Չարենց Եղիշե՝   Երկեր

Մաքսիմ Գորկուց

ՄՐՐԿԱՀԱՎԻ ԵՐԳԸ

Ծովի ալեհեր հարթության վրա
Ամպեր է ահա կուտակում քամին,
Ահեղ ամպերի և ծովի միջև
Ճախրում է հպարտ մրըրկահավը՝
Թռչում է՝ մի սև կայծ՜ակի նման:
Մերթ ալիքներին թևով դիպչելով,
Մերթ նետի նման ամպերին հասած՝
Ճչում է նա չորև խինդ են լսում
Ամպերը խիզախ թռչունի ճիչում:
Հնչում է ճիչումփոթորկի ծարավ:
Ե՜վ զայրույթի ուժ, և՜ կրքի հրդեհ,
Ե՜վ հաղթանակի հավատք են լսում
Ամպերը նրա այդ ահեղ ճիչում:
Նվում են ձայերն ամպրոպից առաջ,
Սուզահավերը նվում են նույնպես, —
Սուզահավերին անհայտ է հավետ
Անհուն հրճվանքը կյանքի պայքարի:
Գոռ որոտներից սարսում են նրանք:
Հիմար պինգվինը թաքցընում է խեղճ,
Գիրուկ մարմինը ժայռերի խորքում
Եվ միայն հպարտ Մրըրկահա՜վն է
Ճախրում համարձակ, խիզախ և ազատ
Ծովի ալևոր, ճերմակ փրփուրում:
Ավելի մռայլ ու ծանր են իջնում
Ամպերը ծովի հարթության վրա,
Եվ ալիքներն են երգում ու պարում
Թռչելով դեպի որոտը պայթող:
Ցասման փրփուրում որոտն է թնդում,
Ալիքներն են հորդ՝ վիճում քամու հե՜տ,
Եվ ահա հանկարծ գրկում է քամին
Ամպերի երամն անդուլ զրկանքով,
Եվ շպրտում է ամեհի թափով,
Վայրի բարկությամբ, ժայռերի վրա,
Փշրում է, ցրում, դարձընում փոշի
Նրանց զմրուխտե կույտերն ահագին: —
Մրըրկահավը ճախրում է ճիչով,
Կայծակի նման ամպերը ճեղքում
Պոկում է թևով փրփուրը ջրի,
Ճախրում է ահա, ինչպես հզոր դև,
Սև, անագորույն ոգի փոթորկի, —
Եվ ծիծաղում է և խուլ հեկեկում...
Որոտի ցասման, վրդովմունքի մեջ
Նազգայուն դևվաղուց է արդեն
Հոգնություն տեսնում: — Համոզված է նա,
Որ չեն պարուրի ամպերն արևին,
Չե՜ն ծածկի ընդմիշտ, չե՜ն ծածկի, օ, ո՜չ: —
Ոռնում է քամին... Որոտը թնդում...
Կապույտ բոցի պես ամպերն են վառվում
Ծովի ալեկոծ անդունդի վրա
Բռնում է ծովը կայծակի նետերն
Ու իր ահռելի ընդերքում մարում:
Կրակե կարմիր օձերի նման
Ե՜վ գալարվում են, և՜ կորչում ծովում
Այդ կայծակների ցոլքերը բոսոր:
Փոթորիկն հիմա թինդով կպայթի...
Դա խիզախ, հպարտ Մրըրկահավն է
Ճախրում սլացող կայծակների մեջ,
Ահեղ, աղմըկող, հորդ ծովի վրա.
Դահաղթանակի երգի՜չն է ճչում.
Թո՜ղ փոթորիկը ուժգնորե՜ն պայթի

ԲԱԶԵԻ ԵՐԳԸ

Բարձր լեռների
Կատարը սողաց
Եվ պառկեց այնտեղ,
Խոնավ քարափում,
Գալարուն իժը՝
Հայացքը ծովին:
Բա՛րձր արևն էր
Երկընքում շողում
Եվ լեռներն էին
Շոգ շնչում վերև,
Եվ ալիքները
Զարնըվում էին
Վարը՝ քարերին:

Իսկ ձորի միջով
Վարը, խավարում,
Սահանքն էր սահում
Դեպի ծովը լուրթ,
Զարկելով իրար
Քարերն հատակի, —
Փրփուրով պատած,
Հզոր, ալեհեր,
Կտրում էր լեռը
Եվ ծովը թափվում
Դժգոհ ոռնոցով:

Հանկարծ այն քարափն,
Ուր իժն էր պառկել,
Վերևից ընկավ
Վիրավոր բազեն՝
Փշըրված կրծքով,
Փետուրն արյունոտ:
Մի հատու ճիլով
Նա ընկավ գետին
Եվ զարնըվում էր
Անզոր զայրույթով
Ամրակուռ քարին...

Իժը վախեցավ,
Ետ սողաց ճեպով,
Հասկացավ սակայն,
Որ կյանքին նրա
Մնացել է լոկ
Մի քանի վայրկյան...
Մոտ սողաց իսկույն
Մեռնող թռչունին
Եվ ֆշշաց ուղիղ
Աչքերին նրա.
«Ի՞նչ է, մեռնո՞ւմ ես...».
«Այո՜, մեռնում եմ, —
Շշնջաց բազեն,
Խորը շնչելով.
Ես լա՛վ ապրեցի...
Ես բախտավոր եմ...
Քաջ կռվեցի ես...
Տեսա երկինքը...
Դու չե՛ս տեսնի այն
Երբեք այնքան մոտ...»:
«Է՛հ, խե՛ղճ արարած,
Ի՛նչ է երկինքը.
Դատարկ տեղ միայն...
Ո՞նց սողամ այնտեղ...
Այստեղ ինձ համար
Ավելի լավ է,
Խոնավ ու տաք է»:

Այսպես իժն ասաց
Ազատ թռչունին,
Ծիծաղեց հոգում
Նրա անհեթեթ
Մտքերի վրա
Եվ այսպես խորհեց.
«Թռի՜ր թե սողա
Վախճանն հայտնի է...
Բոլորս էլ վերջը
Կըպառկենք հողում, —
Ամե՜ն ինչ վերջը
Աճյուն կդառնա»:
Բայց խիզախ բազեն
Թպրտաց հանկարծ,
Կանգնեց մի փոքր
Եվ շուրջը նայեց
Քարափին խոնավ:

Գորշ քարի միջով
Ջուրն էր թորում դուրս,
Եվ հեղձուցիչ էր
Քարափում խավար,
Եվ գալիս էր գաղջ,
Ծանր, լեշի հոտ:
Եվ ճչաց բազեն
Կարոտով, ցավով,
Հավաքած բոլոր
Իրա ուժերը.
Օ՛, եթե երկինք
Մեկ է՜լ թռչեի...
Ես կըսեղմեի
Թշնամուն կրծքիս
Եվ... թո՜ղ հագենար
Արյունով իմ նա...
Օ՛, երջանկություն
Կռվի, պայքարի...
Իսկ իժը խորհեց.
«Երևի այնտեղ
Ապրելը այդքան
Իրո՜ք որ լավ է,
Եթե նա այդպես
Խոր հառաչում է...
Եվ առաջարկեց
Ազատ թռչունին. —
«Դու է՜լ մոտեցիր
Եզրին քարափի
Եվ նետվիր ներքև
Գուցե թևերըդ
Քեզ բարձրացընեն,
Եվ կապրես կրկին
Դու մի քիչ և՜ս,
Քո վեհ տարերքում»:

Եվ հառնեց բազեն,
Եվ, խենթ ճչալով,
Գնաց եզերքը ճանկերը խոնավ
Քարին քսելով:
Եվ մոտեցա ՜վ նա,
Պարզեց թևերը,
Շնչեց կրծքո՜վ ողջ,
Բացեց աչքերը
Եվ գլորվեց վա՜ր:
Եվ, ինչպես քարը,
Սահելով ներքև,
Արագ ընկնում էր,
Կոտրում թևերը,
Եվ կորցընում էր
Իր փետուրները...
Ջրի ալիքը
Գրկեց մարմինը,
Եվ լվանալով նրա արյունը,
Փրփուրով պատած
Մղեց դեպ ծովը:
Իսկ ալիքները
Տխուր հառաչով
Զարնըվում էին
Չոր քարերին ա՜յն.
Եվ չէր երևում
Նրա մարմինը
Ծովի անսահման
Տարածության մեջ
Քարափում պառկած
Խորհում էր երկար
Իժը թռչունի
Վախճանի մասին
Եվ սիրո մասին
Դեպի երկինքը...
Եվ ահա նայեց
Դեպի հեռո՜ւն նա,
Որ հար շոյում է
Մեր հայացքները
Բախտի երազով:
«Իսկ ի՞նչ էր տեսնում
Մեռնող այն բազեն
Այդ անապատում
Անտակ ու անեզր...
Ինչո՞ւ են նրանք,
Մեռնելով հավետ
Հուզում հոգին մեր
Իրենց սիրո՛վ այդ՝
Դեպի թռիչքը,
Դեպի երկինքը...
Ի՞նչն է պարզ այնտեղ...
Չէ՞ որ կարող եմ
Ես ի՜նքս իմանալ
Այդ ամենըգեթ
Մի փոքր պահով
Երկինք թռչելով
Ասաց և արավ:
Ոլորված, որպես
Փայլուն մի օղակ՝
Որ նրանց հետև
Թռավ առա՜ջ նա
Եվ արևի դեմ
Փայլեց, ինչպես մի
Բարակ ժապավեն:
Սովալու համար
Ծնվածըթռչել,
Օ՛, անկարո՛ղ է...
Մոռանալով ա՜յս...
Ընկավ քարի՜ն նա,
Բայց չփըշրվեց.
Այլ ծիծաղե՛ց լոկ.
«Ահա՜ թե ո՞րն է
Երկինք թռչելու
Հիմար հաճույքը.
Ընկնելու մե՜ջ է...
Հիմա՛ր թռչուններ...
Հողին անընտել,
Ձանձրացած այնտեղ,
Նրանք ձգտում են
Դեպի երկինքը
Եվ կյա՜նք են փնտրում
Անապատում տո՜թ:
Այնտեղդատարկ է.
Այնտեղ լույս շա՜տ կա,
Բայց չկա այնտեղ
Ուտելիք, չկա
Կենդանի մարմնի
Համար հենարան:
Էլ ինչի՞ է այդ
Հպարտությունը...
Էլ ինչի՞ է այդ
Հանդիմանանքը...
Նրա համա՜ր է, որ
Ծածկեն նրանով
Իրենց տենչերի
Խելառ ընթացքը,
Որ նրանց հետև
Քողարկեն իրենց
Անպետքությունը
Այս կյանքի համար...
Հիմա՛ ր թռչուններ...
Բայց չե՜ն խաբի ինձ
Այլևս նրանց
Խենթ զրույցները
Ես ի՜նքս գիտեմ
Ամե՛ն ինչ հիմա,
Ես ինքս արդեն
Տեսա երկինքը...
Վե՜ր ճախրեցի ես
Եվ չափեցի՜ այն,
Տեսա անկումը
Բայց չմեռա՜ ես,
Այլ ավելի՜ եմ
Հավատում ի՜նքս ինձ
Թող նրանք, ովքեր
Չեն սիրում հողը
Ապրեն սուտո՜վ լոկ
Ես գիտեմ հիմա ճշմարտությունը
Եվ նրանց կոչին
Չե՜մ հավատում ես:
Հողի ծնունդ եմ
Հողո՜վ կապրեմ ես»:
Եվ կծկըվեց նա
Պիրկ՝ քարի վրա՝
Իրենով հպարտ: —
Փայլում էր ծովը
Վառ լույսերի մե՜ջ,
Եվ ալիքները
Զարնըվում էին
Ափերին ահեղ:
Նրանց որոտում
Թնդում էր երգը
Բազեի մասին:
Եվ դողում էին
Ժայռերը նրանց
Հարվածներից գո՜ռ
Եվ երգից նրանց. —
«Խոլխիզախների
Խենթությանը վեհ
Երգում ենք փա՛ռք մենք:
Խոլխիզախների
Խենթությունը վեհ
Օ, ա՜յս է ահա
Կյանքի իմաստը...
Օ, քա՜ջ բազե, — դու
Կռվում քո դաժան
Ոսոխների՜ դեմ
Եղար արնաքամ
Բայց կգա օրը
Եվ քո արյունի
Վառ կաթիլները՝
Կայծերի նման՝
Կըբռընկվեն մեր
Կյանքի խավարում
Եվ բազմաթիվ քա՜ջ
Սրտեր կըվառեն
Ծարավով լույսի
Եվ ազատության:
Թեկուզ մեռար դու,
Բայց երգերում քաջ
Եվ հոգով արի
Ու խիզախ մարդկանց
Ընդմիշտ կլինես,
Պայծառ օրինակ,
Հպարտ օրինակ,
Խոլխիզախների
Խենթությանը վեհ
Երգում ենք ե՜րգ մենք...«:

ՎԱԼԱԽԱԿԱՆ ԼԵԳԵՆԴ

Անտառում ապրում էր փերին,
Գետում լողանում էր անվերջ.
Մի անգամ անզգույշ գտնըվեց
Եվ ընկավ ձկնորսի թոռի մեջ:
Ձկնորսները խիստ վախեցան,
Բայց այդտե՜ղ էր պատանի Մարկո՜ն,
Նա գրկեց փերուն համարձակ,
Սկսեց համբուրել կրքոտ:
Իսկ փերին, ճկուն ճյուղքի պե՜ս,
Թևերում նրա գալարվում էր,
Նայում էր Մարկոյին անվերջ
Եվ ինչ-որ բանի ծիծաղում էր
Ամբողջ օրը գուրգուրեց Մարկոյի՜ն,
Բայց իջավ գիշերը հենց
Չքացավ ծիծաղկուն փերին,
Մարկոյի հոգին տխրեց...
Զօր-գիշեր Դանուբի ափերին
Թափառում, կանչում է Մարկոն հե՜ք,
Հառաչում է. «Ո՞ւր է փերին»:
Ալիքներն ասում են. «Չգիտե՜ք»:
Բայց ճչաց նա նրանց. «Խաբո՜ւմ եք,
Ինքնե՜րդ եք նրա հետ պարում...»
Եվ նետեց իրեն հիմարը
Դանուբի մեջ, որ գտնի փերուն:
Լողանում է փերին Դանուբում,
Ինչպես և Մարկոյից առաջ,
Իսկ Մարկո՜ն էլ չկա... Բայց, տեսե՜ք
Իր մասին գոնե ե՜րգն այս մնաց...
………………………………………..
Իսկ դուք աշխարհում կապրեք
Որդերի նման կույր ու սին, —
Ձեր մասին ո՜չ զրույց կասեն,
Ո՜չ երգեր կերգեն ձեր մասին:

ԱՂՋԻԿԸ ԵՎ ՄԱՀԸ

I

Դառնում է արքան պատերազմից:
Գնում էզայրույթից դողում է:
Լսում էթփի հետևից
Մի աղջիկ ծիծաղում է:
Ահեղ կիտելով հոնքերը դեղին
Արքան մտրակեց ձիուն՝ փնչալով,
Հարձակվեց վրան, ինչպես փոթորիկ,
Եվ գոռաց՝ զրահը ցնցելով.
— «Ի՞նչ ես դու», — գոռաց նա չար ու կոպիտ,
«Ի՞նչ ես դու, աղչի՛, ցցել ատամներըդ.
Կործանեց, հաղթեց ինձ թշնամին,
Իմ ամբողջ զորքը կոտորվել է,
Գերի է ընկել շքախումբըս ողջ,
Գնում եմ ահա, որ նոր զորք բերեմ.
Եսարքան եմ քո, սիրտըսվիշտ ու ոխ, —
Հիմար ծիծաղըդ ես ո՞նց համբերեմ»:

Շապիկը կրծքին շտկելով հազիվ՝
Աղջիկը ասաց արքային զազիր,
Ես խոսում եմ, տե՜ս, հետն իմ սիրածի, —
Տե՜ր-արքա, դու, լավ էհեռացի՜ր: —
Արքաների հետ խոսելու համար
Սիրողը ե՞րբ է ժամանակ ճարում.
Երբեմն սերը վառվում է արագ,
Քան մոմն՝ աստուծո պայծառ տաճարում:

Մոլեգնեց արքան բարկությունից չար,
Հրաման տվեց իր խմբին խոնարհ.
«Զնդան նետեցե՜ք այս լիրբ աղջըկան,
Կամ, լավ է, իսկույն խեղդեցեք նրան»:

Ծամածըռելով մռութները հեզ՝
Արքայի մարդիկ թափվեցին վրան,
Շրջապատեցին չար դևերի պես
Մահին հանձնեցին դժբախտ աղջըկան:

II

Լեցուն է մահը միշտ չա՜ր հույզերով,
Բայց այդ օրը նա փոխվել էր ասես,
Չէ որ գարնանը սերմերը սիրո
Ուռչում են անգամ այդ պառավի մե՜ջ:
Ձանձրալի է հար նեխած մսերում
Ոչընչացնել հիվանդություններ.
Երբեմն ուզում ես ապրել անօգուտ,
Ամեն մի րոպեն մահով չընդունել:
Բոլորը նրան տեսնելու պահին
Զգում են միայն սարսափ անիմաց.
Ձանձրացել էր նա մարդկային ահից,
Թաղման ծեսերից, փոսերից այն բաց:
Զբաղված գործով անշնորհակալ
Այս կեղտոտ ու մութ աշխարհի վրա
Իր գործն հմտորեն կատարում է հար
Բայց ավելորդ են համարում նրան:
Վիրավորիչ է, իհարկե, սա քիչ.
Բարկանում է մերթ մարդկանցից նա է՜լ,
Եվ, բարկանալով, տանում է կյանքից
Ո՜չ նրանց հաճախ, ում պե՜տք է տանել:
Է, սատանայի՞ն սիրի նա գուցե,
Անհագուրդ շնչի դժոխքի հրով,
Հեկեկա սիրով ցավից ու խոցից,
Նրա հետ մեկտեղ արբենա սիրով...

III

Աղջիկը՝ կանգնած Մահի առաջին՝
Սպասում է հարվածին Մահի:
Փնչում է Մահը, — խղճում է զոհին. —
— «Ինչքա՛ն էլ ջահե՜լն է, նայի՜ր...
Ի՞նչ ես արքային ասել կոպտաբար.
Սպանեմ պիտի քեզ դրա համար...»

Օ, մի՜ բարկանա, — աղջիկը ասաց.
Ինչո՞ւ ես իզուր բարկանում վրաս.
Առաջին անգամ համբուրում էր ինձ
Սիրածս թփի կանաչ հովանում,
Իսկ արքանփախչում էր պատերազմից
Ի՛նչ արքա, ի՛նչ բանայդ լույս վայրկյանում

Դե, ես էլ ասի արքային, նրան.
Հեռացի՜ր, արքա՜, այստեղից: —
Լա՜վ էի ասում, կարծես թե, — սակայն
Տես ինչքա՛ն եղավ անտեղի...

Էհ, Մահից գիտե՜մ, ազատում չկա.
Մեռնելո՜ւ եմ, գիտե՜մ, չըսիրած, —
Բայց ամբողջ հոգով խնդրում եմ ո՛վ Մահ, —
Թույլ տուր, որ մեկ է՜լ համբուրեմ նրան...

Տարօրինակ էր զրույցն այս Մահին.
Ո՞վ է Մահվանից նման բան ուզում.
Մտածեց էլ գործ կըմնա իրեն,
Թե չհամբուրվեն մարդիկ աշխարհում...

Եվ, տաքանալով արևի ներքո,
Մահն ասաց՝ մոտիկ կանչելով օձին.
«Գնա՜, համբուրվի՜րև ե՜տ եկ շուտով.
Գիշերը՝ քոնն է, կըսպանեմլուսին»:

Եվ նստեց քարին: — Օձը ժանիքո՛վ իր
Մահվան գերանդին է լիզում:
Աղջիկը բախտից հեկեկում է,
Փնչում է Մահը. — «Դե գնա՜, դե՜, շո՛ւտ»:

IV

Գարնան արևով քնքուշ տաքացած,
Մահը արձակեց տրեխները հին,
Հենվեց չոր քարինև խորը քնեց:
Եվ վատ մի երազ այցելեց Մահին:

Իբրև Կայենը, ծնողը նրա,
Իր թոռանթոռի չար Հուդայի հետ.
Երկուսն էլ զառամ, — ելնում են լեռը,
Երկու իժի պես սողում են կամաց:

— «Տե՛ր», — հառաչում էմռայլ Կայենը,
Երկինք նայելով մարած աչքերով.
«Տե՛ ր», — հայցում է չար Իսկարովտացին՝
Աչքերը հողից չըբարձրացնելով:

Վերը, ամպի մեջ, լույս լեռան վրա
Տերն, ընկողմանած, կարդում է մի գիրք.
Վառ աստղերով է այդ գիրքը գրված,
Մի էջն է նրա Ծիր-Կաթինն անհուն:

Կանգնած է վերը Հրեշտակապետն՝
Ըսպիտակ ձեռքումկայծակների խուրձ,
Ուղևորներին ասում է նա խիստ.
— «Հեռացե՛ք, — աստված ձեզ չի ընդունի»:

— «Միքայե՜լ, — տխուր հայցում է Կայենն.
Մե՛ծ է հանցանքս աշխարհի հանդեպ
Ե՜ս ծնեցի կյանքն ըսպանանողին,
Ե՜ս եմ հայրն ըստոր, անիծյալ Մահի»:

— «Միքայե՛լ» — տխուր ասում է Հուդան, —
Գիտեմ՝ Կայենից հանցապա՜րտ եմ ես,
Քանզի մատնեցի գարշելի Մահին
Լույսի պես պայծառ սիրտը աստուծո»:

Եվ աղերսում են նրանք երկուսով.

— «Միքայե՜լ, — տերը մեզ մի խո՜սք միայն
Թող մի խոսք ասի, թող խղճա լոկ մեզ
Չէ՞ որ ներումն մենք չենք աղերսում»:

Հրեշտակապետն ասում է կամաց.

«Երիցս արդեն ասել եմ նրան.
Երկու անգամին նա ոչինչ չասաց,
Երրորդ անգամին նա խիստ բարբառեց.

Իմացի՜ր քանի դեռ Մահը կյանքում
Կործանում է շունչ ու ծիլ կենդանի
Չի՜ք ներում նրանցԿայեն-Հուդային»:

Այստեղ Մատնիչն ու Եղբայրասպանը
Տխուր ոռնացին ու հեծկլտացին,
Եվ, գրկած իրար, գլորվեցին ցած՝
Լեռան ներքևի ճահիճը նեխած:

Իսկ մութ ճահիճում հրճվում են, խաղում
Մարդակեր դևեր ու սատանաներ
Եվ թքում են բութ նրանց երեսին
Ճախճախուտային կապույտ կրակներ: —

V

Մահը արթնացավ կեսօրին մոտիկ:
Նայում էաղջիկը չի եկել դեռ:
Փնչում է քնկոտ, «Տե՛ս անամոթին, —
Գիշերն, արի տես, խիստ կարճ է եղել»:

Քաղեց մի հասած արևածաղիկ,
Հոտոտեց, հրճվեց արևի ներքո
Դիտելով ծաղկած ծառերի դեղին
Տերևներն՝ ասես դարձած ոսկեգույն:
Եվ արեգակին նայելովհանկարծ
Երգեց նողկալի իր ձայնով հանգած. —

Մարդիկ՝ ձեռքով չարաղետ՝
Մերձավորին սպանում
Եվ թաղում են, և երգում.
«Ի վերին Երուսաղեմ»:

Չեմ հասկանում ես ոչինչ,
Բռնակալը իր ձեռքով
Սպանում է մարդկանց միշտ
Եվ միշտ թաղումնո՜ւյն երգով:

Ազնիվ է թե ավազակ
Հենց որ ուզում են թաղեն,
Նո՛ւյնն են երգում շարունակ.
— «Ի վերին Երուսաղեմ»:

Հիմարի թե ստորի,
Հենց որ ձեռքով իմ քաղեմ
Երգում են միշտ բոլորին.
«Ի վերին Երուսաղեմ»:

VI

Նա երգը երգեց և խիստ դժգոհեց.
Անցել է արդեն ժամ ու ժամանակ
Իսկ Աղջիկը դեռ չկա, չի՜ գալիս.
Սավատ է. Մահըչի՜ սիրում հանաք:

Դառնալով դժնի ու չար առավել
Հագավ Մահը իր տրեխները հին,
Եվ, հազիվ իջավ լուսնկա գիշեր
Ճանապարհ ընկավ ամպի պես մթին:

Քիչ գնացմեկ էլ տեսնում է ահա.
Ցողապատ, դալար թավուտի ներքո
Նստած էր գարնան դիցուհու նման,
Աղջիկը՝ շաղած լուսնյակի ցոլքով:

Վաղգարնանային հողի պես տկլոր՝
Բացված է նրա կուրծքը անամոթ,
Եվ թավ, մետաքսյա մաշկի վրա, խոր,
Աստղերն են փայլում համբույրների տոթ:

Աստղերի նման կուրծքն են զարդարում
Գիրգ ստինքների պտուկները հուր,—
Եվ, աստղերի պես, աչքերն են նայում
Վեր՝ Կաթին-Ծիրի ճամփեքին մաքուր:

Կապույտ ստվերներ աչքերի տակին,
Երթերըկարմիր վերքերի նման,
Գլուխը դրած նրա ծնկներին
Հոգնած, հագեցած նիրհել է տղան:
Նայում է Մահըև բոցը քենի
Մարում է դանդաղ իր դատարկ գանգում:
«Եվայի նման այդ ի՞նչ ես էլի
Թաքնըվել աստծուց խոտի արանքում»:

Երկընքի նման մարմնով իր լուսեղ
Իր սիրած տղին ծածկելով Մահից
Պատասխան տվեց Աղջիկը խիզախ.
« — Սպասի՜ր մի քիչ, դեռ մի՜ հայհոյի,
Աղմուկ մի հանի, մի դիպչի սրան,
Մի՜ հնչեցրու գերանդին քո սուր.
Կըգամ. կըմտնեմ իսկույն գերեզման
Միայն թե սրաներկար կյա՜նք դու տուր:
Մեղավոր եմ ես, չեկա ժամկետին,
Կարծում էի, որդու շա՛տ ես մոտիկ,
Թո՜ւյլ տուր սիրածիս ես գրկեմ էլի
Կյանքը նրա հետ շա՛տ է ցանկալի...
Նա էլ-լա՛վն է շատ. նայի՜ր՝ հուրհուրան
Ինչպիսի՛ չքնաղ, ինչպիսի՛ վսեմ
Հետքեր է թողել նա կրծքիս վրա.
Տես՝ կակաչներ են կրակե ասես...»

Մահն, ամաչելով, կամաց ծիծաղեց.
«... — Արևի հե՛տ է համբուրվել ասես...
Բայցմենակ դու չե՜ս իմ հոգսը կյանքում.
Շատերի՜ն պիտի ես մահ տամ ու քուն.
Ես ժամանակին լա՜վ եմ ծառայում,
Գործ շատ կա, իսկ եսզառամ եմ արդեն.
Ամեն մի վայրկյան ինձ թանկ է կյանքում
Հավաքվի՜ր, աղջի՛, ժամանակն է, դե՜...»

Պնդում է աղջիկը. —
« — Իմ սիրածը ինձ
Երբ գրկում էէլ ո՜՜չ երկինք, ո՜չ հող.
Լցվում է հոգիս կարոտով աննինջ,
Վառվում է իմ մեջ երկնային մի շող...
Էլ սարսափ չկա գալիքի հանդեպ,
Ո՜ չ մարդ է էլ պետք, ո՜չ երկինք անհուն.
Մանկան պեսխինդը իրենո՜վ է խենթ,
Եվ իրենո՜վ է սերը հիանում...»

Լսում է Մահը, մտածկոտ ու սև, —
Էհ, ո՞նց կասեցնի այս երգը անվերջ...
Չի՜ք աստված կյանքումարևից վսեմ,
Չի՜ք կրակսիրո կրակից անշեջ...

VII

Լուռ է Մահը, իսկ զրույցներն աղջըկա
Հալում են չոր ոսկորները նրա հին,
Մերթ սառեցնում և մերթ կիզում են նրան,—
Ի՞նչ պիտի տա Մահու սիրտը աշխարհին:
Մահըմայր չէ, բայց կի՜ն է նա և նրա
Սի՜րտն էլ անշուշտ մտքից ուժեղ է և խիստ.
Իր մութ սրտում կան բողբոջներ հուրհուրան
Կարոտանքի, վրդովմունքի և խղճի:

Նրանց, ում նա սիրում է խոր իր սիրով,
Ում սիրտը որ չոր կարոտով է լեցուն
Գիշերները նա որպիսի՛ կարոտով
Մե՛ծ հանգըստի զրույցներ է շշնջում:

«Էհ, ի՛նչ, — ասաց Մահը. — Հրա՛շք թող լինի.
Թույլ եմ տալիսապրի՜ր, ապրի՜ր դու, միայն
Միայն թե ես ընդմիշտ քեզ մոտ կլինեմ,
Սիրո կողքի՜ն ես կլինեմ հավիտյան...»

Այդ օրվանից սերն ու մահը, ինչպես քույրեր,
Միասին են շրջում կյանքում մինչև հիմա,
Սիրո հետքից Մահն է քայլում քայլով երեր,
Սուր գերանդին ուսին, միջնորդ կնոջ նման: —

Քայլում է նա, իր քրոջով հմայված հա՜ր
Եվ ամենուր, թաղման ծեսին, թե հարսանքին
Նա անդադրում, անշեղորեն կերտում է վառ
Խինդը սիրո և բերկրությունը կյանքի:

ԲԱԼԼԱԴ ԿՈՄՍՈԻՀԻ

ԷԼԼԵՆ ԴԵ ԿՈԻՐՍԻԻ ՄԱՍԻՆ

Հայտնի՞ է Ձեզ արդյոք, որ ողջ Բրետանում,—
Ուզում ես՝ հարցրու լույսին, —
Չկա ավելի գեղեցիկ մի կին, քան
Կոմսուհի Էլլեն դե Կուրսին:

Այն ամենը, որ լինում է կյանքում
Մենք պետք է տեսնենք ու լսենք, —
Դրա համա՜ր էլ, աստըծո կամքով,
Աչքեր և ականջներ ունենք:

Դղյակից սահում է կարապի նման
Եվ դեպի կամուրջն է նա գնում:
Մի մուրացիկ է հանդիպում նրան,
Իսկ վերիցարևն է նայում:

Բայց երբ պատահում է, որ մեր աչքը
Չափից ավելի է սուր
Նշանակում է, որ Արարիչը
Ուզում է տանջել մեզ իզուր:

Չբարձրացնելով աչքերը սիրող
Գնում է նրա հետևից
Ջահել մանկլավիկը, ինչպես և սիրուն
Շնիկը չքնաղ մադամի:

Մենք գիտենքշունը հաճախ
Դառնում է ազնիվ բարեկամ.
Հաճելի է սիրել շնիկին.
Չի խանդում ոչ ոք նրան...

Ձեզ կասեմ, որ այդ մուրացիկը
Ջահել էր, թիկնեղ, գեղեցիկ,
Եվ կույր էր բայց մի՞թե կույրը
Տիկնոջ ուշադրության արժանի չի ...

Նախանձում է տեսնողին միշտ կույրը,
Բայց եթե նա իմանա՛ր,
Թե սրտում մեր ինչքա՛ն մթություն ենք
Մենք պահումև սև, և խավար:

Թպրտաց սիրտը կոմսուհու, սրտո՜ւմ այդ
Սերը բնակվում էր միշտ: —
Կոմսուհին նայեց մուրացկին անթարթ,
— «Արժանի է սիրո, օ, ճի՜շտ»:

Ամե՜ն ոք սրտի խոր խոհեր ունի.
Օձը, առյուծը և դո՜ւք, —
Բայց ո՞վ այդ խոհերը գիտե,
Եվ գիտե՞ս դու քոնն արդյոք...

Կոմսուհին ասում է մուրացկին. « — Լսի՜ր,
Կոմսուհի Էլե՜ նն է դիմում քեզ.
Ցավ է պատճառում ինձ քո մութ հոգին.
Ինչպե՞ս ամոքեմ նրա վիշտը ես»:

Երբ զգում ես դու, քո սրտում
Մեղրի կամ թույնի կուտակումն առատ
Տո՜ւր մերձավորիդ ավելցուկն իսկույն.
Ինչի՞դ է նրա տենդը հորդառատ:

— «Մադա մ, — ասում է մուրացիկը հեզ.
Իմ թանկագի՜ն մադամ, —
Իմ ամբողջ կյանքի օրերը սև
Ձեր մի համբույրի՜ն ես կտամ»:

Լույս-ճշմարտության կարոտով վառված
Այնքա՜ն ես ագահ այն ուզում,
Որ սիրում ես քո սուտը հնարած,
Ինչպես ճշմարտություն մի սուրբ:

— «Սիրելի՜ս, դու քիչ այն կո՜ղմը նայիր,
Ասաց կոմսուհին ծառային, —
Բարի աստծու փառքի համար ես
Հեզությունս չե՜մ խնայի»:

Կինն էլ աշխարհումամեն ինչի պես
Խաղալիք է աստուծո ձեռին.
Լա՜վ էմտածենք մանկիկների հե՜զ,
Թիթեռնիկների, ծիտերի մասին:

Գրկում է կույրը հպարտ կոմսուհուն,
Հպում է շրթերը շրթերին, —
Մշուշվում է կոմսուհու հայացքը,
Խոնարհվում է իրանը նրբին:

Օ, այրե՜ր, — կեցցե երջանկությունը:
Թող թեկուզ լոկ մի պահ տևի: —
Երջանկության մեջ իմաստությո՜ւն կա
Բոլոր գրքերից ավելի՜ :

Այստեղ կոմսուհու հպարտությունը
Հաղթեց կրքերին նրա վես.
Եվ հրամայեց մանկլավիկին նա.
Էժե՜ն, օ, մանկի՜կըս, չընայե՜ս:

Մեր ոսոխներըպահն ու սատանան
Աշխարհում հաղթում են միշտ մեզ.
Անպարտելի է Ժամը փորձության. —
Ուրեմն դու քեզ չտանջե՜ս:

Հետո, հագեցած ոտքի կանգնելով,
Սպանի՜ր, — ասաց ծառային.
Եվ ուրախությամբ այդ տղան սիրող
Ոսոխին իր հանձնեց սև մահին:

Ով խմում է սերն ու խանդը կիզող
Միևնույն այրող բաժակից, —
Անխուսափելի խմելու է նա
Վրեժի հեղուկը կարմիր:

Խոնավ շրթերը սրբելով նազով,
Կոմսուհին ասաց Հիսուսին.
Քե՛զ ընծայեցի, դրախտի արքա.
Իմ մաքրությունը լույսի...

Թե ո՞ւր է փչում, ո՞ր կողմը, քամին
Մեզ դաշտի ցողունն է ասում, —
Բայց աստված ինքն էլ չգիտե երբեք.
Թե կինը ի՜նչ է ուզում:

Եվ մանկլավիկին նա հեզ հարցըրեց.
Ճի՞շտ չէ, որ բարի եմ ես շատ
Էլ ինչո՞ւ ես լալիս, սիրելի՜ս.
Գնանք տուն, ժամանակն է արդ...

Ծնվում է սերը, ինչպես բոց, արագ, —
Եվ մենք այրվելով նրանում,
Դառնում ենք ինքնե՜րըս կրակ
Գեղեցի՜կ, և վառ, և անհուն: —

Չպատասխանեց ծառան կոմսուհուն.
Արցունքը միայն նա սրբեց,
Բայց հառաչանքը իր անհուն
Էտյենը, ավա՛ղ, չզսպեց:

Բաշխում ենք մենք կյանքը շռայլ
Չէ՞ որ ամենքըս կյանքում
Բերում ենք ծիծաղ մի քիչ վառ
Եվ մի սիրտ լիքը արցունք:

Կոմսուհին իր սև հոնքերը կիտեց
Եվ, ճիչը զսպելով հազիվ
Իր մանկլավիկին կամուրջից նետեց
Դեպի ջրերը փոսի:

Եթե մենք խստագույնս դատենք
Բոլորին, ով արժանի է դատի
Երջանիկ չե՛նք լինի մենք,
Բայց աշխարհը դատարկվի պիտի:

Եվ կրկին իր կապույտ աչքերը
Էլլենը դեպ երկինք հառեց.
Եղիր դատավո՜ր, ինձ, տե՜ր իմ,
Բայց արդար եղի՜ր, ինչպես ես:

Մենք գիտենք. — գեղեցիկ կանանց
Մեղքերըհանաքներ են քնքուշ.
Իսկայնքան բարի՛ է աստված,
Այնքան հե՛զ է նա և զգույշ...

Գիշերը կոմսուհին, աբրային կանչելով,
Պատմեց իր մեղքերը բոլոր,
Եվքավեց իր այդ մեղքերը բոլոր
Լոկ հիսուն լուի հանձնելով:

Ինչ որ պատահում է կյանքում
Մենք պետք է տեսնենք ու լսենք,
Դրա համար էլ, աստուծո կամքով,
Աչքեր և ականջներ ունենք:

Այս ամենըհար գաղտնի կըմնար,
Այս մասին ո՞վ կասեր մեզ, —
Բայցաջհամբույրի գումարում հանկարծ
Ինը կեղծ դրամ պատահեց...

Բայց երբ պատահում է, որ մեր աչքը
Չափից ավելի է սուր
Նշանակում է Արարիչը
Մեզ չարչարել է ուզում:

Եվ ահա, բաշխելով այդ կեղծ դրամները
Իր հոտի ծուխերին աղքատ
Աբբահայրը պատմեց այս քնքուշ բաները
Եվ տվեց մեզչքնաղ մի բալլադ:

Տանջալից են սրտի ցավերը
Եվ հաճախչի՜ք բուժում նրանց. —
Այնժամ զվարթուն հանաքո՜վ ենք
Մենք բուժում ցավերն այդ անանց:

ԻՄ ԹԱՆԿԱԳԻՆ ԲԱՐԵԿԱՄ

ԼՈԻԻՋԻ ՑԱՊԵԼԼԻԻՆ

Ինչպես կայծերը ամպի սև ծիլում
Միայնակ ենք մենք օվկիանում կյանքի.
Բայց մենքգալիքի հունտերն ենք կյանքում,
Մենքկրակնե՜րն ենք պայծառ գալիքի: —

1934

Վ. Գյոթեից

ԳԻՇԵՐ

Գոթական նեղ, բարձրակամար սենյակում Ֆաուստը տագնապահար նստած է իր փափկաթոռում՝ գրակալի առջև

Ֆաուստ

Ախ, ուսեցի ես փիլիսոփայություն,
Եվ բժշկություն, և իրավունք,—
Իբրև աշակերտու՝ սերտեցի նաև
Աստվածաբանություն խոսք և սկզբունք, —
Եվ կանգնած եմ արդ անօգ, շվարած,
Եվ ո՜չ խելացի, քան էի առաջ:
Դարձա ես մագիստր, և դոկտոր դարձա
Տասերորդ տարի՜ն է ահա
Աշակերտներիս այս կողմ ու այն կողմ
Քշում եմ, ինչպես մի անիմաստ հողմ
Եվ տեսնում եմ՝ ճիշտ գիտություն չկա...
Լոկ սիրտըս է դառնում մոխիր անզգա: —
Թող լինեմ գիտուն, քան բոլոր անխիղճ
Մագիստրոսներն ու տերտերները դինջ,
Թող լինեմ ազատ նախապաշարքից,
Թող չվախենամ ահից ու չարքից
Բայց և ես չունեմ խինդ հնարավոր,
Չեմ տեսնում նաև ճշմարտություն խոր,
Չեմ տեսնում, որ ես կարող եմ ուսել
Ուրիշներին միտք, ու ընթացք, ու սեր: —
Այլև ընչազուրկ եմ կյանքով իմ ողջ
Ո՜չ փառք եմ շահել, ո՜չ պատիվ, ո՜չ փող:
Այդպես և՜ շունը չէր կամի ապրել, —
Ահա թե ինչո՞ւ մոգության տրվել
Եվ ձգտում եմ, որ ոգիներն անխոն:
Բաց անեն իմ դեմ նյութի, բնության
Գաղտնիքները ողջ...
Որ ես, քրտնաթոր, աշակերտներիս
Չստեմ հենց այն, ինչ անհայտ է ինձ...
Որ ինքս ըմբռնեմ բնության ներքին
Կապը ընդհանուր, գաղտնիքը բոլոր, —
Որ ճշմարտություն քարոզեմ ես խոր,
Եվ ոչ թե բառեր անիմաստ ու սին...

Օ՛, լուսին, եթե քո լույսը պայծառ
Դու վերջին անգամ թափեիր վերից
Իմ վշտի վրա, որ տանջում է ինձ
Այս մութ սենյակում, այս խցում խավար:
Իմ հին թղթերի, գրքերի վրա,
Կրկին դու, տխուր, փայլում ես ահա:
Ախ, եթե չքնաղ ցոլքերիդ ներքո
Ես թափառեի լեռների գրկում,
Ոգիների հետ ճախրեի վերում,
Թողեի թեթև լո՛ւյս հովիտներում,
Եվ, խուսափելով գիտության թույնից
Քո պայծառ ցողով սրբեի ես ինձ...

Ավա՛ղ, բանտում եմ ես հին դարձյալ,
Իմ հին որջում եմ այս անիծյալ:
Աստ լույսն արևի հազիվ է հասնում
Ապակիների միջով գույնըզգուն:
Հին դարակներում՝ գրքեր ամենուր,
Մինչև սենյակիս առաստաղը մութ
Պառկած են ահափոշու և անգու
Ճիճուների կուր:
Տաշտիկների և շշերի մի շարք
Կորցըված փոշում մնում են անկարգ.
Օ, ա՞յս է արդյոք քո աշխարհը հար
Եվ այս է, որ դու կոչում ես աշխարհ: —

Եվ զարմանո՞ւմ ես դու դեռ, թե այդ
Ինչո՞ւ է սիրտըդ այդքան տխուր
Այդ ի՞նչ կարոտ է, անհուն ու խոր,
Որ հալածում է քեզ անընդհատ:
Ախ, փոխարեն ողջ լույս բնության,
Որ խինդի համար տրված է մեզ
Շրջապատել ես, նայի՜ր, դու քեզ
Կմախքով, մռայլ շնչով մահվան...

Փախի՜ր: Դո՜ւրս: Դեպի ազա՛տ աշխարհ
Եվ մի՞թե դիրքն այս խորախորհուրդ,
Որ Նոստրադամն է գրել մի օր
Քեզ չի՞ ավետի ուղի մի այլ:
Աստղերի վազքը կհասկանաս,
Երբ բնությունը քեզ հետ խոսի,
Անհուն զորություն քո մեջ կզգաս,
Երբ ոգիները քեզ հետ խոսեն...
Եվ ոգիները քեզ կլսեն.
Չոր մտքով երբեք դու չես գտնի
Այս սուրբ Գրերի միտքը գազանի:
Ձե՜զ, ձե՜զ եմ դիմում, ոգինե՜ր ջինջ, —
Ձա՜յն տվեք, եթե լսում եք ինձ: —

1936

Գրենտխեն

(մենակ)

Հանգիստըս կորել է
Եվ սիրտս էհեք, —
Չեմ գտնի նրա՜ն ես
Երբե՜ք, երբե՜ք: —

Եվ ուր չկա՜ նա
Դագաղ է ինձ, —
Ամբողջ աշխարհն է
Թույն ու թախիծ: —

Իմ խեղճ գլուխը
Մթնել է հար, —
Իմ խեղճ ոգի՜ն էլ
Ծանր ու խավար: —

Հանգիստըս կորել է,
Եվ սիրտըս էհեք,—
Չեմ գտնի նրա՜ն ես
Երբե՜ք, երբե՜ք: —

Նրան եմ հսկո՜ւմ ես
Լոկ պատուհանից
Նրա համա՝ր եմ
Ելնում լոկ տանից:

Հասակը բարձր է
Քայլվածքնհաստա՜տ
Ժպիտը տիրող է,
Հայացքըսա՜ստ, —
Եվ իր խոսքերը,
Եվ ձայնը՝ հաղթ
Ձեռքի հպումը,
Համբույրը, ախ

Հանգիստ չունե՜մ ես,
Տանջվում եմ, հեք, —
Չե՜մ տեսնի նրա՜ն էլ
Երբեք, երբեք

Նրա՜ն է կուրծքըս
Ձգտում ընդմիշտ, —
Գրկել նրանու
Հանգչել անվիշտ...
Համբուրել նրան,
Կուզեի լոկ
Նրա համբույրում
Մեռնել անհոգ...

1930

Ա. Ս. Պուշկինից

ԲԱՆՏԱՐԿՅԱԼ

Նստած եմ բանտո՛ւմ թեն, մթին ու անել
Սնված գերությա՜ն մեջ արծիվ մի ջահել,
Իմ տխուր ընկերը՝ պատուհանի մոտ՝
Թևաբախ իր կերն է կտցում արյունոտ:

Կտցում, ու նետո՜ւմ է, ու նայում հեռուն.
Կարծես միևնո՜ւյնն է ինձ հետ նա խորհում.
Հայացքով, ճիչո՜վ իր կանչում է նա ինձ ,
Ուզում է ասել «Ե՜կ, թռչե՛նք, սիրելի՛ս...»

«Մենք ազատ թռչուննե՜ր ենք, — օ՜, ժա՛մ է, օ՜, ժա՛մ, — :
Թռչենք դեպի լեռը՝ ամպից անբաժան,
Այնտեղ, ուր եզերքն է այն լուրթ, ծովային, —
Այնտեղ, ուր խաղում ենք լոկ ես... ու քամին...»:

11. XII. 1936

***

Հոգու ծարավից, սովից տոչոր՝
Անապատում էի դեգերում ես
Եվ մի վեցթևյա քերովբե հուր
Ուղեհանգույցում ինձ հայտնվեց:
Մատներով թեթև, նման նիրհին
Նա հուշիկ հպվեց իմ աչքերին:
Բացվեցին աչքերս ամենատես,
Ահաբեկ արծվի աչքերի պես:
Եվ ականջներիս դիպավ ապա
Եվ աղմուկ ու կանչ <…..>

Եվ ես անսացի երկնի շառաչին,
Եվ հրեշատկների թռիչքը վերին,
Եվ երթն ընդծովյա զեռունների,
Եվ հովիտներում՝ որդերի աճն:
Եվ իմ շրթներին մերձեցավ նա
Եվ պոկեց նա իմ մեղսոտ լեզուն
Ե՜վ ունայնախոս, և խաբեբա.
Եվ խայթն իմաստուն օձի
Իմ սառած շրթերի մեջ
Իր արնոտ աջով դրեց ապա: —
Եվ նա իմ կուրծքը հերձեց սրով
Եվ թպրտացող սիրտս հանեց,
Եվ <սիրտս> այրված հրկեզ հրով
Դեպի հերձ ու բոց կուրծքս հրեց:

Ինչպես դի՝ այնտեղ ընկած էի ես
Եվ ձայնն աստծու կոչեց առ ինձ, —
«Ելի՜ր, մարգարե՜, և լո՜ւր, և տե՜ս,
Ամոքվիր կամոքն իմ հար, —
Եվ, դեգերելով ծովեր ու բաց,
Հրկիզիր խոսքով սրտեր մարդկանց»:

<1936>

Следующая страница