Չարենց Եղիշե՝   Երկեր

Նայում է շանթող աչքերով նա մի պահ աչքերի տակից.
Նստում է ապա կիսամար խարույկի մոխիրի վրա,
Եվ հսկա մի գնդի նման ցնցելով գլուխն ահագին՝
Ասում է ձայնով կանացի ցուցամատը ճակատին դրած.

« — Այս խարույկը ե՜ս վառեցի աշխարհում ձեռքերով իմ թույլ,
Եվ տասնյակ տարիներ բորբոքված՝ նա ցրեց շողեր ու կայծեր, —
Իմ ամբողջ կյանքում կռացած՝ փչեցի ես անխոնջ ու անդուլ,
Որ երբե՜ք, երբե՜ք չմարի նրա հուրըև հա՜ր առկայծե:

Եվ եկան, տասնյակ տարիներ սերունդնե՛ր եկան բորբոքված,
Այրեցին սրտերը թափուր աշխարհում վառած իմ հրով, —
Հայրենի երկրի խավարում սփռեցին հուր ցնորք ու կայծ.
Այստեղի՜ց զրահներ առած գնացին Ֆահրատն ու Կարոն: —

Ես վրե՜ժը կյանքում երգեցի թշնամու հանդեպ հնօրյա.
Իմ քնարը, գրիչն իմ հատուսրբազան մրրի՜կ սերմանեց, —
Բայց նստած եմ կրկի՜ն ահա ես խարույկիս մոխիրի վրա
Եվ շրթերս թորում են հիմա նախատի՜նք միայն ու անեծք»...

Վեր թռավ հուզված նա տեղից, շպրտեց գիրքը մի կողմ,
Կռացավ խարույկի վրա և կրկին սկսեց փչել. —
Ելնում էր շունչը կրծքից մի խռպոտ, փայտյա աղմուկով,
Եվ խարույկը չէր բորբոքում... Եվ կանգնեց նա ոտքի ու գոչեց.

« — Բարձրացի՜ր, ելի՜ր խավարից, ո՛վ ռազմի երգերի գուսան,
Հնչեցրո՜ւ քնարդ կրկին, թող ձայնը նրա շառաչե՜. —
Թող մարտի՜ նա կոչե կրկին բանակները մեր սրբազան,
Ե՜վ զենքերը թող որոտան, և՛ ռազմի սրերը թող շաչեն»: —

Այսպես նա կանչեց, — և ահա, անտառի խորքից ելնելով,
Մոտեցավ մեզ մռայլ մի մարդ՝ մազերը գանգուր ու խռիվ.
Վիթխարի ճակատ նա ուներ. հայացքը խրոխտ ու խելոք.
Իր ձեռքի պղնձյա շեփորով շեփորեց նա պայքար ու կռիվ:

Բայց շեփորը՝ ռազմի ամպագոռ, շառաչուն երգի փոխարեն
Արձակեց խռպոտ մի հառաչ, որ նման էր քամու կաղկանձի.
Բայց նրանց մեռյալ աչքերում ամեհի հուրեր նա վառեց,
Եվ գաճաճն սկսեց, պարելխելագար, խնդությամբ անծիր...

Քարացած՝ մենք նայում էինք վիթխարի գլխով այդ մարդուն,
Որ վայրի մի պար էր պարում կաղկանձող նվագի ներքո,
Իսկ վերից, խավարի միջից, պահակի նման մշտարթուն,
Զառամյալ լուսինն էր նայում՝ հմայված պարով ու երգով: —

Իսկ ծառի ճյուղերից կախած կմախքները այն չորացած,
Շարժելով ծնոտներն իրենց սկսեցին ամեհի կափկափել, —
Եվ լուսինը, ի վերուստ տրված իր ժպիտը անդարձ մոռացած,
Սկըսեց քրքջալ և վերից մեր գլխին պաղ մոխիր թափել

Գ

Մենք թողինք պարող գաճաճին և ռազմի շեփորով մարդուն,
Եվ կրկին դանդաղ քայլերով քայլեցինք անտառի միջով, —
Երբ թնդաց հանկարծ անտառում մի երկինք հասնող դղրդյուն,
Եվ անտառը լցվեց ծայրեծայր բարձրաձայն լացով ու ճիչով:

Սարսափած վազեցինք մենք առաջ ծառերի միջով անտառի,
Անպաշտպան կրծքերս նրանց ճյուղքերի հարվածին բացած, —
Եվ այդպես երկար վազելովդուրս եկանք հանկարծ անտառից

Եվ փռվեց աչքերիս առջևամայի, ընդարձակ մի բացատ:

Ողողված կարմրավուն լույսովձգվում էր բացատն ընդարձակ,
Ամայի, ինչպես անապատ, անպտուղ, քարքարոտ ու լուռ: —
Այդ մռայլ բացատի մեջտեղում, հրաշքի նման բարձրացած,
Ցցվել էր ժայռերից կերտած մի կարմիր, կոնաձև բլուր:

Մենք նայում էինք բլուրին՝ աչքերս, սարսափից չռած,
Այնտեղից ռազմի մի շեփոր կանչում էր խրոխտ ու առույգ.
Վառվում էր բլուրի գլխին բարձրաբերձ բոցով մի կրակ,
Թվում էր, թե վառել են այնտեղ մի հսկա տոնական խարույկ: —

Ոլորուն մի ուղի էր տանում բացատով դեպ բլուրն այդ թեք,
Քայլեցինք ուղիով այդ ոլոր, — և ահա, բլուրին չհասած,
Հանդիպեց, կտրեց մեր ուղին մի ինչ-որ կերպարանք անդեմ,
Մի, կարծես դժոխքից ելած, անսահման դժնի արարած:

Դա մա՞րդ էր, ուրո՞ւ, թե մի դև՞, — դժվար էր որոշել իսկույն: —
Նման էր հսկա մորեխի, շարժվում էր թռիչքով թեթև.
Մնում էր մի պահ իր տեղումև հանկարծ թռիչք էր անում:
Կարճ, հատու, ինչպես դաշտերում մորե՜խն է թռչում տեղից տեղ:

Այդպիսի թռիչքով հատու ծառացավ երբ նա մեր առաջ
Սկզբում տեսանք մենք միայն ոսկորի և մսի մի կույտ.
Կարծես մեկը առել էր մի խուրձ ոսկորներ և խառնել էր իրար»
Իսկ հետոիրարու կապել, խառնելով ազդրեր ու գլուխ:

Երբ մի քիչ երկար նայեցինք ոսկորի ու մսի այդ կույտին
Տեսանք, որ կմախք է դա մի՝ գլխի տեղերկաթյա մեքենա,
Ձեռքերը տեղերից պոկած, գլուխը հագցրած ոտին,
Իսկ սրտի փոխարենկրծքում պողպատյա զսպանակ դրած:

Ներքևից, ձախ ոտի մոտից, գլուխը նայում էր վերև՝
Աչքերից շանթեր թափելով, ատամները քսելով իրար.
Աջ ոտի մատներով մի պահ նա գունատ ճակատը քերեց
Եվ այսպես նա խոսեց՝ ներքևից ցասումով նայելով մեր վրա.
« — Ո՛վ դուք, որ մտել եք ահա այս մռայլ անտառը Ահի, —
Նայեցե՜ք հատյալ կմախքիս և գլխիս՝ պոկված իր տեղից. —
Աշխարհում որոճում էի ես խոհեր կռվի ու մահի,
Եվ գլխի փոխարեն ունեի մեքենա՝ շինված թիթեղից: —

Ես սրտի փոխարեն ունեի իմ կրծքում պողպատ զսպանակ,
Անծանոթ էր կյանքում ինձ համար ամենայն վարանում ու ահ.
Մեր երկրի արի այրերից կազմեցի ես մե՜ծ մի բանակ,
Եվ մեր սև դրոշի վրա գրեցի «Հայրենիք կամ Մահ»:

Գնացին նոքա, այդ արի զինվորները, Երկիրն Ավետյաց,
Տիրում էր այնտեղ բռնություն, և՜ ոճիր, և՜ կյանք անազատ.
Գնացին նոքա՝ սրբելու մեր դեմքից նախատինք ու լաց,
Բայց երկիրն արյամբ ողողեց տագնապած Արքան այն գազան:

Հանելով բարբարոս հորդաներնա քանդեց մեր շեները բոլոր,
Մեր մանկանց արյա՜մբ արբեցավ՝ թաքնըված որջում արքունի, —

Եվ ահա, վրեժով լցված, դժոխքի հանճարին դիմելով,
Ուխտեցի ըմպել մի բաժակ բռնակալ Արքայի արյունից:

Ես գլուխս դարձրի այնժամ դժոխքի մի գոռ մեքենա,
Բայց, դժբախտ փորձի ժամանակ, Արքայից հեռու նա պայթեց,—
Եվ խփեցխորտակեց նա ինձ... Իսկ Արքան կենդանի մնաց,
Եվ, իբրև դևի տրիտուր, նախճիրներ նյութեց ու ջարդեր...

Եվ մնա՛ց նա կենդանի...Կենդանի նա մնաց... Վա՛յ ինձ...
Աշխարհից հեռացա ես այսպես՝ իմ ուխտը թողած անկատար...
Եվ ո՜չ մի կաթիլ չխմած արյունից այն Հրեշ-Արքայի՝
Ես կյանքից ընդմիշտ հեռացա...Եվ չունե՛մ հանգիստ ու դադար»...

Ասացկափկափեց կրկին ատամները թափով մի ահեղ,
Աչքերից շանթեր արձակեց, — և հանկարծ թռչելով տեղից,
Սկըսեց թպրտալ օդում, թռչկոտել, ճչալ ու վայել,
Լցնելով բացատն աղմուկով ոսկորի և շաչող թիթեղի: —

Թռչկոտում էր նա խելահեղ, կատաղի դառնությամբ վայում,
Դառնում էր օդում, ինչպես հոլ, և ճիչեր արձակում ցավի, —
Մենք դիտում էինք քարացած, սարսափած աչքերով նայում,
Երբ հանկարծ մոտեցան նրան երկու այր դեմքերով կավիճ:

Բուսնելով կարծես խավարից մոտեցան նրան երկու այր,
Երկու մարդ սևազգեստ, մռայլ, կրծքերին պղնձյա նշան.
Կմախքներ էին զգեցած զգեստներ մթին ու մռայլ,
Ձեռքերին ոսկորներ բռնած, ինչպես գոռ մարտի դրոշակ:

Ելնելով կարծես խավարից՝ մոտեցան նրանք այն հոլին,
Որ ցատկում ու դառնում էր օդում և ճիչեր արձակում ահեղ, —
Եվ մեկը նրանցից, որ ուներ հայացքներ՝ մռայլ փայլով լի
Սկըսեց ձեռքերով օդում, նրա շուրջը շարժումներ անել:

Հիպնոսող բժիշկն է ինչպես ներազդող շարժումներ անում՝
Հիվանդի առջև շարժելով պսպղուն մի գունդ, կամ բյուրեղ
Նա շարժում էր այդպես մի ոսկոր, կրկնելով անհայտ մի անուն,
Հոնքերի տակից ցայտելով կրակներ կարմիր ու հուրեր:

«Հըդահյո՛ւն, Հըդահհյո՛ւն, Հըդահյո՛ւն» — ձայնում էր կանչով շառաչուն,
Ձեռները կարոտով օդում հոլաձև մարդուն տարածած,
«Խա՛ն-Բա՛ն-ո՛տ, Խա՛ն-Բա՛ն-ո՛տ , Բա՛ն-ո՛տ »Բա՛ն» — ձայնակցում էր նրա հառաչին
Ուղեկիցը նրա՝ ամեհի էքստազում ինչպես վերացած:

Այդ մռայլ կանչերի ներքո հոլատիպ մարդը քիչ-քիչ
Սկըսեց թուլանալ, հանդարտել, — և ահա ընկավ ուժասպառ.
Ցնցվում էր մի քանի վայրկյան իր գլուխը միայն ահագին,
Բայց նա էլ հանդարտվեց ահա... Եվ տիրեց, լռություն անբառ: —

Մենք նայում էինք քարացած պատկերին այդ մութ ու հոռի,
Եվ ուզում էինք հեռանալ, ընթանալ բացատով կրկին.
Երբ հնչեց բլուրի գլխից հռինդը ռազմի շեփորի,
Եվ լսեց աղմուկ, ոտնաձայններքևից, անտառի խորքից:

Լսելով ձայնը շեփորիվեր թռավ տեղից հոլաձև
Այն կմախքը, կամ մարդը կրկին ճակատին արնաթոր վերքեր, —
Մի քանի վայրկյան քարացած, ականջը շեփորին, նա լսեց: —
Եվ քամու նման սրընթացերեքով սլացան ներքև:

Շռինդը ռազմի շեփորի թնդում ու կանչում էր մինչդեռ,
Ձայնում էր բլուրի գլխից, ինչպես կոչ, երթի աղաղակ, —
Եվ լսվում էին ներքևից, անտառիցճիչեր ու կանչեր,
Հավաքվում էր կարծես անտառում և երթի էր ելնում մի բանակ:

Վերևից, բլուրի գլխից հնչում էր շեփորը, կանչում,
Տագնապով, ինչպես ահազանգ, — և ձայնին նրա զուգահեռ՝
Լսվում էր հառաչ, ոտնաձայն, մի զանգ էր հեռուն ղողանջում,
Եվ վառվում էին անտառում բազմաթիվ կրակներ ու ջահեր...

Դ

Մենք լսում էինք, քարացած, շեփորի ձայնը դժնի,
Որ վերից, բլուրի գագաթից, հնչում էր ամեհի թափով, —
Երբ ահա ներքևից, անտառից, ողողված ցոլքերով լուսնի,
Սկըսեց ելնել ու հոսել դեպի մեզհսկա մի թափոր:

Շարժվում էր թափորը՝ լուսնի սպիտակ լույսով ողողված,
Ահագին, ինչպես մարդկային վիթխարի մի գետ, կամ հեղեղ.
Ձիերի խրխինջ, բառաչյուն, մարդկային հեկեկանք ու լաց,
Զենքերի շաչյուն, թմբուկներ, կրակներ կարմիր ու դեղին, —

Այս ամենը խառնըված իրար, գալիս էր դանդաղ դեպի մեզ,
Կամ դեպի բլուրն էր գնում՝ անսալով շեփորի ձայնին: —
Քաշվեցինք զգույշ մենք մի կողմ, որ հորձանքը մեզ չճզմե,
Կամ չնչին տաշեղի նման մեզ հանկարծ իր հետ չտանի:

Մոտենում էր թափորը դանդաղ, հոսում էր հանդարտ ու ահեղ,
Հեղեղի նման հորդանում՝ բերելով աղմուկ ու հառաչ,
Ցնծության ճիչեր խելագար, զառանցանք ու վիշտ խելահեղ,
Ոսկորի ու մսի մխրճանք, երկաթի շռինդ ու շառաչ:

Մոտեցավ թափորն ահա մեզ և դանդաղ սկսեց անցնել
Մեր չռած աչքերի առաջով, երազի նման մի դժնի: —
Մենք նայում էինք քարացած, սարսափով անհուն ու անծիր,
Ողողված սպիտակ լույսով այն ահից դալկացած լուսնի:

Գալիս էր ամենից առաջ վիթխարի հասակով մի մարդ՝
Չոր, բարակ, հսկա ճակատով, բեղերը սափրած, բայց կլոր
Մորուքով, ինչպես քահանա, հայացքով խոնարհ ու հանդարտ,
Իր գունատ, մահատիպ շրթերով մի ինչ-որ աղոթք երգելով:

Մաղերին եղյամ էր ցանել մառախուղը կարծես Հյուսիսի,
Որ շողում էր ալեզարդ գլխին, ինչպես սառը, օտար լույսի փայլ.
Նա տխուր շարական էր երգում աստծո որդի Հիսուսին,
Բայց բառերը խառնում էր իրար՝ հորդելով անհարթ մի բարբառ:

Իր բարակ, ոսկրոտ մատներով նա բռնել էր մի գանձարան.
Աջհամբույր են փոքրիկ ժամերում հավաքում նման ամանով.
Թիթեղյա էր փոքրիկ գանձարանը, — և ձեռքով գրված էր վրան՝
«Քաղաքական անոթ»:

Սկիհի նման սրբազան գանձարանն այդ բարձր պահած՝
Երբ անցավ առաջով նա մերմենք տեսանք զարմանքով անծիր,
Որ ճախրում է անոթի վրա, աղավնու կերպարանք առած,
Սուրբ հոգու նմանմի փոքրիկ երկգլխանի արծիվ:

Այդ անոթը բարձր պահած՝ նա անցավ քայլերով դանդաղ,
Անմռունչ, ինչպես քահանա, որ գանձ է հավաքում ժամում, —
Եվ դեմքը նրա սպիտակ և սկիհը նրա այդանդարձ
Դրոշմված մնաց իմ հոգումայնքա՛ն էր պատկերն այդ անհուն:

Գալիս էր ապա անտառի եզերքին մեր տեսած այն ծերուկ
Վարդապետը, կամ քերթողն այն հզոր՝ մորուքով մերկությունը ծածկած. —
Նստած է կմախքի վրա նա մի մերկ, երերուն ձիու,
Որ քայլում էր ճոճվելով, ինչպես ձիերն են քայլում ծերացած:

Իր ձիու կմախքե վզին արծաթյա տավիղն իր դրած՝
Խփում էր մատներով նա չոր ու երգում ռազմական մի երգ,
Եվ նրա ետևից մի քանի երգիչներ, հրելով իրար,
Արշավում էին՝ նրա պես նստոտած կմախքե ձիեր:

Բայց նրանք տավիղի փոխարեն ոսկորներ ունեին ձեռներին,
Որ թափով խփելով իրար՝ աղմկում էին կատաղի.—
Նրանցից մեկն էր միայն, որ ուներ իսկական սրինգ,
Եվ սրինգը ձայներ էր հանում չափազանց տխուր ու աղի: —

Պատանի՜ էր դա մի դալկահար, արցունքով լեցուն աչքերով,
Եվ ձայնը նրա սրինգի նման էր ողբի ու լացի.
Նվազում էր իր խեղճ սրինգով նա տաղեր վշտի ու սիրո,
Խառնելով այլոց աղմուկին իր ձայնը՝ մի քիչ կանացի: —

Այս գունատ պատանու կողքին արշավում էր այլ մի քերթող,
Նրանից ավելի տարեց, փառահեղ ճակատով և ճաղատ.
Նա տավիղ ուներ արծաթե և շեփոր պղնձեու հերթով
Նվագում էր կամ սիրո տաղեր, կամ հնչում ռազմի աղաղակ:

Եվ այսպես՝ խառնելով իրար ռազմաշունչ, ամպագոռ տաղեր
Եվ սիրո տխուր նվագներանցնում էր խումբը նոցա, —
Եվ հնչում էր նվագն այդ խմբիթաղումի նման դառնաղետ,
Լցնելով սրտերը հավետդառնություն անկոբար ու ցավ:

Երգեցիկ այդ խմբից հետո գալիս էր մի սև դիակառք,
Որ քաշում էին մարդակերպ, չորեքթաթ դևեր, կամ ձիեր.
Դրված էր այդ կառքի վրա ոսկեզօծ, շքեղ մի դագաղ,
Եվ նստած էր դագաղի վրա մի գաճաճ՝ դեմքով դեպի ետ:

Նախ այնպես մեզ թվաց, թե նա, դագաղի մարդն այդ գաճաճ
Կրում է իր մարմնի վրա՝ վիթխարի գլուխներ երկու,
Բայց կառքը երբ քիչ մոտեցավ և կանգնեց մի պահ մեր առաջ
Մենք տեսանք դագաղի վրավիթխարի մի գլուխ և մի կուզ:

Այդ կուզն էր, որ ետ էր նայում, իսկ գլուխը նայում էր առաջ,
Կոնաձև բլուրը դեպի, դեպի լույսը նրա գագաթի: —
Իր խրոխտ, արծվային քթին ակնոցներ ուներ նա դրած
Եվ խորունկ կնճիռներ ուներ սպիտակ ու նեղ ճակատին: —

Նա ո՜չ թե նստած էր ոսկյա դագաղի վրա, այլ մի մեծ
Չղջիկի, կամ բուի նման՝ թառել էր կարծես չորեքթաթ: —
Նա կառքի անհարթ շարժումից կշռվում էր մերթ առաջ, մերթ ետ,
Եվ մերթ կուզն էր բարձրանում վերև, մերթ գլուխը մի փոքր հերթափ:

Բայց այդպես չորեքթաթ կռացած՝ ձեռքերով նա իր ահագին
Պահել էր վիթխարի մի թերթ, կամ դրոշ՝ շինված թիթեղից.
Թիթեղե դրոշի վրա նկարված էր մի արջ թագակիր,
Որ թաթի երկաթյա խաչով կոտրում էր մահիկ մի դեղին:

Անախորժ ճռինչ հանելով ընթանում էր կառքը դանդաղ,
Երգեցիկ խմբի ետևից, անսալով ձայնին շեփորի, —
Իսկ կառքի երկու կողքերից, քայլերով ծանր ու հանդարտ,
Ընթանում էին անտառում մեր տեսած այրերը նորից: —

Առաջինը անտառում վառած խարույկի պահապանն էր այն հեք,
Որ ձեռքին, դրոշի փոխարեն, կրում էր վիթխարի մի փուքս.
Փչելով փուքսն իր հսկա՝ նա փորձում էր կրակներ հանել,
Բայց հանում էր ձայներ խռպոտած, տխրագին տնքոց ու հոգոց:

Իսկ մյուսընրա օգնական ռազմաշունչ այն գուսանն էր, որ
Շանթեր էր աչքերից թափում, բարկության հուրեր ու կայծեր.—
Իր ձեռքին բռնած նա ուներ պղնձյա ահագին մի շեփոր,
Բայց շեփորը չէր շեփորում, այլ տխուր կաղկանձում էր կարծես:

Գնում էր նրանց ետևից կիսամերկ այրերի մի խումբ.
Կմախքներ էին՝ զգեցած զանազան լաթեր ու շորեր.
Մեկը խաչ էր իր կրծքին կրում, մի ուրիշը՝ դեղնած ծաղկեփունջ,
Որ նավթի բուրմունք էր հանում՝ չափազանց սուր ու զորեղ:

Մի կմախք տանում էր մեջքին մազութի երկաթյա աման,
Մի ուրիշը՝ հսկա մի հաշվիչ, որ նման էր փայտյա քնարի.
Մի կմախք, շալակին դրած, մի դույլ էր տանում իր համար,
Մի ուրիշը պահել էր գլխին ոսկեզօծ նժար վիթխարի:

Հազիվ էր այս խումբը անցել, երբ ահա երևաց ջահակիր,
Սևասքեմ այրերի մի խումբ, որ գալիս էր՝ երգելով շարական.
Քայլում էր այդ խմբի մեջտեղում, կապտավուն ծիրանի հագին,
Մի փարթամ մորուքով վարդապետ, մի նժդեհ, մոտ վաթսուն տարեկան:

Նա կրծքին կրում էր մի աստղ, որ ցոլում էր ինչպես ադամանդ,
Մի խաչ էր շողշողում փորին, որ ցոլքեր էր ցրում բյուրեղե. —
Իր հուժկու ձեռքերով, իբրև դարերից մնացած ավանդ,
Բռնել էր պարթև ծերունին և տանում էր թղթե մի շերեփ:

Թափորի առջևից տարվող այն փոքրիկ սկիհի նման
Այս շերեփը և՜ս ուներ հովանի մի ոգի անլույծ. —
Արծաթյա արծվի փոխարեն այս թղթի շերեփի վրա
Նստել էր, իբրև հովանի, պղնձյա բաշով մի առյուծ:

Երգելով տխուր շարական, սևասև զգեստներ հագած,
Քայլում էր շքախումբը նրա կրելով ջահեր մահատիպ,
Եվ թղթե շերեփը ձեռքին ընթանում էր նա համրաքայլ,
Անընդհատ, ձայնով անայլայլ, կրկնելով մոգական մի թիվ: —

Մինչ անցնում էր թափորն այս այսպեսետևից հորդում էր արդեն
Անընդհատ աճող, ծավալվող, լեռնացող մի ծով, կամ հեղեղ.
Աճում էր աղմուկն ավելի, խտանում ու դառնում էր տարբեր,
Մոտենում էր խորշակ մի կարծես՝ խառնելով ազգեր ու ցեղեր:

Դղիրդի նման հեռավոր մոտենում էր աղմուկ նախ մի խուլ,
Երկիր էր կարծես ընթանում՝ հեղեղով արված տեղահան.
Անտառ էր կարծես ճարճատում, հրդեհված երկիր էր մխում՝
Սփռելով բարբարոս մի բույր, հանելով ճիչեր երկնահաս:

Ձիերի դոփյուն, զենքերի չարագույժ շառաչ, մարդկային
Հեկեկանք, օգնության ճիչեր, շների կաղկանձ հուսահատ. —
Մոտենում էր այսպես հեռվից արշավանքը Արյան և Մահի,
Եվ նայում էինք մենք՝ ահից կարկամած, շնչներս պահած:

Իսկ դեմից, բլուրի գլխից, կանչում էր շեփորն անընդհատ,
Շեփորում էր մահու տագնապով՝ կոչելով նոցա հանդեսի, —
Եվ հոսում էին դեպի նա ամբոխները այդ տեղահան՝
Դեպի լյառն էին շտապում՝ Մահու ու Արյան մի ծեսի

Ե

Հռինդով, լացով, աղմուկով, թնդալով մոտենում էր մեզ
Գլխավոր օղակն այդ ահեղ, հեղեղի նման թափորի.
Ջահակիր թափորից հետո, այրերից հետո սևազգեստ
Զրահակիր բանակ էր դա մեծ, որ կռվի էր արշավում նորից:

Վիթխարի մի նժույգ նստած՝ ընթանում էր երթի առաջից
Հոլաձև մարդն այն ահեղ՝ ծածանած մի սև դրոշակ.
Խրխնջում էր նժույգը նրա, բայց նման էր հիվանդ բառաչի
Խրխնջոցը նրա նժույգի, որ քայլում էր դանդաղ և ուժատ:

Գլուխը՝ հագցրած ոտին՝ նայում էր շանթող աչքերով
Նժույգի ոտների մոտից, ճոճվելով մերթ ետ, մերթ առաջ.
Վառվում էր լապտերի նման, կապտավուն, ժլատ մի հրով
Շլինքին դրված մեքենան, հանելով տնքոց ու հառաչ:

Իսկ նրա ետևից, իր նման նժույգներ նստած և ձիեր,
Արշավում էր նրա շքախումբը՝ կազմելով ստվար մի բանակ.
Ձիերի վրա նստոտած կմախքներ էին ու դիեր՝
Ձեռներին սուսեր, զրահներ, հնամյա զենքեր ու դանակ:

Ընթանում էր մեկը՝ կմախքե նժույգի վրա ընկըղմած,
Անգլուխ, մի ոտը կտրած, ձեռքերը կապած կռնակին,
Բայց կապած ձեռքերի արանքում մի դաշույն ուներ նա պահած.
Եվ փորձում էր նա դաշույնով խողխողել նժույգն իր տակի:

Հետևյալը... նիհար նժույգի ոսկորե նստուկին նստած
Խեղդամահ էր՝ լեղակի պես կապույտ իր լեզուն բերանից կախած.
Իր մռայլ պետի ետևից արշավում էր քայլքով նա վստահ,
Գնում էր կարծես անվեհեր՝ ելնելու կրկի՜ն կախաղան: —

Մյուսի իրանն էր միայն երևում, լոկ այդ, և մեկ էլ
Մեջտեղից կոտրած մի սրունք, էլ ոչի՜նչ. արշավում էր այդպես.
Իսկ ո՞վ էր արդյոք այն մեկի ողնաշարը մեջտեղից թեքել
Եվ դարձել էր նա հարցական նշանի նման մի պատկեր...

Ձիերից շատերի վրա, մարդկային թեկուզ հաշմանդամ
Կմախքի, կամ մարմնի փոխարենպարզապես բազմել էին սեգ
Զըրահներ, կամ սրեր ժանգոտած, մի դաշույն, կամ փամփուշտ անգամ,
Մի ամբողջ նժույգի վրամի փամփուշտ, կամ հին հրազեն

Այդ նժույգ նստած հաշմանդամ այրերից շատերը սակայն
Ձիերի գավակին կապած, իբրև բեռ վսեմ, կամ պարծանք
Ավարներ էին տանումայն փառավոր մարտերում հավաքած՝
Մխրճած գանգեր, սրունքներ սրբելուց պսպղուն դարձած: —

Այս լեզուն կտրած, կուրացած, խեղդամահ ասպետը ահա
Շարել է նժույգի սանձինմխրճած մատների մասեր.
Մի ուրիշը կրում էր ձեռքին կոնքերից շինած մի վահան,
Մի ասպետ փաթաթել էր մեջքին մի տրցակ կանացի մազեր:

Անցնում են, անցնում են անվերջ, գնում են շարքերով անծիր,
Կմախքե նժույգներ նստած, զրահներ հագած մահաշունչ.
Հնձվորներ են կարծես, որ դանդաղ դառնում են Եղեռնի հնձից,
Մանգաղի ու բահի փոխարեն հրազեն առած ու դաշույն:

Բայց ահա այդ կույր, հոշոտված, հաշմանդամ շքերթի միջում
Արշավում է՝ նստած տախտակե ձողերից շինած մի նժույգ
Սևահեր, թխադեմ մի այր, որ կրակ ու բոց է շնչում,
Մի ձեռքին քնար ոսկելար, մյուսին՝ հրազեն մի զույգ:

Մի փոքրիկ մորուք նա ուներ, գալարուն սևասև մազեր,
Ծածկել էր թավիշե գլխարկ, և ուներ փողկապ փառահեղ,
Բայց նստուկը մերկ էր նրա, հանել էր զգեստներն ասես,
Որ տեսքը լինի երևի սրբազան իր դերին վայել: —

Իր խրոխտ դեմքին հակառակ, հակառակ առնական տեսքին՝
Երգում էր կերկերուն ձայնով նա քաղցրիկ, լորձունքոտ երգեր. —
Մենք լսում էինք զարմացած, նայելով առնական կրծքին,
Երբ տեսանք, որ նստուկը նրա բարձրանում ու իջնում է ներքև:

Փողային գործիք նվագող վարպետի այտերի նման
Ուռչում էր նստուկը նրա և իջնում, կրկին ու կրկին, —
Տեսնելով հրաշքն այս ցնցողա՛հ, մենք նո՜ր հասկացանք նրա
Ինքնագոհ ժպիտըև խուլ, կաղկանձող թախիծը երգի...

« — Հըդահյո՛ւն, Հըդահյո՛ւն,
Հըդահյո՛ւներգում էր նստուկով նա իր,
Խառնելով կանչին այդմահու հառաչանք, ատամի կրճտոց,—
Անտառից բարձրանում էր այնինչ աղաղակ ամեհի ու խոր,
Եվ երկինք էր հասնում այնտեղից տագնապով բարձրացող մի բոց:

Անտառից, խարույկի պես մեծ, շառայլ էր նետում դեպի վեր
Կարմրավուն, արնագույն մի բոց՝ այրելով հոնքերը լուսնի,
Եվ լսվում էին այնտեղից սուլոցներ, օգնության ճիչեր,
Ծառերի ճարճատյուն, հեկեկանք, քրքիջներ վայրի ու դժնի:

Եվ որքան գնումավելի ահեղ էր դառնում անտառից
Բարձրացող աղմուկն ահավոր, հեկեկանքը՝ աստղերին հասնող.
Ցերեկի պես լույս էր արդեն անտառից բարձրացող հրից,
Իսկ թափորը ձգվում էր էլի, ողողված շառայլով այդ նոր:

Թափորի մի ծայրը արդեն հասել էր բլրի գագաթին,
Որտեղից հնչում էր, կանչում այն շեփորըանվե՛րջ, անընդհա՜տ, —
Եվ անցնում էին մեր դեմից, դեռ անցնում էին մահատիպ,
Գոսնելի ասպետներ ու այրեր, կազմելով խռիվ մի ընթացք:

Մենք վաղուց արդեն, նայելով թափորի ընթացքին այդ հորդ,
Էլ չէինք ջոկում իրարից այրերին շարեշար անցնող. —
Դժվար էր արդեն տարբերել նորերին՝ դեմքերից նախորդ,
Ընդհանուր մի գետ էր անցնում մեր դեմից արդեն, կամ մի ծով:

Դժվար էր արդեն տարբերել նրանցից մեկին մյուսից,
Զրահներն էին շատացել թերևս, կամ ձիերն էին ծեր.
Միևնո՜ւյն կերպարանքն էր արդեն բոլորինը, բոլորի՜ ուսից
Կախված էր զե՜նքը միևնույն, — և արդեն չկային անձեր:

Բայց հանկարծ ամբոխի մեջ այդ, հորձանքում այդ բութ ու անդեմ,
Բարբարոս թափորում այդ մթին, որ նման էր արդեն կոշմարի
Մենք տեսանք կերպարանք երկու, — և պատեց մեզ վիշտ մի անդեղ,
Եվ կարծես վերացանք մենք մի պահ այդ արյան ու տենդի աշխարհից:

Գնում էր թափորի միջից մի արձան կարծես մարմարե.
Հասակը բարձր, քարե աչքերում թախիծ ու կորով.
Իր քարե շրթերով նա անկապ մի երգ էր փորձում բարբառել,
Երևում էր, որ Մա՜հն էր տեսել և Սարսափը նա իր աչքերով: —

Եղկելի էր որքան նստուկով նվագող քերթողն այնայնքան
Հարգանք էր ներշնչում սրա կերպարանքը ամբողջ նայողին.
Իր կյանքում տեսած սարսափից նա դարձել էր արդեն խելագար,
Եվ ահից հանկարծ քարացել կորցըրած թե հույս, թե ուղի:

Նա ո՜չ թե ինքն էր քայլում, այլ երթի ընթացքով տարված՝
Շարժվում էր, ինչպես մեքենա, ենթակա հորձանքի ուժին.
Երբեմն ցնցում էր նրան անհաղորդ, ներքին մի հարված
Նա կանգնում էր մի պահ քարացած և նայում՝ լուսնոտի պես ուշիմ:

Եվ քայլում էր կրկին մարմարյա արձանի պես ուղիղ ու անթեք
Նայելով ուղի՜ղ իր առջև՝ կույրերն են ինչպես միշտ նայում.
Ձեռքերը խավարին մեկնած՝ անսահման Եղեռնի հանդեպ
Շշնջում էր սարսափի բառեր և կրկնում մեռած մի անուն...

Նա հո՛ղ էր հայցում՝ խավարին կարկառած ձեռքով իր քարե,
Եվ լո՛ւյս էր հայցում խավարից՝ իբրև դեղ աչքերին իր կույր,—
Եվ մահու պես գունատ շրթերով շշնջում էր բառեր մարմարե,
Երազում էր խոնջենք ու արև և սիրո աղբյուրներ մաքուր:

Բայց վսեմ այդ խոհից հանկարծ դառնալով ուրիշ մի խոհի
Նա թակում էր գլուխն իր թափով, սկըսում էր մարմինը ցնցել
Եվ մաքուր, անբիծ շրթերից թորում էր լորձունք ամեհի,
Եվ դեմքի վրա այդ պահին նկարվում էին ալ բծեր...

Գնում էր նրա հետ մեկտեղ, համրաքայլ, քերթող մի ուրիշ.
Շինված էր կարծես նա մոմից, և դեմքը, որպես մագաղաթ.
Նրա ձայնը ելնում էր կարծես ժայռերում փորած ջրհորից՝
Ե՜վ մաքուր, և՜ ջինջ էր այնքան, ինչպես ցողը՝ դաշտերում շաղած: —

Բայց մոմե այդ գունատ գուսանի թղթի պես ճերմակ շրթերից
Հորդում էր երգը հանկարծամպրոպի, որոտի՜ պես թափով...
Եվ ո՞վ էր տվել այդքան ուժ, այդքան թափ ու շնորհ վերին
Այդ մոմե դեմքով գուսանինև նետել նման մի թափոր

Նա և՜ս, սարսափից քարացած այն քարե գուսանի նման,
Քայլում էր՝ հորձանքով տարված՝ իր ավագ ընկերոջ կողքին,
Եվ դեմքը նրա մոմեղեն, սփրթնած, գունատ, ինչպես մահ,
Մերթ ընդ մերթ բոցվում էր, կարծես մի ուրի՜շ արևի շողքից:

Արծաթե ափսեի վրա նա տանում էր բոցավառ մի սիրտ,
Որ բոսոր ցոլքեր էր ցանում խավարում այն սիրտ կեղեքող,
Եվ զուլալ, արծաթյա ձայնով երգում էր արևի մասին,
Իր գյուղի՛ արևի մասին, որ մորթել էին ցերեկով...

Երգում էր հերկերի մասին, դաշտերի մասին ու հողի,
Քրտինքն էր երգում գեղջուկի և նրա վաստակը արդար, —
Բայց փոխվում էր երգը հանկարծ և դառնում աղաղակ ոխի,
Եվ մոմե շրթերով քերթողիսկսում էր նա նզովք կարդալ:

Պահերին այդ դեմքը նրա դառնում էր դժնի, արյունռուշտ,
Խռպոցի էր փոխվում ու ճիչի նրա ձայնը պայծառ ու մաքուր, —
Սևանում էր սիրտը մի պահ, դառնալով անհուր ու անուժ,
Եվ քարե ընկերոջ նման՝ քայլում էր նա էլ՝ ինչպես կույր: —

« — Ո՜վ տխուր ու խեղճ գուսաննե՜ր, նոխազնե՜ր, կյանքի բարբարոս, —
Բարբառեց Վարպետը հանկարծ՝ դառնալով նոցա ստվերին, —
Դուք կոչված էիք լինելու Լույսի ու Խնդությա՜ն փարոս,
Բայց սրտերը ձեր բոցավառայն Ստի՜ն ողջակեզ բերիք»:

Եվ նա ցույց տվեց հեռևում, բլուրի գագաթին վառվող
Այն կրակը դժնի ու դեղին, որ վառվում էր անհուն տագնապով, —
Եվ ապա, դառնալով կրկին բարբարոս հորձանքով տարվող
Այրերին այն ասաց իր սրտի բովանդա՛կ տխրությամբ ու թափով.

« — Դուք կարո՛ղ էիք Քերթության և Մտքի լուսե պարտեզում
Ճաշակել Ոգո՜ւ խնդություն՝ սնվելով խոհով ու բանիվ, —
Եվ երթում այս մութ ու դաժան կա՞ արդյոք ավելի՜ մեծ զոհ,
Քան հանճարը ձեր բոցավառ՝ մատուցած այս պի՜ղծ սեղանին»…

Եվ լռեց Վարպետը մռայլ, առաջին և վերջին անգամ
Մեր ամբողջ երթի ընթացքում շրթունքները իր բանալով, —
Մինչ մռայլ թափորին ձուլված, ոտքերով բոբիկ, արնաքամ
Հեռացան գուսաններն այն վսեմ խելագար խնդալով ու լալով...

Զ

Կանչում էր այնինչ վերևից, բլուրի գագաթից, դժնի
Այն շեփորը ձայնով չարագույժ, — և գնում էր թափորը վերև,
Անցնում էր անվերջ՝ ողողված արնագույն ցոլքերով լուսնի,
Եվ գնում էին արդեն մերկ մանուկներ, կանայք և ծերեր:

Անցել էր արդեն թափորի գլխավոր հոսանքը ամբողջ,
Թափորի մի ծայրը վաղուց հասել էր բլրի գագաթին,
Որտեղից երկինք էր հասնում արդեն ալ, արնագույն մի բոց,—
Իսկ թափորը դեռ չէր վերջանում, դեռ գալիս էրանվե՛րջ ու անթիվ:

Ներքևում անտառը արդեն ճարճատում էր հրով ընդհանուր,
Երկինք էր բարձրանում այնտեղից արդեն նո՜ր մի, ընդհանուր հրդեհ,
Եվ ռումբեր էին շառաչում, և թնդում էր բյուր թնդանոթ,
Եվ կրակը շենե՜ր էր ամբողջ սկսել երկինք շպրտել:

Դղրդում էր հողը արդեն ռումբերի շաչող որոտից,
Բովանդակ աշխա՜րհն էր արդեն սասանել մոլուցքից արյան,—
Լցվել էր տիեզերքն ամբողջ արդեն տոթ բույրով վառոդի,
Էլ չկար հեռու ու մոտիկ, — բայց թափորը երգում էր
«Հարյավ»:

Կատարյալ բանակներ էին արշավում մեր դեմից արդեն,
Շտապում էին տագնապով կոնաձև բլուրն հասնելու, —
Եվ ահա վառվող անտառից սկսեց նոր մի գետ հորդել,
Եվ հոսել, հոսել անընդհատ, նախիրի նման անգլուխ...

Երբ ռազմի շաչով-շառաչով, ցնցելով հնչուն ծնծղաներ,
Թմբուկներ խփելով տոնական, երգելով երգեր ռազմաճիչ,
Դոփելով՝ բանակներն անցան, — սկսվեց տրտունջ մի անել,
Հուսահատ հեկեկանք ու լաց, խելագար հառաչք ու քրքիջ:

Մեր դեմից անցնում էին արդ մանուկներ մեռյալ և ծերեր,
Հաշմանդամ սերունդներ ամբողջ՝ Եղեռնի հնձանին ընծա...
Նախիրներ էին անցնում հոծ, սարսափած կույրերի պես երեր,
Եվ ցանքսեր, արտեր ոսկեզօծ՝ դեռ ո՜չ մի ձեռքով չհնձած

Եվ անցնում էին զորքերից ոտնակոխ արված պարտեզներ,
Հրդեհից մոխրացած հյուղեր, քաղաքներ մեռյալ և շեներ, —
Եվ գետեր՝ տապից չորացած, ցորյանի հրդեհված դեզեր,
Եվ գայլեր՝ մարդուց գազազած, և մկնե՜ր զառամ, և շնե՜ր...

Սրածված սերունդնե՛ր էին արդ անցնում, քաղաքներ քանդած,
Հեղեղի պես պրծած, տեղահան, գնում էր երկի՜ր մի ամբողջ, —
Անցնում էր արմատից պոկած, անխնա կտրած մի անտառ, —
Սարսափած նախիրի նման սպանդից փախած մի ամբոխ...

Ամեհի լացով, աղմուկով, ոռնոցով անհույս ու մռայլ
Շարժվում էր ամբոխը դեպի այն բլուրը կարմիր, կոնաձև. —
Վերջանում էր երթը արդեն, երբ մենք է՜լ, ձուլվելով նրանց,
Քայլեցինք, կամ կարծես թռանք՝ շյուղերի նման հողմածեծ:

Դիվական մի ձեռք էր կարծես թռցնում, քշում մեզ առաջ,
Եվ ահա, տարվելով այդպես, երբ լեռան գագաթը հասանք, —
Կանգնեցինք՝ մեր դեմ ծառացած պատկերի առջև շվարած.
Զառանցա՜նք էր պատկերն այդ կարծես, որ մեր դեմ փռված մենք տեսանք

Բացվում էր բլուրի վրա մի անծայր, լերկ հարթավայր,
Ողողված կարմրավուն լույսով, որ դողում էր անվերջ ու պարում.
Իր բոսոր, արնավառ գույնով ներկելով շրջակայքը խավար
Վառվում էր բլուրի մեջտեղում մի հսկա, երկնահուպ խարույկ:

Կրակե օղակի նման բոցկլտում էր խարույկը կարմիր.
Բոցեղեն պարիսպ էր կարծես՝ Արքայի շուրջը քաշած: —
Այդ նրանց արքա՜ն էր գուցե, կամ՝ սերած Հրդեհի զարմից՝
Առաջնորդը նրանց կրակե, որ ցույցի էր ելել մարդաշատ:

Խարույկի մեջտեղում, ոսկյա մի գահի վրա ընկղմած,
Նստած էր Արքան այդ ահեղ, որ չուներ կերպարանք որոշ.
Մերթ թվում էր, թե դակրակե մի մարդ է՝ բռունցքը սեղմած,
Որ բռնել է սեղմած բռունցքումմի փոքրիկ եռագույն դրոշ:

Բայց հաջորդ վայրկյանին արդեն փոխվում էր տեսքը նրա,
Եվ ահագահի վրա նույնմի գայլի գլխով վարդապետ,
Սևասև վեղարը գլխին և դեղին ճակատի վրա
Մի հսկա, շողշողուն ադամանդ, որ թե՜ խաչ է, թե՜ գունդ է, թե՜ նետ;

Следующая страница