Բա գզիրանց թաղի Համբո՞ն,
Բա Մելիքանց Սե՞թը մեկ էլ...
Դե ով ուներ ծանոթ ու փող
Սիպտակ բլեթ էր նրան եկել...

IV

Գեղի ծերին հերը կեցած`
Ճանապարհ էր դնում տղին,
Սրտին հազար կրակ ու ցավ,
Սրտին հազար աղ ու լեղի:
Ու Սաքոյի վզովն ընկած
Մղկտում էր պառավ նանին
Ու անիծում վիշապ ու չար
Էդ նեմեցին ու գերմանին:
Ի՞նչ իմանար նանը պառավ,
Որ մեղ չունի գերմանն էդտեղ,
Որ հարուստն է խեղդում իրան
Ու էն խալխին իրա պես խեղճ:

V

Ի՞նչ իմանար պառավ նանին,
Որ թե գերման, թե հայ, թե ռուս
Ունևորն է իր թշնամին,
Ու հենց իրանք ռեսը տռուզ:
Որ դրանք են կռիվ քցել,
Խալխին հանել իրարու դեմ,
Որ իրարու արուն ծծեն
Իրանք վրեն նստենուտեն:
Որ գերմանու խեղճն էլ հիմի
էդպես գրկած իրա նանին`
Լաց է ըլում աղի-աղի,
Որ զրկում են իրան բանից:

VI

Մնաս բարով ասավ Սաքոն
Իրա պառավ ծնողներին:
Մտիկ տվեց աչքի տակով
Վերջին անգամ իրանց գեղին:
Տեսավ էնտեղ գեղամիջին
Միկուն նստած կապուտ մի ձի,
Ուրախ-ուրախ, թամքին խուրջին՝
Արտն է գնում հրեն հնձի...
Ու ետևից տեսավ ռեսին
Չուխեն հագին, տեսքը գոռոզ.
Հրաման էր տալիս տղին,
Հետն էլ ցնցում փորը տռուզ:

VII

Էսպես Սաքոն տխուր մի օր
Կռիվ գնաց գերմանու դեմ:
Գեղում մնաց հերն հալիվոր,
Պառավ նանին մնաց անտեր:
էստեղ հարուստ ռեսը էկավ,
Բռնեց յախից Սաքոյի հոր`
Դու էլ մի խեղճ մարդ ես, ասավ,
Տղեդ սալդաթ, դու հալիվոր:
Ղրկեմ, ասավ, մշակներին
Արտդ հնձեն, բերեն քո տուն:
Մշակներն էլ էնպես բերին,
Որ մի բուռ էր արտը բիթուն:

VIII

Էս ժամանակ Սաքոն ֆռոնտում
Թոփ էր քցում խալխի վրա:
Մեկ էլ, ըհը, դեմից մի թոփ
Թռավէկավ, դիպավ նրան:
Ընկավ Սաքոն արնակալած
Ու շուռ էկավ հողը գլխին,
Ու թե շունչ կար փորում հալա
Էն էլ փչեց, կտրավ լեղին:
Ու չիմացավ Սաքոն էլ բան,
Միայն ոնց որ էրազի մեջ`
Տեսավ նանին՝ վրեն չոքած
Կժով ջուր էր տալիս իրեն...

IX

Աչքը մեկ էլ բացեց Սաքոն —,
Պիտերում էր, լազարեթում,
Կուռը կտրած, անտեր ու որբ...
էստեղ բերին, տվին մի թուղթ:
Կարդաց Սաքոն ու իմացավ`
Հերն էր նամակ գրել գեղից,
Սիրտը կալեց արցունք ու ցավ
Ու ետ փորում կտրավ լեղին:
Էն էր գրում պառավ ապին,
Թե ոնց ռեսը հունձքը կերավ
Ու հետո էլ, նոր գարունքին
Նստավ իրենց հողի վրա:
Ու թե պառավ նանին մեռավ,
Ինքն էլ անտեր ու հալիվոր`
Մուրացկան է գեղում իրանց,
Թող փող ղրկի` ունի թե որ

X

Գիրը դրեց Սաքոն մի կողմ
Ու լաց էլավ էստեղ մեկել:
Ու միտք արավ մաճկալ Սաքոն,
Թե ընչի է կռիվ եկել:
Ում համար են հավաքում էդ
Քյասիբավոր, բանվոր խալխին,
Կռիվ քցում իրարու հետ,
Արուն կապում սաղ աշխարքին:
Ու թե ընչի էդքան հանգին,
Էդքան տռուզ տղեք հազար
Ընենց չելավ` ֆռոնթ գային,
Կռիվ տային հետ-հավասար:

XI

Ու միտքն եկան հազարավոր
Էն տղերքը իրանց պոլկի,
Դիփը քյասիբ-աշխատավոր,
Գործը թողած` եկած զորքի:
Ով է ասավ, քշել դրանց
Իրանց տնից, գործ ու կարգից,
Էսպես տվել սրի բերան`
Հեռի մարդից ու աշխարքից:
Ով է դրանց տվել պատրոն,
Բերել քցել սար ու չոլեր
Հազար թոփի, պուլեմետրի,
Հազար-հազար թվանքի կեր

XII

Լազարեթում ընկած էսպես
Միտք էր անում Սաքոն: Մի օր
Էկան ասին թե` ո՛ղջ ըլես,
Չկա էլ թագ ու թագավոր:
Ասին` ռսի հողի վրա
Ազատութեն հիմի պտի
Լավ է, ասավ Սաքոն իրան
Ու դուրս գրվեց լազարեթից:
Ոնց որ մորութ թազա ծնած
Քուչա ելավ Սաքոն թիլ-թիլ.
Քուչում բան չէր փոխվել հալա,
Նայող չկար քյասիբ մարդին:

XIII

Թագավորը, դուզ է, չկար,
Համա նրա տեղը թախտին
Նստել էին թե եներալ,
Թե ափիցեր-հարուստ մարդիկ:
Չէր վերջանում կռիվն էլ ետ,
Էլ ետ ախպեր-սալդաթի հետ
Խոսում էին շառ ու զոռով:
Ելավ Սաքոն, գնաց դիվան,
Թե ապրուստ տան, խարջ տան
փորի
Ըսկի ռեխին նայող չելավ
Ու ուշք դնող նրա օրին:

XIV

Ման էր գալիս էսպես քաղցած
Սաքոն էդ մեծ քաղքի միջին:
Ու մի օր էլ ասին` հեռվանց
Մարդ է գալիս — «ընկեր Լենին»:
Ասին՝ ինչքան աշխատավոր,
Ինչքան բանվոր, ռանչպար որ կա
Էդ բոլորի մեծն է Լենին,
Էդ բոլորի առաջնորդը:
Ինչ բանվոր կար էդ մեծ քաղքում
Դիփը վակզալ գնաց, որ էն
Լենին ասած ընկեր մարդուն
Պատիվ բռնեն, դիմավորեն...

XV

Ելավ ինքն էլ գնաց վակզալ:
Առաջ անցավ սալդաթ Սաքոն:
Էդ սհաթին պոեզն եկավ,
Պոեզի մեջ քսան վագոն:
Ու դուրս եկավ ընկեր Լենին,
Բանվոր խալխը տվավ ուռա:
Սաքոն խառնեց նրանց ձենին
Ըռանչպարի ձենը իրա:
Ու երբ մի քիչ ձենը կտրավ
Խոսեց Լենին ժողովրդին,
Ու ետ էնպես խոսքեր ասավ,
Որ ջուր խմեց դիփի սրտից:

XVI

Մինչև հիմի, ասավ Լենին,
Աղի համար կռիվ արիք,
Հիմի վախտն է, որ ձեր սվին
Շուռ տաք էլ ետ դեմ տաք աղին:
Ասավ բուրժույն է թշնամին
Կռիվ ղրկած բանվոր խալխի,
Նա է խմում արյունն հիմի
Ժողովրդի ու աշխարքի:
Ձեզ կռիվ է ղրկել, ասավ,
Ձեզ պես հալալ բանվորի դեմ.
Որ ձեր ձեռով տիրե աշխարհ,
Դուք կոտորվեք, ինքը ուտե:

XVII

Էլ վերջ, ասավ ընկեր Լենին:
Էս արնախում պատերազմին.
Պատերազմը ներսում պտի,
Որ բուրժուի հոգին հանի:
Ի՞նչ ունենք մենք սալդաթի հետ
Ըլի նեմցի, ըլի ռսի.
Ամեն սալդաթ հալա տգետ
Ու բուրժույի ձեռին եսիր:
Մենք բարև ենք ղրկելու էդ
Գերման զորքին ու բանվորին,
Որ վեր կենա բուրժույի դեմ,
Քցի նրան ու տրորի...

XVIII

Խաղաղութե՜ն ֆռոնտում, ասավ,
Կռի՛վ ներսի բռնավորին.
Հարըստի հետ անենք հեսաբ
Ու տա՛նք նրա տռուզ փորին:
Ու երբ, ասավ, հեսաբ արինք
Ու բուրժույի մահը տեսանք
Հողը կտանք ըռանչպարին.
Բանվորներին զավոդ ու հանք:
Էլ վե՛ր, ասավ ընկեր Լենին,
Ու բուրժույի հաշիվը տես,
Կռիվն է էս, ասավ, վերջին
Բանվոր խալխի կռիվը մեծ...

Следующая страница