Րաֆֆի՝   Սալբի

Բայց տեր Մարկոսը չհասկանալով մըստր Սեյսունի ասածները՝ հարցրուց.

Ուրեմն Քրի ստոս խաբել է մեզ:

Քրիսաոս չէ խաբել մեզ, — մյուս կողմից պատասխանեց պարոն Աշխարունին. — եթե մենք ճշմարիտ քրիստոնյաներ լինեինք, իրավ, մենք սակավ հոգս կունենայինք մեր կյանքի և մեր ապրուստի համար, ինչպես էին առաջին դարու քրիստոնյաները Քրիստոսից հետո:

Հրաշքների ժամանակները անցել են, — ասաց մըստր Սեյսունըայժմ ո՜վ չգործե՛, չէ կարող ուտել, և ո՜վ չուտեկմեռնի:

Քահանան յուր կամավոր հակաճառությամբ կամենում էր առաջ տանել վիճաբանությունը, բայց տեսնելով, որ Սոլոմոն-բեկը վեր կացավ, նա ևս, հիվանդին առողջություն մաղթելով, միասին հեռացավ:

Ռես, — ասաց Սոլոմոն-բեկը, երբ տեր Մարկոսը բաժանվեց նրանցիցհիվանդը ոչ մի վտանգ յուր կյանքի դեմ՝ չէ ցույց տալիս, մեր հույսը դարձյալ կորած է...:

Մեր հույսը կորած չէ, — պատասխանեց Ռեսը յուր անդրդվելի հաստատամտությամբ.— բայց առժամանակ կորած է մեր հանգստությունընրա մահը կդյուրացներ գործը, բայց նրա կյանքը մի փոքր երկար աշխատել կտա մեզ:

Բայց չէ՞ կարելի դյուրացնել գործը նրա մահվամբ:

Ինչո՞ւ չէ կարելի. ամենայն անկարելին՝ արծաթը կարելի է դարձնում... ես այդ մասին մի բան մտածել եմ... միայն դուք շնորհեցեք փող, որքան հարկավոր լինի:

Ես չեմ խնայում իմ արծաթը. միայն, Ռես, զգուշացնում եմ քեզ, այդպիսի հանգամանքներում ամենևին և երբեք չհիշել իմ անունը. չասել՝ թե ես նույնպես խորհրդակից էի քեզ, որովհետև երբ գործը ընդուներ հակառակ ընթացք՝ մեր օգտին ընդդեմ-այն ժամանակ ես չեմ կարող անպատվություն տանել, իսկ դու` անարգանքներ կրել սովորել ես...:

Ռեսը մի քսակ ոսկի ստանալով, դիմեց դեպ մըստր Սեյսունի տունը: Առաջին խաբողը, յուր խորամանկությամբ ոգևորված՝ այնպիսի ուրախությամբ չսողաց նախաստեղծների անմեղ բնակարանըդրախտը, որպես Ռես Վասակյանը, չարության մտքերով լի՝ մտավ բժշկի տունը: Այդ եղեռնագործը կարծում էր, թե արծաթի մեջ կա այն ուժը և կարողությունը՝ ինչ որ չկա աստծո մեջ: «Թեթևամիտ անգլիացի է. մտածում էր նա հաստատ հույսովես նրա համոզումը կորսամ ա՜յս քսակով…»:

Նա գտավ բժշկին յուր դեղարանում միայնակ նստած:

Դոկտոր, դուք կարո՞ղ եք լինել այնքան ողորմած, որ շնորհեք ինձ մի քանի րոպե ձեզ հետ գաղտնի խոսելու, — հարցրուց նա փաղաքշաբար բռնելով բժշկի ձեռքը:

Խոսեցեք, — պատասխանեց նա սառնությամբ, — ոչ ոք ձեզ չի արգելի:

Բայց նախապես, ինձ պետք է ստանալ ձեր խոստմունքը, որ իմ ասելիքս կմնա ձեզ մոտ իբրև գաղտնիք, եթե ես չկարողանամ օգտվել ձեր հաճությունից:

Դժվար է խոստանալ մի բանի մասին, որ մեզ հայտնի չէ՜:

Ռեսը մտածության գնաց: Բժշկի սառնասրտությունը փակել էր նրա բերանը: Նա չէր համարձակվում վստահանալ և իսկույն հայտնել յուր նպատակը, բայց նրա անամոթությունը խրախույս տվեց նրա սրտինինչ վնաս ունի, եթե գործը անհաջող ելք ստանա», մտածեց նա, ասելով.

Բարեհաճեցեք, դոկտոր, լսել այդ` թեև անտանելիհարցումը, կարո՞ղ էիք դուք ձեր դեղերը որևիցե հիվանդի համար գործադրել դեպ վատը, այսինքն` դեպ նրա մահը:

Մըստր Սեյսունի սիրտը դղրդեց այդ օտարոտի հարցումը:

Ես բժիշկ եմ, և ո՜չ դահիճ, — պատասխանեց նա շփոթվելով:

Բայց երբ հարկադրում էր ձեզ դեպ այդպիսի մի ձեռնարկություն մեծակշիռ նյութական օգուտը, օրինակ, ահա, այս ոսկիներով լի քսակը: — Եվ Ռեսը դրեց բժշկի առաջ հուդայան արծաթները:

Մըստր Սեյսունի աչքերը վառվեցան անսովոր բարկությամբ.

Հեռացեք, դավաճան, — կոչեց անգլիացին, ոտքով դեն գցելով քսակը, — դուք կամենում եք կաշառել ինձ և մա՞հ գործել տալ: Կորեք այստեղից, ես չեմ կամենում տեսնել ձեզպիսի նենգավոր:

Փա՛հ, փա՛հ, կատակը դիպավ յուր նպատակին…— ասաց Ռեսը ծիծաղելով և միաժամանակ ծածկելով յուր խորին վրդովմունքը: — Պարոն դոկտոր, դուք խիստ շուտ բարկացաք, բայց վնաս չունի, ազգային բնավորություն է այդանգլիական արյունը դյուրագրգիռ է...: Բայց բարեհաճեցեք հավատալ, որպես անկեղծ խոսքի, որ իմ առաջարկությունը ոչինչ չէր, բայց միայն փորձ:

Որպիսի՞ փորձ, — հարցրուց բժիշկը, դեռ չհանգստացած յուր բարկությունից:

Մի քանի օր առաջ ես գտնվեցա մի տան մեջ, որտեղ կային մի քանի անձինք. այնտեղ խոսք բացվեց ձեր մասին. մինը սկսեց չարաչար բամբասել ձեզ, ա՜յլև ամբաստանել կեղտոտ արատներով, թե դուք Պոլսում, քանի-քանի անգամ կաշառված լինելով, շատ հիվանդներ եք սպանել, և թե մեծ անխելքություն էր վստահանալ ձեր բժշկական օգնությանը: Բայց իմ խղճմտանքս չէ ներում ստախոսություններ լսելու, իսկույն այն ստախոսին հակառակ դուրս եկա, և երկար հակաճառություններից հետո պայմանադրվեցա փորձել ձեր հավատարմությունը. այժմ, պարոն, ես շատ ուրախ եմ, որ տարա մրցանակը, որովհետև սխալված չեմ եղել իմ կարծիքի մեջ:

Այդ ճարտար գյուտը, որ վայրկենապես ստեղծեց Վասակյանի հնարագետ խելքը, բոլորովին հանգստացրեց բժշկին, և նա, զզղջալով յուր շուտափույթ բարկության համար, բռնեց Ռեսի ձեռքը, ասելով.

Նե րողություն, Ռես, հազար անգամ ներողություն:

Վնաս չունի, որպես ասացի՝ ազգային բնավորություն է, բայց ես գիտեմ ձեր բարեսրտությունը:

Բայց ես խնդրում եմ, եթե կարելի է, հայտնեցեք այն մարդու անունը, — ասաց մըստր Սեյսունը:

Այդ չեմ կարող անել. բայց դուք, երկմտությունից բոլորովին դուրս գալու համար՝ կստուգեք այդ խոսքերի ճշմարտությունը Սոլոմոն-բեկից, որովհետև այդ խոսակցությունը տեղի է ունեցել նրա տան մեջ: Այժմ մնաք բարյավ:

Ռեսը հեռացավ, վշտացած յուր ձեռնարկի անհաջողության վրա: Նա շատ ուրախ էր, որ չհիշեց Ռուստամի անունը: Խորին մտահուզության մեջ, նա դիմեց դեպի Ավազակյանց տունը, որպեսզի Սոլոմոն-բեկին հայտնե այն օրվա անցքը, և պատվիրե նրան, որ նա ևս, պատահած ժամանակ, եթե բժիշկը հարցնելու լիներ, յուր խոսածին վկայություն տար:

Բայց նույն րոպեին նրա գլխում լույս ընկավ մի նոր միտք, և նրա սև տրեխի գույնով կնճռված երեսր պարզվեց: «Ա՜յն, որ չընդունեց կատարել մարմնավոր բժիշկը, անշո՜ւշտ կկատարեհոգևոր բժիշկը...», ասաց նա յուր մտքի մեջդիվական հրճվանքով:

ԻԱ

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐՎԱԾ

Այն նահանգը, որտեղ կատարվում է մեր վիպագրության նյութ ծառայող անցքը, տեղավորված էր Ատրպատականի այն մահլի մեջ, որի արևմտյան սահմանակից սարերի մեջ բնակում էին քրդերի թափառական ցեղեր, որոնք, որպես պատերազմասեր բարբարոսներ, շատ անգամ ավազակաբար հարձակվում էին նրա բնակիչների վրա, կողոպտում, ավար տանում նրանց ոչխարները, տավարների նախիրները և շատ անգամ չարաչար սպանելով բնակիչները: Այս պատճառով, այն սարերը, որտեղից նրանք դուրս էին գալիս, կոչվում էին դուշմանա սարեր, այսինքն թշնամյաց սարեր:

Օսմա-աղա քուրդը անխնա ասպատակում էր երկիրը: Բոլոր Զարեհավանը լցվել էր շիկակների, ռավանդների, հարքիների և քրդերի այլ բարբարոս ցեղերի ավազակներով: Բնակիչներից ոմանք Հովատար և Ճարա բերդերը փախչելով հազիվ ազատվեցան: Իսկ մնացյալները` իրանց կյանքով զոհ գնացին թշնամու անգութ սրին...:

Տեր-Առաքելենց տանը, Ռուստամի սենյակում, արեգակը ճառագայթում էր թույլ և աղոտ լույսով: Հիվանդի մոտ նստած էին տեր Մարկոսը և Հուրի Խան-Դայան: Քահանան պատմում էր, թե ո՜րքան վնասներ են գործել քուրդերը, և թե շատ երկյուղ կար, որ նրանք հարձակվեին Ծաղկավանի վրա ևս: Այդ դիպվածին տեր Մարկոսը խորհուրդ էր տալիս, որ ժողովուրդը հավաքվեր եկեղեցում, և նրա տանիքից, հարկավորած ժամանակ, կռվեին թշնամիների հետ:

Գերիների վիճակը միշտ այդպես է... — կրկնեց հիվանդը դառն եղանակով:

Մի թույլ, փոքրոգի և երկչոտ ազգ միշտ ապրում է հալածանքի մեջ:

Քահանան կրկնում էր, թե այդ հալածանքները ուրիշ ոչինչ չեն, բայց միայն աստուծո բարկություն, որով կամենում է պատժել հայերը, իրանց մոլորությունների համար:

Ո՜չ, տե՜ր հայր, — մեջ մտավ Հուրի Խան-Դայան, — դրանք բոլորը ուղիղ նշաններ են, որ ցույց են տալիս, թե աշխարհիս վերջը հասել է: Դեռ ո՛ւր է... շա՜տ չարիք տեսնեն մեր մեղավոր աչքերըսով, սրածությունք, մահտարաժամք, սուտ մարգարեներ, սուտ քրիստոսներ, — իսկ բոլորից հետո կհայտնվի Նեռը, նստած յուր ահագին խայտաճամուկ իշու վրա, որի ականջների միջի տարածությունը երեք մղոն է: Նրա քամակը կնմանի մի ընդարձակ դաշտի, որի վրա հոսում էին ջրի առվակներ, ա՜յլև այդ զարհուրելի անասունի մեջքի վրա կազմված են հաց թխելու թոնիրներ և ցորենի ամբարներ: Բոլոր ազգերը, նեղված սովից, կըդիմեն դեպի Նեռը. «ինձ հավատացեք, ինձ երկրպագություն տվեք», կա՜սե նա. «ես ձեզ կկերակրեմ հացով, և սառն ջուր կխմեցնեմ ձեզ»: Եվ երկրպագողները կտանե յուր մոտ, ավանակի վրա: Նույն օրերին կհայտնվին աջուջ-բաջուջները. նրանք ունեին մեկ թզաչափ հասակ, բայց այնպիսի երկար և լայն ականջներ, որ գործ են ածում որպես սփռոց գետնի վրա նստելու ժամանակ, իսկ քնելու միջոցին՝ փաթաթվում են նրանցով, որպես վերմակներ...:

Սնահավատ Հուրի Խան-Դայայի այդ առասպելական զրույցները զարթեցրին քահանային մտքի մեջ ավետարանական բանի հիշողությունը, և նա ջերմեռանդությամբ սկսեց կարդալ այս խոսքերը:

Յարիցէ ազգ յազգի վերայ, եւ թագաւորութիւն ի թագաւորութեան և եղիցին սովք և սրածութիւնք, եւ սասանմունք ի տեղիս տեղիս...: Եւ բազում սուտ մարգարէք յարիցեն և զբաղումս մոլորեցուցեն...: Եւ վաղվաղակի յետ նեղութեան աւուրցն այնոցիկ արեգակն խաւարեսցի եւ լուսինն ոչ տայցե զլոյս իւր…:

Հուրի Խան-Դայան երկյուղածությամբ խաչակնքեց յուր երեսը և ջերմեռանդությամբ աղոթում էր աստծուն, որ ազատե իրան այդ օրերի նեղություններից, որովհետև նա ստուգիվ հավատում էր թե աշխարհի վերջր հասել է:

Էլ ի՞նչ մնաց պակաս, — խոսեց նա. — արդեն մարախից հետո սովը մեր աշխարհից չէ վերանում. սրածությունն էլ վրա հասավ... իսկ սուտ մարգարեքը... ա՛խ, այդ անիրավ մոլորեցուցիչները... մեր միջո՜ւմն են... մեր տներումն են բույն դրել, բա՜յց մենք չենք հասկանում:

Հուրի Խան-Դայայի վերջին խոսքերը պարոն Աշխարունու և նրա կողմնակիցների համար էին:

Ռուստամին խիստ վատ ներգործեց մի այդպիսի զրպարտություն:

Հայոց ազգի անբախտ պատմությունը, — ասաց նա, — մեզ պատկերացնում է այդ ազգի կրոնամոլական թուլությունները... մի այդպիսի հանգամանքներին, երբ կոտորում` գերի էին վարում նրանց, միշտ կարծել են տալիս, թե ահա հասել էր աշխարհիս վերջը... Բա՜յց, երբեք չեն մտածել իրանց սրով, իրանց քաջությամբպահպանել իրանց գլուխները...:

Քաջությունը և սուրը ի՞նչ կարող են անել աստծո պատժին, — ասաց տեր Մարկոսը:

Ռուստամը ո՜չինչ չպատասխանեց, երեսը թեքեց դեպի պատը, և միևնույն ժամանակ արտասուքը հեղեղի նման սկսեց թափվել նրա լցված աչերից:

Հուրի Խան-Դայան և տեր Մարկոսը, զգալով հիվանդի խռովությունը, և թե իրանց ներկայությունը ծանր և անտանելի էր նրան, վեր կացան և դուրս գնացին:

Երեկո էր, հիվանդի սենյակի մեջ տիրում էր խորին խավար, բայց շուտով հսկայամարմին Խաչոն ներս բերավ ճրագը:

Ի՞նչ լուր կա, Խաչո, հարցրուց հիվանդը:

Շատ ցավալի լուրեր, — պատասխանեց քաջասիրտ ծառան. — Ավղանա և Արավուլ սարերի մոտ եղած բոլոր հայերի գյուղորայքը ավերել են... և քառասուն ուղտի բեռ, հայի գլուխներով լիքը, սպանվածների գույքի և ոչխարների հետ՝ թշնամին տարավ դեպ Հախպակ...:

Այդ մի նոր բան չէ հայերի կյանքում... — պատասխանեց հիվանդը դառն եղանակով: — Խա՜չո, հայերը սովորած են սև օրերի...: Այլևս ի՞նչ լուր ունիք:

Նայիբ Ուլ-Սալթանան գնաց քրդերի վրա, Հախպակա և Հայոց Ձորի գերիները վերադարձրել է44. բոլորը հայ նորահաս պատանիք և մանկահասակ աղջիկներ են...: Մեր գյուղացիներից շատերը արծաթով գնեցին այդ գերիներից, մեկից մինչև տասն թումանով...:

Այդ ևս նոր լուր չէ, Խաչո, — պատասխանեց հիվանդը ցավակցաբար. — գերությունը մեր պապերի միակ ավանդն է, որ թողել են մեզ...: Բայց դու չմոռանաս գնել մի քանի հատ այդ գերիներից, ահա քեզ արծաթ:

Ռուստամը դուրս բերեց յուր բարձի տակից արծաթով լի մի քսակ, տվավ ծառային` և նրա աչքերը դարձյալ լցվեցան արտասուքով: Նա դառն եղանակով երգեց.

«Մի՜թե արյունո՞վ գրվեցավ՝
Ճակատագիրդանբախտ հա՜յ.
Հայրենիքդ՝ քեզ բանտ դարձավ.
Օտար աշխարհն էլ բերեց վայ...»:

Այլևս ի՞նչ կա, Խաչո, — հարցրուց հիվանդը:

Ասում են Հախպակը թալանեցին և սուրբ Բարթուղիմեոսը քարուքանդ արին:

Թող մնան դրանք, թե աստված կսիրես. դու վշտացնո՜ւմ ես ինձ, Խաչո, — նրա խոսքը կտրեց Ռուստամըա՜սա խնդրեմ, դու տեսա՞ր նրան:

Հրամեր ե՜ք, աղա, — պատասխանեց ծառան, — նա ասաց. «ես կգամ կես գիշերվա պահուն»:

Ուրեմն արթուն եղիր, բակի դռները բաց թող. և երբ գա՜ , առաչնորդիր դեպ իմ սենյակը:

Ծառան հեռացավ:

Դրսում մրրիկը կատաղաբար մռնչում էր. լուսամուտի ապակիները զարհուրելի ձայներ էին հանում. վառարանում կրակը սկսել էր հանգչիլ. մի քանի ածուխներ հազիվ պլպլում էին իրանց թույլ կանաչագույն բոցերով: Ահա աքաղաղները խոսեցան: Կես գիշեր է: Հասավ ուխտյալ ժամը, բայց նա տակավին երևան չեղավ: Հիվանդը, յուր քնաշորերում անհանգիստ, անքուն, սպասում է՝ մի կողմից դեպ մյուսը շրջվելով: Ճրագը ծխրտում էր յուր աղոտ լուսով:

Քնարանի դուռը հեզիկ զարկեցին. րոպեական լռությունից հետո մինը ներս մտավ, փաթաթված մի լայն մեշեդյան շալով. նրա փափուկ թշերը լրջացել էին ցրտից.— այդ օրիորդ Սալբին էր:

Դու երկար սպասել տվիր ինձ, իմ հրեշտակ, — նրա ձեռքը բսնելով, ասաց Ռուստամը:

Ի՞նչ պիտի արած... դևերը քնեցին, սատանայք ննջեցին, բայց իմ մոլակրոն մայրը դեռ անքուն նստած` տակավին խաղում էր յուր պատկերների և յուր խաղերի հետ... — պատասխանեց ծիծաղելով օրիորդ Սալբին:

Ա՛խ, այդ մոլեռանդ ծնողները... — կրկնեց հիվանդը խորհրրդական ձայնով:

Ի՞նչպես ես զգում այժմ քեզ, — հարցրուց օրիորդը:

Ոչ բոլորովին լավ... միայն այժմ մեռնելուս երկյուղը անցել է:

Ասա, Ռուստամ, ի՞նչ է քո հիվանդության պատճառը:

Ճշմարիտն ասած՝ ստույգ չգիտեմ... միայն, գլխավոր պատճառն համարում եմ այն զարհուրելի երազը, որ տեսա ես բարեկենդանի գիշերը:

Օրիորդը արհամարհաբար ծիծաղեց:

Դու մի երազ տեսար, և մի երազ է պատճառ եղել քո հիվանդության, — ասաց նա արագությամբ. — ֆո՛ւ այդ ներելի չէ քեզնից լսել:

Հա՜, երա՜զ, ա՜յն սարսափե՛լի երազը, — կրկնեց հիվանդը առաջին եղանակով:

Օրիորդը չկարողացավ զսպել յուր զարմացքը:

Պատմիր, Ռուստամ, պատմիր խնդրեմ, որպիսի՞ երազ, — հարցրուց նա հետաքրքրությամբ:

Ռուստամը սկսեց մանրամասնաբար պատմել երազը, որ այնքան ուժգին պաշարել էր նրա միտքը: Միևնույն ժամանակ օրիորդը չէր դադարում հոգվոց հանելուց. նա, ականջները լարած, խորին ուշադրությամբ լսում էր:

Թեպետ ես մի հմուտ հոգեբան չեմ, — ասաց օրիորդ Սալբին, — բայց այսքանը գիտեմ, շատ անգամ, երևակայական խառն պատկերները, ուղեղի ուժգին գրգռումները՝ ծնեցնում են զարհուրելի երազներ, որոնք սաստիկ ներգործելով մեր հոգու վրա, պաճառում են հոգեկան հարվածներ, որոնք չարաչար հիվանդություններ են բերում:

Հա՜, Սալբի, մեր պսակի հետ ընկնելը խիստ սաստիկ կերպով պաշարեց իմ միտքը, որով երևակայությունս վառված էր տխուր և տրտում մտածություններով, և մի անտանելի կասկածանք, մի տարապայման երկյուղ` ինձ անգամ անհասկանալիմաշում էին իմ անձը. և այժմ իսկ, այդ դժնդակ երկյուղը և կասկածանքը ինձնից չեն հեռանում:

Ինչո՞ւ, այդ թուլասրտություն է:

Ա՛խ, վիշապը... այն կատաղի վիշապը... միթե չէ՞ ցույց տալիս, որ մի թշնամի ձեռք հսկում է մեր վրա:

Օրիորդը համակրաբար նայում էր յուր սիրողի երեսին, ասես թե, միևնույն կասկածանքը նկարված էր նրա աչքերի մեջ ևս: Այո՜, և մի այդպիսի երկյուղ թաքնված էր խեղճ օրիորդի սրտում...:

Պետք է հեռու դնել այդ ունայն և սրտամաշ տրտմությունները, իմ սիրելի, — մխիթարական կերպով խոսեց օրիորդ Սալբին, — առանց դրանց, դարձյալ մեր կյանքը լի է տառապանքներով:

Ռուստամը մտածության գնաց, ոչինչ չպատասխանեց:

Արդարև. ո՜րքան քաղցր է մահը, երբ այս կյանքը լի է ցավերով, — ասաց օրիորդը:

Մահը հանգստացնում է մարդու դժբախտությունները, — պատասխանեց Ռուստամը:

Ա՛խ, ո՛րքան կփափագեի ես շուտ մեռնել, եթե քեզ, Ռուստամ, չթողնեի այս աշխարհում միայնակ:

Ինչո՞ւ, քո անձը դեռ լի է դալար և թարմ կյանքով:

Չէ՜, իմ սիրելի, որպես ասացիրմահը հանգստացնում է մարդկանց դժբախտությունները, — ասաց օրիորդը:

Ուրեմն ես կհետևեմ քեզ դեպի հավիտենական կյանքը, — պատասխանեց Ռուստամը:

Օրիորդ Սալբին, երեսը մի կողմ շրշեց և սրբեց աչքերի արտասուքը, խղճալու սիրտը նույն րոպեին դարձրել էր տրտմության մի ծով...: Մի ցավալի իրողություն, որ այնքան ծանր դրված էր նրա սրտի վրա, կամենում էր հայտնել, բայց չէր համարձակվում: Նա մտածեց հայտնել այդհարևանցի կերպով:

Այսպիսի անմխիթար խոսակցությունները, — ասաց օրիորդը, — դարձյալ կավերեն քո առողջությունը. լավ է խոսենք մի փոքր ուրախալի բաներ:

Լեզուն արտասանում է այն՝ ինչ բանով որ լցված է սիրտը, — պատասխանեց Ռուստամը:

Բայց և այնպես, ես կերգեմ քեզ մի ուրախալի տաղ:

Երգիր, խնդրեմ, ես շնորհակալ կլինեմ քեզանից: Օրիորդը սկսեց ազդու և գրավիչ ձայնով երգել այն սարսափելի երազը, որ ինքն էր տեսել մի քանի գիշեր առաջ:

Կարծես եդեմի ճեմելիքներով
Մնջիկ, միայնակ զբոսնում էի,
Բյուր ծաղիկների վառ-վառ գույներով
Իսպառ հիացած՝ զմայլում էի:

Անթիվ թռչուններ, մին մնից սիրուն,
Լսեցնում էին ինձ՝ յուրյանց երգեր.
Եվ քերոբեներ, անհամար, անհուն,
Գեղգեղում էին սրբազան երգեր:

Այդ մի երազ էրԲայց կախարդական
Թողեց իմ սրտում վշտեր անհամար
Կամ թե առ աչոք թիլիսմ դյութական,
Որ կրակ վառեց հոգվույս մեջ անմար:

Ինձ այն ժամանակ՝ քանի՛ գեղեցիկ
Երևեցավ նա այն ծառերի տակ.
Չէր նա հողեղենմարմնազգեցիկ,
Որպես հրեղեն՝ էր սիրուն հրեշտակ:

Նրա կիսամերկ մարմին ծածկում էր
Շղարշի թեթև սփածանելիք.
Պայծառ երեսի վերա խաղում էր
Մի սիրտ գրավող և ուրախ ժպիտ:

Նրա այն մեծ-մեծ սև աչիկները
Փայլեին որպես մի վառած ղամբար,
Եվ փղոսկրյա պարանոցի վրա
Թուխ գանգուրները՝ բռնել էին պար:

Նա թեթև, որպես մի բարակ զեփյուռ,
Վազեց, կանգնեցավ ինձ խիստ մերձակա:
Հազար պչրանքով՝ հազար հրապույր
Արտափայլում էր երեսի վրա:

«Ուսկի՞ց հայտնվեցար դու այգ երկնաճեմ
Զբոսարանում միշտանմահների,
Ո՞ր ձեռքը բերավ քեզ աստ ի հԵդեմ.
Պատմիր, խնդրեմ, ով իմ նազելի»:

Նա այդպես խոսեք, բայց մեղր կաթեց
Նուրբ շրթունքն երեն վարդագույն կարմիր,
Այլ ծանոթ ձայնը ինձ քաջալերեց,
Ես հառաջ տարա այդպես իմ խնդիր:

— «Ուժգին հողմերի թևերի վերա՝
Չափեցի անհուն այդ տարածություն.
Ես քո տեսության այս տեղում եկա.
Ինձի պաշտպանեց գաղտնի Զորություն»:

— «Այստեղ ես եկա, ով իմ հրեշտակ,
Տեսնել, արդյո՞ք, թե հավիտենից
Մեր ճակատագիր, մեր բախտ և վիճակ
Ո՞րպես են վճռված Նախախնամողից»: —

«Ե՜կ ինձ հետ, ցույց տամ այն տխուր հանդես
Մեր ճակատագրի, սիրելիդ անգին.
Եթե սիրտ ունիս, դու նայի՜ր և տե՜ս
Ցավալի պատկեր մեր դառն վիճակին»:

Այդպես նա խոսեց, բայց իսկույն փոխվեց
Սիրուն երեսի այն կարմիր գույնը.
Փայլուն աչքերեն արտասուք թափվեց
Բռնեց իմ ձեռքեն, տարավ մյուս կողմը:

Այն մի պարտեզ էր, ուր նա ինձ տարավ,
Թարմ ծաղիկներով զարդարած համակ.
... «Ահա՜ այդ վարդը», նա ինձ ցույց տվավ,
«Է մեր վիճակի ստույգ օրինակ»:

Աչքերուս առջև մթնեց, սևացավ.
Տրտում տեսարան խռովեց իմ հոգին.
Սիրտս պաշարեց հազար ու մեկ ցավ,
Գլուխս բորբոքեց մի կրակ ուժգին:

Ես տեսա մի վարդ, ի՛նչ քնքշիկ վարդ
Դեռ նոր էր փթթել ծաղիկ ու սաղարթ,
Դեռ նոր էր օդը նրանից ծծում
Յուր եթերական անուշհոտություն:

Տեսա ես վարդըօ՛հ, զզվելի բու
Դեղին թաթերով էր նրան գրկել.
Գրկել էր վարդը... օ՛հ դեպք ահարկու,
Եվ յուր ժանտ կուրծքին նրան պինդ ճնշել:

Քրքրում էր թերթերըբերում էր սարսափ,
Ստվերախիտ թուփը կաներ տերևաթափ,
Քրքրում էր թերթեր, թափում էր գետին,
Խառնում էր նրանց հետ սյավ հողին:

Աչքերս խփեցի, շուտով անց կացա,
Այլևս չտեսնեմ այդպիսի ևղեռ.
Նորան չէր հեռու, այլ խիստ մերձակա՝
Տեսա ես մի այլ սգավոր պատկեր:

Տխո՛ւր անապատտատասկի մացա՛ռ,
Ուր բուսել էին փուչեր հոգեառ.
Փուշե՛ր թունավոր, փուշե՛ր ծակոտող...
Ո՛հ, ես զգացի սարսուռ, ահ ու դող:

Մի սիրուն սոխակ, վարդի ջերմ երգակ,
Փուշերու վերա, թռչոտում էր միակ.
Թռչոտում էր նա, լալով, ճչալով,
Հոգնած թևիկներ հեզիկ շարժելով:

Դեպ վարդ գնալու կուներ նա միշտ փույթ,
Գոգցես արգելեր ձեռք աներևույթ.
Գուցե թե նորան ավերակաց ժառանգ՝
Սպառնում էր շատ սարսափ ու զարզանդ:

Ծակում էր փուշը խղճի նուրբ դոշը,
Չէ՜ր կարում թառիլ ձայնով անուշը.
Այնպես թռվռաց, երկար ճլվլաց,
Աչերեն թափեց շատ արտասուք, լաց:

Նվազած թևիկներ՝ կախեց, վայր ընկավ,
Յուր փափուկ կուրծքը փուշերուն զարկավ,
Նետեր ցցվեցան սրտում սոխակին,
Վա՜րդ, վա՜րդ, կոչելով փչեց սուրբ հոգին

Երկինքը գոռաց, մրրիկը սուլեց,
Կայծակ և կրակ միմյանց հետ խառնեց.
Մտավ արեգը՝ ամպերու տակը`
Անիրավ գործի չդառնալ վկա:

Ճղացի որպես կատղած խելագար,
Հարձակեցա շուտ՝ գե՜թ հասցնել մի ճար.
Արդեն մեռա՛ծ էր... տաք արյան բոսոր
Ներկել էր կարմիր՝ կուրծքը փառավոր:

— «Այս ի՞նչ օրենք է, այս ի՞նչ դատաստան, —
Գոռացի հայնժամ — «Այս ո՞ր անպիտան՝
Բարի գործի մեջ՝ անարդար վճիռ
Խառնեց, կատարել այդպիսի ոճիր»:

«Տե՜ս, այնտեղ նստած միակ ծեր մարդը».
Մեկնեց նազելին նուրբ ցուցամատը.
«Նա յուր վիճակված հոտերու անթիվ
Է կեղեքիչ գայլ, անիրավ հովիվ»:

«Այսպես վճռեց, որ լինին բաժան
Երկու սիրահարք՝ միմյանց սիրարժան.
Այսպես վճռեց. Ռուստամ և Սալբին՝
Չիասցնեն նասիբ միմյանց նասիբին...»:

Աչքերս վառվեց, եայծակ փայլակեց,
Ահ ու դող, զարզանդ՝ ինձի պաշարեց.
Ամպի գոռոցը, մրրիկն ահաբեկ
Միախառնվեցան վերջին ձայնի հետ...:

Երգեց սիրուհին, սիրողի վզին փաթաթեց դալար թևքերը կրկին: Նվաղեց խեղճի փայլուն աչքերը. թուլացավ, մնաց՝ լանջացը վրա: Ռուստամն էլ նույնպե՜ս իբր անկենդան լեշ, շնչասպառ ընկելգետնին էր կպել: Որպես զույգ շուշան, սիրո սերտ նշան, որպես մանիշակ` գարնան հեզ գուշակ. անգութ գերանդին՝ տապալե գետին: Որպես զույգ գառնուկ, դեռածին մանուկ, ամպի ոլորտը, կայծակի թունդը՝ գոռա, դղրդե, լեռներ սասանն, զույգն էլ ապիկար, սրտով թույլ-տկար, ահով սարսափած, դողով սասանված` անշունչ, անհոգի՝ թավալվում են մեջկանաչ արոտի: Այսպես երկնքին սիրողք կաթոգին՝ թուշ թշի դրած՝ միմյանց ճտով, ընկած անզգա, խորին ուշագնացությամբ ընկել էին սառն հատակի վրա: Երգը ամենասաստիկ հարված ունեցավ երկուսի վրա ևս :

Իրապես, առավոտյան Ռուստամի հիվանդությունը կրկին վատթարացավ: Մըստր Սեյսունը վերսկսեց յուր բժշկական հոգածությունը, և պարոն Խոսրով Մելիքզադեն չէր դադարում յուր բարեկամական խնամատարությունը մատուցանել յուր ընկերին:

Տեր-Առաքելենց տունը ընդունեց յուր նախկին տրտում և տխուր կերպարանքը:

Բայց չարության դևը թուխս էր նստել Վասակյանի սրտի մեջ. նա՝ յուր անաջող ձեռնարկությունից հետո մըստր Սեյսունի տանում, օր ու գիշեր անհանգիստ մտածում էր նյութել մի նոր հնար, կատարելագործելու յուր եղեռնական խորհուրը: «Այն որ չուզեց կատարել մարմնավոր բժիշկը, անշուշտ պիտի կատարե հոգևոր բժիշկը...», դարձյալ կրկնեց յուր մտքի մեջ կատաղի ուրախությամբ և սկսեց դիմել դեպ տեր Մարկոսի տունը:

ԻԲ

ՀՈԳԵՎՈՐ ԲԺԻՇԿԸ

Տեր Մարկոսը կանուխ զրկվեցավ յուր կնոջից, որ չթողեց նրա համար ոչ մի զավակ և հայ քահանաների դատապարտված իրավունքի համաձայն, նա չկարողացավ ունենալ երկրորդ կին. թեպետ, այդ մասին նա օր հանապազ չարաչար այրվում էր, անիծելով յուր կոչումը, թե ինչո՞ւ քահանա եղավ: Նրա ամբողջ ընտանիքը բաղկանում էր երկու հոգուց: — Ինքը տեր Մարկոսը և նրա խեղանդամ ծառան, որ երկու ոտից կաղլիկ մի տղա էր, որը, եթե մի այլ տեղ կուշտ փորով ապրիլ կարողանար` երբեք հանձն չէր առնի ծառայել խստասիրտ տեր Մարկոսի մոտ առանց վարձի, տհաճությամբ տանելով այն բոլոր նախատինքները, հիշոցները և հայհոյանքը, որ քահանան տեղում էր նրա գլխին, ամենափոքր սխալմունքների համար:

Նրա տանը չկային ո՜չ շուն և ո՜չ կատու. քահանայի կարծիքով, սրանք կերածի չափ չէի՜ն ծառայում: Այդ պատճառով, չարագործ մկները, ազատ գտնվելով իրանց սատակչի ազդեցությունից, ամեն գիշեր կատարում էին իրանց ուրախալի հարսանիքը, արձակ և համարձակ, — քահանայի մահճի չորս կողմը, և շատ անգամ` խաղ էին բռնում նրա փառավոր մորուքի և գլխի երկայն ծամերի հետ:

Նրա մաշված, հնացած տունը բաղկանում էր երկու փոքրիկ մրոտ սենյակներից, որ դրած էին ցածրիկ շրջապարսպի մեջ: Ոչ մի խելացի մարդ երբեք չէր համարձակվելու բնակվել մի այնպիսի խարխուլ և փլփլած շենքի մեջ, որը, ո՜ւր էլ որ մարդ նայելու լիներ` նրա աչքին կերևային ծակոտիք, սարդի հնադարյան ոստայն, հող և փոշի: Երբ հարցնում էին տեր Մարկոսին, թե ինչո՞ւ նա յուր տունը չէ նորոգում, սովորաբար պատասխանում էր. — «Օ՛րհնած, մեր փրկիչը չուներ յուր գլուխը դնելու մի տեղ անգամ. ես նրանից ավելի չեմ. ա՜յս դեռ շատ է ինձ համար»: Անտարակույս, այդ համեստաբանությունը չէր բխում քահանայի ուղիղ և ներքին համոզմունքից. և եթե մի մարդ նրան ձրի բաշխելու լիներ մի փառավոր ապարանք` տեր Մարկոսը երբեք չէր համաձայնի բնակվիլ աղքատին խրճիթի մեջ:

Գյուղական տնտեսությանց պայմանների նկատմամբ շատերը մտածում էին, թե տեր Մարկոսի համար խիստ դժվարին էր միայնակ, յուր կուզ և խեղանդամ ծառայի հետ կառավարել յուր ապրուստը: Որովհետև գյուղերը քաղաք չեն, որ ամեն ինչ կարելի լիներ պատրաստի գնել շուկայից: Այստեղ ամեն մարդ յուր տան մեջ պիտի հաց թխե, կերակուր եփե, գինի շինե և պատրաստե ամեն բան, որ մեր կենսական պիտույքն է կազմում: Տեր Մարկոսի համար` ո՞վ էր պատրաստում դրանքո՜չ ոք: Նրա թոնիրը սառն էր` որպես անապատի մեջ մի գերեզման: Նրա տան գիշերները երբեք չեն լուսավորված յուղային ճրագով, — և պետք է՜լ չկար, որովհետև, սկսած այն երջանիկ օրից, երբ նրա ուսերի վրա ձգեցին քահանայական փիլոնը, հացի և կերակրի խնդիրը վերացավ, մանավանդ, հյուր ընդունելու և աղքատ պատսպարելու հարկադրիչ պարագաների չգոյության շնորհիվ, ուր որ կար հարսանիք, կնունքաճաշ, մեռելի հոգեհաց կամ որևէ այլ կոչունք՝ սեղանների առաջին տեղը բռնում էր տեր Մարկոսը, յուղալի բաժինները նրա առջև էին դրվում, և նրան էին մատուցանում լի-լի բաժակները: Յոթն հարյուր տուն ժողովուրդ ունեցող մի գյուղի մեջ՝ որպիսին էր Ծաղկավանըհամարյա՜ ամեն օր պատահում են այդպիսի բախտավոր դեպքեր: Տեր Մարկոսի ծառան, որ «եւ եւս խաղաղութիվնից» ավել բան չգիտեր, սովորաբար, բուրվառը ձեռքից քարշ գցած, կաղկղալով՝ հետևում էր քահանային, ուր և գնալու լիներ նա:

Փա՛ռք մատուցանելով այն երանելի հանգամանքներին, թե «Մաշտոցի և Տոնացուցի» շնորհիվ ո՛րքան օգտաշատ արտոնություններ էին վայելում հայ քահանաներըտեր Մարկոսը, ո՜չ թե մինչև տարեգլուխ մի փարա ծախս չունե՜ր, այլ, ընդհակառակն, կարողանում էր բավականաչափ արծաթ որսալ: Մենք ավելորդ ենք համարում մի ըստ միոջե թվել, թե ո՛րքան արծաթ էր նա ստանում պսակի, մկրտության, թաղման և այլ եկեղեցական խորհուրդների համար, բայց չէ կարելի չասել նրա շահախնդրությունըխիստ մասնավոր իրողությանց մեջ: Օրինակ, Ծաղկավանում ամեն մի շաբաթվա ընթացքում, քանիցս անգամ պատարագ էր մատուցվում: Գյուղերի սովորության համաձայն, ժամհարը և տեր Մարկոսի ծառան, ամեն մինը մի-մի ջվալ (պարկ) և տիկ գցած ուսերնին՝ դռնից դուռ ման են գալիս, ալյուր հավաքում նշխարքի համար և գինի՝ բաժակի համար: Դժվար չէ՜ երևակայել, թե յոթն հարյուր տուն ժողովրդից՝ ամեն մի անգամ ո՜րքան կհավաքվի՝ երբ ամեն մի տան պառավ տիկինը, ջերմեռանդ սնահավատությամբ լեցնում է ժամհարի պարկը ալյուրով, և մեծ տիկըգինիով՝ աղաչելով, որ յուր տան ալյուրից և գինուց միայն մատուցանեին սուրբ ընթրիքին հարկավոր նյութերը. այդ անում էր նա՝ լի հավատով, թե դրանով յուր տան ալյուրով լի փեթակները և գինու թակույկները շնորհ և բարաքյաթ կգտնեին: Կեղծավոր ժամհարհը, լավ ճանաչելով պառավների թուլությունները, բոլորին միաժամանակ հուսադրում էր, թե նրանց կամքը անպայման կկատարե...: Բայց իզուր. բոլոր մթերքը խառնվում է միմյանց... և այդ բոլորի մեկ հազարերորդ մասը բավականանում է սուրբ խորհրդի պիտույքի համար, իսկ մնացածը լեցնվում է տեր Մարկոսի ամբարի մեջ, մի փոքր մասը միայն բաժին հանելով աշխատասեր ժամհարին: Եվ այսպիսով, տեր Մարկոսը, թեպետ չուներ ոչ հունձքի արտեր, և ոչ խաղողաբեր այգիներ, բայց ժողովրդից հնձում էր ավելի ալյուր և ցորյան` քան թե վաստակավոր երկրագործը և նրա գինու թակույկները ավելի լիքն էին՝ քան թե մի այգեգործին:

Մեծ պասի ավագ չորեքշաբթի երեկոյան, եկեղեցու մեջ, տեր Մարկոսը «ծանուցում» է անում — «ժողովուրդ, գիտե՞ք, առավոտյան ոտնալվա պիտի լինի, և որպես հրամայում է մեր սուրբ կրոնքըպիտ ի յուղ օրհնվի: Կանայք, ձեզ եմ ասում, ականջներդ բաց արե՜ք, լավ լսեցե՜ք. բուռներդ շատ հուփ մի տվեքամեն տարվա պես. այլ այս տարի յուղն առատապես սեղան հանեք, որ մասնակից լինեք ա՜յն երանությանը, որ Քրիստոս տվեց բեթանիացի կնոջ, որը օծեց տերը թանկագին նարդոսի յուղով: Իսկ եթե խնայողություն գործ դնեք, ես անպարտ՝ դուք պարտավոր, գիտցած լինիք, որ ձեր կովերը կցամաքեն կաթ տալուց, և ձեր հավաքած յուղը և կարագը առատություն չի ունենա»: Բայց սնահավատությունը, առավել քան տեր Մարկոսի փաստերըզորավոր էր՝ ժլատ պառավների առատաձեռնությունը շարժելու. Այդ պատճառով, տոնասեր ժամհարը այսօր քարշ չէ գալիս դռնից դուռ: Ամեն մի բարի գյուղացի այսօր գիտե յուր սրբազան պարտքըավագ հինգշաբթի օրերին, երեկոյան ժամերգության միջոցին, եկեղեցում, տիրոջ սեղանի վրա ասեղ ձգելու տեղ չկա: Ամբողջովին ծածկված է լինում զանազան մեծ և փոքր ամաններով՝ լիքր կովի, գոմեշի և ոչխարի յուղով: Այդ ամաններից մի քանիսի յուղը բավական էր բաժանելու ժողովրդին, որ իրանց գլուխը օծեին, և կանայք, իրանց տունը տանելով խառնեին իրանց յուղ հարելու ծծումի մեջմնացորդը տեր Մարկոսի բաժինն էր:

Տեր Մարկոսը չէ մոռանում ամենայն տարի ի հիշատակ քառասուն մանկանց ձեթ հավաքել: Եվ նա, յուր ճարտարությամբ, շատ անգամ զարմացնում է ժողովուրդըմի սեհինի մեջ ջուր լցնելով և նրա երեսին ածելով մի փոքր ձեթ, մի հնարքով վառում է սեհինի մեջ քառասուն ճրագ, որոնց ամեն մինը հանգչելու ժամանակ նշանակում էր, թե մեռնում էր մանուկներից մեկը:

Այն բիբլիական օրենքը, որով ամեն մի իսրայելացի պարտավոր էր յուր պտուղների երախայրիքը տիրոջ նվիրել, մի սնապաշտական հավատքով անցնելով և մեր մեջ, սուրբ աստվածածնի վերափոխման տոնախմբության օրում, ամեն մի բարի գյուղացի յուր խաղողի պտուղներից դնում է տաճարի սեղանի վրա, քահանան օրհնում է խաղողը, այնուհետև ժողովուրդը կարող էր ուտել նրան, որ պաս էր մինչև այն օր: Տեր Մարկոսը շատ անգամ անիծում էր այս ինչ այգեգործը, թե՜ նրա նվերը Կայենի պատարագ էր համարվելու՝ խաղողի սակավության կամ տեսակի վատության համար: Խաղող-օրհնենքից ավելացուցած խաղողից տեր Մարկոսը ամեն տարի ունենում է մի փոքրիկ թակույկի մեջ՝ դեռահաս միլանի (մաճառ):

Следующая страница