Չարենց Եղիշե՝   Երկիր Նաիրի, Երևանի ուղղիչ տնից

Ժամը չորսը կլիներ, երբ ժողովը վերջացավ:

«Պ. Մարուքեն ևԿարո Դարայանը. լա՛վ գտել էին իրար այդ «էշի գլուխները», ինչպես կնքել էր նրանց Արամ Անտոնիչըդպրոցի տեսուչը: «Մի մատ յուղ» էին դարձել վերջին օրերում Նաիրյան այդ քաղաքում այդ երկու պարոնները: «Խուփը գլորվելգտել էր պուտուկը» — ասում էր նրանց մասին տեր Հուսիկ քահանանԽաչագողը: Բայց պ. Մարուքեն, այսպես թե այնպես, էլի «իրենց շունն» էրվերջին հորջորջումը պատկանում էր իրեն՝ վարսավիր Վասիլին, — իսկ ո՞վ էր այդ նոր «կապից կտրածը», այդ, ինչպես ասում էր նրա մասին Արամ Անտոնիչը–«Մոսկովներում փչացած անասունը»: Ո՞վ էր, այո՛, այդ հիմար պարոնը, որին հասակավոր քաղաքացիներն էին միայն հիշում փողոցներում վեգ խաղալիս և որը վերադարձել էր ահա իր հայրենի քաղաքը, որպես օտարական, որպես անառակ որդի: Ո՞վ էր նա, ինչո՞վ էր զբաղվում, ո՞ւմ հացին էր յուղ քսումահա հարցեր, որոնցով հետաքրքրվում էին Գեներալ Ալոշից սկսած մինչև վարսավիր Վասիլը: Վարժապե՞տ էր նա, բժի՞շկ, ինժենե՞ր. Չէ. — աբլակա՞տ էր, չարչի, «լամպի շուշա՞» — ո՞վ իմանար: Ահա բնական հարցեր, որ, մանավանդ վերջին հետաքրքիր թյուրիմացությունից հետո, տալիս էին իրենց հետաքրքիր քաղաքացիները: Հարցեր, սակայն, որ մնում էին մութ, մնում էին անպատասխան: Մնում էին անպատասխան այն հասարակ իմաստով, որ հազար ու մի պատասխան էին գտնում զանազան ուղեղներում՝ նայած տվյալ ուղեղի ցանկությունն ու խառնվածքին: Օրինակ, վարսավիր Վասիլի ուղեղում այն կարծիքն էր նստել, որ Կարո Դարայանը ոչ այլ ինչ է, եթե ոչ — «քամի թռցնող», իսկ թե ինչ է բանակում «քամի թռցնել», — հարկավոր էր իրենից իմանալ: Այնինչ Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը տրամադիր էր հակառակը կարծելու. — ո՛չ թե «քամի» թռցնող՞ է Կարո Դարայանը, ասում էր նա, այլ «քամի ուտող»… կամ, բառացի՝ «քամի կուլ տվող», իսկ թե ի՞նչ քամիներ էր ուտում, կամ կուլ տալիս Կարո Դարայանըայդ էլ հարկավոր էր Հաջուց հարցնեի: Եվ, եթե հարցնող լիներ-նա, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, այդ պատկառելի նաիրցին, շատ պատկերավոր կերպով կբացատրեր, թե ի՞նչ է հասկանում ինքը «քամի» ասելով: «Ատ քամինեդ ստամոքսի մեջ կշինվին... անուշահոտություն կըսեն անոնց էրզրումցիք...»-կասեր, քահ-քահ ծիծաղելով, հայտնի անգլիագետը: Բայց հարցը, իհարկե, հիմնովին փոխվում և միանգամայն «իրական» հողի վրա էր դրվում, երբ վարսավիր Վասիլի և Հաջի Օնիկ էֆենդու շնական ուղեղներից տեղափոխվում էր Գեներալ Ալոշի, Մազութի Համոյի, բժշկի, Օսեփ Նարիմանովի, կամ ընկ. Վառոդյանի «գործնական» ուղեղները: Այս հարցը միանգամայն տարբեր բնույթ էր ստանում վերջիններիս ուղեղներում: Ամենից առաջ շատ բան ուներ ասելու Արամ Անտոնիչի, դպրոցի տեսչի ուղեղը այն պարզ պատճառով, որ նա, Արամ Անտոնիչը, նախ՝ հարազատ «քեռին» էր Կարո Դարայանի, և ապա` նա, Արամ Անտոնիչը միայն գիտեր, տեղեկություններ ուներ ստացած, թե ինչո՞վ էր զբաղվում իր «եգանը», այսինքն մորեղբորորդին, Մոսկվայում ու Բաքվում: Այո՝ նախ Արամ Անտոնիչը և ապա Մազութի Համոն: Գրել էր, ամենից առաջ Արամ Անտոնիչին էր դրել իր անարժան սանիկի «տխմար արարքների» մասին Արամ Անտոնիչի հարազատ եղբայրըԳարասիմ Անտոնիչը, որ գլխավոր հաշվապահի պաշտոն էր վարում «Լույս» նավթարդյունաբերական ընկերության կենտրոնական վարչության Բաքվի գրասենյակում: Նա, քամի կուլ տվող այդ հաստագլուխ էշըերևակայո՞ւմ եքթուրք բանվորներին է գրգռելիս եղել նավթարդյունաբերական Նաիրյան այդ ընկերության դեմ. — ահա՛ թե ինչով է զբաղվելիս եղել այդ «անբան անասունը» մինչև այդ քաղաքը գալը, սիրելի ընթերցող: Եվ այն էլ, ի նկատի ունեցեք, մի ընկերության, որի կենտրոնական վարչության նախագահն էր այն մյուս, իսկական «Ընկերության» — Կենտրոնաուղեղասարդի կենտրոնական թելերից մեկը` Հայտնի Անունը: Ահա՛ թե ինչպիսի՞ տխուր տեղեկություններ էր ստացել իր «հոգեժառանգի», իր անարժան «սանիկի» մասին, դբախտաբար երկու ամիս միայն առաջ, Արամ Անտոնիչը և այն էլ ինչպիսի մի անձնավորությունից, որին չէր կարող, իրավունք չուներ չհավատալ: Ստացել էր այդ շշմեցուցիչ տեղեկություններն իր հոգեզավակի մասին Արամ Անտոնիչը և որոշել էր ոչ ոքի չհայտնել, բայց մեծ եղավ նրա զարմանքը, երբ, այդ տխուր նամակն ստանալուց երկու օր հետո, երեվաց նրա գրասենյակում Մազութի Համոն և, մի երկու սովորական հարցուփորձից հետո, — «Բավականին հետաքրքիր նորություններ ենք լսում «եգան»-իդ մասին, Արամ Անտոնիչ» — գցեց, իր շեղ-հեգնական հայացքի նման, ամոթահար ակնարկը Արամ Անտոնիչի դեմքին Մազութի Համոն: Արամ Անտոնիչի դեմքը, գաջած պատի նման, սպիտակեց: Եվ գրեց, այդ նույն երեկո, Մազութի Համոյի հեռանալուց հետո գրեց իր վերջին նամակը, առանց ստորագրության, Արամ Անտոնիչը, նախատեց, անարգանքի սյանը գամեց իր այդ վերջին նամակում Կարո Դարայանին Արամ Անտոնիչը: Եվ պատվիրեց, խստիվ պատվիրեց այդ վերջին նամակում, որ չլինի՛ թե երբևիցե հիշե իր քեռուն այդ փուչ դավաճանը. չլինի թե երբևիցե իր աչքին երևա: Եվ ահաարդեն լռել էր, արդեն, մոռացած, էլ չէր խոսում անհաճո այդ նյութի մասին Արամ Անտոնիչին հանդիպելիս Համո Համբարձումովիչը, երբ, ինչպես գիտենք, անամոթաբար բուսնեց, երևաց հանկարծ իր հայրենի քաղաքում Կարո Դարայանը... բայց այս մասին մենք, բավականին մանրամասն, արդեն պատմել ենք վերևում, պ. Մարուքեի հետ քաղաքային այգում տեղի ունեցած այն անպատվաբեր դեպքը նկարագրելիս: Բայց հիմա, երբ տենդոտ գործունեություն էր սկսել, հանձինս Մազութի Համոյի և ընկ. Վառոդյանի, Տեղական Կոմիտենի՞նչ, ի՞նչ մխիթարանք կարող էին պատճառել այդ թշվառ սանիկի, մեղմ ասած՝ տղայական արարքները Արամ Անտոնիչին՝ նրա քեռուն, «հոգեհորը»: Նա, Կարո Դարայանը, հասկանո՞ւմ եք համարձակվում էր ինչ-որ փայտիկներ խրել «Ընկերության» անիվը, — այդ ողորմելի ճիճուն, այդ «Կարո Փարայանը»: Դարայանի անվան սկզբնատառը այդպիսի մի երկմիտ կերպարանափոխության ենթարկողը նույն անձնավորությոնն էր, էլի, նույն ընկ. Վառոդյանըոր առանձին մի շնորհք, մի ՜փոքրիկ թուլություն ուներ դեպի նման, այո, «երկմիտ» հանաքները, նա չէ՞ր, նա չէ՞ր միթե, որ «Գ» — ի էր վերածել պ. Մարուքեի պատմական ազգանվան սկզբնատառը՝ «Գրաստամատի» փոխելով արքայական «Դրաստամատը». նա՛, նա էր էլի: Ինչպես առիթ ունեցանք վերևում հիշելուգավառացի չնչին վարժապետից արդեն «անձնավորության» դարձած այդ ընկ. Վառոդյանը...

Երեկոյան ժամը դեռևս ութ և կեսին լիքն էր, ծայրեիծայր լիքն էր արդեն ամառային ակումբի դահլիճն այդ երեկո:

Առաջին շարքի նստարանները բռնված էին արդեն քաղաքի վերին, այո՝ ամենավերին խավերով: Այդպիսի հասարակություն շատ սակավ էր հավաքվում, տարենը մի երկու անգամ հազիվ էր հավաքվում քաղաքի ակումբներում: Բայց, ասենք, քաղաքի ակումբներում (Նաիրյան այդ քաղաքը բացի ամառային ակումբից ուներ. և ձմեռայինը) — երբեք էլ չէր հավաքվում նման հասարակություն, նման հասարակություն, լինում էր, որ տարին մի անգամ, և այն էլ Մազութի Համոյի բնակարանում, հավաքվում էր, այո, նրա անզուգական դստեր՝ Սևաչյա Պրիմադոննայի ծննդյան օրը, երբ ներկա էր լինում ինքը գավառապետը և համարյա թե քաղաքի ամբողջ «վերին խավը», ընտրովի հասարակությունը: Այդ օրերին, իհարկե, տեղ չունեին նրա, Մազութի Համոյի, ընտանեկան սեղանի շուրջը Կինտաուրի Սիմոնը և վարսավիր վասիլը, որոնք ներկա էին հիմա ակումբի դահլիճում, ընկ. Վառոդյանն անգամ չէր համարձակվի գլուխը ներս խոթելու Համո Համբարձումովիչի բնակարանն այդ բացառիկ օրերին, թեկուզ հետագայում, նկարագրածս դեպքերից հետո, ընկ. Վառոդյանը ևս սկսել էր տեղ ունենալ Մազութի Համոյի սեղանի շուրջն այդ բացառիկ օրերին և նույնիսկ, երևակայո՞ւմ եք` ասում են, բժիշկ Սերգե Կասպարիչից, երևի, օրինակ վերցնելով, սովորել էր համբուրել Սևաչյա Պրիմադոննայի ձեռքը վերջինիս շնորհավորելիս. — չափից, այո, չափից արդեն անցնել էր սկսել այդ «սատկած վարժապետը» վերջին Ժամանակներում...

Երեկոյան, ինչպես ասացինք, ինը չկար, երբ արդեն նըստած էին, առաջին շարքում նստած էին արդենԳեներալ Ալոշը, քաղաքի պարետը՝ բարձրահասակ մի սպա, որ վերջին Ժամանակներս մի առանձին ուշադրության էր սկսել արժանանալ Համո Համբարձումովիչի դստերՍևաչյա Պրիմադոննայի կողմից,— բժիշկը, Արամ Անտոնիչը՝ իրա կնոջՇիկահեր դդումի կողքին, Օսեփ Նարիմանովը, Հինգհարկանի Շենքի համարյա թե բոլոր աչքի ընկնող պաշտոնյաներըո՞րը թվեմ: Սպասում էին Գավառապետին և կնոջը, որոնց բերելու համար անձամբ, Սևաչյա Պրիմադոննայի ուղեկցությամբ, գնացել էր ինքը Մազութի Համոն: Այդտեղ էր նաև Անգինա Բարսեդովնան, Համո Համբարձումովիչի հարգելի ամուսինը, որին զբաղեցնում էր, Մազութի Համոյի բացակայության պատճառով, պարետը՝ բարձրահասակ սպան, անտարբեր չէր, այո, ասում էին չար լեզուները, վերջին ժամանակներում դեպի այդ բարձրահասակ երիտասարդը Անգինա Բարսեղովնան, որը, իր հերթին, հատուկ ուշադրության էր սկսել արժանանալ, չնայած իր պատկառելի տարիքին, սպայի կողմից: «Ձվածեղի սիրուն՝ թավի պոչը կլիզե» — ահա վարսավիր Վասիլի չարամիտ կարծիքն այդ նուրբ հանգամանքի մասին, չա՜ր, չա՜՜ր, օձի լեզու ուներ այդ «ուշաղբազ պերպերը» — ինչպես բնորոշում էր նրան, վարսավիր Վասիլին, ղահվեճի Սեթոն:

Ո՞վ, ո՞վ ասես, որ չէր եկել, Գեներալ-պրոֆեսորին լսելու ցանկությամբ, այդ երեկո, նույնիսկ Բարսեղ Աբգարիչը, թվաբանության ուսուցիչը, որ թոքերի պատճառով բավականին «ծույլ էր հասարակության մեջ երևալու խնդրումնա ևս, նրա կինը՝ «ճուտը», կնոջ ընկերուհին՝ Վառյա հոգյակըբոլորը կային, բոլորն էլ, անխտիր, վերին խավից: Նրանց մեջ էին, խառնված նրանց` նստել էին դահլիճի միջին կարգերումՀաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, պ. Աբոմարշը, տեր Հուսիկ քահանանԽաչագողը, — և նույնիսկ, թեկուզ արդեն մուտքին բավականին մոտիկ, բայց և այնպես այդ բարձր հասարակությունից ոչ այնքան էլ հեռուբազմել էին... ծխականի վարժապետ-վարժուհիները. — Բյուզանդ Վարդերեսյանը, հայերենի դասատուն, որ աշակերտել էր Մանուկ Աբեղյանին և պարծենում էր դրանով, — օր. Վարդուհի Զատիկյանը, որ չէր կարող «տանել օր. Նվարդին. — նո՛ւյն այդ օր. Նվարդ Լուսպարոնյանը՝ «մազը կտրածը» — պ. Աշոտի կողքին, այն ճեմարանավարտ պ. Աշոտի, որ արդեն սկսել էր, դեպքերի բերումից ավելի ևս ոգևորվելով, «Նաիրյան լեզվի պրոպագանդը ոուսախոս երիտասարդների շրջանում» և արդեն իսկ ուներ, մանավանդ վերջերս, բավականին հաջողություն: Սրանց հետ խառն և սրանցից հետոդահլիճը ծայրեիծայր լցրած տեղավորվել էին արդեն այլևայլ հասարակ քաղաքացիներ, ինչպես մանր խանութպաններից շատերը՝ Կարապետյանը, Հովհաննիսյանը, Պողոսյանը, Պողոսյան երկրորդը, Կարապետյան երրորդը, — ուսանողներ, աշակերտներ, ճեմարանցիներ (վերջիններս ուսանողների և աշակերտների մեջտեղ գտնվող մի ուրույն կատեգորիա էին կազմում Նաիրյան այդ քաղաքումինչպես, երևի, և բոլոր քաղաքներում, — և հատուկ ատելության էին ենթակա ռուսական դպրոցների սաների կողմից, դեպի որոնք իրենք ևս առիթ չէին կորցնում իրենց ծայրահեղ զզվանքը հայտնելու) — մի խոսքով՝ մարդ չկար, որ այնտեղ չլիներ, պակասում էին, թերևս, Մեռելի Ենոքը և Քոռ Արութը միայն, բայց նրանք էլ դե, երևի դեռ զբաղված էին իրենց եռանդուն առևտրովվակզալի մեյդանում:

Ժամը իննից հինգ րոպե պակաս դահլիճը, որպես ծփան մի արտ, ծփաց ու օրորվեց, բոլորը շուռ տվեցին գլուխները դեպի մուտքը, արդեն մտնում էին, զուգված ու շողշողուն, գավառապետը, նրա կինը՝ Ագրիպպինա Վլադիսլավովնան, Սևաչյա Պրիմադոննան և Մազութի Համոն... Մինչև նշանակված տեղերն ուղեկցեց նրանց, հասարակության հիասարսուռ հայացքների ներքո, Մազութի Համոն և դուրս եկավ նորից դահլիճից, չգիտեմ թե ինչու՝ նորից անհետացավ...

Ժամը ճիշտ իննին վարագույրը բացվեց: Բեմը դատարկ էր` ոչ ոք չկար: Նույն թղթախաղի սեղանը, բայց այս անգամ արդեն կարմիր մահուդով ծածկած, դրված էր բեմի մեջտեղում, մոտը երկու աթոռ, իսկ բեմի աջ կողմընույն ամբիոնանման հարմարությունն էր, որի կողքին կանգնած բանախոսում էր, չորս ժամ առաջ, Մազութի Համոն: Եվ ահա, վարագույրը բացվելուց անմիջապես հետո, ձախ կողմից երևացին՝ Մազութի ՀամոնԳեներալ-պրոֆեսորի թևը բռնած... «Ա՜հ» — հառաչեց դահլիճը հիացքից ու ահից, ծափահարությո՞ւն էր, չգիտեմ, թե Բերդը պայթեց... Չտեսնված, այո, աներևակայելի օվացիա էր, որին արժանացան Գեներալպրոֆեսորը և Մազութի Համոն: Եվ ահաթռավ, Գեներալ-պրոֆեսորի ոտքերի մոտ ընկավ թարմ ծաղիկների փարթամ մի փունջ. Սևաչյա Պրիմադոննան էր, որ դեպի պրոֆեսորը նետեց ծաղիկների այդ փունջը իր նազելի ձեռքով, վերցրեց, վերցրեց դստեր գցած փունջը Մազութի Համոն և, խոնարհ գլուխ տալով, մատուցեց թանկագին հյուրին: — Այսպիսի ահա չտեսնված մի փառքի արժանացավ Գեներալպրոֆեսորը դեռ բանախոսությունը չսկսած: Եվ դղրդում էր դահլիճը հախուռն ծափահարությունից, որին, գլխի «տազը» սոխակափայլ պսպղացնելով, պատասխանում էր Գեներալ պրոֆեսորը խորապես հուզված: Գեներալ-պրոֆեսորին երկու հակիրճ խոսքերով հասարակությանը ներկայացնելուց հետոմոտեցավ, նստեց նախագահական աթոռին Մազութի Համոն՝ ձեռքը զանգին և աչքը, ծուռ, դեպի նստարանների առաջին շարքը հառած, դեպի Անգինա Բարսեղովնայի լիքը թևը, որ հպվել էր, երկնային մի անմեղությամբ, բարձրահասակ սպայի մահուդե թևին: «Ծընգծընգ-ծընգ» — հնչեց Մազութի Համոյի-նախագահի զանգը. ծափահարությունը դադարեց, դահլիճը պապանձվեց՝ ուշադրություն կտրեց: Բայց հենց այդ վայրկյանին պատահեց մի փոքրիկ թյուրիմացություն, որի վրա թեկուզ ուշադրություն չկարողացան դարձնել առաջին կարգերը, բայց դռան մոտ նստածները նկատեցին և հաջորդ օրը քաղաքում ամենայն մանրամասնությամբ պատմում էին իրար: Դեպքը, կամ թյուրիմացությունը ոչինչ, առանձնապես, չէր ներկայացնում իրենից. նրա կատարման ընթացքում, առանց այն նկատելու, սկսել էր արդեն Գեներալ-պրոֆեսորը իր հետաքրքիր բանախոսությունը, բայց և այնպես թեր և դեմ զրույցների բավականին նյութ տվեց այդ «դեպքը» հետագայում, նույնիսկ գրված գտան հետագայում, Հինգհարկանի Շենքի «մութ սենյակում», ընկ. Վառոդյանի պատվի հետ ինչ-որ առնչություն ունեցող հետաքրքիր գրություններ՝ այդ «դեպքին» վերաբերյալ... բայց այդ մասին հետո: Բանն այն է, որ վարագույրը բացվելուց անմիջապես հետո, երբ դահլիճը թնդում էր ծափահարությունից, դահլիճի դուռը, որ փակվել էր արդեն, բացվեց և մտան, կամացուկ, այնպես որ դռան մոտ նստածներից մի երկուսը միայն նկատեցին նրանցԿարո Դարայանը և պ. Մարուքեն: Ոչինչ չկար տարօրինակ, ոչ ոք էլ, ինչպես ասացինք, համարյա թե ուշադրություն չդարձրեց այդ սովորական հանգամանքի վրա. բայց նրանց մտնելուց անմիջապես հետո, նույնպես համարյա թե աննկատելի, ներս մտավ նրանց ետևից անծանոթ մի անձնավորություն և առաջարկեց նրանց, այդ անծանոթ անձնավորությունն առաջարկեց պ. Մաբուքեին և Կարո Դարայանին «մի վայրկյանով հետևել իրեն՝ դուրս գալ դահլինից»: Թե ի՞նչ էր պատճառը, որ առանց բողոքելու հետևեցին նրան, թե ինչո՞ւ նույնիսկ չբողոքեցին նրանք, Կարո Դարայանը և պ. Մարուքենդժվար է ասել, բայց փաստը մնում է փաստ, որ դահլիճից դուրս գալուց հետո ևս այնպես պատահեց, որ, առաջ ընկած, քայլեց դեպի քաղաք անծանոթ անձնավորությունը և, — մինչ արդեն, ոգևորված, Նաիրյան հնագույն պատմության հնագույն դրվագներն էր վեր հանում ակումբի դահլիճում Գեներալ-պրոֆեսորը, — թոկով կապածների նման այդ նույն վայրկյանին հետևում էին անծանոթ անձնավորությանը, հլու գնում էին նրա ետևից Կարո Դարայանը և պ. Մարուքեն: Գնում էինայո՛, այդ նրանք հասկացել էին արդենանծանոթ անձնավորության ետևից «Մութ տեղն» էին գնամ Կարո Դարայանը և պ, Մարուքեն...

Ընկ. Վառոդյանը գտնվում էր այդ պահուն Համո Համբարձումովիչի բնակարանում: Նրա վրա պարտականություն էր դրված պատրաստություն տեսնել «բանկետի» համար, դասախոսությունից հետո ընթրիքի պիտի հրավիրվեր Գեներալ-պրոֆեսորը Մազաթի Համոյի բնակարանում: Եվ ահա, իր պարտականությունները լիովին իմացող հեղափոխականի նմանտենդոտ, պատրաստություններ էր տեսնում, միանգամայն գիտակցելով գործի մեծագույն նշանակությունը Նաիրյան ցեղի ապագայի համար՝ Մազութի Համոյի պալատ-բնակարանում ընկ. Վառոդյանը:

Հենց այդ ապագայի մասին, Նաիրյան ցեղի պայծառ ապագայի մասին էր խոսում այդ նույն վայրկյանին ակումբի դահլիճում Գեներալ-պրոֆեսորը: Թափվում էին, այո, հեղեղանման հոսում էին վարդագույն խոստումները դեպի երջանկացած սրտերը հանդիսականների. — Գեներալ-պրոֆեսորի սոխանման գանգից, ուղեղից ելնելով՝ բացվում էր, պայծառ ու լուսավոր, Նաիրյան ապագան: Եվ այդ պայծառ ապագայի հոսող ջերմությունից հալչում էր սիրտը Անգինա Բարսեղովնայի. — Նաիրյան պայծառ ապագան էլեկտրական բորբ հոսանքի նման լցվելով սիրտը Անգինա Բարսեղովնայի՝ անցնում էր այնտեղից դեպի մահուդե թևը քաղաքի պարետի: Ու նույն այդ լուսավոր, նույն այդ նաիրյան պայծառ ապագայի փայլից բոցկլտուն, նայում էին հրացայտ, նայում էին, այո՛, գալիք օրերի հույսերով շողշողուննախագահական աթոռի բարձունքից նայում էին Անգինա Բարսեղովնայի և բարձրահասակ սպայի մեղմ հպված թևերին մեծախոհ աչքերը Մագութի Համոյի:

Վաղո՜ւց, վաղո՜ւց արդեն առավոտյան սովորական ժամերին, ինչպես այդ անում էր նա առաջվարսավիր Վասիլի վարսավիրանոցը ոտք չէր դնում այլևս պ. Մարուքեն. դպրոց մտնելուց զրկվելով` զրկվել էր նաև վարսավիրանոց մտնելու սովորությունից պ. Դրաստամատը: Կարո Դարայանի Մոսկվայից բերած բավականին «բութ» ածելին քերում էր արդեն պ. Մարուքեի այտերն ու կզակը, և, հարկավոր է ասել, որ պ. Մարուքեն վաղուց արդեն չէր վայելում այն խոնարհ հարգանքը, որպիսին տածում էր վարսավիր Վասիլը դեպի նա առաջ: Այնպես որ, թող ամենևին զարմանալի չթվա, որ այդ առավոտ, երբ, մոտավորապես ժամը 11-ին, դուրս եկան Կարո Դարայանը և պ. Մարուքեն «Դառնության կենտրոնից» և, տուն վերադառնալով, անցնում էին արդեն վարսավիրանոցի մոտից — «Անուշնե՛ր» — հեգնախառն ասաց վարսավիր Վասիլը պ. Մարուքեինև դա ծա՜ղր էր, ծա՜ղր էր, չարախինդ ակնարկ էր պ. Մարուքեի հասցեին: Եվ պ. Մարուքեն, իհարկե, հասկացավ վարսավիր Վասիլի այդ հեգնանքը. պ. Մարուքեն հասկացավ, բայց լռեց: Դառնության, այ՜ո, դառնության ու անակնկալի մի առավոտ էր այդ առավոտը պ. Մարուքեի և, մասամբ էլ, իհարկե, Կարո Դարայանի համար: Դեռ չէին անցել նրանք վարսավիր Վասիլի վարսավիրանոցից, երբ դեմից բուսնեց, ուրիշ մի աշխարքից անսպասելի ընկած հրաշքի նման դեմ ելավ նրանց... երևակայո՞ւմ եք՝ Մարանկոզ Նշանը, ա՛յն Նշան Մարանկոզյանը, որ «որսորդական ապրանքների» խանութ ուներ

առաջ Ալեքսանդրյան փողոցում, բայց, մի գեղեցիկ օր, փակեց իր խանութը և «Պուլկարիա» գնաց «զանազան գործերով»: Ընթերցողը, անշուշտ, հիշում է սույն այս վեպիս առաջին մասից, թե, իրոք, ինչո՞ւ փակեց խանութը Մարանկոզ նշանը. խայտառակ փախուստ էր դա իրոք և ուրիշ ոչինչ, խայտառակ փախուստ ու չեզոքացում, որ հետևանք էր, ինչպես գիտենք, Մազութի Համոյի հզոր ազդեցության, որից նա, այդ խղճուկ վանեցին, ձգտում էր խլել «Նաիրյան գործերի ղեկավարության» առաջնությունը: Եվ նա հիմա, իր այդ խայտառակ անկման ու փախուստից հետո, վերադարձել էր ահա Նաիրյան այդ քաղաքը և այն էլզինված ու փափախավոր... Հետն էլ երեքը չորսը՝ երեքը, չորսն էլ իրա, Մարանկոզ Նշանի նման, զինված ու փափախավոր:

«Ծանոթացե՛ք» — ասաց նշան Մարանկոզյանը պ. Մարուքեին մի լավ համբուրելուց հետո. — «Պուլկարահայ ուսանող, այժմ կամավորՀրանտ Կյուլպենկյան, նույնը՝ Օնիկ Ուզունպաճաղյան. — ասիկա մեր «Պուլկարացին է» — ցույց տվեց, խորհրդավոր ժպիտը դեմքին, երրորդ փափախավորին Նշան Մարանկոզյանը և ապա — «աս ալ մեր ընկ. Թափառականը» — վերջացրեց այնպիսի մի շեշտով Մարանկոզ Նշանը, որ նույնիսկ Կարո Դարայանը, որ չէր ճանաչում ոչ միայն դրանց, այլև իրան` Մարանկոզ Նշանինաչքերը հառեց ընկ. Թափառականի դեմքին: Այդ դեմքը, ի դեպս, շատ քիչ էր նման թափառականի դեմքի. սափրված, կոկ, ավելի շուտ սալոնային յակեյի դեմք էր դա, քան հեղափոխական թափառականի: Թող չվիրավորվի ընկ. Թափառականի պայծառ հիշատակը իմ այս վերջին համեմատությունից, քանի որ դրանով ես ոչ թե նրա ներքինը, այլ արտաքինը միայն նկարել կամեցա, ներելի են նման միջոցները գրչի մշակներին, որոնք ոչ ներկ ունեն և ոչ էլ ածուխ իրենց տրամադրության ներքո, այլ միայն բառեր, որոնց տասնյակները չեն կարող, իհարկե, ընթերցողի աչքին ասել այն, ինչ որ վրձինի մի շարժումը կասեր, ածուխի մի գիծը: Երջանիկ են, բյուր անգամ երջանիկ են այս տեսակետից քանդակագործները, նկարիչները կամ նույնիսկ հասարակ լուսանկարիչները, սիրելի ընթերցո՜ղ, որովհետև շատ հաճախ պատահում են դեմքեր, որոնք բաց են ինչպես գիրքը` նայի՜ր ու կարդա, ինչպես գիրքը, այո՛, վերցրո՛ւ ու կարդա՛: Այդ դեմքերից էր ահա և ընկ. Թափառականինը. ընկ. Թափառականի դեմքը հարկավոր էր տեսնել: Վայել էր այդ դեմքին Եվրոպական ծղոտե գլխարկը, նուրբ «պանաման»՝ սպիտակ ու լայնեզր, բայց ծածկել էր այդ դեմքըահռելի մի փափախ, իսկ կողքից կախել էր ընկ. Թափառականը պատկառելի մի զենք, որը հետագայում խորհրդանիշը դարձավ ամբողջ մի «պետական կազմակերպության»: Չէ՛ր, հազար ու բյուր անգամչէ՛ր սազում այդ զենքը ընկ. Թափառականին, բայց ընկ. Թափառականը, ինչպես նա ցույց տվեց այդ հետագայում, արժանի էր, այո՛, այդ զենքը կրելուն: Ծանոթացավ, իր հերթին պ. Մարուքեի կողմից ներկայացվելով նրանց, Մարանկոզ նշանին ու խմբին, և՜ Կարո Դարայանը. հետո նրանք բաժանվեցին: «Ովքե՞ր են դրանք» — հարցրեց Կարո Դարայանը, երբ մտնում էին արդեն պ. Մարուքեի բնակարանը: — «Նացիոնալ-դեմոկրատներ» — պատասխանեց պ. Մարուքեն տեղյակ անձնավորության անփութությամբ և հետո պատկերավոր ոճով պ. Մարուքեն բացատրեց, որ դրանք Նաիրյան հասարակական կյանքի դաշնամուրի վրա «Ընկերության» դաշնակներին հակադրելով՝ նվագում են իրենց հնչակները: Հետո նրանք մտան պ. Մարուքեի սենյակը:

Սենյակում սպասում էր նրանց, վեպիս առաջին մասից մեզ արդեն հայտնի` երկրորդ ծխականի վարժուհի օր. Սաթոն: Դա այն «պսակի չարժանացած» օր. Սաթոն էր, որ, մեզ արդեն հայտնի պատճառով, հնարավորություն չէր ունեցել վերջացնելու գիմնազը. ինչպես արդեն գիտենք` այս տխուր հանգամանքում մեղավոր էին նրանքՕսեփ Նարիմանովը և Գեներալ Ալոշը: Բայց արդեն անցած, մոռացված պատմություն էր այդ. այժմ «պսակի չարժանացած» օր. Սաթոն փաստապես արժանացել էր, թեկուզ ո՛չ պաշտոնական, բայց և այնպես «պսակի». անտարբեր չէր, ասում էին, դեպի պ. Մարուքեն օր. Սաթոն, և պ. Մարուքեն էլ, մանավանդ դպրոցից հեռանալուց հետո, չէր խուսափում նրա, օր. Սաթոյի, քնքուշ վերաբերմունքից: Շա՜տ-շա՜տ էր տառապել այդ գիշեր պ. Մարուքեի անկողնի վրա ընկած, մինչև առավոտ, մինչև նրա գալը, օր. Սաթոն, բայց, տարօրինակն այն է, որ, պ. Մարուքեի վերադառնալուց հետո, քիչ էին նման սիրային զրույցների օր. Սաթոյի զրույցները, նա նույնիսկ չհարձակվեց, չփաթաթվեց սիրած ասպետի պարանոցին, չհամբուրեց նրան: Այլ... քա՜հ-քա՜հ ծիծաղեց օր. Սաթոն, երբ մտան պ. Մարուքեն և Կարո Դարայանը. շնորհավորեց նրանց «հարսանիքը» — և ապա, արագ-արագ, սկսեց խոսել... ընկերության մասին:

«Ընկերությունը», ասում էր օր. Սաթոն, վաղուց արդեն սկսել է գործել: Արդեն ընկ. Վառոդյանը ամեն օր առավոտյան տասից «կամավորներ» էր գրում մոմավաճառքի խանութում: Արդեն պատմում էր, շշուկով պատմում էր արդեն ընկ. Վառոդյանը մոմավաճառքի խանութը մտնողներինբարձրագույն ինստանցիաներից տրված խոստոուների մասին հետաքրքիր նորություններ: Եվ արդեն, հայտնի նկատառումներով, «Մանր Վարկի Ընկերություն» էր կազմակերպում Համո ՀամբարձումովիչըՄազութի Համոն: Վերջինս, մանավանդ, զբաղված էր տենդային գործունեությամբ: Անձամբ եղել էր կենտրոնում և նահանգապետից թույլտվություն էր ստացել «Մանր վարկի Ընկերություն» կազմակերպելու, որով, ինչպես ասել էր հիմնադիրների ժողովին ինքը Մազութի Համոննախագահը ձգտում ունեին օգնության հասնել շրջանի գյուղացիներին, մանավանդ գյուղացիներին: Այդ գործը գլուխ բերելում մեծ աջակցություն էր ցույց տվել նրան, Մազութի Համոյին, գավառապետը. նա դրել էր, այո, Մազութի Համոյի` նահանգապետին ուղղված խնդրագրի վրա — «Արգելքներ չեմ գտնում» — կտրուկ մակագրությունը: Իսկ, որ ամենագլխավորն էշարժվել էր արդեն, իր անհայտ տեղում, կենտրոնասարդը. իր անհայտ անկյունից պարզել էր ցանցերն արդեն աշխարհից աշխարհ: Պարզել էրՎան, Բիթլիս, Բուքրեշ, Նյու-Յորք. ստացել էր «համաձայնություն»: Եվ գալիս էին արդեն, հավաքվում էին արդեն սահմանամոտ վայրերում — «ազդեցիկ անունները»: Ազդեցիկ անունները բերում էին հետները փափախավոր խմբեր... նույնիսկ այդ ծիծաղելի ընկ. Մարանկոզյանը, ասում էր օր, Սաթոն, վերադարձել է արդեն, բերել է հետըփափախավոր մարդիկ. ուզում է շուտով ճակատ մեկնել ընկ. Թափառականի խմբապետությամբ: «Իսկ մե՞նք» — հարց տվեց, վերջապես, Սաթոն, այդ «պսակի չարժանացածը» հուզված — «Ինչո՞ւ չենք աշխատում...»: Պ. Մարուքեն և Կարո Դարայանը նայեցին իրար, տխուր մի հարցական կար, մութ մի հարցական նրանց հայացքներում: Իսկ Կարո Դարայանի աչքերում բացի հարցականիցև հեգնախառն ժպիտ: Օր. Սաթոն, դե, ոգևորվում էր, երիտասարդ արյունն էր հուզվողը:

«Երկու օրից ես մեկնում եմ բանակ» — հայտնեց Կարո Դարայանը. հենց այդ նպատակով էր մայրենի քաղաքը եկել նա, — որպես զորակոչի ենթակա՝ նա «կանչվում» էր իր ծննդավայրում:

Երկու օրից հետո Կարո Դարայանը մեկնեց բանակ: Անցավ երկու, երեք, չորս օր, անցավ մի շաբաթ, ոչինչ նոր չպատահեց քաղաքում, բացի, թերևս, նրանից, որ կիրակի, պատարագից առաջ, մի ոգեշունչ քարոզ, մի, եթե կարելի է այսպես ասել հայրենաշունչ կոչ կարդաց ս. Աստվածածին եկեղեցու ամբիոնից տեր Հուսիկ քահանանԽաչագողը: Հիշեց՝ հիշեցրեց իր հոտին տեր Հուսիկ քահանան այն խորհրդավոր ու նշանակալից «անցքերը», որ, ինչպես գիտենք, գոյություն ունեին Բերդի, Առաքելոց եկեղեցու և Վարդանի կամուջի մեջ: Խորամանկ, հանճարեղ են եղել նաիրցի արքաները, ասաց տեր Հուսիկ քահանան նրանք իմացել են կապել հոգևորն ու մարմնավորը, սուրը և խաչը, կրոնն ու ռազմական կորովը: Խորամանկ, հանճարեղ են եղել նրանք, բայց, դժբախտաբար, եսական ու անմիաբան, և այդ էր, որ կործանեց երկիրը հնամյահազարամյա Նաիրին: Ստոր, նենգ, եսական դավաճանությունն է եղել մեզ կործանողը. անձնամոլ Վասակներն են եղել մեր տունը քանդողըասաց, անարգանքի փրփուրը շրթունքներին, տեր Հուսիկ քահանանԽաչագողը: Բայց հիշե, թող հիշե իր սիրելի հոտը Վարդան Մամիկոնյանի և Սահակ Պարթևի պայծառ անուններըև թող խրատվի, ոգևորվի և գոտեպնդվի: Լավ է մարդը պատվով ընկնի պատերազմի դաշտում իր սրբազան կրոնի և հայրենիքի համար, քան քարշ տա անասնական գերություն, ինչպիսին քարշ ենք տալիս մենք հինգ դարից ավելի: Բայց ահա հասել է նորից վայրկյանը վերածնության և դեպի նո՜ր Ավարայր, նո՜ր Վարդանանց պատերազմ է կանչում իր բոլոր ազնիվ զավակներին մեր տառապյալ հայրենիքը: Կանչում է այսօր նորից, կանչում է վերջին անգամ, հեծության զնդաններից, դարերով անարգված, դարերով ոտնահարված Նաիրյան ոգին: Կանչում է կիսավեր վանքերից, պապենական սրբավայրերից, նահատակների մամռաբույր շիրիմներից կանչում է ձեզ վերստին բարբարոսների անարգ ոտքերով ոտնակոխ արված ձեր հայրերի կրոնը, ձե՛ր պապերի հավատքը, ձեր հայրենիքի փառքը: Կանչում է ձե՛զ, արիներ ու պարմանիներ, ձեզ, որ չեք մոռացել դեռ ձեր սուրբ կրոնը և հայրենիքի փառքը. կանչում է քե՛զ, հասարակ ժողովուրդ, որ չունես մեծատունների շահասեր սիրտը, որ ինքդ միայն պատրաստ ես եղել միշտ կրելու ամենայն զոհողություն՝ հանուն կրոնի և հայրենյաց: Թող օրինակ չծառայե այդ գոռոզ մեծատունների անձնասեր ու եսական օրինակը իմ սիրելի հոտին, քանի որ նրանք չէ՛, որ պիտի ժառանգեն երկնքի արքայությունը:

Եվ նրանք չէ, այո՛, սիրելի ժողովուրդ, որ պիտի ժառանգեն երկրի արքայությունը, ազատագրված հայրենիքը, որովհետև դո՛ւ, դո՛ւ պետք է վարես, ցանես ու վայելես նրա կենսատու բարիքները և ո՛չ թե այդ եսական մեծամիտները, որ փտում են զեխության գարշահոտ մահիճներում, որ ուտում փռի անաղ հացը՝ թոնրի անուշաբույր լավաշի փոխարեն: — Այսպե՛ս ահա խարազանեց իր այդ նշանավոր քարոզում քաղաքի մեծատուններին, այսինքն Լորիս-Մելիքյանի խանութպաններին, տեր Հուսիկ քահանաԽաչագողը, և նա, իհարկե, իրավունք ուներ, դրանցից և ո՛չ մեկը եկեղեցում չկար, դրանցից և ո՛չ մեկը մի սև «խաչհամբույր» գցած չուներ դեռևս ս. Աստվածածնի գանձատուփը: — Հասարակ Ժողովուրդն էր կազմում նրա «հոտը», և նա փառաբանեց նրան իր նշանավոր այդ քարոզում, դիմեց նրա սրտին, որ անմեղ է, որպես Աստուծո գառը, և մաքուր է, որպես աղավնի: Եվ այդ «սրտով անմեղներին» ահա, ևես կասեի՝ ո՛չ միայն «հոգով» աղքատներին, որոնք, տեր Հուսիկի կարծիքով, ժառանգեին պիտի երկնքի արքայությունըկանչեց, կանչեց նրանց դեպի նոր Ավարայր տեր Հուսիկը: Եվ ի՞նչ, կոչը շատ ավելի խորունկ, շատ ավելի իրական արձագանք գտավ ունկնդիրների սրտում, քան, ասենք, հենց իրա՝ Մազութի Համոյի այն պատմական կոչը քաղաքային այգում, բավականին թվով արհեստավորներ և քաղաքի ծայրամասում ապրող կիսագյուղացիներ հաջորդ օրը «գրվեցին» մոմավաճառքի խանութում, այնպես որ՝ «Կեցցե Խաչագողը», մտածեց ինքն իրեն դրանց ցուցակագրող ընկ. Վառոդյանը: Թեկուզ, իհարկե, որոշ հիմք պիտի որ ունենային նաև այն կարծիքները, որ այդ «ցուցակագրվելը» մի կողմից, անշուշտ, հետևանք լինելով տեր Հուսիկ քահանաԽաչագողի քարոզի ազդեցության, մյուս կողմից, անշուշտ, պայմանավորվում էր նաև նրանով, որ «գրվողներից» շատերն այսօրվաղը, միևնույնն է, զորակոչի պիտի ենթարկվեին Հինգհարկանի Շենքի կողմից, այնպես որ նրանք, որպես պարտաճանաչ նաիրցիներ, գերդասել էին «Նաիրյան շտաբը»: — Եվ ապա՝ կամավոր գրվելով նրանք ազատվում էին «կարմիր վագոնների» սարսափից, այնպես որ, դրվելուց հետո, նրանք սրտի ամենայն հանգստությամբ սկսեցին սպասել, ինչպես իրենք էին ասում՝ «խմբի գալուն»:

«Խմբի գալուն» սակայն, միայն թե ավելի քան անհամբեր, սպասում էին, մանավանդ, — ընկ. Վառոդյանը և Մազութի Համոն: Եվ, թեկուզ ոչ, իհարկե, նման անհամբերությամբ, բայց և այնպես բավականին բուռն, սրտառուչ հետաքրքրությամբ, սպասում էր, այո՛, ամբողջ քաղաքը, պիտի գար. Երկու երեք օրից Նաիրյան այդ քաղաքը պիտի ժամաներ «Նաիրյան առաջին զորքը»: Հայտնի խմբապետի առաջնորդությամբ, վերցնելով հետը տեղական կամավորներին, ճակատ պիտի մեկներ Նաիրյան առաջին խումբը մոտակա օրերում:

Եվ ահա — «Խումբը» քաղաք ժամանելուց երկու օր առաջ, քաղաքում «ժողովրդական ժողովարարության» սկսեցին, Գեներալ Ալոշի ևերևակայո՞ւմ եք՝ Համո Համբարձումովիչի ամուսին՝ Անգինա Բարսեղովնայի գլխավորությամբ, — «խմբի» օգտին: ժողովարարությանը մասնակցում էր համարյա թե քաղաքի ամբողջ «վերին խավը», նույնիսկ գավառապետը, Մազութի Համոյի դստեր՝ Սևաչյա Պրիմադոննայի ընկերակցությամբ, մի քանի վայրկյանով երևացին, մտան ամենանշանավոր, օր. Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի, պ. Աբոմարշի, Պարսկաստանցու և այլնխանութները և ոչինչ, դժգոհ չմնացին: Հաջի Օնիկ էֆենդին նվիրեց սիրելի կամավորներին մի պարկ շաքար, իսկ Պարսկաստանցինմի արկղ ծխախոտ և մեկ էլ «Լապշինի» լուցկի: Պ. Աբոմարշը ձեռնոցներ նվիրեց կամավորներին, ժղենտինդեղորայք, եղբ. Բալասյանները, որ զբաղվում էին սապոնի առևտրովսապոն, և այսպես շարունակ. — տվեց, ով ինչ որ ուներ, ով ինչից որ հարուստ էր, ինչպես ասում են... Բայց և այնպես հարկավոր է հիշատակել, որ ամենամեծ նվիրատունպ. Աբոմարշն էր, որ, ինչպես ասում էր հետո– «վառել էր», այսինքն վառվել, որովհետև տվել էրմենք քանակը չշերտեցինքտասներկու զույգ կաշվե ձեռնոցներ, իսկ դա ավելի շատ արժեր, քան Հաջու մի պարկ շաքարը, կամ եղբ. Բալասյանենց սապոնը: Բայց, շատ որոշ նախադասություններով, հայտնում էր հետագայում պ. Աբոմարշը, որ այդ նվերը նա արել է ոչ այնքան կամավորներին, որոնց, վերջ ի վերջո, «հերն էլ անիծած», — այլ... Սևաչյա Պրիմադոննային: — «Ծիծիկները ուտեմ» — ասել էր նրան այդ զրույցի ժամանակ վարսավիր Վասիլը. — «Իմ մաստերսկոս գար՝ էշից բերած էղնիմ, թե պատի հայլիս չտայի»: Ահա՛ թե ինչպիսի ահռելի, ինչպիսի հերոսական ոգևորություն էր առաջ բերել Նաիրյան այդ քաղաքում այդ «ժողովրդական ժողովարարությունը»: Ու տվել էին՝ որը փող, որն ապրանք, Կոլոպոտյանը բաժակներ էր տվել, Բոչկա Նիկոլայըգինի, — մի խոսքով՝ ով ինչ որ ուներչէր խնայել: Ժողովարարությանը մասնակցել էր նաև տեր Հուսիկ քահանան, բայց նա շրջել էր, իր լուսարարի ուղեկցությամբ, արհեստավորների խանութները, քաղաքի ծայրամասերըև մարդիկ հետագայում ինչ-որ առնչություն էին գտնում տեր Հուսիկ քահանայի Փայլուն կոշիկների և այդ օրվա «ժողովարարության» մեջ. բայց սա բամբասանք էր կարծեմ, սիրելի ընթերցող, որ առաջ էր եկել վարսավիր Վասիլի կողմից նրա անվանը կպցրած հայտնի ածականիցև չարժե այսպիսի չնչին ասեկոսեներով կասկածանքի ստվեր գցել տեր Հուսիկի նման ազգասեր քահանայի անբասիր քղամիդին:

Следующая страница