Րաֆֆի՝   Հարեմ

Խե՛ղճ աղջիկ... — հառաչեց Ալմաստը և նրա աչքերը թաց ելան արտասուքով:

Ա՛խ, այնքան շա՜տ է այդ ազգի կրակն իմ սրտի մեջ, — հառաջ տարավ երիտասարդը ցավալի ձայնով, — որ հազարավոր պարսիկների արյունով դարձյալ չեմ կարող մարել նրան...: Ես դեռ չեմ պատմել քեզ, սիրելի Ալմաստ, թե ինչպես գերի արեցին ինձ: Առավոտյան ժամն էր: Հայրս մի սայլ էր վարձել, ուզում էր մեզ փախցնել Կախեթ: Մին էլ տեսանք պարսիկները թափվեցան մեր տունը: Հայրս նրանց աղաչեց, թե «ինչ որ ունեմ, չունեմ ձեզ ըլի, տարեք, բայց երեխերքիս ձեռր մի տաք»: Նրանք մեր տունը թալանելուց հետո ուզում էին տանել ինձ ու իմ քույր Նինոյին: Դու հիշո՞ ւմ ես, Ալմաստ, ի՜նչ սիրուն աղջիկ էր նա: Մայրս մեր երկուսին խտտել էր յուր գրկում, չէր կամենում բաց թողնել: Հայրս աղաչում էր, պաղատում էր, որ մեզ չտանեն: Նրանք չեն լսում: Երբ տեսավ ուրիշ ճար չկա, հայրս առավ խենջարը: «Քանի կենդանի եմ, — ասաց նա, — երեխերքս ձեզ չեմ տա»: Դու գիտես, Ալմաստ, հայրս քաջ մարդ էր: Էրեկլե պարոնը շատ էր սիրում նրան: Նա պարոնի առաջին որսորդն էր: Պարսիկների սուրերր փայլեցին: Հայրս կռվում էր ինչպես մի առյուծ, որի բունից խլում են ձագերը...: Պարսիկներից երեքն ընկած էին, երբ հայրս տասը տեղից վերք ստանալով թուլացավ...: Ա՛խ, ի՜նչ բան է սիրելի հոր և մոր սիրտը...: Դու գիտես, Ալմաստ, թե ո՜րքան փափկասիրտ և բարի կին էր իմ մայրը: Բայց այն սարսափելի րոպեին, երբ նրա աչքի առջև ընկած էր յուր տղամարդի արյունով ներկված դիակը, նրա սիրտը կարծես երկաթի պնդություն էր ստացել: Կատաղած առյուծի նման, նա երկար կռվում էր պարսիկների հետ և յուր թևքերի տակից չէր ուզում բաց թողնել յուր զավակները... մինչև խենջարը ցցվեցավ նրա սրտում, աչքերը փակեց և մեզ խլեցին մայրական գրկից

Տխրության ամպերը կուտակվեցավ Քերիմ-բեկի վշտահար դեմքի վրա, արտասուքը խեղդեց նրան և ձայնը սկսեց դողալ: Նա ընդհատեց յուր պատմությունը: Ալմաստը բոլոր ժամանակը լաց էր լինում:

Երբ երիտասարդը մի փոքր հանգստացավ յուր ցավալի վրդովմունքից, շարունակեց.

Այդ դեռ բոլորը չէ, սիրելի Ալմաստ, քրոջս վրա կռիվ եղավ, երկու զինվորներից ամեն մինն ուզում էր նրան ինքը վեր առնել: Մինը, որ աստիճանով ավելի մեծ էր, գործ դրեց յուր բռնությունը և խլեց մյուսի ձեռքից: Բայց այդ վերջինը կատաղած գազանի նման քաշեց սուրը և խրեց քրոջս կողքը... «Թո՜ղ մեռնի այդ գեղեցիկ աղջիկը, ոչ իմր լինի և ոչ քոնը»... — ասաց նա դիվական հրճվանքով:

Եվ նա մեռա՞վ... — կոչեց Ալմաստը սոսկալով:

Մեռա՛վ... սիրելի Ալմաստ:

Խե՛ղճ Նինո, ես կարծում էի թե նա Թիֆլիսումն է մնացել: Բայց ի՞նչպես ընկար դու Սեր-Ասքերի ձեռքը, — հարցրուց Ալմաստը արտասուքը սրբելով:

Երբ ղոշունը Թիֆլիսից դուրս եկավ, բաժանվեցավ զանազան գունդերի: Ես գերի էի մի ծեր զինվորի, որ գտնվում էր Սեր-Ասքերի մոտ մնացած զորախումբի մեջ: Դու չգիտես, Ալմաստ շան, թե ի՜նչ

մարդկանցից կազմված էր Աղա-Մահմադ-խանի ղոշունի մեծ մասը: Պարսկաստանի ամեն կողմերից բախտախնդիր ավազակներ հավաքվել էին նրա մոտ: Առանց ռոճիկի և առանց թոշակի նրանք հույս էին գրել միայն կողոպուտների վրա: Ճանապարհին նրանք ուտելու հաց անգամ չունեին, հարձակվում էին հանդիպած հայաբնակ գյուղերի վրա և ինչ որ գտնում էին, բոլորը թալանում էին: Այդպես նրանք մտան Պարսկաստան: Այնուհետև, Աղա-Մահմադ խանը հրամայեց, որ պարսից գյուղորայքին չդիպչեն: Բայց մինչև Թեհրան հասնելը դեռ երկար ճանապարհ կար: Զինվորները սկսեցին վաճառել իրանց կողոպուտը և գերիները: Մի հատ ոչխարն ավելի բարձր գին ուներ, քան թե մի վրացի կամ հայի աղջիկը: Նրանք ծախում էին պարսիկներին, այնպես որ, մինչև Թեհրան հասնելը գերիների կեսը չմնաց: Իմ գերեվար զինվորը սպառեց յուր իրեղենները, միակ վաճառքի ապրանքը մնացել էի ես: Բայց նա չէր ուզում ինձանից զրկվել, զավակ չուներ: «Քեզ կթուրքացնեմ, ինձ որդի կշինեմ, — ասում էր նա»: Մի օր նա գնաց Սեր-Ասքերի մոտ, «ուտելու հաց չունեմ, ասաց, ավանակս, մինչև անգամ հրացանս ծախեցի, մնում է գերիս»: Սեր-Ասքերի աչքին դյուր եկա ես, նա տվեց զինվորին տասը կրան11 և գնեց ինձ:

Տասը կրա՛ն... — կրկնեց Ալմաստը և նրա տխուր աչքերը շողացին աղոտափայլ լուսով:

ԺԸ

Արևը վաղուց մտել էր: Դեռ Ալմաստը և Քերիմ՜բեկը, մտաբերելով յուրյանց տխուր անցյալը, խոսում էին: Մութ սենյակի մեջ բավականին թանձրացել էր, երբ Սալոմեն, ավարտելով յուր բժշկական գործողությունն ամուսնի ընկերի մոտ, ճրագը ձեռին ներս մտավ:

Ա՛խ, աչքերս քոռանա, ես ձեզ բոլորովին խավարի մեջ եմ թողել, — կոչեց նա ափսոսելով:

Մութի մեջ նստելն ավելի լավ էր, — խոսեց Քերիմ-բեկը, — մենք չէինք ուզում տեսնել մեկ-մեկու արտասուքը...

Դուք լա՞ց էիք լինում...: Ա՛խ, Ալմաստ, քանի անգամ քեզ ասել եմ` հերի՜ք խոսես անցած բաների վրա:

Ալմաստը չէր խոսում, ես էի խոսում... — պատասխանեց Քերիմ-բեկը:

Անցածն անցել է, Մեխակ ջան, — հառաջ տարավ Սալոմեն, — հիմա փառք տվեք,աստծուն, որ դու և Ալմաստը կրկին մեկ-մեկու հանդիպեցաք: Մտածեցեք Թիֆլիսի վրա, որ մեկ էլ նրան տեսնեք, մեկ էլ մեր Քուռի ջուրը խմեք:

Մենք արդեն վճռեցինք այդ:

Ա՛խ, ի՛նչ լավ կլիներ ինձ էլ ձեզ հետ տանեիք:

Դու կթողնե՞ս քո ամուսինը:

Չեմ թողնի, Մեխակ ջան, ես նրան շատ եմ սիրում:

Դու Թիֆլիսն էլ ես շատ սիրում:

Սիրում եմ... Իսկի մտքիցս չէ գնում:

Մարդդ էլ կտանենք, այնտեղ վանքումը կմկրտենք, նա քեզ չկարողացավ մահմեդական շինել, մենք նրան քրիստոնյա կանենք: Մարդդ իմ խոսքիցր չի դուրս գալ:

Ի՛նչ լավ կլինի: էրնե՛կ էն օրը...: Երեխես էլ մկրտել կտամ: Քանի ժամից հետո եղավ դռան թխկոցը:

Ով գիտե նա է: Եկավ, — ասաց Սալոմեն և դուրս վազեց: Եվ իրավ, նույն միջոցին բակի դռնից ներս մտավ մի հսկայաձև տղամարդ փաթաթված մեշեդյան այն վերարկուի մեջ: Նրա մուգ-դեղնագույն դեմքը ստանում էր ավելի ահեղ արտահայտություն աջ թշի վրա խոր ընկած սպիով, որ ձգվում էր հոնքի ծայրից մինչև ծնոտքի վերջը:

Ղաֆար՜բեկըայդպես էր Սալոմեի ամուսնու անունըյուր երկրի սովորություններին հարմար չուզեց Քերիմ-բեկի մոտ մտնել, երբ Սալոմեից իմացավ, թե այնտեղ կար օտար կին: Նա շտապեց դեպի այն սենյակը, ուր պառկած էր յուր հիվանդ ընկերը:

Դու նամահրամ12 չես, — լուսամուտից ձայն տվեց նրան Քերիմ-բեկը, — ինձ մոտ գտնվող տիկինը Սալոմեի քույրացուն է:

Այս րոպեիս ձեր սպասումը կլինեմ, — պատասխանեց ավազակապետը և մտավ մի այլ սենյակ:

Կինը գնաց նրա հետ: Նա ձգեց վերարկուն և երեվեցավ զինվորված ատրճանակներով, լայնաբերան կարաբինայով և ահագին խենջարով: Սալոմեն սկսեց արձակել նրա զենքերը:

Էլի արյո՛ւն... — Կոչեց կինր սարսափելով:

Սուս կա՜ ց, կապի՜ր թևքս, — ասաց ամուսինը:

Էլի կռվել ես դու:

Դու չե՞ս լռի:

Սալոմեն դողում էր ամբողջ մարմնով, տեսնելով, որ ամուսօի հագուստը բոլորը թաթախված է արյունով:

Էդ ո՞րտեղ էլավ, — հարցրուց նա անհամբերությամբ:

Ամեն բա՞ն պետք է գիտենաս:

Ախա՜ր ինչու չես ասում:

Գլուխս մի՜ տար, կապի՜ր թևքս: Սալոմեն փաթաթեց վերքը, և ավազակապետը, հագուստր փոխելով, հանգիստ և զվարթ դեմքով գնաց հյուրերի մոտ: Նրան անծանոթ չէին ո՜չ Քերիմ-բեկը և ո՜չ Զեյնաբ-խանումը: Երկուսի պատմությունը ևս նրան հայտնի էր: Նա յուր հյուրերի հետ բարևելու սովորական ծեսը կատարելուց հետո նստեց Քերիմ-բեկի մոտ: Սալոմեն մատուց նրան ծխել ղեյլան, տեսնելով ամուսինը վրդովված է:

Ղաֆար-բեկն այն քաջ տղամարդերից մինն էր, որմեք նշանավոր են յուրյանց հանդուգն, աներկյուղ և վեհ բնավորությամբ: Նա ծառայում էր Սեր-Ասքերի մոտ որպես նրա թիկնապահ զինվոր: Զանազան արշավանքներում նա ցույց տվեց յուր արիությունը, որով ոչ միայն գրավեց զորապետի շնորհը, այլև Քերիմ-բեկի բարեկամությունը: Թեհրանում մի անգամ նա առևանգեց մի իշխանի կին, որի հետ ուներ գաղտնի հարաբերություններ: Իշխանուհին քույր լինելով նշանավոր պաշտոնակալի, Ղաֆար-բեկը դատապարտվեցավ գլխատման: Այն ժամանակ Քերիմ-բեկը Սեր-Ասքերի միջնորդությամբ գործ դրեց ո՜չ միայն յուր ջանքը, այլև յուր արծաթը նրան ազատելու: Ավազակապետն այն օրից յուր կյանքը պարտական է համարում Քերիմ-բեկին, որպես յուր փրկչի:

Ի՞նչպես նասիբը13 հասնում է յուր նշանակությանը, — խոսեց ավազակապետը, ակնարկելով երկու վաղուցվա սիրողներին` Ալմաստի և Մեխակի վրա:

Ճակատագիրը ջնջել ոչ ոք կարող չէ, — պատասխանեց Քերիմ-բեկը:

Քերիմ-բեկը և Զեյնաբ-խանումը ուզում են Թիֆլիս գնալ, — մեջ մտավ Սալոմեն ծիծաղելով, — ինձ էլ պիտի յուրյանց հետ տանեն: Դու էլ կգաս, այդպես չէ՞, Ղաֆար:

Անպատճառ, — պատասխանեց նա ծանր կերպով:

Դու հանա՞ք ես անում, — հարցրուց Քերիմ-բեկը:

Հանաք չէ՜: Ես պետք է Թեհրանից հեռանամ... Սալոմեն բոլորովին շփոթվեցավ ուրախությունից:

Ի՞նչ կա, — հարցրուց Քերիմ-բեկը, նկատելով ավազակապետի անհանգիստ դեմքը:

Լոթիների (սրիկաների) ծախսի փողը հատել էր, էս գիշեր Մաշադի-Սամադ սեղանավորի սնդուկներին մի փառավոր այցելություն արեցինք...

Ի՞նչ պատահեցավ, — անհամբերությամբ հարցրուց Սալոմեն:

Ոչինչ: Մենք վեր առանք սեղանավորի թթված ոսկիներիդ որքան մեզ պետք էր: Միայն ընկերոջիցս մինը բռնվեցավ:

Բռնվեցա ՛վ... — զարհուրելով կոչեց Սալոմեն: — Նա քեզ կմատնե:

Նա չի մատնի, եթե կտոր՜կտոր ևս անեն: Բայց ինձ ճանաչեցին:

Վա՛յ իմ գլխին... — հառաչեց Սալոմեն և քիչ էր մնում, որ ուշքից գնա:

Հանգստացի՜ր, կին, — ձայն տվեց ավազակապետը բոլորովին սառնությամբ: — Բայց իմ հիմար ընկերները վատ վարվեցան, — դարձավ նա դեպի Քերիմ-բեկը, — ծառաներից ոչ մինը կենդանի չմնաց, և սեղանավորին առավոտյան գուցե կթաղեն:

Այդ վատ է... — պատասխանեց Քերիմ-բեկը, — Մաշադի-Սամադը Բարձրագույն դռան սեղանավորն է, էգուց շահը Թեհրանի բոլոր ծակումուտները խուզարկություն անել կտա: Բայց ո՞վ ճանաչեց քեզ:

Կինը քնարանից ծածուկ դուրս էր պրծել և դեպի փողոցը ձայն էր ձգել. գիշերապահ զինվորները վրա հասան, նրանք ճանաչեցին ինձ կռվի մեջ:

Ալմաստը բոլոր մարմնով դողում էր: Սալոմեն դարձյալ չէր դադարում ախուվախ քաշելուց: Բայց ամուսինը մի կողմնակի հայացք ձգեց նրա վրա, և կինը լռեց:

Եթե սեղանավորը լիներ մի այլ մարդ, հեշտ էր բանն ուղղել, — հառաջ տարավ ավազակապետը, — նրա ոսկիներից մի մասը կնվիրեինք մեծ վեզիրին, նա գործը կծածկեր: Բայց այժմ անհնարին է...

Այդ ճշմարիտ է, — պատասխանեց Քերիմ-բհկը: — Բայց ի՞նչ պետք է անել:

Ուրիշ հնար չկա, պետք է հեռանալ Թեհրանից: Այս րոպեիս կարող են պաշարել մեզ:

Վերջին խոսքը Քերիմ-բեկին նույնպես ձգեց խռովության մեջ:

Ե՞րբ հեռանալ, — հարցրուց նա վրդովված ձայնով:

Այս րոպեիս, ուշանալ պետք չէ, — պատասխանեց ավազակապետը նստած տեղից վեր կենալով:

Գնա՛նք... — խոսեց Ալմաստը, — որ բոլոր ժամանակ լսում էր:

Փախչե՛նք... — հարցրուց Սալոմեն:

Այդպես անպատրաստ, — ասաց Քերիմ-բեկը շվարած կերպով:

Ոչինչ պատրաստություն հարկավոր չէ, Քերիմ-բեկ, — պատասխանեց ավազակապետը, — ինչ որ ուզում ես` իմ տանը կա: Քաղաքի պարսպից դուրս մեկ մղոն հեռու սպասում են իմ ընկերները, նրանք ունեն յուրյանց հետ ավելորդ ձիաներ, դու և քո ընկերուհին կարող եք նստել:

Տանդ իրեոենները պիտի թողնե՞ս, — մեջ մտավ Սալոմեն:

Ինձ պետք է միայն մեկ բան վեր առնել, այն է այստեղ պառկած ընկերս:

Բաս երեխա՛ս... — կոչեց արտասվելով Սալոմեն:

Այդ քո գործն է: Թող նա գա մեզ հետ և սովորի հոր արհեստը:

Ապա Մարջա՞նը... և Սաի՛դը, — մեջ մտավ Ալմաստը: — Նրանց կմորթեն մեր գնալուց հետո:

Նրանք ո՞վ են, — հարցրուց ավազակապետը:

Զեյնաբ-խանումի սպասավորը և սպասուհին, — պատասխանեց Քերիմ-բեկը:

Նրանք էլ կարող են մեզ հետ լինել:

Ի՞նչպե ս դուրս բերել նրանց ամրոցից:

Այդ ճանապարհին կխոսենք, — պատասխանեց ավազակապետն շտապելով: — Սալոմե, — դարձավ նա դեպի կինը, — դու առժամանակ պետք է այդ բարակ լաթերիցդ զրկվիս: Գնա՜, փոխի՜ր հագուստդ, ծպտվիր որպես ավազակ, եթե ուզում ես մեր խմբի մեջ մտներ:

Կարծեմ, միենույնը կհոժարի անել և Զեյնաբ-խանումը, — ասաց Քերիմ-բեկը, նայելով յուր սիրուհու երեսին հարցական հայացքով:

Ո՞րտեղից գտնել հագուստ, — հարցրուց Ալմաստը:

Այդ սենյակի տակում դուք կգտնեք մի ամբողջ հանդերձատուն,— պատասխանեց ավազակապետը: — Սալոմե՜, տար տիկինը այնտեղ:

Սալոմեն ճրագը վառեց, տարավ Զեյնա-խանումին մի այլ սենյակ, այնտեղ բարձրացրեց հատակի վրա սփռած գորգը: Երևան եղավ մի տախտակամած, Սալոմեն ձեռքը մեկնեց նշմարվող դռնակին: Տախտակամածը բարձրացավ: Նրանց առջև բաց եղավ մր փոս ստորերկրյա սանդուղքներով: Սալոմեն նախ իջավ ցած և ճրագով լուսավորում էր մուտքը: Քանի րոպեից հետո նրանք հայտնվեցան ստորերկրյա սենյակում: Բորբոսահոտ խոնավությունն իսկույն զարկեց նրանց քթին: Այնտեղ թափված էին ժանգոտած զանազան մետալեղեն տնային կարասիք: Այնտեղ խառնիխուռն միմյանց վրա դիզված էին զանազան կանացի և այրացի թանկագին հագուստներ: Այնտեղ կային զենքերի ամեն տեսակները: Այնտեղ գրած էին թոփերով պես-պես աբրեշումեղեն, բրթեղեն և բամբակեղեն ապրանք: Մի խոսքով ամեն բան կարելի էր գտնել այնտեղ:

Այդ ի՞նչ է... — զարմանալով հարցրուց Ալմաստը:

Ամուսնիս հարստությունը, — պատասխանեց Սալոմեն ծիծաղելով:

Ո՞վ գիտե, բոլորր գողացել է:

Չէ՜, փող է տվել... — հեգնորեն պատասխանեց Սալոմեն: Երկու տիկինները փոխեցին յուրյանց հագուստը, զինվորվեցան ատրճանակներով և խենջարներով և այնպես ծպտյալ կերպով դուրս եկան, ամեն մինը ձգած ունելով յուր բազուկի վրա մի վերարկու:

Հիմա ձեզ չէ կարելի որոշել նորահաս սրիկաներից, — ասաց ավազակապետը, հետաքրքիր աչքերով չափելով երկու տիկինները, որոնք նույն հագուստով ավելի գեղեցիկ էհն:

Հիմա դրանց հետ կարելի է ամեն տեղ գնալ, — ավելացրեց Քերիմ՜բեկը:

Ուրեմն դեպի ճանապարհը, — պատասխանեցին տիկինները, որոնք կարծես մի նոր քաջազնական հոգի էին ստացել:

Սալոմեն մոտեցավ յուր երեխայի օրորոցին, առեց քնած երեխան, փաթաթեց շալով, ծածկվեցավ յուր վերարկվի մեջ և նրա տակով սեղմեց երեխան յուր կուրծքին:

Դուք ձեր տան իրեղենները բոլորը թողնում եք, — դարձավ Քերիմ-բեկը դեպի ավազակապետը:

Բոլորը, — պատասխանեց նա: — Կավկազում պատերազմ կա, Քեբիմ-բեկ, ռուսները կռվում են պարսիկների հետ, այնտեղ իմ մանգաղին առատ հունձք է սպասում...:

— «Գայլը միշտ թղպած օրն է սիրում... » :

— «Իսկ գողըմթին գիշերներ»... — պատասխանեց ավազակապետը: նրանք դուրս գնացին:

Նրանք արդեն դռանն էին, երբ ավազակապետը դարձավ դեպի տնակը. մի րոպեում սատանայի պես անցավ բոլոր սենյակները, հետո մտավ հիվանդի մոտ, կրեց նրան ուիսի վրա և հանեց դուրս:

Բարեկամ, — ասաց նա վիրավորին, — քեզ ստիպված եմ տեղափոխել մի այլ տուն:

Ո՞րտեղ, — հարցրուց վիրավորը թույլ ձայնով:

Քո սիրուհու Ջահրայի տունը, նա կխնամե քեզ:

Իսկ դո՞ւ:

Ես առժամանակ քեզանից բաժանվելու եմ...

Ավազակապետի տունը գտնվելով քաղաքի պարսպի մոտ, խրամատի վրա նրանք իսկույն իջան փոսը և անցան մյուս կողմը:

Քառորդ ժամ չէր անցել, երբ Սալոմեն հետ նայեց դեպի քաղաքը, տեսավ ահագին հրդեհ:

Էդ ի՜նչ կրակ է, աստված, — կոչեց նա սարսափելով:

Մեր տնակը, — պատասխանեց ավազակապետը:

Ի՞նչ արիր

Այրեցի...

ԺԹ

Գիշերվա կեսն էր: Լուսնի եղջյուրն անհետացավ լեռան հետքում, և մութը պատեց բոլոր առարկաները: Ավազակապետն յուր նոր ընկերների հետ անցան լայնատարած գերեզմանատնից և հասան մի մատուռի, որ կանգնած էր դամբարանների մոտ:

Քերիմ-բեկ, այդ մատուռի մեջ մի փոքր սպասեցեք, մինչև ես իմ բեռից կթեթևանամ:

Այդ ասելով, ավազակապետը, ուսին կրած ընկերը հետը տանելով, աներևութացավ խավարի մեջ: Քերիմ-բեկն երկու տիկինների հետ թաքնվեցան մատուռի մեջ:

Հիմա մենք բախտավոր ենք, — ասաց Ալմաստն ուրախ ձայնով, գրկելով Մեխակի պարանոցը:

Քերխմ-բեկը պատասխանեց այդ խոսքերին մի տաք համբույրով:

Երանի՜ այն օրին, երբ այդպես կգրկեինք միմյանց Թիֆլիսում... — ասաց նա:

Ես սպասում էի մի այլ խոսքի… — պատասխանեց տիկինը խորհրդական ձայնով:

Երբ ես ամուսին, իսկ դու իմ կինը կլինեիր, — ավելացրեց երիտասարդը:

Ալմաստը գլուխը դրեց յուր սիրեկանի գրկումը, կարծես, գիշերային խավարի մեջ նա աշխատում էր թաքցնել յուր վառված դեմքը:

Սալոմեն ընդհատեց այդ սրբազան լռությունը. — Ղաֆարը կլիներ ձեր խաչեղբայրը պսակի ժամանակ:

Իսկ դո՞ ւ, — հարցրուց Ալմաստը:

Ես էլ ձեզ համար ղեյլան կպատրաստեի, Թեհրանի բամբասանքներր կանեի:

Դու աղջիկ ժամանակդ էլ մեզ օգնում էիր, Սալոմե:

Մի՞տդ է, Ալմաստ, մի օր Մեխակը խուրմա էր ուղարկել քեզ, ես բերեցի, թաքուն քեզ տվի:

Այն, որ կես ճանապարհին գողացել էիրասաց Ալմաստը ծիծաղելով:

Հա՜, լավ միտս եկավ, դու էլ ծեծեցիր ինձ դրա համար: Սույն միջոցին Սալոմեի երեխան ծվաց:

Խե՛ղճ երեխա, նա չէ իմանում ուր են տանում իրան, թե չէ նա էլ մեզ պես կուրախանար...

Մինչ դրանք, մատուռի մեջ յուրյանց ազատությունով և ապագա հույսերով ուրախանում էին, ավազակապետը հասավ քաղաքից փոքր-ինչ հեռու արվարձանին: Այնտեղ կանգնեց նա մի տան առջև, որ ուներ փոքրիկ պարտեզ, դռան մուրճը զարկեց, շների հաչելու ձայնից զարթեցավ մի դեռահաս աղջիկ, որ միայնակ քնած էր յուր սենյակում: Չսպասելով մինչև դռան բացվիլը, ավազակապետը ցատկեց պարտեզի շրջապարսպից և յուր բեռը իջուց մյուս կողմը: Նույն րոպեին փոքրիկ սենյակի շեմքի վրա երևան եղավ դեռահաս աղջիկը ճրագը ձեռին, գիշերվա հագուստով:

Ո՞վ ես, — հարցրուց նա վրդովված ձայնով, որովհետև ճրագի լույսն արգելում էր տեսնել խավարի մեջ եկվորեն:

Ես եմ, — պատասխանեց ավազակապետը:

Այդ ձայնը ծանոթ էր օրիորդին, նա իսկույն լուսավորեց յուր կացարանի մուտքը և ներս հրավիրեց ավազակապետին:

Ռուստամից մի խաբա՞ր... — եղավ օրիորդի առաջին խոսքը:

Ահա , բերել եմ նրան... — ասաց ավազակապետը և յուր շալակած բեռը դրեց օրիորդի քնաշորերի վրա:

Ա՜ռ, — մեկնեց նա դեպի օրիորդը մի քսակ, — և խնամք տա՜ր այն տղամարդին, որին սիրում ես:

Օրիորդը, փոխանակ առնելու քսակը, տեսնելով վիրավոր երիտասարդի արյունաքամ եղած և դալկացած դեմքը, արձակեց մի ցավալի հառաչանք և գրկեց նրան:

Ավազակապետը դրեց նրա մոտ արծաթի քսակը և շտապելով դուրս գնաց, այդպիսի խոսքերով.

Ջահրա՜, խնամք տար Ռուստամին, դա քո սիրելին է և իմ քաշ ընկերներից մինը: Մնացեք բարյավ, գուցե այլևս չտեսնվենք:

Դուրս գալով գեղեցիկ օրիորդի սենյակից, ավազակապետը քառորդ ժամի մեջ հասավ մատուռին:

Գնանք, — ասաց Քերիմ-բեկին:

Գիշերային փախստականները կրկին ճանապարհ ընկան: Կես մղոն անցել էին, երբ հասան մի հին ամրոցի ավերակներին: Ավազակապետը շվացրուց, հեռվից պատասխանեցին միևնույն ձայնով:

Այստեղ են... — ասաց նա և հառաջ գնաց:

Մի ստորերկրյա, գետնափոր խորանի ծակից, որ պատած էր բաղերով և մացառներով, աղոտափայլ լույսը նեղ ժապավեններով դուրս էր շողացել գիշերային խավարի մեջ: Ավազակապետը մոտեցավ ծակին և խորհրդավոր նշանախոսությամբ ձայն արձակեց, և իսկույն դուրս սողացին երեք գլուխներ:

Ո՞ւր է Հաշիմը, — հարցրուց ավազակապետը:

Այնտեղ ձորի մեջ ձիաներն է արածացնում, — պատասխանեց մինը:

Նա թո՜ղ մնա այնտեղ, — հառաջ տարավ ավազակապետը, — իսկ դուք, Ալի, Սամադ, Ասաղ, այդ երկու հոգին, — ցույց տվեց նա Ալմաստի և Սալոմեի վրակպահեք ձեզ մոտ: Ճանաչում ե՞ք ովքեր են, մինն իմ կինն է, իսկ մյուսը նրա քույրը:

Մեր աչքի լույսի պես կպահենք, — պատասխանեցին ավազակները:

Ես կդառնամ մեկ ժամից հետո, իսկ եթե ուշացա, դուք, այդ երկու հոգին ձեզ հետ առնելով, կանցնեք N...ի ձորը, այնտեղ կսպասեք ինձ:

Դու ո՞ւր ես գնում, — հարց արին նրանից:

Այդ պարոնի հետ պիտի դառնամ քաղաքը, — Ցույց տվեց նա Քերիմ-բեկի վրա:

Մեզանից ո՜չ մինը քեզ հարկավոր չի՞ լինի:

Դա բավական է:

Երբ ավազակապետը և Քերիմ-բեկը կամենում էին հեռանալ, Ալմաստը մոտեցավ և ասաց նրան.

Չուշանաս, Մեխակ ջան, ինձ մենակ չթողնես. Մարջանին և Սայիդին բեր հետդ:

Նրանց համար ենք գնում, — պատասխանեց Քերիմ-բեկր, — շուտով կդառնանք:

Ի

Ավազակապետը Քերիմ-բեկի հետ, դառնալով դեպի քաղաքը, գտան դարվազաները կողպված:

Ո՞րտեղից մտնենք, — հուսահատությամբ հարցրուց Քերիմ-բեկը:

Հեշտ է, ե՜կ, — ասաց ավազակապետը, և մինչև հիսուն քայլ բոլորեց շրջապարիսպը և կանգնեց պատի մոտ:

Նա արձակեց յուր մեջքից երկայն մետաքսյա պարանը, որի գլխին ամրացուցած էր արճիճից մի գնդակ:

Ձգեց գնդակը դեպի վեր, պարանը բռնեց պարսպի ատամնավոր բարձրությունից, իսկ արճիճն իջավ ցած: Ավազակապետը պարանի երկու ծայրերը ձեռքին բռնելով, սարդի արագությամբ վեր բարձրացավ պարսպի վրա: Այնուհետև նա կրկին իջեցրեց պարանը և Քերիմ-բեկը հետևեց նրա օրինակին: Մի րոպեից հետո երկուսն էլ պարսպի վրա էին: Այնուհետև նույն մետաքսյա սանդուղքի միջոցով նրանք իջան պարսպի մյուս կողմը:

Անցնելով նեղ, ոլոր-մոլոր շուկաներից, շուտով նրանք հայտնվեցին իշխանի ամրոցի մոտ:

Այժմ ի՜նչպես դուրս կանչել այդ սևերին, բոլոր դռները փակ են, — ասաց Քերիմ-բեկը:

Թե քնած չլինեն, հեշտ է, — պատասխանեց ավազակապետը:

Ի՞ նչպես:

Ես նրանց լեզուն գիտեմ...: Եկե՜ք:

Նրանք անցան հարեմխանայի պատի կողմը, որտեղից մոտ էր Զեյնաբ-խանումի կացարանը: Ավազակապետը սագի սուրձգական ձայնով երեք անգամ նշան տվեց: Ամրոցի խորքից պատասխանեցին միևնույն ձայնով:

Հասկացան, — ասաց ավազակապետը հազիվ լսելի ձայնով:

Այստեղ սպասե՞նք:

Մի՜ շարժվի ր:

Քանի րոպեից հետո խավարի միջից երևան եղավ մի ստվեր: Դա Սայիդն էր: Քերիմ-բեկը հայտնեց նրան բոլորը: Եթովպացին ուրախությունից արձակեց մի տեսակ հառաչանք, որ ավելի նման էր թռչունների ծվծվոցին:

Դուք այդ դռանը սպասեցեք, — ցույց տվեց նա և հեռացավ:

Նրանք մոտեցան այն դռանը, որ ուղիղ բացվում էր հարեմխանայի մեջ: Իսկ Սայիդը ներս գնաց այն մուտքով, որտեղից որ եկել էր:

Քանի րոպեից հետո, նրանք լսեցին դռան հետևից մի այդպիսի խոսակցություն.

Բաց արա՜ դուռը:

Ի՞նչու:

Կախարդը գալիս է:

Ա՛խ, այդ անիծված կախարդը հանգստություն չէ տալիս... — ասաց քնաթաթախ դռնապանը և դժգոհությամբ սկսավ դարձնել բանալիները:

Դռները բացվեցան: Ավազակապետը և յուր ընկերը հետ քաշվեցան:

Ո՞ւր է կախարդը, — հարցրուց դռնապանը:

Մենք գնում ենք նրան կանչենք, — ասաց Սայիդը:

Հրամայված է ոչ ոքին դուրս չթողնել, մինչև ներքինապետն ինքը թույլ չտա:

Զեյնաբ-խանումն ինքն ուղարկեց մեզ:

Չեմ կարող:

Մինչ նրանք այդ վիճաբանության մեջ էին, ավազակապետը վրա հասավ: Նա մի կողմ հրելով դռնապանին, — դուք գնացեք, — ասաց Սայիդին ու Մարջանին:

Խափշիկը և եթովպացին դուրս վազեցին: Դռնապանը փորձ փորձեց հարա տալ, բայց իսկույն ավազակապետի դաշույնր ցցվեցավ նրա կոկորդի մեջ, և ներքինին գետին գլորվեցավ:

Հիմա նա կպոռա և բոլոր ամրոցը մեր գլխին կհավաքե, — ասաց Մարջանը դողալով:

Նա էլ ձայն չի հանի... Գնա՜նք, — պատասխանեց ավազակապետը:

Երբ բավականին հեռացան ամրոցից, նրանք պետք է անցնեին Սեր-Ասքերի դռնից:

Ես պետք է գոնյա վերջին անգամ մտնեմ այստեղ, — ասաց Քերիմ-բեկը:

Ի՞նչ կա, — հարցրուց ավազակապետը: — Ժամանակ ենք կորցնում:

Շուտով դուրս կգամ: Պետք է վեր առնել մի քանի բաներ:

Թե փողի համար է, մեզ մոտ կա, որքան ուզես:

Չէ՜, ես չեմ կարող թողնել զենքերս և ձին:

Գնա՜: Քեզ կսպասենք քանդված մզկիթի մոտ:

Քերիմ-բեկը, մոտենալով Սեր-Ասքերի դռանը, պահապանները ճանաչեցին նրան, իսկույն բաց արին մուտքը: Նա դիմեց դեպի յուր կացարանը, ո՜րքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ գտավ յուր սենյակը ներսից կողպված: Նա հեզիկ զարկեց դուռը, լսելի եղավ մի քնքուշ ձայն, որ ավելի նման էր մետալական հնչումի: Դուռը բացվեցավ, երիտասարդը ներս մտավ: Խավարի մեջ երկու ձեռք փաթաթվեցան նրա պարանոցով... ջերմ շրթունքները սեղմվեցան նրա թշին և մի էակ ընկավ նրա գիրկը...

Երկար նրանք մնացին այդ անբարբառ հոգեզմայլության մեջ, մինչև երիտասարդը ազատվեցավ նրա գրկից, վառեց ջրագր:

Քերիմ-բեկի սենյակում գիշերային հսկողը Սեր-Ասքերի դուստրնօրիորդ Մահին էր:

Ա՛խ, Մահի, դո՜ւ, այս կեսգիշերի՞ն... ա՞յստեղ... — ձայն արձակեց երիտասարդը:

Ամբողջ օրը քեզ չէի տեսել, միշտ աչքս քեզ էր պտրում... — պատասխանեց օրիորդը վշտալի ձայնով:

Ի՞նչպես եկար այստեղ:

Հայրս, մայրս քնեցին, իմ քունը չէր տանում, կամաց սենյակից դուրս եկա, կտուրի վրայից անցնելով` մտա այստեղ:

Բայց եթե ես չգա՞յի:

Ես կմնայի այստեղ և մինչև առավոտ լաց կլինեի:

Եվ իրավ երիաասարդը նկատեց, որ արտասուքը դեռ չէր չորացել օրիորդի աչքերից:

Երիտասարդն ընկավ սարսափելի խռովության մեջ: Երկու հակառակ վրդովմունք սկսան հուզվիլ նրա սրտում:

Այղ սիրո փոթորիկն էր...

Նույն րոպեին երկու պատկերներ նկատվեցան երիտասարդի աչքի առջև, մինըդեռահաս և կրակոտ Մահին, մյուսըվշտալի և անբախտ Ալմաստը, որ ավազակների խումբի մեջ սպասում էր նրան: Որի՞ն տալ գերազանցությունը: Քերիմ-բեկը ընտրել էր վերջինը և հաստատ մնաց յուր ընտրության մեջ: Բայց մի միտք միայն տանջում էր նրան, թե ի՞նչպես հեռացնել Մահիին, որ ինքը կարողանա դուրս գնալ: Նա սկսեց կրել յուր զենքերը:

Օրիորդը, տեսնելով նրա անհանգիստ դեմքը, հարցրուց.

Դու տխուր ես, Քերիմ, դու մի տեղ ուզում ես գնալ:

Հա՜, Մահի ջան, այս րոպեիս վատ լուր հասավ ինձ, ավազակները հարձակվել են մեր մոտակա գյուղի վրա, շտապում եմ օգնության հասնել խեղճ գյուղացիներին:

Այս խոսքերը ցավալի կերպով ազդեցին օրիորդի սրտին:

Ո՜վ գիտե, կսպանեն նրանց... — ասաց նա դո ղալով:

Կսպանեն և ամեն ինչ կկողոպտեն:

Հորս չե՞ս հայտնում:

Չեմ ուզում նրան անհանգստացնել:

Հա, այդպես, մի նեղացրու հորս, առավոտյան նա ճանապարհ պիտի գնա:

Վերջին խոսքը շարժեց երիտասարդի հետաքրքրությունը:

Ո՞ւր պիտի գնա, — հարցրուց նա:

Չեմ իմանում, մայրս ասում էր պատերազմ կա, պիտի գնա յուր ղոշունի հետ:

Երիտասարդը հասկացավ Սեր-Ասքերի Թեհրանից հեռանալու պատճառը: Նա պատրաստ էր:

Դո՜ւ գնա, Մահի ջան, թող քեզ չտեսնեն, ես ուզում եմ կանչել ծառային, — ասաց նա, օրիորդի փոքրիկ ձեռները առնելով յուր ափի մեջ:

Էգուց գիշեր էլ կգամ, — խոսեց օրիորդը ժպտելով:

Եկ, ես այստեղ կլինեմ:

Տե՜ս, չխաբե՜ս:

Չեմ խաբի՜ ...

Օրիորդը կրկին ընկավ երիտասարդի գիրկը: Քերիմ ՜բեկը քաղեց նրա թշերից յուր վերջին համբյուրները...

Մահին հեռացավ: — Տե՜ս, կգամ ես հենց էս ժամուն, — ասաց նա դռնից կրկին անգամ նայելով երիտասարդի վրա:

«Խե՛ղճ աղջիկ...» — խոսեց յուր մտքում երիտասարդը, և նրա դեմքը պատեցին տխրության ամպերը...

Քերիմ-բեկը կանչեց յուր ծառային, որ քնած էր նախասենյակում:

Գնա՜, շուտով իմ ձիերը երկուսն էլ թամքիր, — հրամայեց նրան:

Քնահարամ ծառան աչքերը տրորելով վազեց դեպի ախոռատուն: Քերիմ-բեկը առավ յուր փոքրիկ խուրջինը, մոտեցավ մի արկղի, հանեց նրանից մի քանի ծանր քսակներ: — Սև օրվա համար հարկավոր կլինի, — ասաց և գրեց խուրջինում:

Շուտով դարձավ ծառան և հայտնեց, թե ձիերը պատրաստ են:

Վե՜ր առ այդ խուրջինը:

Երկուսը միասին դուրս գնացին: Խուրջինը կապեցին ձիու մեջքի վրա, երիտասարդը հեծավ: Իսկ ծառան հարցրուց.

Հրամայում եք, այդ մյուս ձին ես նստեմ և ձեզ հետ գամ:

Չէ՜, — պատասխանեց երիտասարդը: — Տո՜ւր ինձ սանձը:

Նա առավ մյուս ձիու սանձը, և հետքից քարշ տալով, աներևութացավ խավարի մեջ:

ԻԱ

Քերիմ-բեկը շուտով հասավ քանդված մզկիթին, ուր ավազակապետը սպասում էր նրան:

Բարեկամ, ուշանում ենք, — ասաց նա, — դուք ցած եկեք ձիուց, — թո՜ղ սևերը նստեն, մինչև քաղաքից դուրս գանք:

Քերիմ՜բեկը մտածելով, որ առանց խորհրդի չէր այդ առաջարկությունը, ձիաների երկուսն էլ հանձնեց սևերին: Նրանք ճանապարհ ընկան: Գիշերը հանդարտ էր և հովասուն: Շների խառնաձայն հաչելու ձայնը միայն ընդհատում էր տիրող լռությոլնը:

Դուրս գալով բազարի միջից, նրանք տեսան ուղղակի յուրյանց առաջ էին գալիս մի խումբ գիշերապահ զինվորներ: Զարտուղել ճանապարհը չէր կարելի:

Այդ անպիտանների հետ կհարկավորի ծեծվել: Դուք քանի՞ կրակ ունեք, — հարցրուց ավազակապետը Քերիմ-բեկից:

Երկու զույգ ատրճանակներ դոտիումս, երկուսն էլ թամբի վրա, մի հատ կարաբինա, — պատասխանեց նա:

Բավական է:

Մի զույգ էլ ես ունեմ, — պատասխանեց Սայիդը:

Դու քո ընկերուհու հետ միայն պահեք ձիաները, — ասաց ավազակապետը:

Գիշերապահները մոտեցան:

Գիշերվա անո՞ւնը, — հարցրուց նրանցից մինը:

Անցե՜ք, — ձայն տվեց ավազակապետը:

Դարուղան հրամայել է բռնել, ով կհանդիպե: Երեք ժամ առաջ կողոպտեցին Բարձրագույն դռան սեղանավորի տունը:

Մենք ավազակներ չենք:

Ուղիղ մարդը հիմա չի ման գա, այն ևս առանց լապտերի:

Կնի՜կ էլ ունեն յոլրյանց հետ, ձայն տվեց մի այլը:

Մեկ խոսքով, ի՞նչ է ձեր միտքը, — հարցրուց ավազակապետը հառաջ գնալով:

Դուք ընկերիդ հետ և այդ խանումի հետ, — ցույց տվեց պահապանների առաջնորդը Մարջանի վրա, — շնորհ կբերեք մոտավոր ղարավուլխանան, այնտեղ մեզ հյուր կլինեք, մինչև առավոտը դարուղան կտեսնե ձեզ:

Այդ առաջարկությունը մահու խնդիր էր, թե ավազակապետի և թե նրա ուղեկիցների համար: Այդ պատճառով նրանք վճռեցին մինչև վերջին շունչն ընդդիմանալ:

Պարոն, քո արյունը կարծես ծանրություն է անում, — պատասխանեց ավազակապետը սառնությամբ:

Այդ ուղիղ է, այս տարի երակս չեմ կտրել:

Ավազակապետը վերարկուն առավ յուր վրայից, փաթաթեց ձախ թևքը, յուր համար վահանակ շինեց, և ահագին սուրը մերկացնելով, հրավեր կարդաց`

Հրամայեցեք:

Գիշերապահները գազանի նման հարձակվեցան: Նրանք թվով ութը հոգի էին: Կռիվը տաքացավ: Սայիդը վայր իջավ ձիուց, սանձը հանձնեց Մարջանին և պատվիրեց, որ հեռու կենա կռվողներից: Նույն միջոցին ավազակապետը, յուր սուրը դուրս քաշելով գիշերապահների մեծավորի կուրծքից, ասաց.

Ամենահմուտ դալլաքը այդպես արյուն չէր կարող առնել քեզանից:

Նա ձայն չհանեց և թավալվեցավ գետին: Երկու հոգի հարձակվեցան Քերիմ-բեկի վրա, նա յուր դաշույնով ծակեց մինի դողքը և ճեղքեց մյուսի գլուխը: Առաջինն ընկավ, բայց վերջինը քիչ էր մնում հարվածեր երիտասարդին, երբ Սայիդի ատրճանակը ծխաց նրա կուրծքի մեջ:

Քերիմ-բեկը տեսավ, ավազակապետը շրջապատված էր մի քանի հոգիով և կատաղի կերպով պաշտպանում էր յորյանց: Նա առյուծի պես գետին գլորեց մինին, որ պատրաստվում էր յուր հրացանը արձակել ավազակապետի վրա: Նույն միջոցին թիկունքից ստացավ մի նոր հարված, բայց կռվի տաքության մեջ ոչինչ չզգաց: Նա հետ դարձավ, երբ զարկողը ուզեց կրկնել յուր հարվածը: Քերիմ-բեկի ատրճանակը որոտաց, հակառա կորդը ընկավ:

Ես վերջացրի իմ գործը, — մոտենալով ասաց ավազակապետը երիտասարդին:

Իսկ դրա՞նք, — հարցրուց Քերիմ-բեկը:

Թող գնան, խեղճ են...

Եվ իրավ գիշերապահներից երեքը տեսնելով յուրյանց ընկերներից հինգն ընկած, թողեցին և փախան:

Следующая страница