Շիրվանզադե Ալեքսանդր՝   Արամբին

Ի՛նչ ուզում ես, ասա, Կատո, — խոսեց այրին, գլուխը տրտմությամբ շարժելով, — դու չպիտի այդ բանն անեիր. Ինչ քո գործն էր:

Ա՛խ, մամա, դու էլ մի մեծ պատմություն շինեցիր իմ խոսքը: Ես խոմ իմ բերանով չեմ ասել, նա ինքը մտիկ տվեց երեսիս զարմացած, ես ծիծաղեցի, հասկացավ: Առանց ինձ էլ նա պիտի հասկանար, դեմ ու դեմ ինքը պատահեց Ռոստամյանին, որ կույր էլ լիներ, պիտի իմանար, թե ինչ է պատահել յուր տանը: էհ, ի՜նչ եմ ասում, հիմա ամբողջ Թիֆլիսին է հայտնի:

Անիծվի Թիֆլիսդգոչեց այրին սրտմտությամբ: — Ո՞վ այսպես շուտ հռչակեց:

Ա՛յ բան, ա՞յդ ինչ ասել է. Թիֆլիսն ի՞նչ մեղք ունե: Օտար քաղաքներից կռոներր գալիս են, թիֆլիսեցիների անունը խայտառակում ու էլի Թիֆլի՞սն է մեղավոր: Շատ լավ են անում, որ խոսում են, ես էլ եմ խոսում:

Այս ասելով, Կատոն մանրիկ քայլերով հետ ու առաջ էր գնում: Երբեմն նա կանգ էր առնում պատին քաշ արած բարձր հայելու առջև և, կոտրատվելով, նայում էր յուր բարձրադիր «տուրնյուրին», որ նրա կազմվածքին տալիս էր փըքված սիրամարգի տեսք:

Դու էլի լինո՞ւմ ես նրանց մոտ, մամա, — հարցրեց նա հանկարծ:

Լինում եմ, բայց շատ քիչ:

Հըմ, ուրա՞խ է, թե՞ լաց է լինում այդ քո հրաշալի Վարվառա Մինաևնան:

Դու ծիծաղում ես, Կատո, բայց ծիծաղելի չէ, թե տեսնեսչես ճանաչիլ, ոտքի վրա մեռածի է նմանվում: Մի քանի օր հիվանդ պառկած էր, երեկ է վեր կացել: Ինքն ասում է — «ոչինչ», բայց չէ, շատ վատ է դրությունը: Գիտե՞ս, շուտով գնալու են Թիֆլիսից, — ավելացրեց բարեսիրտ այրին և հառաչեց:

էէ՛, ի՞նչ ես ասում: Ռոստամյանն իմանո՞ւմ է, որ սիրականին փախցնում են:

Ո՛վ գիտե, ինձ հետ նա չի խոսում, ամաչում է, ես ինքս էլ քաշվում եմ խոսք բանալու: է՛հ, Կատո, ճշմարիտ է, չեմ հավանում նրա արածը, բայց մեղքս գալիս է խեղճ տղին:

Այն օրից հետո քանի գնում, մաշվում է, ցերեկները տանը չի նստում, չորս օր իմ մոտ չճաշեց, հետո էլի սկսեց: Խե՛ղճ տղա...

Թող կորչի քո խեղճ տղան է՜է, — գոչեց Կատոն արհամարհանքով:

Պատշգամբի վրա երևաց Լազար Մակարիչր, մաքուր հագնված, զուգված, զարդարված, փայլուն «ցիլինդրը» գլխին, լայն կզակր նոր սափրած և սև հաստլիկ ընչացքը ոլորած:

Ահա, ես էլ եկա, բարով Նատալիա Պետրովնա, — գոլեց նա, ուրախ և զվարթ դեմքով ներս մտնելով, — Կատո՛, քեֆ արա, ամառանոցը վարձեցի Բորժոմում, կամքդ կատարվեց, այս ամառ այնտեղ ենք անցկացնում: Նատալիա Պետրովնա, դուք էլ պետք է գաք մեզ հետ:

Վարձեցի՜ր, — գոչեց Կսոոոն զայրացած, — քեզ ո՞վ ասաց, որ այդպես շտապես, կարելի է, ես Բորժոմ չէի ուզում գնալ, մի ուրիշ տեղ էի գնալու:

Հեր օրհնած, խոմ ինքդ ասացիր, որ Բորժոմում պիտի ապրենք այս ամառ:

Ասացի, բայց չասացի որ իսկույն վազես ու վարձես ապրիլ ամսին: Այս տարի Բորժոմ գնացողներից շատերն ուրիշ տեղեր են գնալու: Եթե նրանք չգնան, ինչի՞ս է պետք Բորժոմը:

Դե լավ, մեկը կգնա, մի ուրիշը կգա, մեր ինչ գործն է, մենք ամառանոց ենք գնում, խոմ մարդ տեսնելու չենք գնում:

Նատալիա Պետրովնան, որ այս խոսակցության ժամանակ լուռ նայում էր մերթ աղջկա, մերթ փեսայի երեսին, գլխով հավանական նշան արավ վերջինին:

Դու ինձ այն ասա, վարձել ու վերջացրե՞լ ես, փող տվե՞լ ես այս գլխից: — հարցրեց Կատոն:

Ամառանոցը Մախսուդովինն է, Մախսուդովն էլ իմ բարեկամն է, մեր խոսքը խոսք է, հետ չենք կանգնիլ:

Նո՛ւ, ուրեմն, եթե չուզեցիչենք գնալ, պրծավ, գնաց: Հիմա դու ինձ ասա, հենց դրա համա՛ր ես հետևիցս վազել, եկել, թե՞ ուրիշ գործ ունիս:

Ուրիշ էլ ի՞նչ գործ, առաջին անգամ քեզ Բորժոմ եմ տանում, քի՞չ բան է:

Ո՞վ է ասում, որ մեծ բան չէ, — ասաց Կատոն հեգնորեն, — բայց, ների՛ր, այժմ ես Բորժոմիդ համար մտածելու գլուխ չունիմ: Դու նստիր մամայի մոտ, ես իսկույն կգամ:

Ո՞ւր ես գնում, — հարցրեց Լազար Մակարիչր զարմացած:

Վաղը երգչուհի Սալավեևան գնում է, այսօր նա գա_ու է տիկին Սաթոյանի մոտ, ես ուզում եմ նրա հետ ծանոթանալ:

Պրծավ, գնաց, — արտասանեց Լազար Մակարիչը, հեգնաբար ժպտալով:

Ի՞նչ ես ուզում, ի՞նչ, — գոչեց Կատոն բարկացած, աչքերի բիբերը սաստիկ խաղացնելով:

Ուզում եմ, որ որտեղ գնում ես, ինձ հետ գնաս, — պատասխանեց Լազար Մակարիչը դարձյալ կատակի ձևով: — ես խանդոտ եմ, հասկանո՞ւմ ես, — ավելացրեց նա նույն եղանակով:

Ասիացի, — գոչեց Կատոն, ծաղրելով, — այդ էր պակաս, որ հետևիցս ընկած, տանես ինձ այստեղ ու այնտեղ: Բան ասաց, խանդոտ եմ. վաղն էլ կասես, հավլաբարցու պես, թե տանը նստիր ու մի դուրս գնար: Ամաչի՛ր, ամաչի՛ր, Լազրո, լսողներն ի՞նչ կասեն: Այն հին ժամանակներն էր, որ մարդը կնոջ գլխի տերն էր, հիմա ուրիշ ժամանակ է, հասկանո՞ւմ ես:

Դրուստն ասեմ, ինձ համար հին ժամանակները հիմիկվանից շատ ու շատ լավ էին:

Կատոն աչքերի բիբերն ավելի կատաղի ոլորեց դեպի ամուսնու կողմը:

Ի՞նչ... ես կալատոզի, դաբաղի, թե՞ կոշկակարի աղջիկ եմ քեզ համար, — գոչեց նա վրդովված: — Ափսոս... դու էլ, այ, այնպիսի կնիկ պիտի ունենայիր, քեզ խրատեր, — ավելացրեց նա, գլուխը խորհրդավոր կերպով շարժելով դեպի հարևան բնակարանի կողմր, — խոմ խեղճ մարդն աղջկանից չէր հեռանում, տեսա՞ր ինչ արավ:

Դե լավ, հերիք է, Կատո, — մեջ մտավ այրի Նատալիան, խրատելով յուր աղջկան, — նա քեզ խոմ մի բան չասաց, հանաք արավ:

Թող մյուս անգամ քաղաքավարի հանաք անի, — ասաց տիկինը հանդիմանական եղանակով, — թե չէ, դու էլ կկարծես, թե ես երկար թրև եմ գալիս դրսերում: Գնա՛նք, — դարձավ նա ամուսնուն, — գնա՛նք, մի քիչ կառքով ման գանք, հետո տասներկու ժամին ինձ կտանես տիկին Սաթոյանի տունը:

Աղջիկն ու փեսան դուրս գնալուց հետո, այրին մի երկար հառաչանք արձակեց կրծքից և ինքն իրան արտասանեց.

Երանի թե դուք մինչև մահ հաշտ մնաք:

Մի քանի ժամ անցած, Պետրեն՝ այրիի ծառան, սկսեց ճաշի սեղանը պատրաստել: Առավոտյան Ռոստամյանը այրիի հարցին պատասխանել էր, թե տանն է ճաշելու, բայց արդեն երրորդ ժամն էր, նա դեռ չէր վերադարձել տուն: Վերջապես, նա եկավ, և այրին անմիջապես հրավիրեց նրան ճաշի:

Ռոստամյանը հոգնած էր, քրտնած, կոշիկներն և վարտիկի եզերքր փոշոտ:

Շա՞տ եք ման եկել, — հարցրեց այրին:

Գնացել էի հեռու, քաղաքից դուրս, — պատասխանեց Ռոստամյանը հոգնած ձայնով:

Նա սկսեց շտապով ճաշել: Այրին ագահությամբ դիտում էր նրա դեմքը գաղտնի կերպով: Թվում էր նրան, որ յուր երիտասարդ բնակիչը վերջին օրերը ոչ միայն նիհարել է, այլև ծերացել: Արդարև, նրա լայն ճակատի կողմերում, քունքերի մազերի մեջ ճերմակների թիվը, կարծես, ավելացել էր: Բերանի անկյունների խորշերը մի փոքր ևս խորն էին ընկել, իսկ կարճ խուզած նոսր միրուքն ավելի նկատելի էր կացուցանում նրա նիհարությունը:

Ճաշից հետո, Ռոստամյանը, հակառակ սովորականին, մնաց այրի Նատալիայի մոտ: Նա նստեց թախտի վրա, ծխախոտը ձեռին: Այրին զգում էր, որ նա բան ունի ասելու: Իրավ, Ռոստամյանը մտադիր էր յուր բարեսիրտ տանտիկնոջ հետ խոսակցություն բանալու... Վարվառեի մասին: Այն նշանավոր օրից հետո անցել էր ամբողջ տասներեք օր, իսկ Ռոստամյանը տակավին չէր տեսել Վարվառեին: Հինգ-վեց օր շարունակ նա ցերեկները թափառում էր դրսերում: Վերջը նրա համբերությունր սպառվեց, և նա վճռեց անպատճառ տեսակցել Վարվառեի հետ: Իսկ Վարվառեն չէր երևում ո՛չ պատշգամբի վրա և ո՛չ լուսամուտների առջև: Ի՞նչ պատահեց արդյոք, մի գուցե հիվանդ է: Երևի հիվանդ է, եթե ոչ գոնե կերևար դրսում: Միայն մի անգամ Ռոստամյանը կանթեղի լուսով նշմարեց Վարվառեին լուսամուտի առջև, բայց նրա կասկածը չփարատվեց հիվանդության մասին:

Մի թեթև կողմնակի խոսակցությունից հետո, Ռոստամյանր հաջողություն ունեցավ այրիի հետ խոսք բանալու յուր ցանկալի առարկայի մասին: Նա շատ լավ գիտեր, որ այրիին ամեն ինչ հայտնի է, բայց դեռևս չէր համարձակվում նրա հետ պարզ խոսել: Իսկ այրին քաղաքավարությամբ լռություն էր պահում խորհրդավոր հարցի մասին:

Մինաս Կիրիլլիչն էլ չի երևում, — ասաց Ռոստամյանը կեղծ անտարբերությամբ:

Ինչո՛ւ, — պատասխանեց այրին, — մեկ-մեկ դուրս է գալիս տնից:

Դուք գնո՛ւմ եք այնտեղ, — առաջ տարավ Ռոստամյանր յուր խոսքը նույն անտարբերությամբ:

Երեկ այնտեղ էի:

Հիվանդ խոմ չե՞ն:

Այս հարցը բաց արավ այրի Նատալիայի լեզուն: Նա, հառաչելով, տնքտնքալով, սկսեց նկարագրել յուր կենողների դրությունը: Հայրը խիստ տխուր է, իսկ աղջիկը ոչ հիվանդ է հիվանդի պես, ոչ էլ առողջ: Բայց այս վերջին օրերը Վարվառեն մի գլուխ մաշվում է:

Պառկա՞ծ է, — հարցրեց Ռոստամյանը դեռևս զսպելով իրան:

Մի քանի օր պառկած էր, բայց հիմա ոտքի է: Ռոստամյանը ներքին հուզմունքից շրթունքը կծեց:

Երեկ Մինաս Կիրիլլիչը ինձ հայտնեց, որ շուտով դուրս են գալու իմ տնից, — շարունակեց այրին:

Նոր բնակարա՞ն են տեղափոխվում, — հարցրեց Ռոստամ յանը:

Ոչ, գնում են, Ստեփան Գրիգորիչ: — Ո՞ւր:

Չեմ իմանում: Չեն ուզում, որ Թիֆլիսում մնան:

Ե՞րբ են գնալու, — հարցրեց Ռոստամյանը հազիվհազ կարողանալով ընդունել այդ անսպասելի հարվածը:

Դեռ հայտնի չէ. Մինաս Կիրիլլիչը որտեղից որ է, փող պիտի ստանա. հենց որ ստացավ, կգնան: Բայց, ավելացրեց այրին, գլուխը խորհրդավոր կերպով շարժելով, — դժվար թե շուտով կարողանան գնալ: Բժիշկն ասել է, որ Վարվառեն այժմ չի կարող երկար ճանապարհորդություն անել... վնաս է...

Ռոստամյանը գունաթափվեց: Այդպես, ուրեմն, նա բժշկվում է, կնշանակեիսկապես հիվանդ է և գուցեվտանգավոր: Այլևս Ռոստամյանը չշարունակեց յուր հարց ու փորձը. նա խոսակցության նյութը փոխեց, մի քանի րոպե ևս մնաց և հետո գնաց յուր սենյակը:

Շտապով նստելով սեղանի մոտ, նա սկսեց գրել մի նամակ Վարվառեի անունով: Նա աղերսում էր Վարվառեինթույլ տալ մի կերպ, գեթ մի կես ժամով տեսնվել նրա հետ: Նամակը վերջացրեց, ծրարեց, մնում էր ուղարկելու միջոցը գտնել: Ռոստամյանը նախ մտածեց փոստով ուղարկել, բայց այդ կասկածելի մի միջոց էր. նամակր կարող էր անցնել Սինաս Կիրիլլիչի ձեռքը, այնուհետև հետևանքը պարզ էր: Երկու ամբողջ օր, նամակը գրպանում, Ռոստամյանը դարս էր գնում և ներս գալիս: Երրորդ օրն, առավոտը նա տեսավ, որ ծերունին դուրս գնաց: Նա լուսամուտից նայեց ծերունու հետևից և երբ վերջինն անհայտացավ, նա դուրս եկավ պատշգամբ: Մատրենան ստեպ-ստեպ անց ու դարձ էր անում խոհանոցից դեպի սենյակներն և հետ: Ռոստամյանր որսաց հարմար վայրկյան և մատով կանչեց պառավին յուր մոտ:

Մատրենա, քեզ մի խնդիր ունիմ, պիտի կատարես, — ասաց նա, աղախնին տանելով պատշգամբի անկյունը:

Հրամայեցե՛ք, — ասաց ռուս պառավը, ուրախանալով, որ մի այնպիսի երիտասարդ գեղեցիկ պարոն խնդիր ունի դեպի նա:

Ահա, այս թուղթը հենց այս րոպեիս հասցրու Վարվառա Մինաևնային: Բայց ոչ ոք չիմանա: Բռնի՛ր:

Այս ասելով, Ռոստամյանը պառավի մի ափում սեղմեց ծրարը, մյուսում մի թղթադրամ: Պառավն երկմտությամբ նայեց նրա երեսին և անշարժ մնաց:

Դեհ, գնա , ոչ ոք չիմանա, հասկանո՞ւմ ես, ոչ ոք:

Պառավը խորհրդավոր կերպով այս ու այն կողմ նայեց և քայլերն ուղղեց դեպի յուր տիրուհու սենյակը:

Ռոստամյանը մտավ ներս, երեսնիվայր պառկեց անկողնու վրա և խորասուզվեց մտածողության մեջ: Ի՞նչ կպատասխանե, արդյոք, Վարվառեն կընդունե՞ իրեն, թե՞ ոչ, և ի՞նչպես կընդունե, ո՞րտեղ: Յուր տան մեջչի կարող, Մինաս Կիրիլլիչն արթուն պահնորդի պես հսկում է, այժմ յուր աղջկա յուրաքանչյուր քայլր և միայն հսկում է, թե՛ տանջում է նրան յուր հարց ու փորձով, թե՛ նախատում է առավոտ ու երեկո կամ գուցե ավելի խիստ է վարվում կամ գուցե, յուր աղջկա համարձակությունը պատմելու համար, բարբարոսական միջոցներ է գործադրում: Արդյոք, մի մարդ, որի մեջ պատվասիրությունր հիվանդություն է դարձել, կարո՞ղ է զսպել յուր կատաղությունը հարազատ դստեր դեմ, երբ այդ դստեր վարմունքը նա այնչափ դատապարտելի, այնչափ հանցավոր է համարում: — Ո՛չ, ամենևին: Նա չարաչար կպատժի հանցավորին: Եվ նա ուրիշ կերպ չի կարող վարվել, քանի որ այս է պահանջում նրա աշխարհայացքը, նրան շրջապատող ամբոխը: Ամբոխը, որի կարծիքի առջև Մինաս Կիրիլլիչը դողում է, սարսափում է, ստրկանում է մինչև գետին: Ինչո՞ւ, որովհետև նա է նրա միակ անսխալ դատավորը, նա է նրա մտքի և սրտի ղեկավարը: Սեփական խիղճը, խելքի ինքնուրույնությունը մի կրավորական տարր է նրա մեջ, որ ենթարկված է ուրիշների հայացքներին: Այո, զարհուրելի է հանրության բարոյական լուծր մեկի վրա. նա մի բռնակալ է, որ անհատի մեջ անզգայաբար ջնջում, ոչնչացնում է ամենայն մի ինքնուրույնություն: Ահա ինչու, երբ մի անհատ հանդգնում է ընդդիմանալ այդ հանրային բռնակալության, ամբոխը մատնացույց է անում նրա վրա, գռռալով.

Ահա հանցավորը, որին պիտի պատժել, ահա խելագարը, որի ոտները և ձեռները պիտի շղթայել, պատժեցե՛ք, խեղդեցե՛ք, դո՛ւրս գցեցեք ձեր շրջանից, որովհետև նա համարձակվում է բողոքել մեր նախապաշարմունքների և սնահավատության դեմ...

Կո՛ւյր մոլեռանդ դատավոր, որ միշտ ուղեղի մի կողմովն է խորհում և դատում: Իրավունք ունի: Թո՛ղ դատի և դատապարտի, բայց ո՞չ ապաքեն օրենքներն ևս անհատներն են ստեղծում, ո՞չ ապաքեն եղել է ժամանակ, որ ներկա ավանդություններից շատերը, շատ շատերը բացառություն և դատապարտելի բացառություն Էին համարվում և նույնպես պատմվում Էին ամբոխի կողմից: Եվ միթե միևնույն այս դեպքում այն, ինչ որ համարվում է այժմ հանցանք, ապագայում չպե՞տք է դառնա օրենք: Մի՞թե մի ոք կարո՞ղ է դադարեցնել բնության անընդհատ շարժվող մեքենայի անիվը ...

Այս մտքերի ծանրության ներքո Ռոստամյանը ոտքի կանգնեց, նայեց դեպի գավիթ: Արդեն անցել էր մի ամբողջ մամ, բայց Վարվառեից պատասխան չկար: Յուրաքանչյուր րոպե նա սպասում էր աղախնին: Անցավ երկու, երեք ժամ ևս. պատասխան չկար: Տիրեց տխուր երեկոն: Գավթում արդեն մութն էր, իսկ Վարվառեի պատուհանում լույս չէր երևում: Ի՞նչ անել, ո՞ւմ դիմել: Մի՞թե Վարվառեն այնքան հիվանդ է, որ չի կարող գեթ մի քանի տող պատասխան գրել: Մի գուցե նա չի ուզում պատասխանել... մի գուցե վճռել է... մոռացության տալ: Շատ հավանական է, չէ՞ որ նա «սիրում է հորը»:

Գիշերվա կիսին մոտ էր, այնինչ Ռոստամյանը, դռները բաց թողած, անցուդարձ էր անում պատշգամբի կողմի սենյակում: Նա դեռ հույս ուներ մի լուր ստանալու... մերթ ընդ մերթ դուրս էր գալիս պատշգամբ, հուսալով մի կերպ հանդիպել ռուս աղախնին: Բայց խոհանոցի ճրագն ևս վաղուց հանգցրած էր: Պատշգամբի վրա տիրում էր մի հուսահատիչ խաղաղություն: Մռայլ խավարն ահ էր ազդում նրա վրա. նրա սիրտը, կարծես, գուշակում էր մի նոր դժբախտություն: Թվում էր նրան, որ չար օրհասն արդեն հավիտյան զրկել է նրան Վարվառեի տեսությունից: Եվ այլևս հույս չուներ մի լուր ստանալու: Ուստի դռները ծածկեց, հագուստը հանեց և պառկեց անկողին:

Տաժանելի էր այդ գիշերը նրա համար: Ներկան և ապագան մի անթափանցելի քաոս էին ներկայացնում նրա առջև: Ի՞նչպես պատահեց այդ բոլորն, ի՞նչպես հղացավ նրա մեջ և զարգացավ այդ զգացմունքը: Չէ՞ որ կար ժամանակ, երբ նրան ծիծաղելի կթվար, եթե մեկը գուշակեր նրա այն դրությունը, որի մեջ գտնվում է այժմ: Այո՛, կյանքը մի նրբիմաստ, անվերծանելի երևույթ է. որքան խորն ես թափանցում նրա մեջ, այնքան նա գաղտնախորհուրդ է դառնում: Կարո՞ղ էր նա երեք ամիս առաջ երևակայել, թե յուր խաղաղ, անդորր, միատեսակ և ձանձրալի դրությունն այսպես արմատապես պիտի փոխվի: Եվ ի՞նչ է այս զգացմունքը. ի՞նչ մի աներևույթ զորություն է, որ այնքան բռնակալ է և անհաղթելի: Սիրել և չհուսալ, որ երբևիցե կարող ես վայելելոչ, սրանից ավելի ծանր տանջանք երևակայել անհնարին է: Չարչարված նյարդերին գեթ մի երկու ժամ հանգիստ տալու համար, Ռոստամյանն աշխատում էր մոռանալ յուր ծանր մտքերըչմտածել բոլորովին կամ մտածել այլ բաների վրա: Եվ բորբոքված երևակայությունը քանի մի րոպե նրան, ներկայից անջատելով, տարավ դեպի հեռու, դեպի յուր խորին անցյալը: Հիշեց նա յուր մայրենի քաղաքն, յուր ծնողներին, յուր մանկությունը: Ահավասիկ նրանց աղքատիկ տունն, ահա այն ընդարձակ գավիթն, ուր նա ծառերի ստվերում խաղում էր յուր միակ քրոջ հետ, որ այժմ ամուսնացած է և ապրում է մի գավառական քաղաքում, և յուր կրտսեր եղբոր հետ, որ մեռավ մանուկ հասակում: Ահա նրա նիհար, աղքատության լուծի ներքո տանջված, գեզեցկադեմ մայրը, ահա նրա, արդեն ալեխառն մազերով, միջահասակ, բուն ասիական հագուստով հայրր, որ յուր ամուսնուց ամբողջ քսան տարով մեծ էր: Ո՛րքան մոլեռանդ քրիստոնյա էր այդ մարդըառավոտ և երեկո եկեղեցի հաճախող, սուրբ գրքերի ընթերցանությամբ հափշտակվող: Ռոստամյանը մտաբերեց և՛ այն ձմեռային երեկոները, երբ մի կողմում մայրը գլուխը քաշ կար էր անում, մյուս կողմում հայրը, պատի տակ ծալապատիկ նստած, մեջքը բարձին թեքած, ավետարան կամ աստվածաշունչ էր կարդում բարձրաձայն: Իսկ ինքն ու քույրը սենյակի մի անկյունում դաս էին սովորում կամ խաղում էին: Երբեմն նա թողնում էր դասը, նստում էր հոր մոտ և լսում էր նրան: Նա այժմ ևս պարզ հիշում է հանգուցյալի անհողդողդ, միահնչյուն ձայնը, որ մերթ ցածրանում էր և մերթ բարձրանում, այն ժամանակ, երբ նա կարդում էր աստվածաշնչի ոգևորիչ հատվածները:

Հիշեց Ռոստամյանն այդ հատվածներից շատերը, հիշեց և այն դարձվածները, որոնք նրա ականջին հնչում էին ավելի հաճախ և որոնց հայրը կարդում էր խորհրդավոր ձայնով և առանձին շեշտելով:

Հանկարծ նա սարսափած վեր թռավ անկողնուց և նստեց:

«Ընդ, առնակնոջ ամենևին մի՛ նստեր», — արտասանեց ինքն իրան:

Ապա նա, ձեռը դնելով ճակատ ի վրա, հիշեց և մի այլ դարձված.

«Կին արամբի ի կենդանի այր յուր կապյալ է օրինոք»:

Ահա ո՛րտեղ է սկիզբն և աղբյուրը, ահա ինչով պիտի արդարացի համարել Մինաս Կիրիլլիչի և մյուս բոլորի նախապաշարմունքները: Ինչո՞ւ մեղադրել նրան, ինչո՞ւ անվանել նրան բռնակալ մարդ, անխիղճ հայր:

Ինչո՞ւ, — կրկնեց Ռոստամյանը, — քանի որ ես եմ, որ հանդգնում եմ ջնջել այս դարավոր պատգամը:

Այո, հակառակորդը զորավոր է, անհաղթելի, դա դարավոր ավանդության և օրենքի անքակտելի կապանքն է... Այս վաղուց հայտնի է Ռոստամյանին: Բայց սուրբ գրքից հանգուցյալ հոր բերանով արտասանվաօ այդ պատգամը, որ նա այնպես պարզ հիշեց, մի առանձին երկյուղ էր ազդում նրա վրա: Երկար ժամանակ նա տանջվում էր անկողնի մեջ, իսկ առավոտյան լույսն արդեն սկսել էր թափանցել պատուհանից...

XII

Ուշաթափվելուց հետո, Վարվառեն նույն օրն ու գիշերը զգում էր սաստիկ գլխացավ: Գլխացավն անցավ, և նրա ամբողջ մարմնին տիրեց մի անսովոր թուլություն: Բայց նա ուշադրություն չէր դարձնում յուր տկարության վրա, թեև երբեմն երկար չէր կարողանում ոտքի վրա մնալ: Կյանքը, որ մի քանի օր առաջ այնքան հրապուրելի էր դարձել, այժմ երևում էր նրան մռայլ մառախուղով շրջապատված: Ապագան ոչինչ ուրախություն չէր ներշնչում սկսած այն րոպեից, երբ նա հայտնեց յուր հորը, թե համաձայն է հետևել նրանդուրս գալ Թիֆլիսից: Նա գիտեր, որ հոր վճիռն անդառնալի է. եթե ինքը չհամաձայնվի, ծերունին կթողնի նրան և կգնա միայնակ: Թե ո՛ւր կգնա, աստված գիտե, բայց Վարվառեն զգում էր միայն, որ այնուհետև այլևս չպիտի տեսնի հորը: Գործին մի այլ ընթացք տալայլևս անկարելի էր. մնում էր երկու ելքկամ հետևել հորը հագուրդ չստացած սիրո հավիտենական տանջանքը սրտում, կամ հետևել Ռոստամյանին և դառնալ հայրասպան: Երկար խորհելու ժամանակ չկար, պետք էր ընտրել այս երկու ճանապարհից մեկը, և նա վճռեց ընդունել առաջինըյուր տանջանքր:

Ո՛չ, երբեք սերն ինձ չի ստիպիլ ձեռք բարձրացնել ծերունի հորս վրա, — կրկնում էր Վարվառեն անդադար:

Եվ կրկնում էր ո՛չ թե հուսահատված մարդու այն անվեհերությամբ, որ արտահայտում էր խրոխտ, անդառնալի հաստատակամություն, այլ որպեսզի կարողանա յուր վճռին հավատարիմ մնալ մինչև վերջին սարսավւելի րոպեն: Դա մի տեսակ խրախույս էր, որ նա տալիս էր ինքն իրան, աշխատելով, հանուն որդիական սիրո և պարտաճանաչության, զսպել մի ավելի զորավոր սեր: Բայց եթե նա կարող էր վերջինի վրա մի վճռական հաղթություն գործել, զոհելով յուր երջանկությունը հոր պատվասիրությանն, ապա ի՞նչ անել մի զարհուրելի հանդիմանության դեմ: Դա Ռոստամյանի վշտահար պատկերն էր, որ, կանգնած նրա աչքերի առջև, վերջին հուսահատությամբ գոչում էր, «Իսկ ե՞ս, մի՞թե դու, որ այդքան ցավում ես մի ծերունու հանգստության համար, պիտի զոհե՞ս մի երիտասարդ կյանք»:

Ահա ինչու Վարվառեն, վճռած լինելով հետևել հորը, միևնույն ժամանակ, տակավին տատանման մեջ էր: Ի՞նչ կանի Ռոստամյանը, կարո՞ղ է կրել այդ հարվածը, կարո՞ղ է մոռանալ:

Այս մտքերից տանջվելով, Վարվառեն մի երեկո անցուդարձ էր անում յուր սենյակում, բարակ տնային չթյա հագուստով: Պատուհաններն ու դռները փակ էին, դրսում եղանակը հով էր, իսկ սենյակի մթնոլորտը ծանր էր և տաք: Նա բաց արավ փողոցի կողմի պատուհանի փեղկերից մինը, կանգնեց երեսը դեպի դուրս մի փոքր մաքուր օդ ներշնչելու: Փողոցային օդի հով հոսանքը թեթև շոշափեց նրա տաքացած գլուխն ու կիսաբաց կուրծքը, նա զգաց արթնացուցիչ զովություն:

Երեկոն դեռ այնքան ուշ չէր, լսվում էին ձիաքարշի զանգակների հնչյունները, հեռվում անցուդարձ անող կառքերի դղրդյունը և մարդկային խուլ ձայները: Իսկ ավելի հեռվից թույլ կերպով լսվում էր գարնանային հեղեղներից և լեռնային ձյուների հալոցից հորդացած Քուռ գետի սուր հոսանքը: Մի ինչ-որ գրավիչ և, միևնույն ժամանակ, ահավոր ազդեցություն էր անում Վարվառեի վրա ընթացող ջրի ձայնը, որ լսվում էր խավար մթնոլորտի մեջ: Բավական միջոց նա, անշարժ կանգնած, ականջ էր գնում այդ ձայնին: «Ո՛րքան դժբախտների կյանք է կլանել այդ Քուռը», — անցավ հանկարծ նրա մտքով: Նա գլուխը դուրս հանեց պատուհանից, որ այլ աղմուկների միջից ավելի որոշ լսի Քուռի հոսանքը: «Ի՛նչ սարսափելի ձայն ունե, շարունակեց նա յուր մտքում, ջրերը շատացել են, ալիքները պղտոր են և կատաղած... Սի րոպեում կարող են խեղդել... Ահա՛ որտեղ կարելի է հանգստություն գտնել: Մի րոպե, և ամեն ինչ կվերջանա»...

Նա դեռ ականջ էր գնում, մի վայրկյան նա մտիկ արավ դեպի վայր, փողոցի սալահատակին, որ հազիվ հազ երևում էր: «Ինչո՛ւ Քուռի մեջ. մահը այստեղ էլ հեռու չէ ինձանից, մի թեթև շարժում անեմ, և սալահատակի վրա կընկնի իմ անշնչացած դիակը»: Այդ վայրկյանին նրա գլուխը պտտեց, նա սարսափած հետ քաշվեց: Միևնույն վայրկյանին նա յուր մեջքի վրա զգաց մի սառնություն, և նրա մարմնով անցավ թեթև դողոց: Զով օդի ազդեցությունն էր այդ, որ մինչև այդ րոպեն ախորժելի էր նրա համար: Նա պատուհանի փեղկը ծածկեց և հեռացավ դեպի սենյակի ներսը:

Մի ժամ անցած, Վարվառեն մտավ անկողին: Տաք վերմակի ներքո մեջքի սառնությունն ավելի զգալի դարձավ, նա սկսեց դողալ: Երկու ամբողջ ժամ տենդից նրա ատամները սաստիկ զարկվում էին իրար: Հետո նա զգաց ախորժելի ջերմություն և թմրեց:

Առավոտը Վարվառեն, զարթնելով, կամեցավ հագուստը հագնել: Բայց դեռ անկողնից չբարձրացած, նրա գլուխը սաստիկ պտտեց, և նա անզորացած կրկին պառկեց: Ոտից ցգլուխ նա զգում էր անհաղթելի թուլություն, իսկ ոսկորների մեջ մի ծանր ցավ: Մի ժամ անցած, ներս մտավ աղախինն, իմանալու, թե տիրուհին կկամենա՞ արդյոք, երեսը լվանալ: Պառավը զարմացավ, երբ տեսավ, որ տիրուհին դեռ պառկած է, այնինչ նա սովորաբար զարթնում էր ամենից վաղ:

Պարոնն արդեն թեյ է խմել և յուր սենյակումն է, — հայտնեց պառավը:

Շա՛տ լավ... հավաքի՛ր սեղանը, Մատրենա, ես թեյ չեմ խմելու, — ասաց Վարվառեն, աչքերը դժվարությամբ դարձնելով դեպի աղախինը:

Ինչո՞ւ... Տեր աստված... դուք, կարծես, հիվանդ եք, տիրուհի, — գոչեց պառավը, մոտենալով նրան և համարձակ յուր աջ ձեռը դնելով նրա ճակատին: — Իսկ և իսկ հիվանդ եք, տիրուհի, աչքերդ կարմրած են, ճակատդ կրակի պես այրվում է: Գնամ, այս րոպեիս Մինաս Կիրիլլիչին ասեմ:

Կա՛ց, Մատրենա, ո՛չ, մի՛ ասիր, ես... ոչինչ... մի քիչ թույլ եմ, շուտով կվերկենամ... Դու գնա, ջուր բեր, որ երեսս լվանամ...

Աղախինն իսկույն կատարեց նրա հրամանը:

Վարվառեն նստեց անկողնի մեջ, աշխատելով զսպել յուր թուլությունր: Քանի մի անգամ այտերն և ճակատը սառը ջրով շփելով, նա անզորացած դարձյալ պառկեց, երեսը դարձրեց պատին և աղախնին ձեռով նշան արավ, — որ հեռանա:

Մինաս Կիրիլլիչն յուր օրերն անց էր կացնում դարձյալ յուր սենյակում առանձնացած: Երբեմն նա մինչև անգամ թեյ խմելու կամ ճաշելու ժամանակ ևս չէր դուրս գալիս: Աղախինն ամեն ինչ տանում էր նրա սենյակն և միշտ ծերունուն տեսնում էր երկայն «չիբուխը» ձեռին ծխելիս և խորասուզված մտքերի մեջ: Միամիտ պառավը վաղուց տեղյակ էր Վարվառեի ամուսնական դժբախտությանը և ծերունու տխրությունը վերագրում էր այս հանգամանքին, սակայն վերջին անցքերի մասին նա դեռ ոչինչ չգիտեր: Չկարողանալով զսպել յուր լեզուն, նա մտավ ծերունու սենյակն և հայտնեց, թե տիրուհին հիվանդ պառկած է:

Մինաս Կիրիլլիչը սառն կերպարանքով ընդունեց այս լուրն և, լուռ, գլուխը շարժեց:

Կեսօրվա դեմ Վարվառեի տաքությունր սաստկացավ: Երբ Մատրենան մտավ ներս, որ հարցնի նրա հիմանդությամ մասին, նա անզգա պառկած, ծանր հառաչում էր: Այս անգամ ռուս պառավը վախեցավ, կրկին վազեց Մինաս Կիրիլլիչի սենյակը:

Վարվառեն պառկած էր երեսնիվայր, սպիտակ հոլանի բազուկները վերմակի վրա տարածած և վառվռուն աչքերը սենյակի առաստաղին հառած, երբ հայրը հանդարտ քայլերով ներս մտավ: Նա չզգաց հոր գալուստը: Երկու շաբաթ էր, որ հայրը ոտ չէր դնում այդ սենյակը, ուր առաջ մտնում էր ժամանակ անժամանակ աղջկա հետ խոսակցելու կամ որևէ լրագրական կամ քաղաքային լուր հաղորդելու:

Դուք հիվա՞նդ եք, — հարցրեց ծերունին ցածր ձայնով, կանգնելով աղջկա մահճակալից երկու քայլ հեռու:

Վարվառեն չլսեց նրա հարցը, բայց հայացքը դարձրեց դեպի նրա կողմը: Մի քանի վայրկյան հայր ու աղջիկ նայեցին միմյանց: Վերջին երկու շաբաթվա ընթացքում այս առաջին անգամն էր, որ նրանք ուղիղ նայում էին միմյանց երեսին:

Դուք հիվա՞նդ եք, — կրկնեց Մինաս Կիրիլլիչն ավելի բարձր ձայնով:

Ո՛չ, — պատասխանեց Վարվառեն, որի միայն շառագունած այտերն և կարմրած աչքերը վկայում էին, թե նա ստում է և ինչ-որ թաքցնում:

Մատրենան ասաց, որ դուք տկար եք:

Ո՛չ, ես տկար չեմ...

Վարվառեն, վերջին խոսքը չավարտած, վերմակը քաշեց երեսին:

Եթե հիվանդ եք, թողեք ուղարկեմ բժշկի հետևից, — ասաց հայրը, մի քայլ ևս մոտենալով:

Բժի՞շկ: Հարկավոր չէ, չեմ ուզում, իսկույն կանցնի, ես վեր կկենամ, շնորհակալ եմ...

Թաքցնելը զուր է. հիվանդին բժիշկ է հարկավոր, — ասաց Մինաս Կիրիլլիչն և դուրս գնաց:

Կես ժամ չանցած, նա վերադարձավ, իրանից առաջ ներս թողնելով մի միջահասակ, սափրած և չեչոտ երեսով առույգ, ավելի քան հիսուն տարեկան մարդու, ալեխառն մազերով:

Դա քաղաքի հայտնի հայ բժիշկներից մեկն էր: Բժիշկը խրոխտ քայլերով մոտեցավ հիվանդի մահճակալին և, ուրախ-ուրախ հետը խոսելով, զննեց երակը, նայեց երեսին և սկսեց հարց ու փորձ անել: Հետո նա խորհրդավոր դեմքով, լուռ մոտեցավ գրասեղանին, գրեց հարկավոր դեղերը, մի քանի խիստ պատվերներ տվեց և գնաց, խոստանալով կրկին այցելել:

Դեղերն ընդունելուց հետո, իրիկնադեմին Վարվառեի տաքությունը քառասուն աստիճանից անցավ: Բժիշկն եկավ և այս անգամ ուրիշ դեղեր նշանակեց:

Մինչև ուշ գիշեր հիվանդը սաստիկ տաքությունից զառանցում էր: Մահճակալի մոտ ծառայում էր Մատրենան, իսկ Մինաս Կիրիլլիչը սենյակի մի անկյունում լուռ նստած, լսում էր դստեր զառանցանքը: Եվ նա հիվանդի անկապ արտասանած խոսքերի ու դարձվածների մեջ լսում էր մերթ Ռոստամյանի անունը, մերթ ազգանունը:

Արդյոք, իսկապե՞ս հիվանդ է, թե՞ կեղծում է, — անցավ մի վայրկյան ծերունու մտքով: Բայց երբ հիշեց բժշկի լուրջ դեմքր և խորհրդավոր ժպիտը, նրա կասկածը փարատվեց: .

Տաքությունը տևեց հինգ օր: Բժիշկը շարունակ օրն երկու անգամ այցելում էր և միշտ դուրս էր դալիս տխուր դեմքով: Վեցերորդ օրը տաքությունն սկսեց նվազել: Հետևյալ օրն առավոտը Վարվառեն ասաց բժշկին, թե առողջ է զգում իրան և խնդրեց, որ վերջինը թույլ տա իրան վեր կենալու: Բայց բժիշկը պատվիրեց պառկած մնալ մի քանի օր ևս: Սակայն Վարվառեն հետևյալ օրն արդեն ոտքի վրա էր: Բժիշկը, տեսնելով, ար յուր պատվերն արհամարհում է հիվանդը, բարկացավ, հանդիմանեց և հայտնեց, թե այլևս յուր այցելությունը ավելորդ է, քանի որ հիվանդն իրան բոլորովին առողջ է զգում: Մինաս Կիրիլլիչը նրա վարձը տվեց և ճանապարհ դրեց:

Այսպես թե այնպես, Վարվառեն ոտքի վրա էր: Իսկ Մինաս Կիրիլլիչը ճանապարհի պատրաստություն էր տեսնում: Սպասած փողը նա արդեն ստացել էր: Մի առավոտ նա առաջարկեց Վարվառեին՝ իրերը կապկապել, որպեսզի երկու օրից հետո պատրաստ լինին առավոտը կանուխ ճանապարհ ընկնելու: Ծերունին արդեն պատվիրել էր կահ-կարասիքի տիրոջը, որ այդ օրը գա և տանե յուր ապրանքր: Իսկ դաշնամուրը պիտի տանեին ուղևորության նախընթաց օրը:

Եվ Վարվառեն զբաղված էր յուր իրեղեններր տեղավորելով, երբ Մատրենան ներս մտավ և լուռ, դողդողալով հանձնեց նրան Ռոստամյանի նամակը:

Ո՞վ տվեց, — հարցրեց Վարվառեն, որ մինչ այդ րոպե դեռ ծանոթ չէր Ռոստամյանի ձեռագրին:

Այն երիտասարդ պարոնը, — պատասխանեց աղախինը, ձեռով ցույց տալով դիմացի բնակարանր:

Վարվառեն թուլացած նստեց աթոռի վրա և ձեռով աղախնին նշան արավ, որ դուրս գնա: Նա ծրարը դողդոջուն մատներով բաց արավ և նամակր կարդաց: Նամակը համառոտ էր և խիստ ազդու: Մի քանի րոպե, հոգնած գլուխը դեպի ուսը թեքած, թույլ ձեռներր ծնկների վրա դրած, Վարվառեն տատանվում էրընդունե՞լ Ռոստամյանին, թե մերժել:

Նամակի տողերը հուսահատություն էին ներշնչում, նա գրված էր հոգեկան ամենավշտալի դրության մեջ: Մի անգամ և միայն մի անգամ Ռոստամյանր տեսակցություն էր խնդրում:

Նա լսել է իմ գնալն և հույս չունի ինձ տեսնելու, — ասաց Վարվառեն, — ոչ, ես չեմ կարող այսպես սառն անջատվել նրանից, հուսահատությունը նրան կսպանի: Ես նրան սիրտ կտամ... Պիտի կատարել նրա վերջին և միակ աղաչանքը:

Следующая страница