Չարենց Եղիշե՝   Երկեր

XIX

Էսպես ասավ Լենինն իրանց:
Լսեց Սաքոն ու հասկացավ:
Միտը էկավ նանը մեռած,
Հերն հալիվոր, կրակ ու ցավ:
Միտը բերեց Սաքոն մեկ էլ
Ռեսանց հրեշբռնավորին. —
Ասավ գնամ ետ գեղը մեր
Ու տամ խղալով նրա փորին:
Պոեզ նստավ էդ օր Սաքոն,
էկավ-հասավ գեղը իրանց,
Մտիկ արավ աչքի տակով
Քար չէր մնացել քարի վրա...
Ո՛չ հեր կար էլ, ոչ մեր, ոչ տուն,
Հողն էլ ռեսանց տղի ձեռին,
էդ էր դատել մաճկալ Սաքոն
Ի փոխարեն կտրած կռի...

XX

Գնաց Սաքոն աչքը արուն
Ու ձեն տվավ ռեսանց ցեցին.
Մտածել էր ճանապարհին,
Որ մի քացով նրան քցի:
Բայց դեմ ելավ էդտեղ նրան
Տռզած տղեն տանուտերի
Հնպարտ կեցած դռան վրա.
Սեռը դրած մաուզերին...
Ռեսանց տղա Միկոն էր էդ,
Որ անումը նստել հանգիստ,
Կերել, խմել ու հիմի էլ
Դարձել էր ցեցմաուզերիստ:

XXI

Հը՞, մեր տղա, արի մի դես, —
Ասավ հնպարտ տղեն ռեսի.
Քո սաղ կռից վախեցել չեմ
Պտի վախեմ հիմի կեսի՞ց...
Բա մեր հո՞ղը… — ասավ Սաքոն
Հո՞ղ, — քրթմնջաց ռեսի տղեն
Ընենց մի հոդ հիմի տամ քեզ,
Որ քեզ համար լավաշ թխես...
Քանի թեզ է գնա, ասավ.
Մտի՛կ արա, ասավ, ձեռիս...
Ու ձախ ձեռը բեխին տարավ,
Աջր գրավ մաուզերին:

XXII

Թողեց Սաքոն գեղը իրենց,
Փախավ դաշնակ մավզերիստից,
Եկավ Գյումրի քաղաքը մեծ,
Որ էստեղից մաշին նստի
Գնա նորից Մոսկով քաղաք,
Ուր էլ չկար ռես ու աղա,
Ոչ էլ դրանց նման մի բան:
Ուզեց Մոսկով գնա էլի,
Անցնի էլ ետ ճամփեն դժար,
Տեսնի թե ի՞նչ կասի Լենին
Հայաստանի խալխի համար...

XXIII

Գյումրի էկավ Սաքոն գեղից
Ու Գյումրըվա վակզալի քով
Ըռաստ էկավ մի լավ տղի,
Հետը զրից արավ խելքով:
Բանվոր էր էդ ծանոթ տղեն,
Պարավոզ էր ռեմոնտ անում,
Ճանաչում էր հալա գեղեն
Մեր Սաքոյին, հորը, նանուն:
Ջրից արին սրտանց: Մեկ էլ
էս բանվորը, թե` հա՛ , շուտով
Տի դաշնակի յախից բռնեն,
Որ սավետի ըլի հետո...

XXIV

Ու ցույց տվավ բանվոր տղեն
Էդ դեպոյի դեսը մի քիչ,
Ոնց որ վիշապ երկաթեղեն
Բրանեվոյի պոեզը մեծ:
Մե՛րն է, ասավ, Սաքո՛ ախպեր,
Ըստեղի՛ց ենք նշան տալու...
Դու էլ մնա, ասավ, մեզ հետ
Էլ իզո՛ւր ես Մոսկով գնում...
Մնաց Սաքոն: Մի շաբաթ անց
Բրանեվոյի վրից մին էլ
Հարայի տվին, քշեցին ցած
Դե դաշնակն էլ հո չէ՞ր քնել:

XXV

Կռի՜վ, կռի՛վ դաշնակներին,
Իշխանութեն սավետական...
Սաքոն ինքն էլ գնաց կռիվ,
Չնայած, որ կուռը չկար:
Մի քանի օր Գյումրի քաղքում,
Բայազեթում, Ղարսա բերթում
Կարմիր բայդաղ տեսավ Սաքոն,
Սավետական իշխանություն...
Բայց հալա տես, որ ըռանչպար
Խալխը եսիր ցեց դաշնակին
Հասկանում չէր սավետական
Իշխանության կարդը կարգին:

XXVI

Սեպուն եկավ իրա զորքով,
Մավզերիստներ բերավ հազար,
Կռիվ եղավ էդտեղ հինգ օր,
Հինգ օր էսպես տվին իրար:
Կռիվ տվին մերոնք հինգ օր,
Վերջը քաշվան Ղազախու սար.
էդ օրվանից մաճկալ Սաքոն
Բայլշևիկ էր, կուսակցական:
Ու բայլշևիկ տղերանց հետ
Գնաց Բաքու ու մի տարի
Չանցած՝ եկավ իրանց գեղ ետ,
Որ տա ռեսանց տղի փորին...

XXVII

Եկավգեղը էն չէր հո էլ. —
Աղքատ խալխը ելել ոտքի
Ոչ Միկիչ էր գեղում թողել,
Ոչ դաշնակի մռութ ու քիթ:
Հարուստներից ով մնացել
Մաճկալ Սաքոն հախից եկավ,
Ու հաստատվեց էդ զեղում էլ
Իշխանութեն սավետական:
Շինականը կպավ գործի
Ու պատերազմ չկար էլ ետ
Ոչ ինգլիզի, ոչ էլ նեմցի
Ու կամ թյուրքի, վրացու հետ:

XXVIII

Հիմի Սաքոն իրանց գեղում
Նախագահ է գեղխորհրդի:
Վախտ-վախտ նստում գիր է գրում
Ռանչպարական «Մաճկալ» թերթին:
Ու թե գեղում խոսք է ըլում
Պատերսւզմի-բանի մասին
Նա միշտ էն է զրից անում,
Թե ի՞նչ ասավ ընկեր Լենին:
Ռանչպար, դու լա՛վ լսի նրան,
Մտի՛կ արա կտրած կռին,
Ու թող ըլի էլ քեզ խրատ
Էս Սաքոյի զրիցը հին:

XXIX

Մաճկալ Սաքոն էլ քեզ խրատ,
էս զրիցն էլ քեզ օրինակ:
Մենք շառ չունենք խալխի վրա,
Ոչ էլ կռիվ ու պատերազմ:
Համա թե որ էկան մեր դեմ
Բուրժույները, կռվեն միթամ
Կարմիր Բանակ հիմի ունենք,
Դրանց ռեխին մի լավ կտանք:
Մա՛հ թշնամուն հիմի հարուստ,
Մեր տերության վրա թե գան
Բանվոր խալխին խաղաղ ապրուստ,
Իշխանութեն սավետական...

1924

ԼԵՆԻՆ

Ի՞նչ.
Ճառե՞ր,
Հեռագի՞ր.
Սո՞ւգ գուցե կամ:
Իհարկե չէ...

Սուգը
Առել է դեմ
Սառել է բանվորի կոկորդում:
Տեղը
Ոխ մի դղորդ
Հորդում է դուրս:

Է՛յ,
Չգա՛ք,
Չմոտենա՛ք.
Հազա՛ր են,
Բյո՛ւր են,
Միլիա՛րդ են,
Ավելի՛ն են
Ու էդ
Բոլորը
Մեբերան
Լենին:

Գիտե՞ք թե աշխարքի արգանդից
Ինչքա՜ն հանճարեղ մարդիկ,
Ինչքա՛ն, ինչքա՜ն Կրոմվել,
Կամ հնդիկ Գանդի
Անթիվ
Եղել են,
Կան դեռ,
Ու կգան. —
Այնինչ Իլյիչըմեկ է,
Ուրիշ Իլյիչդժվար թե,
Ուրիչ Իլյիչչկա՛:

Դասակարգը
Դար դարի ետևից
Անել է Իլյիչին:
Դասակարգը
Դար դարի ետևից
Հյութեր է նյութել:
Անդամ ջրկիրը Տիբեթի
Տվել է Իլյիչի ուղեղին
Մի թել:

Թել-թել,
Նյարդ-նյարդի ետևից,
Նյարդից թե քո, թե իմ
Առել է դասակարգը
Տվել է Լենինին,
Թել-թել,
Նյարդ -նյարդի ետևից
Հյուսել է
Բուրդ,
Կանվա:
Եվ հիմա
Իլյիչը
Վախճանվա՞ծ...
Մեռա՞ծ կամ,
Կամ չկա...

Չէ՛, պրոլետար,
Իլյիչը իմ մե՛ջ է,
Քո մե՛ջ է.
Նրա մե՛ջ է.
Իլյիչըկա:

Կա -դասակարգը:
Դասակարգը
Պարզե՛լ է Լենինին իբրև դեվիզ:
Դասակարգը հակադրե՛լ է հնին
Իր
Լենինին,
Ու կպարզե հնին
Լենինիզմ:

Էյ,
Դուք,
Ռոկֆե՛լլեր,
Ստի՛ննես,
Մորգան կամ.
Լսո՞ւմ եք
Մենք դեռ կգանք.
Մեր բանակը կանցնի դեռ ձեր
աշխարքով:

Դեռ կգա Իլյիչը,
Որ մտնի համաշխարհային
Սովնարկոմ:

1924

ԼԵՆԻՆ ՔԵՌԻՆ

I

Հայրը զենքով եկավ գործարանից
այդ օրը:
Դեմքը խիստ էր, անգամ մի քիչ մռայլ:
Երբ մոտեցավ, ուզեց գրկի հորը՝
Կամաց մի կողմ հրեց հայրը նրան:

Անխոս, նստեց թեյի: Միտքը դուրսն էր. եռուն էր:
Աչքը երկա՛ր-երկար հառել էր մի բանի:
Դեմքին դեռ մնացել էր գործարանի մուրը:
Այդ երեկո խոժոռ էր հայրն Իվանի:

«Գնում ենք, մորն ասաց, մենք լեհերի վրա.
Հանել է լեհերին մեր դեմ էլի անտանտը:
Բայց հույս ունենք, կնիկ, որ կջարդենք նրանց,
Կշպրտենքանթիվ տանկերով էլ գան թե՛ :

Դենիկինն էր երեկ, հետո Կոլչակն էկավ.
Ու լեհերն են հիմի... Ոչի՛նչ, կնի՜կ, —
Կարմիր Բանակը մեր բանվորական
Սովորել է քշել նրանց բնից...»:

Այսպես երկար խոսեց հայրը մինչև գիշեր,
Խոսեց կովի մասին բուրժույի դե՛մ:
Անցած հազար-հազար դեպքեր հիշեց.
Հիշեց հուլիս ինչ-որ ու հոկտեմբեր:

Եվ նա տեսավ, տեսավ, թե ինչպես հոր
Աչքերը հուր դարձան հետզհետե.
Լուսարձակներ երկու դարձան ոնց որ,
Ոնց որ ռումբեր, որ նա պիտի էգուց նետե:

Ու վառելով այդպես իր բորբոքուն հայացքը
Հայրը թռավ հանկարծ, ելավ ոտքի:
Եվ Իվանին թվա՛ց թե
Այրող գնդակ անցավ իր հոր մտքից:

Ոտքի թռավ այդպես ու սրբելով քրտինքը`
Հայրը ասավ. — «Արդյոք հասկանո՞ւմ ես, կնի՛կ, —
Մեր զորքերին էգուց խոսելու է ի՛նքը.
Ինքը Լենի՛նը մեզ պիտի ճամփա դնի...»:

Հայրը այսպես ասաց ու գնաց քնեց,
Որ առավոտ ծեգին գնա բանին: —
Բայց խոսքերը նրա վերջին էն
Վառվեցին սրտում Իվանի...

II

Հարկ չկա երկար պատմելու
Այդ բանվոր խսոխի՝ այդ Իվանի մասին:
Կապույտ աչքեր ուներ, գանգուր գլուխ.
Դե ռուս տղա էր մի՝ ութ տարեկան հազիվ:

Իր բանվոր հոր հետ միասին
Գործարան էր գնում նա երբեմն:
Կամ հավաքած իր քաջ ընկերներին
Դրսի՝ նա խաղում էր «Կռիվ բուրժույի դե՛մ»:

Ձիավոր էր լինում միշտ ինքը:
Նստած ձեռնափայտին պապի
Քշում էր փայտե ձին, մինչև ջերմին քրտինքը
Ողողելով մարմինը վերջ տար թափին:

Մտածում էր Իվանը. — երբ մեծանա
Պիտի շոֆեր դառնա, կամ օդաչու.
Պիտի մտնի հետոԿարմիր Բանակ
Դեռ սպասի՛ր, բուրժո՛ւյ,
Դեռ կգա՛ Վայնկա-օդաչուն, —
Դեռ մեծանա՛...
Սակայն հայրը էգուց պիտի գնա...
Պիտի ճամփա դնի նրանցընկեր Լենինը...
Պիտի խոսքեր ասի նրանց էգուց:
Իսկ ի՞նքը...
Պիտի այսպես տնում էլի նստած մնա՞
Արդեն հասակն առած պատանի է թեկուզ...

Եվ նա գիտե արդեն Լենին քեռուն.
Հրեն նայում է նա այնտեղ պատից`
Խորամանկ մի ժպիտ աչքերում,
Ահագին մի միտք ճակատին:

Այդ նա՛ է, Լենի՛նը: Այսինքն նա,
Որ ղեկավարն է բանվոր դասի.
Նրա նկա՛րն է միշտ պլակատների վրա,
Միշտ նա՛ է, ամենուր՝ Մարքսի հետ միասին

Հայրը հաճա՜խ նրան ցույց է տվել երկու
Այդ մեծերի պատկերքը:
Անգամ այնտեղնրա այբուբենի գրքում՝
Նրանց նկարը կա:
Սովորել է հորից և գիտե նրանց երգը՝
«-Ե-լի՛ի՛ի՛ր-բո-ղո-քի՛ի՛ի՛ր բան-վո՛ո՛ո՛ր դա-սա-կա՛ա՛ա՛րգ... »

Պատմել է հայրը նրան,
Որ Լենին քեռին
Խելացի է, մեծ ու քաջ:
Այնքա՛ն, այնքա՛ն, այնքա՛ն,
Որ աշխարքում ուրիշըայդպիսին չկա:

Պատվիրել է, որ ինքն էլ երբ մեծանա
Երթա նրաայդ մեծ Լենին-քեռու ճամփով,
Որի վրա թեկուզ հազար փուշ կա ցանած,
Բայց դնում են որով գյուղացի ու բանվոր...

Բա՞ս.
Այսպիսին է Լենին-քեռին:
Եվ վաղը նա ի՛նքը պիտի խոսի:
Պիտի անցնի իր հայրը զենքը ձեռին
Եվ Լենինին լսի...

Այդ հո նման էզարմանք բանի ...

Եվ որոշում է Իվանը.
Ինչ էլ լինի՝
Վաղն առավոտ կանուխ պիտի
փողոց գնա
Եվ տեսնիընկեր Լենինին:

III

Արդեն գնացել էր հայրը, երբ
արթնացավ:
Շտապ հագավ շորերը և թռավ
փողոց:
Վռազ, վռազ, վռազ անցավ իրենց
փողոցը
Եվ ընկավ Կարմիր Հրապարակը
բանվորներով ողող:

Ծփում էր Կարմիր Հրապարակը,
Ինչպես մարդկային մի անտառ:
Հավաքվել էր կարծես
Աշխարքը բովանդակ:
Ողջը բանվոր մարդիկ,
Հոր պես հագած:
Դրոշակներ անթիվ,
Անթիվ պլակատ:

Հրմշտկելով մարդկանց ու բոթելով`
Փորձեց առաջ երթալ, հորը կոչել.
Փորձեց ելնել կողքի մի բանվորի
վրով՝
Բայց բանվորըպապի
ձեռնափայտը հո չէ՞ր:
Այդպես սեղմած-մնաց:
Փորձեց էլի,
Պատահեց մի մարդ հայհոյող:
Նորից մնաց՝ հոգին մորմոքով լի:
Բայց ինչ տեսներիր այն մի թիզ
Բոյով
Հանկարծ մի ծով ամբողջ
Ոնց որ գոռա
Դղրդաց Հրապարակը,
Գոռաց ուռռա:
Հետո լռեց ամբողջը.
Բանվոր մի կին
Իր կողքի ընկերոջը
Շշնջաց`
«Լենի՛նը…»:
Փսփսաց նա էլ կողքինին:
Ու շըթից շուրթ անցավ՝
«Լենի՛ն, Լենի՛ն...»:

Հասկացավ Իվանը.
Այնտե՛ղ է նա...
Շփոթված գլխարկը հանեց
Եվ սեղմեց ատամները՝
բարկությունից դեղնած:
էլ ճար չկար: Տեսավ՝ տեղ չե՛ն տա
իրեն:
Եվ որոշեց՝ անի, ինչ էլ լինի: —
Ոտքը խոթեց հանկարծ գրպանը
կողքինի
Եվ բարձրացավ վրեն...
Թռավ ուսին նստեց
Մի բանվորի.
Բայց բանվորը ներքև շպրտել
Չփորձեց էլ նրան նորից:

Պտույտ եկավ գլուխը, սիրտը ամուր
թակեց:
Կարծես աշխարքը ողջ նվիրեցին
նրան:
Նայեց... Լենին-քեռին կանգնած էր
տախտակե
Ամբիոնի վրա...
Ձեռքը առաջ մեկնած, գլուխը բաց,
Ինչպես տնում կախած այն նկարի
խորքից
Իր հայրիկի ձայնով, մի փոքր բարձր
նա պատգամ էր ասում բանվորական
զորքին...

Եվ Իվանին հանկարծ այնպես թվաց,
Թե տեսել է ինքը նրան վաղուց.
Որ այդ Լենին-քեռին պիտի սիրեր
իրան,
Եթե տեսներ «բուրժույ», «զորք»
խաղալիս:
Ու մտածեց՝ էգուց երթա տեսնի նրան,
Ասի՝ ինձ էլ ղրկի, գնամ բանակ.
Ասի` ուզում եմ ես կարմիր շոֆեր
դառնամ
Լենին-քեռուն բոլոր իր մտքերը
բանա...

Այսպես՝ աչքերը չռի Լենին-քեռուն հառած
Երազում էր Իվանը:
Հանկարծ լռեց Լենինը:
Ու դղրդաց նորից բանվորական ուռան.
Ձեռքը մեկնեց առաջու բղավեց ինքն էլ:
Զորքը ծփաց հետո ու շարժըվեց առաջ:
Ու դրոշի վրա դիմացի նա
Տառ-տառ կարդաց վաղուց իմացած
Իր բառը «Երրորդ Ինտերնացիոնալ»:

Դրոշակներ նորից: Այդ ինչքա՞ն են...
Եվ կապելով իրար տառերն հազիվ
Կարդաց նորից Իվանը
«Կորչի՛ բուրժուազիան»:
Երգում էր զորքը
«Ինտերնացիոնալը»:
Ինքն էլ գիտեր երգել: Երգեց: նայեց՝
հեռուն,
Զինվորների նման, գլուխը բաց՝
Երգում էր երգը նույնԼենին-քեռին...

Ու խանդոտ մի բոց աչքերին՝
Նայեց նորից Իվանը... Տեսավ՝ հրե՛ն
Հայրը քայլում է՝ մեծ մի հրացան
ձեռին
Ու նայում է, նայում Լենինքեռուն...

Ուզեց կանչի նրան,
Բայց այդ պահին հանկարծ
Մի ահռելի ուռա
Կրկին զնգաց:
Գոռում էր զորքը ողջ,
Ինչքան որ ձայն ուներ.
Ախ, ունենա՛ր ինքն է՛լ
Մի բարձր ձայն գոնե...

Թնդում էր օդը
Նրանց ձայնից,
Ինչպես որոտը՝
«Լենի՛ն, Լենի՛ն»,
Ու ինքը, Լենիհը, կանգնած այնտեղ...
Նման էր ողջըերազի...
Եվ որոշեց Իվանը, որ անպայման
երթա
Իրա բոլոր մտքերը Լենին-քեռուն
ասի...
Երթա ասի, որ ինքը կուզե շոֆեր դառնալ,
Կամ օդաչու կարմիր թռչել անահ...
Այդ հարազատ, այդ մեծ Լենին-քեռու առաջ
Իրա բոլո՛ր, բոլոր գաղտնիքները
բանա...

1924

ԲԱԼԼԱԴ ՎԼԱԴԻՄԻՐ ԻԼՅԻՉԻ,
ՄՈՒԺԻԿԻ ԵՎ ՄԻ ԶՈԻՅԳ ԿՈՇԻԿԻ

ՄԱՍԻՆ

I

Կարմիր գծից անդին
Թշնամիներ անթիվ:
Ու հեռախոսը ֆրոնտից
Հազում է
Շիֆը:

Հեռախոսով հուզումը հոսում է
Կրեմլ:
Կոմուտատոր N
Դեպի կաբինետը Իլյիչի:
Լուրերը թափվում են շտապով,
Հասնում են հենց իրեն,
Ու հոսում են հետո
Տապով
Իր ուղեղի միքից:

Գրասեղանի հանդեպ
Հանգիստ
Նստել է Իլյիչը:
Կարդում է:
Կարգադրում:
Գրում:
Կուտակել է ուղեղը,
Սեղմել է,
Կախել է խոհերի գլխին,
Ինչպես ծանրածանր բռունցք:
Կիտել է հոնքերը ներքև,
Թերթում է, քրքրում, ջոկում:
Պսպղում է ճակատը լույսի դեմ,
Ինչպես ահագին երկրագունդ:

Լարել է ուղեղը Իլյիչը,
Ինչպես պողպատե զսպանակ...

Հարկավոր է կռվել, չզիջել...
Հարկավոր էԿարմիր Բանակ:
Հարկավոր է ցնցել գյուղացուն
Ու բանվորին կրթել:
Հարկավոր է քանդել հնի բերդը:
Հարկավոր են գրքեր, թերթեր...
Իսկ հետո դպրոցին կգա հերթը:
Հարկավոր է բանվորի աղից
Պրոֆեսորներ ձուլել...
Հարկավոր է, որ ամեն աղախին
Սովորի պետություն դարձնել...

Հարկավոր է...
Ո՞րը թվել:
Հարցեր են՝ անծայր, անթիվ:
Իսկ մինչ այդ հեռախոսը ֆրոնտից
Հազում է
Շիֆր...

II

Հավաքել է ուղեղը Իլյիչը,
Լափում է լուրերը ու ծամում.
Թռչում է ժամանակը, ինչպես սամում.
Ժամանակը քիչ է:
Բայց ինչ է
Կողքի սենյակում
Աղմուկ է.
Խոսում են բարձր.
Քարտուղարը մեկին համոզում է...
Մոտենում է Իլյիչը
Բացում է դուռը մի քիչ
Լսում է:

Մուժիկ է:
Ուզում է ինչ-որ բան:
Լսում է դռների միջից...
Ի՞նչ. —
Անցել է ահագին ճամփա
Եկել է Իլյիչին...

Լսում է Իլյիչը՝ ուշիմ...

Էխ-է՛խ, մուժի՛կ:
Մուժիկին հարկավոր էմի զույգ կոշիկ
Դիմել է մուժիկն ուրիշի
Ասել են՝ չի՛ք.
Դե նա էլեկել է Իլյիչին:

Բարկանում է,
Հուզվում է քարտուղարը.
Համոզում է, որ գնա իր գործին:
Անհողդողդ է մուժիկը,
Ինչպես քարը,
Կարո՞ղ ես խանգարել.
Հապա փորձի ...

Նայում է Իլյիչը
Արանքից դռան.
Ժպտում են աչքերը մի քիչ ծուռ:
Հրում է դուռը
Զվարթ
Մոտենում է հանկարծ գյուղացուն:

Որտեղի՞ց ես:
Սիբիրից:
Ե՞րբ:
Հինգ ամիս է՝ եկել եմ մեր գեղից:
Կարմիր արմեյցի է տղես...
Ի՛նքս եմ ղրկել տղիս:
Հող ունե՞ս:
Իհարկե: Խլեցի՛նք:
Ընչի ես եկել,
Դելեգա՛տ եմ:
Խնդրել եմ գեղական գործիք
Ստացել եմ շատը:
էլ ի՞նչ ես ուզում:
Ծիծաղում է:
Նայում է Իլյիչին ուշիմ...

էխ-՜խ, մուժի՛կ:
Մուժիկին հարկավոր էմի զույգ կոշիկ:
Դիմել է մուժիկն ուրիշի
Ասել են չի՛ք:
Դե նա էլեկել է Իլյիչին:

Ծիծաղում է քահ-քահ Իլյիչը:
Խորամանկ խինդ է աչքերում:
Բոթում է մուժիկին,
Հետո
Վերցնում է մի թուղթ,
Գրում է
«Ում որ հարկն է.
Տալ մուժիկին մի զույգ կոշիկ»:

էխ-է՛խ, մուժի կ...
Վերցնում է մուժիկը գլխարկը,
Հեռանում է՝ հանելով փոշի:

III

Կարմիր գծից անդին
Թշնամիներ անթիվ:
Ու հեռախոսը ֆրոնտից
Հազում է
Շիֆր:
Ու նորից նստել է Իլյիչը,
Կարդում է, կարգադրում, գրում:
Թռչում է ժամանակը.
Ժամանակը քիչ է:
Ու սեղմել է նորից մեր Իլյիչը
Իր ուղեղը՝ ծանրածանր բռունցք:
Ու նորից շտապում է ուղեղը.
Լափում է խոհերը հիմա նա
Եվ ի՞նչը, ի՞նչը կդիմանա
Այդ վիթխարի ուժին...

էխ՜-է՛խ: մուժի՛կ...
Քեզ հարկավոր էրմի զույգ կոշիկ,
Եվ կոշիկի համար
Ընդունեց քեզ Իլյիչը:
Բայց հասկացա՞ր, մուժի՛կ,
Որ չուներ Իլյիչը ժամանակ,
Որ Իլյիչի համար
Մեր ժամանակը քի՛չ էր...

1924

ԼԵՆԻՆՆ ՈԻ ԱԼԻՆ

I

Աշխարհի կենտրոնըՄոսկո՛վն է:
Մոսկովը Մեկկայից էլ հի՛ն է:
Մոսկովից մեծ քաղաքչի՛ք:
Քանի որ Մոսկովի միջին
Ապրում է ինքըԼենինը:

Տրապիզոնը Մոսկովից հեռո՛ւ է:
Տրապիզոնից Մոսկով
Չես հասնի ոտքով դու իսկի:
Թե ունես ոսկի՝
Կնստես նախ նավ դու
Ու նավով կերթաս նախ Բաթում.
Հետո գնացք նստած
Կհասնես Թիֆլիս,
Հետո Բաքու,
Ռաստով.
Հետո կերթա՛սկերթա՛ս
Ու նոր
Կհասնես Մոսկով:

Ա՛յ, Մոսկովում հենց այդ
Ապրում է արխադաշ Լենինը:
Նա, որ մեծ է, ինչպես ամենամեծ խալիֆ:
Բայց այնպիս՛ի խալիֆ,
Որ հասկանում է միշտ ֆուխարայի հալից:
Այս է պատճառը հենց,
Որ սիրում է նրան տրապիզոնցի
Ալին:

Թիավար է Ալին մի նավակի վրա:
Ստանում է ամիսը
Երեք ու կես լիրա:
Աշխատում է սակայն առավոտիցգիշեր:
Ու սիրում է նրան
Տերը, ինչպես գրաստ
Քշել,
Քշել,
Քշել:

Սիրում է Ալին Լենինին:
Նրա մասին նրան
Պատմել է նավաստի մի ռուս:
Ցույց է տվել նրան
Պատկերքը Լենինի.
Ասել է.
« — Լենինկառոշ:
Ալի՛ն ասել է.
Չո՞կ,
Ուռուսն ասել է.
Յա՞.
Լենին վար
Բուրժույյո՛կ»:
Բուրժույայսինքն զանգին,
Այսինքն էֆենդի, աղա.
Այն, որ նստում են հանգիստ,
Ուտում են ուրիշի քրտինք
Ու սիրում են
Միշտ
Ծովափին
Նստել նարդի խաղալ:

Հասկացել էր Ալին.
«Լենինբեյուկ խալիֆ»:
«Բեյուկ խալիֆ» սակայն,
Որ հասկանում է միշտ ֆուխարայի հալից:
Ու սիրում էր նրան,
Այդ Լենինին հեռու
Իր չարքաշի սիրով տրապիզոնցի Ալին:

II

Այդ օրը սուգ էր Մոսկովում
Ու սուգըվա՛ռ էր:
Որբացել էր ասես պրոլետարը:
Ով որ մոտ էր նրան
Արդեն գիտեր.
Էլ չկա Կարմիր Ղեկավարը...

Փակել էր աչքերը Ղեկավարը,
Որ կյանքում չբանա էլ բնավ:
Քնել էր Ղեկավարը
Անզարթնելի քնով:

Այդ օրը արդեն Կոմկուսը
Հավաքում էր մկան առ մկան
Իր ուժերը, որ պատնեշ հյուսե
Անողոք կորուստի դիմաց:
Այդ օրը ամեն պրոլետար
Մոսկովում, Բաքվում, Թիֆլիսում
Շինել էր իր կամքըբետոն
Ու հոգինչուգուն.
Պողպատել էր իրեն, որ էգուց,
Կորուստի տեղ այդ թանկագին`
Կուռ`
Դնե բյուրմկան մի բռունցք
Ոսոխի բկին:

Մորմոքող իր սրտով այդ օրը
Մեր երկրում ամեն պրոլետար
Այնպե՛ս էր զգում, կարծես նո՛ր է,
Կարծես նո՛ր է եկել կռվի օրը
Եվ ինքը գոռ գրոհ պիտի տա.
Ամփոփե պիտի իր ուժերը,
Հավաքե մկանն իր վերջին,
Որ մնա՛ բանվորի դիկտատուրը
Եվ հաղթե
Առանց Իլյիչի...

III

Ու թռավ ռադիոն այդ օրը,
Ինչպես թուր աշխարհը կիսող`
Մահառիթ ռադիոն այդ օրը
Մոսկովից հասավ Տրապիզոն:

Այդ օրը այնքա՛ն էր աշխատել,
Որ հալից ընկել էր Ալին:
Մարմինը քրտինք էր պատել,
Բայց պիտի աշխատեր էլի:
Նվում էր ամեն մի մկանը,
Նվալով քաշում էր դեպի տուն.
Բավակա՛ն է, ասում էր, — բավակա՛ն է
Հոգնությունը քո...

Երեկո էր:
Մութ ծովափով
Գնում էր Ալին դեպի տուն:
Ու տեսավ հանկարծ ծովափին
Իր ծանոթ նավաստուն ռուս:
Մոտեցավ,
Որ ասի սալամ,
Սեղմի ձեռքը՝ ծանոթ ինչպես հին,
Ու կամաց փսփսա նրան.
« — Կարաշո՛ Լենին»:

Մոտեցավ:
Տխուր էր նավաստին:
Անծանոթ էր դեմքը: Անօգ:
Ու չասավ մշտական «դրաստի»-ն
Այլ
Կամաց.
« — Ալի՛, Լենին յո՛կ»:
էլ ոչինչ:
Հեռացավ:
Ու թվաց թե
Լեռնացած` զարկեց մի ալիք:
Հասկացա՛վ խոսքերի մութ իմաստը
Նավաստի Ալին

IV

Գիշեր է:
Քնել է Տրապիզոնը:
Չի հաչում անգամ մի շուն:
Ոստիկանը միայն, ինչպես շունը`
Արթուն է.
Հսկում է փողոցում:
Սրթսրթում են սև սոսիները,
Փսփսում են ասես խավարին,
Որ թեկուզ Տրապիզոնը քնել է,
Բայց ահաարթուն է Ալին:

Գողեգող գնում է Ալին
Պատերի տակով դեպի մութը:
Գողեգող գնում է Ալին
Դեպի ու՞ր.
Լոկ ինքը գիտե՛ :

Մոտենում է ահա կամացուկ
Մի շենքի:
Կորած խավարում՝
Ցուցանակ կա այնտեղ մի ծուռ...
Նկարած է վրան
Նա գիտե
Հասարակ
Մանգաղ ու մուրճ:
Շրջում է այդտեղ գողեգող
Ոստիկանը՝ խեթ ու տռուզ:
Կոչվում է շենքը քաղաքում
«Կոնսուլատ ռուս»:
Մոտենում է Ալին ինչպես գող:
Անցնում է մոտից ոստիկանը:
Սահում է Ալին կողքով
Մոտենում է դռանը:
Սեղմում է զանգը:
Զանգից սակայն զիլ,
Խոր լռությա՛ն մեջ
Զարկում է
Մի սիրտ:

Բացվում է դուռը:
Մտնում է ներս:
Լոկ պահապանն է,
Որ արթուն է դեռ:
Նա ճանաչում է
Կարդաշ-Ալուն.
Հաճախ գնացել են մեկտեղ լողալու:

Բայց արդեն գիշեր է.
Ուշ է արդեն.
Ի ՞նչ է հարկավոր Ալուն արդյոք: —
Կոնսո՞ւլ...
Խա՛խա՛...
Գիշեր է:
Ուշ:
Բայց բախտից Ալու
Հյուպատոսն հանկարծ ելնում է դուրս,
— «Լենին յո՞կ» — հարցնում է Ալին:
Լռություն:
Ինչպես մուրճ՝ տաշող:
Եվկրծքին խփելով Ալին՝
Մրմնջում է՝
— «Նե՛թ կարաշո»:

Եվ ապա, նայելով գետին,
Մի բանից ասես վախելով՝
Ասում է՝ դառնությամբ լի.
« — Ալի պլոխ: Ալիաղլիոր»:
Խոնարհում է գլուխը ներքև,
Անխոս վիշտ է հայտնում ու պատիվ
Եվ
Հեռանում է՝ քսվելով պատին

V

Ուրիշ ի՞նչ:
Ոչինչ:
Խնդալու
Կամ լալու կարծեմ պատճառ չի՛ք: -

Ողջո՛ւյն արխադաշ Ալուն:
Հաղթանա՜կ գործին Իլյիչի:

1925

ԿՈՄՈԻՆԱՐՆԵՐԻ ՊԱՏԸ ՓԱՐԻԶՈՒՄ

Ալեքսանդր Մյասնիկյանի
Հիշատակին

Այստե՛ղ է Կոմունարների Պատը:
Ցցված է ահա այստեղ նա:
Այս փոքրիկ,
Փորփրած այս ֆասադը:
Այս փլատակը դեղնած:

Մնացորդն է առաջվա պատի:
Մի փոքրիկ կտորը:
Մնացել է այն օրից այդպես,
Որպես եղել է:
Վրան`
Հատիկ-հատիկ
Գնդակների տեղերը:

Մեկ էլ,
Հենց այդ հին քարերի վրա,
Վրեժից կիզված իր թակով՝
Փորփրել է դեմքեր
Զարհուրած
Մի քանդակագործ:

Քանդակել է ապա նա մի կին,
Որ մեջքը քարերին հպած,
Անսահման ցասումը դեմքին,
Ստինքները բաց՝
Երկարել է ձեռքերն ահավոր,
Եվ տենդոտ դեմքը թշնամուն`
Մռնչում է՝
«LA COMMUNE EST MORTVIVE LA
COMMUNE
Նա ի՛նքն է:
Ոգին Կոմունի:
Ծառացել է:
Կարո՞ղ է էլ ներել:
Եվ շուրջը,
Տղամարդ ու կին,
Նրա՛նք են. —
Փարիզի
Կոմունարները:

Բարձրանում է սրտից իմ
Ցասման անսայր ալիք:
Ուզում եմ թվել ես նրանց:
Բայց անթի՛վ են.
Որի՞ն ես թվեմ,
Այդ նրա՛նց է,
Ելնելով Վերսալից`
Սվիններով հնձել
Գալիֆեն:

Այդ նրանց վրայո՛վ է, որ՝
Պատվանդան շինելով այդ դիերը՝
Բարձրացել է մի օր
Տյերը:

Այստե՛ղ են խմբերով բերել
Ու հպել պատին:
Սուլել են գնդակները
Դիպել են
Աչքերին,
Քունքերին,
Ճակատին:
Ծակել են մարմինները,
Մսերից անցել
Ու փորել են պատը:
Սուլել են անընդհա՛տ, անընդհա՛տ:
Կուտակվել է մինչև
Հենց այս պատի առջև
Դիակների մի պատ:
Բարձրացրել են ձեռքերը վեր,
Ծալել են ձեռքերը կրծքերին:
Սեղմել են մարմինները իրենց
Տեսնո՞ւմ ես այս քարի՛ն:
Զայրույթից պայթող աչքերով
Թքե՛լ են թշնամու երեսին:
Որպես կարմիր դրոշ`
Բարձրացրել է զավակին մի կին:
Ու ո՛չ սարսափ, ո՛չ ահ:
Որպես սամում
Ոռնացել են դեմքին թշնամու`
VIVA LA COMMUNE!
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Հիմա չկան նրանք:
Հիմա չկան:
Բայց տեսնում եմ ես ահա բոցվող,
Հպարտությամբ գոցվող
Աչքերն այն կոմունար աղջկա:
Տեսնում եմ բոցն աչքերի,
Որ վերջին վայրկյանին թռած`
Մնացե՛լ է ահա
Փորփրած
Այն քարերի վրա:
Ու նայում է:
Ի՛նձ է նայում:
Պատրա՞ստ եսասում է:
Հասկանո՞ւմ ես` վայրկյանից մահու
Մենք այսպեսընկածսպասո՛ւմ ենք:
Սպասում ենք հպած այս պատին,
Ականջներս ձայներով դեռ լեցո՛ւն են:
Մնում ենք, որ գաք, ազատեք,
Որ բերեքԿարմիր Հատուցումը...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Փարիզ:

Մշուշ ու ահ:
Ես,
Պոետս,
Լենինյան բայլշևիկս՝
Պատին կռթնած ահա
Լսում եմ նրանց ձայնը,
Շշուկը:
Հասկանո՛ւմ եմ ես ձեզ, ընկերնե՛ր:
Դուք մոտիկ եք ինձ:
Հարազա՛տ եք:
Մեկը թե գար հիմա և ինձ այստեղ տեսներ՝
Դժվա՛ր թե դեմքս նա ձեր դեմքերից զատեր:

Իհարկե, թշնամին թե գար՝
Պիտի կարծեր, թե դեմքս
Ձեր դեմքերի՛ց է
Գնդակո՛վ այս պատին քանդակած:

Ձեր մսի՛ց եմ ես էլ, ընկերնե՛ր,
Իմ մե՛ջ է մարմնացել ձեր աճյունը:
Նայում եմ ես փորած ձեր դեմքերին ահա
Եվ մեկ-մեկ ճանաչում եմ:

Հարկավոր էր երկա՛ր դեգերել
Եվ հազար ճամփաներ մաշել,
Որ գայի, կանգնեի ձեր դեմ,
Որ հասնեի այստեղ
Պեր-Լաշեզ:
Բայց չտեսած դեռ ձեզ
Ես ձեզ գիտեի:
Եղել եք դուք ընկեր
Թե՛ երգիս, թե՛ ինձ:
Կարծես տեսել էի
Ձեզ երազո՛ւմ ես:
Օ, վաղուց զգացե՛լ եմ ես էլ
Ձեր վերջին հուզումը:
Ինչքա՛ն անգամ ես է՛լ,
Ձեր վերջին ջերմը ճակատիս`
Սարսափած կեցել եմ
Հպված մի պատի:
Եվ սվիններ ինչքա՛ն
Ծակել են կուրծքս, երբ
Մի երջանիկ դիպված
Փրկություն է բերել:
Ինչքա՛ն եմ ազատվել հանկարծ
Ինձ կորած եմ կարծել երբ ես...
Ուզո՞ւմ եք՝ ձեզ պատմեմ մի արյունոտ արկած՝
Մեր պայքարում փոքրիկ դա մի դեպք է թեպետ: —
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Մի փոքրիկ քաղաքում էր:
Տասնևութը թվին:
Թշնամին դիմանում էր:
Կռվելով՝ մենք քաղաքը տվինք:
Թշնամին տիրել էր
Քաղաքի դիրքերին:
Մեր բոլոր ընկերները
Ընկան գերի:

Ես և ընկերս՝
Երկու արմեյցի՝
Նետեցինք զենքերս
Գնացինք:
Բոլոր փողոցները,
Անկյունից անկյուն,
Թշնամին բռնել էր,
Կապել էր փողոցները, որպես հանգույց:

Ես անցա ցանկապատը:
Մտա այգին:
Նկատեց ընկերոջս մի սպիտակ կազակ:
Եվ ահամտրակեց իր ձին
Եվ ընկերոջս հասավ:
Որտեղի՞ց ես, — հարցրեց կազակը:
Դե էնտեղի՛ց, դիրքի՛ց...
Բաս ո՞ւր է հրացանդ:
Նետեցի:
Կարմիր արմեյցի՞ ես:
Այո՛:
Այո՞ ո՞...
Եվ մտրակեց իր ձին
Եվ քշեց՝ նրա վրայով:

Ինձ օգնության կանչեց
Ընկերս ներքևից:
Սուրը քունքին առավ,
Անցավ թևից:
Երկրորդ հարվածն հետո
Գանգը կիսեց:
Ես հեռացա փութով,
Որ չկիսվեմ ես է՛լ:

Այգիների միջով
Ես մտա մի տուն:
Հետո ընկա կրկին
Ծանոթ տեղեր:
Ու քայլեցի մթում, որպես կատու. —
Արյունը հոսում էր քաղաքում՝, որպես հեղեղ:
Ինձ բռնեցին շուտով:
Խուզարկեցին թեթև:
Բան չգտան վրաս՝ ձեռք չտվին:
Ինչ որ եղավ սակայնմահից վատ չէ՞ր միթե:
Ինձ քշեցին մի տեղ,
Մի տեղ,
Ուր կարող էր լինել մահը՝ կյանքի դեվիզ:
Մի հարյուր մարդու հետևից,
Ինձ էլ խառնած նրանց՝ դաշտը տարան:
Ճամփին բռնում էին
Սրան-նրան:
Փողոցներում տեսա
Հազար ընկեր:
Ո՛րը քունքից զարկած,
Ո՛րը վզից:
Ողջը ծանոթ մարդիկ,
Ծանոթ դեմքեր:
Հիմա դիակ դարձած`
Փլատակներ մսի:
Սակայն թողնենք այդ դեռ:
Կայարանի հանդեպ
Կար «Ciy»-ի մի մեծ, հսկայական ռեկլամ:
Ցուցանակի նման ցցված էր նա այնտեղ
Զույգ սյուների, կարծես զույգ ոտքերի
վրա:
Ա՛յ, «Ciy»-ի հենց այդ ցուցանակից
Կախված էին մերոնք... Հինգ սպիտակ մերկ դի:
Ինչ-որ կանայք, հարբած, շուրջը պարում էին:
Լեզուները հանում ու ծիծաղում լկտի:

Եվ կայարանն հետո...

Այնտեղ, դռան մոտիկ,
Երկու լապտեր կար փոքր, սովորական, գազի:
Չորս ընկերներ այդտեղ մեկտեղ կախված էին՝
Սև լեզուներն հանած ու ոտքերը հողից
Բարձրացրած հազիվ...
Կայարանի մոտից մեզ քշեցին դաշտը:
Երկաթ բահեր տվին:
Եվ փորեցինք ահա մեր ձեռքով մի մեծ
Եղբայրական շիրիմ:

Երկո՛ւ հազար ընկեր մենք դրեցինք այդտեղ,
Լցրինք իրար վրա, որպես ձկներ մգլած:
Որը թե չէր մեռել, կամ վիրավոր էր թե՝
Նրան նետում էին այդպես՝ մի աչքը բաց:

Հասկանո՞ւմ եք արդյոք, ընկերնե՛ր,
Թե ինչ ապրեց հոգիս այդ գիշերին,
Թե հարազա՛տ, մոտի՛կ,
եղբայրական ձեռներ,
Ինչքա՛ն, ինչքա՛ն անգամ ինձ դրեցին շիրիմ:

Իսկ առավոտ, երբ ես
Դարձա քաղաք
Դրված էր մեյդանում
Մի կախաղան:
Շուրջը մարդիկ, կանայք,
Հագած-կապած.
Եկել էին կարծես
Զվարթ կաբակ:
Ու տերտերներ ճերմակ,
Որոնց շրթից
Հոսում էր, որպես թերմացք,
Ինչ-որ մի երգ խրթին:

Եվ բերեցին ահա, շրջապատած,
Մեր զինկոմին՝ տկլոր, որպես մորութ:
Նա քայլում էր հաստատ գլուխը բարձր,
Կարմիր դրոշ ուներ կարծես բռնած
Իր կապույտ, իր լուրթ աչքերում:

Կախաղանի ներքև
Դրված էր մի արկղ:
Սապոնի էր՝ վրան գրած «Բոդլո»:
Նա բարձրացավ վրան՝
Բա՛րձր, բարձր. —
Օ, ինձ այնպես թվաց, թե շուռ կտա հիմա
Երկրագունդը ոտով:

Նա նայեց այդպես իրա շուրջը`
Հայացքը որպես գերանդի:
Ու գլխատեց կարծես նա հայացքով
իր այդ
Թշնամական վաշտեր ու բանակներ
անթիվ:

Ուզեց ինձ էլ հանկարծ
Կարծես հնձի:
Հասկանո՞ւմ եք`
Նա
Նայում էր
Ի՛նձ:
Եվ ճանաչե՞ց արդյոք,
Հասկացա՞վ,
Հասկացա՞վ արդյոք, որ հայացքը
Կախաղան էր՝ իմ դեմ ահազարհուր կեցած:
Բայց չտեսա էլ ես:
Էլ չիմացա:
Երբ նայեցի հետո` նրա դին
Արդեն կախված էր ցած:
Ընկերնե՛ր,
Ես ո՞նց չխենթացա
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Այսպե՛ս է ահա, Պեր-Լաշե՛զ:
Ես փրկեցի կաշիս,
Բայց անողո՛ք եղա,
Երբ Կարմիր Բանակը կրկին
Մտավ քաղաք:
Օ, երեք օր չանցած ես ունեի արդեն
Կարմիր ձեռներ...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Հասկանո՞ւմ եք արդյոք, ընկերնե՛ր,
Հասկանո՞ւմ եք արդյոք հիմա թե
Ինչքա՛ն ենք ունեցել մենք է՛լ
Պեր-Լաշեզի պատեր:

Այս պատերի ներքո երբ ընկավ
Մեր վերջին ընկերը
Այն օրից
Մեր կռիվը անվե՛րջ, անընդհա՛տ է:
Պեր-Լաշեզի պատեր ինչքա՛ն ենք մենք փորել
Բայց ունենք մենք մի պատ, ընկերներ, —
Եվ ուրի՛շ է, ուրի՛շ այդ մի պատը:

Մոսկովում է նա:
Հյուսիսում: Այստեղից հեռո՛ւ է:
Ձեզ ծանոթ է սակայն նրա ճամփան:
Եվ գիտե պայքարող բանվորը
Լոնդոնում նա լինի, թե Ռուրում,
Որ կոչվում է նա`
Կրեմլյան պատ:

Պարկած են այնտեղ ընկերներ,
Որ պիտի պառկեին ձեզ հետ:
Նա մի կարմիր, մի նոր
Պեր-Լաշե՛զ է:
Բայց ուրի՛շ, ուրի՛շ Պեր-Լաշեզ:
Հաղթանակի մի պա՛տ:
Նրանո՛վ ենք փառքի մենք հասել,
Աշխարհը երկուսի կիսել:
Նրանո՛վ ենք այսօր
Հպա՛րտ:

Следующая страница