Շիրվանզադե Ալեքսանդր՝   Արսեն Դիմաքյան

Երեսուն ու մեկ տարեկան է, դարձյալ մի տասը տարի, և ահա ոտք կդնի ծերության առաջին շրջանը: Այնուհետև արագ-արագ կսպառվեն նրա ուժերը, կսառչեն նրա զգացումները, և հետո, մի օր, մի սարսափելի օր, նա այլևս չկա: Իսկ ինչ է արել նա մինչև այժմ, և մի թե նա պետք է չքանա, առանց մի խոշոր հետք թողնելու յուր հետևից...

Կեսօր էր: Նա արմունկը հենած կանաչ գետնին, գլուխը ձեռի ափի մեջ պահած, դիտում էր թփերի մեջ թռչկոտող ինչ-որ խայտաբղետ թռչնիկների խաղը: Հանկարծ նրա առջև նկարվեց մի մարդկային մարմնի շվաք:

Նա հետ նայեց: Մսերյանը կանգնած էր նրա գլխի մոտ գունաթափ դեմքով, վհատված աչքերով, տրտում և միանգամայն անճանաչելի:

Անպատճառ մի դժբախտություն է պատահել, — գոչեց Դիմաքսյանը, գլուխը բարձրացնելով:

Մսերյանը ձեռքով մի հուսահատ շարժում գործեց և, ուժասպառ ընկղմվելով կանաչ խոտի մեջ, թույլ և ընկճված ձայնով պատասխանեց.

Երկու ժամ է քեզ փնտրում եմ:

Նստիր և հանգստացիր, երեսիդ գույն չկա, դողում ես:

Դողո՞ւմ եմ, լավ, դողում եմ, ի՞նչ ես ուզում ինձանից, — գոչեց Մսերյանը բարկանալով, — տեսնում ես, որ չորացած, կուչ եկած տերևի եմ նմանվում: Բայց ե՞րբ եմ ասել, թե ուզում եմ մրցել ուրիշների հետ, այն էլ իմ սիրած ընկերոջ հետ: Ախ, Արսեն, եթե իմանայիր որքան ինքս իմ դեմ վրդովված եմ, որքան ինքս իմ աչքում խղճալի: Այո, այո , խղճալի եմ, և ի նչ կսազեր ինձ այս հասակումս խելքից զրկվե:

Արդեն Դիմաքսյանը մասամբ գուշակում էր, թե ինչ է՝ պատահել: Անցան մի քանի րոպեներ, Մսերյանը փոքր-ինչ հանդարտվեց և սկսեց եղելությունը պատմել:

Միթե Դիմաքսյանը չգիտե՞ նրա ամառանոց գնալու շարժառիթը:

Ուրեմն մի ստիպիլ ինձ կարմրել, մանրամասնությունները պատմելով: Ես կասեմ այն, ինչ որ միայն այսօր անցավ իմ գլխով:

Բժիշկ Սալամբեկյանի երևալը զարթեցրեց նրա մեջ մի անտանելի նախանձ: Նա այլևս չկարողացավ դիմանալ սրտի բուռն զգացմանը: Նա գուշակում էր, որ մի բան կա օրիորդ Կարինյանի և բժշկի միջև և, եթե լիներ գրական մարդ, կարող էր հետ կանգնել յուր սնոտի հույսերից: Բայց մի անհաղթելի ուժ մղեց նրան դեպի առաջ և բաց արեց նրա ոտների տակ մի վիհ: Երանի գոնե մի օր նա լիներ Վեքիլյան կամ ունենար նրա քարոզած զգուշությունը և խոհեմությունը: Այն ժամանակ նա այսօրվա «հիմարությունը» չէր անի: Կտանջվեր, բայց առանց ամոթի, առանց խղճի խայթոցի:

Եվ գիտե՞ս ինչն է ինձ տանջողը: Կարծում ես նրա մերժե՞լը: Ո՛չ, այդ բանին ես արդեն մի քիչ նախապատրաստված էի, երբ սկսեցի բացարձակ խոսել: Ինձ վշտացնում է այն, որ նա խելոք վարվեց, իսկ ես հիմար: Եթե տեսնեիր, ինլպես նա աշխատում էր ինձ չվշտացնել: Ես պարզում էի նրան իմ սիրտը, նա լսում էր հրեշտակի համբերությունով: Բայց խոսքս լվերջացրած, նրա աչքերի մեջ կարդացի իմ պատասխանը: Նա մերժեց, բայց ինչպես, կարծես, նա մեղավոր էր իմ առջև և ուզում էր արդարանալ: Էհ, ինչ երկարացնեմ: Նա բժշկին սկսել է համակրել դեռ ինձ հետ ծանոթանալուց առաջ: Նրանք նամակագրություն են ունեցել միմյանց հետ, երբ օրիորդը արտասահմանումն էր: Նա ոտքի կանգնեց: Այդ րոպեին նա այնքան ճնշված, այնքան վշտալի էր, որ Դիմաքսյանը պատրաստ էր ամեն բան անել, միայն թե այդպես չտեսներ նրան: Նա մոռացել էր սեփական վիշտը և մտքում որոնում էր խոսքեր, որոնցով հնար լիներ մխիթարել ընկերոջը: Բայց այդ դյուրին չէր: Ի՞նչ խոսքեր կարող էին սփոփել մի սիրտ, որ երեսունութ տարի կույս էր մնացել, առաջին անգամ համակվել էր սիրո զգացումով, և այդպես անհաջող:

Մի ժամանակ նույն հուսահատությամբ Դիմաքսյանը պարզում էր յուր սիրտը Մսերյանի մոտ, և սա կարողանում էր նրան մխիթարել: Իսկ այժմ իդեալիստի ալքերի մեջ երևացող թացությունն անգամ լթելադրեց նրան մի մխիթարական դարձված, մի խոսք: ճիշտ որ այդ չափահաս մարդը, որի աչքերը գուցե կյանքի ամենադժվար րոպեներում արցունք չէին տեսել, այժմ, կարծես, ուզում էր արտասվեր Բայց ոչ, նա երեսը հետ դարձրեց, զսպեց իրան և երբ կրկին նայեց ընկերոջը, արդեն բավական հանգիստ էր նրա դեմքը:

Սմբատ, — խոսեց, վերջապես, Դիմաքսյանըմի՞թե դու ինձանից թույլ ես, որ այդպես հուսահատվում ես:

ճշմարիտ է, քոնը ավելի ցավալի է, որովհետև դու բացարձակ հայտնեցիր քո սերը և բացարձակ էլ մերժում ստացար: Բայց մտածիր, որ Կարինյանը քո ընկերոջը, այն էլ լավ ընկերոջը, ընտրեց, իսկ Գայանեն իմ թշնամու, այն էլ վատ թշնամու կինը դարձավ: Գոնե այս բանը թող քեզ մխիթարի:

Ընկե՞ր, — կրկնեց Մսերյանը հեգնորեն, — որն է զորեղ, ընկերական սերը, թե՞ սերը դեպի կինը: Համոզված ես արդյոք, որ քո և Բարաթյանի թշնամության գլխավոր հիմքը Գայանեն չէ...

Այս խոսքերի մեջ կար մի փոքր ճշմարտություն: Դիմաքսյանը զգաց, որ լոկ համոզմունքների տարբերությունը գուցե այնքան սուր կերպարանք չտար նրանց թշնամությանը, եթե մեջտեղ չլիներ Գայանեն:

Ուրեմն, — շարունակեց Մսերյանը, — մի՛ զարմանալ, եթե ասեմ, ար ես այլևս այստեղ չեմ կարող մնալ և նրա երեսը տեսնել:

Եվ նա, անմիջասքես ձեռը թույլ կերպով մեկնելով Դիմաքսյանին, ավելացրեց.

Երևի , դու դեռ կմնաս այստեղ:

Իսկ դու:

Գնում եմ:

Ո՞ւր:

Չգիտեմ, միայն այստեղից պետք է հեռանամ հենց այսօր, հենց այս ժամին:

Նա ձեռքով մի տխուր, հուսահատ շարժում գործեց և քայլերը արագացրեց: Երկու ժամ անցած նա ուղևորվեց ամառանոցից, չնայելով ընկերոջ թախանձանքին՝ գեթ մի քանի օր էլ սպասել:

Մնալով միայնակ, Դիմաքսյանը սկսեց ավելի տխրել: Նա ցավակցում էր Մսերյանին անչափ, բայց, միևնույն ժամանակ, ընկերոջ դժբախտության մեջ զգում էր մի տեսակ մխիթարություն: Այժմ նա տեսնում էր, որ միայն ինքը չէ անհաջող բախտի տեր, մերժված և մոռացված:

Նա շարունակում էր յուր մենակի զբոսանքները: Եվ միշտ նրա քայլերը ակամա դիմում էին այն կողմ, ուր սովորաբար լինում էր Գայանեն: Բայց երեխաները և դայակը միշտ միևնույն տեղն էին լինում սովորական ժամին, իսկ Գայանեն մի քանի օր էր չէր երևում: Նա սկսեց անհանգստանալ. չլինի՞ թե հիվանդ է տիկինը: Մի անգամ, չկարողանալով զսպել բուռն հետաքրքրությունը, զգուշաբար հարցրեց դայակին: Ռուս կինը աչքունքը թթվացնելով պատասխանեց, թե «տիրուհին» թեև պառկած չէ, բայց «տկար է»:

Դիմաքսյանը անտակտություն համարեց ավելի հարցնել: Նա համբուրեց երեխաներին, նայեց մեծ աղջկա աչքերին, որ մոր աչքներին էին նմանում, թեթև հառաչեց և հեռացավ, յուր սրտում տանելով մի ցավակցություն դեպի այդ անմեղ արարածները: Ցավակցություն, բայց խառն մի անբացատրելի ատելության հետ:

Նա անցնում էր մի նեղ ծառուղիով, ոչ հեռու գետակից, գլուխը կրծքին թեքած, անուշադիր դեպի յուր շուրջը: Հանկարծ մեկը արտասանեց նրա անունը հետևից: Նա հետ նայեց և տեսավ բժիշկ Սալամբեկյանին օրիորդ Կարինյանի հետ:

Ես կամենում էի հարցնել, ե՞րբ եք մտադիր վերադառնալ քաղաք, — հարցրեց օրիորդը Դիմաքսյանին:

Նա ինքը չգիտեր, թե երբ կվերադառնա, գուցե վաղը, մյուս օրը, գուցե դեռ երկար ժամանակ կմնա:

Ինչո՞ւ համար էիք հարցնում, — ասաց նա:

Ոչի՛նչ, այնպես:

Օրիորդը խոսում էր տատանվելով և կմկմալով: Նրանք առաջ գնացին մի քանի րոպե լուռ: Բժիշկը մտախոհության մեջ էր, չէր խոսում: Օրիորդը նայեց նրա երեսին, մտածեց մի վայրկյան և ապա կրկին դարձավ Դիմաքսյանին.

Արդյոք պարոն Մսերյանի մասին տեղեկություն ունե՞ք:

Ոչ:

Քանի՞ ժամանակ է անցել նրա գնալուց:

Արդեն տասն օր է:

Եվ դուք նամակ չունե՞ք:

Դեռ ոչ. ի՞նչ կա...

Նա վախեցավ, կարծելով ընկերողը մի բան է պատահեի որ օրիորդը այնքան անհանգիստ կերպով հարցուփորձ է անում:

Ոչինչ չի պատահել, ես միայն ուզում էի նրա մասին տեղեկություն ունենալ, ես նրան անչափ հարգում եմ...

Բժիշկը տակավին լուռ էր: Մոտենալով ճեմելիքի ծայրին, նա նստեց նստարանի վրա, ասելով, թե սաստիկ հոգնած է: Մի քանի րոպե անցած, օրիորդը հեռացավ, մտնելով դիմացի ամառանոցը, ուր նա բնակվում էր: Երկու ընկերները մնացին առանձին:

Ես զգում եմ, որ նա քեզ բոլորը պատմել է, — խոսեց վերջապես բժիշկը, — ուրեմն հարկ չկա թաքցնելու: Բայց միթե ես մեղավո՞ր եմ, որ գործը այս ընթացքը ստացավ: Դու գիտես, թե ես որքան սիրում եմ և հարգում Մսերյանին...

Մի՞ թե ես այդ մասին մի խոսք ասացի՞ քեզ, մեղադրեցի՞:

Ոչ, բայց ինչ և լինի, այժմ դու ինձ վրա ուրիշ աչքով ես նայում...

Ես քեզ վրա այժմ էլ այն աչքով եմ նայում, ինչվ աչքով նայում էի առաջ:

Շնորհակալ եմ, — պատասխանվեց բժիշկը զվարթանալով, — ինձ համար այդ մեծ նշանակություն ունե:

Ես միայն զարմանում եմ բնության խաղի վրա: Երբեք չէի կարող երևակայել, որ Մսերյանը մի օր կհափշտակվի այդպես: Իսկ դու, որ այնքան ծաղրաբար էիր վերաբերվում կյանքին, դու, որ դատարկ բան էիր համարում նրան, ինչպե՞ս եղավ, որ այսօր հանկարծ երկու ձեռքով ես գրկում այդ դատարկ բանը:

Ես ինքս չգիտեմ, ինչպես բացատրել: Միայն այսքանը կասեմ, որ այն օրից, երբ ես մոտիկ ճանաչեցի այդ աղջկան, իմ մեջ սկսվեց մի հոռեկան հեղափոխություն: Թող հոգեբանը բացատրի այս, իսկ ես այժմ այնքան ուզում եմ ապրել, որքան երբեք, երբեք չեմ կամեցել...

Եվ բժիշկը սկսեց ոգևորված գովել օրիորդ Կարինյանին, հարկավ, ինչպես սիրահար, կրկնապատկելով նրա արժանավորությունները: Դիմաքսյանը զգում էր, որ յուր մեջ դարձյալ շարժվում է նախանձը: Նա մտքում պարսավեց ինքն իրան և, աշխատելով զսպել վատ զգացումը, անկեղծաբար արտահայտեց յուր բերկրությունը ընկերոջ երջանկության մասին:

Օրեցօր նրա անհանգստությունը սաստկանում էր: Տասնյակ միմյանցից վատ մտքեր նրան հալածում էին: Արդյոք Գայանեն նրանից է խույս տալիս, որ տնից չէ դուրս գալիս: Գուցե նա վախենում է յուր ամուսնուց կամ հասարակական բամբասանքից: Բամբասանք, բայց ինչո՞ւ համար, որ նա երբեմն դրսում պատահում է և խոսո՞ւմ մի օտար տղամարդի հետ:

Նա աշխատում էր մի անգամ, անպատճառ, ինչպես և է, տեսնել Գայանեին, ցույց տալ նրան յուր սառն հարգանքը, մի հարգանք, որ կարող է տիկնոջը համոզել, թե երբեք նրա վրա Դիմաքսյանը չի նայում սիրահարված մարդու աչքով:

«Այո , այսպես պետք է անեմ, ասում էր նա ինքն իրան, որ չկարծի, թե ես կամենում եմ ծաղրել նրա դժբախտությունը»:

XVII

Գայանեն գալիս էր մի հարևան ամառանոցից, ուր բնակվում էր նրա ազգական ընտանիքներից մեկը: Նա մենակ էր և ծանր հանդարտ քայլերով ընթանում էր առաջ, հայացքը ուղղած վեպի անորոշ տարածություն: Թվում էր, որ ամբողջ էությունով նա խորասուզված է յուր հոգու մեջ և արտաքին աշխարհը նրա համար գոյություն չունե:

Տեսնելով Դիմաքսյանին, նա չշփոթվեց: Միայն մի թեթև անցողիկ ժպիտ սահեց նրա դեմքի վրա, ինչպես անձայն հողմի մեղմիկ շունչը անդորր ծովի մակերևույթով:

Դիմաքսյանը մոտեցավ նրան գդակը ձեռին և ջերմ հարգանքով սեղմեց նրա աջը: Այլևս Գայանեն ճիգ չէր անում յուր տխրությունը թաքցնելու: Նրա խոհուն ճակատի վրա որոշ գծագրված էր այն տառապանքը, որ տիրել էր նրա հոգուն: Դիմաքսյանը շտապվեց հարցնել նրա առողջության մասին և իսկույն խոսքը դարձրեց այնպիսի նյութերի վրա, որոնց մասին առիթ էր որոնում խոսելու: Սա տեսավ, որ տիկինը խույս չէ տալիս խոսակցությունից, այլ ընդհակառակը, տրամադիր է երկար խոսելու:

Ես ամեն օր պատահում եմ ձեր երեխաներին, ինչքան նման են նրանք ձեզ: Սովորած լինելով նրանց միշտ իրանց մոր հետ տեսնել, ցավում էի մենակ տեսնելով:

Դուք առհասարակ երեխաներ սիրո՞ւմ եք, — հարցրեց տիկինը:

Միթե կարելի՞ է չսիրել անմեղությունը:

Տիկինը անփույթ կերպով նստեց առաջին պատահած նստարանի վրա: Դիմաքսյանը կանգնեց նրա դեմ, շարունակելով.

Մարդկային էակներն արժանի են սիրո, քանի որ փոքրիկ են:

Քանի որ փոքրիկ են, իսկ հետո՞ :

Հետո, պետք է խղճալ նրանց:

Ինչո՞ւ:

Որովհետև ապագայում կյանքը այնքան աղավաղում է նրանց, որ միայն խղճալու են արժանի:

Գայանեն, որ սովոր էր միշտ յուր ամուսնուց լսել կիսահեգնական և կատականման խոսակցություն նույնիսկ ամենալուրջ նյութերի մասին, մի տեսակ թարմություն զգաց, խոսակցելով մի մարդու հետ, որի ուղեղը ընդհակառակը միշտ լուրջ է տրամադրված:

Միթե ձեր կարծիքով կյանքը ամենքին է աղավաղում, — հարցրեց նա:

Անկասկած, քանի որ մարդը չի կարող միշտ երեխա մնալ: Այստեղ խնդիրը վերաբերվում է կրթությանը և կյանքի ազդեցությանը: Կրթության այն եղանակը, որ տիրում է մեր դպրոցներում, ավելի աղավաղում է, քան կրթում մարդկային բնավորությունը: Մնացյալը լրացնում են ընտանիքը և հասարակությունը: Անշուշտ, դուք պետք է համաձայն լինեք ինձ հետ, որ սուտը և կեղծությունը վնասակար են. նույնպես չպիտի հերքեք, որ մեր կյանքում այդ բացասական հատկությունները զորեղ դեր են կատարում:

Դուք խոսում եք այնպես, ինչպես մի քանի տարի առաջ:

Անցյալի մտաբերելը Դիմաքսյանին շփոթեցրեց ախորժելի կերպով: Ներքին հաճույքից նրա աչքերը փայլեցին և շարժուն դեմքը արտահայտեց մի անզսպելի բերկրություն:

Մի թե դուք կկամենայիք, որ այժմ ուրիշ կերպ խոսեի, — ասաց նա ոգևորվելով, — սուտը և կեղծությունը ես միշտ դատապարտել եմ և միշտ պիտի դատապարտեմ, առանց ուշադրություն դարձնելու նրանց արդարացնող պատճառների վրա...

Նա կանգ առավ: Նա վճռել քր միմիայն սառն բարեկամական հարգանք ցույց տալ տիկնոջը: Իսկ այժմ զգում էր, որ անկարող է յուր վճիռը հաստատապես կատարվել: Մի քանի վայրկյան լռելուց հետո, նա ավելացրեց,

Բայց երբեմն ամենաառաքինի մարդիկ անգամ ենթարկվում են ստի և կեղծության ազդեցության, և ենթարկվում են ակամա, անգիտակցաբար: Եթե նրանք ունենային ավելի քաջություն դիմադրելու ավանդական նախապաշարմունքներին, այն ժամանակ կլինեին ավելի անկեղծ և միշտ ճշմարտախոս:

Գայանեն լուռ լսում էր նրան, աշխատելով ըմբռնել այդ անորոշ խոսքերի տակ թաքնված իմաստը:

Ես կարծում եմ, — շարունակեց Դիմաքսյանը ավելի ոգևորվելով, — թե կգա ժամանակ, որ այդ մարդիկ իմ ասած քաջությունն էլ կունենան: Ուզում եմ ասել, թե կգա ժամանակ, երբ մեր խոսքի և մտքի, զգացումների և գործերի մեջ տիրող հակասությունը կպակասի: Տիկին, մենք այժմ հազիվ կիսով չափ պատկանում ենք մեզ, իսկ մեր Էության, մեր բարոյական և մտավոր կազմի մյուս կեսը հասարակական նախապաշարմունքների ստրուկն է: Գուցե հենց այդպես էլ հարկավոր է, գուցե անհրաժեշտ է, որ հասարակությունը մարդու գլխիս լինի մի դատավոր, մի վերահսկող, քանի որ անհատը դեռ չի կատարելագործվել: Բայց նա, որ զզտում է յուր մեջ սեփական ուժ, ինքնուրույնություն և մտքի աներկյուղ քաջություն, նա վրդովվում է այդ ինքնակոչ վերահսկողի դեմ, որ միշտ ձգտում է բռնակալի դեր կատարել: Ինչո՞ւ: Որովհետև նա տեսնում է, որ այդ վերահսկողը ինքը, իբրև անհատի կրթիչ, իբրև ուղեցույց, իբրև առաջնորդ, տհաս է, կարճատես է: Այդ տեսակ ինքնուրույն խելք և սկզբունքներ ունեցող մարդը մտածում է, «ի՞նչ անեմ, մի՞թե գնամ ընդհանուր հոսանքով»: «Ո՛չ, պատասխանում է նրան ներքին ձայնը, չպիտի գնաս, աշխատիր ինքդ առաջնորդել նրան, որ քեզ ուզում է առաջնորդել և, եթե ուժերդ քեզ չեն ղավաճանիլ, մեկ-մեկ խորտակիր նրա դեմ կանգնած խոչնդոտները»:

Վերջացնելով խոսքը, նա ձեռևերը հենեց ձեռնափայտին և հայացքը ձգեց հեռու ու հեռու: Կարծվես, այդ վայրկյանին նա մոռացել էր յուր խոսակցին, ինքն յուր մտքերի բուռն հոսանքով հափշտակված:

Գայանեն լուռ էր: Նա արդեն մասամբ գուշակում էր, թե Դիմաքսյանը ինչ բան է ակնարկում և առհասարակ ինչ տեսակ քաջության ու ինքնուրույնության մասին է խոսում: Այդ խոսքերը բաց էին անում նրա համար մի նոր, բոլորովին անծանոթ աշխարհ, ուր մինչև այդ ժամանակ չէր թափանցել նրա միտքը:

Ուշադրությամբ լսելով Դիմաքսյանին, նա թույլ էր տալիս իրան միանգամայն անձնատուր լինել նրա ասածների ազդեցությանը: Եվ զգում էր, որ մի ինչ-որ բուռն, անդիմադրելի, բայց վերին աստիճանի ախորժելի հոսանք հետզհետե գրավելով քաշում ու տանում է նրան հայտնի չէ ուր:

Մի վայրկյան նա նայեց ոգևորված երիտասարդի դեմքին և այդ վայրկյանին Դիմաքսյանը երևաց նրան միանգամայն կերպարանափոխված: Կարծես, դա այն մարդր չէր, որին հինգ-վեց տարի առաջ տեսավ Բարաթյանի հետ առաջին անգամ: Նրա դեմքի գծերը հարատև և լարված մտավոր գործունեությունից մեղմացել էին և նրբացել: Խոշոր, ազդու աչքերի մեջ հասուն խելքի հետ անդրադառնում էին հոգու ազնվությունը և կամքի անշեղությունը:

Այստեղ Գայանեի միտքը դարձյալ թռավ դեպի համեմատություն: Նրա առջև պատկերացավ մի ժամանակվա յուր գեղեցիկ ամուսնու այժմյան կուշտ, կարմիր դեմքը, ուռած այտերով և յուղալի աչքերով: Ի՞նչ տարբերություն, մեկի մտքի կորովությունը տեղի էր տվել մարմնի պարարտությանը, հոգին սրտի հետ պատել էր թանձր ճարպով: Մյուսի հոգեկան ուժը տաշել և հղկել էր նրա ոչ գեղեցիկ դեմքը և դարձրել միանգամայն անճանաչելի:

Յուր կողմից Դիմաքսյանը գաղտուկ դիտում էր տիկնոջը և գրեթե նույն փոփոխությունը տեսնում: Ճշմարիտ է, չկար նախկին թարմությունը և աշխույժը, կենսականության հուրը առաջվա զորությունով չէր փայլում նրա կապուտակ աչքերի մեջ: Բայց սրա փոխարեն նրա դեմքը այժմ այնքան մտախոհ, լուրջ և արտահայտիչ էր դարձել, որ Դիմաքսյանը այժմյան Գայանեին չէր կամենալ փոխել առաջվա արագաշարժ, զվարթ և վառվռուն օրիորդի հետ: Ընտանեկան անհաջող կյանքը, հոգու հարատև տառապանքը խլել էին նրա երիտասարդական կրակը և փոխարենը պարգևել մի մեղմ, մի հեզ, մի անուշ թովչություն: Օ՛օ որքան նա պաշտելի էր յուր դժբախտության մեջ և որքան անմատչելի յուր բարձրության վրա:

Նայելով նրան, Դիմաքսյանի մեջ զարթնում էին ամենաազնիվ և ամենաանարատ զգացումներ: Նա պատրաստ էր այդ անբախտ կնոջ համար հանդիսանալ մի անկեղծ, անձնվեր պաշտպան և յուր սրտի նվիրական հուրը զոհել նրա բախտին: Եվ նա փափագում էր, բայց չգիտեր ինչ խոսքերով արտահայտել այդ զգացումը: Միևնույն ժամանակ նա սաստիկ ցանկանում էր, որ Գայանեն պարզի յուր ցավերը նրա առջև անկեղծաբար, հավատալով նրա ազնվությանը: Նրան թվում էր, թե Գայանեն ինքը զգում է այդ տեսակ պահանջ, որ ապերջանիկ կնոջ դառնություններն այնքան ծանր և անտանելի են, որ պատրաստ է մի հավատարիմ մարդու մոտ պարզել յուր սիրտը: Սակայն նույն «կեղծությունը» կաշկանդում է նրա լեզուն:

Պարզությունը իմ կարծիքով ամենագլխավոր առաքինտւթյունն է, — շարունակեց նա, այլևս չկարողանալով զսպել իրան: — Ով զուրկ է անկեղծությունից, նրա մյուս բոլոր արժանավորությունները նսեմանում են իմ աչքում: Շատ անգամ մտածում եմ և ինձ համար բնավ անհասկանալի է դառնում՝ ինչու մենք միշտ կեղծում ենք: Ինչո՞ւ հարուստը աղքատ է ձևանում, աղքատըհարուստ, հիմարըփիլիսոփա, խելոքըճգնավոր: Ինչո՞ւ նա , որին ճակատագիրը անբախտ է դարձրելբախտավոր է ձևանում: Մինչդեռ նրա քայլվածքը, նրա ձայնը, վերջապես, նրա ամբողջ կերպարանքը մատնում են նրան, ցույց տալով նրա վախը նախապաշարմունքներից, նրա կեղծությունը...

Նրանց աչքերը կրկին հանդիպեցին միմյանց: Գայանեն գլուխը խոնարհեցրեց և սկսեց հովանիի ծայրով ցնցողաբար փորփորոտել խոնավ գետինը:

Ակնարկը բավական պարզ էր, բավական հասկանալի: Նա զգաց, որ Դիմաքսյանը սպասում էր նրանից անկեղծություն, որ նա արդեն թափանցվել է նրա հոգու խորքը և այնտեղ պարզ կարդում է բոլոր վշտերը: Բայց ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով: Ո՞վ է նա, որ այնպիսի հանդգնությամբ մոտենում է նրա ներքին աշխարհին և այնտեղ ամենայն խստությամբ շոշափում է նրա հոգու նվիրական գաղտնիքները: Ոչ, ոչ, դա աններելի է մարդու կողմից, որին նա ոչ մի իրավունք չէ տվել, ոչ մի ակնարկով չէ մոտեցրել իրան: Նա գլուխը բարձրացրեց այն ժամանակ, երբ Դիմաքսյանը նայում էր մի ուրիշ կողմ: Երիտասարդի գունատ և խելացի ճակատը, երեսի մեղմիկ ցնցվող մկանունքները պարզ արտահայտում էին, թե ինչ է կատարվում նրա հոգում: Մի վայրկյանում տիկնոջ հայացքը դարձյալ փոխվեց նրա մասին: Ինչ-որ մի ներքին ուժ, ցավակցության թե խղճահարության նման մի բան, հուզեց նրա սիրտը: Նա զղջաց, որ նույնիսկ մի վայրկյան թույլ էր տվել իրան կասկածել այդ մարդու հոգու մաքրության մասին:

Դուք ամեն բանում պահանջում եք պարզություն, — արտասանեց նա երերվող ձայնով, — այդ անկարելի է:

Գիտեմ անկարելի է, չէ՞ որ բռնակալ վերահսկողը թույլ չի տալիս, չէ՞ որ մենք սարսափում ենք նրա միակողմանի դատաստանից:

Այդ չէ միայն, այդ չէ, — կրկնեց Գայանեն, հովանիի ծայրը մի քանի անգամ թեթևակի խփելով գետնին, — կան բաներ, որոնց մասին մարդ չի կարող անկեղծ լինել, եթե նա չի կամենում հիմարի անուն ստանալ:

Այո, այն մարդկանցից, որոնք անկեղծությունը հիմարությունից ջոկել չգիտեն: Եթե ես համոզված եմ մեկի խելքին և ազնվությանը, եթե ես հավատացած եմ, որ այդ մարդը երբեք ի չարը չի գործ դնիլ իմ հավատարմությունը, միշտ կարող եմ նրա հետ պարզախոս լինել:

Նա կանգ առավ: Նա զգաց, որ շատ է հափշտակվում, շատ է հեռու գնում: Նա կարծեց, որ մինչև անգամ վիրավորեց տիկնոջը: Բայց նայեց նրա երեսին և այնտեղ նկատեց մի ներողամիտ և, միևնույն ժամանակ, մի քաջալերական հայացք: Այդ հայացքը, կարծես, ասում էր. «Ես հավատում եմ, որ դուք և խելոք եք, և ազնիվ, կարող եք և հավատարիմ լինել, բայց մի պահանջեք ինձանից անկարելի անկեղծություն: Մի պահանջեք, որովհետև ես կին եմ, դուք տղամարդ, որովհետև դուք օտար եք ինձ համար և որովհետև դուք իմ ամուսնու թշնամին եք»:

Նա արագությամբ ոտքի կանգնեց: Նա կորցրեց յուր բռնի սառնության վերջին կաթիլը: Դողդոջուն ձայնով և շնչասպառ արտասանեց.

Թող որքան կամենում են թաքցնեն, բայց ես մարդկանց աչքերի մեջ կարդում եմ նրանց հոգին, նրանց սրտի վիճակը, նրանց դժբախտությունը...

Եվ մի վայրկյան շունչ առնելուց հետո, ավելի հափշտակված ավելացրեց.

Իմ գաղափարները իմ սրբություններն են, երդվում եմ նրանցով, որ իմ սրտում կա միայն ցավակցություն, անկեղծ բարեկամական ցավակցություն: Տիկին, ես սուտ կասեի, բայց չգիտեմ սուտ ասել, ես կկեղծեի, բայց վարպետ չեմ կեղծելում. ահա ինչն է ստիպում ինձ ձեր երեսին ասել այն, ինչ որ ուրիշները կթաքցնեին...

Այս խոսքերը նա մի այնպիսի ներշնչված հոգով էր արտասանում, այնքան անկեղծություն և ազնվություն էր բուրում նրա դեմքից, ձայնից և ամբողջ էությունից, որ Գայանեն չկարողացավ ո՜չ վիրավորվել, ո՜չ հակաճառել: Նա տեսնում էր յուր առջև մի մարդ, որ ոչնչով չէր նմանվում այն բոլոր մարդկանց, որոնց մինչ այդ օրը նա հանդիպել էր: Մի մարդ, որ որքան համարձակ, աներկյուղ և մինչև անգամ հանդուգն լիներ, այնքան նրա հոգին բարձր էր, սիրտը անարատ և խելքը անշեղ, կտրուկ: Նա այդպես զգաց և հուզվեց: Նա այլևս չկարողացավ պաշտպանվել, կեղծվել, թաքցնել յուր դժբախտությունը: Եվ ինչ օգուտ, քանի որ պետք է նորից ստեր նրա առջև և նորից ցույց տար յուր հոգու տկարությունը:

Զգացված մինչև հոգու խորքը, նա գլուխը դարձյալ թեքեց կրծքին և կամացուկ արտասանեց.

Ես հավատում եմ ձեր ազնվությանը...

Նույն վայրկյանին նա խոսքը ընդհատվեց և իսկույն ոտքի կանգնեց: Նա դողում էր, նա մի տարօրինակ երկյուղի մեջ էր: Կարծես, մի բան էր արել, որ չպիտի աներ, մի համարձակ, մի վերին աստիճանի պատասխանատու քայլ, որ, միևնույն ժամանակ, ցույց էր տալիս նրա հոգու ուժը և կամքի ինքնուրույձությունը: Նա նայեց գետնին, ապա գլուխը բարձրացրեց: Կարծես նա ուզում էր խոսքը կիսատ թողնել և հեռանալ, բայց տատանվում էր:

Այնինչ՝ Դիմաքսյանի սիրտը լցվել էր ասպետական հպարտ զգացումներով: Այն կինը, որին պաշտում էր, որի պատկերը մի քանի տարի շարունակ չէր հեռանում նրա մտքից և աչքերից, վերջապես, ասում է, թե հավատում է նրա ազնվությանը: Նա չի մերժում նրա բարեկամությունը, չի վիրավորվում նրա պարզախոսությունից: Ի՜նչ անսպասելի երջանկություն:

Տիկինը լուռ մեկնեց նրան յուր ձեռը: Նա պատրաստ էր խոնարհվել և համբուրել այդ ձեռը ինչպես մի սրբություն: Բայց այդ անկարելի էր, բնական ամոթխածությունը մի անգամ ևս կաշկանդեց նրան: Եվ նա, ջերմագին սեղմելով Գայանեի ձեռը, ասաց.

Արդյոք ես ձեզ վիրավորեցի՞:

Ոչ, ընդհակառակը, դուք ցույց եք տալիս ձեր բարեկամությունը: Շնորհակալ եմ, եթե երբեք չեք շեղվիլ բարեկամության շավղից և ավելի...

Դիմաքսյանը ընդհատեց նրա խոսքը, մի ցնցողաբար շարժում գործելով և արտասանելով.

Տալիս եմ ձեզ ազնիվ խոսք՝ երբեք չշեղվել...

Եվ մնալով միևնույն տեղում, աչքերով մինչև ամառանոցի դռները ուղեկցեց Գայանեին, որ հեռանում էր արագ քայլերով:

«Երբեք չշեղվել, կրկնեց նա մտքում, ոչ, չեմ շեղվիլ, պաշտելի էակ, որովհետև միայն քո բարեկամությունը կարող է ինձ երջանկացնել...»:

ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

I

Պյոտր Սոլոմոնիչը յուր կնոջը տանջում էր անխնա, որպես միայն կարող էր տանջել մի պաղած, եսացած, բռնակալ ծերունի: Այլևս նրան մազու չափ չէին շարժում կամ մեղմացնում Աննայի սպառնալիքը, աղերսանքը և ոչ նույնիսկ արտասուքը: Այդ ամենը նրա համար իբր շինովի հնարներ էին, որոնցով կինը աշխատում էր «ծածկել յուր խայտառակությունը»: Նա խղճի խայթոց և մինչև անգամ մարդկային հասարակ ցավակցություն չէր զգում, տեսնելով, թե ինչպես օրեցօր ընկճվում, թառամում է այդ տակավին երիտասարդ կինը, որի սիրտը լիքն էր ապրելու անհուն սիրով:

Նա տանջում էր կնոջը, որովհետև ինքն էլ նրանից պակաս չէր տանջվում: Այժմ նա չէր կարողանում հանգիստ ճաշել և հանգիստ քնել: Մեծ մասամբ պառկում էր շորերով անկողնակալի վրա և ինքն յուր հետ խոսում, պես-պես շարժումներ անում: Եթե մեկը այդ միջոցներին նրան գաղտնի դիտեր, պետք է կարծեր, որ նա ցնորվել է: Երբեմն գիշերվա կեսին հանկարծ վեր էր կենում անկողնից և աչքերը տրորելով, նայում չորս կողմ: Հետո մոտենում էր կնոջ անկողնակալին, լսում էր նրա շնչառությունը, ականջ էր դնում դեպի դուրս և, երեսին խաչակնքելով, նորից պառկում էր: Այդ միջոցներին կինը զարթնում էր և երկյուղով դիտում նրան՝ շատ անգամ լուռ և երբեմն հարցնելով.

Ինչո՞ւ զարթնեցիր:

Վատ երազ տեսա:

Եվ իրավ ծերունին հալածվում էր չար երազներից: Աննան լսում էր նրա քնած ժամանակ արտասանած հատ-հատ անկապ բառերը, «աչքովս... ինքս... այստեղ...», «մարդասպաններ», «ծածկեցեք գերեզմանս», «տեսա ... տեսա...», «կխեղդեմ», «շանսատակ կանեմ» և այլն, և այլն:

Այս անորոշ բացականչությունները սարսափ էին ազդում Աննայի վրա, որովհետև հաճախ նա շատ որոշ լսում էր մի անուն, որ չարիք էր սպառնում նրան: Նա ամբողջ մարմնով դողում էր և մի անգամ զարթնելուց հետո այլևս չէր կարողանում քնել մինչև լույս: Նա փորձեց մի գիշեր անցկացնել ուրիշ սենյակում, հեռու մնալ ծերունու ահեղ շնչից, որ կարծես մեռելություն էր սփռում նրա ամուսնական առագաստի վրա: Բայց Պյոտր Սոլոմոնիչը մի այնպիսի ընդդիմություն ցույց տվեց, այնպես գոռաց, որ Աննան բարվոք համարեց լռել և մշտապես թողնել առանձնանալու միտքը:

Մի անգամ ծերունին հանկարծ բռնեց կնոջ ձեռքից, քաշեց սենյակի մի անկյունը և կատաղած աչքերով նայեց նրա երեսին: Աննան կարծեց, որ նա արդեն ցնդվել է: Նրան թվաց, թե ծերունին ուզում է ծեծել իրան, աղաղակելով փախավ յուր սենյակը և դռները փակեց: Պյոտր Սոլոմոնիչը վազեց նրա հետևից, ուզեց դռները կոտրել և ներս մտնել: Բայց ուշքի եկավ, ձեռը խփեց ճակատին և, աթոռի վրա ընկղմվելով, խուլ ձայնով արտասանեց.

«Անեծք չար սադայելին»...

Մարդ ու կնոջ այդ սարսափելի հարաբերությունը, հարկավ, աննկատելի չէր կարող մնալ ո չ նրանց զավակներից և ոչ մանավանդ Օվսաննայից:

Մանկահասակ Լիզոչկան և Էլեչկան ապշած նայում էին իրանց հոր աչքերին, երբ նա կատաղում էր, հետո հարցական հայացք էին ձգում իրանց մոր երեսին: Զգում էին նրանք, որ տանը մի վատ բան էր կատարվում, բայց թե ինչչգիտեին: Եվ այդ վատ բանը ոչ թե միայն վշտացնում էր իրանց մատաղ զգայուն սրտերը, այլև ազդում էր փափուկ բնավորության վրա:

Իրանց կասկածները և երկյուղը նրանք չէին հայտնում ոչ ոքի, ոչ նույնիսկ Օվսաննային, որին, բնազդումով թե գիտակցաբար, օտար էին համարում: Բայց հաճախ երկու քույրերը միմյանց հաղորդում էին իրանց տպավորությունները: Երկուսն էլ խղճում էին իրանց մորը, զգալով, որ տանջվում է: Բայց չէին ատում և իրանց հորը, քանի որ չգիտեին ո՞րն է արդարը և որը մեղավորը, որին պետք է պաշտպանել և որին ատել:

Այնինչ՝ Օվսաննան մասամբ գուշակում էր ընտանեկան խռովության բուն պատճառը: Նա հասկանում էր, որ յուր բարեսիրտ քեռիին այդ աստիճան գազանացնողը խանդն է: Բայց թե ո՞վ է այդ խանդի առիթը, ում վրա է ծերունու կասկածը, այդ չգիտեր և, հարկավ, չէր էլ կարող իմանալ: Ահա ինչու նա բոլոր տեսած ու լսածները միամտաբար պատմում էր Գայանեին:

Մի օր գունատված եկավ քրոջ մոտ և ներս մտավ թե չէ, շնչասպառ հայտնեց, թե Պյոտր Սոլոմոնիչը ծեծել է Աննային: Գայանեն հարցրեց մանրամասն, և օրիորդը միայն այնքանը կարողացավ պատմել, որ ինքը մյուս սենյակից դռների հետևից տեսավ, թե ինչպես մարդ ու կին կռվում էին ննջարանում: Աննան հայտնի չէր ինչ ասաց, Պյոտր Սոլոմոնիչը բռունցքով խփեց նրա կրծքին և գցեց անկողնակալի վրա:

Ա՛խ, Գայանե, այնպես վախենում եմ, այնպես վախենում եմ, որ չգիտեմ ինչ անեմ, — ավելացրեց Օվսաննան հուզված: — Ես վաղուց կտեղափոխվեի քեզ մոտ, բայց չեմ ուզում նրանց առանձին թողնել, իսկ ամենից ավելի երեխաներին եմ խղճում:

Արդարև, բուռն նախանձի և կատաղության վայրկյանին ծերունին աոաջին անգամ ձեռք բարձրացրեց կնոջ վրա: Այդ հարվածը կտրեց Աննայի վերջին հույսը, թե երբևէ Պյոտր Սոլոմոնիչը կխաղաղվի:

Նա ամեն ինչ ավարտված համարաց:

Ի՞նչ ելք գտներ վերջ տալու յուր անտանելի վիճակին: Բաժանվե՞լ: — Ո՞ւր գնալ: Այս միտքը շղթայում էր ապահով ապրուստի սովոր տիկնոջը: Ինքնասպանությո՞ւն գործել: — Նա այդքան քաջություն չունե: Մեռնել մի ծերունու պատճառո՞վ, և մեռնել այդ երիտասարդ հասակո՞ւմ —, երբ կնոջ համար մի նոր կյանք է սկսվում: Ո՜չ, ո՜չ, ո՜չ: Գանգատվե՜րՈ՞ւմ և ինչպե՞ս, նա Պյոտր Սոլոմոնիչի օրինավոր կինն է, եկեղեցական անխախտելի կապով շաղկապված այդ ատելի, զազրելի և այժմ սարսափելի ծերունու հետ: Եվ տիկինը, կծու վշտերից արբեցած, անիծում էր ամենքին և ամեն ինչ, և հասարակական կարծիք ու օրենքներ, և եկեղեցի ու կրոն, և յուր հոր գերեզմանը, և ամբողջ աշխարհը:

Следующая страница