Չարենց Եղիշե՝   Երկիր Նաիրի, Երևանի ուղղիչ տնից

Եվ այդ իրականացումը, ինչպես տեսանք, սկսվեց բավականին տարօրինակ, սկսվեց... արմատից: Առաջին հերթին, ինչպես տեսանք, արմատը, այսինքն Համո Համբարձումովիչի ուղեղային եղջյուրները, այնքան անսպասելի կերպով, փոխվեցինընտանեկան ամենասովորական... պոզերի:

Բայց — «Ո վ չունի» — մտածեց Համո Համբարձումովիչը, մտաբերելով Արամ Անտոնիչին, գավառապետին իրան,— հազար-հազարին: Մի ժամ չանցած՝ մոռացավ, չեղյալ համարեց այդ ամենը Համո Համբարձումովիչը. տեղ չկար ուղեղում անձնականի համար, ուղեղում տիեզերականն էր, Նաիրյանը: Քնեց, կամքի երկաթե ձեռքով սրբեց ուղեղից անհաճո միջադեպը, երազումգնացքն էր՝ Նաիրյան ուժերով բեռնավորերազում թռչում էր գնացքը... անկարելի հեռուն: Բայց հաջորդ առավոտ, երբ դուրս եկավ տնից Համո Համբարձումովիչը և, կառք նստելով, ուզում էր «Լույսի» գրասենյակը գնալանսպասելի կերպով կառքը չշարժվեց, ձիերը, քարացած նիոբեների նման, տեղերում մնացին: «Ի՞նչ կա» — հարցրեց Համո Համբարձումովիչն անհանգստացած, և դեռ չէր լսել կառապանի փնթփնթոցը, երբ նրա, Համո Համբարձումովիչի ուղեղից սահելով խուժեցին փողոցը, կանգնեցին իրականացած... Համո Համբարձումովիչի ուղեղաընտանեկան եղջերապոզերը. փողոցի մայթերից ձգվեցին դեպի ինքըկենդանի եղջյուրներ, բազմագլուխ պոզեր: Եվ ահա հազիվ էր գլուխը դուրս երկարել կառքիցշրջապատեցին, լեզու առան հանկարծ այդ մարմնավորված եղջյուրները, — ներողություն՝ պոզերը: « — Աղա՜ա՜, մզի տե՜ե՜ե՜ղ, մղի խա՜-ա՜-ա՜ց, մզի խա՜-ա՜-ա՜ց, մզի՜խա՜-ա՜-ա՜-ա՜-ա՜ց...» — խոսեցին, բազմաձայն ու բազմագլուխ, կենդանի եղջյուրները. այսինքն՝ պոզերը: — Որտեղից եք՞մեքենայաբար հարցրեց Համո Համբարձումովիչը, բնազդորեն, երևի, գլխի ընկնելով, որ ինչոր առնչություն պետք է լինի դրանց և իրա, այսինքն Համո Համբարձումովիչի, ուղեղաընտանեկան եղջերապոզերի մեջ: «Որտեղի՞ց եք» — հարցրեց Մազութի Համոն:

« — Բա՜սե՜նա՜, Բա՜սե՜նա՜, — սե՜նա՜» — խոսեցին, հազար բերան ասին, խուժեցին ուղեղը: — «Գաղթական են, սահմանեն են փախե» — պարզաբանեց կառապանը Մազութի Համոյի. խռնվեց, խառնվեցին իրար, ուղեղից սահելով ետ նորից Համո Համբարձումովիչի ուղեղը խուժեցին եղջյուրներն ու պոզերը, ուղեղում հաստատ ու մարմնավոր, Նաիրին էր արդեներկրայինը. — կառք, կառապան, բարձրահասակ սպա, Անգինա Բարսեղովնայի պղնձագույն սրունքներըգաղթականներ... կասեն:

Ձեռքը քաշում էր կառապանի թևից: Կառքի մեջհասակովը մեկ կանգնածարդեն «Լույսի» գրասենյակն էր գնում Համո Համբարձումովիչը ուղեղից ելնելով, արդեն դիմավորում էր նրան գրասենյակի դռներում ընկ. Վառոդյանը՝ փափախավոր……………………………………………………………………………………………………………………………………………………………………………………….

Երկուշաբթի էր. հազար ինը հարյուր տասնչորս թվականի դեկտեմբերը:

Եվ այստեղ է ահա, որ, կարծես Մազութի Համոյի ուղեղից սահելով, կերպավորվելով աշխարհում, որպես Մազութի Համոյի ուղեղից ելած առտնին զառանցանք՝ գլորվեցին օրերը, տխուր ու աղետաբեր, գլորվեցին և իրականացան 1914, 15, 16 թվականներըելան, տեսիլանման, հանճարեղագույն այդ ուղեղից և իրականացան այնտեղ, սահմանի այն կողմը, այնտեղ, ուր պիտի հառներ տարիների մուժից երկիրը Նաիրի, այնտեղ, ուր հեռացավ գնացքը՝ «Նաիրյան ուժերով» բեռնավոր: — Իրականացան այդ տարիները, դաժան ու անկարելի, այնտեղ Վանում, Բիթլիսամ, Մուշում, Դիարբեքիրում, — այնտեղԷրզրումում, Սվազում, Երզընկայում, — այնտեղԳարահիսարում... Անապատում ելած միրաժի նման ելավ գետնահարվեց, վերջին պատրանքով շնչավորված հնամյա երազը, գետնահարվեցարդյո՞ք ընդմիշտ... Ու մնացինդիեր, դիեր, դիեր, — առտնին զառանցանք: Ու մնացինավերակներ: Ու մնաց... Մազութի Համոն՝ Նաիրյան այդ քաղաքում կանգնած կենդանի Նաիրի. որպես հավիտենական պերպետուում-մոբիլե, որ, ինքն իրեն սնելով, անսպառ քանակությամբ «ազգային եռանդ» է հղանում, շնչավորելով հավիտենացածը՝ մի՞թե անկարելին... Եվ բազում դեպքեր ու պատմություններ եղան մեր նկարագրած քաղաքում, բայց այդ բոլորը մենք թողնում ենք մի կողմ, թողնում ենք... դարերին: Գլորվեցին, ինչպես ասացինք, 1914, 15, 16 թվականները, դատարկվեց ու ամայացավ այդ մռայլ տարիներում երկիրը Նաիրի, — բայց, ինչպես հայտնի է քեզ, ընթերցող, պատահեց այնպես, որ «ռուսը», ինչպես մեր նկարագրած քաղաքի բնակիչներն էին ասում՝ գրավեց երազյալ վայրերը, հասավ, իհարկե հասավ, Էրզրում, բայց ոչ թե «յոթ» օրում, ինչպես Մազութի Համոն էր գուշակում, այլ անհամեմատ ավելի երկար ժամանակամիջոցում: Բայց միթե ա՞յս է հարցը, ընթերցո՛ղ: — 0, ոչ. իհարկե ոչ: Գրոշի արժեք չուներ այդ հարցը, մի ինչ-որ քաղաք գրավելու ժամանակամիջոցը սխալ գուշակելու խնդիրը, Մազութի Համոյի համար. — զինվորական չէր Մազութի Համոն և ոչ էլ ստրատեգ, այնպես որ նրա հաշիվներում պատահած այդ փոքրիկ սխալը, այդ ինքնին չնչին հանգամանքը, ապացուցում էր ամենից առաջ իրեն, Մազութի Համոյին, և ապա «Ընկերության» բոլոր մնացած անգամներին, որ «աղետների» հարցում միանգամայն անմեղ է ինքը, Մազութի Համոն. ինչպես և «Ընկերությունը»: Եվ ճի՛շտ որ. ինչո՞ւ հնարավոր չէր Էրզրումի գրավումը «յոթ» օրից, ո՞վ էր խանգարողը: Ո՞վ կար դեմը կեցած, ի՞նչ զորավոր ուժ. ռազմի ի՞նչ կարողություն... Ծիծաղելի էր, դառը ծիծաղ էր հարուցանում ինչպես Մազութի Համոյի իրա, այնպես էլ «Ընկերության» մյուս ազդեցիկ անդամների սրտում այդ անհասկանալի անհեթեթությունը... Ո՞վ, ո՞վ վերցրեց Վանը. եթե ոչ՝ Նաիրյան բանակը. ո՞վ վերցրեց նույն Էրզրումը...» — Սրիկանե՛ր, լրբե՛ր, դավաճաննե՛ր» — փրփուրը շրթունքներին որոտում էր հաճախ, ձեռքը սեղանին խփելով, Տեղական Կոմիտեի նիստերին, Մազութի Համոն. «Ո՛չ. էլ ես... չեմ, էլ չե՛մ կարող հանդուրժել դրանց այդ լկտի վերաբերմունքը» — գոռում էր, փրփուրը բերանին, Մազութի Համոն, — և ապա գնում էր գավառապետի բնակարանը, ուր հանգստանում էր մի քիչ, հանգստացնում էր ջղերը Ագրիպպինա Վլադիսլավովնայի, իր անգին կողակից Անգինա Բարսեղովնայի, քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) և իր անզուգական դստեր՝ Սևաչյա Պրիմադոննայի հետ՝ «դուռաչկի» խաղալով:

Չէր վհատում. — Կենտրոնաուղեղասարդի ուղեղատատանումներին ենթակա ու հլու օրերի լրացմանն ու արյան հատուցմանն էր սպասում Համո Համբարձումովիչի ուղեղը, սպասում էր, որ համաշխարհային պատերազմը վերջանա և հաշտության սեղանին նստեն ազգերն ու ժողովուրդները.

Գիտեր, համոզված էր նա, որ այն ժամանակ արդեն կիրականանա երազյալը, կկատարվի անխուսափելին. կթռչի, անգոյության գիրկը կգլորվի Հավիտենական Հիվանդը, և նրա դիակի վրա, նրա նեխած մարմնի քայքայումից ելնելով կկանգնի, պայծառ ու երկրայիներկիրը Նաիրի: Այսպես էր մտածում, այսպես էր հավատացած Համո Համբարձումովիչը, բայց անցավ 1916-ը, եկավ 1917-ը և, երևակայո՞ւմ եք, պատահեց անսպասելին, կատարվեցանսպասելի, կատարվեցհանկարծ...

Այդ անսպասելին, Համո ՀամբարձումովիչիՄազութի Համոյի համար այդ հանկարծակի պատահածը, որ շարժեց տեղից, շփոթ ու իրարանցում մտցրեց ոչ միայն Համո Համբարձումովիչի, այլև ամբողջ «Ընկերության» կենտրոն ուղեղումՌուսական Հեղափոխությունն էր, հագար ինը հարյուր տասնյոթ թվականի փետրվարը...

Այստեղից է ահա, որ մենք պիտի անցնենք մեր նկարագրած քաղաքի վերջին դեպքերի պատմությանը:

Սկսվեց նրանից, որ մի օր, միանգամայն անսպասելի կերպով, քաղաքի փողոցներում երևաց, զինվորական շորերով և չսափրած, բորբսնած դեմքով, վեպիս երկրորդ մասից մեզ արդեն բավականին ծանոթ Կարո Դարայանը. ճիշտ այնպես, ինչպես առաջին անգամ իր հայրենի քաղաքը գալիս, եկավ ու իջավուղիղ պ. Մարուքեի բնակարանը: Եվ ահա, նրա գալուց ընդամենը մի օր հետո, ցերեկվա ժամը մոտավորապես 11-ին, հանկարծ փակեց «Լույսի» գրասենյակը Համո Համբարձումովիչը. հապշտապ, և այն էլ ոչ թե կառքով, այլչտեսնված երևույթոտքով տուն եկավ Մազութի Համոն ու փակվեց իր առանձնասենյակում, հրամայելով ծառային, որ բոլոր իրեն հարցնողներին, բացի ընկ. Վառոդյանից և բժշկից, հայտնի, որ ինքը տանը չէ: Մինչև երեկո այդ օրն իր առանձնասենյակում մնաց Մազութի Համոն: Վարագույրները քաշել էր ու նստել կիսախավարում, լուռ էր. գլուխը ցավում էր մի քիչ ուղեղում... պարապություն էր այդ օրը՝ անգո մի մշուշ, բաց տա՜րածություն: Կտրվել էին կարծես օրերն ու տարիները, հատվել էր ինչ-որ բան Համո Համբարձումովիչի ուղեղում այդ օրը ուղեղում, ինչպես ասացինք, մշուշ էր թափանցիկբաց տարածություն: Բայց այդ բաց տարածությունը երբեմն-երբեմն սկսվում էր լցվել, կարծես քնած էր արթմնի ու, արթմնի երազում, տեսնում էր տեսիլներ, տեսնում էր. —

Թեքվել էր Ագրիպպինա Վլադիսլավովնան իր վրա ու քնքուշ-քնքուշ կկոցում էր, ինչպես մի անմեղ աղավնի... Նայում էր աչքերին. Ագրիպպինա Վլադիսլավովնայի աչքերում ևս մշուշ էր թափանցիկ, բաց տարածություն... Ագրիպպինա Վլադիսլավովնան թվում էր փոքրի՜ կ փոքրի՜կ. մանկական կարմիր շրթունքներով համբուրում էր Համո Համբարձումովիչի սառը շրթունքներն Ագրիպպինա Վլադիսլավովնան: Նայում էր, անթարթ նայում էր Ագրիպպինա Վլադիսլավովնայի աչքերին Համո Համբարձումովիչն ու նկատեց. Ագրիպպինա Վլադիսլավովնայի աչքերի բաց տարածությանն սկսեց լցվել, լցվել, իմաստավորվել, իմաստ ստանալ: — «Չե՞ս ճանաչում»–հարցնում էր բաց տարածությունն Ագրիպպինա Վլադիսլավովնայի աչքերից Համո Համբարձումովիչին. Համո Համբարձումովիչը նայե՜ց նայե՜ցու վեր թռավ տեղից, երազից արթնացողի նման ձեռքով շփեց ճակատը Համո Համբարձումովիչը. նայեց՝ թեքվել էր վրանիր անզուգական դուստրը՝ Սևաչյա Պրիմադոննան, նայում էր աչքերին՛ Աչքե՛րումմշուշ էր անգո՝ բաց տարածություն: — «Ի՞նչ կա» — հարցրեց Համո Համբարձումովիչն անհանգստացած. Սևաչյա Պրիմադոննան հառեց աչքերը գետնին. հետո արագ-արագ, կարծես դաս ասելիս լիներ, խոսեց, Համո Համբարձումովիչն իր դստեր կարկտի պես թափվող խոսքերից միայն այն հասկացավ, որ ինքն իսկույն պետք է գնա գավառապետի բնակարանը: Վեր կացավ Համո Համբարձումովիչը, հագավ վերարկուն, վերցրեց ձեռնափայտը, գնաց: Արդեն մութն էր, երեկոյան ժամն արդեն 10-ը կլիներ, երբ Համո Համբարձումովիչը մտավ գավառապետի բնակարանը: Մարտի 2-ն էր. 1917 թվի մարտի 2-ը:

Թե ինչ էր խոսվել այդ երեկո գավառապետի բնակարանումաստված ինքը գիտե, բայց մի քանի օր անց պ. Մարուքեն ասում էր, որ այդ երեկո գավառապետի մոտ են եղել, բացի Համո Համբարձումովիչից, նաև բժիշկը, Օսեփ Նարիմանովը, Գեներալ Ալոշը և դպրոցի տեսուչըԱրամ Անտոնիչը: Բայց մենք այդ առթիվ ստույգ տեղեկություններ չունենալով հարցը թողնում ենք բաց. հարցի տեղ թողնում ենքբաց տարածության, թող լցնի, ում երևակայությունն ինչով որ կամենա, այդ բաց տարածությունը: Մենք ենթադրություններ չենք ուզում անել: Եվ, վերջ ի վերջո, ի՞նչ նշանակություն ունի, թե ո՞վ է ներկա եղել այդ երեկո գավառապետի և Համո Համբարձումովիչի զրույցին էականն այդ չէ, ընթերցո՛ղ, այլ այն, թե ո՞ւր են գնացել այդ երեկո, գավառապետի բնակարանից ելնելով, Համո Համբարձումովիչը և բժիշկը– — ահա՛ հարցը: — Եվ այս հարցի շուրջն էր ահա, որ մի քանի օր անց քաղաքում պտտվել սկսեցին զանազան հետաքրքիր զրույցներ հետաքրքիր թեկուզ այն պատճառով, որ այդ զրույցները կապված էիներևակայո՞ւմ եք — «մութ տեղի» հետ, այսինքն հհինգհարկանի շենքի ներքևի հարկի ամենածայրը, անկյունում գտնվող այն փոքրիկ սենյակի, որ ընկ. Վառոդյանի կռնակի վրաինչպես հիշում է ընթերցողը վեպիս առաջին մասիցթողել էր... հետաքրքիր հետքեր: Խոսում էին, որ այս զրույցները տարածում է պ. Մարուքեն. նույնիսկ ասում էին, որ այս զրույցները տարածելու մեջ նույնպես մատ ունիերևակայո՞ւմ եքինքն ընկ. Վառոդյանը. բայց այս երկրորդ հանգամանքը հետագայում միանգամայն հերքվեց և զրպարտության ամբողջ մեղադրանքը մնաց Կարո Դարայանի խղճին, Կարո Դարայանի, որ արդեն դիակ էր կորցված մութ մի գիշեր, ընկածո՞վ գիտե, թե ուր... Մութ, խորհրդավոր պատմություն էր այդ, ընթերցող, որ այնպես էլ մութ մնաց ու մնաց խորհրդավոր. — բայց այդ մասին հետո:

Հաջորդ օրը, մարտի 3-ին, առավոտյան ժամը 8-ը դեռ հազիվ կլիներ, երբ բերդից հանկարծ, քաղաքացիների համար միանգամայն անսպասելի կերպով, դեպի քաղաք շարժվել սկսեցինզորքեր, զորքեր, զորքեր. շարժվեցին թնդանոթներով ու գնդացիրներով. լցրին փողոցները: Սարսափած՝ խանութներն իրար հետևից փակել սկսեցին Լորիս-Մելիքյանի խանութպանները. բանն այն է, որ նրանք ոչ մի տեղեկություն չունենալուց բացի՝ այդ անսպասելի շարժման, այդ իրարանցումի մեջ չէին տեսնում նման դեպքերում քաղաքի էշը ցեխից հանող Մազութի Համոյին, ոչ էլ մյուս պատկառելի նաիրցիներից որևէ մեկին, գիտեին, լսել էին, որ ինչ-որ բան պատահել է ներսերում, բայց այդ մասին վախենում էին խոսել. — իրենց գործը չէր: Երեք օր էր արդեն, որ պտրտվում էին շշուկները, բայց քաղաքացիք, մանավանդ Լորիս Մելիքյանի խանութպանները, թերահավատ էին դեպի նման շշուկները, թերահավատ ու կասկածոտ: Թերթերը երրորդ օրն էր չէր ստացվում: Չէին ստացվում անգամ նաիրատառ «Մշակն» ու «Հորիզոնը» ասում էին, որ գավառապետը մարդ է կանգնեցրել կայարանում և ձերբակալում է բոլոր ստացված թերթերը, ասում էրպ. Մարաքեն: Այնպես որ կատարյալ անգիտության մեջ էր քաղաքը դեռ, երբ այդ առավոտ, բերդից շարժվել սկսեցինզորքեր, զորքեր, զորքեր, գնդացիր ու թնդանոթ: Ինչպես ասացինք՝ փակվեցին խանութները, որ նոր էին բացվել. խանութպաններից որը տուն գնաց, որը հենց էնպես կանգնեց իր փակ խանութի փակ դռան առջևը, որն էլ Տելեֆոն Սեթոյի սրճարանը գնաց՝ լուրեր ստանալու: Տելեֆոն Սեթոյի սրճարանը գնացողների մեջ էր և Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, անգլիախոս գորգավաճառը: — «Հը, բան մը կհասկըա՞ք սա ղալաբալըղեն» — հեգնախառն հարցրեց Հաջի Օնիկ էֆենդին սրճարան մտնելով. — «Ընչի՞ չենք հասկնա օր» — կտրուկ պատասխանեց Տելեֆոն Սեթոն. — «զորքին պրիկազ է էկե օր ռևալյուց էնեն» — վերջացրեց Սեթոն ու տիրեց լռություն. հեռվից, գավառապետի բնակարանի կողմից, լսվեց մի հազարբերան «ուռռա». գրոհի գնացող զինվորների ցնծալից ու ահավոր աղաղակ էր դա, որ ներկաների վրա անում էր միստիկ տպավորություն: Լուռ էր. լուռ լսում էին բոլորը. դեմքերի արտահայտությունն այն էր, որ, կարծես, նրանք սպասում էին թնդանոթի պայթյունի. հառել են լսողություններն ու սպասում են անհամբեր՝ հիմա կպայթի: — «Կըսեն Բերդեն թոփի են կապե նաչալնիկի տունը» — արտահայտեց ընդհանուրի միտքը պ. Աբոմարշը, որ նույնպես գտնվում էր սրճարանում. բայց հավանություն չգտավ: — «Զևզեկ-զևզեկ չխոսես նե, հայվա՛ն, քու ի՞նչ խառնվելու զործդ է» — բարկացավ Հաջի Օնիկ էֆենդին ու ավելացրեց, մի փոքր լռելուց հետո, չոր ու խրատական: « — Ատ սինլըքորներու զուռնան ետքը կիմանանք, յավրո՜ւս» — ու դուրս գնաց ձեռնափայտը գետին խփելովչոր ու խրատական: Ուզում էր տուն գնալ Հաջի Մանուկոֆ էֆենդին, բայց Հաջու տան ճանապարհն ընկնում էր Հինգհարկանի Շենքի մոտով. դեռ նոր էր թեքվել դեպի այդ շենքը Հաջին, երբ հետ-հետ գնաց, զարհուրած կրթնեց պատին: — Դեմը, Հինգհարկանի Շենքի առաջ, Օնիկ էֆենդին տեսավզորքեր, զորքեր, զորքեր.. անհաշիվ բազմություն: Դեմըվեր ցցված սվիններ, ու վեր ցցված սվինների միջից Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը տեսավՀինգհարկանի Շենքի պատշգամբը. պատշգամբում տեսավմի քանի զինվորներ, նրանց մեջ իրանպ. Մարուքեին, իր հորջորջած՝ «քամի կուլ տվող» Կարո Դարայանին և սրանց մեջտեղըօ՜, զարհուրանք,— իրան՝ ոստիկանապետին... Գլուխը բաց էր ոստիկանապետի. Հաջի Մանուկոֆ Էֆենդու նայած վայրկյանին՝ մի ինչ-որ սալդաթ պոկում էր նրա, ինչպես տեղացիք էին ասում ուսդիրներին՝ «չիները». «քամի կուլ տվողը» բռնել էր օձիքից ոստիկանապետի ու ցույց տալով ոստիկանապետի վախից ցամաքած դեմքը ներքևում կանգնած զինվորներին՝ «քամի կուլ տվողն» ասում էր անկարելի խոսքեր: Շուռ եկավ Հաջի Օնիկ էֆենդին ճեպովվազեց հակառակ ուղղությամբ: Դեմից, նույնքան սարսափած ու շփոթված, դեպի ինքն էր գալիսընկ. Վառոդյանը. ընկ. Վառոդյանի փափախը թեքվել էր մի կողմ. զենք չկար: — «Ո՞ւր, Հաջի՜» — հարցրեց ընկ. Վառոդյանը` դեմքը, աղաչական, Հաջուն մոտեցնելով. « — Գնա՛, գնա՛, յավրո՜ւս. ինծի հետ զործ չունիս» — Հրեց նրան մի կողմ Հաջի Օնիկ էֆենդին ու շարունակեց վազել իր վազած ուղղությամբ: Ու դեռ չէր շուռ եկել դեպի կողքի փողոցը, երբ նորից ստիպված եղավ պատին կպչել Հաջին. կողքի փողոցից շուռ եկան դեպի ինքը ու լցրին փողոցըզորքեր, զորքեր, զորքերանթիվ բազմություն. — դեպի Հինգհարկանի Շենքն էին գնում նրանք: Խառնված նրանց, այդ սալդաթներին. գնում էին նաև մրոտ մարդիկ, «բաշիբուզուկներ»–ինչպես մտածեց Հաջին. — երկաթուղագծի ծառայողներն ու բանվորներն էին դրանք, որ խառըվել էին զորքինսալդաթներին: Սարսեց, քար կտրեց տեղն ու տեղը Հաջին: Հաջին տեսավ. բաշիբուզուկները, մեջ առած, տանում էին... բարձրաստիճան Սոխին. զինվորներով ու բաշիբուզուկներով շրջապատված, գլխաբաց, առանց ուսադիրների, կալանավորի նման գետին նայելով, քայլում էր... բարձրաստիճան Սոխը,— այսինքն գավառապետը... Բնազդաբար ձեռքը գլխարկին տարավ Հաջի Օնիկ էֆենդին, երբ անցնում էր մոտից գավառապետը. բարեբախտաբար, չնայեց նրա կողմը, և Հաջի Օնիկ էֆենդին մի գուլ ուրախություն զգաց իր ներսում, որ չնայեց իր կողմը գավառապետը: Բայց Հաջու այդ վայրկենական ուրախությունը հաջորդ վայրկյանին տեղի տվեց մի անզուսպ բարկության, անգամ կատաղության. — գավառապետին շրջապատող զինվորների ու բաշիբոզուկների հետևից, երգելով ու աղմկելով, գնում էին քաղաքի տկլոր երեխաները. նրանցից ոմանք գտել էին թիթեղե թեյամաններ ու զինվորական կատելոկներ, որոնց տակերին խփելով նրանք անասելի աղմուկ էին բարձրացնումվայրի երաժշտություն: Զայրույթից ու կատաղությունից Հաջի Մանուկոֆ էֆենդու ծնկներն սկսեցին դողալ. կընկներ, եթե շարժվող զինվորների պատանման հոսանքը չպահեր: Հոսանքն անցավ, շրջվեց դեպի Հինգհարկանի Շենքը. փողոցը դատարկվեց: Հանգիստ շունչ քաշեց Հաջի Մանուկոֆ էֆենդին. հետո նստեց պատահաբար անցնող «Լույսի» գրասենյակի կառքը. քիչ անց, քրտնաթոր, ինչպես բաղանիքից ելած, իր տան առջևը իջնում էր կառքից Մանուկոֆ էֆենդին: « — Ո՞ւր է աղադ» — հարցրեց Հաջին կառապանից՝ նրան դրամ տալով. — էսօր կանտոր չէ էկե, չեմ տեսե» — պատասխանեց կառապանը, շուռ տվեց կառքը, գնաց:

Խորհրդավոր ժպիտը դեմքին, Ժպիտ, որի մեջ խառը կային թե՛ զարմանք, թե՜ անսպասելի ուրախություն և թե խորին ակնածանք,— հանդիպեց Հաջի Օնիկ էֆենդուն Հաջու ազիզ կողակիցըՆունուֆար հանըմը. շնչասպառ, նրան հանձնեց իր ձեռնափայտը Հաջին և ուզում էր արդեն ընդունարանը մտնել, երբ Նունուֆար հանըմը կտրեց նրա ճանապարհը, Նունուֆար հանըմը մատները դրեց Հաջի Օնիկի շրթունքներին. — «ը՜ս՜ս՜ս» — մատները Հաջու շրթունքներին դնելով խորհրդավոր ժպտաց Նունուֆար հանըմը. «յա՛վաշ հերիֆները մարթ կա...»: «Վո՜վ կա» — չոր, ցցվեց էֆենդին՝ դեմքին վախ ու սարսափ. ու չհամբերեց, — արագ դեպի իրեն քաշեց դուռը... ու մնաց քարացած: Հյուրասենյակում նստած էիներևակայո՞ւմ եքՀամո Համբարձումովիչը, բժիշկը և, — Հաջու համար ամենազարմանալին ու ամենաանսպասելին,— քաղաքի պարետը (բարձրահասակ սպան)... «է՛, շա՞տ պիտի երկարի սա սարսաղությունը» — ներս մըտնելով հարց տվեց Հաջին՝ հերթով նայելով Համո Համբարձումովիչի, բժշկի և բարձրահասակ սպայի (քաղաքի պարետի) դեմքերին, բայց Համո Համբարձումովիչի, բժշկի և քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) դեմքերն անպատասխան թողին Հաջի Մանուկոֆ էֆենդու հարցմունքը: — «է՛, էրթա՛նք, էրթա՛նք մեյմեկ թաս օղի ասնենք» — ավելացրեց Հաջին՝ ընդհանուր շփոթմունքը ցրելու ցանկությամբ: Ու մտան ճաշասենյակ:

Ճաշասեղանի ամենավերի գլուխը, Հաջի Օնիկ էֆենդու կողքին նստած, լուռ ճաշում էր Մազութի Համոն: Մազութի Համոն ուտում էր պաղ, ջրանման, կանաչավուն «չորբա»: Ուտելով՝ Համո Համբարձումովիչը նայում էր պնակին. բայց Համո Համբարձումովիչի աչքերը կարծես չէին տեսնում կանաչավուն չորբան. պնակում, չորբայի փոխարեն, — մշուշ էր. անգո մի մշուշբաց տարածություն: Հասկանում էր Համո Համբարձումովիչը, զգում էր. — այն, որ կատարվում էր դուրսըկատարվում էր իրենից դուրս, կատարվում էրիրենից անկախ: Սպասում էր՝ ի՞նչ կլինի: Մտածում էր՝ ինչո՞վ կվերկանա: Ու պատասխան չէր գտնում իր այդ հարցմունքին Մազութի Համոն. ուղեղումմշուշ էր. անգո մի մշուշբաց տարածություն...

Արդեն վերջացրել էին ճաշը, երբ եկավ ընկ. Վառոդյանը: Ընկ. Վառոդյանը ներս ընկավ շնչասպառ: Եվ ահա Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի համար, իր իսկ բնակարանում, պատահեց չտեսնված մի բան. Համո Համբարձումովիչը, բժիշկը և ընկ. Վառոդյանը, խնդրեցին Հաջուն, որ նա թույլ տա իրենց առանձնանալ հարևան սենյակը: Հաջին, իհարկե, թույլ տվեց, թեկուզև ո՛չ առանց զարմանքի, որ իր իսկ բնակարանում հյուրերն ուզում են ազատվել իրենից: Բայց և այնպես — «ըսելիքդ ի՞նչ, Հաջի՛. ընկերեսպիտի քաշես»–մտածեց Հաջին ու առաջնորդեց հյուրերին հարևան սենյակը: Մտան հարևան սենյակը Համո Համբարձումովիչը, բժիշկը և ընկ. Վառոդյանը. Համո Համբարձումովիչը, բժիշկը և ընկեր Վառոդյանը փակվեցին հարևան սենյակում: Իսկ Հաջին մնաց քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) հետ ճաշասենյակում. նաիրախառն ռուսերենով սկսեց զրուցել քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) հետ օրվա անցուդարձի մասին: Խոսում էր Հաջին քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) հետ, բայց միտքն այնտեղ էրհարևան սենյակում: Հասկանում էր Հաջին. գիտեր, այդ վայրկյանին հարևան սենյակում նիստ էր Տեղական Կոմիտեի: Գիտեր, բայց չէր հասկանում Հաջին, որ այդ վայրկյանից պատմական վայր էր արդեն իր, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի բնակարանը. որ այդ վայրկյանին իր, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի բնակարանում, հարևան սենյակում, կատարվում էին, ինչպես իր, այնպես էլ ամբողջ Նաիրյան ցեղի համարճակատագրական անցքեր: — Այդ վայրկյանին Համո Համբարձումովիչր, բժիշկը և ընկ. Վառոդյանը, այսինքն Կենտրոնաուղեղասարդի Տեղական Կոմիտեն, այսինքն Նաիրյան տիեզերական ոգու Տեղական Սուբստանցիան իր գիրկն էր որոշում դեպի կատարվող դեպքերը, և այս տիեզերական հանգամանքը չէր ըմբըռնում Հաջին. Հաջին չէր հասկանում այս տիեզերական դեպքի ամբողջ նշանակությունը: Թե ի՞նչ որոշում հանեցին կատարվող դեպքերի մասին Համո Համբարձումովիչը, բժիշկը և ընկ. Վառոդյանը հարևան սենյակումՀաջի Մանուկոֆ էֆենդին, իհարկե, չիմացավ և չէր էլ կարող իմանալ. բայց շուտով նա պիտի իմանար և պիտի իմանար նաև այն, թե ի՛նչ բարի պատեհություն էր իր համար այդ թանկագին հյուրերի այդ օրն իր մոտ գալը: Եվ այս ամենը Հաջին պիտի իմանար ընդամենը մի շաբաթ անց, երբ բժիշկ Սերգե Կասպարիչը շրջանային կոմիսար էր արդեն, իսկ Համո ՀամբարձումովիչըՔաղաքային խորհրդի նախագահ...

Տարօրինակ, մութ, չհասկացված դեպքեր պատահեցին Նաիրյան այդ քաղաքում այդ մի շաբաթվա ընթացքում: Դեպքեր, որոնք ծածկված են գաղտնիքի ու խորհրդավորության անթափանցելի քողովև դժվար թե որևէ մեկին երբևիցե Հաջողվի վեր հանել այդ քողը և նայել կատարված դեպքերի իսկական աստառին: Այնպես որ այստեղ մենք պիտի խուսափենք զանազան ենթադրություններ անելուց ու եզրակացություններ հանելուց. պիտի պատմենք լոկ այն, ինչ որ մեզ հաջողվել է տեսնել սեփական աչքերով կամ լսել մարդկանցից, որոնք մեր աչքին ունեն ճշմարտախոսի անկաշառ կերպարանք: — Անցնենք այդ դեպքերին:

Ամենից առաջ հարկավոր է ասել, որ այդ նույն ժամանակ, երբ Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի բնակարանում հավաքված՝ կատարվող դեպքերի հանդեպ իր բռնելիք դիրքն էր որոշում Տեղական Կոմիտենայդ նույն վայրկյանին քաղաքում արդեն կային մարդիկ, որ ո՛չ միայն արդեն որոշել էին իրենց դիրքը, այլև փակցրել էին քաղաքի պատերին իրենց այդ դիրքի մասին պաստառ և նաիրատառ հայտարարություններ: Եվ կարևորն այն է, որ այդ հայտարարությունների տակ, ի թիվս այլ, մեծ մասամբ քաղաքին անծանոթ ստորագրությանց, կային և երկու ստորագրություն, որ բավականին մտահոգություն էին պատճառում ոչ միայն քաղաքի նիսիա բնակիչներին, այլև շատ ավելի պատկառելի մարդկանց

Կարո Դարայանի և պ. Մարուքեի (ստույգ՝ Մարուքե Դրաստամատյան) ստորագրություններն էին դրանք, որ մեխի գլուխների նման ցցվելով այդ հայտարարությունների տակից՝ մի շարք պատկառելի նաիրցիների մեջ սկզբից ևեթ այն միտքն էին առաջ բերում, որ այդ մեխի գլուխներին հարկավոր է խփել: Այդ հայտարարություններից բխող այս, որոշ չափով իմպրեսիոնիստական ցանկությունն ավելի ևս խորացավ մի շարք նաիրցիների մեջ մի օր անց, երբ քաղաքում տարածվել սկսեցին «Մութ Տեղ»–ի հետ կապված վերոհիշյալ լուրերը. ասում էին, որ այդ լուրերը տարածում է պ. Մարուքեն. ինչպես ասել ենք արդեն նույնիսկ կարծողներ կային, որ այդ լուրերը տարածելում մատ ունի նաև ընկ. Վառոդյանը, երևակայո՞ւմ եք՝ այն ընկեր Վառոդյանը, որ, ինչպես գիտենք՝ Տեղական Կոմիտեի անդամ էր վաղուց հետե և Համո Համբարձումովիչի անձնական բարեկամը: Չգիտենք մատ ունե՞ր թե չէ այդ լուրերը տարածելում ընկ. Վառոդյանը, բայց փաստը, մնում էր փաստ, և այդ փաստն այն էր, որ ինքն ընկ. Վառոդյանը գտնվել էր մի ինչ-որ հայտնի ցուցակում, այսինքն ոչ թե հայտնի, այլ գաղտնի, որ հայտնի էր դարձել Կարո Դարայանի, այդ «քամի կուլ տվող» նաիրցու, շնորհիվ: Դե արեք ու բան հասկացեք սրանից, և այն էլ սա դեռ ամբողջը չէ: Բանն այն է, որ այդ ցուցակը, ինչպես ասում էին՝ լրիվ չէր. չորս թերթ պոկված էր այդ ցուցակից, այդ չորս թերթի շուրջն էր ահա, որ Կարո Դարայանն ամեն մի ժողովում բարձրացնում էր անասելի աղմուկ, անտանել հարայ հրոց: Եվ վերջապես ինչքան աղմուկ ուզում էր՝ կարող էր բարձրացնել Կարո Դարայանը, բայց ինչո՞ւ էր կապում նա իր այդ աղմուկը Համո ՀամբարձումովիչիՄազութի Համոյի հետ: Պ. Մարուքեին նայած՝ այնպես էր դուրս գալիս, իբր Համո Համբարձումովիչի և բժիշկ Սերգե Կասպարիչի ձեռքերի գործն էր այդ հայտնի, այսինքն գաղտնի ցուցակի առաջին չորս թերթերի անհայտ անհետանալը, բայց ո՞վ կհավատա պ. Մարուքեին: 0, ոչ, մենք չէինք հավատա նման զրպարտությանց և չէինք էլ հավատում, չնայած որայդ ես հաստատ գիտեմանգամ ընկ. Վառոդյանն այդ առթիվ որոշ շրջաններում արել էր բավականին երկմիտ հայտարարություններ: Բայց ենթադրենք անգամ, որ որոշ հիմք ունեին պ. Մարուքեի հայտարարությունները, հարց ինչո՞ւ էին Մազութի Համոն և Սերգե Կասպարիչը, բժիշկը եթե միայն նրանց ձեռքերի գործն էր չորս թերթերի անհայտ անհետանալը) — ինչո՞ւ, էին նրանք ցուցակում թողել հինգերորդ թերթը, որի մեջ գտնվեց իրենց անձնական բարեկամի, իրենց Տեղական Կոմիտեի անդամիընկ. Վառոդյանի անունը: Չենք հասկանում, մնում ենք շվարած, մնում ենքձեռնաթափ: Եվ ապա ինչո՞վ պիտի շահագրգռված լիներ ընկ. Վառոդյանը վերոհիշյալ հայտարարություններն անելով, մի՞թե ցանկալի էր նրան իր անձնական բարեկամների, իր հետ միասին Տեղական կոմիտեում նստող այդ պատկառելի ընկերների վարկաբեկումը իհարկե ոչ, կասե ամեն մի խելքը գլխին անձնավորություն չէ՛ր կարող ցանկալի լինել, ինչքան էլ վիրավորված լիներ ընկ. Վառոդյանը հայտնի ցուցակի երևան գալով: Համոզված պնդում ենք մենք այս, մանավանդ որ մի շաբաթ անց մի կտրուկ հայտարարությունով Տեղական Կոմիտեն թյուրիմացության հետևանք հայտարարեց ընկ. Վառոդյանի հայտնի, այսինքն գաղտնի ցուցակում գտնվելու պատմությունը, այո՛, մի շաբաթ անց Տեղական Կոմիտեն իր պատկառելի ստորագրությամբ հայտարարեց ու հաստատեք ի լուր հանրության, որ ցուցակում գտնվել է ոչ թե Վառոդյան ազգանունը, այլԲարության և որ այդ Բարությանը ոչ մի կապ չունի ամենքին ավելի քան հայտնի ընկ. Վառոդյանի հետ: Եվ այդ հայտարարությունը լույս տեսնելու երկրորդ օրըմի ավելորդ ապացույց ևս, որ իզուր էին պ. Մարուքեի չարամիտ զրպարտություններն ընկ. Վառոդյանի հասցեին, — ընկ. Վառոդյանը նշանակվեց քաղաքի ու շրջանի միլիցիապետ ու առաջին գործը, որով միլիցիայում զբաղվեց ընկ. Վառոդյանը, երևակայո՞ւմ եք Կարո Դարայանի կորած դիակի որոնումն էր. ասում ենք դիակի, որովհետև ընկ. Վառոդյանի այդ նոր պաշտոնին անցնելուց ընդամենը երկու օր առաջ հանկարծ լուր տարածվեց քաղաքում, որ Կարո Դարայանը (որ մինչ այդ ընտրված էր շրջանի զորքերի կոմիսար) — անհայտ չարագործների ձեռով սպանված է գիշերվա ժամը 4-ին, իսկ թե ինչո՞ւ անպայման «4ին» — անհայտ էր, ոչ ոք չգիտեր, բայց համառ կերպով ասվում էր, որ դեպքը պատահել է գիշերը՝ ճի՛շտ այդ ժամին: — Գետափին, սառույցի վրա (գետն այդպես ուշ էր հալչում Նաիրյան այդ քաղաքում) միլիցիան գտել էր արյան կարմիր-կարմիր, քստմնելի հետքեր... բայց մենք առաջ անցանք ու չասացինք այն հայտնի, այսինքն գաղտնի ցուցակների մասին այն ամենը, ինչ որ հայտնի է մեզ: Մութ, մութ, խորհրդավոր պատմություն էր այդ պատմությունը, ընթերցող, — և մենք չենք կարող չհիշատակել այստեղ այդ պատմության առթիվ այն ամենը, ինչ որ լսել ենք ու գիտենք, ինչ որ հայտնի է մեզ:

Ինչպես ասել ենք վերևում՝ այդ պատմությունը, այսինքն հայտնի (գաղտնի) ցուցակից չորս թերթ կորչելու պատմությունը, մեզ համար միանգամայն անհասկանալի պատճառով մարդիկ կապում էին այն հարցի հետ, թե գավառապետի տնից ելնելով՝ ո՞ւր էին գնացել Համո Համբարձումովիչը և Բժիշկը մարտի 2-ի գիշերը, ահա հարց, որ մի շաբաթ ամբողջ զանազան փսփսուկների նյութ էր տալիս քաղաքի նիսիա (ինչպես Հաջի Օնիկ էֆենդին էր ասում) բնակիչներին և, առաջին հերթին,պ. Մարուքեին: Բայց մենք խղճի ամենայն հանգստությամբ պիտի ասենք, որ մինչև վերջ էլ չէինք հավատում պ. Մարուքեի չարամիտ փսփսուկներին և չէինք էլ հավատա, և այժմ այս տողերը դու չէիր կարդա, ընթերցող, եթե մեր աչքին բավականին ծանրակշիռ մի հանգամանք շուտով չգար խախտելու մեր այդ անհողդողդ հավատքը. բանն այն է, որ Կարո Դարայանը ևս, իր եղերական վախճանից մի քանի օր առաջ, իմ, հեղինակիս, ներկայությամբ մի անգամ հայտարարեց մի բավականին բազմամարդ ժողովում, որ տեսել է այն երեկո, ավելի ճիշտ կլինի ասել՝ մարտի 2-ի գիշերը, ժամը մոտավորապես 2-ին, Համո Համբարձումովիչին և բժշկին՝ «Մութ Տեղի» պաշտոնյայի հետ Հինգհարկանի Շենքից ելնելիս: Հարց՝ ի՞նչ գործ ունեին գիշերվա այդ ուշ ժամին այդ ակնածելի վայրում Համո Համբարձումովիչը և Սերգե Կասպարիչըբժիշկը... Հիշում եմ, երբ տվեց այս հարցը Կարո Դարայանը Համո Համբարձումովիչինդահլիճում, ուր տեղի էր ունենում ժողովը, տիրեց ահասարսուռ լռություն, զարհուրելի զարզանդ... բոլորը, քար կտրած, սպասում էին Համո Համբարձումովիչի պատասխանին: Թվում էր, թե եբրայական Եհովայի նման, կամ ինչպես Զևսըկփրփրի ահա Համո Համբարձումովիչը, — այդ, մենք կասեինք՝ Նաիրյան Արամազդըեբրայական Եհովայի, կամ հունական Զևսի նման ցասման կայծակ ու շանթ կթափե այդ եղկ մահկանացոփ գլխին, այդ ողորմելի մահկանացուի, որ համարձակվում է կասկածի տակ առնել նրա, Համո Համբարձումովիչ Ասատուրովի, Տեղական Կոմիտեի նախագահի Տեղափոխական կուսությունը: — Բայցերևակայո՞ւմ եքկայծակը չճայթեց, շանթը չշողաց, ոչ էլ ամպրուղը որոտաց, այլ, պատկերավոր ասած՝ խաղաղարար անձրև, երկնային զովություն հորդեց Նաիրյան Արամազդի աչքերից, հորդեց դառնաթախիծ արցունք... Ալեհեր գլուխը պրեգիդիամի սեղանին դրած (Համո Համբարձումովիչը պրեզիդիումի անդամ էր այդ ժողովում) — դառնաթախիծ թախծեց, դառնացած լաց եղավ Մազութի Համոնև ամբողջ դահլիճը, ուր ներկա էին բավականին թվով զինվորներ ու մի քանի վակզալի բաշիբուզուկներ, ուր ներկա էր նաև, — օ, խայտառակություն, — պ. Մարուքեն, — այո՛, ամբողջ դահլիճը քար կտրած, ահասարսուռ նայում էր Մազութի Համոյի հեկեկանքից ցնցվող, ալեհեր գլխին... «-Փա՛ստ, փա՛ստ» — վեր ցատկելով տեղից դառնաձայն բացականչեց հեկեկանքի միջից Մազութի Համոն: Բայց փաստ չկար, կարմթին կասկածանք. միակ փաստանման բանըԿարո Դարայանի ձեռքին գտնվող հայտնի, այսինքն գաղտնի ցուցակն էր, որի չորս թերթերը, ինչպես արդեն գիտենք,— պոկված էին ինչ-որ անհայտ ձեռքով: -Իսկ կարելի՞ է արդյոք այդ չեղյալ թերթերի վրա հիմնվելով՝ խայտառակության սյանը գամել, կասկածի տակ առնել մի պատկառելի նաիրցու, մի ալեհեր հեղափոխականի հեղափոխական կուսությունը: — «Փա՛ստ» — դառնաթախիծ բացականչում էր արցունքից խեղդվող ձայնով Համո Համբարձումովիչը, ու պատերի լռությունն էր միայն և դեմքերի զարմանքն ու ակնածանքը դառնորեն արձագանքում Համո Համբարձումովիչի արդարություն հայցող աղեկտուր ձայնինԱհա իրողությունն, ընթերցո՛ղ, փաստ չկար, կարմթին կասկածանք: Գրում եմ այնպես, ինչպես տեսել ու լսել եմ ես, առանց եզրակացության մենք լվանում ենք մեր ձեռքերն այս մութը, անհասկանալի, անիմանալի գործից: Ասենք միայն այն, որ փաստ չլինելու պատճառով Համո Համբարձումովիչն արդարացավ, անգամ ասում էր հետագայում, որ, եթե կենդանի մնար Դարայանընրան դատի պիտի կանչեր, հեղափոխական դատարանի առաջ պատիվ պիտի պահանջեր նրանից ինքը, բայց, դժբախտաբար, Կարո Դարայանն այնպես անսպասելի կերպով զոհ գնաց անհայտ չարագործների ձեռքից, և Համո Համբարձումովիչը մնաց չբավարարված:

Следующая страница