Պատկանյան Ռաֆայել՝   Արձակ երկեր

Այն ժամանակները հիմիկվա քարե Լուսավորիչը չկար. սրա տեղը, բայց մի քիչ հեռու, դեպի բազարի կողմը մի հատ փայտե ժամ կար, անունը կարծեմ էլի Լուսավորիչ էր, հաստատ միտքս չի՛: Մանկությանս ժամանակ Լուսավորչի բակը հիմիկվա պես թողված, երեսի վրա գցված չէր: Մեղայաստծու, մեղա. այս ի՞նչ է այս մեր օրվա բաները, մարդկանց երեսից, կարծես թե սուրբ մեռոնը ղասաբի քերիչով հանել են, հեռու այստեղից, անամոթի մեկը գալիս է, վարտիքի թելը քանդում, փեշը գլխին է գցում ու... ախր, քրիստոնյա՛, սա ժա՛մ է, սա խա՛չ է, սա սրբություն է. որի՞ն ես ասում. նա հավատը գիտի՞ որ ինչ ասել է: Այդ քաղաքը գոլովա41, դատավոր, երիցփոխան, առաջնորդ չունի՞, ինչ էբոլորովին անտեր է մնացել, հե՛չ խելքս չի հասնի: Բայց առաջվա ժամանակները այդպես չէր. ժամի բակը, սովորաբար, թեփ-թեմիզ էր լինում ու մանր երեխաները, որ դեռ վարպետ (դպրոց) չէին գնում, խումբ-խումբ այնտեղ էին գալիս, շատերը հետները ուտելու բան էլ էին բերում ու ամբողջ օրը այնտեղ էին լինում, իրենց համար եղբոր պես խաղում էին:

Մի օր, այսպես շոգերի ժամանակ, ուրիշ փոքրիկ երեխաների հետ ես էլ էի գնացել Լուսավորչի բակը խաղալու: Տեսնեմ ժամի շուքին շատ երեխաներ են հավաքվել ու նստած սուս-փուս լսում են: «Գնամ տեսնեմ ի՞նչ բան է», — ասի մտքիս մեջ ու մոտեցա նրանց: Հիշյալ Կյուլզադեն, չորսկողմը շատ երեխաներ հավաքած, տեսակ-տեսակ հեքիաթներ է պատմում, երեխաներն էլ ուրախ-ուրախ լսում են: Դուրս եկավ, ես էլ խառնվեցի նրանց հետ ու խելքս վրաս հավաքած, սուս-փուս նստեցի խսրի վրա: Կյուլզադեն պատմում էր, պատմում, ու մեկ էլ տեսնես, խոսքի մեջ սրան խրատ էր տալիս, թե ինչո՞ւ գլխարկդ պատռած տնից դուրս ես եկել, նրան թե, ինչո՞ւ քթիցդ միշտ խլինք է վազում ու չես սրբում, մյուսին` թե, ինչո՞ւ չա՛մ-չա՛մ մազտաքի ես ծամում ու թուքերդ մյուսների երեսին ցքտում. միշտ այսպիսի խրատներ էր տալիս երեխաներին ու երեխաներն էլզարմանք բանմամաներից, պապաներից ավելի շատ, դրա խոսքն էին լսում ու կատարում, Կյուլզադեի սիրտը չցավեցնենք, ասում էին, ու մեկ էլ չէին ասում:

Երեխա էի, բայց շատ լավ միտքս էԿյուլզադեն ճիփ-ճերմակ երես ուներ, աչքերը խոշոր-խոշոր բադամի պես, ունքերն էլ` ղալամ քաշած, նոր ծնած լուսնյակի կնմանեին. մազերը ոսկիի գույն` ֆա՛ռ-ֆա՛ռ ցոլում էին. վրայի հագուստնայն ժամանակները ֆիստան էին ասումմիշտ հին էր լինում, բայց մաքուր ու վրան սիրուն նստած: Ինչպես որ գիտեք, առաջվա աղջիկները գլուխները ֆես էին դնում, բայց Կյուլզադեն ֆես չուներ, ձիի պոչի պես երկար մազերը երկու-երեք անգամ փաթաթած էր գլխի չորս կողմը, մեկ-մեկ մեջը դաշտի ծաղիկներ էր լինում խրած:

Նախիջևանցին, ինչպես որ գիտեք, ի բնե ծաղր անող է. խեղճ Կյուլզադեին էլ այս ու ուրիշ մի քանի բաների համար բոլորովին խենթի տեղ էին դրել, նրան հայ աղջկա հաշիվ էլ չէին դնում, բայց Կյուլզադեի հոգն էլ չէր, կարծես թե նա չէր էլ նկատում ուրիշների խոսքն ու կարծիքը իր վրա, այդպես հպարտ բնավորություն ուներ: Հաստատ գիտենք, որ Կյուլզադեն հայր, մայր, բարեկամ, ազգական չունի, բայց որտե՞ղ է ապրում այդ աղջիկը, ի՞նչ է ուտում, ի՞նչ է խմում, մյուս ուրիշ պետքերը ինչպե՞ս է հոգում, խելքներս չէր հասնում: Իսկական հեքիաթ էր այդ աղջկա բանը: Ասեիր մուրում է, բայց այնպես աղջիկ չէր որ մուրար, այնպես մի ազնիվ բնավորություն ուներ որ, կարծես թե թագավորի աղջիկ լիներհետո իմացվեց ում զավակ լինելը: Մի կին մի օր ինչ անի որ լավ է, կանչում է Կյուլզադեին, ինչ ասես հին ու մին քուռչեր է դնում առաջը, մի աման էլ խավիծ է բերում` «Ա՛ռ, իբր, կե՛ր սրանք էլ հագիր»:

Մեր Կյուլզադեն է որ կատաղում է, քուռչերը առնում է այդ կոպիտի երեսին է շպրտում, ամանով խավիծն էլ գլխին է դատարկում, — դուրսեցի հայերը ի ծնե այդպիսի բնավորության տեր են, խև՞ են, թե՞ հպարտ են, դեռ կարգին հասկացած չեմ, այնքանը գիտեմ, որ մեր նախիջևանցիների պես խոնարհ չենԿյուլզադեն էլ «այս լաթերը, — ասում է, — թող ձեր չոբանի ոտքին փաթաթաններ լինի», այդ կինը ղասաբի կնիկ է եղել, ասել է ու տնից դուրս է գնացել: Ահա՛ այսպես ազնիվ աղջիկ է եղել Կյուլզադեն: Ինչ էլ որ լինի: Հա՛, այդ էի ասում. մեկս էլ չգիտեր, թե այդ որբ, ղարիբ աղջիկը ինչո՞վ է ապրում: Ոչ թե մուրալ ու մարդուց բան ուզել, այլ ինքը շատ անգամ, հաշվի մի՛շտ, ջեբը լիփ-լիքը կարկանդակ, կաղին, լեբլեբու, քյուֆտեր, քեչեպույնուզ42 ու այսպես տեսակ-տեսակ մրգեր էր ունենում ու փոքր երեխաներին բուռով բաժանում: Մենք էլ նրան այնպես էինք սիրում, որ Կյուլզադե էինք ասում, մեկ էլ չէինք ասում:

Վաղուցվանից նկատված է, որ կնիկարմատ ասածդ նախանձոտ է լինում, համարձակվի հարևանի կինը կամ աղջիկը մի քիչ սիրուն լինի երեսով, կամ ձեռքը հմուտ, կամ ինքը բանուկ, տուն-տեղ կառավարող. նրանց համար դրանից էլ վատ բան չի լինի. կսկսեն, ջանս, խեղճի միսը ուտել, «ա՛յ նա այսպես, ա՛յ նա այնպես», աշխարհիս երեսին բան չեն թողնում, որ վրաները չասեն. համ երեսը ներկ է քսում, համ ունքերը սուրմա է անում, համ մազը հինա է դնում, համ դերձակի ձևը ու կարը գիտե, ասում են. էլի, ես ինչ գիտենամ, ականջները փակում են, բերանները` բացում, այնքան են փրփրում-բամբասում, այնքան են չարչարվում, որ խեղճի անունը ուրիշների բերանն են գցում: Այսպես շատերը կորել են, շատերն էլ կորցվել են, բայց մեր կանանց իշտահը ուրիշների միսը ուտելուց ու արյունը խմելուց դեռ փակված չէ: Ասում են թե հիմիկվա կանայք առաջվանների պես կոպիտ չեն, դրանք գիրք են կարդում, բան են սովորում, խելքները ավելանում է: Ճիշտ է, հագուստները, կերուխումը փոխվել է, բայց սրտները էլի այն է, էլի այն է: Այսպես էլ հազար ու մի բամբասանք էր պտտվում ողորմելի Կյուլզադեի վրա, հա՛յ նա ֆլան տղայի որդուն է սիրում, հա՛յ գետափին քաշ է գալիս, հա՛յ խութուռներն43 է գնում... Բայց բոլորը սուտ էր: Վերջը-վերջը ամեն բան մանրամասն իմացվեց:

Կյուլզադեի պապան, երբ որ ղզլբաշի վեճը դուրս է գալիս, իսկույն զենք ու զրահը պատրաստում էգնում հիշյալ տեր Ակոբին այսպես-այսպես բան է, ասում է. «Ես ֆլան իշխանի որդին եմ, — ասում է, — տնօրեն ղզլբաշները պապայիս հիսուն գյուղը գրավել են, — ասում է, — իրեն էլ սուտ մահանայով մեռցրել ենասում է, — հիմա ես պիտի գնամ ու հայի հողը ազատեմ անհավատների ձեռքից, — ասում է, — առ այս յոթը հազար ոսկին պահի, — ասում է, — մեկ էլ որ ետ չգամ, — ասում է, — զավակիս հայրություն արա, — ասում է, — այս փողը շահով տուր ու տոկոսով Կյուլզադեիս պատվով պահի, ասում է, տասնյոթ տարու որ լինի, մի շենքով մարդու տուր, — ասում է, — բայց երբ որ Աստված չկամենա զավակիս այդ օրին հասցնելու ու ժամանակից առաջ հոգին որ առնի, — ասում է, — այս փողով իմ ու նրա հիշատակին հայ երեխաների համար մի վարժարան սարքիր, — ասում է»: Ասում է ու ճամփա է ընկնում մարդը: Դրանից հետո մինչև այս օրվա օրս այդ մարդու անունը չի լսվում: Տերտերը ընկնում մեռնում է, փողը աղային է վստահում ու երդումով ապսպրում է որ, ինչ որ ինքը անելու էր, այն նա անի: Այդ աղաս էլ Կյուլզադեի փողը պարտկում է, միայն տարին տարենական 3-4 հարյուր ռուբլի աղջկա վրա ծախսում, բայց ողորմության ձևով, ոչ թե քու հալալ փայն է ասելով: Է՛յ, ինչ էլ որ լինի: Աղջկան ապրելն էլ այսպես է լինում, ոչ թե, ինչպես ուրիշներն են ասում, ամոթ արհեստներով:

Կյուլզադեի սիրած բանն էր երեխաներին հեքիաթներ ասելը, բայց նրանից էլ ավելի սիրում էր հայի տաղեր երգել: Ձայնն էլ այնպես ձայն էր որ, իսկական գարնան բլբուլլսում էիր ու չէիր կշտանում: Տաղ ասածն էլ մի զարմանալի բան էր. տաղ ասած ժամանակ հա՛մ եղանակին էիր զմայլվում, հա՛մ խոսքերին: Մեր ժամանակներն էլ են հո տաղեր ասում, բայց Կյուլզադեի ասածները մի ուրիշ տեսակ բան էր. հիմիկվա տաղերի եղանակն էլ ժամանակ-ժամանակ սիրտդ է մտնում, բայց խոսքը բանի պետք չէ՛, այսինքն ուզում եմ ասել, թե միջից բան չես հասկանա: Կյուլզադեի ասածից բան հասկացվում էր, այնպես որ, երեխա էինք, բայց հոնգուր-հոնգուր լալիս էինք կամ փորներս բռնած կուշտ-կուշտ ծիծաղում էինք:

Արդյոք, — ասում եմ, — մտքի՞ց էր հանում զանջղը, որ լինի, կլինի՛, գիտե՞ս, որովհետև հեչ մեկ էլ այդ տաղերը չլսեցի: Խոսքերն էլ շատ հասարակ բաներ էին, ծաղիկներ, լալաներ, մանուշակներ, ծիծեռնակներ, կռունկներ. բլբուլներ, մամայի, պապայի կարոտը, որբ երեխայի կամ անտեր ղարիբի ապրուստը: Դաշտի արոտը, ձորի աղբյուրը, գարնան գալն ու գնալը դե՛, այսպիսի, ամենքին հայտնի բաներ: Քանի որ երեխա էի` բերանացի գիտեի այդ տաղերը, բայց հիմա բոլորովին մտքիցս դուրս է եկել, մանավանդ որ վարպետ սկսեցի գնալ, վարպետս շատ չէր հավանում, երբ որ «խև Կյուլզադեի», նրա անունը խև Կյուլզադե էին դրել, տաղերը ասում էինք, մենք էլ չասելով-չասելով բոլորովին մոռացանք: Բայց հազար մե՛ղք. որովհետև վատ տաղ պիտի չլինի այն տաղը, որ մարդուս կամ ծիծաղեցնում է, կամ լացացնումխելքս այդպես է կտրում:

Ս. աղան հինգ որդի ուներ, երեքը արդեն ամուսնացած էին. չորրորդը, Գրիգոր էին ասում, մի օր տեսնում է Կյուլզադեին ու զարկվում: Հայրը, մայրը, սկզբում չէ՛, մէ՛ են ասում, բայց Գրիգորը այդպիսիներից չէր, որ իզուր տեղը իր մի անգամ ասած խոսքից շուտ հրաժարվեր: Տղան անկողին է ընկնում ու արդեն հոգին փչելու վրա է: Աղջկանը ականջ են հասցնում, որ այսպես-այսպես բան է, բախտդ բացվել է, այսպես աղայի որդին քեզ սիրահարվել է, հետդ պսակվել է ուզում, այսպես հարուստ մարդու հարս կլինես. էլ ես ի՞նչ գիտենամ, ասում են, էլի՛, իրենց ասելիքը: Կյուլզադեն էլ վեր է կենում ու` «տղին չտեսած խոսք չեմ տա՛», — ասում է: Մարդիկ սարսափում են, այդ էլ ի՞նչ նոր ֆենտ է, ասում են, որ մի աղջիկ ինքը իրեն խնամին լինի, այն էլ ո՞ւմ առջև, հենց իրեն փեսայի: Շատ են չարչարվում, որ Կյուլզադեին այդ խենթ մտքից հրաժարեցնեն` «հա՛յ, ամոթ է, հա՛յ-հա՛յ, օրենքին հակառակ բան է, հա՛յ ուրիշների բերանը կընկնես, ծաղրուծանակ կլինես», բայց ո՞ւմ ես ասում, այս պատին մի բան որ հասկացնես, նրան էլ կհասկացնես. իսկական սրաքար է կտրել, հիմա մարդիկ ի՞նչ անեն, ճարահատյալ գնում են տղին` «այսպես, այսպես բան է», — ասում են: Տղան էլ` «Թող լինի, — ասում է, — գնամ տեսնեմ ի՞նչ պիտի ասի», — ասում է ու գնում Կյուլզադեին: Կյուլզադեն ասում է. «Ինձ հավանե՞լ ես», — հարցնում է: «Հա՛, հավանել եմ», — ասում է տղան սիրտը, փորը դող ու զանկը՛ռ, զանկը՛ռ դողալով: «Վրաս պիտի պսակվե՞ս», — ասում է նորից Կյուլզադեն: «Հա՛, ուզում էի» — ասում է տղան: «Որ այդպես է, — ասում է Կյուլզադեն, գնա՛ հայի հողըայսպես-այսպես խրատում է ու տեղը ցույց տալիսկամ պապայիս կենդանի բեր առջևս կանգնեցրու, — ասում է, — կամ երբ որ կենդանի չէ, մեռած է, նրա գերեզմանից մի բուռ հող բե՛ր, — ասում է, — նրան մեռցնողներին ազգով-տակով մեռցրո՛ւ, որ հորս մահվան վրեժը սրտիցս դուրս գա», — ասում է:

Տղան միանգամից վախենում է, այն է որ բոլորովին պաղում է աղջկանից: Աստված կսիրես, հայի բա՞նն է թուր ու դաշույն առնելը, ամայի դաշտերը ընկնելը, հարամի ղզլբաշի ձեռքից մարդ ազատելը, արյունի տեղ արյուն թափելը, ձեռքի թվանքով դուշմանի վրա թվանք քաշելը: Տղան սառույց կուլ տվածի պես բոլորովին սառչում է այդ սիրուց, էլ մեկ էլ Կյուլզադեի անունը չի տալիս: Չորս ու հինգ ամսից, հանգիստ կերպով, մի բլիթի պես աղջկա վրա պսակվում է, գլխին զավակներ է հավաքում ու գունդ-ապուր ու փաստա ուտելով` իրեն գազն ու կշեռքն է ճանաչում: Մայրը... Կյուլզադեին էլ, ղզլբաշներին էլ, թվանքներին էլ, ասում է:

Մի քանի ժամանակից մի ուրիշ տղա խնամի է ղրկում. Կյուլզադեն էլի այդպես է ասում նրան, այդ տղան էլ առաջինի պես, ետ է քաշվում. երրորդն էլ է գալիս, նրան էլ այդ կերպով ճամփում է. այսպես-այսպիսով 7-8 հատ փեսացու տղաներ ճամփա է դնում: Աղջիկն էլ գալիս քսանմեկ տարու է լինում: Այդ ընթացքում ֆլան աղան ընկնում մեռնում է, կտակ էլ չի անում, մարդկանց էլ չի հայտնում, թե դրամագլխիս մեջ այսպես-այսպես որբի փող կա: Երբ որ Կյուլզադեն ամսվա վարձի ետևից գալիս է, աղայի որբևայրին ու որդիները թափում են խեղճի վրա ու տնից դուրս անում: «Ի՞նչ յոթը հազար ոսկի, ի՞նչ բան, այն քեզ ողորմություն էր, որ անում էր, ասում են, ողորմած հոգին»: Հիմա ի՞նչ պիտի անի դժբախտ Կյուլզադեն. տեր Ակոբը վաղուցվա մեռած է, մարդու էլ բան չի ասել, վկաներ չկա, մեռնողի ձեռքից թուղթ չկա: Այսպիսով մեր ազնիվ Կյուլզադեն բոլորովին մերկ, մի կտոր հացի մուր-աղքատ ու փողոցի մեջտեղն է մնում: Այդ որ լսում է նրան ուզողներից մեկը` ուրախ-ուրախ նորից խնամի է ուղարկում այն հույսով, թե հիմա Կյուլզադեի քիթը բավականին կոտրած է: Երբ որ որ խնամին գալիս է Կյուլզադեն ասում է նրան. «Իմ խոսքը խոսք է. ես այն մարդու կինը կլինեմ, որ իմ սուրբ կամքս կատարի: Բայց, եթե ուզում է, ինձ թող բանվոր վերցնի. ես համաձայն եմ մի փոր հացի ու մի ձեռք հագուստի համար նրա տանը բանվորություն անելու»: Այդպես էլ անում է: Հարս լինելու տեղը, գնում է բանվոր է մտնում այն փեսացուի հոր տանը:

Մի տարի անցնում ու չի անցնում: Ձմեռվա ժամանակ է լինում. Ռոստով շատ սալդաթներ են գալիս, որ ճամփաները հենց բացվեն Կովկաս պիտի գնան. քանի որ բոլորը այնտեղ տեղավորվել չեն կարողանում, մեծավորը Նախիջևան է գալիս և գոլովայից հրաման է ուզում, որ մի քանի հարյուր մարդ այստեղ տեղավորեցնի մի քիչ ժամանակով: Գոլովան էլ, երևի, համաձայնում է: Այդ սալդաթների մեջ մի լեհ պամեշչիկի որդի է լինում, որ չգիտեմ ինչ հանցանքի համար, առաջվա սովորությամբ, գլուխը թրաշել ու Կովկաս սալդաթ էին ղրկել: Ինչպես է լինում, որ այդ երևի լեհ գեղեցիկ, բոյով-բուսով, լավ ընտանիքից, ջահել տղա է եղել, Կյուլզադեին տեսնում է, շատ հավանում է, նա էլ նրան է հավանում ու քանի որ տղան խոսք է տալիս, որ նրա կամքը անպայման պիտի կատարի, այսինքն աղջկա պապայից մի խաբար բերի, աղջիկը համաձայնում է սալդաթների հետ Կովկաս գնալու: Երեք տարուց այդ սալդաթը աֆիցեր է դառնում, բայց ամբողջ այդ ժամանակը, տղան ու աղջիկը քուր եղբոր պես են լինում: Կյուլզադեն ոչ թե պսակվել, մազի ծայրից հոտ անել չի տալիս, այնպես հեռու է պահել իրեն: Տղան երբ որ աֆիցեր է լինում, մեծավորներից երեք ամսվա արձակուրդ է ուզում, յոթը, ութը ընկերներ խոսք-մեկ են լինում, գլուխները առնում են, շիպ-շիտակ հայի հողն են գնում, որովհետև Կովկասից մոտիկ է, ասում են: Գնում են, ջանս, հայի հողը, ամեն բան մանրամասն իմանում են, հարց ու փորձ են անում, վկաներ են գտնում, երդումով ձեռքերից գիր են վերցնում, որ Կյուլզադեի հայրը ոչ թե պատի ետևից հարամիի ձեռքով խփվել է մեռել, այլ իր կամքով ռուսի ազգերի մեջը խառնվել է, կտրիճի պես ծեծկվել է դուշմանի հետ ու սուրբ նահատակի պես մեռել է իրեն ազգի հավատը ու պատիվը պահելու համար: Հիմա բանը այդ է, որ վրեժը ումի՞ց հանեն, գերեզմանի տեղը ինչպե՞ս գտնեն, որովհետև կռվի մեջ մեռածներին հարյուրներով մի տեղ են թաղում. առնում են, ջանս, այն կռվի տեղից մի-երկու բուռ հող, գալիս են աղջկանը վկաների տված թուղթերը ցույց են տալիս, խաչ-ավետարանի վրա էլ երդում են անում, որ ասածների մեջ հեչ սուտ բան չկա. նա էլ այն ժամանակ իմանում է, որ իրեն փեսան, ինչ որ ձեռքից եկել է, արել է, լաց է լինում, մի քանի ժամանակ հոր սուգը պահում է, հայի ձևով այդ հողի վրա հոգոց ասել է տալիս հայ տերտերին ու դրանից հետո համաձայնում է պսակվել, բայց հայ ժամի մեջ, հայի տերտեր-տիրացուներով: Վրայից անցնում է տասը-տասներկու տարի. այդ ընթացքում երևի Կյուլզադեի ամուսինը, չգիտեմ որ քռեփուսթի44 քամենտանթն է լինում, բայց հայերի մեջ էլ հեչ չի հիշվում այս ազնիվ աղջկա անունը: Այդ ընթացքում ես վարպետիցս էլ դուրս եկա, մարդու մոտ խանութ էլ մտա ու դուրս եկա ու ինքս իմ գլխիս խանութպան էլ եղա, հետո խանութս էլ ծառայիս հաշվով էլ տվի ու վերջը սկսեցի ոտի վրա առևտուր անել: Չերքեզի կռվի ամենաթեժ ժամանակն էր. շուտ-շուտ լսվում էին Եռմալով, Զաս, Վելիամինով գեներալների անունները. հայ չերքեզներն էլ դեռ անհավատներից բաժանված չէին ու Պաթալ-Փաշինցքի կողմերի տնավորված չէին45: Աչքերը սիրեմ, առևտուրի ամենաշահավետ ժամանակն էր. մենք, առնետների պես հոտոտելով, ամեն յուղոտ ծակ ու ծուկեր մտնում-դուրս էինք գալիս. մի կողմից այդտեղի ժողովուրդները փողի գինն էլ չգիտեին, ձեռքների ապրանքինն էլ, մյուս կողմից միամիտ ռուս սալդաթներն ու աֆիցերները կոպեկանոց ապրանքներիս համար փալթիննիքներ ու մանեթներ էին թափում առաջներս. մեկին, արծաթ էինք տալիս` ապրանք էինք առնում, մյուսին, էլի այն ապրանքն էինք տալիս, ոսկի էինք առնում: Լա՛վ տարիներ էին, ափսո՛ս որ շուտ անցավ... Բայց ավելի ափսո՛ս, որ փողը ինչպես հեշտ ձեռք էինք գցում, այնպես էլ հեշտ ձեռքներիցս թափում էինք: Աշխարհի քոռ ժամանակ որ ասում են, հե՛նց այդ ժամանակն էր:

Մի օր ձի հեծած դեպի Գռոզնա եմ գալիս. քռեփոսթ հասնելու դեռ վեց, յոթ վերսթ մնացել էր. օրն էլ մթնելու վրա էր: Մեկ էլ տեսնեմ ետևիցս չերքեզերեն կանչում են: Ետ դառնամ, տեսնեմ քսանհինգ հոգի ձիավոր, դաշույնները բարձրացրած, հասկացնում են, թե կանգնի: Սանձից քաշում եմ, ձին կանգնեցնում, չերքեզները գալիս հասնում են: Բարով, աստծու բարին: «Ո՞վ ես, ի՞նչ մարդ ես, ի՞նչ արհեստի տեր ես, տարին քանի՞ վաստակ ես անում», — այսպես հարցմունքներ էին անում ինձ չերքեզները: Ես ասի, էլի, ինչ որ որ էի: «Գիտե՞ս, ասին չերքեզներըայն ժամանակ մաքուր չերքեզերեն գիտեիքեզ մի ասելու բան ունենք. երբ որ մեր խնդիրքը կատարես, քեզ մի օրվա մեջ այնքան փող կվաստակեցնենք, որ դու երազիդ մեջ էլ տեսած չես լինի, բայց որ չկատարես, ահա՛ նայիր թուրերիս բերանի սրությանըճիշտ որ, շա՛ռթ արին, թրերը պատյաններից հանեցին ու աչքիս առջև յա՛լթ-յա՛լթ պտտեցրին, «այս կանգնած տեղդ կտոր կտոր կանենք», — ասին: «Ի՞նչ է ձեր խնդիրքը, ասեք տեսնեմ», — ասի: «Մեր խնդիրքը այս է, ասին, ուղիղ կգնաս, կմտնես քռեփոսթ, այնտեղից ճարճուր կանես, քսանհինգական սալդաթի շինել ու քարտուզ կգտնես ու այս գիշեր մեզ կհասցնես. դրանից բացի, մեզ էլ, դեռ լուսը չբացված, քռեփոսթ կմտցնես. արիր, հո՛, լավ, հիսուն հազար ոսկու տերը կդառնաս (կհավատա՞ս նիփնոր, ցոլուն ոսկիները տասը-տասներկու տոպրակից ճընկը՛լ-ճընկը՛լ գետինը թափեցին առջևս ու աչքս մութ կոխեց), թե չէ ունեցածիցդ բաժանվելուց բացի, քեզ էլ դաշունահար կանենք այսօր չէ՛, վաղը, վաղը չէ՛, մյուս օրը: Հետո, «քանդի՛ր գոտիդ», — ասին: Գոտիս քանդեցի, տվի իրենց, միջից հանեցին 346 հատ հալալ քրտինքով վաստակած ոսկիներս ու տոպրակների մեջը թափեցին. «հանի՛ր զուպունդ», — ասին. — ճարս ի՞նչ էր. այն էլ հանեցի տվի իրենց, բամբակի մեջ խորունկ պահած 500 մանեթանոց կըճը՛ռ-կըճը՛ռ նոր ացինացիներս46 հանեցին, ծոցները խոթեցինսրիկայի զավակները լավ էին նկատել ախմախ հայերիս սովորությունը: Մենք գիտենք որ, ասին, սա քու ունեցած-չունեցածդ էճիշտ էլ, այդպես էր, ձիդ էլ կվերցնենք, ասին դու չըռ-չըպլախ կմնաս, երբ որ մեր կամքը չկատարես. բայց երբ որ որ կատարես, ոչ թե քու սոփսնի47 ձիդ ու փողդ ետ կտանք, այլ, ինչպես որ խոստացել էինք, հիսուն հազար ոսկին կհամբրենք, կդնենք առջևդ, վրան էլ կավելացնենք մի հատ չգտնվելիք չերքեզի նժույգ:

Ի՞նչ պիտի անեիիհարկե ասածներին պիտի համաձայնեի, բայց, Աստված վկա, որ մտքերի սատանությունը չգիտեի. շա՛տ-շա՛տ, միտք էի անում, դրանք ուզում են աֆիցերի մեկի կնկանը փախցնել, որովհետև այդ անհավատ ժողովուրդը, ինչքան որ զզվում է տղամարդ քրիստոնյաներիցս, այնքան էլ սիրում է քրիստոնյա կանանց, այնինչ, որ լավ նայես, իրենց կանայք մերիններից հազարապատիկ չնաշխարհիկ են. մեկ որ կպչեն, էլ պոկ գալ չունենմեղայաստծո՛ւ մեղա՛: Է՛յ, ինչ էլ որ լինին:

Խոսք տվի, որ կամքները կկատարեմ. մութը կոխածին պես քսանհինգ հատ սալդաթի շինել, քսանհինգ հատ էլ քարթուզ կգտնեմ, կտամ ու բոլորին էլ կամացուկ քռեփոսթ կմտցնեմ:

Մեջներից երեք հոգի բաժանվեցին ու հետս եկան մինչև բերդից կես վերսթ մնացած. ես ձիուցս ցած իջա, սանձը իրենց տվի, նրանք վերցրին ձիս ու ընկերների մոտ գնացին. ես էլ ոտով քռեփոսթը մտա:

Ներս մտա, բայց, հիմա ի՞նչ անեմ, ինչպե՞ս գտնեմ շինելներն ու քառթուզները. հարցնեմ, բայց ո՞ւմ. դա ծախու ապրանք չէ, որ փող տաս ու առնես. բարեկամ-սալդաթից ուզենաս, նա էլ շատ-շատ պիտի հանի իրենը պիտի տա. դա եղավ էլի մի հատ, բայց մնացած քսան չորս հատը ումի՞ց ուզեմ, հե՞շտ բան է` քաղաքը տակնուվրա անել ու քսանհինգ հատ սալդաթի շինել հարցնել, այդ հո մաքուր կասկածի տակ ընկնել, ասել է. ո՞վ գիտե, ինչեր միտք պիտի անեն մեծավորները: Աֆիցերի՞ց հարցնեմ, — ասենք թե բարեկամ աֆիցերներ շատ ունեիդա էլ հո գլուխս շիփ-շիտակ թակարդի մեջ խոթել է, քսանչորս ժամվա մեջ վրաս դատարան պիտի անեն, բանի էությունը պիտի իմանան ու շուտափույթ կախեն ինձզինվորականների օրենքը հո գիտե՞ս: Ի՞նչ անեմ, ինքս էլ չգիտեմ: Որ չանեմ, մեկ որ փողիցս ու ձիուցս պիտի բաժանվեմ, դրանից էլ բացի, անհավատների թրին ու դաշույնին փայ պիտի լինեմ: Ասենք որ դրանից ազատվելիք կարշատ-շատ` պիտի ծածուկ փախչեմ ՆախիջևանՆախիջևան, որ ոտքս դրի, ո՞ր չերքեզը պիտի կարողանար ինձ գտնելբայց այն ցոլուն հիսուն հազար ոսկին, որ միլիոն ռուբլի ացինացի ասել էրայն ժամանակները ացինացիով էր համբրվումայդ մի այնպիսի դրամագլուխ էր, որ դեռ մի հայի ձեռք ընկած չէր. քանի որ այս բանիս վրա միտք էի անում, խելքս թռչում էր գլխիցս, Զիպիր48, կախաղան-բան, բոլորը հոգս չէր:

Միանգամից միտքս բան ընկավ: Քռեփոսթի մեջը, մի գողհարամի բարեկամ ունեի, անունը Իսայչոք, կնքված ջհուդ, որ փալքավոյ մուզիքի սրնգահար էր: Սալդաթը որ կա, միշտ խումին մոտիկ է լինում. մեկ շիշ արաղի համար ոչ թե վրայի հագուստ, միջի հոգին էլ կծախի: Բարեկամ ջհուդս սրինգ նվագելուց բացի էլի շատ ուրիշ արհեստներ ուներ, գրավ վերցնել, ամսեկան մեկին մեկ տոկոսով փող տալ, ձեռաց փողի արաղ ծախել, մարդկանց կնիկը, աղջիկը, բանվորը խոսքի պառկեցնելու աֆիցերի սենյակը բերել, բանը որ դժվար լիներ, նույնիսկ իրեն կնկանն էլ մի քանի ժամի գործածության տալ. մի խոսքով հնարագիտության կողմից չգտնվելիք մարդ էր Իսայչոքը:

Ուղղակի գնացի նրան, մի կողմ կանչեցի. «Իսայչո՛ք, — ասի, — շատ փող վաստակել ուզո՞ւմ ես», — ասի: «Քանի ռուբլի», — հարցրեց նա ուրախ-ուրախ: «Հազար ոսկի պատրաստ եմ տալու», — ասի ու բանի էությունը մանրամասն պատմեցի իրեն: Ինչ խոսքս երկարացնեմ, երկու ժամ անցած-չանցած, լրիվ քսանհինգ շինել ու քարթուզ մի սայլի մեջ ծալած դրած, վրան էլ մի շերտ խոտ գցած` թա՛ռս արավ, սենյակիս դիմացը կանգնեց: Ուրախությունիցս քիչ էր մնում լեղիս պատռեր: Հանա՞ք բան է, քսանհինգ տարու կամ լինեի, կամ` չէ՛, դեռ ամուսնացած էլ չէի ու մի միլիոնի տեր պիտի լինեի: Ինձանից շիտակ մարդը թող առնի քարը ու գլխիս զարնի, թե որ իմ տեղս լիներ ու իմ արածս չաներ: Երբ որ մի կողմից ագահությունս էր, մյուս կողմից էլ երիտասարդությունս էր հանցավոր. հիմիկվա խելքս վրաս որ լիներ, իհարկե, այդ վիճակում այդքան հիմար ու անփորձ չէի գտնվի. «մեկ էլ որ հարս լինեմ կուկուզ կնստեմ»:

Ողջ-առողջ քռեփոսթի դռնից դուրս եկա. լավ որ այդ րոպեին չասավոյը49 բարեկամ մարդ էր. որ հարցրեց. «Մոտիկ Միռնոյ տեղն եմ գնում, ասի, յուղ, մեղր, շագանակ բերելու», միամիտ մարդը բան չասաց. կամացուկ շինելի թևը մի շիշ արաղ խոթեցի ու դրանով ողորմելիի աչքերը փակեցի:

Բերդից դուրս երկու-երեք վերսթ հեռու, ճամփայից մի քիչ կողք, պատրաստված կանգնել էին հիշյալ քսանհինգ հոգի չերքեզները. բոլորի երեսն էլ թրաշ էր արած. հայտնի էր, որ մտքներին վատ սատանություն կար. բայց այն րոպեին ես լավ չնկատեցի. իմ խելքը, միտքը այն հիսուն հազար ոսկու հետ էր: Երբ որ տեսա, մոտիկացա` «Շինելները, քառթուզները բերի՞ր», — ասին: «Հա՛, բերի՛», — ասի: «Որ այդպես է, ասին չերքեզները, մեր փողն էլ պատրաստ է, եթե ուզում ես համբրիր»: Ու առջևս գցեցին քիչ առաջվա ոսկիով լիքը տոպրակները. նրանցից մեկը բացի ու սկսեցի համբրել. դեռ երկու հարյուր հատ չէի համբրել, որ չերքեզները վրայի յափնջիները ցած գցեցին, նրանց տեղը բերած շինելներս հագան, իրենց մորթե գդակներն էլ հանեցին, քառթուզները հագան, հետո «Շո՛ւտ արա, ասին ինձ, ճամփա ընկնենք, որովհետև մեր ժամը թանկ է, հաշվի մի հաշվի, ջվալներիս մեջը ավելով հիսուն հազար ոսկի է»:

Այդ ճիշտ է. չերքեզ ազգը անհավատ էլ որ լինի, բայց իր խոսքի տեր է. հե՛չ լսված բան չէ, որ չերքեզը ուրիշի պատկանելիքը ուտի: Ոսկիները նորից կաշվե ջվալների մեջը դրի, տնքալով, տնքալով սայլի մեջ դրի, ինքս էլ նստեցի ու դեպի քռեփոսթ գնացինք:

Քռեփոսթին որ մոտիկացանք, կես վերսթ չհասած, չերքեզները ձիերից ցած իջան, սանձերը տվին մի չերքեզ տղի, իրենք ոտով, որը առջևիցս, որը ետևիցս, այսպես դեպի առաջ գնացինք: Չասավոյը փոխվել էրես կարծում էի թե նոր չասավոյը, ինչպես որ կարգն է` кто идет պիտի հարցնի, որ ես էլ ով եղածս ասեի. բայց նա մի խոսք չասաց ու բերդի դուռը ինքն իրեն բացվեց առջևներս. ո՞վ էր բացողը, չտեսա: Այս բանը ինձ կասկածելի երևաց, բայց վրայիցս հայտնի չարի, երկար-բարակ միտք անելու ժամանակը չէր. «Յա բախտ, — ասի, հետո մտա, — ետևիցս էլ չերքեզները:

Մի րոպեյվա մեջ, կարծես թե գետնի տակից պը՛լթ արին, առջևներս կանգնեցին հարյուր հիսուն հոգի սալդաթ ու կազակ, որի ձեռքը թուր, որի` դաշույն, շատերին էլ փշտով ատրճանակ ու թվանք, քոմենտանթն էլ սկսեց եղբայրս, գոռալ. «լավի, վեժի՛»50: Աստված ամենակարող, ինչ իրարանցում է, որ սկսվեց. մի կողմից ռուսները, մյուս կողմից չերքեզները` չա՛խ, չո՛ւխ, փա՛թ, փո՛ւթ: «Խամմա՛զ», — գոռացին չերքեզները, պատյաններից հանեցին իրենց ծուռ թրերը, աջ ու ձախին կտրտելով, առջևները ճամփա բացին, թողեցին ու փախան. թե դրել ես` գտիր: Կռվի տեղը չորս հոգի չերքեզ ու երեսունութ հոգի ռուս մեռած մնացին. վիրավորներին, հո, թիվ չկար, հաշվիր ամենքն էլ, բացի քամենտանթից խոշոր-խոշոր վերքեր առան:

Առանց մեկ խոսք ասելու երկու ձեռքս, երկու ոտքս հաստ-հաստ շղթաներ զարկեցին ու ուղիղ քազամաթ տարան. կողքս չորս սալդաթ կանգնեցրին, լցված թվանքները ձեռքներին. փակված դռան ետևն էլ տասներկու չասավոյ դրին: Մի րոպեյվա մեջ թմբուկները սկսեցին զարկել, մա՛րդ հավաքվեց, մա՛րդ հավաքվեց, որ ասեղ գցելու տեղ չէր մնացել: Բերդի մեջ ինչքան մեծավոր կար, բոլորին կանչեցին ինձ դատելու: Վճիռը սկզբից ինձ հայտնի էր. քսանչորս ժամվա մեջ ինձ պիտի մեռցնեին, բայց ինչ մահովայդ էր նրանց իրարանցումը: Որը ասում էր` «կախել է պետք», որը ասում էր` «գնդակահար պիտի անել». մեջները այնպիսիներն էլ կային, որ սկզբից կախել է պետք, ասում էին, հետո գլուխը կտրել: Այս ամենը լսում էի երկաթապատ պատուհանից:

Հիմա, երևի դու կհարցնես, թե ինչպես եղավ, որ ես միլիոնչիկ լինելու տեղ, այսօրվա օրը շան պես պիտի սատկեի: Բանը այսպես է եղել: Ռուսները վաղուց մատնիչներից իմացել էին, որ չերքեզները միտք են ունեցել բերդը կոխելու. սկզբից մի քանի հոգի շորերը փոխած ներս պիտի մտնեն ու մութ ժամանակ դուռը պիտի բացեն, որ մյուսները 5-6 հարյուր հոգի դրսից ներս մտնեն. բայց ե՞րբ պիտի լինի այդ` չգիտեին. ու որովհետև մատնիչները շատ անգամ սուտ խաբարներ էին բերում, դրա համար նրանք արդեն սկսել էին կասկածել, որ չլինի այս անգամն էլ խաբվեն: Այն օրը, որ ես շինելները չերքեզներին տվի, քամենտանթին էլ միտքն է եղել սալդաթների հավաքել, որ բոլորին անունով-անունով կանչի ու ուղիղ քսանհինգ հոգի պակաս է եղել: Սկսել են փնտրել ու վերջը-վերջը Իսայչոքի տանը բոլորին էլ հարբած պառկած գտել են ու հարցնելով-հարցնելով բանի էությունը հասկացել են:

Մեծավորներն այսպես դատաստան են անում` Իսայչոքին գնդակահարել, ինձ կախել, քսանհինգ սալդաթներին էլ իրեք անգամ սքռոզ-սթռոյ51 անցկացնելուց հետո առեսթանթսկի ռոթ52 ղրկել:

Վանդակի մեջը նստած` ինքս ինձ մտքի խորացա` «Սա ի՞նչ փորձանք է, ասում էի, որ եկավ գլխիս. սա ինչ խևություն էր, որ ես արի»:

Следующая страница