Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ավերակների վրա

ՍԱՄՎԵԼ. Ի՞նչ անեմ, առանց ակոմպանեմենտի չեմ կարողանում ըմբռնել: Ահա՛: (Դնում է պյուպիտրի վրա մի նոտատետր և պատրաստվում ջութակ նվագել):

ՕՎՍԱՆՆԱ. (Սկսում է դաշնամուր նվաղել): Այս ինձ ծանոթ մի եղանակ է:

ՍԱՄՎԵԼ. (Ջութակ նվազելով): Հրաշալի բան է: Արամազտի ամենասիրելի նոկտյուրնը: Այդպես, այդպես, միայն մի փոքր հանդարտ: Հիանալի է:

Նվագում են երեք քառորդ րոպե: Նախասենյակում զանգակ:

ՆՈԻՆՈԻՖԱՐ. Գալիս է խորքի դոներով, դնում է աջ կողմի երկրորդ դոներով նվաղելու միջոցին և իսկույն ետ է ղալիս մի մեծ փունջ ծաղիկներ բերելով: Մոտենում է Նարգիզին և տալիս է մի այցետոմս):

ՆԱՐԳԻԶ. Օվսաննա, տես Ժորժն ինչ լավ ծաղիկներ է ուղարկել քեզ համար:

ՕՎՍԱՆՆԱ. (Խաղը չի ընդհատում): Դիր դաշնամուրի վրա:

ՆՈԻՆՈԻՖԱՐ. (Փունջը դնում է դաշնամուրի վրա և դնում խորքի դոներով):

ԱՐԱՄԱԶԴ. (Գալիս է աջ կողմի առաջին դռներով մի գրիչ ձեռում, գլխաբաց): Ներեցեք, օրիորդ, հայրիկը խնդրում է այստեղ չնվագել, (Գնում է նույն դռներով ետ):

ՕՎՍԱՆՆԱ. (Սամվելին) Տեսա՞ր, (Մի քանի ակորդներ ևս տալով, խաղն ընդհատում է, վեր է կենում, վերցնում վերցնում փունջը և հրճվանքով նայում, հոտ առնում):

ՍԱՄՎԵԼ. (Դադարում է նվագել, գրգռված): Այդ անտանելի է, ուղղակի պատիժ: Այս տանը ոչինչ չի կարելի սովորել:

ՆԱՐԳԻԶ. Մի նեղանա՛ր, որդի՛, հայր է, պետք է հարգել (վեր է կենում):

ՍԱՄՎԵԼ. Ահ, հարգե՛լ, հարգե՛լ, իսկ իմ հոգու պահանջները չպիտի՞ հարգել, Հասկացի՛ր, մայր, ես երաժշտությունը պաշտում եմ:

ՕՎՍԱՆՆԱ. Լավ, մի՛ վրդովվիր, ճաշից հետո կկրկնենք:

ՍԱՄՎԵԼ. Ոչ, ես ասել եմ և ասածս պիտի կատարեմ: Միևնույն է, այս քաղաքում ոչինչ չի կարելի սովորել: Իմ փրկությունը կամ մայրաքաղաքն է, կամ արտասահմանը: Այս մթնոլորտում ես խեղդվում եմ:

ԼԵՎՈՆ. Իսկ ես արդեն խեղդվել եմ: (Գալիս է խորքի դռներից: Հիվանդոտ, թուլակազմ երիտասարդ է, նոսր մազերով, նոսր ունքերով, թերթերունքները թափված: Հագած է շատ լավ կարված մոխրագույն հագուստ: Ձեռները ծածկված են բարակ սև ձեռնոցներով, որոնք երբեք չի հանում: Թույլ-թույլ նստում է բազկաթոռներից մեկի վրա):

ՆԱՐԳԻԶ. (Նայել է Լևոնին կարեկցությամբ և տխուր դեմքով այն վայրկյանից, երբ նա երևացել է): Այսօր գույնդ լավ է:

ԼԵՎՈն. (Ներվային): Լավ, մի՛ կրկնիր միևնույն երգը ամեն օր: Ձանձրալի եք ամենքդ: Ի՞նչ ես հառաչում ու թթված դեմքով նայում ինձ: Ո՛ւֆ, ե՞րբ պետք է ազատվեմ այդ հսկողությունից, (դառնում է Սամվելին): Իսկ քո ջութակը: Օ՜օ, ինչ ուրախությամբ ես նրան կփշրեի և վառարան կգցեի: Առավոտից մինչև կես գիշեր ներվերս սղոցում ես: Մարդ կարող է ուղղակի խելագարվել այս տանր:

ՍԱՄՎԵԼ. Տեսնո՞ւմ ես, մայրիկ, ամեն կողմից բողոք և արգելք: Թույլ տուր ինձ գնալ, թույլ տուր:

ՆԱՐԳԻԶ. Լավ, այսօր ժամանակը չէ այդ մասին խոսելու, մի՛ թունավորիր մեր ուրախ օրը:

ՍԱՄՎԵԼ. Ա՜հ, բռնակալներ, (Արագ քայլերով գնում է խորքի դռներով՝ ջութակը տանելով):

ՏԵՍԻԼ 9

ՆՈՒՅՆՔ, առանց ՍԱՄՎԵԼԻ

ԼԵՎՈՆ. Թողե՛ք գնա, ի՞նչ եք արգելում:

ՆԱՐԳԻԶ. Մեկին թողեցի, շատ բախտավորվեցի, որ մյուսին էլ թողնեմ: (Հառաչում է):

ԼԵՎՈՆ. (Գրգռվելով): Ի՞նչ ես ուզում ասել դրանով, աա՞, ի՞նչ, պատասխանի՛ր, մի՛ հառաչիր ու գլուխդ շարժիր խորհրդավոր:

ՆԱՐԳԻԶ. Լավ: Ես մեղա աստծու, որդի, կլռեմ, միայն դու մի՛ չարանար:

ԼԵՎՈն. Ուզում ես ասել, որ ես քեզ ձանձրացրե՞լ եմ, այո՞: Սպասի՛ր, սպասի՛ր, շատն անցել է, քիչն է մնում: Կազատվիս ինձանից, քիչ նախատիր ինձ մտքումդ:

ՆԱՐԳԻԶ (Ապշած): Ե՞ս եմ քեզ նախատում: Օվսաննա, ինչե՞ր է ասում եղբայրդ:

ՕՎՍԱՆՆԱ. Լևոն, դու անարդար ես: Մայրիկը ոչ ոքի այս տանն այնքան չի սիրում, որքան քեզ:

ԼԵՎՈՆ. Հենց այդ է, որի դեմ ես բողոքում եմ: Թող կորչի ծնողական սերը, չեմ ուզում: (Վեր է կենում):

ՕՎՍԱՆՆԱ. (Հանդիմանորեն): Լևո՛ն...

ՆԱՐԳԻԶ. (Մեկուսի): Աստված իմ, ինչե՛ր եմ լսում:

ԼԵՎՈՆ. Օվսաննա, դրանք չեն հասկանում, դու պիտի հասկանաս: Լսիր, ինչ որ այդ մարդիկ անվանում են ծնողական սեր, եսամոլություն է: Այո, այո, եսամոլություն,այն էլ ամենավատ, ամենաստոր տեսակի: (Սկսում է անցուդարձ անել):

ՕՎՍԱՆՆԱ. (Առանձին, կիսաձայն): Մայրիկ, մի՛ հակաոակիր, ավելի կգրգռվի:

ԼԵՎՈՆ. Գազաններն էլ են սիրում իրանց ձագերին, բայց միայն ապուշները կարող են ասել, թե այդ մի բարձր զգացում է: Օ՜հ, ի նչ անհուն բերկրությամբ ես կփախչեի այդ կնոջ անվերջ խնամքից՝ նրա ծանր հառաչանքները չլսելու, նրա տխուր աչքերը չտեսնելու համար: Երեք տարի է նա ողբում է ինձ իր մտքում: Երեք տարի է ես քո դեմքի վրա ժպիտ չեմ տեսնում, մայր: Եվ դու չես զգում, որ այդ ինձ ավելի է տանջում, քան իմ հիվանդությունը: Քո ուրախությունը դու պահում ես ուրիշների համար: Քանի՜, քանի՜ անգամ այս սենյակից այնտեղ, պատի ետևում լսել եմ քո ուրախ ձայնը և ծիծաղը: Բայց հենց որ ես երևացել եմ, ձայնդ իսկույն կտրվել է: Ծիծաղդ ընդհատվել, և դեմքդ մի վայրկյանում պատել է մռայլությամբ: Եվ գիտե՞ս ինչու, Օվսաննա, գիտե՞ս

ՕՎՍԱՆՆԱ. Քեզ սիրելուց, քո մասին ցավելուց:

ԼԵՎՈՆ. (Դառը ծիծաղով): Իմ մասի՞ն, հը, հը, ոչ, Օվսաննա, ոչ, չես հասկանում: Ինձ սիրելուց չէ այդ, այլ ինքն իրան սիրելուց: Նա տխրում է, որովհետև իմ ներկայությունը նրան ճնշում է, իմ տեսքը նրան ներշնչում է վիշտ: Ես զրկում եմ նրան ուրախությունից, ես թունավորում եմ նրա հանգստությունը: Նա ողբում է ոչ ինձ, այլ ինքն իրան: Աա, մայրիկ, այնպե՞ս է, թե՞ չէ, ասա՛, խոստովանի՛ր, ասա է՛լի, ինչո՞ւ ես լռում:

ՆԱՐԳԻԶ. Ի՜նչ ասեմ, որդի, դու ինքդ էլ չգիտես խոսածացդ: Ցավը քեզ չարացրել է:

ԼԵՎՈՆ. (Ոտը զարկելով հատակին): Մի՛ խոսիր իմ ցավի մասին, մի՛ խոսիր: Հիվանդությունը քայքայում է միայն մարմին՛ս, իսկ միտքս նրբացնում է: Ահ, չեմ հասկանում որ դահիճն է ծնողական սեր անվանել եսամոլությունը և որ դաժան օրենքն է սրբագործել այդ բռնությունը:

ՆԱՐԳԻԶ. Աստծու և մարդկանց օրենքները:

ԼԵՎՈՆ. Հեռու տարեք ինձնից ձեր աստծուն: Ո՞վ է նա, ես նրան մինչև օրս չկարողացա ճանաչել:

ՆԱՐԳԻԶ. (Սարսափած) Որդի՛...

ԼԵՎՈՆ. Այո, այո, չեմ ճանաչում: Նա ինձ համար օտար է, բոլորովին օտ՛ար... ես ատ՛ում եմ նրան...

ՕՎՍԱՆՆԱ. Լևո՛ն:

ՆԱՐԳԻԶ. Ես չեմ կարող իմ հարազատ որդուց լսել այդպիսի բաներ: Դա սրբապղծություն է: օ՜օ, սրբապաղծություն:

(Ականջները փակելով գնում է խորքի դռներով):

ՏԵՍԻԼ 10

ԼԵՎՈՆ և ՕՎՍԱՆՆԱ

Մի քանի վայրկյան լռություն:

ԼԵՎՈՆ. (Ընկճված, գունատ, մոտեցել է դաշնամուրին, արմունկները դրել է նրա վրա ու երեսը ձեռներով ծածկել):

ՕՎ)ՍԱՆՆԱ. (Կամացուկ մոտենում է Լևոնին և թևը բռնում): Լևոն:

ԼԵՎՈՆ. (Գլուխը բարձրացնում է): Ախ, Օվսաննա, գանգիս մեջ ինչ-որ ցավ եմ զգում:

ՕՎՍԱՆՆԱ. Ոչինչ, կանցնի, կառողջանաս:

ԼԵՎՈՆ. (Գլուխը հուսահատությամբ շարժելով): Ոչ, Օվսաննա, չեմ առողջանա, իմ բանը պրծած է: Խեղճ մայրիկ, ես վիրավորեցի նրան:

ՕՎՍԱՆՆԱ. Գնա, հանգստացիր, Լևոն, դու չպիտի հուզվիս:

ԼԵՎՈՆ. (Ուշքը ժողովելով): Իրավունք ունիս: Ես չպիտի թունավորեմ ձեր կյանքը: Եթե Ժորժը գա, ուղարկիր իմ սենյակը, (Թույլ քայլերով գնում է խորքի դռներով):

ՕՎՍԱՆՆԱ. (Տխուր հայացքով նայում է Լևոնի ետևից): Խեղճ եղբայր, նա կմախք է դարձել:

ՏԵՍԻԼ 11

ՕՎՍԱՆՆԱ ՈՒ ԱՐԱՄԱԶԴ

ԱՐԱՄԱԶԴ. (Գալիս է աջ կողմի առաջին դռներից, գլխարկը ձեռքին): Օրիորդ, թույլ տվեք ձեզ մնաք բարև ասելու:

ՕՎՍԱՆՆԱ. (Մտքերից սթափվելով): Աա, դուք գնում եք:

ԱՐԱՄԱԶԴ. Այո, այսօրվանից ես այլևս ձեր կառավարիչը չեմ:

ՕՎՍԱՆՆԱ, (Անտարբեր); Ինչո՛ւ եք հորս մենակ թողնում:

ԱՐԱՄԱԶԴ. Էհ, օրիորդ, ամեն մարդ ձգտում է անկախ լինելու, բավական է որքան ծառայեցի:

ՕՎՍԱՆՆԱ. (Ձեռքր մեկնում է): Բարի ճանապարհ:

ԱՐԱՄԱԶԴ. (Արագ մոտենում է, զուսպ ջերմությամբ սեղմում է Օվսաննայի ձեռքը և իսկույն բաց թողնում): Ուրեմն... (Շփոթությունից գլխարկը ճմլում է ձեոքերի մեջ):

ՕՎՍԱՆՆԱ. (Փունջը վերցնելով, նայում է, հոտ առնում): Բան ունեք ասելու:

ԱՐԱՄԱԶԴ. (Տատանվելով): Ոչ: Ձեզանից էի սպասում մի խոսք, մի որևէ...

ՕՎՍԱՆՆԱ. (Անտարբեր): Ցանկանում եմ ձեզ կատարյալ հաջողություն ապագայում:

ԱՐԱՄԱԶԴ. Այդքա՞նը միայն:

ՕՎՍԱՆՆԱ. (Փունջը դնում է դաշնամուրի վրա): Բարևեցեք ձեր քույրերին: (Մոտենում է լուսամուտին):

ԱՐԱՄԱԶԴ. (Արագ հաղթելով շփոթությունը՝ համարձակ): Մի խոսք միայն կկամենայի ասել, օրիորդ:

ՕՎՍԱՆՆԱ. (Երեսը դարձնում է դեպի նա, սառը): Լսում եմ:

ԱՐԱՄԱԶԴ. Ես համարձակվեցի ձեզ առաջարկություն անեի մերժեցիք արհամարհանքով: Ունեիք իրավունք, որովհետև... ես ով եմ, որ հանդգնեցի... բայց, ցանկանում եմ, որ մի ուրիշի հետ դուք լինեք երջանիկ...

ՕՎՍԱՆՆԱ. (Ցույց է տալիս Ժորժի տված մատանին): Նայեցեք... Ես արդեն երջանիկ եմ...

ԱՐԱՄԱԶԴ. (Անախորժ ցնցումով): Ահ, ուրեմն արդեն վճռվա ծ է:

ՕՎՍԱՆՆԱ. Ինչպես տեսնում եք: Երթաք բարով: (Երեսը դարձյալ Արամազդից դարձնում է):

ԱՐԱՄԱԶԴ. (Չի գցնում: Մտածում է): Լռություն:

ՕՎՍԱՆՆԱ. (Ետ է նայում): Ու՞մն եք սպասում:

ԱՐԱՄԱԶԴ. Կարելի՞ է ձեզ մի հարց տալ, օրիորդ:

ՕՎՍԱՆՆԱ. (Ձանձրացած): Ա՜հ, ի՞նչ համառն եք դուք:

ԱՐԱՄԱԶԴ. Օրիորդ Օվսաննա, եթե խնդիրը միայն ինձ վերաբերվեր, այսքան չէի ձանձրացնի ձեզ: Բայց անվանեցեք ինձ ինչ կամենաք, ես պարտավոր եմ երախտագետ լինել այս ընտանիքի վերաբերմամբ: Այդ մատանին, որով դուք երջանիկ եք, ձեր ապագա տանջանքների առաջին օղակն է:

ՕՎՍԱՆՆԱ. (Նկատելի վախեցած): Իմ ապագա տանջանքների՞: Ի՞նչ եք ուզում ասել այդ խոսքերով:

ԱՐԱՄԱԶԴ. Ժորժ Ադիլբեկյանի մոտիկ անցյալում կա մի փոքրիկ պատմություն, որ ձեզ հայտնի չէ: Չամուսնանաք նրա հետ, մինչև որ նա չի հայտնել ձեզ այդ գաղտնիքը: Ես իմ բարոյական պարտքը կատարեցի, այժմ մնացեք բարով, (Գլուխ է տալիս և եռանդուն քայլերով գնում է աջ կողմի երկրորդ դռներով):

ՕՎՍԱՆՆԱ. (Ցնցվել է): Սպասեցե՜ք, (Մի քայլ է անում դեպի աջ կողմի երկրորդ դռները ու կանգ առնում): Գնա՛ց, (ճակատը շփում է): Գաղտնի՛ք.., Նա զուր խոսողներից չէ..,

Վարագույր

ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ

Արամագդ Աղավելյանի բնակարանը: Հասարակ կահավորված սենյակ: Երեք դռներ, աջ կողմինը դեպի Նոյիմզարի ու Լեյլիի բնակարանը, խորքինը դեպի նախասենյակ, ձախինը դեպի Արամազդի ննջարանը: Աջ պատի առջև փոքրիկ թախտ, էժանագին գորգով ծածկված, առջևը սեղան: Թախտի գլխին, պատի վրա հասարակ հայելի: Խորքի պատի առջև, դեպի աջ անկյուն, ճաշի սեղան, սպիտակ մաքուր սփռոցով ծածկված, քովը պահարան ամանեղենի համար: Ձախ պատի առջև գրասեղան, վրեն մատյաններ, համարակալ և այլն: Գրասեղանի գլխին, պատի վրա մի մեծ քարտեգ նավթահողերի:

Դռները վարագույրներ չունեն: Հատակի վրա մի հասարակ կապերտ: Մի քանի վիեննական դեղնագույն աթոռներ; Ընդհանրապես անշքություն և մաքրություն:

ՏԵՍԻԼ 1

ՆՈՅԻՄԶԱՐ և ԼԵՅԼԻ

ՆՈՅԻՄԶԱՐ. (Վարագույրը բարձրանալիս, թախտի վրա նստած, ձեռով կար է անում: Մի քանի վայրկյան լռությունից հետո հանկարծ զայրանում է): Չեմ կարող մոռանալ, չեմ կարող, ինչ ուզում ես ասա: Ա՛յ հողը ձեր գլուխը, Ֆռանգուլովներ, հողը:

ԼԵՅԼԻ. (Նոյիմզարի դեմ նստած, կարդում է մի գիրք, արմունկը հենած սեղանին ու գլուխը ձեռքերի մեջ բռնած: Հագնված է տնայինի): էլի սկսեցի՛ր: (Ընթերցանությունը չի ընդհատում):

ՆՈՅԻՄԶԱՐ. Չես իմանում ինչքան է սիրտս դաղվել, Մի հարցնող լինի. լավ ասենք մենք գյուղացու աղջիկներ ենք, դո՛ւ ով ես: Պարծենում ես, որ եղբայրս մարդուդ մոտ է ծառայել, հա՞: Լավ, հիմա էլ չի ծառայում խոմ: Այսօր էգուց ինքն էլ կարող է քո մարդու պես մեծ մարդ դառնալ: (Կարը թափ տալով): Գոռոզ, ամբարտավան: Բայց ես էլ լավ կապեցի բերանր, տեղն էր:

ԼԵՅԼԻ. (Շարունակ կարդալով): Դու իրավունք չունեիր մոր պատճառով աղջկան վիրավորելու: Օվսաննան ինքը շատ բարի և քաղաքավարի օրիորդ է:

ՆՈՅԻՄԶԱՐ. Թող լինի, բայց ինչի՞ է նման, ասես չորացարած տառեխ լինի:

ԼԵՅԼԻ. Օվսաննան շատ սիրուն է ու քնքուշ, մեզ նման կոշտ ու կոպիտ չէ:

ՆՈՅԻՄԶԱՐ. Ես չեմ հասկանում: Չգիտեմ Արամազդն ինչ է տեսել, որ երազումն էլ նրա հետ է խոսում:

ԼԵՅԼԻ. Իսկ ես ուղղակի սիրահարված եմ նրա վրա: Այ, այս վեպի հերոսուհին իս՛կ և իսկ նրան է նման:

ՆՈՅԻՄԶԱՐ. Վեպն ինքն է տվել քեզ կարդալու, իհարկե, հերոսուհին էլ իր նման կլինի: Չէ: կարծես,՛ իմ քույրը գաղթական է, որ ուզում է իր աղջկա մաշված շորերը տալ նրան: Ըհ, արյունս գլխովս է տալիս, երբ միտս է գալիս: (Արագ-արագ ներվային ուղղում է իր գիսակները): Ախար, մեկ չէ, երկու չէ, դա էլ այն երեկոն է, երբ նրանց տանը խնջույք կար ու մեզ էլ պատիվ էին արել հրավիրելու: Ընթրիքի ժամանակ ծառան սոուսը վրես թափեց:

ԼԵՅԼԻ, Ծառան մեղավոր չէր, դու ինքդ դիպար ամանին և թափեցիր:

ԼԵՅԼԻ. (Գիրքը մի կողմ դնելով, մոտենում է պահարանին): Տեսնեմ, ինչ ունենք:

ՆՈՅԻՄԶԱՐ. Այ թե ֆանտան խփի, օօ, էլ ինձ հետ խոսել չի լինիլ...

ԼԵՅԼԻ. Պանիր, մի կտոր ձուկ, երշիկ, այս էլ ապուխտ, գինի... (Նշած իրերը մեկ-մեկ դնում է սեղանի վրա): Պատրաստ է:

ՆՈՅԻՄԶԱՐ. Այսօր մենք էլ առանց տաք կերակրի ճաշեցինք: Ուրախությունից իմ ախորժակր փակվեց:

ԱՐԱՄԱԶԴ. (Գրիչը ձգել է, մոտեցել ճաշի սեղանին): Նստեցեք: Ուրեմն, ինձ ոչ ոք դեռ չի հարցրել: Լավ, լավ: (Սկսում է ուտել արագ-արագ):

ԼԵՅԼԻ. (Նստելով): Ահ, քիչ էր մնում մոռանայի: Ֆռանգուլյանների ծառան էր եկել:

ՆՈՅԻՄԶԱՐ. (Նստելով): Այդ ես չեմ իմացել:

ԼԵՅԼԻ. Դու տանր չէիր:

ԱՐԱՄԱԶԴ. (Քույրերի և իր համար գինի ածելով); Լսիր Լեյլի, որպեսզի ոչինչ չմոռացվի, քարշ արա այն պատին, այ այնտեղ, իմ գրասեղանի գլխին, մի քարետախտակ և մի քարեգրիչ և ամեն օր գրիր եկողների անուններր: Ինչ էր ուզում Ֆռանգուլ յանների ծառան:

ԼԵՅԼԻ. Ասում էր, աղան քեզ կանչում է իր մոտ:

ԱՐԱՄԱԶԴ. Աղան ինձ կանչում է իր մոտ, (Հեգնական ժպիտ): Աղան այժմ ինքը կարծող է շնորհ բերել մեր տուն և... կգա: Ես զբաղված եմ:

ՆՈՅԻՄԶԱՐ. Ֆռանգուլովը մեր տուն գա: Աշխարհի վերջն է, ինչ...

ԱՐԱՄԱԶԴ. Ոչ, Նոյիմզար, աշխարհի սկիզբն է, Մեր աշխարհի... Որովհետև մենք մի հորից նավթ կսկսենք քաշել այս քանի օրերր, իսկ մյուսից սպասում ենք շատ-շատ մի ամսից հետո:

ՆՈՅԻՄԶԱՐ. (Ուրախ): Այս քանի օրերր և դու ինձ չե՞ս ասում: Այ դու խորամանկ, ուզում էիր ինձ խաբել, հա: Լավ է, որ չծախեցի բաժիններս:

ԱՐԱՄԱԶԴ. (Բաժակը զարկելով Նոյիմզարի բաժակին): Ասա, կեցցե ռիսկը և եռանդը: (Խմում է):

ՆՈՅԻՄԶԱՐ. (Ոգևորված): Կեցց՜ե իմ եղբայր Արամազդը, (Խմում է):

ԱՐԱՄԱԶԴ. Ես վարձեցի ձեզ համար նոր բնակարան:

ՆՈՅԻՄԶԱՐ. Մի՞թե: Ահա մի օրվա մեջ այսքան ուրախալի լուրեր: Ո՞րտեղ վարձեցիր:

ԱՐԱՄԱԶԴ. Ալաջալյանի նոր շինած տանը: Վեց սենյակ բոլոր հարմարություններով: Երկու շաբաթից կտեղափոխվենք:

ՆՈՅԻՄԶԱՐ. (Ուրախությունից կարմրել է): Վեց սենյակ, բոլոր հարմարություններով:

ԱՐԱՄԱԶԴ. (Անտարբեր): Եվ Էլեկտրական լույսով:

ՆՈՅԻՄԶԱՐ. Մինչև անգամ Էլեկտրական լույս: Ուրեմն, նոր կահ-կարասի էլ այո՞, խոմ չի կարելի այս մաշված աթոռները լուսավորել Էլեկտրական լույսով:

ԱՐԱՄԱԶԴ (Նույն անտարբերոլթյամբ): Ես պատվիրեցի գահավորակ, բազկաթոռներ, պահարաններ, բոլորը, ինչ-որ հարկավոր է

ՆՈՅԻՄԶԱՐ. Իսկ ծառա՞:

ԱՐԱՄԱԶԴ. Ի՞նչ միամիտ կնիկ ես, Նոյիմզար... Էլեկտրական լույս և ծառա չունենալ:

ՆՈՅԻՄԶԱՐ. (Ուրախությունից վեր թոչելով): Լեյլի, ես ոչինչ չեմ կարող ուտել: Վեց սենյակ, Էլեկտրական լույս, ծառա, բազկաթոռներ: (Արամազդին): Կարմիր գույնով, կարմիր գույնով պիտի պատվիրեիր կահ-կարասին, որ մեր թշնամիների աչքը ծակի: Ահ, ամեն բանից առաջ հյուրասենյակը պիտի սարքել: Մի մեծ գրամաֆոն կառնեմ, կդնենք լուսամուտի մոտ և օրը մինչև երեկո կածենք, թող ամբողջ փողոցը լսի: Օ՜օ, սպասիր, ամբարտավանի աղջիկ, ամբարտավան, մենք էլ մերը կասենք:

ԱՐԱՄԱԶԴ: Ես կշտացա, (Վեր է կենում): Քանի՞ ժամն է: (Նայում է յուր ժամացույցին); Օ՜օ, դեռ ժամանակ շատ կա, կարող եմ Էլի պարապել: : (Նորից նստում է գրասեղանի քով, գրում, հաշվում և այլն);

ԼԵՅԼԻ. (Սեղանը ժողովում է, մի քանի կեղտոտ ամաններ տանում է խոհանոց խորքի դռներով):

ՆՈՅԻՄԶԱՐ. Ահ, հավատալս չի գալիս: Հիմա կարող եմ նոր կոշիկներս հագնել: Թող մաշվեն: Վեց սենյակ, ծառա, էլեկտրական լույս, գրամաֆոն: (Գնում է աջ կողմի դռներով):

ՏԵՍԻԼ 3

ԱՐԱՄԱԶԴ ՈՒ ԼԵՅԼԻ

ԼԵՅԼԻ. (վերադառնալով խորքի դռներով, տեսնում է Նոյիմզարը բացակա է, մոտենում է գրասեղանին); Մի րոպե Արամազդ, եթե չեմ խանգարում:

ԱՐԱՄԱԶԴ. (Առանց գործն ընդհատելու): Ասա՛:

ԼԵՅԼԻ. Այսօր առավոտյան Օվսաննան ինձ կանչել էր իր մոտ:

ԱՐԱՄԱԶԴ. (Գործն ընդհատելով, զարմացած): Օվսաննան քեզ կանչե՞լ էր: Զարմանալի է:

ԼԵՅԼԻ. Վերջերս նա ինձ հետ բարեկամացել է: Խնդրում է, որ ամեն օր գնամ իր մոտ և երբ ուշանում եմ, մարդ է ուղարկում իմ ետևիցս: Արամազդ, դու լավ բան, չես արել:

ԱՐԱՄԱԶԴ. Ի՞նչ եմ արել:

ԼԵՅԼԻ. Չգիտեմ, դուրս գալուդ օրր ինչ ես ասել նրան, սիրտը գցել ես զանազան կասկածներ:

ԱՐԱՄԱԶԴ. Այո՛, կասկածներ իր նշանածի վերաբերմամբ,հետո՞:

ԼԵՅԼԻ. Նա չափազանց վշտացած է: Այն օրից դես, ասում է հանգստություն չունի: Արամազդ, դու մարդկանց մասին զուր տեղը վատ խոսողը չես, այս Օվսաննան էլ է ասում: Երևի, այդ Ագիլբեկյանի մասին մի բան գիտես: Օվսաննան ուզում է իմանալ: Ես քեզ խորհուրդ եմ տալիս գնալ և բոլորը բացատրել: Եթե Օվսաննայի նշանածի կյանքում կա մի բան, որ կարոդ է դժբախտացնել նրան, դու պարտավոր ես այժմ իսկ զգուշացնել նրան: (Հեռանում է):

ԱՐԱՄԱԶԴ. (Մտածել է: Լեյլի խոսքերից ազդված, գրիչր ձգում է և ոտքի կանգնում): Այո, դու ունիս իրավունք, Լեյլի, դու խելոք աղջիկ ես: Այդ խոսքերը պատիվ են բերում քեզ: Բայց ինչպե՛ս բացատրություն տամ, քանի որ նա համարյա թե ինձ վռնդել է իր տանից:

ԼԵՅԼԻ. Նա քեզ չի վռնդել:

ԱՐԱՄԱԶԴ. Մերժելկնշանակի վռնդել:

ԼԵՅԼԻ. Ինչ արած, ուրիշին է հավանել, ճաշակի բան է: Բայց նա քեզ հարգում է:

ԱՐԱՄԱԶԴ. Ուրեմն, կընդունի՛ ինձ, եթե գնամ մոտը:

ԼԵՅԷԻ. Այո, միայն պետք է գնալ մի ուրիշ պատրվակով: նա այնքան ինքնասեր է: որ չի կամենալ քեզ հետ խոսել իր նշանածի մասին, մանավանդ վատ բան լսել նրա վերաբերմամբ: Նա ինձ հետ էլ խոսում է շատ զգույշ և ակնարկներով: Հասկանո՛ւմ ես միտքս:

ԱՐԱՄԱԶԴ. Հասկանում եմ:

ԼԵՅԼԻ. Ուրեմն:

ԱՐԱՄԱԶԴ. Ես կգնամ նրա մոտ, միայն ոչ այսօր:

ԼԵՅԼԻ. Ինչո՞ւ:

ԱՐԱՄԱԶԴ. Նախ պետք է Օվսաննայի հայրը ոտ դնի իմ տուն,հետո ես: Ես րոպե առ րոպե սպասում եմ ծերունուն: Նա պետք է զա, ստիպված է գալ, (Նախասենյակում զանգակի ձայն):

ԼԵՅԼԻ. Զանգակ, երևի, նա է: (Գնում է խորքի դռներով):

ԱՐԱՄԱԶԴ. Գուցե: (Նայելով իր ժամացույցին): Բայց վաղ է դեռ:

ՏԵՍԻԼ 4

ՆՈՒՅՆՔ ԵՎ ՇԱՄԻԼ-ԲԵԳ

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. (Գալիս է Լեյլիի ուղեկցությամբ խորքի դռներով: Ծեր, կարմիր երեսով, հաստափոր մարդ է, հագած լայն, երկայն պիջակ, լայն վարտիք: Աջ ձեռքի ցուցամատի վրա մի ահագին ոսկե մատանի առանց քարի, փորի վրա ժամացույցի հաստ ոսկե շղթա, երեսը մաքուր սափրած է, գլխի կարճ խուզած մազերը կոշտությունից նեղ ճակատի վրա ցցվել են ասեղների պես: Շնչառությունը ծանըր է, ստեպ-ստեպ կոկորդը բարձրաձայն քերում է) Ադա, Արամազդ, աստված խելքդ առել է, ինչ է, (Ձեռքը մեկնում է հեռվից):

ԼԵՅԼԻ. (Գալիս է Շամիլբեգի հետ, նորից վերցնում է գիրքը և նստում է ճաշի սեղանի քով):

ԱՐԱՄԱՋԴ. (Անտարբեր սեղմելով Շամիլբեգի ձեռը): Ի՞նչ է պատահել:

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Հեր օրհնած, ինչո՞ւ չես ուզում ընկերության տափը ուսաուպիտ արալ Բերնշտամին: Ասում են 40,000 է տալիս, (Նստում է թախտի վրա և մեջքը թեքում է բարձին լայնարձակ: Մորթե փոքրիկ գլխարկը դնում է սեղանի վրա):

ԱՐԱՄԱԶԴ. Քո Բերնշտամը եթե մի զերո էլ ավելացնի այն 40 հազարի վրա, էլի չեմ տալ մեր ոսկե տափը,

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. (Կարճլիկ, կամարաձև ունքերը վերև բարձրացնելով): Ըմբո՛...

ԱՐԱՄԱԶԴ.Հապա ի՞նչ էիր կարծում: Ես հիմար չեմ, որ աչքերս բաց մեր հարստությունր տամ օտարներին: (Վերցնում է գրասեղանի վրայից թղթի մեջ փաթաթված նավթահողը և ցույց է տալիս): Տե՛ս:

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Այդ ի՞նչ է:

ԱՐԱՄԱԶԴ. Հարուն-Ալ-Ռաշիդի խազնան: Տես, այս դեղին գծերը նավթի երակներն են: Ուզում ես, հոտ արա, քեֆդ բացվի:

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. (Հոտ քաշելով): Դեն արա, ես բացի գինու հոտից, ոչինչ չեմ սիրում: Ուրեմն հույս կա էլի ...

ԱՐԱՄԱԶԴ. (Նավթահողը գրասեղանի վրա դնելով): Հավատ էլ կա, ոչ միայն հույս, (Արհամարհանքով): Հեե՛, չարչիներ, հենց որ մի կոպեկ շահ են տալիս, պատրաստ եք չուխաներդ ծախել, Դուք կոմերսանտի հպարտություն չունիք: Գրասենյակի համար տեղ փնտրում ես, թե չէ:

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Չէ, Արամազդ, էլ ղալաթ եմ արել:

ԱՐԱՄԱՋԴ. Ինչո՛ւ: Ծուլանո՛ւմ ես:

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Չէ, ծուլությունը չէ, ման գալ չեմ կարողանում:

ԱՐԱՄԱԶԴ. Կառք կնստեիր, (Անցուդարձ է անում, հանախ նայելով ժամացույցին):

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Պարապետի վրա մեկը նստեցի, ձեռաց կոտրվեց:

ԼԵՅԼԻ. (Ծիծաղում է):

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Ծիծաղում ես, հա քույր Լեյլի: Այս ամառ պիտի գնամ Էսենտուկմի քիչ լղարելու, (Արամագդին)՝. Սառր գինի ունես:

ԱՐԱՄԶԱԴ. Լեյլի, Շամիլին գինի տուր, իսկ ես գրասենյակ վարձեցի:

ԼԵՅԼԻ. (Պահարանից բերում է գինի ու բաժակ ու դնելով սեղանի վրա, դարձյալ նստում է իր տեղը):

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. (Գինի ածելով): Քանո՞վ վարձեցիր:

ԱՐԱՄԱԶԴ. Տարեկան հազար ու հինգ հարյուր ռուբլով:

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. (Գինի ածելով): Փա՛հ, ադա, չլինի թե մեզ ուզում ես չոր տափի վրա թողնել, (Խմում է):

ԱՐԱՄԱԶԴ. (Ձեռքը զարկելով Շամիլ-բեգի ուսին): Այժմ պետք է հոգալ գործարանի մասին:

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. (Նորից բաժակը լցնելով): Զավո՞դ էլ ես ուզում շինել: Հեռու կաց, քեզանից նավթի հոտ է գալիս: (Խմում է):

ԱՐԱՄԱԶԴ. Ամեն բան պետք է ունենանք, մինչև անգամ նավեր, բայց ապագայում:

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. (Ունքերը բարձրացնելով); Բո՛, բո՛, բո՛, ադա, տես որ փողերիս գլխին քար չգցես: Գինի ծախելով եմ աշխատել,

ԱՐԱՄԱԶԴ. Ուզո՞ւմ ես, բաժիններդ ծախիր ինձ, հարյուրին ես հիսուն աշխատանք կտամ, հե՜:

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Դե լավ, դու գիտես, յա պան, յա կռապան: (Նախասրահում գանգակի ձայն):

ԱՐԱՄԱԶԴ. (Արագ շարժումով): Լեյլի, այս նա է: Այդ շիշը վերցրու, Շամիլ, անցիր իմ սենյակը, Լեյլի, դու էլ հեռացիր: Դռները ես ինքս կբանամ:

ԼԵՅԼԻ. (Գինու շիշն ու բաժակը դնում է պահարան և գրքեր վերցնելով գնում է աջ կողմի դռներով):

ԱՐԱՄԱԶԴ. (Շամիլբեգին): Դու, դեռ այստե՛ղ ես:

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Ախար, ի՛նչ է, ո՛վ է:

ԱՐԱՄԱԶԴ. Գնա՛, գնա՛, հետո կիմանաս, (Դարձյալ զանգակ):

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Ո՛ւֆ, (Տնքտնքալով գնում է ձախ կողմի դռներով):

ԱՐԱՄԱԶԴ. Այդպես, մեկ էլ տուր զանգակը, հետո բաց կանեմ: (Դարձյալ զանգակ):

ԱՐԱՄԱԶԴ. Հի, շատ է շտապում, (Գնում է խորքի դռներով):

ՏԵՍԻԼ 5

ՆԱՐԳԻԶ և ԱԹԱՆԵՍ

ԱԹԱՆԵՍ. (Գալիս է խորքի դռներով, Արամազդի ուղեկցությամբ: Նկատելի նիհարել է և. գունատվել: Հագնված է այնպես, ինչպես առաջին արարվածում: Գլխարկը ծանրաշարժ վերցնելով, ձեռնափայտը ձեռին): Զարմանում ես, հե՜, որ եկել եմ, (Նայում է աջ ու ձախ):

ԱՐԱՄԱԶԴ. Իհարկ՛ե, ո՞վ կարող է սպասել այս պատվին: Համեցեք, պարոն Աթանաս: (Աթոռ է ցույց տափս թախտի քով): Տվեք ինձ ձեր գլխարկն ու ձեռնափայտը:

ԱԹԱՆԵՍ. (Տալիս է գլխարկն ու ձեոնափայտը): էհ, եկա ձեր նոր ընկերությունը շնորհավորելու: էլի, ինչ-որ լին մեր Արամազդն ես, ծառայել ես ինձ: (Ծառայել բառը շեշտում է առանձին): Հը՜ը, ա՞յս է ձեր գրասենյակը: (Նստում է):

ԱՐԱՄԱԶԴ. Ոչ, պարոն Աթանես, այս իմ բնակարանն է, գրասենյակը կբացվի էգուցվանից: (Աթանեսի գլխարկն ու ձեոնափայտը դնում է անկյունում, ետ է գալիս):

ԱԹԱՆԵՍ. Լա՛վ, լա՛վ, շատ լավ, հը՛ը, (Նայում է շուրջր):

ԱՐԱՄԱԶԴ. (Նստելով Աթանեսի դեմ): Ինչ կհրամայեք, պարոն Աթանես:

ԱԹԱՆԵՍ. Ի՛նչ կարող եմ հրամայել (կծու հեգնությամբ) դե, հիմա դու ինքդ էլ հրամայող ես դարձել:

ԱՐԱՄԱԶԴ. ճշմարիտ է: Արդեն հրամանիս տակ ունիմ հինգ գործակատար և շուտով կունենամ քսանուհինգ:

ԱԹԱՆԵՍ. (Զսպելով իր վրդովմունքը), Լավ, լավ, ունեցիր, ով է ասում: (Նայում է դիմացի պատին քարշ արած քարտեզին): Այն ի՞նչ քարտեզ է, աչքս լավ չի տեսնում:

ԱՐԱՄԱԶԴ. Այդ, պարոն Աթանես, Ապշերոնյան թերակղզու նավթահողերի քարտեզն է:

ԱԹԱՆԵՍ. (Մտածելով): Հը՜ը... ցը՜: (Աչքի տակով նայում է աջ ու ձախ):

Լռություն:

ԱՐԱՄԱԶԴ. Նիհարել եք այս վերջին օրերը, պարոն Աթանես:

ԱԹԱՆԵՍ. (Բարկանալով գլուխը բարձրացնում է): Ո՞վ ասաց:

ԱՐԱՄԱԶԴ. Նկատելի է, Մի քիչ էլ ծերացել եք: Լռություն:

ԱԹԱՆԵՍ. (Հանկարծ վրդովվում է): Ադա, այդ դոու ես իմ գործարանի չորս կողմի տափերը վարձով վերցրել:

ԱՐԱՄԱԶԴ. Այո՛:

ԱԹԱՆԵՍ. Ինչի՛դ են հարկավոր:

ԱՐԱՄԱԶԴ. Հենց այնպես:

ԱԹԱՆԵՍ. Լավ, որ չորս կողմը բռնել ես, ինձ ճանապարհ տալու ե՞ս:

ԱՐԱՄԱԶԴ. Իհարկե, ես իրավունք էլ չունիմ ձեր գործարանի ճանապարհը կապելու: Կարող եք գնալ՜գալ ինչքան կամենաք: Ուրիշ ի ՞ նչ կհրամայեք:

ԱԹԱՆԵՍ. Ուրիշ ոչինչ, Հենց այդ էի ուզում իմանալ:

ԱՐԱՄԱԶԴ. (Նայում է իր ժամացույցին): Կարծեմ, բանկը մինչև երկու ժամն է բաց, այնպես չէ՞, պարոն Աթանես:

ԱԹԱՆԵՍ. Չգիտես, ի՞նչ է, Իհարկե մինչև երկուսը, (Ոտքի է կանգնում): Անքաղաքավարի ես, հյուր ընդունել չգիտես:

ԱՐԱՄԱԶԴ. (Ոտքի կանգնելով): Ինչո՞ւ, ես ի՞նչ ասացի ձեզ, պարոն Աթանես:

ԱԹԱՆԵՍ. Տուր ինձ գլխարկս ու փայտս:

ԱՐԱՄԱԶԴ. (Չի կատարում Աթանեսի ասածը: Լուրջ): Պարոն Աթանես: Գոնե այժմ թողեք այդ ձևերը: Մենք երեխաներ չենք, որ աչքակապուկ խաղանք: Դուք շատ լավ գիտեք, որ ամեն բան ինձ հայտնի է, ավելի, քան ումևիցե:

ԱԹԱՆԵՍ. (Շփոթվելով, գրգռված): Ի՞նչ է հայտնի քեզ, հե՞, աղա պարոն, ի նչ է հայտնի:

ԱՐԱՄԱԶԴ, Նախ և առաջ այն, թե ինչու եք դուք շնորհ բերել: Տասնուհինգ տարվա մեջ դուք երբեք իմ համեստ բնակարանն այդ պատվին չեք արժանացրել: Բայց ինչ արած, մարդիկ հանգամանքների ստրուկներն են, շատ անգամ ստիպված են անել այն, ինչ որ վիրավորական է իրանց անձնասիրության համար: Դա սովորական երևույթ է:

ԱԹԱՆԵՍ. Լավ ես խոսում, շատ լավ ես խոսում, ասա:

ԱՐԱՄԱԶԴ. Կասեմ, ինչո՛ւ պիտի թաքցնեմ, վաղը դուք պարտավոր եք բանկին վճարել մի բավական մեծ գումար: Դուք խնդրել եք, որ հետաձգեն, չեն համաձայնվել, որովհետև այլևս ձեր դրությունը պարզ է: Ուրեմն ձեր մուրհակները վաղը ուղարկում են նոտարին: Իսկ այդ յոթանասունուհինգ տարի գոյություն ունեցող Ֆռանգուլյան ֆիրմայի համար... անպատվություն է...

ԱԹԱՆԵՍ. (Կատաղի): Լռի՛ր, լռի՛ր, այդ քո բանը չէ, քո բանը չէ:

ԱՐԱՄԱԶԴ. Ոչ, մասամբ իմ բանն է, որովհետև ինձ մոտ եք եկել: Դուք դիմել եք ձեր ազգականներին ու բարեկամներին, մերժումներ եք ստացել: «Չունենք, կրիզիս է, թե չէուրախությամբ» և այլն, և այլն: Սովորական ստախոսություն, երբ ազնվություն չունին ուղղակի ասելու «չենք տալիս, որովհետև չենք հավատում»: Եվ, այսպես, ձեզ ամեն տեղ մերժել են և ձեր հիվանդոտ ինքնասիրոթյունը վիրավորել: Իհարկե, դուք պատրաստ էիք կես գնով ծախել ձեր անշարժ կալվածքներից մեկը, կամ մաքսատանը դարսած ապրանքները, բայց նրանք գրավի տակ են և... մեծ գրավի: Մնում է գործարանը: Այն էլ ոչ ոքի հարկավոր չէ: Բայց և այնպես ձեր միակ փրկությունը, այսինքն ժամանակավոր փրկությունը նա է, և ձեր փրկողը միայն ես կարող եմ լինել: Ահա ճշմարտոթյունը: (Անցուդարձ է անում):

ԱԹԱՆԵՍ. (Լսելով է մերթ կեղծ արհամարհանքով, մերթ կատաղած): Դո՞ւ, հա, հա, հա: (Դաոն արհամարհական ծիծաղ):

ԱՐԱՄԱԶԴ. Այո, պարոն Աթանես, ե՛ս, քո նախկին գործակատարր: Չեմ թաքցնիլ, ձեր գործարանը հարկավոր է մեզ, ես նրա շրջապատող հողերը վերցրել եմ տասներկու տարով: Ուստի խնդրեմ պատասխանեք, ուզում եք ծախել ձեր գործարանը, թե՞ կապալով տալ:

ԱԹԱՆԵՍ. (Զսպված կատաղությամբ): Ոչ ծախել եմ ուզում, ոչ կապալով տ՛ալ...

ԱՐԱՄԱԶԴ. Ներեցեք, ես ձեզ... չեմ հավատում :

ԱԹԱՆԵՍ. (Ուզում է հարձակվել): Ձայնդ կտրիր, գյադա:

ԱՐԱՄԱԶԴ. (Սառը և խորը հանդիմանական): Պարոն Աթանես: (Լռություն):

ԱԹԱՆԵՍ. (Ինքն իր հետ կռվել է, որ զսպի իրան): Տուր ինձ գլխարկս ու փայտս: Դու պատվել չգիտես այն մարդուն, որի հացով ապրել ես տասնուհինգ տարի, Անպատկառ:

ԱՐԱՄԱԶԴ. (Տակավին սառը, բայց յուրաքանչյուր բառը շեշտելով): Ես ձեր հացով չեմ ապրել...

ԱԹԱՆԵՍ. Սուտ ես ասո ւմ, ես եմ քեզ մարդ դարձրել, ե՛ս...

ԱՐԱՄԱԶԴ. (Դաոն ծիծաղ): Դուք եք ինձ մարդ դարձրել... Տասնուհինգ տարի ծառայել եմ շան հավատարմությամբ և պահպանել եմ ձեր շահերն այնպես, ինչպես ձեր հարազատ որդին չէր պահպանիչ: Ձեր պատճառով ինձ նախատել են, անպատվել, հայհոյել: Ձեր կոպեկների համար ես մինչև անգամ ծեծելու ծեծվել եմ, անքուն գիշերներ անցկացրել: Երբեք չեմ մոռանալ այն օրը... Մորս դագաղը այս սենյակում դրած, ես քամու և ցրտի տակ նավից ապրանք էի ընդունում ձեր հրամանով: Արտաքուստ զսպելով, ստիպված էի վիշտս խեղդել և քո հաշիվներն անել: Եվ այսօր, այս բոլորից հետո ես շինական եմ, գյադա, անպատկառ, իսկ դուք աղա եք... Պարոն Աթանես, գութ ունեցեք դեպի ուրիշները գոնե այժմ, երբ ինքներդ կարոտ եք գթության:

ԱԹԱՆԵՍ. (Տակավին դրգռված): Ես ոչ ոքի գթությանը կարոտ չեմ:

ԱՐԱՄԱԶԴ. (Կանգ առնելով): Կեղծում եք, կարոտ եք...

ԱԹԱՆԵՍ. Տուր ինձ գդակս ու փայտս:

ԱՐԱՄՋԴ. (Չի կատարում Աթանեսի ասածը):

ԱԹԱՆԵՍ. (Ձայնը բարձրացնելով): Տուր ինձ գդակս ու փայտս: Ես քեզ հրամայում եմ:

ԱՐԱՄԱԶԴ. (Հանդարտ մոտենում է, վերցնում է գդակն ու փայտը բերում): Համ՛եցեք:

ԱԹԱՆԵՍ. (Ներվային խլում է գդակն ու փայտը): Շատ շուտ ես լեզուդ սրել: Զգույշ

ԱՐԱՄԱԶԴ. (Հանդարտ գլուխ է տալիս):

ԱԹԱՆԵՍ. (Մի քանի քայլ է անում դեպի խորքի դռները և կանգ է առնում):

ԱՐԱՄԱԶԴ. (Մոտեցել է գրասեղանին և նայում է քարտեզին):

ԱԹԱՆԵՍ. (Վճռական մի շարժում անելով): Լավ, ծախում եմ: Փողերը համրիր սեղանի վրահարյուր հազար ռուբլի:

ԱՐԱՄԱԶԴ. (Հեգնաբար ժպտում է):

Следующая страница