Չարենց Եղիշե՝   Երկեր

Հերոսին:

Ուզում ե՞ք, պարո՜ն: —

ԲԱՑԱԿԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Հա՛-հա՛-հա՛... — Իրո՜ք հանճարեղ խորհուրդ...
Այդ իրո՜ք նրա դերն է իսկական...
Ընդմիջումների խեղկատակհերո՛ս
Ե՜վ սքանչելի, և՜... հերոսական...
Այդ դերը նրան իրո՛ք սազում է...
Շարունակեցե՜ք ներկայացումը...

ՀԵՐՈՍԸ

Տեսնելով, որ այլևս ավելորդ է որևէ փորձ շահելու դահլիճի համակրամքըբռնում է մազերը և արտասանում համարյա ինքնիրեն:

Ի՞նչ էին ուզում նոքա ինձանից,
Եվ ի՞նչ էր, որ ես նոցա չտվի...
Օ, դավե՛ր, դավեր, — մո՜ւթ, ստորաքա՜րշ,
Մարդկային գծուծ ուղեղում նստած,
Փոքրի՛կ, գետնաքա՛րշ գաճաճների պես
Բույն դրած դավեր... Օ, բա՛խտ իմ, բա՛խտ իմ...
Ախ, թե գտնեի ես հեղինակին,
Մի պահ թե գոնե բարձրանար նա իր
Անդրշիրիմյան ահռելի քնից
Եվ տեսնե՛ր իր մեծ ողբերգությունը
Ֆարսի վերածած... Եվ տեսնե՛ր իր մեծ,
Միակ հերոսի վախճանն այս տխուր, —
Տեսներ իր սիրած հերոսին այսպես՝
Մենա՛կ, հալածվա՛ծ,
Ծաղր ու ծանակի ենթակա դարձած,
Դարձած ուրվակա՛ն, գոսնելի ստվե՛ր,
Հասած այնպիսի՛ մի եղկ գրության,
Որ ի՜նքը անգամ գովաբանում է

Հավատալ իրեն... Օ՛, ողբեգություն...
Եվ չէ՞ սա արդյոք մեր ժամահակի
Ողբերգությունը միակ արդարև,
Որ իր խորությամբ և վսեմությամբ
Գերազանցում է անգամ Վարպետի,
Օ՛, անգամ նրա բոլոր հոյակապ
Ողբերգությանցը...
Օ, դո՜ւ, Էսքիլե՜ս,
Եվ դո՜ւ, Սոֆոկլե՜ս աստվածաքանքար,
Եվ դո՜ւ, մեր անմահ ողբերգու վերջին, —
Վե՜ր ելեք, հառնե՜ք մահվան խավարից,
Եվ վար հայեցեք, և տեսե՜ք, ահա
Վերջին հերոսի վախճանը ճղճիմ...

Հերոսի այս մենախոսության ժամանակ դահլիճում տիրում է անասելի աղմուկ, ծիծաղ, բացականչություններ, այնպես որ ոչ ոք չի լսում նրա արտասանած բառերը: — Եվ հանկարծ այդ անասելի խառն աղմուկի միջից հնչում է մի պատանեկան հնչուն ձայն:

ՄԻ ՊԱՏԱՆԵԿԱԿԱՆ ՀՆՉՈՒՆ ՁԱՅՆ

Արգո՜ Տնօրե՜ն, թո՜ւյլ տվեք խնդրեմ
Մեր ողբերգական հերոսի մասին
Մի բալլադ ասեմ: —

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ

Խնդրե՜մ, օ, խնդրե՜մ: —

Բեմ է վազում մի գանգրահեր, պայծառ պատանի: —
Ամբողջ դահլիճը լսում է և հետաքրքրությամբ սպասում է, թե ինչ պիտի ասի նա:

ԳԱՆԳՐԱՀԵՐ ՊԱՏԱՆԻՆ

Երգում է:

Լինում է, չի լինում
Մի անգո հերոս,
Աքիլլես հնում,
ՀիմաՊյերո: —
Պյերո՜,
Պյերո՜, —
Պյերո՜,—
Մի իսկակա՛ն Պյերո:

Երբ դեռ Տրովադի
Կռիվն էր գնում,—
Թղթե սաղավա՜րտ էր
Նա գլխին կրում, —
Պյերո՜ն,
Պյերո՜ն,
Պյերո՜ն,—
Մեր այսօրվա Պյերո՜ն...

Իսկ այսօր արդեն,
Այդ նո՜ւյն սաղավարտով
Նա ավելորդ մա՜րդ է,
Ընդմիջումի հերոս, —
Պյերո՜ն,
Պյերո՜ն,
Պյերո՜ն,—
Մեր ողբալի՛ Պյերոն...

Երիտասարդի երգելու ժամանակ հանդիսականների հետզհետե համարվում են երգի զվարթ ռիթմով, և վերջում համարյա ամբողջ դահլիճում ձայնակցում է նրան. —

Պյերո՜ն,
Պյերո՜ն,
Պյերո՜ն,—
Մեր ողբալի՛ Պյերոն

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ

Հերոսին:

Անտրակտը վերջացա՜վ: —

Դառնալով բեմի կողմը: —

Վարագույրը բա՜ց: —

ՀԵՐՈՍԸ

Կախվելով վարագույրի եզրերից

Կա՛ց, կա՛ց, կա՛ց

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ

Հաստատ, անհողդողդ: —

Վարագույրը բա՜ց: —

Դահլիճի բուռն ծափահարությունների ներքո բացվում է վարագույրը, և Հերոսը, որ հուսահատորեն կառչել է վարագույրի եզրերից, ընկնում է հատակին: — Բեմի վրա, շարժվելով աջից դեպի ձախ, առաջանում է Առաջնորդի բանակը, որ, չնկատելով Հերոսին, ոտնատակ է անում նրան, — և սկսվում է Հանճարեղ Հեղինակի ետմահու թատրերգության վերջին, վճռական արարը: —

Սկսված է. — 1929 ապրիլի 29-ին, Թիֆլիսում.
ավարտված է. — 1933 հունիսի 18-ին, Նորքում: —

ԱՐՎԵՍՏ ՔԵՐԹՈՒԹՅԱՆ

1933-1934

NOSTALGIA

I

Երազում եմ ես լուսավոր մի գետ,
Մարմարյա տներ ափերին նրա, —
Շրջում են շուրջը չքնաղ աղջիկներ,
Իմ կյանքի մասին պատմելով իրար...
Դարեր են անցել արդեն, ինչպես գետ,
Եվ երգերս պարզ այդ դարերի հետ
Հասել են մինչև ափերն այդ վսեմ,
Գալիք աշխարհի ափերը լուսե: —
Իմ երազներում հաճա՛խ եմ տեսել
Ես, գետն այդ վսեմ և երթը լուսե, —
Եվ միշտ, երազում, թե խոհերում պարզ
Թվացել է այդցնորք ու երազ

1933. XI. 30

II

Իմ ոսկի՛, ոսկի՛ իմ Իրան..
«ՉԱՐԵՆՑ-ՆԱՄԵ»

Այն ափերում, ուր դու, — օ, տարիներ առաջ, —
Թափառելով սիրո երգեր էիր գրում
Եվ գուրգուրում, իբրև սերունդների երազ
Ա՜յն, որ թաղված մնաց քո գրքերում, —
Այն ափերում հիմա մի բարբարոս հովիվ,
Երազելով քեզ պես կնոջ գգվանք ու սեր
Ունկնդրում է միայն շշուկներին հովի,
Եվ, երգերի տեղ քո, երգում անբառ մի շեր

1933. IX. 18

Թումանյանի երգերը
Կարդալիս՝ միշտ ես
Միտք եմ անում, թե արդյոք
Կարո՞ղ եմ ես էլ
Լինել այդքա՛ն իմաստուն
Երբ լինեմ ծեր

Կարողանա՞մ պիտի ես
Արդյոք, ինչպես նա,
Այդքան հանգիստ ընդունել
Թե՜ անկում, թե՜ մահ. —
Շա՛ղ տալ ձեռքով լիառատ
Երգեր ու գանձեր,
Իմաստությամբ անարատ,
Երբ լինեմ ծեր

Գիշերային պահերն այս քո, երբ լապտերի նման վառ
Հուրհուրում է քո մեջ ոգին ստեղծագործ ու պայծառ
Չարժե՞ն արդյոք տառապանքին ու տրտունջին այս անվերջ
Եվ մարդկային հերյուրանքին՝ անմարելի ու անծայր

1934.IV.12

Կարծում են նոքա, թե մի օր քո երգին նվազում կգա, —
Չգիտեն խեղճերը, որ դու նման ես երկրիդ գետերին.
Քանի կա լյառն Արագած և քանի աշխարհում դու կաս
Դժվար թե ցամաքեն երբեք ակունքները քո ջինջ երգերի...

19331934

Եթե փակվեն հավիտյան աչքերդ այսօր
Չե՜ս տրտնջա դու մահից, որ տանում է քեզ,
Գիտես, որ խեղճ է հավետ, անօգ ու անզոր
Մահը քո դեմ, քո ոգու՝ անխորտակ ու մեծ: —
Զի՝ ինչ տվել է կյանքում բնությունը քո
Աննինջ ոգունդու նրան արվեստով վսեմ,
Վեհ քերթությամբ զարդարունե՜տ ես տվել կրկին,
Իբրև ցնորք, իբրև երգ՝ անմահ ու լուսեղ

1934.IV. 12

Ինչ ունեցել է ժողովուրդը քո
Հնում, անցյալումլուսավոր ու վեհ,
Ինչ ունի այսօր, ինչ ցնորք ու խոհ
Ո՜ղջը հավաքել և քե՜զ է տվել: —

Տվել է, որ դու այդ ամենը այս
Օրերին խառնած, խոր հավատքով լի՝
Պարզես գալիքի ցնորքին անհաս
Եվ ընդմի՜շտ մնաս մեծ ու սիրելի: —

1933. VIII. 10

Դու գիտես, որ քո մատյանն այս վերջին
Ո՜չ թե օրերի համար ես գրել,
Այլ տարիների՜ հեռակա ու ջինջ,
Եվ գուցե, անգամ, դարերի նորեկ: —

Քանզի քո դարում ի՜նչ որ կար զգաստ,
Ե՜վ հուզումնավոր, և խորունկ, և վեհ, —
Դրել ես անմեռ մատյանում քո այս
Եվ ա՜յս է քեզ թափ ու թռիչք տվել: —

1933. VIII. 9

ՄՈՆՈՒՄԵՆՏ

Ես մոնումենտ կանգնեցի ինձ համար դժվար մի դարում,
Երբ կործանվում էր իմ շուրջը այն ամենը, որ բազմաթիվ
Տարինե՛ր, դարե՛ր էր կանգնելև անմա՜հ էր թվում աշխարհում:

Իմ մոնումենտն հյուսեցի երգերից ես խոր ու խրթին,
Խոհերից, որ բորբ են ու նոր, որ կյա՛նքն են կրում իրենց մեջ, —
Որ հորդելով բխեցին իմ դարի բորբոքուն սրտից: —

Ծնվեցի ես Ղարսում, սակայն՝ իմ հոգում արևն Իրանի
Հա՛ր հուրհուրաց, իբրև հին, հայրենի կարոտ մի անմար, —
Բայց հայրենիքը ոգուսբովանդակ աշխա՜րհը եղավ: —

XII.I.MCMXXXIV.

ԳԻՐՔ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ

ռուբայիներ, դիստիքոսներ
բեյթեր

19331934

ՌՈՒԲԱՅԻՆԵՐ

Ա

Այսպես՝ այս ուշ ժամին եկավ և մոտեցավ քո ոգուն
Իմացության, կշռույթների գիշերային անմահ բուն. —
Ախ, դեռ ինչպես ամենատես Իմաստո՜ւնն է այն ասել
Գիշերո ՜վ է ելնում որսի այդ թռչունը իմաստուն:

Բ

Ո՛վ իմաստուն, այդ շերեփով չի ՜ դատարկվի այս կաթսան.
Քանի՛-քանի՛ իմաստուններ և հանճարներ անսասան
Այդպես՝ միայն հայեցումո՜վ այն ձգտեցին դատարկել, —
Եվ ո՜չ միայն հատակն, այլևմակերե՜սը չտեսան: —

Գ

Դո ՜ւ ես միայն և միայն դու, ո՛վ պայքարող դու ոգի,
Որ հավիտյան հուրհուրալով, ինչպես խարույկ մորմոքի,
Վառում ես միշտ ու բորբոքում իղձ ու տենչանք անհագուրդ
Եվ չե ՜ս լինի դու երբեք մութ, որքան էլ մութը չոքի:

Դ

Այս խոհերի, այս գրքերի, այս մտքերի աշխարհում
Կա մի արև անեզրական, որ չի իջնում ու մարում.
Վառվում է նա լույսով անմար և ջեռ պահում մեր ոգին
Ստեղծագործ հրով անճառ՝ անգետ չարին ու բարուն: —

Ե

Մեր քերթությունը՝ մեր դարի ընթացքի հետ միասին՝
Առընչվելով մեր տենչերին՝ երգ է ասում մեր մասին.
Եվ լինում է երգը այնքա ՜ն բարձրահուն ու բարձրախոհ,
Որքան լինի դաշինքն այդ խոր, միաձույլ ու միասիրտ:

Զ

Դու Տերյանից սովորեցիր լսել տրտունջը ոգու, —
Ա ՜յն, որ մեր մեջ նվում է միշտ, գանգատվում ու մորմոքում.
Բայց արդ՝ քո մեջ ծայր է առնում ա ՜յլ մեղեդի մի անվերջ. —
Թումանյանի հուրն է անշեջ քո կրակը բորբոքում: —

Է

Ա՛խ, շռայլ է լինում ոգինլոկ մի ՜ անգամ իր կյանքում.
Երբ վառվելով, մոխրանալով՝ իր վախճանին է հանգում.
Լինում է միշտ դա լույս, անվիշտ և երջանիկ այն ժամին,
Երբ իր մահով՝ խինդով, ահով՝ ծնում է աստղ իր հանգույն:

Ը

Չի՜ շղթայվի մարդու ոգին ո ՜չ մի կապով արտաքին,
Եթե դարի, ժամանակի զրահ ունի իր հագին.
Կբարձրանա ու կկանգնի նա հավատով անսասան
Եվ կմնա գալիք կյանքում՝ անխորտակ ու ահագին: —

Թ

Ամեն պոետ՝ գալիս՝ իր հետ մի անտես նետ է բերում,
Եվ նետն առած, խոհակալածորս է անում երգերում.
Բայց դառնում է պոետ նա մեծ ոչ թե նետի՜ մեծությամբ,
Այլ նշանի՜ ահագնությամբ, որ հանճարներ է սերում: —

Ժ

Եղե՞լ է երբ, որ քո մտքում հուրհուրացող խոհ մի խոր
Գրի առած՝ լինի այդքա ՜ն ինքնաբավ ու այդքան նո ՜ր. —
Ա՛խ, բույր ունեն խոհերը մեր, ունեն կշիռ, ունեն խորք,
Բայց գրքերում դառնում են լոկցոլք ու ցնորք հեռավոր: —

ԺԱ

Զգում ես, որ՝ անհուն ու խոր՝ ինչպես մի հանք անսպառ,
Բացվում է հար, ահով, դժվար, ու խորանում քո ոգին.
Դեռ ի՛նչ գանձերանհուն, անծիրպիտի հանես դու աշխարհ,
Եթե անդուլ կյանքիդ վրա անդուռ գիշեր չչոքի: —

ԺԲ

Առուներով, գետակներով, վտակներով անհամար
Հորդում են հար ու կուտակվում քո մեջ խոհեր ու գանձեր.—
Այդպես գետե՜րն են գոյանում վտակներից աննշմար,
Անհատնելի ու անդադար, անկերպարանք ու անձև: —

ԺԳ

Խոհն անդադրում է կուտակվում, անկշռելի ու անտես.
Չի՛ ենթարկվի նա հսկումի, որքան էլ հունը բանտես. —
Բայց ինչքա ՜ն էլ հախուռն զգաս դու կուտակումը ոգուդ
Երգերիդ բերքը հնձելիս պետք է դու քեզ կաշկանդես: —

ԺԴ

Նրանք գալիս են միշտ լուռ, պատահաբար ու անձուկ.
Եվ ո՛չ մի խոհ չի գալիս, երբ տարաժամ ես կանչում.
Սիրուհիներն են այդպես այցի գալիս մեզ հաճախ
Անակընկալ, ինչպես կայծ, որ թռչելով է խանձում: —

ԺԵ

Ո՛վ իմանա, ե՞րբ է մարդ դառնում այսպես իմաստուն.
Հասակի՞ց է արդյոք այդ, թե ճանապա՞րհդ է ազդում.
Այդպես ցողո՜ւնն է լցվում հատիկներով ոսկեհատ. —
Օ՛, հանճարե՛ղ ակընթարթ, դու ընթացք եսու ոստում: —

ԺԶ

Հե՛յ, անցյալի երգասաննե՜ր, որքա՞ն եք դուք երազել,
Որ մարդկային կյանքը դառնա երգի պարտեզ մի լուսե.
Հասնում ենք մենք ահա շքեղ այդ օրերին երազած, —
Չե՛նք մոռանում սակայն մենք ձեր գործն ու վաստակը վսեմ:

ԺԷ

Արևմուտքում, Գուտենբերգի հայրենիքում հարազատ,
Խարույկներ են վառում այսօր, այրում գրքեր բյուրհազար.
Այսպես՝ նրանք, որ սրբազան արշավանք են քարոզում
Ընդդեմ երկրի մեր հոյաշենդառնում են հոն ու գազան:

ԺԸ

Ո՛վ երգիչներ մեր մե՛ծ երկրի, եղե՜ք զգաստ ու արթուն.
Տրված է ձեզ երգել խինդը և աշխատանքը մարդու.
Մե՛ծ Հայնեի հայրենիքից երգի ոգին վտարվեց
Դո՜ւք պիտի արդ բորբոք պահեք քերթությունը զվարթուն: —

ԺԹ

Ո՛վ Արևմուտք, որ դարերով հայրենիքն ես եղել մեծ
Հանճարների, — դարձել ես արդ խժդժությանց մի կրկես.
Բայց տեսնում է հայացքը մեր հրդեհներում այդ ահեղ
Այգաբացեր անեզրական, որ դու կրում ես քո մեջ: —

Ի

Հորիզոնի վրա կրկին ամպեր են մութ ծանրանում,
Մա՜հն է կրկին ոխակալել՝ մռայլ նստած դարանում.
Պատրաստվում են անկում կարդալ մեր աշխարհին հոյաշեն
Չե՛ն հասկանում սակայն, որ մեր հաղթանա՜կն է նորանում:

ԻԱ

Վերջին անգամ պատմությունը, մի թռիչքով գեղեցիկ,
Մեր ձեռքերով փորձեց մի նոր մարդկային կյանք կառուցի,
Կրկի՜ն ահա հավաքվում են, որ արյունով ու հրով
Կյանքը հրեն ետ՝ դեպի հին օվկիանոսը սառույցի:

ԻԲ

Չի՛ ընթանում սակայն երբեք պատմությունը դեպի ետ.
Ի՜նչ որ կյանքում վեհ է ու լավմեր մե՜ջ է արդ ու մեզ հետ.
Գազանային ոհմակներով ինչքան էլ գան պիտի լոկ
Արագացնեն մա՜հն իրենց սևու չքանան առհավետ:

ԻԳ

Մենք քանդեցինք, կործանեցինք աշխարհը հին իր հիմից,
Կամքը մարդու ստեղծագործ կուտակեցինք մենք ի մի. —
Էլ ի՛նչ պատնեշ կարող է մեզ մեր ընթացքից բաժանել,
Երբ մեր ոգին բանտից անել անդարձ հանել ենք հիմի:

ԻԴ

Պատմությունը տվել է մեզ ուսուցիչներ երեք մեծ.
Մեկըդեռ հին կապանքներում միտք ու ընթացք մեզ տվեց
Մյուսն եկավ ու կործանեց կապանքները մեզ գերող, —
Կերտում է կյանք նրանց հունով Ուսուցիչը մեր երրորդ:

1934.II.IV

ԴԻՍՏԻՔՈՍՆԵՐ

Auf, ihr, Dichtichen, frisch
GOETHE

I

Մա՜րդ, բարձրախոհ դու եղիր, պայքարի՜ր դարիդ առընթեր,
Բայց քնքշությունըդ երբե՜ք քեզ առաջնորդ չկարգես: —

II

Սի՜րտ, քնքշությո՜ւն, սանտիմե՜նտ, — ե՜րգ, և՜ ցնորք, և՜ թախիծ
Ո՞նց ապրեցիր աշխարհում, այս ահեղ դարում դու, Տերյա՛ն: —

III

Երգդ թեթև էր, — ասում ես, — և կյանքդ միայն դժվարին էր.
Բայցհավատա՞նք մենք արդյոք, որ «թեթև էր արվեստդ՝ խնդում»: —

IV

Նուրբ էր արվեստդ, չքնաղ, — բայցմեր դարում հարկավոր էր
Ո՜չ թե սրտի քնքշություն, այլոգու կորո՜վ ու պայքար: —

V

Կա Մեծարենց, կա Տերյան, — և բազում ուրիշ պոետներ կան,
ԲայցԹումանյա՜նն է անհաս Արարատը մեր նոր քերթության: —

VI

Մեր պատմության դառնաշունչ, չար ու խորշակ գիշերում
Ո՞նց է ծաղկել զվարթուն մեր քերթությունն հնամյա: —

VII

Վարժ ու հմուտ վարպետներ, ճորտ հանճարներ անանուն
Վառ և անմար են պահել մեր քերթությունն հավիտյան: —

VIII

Երգը այնժա՜մ է միայն քերթողի՜ց իր և դարի՜ց իր անցնում,
Երբ առընչվում է կյանքին հուր միջուկով իր անանց: —

IX

Ինձ զազրելի՜ է ընդմիշտ այդ խղճուկ, գավառացի վիպասանը,
Որ տիեզերք է կարծումիր գավառը խեղճև իրե՜ն: —

X

Ո՜չ ակունքները Դելփյան, ո՛չ կախարդանքը Պանի
Չեն հռչակի քեզ պոետ, եթե խորթ է ոգուդառօրյան: —

XI

Այգը բացվեց աշխարհում, երբ դու դեռ քերթող էիր լոկ, —
Այժմ կեսօր է արդենժա՜մ է դառնաս իմաստուն: —

XII

Վա՜ղ արթնացիր, սերմնացան, — այս պատվերը հնո՜ւնց քեզ տրված է.
Բայց ունե՞ս աչքեր սրատես, որ մթնում հերկերը տեսնես: —

XIII

Դու այս մեծ այգում բարձրացար. — ունեցի՜ր աչքեր սրատես,
Որ աճես այգին առընթերև կըդառնաս դու անմահ: —

XIV

«Փոխելն է կյանքի կարևորը» — բարբառել է մեր մեծ ուսուցիչը.
Անսալով խորհուրդին նրա՝ պոետները... հանգերն են փոխում: —

XV

Ով միամիտ երգիչներ, որ կարծում էիք, թե դուք եք
Սեր կյանքում ուղիներ հարթումերբ կյանքն էր ձեզ տաշում ու հարթում:

XVI

Ձիրք՝ քեզ Իրա՜նը տվեց, խոսք՝ Նաիրին հնամյա, —
Բայց Հոկտեմբե՜րը կոչեց քեզ հանճարեղ բանաստեղծ: —

XVII

Դո՜ւք դարձրիք ինձ հարուստ, և լցրիք ավյունով հեք ոգին իմ,
Կյա՜նք, և դաշինք, և՜ խոհեր, — գործ ու պայքար ընդհանուր:

XVIII

Ի՜նչ որ գտնես այս գրքում, ի՜նչ մտածմունք ու խորհուրդ
Ողջը հանած համարիրքո օրերի մատյանից: —

XIX

Քո հանճարո՜վ բարձրացար դու դարից քո, կյանքից, քեզանի՜ց իսկ. —
Ո՞նց քո ոգին չմեռավեղկ ու չնչին Վայմարում: —

XX

Երբ փոթորիկը պայթեցամպրոպից սարսեց Իմաստունը. —
Չըմբռնեց, որ քայլ է դա միդեպի դաշնությունն իր ուզած:

XXI

Դեմ ելան իրար մի անգամհանճարեղ պոետն ու ռազմիկը. —
Ճանաչեց մարդուն, հանճարինհանճարեղ ռազմիկը միայն: —

XXII

Հասկացավ ռազմիկը, որ դուիր կոփած աշխարհի մարգարեն ես.
Չըմբռնեց քո ոգին, որ նաճանապարհ է հարթում քեզ համար:

XXIII

«Ո՜չ կա միջուկ առանձին, ո՜չ կեղևդրանք միասին են». —
Դա՞շն էին սակայն իրար հետքո կեղևն ու միջուկը, Վարպե՜տ: —

XXIV

Դու ձգտում էիր դաշնության, երբ անդա՜շն էր շուրջդ կյանքը
Ա՜յս է ահա, որ հնումսիզիֆյան աշխատանք են կոչել: —

XXV

Մեծ դաշնությունը ոգուդո՜ւրսը, կյանքո՜ւմ է կոփվում. —
Դաշն է ոգիդ աշխարհինայդ մարտին մասնակից ես եթե:

XXVI

Սեր, և՜ պայքար, և՜ քնար, — միասի՜ն եք դուք, միասի՜ն եք. —
Դղյակներո՜ւմ է ապրում երգը՝ սրից առանձին: —

XXVII

Կարո՞ղ ես քեզ կոփել այնպես, որ քո մեջ ամփոփես անցյալը,
Բայց և լինես ներկայումնոր, քան նորերը բոլոր: —

XXVIII

Ո՛վ հանճարներ վիթխարի, — Դա՜նթ, Հոմերո՜ս, Ալեքսա՜նդր, —
Ձե՜րն էր արոտն երեկվա, — ձե՜րն է և հունձքը վաղվա: —

XXIX

Ուզո՞ւմ ես բարձրանալ քո դարից. — ուրեմն ոգով դու պիտի
Թե՜ անցյալը զգաս հարազատև թե նոր լինես ներկայո՜ւմ: —

XXX

Ֆավն, ու նիմփեր, ու սրինգ, — երգ և տավիղ քաղցրաձայն...
Մի՞թե աղբյուրդ չունե՞րտիղմ ու թախիծ, Ապողո՜ն: —

XXXI

Դափնիս ու Քլոյա... Հիմա մեզ համար մեռած մի լեգենդ է
Սերն ու մորմոքը ձեր ջինջ, — էլ ինչո՞ւ է ձեր վեպը հուզում:

XXXII

Ոնց իմանար Հոմերոսը, որ կործանվի երբ Տրովադան
Քեզ է ավար մնալու ողջը, «թշվառ Թերսիդես»: —

XXXIII

Դու արձագանքն ես լսում այսօրվա մարտերում խոսքերի այն.
Որ Թերսիդեսն է ասել զորքերի առաջ դեռ հնում: —

XXXIV

Ոչ Աքիլլեսը մարմար, ոչ լուսե Պատրոկլը, ոչ Ուլիսը, —
«Բութ» Թերսիդեսն էր անմահ քո հերոսը միակ, Հոմերոս: —

XXXV

Ա՛խ, արթնանում է հաճախ ձևըմեռած համարվող. —
Կյա՜նք, քո ծիլերը հաճախհին կերպարանք են հագնում: —

XXXVI

Դուք սավառնում էիք վեր, կյանքը՝ տավիղ անվանում, —
Բայցձեր կյանքում և երգում կա՞ր դաշնության արդյոք հետք:

XXXVII

Ո՜վ կամենում է, որ իր ծնունդից սկսվի այս կյանքը
Թող իմանա՛, որ իր հետայն կմեռնի հավիտյան: —

XXXVIII

Մի՜շտ էլ կենտրոն է եղել մարդը կյանքումև կարծել է,
Որիր ներկա՜ն է տալիս միտք ու իմաստ անցյալին:

XXXIX

Լա՜վ իմացիր, որ եթե դու ուզում ես մի օր չտևել
Քեզ լոկ օղա՜կ համարիր, — և ո՜չ թե սկիզբ կամ վախճան: —

XL

Շա՜տ էր հարուստ խոհերով, հույզերով ու հրով իմ դարը. —
Կույրն ու հիմարը միայն կարող էր մնալ ընչազուրկ: —

XLI

Քո ժամանակը ուներ խոհամենի՜ց ավելի, —
Բավ էր կապվել նրա հետ, որ դառնայիր իմաստուն: —

XLII

Շա՛տ գաղտնիքներ բացվեցին, որ երեկ դեռ մթին հանելուկ էր,
Տաղտկալի՞ դարձավ արդյոք կյանքը. — ո՜չ, խորացավ ավելի: —

XLIII

Խոր ու խրթին խնդիրներ, որ երկնում էին հանճարները
Պարզ ու հատու լուծվեցինբիրտ ու անհաշտ պայքարով: —

XLIV

Ա ՜յն, որ մտքով ձգտեցիք դուք հասկանալ ու հայել, —
Մենք պայքարո ՜վ լուծեցինքև տիրացանք աշխարհին: —

XLV

Դու կարո՞ղ էիր ըմբռնել, որ հարցը «էության և ձևի» —
Հարց է հողի ու հացիև լուծվում է անհաշտ պայքարով: —

XLVI

Դարը մեզ մուրհակ է տալիս, — թայց այդ փակ մուրհակի հատուցումը
Սերունդնե՜րն են ճշտում ապագաև շատե՛րն են սնանկ հռչակվում:

1934. IV. 1618

ԲԵՅԹԵՐ

Ա

Ո ՜վ երգասան, կյանքդ եթե երգ ու գինի էր, —
Քանի՞ մարդու կյանք քո դարումվերքի սինի էր: —

Բ

Դու ասացիր՝ հող կդառնան շահ ու նոքար, Հաֆի՛զ, —
Ինչո՞ւ էլ դու կին սիրեցիք, ռանգ ու ռուքար, Հաֆի ՜զ: —

Գ

Կյանքի իմաստը գինու մեջ ու ջանի մեջ դու փնտրեցիր, —
Բայց, ո՜վ Խայամ, կինն ու գինին քյուլհանի մե՞ջ դու փնտրեցիր: —

Դ

Ոսկեզօծել է բազում շահերի քո շահիրական ջանքը, Ֆիրդուսի,
Բայց չեղա՛վ մի շահ, որ ոսկեզօծեր քո անօգնական կյանքը, Ֆիրդուսի՜: —

Ե

Շահնշահերի արշավանքների գովասանքը բորբ
Չսկեզօծեց ո ՜չ քո մահը խեղճ, ո ՜չ քո կյանքը որբ:

Զ

Խոսքդ եղավ զառ ու զառբաբ, Սայա ՜թ-Նովա, —
Բայց չունեցա՛ր յար ու շարբաթ, Սայա՜թ-Նովա: —

Է

Ոսկե բառեր, անգին քարեր, լալ ու գոհար շարել ես դու. —
Քեզ միայն քո յարն է վառել, — քանի՛ յարեր վառել ես դու: —

Ը

Ո՞ր շահն ունի այդքան ոսկի ու անգին քար, Սայա՜թ-Նովա, —
Չի՜ ունեցել քեզ պես շռայլ խալխը՝ նոքար, Սայա՜թ-Նովա: —

1934. IV., 1618

ՏԱՂԵՐ ԵՎ ԽՈՐՀՈԻՐԴՆԵՐ

ՏԱՂ ՍԻՐՈ

ՁՈՆՎԱԾ ԱՊԱԳԱՅԻ ՊԱՐՄԱՆԻՆԵՐԻՆ

Ա

Յուրաքանչյուր անգամ, երբ գարունը բացվում է
Եվ նոր կյանք է մտնում նոր մի սերունդ
Արեգակը թվում է ծնծղա և երկիրը բուրում է
Անկրկնելի բույրով բոլոր պարմանի սրտերում: —

Յուրաքանչյուր անգամ և ամենա՜յն ուրույնությամբ,
Յուրաքանչյուր անգամ տարբեր ու առանձին,
Յուրաքանչյուր անգամ անհո՛ւն մի թարմությամբ,
Եվ յուրաքանչյուր անգամանծի՛ր...

Ո՛վ դու, որ առաջին անգամ իբրև քե՜զ ընծայած
Եվ միայն քե ՜զ համար սահմանած մի բարիք
Ընդունելու ես կույսի խոստումնալից հայացքը
Քո օրերի դժնյա ճանապարհին, —

Որ իբր տոթ ողկույզ՝ ճմլելու ես շրթերը
Եվ գգվանքները դեռ դաշն քո ընկերուհու
Ահավասի՜կ երգում եմ ես մեղսական քո սերը,
Իբրև հավերժական խորհուրդ...

Բ

Մեզ բոլորիս համար սահմանված է վերուստ
Մի քնքշաբույր գարուն անվերադարձ,
Երբ յուրաքանչյուր վայրկյանը և՜ գյուտ է, և՜ կորուստ,
Ե՜վ դաշտ է արևանիստ, և՜ խավարով հղի մի անտառ: —

Եվ դո՜ւ, որ մտնելու ես արևային քո դաշտը՝
Քաղելու վարդեր ու մանուշակներ
Փա՛ռք քեզ, եթե լինես քո օրերի հետ դաշն
Եվ օրերիդ հանդեպ երկաթյա քղանցք չհագնես...

Եթե երիտասարդ լինես ո՜չ միայն սրտով քո,
Ո՜չ միայն մարմնով և ոգու անգիտությամբ,
Այլև յուրաքանչյուր քայլափոխիդ քո հետքով
Ժամանա՛կը քայլե և ողջունե քո երթը՝ խնդությամբ: —

Որովհետև որքան էլ գարունըդ հուրհուրա
Եվ դափնիներ ցանե ճանապարհիդ անցած
Պարտավոր ես, ո՛վ երիտասարդ, դու ինքդ նրան
Ոսկեզօծել սիրով անագորույն և ընթացքով պայծառ...

Գ

Ուրեմն քայլի՜ր թեթևաքայլ քո դաշտով գարնանային
Եվ թո՜ղ գարունը քայլե քո հետքերով,
Եվ անվախ դու, ո՛վ երիտասարդ, ապագային նայիր՝
Վայելելով պտուղը ռոշնական քո առաջին սիրո:

Եվ վայելելով պտուղը ռոշնական քո առաջին սիրո՝
Կարո՞ղ ես չզգալ դու, որ հետզհետե
Հանձնվում է քեզ կյանքըև դու
Պարտավոր ես քո հաղթ ուսերից այն գետին չնետել: —

Որովհետև կամո՜ւրջ է քո սերը, և ո՜չ երբեք եզերք,
Եվ վարդերը սիրույդ մարգագետնի խոստումներ են ունայն
Եթե սերը հողե ընկերուհուդ չդառնա ցոլքը սեգ
Այն վիթխարի ու վսեմ ադամանդի, որ տալիս է մեզ կյանք…»

1933. II. 24

ՏԱՂ ԵԿՎՈՐՆԵՐԻՆ ՈՂՋՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ողջո՛ւյն ձեզ, ողջո՛ւյն ձեզ, ո՛վ անծանոթներ,
Որ գալիս եք անվերջ ու անվերջ մտնելու այս հին դարպասներից,
Գալիս եք միշտ ու հավիտյան և բերում եք ձեզ հետ
Պարգևներ անհուն ու անհատնում և, ո՛վ գիտե, թե ի՛նչ բերքեր անտեսնելի...

Յուրաքանչյուր վայրկյան մտնում եք մեր տունը,
Մեր հինավուրց պարտեզը, որ դեռ բազմաթիվ
Անբեր ճյուղքեր ունի, և ուր խնդությունը
Չի իջնում, իբրև ցող, կամ երկնային բարիք, բոլորի ճակատին: —

Այս հինավուրց պարտեզը դեռ խառն է ու խռիվ
Եվ անգամ ծառը գիտության
Պահանջում է ջանք ու խոնջենք, որ ճյուղքերը ծռի
Եվ մատուցե պտուղներ վայելքի և ոստեր իմաստության: —

Եվ խոնջենքից անքուն, և տքնությունից բացի
Արյամբ ու դժնությամբ է, որ յուրաքանչյուր ճյուղքը
Հառնում է խավարից և նայում լուսաբացին՝
Ընծայելով կաթիլ առ կաթիլ իր դառնագին հաճույքը: —

Եվ որքա՛ն դեռ, որքա՛ն դեռ ջանքեր են հարկավոր,
Եվ որքա՛ն տքնություն ու անկարելի խոյանք,
Որ պարտեզի յուրաքանչյուր բուռ հողը դառնա արգասավոր
Եվ երջանիկ դառնա մեր կյանքը...

Քայլերով երկաթյա և անդրդվելի եկե՜ք ուրեմն, ո՛վ դուք,
Նե՜րս խուժեք գնդերով խուռներամ այս հին դարպասներից,
Եվ թող ձեր երթը հսկի ապագայի Ղովտը,
Որ երբե՜ք դուք ետ չնայեք՝ ձեր լեռան կեսին հասնելիս...

Որ անխախտ ու հաստատ ընթանաք այս ուղին անծայրածիր,
Այս ճանապարհը՝ ձեզ ի վերուստ սահմանած, —
Որ այնքա՛ն հոգնությամբ ճաշակած ձեր հանապազօրյա հացը
Ունայնության սաղմով չդառնանա...

1933. II. 25

ԵՐԿՐՈՐԴ ՏԱՂ ԵԿՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Դուք գալիս եք աստղերի նման և ցորյանների նման.
Ալիքների նման անեզր օվկիանի,
Գալիս եք ճաշակելու ունայնություն ու մահ,
Ե՜վ տրտմություն, և՜ վիշտ, և ոգու դառնություն աներջանիկ: —

Բայց գալիս եք դուք ընձեռելու այստեղ,
Իբրև բախտ անմահական և բեղմնավոր բարիք
Ա՜յն, որ չունի ցորյանը, և չունեն աստղերը
Ստեղծելու հմա՜յքը հոյակապ ի վերուստ մեզ տրված այս ճանապարհի

Թեև գալիս եք դուք ալիքների նման և աստղերի
Ձեր ճանապարհի՜ն, ձեր կոչումի՜ն, ձեր ընթացքի՜ն անգետ

Բայց լինելու է ձեր երթը այս դժնի ու լուրթ ափերին
Արևներից, աստղերի՜ց ավելի ուրույն ու բարձրականթեղ...

1933. II. 25

ՏԱՂ ՁՈՆՎԱԾ ԽԻԶԱԽ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԻՆ

Ահավասիկ հագած ուղևորի զգեստ,
Եվ ձեռքիդ ցուպ առած, և ուսիդ մախաղ
Դու գնում ես դեպի հեռուները վսեմ,
Եվ կորովի է ոգիդ, և դեմքդ հանգիստ է, և հայացքդ՝ կապույտ ու խաղաղ: —

Թե ի՛նչ մաքառումի, կամ ի՛նչ չտեսնըված
Հեքիաթային ու բարձր մեծագործության
Ճանապարհ ես ընտրել, — մեզ կպատմես միայն
Վերադարձիդ, եթե վերադառնաս և ոտքդ չդիպչի փորձության: —

Եթե վերադառնասհայացքներում քո լուրթ
Դու կբերես անհո՛ւն հորիզոններ,
Անհայտ հեռուների օվկիաններ կապույտ,
Եվ գետերի ընթացք, և լեռների շղթա, և հողմերի պտույտ՝ բեղմնավոր ու զորեղ...

Քո ոտքերի վրա դու կբերես հետքեր
Ո՜վ գիտե, ինչպիսի՛ արահետների,
Ուր չի կոխել երբեք ուղևորի ոտքը,
Ուր թերևս դու տեսել ես արևը՝ գիշերի մեջ՝ շռայլ ու անհատնելի...

Եվ քո լեզվի վրա, ճաշակելիքի,
Դու կբերես, ո՛վ գիտե, ինչպիսի՛ քաղցրություններ
Ի՛նչ հյութերով արդյոք դու կլինես լիքը,
Եվ որպիսի՛ թույներ կընդունես

Քո ռունգներում անմահ բույրե՛ր դու կբերես,
Որ թերևս և ո՜չ մի մահկանացու
Դեռ չի շնչել կյանքում, որ թերևս
Կենսատու են, կամ, գուցե, մահացու: —

Եվ քո ուղևորի արթուն ականջներում
Դու կբերես ձայնե՛ր գերերկրային,
Անապատի ձայներ ու անտառների, ձայներ, որ թաքնվում են ու կանչում են հեռուն,
Ե՜վ սողունի ձայներ, և կրիայի...

Այս երգս քե՜զ եմ ձոնում, ո՛վ ճանապարհորդ,
Ո՛վ անհայտ հորիզոնների զննիչ, —
Ընթացի՜ր, գնա՛ քո ուղին, և լինի թող այն քարքարոտ,
Անվհատ թո՜ղ լինի ոգիդ և կարոտդ թո՜ղ լինի աննինջ: —

Հազար քարավանի բեռներից ավելի
Հարուստ կլինի ոգիդ վերադառնալիս,
Իբրև բարիք՝ կբերես բաղձանք անբավելի,
Կպարգևես նրանց, որ ցանկացան քեզ մահ և կորուստ դառնագին

Իսկ եթե ընկնես ճանապարհիդ և չվերադառնաս, —
Օ՛, մեռնելուց առաջ, վերջի՜ն ժամին,
Քո ռունգների՜ց, քո սրտի՜ց, քո հետքերի՛ց հառնած՝
Քեզ կողջունեն օրերդև՜ անցյալդ, և՜ ներկադ, և՜ գալիքդ միանգամից

Եվ կոպերիդ ներքո շռայլությամբ վերջին
Արևը իր բույրը կվառե,
Իսկ ժամանակը, որպես հավերժական երգիչ
Կշշնջա անմահական բառեր

1933. II. 27

ՏԱՂ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Եթե հիվանդ ես դու և տկար է ոգիդ,
Եթե հոգնությունն է երգում քո երակներում
Այս երգս քեզ չի՛ ամոքի,
Քանզի ապրողների՜ն է միայն երգը բարիք բերում: —

Բայց դու կարող ես լինել անեզրությա՜մբ տկար,
Եվ տխրությունը, որ բարիք է բարձրագույն և ծնվում է ոգու կարոտից
Կարող է ծանր լինել քո ուսերի համար
Եվ դժնի տենդ դառնալ, իբրև մշուշ իջնել, և աչքերդ գրկել փարոսից

Եթե տխրությամբ ես տկար և ոգու անեզրությամբ,
Եթե հիվանդ ես դու երգի կարոտով
Ես քեզ ապաքինում և օգնություն կտամ,
Եվ դու ոտքի՜ կելնես, և կողջունես այս երգս քո վիշտը փարատող: —

Ապա կընկնես ինձ հետ ուղի աղետավոր,
Եվ քեզ հետ միասին, ո՛վ կարոտի եղբա՛յր,
Մենք կընթանանք անխոնջ դեպի կարոտ մի նոր,
Եվ դժնությունը մեր մեզ կթվա չեղյալ

Բեղմնավո՛ր է այսօր մեր մարգագետինը,
Մեր հրկիզված արոտը որքա՛ն արգասավոր, —
Ո՞ւմ համար է այսօր, որ հորիզոնը մթին է,
Ո՞ւմ համար է արեգակը դժնի, ո՞ւմ աստղն է այսօր գիսավոր

Նրանք շրջում են այսօր հիվանդ ու անբուժելի,
Եվ մաքառումը նրանց ընդդեմ մահվան
Մաքառում է արդե՜ն մահացող, ի վերուստ շինված ուժերի.
Օ՛, մահու պարտված հիվանդնե՜ր, մեր օրերի գրքում ձեզ համար միայն մա՜հ է գրված...

Դուք դժվար եք մեռնում. և ձեզ համար այն ո՛վ է,
Ո՞ր գուսանը թշվառ ու մահատիպ,
Որ ունայն նվագների ավյունով
Պիտի կյանք սրսկե ձեր ցամաք երակները, և ձեր մեռյալ սրտերը-հուսո հատիկ...

Դուք դժվար եք մեռնում, մաքառումով, ահով,
Եվ օրերի այս բուռն օվկիանում,
Եթե հնար լինիսուզվողների նման չէի՞ք արդյոք,
Մեր սրտերից կախվի, որ մեզ էլ՝ ձեզ հետ միասին՝ քաշեիք անդունդը...

Բայց ձեզ համար ունենք մենք ձեռքերում մեր պիրկ
Օ՛, դանակ պողպատյա, և ո՜չ երգի հարված, —
Օ՛, անսացե՜ք ուրեմն այս կարոտի երգիս,
Ոգինե՜ր ըմբոստ ու կարող, վաղվա հրով վառված

Ձե՜զ եմ ձոնում այս երգս, ո՛վ դուք, որ այսօրվա
Մեր խնդության, մեր երգի, մեր փառքի արշալույսին,
Գալիք այգաբացի կարոտի տակ կորված՝
Ընթանում եք երգիս հետ միասին, —

Եվ թեկուզ լինում եք դուք երբեմն ծանրաբեռնված
Կարոտով, որ նման է հիվանդության, —
Այս տողերով, վսեմ այս դեղով կազդուրված՝
Դիմեցե՜ք դեպի անհայտ հեռուներըև հեռուները ձեզ անմահությո՛ւն կտան

1933. II. 28

ՏԱՂ՝ ՁՈՆՎԱԾ ԳՐՔԵՐԻՆ

Օ՛, գրքերի աշխարհըտիեզերք է անեզր: —

Արևների նման բազմապիսի,
Ե՜վ աստղերի նման, և շողերի
Ես սիրում եմ գրքերը, որ աշխարհի մասին
Բարբառում են անձուկ ու մտերիմ:
Տարփանքով, ինչպես պատանին,
Որ սիրում է իր լույս ընկերուհուն փարվել
Ես սիրում եմ գրքերը թե՜ նոր, թե՜ հին,
Թե արվեստով գրված, թե՜ անարվեստ:
Բայց և կամքով անշեղ, ինչպես ղեկավարը,
Ինչպես ա՜յրն է հասուն ձգտում սիրած գործին, —
Ես սիրում եմ գրքերի աշխարհը,
Իմ խոհերի վսեմ այրուձին: —

Նրանք շա՛տ են ու բազմապիսի, տարբեր ու գունագեղ,
Ծնված զանազան դարերում ու երկրներում,
Յուրաքանչյուրը բերում է մի առանձի՜ն պարգև,
Յուրաքանչյո՜ւրն իր մեջ մի աշխարհ է կրում: —
Մեր կյանքի երկար ճանապարհին
Հանդիպում են նրանք հետզհետե,
Եվ դառնում են ընկեր ու մտերիմ,
Կամ մնում են անցած տարիների ետևը:
Ուղեկից են դառնում մինչև ի մահ
Մի քանիսը միայն անդավաճան հավետ, —
Եվ այնպիսի գրքեր կան, որ չարքերի նման
Հալածում են մեզ մինչև վե՜րջ:
Գրքեր կան, որ կյանքում մի ակընթա՜րթ միայն
Մեզ ժպտալով՝ անցնում են ու կորչում,
Բայց նրանցից մնում է մեր սրտերում մի բան,
Որ տարինե՛ր ենք մենք անրջում:
Գրքեր կան, որ խոժոռ են ու խստադեմ,
Ինչպես ուսուցիչը, կամ առաջնորդը, —
Եվ այնպիսի՜ գրքեր ես գիտեմ,
Որ համրերի նման անհաղո՜րդ են:
Աղջիկների նման սեթևեթ
Կան կարկաչուն գրքեր, որ հանդիպում են մեզ,
Հրապուրում, գերումև մոռացվում հավետ

Следующая страница