Շիրվանզադե Ալեքսանդր՝   Արսեն Դիմաքյան

Պյոտր Սոլոմոնիչը մի զորեղ շարժում գործեց և հառաչեց: Բայց կնոջ խոսքը չընդհատեց: Տիկինը շարունակեց.

Կրկնում եմ, եթե այդ ամենամոտիկ ազգականի հետ էլ տեսնեիք, կասեիք «միմյանց սիրում են» կամ, է՛հ, մի ուրիշ ավքելի վատ բան: Ձեր խիղճը ձեզ չէր տանջիլ, որովհետև դուք ի նչ գիտեք այդ պառավ մարդու ջահել կնոջ սիրտը: Ինչ գիտեք, որ նա ոչ միայն չէ խաբում յուր պառավ, ուժից ընկած, սպիտակած, մեջքից կռացած, ատամները թափված մարդուն, այլ մինչև անգամ մտքում ծաղրում էլ է բոլոր երիտասարդներին: Ինչ գիտեք, որ այդ ջահել, գեղեցիկ կինը միայն մեկին է պատկանում աշխարհի երեսին, այսինքն յուր զավակների հորը, յուր օրինավոր ամուսնուն: Վայ մեզ, վայ մեզ, վայ խեղճ կանանցս, մեր դրությունը ահա այսպես է: Մարդիկ մեզ պրինցիպներից զուրկ են համարոմ: Կարծում են, որ մենք երեխաներ ենք, եթե մեր առաջ կարմրացրած երկաթ պահեն, կասենք ոսկի է, կվերցնենք: Չեն մտածում, որ մենք հասկանում ենք, թե երկութը մեր ձեռքը կայրի, մեր գեղեցիկ մարմնի վրա կդնի մի վերք, մի արատ, որ ոչնչով չէ կարելի մաքրել: Հույս ունեմ, որ դուք իմ ասածը հասկացաք, ուրիշ ասելիք չունեմ, մնացյալը դուք գիտեք...

Որքա՛ ն այդ վայրկյանին նա Պյոտր Սոլոմոնիչի աչքում գեղեցիկ էր, որքան խելոք և հրապուրիչ: Բայց և որքան Պյոտր Սոլոմոնիչը ինքն յուր աչքում ծեր էր, զառամյալ և անարժան այդ գրավիչ արարածին:

Բայց, — ասաց նա, տեսնելով, որ կինը, խոսքը ավարտելուց հետո, ուզում էր դուրս գնալ:

Ի՞նչ, կանգնի, որ նա հայհոյի՞ գոռա՞, «կինտոյի պես» ձե՞ռք բարձրացնի նրա վրա: Ոչ, ոչ, տիկինը վճռել է և պետք է գնա:

Պյոտր Սոլոմոնիչը մոտեցավ նրան մի քանի քայլ, կանգնեց նրա առաջ, նայեց աչքերին: Օ՛օ, եթե Աննայի ասածների կեսը, կեսի կեսը ճշմարիտ է, այն ժամանակ անիծվեն չար լեզուները, որ բամբասում են: Մի՞թե Պյոտր Սոլոմոմիչը կարո՞ղ էր հավատալ, եթե ուրիշներից լսած չլիներ: Սովորական ժամին նա մտավ կլուբ: Նա կամենում էր մի քիչ թղթախաղ խաղալ: Նա պարտնյորներ էր փնտրում, հանկարծ նրա ականջին հասավ յուր անունը: Նա կանգ առավ դռների մոտ: Կանաչ սեղաններից մեկի շուրջը նստած Էին չորս չարամիտներ և խոսում Էին: Խոստւմ Էին նրա մասին այն ամենը, ինչ որ կարելի է խոսել մի պատվավոր մարդու անունը աղբի մեջ թաղելու համար: Նա ականջները փակեց և հեռացավ: Չար կասկածը նրա արյունը տակնուվրա արեց: Նա ամոթից չկարողացավ կլուբում երկար մնալ և շտապեց տուն, խելքը կորցրած, աչքերը արյուն կոխած:

Ես ձեզ չեմ մեղադրում, — արտասանեց տիկինը, նրա բացատրությունը լսելուց հետո, — Դուք միամիտ մարդ եք, ձեզ ամեն մի երեխա կարող է խաբել: Ա՛խ, տեր աստված, տեր աստված, ես խաբեբա , ես անամոթ, ես անպատկառ, ես դավաճան...

Նա սկսեց բարձրաձայն հեկեկալ: Պյոտր Սոլոմոնիչը շտապեց ներողություն խնդրել: Նա ծեր է, միամիտ է, նրան խելքից հանեցին, բայց նա այժմ չէ հավատում, և չի հավատալ, եթե ամբողջ աշխարհն էլ խոսի:

Հեռու ինձանից, — գոչեց տիկինը, ձեռով հրելով նրան, — ես ձեր վիրավորանքի պատճառով չեմ լաց լինում, արդար մարդը ոչ մի զրպարտությունից չի վիրավորվում, ես իմ բախտն եմ ողբում...

Դռների միջից ներս ցցվեցին երկու գանգրահեր փոքրիկ գլուխներ: Լիզոչկան և Էլեչկան վախեցած դեմքով նայում էին իրանց բարձրաձայն արտասվող մորը:

Տիկինը արագությամբ աչքերը սրբեց և մոտեցավ նրանց, գոչելով.

«Անբախտ երեխաներ, ի՞նչ կրթություն կարող եք ստանալ այս տանը...»:

V

Ամառր սկսվել էր: Դիմաքսյանը դպրոցում գործ չուներ: Տնային պարապմունքը թեև առաջվա պես չէր եռում նրա ձեռքի տակ, բայց այժմ աշխատելու ցանկությու ուներ: Նրա գլխում հղանում էին նորանոր գաղափարներ, նրա եռանդուն միտքը հանգիստ չուներ: Դիտելով հասարակական կյանքի բազմատեսակ վատ երևույթները, նա օր օրի վրա համոզված էր, որ բոլոր այդ երևույթների հիմնական պատճառը մի բան էանհատի բարոյական աշխարհի ողությունը: Նա ատում էր, թե ոչ մի հասարակություն չէ կարող առաջադիմություն անել, եթե նրա մեջ չկան բարոյապես զորեղ անձինք:

«Բարձրացրեք անհատին, կրկնում էր նա, կբարձրանա և շրջանը: Ոչ մի բարեփոխություն չէ՝ կարող հիմք գտնել, եթե նա չունե ապահով պատնեշներ: Այդ պատնեշներն են առանձին անձնավորաթյունները, զինված մտավոր և բարոյական ուժերով: Հասարակությունը կարող է մի որևէ վերանորոգության համար պատրաստի հող չունենալ: Անհատները կարող են այդ վերանորոգությունը իրանց ուսերի վրա պահել, մինչև որ նրանք ամուր պատվանդան կպատրաստեն»:

Նրա խորին համոզմունքով լոկ գիտությունը դեռ բավական չէր՝ մարդկանց հասարակական ուղեցույց ջահեր դարձնելու համար: Անկեղծ հավատ դեպի քաղաքակիրթ ապագան, խորին հույս որևէ ձեռնարկած գործի հաջողության վրա և անդրդվելի կամքահա այն պայմանները, որ նա պահանջում էր ամեն մեկից, որ ձգտում էր ուրիշներին օգտավետ լինել:

«Եթե դու ուզում ես ծառայել մի գործիառաջ ինքդ պարտավոր ես կուրորեն հավատալ այդ գործի ճշմարտությանը: Եթե դու հույս չունես քո ուժերի վրամի՛ դուրս գալ ասպարեզ: Եթե դու կամք չունեսմի՛ կարծիլ, թե մազի չափ կարող ես ուրիշի կամքի վրա ազդել»:

Այս էր նրա նշանաբանը, և այս էր նա քարոզում թե՛ գրչով և թե՛ բերանացի: Եվ նրա խոսքերը ապարդյուն չէին անցնում: Նրա հորդորանքով կազմվում էր մի ընկերություն, որի նպատակը պետք է լիներ, տարածել եվրոպական գիտության տարրերը ժողովրդի բոլոր խավերի մեջ: Նա այժմ շրջապատված էր բավականաչափ բարեկամներով, որոնց նա միշտ, ինչպես հարատև խթան, դրդում էր գործել: Ավելի մեծ խրախույս էր այդ բարեկամների համար նրա անձնական օրինակը: Նա այդ տեսնում էր և զգում: Ահա ինչու, չնայելով հոգնածությանը, նա գործում էր անդադար: Նա արփն վերջացրել էր անցյալ տարի ակսած յուր գրավոր այն մեծ աշխատությունը, որ պետք է պարզեր նրա գաղափարների ամբողջ աշխարհը: Նա բաց չէր թողնում ոչ մի ընկերական ժողով, ոչ մի գործ, ուր հարկավոր էր նրա օգնությունը կամ խորհուրդը:

Դպրոցի շրջանավարտներին նա տվեց մի համառոտ ծրագիր, որով և նրանք պետք է գործեին իրանց շրջաններում, ուր որ լինեն նրանքգյուղում թե քաղաքում և թե ինչ պաշտոն ևս ունենանուսուցչական թե քահանայական: Նրա միտքը միշտ զբաղված էր լուրջ խնդիրներով: Նրա գլուխը գործում էր անընդհատ, ինչպես մի լարված մեքենա: Եվ այդ մեքենան երբեք չէր հոգնում, երբեք չէր ձանձրանում: Հոգնում էին միայն այդ մարդու ջղերը, հոգնում էր նա ֆիզիկապես և ոչ բարոյապես:

Մի առավոտ նա յուր սովորական առանձնակի զբոսանքից տուն էր վերադառնում: Միքայելյան ծառազարդ փողոցի վրա նա հանդիպեց Մսերյանին և բժիշկ Սալամբեկյանին: Նրանք գալիս էին դեմուդեմ մի անծանոթ օրիորդի հետ: — Լավ պատահեցինք, — գոչեց Մսերյանը բռնելով Դիմաքսյանի թևից, — կա՛ց: Խնդրեմ ծանոթանաք, օրիորդ Կարինյան, Դիմաքսյանիմ ամենաթանկագին ընկերը:

Իդեալիստը ստիպեց նրան հետ դառնալ:

Այս րոպեիս քո մասին էինք խոսում: Օրիորդին հարկավոր են մի քանի տեղեկություններ, որ քեզանից լավ ոչ ոք չգիտե: Խոսեցե՛ք:

նա, բժիշկ Սալամբեկյանի հետ ետ կանգնելով, օրիորդին թողեց առաջ Դիմաքսյանի հետ: Հայտնվեց, որ Կարինյանը մի մասնավոր վարժուհի է, պատրաստվում է գնալ արտասահման՝ գործնական մանկավարժություն սովորելու, որպեսզի հետո Թիֆլիսում մանկական պարտեզ բաց անի: Նա միայն կամենում էր իմանալ՝ ո՞ւր ավելի նպատակահարմար է գնալ:

Դիմաքսյանը հաղորդեց օրիորդին անհրաժեշտ տեղեկություններ, յուր կողմից ավելացնելով մի քանի խորհուրդներ: Օրիորդը լսում էր նրան ուշադիր և մինչև անգամ ակնհայտ ակնածությամբ:

Դա մի գունատ արարած էր, նիհար, սակավ ինչ թուխ դեմքով, խելացի և արտահայտիչ գծերով: Ընհանրապես նա ոչ միայն սիրուն չէր, այլ կարող էր տգեղ համարվել, եթե չունենար յուր ձայնի և աչքերի մեջ անչափ եռանդի և տոկունության հետ մի տեսակ հեզ անուշություն: Նա խոսվում էր դրական եղանակով, համոզված մարդու պես, նրա շարժվածները ազատ էին, բայց միևնույն ժամանակ, ամոթխածությամբ լի:

Նա Դիմաքսյանի վրա լավ տպավորություն գործեց:

Վերջացրի՞ք, — ասաց Մսերյանը, որ ամբողջ ժամանակ աչքը չէր հեռացնում օրիորդից, — ուրեմն մենք այժմ կարող ենք միասին խոսակցել:

Նա մոտեցավ օրիորդին և սկսեց նրա հետ քայլել, բժշկին թողնելով հետ: Այս հանգամանքը բավական զարմացրեց Դիմաքսյանին: Առաջին անգամն էր նա տեսնում Մսերյանին այդքան ուշադիր վեպի մի կին:

Բժիշկ Սալամբեկյանը Դիմաքսյանին հաղորդեց, որ իրան մի նոր պաշտոն են առաջարկում և առաջարկողն է Բարաթյանը: Քաղաքը նոր հիվանդանոց է բաց անում, հարկավոր է մի բժիշկ դիրեկտոր: Բարաթյանը խոստանում է յուր բարեկամների հետ միասին ամեն ճիգ գործ դնել, որ Սալամբեկյանը ընտրվի:

Տեսնո՞ւմ ես, մարդը այնքան առաջ է գնացել, որ յուր ընկերներին էլ հովանավորություն է ցույց տալիս: Բայց ես չեմ ուզում այդ հովանավորությունը:

Ինչո՞ւ:

Նրա համար, որ չեմ ուզում ոչ մի բանով պարտական լինել այդ մարդուն:

Պատճա՞ռը:

Նրա երգը վերջացած է, նա ուխտադրուժ է, գաղափարի դավաճան:

Դիմաքսյանը զգուշացրեց, թե անհարմար է մի օտար օրիորդի մոտ այդ բանի մասին խոսել: Բժիշկը յուր քայլերը ծանրացնելով, պատասխանեց, թե օրիորդը շատ լավ է ճանաչում Բարաթյանին և թե նրանք այժմ մինչև անգամ ազգականներ են:

Օօ՛, ինչպես փոխվում են մարդիկ, — շարունակեց նա վրդովված, — երկու տարի չկա և արդեն.., ո՛ւֆ, ոչինչ չի մնացել անցյալից, շոգիացել է...

Այն մարդիկ, որոնց դեմ Բարաթյանը պետք է մաքառեր, այժմ նրա բարեկամներն են դառել: Նա մտերմաբար սեղմում է երեկվա կանտրաբանդիստի կամ վաշխառվի ձեռը: Նա թև թևի տված ման է գալիս խաբեբա կապալառվի հետ, որովհետև մտադիր էր ընկերանալ նրան: Այժմ նա ուզում էր կապալներ վերցնել նոր կառուցվող երկաթուղու վրա:

Բժիշկը ստիպված եղավ խոսքը ընդհատվել, երբ օրիորդը և Մսերյանը, փողոցի ծայրին հասնելով, հետ դարձան: Մսերյանը ոգևորված մի ինչ-որ պատմություն էր անում օրիորդի համար, և առհասարակ շատ էր զբաղված նրանով: Փողոցի կեսում օրիորդը ցտեսություն ասաց, խնդրելով ամենքին մի օր շնորհ բերել յուր տունը:

Ես ապրում եմ մեծ մորս և հորաքրոջս հետ: Դեռ մի ամիս այստեղ եմ, շատ ուրախ կլինեմ եթե գաք:

Բժիշկը գնաց նրան ուղեկցելու:

Ո՞վ է այդ օրիորդը, — հարցրեց Դիմաքսյանը Մսերյանից:

Սալամբեկյանի մի մեռած ընկերոջ քույրն է: Հավանեցի՞ր: Գիտես, որ ես կանանց առհասարակ չեմ սիրում, բայց այս մեկը ինձ դուր է գալիս: Արի մի օր միասին այցելենք նրան:

Դիմաքսյանը խոսք տվեց և մի շաբաթ անցած գնաց նրա հետ օրիորդի մոտ:

Կարինյանը բնակվում էր գետի ափում գտնվող միհարկանի մի տան մեջ, որ բավական բանաստեղծական դիրք ուներ: Տան առջև տարածված էր մի ընդարձակ այգի, որ վերջանում էր գետափին: Բակի վիթխարի ընկուզենիի տակ նստած էր մի զառամյալ պառավ, շրջապատված անթիվ հավերով: Նա գարիի հատիկները ցրվելով, խոսում էր հավերի հետ, հանդիման ելավ նրանց ագահության համար: Դա Կարինյանի տատն էր:

Օրիորդը հյուրերին ընդունեց քաղաքավարի և պարզ կերպով: Նրա հորաքույրը տանը չէր, իսկ ինքը, կարի մեքենան առջևը դրած, պատշգամբի վրա յուր համար հագուստ էր կտրում:

Երեք սերունդների ներկայացուցիչները միասին ապրելով, հաճախ հայացքների տարբերությունից իրարու հետ ընդհարումներ էին ունենում: Այս պատճառով օրիորդի կյանքը մխիթարական չէր այդ շրջանում: Տատը հաշտվել անգամ չէր ուզում այն մտքի հետ, թե պետք է յուր թոռը, մենակ աղջիկ, ինքնագլուխ գնա ով գիտե ինչ երկրներ: Նույն մտքի էր և նրա հորաքույրը, որ յուր կողմից ավելի էր գրգռում պառավին օրիորդի դեմ:

Այս բոլորը պատմեց ինքը օրիորդը, անկեղծաբար, առանց յուր դրությունից քաշվելու:

Բայց ի՞նչ էլ լինի, նրանք արդեն համաձայնվել են իմ գնալուս, թեև ամեն օր տրտնջում են:

Դիմաքսյանին դուր եկավ օրիորդի հաստատակամությունը: Ահա, վերջապես մի հայ կին, որ ինքնուրույն է և չէ խոնարհվում կամակոր հնության առջև: Նա գովեց օրիորդի նպատակը:

Թողեք հներին, աշխատեցեք նորերի համար: Շատ անգամ մեռնող սերունդը յուր եսին ուզում է զոհել հաջորդի երջանկությունը: Եթե մենք նրա ամեն քմահաճություններին սանտիմենտալ կերպով հպատակվենք, ոչինչ առաջադիմություն չենք կարող անել: Հիշեցեք, թե ձեր ձեռնարկությունը որքան օգուտ պետք է տա ապագա սերնդին, և դուք կտեսնեք, որ անարդար կլիներ այդ գեղեցիկ նպատակը զոհել պառավներին:

Բայց պառավը ընկուզենիի տակ հավերի հետ նիստ կազմած տատն էր: Իսկ մյուսը, օրիորդի հորաքույրը, եթե պառավ ածականը լսեր, առանց այլևայլի պետք է արտաքսեր Դիմաքսյանին: Ահա նա, այրի Մելանիա Բոլումբաշյանը, սանդուղքով վեր է բարձրանում: Իսկապես նրա քառասնյակը վաղուց արդեն անցել է, բայց ո՞վ կարող է նրան երեսուներկու տարեկանից ավելի համարել:

Այրին համարձակ քայլերով մոտեցավ և թոթվեց Մսերյանի ձեռը: Նրանք արդեն ծանոթ էին:

Նա հագնված էր ժամանակի մոդայով: Ամեն բան նրա վրա եվրոպական էր, բացի թասակրավից: Նա գլխարկ չէր հագնում, քաջ համոզված լինելով, որ վիրական գլխակապը ավելի է սազ գալիս յուր կլորիկ կարմրախայտ երեսին: Նա խոսում էր ռուսերեն, արագ-արագ, արհամարհելտվ քերականական բոլոր կանոնները: Եվ խոսում էր մեծ մասամբ Մսերյանի հետ, որի երեսին շուտ-շուտ ժպտում էր, ծիծաղում: Զգալի էր, որ ողբացյալ այրին չէր հրաժարվիլ ամուսնության դառն լուծը երկրորդ անգամ քաղցրությամբ հանձն առնելուց, եթե Մսերյանը բարեհաճեր ուշադիր լինել դեպի նա: Սակայն իդեալիստը այրիի մասին այնքան էր մտածում, որքան և յուր հագուստի մասին: Իսկ նրա հագուստը այսօր մի առանձին բանաստեղծական անկարգության մեջ էր: Մաշված և տրորված սև սյուրտուկի կուրծքը փայլում էր սափրավիրի սրոցի պես, իսկ ձմեռային գունատ վարտիքը վաղուց արդեն գրավել էր փողոցային հնավաճառների ուշադրությունը: Ավելի ողբալի էր նրա հին ձևի շապիկը, որի օձիքը ճմլվել էր և կպել նրա կոկորդին յախույի պես: Այնինչ սև փողկապը թռել էր վզին և անյտեղ նստել երկչոտ ծիծեռնակի նման:

Նա այրիի բարբաջանքին պատասխանում էր «այո՛ », «ինչպես չէ», «ցը ցը ցը» և այլն հնչյուններով, իսկ ուշը օրիորդի կողմն էր: Վերջապես, շաղակրատ տիկնոջից ձանձրացած, նա ցտեսություն ասաց և ընկերոջ հետ դուրս եկավ:

Հը՛մ, հավանո՞ւմ ես, — դարձյալ հարցրեց նա Դիմաքսյանից:

Որի՞ն:

Իհարկե, օրիորդին, մյուսը ինչ հորս ցավն է:

Ի՞նչ ասեմ...

Եղբայր պատվական, ես հիացած եմ, իսկ և իսկ եռանդուն և տոկուն հայուհու տիպարն է, միայն տաշված, հղկված, հասկանո՞ւմ ես:

Էլի ոգևորվեցի՞ր:

Ի՞չպես չոգևորվեմ, նորոգիչներից է, հասկանո՞ւմ ես...

Այդ օրից հետո Դիմաքսյանը Մսերյանի հետ մի քանի անգամ էլ այցելեց Կարինյանին: ժամերով նախ խոսում էր ու վիճում օրիորդի հետ և հաճույք էր զգում, տեսնելով, որ նա հասկանում է իրան, ունե զարգացում և հազիվ է նեղն ընկնում լուրջ խոսակցության ժամանակ: Նա չէր քաշվում օրիորդի մոտ, չէր կաշկանդվում այնպես, ինչպես Գայանեի առջև: Նրա մեջ չէր շարժվում օձը, սիրտը հանգիստ էր: Սակայն ինչ և լիներ, որքան ևս Կարինյանը համակրելի լիներ, երբեք և վայրկյան անգամ չէր մոռացնել տալիս նրան այն մյուսին, որի պատկերը այնքան ամուր և այնքան որոշ դրոշմվել էր նրա սրտի մեջ: Կանգնածէր գիշեր-ցերեկ այդ պատկերը նրա աչքի առջև, ինչպես նրա անաջող բախտի ուրվականը և մենության մեջ միշտ նրան պատճառում էր այն ծանր թախիծը, որ կարծես, հավիտյան տիրել էր նրա հոգուն...

VI

Հուլիսի վերջին Դիմաքսյանը ուղևորվեց Անդրկովկասի մի մասում ճանապարհորդելու: Նա կամենում էր մոտիկից ծանոթանալ ժողովրդի բարոյական կացության հետ: Բայց ժամանակը շատ էլ չէր ներում, մի ամիս մի քանի տեղեր այցելելուց հետո, նա թարմացած վերադարձավ և եռանդով անձնատուր եղավ յուր զբաղմունքին:

Դպրոցի մեջ բարձրացրել են նոր աղմուկներ: Շուտով պետք է ընտրվեին նոր հոգաբարձումներ: Դիմաքսյանի հակառակորդները սկսել էին ծածուկ գործել: Նրանք մտադիր էին նրա կողմնակից հոգաբարձուներին սևացնել և փոխարենը ուրիշներին ընտրել:

Նախագահը, որ նրանց աջակիցն էր, գաղտնի հրահանգ էր տվել ծխական քահանաներին: Պատվիրված էր եկեղեցական ընտրությունների ժամանակ առաջ գցել այնպիսիներին, որ պետք է նախագահի ուզած մարդկանց քվե տային:

Հակառակ կուսակցությունը հասկացել էր բանի էությունը և բացարձակ հարձակվում էր նախագահի վրա:

Երկու բանակների մեջ սկսվել էր մի ծայրահեղ բանակռիվ, որի արտահայտիչներն էին երկու միմյանց թշնամի լրագիրներ: Ոչ մեկը չէր խնայում մյուսին, երկու կողմից կ լսվում էին ծանր մեղադրանքներ, ծաղր, հայհոյանք... նույնիսկ զրպարտություններ:

Դիմաքսյանը սկզբում կամեցավ հեռու պահել իրան այդ կռվից: Սակայն չկարողացավ: Նորից արյունը բորբոքվեց, աչքերը վառվեցին, և հարձակվեց ասպարեզ, ինչպես պատերազմի ծարավ մի քաջ զինվոր: Նա մոռացավ դպրոցը, նա չէր հոգում մի վայրկյան անգամ յուր մասին, նրա մտքովն անգամ չէր անցնում, թե կարող է զրկվել պաշտոնից, եթե հաղթությունը թշնամիները տանեն:

Նրա դեմ ասպարեզ էր դուրս եկել և՛ Վեքիլյանը, այս անգամ յուր իսկական անունով և ազգանունով:

«Փաստեր, փաստեր», կրկնում էր փաստաբանը, մոռանալով, որ ինքը ոչինչ փաստեր չէ տալիս հակառակորդին, բացի վիրավորիչ ակնարկներից:

Մի օր Դիմաքսյանը դարձյալ յուր մասին կարդաց մի ֆելիետոն, միայն ուրիշ կեղծանունով: Այս անգամ նրա անձնականին չէին կպչում, խոսում էին նրա գործունեության մասին: Ֆելիետոնը գրված էր սուր գրչով, զարդարված ճարպիկ կալամբուրներով և շնորհալի սրախոսություններով:

Առաջին անգամ Դիմաքսյանը զգաց, որ հանդիպում է ոչ թե մի ստոր սողոսկողի, այլ մի զորեղ հակառակորդի, որի հետ կռվելը շատ էլ դյուրին բան չէ:

Արյունը խփեց գլխին: Մի չարագուշակ ժպիտ աղավաղեց նրա բերանը: Առանց երկար մտածելու, նա ուղեղը լարեց դեպի այն կողմ, ուսկից գիտեր, որ գալիս են վարագուրված հարվածները:

Այս, բավական չէ Բարաթյանի գործով արածը, գրչով էլ է ուզում նրա հետ մրցել: Դա առանց նպատակի չէ: Անշուշտ նա հոգաբարձու ընտրվելու միտումներ ունե:

Այսպես էր մտածում Դիմաքսյանը, և նա չսխալվեց: Բարաթյանը ընտրվեց եկեղեցական պատգամավոր: Մի քայլ արված էր, մնում էր մյուսը, և նա արդեն Դիմաքսյանի իշխանավորն էրհոգաբարձու:

Կարծեմ, մենք կհաղթվենք, — ասաց մի օր Դիմաքսյանին նրա կողմնակից հոգաբարձումներից մեկը, — Ամբակում Աֆանասևիչը շատ է աշխատում: Երեկ լայնաթևը նրա մոտ ճաշի է եղել, նրանք գործում են ձեռք-ձեռքի տված:

Այն ժամանակ երկու հակառակորդ բանակները պաշարեցին ընտրողներին: Շատերի գույնը արդեն որոշ էր, քաշել նրանց մի բանակից մյուսըդժվար էր: Հարկավոր էր գրավել չեզոքներին, և ահա սրանց վրա հարձակվեցին երկու կողմից գիշակեր ագռավների պես: Գործ էին դրվում քաղցր ժպիտներ, սիրալիր բարևներ, սպառնալիքներ, խոստումներ:

Նուկուջան Փարսադանովիչին իմ խորին հարգանքն եմ վկայում: Հը՛մ, ամսիս քսանվեցին ընտրո՞ւմ ենք:

Ընտրում ենք, ոնց չէ, ընտրում ենք:

Նուկուջան Փարսադանովիչ, չմոռանաք, որ մենք հին քաղքցիներ ենք, դուք մերն եք:

Վա՛հ, հեստի չորնի զակատիտ անիմ վուր է1... Կռիվը քանի գնում սաստկանում էր և խեղճ Նուկուջաններին այնքան քշեցին այս բանակից այն բանակ, որ ընտրության օրը նրանք ներկայացան միանգամայն ջարդուփշուր եղած խելքով: Պատարագի ժամանակ մի քարոզ ընտրողներին բացատրեց նրանց պարտքը եկեղեցու և ազգի առաջ, «քանզի պետք է խղճի մտոք և անաչառությամբ» տային իրանց քվեները:

Նույնը կրկնվեց և ընտրությունների դահլիճում:

Ամբակում Աֆանասևիչի բանակը հաղթեց: Դիմաքսյանի կողմնակից հոգաբարձուներից չորսը սևացան: Փոխարենը ընտրվեցին Ամբակումը, Բարաթյանը, Վեքիլյանը, և մի ուրիշը սրանց բարեկամներից:

Բարաթյանը անմիջապես շտապեց տուն և ուրախ-ուրախ համբուրեց յուր մի ամսական ժառանգին:

Գայանեն նոր էր վեր կացել անկողնից: Նա գունատ էր, նիհար, անզոր: Այլևս անցել էին կապրիզները: Այժմ նա խաղաղ էր, հանգիստ, գոնե արտաքուստ այդպես էր երևում:

Ամբողջ օրը նա չէր հեռանում նորածնի օրորանից: Համբուրում էր նրան քնքուշաբար, խոսում էր նրա հետ, հարցեր էր տալիս և ինքը նրա փոխարեն պատասխանում: Նրա աշխարհը այժմ ամփոփված էր այդ փոքրիկ արարածի մեջ, և ուրիշ ոչ մի բան նրան չէր հետաքրքրում: Նա մոռացել էր նույնիսկ յուր մշտական կասկածները, արյուն ու մարմին դարձած կասկածները ամուսնու վերաբերմամբ:

Տիկին Բախտամյանը երբեմն այցելում էր նրան: Երեխայի մկրտության օրը նա հետը բերել էր անթիվ ընծաներ: Առհասարակ նորածինը երկու տիկինների մեջ ձգել էր մի նոր բարեկամություն: Միայն տիկին Բախտամյանի և Բարաթյանի մեջ երևում էր մի անհասկանալի փոխադարձ սառնություն: Գոնե այդպես էին նկատում մի կողմից Գայանեն, մյուս կողմիցՊյոտր Սոլտմոնիչը:

Ծերունին յուր կնոջ հետ այլևս նախանձի տեսարաններ չէր սարքում: Արդեն բավական պատժվել էր այն օրվա յուր շտապ մեղադրանքի փոխարեն: Նա զգում էր, որ շատ կոշտ վարվեց կնոջ հետ և մտքում հայհոյում էր չար բամբասասերներին: Սակայն, միևնույն ժամանակ, կասկածը արմատախիլ չէր եղել նրա մեջ: Այժմ նա տանջվում էր լուռ, առանց արտահայտելու յուր սրտի մեջ բուն դրածը:

Հաճախ նա մենակ, առանձնացած յուր սենյակում, մտածում էր ամուսնական կյանքի դառնությունների մասին:

Նա մեղադրում էր ինքն իրան: Տասր տարի էր նա միշտ նախանձում էր, միշտ կասկածում, միշտ լարված դրության մեջ էր, «Միթե այդ կյա՞նք է: Ոչ, ոչ, տանջանք ու աստծու պատիժ է», կրկնում էր նա:

Մյուս կողմից նա սիրում էր Աննային, ինչպես մի կենդանի, վառվռուն պատանի, և ցավում ու մորմոքվում Լր, որ վաղուց կորցրել էր յուր երիտասարդությունը: Իրավ, մի թե նա ինքը չգիտեր, որ Աննայի ընկերը չէ, որ ամոթ է մինչև անգամ մի թառամած ծերունու մի այդպիսի թարմ կին ունենալ: Բայց, էհ, ի՞նչ արած, թող նախանձը միշտ տանջե նրան, միշտ չարչարե, միայն թե Աննային նրա ձեռքից չխլեն և միայն թե Աննան խնայի նրա ընտանեկան պատիվը:

Իսկ Աննան նրա հետ վարվում էր սառն, խոսում էր միշտ «դուք»-ով, այն էլ խոսում էր այն ժամանակ, երբ անհրաժեշտությունը ստիպում էր: Նա գիտեր, որ յուր պաղությունով տանջում է ծերունուն և հենց դիտմամբ շարունակում էր, անուշադիր թողնելով նրա փաղաքշանքները, աղերսանքները և պես-պես խոստումները:

«Թողե՛ք ինձ, թողե՛ք իմ հիմարության պատիժը քաշեմ» կրկնում էր նա միշտ:

Իսկ հիմարություն նա համարում է ծերունու հետ ամուսնանալը, մի ծերունու, որ թունավորում էր նրա կյանքը «անտեղի կասկածներով, անտեղի զրպարտություններով»:

Մի օր Պյոտր Սոլոմոնիչը վճռեց յուր կնոջը մի սյուրպրիզ անել, որպեսզի, վերջապես, ձեռք բերի նրա հաշտությունը:

Անիչկա, երբ է ձեր ընկերության տարեդարձը, — հարցրեց նա:

Ես ի՞նչ գիտեմ երբ է, ես ձեռք եմ քաշել ընկերություններից էլ, մարդկանցից էլ, ես դժբախտ կին եմ:

Դե լավ, բավական է, ես քեզ մի լավ բան պետք է ասեմ:

Տիկինը կամեցավ սառն լինել, բայց միևնույն ժամանակ, չկարողացավ զսպել կանացի հետաքրքրությունը: Նա աչքի տակավ ծուռ-ծուռ նայեց ամուսնուն:

Ուզում եմ քո անունով, — արտասանեց Պյոտր Սոլոմոնիչը, — քո անունով ընկերությանը հազար ռուբլի բաշխել, որ դու պատվավոր անդամուհի լինես:

Սնափառ տիկնոջ համար, արդարև, դա մի վերին աստիճանի ախորժելի սյուրպրիզ էր: Մինչև այդ ժամանակ կանանց ընկերությունը ոչ մի պատվավոր անդամուհի չուներ, ուրեմն նա առաջինը կարող էր լինել: Բայց նա թաքցրեց յուր ուրախությունը, ոչինչ չասաց և միայն հառաչեց:

Տարեդարձի օրը Պյոտր Սոլոմոնիչը փողերը համրեց կնոջ առջև: Վերջապես, Աննան թույլ տվեց նրան, որ համբուրի իրան և այդպիսով հաշտվեց ամուսնու հետ:

VII

Բարաթյանի և Վեքիլյանի հոգաբարձու ընտրվելը, հարկավ, ազդեցություն գործեց Դիմաքսյանի վրա: Նա զգաց, որ այժմ նրանց հետ պետք է ընդհարումներ ունենա երես առ երես:

Կռվից նա չէր վախենում, չէր մտածում և յուր պաշտոնի մասին: Նրան անհանգստացնում էր աշակերտների դրությունը և առհասարակ դպրոցի վիճակը, այն դպրոցի, որ արդեն կրում էր յուր վրա նրա գաղափարների դրոշմը: Այսուհետև, ուրեմն, նրա հարուցած ամեն մի խնդիր պետք է հանդիպի Բարաթյանի ու Վեքիլյանի կամքին և հետո իրագործվի կամ ոչ: Արդեն նա անհարթելի էր համարում յուր և նրանց մեջ բացված վիհը: Պետք է այսպես թե այնպես կռվել: Պետք է մեկը մյուսին գլորիայդ անկասկած է: Միևնույն շրջանում, միևնույն ժամանակ երկու հակադիր ձգտումներ չեն կարող հավասար համակրություն վայելել և իրանց գոյությունը շարունակել:

Առաջ այդ մարդիկ հաշտ էին, գաղափարակից էին, ընկեր էին նրա հետ: Նրանք ուխտել էին միասին գործել, այժմ բաժանված են: Կյանքը, տվեց մեկին մի ուղղություն, մյուսներին այլ ուղղություն: Գուցե մտքերի այս հակադրությունը առաջ էլ կար, միայն չէր արտահայտվում: Այժմ ասպարեզ կա, նա երևան է գալիս: Բարաթյանը և Վեքիլյանը աշխատում են խոչընդոտ լինել նրա գործունեությանը, ծաղրում են, հալածում, կնշանակե նրանք թշնամիներ են:

Սակայն նոր հոգաբարձուները դեռ լուռ էին, չնայալով, որ երկու ամիս էր արդեն հաստատվել էին իրանց պաշտոնում: Բարաթյանը ուսումնասիրում էր հանգամանքները. — Շաբաթը մի կամ երկու անգամ այցելում էր դպրոցը: Դիմաքսյանը նրան ընդունում էր պաշտոնական ձևով, խոսում էր «դու»-ով, բայց սառն և առանց ընկերական մտերմության: Դպրոցի տնտեսականի և վարչականի վերաբերմամբ նոր հոգաբարձվին տալիս էր մանրամասն տեղեկություններ, բայց երբ հարց էր լինում ուսումնականի և բարոյականի մասին, խույս էր տալիս պատասխաններից և առհասարակ չէր ուզում խոսքը երկարացնել: Նա կամենում էր հենց առաջին քայլից նոր հոգաբարձվին զգալ տալ նրա իրավունքների սահմանը: Բարաթյանը, հարկավ, հասկանում էր նրա միտքը: Նա ոչինչ չէր ասում, բայց մտքում կրկնում էր.

«Եթե դու ուզում ես քեզ ցույց տալ, ես էլ շուտով ինձ ցույց կտամ»:

Մեծ պասի առաջին օրերն էին: Տրամադրությունը կրոնական էր, դպրոցըհոգևոր: Հոգաբարձուներից երկուսը եկեղեցասեր վաճառականներ էին, մեկը եպիսկոպոսի եղբայր, երկուսն էլ երեցփոխներ: Բարաթյանը մի նիստում թեթև կերպով հարց բարձրացրեց, արդյոք աշակերտների կրոնական կրթության վրա բավարար ուշադրություն դարձնում են դպրոցում:

Նախագահի կարմիր և առույգ դեմքի վրա խաղաց գոհունակության ժպիտը: Նա յուր երկայն, թիաձև, չալ մորուքր շփելով, հայտնեց, թե այդ հարցով ինքն էլ զբաղված է: Ավելացրեց, թե խնդիրը վերին աստիճանի կարևոր է, բայց ինքը չէր կամենում նախկին հոգաբարձությանը առաջարկել, սպասում էր նորերի ընտրությանը: Այժմ նա կարող է խոսել: Եվ սկսեց խոսել:

Հրամանոցդ հայտ է, որ մեր դպրոցները գտանին ի ներքո հովանավորության Հայաստանյացս առաքելական եկեղեցվո և նորին վեհափառության տյառն տյառն սրբազնագույն կաթողիկոսին ամենայն հայոց: Այսպես: Գերազնիվ պարոնայք, մենք ժամու և ի տարաժամու պարտ ենք երախտապարտ և ջերմեռանդագույն հոգով զգացված լինել առմերս առաքելական եկեղեցի հարսնացյալն ի տերն մեր հիսուս քրիստոս և նորին աստվածընտրյալ պետն, հաղագս կենաց որին աղոթեմ ի տվնջյան և ի գիշերի: Այսպես: Սակայն իմ հոգևոր տկար աչոքս այս վերջին տարիներ այլ և այլ խուսափումներ նկատում եմ ի մեծս և փոքոլնս, իսկ առավելագույն լափով ի մերում դպրանոցի: Հուսամ առ ամենաբարձրյալն, որ այսուհետև այդ զանցառությունները վերացվին, քանզի մեր հոգաբարձություն այսօր, հուրախություն սրտի իմո, կազմեն ձեզի պես գերաշնորհ, պայծառամիտ, խոհունակ, հանճարազարդ և պարկեշտասուն անձինք: Այսպես: Պարոն քարտուղարեն կխնդրեի արձանագրել այս իմ համեստագույն խոսքատենագրություն:

Ձեր ասածը միանգամայն արդարացի է: Մեր աշակերտների մեջ պետք է զարգացնել բարոյականություն, մանավանդ կրոնասիրություն: Արևմտյան Եվրոպայում կրոնի դասավանդությունը շատ հարգելի տեղ է բռնում դպրոցներում: Ուրեմն այն, ինչ որ ընդունված է լուսավորված ազգերի մեջ, կարծում եմ, չպիտի արհամարհվի մեզ նման մի փոքրիկ ազգի կողմից:

Պարոն քարտուղարեն կխնդրեի շնորհազարդ պարոն Բարաթյանի խոսքերը արձանագրել:

Այդ ճշմարիտ է, մանավանդ որ մեր դպրոցը հոգևոր է:

Պարոն քարտուղար, բարեծնունդ Ամբակում աղա Սարզափյանի խոսքեր մեկիկ-մեկիկ թարգմանեցեք ու շարադրեցեք:

Բացի դրանից, մենք նախ և առաջ կրոնական ազգ ենք և եկեղեցուց ավելի ոչինչ չունենք:

Պարոն քարտուղար, ուշի ուշով դիտեցեք ողջախոհ պարոն Վեքիլյանի ասածներ: Իա, հեր օրհնած, ի՞նչ ես Բեթանիացի բորոտի պես քինթդ քորում: Այսպես, գերազնիվ պարոնայք, խնդիրը եզրափակենք: Ըստ իս՝ վաղը մեր մեծապատիվ պարոն տեսչին հայտնելու է այս մեր որոշում: Շնորհազարդ պարոն Բարաթյան, կարծյոք, այս պարտքերը ձեր վրա դնելու է, քանզի, եթե չեմ սխալվում, դուք եք հերթակալը: Պարոն քարտուղար, արձանագրեցեք մեր որոշում այսպես. «Առաջարկյալ եղիցի վերատեսչին պարոն Արսեն Մարգարյան Դիմաքսյանի՝ հարգել զկրոն ըստ չափու պահանջման հոգաբարձությանս և զսանս դպրանոցի հանապազօրյա առաջնորդել եկեղեցի անձամբ»:

Հին հոգաբարձուներից մեկը, որ նորից ընտրվել էր, նկատեց, թե տեսչի համար վիրավորական է այս տեսակ որոշում՝ «հարվել զկրոն», քանի որ նա առանց այդ էլ հարգում է կրոնը:

Նախագահը խնդիրը քվեարկեց, և ձայների ճնշող մեծամասնությամբ նրա որոշումը ընդունվեց:

Հետևյալ օրը Բարաթյանը Դիմաքսյանի մոտ կարդաց արձանագրությունը: Մի արհամարհական ժպիտ փոփոխեց տեսչի դեմքը, հետո նրա կրծքից թռավ մի կծու ծիծաղ:

Ինչո՞ւ ես ծիծաղում:

Նրա համար, որ քիչ է մնում ինձ հերետիկոսության մեջ մեղադրեք: Լսված բա՞ն է այդ տեսակ որոշում մտցնել մի պաշտոնական արձանագրության մեջ, որի տակ ստորագրել են տասնումեկ հասարակական ներկայացուցիչներ: «Հարգել զկրոն»: Ասա խնդրեմ, ե՞րբ եմ ես արհամարհել կրոնը:

Ոչ ոք չի ասում, թե արհամարհել ես, միայն այսպես գրված է: Դու գիտես, որ դպրոցը հոգևոր է:

Հետո՞:

Ուրեմն զարմանալի բան չկա այս որոշման մեջ:

Զարմանալին այն է, որ այդ կրոնապաշտական դատավճռի տակ ստորագրել եք դու և Վեքիլյանը: Դա բավական չէ, հարցը մինչև անգամ դու ես զարթեցրել:

Ես զարթեցրել եմ մի շատ ժամանակակից հարց:

Ախ Բարաթյան, ինքդ էլ շատ լավ գիտես, որ կեղծում ես, որ այդ սուտ է, չես հավատում, ծիծաղում ես մտքումդ:

Մի՞թե դու համաձայն չես, որ պետք է աշակերտների մեջ կրոնական զգացմունք զարթեցնել:

Զգացմունք և ոչ փարիսեցիություն:

Ասում են, աշակերտներին թույլ չես տալիս եկեղեցի գնալու:

Սուտ են ասում: Ես երբեք նրանց միտքը և զգացմունքը չեմ բռնաբարում:

Բայց չի կարելի պատանիների զգացմունքները թողնել առանց որևէ ուղղության:

Դիմաքսյանը զայրացած նայեց ընկերոջ երեսին: Նրան թվաց, թե յուր առջև կանգնած է մի սուտճգնավոր և ոչ մի դիպլոմավոր երիտասարդ: Նա ասաց, թե ոչ մի զգացումլինի նա կրոնական, թե ուրիշչի կարելի բռնի ուժով արմատացնել ուրիշի սրտում: Պատիժը, երկյուղը, նույնիսկ խրատը չեն կարող փոխել սաների բարոյական կազմը: Մարդու սրտում պատրաստվում և արմատ է ձգում այն գաղափարը, որ ազատ սիրելուց է առաջանում: Վերջապես, բռնությամբ և արվեստական կերպով պատվաստել զգացումը շատ անգամ հակառակ հետևանք է ունենում:

Следующая страница