Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ավերակների վրա

ԱԹԱՆԵՍ. Համրիր էլի, հարյուր Հազար: Ունիս, հա, էլ ի՛նչ ես մեծ-մեծ բրդում:

ԱՐԱՄԱԶԴ. Միլիոնների գործեր եք կատարել և երբեք ձեր դրամարկղում այդքան զուտ գումար չեք ունեցել, ինչ եք պահանքում շինականների և գրադաների մի ընկերությունից: Ես կգտնեմ այնքան, որքան արժե ձեր զործարանը: Նրա գինն է վաթսուն հազար:

ԱԹԱՆԵՍ. Ղոչաղ ես, շատ ղոչաղ, խոսք չունիմ: էլ ի՛նչ ես կանգնել, գցիր թոկդ վզովս, խեղդիր էլի:

ԱՐԱՄԱԶԴ. Ոչ, պարոն Աթանես, ես ոչ ոքի չեմ խեղդելու, երբեք: Ձեր գործարանն ավելի չարժե: Նրա կաթսաները մաշվել են, մեքենան քայքայվել է, ահագին մեծ գումար է հարկավոր ծախսել նորոգելոլ Համար: Կամենաք, թող ուրիշները գնահատնն:

ԱԹԱՆԵՍ. Ես շատ ղալաթ արի, որ քո տունը ոտ դրեցի: (Շուռ է գալիս գնալու):

ԱՐԱՄԱԶԴ. Պարոն Ֆռանգուլյան, կարո՛ղ եք վճարել այն փոքրիկ գումարը, որ մնում է ձեզ վրա իմ ռոճիկից: Այսօր ժամանակը լրանում է...

ԱԹԱՆԵՍ. (Շփոթվելով): Գրիր մի մուրհակ, ես կստորագրեմ:

ԱՐԱՄԱԶԴ. Արժե՛ ութ հարյուր ռուբլու համար ձեր պարտատերերի թիվն ավելացնել, Դատարանում կարող են ինձ նախատել:

ԱԹԱՆԵՍ. (Մեկուսի, տանջանքով): Դատարան, ա՜հ: (Զսպում է իրան): Ինչքա՛ն կարող ես տալ վաղն այդ վաթսուն հազարից:

ԱՐԱՄԱԶԴ. Վաղը քսան տոկոս, մնացյալը մինչև տարվա վերջը:

ԱԹԱՆԵՍ. Իրիկունը յոթ ժամին ես քեղ կսպասեմ մեր տանը:

ԱՐԱՄԱԶԴ. Շատ բարի: Ցտ եսություն

ԱԹԱՆԵՍ. Ա՜հ, գազա՜ն: (Գնում է խորքի դռներով):

ԱՐԱՄԱԶԴ. (Ուղեկցում է Աթանեսին մինչև դռները, դեպի նախասենյակը): Հները գնում են, նորերն են գալիս, մի՛ վրդովվիր պարոն Ֆռանգուլյան: (Գալիս է բեմի կենտրոնը):

ՏԵՍԻԼ 6

ԱՐԱՄԱԶԴ, ՇԱՄԻԼ-ԲԵԳ, ՆՈՅԻՄԶԱՐ ՈՒ ԼԵՅԼԻ

ՆՈՅԻՄԶԱՐ. (Գալիս է շտապով աջ կողմի դռներով, ուրախ): Ես բոլորը լսեցի՛, բոլորն իմացա: Լավ զարդարեցիր նրան: Հիանալի էր: Թող Հիմա էլ նրա կինը գոռոզանա..,

ԱՐԱՄԱԶԴ. (Դժկամակ): Նոյիմզար, քո բանը չէ, մի՛ խառնվիր:

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. (Գալիս է ձախ կողմի դռներով, քրտինքը սրբելով): Ադա, այստեղ ես շոգից խեղդվեցի: Մարդ աստծու, այս սենյակում ինչպես ես ապրում, օրինավոր հավաբուն է: (Նոյիմզարին նկատելով): Բարով, ա քույր: (Ձեռը մեկնում է հեովից):

ՆՈՅԻՄԶԱՐ. Բարով ձեզ: Իմացա՞ք, ով էր եկել այստեղ:

ՇԱՄԻԼ-ԲԵԳ (Արամազդին). Ադա, ղորթ, մին ասա տեսնեմ, այդ ի՛նչ նաղլ էր: Ինչու էր եկել այդ Թաջիր-Բաշին:

ԱՐԱՄԱԶԴ. (Արագ վերցրել է գրասեղանից մի քանի թղթեր): Հե՛տո, Հետո՛, ես ուշացա:

ԼԵՅԼԻ. (Երևում է աջ կողմի դռների մեջ):

ԱՐԱՄԱԶԴ. Լեյլի, այսօր երեկո ես կլինեմ Ֆռանգուլյանի տանը: (Ձեռը զարկելով Շամիլ-բեգի ուսին, զվարթ): Գնանք, պարոն շոգենավ, (Շտապով գնում է խորքի դռներով):

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Բահ, էլի ինձ քաշ է տալու դեսուդեն: Դեհ, քույրեր, ցտեսություն: (Հետևում է Արամագդին): Ադա, կամաց գնա, ես տրաքեցի

ՏԵՍԻԼ 7

ՆՈՅԻՄԶԱՐ ՈՒ ԼԵՅԼԻ

ՆՈՅԻՄԶԱՐ. (Ուրախ): Հիմա, Լեյլի, կարող ենք ասել, որ մեր աստղն էլ դուրս է դալիս:

ԼԵՅԼԻ, է՛հ: (Ձեռքով մի անտարբեր շարժում անելով, գնում է աջ կողմի դռներով):

Վարագույր

ԱՐԱՐՎԱԾ ԵՐՐՈՐԴ

Աոաջին արարվածի տեսարանը: Պատշգամբի վրա ծաղիկներ ու բույսեր չկան: Երեկո է, լուսամատի վարագույրները իջեցրած են: Երկու կերոսինի լամպեր, մեկը դաշնամուրի վրա, մյուսը գահավորակի աոջև, բեմն աղոտ լուսավորում են:

ՏԵՍԻԼ 1

ՆԱՐԳԻԶ և ՍԱՄվԵԼ հետո ԼԵՎՈՆ: (Վերջինը բեմի ետևից):

ՆԱՐԳԻԶ. (Գալիս է խորքի դոներով: Հագած է տնային, ուսերին շկա քիրմանի շալր): Ուրեմն, դու ուղում ես ինձ հուսահատության հասցնել էլի: Լա՛վ: (բարձրացնում է լամպերի պատրույգները): (Բեմի լուսավորությունն ավելանում է):

ՍԱՄՎԵԼ. (Առաջին արարվածի հագուստով, միայն վրեն ամաոային վերարկու հագած; Մի ձեռում բռնած է ջութակը, տուփի մեջ, մյուսում գլխարկը: Պատրաստվել է տնից դուրս գալու): Չեմ կարող, մայրիկ, հավատա, չեմ կարող այստեղ մնալ:

ՆԱՐԳԻԶ. Ախար ինչո՞ւ, ո՛վ է քեզ դուրս անում քո հոր տնից:

ՍԱՄՎԵԼ. Այստեղ հայրիկն է արգելում, այնտեղ Լևոնն է շարունակ տրտնջում: Դու ինձ անվերջ նախատում ես, Օվսաննան չի ուզում ինձ օգնել, լուռ ու տխուր շրջում է սենյակից սենյակ: Այս տ՛ուն չէ, այլ դժոխք, երաժշտությունն այստեղ գործ չունի:

ՆԱՐԳԻԶ. Որդիական սեր չկա քո սրտում, սեր, այս ասա:

ՍԱՄՎԵԼ. Մայրիկ, հարյուր անգամ ասել եմ, որ իմ որդիական սերն էլ, եղբայրականն էլ, բոլոր իմ զգացմունքներր այստեղ են, ահա: (Ձեռով զարկում է ջութակի տուփին):

ՆԱՐԳԻԶ. Սա: Դե որ այդպես է, գնա , որդի, գնա՛, ես քեզ պահել չեմ կարող: Խելքը գլխին մարդն այդ խոսքերը չէր ասիլ, (Նստում է վրդովված):

ՍԱՄՎԵԼ. Աստված իմ, ես ինչպես բան հասկացնեմ սրանց, ի նչ ասեմ:

ՆԱՐԳԻԶ. Լսել է: Որ ջահել տղերքը սիրահարվում են անառակ աղջիկների վրա ու իրանց ծնողներին թողնում, փախչում, բայց որ փայտի կտորի վրա սիրահարվին-այս չէի լսել:

ՍԱՄՎԵԼ. (Դառնությամբ): Փայտի կտո՛ր: Կարելի է խելագար՛վել ուղղակի այդ խոսքերից: (Հուսահատ): Մնաս բարով, մայրիկ, (ուզում է գնալ):

ՆԱՐԳԻԶ. Համբերիր, ո՞ւր ես վազում դատարկ գրպանով: Ինչքա՞ն է հարկավոր քեզ ամսական:

ՍԱՄՎԵԼ. Ես ապրելու եմ շատ համեստ: Կաշխատեմ հիսուն ռուբլուց ավել չծախսել:

ՆԱՐԳԻԶ. (Վեր է կենում, գրպանից փողամանը հանելով): Ո՞րտեղ ես սենյակ վարձել:

ՍԱՄՎԵԼ. Առայժմ հյուրանոցում:

ՆԱՐԳԻԶ. (Տալիս է մի հարյուրանոց թղթադրամ): Վերցրու, այս է ունեցած-չունեցածս: Հետո տեսնենք ինչ կլինի: Բայց հորիցդ փող չխնդրես, կբարկանա:

ՍԱՄՎԵԼ. (Փողը վերցնելով): Շնորհակալ եմ: (Համբյուրում է մորը):

ՆԱՐԳԻԶ. (Զգացված). Քանդվում է մեր բունը, քանդվում է:

ՍԱՄՎԵԼ. Մայրիկ, մի՛ վշտանար, եթե մի օր ես մարդ պիտի դառնամ, իմացիր որ միայն սրանով (ցույց է տալիս ջութակը) կարող եմ դառնալ: Ես ուրիշ գործի պիտանի չեմ:

ՆԱՐԳԻԶ՛ Գնա, կարելի է լավը հենց քո արածն է: Գնա, գոնե դու հեռու կլինես, մեր խայտառակությունը չես տեսնիլ:

ՍԱՄՎԵԼ. (Զարմացած): խայտառակությո՞ւնը: Ի՞նչ ես ասում, մայրիկ:

ՆԱՐԳԻԶ. (Արտասվալի ձայնով): Հայրդ սնանկանում է, իսկ ղբորդ ուղեղը մթնում...

ՍԱՄՎԵԼ. (Ուժին, ցնցվել է): Հայրս սնանկանում է, եղբոյրս... (Մտածում է): (Լռություն):

ՆԱՐԳԻԶ. (Շատ հանդարտ հեկեկում է):

ՍԱՄՎԵԼ. (Մաքառել է իր հետ: Մի վճռական շարժումն է անում: Ջութակն ու գլխարկը դնում է դաշնամուրի վրա): Մայրիկ, ես չեմ գնում:

ԼԵՎՈՆ. (Բեմի ետևից: Ցավագարի ձայնով): Նունուֆար, ա՜ահ, որտ ե՞ք կորել:

ՆԱՐԳԻԶ. (Գլուխը բարձրացնում է սարսափով: Աչքերն արագ սրբում է): Լսեցի՞ր: Օրը տ՛ասն անգամ նա այդպես կատաղում է: Գնա, իմացիր ինչ է ուզում: Ես սիրտ չունիմ նրան տեսնելու: Եթե կարող ես, տար դուրս, թող մի քիչ զբոսնի: Օդր նրա վրա լավ է ազդում:

ՍԱՄՎԵԼ. (Արագ քայլերով գնում է խորքի դռներով):

ՏԵՍԻԼ 2

ՆԱՐԳԻԶ և ԱԹԱՆԵՍ

ԱԹԱՆԵՍ. (Գալիս է աջ կողմի աոաջին դոներով); ի՞նչ է գոռում էլի:

ՆԱՐԳԻԶ. էհ, ո՛վ գիտե:

ԱԹԱՆԵՍ. Դժբախտությունը դժբախտության ետևից եկավ: Աստծու օրհնությունը հեռացավ իմ տնից:

ՆԱՐԳԻԶ. Չի հեռանալ, մի՛ վախենար, փորձանք է, եկել է, պետք է տանենք: Աշխարհում ո՛վ չի եղել նեղության մեջ:

ԱԹԱՆԵՍ. Չես իմանում, Նարգիզ, չես իմանում ինչ կրակ կա այստեղ: (Ցույց է տալիս սիրտը): Ես, Աթանես Ֆռանգուլյանս, այն օրն ընկնեմ, որ իմ ոտքով գնամ գործակատարիս տո՞ւնը: Նա իսկույն հասկացավ, թե ինչու համար եմ եկել: Օօ, նա սատանայի միտքն անգամ կարող է հասկանալ: Ամո՜թ, ամո՜թ: Այն էլ ե՛րբ: Երեք շաբաթ չանցած այն օրից, երբ հենց այստեղ, այ, այն դռների մոտ (ցույց է տալիս աջ կողմի աոաջին դոները) պարծեցա, թե Աթանես Ֆռանգուլյանր իր կյանքում ուրիշին ձեռք չի մեկնել և չի մեկնիր: Ա՛խ: (Թույլ նստում է բազկաթոռներից մեկի վրա և աչքերը հառում է հատակի մի կետին):

ՆԱՐԳԻԶ. Դու նրանից օգնություն չես խնդրել:

ԱԹԱՆԵՍ. Ինքս գնում եմ գործարանս առաջարկելու, օգնություն խնդրել չէ, բաս ի՞նչ է: ճշմարիտ է, նա ինձ նեղը չգցեց, մարդավարի վարվեց, գործարանիս կոպեկ տվող չկար, Բայց հենց այս է, որ ինձ կատաղեցրեց: Այդ տրեխավորի որդին, որի բերանում մոր կաթն ինձ. մոտ է չորացել, որ ամեն բան ինձնից է սովորել, հանկարծ ինձնից խելոք չինի և ինձ հետ ազնի՞վ վարվի:

ՆԱՐԳԻԶ. Ամեն բան քեղանից է սովորել, ուրեմն ազնվությունն էլ:

ԱԹԱՆԱԱ. Բայց նա ինձանից ավելի է ազնիվ, ավելի, այս է, որ չեմ կարող նրան ներել:

ՆԱՐԳԻԶ. Այդ զարմանալի է, այդ ես չեմ հասկանում:

ԱԹԱՆԵՍ. Պետք է իմ տեղը լինես, որ հասկանաս: Նախանձում եմ ես նրան, լսում ես, նախանձում: Թող նա հարստանա, ի՜նչքան ուզում է, այդ ոչինչ, միայն թե մարդիկ չասեն, որ նա ինձանից խելոք է և ինձանից ազնիվ... Նարգիզ, հիմա կարող եմ խոստովանել: Լսիր, եթե ես ժամանակին նրա խորհուրդները լսած լինեի, այս օրին չէի հասնիլ, Բայց հենց իմանալով, որ նա ինձ խելոք խորհուրդներ է տալիս, հակառակն էի անում, հակառակը, Ես մտածում էի, թոզ կորցնեմ ամեն բան,զրկվեմ վերջին կոպեկից, միայն թե իմ ասածն անեմ և ոչ թե նրանը: Ա՛հ, սնա՛նկ, այս հասակո՜ւմ, յոթանասունուհինգ տարվա պատվական ֆիրմայի գլխին կանգնած: Անպատվությո՛ւն, անպատվությո՛ւն, անպատվությո՛ւն: (Վեր է կենում և սկսում է անցուդարձ անել):

ՆԱՐԳԻԶ. Բայց, փառք աստծու, դու դեռ սնանկ չես, վաղը մուրհակներդ կազատես:

ԱԹԱՆԵՍ. (Դաոը ծիծաղ): Վաղը: Իսկ մյո՞ւս օրը, իսկ հետո՞, մնացյալ մուրհակնե՞րը: Երկու հարյուր ութսունուհինգ հազար միայն շուն ու գելին եմ պարտական: Իսկ բանկե՞րր: Եվ ի՞նչ ունիմ դրա դեմ: Գրավ դրած քարվանսարա, երկու-երեք հին տներ, ցամաքող նավթահորեր և ծովի ափում թափած մի քանի հարյուր հակ շաքար, բուրդ, կաշի, Նարգիզ, Նարգիզ, տեսնո ւմ ես այս տունը: Երեք կաթողիկոս է ընդունել իր պատերի մեջ ե հյուրասիրել, այ նրանց պատկերներն իրանց կոնդակների հետ, (Ձայնը ցածրացնելով, խորհրդավոր): Եվ մեզ կարող են այս տնից դուրս քշել...

ՆԱՐԳԻԶ: (Սարսափելով): Մի՞թե բանն այդտեղ է հասել:

ԱԹԱՆԵՍ. Հապա՞, բաս ինչո՞ւ եմ այսքան տանջվում:

ՆԱՐԳԻԶ. Լավ, որ այդպես է, ինչո՞ւ համար էիր ինձանից թաքցնում մինչև այսօր:

ԱԹԱՆԵՍ. Այ, հարցրու: Ինքս էլ չգիտեմ ինչու: Սուտ հպարտություն, գոռոզություն, ուրիշ ոչինչ: (Նայելով իր գրպանի ժամացույցին): Ուղիղ յոթ ժամն է, Ի՞նչ կլինի իմ դրությունը, եթե այդ գյադան իր խոսքր չկատարի: Նախասենյակում ղանգակի ձայն:

ՆԱՐԳԻԶ. Ահա, զանգակ, երևի նա է:

ԱԹԱՆԵՍ. Ավազակ, ավազակ, ճիշտ նշանակած րոպեին է գալիս: Այստեղ էլ երևում է, որ նոր մարդ է: Հրամայի, մեզ չայ տալ: (Նստում է գահավորակի վրա, տերողորմյան հանում է գրպանից և աշխատում է հանգիստ երևալ):

ՆԱՐԳԻԶ. (Գնում է խորքի դռներով և իսկույն ետ է գալիս): Նա է:

ՏԵՍԻԼ 3

ԱԹԱՆԵՍ, ԱՐԱՄԱԶԴ, ՆԱՐԳԻԶ եվ ՆՈՒՆՈՒՖԱՐ

ԱՐԱՄԱԶԴ. (Գալիս է աջ կողմի երկրորդ դոներով: Հագնված է այնպես, ինչպես առաջին, արարվածում): Բարև, տիկին: (Համեստ մոտենում է և համբուրում Նարգիզի ձեռը, հետո հարգանքով սեղմում է Աթանեսի թույլ մեկնած ձեռը): Կարծեմ չեմ ուշացել:

ԱԹԱնԵՍ. Ոչինչ, շատ էլ վռազելու պետք չկար: (Ցույց է տալիս իր դիմացի բազկաթոռը): Նստի՛ր:

ՆԱՐԳԻԶ. (Վերցնում է դաշնամուրի վրայից Սամվելի ջութակն ու գլխարկը, տանում է խորքի դռներով, թողնում է մյուս սենյակում և ետ է գալիս):

ԱՐԱՄԱԶԴ. (Դուրս է բերում գրպանից մի թուղթ, բաց է անում և դնում Աթանեսի առջև): Ահավասիկ, պարոն Աթանես:

ԱԹԱնԵՍ. Ի՞նչ թուղթ է այս: (Նայում է կեղծ արհամարհանքով):

ԱՐԱՄԱԶԴ. Այդ գործարանն ինձ ծախելու պայմանագիրն է:

ԱԹԱնԵՍ. Իսկ փո՞ղը:

ԱՐԱՄԱԶԴ. Մոտս է:

ՆՈԻնՈՒՖԱՐ. (Խորքի դոներով բերում է երկու բաժակ թեյ և, դնելով սեղանի վրա, նայում է Նարգիզին):

ՆԱՐԳԻԶ. Մի բաժակ էլ ինձ համար բեր: (Նստում է, Արամազդին) նստեցե՛ք:

ԱՐԱՄԱԶԴ. Շնորհակալ եմ: (Նստում է):

ԱԹԱնԵՍ. (Թուղթն անփույթ հրում է իրանից): Լավ, շատ լավ... Հը»ը...

ԱՐԱՄԱԶԴ. Ես կամենում էի ձեզ հետ մի ուրիշ գործ էլ անել:

ԱԹԱնԵՍ. Ի՛նչ գործ, (Թեյ է խմում):

ՆՈԻՆՈԻՖԱՐ. (Նարգիզի համար թեյ է բերում խորքի դռներով և իսկույն ետ է գնում):

ԱՐԱՄԱԶԴ. Չէի՞ք կամենալ, արդյոք, ձեր ցամաքած հորերի վիճաներր մեքենաների հետ ծախել մեր ընկերությանը: Միևնույնն է, նրանք ձեզ հարկավոր չեն:

ԱԹԱնԱՍ. Իսկ քո ինչին են հարկավոր, պարոն:

ԱՐԱՄԱԶԴ. Ես կտեղափոխեմ նրանց իմ հողի վրա, (Թեյ է խմում):

ԱԹԱնԵՍ. Հըը, Լավ, թեյդ խմիր, դու գիտես, որ ես այս սենյակում գործ չեմ կատարում:

նԱՐԳԻԶ. (Հեգնական, բայց հազիվ գսպված նախանձով); Ուրեմն, դուք հիմա հանքատեր եք, հա՜ա է:

ԱՐԱՄԱԶԴ. Այո, տիկին:

ԱԹԱնԵՍ. (Նարգիզին): Բաս, բաս, աղա է, հը է ,

նԱՐԳԻԶ. (Շրթունքները ծոմոելով): Ահա թե ինչ:

ԱՐԱՄԱԶԴ. (Աթանեսիք: Թույլ տվեք մի բան ևս խնդրելու):

ԱԹԱնԵՍ. Հրամայիր, պարոնս, հրամայիր:

ԱՐԱՄԱԶԴ. Բարի եղեք ինձ մի վկայական տալու, թե ես տասնուհինգ տարի ծառայել եմ ձեզ հավատարիմ, ազնիվ ու դուրս գալիս բոլոր հաշիվները հանձնել եմ ձեզ կանոնավոր:

ԱԹԱնԵՍ. Ինչի՛դ է հարկավոր, դու հո այսուհետև չես ծառայելու:

ԱՐԱՄԱԶԴ. Ես ուզում եմ այդ վկայականը դնել մի գեղեցիկ շրջանակի մեջ և քարշ տալ մեր գրասենյակում:

ԱԹԱՆԵՍ. (Հավանել է): Հաա՛: Այդ լավ է, լավ է, դիպլոմ է, հե:

ԱՐԱՄԱԶԴ. Այ՛ո, դիպլոմ մի դպրոցից, որ բոլոր դպրոցների մեջ դժվար գույնն է...

ՆԱՐԳԻԶ. (Հավանել է): Այդ խելոք խոսեցիք, ես հավանեցի. Իհարկե, երբեք չպիտի մոռանալ, թե ում հացն ես կերել և ով է քեզ մարդ դարձրել:

ԱԹԱՆԵՍ. (Հանկարծ վրդովվելով, չարախնդությամբ): Իսկ եթե չտա՛մ այդ դիպլոմը, հե՛: Եթե ամենքին ասեմ, որ դու ազնիվ չե՞ս ծառայել, գողացել ես, կողոպտել և այնպես մարդ դարձել: Այն ժամանակ ի՞ նչ կասես, ...

ՆԱՐԳԻԶ. Այն ժամանակ, իհարկե, ամբողջ քաղաքը քեզ կհավատա... Բայց խեղճ է տղան, տուր այդ վկայականը:

ԱՐԱՄԱԶԴ. Տիկին, շնորհակալ եմ ձեր բարության համար: Բայց խեղճը ես չեմ, այլ... (Ասում է իրան, դառնում է Աթանեսին): Դուք չեք կարող իմ մասին ոչ մի վատ խոսք ասել, որովհետև ստախոս չեք...

ԱԹԱՆԵՍ. (Զղջացել է): Լավ լավ, կտամ, այդ էչ կտ՛ամ: Ձայներ եմ լսում: Գալիս են: Կխանգարեն մեզ: Գնանք: (Վեր է կենում ե. գնում է աջ կողմի աոաջին դռներով):

ՏԵՍԻԼ 4

ԼԵՎՈՆ, ԺՈՐԺ, ՋԱՎԱԴ ԵՎ ՆՈԻՆՈԻՖԱՐ

ԺՈՐԺ. (Գալիս է աջ կողմի երկրորդ դոներով: Հագնված է ավելի բարդ, քան առաջին արարվածում: Զեոնոցներ չունի): Զուր չգնացիր Սամվելի հետ զբոսնելու: Մաքուր օդը քեզ համար նեկտար է:

ԼԵՎՈն. Չեմ ուզում Սամվելին: նա հսկում է ինձ մորս պատվերով: Օօ, ես գիտեմ, նրանք այժմ ինձ համարում են ցնորված: Բայց փույթ չէ ես վրեժս կառնեմ նրանցից, կառնեմ: (Գալիս է ժորժի ետևից: Հասած է ամառային վերարկու, գլխարկ, միշտ սև ձեոնոցներով է: Կոկորդիս կապած է մի սև մետաքսյա թաշկինակ: Այժմ ավելի է գունատ, աչքերի տակերն ավելի կապտած են, հայացքդ շաղված: Թույլ է տալիս Ջավադին վերարկուն Տանելու): Թեյ եմ ուզում, թե՛յ: (Նստում է):

ՋԱՎԱԴ. (Եկել է անմիջապես Լևոնի ետևից աջ կողմի երկրորդ դոներով: վերարկուն, ձեռնափայտն ու գլխարկը Լևոնի տանում է խորքի դոներով): էս սհաթին...

ԼԵՎՈն. Չէ, ժորժ, չէ, պետք է համաձայնվիս, եթե մի քիչ խղճում ես ինձ:

ԺՈՐԺ. Քիչ խոսիր, այդ անկարելի է:

ԼԵՎՈն. (Բեռները բարձրացնում է օդի մեջ, որ ձեոնոցները ցույց տա): Իսկ այսպես ապրել կարելի՛ է: Ինձ համար կյանքը ոչ միայն ձանձրալի է, այլև ամոթալի: Տեսա՛ր, ես մինչև անգամ իմ վերարկուն ու ձեռնափայտը չեմ համարձակվում թողնել ընդհանուր նախասենյակում:

ԺՈՐԺ. (Նստում է: Անտարբեր): Այդ արդեն ավելորդ նախագգուշություն է:

ԼԵՎՈն, Ով գիտե, հանկարծ պատահե՛ց, չէ որ հանցավոր կլի»նիմ: Ախ, ես անիծված մարդ եմ, զզվելի թե՛ ուրիշների և թե՛ իմ աչքում: Ինչո՛ւ, ուրեմն, չես ուզում իմ մերձավորներին ազատեք ինձ նման մի ախտավորից:

ԺՈՐԺ. Ես չեմ կարող մարդասպան դառնալ:

ԼԵՎՈն, Դե բժշկիր ինձ: Բժշկիր արմատապես, որ նորից դառնամ առաջվա առողջ, կայտառ Լևոնը: Հիշո՞ւմ ես, որքան ուրախ էի, զվարճասեր: Ախ, ես ձեր ընկերական շրջանների հոգին էի: Իսկ այժմ...

ՆՈԻՆՈԻՖԱՐ. (բերում է խորքի դոներով մատուցարանի վրա երկու բաժակ թեյ: Բաժակներից մեկը սովորականից տարբեր ձև ունի: Այդ տարաձև բաժակը դնում է. Լևոնի առջև, մյուսը ժորժի աոջև և իսկույն գնում է խորքի դռնևրով):

ԺՈՐԺ. Քեզ դարմանում են քաղաքի ընտիր բժիշկները, (Առհասարակ խոսում է անուշադիր, միշտ գբաղված իր մտքով և ստեպ-ստեպ նայելով խորքի դռներին: պասում է Օվսաննային):

ԼԵՎՈն. (Գրգռվելով): Ահ, անիծվին նրանք իրանց դեղերով, անիծվի ձեր ամբողջ գիտությունը, որ այնքան անզոր է: (Ցույց է տալիս իր բաժակը): Ահա, տես, զզվանքն իր կնիքը դրոշմել է մինչև անգամ իմ բաժակի վրա: Ազատիր ինձ:

ԺՈՐԺ. Թեյդ խմիր ու գնա սենյակդ: Ես ասում եմ, որ մարդասպան լինել չեմ կարող:

ԼԵՎՈն. Մարդասպա՛ն, մարդասպա՛ն: Սպանություն կա, որ մարդասպանությունից գերազանց է: Երբ մի զզվելի թունավոր սողուն ջախջախում ես կոշկիդ կրունկով, իմացիր, որ քո արածր բարերարություն է անմեղների համար: Ես մի սողուն, եմ վարակիչ: Հասկանո՛ւմ ես, մի թողնիր ինձ կենդան՛ի: Ա՛հ, եթե իմանայի, որ ձեռս չի դողալ և գնդակը ուղիղ սրտիս կդիպչի... Բայց թույնը կներգործի իսկույն, և ես ամենքից վրեժս առած կլինեմ... Ժ՛որժ, Ժորժ, համաձայնվիր, աղաչում եմ: Մի տող, միայն մի տող գրություն, ոչ ոք չի իմանալ, իմ նամակը կջնջի ամեն կասկած...

ԺՈՐԺ. (Ոտքի է կանգնում): Թոզ այդ, Լևոն, թող: Զուր ժամանակ չկորցնենք: Ինձ ուրիշ, ավելի կարևոր մի բան է զբաղեցնում այս րոպեիս. Ես կկամենայի քեզ հետ խոսել քո հոր գործերի մասին: Աս՛ում են...

ԼԵՎՈՆ. (Ընդհատելով Ժորժի խոսքը): Ի՛նչ, ավելի կարևո՛ր բան: Իմ հոր գործերր քեզ ավելի են զբաղեցնում, քան իմ կյա՛նքը... (Ոտքի է ելնում):

ԺՈՐԺ. Աա, դու արդեն սկսում ես ձանձրալի դառնար Գնա, մտիր անկողին: (Սկսում է անցուդարձ անել, միշտ նայելով խորքի դռներին):

ԼԵՎՈՆ. Էգոիստ, զազրելի էգոիստ, դու գիմնազիստ ժամանակդ էլ անսիրտ էիր: Հասկացիր, ապուշ, հասկացիր, մինչև այժմ այս քայքայված, ախտավոր շինվածքի մեգ մի առողջ կետ կար: Այ (զարկում է իր հակատին), այստեղ: Այժմ այս էլ է փտում, հասկանում ես թե չէ, այս էլ: Ես զգում եմ, զգում և տանջվում: (Հուզված անցուդարձ է անում):

ԺՈՐԺ. (Կանգ առնելով, ձեռները վարտիկի գրպանները դրած): Դե լավ, հանգստացիր: Ինչ էլ որ լինի դրությունդ, կյանքը պետք է քեզ համար ունենա հրապույր...

ԼԵՎՈՆ. Լռի՛ր, ատում եմ այդպես խոսողներին, ինչպես կամավոր ստրուկների: Ի՛նչ եք ձեր ողորմելի թաթերով կպել կյանքին, ինչպես եղկելի որդերը ծառի խոնավ բնին: (Կանգ է առնում, դողդղալով): Տո՛ւր, տո՛ւր ինձ այդ թույնը, ասում եմ, դա միակ բարիքն է, որ կարող է անել քեզ նման մի եսամոլ: Չե՛ս տալիս, ասա՛, չե՞ս տալիս:

ԺՈՐԺ. Ես քեզ համար իմ անունը վտանգի ենթարկել չեմ կարող:

ԼԵՎՈՆ. Ասա, ուրեմն, չե՛ս տալիս: Դե, կե՛ր... (Կատաղած հարձակվում է Ժորժի վրա նա ուզում է նրան, խեղդել):

ԺՈՐԺ. (Աշխատելով օձիքն ազատել): Լևոն, Լևոն, ի՛նչ ես անում, խելքի եկ: Ահ, նա խելագարվեց, (բարձր ձայնով), Ջավա՛դ, Նունուֆա՛ր,., (Երկյուղից գունատվել է):

ՏԵՍԻԼ 5

ՆՈՒՅՆՔ, ՋԱՂԱԴ, ՆՈԻՆՈՒՖԱՐ, ՕՎՍԱՆՆԱ և մյուսները

ՋԱՎԱԴ՛ (Վազում է ներս աջ կողմի երկրորդ դոներով): Վա՜յ,

(Ազատում է Ժորժին): Լևոն աղա...

ՆԱՐԳԻԶ. (Գալիս է խորքի դոներով): Ա՜հ:

ՕՎՍԱՆՆԱ. (Գալիս է խորքի դոներով): Ի՞նչ պատահեց:

ՆՈԻՆՈԻՖԱՐ. (Գալիս է խորքի դոներով):

ԱԹԱՆԵՍ. (Գալիս է աջ կողմի աոաջին դոներով): Այդ ի՞նչ գոռոց է:

ԱՐԱՄԱՋԴ. (Գալիս է աջ կողմի աոաջին դոներով):

ԼԵՎՈՆ. (բաց է թողել Ժորժի օձիքը: Դողում է ոտքից մինչև գլուխ: Շնչասպառ: Աշխատում է ուշքը ժողովել): Ա՜հ, ա՛հ, (ճակատին զարնելով): Այստեղը, այստեղն է մեղավորը.,, դատարկվում է... չորանում է: (Կատաղելով ամենքի դեմ): Հեռացե՛ք, մի՛ մոտենաք ինձ... դուք գարշելի եք:

ԱՐԱՄԱԶԴ. (Մոտենում ԷԼևոնին): Լևոն, մի՛ հուզվիր, խնդրում եմ,

ԼԵՎՈՆ. (Հենվելով Արամազդի ուսին): Ահ, Արամազղ, դրանք անասուններ են... Դու ես իմ միակ բարեկամը... Թող սատկեն դրանք...

ԱԹԱՆԱՍ. Տարեք անբախտին իր սենյակը:

ԼԵՎՈՆ. (Աթանեսին): Անբախտը դու ես, ծերունի: (Արամազդին, որ գրկել է իրան): Թող, թող ինձ, (Դողդոջ՝ քայլերով, ընդհանուր լոության մեջ դնում է խորքի դռներով):

ՆԱՐԳԻԶ. (Հուսահատված): Ողորմած աստված, ի՞նչ մեղքերիս համար ես ինձ այսքան տանջում: (Ջավադին և Նունուֆարին): Եկեք ինձ հետ, տանենք նրան իր սենյակը: (Գնում է խորքի դոներով): ՋԱՎԱԴ. (Գնում է խորքի դոներով):

ՆՈՒՆՈՒՖԱՐ. (Գնում է խորքի դռներով):

ԱԹԱՆԵՍ. (Արամազդին): Արի գնանք, արի, գործներս վերջացնենք: Նրա բանը պրծած է, (Գնում է աջ կողմի աոաջին դոներով):

ԱՐԱՄԱԶԴ. (Գնում է աջ կողմի աոաջին դոներով, մի տխուր հայացք ձգելով Օվսաննայի և Ժորժի վրա):

ՏԵՍԻԼ 6

ՕՎՍԱՆՆԱ ՈՒ ԺՈՐԺ

ՕՎՍԱՆՆԱ. (Վախեցել է Ժորժի մասին): Ի՛նչ էր անում նա քեզ:

ԺՈՐԺ. Ուզում էր խեղդել, հազիվ ազատվեցի: (Տակավին գունատ է):

ՕՎՍԱՆՆԱ. Աստված իմ, աստված իմ, ի՞նչ է պատահում նրան: (Նստում է):

ԺՈՐԺ. Սովորական մի բան, որ հաճախ հետևանք է այդ տեսակ հիվանդության:

ՕՎՍԱՆՆԱ. Միթե դեղ չկա բժշկելու:

ԺՈՐԺ. Միակ դեղը ինքնասպանությունն է: Նա ինձանից թույն էր պահանջում, չհամաձայնվեցի գրել, կատաղեց և հարձակվեց վրես:

ՕՎՍԱՆՆԱ. (Զարմանալով ու վրդովվելով): Միակ դեղը ինքնասպանությո՞ւնն է: Եվ դու այդ ասում ես ինձ, նրա քրո՛ջը:

ԺՈՐԺ. Ինչ արած, նրա ճակատագիրն է:

ՕՎՍԱՆՆԱ. (Հանկարծակի վեր կենալով): Լռիր, քո խոսքերից զարհուրելի ցրտություն է փչում, լռի ր:

ԺՈՐԺ. Պետք է ողջամիտ լինել, Օվսաննա, պետք է մտածել նրանց մասին, որոնց վրա մահը դեռ չէ դրել իր դրոշմը: Լևոնը կմախք է, պետք է այդ նեխվածքից ազատեիր մերձավորներին:

ՕՎՍԱՆՆԱ. (Ականջները փակելով): Բավական է, բավական է, ես չեմ կարող քեզ լսել: Այդքան քարսրտություն քեզանից չէի կարող սպասել:

ԺՈՐԺ. Օվսաննա, եթե այդ շարժուն դիակի ձեռքին զենք լիներ, կսպաներ ինձ: Ինչո՛ւ: Բնության ո՛ր օրենքի հիման վրա: Նա մահ է, ես կյանք: Նա ատում է ինձ, ինչպե՛ս ես սիրեմ նրան կամ խղճում: Ահ, թողնենք այդ, խոսենք մեր մասին: Ասա ինձ, վերջացան քո պատրաստությունները:

ՕՎՍԱՆՆԱ. (Նայել է նրան երկարատև, զննող հայացքով):

ԺՈՐԺ. Ինչու ես այդպես զննում: Նո՛ր ես տեսնում ինձ:

ՕՎՍԱՆՆԱ. Այո, կարծես թե նոր եմ տեսնում... Կարծես, դու այն չես, ինչ որ երևակայել եմ մինչև այսօր:

ԺՈՐԺ. (Մոտենում է, Օվսաննայի ձեռը բռնում քնքշաբար): Լավ, Օվսաննա, երեխա մի լինիր, նստիր այստեղ, խոսենք մեր մասին: Ժամանակն անցնում է, շոգերը մոտենում են, հարկավոր է...

ՕՎՍԱՆՆԱ. (Ձեռը խլելով Ժորժից, իրան զսպում է): Շատ լավ, խոսենք... Նախ և առաջ ասա, այն ի՛նչ գաղտնիք է, որ չես ուզում ինձ հաղորդել:

ԺՈՐԺ. Օօ, դարձյալ միևնույն երգը: Ի՛նչ համառն ես, Օվսաննա : հարյուր անգամ ասել եմ, որ քեզանից ոչ մի գաղտնիք չունիմ:

ՕՎՍԱՆՆԱ. Իսկ ես համոզված եմ, որ ունիս և թաքցնում ես ամենայն զգուշությամբ: Այո, ունիս, և թվում է ինձ, որ եթե ես իմանամ այն, ինչ որ ցանկանում եմ իմանալ, պիտի դժբախտանամ: (Անցուդարձ է անում):

ԺՈՐԺ. (Ասում է վիրավորված); Ուրեմն, դու ինձ չե՛ս հավատում, Օվսաննա:

ՕՎՍԱՆՆԱ. Հավատում եմ և կամենում եմ հավատալ անպայման, ահա ինչու դու պարտավոր ես ասել բոլորը, ինչ որ վերաբերվում է քեզ:

ԺՈՐԺ. (Ձևանալով վրդովված): Այդ, վերջապես, անտանելի է, Օվսաննա, դու կարող ես ինձ հուսահատության հասցնել: Չեմ հասկանում, ի՛նչ կա իմ կյանքում, որ քեզ հայտնի չլինի: Ես մի անհայտ ընտանիքի զավակ չեմ: Ովքեր են իմ ծնողները, հայտնի է քեզ և քո ծնողներին: Եղբայրդ իմ գիմնազիական ընկերն է եղել: Վերջապես, ես պատմել եմ քեզ իմ ամբողջ կյանքը:

ՕՎՍԱՆՆԱ. Սո՛ւս, սո՛ւս, բոլորը չես պատմել: Կա մի բան, որ ես չգիտեմ, կա, կա ու կա:

ԺՈՐԺ. (Աշխատում է ծիծաղել): Երեխա, երեխա: (Մոտենում է և ձեռը բռնում): Նստիր, նստիր, իրականի մասին խոսենք: (Ինքը նստում է, Օվսաննայի ձեռը բռնած): Ասա ինձ, հայրդ ինչո՛ւ է այնքան տխուր:

ՕՎՍԱՆՆԱ. (Թույլ տալով, որ Ժորժն իր ձեռները բռնի, չի նստել): Ինչպես չլինի տխուր, այնպիսի որդի ունենալով:

ՕՎՍԱՆՆԱ. Ուրիշ ի՞նչ կարող է լիներ:

ԺՈՐԺ. Բայց այդ է միայն պատճառը, թե՞ կա և ուրիշ բան:

ՕՎՍԱՆՆԱ. Ուրիշ ի՞նչ կարող է լինել,

ԺՈՐԺ. Չգիտեմ, այսօր լսեցի, որ իբր թե նրա գործերը վատ են:

ՕՎՍԱՆՆԱ. (Ձեռներր Ժորժից խլելով): Ահ, նրա գործերն ինձ չեն հետաքրքրում:

ԺՈՐԺ. (Մտազբաղ, ոտքի կանգնելով): Այդպես չէ, Օվսաննա, այդպես չէ: Ինձ հետաքրքրում են:

ՕՎՍԱՆՆԱ. Խոսիր իր հետ, ինչ վերաբերվում է ինձ, ես չեմ հանգստանա, մինչև որ իմ հարցի պատասխանը չստանամ:

ԺՈՐԺ. (Անհամբեր): Ահ, դու արդեն չափն անցար: Ո՛վ է գցել քո սիրտն այդ կասկածն իմ մասին, ո վ, ասա:

ՕՎՍԱՆՆԱ. Աա, վերջապես, դու այդ հարցը տվեցիր: Ես վաղուց էի սպասում: ճանաչում ես Արամազդին:

ԺՈՐԺ. (Հեգնաբար): Ինչպես չճանաչեմ այդ պրիկազչիկ-ասպետին, որ քեզ առաջարկություն է արել: Նա է կասկածը գցել:

ՕՎՍԱՆՆԱ. Այո: Ահա նրա խոսքերը, որ շարունակ հնչում են իմ ականջին. «Ժորժ Ադիլբեկյանի մոտիկ անցյալում կա մի փոքրիկ պատմություն, որ ձեզ հայտնի չէ: Չամուսնանաք նրա հետ, մինչև որ նա չի հայտնիլ ձեզ այդ գաղտնիքը»:

ԺՈՐԺ. (Նախ շփոթվում է սաստիկ, ապա արագ զսպում է իրան և ցույց է տալիս բարկություն): Անպիտան, ահա թե ինչպես է ջուրը պղտորեր: Ես նրանից բացատրություն կպահանջեմ:

ՕՎՍԱՆՆԱ. Իմ ուզածն էլ հենց այդ է:

ԺՈՐԺ. Գարշելի՛: Նախանձից դրդված, այժմ ուզում է ինձ վրա արատ գցել, այո՞: Եվ դո՛ւ, Օվսաննա, թույլ ես տվել նրան իմ մասին խոսելու: Այդ չէի սպասում քեզնից:

ՕՎՍԱՆՆԱ. Երբ նա այդ խոսքերն ասաց, ինձնից թույլտվություն չխնդրեց: Ասաց և իսկույն հեռացավ: Ոչնչացրու նրան մի բառով, և ես քեզ կսիրեմ ավելի, քան այժմ...

ԺՈՐԺ. Շատ բարի, ես կաշխատեմ նրան հանդիպել մի որևէ տեղ:

ՕՎՍԱՆՆԱ, Դու կարող ես նրան հանդիպել հենց այժմ: Նա դեռ հայրիկի սենյակումն է:

ԺՈՐԺ. Ոչ, քո ներկայությամբ անհարմար է, մանավանդ այստեղ, ծնողներդ, եղբայրդ... շփոթություն... աղմուկ...

ՕՎՍԱՆՆԱ. Ընդհակառակը, ես ուզում եմ, որ հենց իմ ներկայությամբ դու նրա զրպարտությունը ցույց տաս, որպեսզի ծառաների միջոցով նրան դուրս վռնդեմ այստեղից:

Բայց ահա նա...

ՏԵՍԻԼ 7

ՆՈԻՅՆՔ ԵՎ ԱՐԱՄԱԶԴ

ԱՐԱՄԱԶԴ. (Գալիս է աջ կողմի աոաջին դոներով: Դեռ դուրս չեկած՝ դեպի Աթանեսը): Շատ բարի, շատ բարի, ամենքին կասեմ, որ ձեզանով եմ մարդ դարձել: Ցտեսություն: (Մի քառածալ թերթ գրպանը գնելով, քայլերն ուղղում է դեպի աջ կողմի երկրորդ դռները, իբր թե չնկատելով Օվսաննային և ժորժին):

ՕՎՍԱՆՆԱ. Մի րոպե:

ԱՐԱՄԱԶԴ. (Կանգ է առնում): Հրամայեցեք, օրիորդ: (Ժորժի կողմը չի նայում):

ՕՎՍԱՆՆԱ, (Ժորժին): Հարցրո՛ւ: (Ծածկում է խորքի դռները և ետ է գալիս):

ԺՈՐԺ. (Նեղն ընկած մի կերպ իշխել է իրան: Գոռոզ): Պարոն,

դուք ուզեցել եք ինչ-որ մութ խոսքերով ինձ կասկածելի դարձնել իմ հարսնացուի աչքում: Ես ձեզանից բացատրություն եմ պահանջում:

ԱՐԱՄԱԶԴ. Պահանջում եք, շատ լավ:

ԺՈՐԺ. Ես ի՞նչ գաղտնիք ունիմ, որ վախենում եմ հայտնել Օվսաննային:

ԱՐԱՄԱԶԴ. Օրիորդը թույլ տալի՞ս է ասելու:

ՕՎՍԱՆՆԱ. Այո: (Կանգնում է երկուսի մեջ, բայց ավելի դեպի խորքը):

ԱՐԱՄԱԶԴ. (ժորժին): Ես ուզեցել եմ ասել օրիորդին, որ դուք, պարոն Ադիլբեկյան, այն չեք, ինչ որ աշխատում եք երևալ նրան:

ԺՈՐԺ. Այսինքն ինչպե՛ս:

ԱՐԱՄԱԶԴ. Այսինքն ջենտլմեն չեք ձեր հարսնացվի վերարերմամբ :

ԺՈՐԺ. Օհո, գործակատարի բերանում այդպիսի խոսքեր... Արդյոք, ինչպես ես ջենտլմեն... (բառը ձգձգում է հեգնաբար) չեմ: Բացատրեցեք:

ԱՐԱՄԱԶԴ. Եթե օրիորդը թույլ կտա...

ՕՎՍԱՆՆԱ. Ես խնդրում եմ:

ԱՐ\ԱՄԱԶԴ. (Տատանվելով): Բայց իմ ասելիքը շատ խիստ է մի ազնիվ օրիորդի լսելիքի համար: Վերջապես, այստեղ անհարմար է...

ՕՎՍԱՆՆԱ. Ես պահանջում եմ:

ԺՈՐԺ. (Ճիգն է անում իրան ծանր պահելու, բայց արդեն գունատվել է):

ԱՐԱՄԱԶԴ. (Մի քիչ ևս տատանվում է և հանկարծ վճռում): Օրիորդ, այս պարոնը, որ ուզում է ձեզ հետ ամուսնանալ, արդեն ունի և կին, և... երեխա...

ՕՎՍԱՆՆԱ. (Չհավատալով լսածին, այլայլված). Ի՛նչ...

ԺՈՐԺ. (Ուժգին ցնցմամբ): Լի՛րբ: (Ուզում է հարձակվել Արամազդի վրա):

ՕՎՍԱՆՆԱ. (Մեջ ընկնելով): Համբերի՛ր.., Լռություն:

ԱՐԱՄԱԶԴ. (Առանց շարժվելու, ինքնապաշտպանության դիրքում կանգնած, արհամարհանքով նայել է Ժորժին.):

ԺՈՐԺ. (բռունցքները բռնած դողում է ամբողջ մարմնով):

ՕՎՍԱՆՆԱ. (Զորեղ մաքառումից հետո, Արամազդին): Շարունակեցեք.,

ԱՐԱՄԱԶԴ. (Լուրջ և տխուր տոնով): Ուսանող եղած ժամանակ պարոնը Մոսկվայում հրապուրում է իր տանտիրուհու չորս աղջիկներից մեկին և... մոլորեցնում: Մի տարի անցած, խաբված աղջիկը դառնում է... մայր...

ԺՈՐԺ. Լռի ր, անպատկառ:

ՕՎՍԱՆՆԱ. (Վրդովված Արամագդի սառնությունից): Դուք սուտ եք ասում, դուք զրպարտում եք նրան:

ԺՈՐԺ. Դո՛ւրս վռնդիր նրան:

ԱՐԱՄԱԶԴ. (Դառը ժպտալով, տակավին սառը): Սովորական հերոսությունը կատարելուց հետո, պարոնը զղջում է կամ, ճիշտն ասած, սառչում է դեպի օրիորդը: Ուսումն ավարտելով, գալիս է հայրենիք, արդեն խելքը գլուխը ժողոված: Բայց օրիորդը չի ուզում այդպես հեշտ բաժանվել: Սկզբում հավատում է դեպի նրա խոստումները, թե շուտով կվերադառնա Մոսկվա, ապա կասկած, այնուհետև աղաչանք, պաղատանք, արցունքներով թրջված նամակներ: Ոչինչ չի օգնում: Այն ժամանակ օրիորդը, հուսահատված, վերցնում է երեխային, գալիս է այստեղ՝ իր մոր նախատինքից ազատվելու համար:

ԺՈՐԺ. (Շնչասպառ, բայց արդեն բավական ընկճված): Այս բոլորը մի անամոթ պրիկազչիկի հնարած հեքիաթ է:

Следующая страница