Նար-Դոս՝   Մահը

Իմ սի՞րտը, — շշնշաց Եվան, և, գրկելով Աշխենի իրանը, պինդ սեղմեց կրծքին: — Ականջ դիր և կլսես, թե ինչ է մտածում սիրտս, նա նախանձում է քեզ...

Աշխենր ձեռքով արագ փակեց նրա բերանը:

Նախանձո՞ւմ, — զարմանքով և սարսափով արտասանեց նա: — Անմիտ, այդ ի՞նչ ես ասում...

Այո, նախանձում եմ քեզ, Աշխեն, ամբողջ սրտովս նախանձում, — եռանդով վրա բերեց Եվան, — որովհետև ես հազարապատիկ ավելի թշվառ եմ, քան թե դու... Դու չգի՜ տես, դու ոչինչ չգիտես... եթե իմանաս, թե քո բացակայության ժամանակ ինչե՜ր են պատահել ինձ... Այդ մասին մինչև այժմ ոչինչ չեմ ասել քեզ, նամակներումս էլ ոչինչ չեմ գրել, որովհետև կամեցել եմ մոռացության տալ այն, ինչ որ պատահեց: իսկ այն, ինչ որ պատահեց, այն աստիճան վշտացրել է աիրտս, այն աստիճան վրդովել է հոգիս, որ ինձ թվում է, թե այլևս այն չեմ, ինչ որ առաջ: Գիտես, թե առաջ ինչքան միամիտ էի, ինչքան պայծառ ու մաքուր հայացք ունեի մարդկանց և աշխարհի վրա. իսկ այժմ ամեն ինչ կեղծ, ստոր, զզվելի է թվում ինձ և այնքան խարդախ, որ ես պատրաստ եմ նույնիսկ ամենամեծ սրբությանը չհավատալ:

{-- JPG 193 chkar --}

Կուսական անդրանիկ սիրույս սրբությունն ես անարգված տեսա դեռևս իր սաղմի մեջ: Եվ անարգողը, երևակայիր, նա էր, որին պատրաստ էի նվիրաբերել այդ սերը: Թերևս այսքան չվշտանայի, այսքան չվրդովվեի, եթե սիրույս հետ սերտ կապով կապված չլիներ մի վսեմ գործ, որի համար գործեց և մահացավ եղբայրս: Եվ այդ պատճառով, ահա, անարգված սիրույս մեջ անարգված տեսա ոչ թե միայն սրտիս նորածին սրբության սրբոցը, այլևանգին եղբորս գործանեությունը, նրա պաշտելի հիշատակը: Լսիր, քույրիկ, այժմ այլևս չեմ կարող լռել, բոլորը պիտի խոստովանեմ առաջին և վերջին անգամ: Եվ այս ոչ ոք չգիտի և ոչ ոք չպիտի իմանա, բացի քեզնից:

Եվ Եվան մանրամասնորեն սկսեց պատմել այն դեպքը, որ առիթ էր եղել ծանոթանալու և բարեկամանալու Բազենյանի հետ. նույնպիսի մանրամասնությամբ պատմեց Բազենյանի հետ ունեցած հարաբերությունները, տեսակցութունները, խոսակցությունները. թե ինչ կարծիք ունեին սկզբում նրա մասին և թե ինչպես հետո իմացան, որ նա խաբեբայի մեկն է եղել: Եվան պատմում էր վառ գույներով և որքան պատմությունն առաջ էր տանում, այնքան վառվում էր, այն տեղերում, ուր Բազենյանի խաբեբայությունն էր պատմում, նրա ձայնը հնչում էր անզուսպ գարշանքով: Տպավորությունները դեռևս այնքան թարմ էին, որ նրան թվում էր թե իր պատմած դեպքերը հենց այդ րոպեին էին կատարվում:

Աշխենն ապուշ էր կտրվել: Նա մոռացել էր իր վիճակը և ագահությամբ ականջ էր դնում Եվայի կրակոտ խոսքերին: Եվայի պատմության ամբողջ ընթացքում խոսք չէր գտնում ասելուայնքան այդ պատմությունը նորություն էր նրա համար:

Ասա, ի՞նչ կզգայիր դու, — բացականչեց Եվան, պատմությունը վերջացնելուց հետո, — երբ հանկարծ իմանայիր, որ Արմենակն այն չի եղել ինչ-որ կարծում էիր, ինչի համոզված, ինչի հավատամ էիր անպայման: Կապշեիր, կվրդովվեիր կկատաղեիր, կհուսահատվեիր, չէ՞, երբ տեսնեիր, որ քո պաշտած երիտասարդը, որի մեջ իղձերիդ, բաղձանքներիդ մարմնացումն էիր տեսնում, ոչ այլ ինչ է եղել, եթե ոչ մի եզվիտ, մի խաբեբա, ամենաստորին տեսակի մի աֆերիստ, որի համար ամեն ինչ լավ է և ազնիվ, բացի լավից և ազնիվից, որի համար ամեն ինչ սուտ է, բացի սրբությունից: Այդ միևնույնը զգացի ես և զգում եմ դեռ այս րոպեիս էլ: Սիրել և հանկարծ ատել նրան, ում սիրում էիր, գարշել նրանից, — չէ՞ որ այդ վիճակի մեջ կարելի է խելագարվել: Եվ երբ մտածում եմ, որ եղբորս այնտեղ սպանեցին չարաչար, իսկ սա շրջում է այստեղ անհոգ ու երջանիկ, միամիտներին խաբելով այն գործի անունով, որի համար զոհվեց եղբայր ... Ասում ես` բողոքիր: Քեզ պես եմ ուզում բողոքել: Բայց ու՞մ դեմ, ասա, ո՞ւմ դեմ: Ցույց տուր, ասա, ո՞վ է այս անարդարության տնօրինողը, շոշափելի կերպով դիր դրան իմ առաջ, և կտեսնես, թե ինչպիսի զայրույթով սրտիս բոլոր մաղձը կթափեմ նրա վրա: Չկա, չես կարող:

Իսկ լոկ երևակայությամբ ստեղծել այսպիսի բոլոր անարդարությունների մի սկզբնապատճառ, — այդ թե շատ քիչ է և թե դրա վրա չես կարող զայրույթդ թափել: Շոշափելի մարմին եմ ուզում ես, մի մարմին, որ երևար աչքիս առաջ իբրև նյութ, որպեսզի անզուսպ ցասումով ապտակ տայի երեսին և ասեի դու անարդար ես, դու իրավունք չունիս այդպես վարվելու... ախ, քույրիկ, որ իմանաս, թե երբեմն ինչ սոսկալի մտքեր են անցնում գլխովս ... Գիտես, թե ինչ անգութ կերպով ենք վարվում մենք, մարդիկս, անասունների հետ. մենք ծեծում ենք շներին, մենք տանջում ենք ձիերին, մենք հրացանի գնդակով գետին ենք տապալում օդում իր համար ազատ թռչող թռչունը, մորթում ենք դեռ երեկ ծնված գառը և, կարծես թե, որովհետև այդ բոլորը մենք կարողանում ենք անել այդ մեր իրավունքն է, և խիղճը չի տանջում մեզ: Ինձ թվում է, թե մենք, մարդիկս էլ նույն այդ անկար անասունների դերն ենք խաղում մեզ անհասկանալի մի էակի ձեռքի, որ ամենաանգութ կերպով տանջում, չարչարում է մեզ, որովհետև կարողանում է: Ու թպրտում նրա ձեռքին, թպրտում իզուր, ինչպես հավը դանակի տակ, և ազատում չկա մեզ, — երբևք հավիտյան... Ո՞վ է նա, ի՞նչ է նա, ո՞ւր է նա, — ինչո՞ւ չգիտենք և ինչո՞ւ չպիտի կարողանանք մեր վրեժը լուծել:

Աշխենը, որ այս անգամ պարզապես սարսափով էր նայում Եվայի վառված աչքերին, այլևս չկարողացավ դիմանալ, կարծես նրան մի վտանգավոր ինքնամոռացությունից հանելու համար կամաց գրկեց նրա իրանը և շշնջաց.

Լռիր, Եվա, լռիր... Չնայելով, որ դու այն ես ասում, ինչ-որ ես եմ մտածում, բայց... Այդ սարսափելի է: Լուռ մտածածն այնքան զգալի է, որքան այն, երբ այդ մտածածը խոսքերով է արտահայտվում: Մտքումդ ամենայն հանզստությամբ կարող ես հայհոյել, բայց բարձրաձայնայդ շատ ծանր է: Այդ ես նոր եմ զգում, երբ դու պահանջում ես մեր բախտը տնօրինողին, որպեսզի ... ոչ, ես ետ եմ առնում իմ խոսքերը, Եվա, որովհետև... Ախ, մի թե մենք այնքան թուլամորթ ենք, որ չենք կարող մոռանալ մեր անձը, որպեսզի մեր հողին այսքան չպղտորվի: Նկատիր, որ մեր այս բոլոր տրտունջները ոչ այլ ինչ են, եթե ոչ տկար հոգու հուսահատական ողբ այն բանի համար, որ մեր անձնական երջանկությունը կորցրել ենք: Ինչու՞ միևնույն ողբը չենք բարձրացնում մենք, երբ տեսնում ենք ուրիշի թշվառությունը: Ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ մեր հոգին այնքան նեղ լինի, որ, բացի մեր անձից, ուրիշ ոչ ոքի համար տեղ չունենա իր մեջ: Եվ արդյոք այս եսասիրությանը չէ՞ պատճառը, որ մենք այսքան տանջվում ենք: Ո՛չ, ո՛չ, Եվա ջան, էլի հնազանդությունը, էլի լռությունը, էլի անձնուրացությունն, — այդ է միակ ճանապարհը հոգու և մտքի այս սարսափելի քաոսի մեջ չմոլորվելու համար: Վերջին նամակիս մեջ գրել էի քեզ, թե գալիս եմ երջանկության ուղիղ ճանապարհը: Դու գիտես, թե որն է այդ ճանապարհը: Եվ քանի որ ոտս դրել եմ արդեն այդ ճանապարհի վրա, պիտի գնամ առաջ մինչև վերջին շունչս: Այս խորհրդավոր ժամին, երբ ես կյանքիս ամենածանր րոպեներն եմ հաշվում, երբ անդառնալի կերպով արդեն թաղել եմ անձնական բախտավորությանս միակ հույսը, — այս ճգնաժամին շպրտում եմ ձեռնոցս բախտիս երեսին և աղաղակում` ինձ համար այլևս գոյություն չունի անձս: Ես կարծում էի, թե Արմենակի մահով հանգել է լուսատու աստղս, մինչդեռ, ընդհակառակը` այժմ է, որ այդ աստղը լուսավորում է ճանապարհս, առաջվանից ավելի պայծառ և կանչում է ինձ... Եվ ես պիտի գնամ նրա ետևից, պիտի գնամ, պիտի գնամ ...

Եվ ինձ էլ պիտի տանես քեզ հետ, — շշնջաց Եվան, սրբազան մի սարսուռ զգալով իր մարմնի մեջ Աշխենի խոսքերի ազդեցության տակ:

Աշխենը պինդ գրկեց Եվայի իրանը:

Գնանք, գնանք միայն նրա ետևից, — ասաց նա էքստազի մեջ.

17

Հետնյալ օրն առավոտյան, երբ օր. Սահակյանը գնաց Աշխենին տեսնելու, ինչպես անում էր ամեն առավոտ, Աշխենը նամակ էր գրում: Նախկին օրերի հետ համեմատած, այս անգամ նկատելի չէր այն բթացած վիշտը, որ իր կնիքն էր դրել նրա դեմքի վրա և խոսակցության ու շարժումների մեջ: Նա թողնում էր ծանր հիվանդությունից նոր առողջացած մարդու տպավորություն: Այդ անակնկալ փոփոխությունը խիստ ուրախացրեց օր. Սահակյանին:

Փառք աստծո, որ այսօր լավ ես, — բացականչեց նա: — Լավ ես, չէ՞:

Այո, վիշտս կարծես թե արդեն ... հնացավ, — հեգնեց Աշխենը դառնությամբ ժպտալով:

Ա՛, դու մինչև անգամ ժպտում ես, — ծիծաղեց օր. Սահակյանը և, չափազանց ուրախությունից գրկելով պինդ համբուրեց նրան: — Որ իմանաս, սիրելիս, որքան մտահոգություն էր պատճառում ինձ դրությունդ, թեև գիտեի, որ դա անցողակի է և բնությունդ կհաղթի: Դու միշտ քաջ ես եղել և քաջ էլ մնացիր: Կեցցե՛ս: Բայց քեզ մի ուրախալի լուր հաղորդեմ: Մինասյանն այստեղ է:

Այստե՞ղ է:

Երեկ է եկել: Երեկոյան ինձ մոտ էր:

Բայց նա ինձ ոչինչ չի ասել, թե գալու է, ինլո՞ւ է եկել:

Նա գիրք է ուղում հրատարակել:

Ճիշտ է, նա մի նոր բան է պատրաստել, բայց ասում էր, որ ամառը կհանձնի տպագրության:

Քո գալուց հետո միտքը փոխել է:

Իսկ ես նրան նամակ էի գրում այս րոպեիս:

Ի՞նչ էիր գրում:

Գրում էի, որ մի-երկու շաբաթ կուշանամ:

Ինչո՞ւ:

Որովհետև չի կարելի խո սրանց այսպես թողնել:

«Սրանց» բառն արտասանելիս Աշխենը ցույց տվեց հարևան սենյակի դուռը, դրանով հասկացնելով, թե խոսում է հորեղբոր ընտանիքի մասին:

Նոր եմ տեսնում, թե ինչ սոսկալի փոփոխություն է կատարվել այստեղ: Հորեղբորս որ նայում եմ, ուղղակի չեմ ճանաչում: Էլ չեմ խոսում նրա կնոջ մասին: Իսկ Եվան... Իսկապես Եվայի համար է, որ ուզում եմ մնալ: Մենակ թողնել նրան այս մեռելության, այս վշտի մեջնշանակում է թողնել, որ նա... Չեմ իմանամ, ճշմարիտ, ինչ կպատահի նրան, — այնքան վտանգավոր ընթացք են ստացել նրա մտածմունքները: Երեկ գիշեր մենք երկար խոսում էինք, պարզապես չէի հավատում ականջներիս, թե ինձ հետ խոսողը Եվան է, իմ ճանաչած կենսաթրթիռ Եվան... Կմնամ, անպատճառ կմնամ մի երկու շարաթ ավելիև մինչև անգամ մտածում եմ, որ ինձ հետ գյուղ տանեմ նրան: Համենայն դեպս, մենակ թողնել նրան այստեղ անկարելի է:

Դու նրա մասին ես հոգում, իսկ նա` քո մասին: Այդպես էլ պետք է. դուք կփրկեք իրար: Այդ միջոցին մտավ Եվան:

Արի, արի այստեղ, այս րոպեիս քո մասին էինք խոսում, — ասաց օր. Սահակյանը:

Եվան հարցական հայացքով նախ նայեց նրան, հետո Աշխենին: Աշխենը գլխով արեց նրան և ժպտաց քնքուշ սիրո ժպիտով: Այդ ժպիտը խիստ զվարթացրեց Եվային:

Բամբասո՞ւմ էիք ինձ, — հարցրեց նա:

Իհարկե, բամբասում: Աշխենը ասում էր, որ մտածմունքներդ ինչ-որ վտանգավոր ընթացք են ստացել, բայց կարծեմ, դու այնքան խելոք աղջիկ ես, որ...

Իմ խելքը մի կողմ թող, Վարո, և ինձ այս ասա. թողնե՞մ, որ Աշխենը մի՛ երկու շաբաթ ավելի մնա ինձ մոտ:

Ի՞նչ է, մի՞թե չես ուզում:

Չեմ ուզում, — բացականչեց Եվան և գրկեց Աշխենի գլուխը: — Ես կուզեի մինչև անգամ փեշս փեշիցս կարել, որ երբեք չհեռանա ինձնից, բայց այդ զոհաբերությունն անել ինձ համար ի վնաս գործի...

Բայց գիտե՞ս, Եվա ջան, Մինասյանն այստեղ է, — ասաց Աշխենը:

Մի՞թե: Ո՞վ ասաց:

Վարոյի մոտ է եղել երեկ երեկո:

Հա՞-ա: Հետո՞, ինչո՞ւ չի գալիս մեզ մոտ:

Երևի կգա, — ասաց օր. Սահակյանը: — Բայց զարմանալի մարդ է. գիտեմ, որ աղքատ է, իսկ հյուրանոցներում կողոպտում են. խնդրեցի, որ մեր տանը մնա, չկամեցավ:

Ու, ի՞նչ լավ բան ասացիր, — բացականչեց Եվան: — Գիտե՞ս ինչ կա, Աշխեն, արի հրավիրենք, որ մեր տանը մնա. ազատ տեղ խո շատ ունինք: Հը՞, ի՞նչ ես կարծում: Լավ միտք չէ՞:

Չի գալ, — ասաց օր. Սահակյանը:

Չի գալ, — պնդեց Աշխենը:

Կգա: Հայրիկիս կասեմ, որ բերի: Ապասեցեք: — Եվան դուրս վազեց և մի երկու րոպե չանցած ներս բերեց հորը:

Հայրիկ, խոսք տուր սրանց մոտ, որ Մինասյանին կհրավիրես մեր տուն:

Որտե՞ղ է իջած, ասացեք, ես իսկույն կգնամ նրա մոտ, — ասաց Մարությանը:

Չի գալ, պարոն Մարության, — ասաց օր. Սահակյանը: — Մեր տանն ավելի համարձակությամբ կմնար, բայց վճռապես մերժեց:

Այդ ե՛ս գիտեմ: Դուք ինձ ասացեք որտեղ է իջած:

— «Ֆրանսիա» հյուրանոցում:

Այս րոպեիս գնում եմ նրա մոտ: Իսկ դուք գրազ եկեք կբերե՞մ, թե ոչ:

Նա կգա, իհարկե, այցելության, — ծիծաղեց օր. Սահակյանը:

Չէ, կբերեմ իր իրեղեններով, — վրա բերեց Մարությանը և շտապով դուրս գնաց:

Եվ անմիջապես դիմեց դեպի «Ֆրանսիա» հյուրանոց: Չափազանց ուրախ էր, ուրախ այն պատճառով, որ աղջկան և Աշխենին այնքան զվարթ էր տեսնում այդ օրը: Քայլում էր կայտառ քայլերով և զգում էր, թե վերադարձել է նախկին աշխույժը: Եվ շրջապատն ավելի քան հարմարում էր նրա տրամադրությանը: Օրթոդոքսների ծննդյան տոներն էին և մոտենամ էր Նոր տարին: Փողոցները լիքն էին ցնծալի դեմքերով: Օդն աղմկում էր ուրախական բացականչություններով: Մարդիկ և կանայք, իրար անցած, մրջյունների պես տանում էին` ոմանքտոնածառ, ոմանքկողովներով լի ուտելեղեն, ոմանքփաթեթների մեջ նոր հագուստեղեն, ոմանքո՞վ դիտե ինչ, միայն թե ամենքը մի բան տանում էին, շտապում էին ուր-որ. ոչ ոք պարապ չէր, ամենքը զբաղված էին և ամենքի դեմքի վրա տոնական ցնծալի արտահայտություն կար: Եվ ձմեռային սառնամանիքն ուրույն գրավչություն էր տալիս այդ ընդհանուր կենդանությանն ու ժխորին:

«Ֆրանսիա» հյուրանոցում Մարությանը Մինասյանին գտավ իր սենյակում թեյ խմելիս: Մինասյանը նստած էր ձմեռային բավական հնացած վերարկուով և գլխարկով. առաջը դրած էր ձեռագիր մի տետրակ և համ թեյ էր խմում, համ մատիտով ուղղում ձեռագիրը: Սկզբում բավական շփոթվեց և չճանաչեց Մարությանին, բայց երբ Մարությանը տվեց իր անունը, գլխարկը վերցրեց և պինդ սեղմեց նրա ձեռքը:

Պետք է ներեք ինձ, որ չճանաչեցի, — ասաց նա. — չէ որ ձեզ միայն մի անգամ եմ տեսել և, բացի դրանից, դուք չափազանց փոխվել եք: Ես ձեզ այդպես ծերացած չեմ տեսել երեք ամիս առաջ:

Մարությանը հառաչեց:

Մի՞թե դուք չեք իմացել մեզ պատահած դժբախտությունը:

Այո, օրիորդ Սահակյանը ինձ պատմեց երեկ: Ձեր որդու մահը չափազանց ցավալի է:

Ի՞նչ արած: Նախախնամության տնօրինությունը մարդս չի կարող հասկանալ, գուցե որդուս մահն անհրաժեշտ էր այն գործի համար, որի համար մեռավ, գուցե նա ավետարանական ցորենի այն հատիկն էր, որ մեռնում է բաղում արդյունք տալու համար, — ո՞վ գիտե ... Գոնե ես աշխատում եմ դրանով մխիթարվել և, փառք աստծո, շատ էլ չեմ ընկճվումթեև ասում եք, որ ինձ այսպես ծերացած չեք տեսել երեք ամիս առաջ: Երե՛ք ամիս առաք... Մի՞թե կարծում եք, որ երեք ամիսը կարճ ժամանակ է ծերանալու համար: Ծերանալ կարելի է մի օրում, մի ժամում, մի րոպեում, ձեզ ասեմ, որ ես ծերացա մի րոպեում, թերևս չհավատաք:

Խնդրում եմ, պարոն Մարության, այդ մի ասեք, — վրա բերեց Մինասյանը եռանդով: — Ես լիովին հասկանամ եմ ձեր դրությունտ և ...

Ինչևիցե, ինչևիցե, այդ թողնենք: Ես դրա համար չեմ եկել: Ես եկել եմ ձեզ հանդիմանելու, որ ուղղակի մեր տուն չեք իջել: Մենք պարզ ընտանիք ենք. մեզնից խորշելու ամենևին հարկ չկա, մանավանդ որ ձեր վարժուհին մեր աղջիկն է: Խնդրում եմ, վեր կացեք գնանք:

Մինասյանն ուզում էր հրաժարվել, բայց Մարությանը լսել անգամ չկամեցավ:

Մի՞թե կարելի է այսպիսի ցուրտ սենյակում ապրել, — բացականչեց նա: — Ահա դուք մինչև անգամ թեյ խմելիս ստիպված եք վերարկուով նստել: Ես էլ վերարկուս չեմ հանում, որովհետև սարսափեի ցուրտ է այստեղ: Խնդրեմ, վերջացրեք ձեր թեյը, և մենք իսկույն կհավաքենք ձեր ունեցած-չունեցածը ու կգնանք մեր տուն: Փառք աստծո, ազատ տեղ ունինք: Ի նկատի ունեցեք, որ ես իսկապես հատուկ պատգամավոր եմ ուղարկված մերոնց կողմից: Օր. Սահակյանն էլ այս րոպեիս մեր տանն է: Ես ուզում եմ, որ այս տոներին ձեր միջոցով մի քիչ կենդանություն մտնի մեր տուն, թե չէ վիշտը մեր ամենիս էլ սպանում է: Դե, շուտ արեք, ես սպասում եմ:

Ճար չկար: Մինասյանը հավաքեց իր ունեցած-չունեցածը, որ ոչ այլ ինչ էր, եթե ոչ իր ջարդված ճամպրուկն ու յափնջին, և կես ժամից հետո Մարությանը նրան իրենց տուն էր տանում կառքով:

Եվան, Աշխենը և օր. Սահակյանը հավաքված էին Թեկլեի մոտ, երբ Մարությանը հաղթական կերպով ներս տարավ Մինասյանին: Ընդունելությունը շատ սիրալիր էր, բայց ընդհանուր տրամադրությունն առժամանակ խանգարեց Թելեն, որը, Մինասյանի մխիթարական խոսքեր ասած ժամանակ, սկսեց սովորական ողբն իր որդու մահվան համար: Մի բան, որ իսկույն նկատեց Մինասյանը, այո՝ Աշխենի մեջ կատարված փոփոխությունն էր: Օր. Սահակյանը նախորդ օրը, իբրև գաղտնիք, պատմել էր նրան, թե ինչ կապ կար Աշխենի և Մարությանի սպանված որդու միջև, և այդ բանը բավական զորեղ տպավորություն էր թողել նրա վրա: Այժմ նրան այնքան չէր ազդում որդեկորույս մոր աղեկտուր ողբը, որքան իր ծանր վիճակի հետ հաշտված Աշխենի լուռ վիշտը: Գյուղում, իրենց ամենօրյա հարաբերությունների ժամանակ, Մինասյանն արդեն կարողացել էր մի անգամ առմիշտ գնահատել Աշխենի արժանիքները, չափազանց հարգում էր նրան և, միևնույն ժամանակ, եղբայրական այնպիսի մի քնքուշ սեր էր տածում դեպի նա, որ այժմ հոգով չափ ցանկանում էր որևէ բանով մխիթարած լինել նրան, բայց ոչ մի խոսք չկարողացավ արտասանել, այլ միայն լուռ ու խիստ զգացված սեղմեց նրա ձեռքը: Մինչդեռ Եվային կարողացավ մի քանի մխիթարական խոսքեր ասել: Եվան, որ սկզբում զսպում էր իրեն, այժմ չկարողացավ դիմանալ և սկսեց լաց լինել մոր հետ: Աշխենը ներքին շրթունքներն առավ ատամների մեջ, նրա քթի պնչերը սաստիկ լայնացան, աչքերը լցվեցին արցունքով, և նա կամաց դուրս գնաց:

Մարությանները Մինասյանին հատկացրին առանձին սենյակ բոլոր հարմարություններով և ամեն կերպ աշխատում էին չճնշել նրա ազատությունը: Առաջին իսկ օրվանից զգալի եղավ Մինասյանի բարերար ազդեցությունը. ընտանեկան ծանր դժբախտության տակ ճնված Մարությաններն ունեին մի հյուր, որ իր կենսաթրթիռ հայացքներով մեծ խթան էր նրանց համար վերակենդանանալու: Ձմեռային երկար գիշերներն ամենքը հավաքվում էին սեղանի շուրջը, գրեթե ամեն գիշեր նրանց հետ էր լինում օր. Սահակյանը, և լուսամուտների փեղկերը փակված, պայծառ լուսավորված տաք սենյակում մինչև ուշ գիշեր տեղի էր ունենում ընդհանուր կենդանի զրուցադրություն այնպիսի առարկաների և երևույթների մասին, որոնք ընդունակ են բարձրացնելու մարդու սիրտը, հոգին, միտքը: Ժամերն անցնում էին թեթև, աննկատելի, նույնիսկ երբեմն սենյակում բարձրանում էր ուրախ առողջ մի քրքիջ:

18

Նոր տարու առաջին օրը Մինասյանը պատրաստվեց այցելություն տալու քաղաքում ունեցած իր բարեկամներին: Ամենից առաջ գնաց Շահյանի մոտ: Առավոտյան ժամը 11-ի մոտերքն էր: Նրան ընդունեց Շահյանի մայրը: Ամուսնու մահից հետո Թամարը բոլորովին պառավել էր, թեև տարիքով համեմատաբար ջահել կին էր: Խորշոմներով ծածկված նրա բարի, փափուկ դեմքն այս անգամ ավելի, քան երբևէ կրում էր մշտական թախիծի կնիքը: Մինասյանին որ տեսավ, չափազանց ուրախացավ, հետո սկսեց լաց լինել և գանգատվել իր վիճակից, ասաց, որ իր որդու դրությունը մեծ անհանգստություն է պատճառում իրեն. Լևոնը բոլորովին փոխվել է, ոչ ուտում է, ոչ խմում, ոչ խոսում, սենյակից ամենևին դուրս չի գալիս, սարսափելի բարկանում է, երբ մեկն անհանգստացնում է իրեն, իսկ բժշկի անունը լսել անգամ չի կամենում: Վերջը խեղճ պառավը թախանձագին աղաչեց Մինասյանին, որ իր ազդեցությունը գործ դնի Լևոնի վրա, իմանա նրա ցավը, որպեսզի կարելի լինի մի ճար անել:

Չնայելով, որ Մինասյանը նախապատրաստված էր, թե ինչ դրության մեջ պիտի գտներ Շահյանին, այնուամենայնիվ, երբ մտավ նրա սենյակը, ակամա կանգ առավ դռների մոտ ապշած:

Շահյանը նստած էր բազկաթոռի վրա, գլուխը ետ էր ձգել բազկաթոռի թիկունքին և ոտները դրել էր առջևը գտնված մի աթոռի վրա, այնպես որ գլուխն ու ոտների ծայրերը գրեթե հավասար բարձրության վրա էին գտնվում: Հագած էր իր տնային սովորական խալաթը, որ առջևից բոլորովին բաց էր և որի փեշերը փռվել էին հատակի վրա, արծվի կոտրատված թևերի պես: Խալաթի տակ, բացի շապիկից և վարտիքից, ուրիշ բան չուներ հագած: Ոտները մերկ էին և նրանց ծայրերից կախված էին փափուկ մաշիկները: Մազերը խիստ երկար էին և չէին սանրված, աչքերը, որոնց վրա չէր կրում սովորական ակնոցը, ուռած, կարմրած և պատած էին կես-կապտավուն, կես-սևագույն շրջանակներով, դեմքը գաջի գույն էր ստացել և խիստ լղարել էր: Թվում էր, թե նոր էր վեր կացել անկողնից խիստ անհանգիստ քնից հետո և դեռ ժամանակ չի ունեցել ոչ լվացվելու, ոչ հագնվելու:

Մինասյանը կարծում էր, թե իր առաջ տեսնում է ոչ թե Շահյանին, այլ նրա ուրվականը, և երկար ժամանակ կանգնակ էր դռների մոտ լուռ ու ապշած այն տարօրինակ փոփոխությունից, որ տեսնում էր ընկերոջ մոտ:

Շահյանը ոտները կամաց ցած դրեց աթոռից, այնքան զգուշորեն, որ ծայրերից կախված մաշիկները մնան ոտներին, հետո նստեց ուղիղ և նայեց Մինասյանին լուռ ու երկարաաև, կարծես չկարողանալով իսկույն ճանաչել նրան:

Այնուհետև, երբ Մինասյանը մոտեցավ նրան, նա վեր կացավ դանդաղորեն և մեքենայաբար սկսեց կապել խալաթի ծոպերը:

Լևոն, այդ դու ե՞ս, — հարցրեց Մինասյանը, այս անգամ ավելի ապշած նրա տարօրինակ համառ հայացքից քան թե նրա ընդհանուր արտաքինից:

Շահյանը չպատասխանեց: Նայում էր Մինասյանի աչքերին և շարունակում էր մեքենայաբար կապել խալաթի ծոպերը:

Ի՞նչ ես այդպես նայում, չե՞ս ճանաչում, — բացականչեց Մինասյանը:

Ինչպես չէ, — կամաց արտասանեց Շահյանը, սակայն դեռևս շարունակելով նայել նրան իր տարօրինակ համառ հայացքով:

Դե, որ ճանաչում ես, ինչո՞ւ ես ինձ այդպես խոր նայում:

Որովհետև... չէի սպասում, — պատասխանես Շահյանը և նստեց բազկաթոռի վրա ծանր ու դանդաղորեն, երկար ժամանակ ոտի վրա մնալու անկարող հիվանդի նման: Ձայնն էլ հնչում էր թույլ ու խուլ, ինչպես հիվանդներինը: — Նստիր, ինչո՞ւ չես նստում, — ավելացրեց նա, իր առջև դրված աթոռը ցույց տալով:

Մինասյանը նստեց:

Լևոն, այդ ի՞նչ է դրությունդ: Շատ ծանր հիվանդի ըպավորություն ես գործում: Ի՞նչ է հիվանդությունդ:

Չգիտեմ:

Ցավ չե՞ս զգում: Չե՞ս հազում:

Ամենևին: Միայն ընդհանուր թուլություն եմ զգում: Հետո գլուխս ծանր է շարունակ և սիրտս կանոնավոր չի խփում:

Եվ չես բժշկվում:

Ոչ:

Ինչո՞ւ:

Որովհետև չեմ ուզում:

Որովհետև հիմար ես, չնեղանաս, խնդրեմ, — վրա բերեց Մինասյանը մտերմական կշտամբանքով: — Զոռո՞վ ես ուզում մեռնել, ինչ է:

Շահյանը չպատասխանեց: Նստած էր փալասի պես թ ույլ, գլուխը կրծքին կախած.

Նո՞ր ես վեր կացել, — շարունակեց Մինասյանն իր հարցափորձը:

Ոչ:

Հապա ինչո՞ւ մինչև հիմա հագնված չես:

Ինչի՞ համար հագնվեմ:

Ինչպե՞ս թե ինչի համար: Հապա ամբողջ օրն աւդպե՞ս ես մնում, — խալաթով և առանց երեսդ լվանալու:

Ամբողջ օրը և ամեն օր:

Բայց այսօր մարդ կարող է գալ մոտդ:

Ի՞նչ մարդ: Ինչի՞ համար:

Նոր տարին շնորհավորելու համար:

Ի՞նչ նոր տարի:

Այ, տնաշեն, բաս այսօր հունվարի մեկը չէ՞ :

Հունվարի մեկը՞ ... Չգիտեմ, շատ կարելի է:

Մինասյանի զարմանքն իր գագաթնակետին հասավ: Աթոռը մոտ քաշեց և, նայելով Շահյանի հանգած աչքերին, առավ սրա ձեռքը:

Լսիր, Լևոն, դու քեզ ապուշ ես ձևացնո՞ւմ, թե իսկապես ոչինչ չես հասկանում: Ինչպե՞ս թե չգիտես, որ այսօր Նոր տարի է:

Ես չեմ հետաքրքրվում այդպիսի բաներով, — ասաց Շահյանը, ձեռքը խլելով նրա ձեռքի միջից, ե նստած տեղը ետ գլորեց իր բազկաթոռը: Ըստ երևույթին սկսել էր գրգռվել Մինասյանի հարցափորձից:

Դու կորած ես, Լևոն, — բացականչեց Մինասյանը: — Մի՞թե Շոպենհաուերն է քեզ այդպես վայրենացրել, եթե, ավելին չասեմ: Բայց քեզ այդպես չի կարելի թողնել. քեզ անպատճառ հարկավոր է բժշկել և հիմնավորապես բժշկեր: Ես քեզ շատ բարի էի կարծում, մինչդեռ ամենաանխիղճներից մեկն ես եղել: Գիտե՞ս մայրդ այս րոպեիս ինչպես էր գանգատվում քեզնից: Մեղք չէ՞ այն խեղճ պառավը: Կարելի՞ է միթե մորն այդպես տանջել: Ինչո՞ւ չես մտնում նրա դրությունը: Մի՞թե չես հասկանում և չես տեսնում, թե ի՞նչ սոսկալի տանջանքներ է կրում, որ քեղ այդ դրության մեջ է տեսնում: Իսկ դու երբևիցե ուշադրություն դարձրե՞լ ես դրությանդ վրա: Մեկ նայիր հայելու մեջ, տես ինչ ես դարձել: Ճիշտը քեզ ասեմ, չճանաչեցի, որ մտա, և այժմ էլ չեմ ուզում հավատալ, թե այդ դու ես: Մի՞թե կարեյի է որ մարդ կամովին ինքն իրեն այդպես սպանի: Երիտասարդ մարդ ես, ի՞նչ ես նստել տան չորս պատերի մեջ և ուղեղդ ու մարմինդ փտեցնում մետաֆիզիկական տխմար վերացումների մեջ: Մի քիչ թափահարիր քեզ, շարժվիր, դուրս արի լույս աշխարհ, պարզ օդ ծծիր, շփվիր մարդկանց հետ, վերջապես, — ապահովված մարդ ես, — պսակվիր, զավակներ, ժառանդներ ունեցիր, մխիթարիր պառավ մորդ, որի մինուճար զավակն ես, բախտավորվիր ինքդ և այն ժամանակ, ես համոզված եմ, Շոպենհաուերն ինքդ քո ձեռքով վառարանը կշպրտես: Ես հասկանում եմ հոռետեսությանը, երբ դա արդյունք է կյանքի դառն փորձության, և այդ դեպքում հոռետեսն արդարանալու հիմքեր ունի, բայց քո հոռետեսությունն ախր լոկ երևակայական է, լոկ մտավորական և բռնազբոսիկ, չունի իրական ոչ մի հիմք, հետևաբար և` ոչ մի արդարացում և, համենայն դեպս, անպայման կործանարար է: Դու չափազանց անփորձ ես, դու ամենևին չգիտես, թե կյանքի այն աննպատակավորության մեջ, որի վրա հիմնված է քո այդ շոպենհաուերյան հոռետեսական փիլիսոփայությունը, որպիսի մեծ և քաղցր նպատակներ կան, որոնց համար, հավատացնում եմ քեզ, արժե ապրել, գործել և տանջվել: Լսո՞ւմ ես, Լևոն, ինչ եմ ասում, — Հարցրեց Մինասյանը, տեսնելով, որ Շահյանը նստած է թմրած, գլուը կրծքին կախած:

Լսում եմ, — կամաց արտասանես Շահյանը:

Հետո՞: Ի՞նչ կասես:

Շահյանը գլուխն արագ բարձրացրեց և նայեց Մինասյանին այնպիսի մի հայացքով, որից երևում էր, որ մի միտք հանարծ կենդանություն տվեց նրան: Մի րոպե, լուռ ու կենտրոնացած, նայեց Մինասյանի աչքերին, ըստ երևույթին զբաղված այն մտքով, որ հենց նոր էր ծագել իր գլխում. հետո ասաց.

Պատասխանս կստանաս գրավոր...

Ինչպե՞ս թե գրավոր, — զարմացավ Մինասյանը:

Գրավոր, — կրկնեց Շահյանը, կարծես ինքն իրեն, և նրա կենտրոնացած հայացքն ավելի կենդանություն ստացավ:

Ես քեզ չեմ հասկանում: Այսինքն պատասխանդ կգրես թղթի վրա և ի՞նձ կտաս: Այդ ես ուզու՞մ ասել:

Այո:

Բայց ինչո՞ւ ախր: Լեզու չունի՞ս ինչ է: Թե ես խուլ եմ:

Այո, ես լեզու չունիմ. և դուք էլ խուլ եք ...

— «Դո՞ւք»: Ո՞վ է այդ «դուք»-ը:

Դուք, ամենքդ... Միայն դու չես, որ ասում ես ինձ այդ բաները. ուրիշներն էլ կան... կային: Եվ ես պետք է պատասխանեմ ամենքիդ... միանգամից: Եվ կպատասխանեմ... Եվ կտեսնեք, որ ճշմարիտը ես եմ... ես եմ...

Շահյանը մեր կացավ և սկսեց անցուդարձ անել սենյակում արագI, այնքան հուզված, որ Մինասյանին թվաց, թե հանկարծ մի հրաշք կատարվեց իր աչքի առաջմեռելը հարություն առավ: Սակայն այդ ամենը երկար չտևեց. Շահյանի աչքերի մեջ բռնկած կրակը հանգավ արագորեն, նա կարծես թե հոգնեց անսովոր արագ քայլելուց և գնաց նստեց մահճակալի վրա, որ չափազանց անկարգ դրության մեջ էր: Նստեց, խոնարհվեց ծնկների վրա և գլուխը առավ ձեռքերի մեջ:

Մինասյանը վեր կացավ, մոտեցավ նրան և ձեռքը դրեց նրա ուսին:

Լևոն, եկ քո բժիշկն ես դառնամ, — ասաց նա այնպես, ինչպես խոսում են ծանր հիվանդների հետ, քաջալերական տոնով և թեթև կատակով: — Եթե մի քանի օրում էլ նախկին Լևոնը չշինեմ, նախկին Լևոնից ավելի լավ Լևոն, առողջ ու կենսուրախ մի Լևոնինչ ուզում ես` ասա: Համաձա՞յն ես:

Շահյանը չպատասխանեց: Վեր կացավ և գնաց նստեց իր նախկին տեղը, բազկաթոռի վրա: Ըստ երևույթին, ուզում էր հեռու մնալ Մինասյանից: Սակայն Մինասյանը հետևեց նրան և այս անգամ գրկեց նրա ուսը:

Բժշկությունը կսկսեմ հենց այսօրվանից, — ասաց նա: — Ղրա համար հարկ կլինի, այժմ վեր կենաս, լվացվես, հագնվես, ինչպես կարգն է, և միասին դուրս գնանք: Այսօր Նոր տարի է, այցելությանների օր է: Ամենից առաջ կգնանք Մարությանների մոտ, դա այնպիսի մի հրաշալի ընտանիք է, որի մեջ մի ժամ ժամանակ անցնելն ինչ ասես արժե: Ի դեպ. լսե՞լ ես նրանց որդու մահը:

Շահյանը ցնցվեց և նայեց Մինասյանի աչքերին կարծես վախեցած:

Մա՞հը, — հարցրեց նա, ըստ երևույթին առանձին ուշադրություն դարձնելով այդ բառի վրա, սակայն առանց այդ գաղափարը կապելու Մարությանի որդու հետ: — Մահը լավ բան է, — արտասանեց նա, և մի վայրկյան նրա աչքերը վառվեցին ինչ-որ տարօրինակ փայլով:

Այո՛, մահը լավ բան է, Լևոն, երբ մարդ մեռնում է լավ գործի համար, վսեմ նպատակի համար, ինչպես Մարությանի որդին:

Մահվան նպատակը ինքը մահը պետք է լինի, — նկատեց Շահյանն այս անգամ փիլիսոփայական հանգստությամբ:

Հիմարություններ մի դուրս տար և վեր կաց գնանք, — ասաց Մինասյանը կամաց խփելով նրա մեջքին: — Ես կարծում եմ, որ դեռևս արյուն կա մեջդ և այդ արյունը կարելի է տաքացնել: Իսկ երբ որ կծերանանք, ես էլ կմիանամ քեզ հետ և միասին այնպիսի խոր փիլիսոփայությունների մեջ կմտնենք մահվան մասին, որ Շուպենհաուերի ոսկորները գերեզմանի մեջ պար կգան ուրախությունից: Մարությաններն երեկ շատ էին հետաքրքրվում քեզնով և խնդրեցին, որ անպատճառ տանեմ քեզ իրենց մոտ: Հա, գիտե՞ս ինչ կա, Լևոն. արի քեզ ամուսնացնենք Մարությանի աղջկա հետ. նա հրաշալի աղջիկ է և այնպիսի երջանկության կտա քեզ, որ Շոպենհաուերն անգամ չի կարող խոստանալ նիրվանայի մեջ: Ա՛յ լավ միտք: Վեր կաց, վեր կաց:

Следующая страница