Չարենց Եղիշե՝   Երկեր

Փոխվում էր ապա նաև այդ կերպարանքը, հանկարծ նրա տեղ՝
Երևում էր դեղին մի կատու՝ աչքերում կրակներ ահի, —
Եվ թվում էր, թե դեմքը նա իրոսկեկար քողով է պատել,
Եվ նետը դարձել է նժար, և խաչը դարձել է մահիկ:

Նստած էր ոսկյա իր գահին կրակե Արքան այդ ահեղ,
Տեսիլքի նման մի դժնի, կերպարանքը մթին ու մռայլ,—
Եվ շուրջը նրա խարույկի, բոլորած մի պար խելահեղ,
Ցատկոտում էին ու պարում ամբոխները այն դիվահար:

Խարույկին ամենից մոտիկ, բոլորած շրջանն առաջին,
Թռչկոտում էին ու պարում մեր տեսած այրերն այն ճիվաղ, —
Հոլաձև կմախքն էր պարում, և ձայնով, նման բառաչի,
Երգում էր խաժադուժ մի երգ՝ սփռելով տառապանք ու վախ:

Նրա ձեռքը բռնած, նրա հետ, պարում էր անտառում հանդիպած
Խարույկի պահապանը գաճաճ և գուսանը ապա ռազմատենչ.
Պարում էր վարդապետը պարթև՝ շերեփը շրթերին հպած,
Եվ բոլոր ասպետնե՜րն ապա՝ աչքերում մոլուցք մի անշեջ:

Գնալով լայնանում էր, ուռչում շրջանակը այդ շուրջպարի. —
Բռնելով հարթավայրն ամբողջ, չարագույժ բոցերի ներքո,
Ահռելի տեսիլքի նման ելնելով կարծես խավարից՝
Մի ամբողջ ժողովո՜ւրդ էր պարում եղկելի ճիչով ու երգով:

Մանուկներ տկլոր, անատամ աղջիկներ, ծերեր հաշմանդամ,
Գլուխները բռնած ձեռներին, վայրենի լացով ու ճիչով,
Թռչկոտում էին ու պարում, — ցատկոտում էր կարծես մի անտառ, —
Եվ անցնում էինք մենք դանդաղ այդ պարող անտառի միջով...

«Հըդահյո՛ւն, Հըդահյո՛ւն, Հըդահյո՛ւն» — ոռնում էր ամբոխը մոլի,
Կարկառած ձեռները վերև կամ դիմացը՝ դեղին Արքային, —
Երբ ճիվաղը հանկարծ այն ծանոթ, որ նման էր մարդակերպ հոլի,
Մորեխի պես օդում ցատկելով՝ մոտեցավ Արքայի գահին:

Մոտեցավ շարժումով հատու և կտրած գլուխն իր նետեց
Արքայի ոտքերի առջև, իբրև տուրք, կամ զոհ սրբազան, —
Եվ ամբոխը խռպոտ ճիչերով, ոռնոցով նրան հետևեց
Բարձրացավ գանգերի մի բուրգ և բուրգը աստղերին հասավ...

Իսկ շուրջը վիթխարի այդ բուրգի,՛մշուշում, բռնած խոլապար
Թռչկոտում էին ու պարում ավերված քաղաքներ ու շեներ, —
Եվ երթի ելած նրանց հետ՝ ամեհի խանդով, խոլաբար՝
Թռչկոտում էին ու պարում նախիրներ զառամ և շներ...

Եվ արդեն ոսկյա իր գահից բարձրացած բլուրի վրա
Կանգնել էր Արքան այն դեղին՝ հրդեհի նման մորուքով, —
Եվ փողի նման անողոք՝ մահագույժ շեփորը նրա
Կանչում էր, կանչում էր նրանցդեպի նոր մի մեռյալ Երիքով...

Է

Այդ դաժան տեսիլքին ի տես՝ քայլերով երեր մենք փախանք,
Կտրեցինք հարթավայրն ամբողջ և իջանք անտառ մի ուրիշ,
Մինչ հասնում էր դեռ բլուրից մի լացի նման աղաղակ,
Ոռնում էր կարծես մի քաղաք՝ փախչելով հրից ու սրից:

Խավար էր անտառում այդ նոր, և ծառերը, կորած խավարում,
Կմախքներ էին կարծե ս սև, որ պարզած ոսկորե ձեռներ՜
Մեզ բռնել էին կամենում, քաշքշում էին ու հրում,
Եվ մահվան սառնություն բուրում, քրքջալով մտքերին մեր վեհ:

Հառաչում էին նրանք խուլ ձայներով, անեծք շշնջում,
Կամ կարծես օգնություն հայցում մոտեցող սրից ու հրից, —
Դեռ հասնում էին բլուրից սրերի շառաչ ու շաչյուն,
Դեռ շեփորը կանչում էր, կանչում այն Մահու և Արյան բլուրից:

Սարսափած փախչում էինք մենք անտառի միջով այդ խավար,
Այդ մռայլ ծառերի միջով, որ պարզած երերուն ձեռներ
Մեզ թվում էին մի գալիք ահռելի սպանդի համար
Հանրային դամբանից ելած, հարություն առած մեռելներ:

Մեր ոտքերը դիպչում էին սուր, փշերի նման քարերի,
Ծառերի ճյուղերը՝ կանանց մատների նման գալարուն՝
Չանգոտում էին, տրնոտում մեր դեմքերը, — և հին դարերից
Նախամա՜րդն էր արդեն արշավում՝ աչքերում մոլուցք ու արյուն:

Ժամանակը ե՜տ էր թռչում արդեն խուլ աշխարհի վրայով,
Մարդակերպ Կապիկն էր արդեն արշավում հետքերից մեր նորից,—
Եվ լուսինը, եդեմ ժպիտով ծառերի արանքից նայող,
Մեզ թվում էր վհուկ՝ հմայող, որ փրկում է ջրից ու հրից...

Սարսափած փախչում էինք մենք անտառի ծառերի միջով,
Եվ ամեն ծառի ետևից մեզ նայում էր արդեն մի հրեշ,
Մեզ արդեն ագռա՜վն էր ծաղրում իր լացի նման քրքիջով,
Եվ ամեն մի շրշյուն ու շշուկ մեզ գուժում էր պատիժ ու վրեժ:

Մեր հոգուց քերում էր մի ձեռք այն ամենը, որ տարիներ,
Կամ դարե՛ր էինք կուտակել՝ սերունդից սերունդ կրելով, —
Եվ գունատ ցոլքերը լուսնի մեզ թվում էին հուրիներ,
Արյունռուշտ, չարա՜չք հուրիներ՝ մարդու միս ու արյուն սիրող: —

Մենք երկար, երկար վազեցինք, սարսափից խելագար, անհույս,
Այդ մռայլ ու մութ անտառում կորցրած ուղի ու հավատ,—
Երբ հանկարծ ծառերի միջից երևաց երկնագույն մի լույս,
Որ աստղի նման փրկարար շողշողաց հեռվում այն խավար:

Հևիհև, արյունոտ ոտքերով, չանգռելով կուրծք ու երես,
Վազեցինք մենք լույսը դեպի, որ ցոլում էր ցոլքով մի մաքուր, —
Եվ ահա, վազքից շնչասպառ, քայլերով անուժ ու երեր,
Մոտեցանք անտառի եզերքինև տեսանք կերպարանք մի հուր:

Մի մարդ էր գալիս դեպի մեզ՝ ոսկեզօծ լապտերը ձեռին.
Գունատ էր. հսկա ճակատով. երկնագույն աչքեր նա ուներ.
Լույսի պես սպիտակ դեմքին խաղում էր ժպիտ մի վերին,
Հայացքը թափանցում էր կարծես անսահման, անծիր հեռուներ:

Ողջունեց ժպիտով նա մեզ և ապա լապտերն հուրհուրան
Նա պահեց մի պահ մեր առաջ, իբրև աստղ, նշան լուսատու. —
Վիթխարի ճակատով այդ մարդու լապտերի ապակու վրա
Նկարված էր ոսկեթև մի աստղ և գրված էր պատգամ մի հատու:

Այդ լապտերը իր դեմ պահելով՝ նա հանեց մեզ մութ անտառից,
Մոլորվել էինք ուր արդեն՝ կորցըրած ուղի ու հավատ, —
Եվ այստեղ հրաժեշտ տվեց ինձ Վարպետը Մահու աշխարհի,
Որ գիտեր լոկ վիշտ ու չարիք և երգել էր դժոխքը խավար:

Արդ՝ անցել էինք արդեն մենք
Անցյալի մռայլ եզերքից,
Լայնահուն աշխարհն էր իմ դեմ ողողված հրով փրկարար, —
Այն ոսկյա լապտերի լույսով ես դարձա Գալիքի՜ երգիչ, —
Այդ լապտերը, ո՛վ Առաջնորդ, կփրկե աշխա՜րհը արար...

1933. V. 4

ԶՐԱՀԱՊԱՏ «ՎԱՐԴԱՆ ԶՈՐԱՎԱՐ»

Հեռագիրը եկել էր տասնևհինգ ժամ առաջ
Ցերեկը, ժամը տասներկուսին:
Նա վերցըրել էր թուղթը, կարդացել էր արագ,
Եվ, հազիվ նկատելի, ցնցվել էր ուսը: —
Հեռագրում գրված էր երկու տող. «Ալեքպոլ:
Հույժ կարևոր: Արագ: «Զրահապատ
«Վարդան Զորավարը» թող «Անմիջապես մեկնի Երևան: — Նախարար»:
Այժմերեքն էր ժամի գիշերվա:
Զրահապատի խուցում նա քայլում էր անքուն:
Պարզ է: Կանչում են Երևան,
Որ զինաթափ անենև թաքուն
Մի անկյունում… — Օ, ո՜չ.
Ո՜չ երեխա է ինքը, ո՜չ մանուկ:
Այսօր քաղաքն ամբողջ
Ցույց էր անում: —
Անհանգիստ է քաղաքը: — Զորքերը գրգռված,
Բանվորները՝ պատրաստ պայքարի.
Բավական է թերևս մի կշըռված հարված
Որպեսզի ողջը պարի: —
Այսինքն՝ գնա գլխիվայր
Այն մեքենան մռայլ, այն մղձավանջն անդուռ,
Կամ թիարանը այն,
Որ կոչվում է «Հայաստանի Հանրապետություն»:
Երեկոյան եկավ Ավիսը:
Ասաց, որ պատրաստ են:
Կարող են սկսել միանգամից, —
Հետո կմիանան Երևանը, Ղարսը,
ՄինչևՍարիղամիշ
Իսկ ապա, երբ հողմը գազազի,
Երբ բռունկի երկիրը հրով հերոսական
Մեզ օգնության կգա Ղազախից
Կարմիր Բանակը ռուսական: —
Այս բոլորը այսպես: — Իսկ Դրո՞ն,
Իսկ Սեպո՞ւհը, իսկ ժողովո՞ւրդը քաղցած,
Որ ապրում է միայն հույսերով
Եվ ուտում ամերիկյան հաց...
Իսկ Վրաստա՞նը, Քեմա՞լը...
Կարո՞ղ են Պատնեշ կանգնել արդյոք այս ամենի հանդեպ,
Մինչև հեռվից հասնող հոկտեմբերյան հողմը
Գա, օվկիանի նման այս խութերը քանդե: —
Գիշերը անցնում է սակայն և պետք է որոշել:
Պետք է պատասխանել նրանց:
Նա քայլում է, քայլում է ամբողջ գիշերը,
Քայլում է մինչև լուսաբացը: —
Մեջքը ցավում է հոգնությունից: Գլուխը պայթում է:
Արդեն ներս է հորդում սառը, պղտոր մի լույս:
Հեռվից, հազիվ լսելի, հնչում է մի պայթյուն:
Նա արագ հագնում է վերարկուն և ելնում է դուրս: —
Լույսը նոր է բացվում: Նոսրանում է խավարը:
Դառնում է կաթնանման, հոսուն:
Դեմը պատվի է կանգնում ժամապահը:
Նայում է նա նրան մի պահ և ոչինչ չի ասում:
Դեմըկայարանն է մռայլ, իսկ հեռվումքաղաքը:
Նա նայում է, նայում է երկար, կանգնած զրահապատի մոտ:
Քաղաքից լսվում է մի ձայն: Կարծես աղաղակ է:
Ահով է լցված օդը:
Նա նայում է երկար: Ականջ դնում: Լուռ է:
Բայց լռությունը այնքա՛ն է անհանգիստ:
Լռությունը շնչում է տագնապով: Լռությունը ժխոր է:
Խուլ, տագնապոտ ժխոր, որ գուցե աղմուկն է իր քունքի:
Այդ ձիե՞ր են դոփում, թե իր սրտի զա՞րկն է:
Հեռագի՞րն է արդյոք իրեն այդպես հուզել: —
Բայց քաղաքում ահա, զարկով հատու ու բարկ,
Տասն անգամ, զարկ զարկի ետևից, երգում է մի չոր մաուզեր:
Նա շոյում է ճակատը: Ձեռքերը գրպաններում
Ուզում է մի փոքր քայլել զրահապատի կողքին,—
Բայց ձեռքը դիպչում է մի թղթիև նա միտքն է բերում
Հեռագիրը նորից: — Նա լապտերի շողքին
Մոտենալով՝ հանում է գրպանից
Հեռագիրը, որ նորից կարդա, —
Երբ հանդիպում է հայացքը ինչ-որ ծանոթ բանի,
Եվ նայում է նա նրան երկար, — նայում է անթարթ:
Զրահապատի անունն է: — «Վարդան Զորավար»:
Գրված գրերով դեղին:
Նա նայում է, նայում է, նայում է նա երկար,
Ինչ-որ մի բան կարծես կպչում է ուղեղին:
«Վարդան Մամիկոնյան»… Նա մի քանի անգամ
Կրկնում է անունն այդ մեքենայորեն
Եվ աչքերի առջև նա տեսնում է հանկարծ
Մի թղթե սաղավարտ... և իրեն: —
Այդ ե՞րբ էր... Տարինե՞ր, թե մի ամբողջ անծայր
Հազարամյակ առաջ, երբ կենդանի էր դեռ հայրը: —
Երբ թվում էր դեռ կյանքը զարմանալի՛ պայծառ
Եվ դպրոցի բեմըԱվարայր էր...
Հոգնել էր երևի, կամ խռով էր հոգին,
Սակայն թվաց հանկարծ այնպե՜ս նրան,
Թե կանգնած է ինքը ահավասիկ կրկին՝
Թղթե սաղավարտը գլխին՝ փոքրիկ բեմի վրա...
Ահավասիկ ինքըՎարդան Զորավար
Կանգնել է հզոր ու զրահապատ, —
Շուրջը ննջել է Ավարայրը,
Բայց արթմնի է ինքը՝ իր զորքերով հպարտ: —
Այո՜: Վարդան Զորավար: Այո: Զրահապատ: —
Բայց ինչ-որ փոխվել է անդարձ:
Այն Ժամանակ ուրիշ էր: Այն ժամանակ չկար
Այս լռությունը կարծր:
Եվ չէ՞ր արդյոք այս բեմը, այն թղթե սաղավարտը
Իր համար ավելի՜ իրական,
Քան այս գիշերը, այս դաշտը, այս զրահապատը բարդ,
Այս երկար կոշիկները իր հագած...
Այն սուրը թիթեղե, այն Ավարայրը սուտ
Իր մանկական մտքի և իր սրտի համար
Չէ՞ր արդյոք կյանք միակ և գաղափար մի սուրբ,
Ե՜վ գոյություն, և՜ խոհ, և՜ ուղի միանգամայն...
Եվ մինչև օրըս իր կյանքը, մինչև գիշերը խավար այս,
Երբ անելիքն իր ինքը դեռ չգիտե
Անօգնական բեմի այն Ավարայրը,
Այն դաշտը չէ՞ միթե...
Դեռ ավելի՜ն: — Այո՜: — Նա ուղեղը լարեց
Եվ մտքում դառը քրթմնջաց: —
Եվ չի՞ եղել արդյոք տարիներ ու դարեր,
Մինչև գիշերը այս
Այն միֆական, այն մութ Ավարայրի օրից
Մինչև օրն այս, գիշերն այս խավար
Օ, չի՞ եղել արդյոք մեր պատմությունն ամբողջ
Մի այդպիսի անգո Ավարայր...
Եվ նրանք, ժողովրդի ասպետները բոլոր,
Այդ տերերը դաժան ու ժլատ
Բեմ չե՞ն ելել արդյոք փայտե նիզակներով,
Գլխներին թղթե սաղավարտ: —
Եվ այդ լեգենդն ամբողջ, որ դարերի միջով
Ձգվելով արնոտ ու եղերական
Շառայլել է գյուղերը հրդեհների բոցով
Չի՞ եղել արդյոք բեմական
Նո՜ւյն Ավարայրը խեղճ, որին ժողովուրդը,
Իբրև մուտքի վճար իր ապրուստը տալով՝
Գազազել է, ցնդել, արյան գետեր հորդել,
Լոկ տեսնելով իր դեմ թղթե սաղավարտներ՝
Հրճվանքից ու վշտից խնդալով ու լալով...
Եվ այժմհին վեպին իբրև ֆինալ
Ահավասիկ «Հանրապետությունն Արարատյան»
Նո՜ւյն թիթեղը ու թուղթը հագած արյուն ու փայլ,
Նո՜ւյն թիթեղե այն սուրը՝ հագած մահո՜ւ պատյան
Եվ ինքըզորավարըմիթե մանո՞ւկն է նույն,
Որ բեմական փայլով շլացած,
Զգեցած սուտ փառքի մի միֆական անուն՝
Խաղում է նույն դերը դարձյալ...
Շուրջը նայեց մի պահ և դառը ծիծաղեց:
Ձեռքը բնազդաբար տարավ գլխարկին,
Կարծես զննել ուզեց, թե թիթեղե
Այն սաղավարտը չէ՞ դեռ իր հագին: —
Ո՜չ: — Մի օրում, հանկարծ, այն օրերից խաղաղ
Կտրելով հսկա մի ճանապարհ
Ավարայրը դարձավ մի հայրենի քաղաք,
Իսկ թիթեղե զրահըզրահապատ: —
Բայց թղթե է դեռ իր սաղավարտը,
Թիթեղե է դեռ սուրը իրա
Եթեչշարժե... այսզրահապատը
Երևանի վրա...

Որոշված էր: — Ինչպես վայրկենական քնից
Կամ երազից զարթնածցնցեց նա իրեն,
Բարձրացավ զրահապատը, իր օրագիրն հանեց,
Պոկեց մաքուր մի թերթև գրեց.
«Երևան: Հույժ կարևոր»: — Զարմանալի հանդարտ էր:
«Ռազմական նախարարին: Անհապաղ: —
«Վարդան Զորավարը» հանում է թղթե սաղավարտը
Եվ դառնում է իսկական զրահապատ»:

1933. IV. 1112

ԳԱԼԻՔԻ ՈՐՄՆԱԴԻՐՆԵՐԸ

Հարվածայիններին

Նրանք գալիս են գյուղերից ու քաղաքներից,
Գալիս են հանքերից,
Գործարաններից,
Գալիս են երկրի հեռավոր ծայրերից,
Գալիս են բոլոր վայրերից. —
Ղեկավարի կանչին, սերունդների կոչին
Գալիս են նրանք հազարներով,
Աշխատանքի այս մեծ զորակոչին
Գալիս են երկաթյա
Շարքերով:

Անտառների նման հոծ ու խիտ,
Օվկիանի հախուռն ալիքների նման,
Գրոհելով մի նոր, մի կամքավո՜ր ուղի,
Որ պայքարի բոցում ամրանում է հիմա, —
Ընդդեմ քամո՜ւն, հողմի՜ն, ընդդեմ հազա՛ր տարի
Այս ափերին խփող մակընթացության
Ահա ելած մարտի մի վիթխարի՝
Ընթանում են հանդուգն մի վեհությամբ:

Այնտեղ, այս ուժերի
Ջրաբաշխման կետում,
Ակունքներում այս բարձր ոգևորության,
Ուր վերջանում է մշուշը տարիների,
Որպես մռայլ մի ամպ, —
Այնտե՛ղ, այնտե՛ղ, այնտե՛ղ,
Ուր կուտակած եռանդը կատարող
Եվ մի բռունցք շինած գալիքների կարոտը՝
Անշեղորեն մղվում է դեպի գրոհ
Այս մարդկային որոտը, —
Այնտե՛ղ, այնտե՛ղ, այնտե՛ղ,
Ուր կոփելու համար ապագայի ընթացքը
Կարծրանում է կամքը, որպես գրանիտ, —
Այնտեղ, գալիք կյանքի
Այգաբացով հղի՝
Լեռնացել է ինքը
Ղեկավարը: —

Ելած համայն կյանքի
Ալեկոծվող բովից,
Պայքարներից ելած հազարամյա, —
Ելած անդուլ եփվող
Սոցիալական ծովից,
Որ, ալեկոծ կրկին,
Մռնչում է հիմա, —
Իր պողպատյա անթեք մկաններով,
Իր ուղեղով, որ պիրկ է, որպես մկան, —
Տիտանային հայացքն հառած հեռուն,
Դեպի անդասակարգ ապագան, —
Դասակարգի բոլո՛ր հերոսական
Հանճարների ուղեղը և կամքը ամբարած
Նա վարում է այս մարտը,
Նա մղում է
Մեր բանակները մեծ դեպի վսեմ մի կյանք: —

Օ, դո՜ւ, երկաթյա ղեկավա՛ր,
Որ վարում ես այս մարտը, որպես տիտան, —
Կա՞,
Գոյություն ունի քո ընթացքի համար Անհաղթելի մի բան
Օ, ո՞ր, օ, ո՞ր առաջնորդը,
Ո՞ր ղեկավարն է արդյոք, որ մղել է մարտեր
Եղել է կա՜րծր այսքան
Եվ այսքան խո՜ր,
Եվ իր մարտով այսքա՜ն ուղիներ է հարթել...
Նրանք գալիս են գյուղերից ու քաղաքներից,
Գալիս են հանքերից,
Գործարաններից,
Գալիս են երկրի հեռավոր ծայրերից,
Գալիս են բոլոր վայրերից:
Գալիքների կանչին,
Ղեկավարի կոչին
Գալիս են նրանք միլիոններով, —
Աշխատանքի այս մեծ զորակոչին, —
Եվ մղում է նրանց, ղեկավա՜ր,
Քո երկաթյա կամքը
Դեպի գրո՜հ:

Անծայրածիր երկրի ստեպներից անծայր,
Ու լեռներից, ու բարձր քաղաքներից,
Ուղիներից, ուր դեռ մշուշը չի հնձած,
Ուր ապրում էր մարդը, որպես գերի, —
Ուր տարիներ բազում մա՜հ էր միայն ցանել
Կյանքըոսկեհանդերձ արքաների ձեռքով, —
Այժմ ելնում է կյա՜նք մի հանճարեղ՝
Խորհրդային այս բորբ արեգակի ներքո:
Եվ թող երգեմ ես այս իմ շառաչուն երգով
Լեռնացումը այս վեհ, այս չմարող
Արեգակը՝ վառված այս երեկո՝
Անեզրական կամքի անմարելի հրով:

Օ՛, արեգա՜կ, ելած այս երեկո՝
Մեր դաշտերում հառնող քաղաքների վրա, —
Օ՛. Արևմո՜ւտք մեռնող, ուր ցերեկով
Լուսիններ են ելնումմահաբեր ու մռայլ...
Օ, Արևմո՜ւտք շռայլ, ուր արքաները ծեր,
Ուր արքաները կուռ ոստանների,
Շռայլության, արյան սերմանոզներն անեզր,
Արքաները Ոսկու տների
Կախաղան են ելնում ու կործանում իրենց,
Ինչպես հետին դահիճ, կամ ավազակ, —
Օ՛, Արևմո՜ւտք, այսօր ուռճանում են քո մեջ

Փոթորիկնե՛ր, հողմե՛ր, ուրագաննե՛ր անշեջ, —
Եվ երգում է քեզ մահըահազանգ...
Օ՛, Արևմո՜ւտք շռայլ, — ցնցոտինե՛ր,
Ցնցոտինե՛ր հագած բազմություններ մեռնող...
Օ՛, հոգեվար, բայց բո՜րբ բազմություններ,
Որ կերտելու եք վաղըմեզ պեսաշխարհ մի նոր
Օ՛, առավո՜տ, որ հին Արևմուտքում
Ուռճանում ես՝ մեր բորբ արեգակից վառված,
Մեր պայքարի, մեր մեծ ընդվզումի հետքով
Արևմուտքում ծագող, օ՛, արեգա՜ կ անմար...

Նրանք գալիս են գյուղերից ու քաղաքներից,
Գալիս են հանքերից,
Գործարաններից,
Գալիս են երկրի հեռավոր ծայրերից,
Գալիս են բոլո՜ր վայրերից: —
Ղեկավարի կանչին, սերունդների կոչին
Գալիս են նրանք միլիոններով, —
Աշխատանքի այս մե՛ծ զորակոչին
Գալիս են երկաթյա
Շարքերով: —

Անապատ էր այստեղ, անջուր երկիր:
Մահն էր թռչում այստեղ՝ համատարած:
Ունկընդրում էր այստեղ քամիների երգին
Մի անօգուտ Զանգու ու մի անբեր
Արաքս:
Այս խաների երկրում, այս ցարական
Ծայրամասում, ուր կար միայն քամի,
Ուր տարիներ, դարեր այս հողերի վրա
Շոգն էր միայն չոքում՝ չար հովազի նման
Լափլիզելով թե՜ կյանք, թե՜ աշխատանք, —
Այս անապատ երկրում բարձրանում է հիմա
Աշխատանքի, կամքի հերոսական մի կյանք:
Այս անջրդի, այս շոգ անապատում
Պիտի ելնեն էգուց ձյունապայծառ վարդեր
Ու ողկույզներ պիտի շողան խայտուն. —
Այս գարունքի համար ճանապարհ է հարթել,
Հարվածային ընկե՜ր, քո եռանդը արդեն,
Քո գոյամարտն անդուլ...

Օ՛, ջո ւր, որ հորդառատ
Այս քարերի միջով այսօր ելար մարտի. —
Քո կարկաչում, քո այդ հորձանուտում վարար
Ես ողջունում եմ շռինդը
Մեր ընդհանո՜ւր մարտի: —
Ես ո՜չ թե ձայնն եմ քոքո կարկաչում լսում,
Այլ որոտը երկաթ երակների,
Հարվածային անթիվ բանակների լեզուն,
Ոտնաձայնը բազում մեր գնդերի
Ես լսում եմ դոփյունը բանակների ըմբոստ,
Որ գնդերով բազում, հազարանուն՝
Բարձրացել են կոչին դասակարգի մեր նոր,
Բարձրացել են մարտին մեր ընդհանուր...
Քո կարկաչում այսօր ես լսում եմ դոփյո՜ւնը
Արևմուտքում ելնող բանակների,
Որոնք փորում են հինը
Ու հարթում են հունը
Մեզ հետ մեկտեղգալիք գարունների՜: —
Քո կարկաչում լսում եմ Ղեկավարի ձայնը,
Որ բոլորիս մարտի է այսօր մղում: —

Հարվածային ընկե՜ր, — այդ ա՜յն է, ա՜յն է. —
Մեր պայքարի որոտը՝
Անպա՛րտ ու բազմաբեղուն...

1933. VI. 19

ՀԱՄԱՅՆԱԿԱՆ ԴԱՇՏԵՐԻ ՍԵՐՄՆԱՑԱՆՆԵՐ

Ա

Նրանք ելնում էին առավոտվա ծեգին,
Երբ արևը նոր էր բարձրանում,
Եվ մինչև մայրամուտ, մինչև իրիկուն
Իրենց սերմը ցանում
Վախվըխելով, աչքերը կարիքին,
Բնության ու Մարդու դավերին բյո՜ւր,
Գերի թշնաման Տարերքին,
Գերի շահագործող Մարդո՜ւն:

«Եհե՛-եհե՛-եհե՛,
Հորովե՛լ, հորովե՛լ, հո՛,
Հո՛ո՛, ե՜զը ջան»...

«Օրհնյա՛լ է Աստված» —
Աշխատի՜ր, վարի՜ր օրնիբուն,
«Բարձրյա՛լ է Աստված» —
Բերքը տանուտերի՜ն տուր.
«Գովյա՜լ է Աստված» —
Մնացածը տար զոռբային.
«Տե՛ր, փա՜ռդ շատ» —
Նստի՜ր՝ աչքդ մահի...

«Հորովե՜լ, հորովե՛լ, հո՛, Հո ո , եզը ջան»…
Գարունը հեղեղ էր բերում,
Ամառը՝ երաշտ,
Աշունը՝ կարկուտ ու ցուրտ...
«Տե՛ր, փա՛ռքդ շատ»,
«Օրհնյա՛լ է Աստված» —
Ձմեռը նստի՜ր գերանին
Եվ երազի՜ր զուր...

«Հորովե՛լ, հորովե՛լ, հո՛,
Հո՛ ո՛, ե՜զը ջան»…

Գալիս էր գզիրը չեչոտ,
Անցնում էր գյուղամիջով,
Կանգնում էր գյուղամիջում,
Կանչում էր չոր. —
«Տերությա՛ն հրամա՛ն անխա՛խտ.
Ամեն տնից մի մա՛րդ,
Երկու անասո՛ւն...
Առավո՛տ-ծեգի՛ն-գա՛ն
Գնան մութլուսո՛ւն»...

«Հորովե՛լ, հորովե՛լ, հո՛,
Հո՛ ո՛, ե՜զը ջան»…

Գնում էր՝
Չլուտ Չադին,
Տկլոր Բաղին,
Հռո Հովանը,
Ծուռ Հարոն...
Մնում էր տանը՝
Իշխան Աղասին,
Հարուստ Հովասափը,
Կոլոտ Բաղդասարը,
Ռես Մնոն...
«Հորովե՛լ, հորովե՛լ, հո՛,
Հո՛ ո՛, ե՜զը ջան»…
«Եհե՛-եհե՛-եհե՛,—
Տե՛ր, փա՜ռքդ շատ»...

Արտը՝ հնձած կիսատ,
Անասունը տրաքեց շոգից,
Իսկ հարուստ Հովասափը
Գնաց բողոքի...
Էգուց ռեսը կգա,
Կխլի հողը,
Հովասափը կգա
Կուզի փողը...
Կընկնես ոտը ռեսի,
Կլիզես գետինը,
Կտանեն տանդ քուրսին
Կոռնա կինդ...
Գութ կաղերսես ռեսից,
Որ թողնի քեզ տանըդ
Եվ արևառ վզիդ
Կիջնի խարազանը...

«Հորովե՛լ, հորովե՛լ, հո՛,
Հո՛ ո՛, ե՜զը ջան»…
«Օրհնյա՛լ է Աստված» —
Ապրել ես պապեպապ
Այսպես...
«Բարձրյա՛լ է Աստվածն
Երգել են տերտեր ու
Ռես...
Եթե նրանց մնա,
Եթե այսպես գնա
Մինչև մահդ
Դեռ
Կերգես. —

«Տե՛ր, փա՜ռքդ շատ,
Փա՜ռքգ շատ,
Տե՛ր»...

«Հորովե՛լ, հորովե՛լ, հո՛,
Հո՛ ո՛, ե՜զը ջան»…

Բ

Նրանք ելնում էին առավոտվա ծեգին,
Երբ արևը նոր էր բարձրանում,
Եվ մինչև մայրամուտը, մինչև իրիկուն
Իրենց սերմը ցանում
Վախվըխելով, աչքերը կարիքին,
Բնության դավերին ու Մարդուն, —
Եվ անսահման բարիք էր
Նրանց համար այդ հո՜ղն անարդյունք: —

Օ՛, հո՜ղ, օ՛, դա՜շտ, օ՛, տա՜փ,
Մի բռաչափ գետի՜ն քարքարոտ,
Որի վրա մարդու աշխատանքը անափ
Թողնում էր փշրանքի կարոտ.
Ու կարիքն էր պարում
Դաշտերում, դաշտերում,
Ե՜վ սով, և՜ մահ, և՜ արյուն
Աչքերում

Ո՞ւր էր տանում մոխիրե
Ճանապարհը քեզ. —
Մինչև սարը դիմացի,
Նո՜ւյն աշխարհը քեզ,
Ուր նո՜ւյն արևն էր կիզող,
Սև ու անուբախ, —
Օ՛, կապարե հորիզոն
Դաշտերի վրա...

Գն՜ա, որքան կամենաս
Նո՜ւյն աշխարհն է գորշ.
Ո՜չ մի ընկեր-բարեկամ,
Եվ ո՜չ մի գրոշ.
Նո՜ւյն ուղին է մոխիրե,
Նո՜ւյն աշխարհը մութ,
Նո՜ւյն հորիզոնը հրե,
Նո՜ւյն մարդիկ անգութ...
Հենակներով ոսկորե,
Ուսին մի մախաղ,
Սովն էր շրջում ու թակում
Խյուղերը խաղաղ:
Դռներդ բա՜ց, ո՛վ հողի
Աշխատավոր խե՜ղճ.
Միևնույնն է՝ երդիկից
Կմտնեմ ներս: —
Լուսամուտի՜ց կմտնեմ,
Վարից ու վերի՜ց,
Դռնատակի՜ց կմտնեմ,
Պատի ճեղքերի՜ց...

Եվ մտնում էր Սովը ներս,
Որ դուրս չգա էլ հա՜ր...
«Հորովե՛լ, հորովե՛լ, հո ՛
Հո՛ո՛, ե՜զը ջան»…
«Օրհնյա՛լ է Աստված» —
«Բարձրյա՛լ է Աստված»—
Մեռնում էիր դու սովից՝
Աչքդ մնում էր բաց:

Եվ որպեսզի դագաղում
Չմնար աչքդ բաց
Դնում էին աչքերիդ
Մի կտոր հաց:
Չէր կշտանում սակայն քո
Աչքը հացով այդ,
Եվ քեզ թաղում էին` բաց
Աչքերով անթարթ: —

Եվ շիրիմի վրա քո
Գրում էր ապա
Մահը՝ ոսկրոտ իր ձեռքով՝
Մի քանի բառ.

«Աստ հողագործը հանգչի,
Մաճկալը չարքաշ,
Որ մինչև մահ վաստակեց,
Բայց ո՛չ մի անգամ

Կուշտ չկերավ իր օրում.
Աչքը մնաց հացին, —
Եվ մեռնելիս՝ դագաղում՝
Սովից՝ աչքը բա՜ց էր»…

Հետո անձրևն էր թրջում
Ոսկորներդ ողորկ,
Եվ փտած գանգդ լցնում
Խոնավ հողով,
Կշտանում էր մշտաբաց
Այսպես աչքը քո

«Օրհնյա՛լ է Աստված»...
«Բարձրյա՜լ է Աստված»…
«Հորովե՛լ, հո՛»…

Գ

Այս ամենը հիմա անցած է:
Այս ամենը հիմա հեքիաթի է նման:
Ինչպես ա՜րտն էր լինում հողմածեծ,
Այդպես հորձանքը մեր մի օր շաչեց
Եվ արմատից պոկեց անիմաստ
Այդ հորովելը հին: — Եվ հիմա՜
Հնչում է երգը ձեր միասնական ու դաշն՝
Դաշտերում համայնական ու անեզր, —
Ա՜յլ երգով եք հիմա ելնում դուք դաշտ,
Ո՛վ անեզր հերկերի սերմնացաննե՜ր

Ձեզ համար հնչեց մի օր
Մի ա՜յլ հորովել, —
Եկավ սրով, հրով,
Կյանքը խռովեց:
Երկաթավո՜ր եկավ,
Դռները թակեց,
Կարմիր զգեստ հագավ,
Կյանքը կրակեց:

Նա ալ նժույգ նստած
Համբավաբե՜ր էր.
Եկավ ինքնավստահ
Կարմիր Նոյեմբե՜րին.
Քաղաքներից եկավ
Հեռու՝ Հյուսիսի,
Դեն շպրտեց չարկամ,
Հիմար Հիսուսին:

Եվ Հիսուսի հետ այն
Մգլած ու դեղին
Նա դաշտերից քշեց
Ոսոխներին հողի.
Կանգնեց՝ պողպատ հագին,
Հզոր ու անահ, —
Եվ «Բարձրյալի» տակից
Ելավ քահանան

Ռես Մնոյի հետքից
Ելավ քահանան,
Հողը խաչակնքեց,
Որ անբերրի մնա, —
Ուզեց վերջին անգամ,
Կյանքը խռովել
Երգեց, արյունակամ,
Մահվան հորովել...

Այդ վերջին ե՜րգն էր նրա,
Վերջին ե՜րգն էր.
Բնում խեղդեց նրան
Մեր ջղուտ ձեռքը.
Սրբեց նրանց աշխարհից,
Մեր ջղուտ ձեռքը, —
Հիմա հերկի՜ր ու վարի՜ր
Քո անսահման հերկը...

Հիմա դաշտ եք ելնում դուք լիասիրտ,
Ո՛վ անեզր հերկերի սերմնացաննե՜ր,
Հերկում եք ու վարում միասին
Ձեր դաշտերը անեզր:
Քշել եք դաշտերից արդեն
Շահագործող մարդուն,
Ոսոխին դժնի ու արնաքամ,
Եվ հերկում եք հիմա զվարթուն
Ձեր հերկը համայնական: —

Եվ դուք գիտեք հիմա՝ այս հերկը,
Որ մշակում եք արդ ու վարում միասին
Ձեր լուսավոր կյանքի, ձեր Գալիքի հե՜րկն է
Ինչպես իմ երգըե՜րգ է այդ Գալիքի մասին:
Այդ հերկը ձգվում է անծայրածիր
Մեր հինավուրց Նորքից մինչև Խաղաղական: —
Բարձրացել է այսօր մի հոյակապ հնձի
Մեր անսահման երկիրը՝ հագած պողպատ վահան: —
Այն մոխիրե, այն նեղ ճամփեքի փոխարեն,
Ուր ճռընչում էր սայլը հնավանդ
Հիմա ձգվում են լայն ճանապարհներ անվերջ
Սառուցյալից մինչև Երևան:
Եվ այդ անվերջ, այդ լայն ճանապարհներով,
Որոնց ծայրը այսօր հասել է Նորք
Ընթանում են հանդուգն քայլերով
Սերմնացաններ՝ արև ու խնդություն բերող: —

Ճանապարհով այդ մեծ ու անծայրածիր,
Դառն անցյալի հանդեպ անհողդողդ ու աններ՝
Այսօր ելել եք դուք աննախընթաց հնձի,
Ո՛վ գալիքի խիզախ սերմնացաններ...

Այս հերկըե՜րգ է և ընթացք, և՜ կամք է ու հաղթանակ,
Ե՜վ տքնաջան ներկա է բեղմնավոր, և արև է գալիք, —
Այս հերկը հերկում է օրնիբուն մի անպարտելի բանակ,
Ուր յուրաքանչյուր անգործդասալի՜ք է: —

Քաղաքներում ինչպես մեր վիթխարի,
Քաղաքներում մեր նոր
Ելնում են օրը օրին
Հսկաներ երկաթավոր, —
Քաղաքներում ինչպես բազմահազար
Հարվածայինն է մեր հաղթանակը հարթում
Այդպես հարթում եք դուք
Ճանապարհը, ուղի՜ն սրբազան
Վաղվա վսեմ մարդու...

Նո՜ւյն հերկն ենք մենք հերկում գրիչով ու մուրճով,
Եվ արորով, խոփով երկաթե. —
Հալոցքներում մեր թեժ, մեր դաշտերում տոթ,
Եվ գրքերում մեր արդեն
Նո՜ւյն բերքն է բարձրանում ու հորդում,
Նո՜ւյն երգը եռանդոտ, —
Եվ բոլորիս նո՜ւյն ձեռքն է առաջնորդում,
Նո՜ւյն Ղեկավարն անդող: —

Նա շարժում է քո ձեռքը, երբ դու
Շաղում ես սերմը դաշտում,
Նա հանքում քանդում է անդուլ,
Երբ փորում է հարվածային վաշտը,—
նա շարժում է ահա և՜ իմ ձեռքը,
Որ ձեզ հետ միասին երգիս հունտը ցանեմ,
Որ անշեղ բարձրանա իմ բերքը,
Իմ տողերի հերկը անեզր...
Որ երգերիս կտավը ձեր թելերից հինեմ,
Որ լինեմ հնի դեմ աններ, —
Ո՛վ դաշտերի անխո՜նջ հարվածայիննե՜ր,
Համայնական հերկի սերմնացաննե՛ր...

1933. VI. 24. Նորք

ԳՈՎՔ ԽԱՂՈՂԻ, ԳԻՆՈԻ ԵՎ ԳԵՂԵՑԻԿ ԴՊՐՈՒԹՅԱՆ

Ա

Օրերում այս ջերմ ու հողմածեծ,
Երբ շառաչում են բանակներ մեծ,
Երբ Արարատից մինչ բարձրաբերձ
Հիմալայները այն երկնահեց
Ելած պայքարի՝ շաչում են, տե՜ս,
Դասակարգերի զորքերն հրկեզ, —
Ոգևորությամբ պայծառատես
Երգում եմ ահա այս գովքը ես:

Բ

Երգում եմ ահա այս գովքը ես
Մեր օրերում այս բազմաշառաչ,
Երբ բազմություններ հողմահալած
Մղում են պայքար մի լուսագես. —
Մղում են այնտեղ մի պայքար մեծ
Ընդդեմ դասերի կործանարար,
Դասերի այն սև, որ երկրում մեր
Սրբեց մրրիկը այն փրկարար: —

Գ

Օ, Հոկտեմբե՜ր դու ազատարար,
Որ ջրերի պես ելած հորդուն՝
Կյանքի լորձունքը քշեցիր դուրս
Եվ բերիր մեզ կյանք մի անարատ, —
Եվ բերիր մեզ կյանք մի լուսառատ,
Որով հրկիզված՝ ահա անդուլ
Ե՜վ պայքարում ենք, և՜ հար կերտում
Օր բեղմնավորող և օր խնդուն:

Դ

Դեռ պայքարներ կան մեր դեմ անդուլ,
Դեռ փոթորիկներ մեծադժվար,
Սակայն արևը այսօրվա վառ
Էլ չի հանդգնի բերելու վար
Երկնակամարից մեր խնդավառ
Եվ ո՜չ մի ոսոխ ձեռքերով չար: —
Օ՛, ընդունակ ենք պահելու հար
Մենք մեր արևը արևափայլ:

Ե

Այն մենք վառել ենք մեր գլխին հար
Ձեռքերով մեր ձիգ ու ջլապինդ,
Պայքարներով ենք վառել դժվար
Եվ գրոհներով մեծաշռինդ:
Այսօր վառում է նա արդեն խինդ
Եվ մեր աշխարհում անծայրածիր
Փռում է հունձքի գանձեր անծիր՝
Ե՜վ արվեստ, և՜ երգ, և՜ բերք, և՜ միրգ

Զ

Ահա՜ թե ինչու, — թեկուզ այնտեղ,
Մեր անծայրածիր աշխարհից դուրս,
Դեռ չի երևում հորիզոն լուրթ,
Այլ ամպեր են բիրտ կուտակվում մութ, —
Ահա՜ թե ինչու, թեկուզ մենք մեծ
Պայքարներ ունենք դեռ հեռակա
Հավատով անբիծ, անապական
Ես կյանքի գովքն եմ երգում ահա: —

Է

Երգում եմ ահա այս գովքը ես
Խաղողի մեր բորբ ու լուսատեսք,
Մեր գինու՝ պայծառ ու հրակեզ,
Մեր արվեստների մեծահանդես:
Եվ դպրությո՜ւնն եմ մեր երգում ես,
Գեղեցկությունը դպրության վես,
Որ օրերում այս պարգևե մեզ
Հույզեր հրահուր և մրգեր կե՜զ:

Ը

Անհուն հավատքով դիմում եմ քեզ,
Հանճար ճորտերի, արև՜ հրկեզ,
Որ շառաչեչով մղում ես մեզ
Դեպի ապագա մի այգամեծ:
Դիմում եմ, որ ինձ առաջնորդես
Խոհերում իմ այս այնպես, ինչպես
Մեր կյանքի բոլոր հերկերում մեզ
Առաջնորդում ես քո մտքով թեժ:

Թ

Չի՜ առաջնորդում այլևս մեզ՝
Երգասաններիս, այն լուսերես
Երգի դիցուհին, որ անմարմին
Իջնում էր առաջ, դարերում հին,
Ոգի էր տալիս այրերին հին,
Հանճար էր տալիս այրերին հին,
Ու մղում էր այդ այրերին հին
Դեպի կյանք վսեմ ու երկնային:

Ժ

Օ ՛, հելլենական դարեր վսեմ,
Երբ մարդկությունն իր խանձարուրում
Դեռ երգերո՛վ էր դիտում, խորհում,
Եվ երգերո՜վ էր տնկում բույսեր,
Եվ երգերով էր հերկում լուսե
Իր արոտները, և իր նսեմ
Ուղեղով դեռ նո՛ր փորձում էր սև
Կյանքի ընթացքը նախատեսել:

ԺԱ

Սակայն քերթողն է դեռ այն ասել,
Այն ոլիմպացին վերջին, թե երբ
Կյանքում աճում է ամենուրեք
Ոգի գործարար, իմաստ զորեղ, —
Այլևս դու չե՜ս առաջնորդում,
Դիցուհի՜ երգի, այլ ինքդ՝ դու
Առաջնորդվում ես, գնում արթուն
Հետքերով Մտքի առաջնորդող: —

ԺԲ

Օ, փա՛ռք ուրեմն Առաջնորդին,
Մեր Ղեկավարին հրաքանքար,
Նրա հանճարին արևափայլ
Եվ բանակներին երկաթաքայլ: —
Դիմում եմ ես քեզ, օ՛, Ղեկավա՜ր,
Ոգի՜ հանճարեղ, հանճար անճառ,
Որ վառեցիր այս արևն անմար
Երկնակամարում մեր հողմահար: —

ԺԴ

Դիմում եմ ես քեզ, օ՛, ննջած հար,
Բայց հա՜ր կենդանի հանճար անմար,
Որ մղելու ես մեզ անդադար
Դեպի բարձունքներ արեգնափայլ:
Օգնի՜ր ինձ, ո՜ւժ տուր, օ՛, Ղեկավա՜ր,
Հյուսելու գովքս արևավառ,
Որ լինի գովքս թե՜ խոր, թե՜ հար
Քո բազմաբեղուն ոգուն հարմար: —

ԺԴ

Որքան կանգուն է աշխարհքը քար,
Որքան փայլում է արևը վառ
Եղել է խաղող, ողկույզ պայծառ,
Եվ գինի՝ մաքուր ու կենարար:
Եվ երգ է եղել աշխարհում հա՜ր,
Եղել է արվեստ ստեղծարար,
Եվ դպրություն է եղել դժվար,
Ոգու տքնություն հանճարափայր

ԺԵ

Բայց չեմ գովերգում երգով իմ այս
Ես հին դարերի խաղողն այն սև,
Եվ հին դարերի գինին այն զեղխ,
Եվ հին դպրության հո՜ւնն այն դժվար:
Օ՛, տքնությո՜ւն դու դարերի ծեր,
Որ արքաների՜ն միայն լուսել,
Որ ճորտությո՜ւն ես սերմանել սև
Եվ սին դպրությամբ ոսկեզօծել:

ԺԶ

Օ՛, միջնադարյան մթին խուցե՜ր
Եվ վարդապետնե՜ր դեմքով մթին,
Որ դպրությունն եք ստեղծել հին,
Սևակող գրքեր՝ մտքերով սին,
Դժնաձայն տաղեր, հանգով խրթին,
Աղոթքներ՝ ձոնված անեղծ կույսին,
Որ գեղջուկ մարդու գեղջուկ մտքին
Քաշեք պատնեշներ խավարածին:

ԺԷ

Следующая страница