Շիրվանզադե Ալեքսանդր՝   Եվգինե

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 Следующая Конец

ՄԻՀՐԱՆ. Ճիշտ է, ճիշտ է, ես այդ մասին շատ եմ մտածել: Բայց և այնպես երևակայությունս ամեն վայրկյան պատկերացնում է այդ քստմնելի տեսարանը բոլոր իր մանրամասներով: Գիշեր-ցերեկ իմ աչքերի առջև կան գնած է քեզ մոլորեցնողի կերպարանքը և հալածում է ինձ իր հանդուգն ու լիրբ արհամարհանքով:

ԵՎԳԻՆԵ. Հեշտ չի դիմանալ վիրավորված պատվի զգացմանը...

ՄԻՀՐԱՆ. ՊատվիՈչ, դու սխալվում ես: Ինչպես դու ինձ հետ եղար անկեղծ, կլինեմ և՛ ես: Իմ պատիվն ես արատավորված չեմ համարում: Սխալը քո անցյալումն է և ոչ ներկայում: Ինձ տանջում է միայն այն միտքը, որ դու երբևէ, թեկուզ մի ժամով, պատկանել ես այդ մարդուն: Դա, իհարկե, նախապաշարմունքն է, այո՛ նախապաշարմունք բայց և.. տանջանք… (Վեր է կենում և չափազանց հուզված անցուդարձ անում, մի քանի վայրկյան լռություն): Անցյալ օրն երեկոյան, մենակ նստած այս սեղանի մոտ, թեյ էի խմում, հանկարծ բաժակի մեջ, թեյի երեսին կենդանի նկարվեց նա: Ես խելագարի պես գոռալով ոտքի թռա: Թվաց ինձ, որ նա ծիծաղում է քեզ վրա դիվային ծիծաղով: Ամեն տեղ, ամեն տեղ նրան եմ տեսնում: Նրա ուրվականն ինձ հալածում է գիշեր -ցերեկ: (Պաուզա): Բայց... բայց... ես կազատվեմ, կազատվեմ այս հիմար հալուցինացիայից և կմոռանամ բոլորը: (Ընկղմվում է գահավորակի վրա և ճակատը ձեռներով սեղմում: Պաուզա):

ԵՎԳԻՆԵ.(Դառն տանջանքով) Դու երբեք չես մոռանալ:

ՄԻՀՐԱՆ. (Գլուխն արագորեն բարձրացնելով և ոտքի կանգնելով): Ինչո՞ւ: Միթե ես այնքան անզոր եմ հոգով, թուլամորթԵթե ես կարողացա զսպել իմ մեջ նախահայրերիցս ժառանգած ասիականության կոպիտ ոգին, ինչո՞ւ չեմ կարող ավելին անել:

ԵՎԳԻՆԵ. Ինձ համար ավելի լավ կլիներ, եթե չզսպեիր այդ ոգին: Այն րոպեին, երբ մթնած աչքերով հարձակվելով ինձ վրա, քիչ էր մնում սպանեիր ինձ, ես երկյուղ չունեի: Մի հարված, և ես կստանայի իմ արժանի վարձը, ու ամեն ինչ կվերջանար, Իսկ ա՞յժմ.. Ոչ, Միհրան, մի՛ խաբիր քեզ: Ներելգուցե կարողանաս, բայց մոռանալերբեք:

ՄԻՀՐԱՆ. Ուրեմն...

ԵՎԳԻՆԵ.Պետք է անել այն, ինչ որ պահանջում է քո քույրը: Ինչո՞ւ կեղծել. ինձ համար ավելի լավ է զրկվել ամեն բանից, քան դառնալ խղճալի: Նա, որ մի ժամանակ ապրել է սիրո շքեղ պալատում, չի կարող կանգնել նույն պալատի դռների մոտ և ողորմություն խնդրել:

ՄԻՀՐԱՆ. Գիտեի, որ հպարտ ես, բայց չգիտեի, որ այդչափ եսամոլ ես:

ԵՎԳԻՆԵ. Եսամո՞լ:

ՄԻՀՐԱՆ. Այո, եսամոլ: Դու այս տնից ուզում ես հեռանալ այն պատճառով, որ չես կարող տեսնել իմ տանջանքները: Դա եսամոլության նուրբ տեսակներից մեկն է:

ԵՎԳԻՆԵ.Թող այդպես լինի: Բայց, հեռանալով այստեղից, կթեթևացնեմ քո տանջանքները: Վիրավորված մարդու ցավը կրկնապատկվում է, երբ նա տեսնում է այն զենքը, որով վիրավորվել է: Միայն իմ բացակայությունը կարող է բուժել քո վերքը

ՄԻՀՐԱՆ. Այդ է, ուրեմն, քո կարծիքով, խնդրի լուծումը:

ԵՎԳԻՆԵ.Ես կարծում եմ, որ ուրիշ ելք չկա: Պետք է բաժանվենք:

ՄԻՀՐԱՆ. Երբե՛ք, երբե՛ք. դու պիտի մնաս իմ տանը հենց ինձ՝ բժշկելու համար: Քո պատիժը դու արդեն ստացել ես, բավական է. մի՞թե ես չգիտեմ ինչ է կատարվում այս րոպեին քո հոգում: Դու պետք է մնաս իմ տանը:

ԵՎԳԻՆԵ. Չեմ կարող... վերջապես իրավունք չունիմ

ՄԻՀՐԱՆ. Եվ ո՞վ է խլում քեզանից իրավունքը:

ԵՎԳԻՆԵ.Իմ խիղճըՀավատ՛ա, այդ միակ ելքն է, չկա ուրիշը, չկա: Եթե ես մինչև այսօր հետաձգել եմ, պատճառը մայրս էր: Ես սպասում էի, որ հարվածի ուժը մի փոքրիկ թուլանա նրա մեջ: Այսօր ես հաջողեցի համոզել նրան, որ ինձ համար ուրիշ ելք չկա: (Լոություն): Իրեղեններս արդեն կապկապած են, մնում է միայն... (ճնշված ձայնով) վերջին անգամ նայել քեզ: (Երեսը դարձնում է նրանից, որպեսզի արտասուքը թաքցնի):

ՄԻՀՐԱՆ. (Նայում է նրան համակրությամբ և սիրով լի հայացքով: Նրա դեմքն արտահայտում է ջերմ ցանկություն գրկել ու համբուրել Եվգինեին, բայց ինքնասիրությունը չի թույլ տալիս նրան այդ անելու: Պաուզա): Բավակա՜ն է բավակա՜ն է:

ԵՎԳԻՆԵ.(Կարճատև, բայց զորեղ պատերազմից հետո, վճռողաբար): Մնաս բարով... միայն.., (Տատանվում է), բայց ոչինչ... (Բացասական շարժումն է անում ձեռով և քայլերն ուղղում դեպի ձախ կողմի դռները: Ներսի սենյակից լսվում է դայակի ձայնը,որ օրոր է երգում երեխայի համար: Խորքի դռներում երևում է Մարթան: Լսելով դայակի երգը, Եվգինեն զորեղ ցնցվում է, դողում և հազիվ ոտքի վրա մնալ կարողանալով, հենվում է դռների շրջանակին);

ՄԻՀՐԱՆ. (Նայում է շարունակ Եվգինեին:

ԵՎԳԻՆԵ.(Լռությունից հետո) Ես շատ եմ մտածել նրա մասին... (Խուլ ձայնով, արտասանելով յուրաքանչյուր բառն առանձին) Նա քեզ է պատկանում... Ես նրան թողնում եմ, այստեղ:

ՄԱՐԹԱ. Եվ ուրիշ կերպ էլ չի կարող լինել...

ՄԻՀՐԱՆ. (Ցնցվում է քրոջ ձայնից): Ոչ, կարող է լինել... (Մոտենում է Եվգինեին):

ԵՎԳԻՆԵ.(Ուժասպաո ընկնում է Միհրանի զիրկը): Ա՜հ

ՄԻՀՐԱՆ. (Պաուզա): Մարթա, մոտեցի՛ր... օգնի՛ր.. Եվգինե.՜… (Մարթան տեղից չի շարժվում և նայում է նրանց արհամարհանքով, իսկ երբ Միհրանը գրկում է Եվգինեին, ցնցվում է: Միհրանը հանդարտիկ Եվգինեին նստեցնում է աթոոի վրա, աշխատելով նրան ուշքի բերել: Ներսի սենյակից տակավին լսվում է դայակի երգը, որ հետզհետե ցածրանալով ընդհատվում է):

ԵՎԳԻՆԵ.(Աչքերը բանալով, նայում է Միհրանին, հետո հանդարտիկ չոքում է նրա առջև և, վերցնելով նրա ձեռքը, ամուր սեղմում է շրթունքներին): Չեմ կարող, չեմ կարող...

ՄԻՀՐԱՆ. (Ձեռը խլելով, գրկում է նրա գլուխը: Պաուզա): Համոզմունքով ներեցի, սիրելով կմոռանամ... (Երեսը դարձնելով Մարթային, ձեռով նշան է անում նրան հեռանալու):

ՄԱՐԹԱ. Մոռացիր և ինձ: (Գնում է):

Վարագույր

1901 թ.

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 Следующая Конец