Նար-Դոս՝   Քնքուշ լարեր

Նա չէր իմանում, թե ի՛նչ աներ: Որքան շատ էր մտածում այդ մասին, այնքան ավելի ո՛ւ ավելի նրա կատաղությունը բորբոքվում էր: Պարոն Հարունյանի արտասովոր վարմունքը դիպչում էր նրա «կնային գերիշխանության» ամենաքնքու լարերին... Սակայն ի՞նչ կարող էր նա անել, խո չէ՞ր կարող քայլ առ քայլ հետամտել նրան և զոռով ստիպել նրան յուր առաջ չոքելու և համբուրելու յուր ձեռքերըՈ՛չ, ո՛չ, հազա՛ր ամոթ, այլևս ինչո՞ւ է նա գեղեցկուհի կոչվում, երբ այդ բոլորը ստիպմամբ պետք է լինի, չէ՞ որ դրանով առավել ևս ստորանում է կինը, գեղեցկությունը, վերջապես ինքը` անձնասեր, գոռոզ իշխանուհի Մելիքյանը, որի մեջ մարմնացած են այդ անհաղթելի ուժերը...

Բայց գուցե այդ մարդը չէ սիրում նրան, և նա այդպես միայն կարծում է, նրան այդպես միայն թվում է... Բայց եթե նա իսկապես նրան չէ սիրում և ոչինչ երկյուղ չունե նրանից, էլ ինչո՞ւ նրանից միշտ խույս է տալիս... Ո՛չ, անկարելի է այդ բանի մեջ սխալվել, նրա աչքերը նոր չպետք է սովորեն այդ արհեստը... Նա համոզված է, հաստատ համոզված է, որ այդ մարդն իսկապես սիրում է իրեն, բայց որ նա այդպես համառ կերպով կռվում է այդ սիրո դեմդրանով կամենում է ցույց տալ յուր ամուսնական հավատարմությունը... (նա արդեն ծանոթ էր պարոն Հարունյանի բնավորության հետ): Վերջին բանի մասին մտածելիս իշխանուհու դեմքի վրայով մի հեգնական ժպիտ էր վազում:

Այժմ նրա կատաղությունը դարձավ և տիկին Հարունյանի վրա: Առանց երկար մտածելու, նա ամեն բանի մեջ մեղավորը նրան էր գտնում, չէ՞ որ ամուսնուն նա էր խանգարում, մինչև անգամ իշխանուհին կարծում էր, որ ամուսնուն նա էր արգելում իրեն այցելելու: Եվ նա սկսեց ատել յուր նախկին ամենասիրելի ընկերուհուն: Իսկ վերջինս, բոլորովին ոչինչ չկասկածելով այդ բանի մասին, շարունակում էր նրան առաջվա նման անկեղծորեն սիրել և միշտ այցելել նրան: Սակայն նա չէր կարող մի քանի անգամ չնկատել իշխանուհի-ընկերուհու սառը վարմունքը, որը վերջինս հազիվ էր կարողանում զսպել. բայց նա ի՞նչ կարող էր կարծել, թե այդ ի՛նչ բանի համար է:

Իշխանուհի Մելիքյանի ատելությունը դեպի տիկին Հարունյանը մինչև այն աստիճան հասավ, որ նա մի քանի անգամ, նրա այցելության ժամանակ, աղախնին հրամայեց նրան հայտնելու, որ ինքը տանը չէ, կամ հիվանդ է, կարող չէ ընդունել: Իհարկե, այդ հանկարծակի փոփոխությունը չէր կարող աննկատելի մնալ տիկին Հարունյանից, որին ոչինչ չէր մնում անել, եթե ոչ միայն զարմանալ, ապշել:

Այնուհետև նրանց այցելությունները բոլորովին նվազացան: Ամբողջ շաբաթներ էին անցնում, և նրանք հազիվ թե երկու, երեք անգամ տեսնվում էին միմյանց հետ և այն էլ կարճ ժամանակով, այնպես որ տիկին Հարունյանը ժամանակ չէր ունենում հարցնելու իշխանուհուն նրա այդ հանկարծակի փոփոխո՛ւթյան պատճառը և, բացի դրանից, նա մի այնպիսի բնավորություն ուներ, որ չէր կարողանում մի անգամից վճռել այդ բանը, նա շատ քաշվում էր, երբ տեսնում էր իշխանուհու կիտած հոնքերը և սառը ընդունելությունը: Բայց նա այնքան սիրում էր յուր նախկին ընկերուհուն և դրա այդ անսպասելի փոփոխությունն այնպես ազդել էր նրա սիրող սրտի վրա, որ երկար չկարողացավ համբերել և մի անգամ հարցրեց նրանից պատճառը: Իշխանուհի-ընկերուհին բավականացավ միայն պատասխանելով, որ վերջին ժամանակները մի տեսակ գլխի ցավ է ստացել, այնպես որ ոչ ոքի հետ խոսել անգամ չէ կարողանում և ստիպված է միշտ տանը փակված մնալ, իսկ բժիշկները չեն կարողանում օգնել: Տիկին Հարունյանը հավատաց և սաստիկ տխրեց: Որ իշխանուհին չէր այցելում Հարունյաններին, նա, իհարկե, դրանով կամենում էր միայն յուր ջիգրը հանել պարոն Հարունյանից. բայց նա տեսնում էր, որ այդ իրեն արժան չէր նստում, որովհետև յուր դեպի պարոն Հարունյանն ունեցած սերը հետզհետե բորբոքվում էր և նրան հանգստություն չէր տալիս: Իսկ պարոն Հարունյանն անլսելի համառությամբ կռվում էր յուր մեջ գործող զգացմունքի դեմ և նրան թվում էր, որ այդ զգացմունքը հետզհետե ընկճվում է յուր ուժերի ներքո: Կնոջ հետ նա վարվում էր նույնպես, ինչպես և առաջ, նա ամեն անգամ գուրգուրում էր նրան, համբուրում էր, կատակներ էր անում նրա հետ, այնպես որ կինը կասկածել չէր կարող, որ նրա սրտի մեջ գոյություն ուներ մի ուրիշ սեր, որ ամեն կերպ աշխատում էր նրան դեպի մի ուրիշը քաշել, բայց որի դեմ նա հաղթությամբ պատերազմում էր...

Իսկ Արմենա՞կը: Արմենակը գրեթե ողջ օրը փակված յուր սենյակում՝ զբաղված էր յուր օրինագրքերով և շատ քիչ ուշադրություն էր դարձնում, թե ինչ է կատարվում յուր շուրջը:

Թ

ՆԵՐՔԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ

Այնինչ արդեն սկսվել էին ամառվա շոգ և տոթ օրերը: Պարոն Հարունյանն արդեն արձակուրդ էր ստացել պաշտոնից և ընտանիքի ու եղբոր հետ պատրաստվում էր ամառանոց գնալ, առավելապես նրա համար, որպեսզի բոլորովին ազատված լինի իշխանուհի Մելիքյանից:

Նախքան ամառանոց գնալը տիկին Հարունյանը հարկ համարեց այցելել յուր նախկին ընկերուհուն, թեպետև կոտրած, բայց առավել ևս սիրող սրտով: Նա գնաց իշխանուհու տուն, աղախինին հարցրեց, թե կարո՞ղ է արդյոք տիրուհին ընդունել: Աղախինը վազեց իշխանուհու մոտ, վերադարձավ և ասաց, որ կարող է ընդունել: Դողդոջուն և անհաստատ քայլերով նա մտավ իշխանուհու շքեղ կահավորյալ սենյակը, նախապես ակամայից պատկերացնելով յուր առաջ նրա սառը ընդունելությունը: Իշխանուհին նստած էր բազկաթոռի մեջ՝ լուսամուտի մոտ. նրա առաջ՝ կլոր փոքրիկ սեղանի վրա դրած էր ինչ-որ աման, որ, ինչպես երևում էր, մինչև տիկին Հարունյանի գալը կարդալիս էր եղել: Նրա դեմքն արտահայտում էր ավելի կատաղություն, քան վիշտ, ավելի ատելություն և արհամարհանք, քան տխրություն և մելամաղձություն. իսկ վարդագույն շրթունքների վրա և կիսախուփ աչքերի մեջ փորձված աչքը հազիվհազ կարող էր նկատել մի տեսակ հեգնական, ինքնավստահ ժպիտ: Տիկին Հարունյանը նույն անհաստատ քայլերով մոտեցավ նրան և բարևեց: Իշխանուհին հազիվհազ տվավ նրան յուր մատների ծայրերը: Տիկին Հարունյանը նստեց նրա մոտ:

Ի՞նչպես ես, Սոֆիա, — հարցրեց նա անվճռականությամբ: — Գլխիդ ցավն անցե՞լ է:

Ոչ:

Բժիշկներն ի՞նչ են ասում:

Ոչինչ ասել չեն կարողանում:

Մի րոպե ծանր լռություն տիրեց:

Ես զարմանում եմ, թե այդ ի՞նչպիսի գլխացավ է, որ ոչ ոք չէ կարողանում բժշկել, Սոֆիա, — ընդհատեց այդ լռությունը տիկին Հարունյանը:

Չգիտեմ:

Դարձյալ ծանր լռություն: Իշխանուհին նայում էր դուրս, իսկ տիկին Հարունյանը նրա դեմքին:

Սոֆիա, — վերջապես երկար տատանմունքից հետո խոսեց դարձյալ վերջինս, — մենք մի որևիցե բանով քեզ... խո չե՞նք վիրավորել...

Իշխանուհին դեմքը դարձրեց դեպի նա:

Վիրավորե՞լի՞նչ բանով...

Ես ի՞նչ գիտեմ... Ո՞վ գիտե... գուցե... շատ կարելի է մենք քեզ մի որևիցե բանով անգիտակցաբար վիրավորել ենք... և դու իրավունք ունիս մեզանից նեղանալու.. բայց եթե իսկապես մեր մեջ մի այդպիսի բան պատահել է, ահա ես իսկույն պատրաստ եմ քեզանից ներողություն խնդրելու... և, իհարկե, դու մեզ կներես...

Իշխանուհին ավելի խոր նայեց յուր նախկին ընկերուհու դեմքին, նա, երևի, կամենում էր նրա վրա մի որևիցե կարծիք գտնել, բայց նրա դեմքն այնքա՛ն հեզ էր, այնքա՛ն խոնարհ և անկեղծ սեր արտահայտող...

Մեր մեջ ոչինչ այդպիսի բան չէ պատահել. Նունեասաց նա, — դու իզուր ես այդպես կարծում

Հապա ինչո՞ւ մենք այսպես ենք հանդիմանում միմյանց...

Ասում եմ՝ գլուխս է ցավում... խոսել չէ թողնում ինձ:

Տիկին Հարունյանն այլևս ոչինչ չհարցրեց:

Սոֆիա, վաղը մենք ամառանոց ենք գնում, — ասաց նա մի րոպե լռությո՛ւնից հետո:

Ամուսի՞նդ է տանում, — շտապով հարցրեց իշխանուհին:

Այո: Եթե դու էլ մեզ ընկերակցեիր, Սոֆիա... — ավելացրեց տիկին Հարունյանը կամաց և անվճռական եղանակով: — Գլխիդ ցավը գլխավորապես այս շոգերից է. իսկ ամառանոցում, իմ կարծիքով, կարող է այդ անցնել... Ամառանոց կգնաս, այնպես չէ՞, Սոֆիա:

Տեսնեմ:

Պարզ երևում էր, որ իշխանուհին երկար խոսել չէր կամենում: Տիկին Հարունյանն, իհարկե, տեսնում էր և այդ վերագրում էր նրա գլխացավին: Մի քանի րոպե դարձյալ նրանք լուռ մնացին: Վերջապես տիկին Հարունյանը վեր կացավ, ներողություն խնդրեց, որ յուր այցելությամբ նրան անհանգստություն պատճառեց և մնաս բարով ասեղով, դուրս գնաց: Նրա սիրտն այդ այցելությունից ավելի կոտրվեց:

Հետևյալ օրն առավոտյան Հարունյաններն ճանապարհ ընկան դեպի ամառանոց:

Իսկ իշխանուհին մնաց մենակ՝ իրեն պաշտող Պետրովի հետ: Անկարելի է նկարագրել, թե ինչ էր կատարվում նրա ներսն այդ ժամանակ, անկարելի է պատմել այն կատաղությունն ու հուսահատությունը, որ պաշարել էին նրան այդ ժամանակ: Հարունյանը փախա՛վ նրանից, հեռացա՛վ և տարավ յուր հետ նրա սիրտը, հոգին, միտքընրա բոլոր գոյությունը... — Տարա՛վ, հափշտակե՛ց այդ ամենը, թողնելով նրան միայն վիշտ, ծանր կեղեքիչ, անտանելի վիշտ... Եվ առաջին անգամ յուր ողջ կյանքի մեջ, իշխանուհի, գոռոզ, հպարտ իշխանուհի Մելիքյանի գեղեցիկ աչքերից արտասուք, ծանր, դառն, արտասուք թափվեց... Մինչև այժմ, որ Հարունյանը միշտ խույս էր տալիս նրանիցայդ նա դեռ կարողանում էր տանել, որովհետև, որքան էլ այդ մարդը իրեն հեռու պահեր նրանից, այնուամենայնիվ, նրանք դարձյալ երբեմնակի տեսնում էին միմյանց, խոսում էին միմյանց հետ. բայց որ այժմ դա արդեն ամիսներով է հեռացել նրանից և այն էլ առանց նրան տեսնելուայդ բոլորովին անտանելի է: Այդ բոլորից պարզ կերպով երևում է, որ այդ մարդը ոչ թե միայն չէ կամենում նրա հետ հարաբերություն ունենալ, այլև արհամարհում է նրան...

Նա չէր հասկանում սիրո՞ւմ էր, թե ատում այդ մարդուն, որի կամա անտարբերությունը կրկնապատկվում էր դեպի նա: Եթե ատում էր, հապա ինչո՞ւ այդ մարդու բացակայությունը նրան ստիպում էր միշտ և միայն նրա վրա մտածել, նրան պատկերացնել յուր առաջ... Եթե սիրում էր, հապա այն ի՞նչ անզուսպ կատաղության կրակ էր, որ բորբոքվում էր նրա սրտի մեջ դեպի այդ մարդը... Միևնույն Ժամանակ նա պատրաստ էր և՛ խմել նրա արյունը, և՛ գըրկել, համբուրել նրա ոտները... Ո՛չ, նա իսկապես և գժվածի պես սիրում էր այդ համառ մարդուն, սիրում էր այնպես, ինչպես տակավին յուր ողջ կյանքի մեջ ոչ ոքին չէր սիրել, բայց այդտեղ տանջվում էին միայն կնոջ սրտի քնքուշ չարերը, որոնց հետ խաղում էին ինչպես ամենահասարակ խաղալիքի հետ...

Իշխանուհի Մելիքյանը շատ լավ հասկանում էր, որ Հարունյանն յուր ամիսներով բացակայությունից շատ կարող էր օգտվել, այդ ժամանակամիջոցը բավական էր նրա պես մի համառ, հաստատակամ մարդու համար, որ նա սառեցնի յուր մեջ դեպի իշխանուհին տածած սերն և սովորի նրա վրա նայել բոլորովին անտարբերությամբ: Բայց իշխանուհի Մելիքյանն այդ չէր կամենում, նա չուներ այդ մարդու հաստատակամությունը, համառ բնավորությունը, որ նույնպես կարողանար օգուտ քաղել այդ բացակայությունից և հանգցնել յուր մեջ դեպի նա տածած բորբոքվող սիրո բոցը: Նա հենց առաջին օրից բոլորովին անձնավստահորեն և հոգով ու մարմնով էր անձնատուր եղել այդ սիրույն, կատարյալ հույս ունենալով ապագայում յուր հաջողության վրա. բավական էր, որ նա սիրում էրև Հարունյանին, առանց մի վայրկյան անգամ կասկածելու, երկմտելու, իրենն ու իրենն էր համարում... Բայց այժմ, երբ նա տեսնում է ամենադառը կերպով սխալվել է յուր հույսերի մեջ արդեն ուշ է. Փայփայած, երես առած սերը անում է յուրը, պահանջում է յուրը, և նրան հակառակ գնալշա՛տ ու շա՛տ դժվար է

Այլապես անկարելի էր, որ իշխանուհի Մելիքյանի նման հրաշալի գեղեցկության տեր մի կինը, որ ամեն ժամանակ այդպիսի դեպքերում հաջողություն է գտել, մեկին հավանելով, սիրելով նրանկարողանար գեթ մի վայրկյան կասկածել, որ փոխադարձություն չէր կարող ստանալ և ավելիսիրած մարդու կողմից միայն համառ անտարբերության կարող էր հանդիպել: Այդ բանը, գոնե յուր վերաբերությամբ, նա անկարելի էր համարում, ինչպես անկարելի է, որ իսկական մագնիսը չկարողանա քաշել դեպի ինքն ուրիշ մետաղներ: Բացի դրանից, ինչպես յուր անձնական փորձերից, նույնպես և յուր կարդացած ռոմաններից նա այն հաստատ համոզմունքին էր հասել, որ ամեն անգամ հաղթող է հանդիսանում կինը, գեղեցկությունը, որ ոչինչ ուժ աշխարհիս մեջ դրանց առաջն առնել կարող չէ: Տակավին ո՛չ մի փորձ, կրկնում ենք, նրան հակառակը չէր ցույց տվել, տակավին ո՛չ մի ռոմանի մեջ նա չէ պատահել մի այնպիսի սիրային արկածի, ուր կինը, գեղեցկությունն անտարբերությամբ անցնվեր, հաղթահարվեր տղամարդի կողմից... Իսկ ա՞յժմ: — Այժմ նա պարզ կերպով տեսնում էր, որ այդ բանումն էլ բացառություններ կարող են լինել, որ աշխարհումս դեռ կարող են գտնվել մարդիկ, որոնք կարող են ընդդիմանալ կնոջ և գեղեցկության: Բայց ո՛րքան բարձր, ո՛րքան գովելի է այդ բացառությունը, նույնքան ողորմելի են այն մարդիկ, որոնք կնոջ առաջ գետին են ընկնում: Այս վերջին կարգի մարդիկ այժմ նրա աչքում մի-մի թզուկներ, մի-մի չնչին արարածներ էին թվում, որոնց յուր մի հայացքով միայն կարողանում էր յուր հլու հպատակն, յուր ստրուկն դարձնել: Նա փոքր առ փոքր հրաժարվում էր նրանց մարդ անվանելուց, նրանց մեջ մի որևիցե ուժ ճանաչելուց: Հարունյանին աչքի առաջ ունենալով, այդ մարդկանց ուժը, հետզհետե չնչին ու չնչին երևալով, հասնում էր զրոյի, որին հաղթելու յուր նման մի գեղեցիկ կնոջից այնքան մեծ ուժ չէր պահանջում: Ուրեմն ի՞նչ մեծ հերոսություն էր անում նա, երբ այդպիսի չնչին ուժ ունեցող մարդկանցից հարյուրներով էր յուր ստրուկը դարձնում, ի՞նչ մեծ հաղթության բավականություն էր ստանում նա, երբ այդ մարդիկն այնքան չնչին, այնքան թույլ, այնքան ողորմելի արարածներ էին...

«Այն ժամանակ միայն ես մեծ հերոսություն արած կլինեմ, ինձ գերիշխող համարած կլինեմ, երբ այդ չնչին, ւ»ղորմելի մարդկանց տեղ ստրուկ կդարձնեմ Հարունյանին», — վերջ տվեց իշխանուհի Մելիքյանն յուր մտածության:

Այժմ ի՞նչ անեմ: Իհարկե, ձեռքերը խաչած չպիտի նստեմ: Պետք է գործել, պետք է հետամտել պարոն Հարունյանին, մի րոպե անգամ հանգստություն չպիտի տալ նրան: Հերոսություն չէ փախչել մի կնոջից և նրան հաղթված համարել, թո՛ղ նա պատերազմի դեմ առ դեմ, եթե ունի այդ ուժն, և հաղթե նրան... Այո՛, այդ դեպքում միայն նրա պատերազմը պատերազմ կարելի է համարել և հաղթությունըհաղթություն, այդ դեպքում միայն կինը կարող է նրա ստրուկը դառնալ և խոստովանել, որ կնոջ ուժն անպայման կարելի չէ գերակշռող համարել տղամարդի ուժից... Այո՛, թող Հարունյանն այդ ապացուցի գործովև այնուհետև` հաղթել է գեղեցիկ իշխանուհի Մելիքյանին: Այն ժամանակ միայն նա իրավունք ունի գոռալու ամբողջ աշխարհի մեջ ի գիտություն բոլոր չհավատացողների, որ այո՛, տղամարդի ուժը կարող է գերակշռել կնոջ ուժից:

«Մի դողար, եթե այր ես, պարոն Հարունյանես գալիս եմ քո ետևից: Ես իշխանուհի Մելիքյանը չեմ լինիլ, եթե քո այդ խիստ ամուսնական հավատարմությունդ ոտիս տակ չառնեմ…»:

Եվ նա վճռեց անպատճառ գնալ Հարունյանների ետևից: Բայց դարձյալ երես առած պատվի զգացմունքը բարձրացրեց յուր անողոքելի ձայնը, որ այդ բանը հպարտ իշխանուհի Մելիքյանի կողմից ստրկություն է համարում: Սակայն ինքը՝ հանգամանքը, դեպքերի զուգադիպությունն օգնեց նրան այդ բանում: Նա իմացավ, որ Հարունյանները գնացել են հենց այն ամառանոցն, որտեղ գտնվում էր նրա ծնողների գեղեցիկ դաստակերտը, որ, նրանց մահից հետո, ի թիվս մյուս բոլոր կալվածքների, մնացել էր նրան իբրև ժառանգություն: Առանց այն էլ, նա մտադիր էր ամառն յուր այդ դաստակերտում անցկացնելու: Ուրեմն պարոն Հարունյանը տեղիք չի ունենալ կարծելու, որ իշխանուհի Մելիքյանը նրան հետամուտ լինելու դիտավորությամբ է գնացել միևնույն ամառանոցն, ուր և ինքը: Ուրեմն պետք է շտապել քանի որ պարոն Հարունյանի սրտում տակավին շարունակվում էր վառվել դեպի իշխանուհին ունեցած սերն, և քանի որ այդ սիրո կրակը չէր հանգել: Պետք է շտապել նորից բորբոքելու այդ սիրո կրակն այնպես, որ ոչինչ համառ բնավորություն, ոչինչ հաստատակամություն նրան հանգցնել չկարողանա:

«Այժմ դու արդեն իմ ձեռքին ես, պարոն Հարունյան: Դու կարծում ես, թե ես այդպես հեշտ կթողնեմ արհամարհելու, ծաղրելու սերը, կնոջ ուժը... Օ՛, զգուշացի՛ր, զգուշացի՛ր, այդ շատ հանդուգն քայլ է...»:

Երկու օրից հետո, երբ իշխանուհին պատրաստվում էր գնալու ամառանոց, Պետրովը դարձյալ այցելեց նրան:

Դարձյալ դո՞ւք, դարձյալ դո՞ւք, — կանչեց առանց այն էլ կատաղած իշխանուհին: — Դուք ինձ վերջապես հանգիստ կթողնե՞ք, թե ոչ..

Պետրովը չոքեց նրա առաջ և աղերսագին տեսք ընդունեց:

Իշխանուհի, — ասաց նա դողդոջուն ձայնով, — ինչո՞ւ դուք առավել ևս դառնացնում եք իմ թշվառ կյանքը... դուք գիտեք, թե ո՛րտեղից որտեղ եմ եկել ես ձեր անգին սիրո համար... Դուք գիտեք, թե ո՛րքան և ի՞նչ սոսկալի կերպով ես տանջվել եմ այդ սիրուց... Այս մի ամբողջ, անվերջ տարին ես ոչ հանգիստ քուն ունեմ և ոչ փոքր-ինչ ազատ մտածությունս.. Իմ սիրտս դառն է եղել ավելի, քան
թույն, իմ միտքս աղոտ, մութ, խճճված է եղել ավելի, քան մի սոսկալի քաոս, որի մեջ ես ոչինչ, ոչինչ չեմ կարողացել որոշել, բացի ձեր աներկրային, հրեշտակային պատկերը, որ դրոշմված է եղել ուղեղիս և սրտիս վրա, որպես մի անջնջելի պայծառ վիմագրություն... Եվ հոգուս աչքերով ես նայել եմ այդ պատկերին, նայել եմ և սքանչացել, նայել եմ և լաց եղել, իմ տանջանքս կրկնապատկվել է... Անթիվ անգամ, գիշերային լռության մեջ, չեմ կարողացել քնել, ինձ թվացել է, թե լսում եմ ձեր ձայնը, ձեր ձայնը, որպես մի դյութիչ, երկնային մեղեդի, որ թափանցել է մինչև սրտիս ամենամութ խորշերը, որտեղից և դուրս է խլել հառաչանքներ, դեռ չլսված սիրո անվերջ, դառը հառաչանքներ, իսկ աչքերիցս՝ դեռ չտեսած արցունքի խոշոր կաթիլներ, որոնցից ամեն մեկի մեջ դարձյալ և դարձյալ ձեր անգին, սիրակաթ պատկերն եմ տեսել... իշխանուհի՛, երկնայի՛ն արարած, ահա այժմ ես ընկած եմ ձեր առաջ, դուք կարող եք ինձ իսկույն ևեթ ոտի տակ տալ ինչպես մի չնչին արարածի, ինչպես մի մրջյունի, և ես շշունջ անգամ չեմ հանիլ... Բայց ես հուսով եմ, որ դուք վերջապես կխղճաք ինձայս թշվառ, այս անբախտ արարածիս և չեք խորտակիլ իմ տանջված սիրտը... Փոխադարձությո՛ւն, իշխանուհի, փոխադարձությո՛ւն...

Իշխանուհին կանգնած էր անշարժ, որպես արձան: Նա չէր նայում Պետրովին, այլ նրա աչքերը սևեռած էին սենյակի մութ անկյունին: Պետրովի տեղ յուր առաջ չոքած նա երևակայում էր պարոն Հարունյանին, նրա ձայնի տեղպարոն Հարունյանի ձայնըև նա յուր համար ևս անզգալի կերպով սկսում էր փոքր առ փոքր ինքնամոռացության մեջ ընկնել: Այնքա՛ն սքանչելի, այնքա՛ն հոգեզմայլ էին թվում նրան այն խոսքերը, որ լսում էր նա այդ ժամանակ... Այդ այն խոսքերն էին, որ նա վաղուց փափագում էր լսել Հարունյանի բերանից և գիտեր, թե այդ ինչ խո՛սքեր էին... Պետրովը, տեսնելով իշխանուհու հոգեզմայլ ինքնամոռացությունը, առավել ևս խրախուսվում էր, կարծելով, թե արդեն սկսել է գրավել նրա սիրտը դեպի ինքը, և առավել ևս մեղմացնում էր յուր ձայնը, որպեսզի ավելի լավ ազդեն յուր խոսքերը նրա վրա: Յուր վերջին խոսքերի հետ նա կամաց առավ նրա ձեռքը, իշխանուհին նույն ինքնամոռացության մեջ այդ թույլ տվավ նրան, կարծելով, թե յուր ձեռքը առնում է Հարունյանը. բայց երբ յուր աչքերը անկյունից դարձրեց առջևը չոքած մարդու վրա, մի ակնթարթում նա հիասթափվեց, ճանաչեց յուր առջև չոքած մարդուն և իսկույն ևեթ զզվանքով, արհամարհանքով խլելով յուր ձեռքը նրա ձեռքից, որին նա կամենում էր մոտեցնել յուր շրթունքներինշտապով դուրս գնաց սենյակից:

Պետրովը մնաց տեղն ու տեղը չոքած, սառած, ապշած, ինչպես մի երեխա, որի ձեռքից հանկարծ թռչում էր որսած թռչունը: Մի րոպե նա մնաց նույն դրության մեջ, հետո վեր կացավ և, դարձյալ չկարողանալով խելքը գլուխը հավաքել, դուրս գնաց: Դուրսը նա տեսավ իշխանուհու ճանապարհորդական կառքը, որի վրա նրա ծառաները բաներ էին դարսում: Նա մոտեցավ իշխանուհու աղախնուն, որ կանգնած էր կառքի մոտ և հարցրեց.

Իշխանուհին ուրիշ տե՞ղ է գնում:

Այո:

Ո՞ւր:

Ամառանոց:

Ո՞ր ամառանոցը:

Աղախինը տվավ ամառանոցի անունը: Պետրովը հեռացավ:

Մի ժամից հետո իշխանուհին յուր աղախնի հետ շտապո՛ւմ էր դեպի ամառանոց Հարունյանի ետևից:

Ժ

ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ

Ամառանոցն, ուր բնակվում էին Հարունյաններն և ուր գտնվում էր իշխանուհի Մելիքյանի ժառանգական դաստակերտը, շրջապատված էր անտառով, որի շնորհիվ և ամառանոցի օդն այնքան զով և առողջարար էր: Անտառի մեջ կտրատում էին միմյանց զանազան լայն ու նեղ ճանապարհներ, ինչպես այգիի ճեմելիքներ՝ ծածկված անթիվ ծառերի սաղարթախիտ ճյուղերով, որոնց տակը բնավ չէին թափանցում անտառային արևի հրատապ ճառագայթները: Այդ ճանապարհները, որոնք տանում էին հեռուն՝ դեպի անտառի խտություններն, ուր և նրանք դարձյալ միանում էին միմյանց հետհատկապես շինված էին ամառանոցի բնակիչների համար, որոնք ամեն օր դուրս էին գալիս այդտեղ զբոսանքի:

Պարոն Հարունյանը, որին փոքրիշատե հաջողվել էր սառեցնել յուր մեջ ապօրինի սիրո զգացմունքը, գրեթե ողջ օրն յուր կնոջ, որդու և եղբոր հետ անց էր կացնում այդ անտառում: Նրանք առանձնանում էին անտառի խտության մեջ և, նստելով կանաչ խոտերի վրա, հովասուն ծառերի մշտական ստվերի տակ՝ Արմենակը թերթում էր յուր օրինագիրքը, մի քանի քայլ հեռու փոքրիկ Հայկանուշը խաղում էր յուր դայակ-դաստիարակչուհու հետ, իսկ պարոն Հարունյանն ու յուր կինը պարապում էին ընթերցանությամբ, կամ՝ բոլորը միասին հավաքվելով՝ պարապում էին քաղցր խոսակցությամբ: Մի տեսակ անպատմելի թեթևություն էր զգում Հարունյանն, երբ նայում էր յուր կնոջ խոնարհ, անհո աչքերին և գիտեր, որ յուր սրտի վրա ոչինչ հանցանք չէ ծանրացած դեպի նա, նամանավանդ, որ այդ հանցանքի առիթն ակամայից ներկայանալով, նա ի բոլոր սրտե ցանկանում էր նրանից հեռու փախչել: Այո՛, թեպետ նոր սեը կլանել էր նրա ամուսնական սիրույն, բայց և այնպես Արա խիղճը չէր կարող տանջել նրան, քանի որ նա չէր անձնատուր եղել այդ նոր սիրույն և երբեք էլ չէր կամենում նրան անձնատուր լինել, այլ, ընդհակառակըկամենում էր դուրս կորզել նրան յուր սրտից և նորից տեղ տալ ամուսնական ամենաքաղցր, ամենահանդիստ սիրույն:

Փոքրիկ Հայկանուշինիրենց այդ միակ զավակին՝ հայր և մայր սիրում էին ծնո՛ղական ամենաքնքոլշ սիրով, գորովով: Ինչպես կինը, նույնպես և ամուսինն այդ զավակի մեջ տեսնում էին այն անխզելի կապը, որ անպայման կերպով միացնում էր նրանց միմյանց հետ: Այդ զավակն էր գլխավոր պատճառը, որ Հարունյանը ոչինչ հարաբերություն չէր կամենում ունենալ իշխանուհի Մելիքյանի հետ, որ նա այնպես, գրեթե անձնազոհությամբ, պատերազմում էր անդադար յուր մեջ բորբոքվո՛ղ ապօրինի սիրո դեմ: Այդ զավակը, կարծես, մատակարարում էր նրան նոր ուժ, նոր եռանդ` շարունակելու մինչև վերջն այդ բարոյական պատերազմը: Այդ սիրուն փոքրիկ երեխայի ամեն մի թոթովանք, մանավանդ երբ այդ նրա անունն էր լինում — «հայրիկը» նրան ամեն բան մոռացնել էր տալիս և, իսկույն առնելով նրան յուր հայրական գրկի մեջ, նա անդադար սեղմում էր յուր կրծքին, որի տակ ցնծում էր նրա սիրտը, խնդում էր նրա հոգին: Նա սկսում էր համբուրել այդ հրեշտականման երեխայի անմեղ, քնքուշ, փոքրիկ շրթունքները, որոնցով նա արտասանում էր «հայլիկ» երկնային, կյանք տվող բառն ամեն մի հոր, և մի տեսակ պայծառ հայացքով ու անխոս` նայում էր յուր կնոջ քաղցր ժպտող աչքերին, կարծես, հայտնելով նրան յուր անհուն շնորհակալությունն, յուր բոլոր երախտագիտության զգացմունքը, նրա պարգևած այդ ամենաքաղցր երջանկության համար: Օ՛, ի՞նչը կարող էր մրցել ծնողական այդ երկնատուր, նվիրական երջանկության հետ...

Մյուս կողմից, տեսնելով յուր բարի, խոնարհ, հավատարիմ կնոջը, որ բոլոր սրտով կապված էր նրա հետ, որ նրա մեջ էր գտնո՛ւմ յուր ամուսնական երջանկությունն և անպայման հավատում էր նրա հավատարմությանընա զգում էր, որ խիղճն երբեք չէր կարող իրեն ներել, եթե նա դրանից խլեր յուր սիրտըամուսնական երջանիկ սիրո այդ քաղցրատենչ աղբյուրըև ընծա բերեր մի ուրիշ, օտար կնոջ: Եվ ինչո՞ւ հավատարիմ չլինել կնոջն, երբ կինը նրան հավատարիմ է: Ինչո՞ւ քակտել ամուսնական ամենասուրբ, նվիրական պայմաններն, երբ նա երբե՛ք իրավունք չունի այդ անելու, բացի դրանից, երբ այդ քակտման հետևանքը բարոյական սոսկալի տանջանք էր: Աստծո սուրբ տաճարի մեջ բազմաթիվ վկաների առաջ, հրապարակորեն նա ուխտել էր հավատարիմ մնալու յուր կնոջը` մինչև մահ ու գերեզման և միայն ևեթ այդ սրբազան ուխտն անբիծ պահպանելու մեջ է կայանում իսկական ամուսնության բարոյական ամենաքաղցր երջանկությունը: Նա այդ բոլորը հասկանում էր. և ի՛նչ մեծ սխալ, հանցանք կլիներ նրա կողմից, որ յուր այդ սեփական երջանկությունն յուր կամքով մի կողմը հրեր և անձնատուր լիներ ամենասոսկալի թշվառությանն... Ո՛չ, ո՛չ, ամուսնական հավատարմությունը քաղցրագույնն է: Ոչինչ այնքան գովելի, ոչինչ այնքան սրբանվեր կարող չէ լինել, որքան այդ հավատարմության համար ունեցած բարոյական պարտավորեցուցիչ պատերազմը:

Հարունյանը յուր ամուսնական հավատարմությունը պահպանելու համար դատում էր և մի ուրիշ տեսակետից:

Ի՞նչ կաներ նա, եթե իրեն սիրելի, պաշտելի կինն իրեն դավաճաներ, սիրային հարաբերություն ունենար մի ուրիշ մարդու հետ: Նա պետք է նայի յուր պաշտելի կնոջը, որ մի ժամանակ նրան հրեշտակ էր թվում, նա պետք է գրկի նրան, մի րոպե միայն կարծելով, որ գրկում, համբուրում է միևնույն հրեշտակին, բայց հանկարծ ամենադառը գիտակցությունն յուր սոսկալի շանթը պետք է ցցի նրա ուղեղի և սրտի մեջև նա սարսափով դեն պետք է հրե նրան յուր գրկից՝ նրան թունավոր օձ կարծելով: — Այո՛, տանջանքը սոսկալի է: Բայց գիտենալով, տեսնելով, ո՛ր յուր կինը սիրում է, պաշտում է իրենև հանկարծ ի՞նքը դավաճանի նրան, սիրային հարաբերություն ունենա մի ուրիշ կնոջ հե՞տ: Ի՞նչ կլիներ այդ դեպքում կնոջ դրությունը: Մի՞թե միևնույն բարոյական սոսկալի տանջանքը չպետք է զգար և նա: Եթե նա կարող էր պահանջել յուր իրավունքը կնոջ վերաբերությամբ և ամենախիստ կերպով, ինչո՞ւ այդ միևնույնը չէր կարող և կինը նրա վերաբերությամբ: Չէ՞ որ ամուսնական յուրաքանչյուր գործում նրանց իրավունքները հավասար են միմյանց, և նրանք պարտավոր են միմյանց հաշիվ տալու մինչև անգամ ամենաչնչին գործի մեջ:

«Ո՛չ, ես պե՛տք է և պե՛տք է հավատարիմ մնամ իմ ամուսնական կապինասում էր նա այդպիսի մտածմունքներից հետո: — Երբե՛ք ես չպիտի դավաճանեմ այդ կապին, և ավելի՛ն, որ ես ամեն բան հասկանում եմ, տեսնում եմ դրա մազաչափ չարիքներն անգամ»:

Երեկո էր. եղանակը՝ հիանալի: Ամառանո՛ցի բոլոր բնակիչները լցրել էին անտառը: Հարունյան ամուսինները, որոնք արդեն հինգերորդ օրն էր, ինչ ամառանոցումն էին, նույնպես դուրս էին եկել զբոսանքի: Արմենակը նրանց հետ չէր. նա նույն օրն յուր մի քանի վաղեմի ընկերների հետ, որոնց պատահել էր ամառանոցում, որսի էր գնացել: Բոլոր զբոսնողների դեմքի վրա կարելի էր նկատել ուրախություն ու հրճվանք, ամենքը ժպտալով ու ծիծաղելով խոսում ու զրուցում էին, միայն Հարունյան ամուսինները շրշում էին գրեթե տխուր ու լուռ: Երևում էր, որ նրանցից յուրաքանչյուրը զբաղված էր մի-մի մտքով:

Ստեփաննոս, երանի գիտենամ իշխանուհին այծմ ի՞նչպես է, — ասաց վերջապես տիկին Հարունյանը: — Ահա հինգերորդ օրն է, ինչ նրանից լուր չունենք, և ես միշտ նրա մասին եմ մտածում... Տեսնես դարձյալ գլուխը ցավո՞ւմ է, թե ոչ... բայց ես զարմանում եմ, ճշմարիտ, թե այդ ի՛նչպիսի գլխացավ է, որ այդպես երկար է տևում... Այդպիսի գլխացավ մի՞թե լինում է, Ստեփաննոս:

Ինչպե՞ս չէ, — պատասխանեց Հարունյանը, որ արդեն վաղուց գիտեր, թե ինչպիսի գլխացավ էր իշխանո՛ւհի Մելիքյանի գլխացավը: — Եվ այդպիսի գլխացավը շատ վատ է...

Մի՞թե... Այժմ երևակայում եմ, թե ո՛րպես տանջվելիս պիտի լինի նա... Խե՛ղճ Սոֆիա... Ա՛խ, եթե դու գիտենաս, ի՛նչպես եմ սիրում եմ նրան, Ստեփաննոս... Միշտ, ամեն րոպե նա յուր տխուր, թախծալի դեմքով, կարծես, կանգնած է իմ առաջ, չեմ կարողանում նրան մի րոպե անգամ գլխիցս հանել: Այսօր ես կամենում էի նրան մի նա մակ գրել, բայց հանկարծ, չգիտեմ ինչո՞ւ, ինձ թվաց, որ նա ինձ ատում է... չէ սիրում: Այդ ժամանակ մի տեսակ ճմլվեց սիրտս... ակամայից հիշեցի այն սառը արմունքն և խոսակցությունը, որոնցով նա հանդիպում էր ինձ միշտ այս վերջին ժամանակներս, կարծես, մեկը ներսից ինձ ասելիս լիներ, որ նրա այդ սառը հանդիպումն ոչ թե գլխացավից է, այլ... ատելությունից: Եվ իրավ որ՝ ես չեմ կարողանում այժմ հաշտվել այն մտքի հետ, թե մարդ ի՛նչպիսի գլխացավ պիտի ունենա, որից ստիպված այնպես սառը, գրեթե արհամարհանքով վերաբերվի դեպի յուր այն սրտակից բարեկամը, որի հետ առաջ այնպես քաղցր, սիրով էր վարվում... Մի՞թե այդ կարելի է, եթե նա չէ սկսել ատել... բայց ինչո՞ւ նա ինձ պիտի ատե, — վերջապես կանչեց տիկին Հարունյանը, որ գրեթե մոռացել էր, թե որտեղ է գտնվում»
և նրա աչքերում արտասուքի կաթիլներ ցոլացին:

Այդպես միայն քեզ թվում է, սիրելիս, — ասաց Հարունյանը, որ, իհարկե, մտքումը նրա հետ համաձայն էր, բայց չէր կարող երբեք հայտնել նրան: — Ձեր մեջ այնպիսի ինչ մի առանձին բան է պատահել, որի պատճառո՛վ նա քեզ ատելիս լինի:

Ես էլ այդ չե՞մ հարցնում, ի՞նչ է պատահել և ի՞նչ կարող էր պատահել: Ոչինչ, հավատացիր, բոլորովին ոչինչ, մի փոքր, մի չնչին տարաձայնություն անգամ տեղի չէ ունեցել մեր մեջ... Ես նրան միշտ սիրել եմ, միշտ իմ թանկագին քույրիկս եմ համարել, կարեկցել եմ նրան ամեն մի դեպքում, և հանկարծմի այդպիսի սառը հանդիպում, արհամարհանք: Ախար ինչո՞ւ համար, ինչո՞ւ... ճշմարիտ` ես այնքա՛ն մտածել եմ այդ մասին, այնքա՛ն մտածել, որ.. չեմ հասկացել, մի խոսքով, թե ինչ է պատահում ինձ այդ ժամանակ... Իսկ նա ասում է, որ այդ միայն գլխացավից է:

Следующая страница