Շիրվանզադե Ալեքսանդր՝   Արամբին

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 Следующая Конец

Արդյոք, ո՞րն է «աստծու արած բանը», որին մարդ չի կարող հակառակելՎարվառեի ամուսնությո՞ւնը, թե՛ սերը: Այնինչ, այրին, մի փոքր անցած, կրկին ախ քաշեց ե, ավելացրեց.

Երանի թե ամենքն էլ Վարվառեի պես արդար լինեին... Աստծուն է հայտնի, ինչպես սիրեցի նրան:

Ավելի նա ոչինչ չասաց: Բայց վերջին անորոշ խոսքը, որ այրին արտասանեց մի առանձին եղանակով, պարզ արտահայտում էին խղճի բողոքը մանկությունից նրա մեջ արմատացած գաղափարների դեմ:

Ռոստամյանն այլևս ոչինչ չհարցրեց: Դարձյալ գլուխը թեքեց կրծքին և դարձյալ աչքերը հառեց հատակի մի կետին...

XIV

Անցել էր մոտ ամիս ու կես: Հունիսի սկիզբն էր, տարվա այն ժամանակն, երբ Թիֆլիսի բնակիչներր ցրվում են ամառանոցները, քաղաքը դատարկվում է, փողոցները զրվում են կենդանությունից, շոգն անտանելի է դառնում:

Վարվառեի հիվանդությունն օրից-օր զարգանում էր: Բժիշկը շարունակ այցելում էր և տակավին սփոփում էր Մինաս Կիրիլլիչին: Բայց ծերունին նրա ձայնին, դեմքի արտահայտությանն և հիվանդին վերաբերվելու եղանակին ավելի էր հավատում, քան թե խոսքերին, որոնց մեջ չէր զգացվում անկեղծ համոզմունք հիվանդի առողջանալու մասին:

Օրըստօրե հիվանդի գլխատակն ավելի ու ավելի բարձրացնում էին. արյունն այնքան պակասել էր, որ նրա շնչառությունը հետզհետե նվազում էր: Վերջին ժամանակ բժիշկը միանգամայն նրան արգելել էր երկար խոսել, իսկ հորը խստիվ պատվիրել էր երբեք տխուր դեմքով չերևալ նրա առջև և երբեք որևէ բանով չհուզել նրան:

Այնինչ, Վարվառեն ո՛չ բժշկի խորհուրդների վրա էր ուշադրություն դարձնում և ո՛չ յուր հոր խնդիրն էր լսում: Նա անդադար խոսում էր, լսում էր, ծիծաղում էր, ուտում և խմում էր այն, ինչ որ արգելված էր, և եթե չէին տալիս, երեխայի պես լալիս էր: Նա դարձել էր ավելի հուզվող, դյուրագրգիռ, զգայուն և մանրակրկիտ:

Այրի Նատալիան, ժամանակ-անժամանակ, այցելում էր հիվանդին և ժամերով նստում նրա մահճակալի մոտ: Վարվառեն, նրան տեսնելիս, ուրախանում էր: Շատ անգամ, յուր ոսկրոտ ձեռը դնելով այրիի փափուկ ափի մեջ, թույլ և փոքր ինչ խռպոտ ու երերուն ձայնով այնքան խոսում էր, որ այրին երբեմն, վախենալով վատ հետևանքից, ստիպված էր լինում ընդհատել նրա խոսքը: Խոսում էր նա անկապ, այլ և այլ բաների վրա, ստեպ-ստեպ փոխելով խոսակցության առարկան: Ամեն օր նա խնդրում էր այրիին, որ սա մխիթարի ծերունուն, թույլ չտա, որ նա շատ տխրի յուր աղջկա հիվանդության մասին:

Ես հույս ունեմ, որ շուտով կառողջանամ, — կրկնում էր նա վերջին օրերը:

Քանի հիվանդությունն, ըստ երևույթին, վտանգավոր չէր, բնավ չէր երկնչում մահից: Բայց վերջին օրերն, երբ միայն թույլ շնչառությունն էր մնացել, երբ նրա կանաչ-հողագույն դեմքը մահ և միայն մահ էր արտահայտում, նրա մեջ ծագեց զարմանալի հույս, թե շուտով առողջանալու է: Որքան կյանքը սպառվում էր, նույնքան այն քաղցրանում էր հիվանդի համար և նույնքան առողջանալու հույսը զորանում էր նրանում: Միևնույն ժամանակ, որքան նա մարմնապես տկարանում էր, նույնքան նրա խելքն ու միտքը պարզվում էին, նույնքան առողջ դատողություն էր անում այս կամ այն խոսակցության ժամանակ: Կարծես, մարմնից պակասող ուժն ավելանում էր հոգու և մտքի կորովին:

Ախ, ի՞նչ լավ օր է, — ասում էր նա այրիին, խորը խորշերի մեջ ընկած աչքերի լայնացած բիբերը դարձնելով դեպի փողոցի կողմի լուսամուտը: — Գիտեք, Նատալիա Պետրովնա, ես ձեր Թիֆլիսը շատ հավանեցի, շա՜տ, ոչ մի տեղ երկինքն այսպես պարզ և կապույտ չէ: Հենց որ առողջանամ, մի օր միասին գնանք քաղաքից դուրս, հեռու, մի ամառանոց...

Աստուծով, ասաուծով, դուք միայն լավացեք, գնալը հեշտ է, — սփոփում էր բարեսիրտ այրին, մայրական քնքշությամբ շոյելով նրա նիհար ձեռը, որ գծավորվել էր կապտագույն երակներով:

Ի՞նչ է ասում բժիշկը, շո՞ւտ կազատվեմ անկողնից... Գիտեք, երկար պառկելուց մեջքիս վրա խոցեր են գոյացել:

Շուտով վեր կկենաս, որդի, շուտով, — պատասխանում էր այրին, հազիվ կարողանալով զսպել յուր բուռն վիշտը,

Ես առողջ եմ, Նատալիա Պետրովնա, միայն այս հազն է մնում, ձանձրացրել է ինձ: Կարծես մեկը ներսից ձեռով կոկորդս քորում է... ահա... հը՛ հը՛ հը՛...

Նրա այտերն ու ականջները սաստիկ կարմրում էին, ճակատի երակները դուրս էին ցցվում, շրթունքները կապտում էին, աչքերի բիբերն ավելի լայնանում, տալով նրա դեմքին մի սարսափելի արտահայտություն, և նա մի ամբողջ րոպե չէր կարողանում ազատ շնչել:

Մի օր երեկոյան Մինաս Կիրիլլիչը միայնակ, վշտահար նստած էր աղջկա մահճակալի մոտ և մերթ մտիկ էր անում նրա դեմքին, մերթ հանդարտ շոյում էր նրա երեսը, ճակատն ու երկայն մազերը, որ անկանոն և շքեղ ալիքով սփռված էին սպիտակ բարձի վրա: Հիվանդի աչքերր փակ էին. սակայն նա քնած չէր, այլ գտնվում էր մի տեսակ անդորրության մեջանդորրությունն, որ առաջանում էր սաստիկ տաքությունից:

Օրը բավական մթնել էր, լուսամուտներր բաց էին և իրիկնային թեթև զեփյուռը զովացնում էր տապացուցիչ օդը:

Աղախինը զգույշ քայլերով ներս մտավ, Վարվառեի սեղանի վրայի լամպարը վառեց և դուրս գնաց: Լույսն ընկավ հիվանդի փակ կոպերի վրա. նա բաց արավ աչքերն ու նայեց դեպի հոր կողմը:

Ի՞նչ ես ուզում, Վարիա, — հարցրեց վերջինը, աթոռն առաջ քաշելով և ավելի մոտենալով մահճակալին,

Ո՛չինչ, մտածում էի:

Ինչի՛ վրա էիր մտածում, Վարիա...

Մտածում էի... մորս մասին, Ես ուզում եմ նրա պատկերը տեսնել, կարելի՞ է, պապա:

Մինաս Կիրիլլիչը, լուռ, գլուխը թեքեց կրծքին և տեղից չշարժվեց: Հիվանդի տաքությունը սաստիկ էր. նա, առանց այն ևս, հուզված էր, իսկ ծերունին գիտեր, որ մոր պատկերն ավելի կհուզի նրան:

Չի՛ կարելի, չե՞ք տալիս, որ նայեմ: Լավ, մի տվեք, ես արժանի չեմ նրա երեսին ուղիղ աչքերով նայելու: Հասկան ում եմ...

Հանգստացի՛ր, Վարիա, հետո կտեսնես... Գիտես, որ բժիշկն արգելել է քեզ երկար խոսելու...

Արգելե՛լ է, ինչո՛ւ, մի՞թե իմ մոր պատկերն էլ չեմ կարող տեսնել... Ոչ. բժիշկը սուտ է ասում, ևս թույլ չեմ, ես կարող եմ երկար ու երկար խոսել...

Հազը դարձյալ ընդհատեց նրա խոսքը, դարձյալ նրա երեսի գույնը փոխվեց: Նա դողդոջուն ձեռով նշան արավ: Հայրը մոտեցրեց նրա բերանին թաշկինակը, որ ընկած էր վերմակի վրա, և հետ դարձրեց պարզ-աղյուսագույն թաց բիծերով շաղախված:

Անտանեչի կսկիծը, սուր ասեղի պես, խայթեց հոր տանջվող սիրտը: Նա երեսը հետ դարձրեց, որ հիվանդից թաքցնի յուր դեմքի արտահայտությունը:

Իսկ բժիշկը դեռ մխիթարում է ծերունուն: Ոչ, հույս չկա: Մի՞թե, միթե հույս չկա՞ այլևս, մի՞թե նա հավիտյան զրկվելու է յուր վերջին մխիթարությունից: Ինչո՞ւ, ո՞ւմ պատճառով:

Հա՛յր, — լսեց ծերունին հիվանդի խռպոտ ձայնը:

Հա՛յր, — կրկնեց հիվանդը, երեսը շուռ տալով դեպի պատի կողմ:

Վարիա, Վարինկա, բավական է, ինչքան խոսեցիր, ահա, բժիշկը գալիս է:

Բայց բժիշկը չկար, իսկ հիվանդը շարունակեց.

Գիտեմ, թե ինչու համար եք այդքան վատ աչքով նայում ինձ վրա... Բայց միթե դուք չպիտի՞ ներեք ինձ, ասացեք, չպիտի՞ ներեք...

Վարիա, այդպես հուզվել չի կարելի... Ի՞նչ, դու լա՞ց ես լինում... Ի սեր աստծո, հանգստացիր:

Թույլ, ընդմիջվող հեկեկանքին հետևեց չարագուշակ հազը: Հիվանդն աջ ձեռի արագ շարժումով վերմակի ծայրը դեն ձգեց կրծքի վրայից:

Ոչ, դուք ինձ այն ասացեք, չպիտի ներեք ինձ, — շարունակեց նա, հեկեկանքը մի կերպ զսպելով:

Հայրը մի ձեռով բռնեց նրա բազուկը, մյուս ձեռով ծածկեց յուր աչքերն և, մի քանի վայրկյան լռելուց հետո, թույլ և դողդոջուն ձայնով ասաց.

Ես արդեն ներել եմ քեզ...

Հիվանդն երեսը դարձրեց նրա կողմը: Խորին գոհունակության ժպիտը շրթունքների վրա և ուրախության փայլն աչքերում՝ նա հոր ձեռը մոտեցրեց բերանին և երեք անգամ համբուրեց: Հետո նա, աչքերը հառելով առաստաղին, կարծես, ինքն իրան սկսեց խոսել այսպես.

Շնորհակալ եմ, ես արժանի չէի: Ես նրա համար, էի ուզում մորս պատկերը, որ տեսնեմ, նա այժմ էլ այնպես է նայում ինձ վրա, ինչպես առաջ, տխուր, հանդիմանելով ինձ: Դուք բարի եք, նա էլ բարի է եղել: Իսկ ե՞ս... Գնա՛նք այստեղից: Ես չեմ ուզում մնալ... Հեռացրե՛ք ինձ այստեղից, շուտով, շուտո՛վ հեռացրեք: Դուք կարծում եք, որ ես չե՞մ կարող ճանապարհորդել... Բժիշկը սխալվում է: Բժիշկները միշտ սխալվում են... Ես այս գիշեր մի երազ տեսա, լավ երազ էր. ես առողջ էի, զվարթ էի, ուրախ էի, մենքես, դուք, մայրսմիասին գտնվում էինք մի կայարանում: Հեռու, շատ հեռու տեղ պիտի գնայինք...

Ախ, այս ինչ սարսափելի շոգ է, ծանր է, — շարունակեց հիվանդը, վերմակը բոլորովին մի կողմ ձգելով: — Ես ճշմարիտն եմ ասում, որ պետք է գնամ: Ո՛վ կարող է ինձ արգելել... Ոչ ոք: Պատկե՞րը, պատկե՞րն եք ասում: Չէ՛ հարկավոր չէ... Ես մորս գերեզմանը տեսել եմ, էլի ուզում եմ տեսնել: Ուզում եմ ընկնել նրա քարի վրա, լաց լինել... Ա՜խ, լաց լինել, ես լաց լինել եմ ուզում, թողեք, որ ես լաց լինեմ: Սուտ է. աշխարհիս երեսին աղջիկ չկա, որ յուր ծնողներին չսիրի՛ Երանի նրան, որ կենդանի մայր ունի: Ես չունիմ, Նատալիա Պեարովնա, ես չունիմ: Նա ինձ կսիրեր, եթե տեսած լիներ: նա հիմա էլ է սիրում... Սիրո՞ւմ է, սիրո՞ւմ է, ասացե՛ք: Նա ո՞վ է,.. Դո՛ւրս, չեմ ուզում: Նա կգա, լավ չէ, Ստեփա՛ն, Ստեփա՛ն, Ստեփա՛ն: Նա ինձ չի թողնում, հայրս է, արգելում է... Ախ, այս ի`նչ շոգ է

Հիվանդն արդեն զառանցանքի մեջ էր խոսում: Շվարված, երկյուղած ծերունին մերթ տեղից բարձրանում էր, ուղղում էր վերմակը, մերթ նստում էր, բռնում զառանցող ,դստեր ձեռը, նայում երեսին և արտասուքն աչքերին անդադար կրկնում.

Վարիա, հանգստացիր, Վարիա, հանգստացի՛ր...

Հիվանդը չէր հանգստանում: Խելագարի պես արագ-արագ շուռ էր գալիս այս և այն կողմի վրա, արտասանելով ինչ-որ անորոշ և անկապ դարձվածքներ:

Ներս մտավ բժիշկը, շտապով ձեռնոցը հանեց, մոտեցավ և հիվանդի բազուկը բռնեց: Երբեք տաքությունն այն աստիճանին չէր հասած մինչև այն օրը:

Խորին ակնածությամբ լի հայացքը բժշկի երեսին հառած, Մինաս Կիրիլլիչը մահճակալի մյուս կողմում կանգնած էր անշարժ, գունաթափ, նիհարած, մեջքից թեքված:

Բժիշկը փորձեց խոսել հիվանդի հետ: Կարմրած, լայնաբիբ աչքերր բաց, անխոս հիվանդը նայում էր նրա երեսին: Նա ճանաչեց բժշկին, ձեռով մի բացասական շարժում արավ, երեսը շուռ տվեց պատի կողմն և վերմակը քաշեց գլխին

Այսօր շա՞տ է հուզվել, — հարցրեց բժիշկը շշնջյունով:

Ծերունին գլխով դրական նշան արավ:

Բժիշկն անցավ սենյակի մյուս անկյունն և, ձեռները գրպանը դնելով ասաց.

Երբ բժշկի պատվերները չեն կատարվում, ինչպես հարկը պահանջում է, բժշկի պատասխանատվությունը պակասում է: Ես անպարտ եմ:

Հետո նա մի հանգստացուցիչ դեղ գրեց տաքության դեմ և ծառային կանչելով, անձամբ պատվիրեց, որ շուտով դեղը բերի այն հայտնի դեղատնից, որ առաջ ինքը նծանակել էր:

Ծերունին կանչեց նրան մի կողմ:

Պարոն բժիշկ, այնտեղ աստված, այստեղ դուք, — ասաց նա, նախ ձեռը բարձրացնելով դեպի վեր և ապա ցույց տալով սենյակի հատակը, — ասացե՛ք, հույս կա՞, թե՞ ոչ:

Այս վճռական հարցը բժիշկ Միրզախանյանցին նեղը գցեց, շփոթեցրեց: Նա աջ ձեռով բռնեց երկճյուղ միրուքի ծայրն և, ձախ ձեռը կողքին հենելով, քանի մի վայրկյան լուռ նայեց սենյակի հատակին:

Դա մի կասկածավոր և խորհրդավոր լռություն էր: Ծերունին իսկույն նախազգաց, թե բժիշկն եթե խոսեր, ինչ պիտի ասեր:

Բժիշկ, խնդրում եմ, առանց ուշացնելու, հրավիրեցե՛ք մի քանի այլ բժիշկներ խորհրդակցելու համար:

Ախ, դուք կոնսիլիո՞ւմ եք ուզում, լավ, եթե կամենում եք, հրավիրեցե՛ ք, — պատասխանեց բժիշկ Միրզախանյանցն և, գլուխը ծռելով դեպի աջ ուսն, ավելացրեց, — իմ կողմից ոչինչ արգելք չկա:

Անվանեցե՛ք, խնդրեմ, այն բժիշկներին, որոնց կարելի է հրավիրել:

Միրզախանյանցր հիշեց յուր արհեստակիցներից երեքի անուններն և, անմիջապես գրելով նրանց հասցեները, տվեց Մինաս Կիրիլլիչին:

Իսկ Միսկարյանցին չհրավիրե՞մ, — ասաց ծերունին, տեսնելով, որ ցուցակի մեջ չկա այն բժշկի անունը, որի մասին նա շատ գովասանք էր լսել:

Նա կոպիտ է:

Բայց հասկացող է, ասում են:

Նրա հասկացողության չափը մեզ բժիշկներիս է հայտնի: Ամբոխը կույր է...

Այսուամենայնիվ, Մինաս Կիրիլլիչը պնդեց, որ անպատճառ Միսկարյանցը հրավիրվի, գեթ այն հիման վրա, որ սկզբում նա է դարմանել Վարվառեին:

Ձեր կամքն է, պարոն Քիրիշչիև, հրավիրեցեք, ում կամենում եք, — պատասխանեց բժիշկ Միրզախանյանցն և շտապով, բարկացած, դուրս եկավ ու գնաց հիվանդի մոտ:

Հտևյալ օրն առավոտյան տասը ժամին, հիվանդին հերթով քննելուց հետո, կայացավ հինգ բժիշկների համախորհուրդը: Ներկա էր և բժիշկ Միսկարյանցը, հակառակ Միրզախանյանցի ցանկության:

Այդ ժամանակ Մինաս Կիրիլլիչր նստած էր Վարվառեի մահճակալի մոտ: Լուսադեմին հիվանդը մի քանի ժամ ննջել էր. տաքությունն այժմ թեթև էր և հիվանդի ուշքն էլ վրան: Նա, հոր օգնությամբ, կաթն էր խմում:

Համախորհուրդը բավական երկար տևեց: Ծերունին անհամբեր սպասում էր գիտության վերջին դատավճռին: Նա, որի հույսը ղստեր առողջանալու վերաբերմամբ բոլորովին սպառվել էր, բժիշկներին տեսնելով, կրկին լեցվեց խաբուսիկ հույսերով: Այո, զուր չեն վիճաբանում գիտնականներն այդքան երկար միջոց, եթե հիվանդի դրությունն անհուսալի լիներ, նրանք ապարդյուն ժամանակ չէին կորցնիլ... Անպատճառ, անպատճառ նրանք կփրկեն Վարվառեի կյանքը:

Եվ նա ստեպ ականջ էր դնում դեպի առանձնասենյակ, ուսկից թույլ կերպով լսվում էին վիճաբանողների ձայները:

Վերջապես, համախորհուրդն ավարտվեց: Ամենից առաջ դուրս եկավ Միսկարյանցը: Նրա հետևից դուրս եկան նաև մյուսները, ապա, Միրզախանյանցը, հուզված, այլայլված դեմքով, ականջների ծայրերր կարմրած:

Ծերունին ընդառաջ վազեց և, սեղանատանը հանդիպելով բժիշկներին, ձեռները առաջ պարզած, դողդոջուն ձայնով հարցրեց, արդյոք, փրկության միջոց մնում է: Բոլորը տատանվելով նայեցին միմյանց երեսին, բացի Միսկարյանցից, որ այսպիսի դեպքերում ճշմարտությունը թաքցնելու խոհեմությունից զուրկ էր:

Բժշկականությունը տկար է աստուծո կամքի առաջ, — ասաց նա դրական եղանակով, — դեղերն այսուհետև ավելորդ են, մնում է միայն, որ հիվանդին հանգիստ թողնեք:

Արտասանեց այս սարսափելի խոսքերն անգութ բժիշկը և իսկույն դուրս գնաց սենյակից, գլուխը թեթև շարժելով դեպի ծերունու կողմը, իսկ յուր արհեստակիցների վրա ձգելով արհամարհական հայացք:

Մինչ նա արագ-արագ հեռանում էր, ծերունին սենյակի մեջտեղում անշարժ, ապուշ դարձած, ողորմելի, այո, ողորմելի հայացքով նայում էր յուր շրջապատողներին: Անխի՜ղճ մարդիկ, ոչ ոք, ոչ ոք, չբողոքեց բժիշկ Միսկարյանցի անողոք դատավճոի դեմ: Եվ որքա՞ն ատելի էին անգութ էին նույն րոպեին բժիշկների անտարբեր դեմքերը թշվառ ծերունու աչքում...

Կեսօրվա չորս ժամն է. հիվանդի մահճակալի մոտ. Գլխի կողմում է այրի Նատալիան, իսկ ոտքի կողմում աղախինը:

Կես ժամ առաջ Վարվառեն անընդհատ խոսակցում էր այրիի հետ: Այժմ, աչքերր փակ, հանգիստ պառկած էր: Այրին, ծնոտը ձախ ձեռի ափին դրած և արմունկը հենած աթոռի մեջքին, մերթ նայում է հիվանդի, մերթ աղախնի երեսին, մերթ ոչ ոքի ու ո՛չ մի բանի վրա չի նայում, և նրա անորոշ հայացքը թափառում է այս ու այն կողմ:

Դռները բացվում են, ներս է մտնում ծերունին, նայում է այրիի երեսին, նայում է աղախնի երեսին և հուշիկ քայլերով ուզում է մոտենալ հիվանդին:

Արթո՞ւն է, — հարցնում է նա շշնջյունով:

Այրին ձեոը դնելով բերանին, զգուշացնում է, որ նա չխոսի: Հիվանդը քնած է:

Ծերունին մանկական խոնարհությամբ հեռանում է մահճակալի մոտից, նստում է սենյակի անկյունում, ձեռները դնում է ծնկների վրա և գլուխր թեքում կրծք»ին: Ոլրեմն, մահն անխուսափելի է. այսօր թե վաղը, ուշ թե կանուխ, նա զրկվելու է յուր միակ և վերջին մխիթարությունից: Վարվառեն մեռնելու է:

Մեռնելո՜ւ է, — կրկնում է ծերունին, մի զորեղ ցնցում գործելով, և նայում է մահճակալի կողմը:

Այրին ու աղախինը միևնույն դրության մեջ լուռ նստտած են, ինչպես երկու անշարժ իստուկաններ: Հիվանդի հորդոր շնչառության ձայնր որոշ հասնում է ծերունու ականջին, և նա լսում է միմիայն այդ շնչառությունը: Նրան թվում է, որ հետզհետե այն թուլանում է, երբեմն բոլորովին անլռելի է դաոնում: Այդ վայրկյանին նա, տեղից քիչ բարձրանալով, նայում է աղջկա մեռելագույն դեմքին: Հանկարծ հիվանդն երկարատև հառաչում է, գլուխը շարժում է դեպի այրիի կողմն և զարթնում...

Ամենքը սթափվում են իրանց անշարժությունից: Ծերունին մոտենում է, ձեռը մեղմիկ դնում է աղջկա ձեռի վրա և սկսում է խոսել նրա հետ: Հիվանդը մտիկ է տալիս նրա հրեսին անթարթ աչքերով: Սարսափելի և գերբնական հայացք: Վարվառեի աչքերն, այն խոշոր, կենսալի, մելամաղձոտ աչքերը, մի տարօրինակ ազդեցություն են ստացել, բիբերն ապակու պես փայլում են, իսկ սպիտակուցն ավելի սպիտակել է և, կարծես, ոսկորի պես կարծրացել:

Ծերունին երկյուղածությամբ նայում է այրիի երեսին: Սա շոշափում է Վարվառեի ոտներր, ձեռով խորհրդավոր նշան է անում և շտապով վազում դուրս:

Մի բաժակ կաթն, — լսում է ծերունին Վարվառեի ձայնըմի ձայն, որ, կարծես, անդունդի խորքից էգալիս:

Ծերունին կաթով լի բաժակը մոտեցնում է աղջկա բերանին: Նա մի քանի կաթիլ խմում է ու բաժակը զզվանքով հեռացնում իրանից, արտասանելով:

Դա ջուր է:

Մահվան առաջին հաղթությունը. նա արդեն սպանել է հիվանդի հինգ զգայարանքներից մեկըճաշակը:

Վա՛րիա, — գոչում է ծերունին բոլորովին հուսահատված և թեքվում է, որ համբուրի դստեր պարզ-հողագույն ճակատը:

Վարվաոեն, լուռ, ձեռները տարածում է աջ ու ձախ: Հայրը և դուստրը համբուրվում են:

Երկար և երկար ժամանակ ծերունին չի բաժանվում աղջկանից, մինչև որ մեկը բռնում է նրա թևից:

Ծերունին հետ է նայում և տեսնում է սևազգեստ, բարձրահասակ, սպիտակ միրուքով անձնավորության, որ ինչ-որ շշնջալով նրա ականջին, աշխատում է հեռացնել նրան մահճակալի մոտից:

Քահանայի հետևից ներս է մտնում այրին, իսկ այրիի հետևից Կատոն:

Խորհրդավոր լռությունը տիրում է: Լսվում է միայն քահանայի միահնչյուն, մռայլ և անտարբեր ձայնը:

Նույն միջոցին աննկատելի ներս է մտնում մեկն, անցնում է և կանգ առնում սենյակի դատարկ անկյունում, Մինաս Կիրիլլիչի հետևում: Օրն անցել է, սենյակում մութն է, այնպես, որ նորեկը կարող է աննկատելի մնալ: Բայց ներկա են Կատոյի սրատես աչքերը: Կատոն, որին Վարվառեի մահվան անկողնի մոտ բերողն ավելի բուռն հետաքրքրությունն է, քան վշտակցությունը, մի փոքր առաջ է գալիս, արդյոք, ներս մտնողը նա՞ է: — Այո, նա է:

Քահանան վերջացնում է հաղորդությունր, մասնատուփը դնում է գրպանը և մոտենում է ծերունուն, որ նրան մխիթարի: Բայց մինչ նրա մի խոսք արտասանելը, ծերունին հետ է նայում, և մի վայրկյանում նրա խորին վշտերից բութ արտահայտություն ստացած դեմքն այլայլվում է: Նրա աչքերը փայլում են կատաղի հրով, բռունցքներն ակամա սեղմվում են, շրթունքներն սկսում են դողալ: Նա անզգայաբար մի քանի քայլ առաջ է դնում և, ատամները կրճտելով արտասանում է, — Անզգա՛մ

Բայց Ռոստամյանն արդեն կանգնած է մահճակալի մոտ: Ավելի խղճալի պատկեր դժվար է երևակայել, քան այդ գունասպառ, նիհար, քրքրված և ճակատի վրա անկանոն կերպով սփռված կեղտոտ մազերով, դեմքի ապուշ արտահայտությամբ, աչքերի անիմաստ փայլով երիտասարդը: Որպես յուր երկարատև կապանքը նոր խորտակած կատաղի գազան, որ ազատության առաջին վայրկյանին չի կարող սթափվել, կանգնած է նա անշարժ, իմաստազուրկ աչքերը հառած Վարվառեի փակ աչքերին: Քահանան սարսափելով հետ է քաշվում, Կատոն երկյուղից մի թույլ ճիչ է արձակում, այրին տեղից բարձրանում է, հիվանդն աչքերր բաց է անում, մտիկ անում: Ծերունին բոնում է այցելուի թևից: Վերջինը մի քանի վայրկյան տատանվում է աջ ու ձախ, երկու անգամ բացականչում է Վարվառե, Վարվառե և չոքում է մահճակալի առջև:

Կարծես, մոռանալով, որ կանգնած է մահամերձ դստեր մահճակալի մոտ, ծերունին ուժգին բռնում է երիատասարդի օձիքից: Նավն վայրկյանին Վարվառեն յուր կիսամար աչքերը հառում է հոր երեսին: Բոլոր ներկա եղողները շվարած հետևում են լուռ, տարօրինակ տեսարանին, նկատում են աղջկա հայացքը, բայց ոչ ոք չի հասկանում, արդյոք, նա հանդիմանում է հորը, թե խնդրում է ձեռք չտալ ծնկաչոք ողբողին: Միայն ծերունու ձեռները թուլանում են. նա բաց է թողնում Ռոստամյանին:

Մահամերձ դստեր վերջին հայացքր թափանցում է նրս սրտի խորքը, որ այնտեղ մնա առ միշտ, որպես մեզապարտ հոր հավիտենական ընկեր

Պարզ է, որ Վարվաոեն ճանաչում է Ռոստամյանին: Եվ քանի մի վայրկյան նրա արյունաքամ, սպիտակ մեղրամոմի գույն ընդունած շրթունքները շարժվում են, անմիտ հայացքը բևեռվում է վերջինի դեմքին: Այնուհետև երեսը կրկին դարձնում է դեպի պատը, աչքերը փակում է, և այս անգամ... հավիտյան... Այրին յուր ձեռի թաշկինակը սեղմում է նրա աչքերին, ապա նույն թաշկինակով կապում է ծնոտը...

Հետևյալ օրը շաբաթ էր: Վարվառեի թաղումը հետաձգեցին կիրակի օրվան: Մինաս Կիրիլլիչն իբրև պանդուխտ, Թիֆլիսում բարեկամներ և. ազգականներ չուներ: Նրա դստեր թաղման հանդեսին, բացի ընդամենը չորս հոգուց, ուրիշ ո՛»վ պիտի մասնակցեր մի հասարակ օր: Այնինչ, կիրակին տոն օր է. բարեպաշտ մարդիկ թեև շատ քիչ թվով, բայց և այնպես այդ օրն են միայն եկեղեցի գալիս: Եթե չեն լինի այնպիսի մարդասերներ, որ պանդխտի դագաղն ուղեկցեն մինչև Խոջիվանքի գերեզմանատուն, գոնե եկեղեցին շատ էլ դատարկ չի լինիլ պատարագի ժամանակ:

Այսպես էր մտածում այրի Նատալիան, որին ծերունին խնդրել էր կարգադրել այնպես, ինչպես ինքը կամենում է և ինչպես պահանջում են տեղային ավանդությունները:

Առավոտյան տասը ժամին դիակր տարան եկեղեցի: Այդտեղ բավական թվով հանդիսականներ կային, որոնցից շատ քչերն Էին լսել Քիրիշչիև ազգանունը: Կանանց դասի առջև կանգնած Էին այրի Նատալիան և աղջիկը: Պատարագեց հետո, երբ սկսեցին հոգեհանգիստը, այրին արտասվեց: Շատ կանայք հետաքրքրվեցին, թե ինչու է նա արտասվում և ով է հանգուցյալը: Կատոն մեջ մտավ և սկսեց պատմել հանգուցյալի մասին, հարկավ, չմոռանալով հիշել և՛ Ռոստամյանի անունը: Պառավները ցավակցություն արտահայտեցին և կամեցան տեսնել հանգուցյալի դժբախտ հորը: Կատոն ցույց տվեց: Ծերունին, ձեռները կրծքին դրած, գլուխը աջ ուսին թեքած, կանգնած էր քահանաների շարքում, աչքերը հառած դագաղի վրա: Նա չէր լալիս և ոչ էլ անգամ հառաչում: Արտասուքը վաղուց չորացել էր նրա աչքերում

Երբ Կատոն հիշում էր հանգուցյալի կյանքի վերջին անցքերը, երիտասարդ կանայք, գլուխները վշտակցությամբ աջ ու ձախ շարժելով, հառաչում էին: Մեկը մինչև անգամ արտասվեց և խնդրեց Կատոյին, որ ցույց տա Ռոստամյանին: Կատոն աչքերով որոնեց երիտասարդին: Ռոստամյանր չէր երևում:

Պատարագը վերջացավ, դագաղը դուրս տարան: Այրիի պատվերով, Բեզիրգանովը հրավիրել էր համքարների երկու խումբ, բերել էր տվել քաղաքի ամենաընտիր դիակառքը, դագաղր լցնել էր տվել վարդերով, խուփը զարդսարել էր տվել թարմ ծաղիկներով: Մի խոսքով, այրին աշխատել էր, որ թաղումը շատ էլ անշուք չլինի:

Կանայք ցրվեցին իրանց տները: Այրին անթիվ անգամ համբուրեց հանգուցյալին, հեկեկաց և, կարծես, չէր ուզում բաժանվել նրանից, որպես թե յուր հարազատ զավակը լիներ: Կատոն նույնպես համբուրեց Վարվառեի դիակը, արտասվեց նա, թե չէ, բայց, նայելով աջ ու ձախ, աչթերը ծածկեց յուր ձեռի գեղեցիկ բատիստյա թաշկինակով

Բարեպաշտ մարդիկ դագաղը մի փոքր տեղ ուղեկցեցին և, շուտով հոգնելով, երեսները խաչակնքեցին ու հետ դարձան:

Օրը պարզ էր, եղանակը բավական զով, գիշերը հորդառատ անձրև էր եկել, և օդն այնպես մաքուր էր, որպես միայն լինում է աշնանը:

Ծերունին ինքն էր ընտրել Խոջիվանքի դերեզմանատունը և անձամբ նշանակել էր յուր դստեր գերեզմանի տեղը, մի փոքր հեռու մյուս գերեզմաններից, պարսպի մոտ:

Դագաղը դրեցին նորավար գերեզմանի խոնավ հողի վրա, վերջին հոգեհանգիստը կատարվեց: Իսկ ծերունին դարձյալ չէր լալիս, նա նույն դրության մեջ, ինչպես եկեղեցում, կանգնած էր անշարժ, դարձյալ աչքերը հառած հանգուցյալի երեսին: Կարծես նա ոչինչ չէր զգում, ոչինչ չէր նկատում և չգիտեր թե ինչ է կատարվում յուր շուրջը:

Քահանաները լռեցին. նրանցից մեկր, խաչի ծայրը դնելով ծերունու ձեռի վրա, ինչ-որ ասաց և ցույց ավհց դագաղը: Հայրը վերջին անգամ պիտի համբուրեր յուր միակ զավակի սառը դիակը: Եվ նա համբուրեց: Հետո դագաղր ցած իջեցրին, քահանաները դարձյալ սկսեցին երգել: Հետո ծերունուն, առաջարկեցին մի բուռն հող վերցնել, քահանան ինչ-որ կարդաց, խաչակնքեց և, ծերունին հողր սփռեց դագաղի մեջ... աղջկա երեսին: Այնուհետև նա վերցրեց երկրորդ բուռը, հետո երրորդն, և այդ րոպեին համքարների մեջ մի թեթև իրարանցում ընկավ:

Ես ասո՞ւմ էի, ես ասո՞ւմ էի, որ ավազակները նրան հավւշտակել են, որ ուղում են սպանել: Իսկ նրանք ինձ չէին թողնում, որ գամ և ազատեմ նրան...

Այսպես գոչելով, առաջ վազեց մեկն և թուլացած ոչ թե չոքեց, այլ միանգամայն ընկավ դագաղի մոտ: Ամենքն ապշած նայեցին միմյանց: Բեղիրգանովը, ձեռով ցույց աալով յուր ճակատը, աչքունքով մի նշան արավ քահանաներին, հետո մոտեցավ և ուժով նորեկին բաժանեց դագաղից:

Հագուստը մի քանի տեղ պատառոտված, վարտիկի ծնկները փոշոտ, գլուխը բաց, երեսը գունաթափ, մազերը քրքրված, մեջտեղ կանգնած էր... Ռոստամյանը, անշարժ հայացքը հառած դեպի գերեզմանի խորքը, ուր հետզհետե նրա աչքերից անհետանում էր Վարվաոեի դագաղը...

Այլևս ծերունին կարողություն չուներ կատաղելու: Բայց երբ հանկարծակի նայեց Ռոստամյանի երեսին և երբ տեսավ նրա աչքերի անմիտ, սարսափելի և միևնույն ժամանակ, խղճալի փայլըերեսը հետ դարձրեց:

Այո, այդ արդեն խելագարի հայացք էր և ծերունու համար նույնքան ազդու, նույնքան նրա սրտի խորքը թափանցող, որքան դստեր վերջին հայացքը...

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 Следующая Конец