Շիրվանզադե Ալեքսանդր՝   Կործանվածը

ՖԼՈՐԱ. Ես հիշում եմ նրան երազի պես:

ԱՆԱՀԻՏ. Ես էլ: Միտս է, նրա սպիտակ դագաղը դուրս տանելիս հանգուցյալ մայրդ ուշաթափվեց:

ՍԵՆԵՔԵՐԻ. Ճիշտ այնպես, ինչպես Ալեքսանդրը եկեղեցում ընկավ թևերիս վրա Օվսաննայի դագաղը դուրս տանելիս: Ալեքսանդրը սիրում էր յուր կյանքի ընկերուհուն: Օվսաննայի մահը նրա համար սոսկալի հարված եղավ:

ԱՆԱՀԻՏ, Հայրիկ, թողնենք այդ խոսակցությունը. Ֆլորան տխրում է:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Ետ նայելով): Այդ՞, ի՞նչ, տխրո՛ւմ է: Ես չեմ թողնիլ, արգելված է: Այսօր մեր տանը տոնախմբություն է:

ԿԱՏԱՐԻՆԵ. (Գալիս է խորքի դոներից, հադստի թևերն ուղղելով): Ֆլորա՜:

ՖԼՈՐԱ. (Անմիջապես տխրությունն անցել է): Ահ, տիկին Կատարինե, աչքդ լույս, շնորհավորում եմ: (Համբուրվում է): Վերջապես, ձեր փափագին հասաք:

ԿԱՏԱՐԻՆԵ. (Հառաչում է, բայց աշխատում է ուրախ ձևանալ): Այո, սիրելիս, հասա... գլխարկդ վերցրու, նստիրէ Այսօր դու մեզ մոտ ես ճաշում: Արտաշեսի ընկերները պիտի գան:

ՖԼՈՐԱ. Ուրախությամբ կծանոթանամ Արտաշեսի ընկերների հետ, բայց ճաշի չեմ կարող մնալ, դուք գիտեք, տիկին Կատարինե, որ հայրիկս առանց ինձ երբեք չի ճաշում:

ԿԱՏԱՐԻՆԵ. (Ցածր ձայնով ե խորհրդավոր): Գալիս է:

ՏԵՍԻԼ 6

ՆՈԻՅՆՔ և ԱՐՏԱՇԵՍ

ԱՐՏԱՇԵՍ. (Գալիս է արադ քայլերով ձախ կողմի դոներից, ձեոքին երկու ծրար); Անահիտ, այստեղ մոտիկ փոստարկղ կա՞:

ԱՆԱՀԻՏ. Ա յո, ուղիղ մեր տան դեմ ու դեմ:

ԱՐՏԱՇԵՍ. Տար այս նամակները և քո ձեռքով գցիր:

ԱՆԱՀԻՏ. (Առնում է ծրարները և դնում խորքի դոներով):

ՖԼՈՐԱ. Հարգանքներս մեր մեծապատիվ դոկտորին:

ԱՐՏԱՇԵՍ. (Նոր միայն նկաաելով Ֆլորային): Աա, օրիորդ Ֆլորա, ներողություն: (Ձեռ է տալիս բարեկամաբար); Ի նչպե՞ս եք, իմ նախկին աշակերտուհի: Ավարտեցի՞ք գիմնազիան:

ՖԼՈՐԱ. Արդեն երկու տարի է:

ԿԱՏԱՐԻՆԵ. Եվ ինչպես, ոսկե մեդալով: Ֆլորան ամբողջ գիմնազիայի աչքն էր...

ՖԼՈՐԱ, (հեգնորեն): Եվ իմ դուրս գալուց հետո գիմնազիան կուրացել է: Տիկին Կատարինե, դուք միշտ ինձ շփոթեցնում եք:

ԱՐՏԱՇԵՍ. Ի՞նչպես է ձեր հայրը, օրիորդ: Մի ժամանակ նա ինձ սիրում էր:

ԿԱՏԱՐԻՆԵ. Նա այժմ էւ քեզ սիրում է և միշտ հարցնում է քո մասին: Դու պարտավոր ես առաջին վիզիտդ նրան անել:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Միշտ զբաղված գրասեղանի քով: Մեկուսի): Ըհը, թռչնորսը թակարդը դրեց: (Ետ է մտիկ անում պենսնեի վերևից): Տեսնե՛նք:

ԱՐՏԱՇԵՍ. Մայրիկ, ես վիզիտներ անելու մտադրություն չունիմ:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Չարախնդությամբ, մեկուսի): Ըհը, կերա՛ր... (Երեսը դարձնում է դեպի գրասեղան):

ԿԱՏԱՐԻՆԵ. Բայց մի՞թե չես կամենալ տեսնել հորդ բարեկամին,

ԱՐՏԱՇԵՍ. Այդ իմ բարոյական պարտքն է: Ես միշտ հարգել եմ պարոն Ալվանգյանին: (Հրավիրելով Ֆլորային նստել, շարունակում է նրա հետ խոսել ցածր):

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Ալեքսանդրիդ պիտի միշտ հարգել, նա ազգասեր հայ է:

ԱՆԱՀԻՏ. (՛Վերադառնում է խորքի դռներից հուզված ե մոտենալով շշնջում է Սենեքերիմի ականջին):

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Վախեցած): Մի՞թե: (Արագ քայլերով գնում է խորքի դոներով):

ԿԱՏԱՐԻՆԵ. (Տեսնելով, որ Արտաշեսը սիրալիր խոսակցում է Ֆլորայի հետ, ուրախացել է): Անահիտ, համոզիր Ֆլորային, որ ճաշի մնա: (Ինչ-որ վերցնում է պահարանից, գնում խորքի դռներով և դարձյալ ետ է գալիս):

ՖԼՈՐԱ. (Ոգևորված): Մի՞տդ է, Անահիտ, ինչպես մի երեկո Արտաշեսը մեզ վախեցրեց: Նա յուր սենյակում դասեր էր պատրաստում, մենք այստեղ թեյ էինք խմում: Հանկարծ լսեցինք նրա գոռոցը. «Վրե՛ժ, վրեժ պետք է առնել այդ գազաններից»: Մենք վազեցինք նրա սենյակը և ի նչ տեսնենք:

ԱՆԱՀԻՏ. Գլուխը սեղանի վրա դրած, հեկեկում է:

ԱՐՏԱՇԵՍ. (Մռայլ): Հիշում եմ ես այդ երեկոն: Դա այն գազան գավառապետ Դուրազովի պատմությունն էր, որ կարդացի ընկերոջս նամակում, և ինձ վրա ազդեց այնպես: Նա մի գյուղի բնակիչներին ամբողջ օրը պահել էր անձրևի տակ չոքած և հետո ծեծելով սպանել էր երկու ծեր գյուղացիների է

ԿԱՏԱՐԻՆԵ. Այդ տեսակ բաները երեխայությունից ազդում Էին քեզ վրա:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Ետ է դայիս խորքի դռնից նկատելի շփոթված): Արտաշես, այստեղ եկ:

ԱՐՏԱՇԵՍ. (Մոտենում է հորը):

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Շշնջյունով ինչ-որ ասում է Արտաշեսին):

ԿԱՏԱՐԻՆԵ. (Զբաղեցնում է Ֆլորային): Ի՞նչպես ես հավանում Արտաշեսին:

ԱՆԱՀԻՏ. (Հեովից անհանգիստ նայելով հորն ու եղբորը): Մայրիկ, զգույշ:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Ցածր ձայնով): Այդ ի՞նչ է նշանակում:

ԱՐՏԱՇԵՍ. Ինչի՞ մասին էին հարցնում:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Ո՞րտեղից ես եկել, ե՞րբ, քանի՞ ժամանակ պիտի մնաս:

ԱՐՏԱՇԵՍ. Դատարկ բան է, մի անհանգստանար, սովորական ոստիկանական Հարցփորձ է... (Նորից մոտենում է Ֆլորային):

ԿԱՏԱՐԻՆԵ. Արտաշես, ճշմարիտ չէ՞, որ Ֆլորան շատ է փոխվեր Մտիկ արա, դու այսպիսի սիրուններ շատ ես տեսել քո Ռուսաստանում:

ՖԼՈՐԱ. (Կարմրելով): Տիկին Կատարինե, եթե այդպես խոսեք, ես այլևս ձեր տուն չեմ գալ: (Վեր է կենում):

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Կատաղած): Կին, զգույշ խոսիր:

ԱՐՏԱՇԵՍ. (Լուրջ և խիստ): Մայրիկ: ես քեզ արգելում եմ այդ տեսակ խոսակցություն իմ ներկայությամբ: Նստեցեք, օրիորդ այդ մի անզգույշ դարձված էր:

ԿԱՏԱՐԻՆԵ. (վշտացած և ամաչելով): Դե լավ, ի՞նչ ասացի, որ ամեն կողմից հարձակվում եք վրես: Դուք խոմ օտարներ չեք, մանկությունից եք ճանաչում միմյանց:

ԱՆԱՀԻՏ. Ահ, կարծեմ գալիս են: (Շտապով գնում է խորքի դոնով):

ՏԵՍԻԼ 7

ՆՈԻՅՆՔ, ՏԻԳՐԱՆ, ՀՐԱՆՏ և ՆՈՅԵՄԶԱՐ

ՏԻԳՐԱՆ. (Հեզ դեմքով, համեստ ձևերով երիտասարդ է, մաքուր հագնված): Բարով ձեզ: (Արտաշեսին ձեռ է տալիս, մյուսներին քաղաքավարի գլուխ տալով):

ՀՐԱՆՏ. (Բավական երկայն խճճված մազերով, նեղ ճակատով, լայն կզակով և խորն ընկած վառ, անհանգիստ աչքերով երիտասարդ է: Հագնված է շատ անփույթ: Անփույթ են և նրա ձևերը, երբեմն նույնիսկ կոպիտ): Ողջույն, ընկեր: (Ամուր թափով սեղմում է Արաաշեսի ձեռքը և հագիվ ուշադրություն դարձնում մյուսների վրա):

ՆՈՅԵՄԶԱՐ. (Մտնում է ներս մյուսներից ուշ, Անահիտի ուղեկցությամբ: Շիկահեր, կապույտ աչքերով, մի քիչ տղամարդային, բայց ոչ կոպիտ ձևերով օրիորդ է: Հագած է հասարակ ասվյա պարդ սևագույն շրշագգեստ, տղամարդի օձիք, փողկապ, պարզ գլխարկ աււանց փետուրի կամ ծաղիկների): Բարև ձեզ: (Արտաշեսի ձեռը սեղմելով, ընդհանուրին գլուխ է տալիս):

ԱՐՏԱՇԵՍ. (Հասարակ ձևով ներկայացնելով): Իմ ընկերները: Իմ ծնողներն ու քույրը: օրիորդ Ալվանդյան: Միմյանց բարևում են:

ԱՆԱՀԻՏ. (Հյուրերին, աթոոներ է տալիս): (Ոմանք նստում են, ոմանք կանգնած մնում):

ՀՐԱՆՏ. (Անփույթ ընկղմվում է աթոռի վրա):

ԿԱՏԱՐԻՆԵ. (Տիգրանին,). Դուք տիկին Վարվառե Ներսիսյանի որդին չե ք:

ՏԻԳՐԱՆ. (Քաղաքավարի); Այո, տիկին:

ԿԱՏԱՐԻՆԵ. Ավարտեցր՞ք ձեր ուսումը:

ԱՐՏԱՇԱՍ. Երկու ֆակուլտետբնագիտականը և իրավաբաբնականը:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Հրանտին): Ինձ թվում է, որ ես ձեզ մի տեղ տեսել եմ:

ՀՐԱՆՏ. Անշուշտ երկու գարադավոյների մեջ վզակոթիս տալիս:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Ո՛չ, ես ձեզ տեսել եմ մի բազմամարդ ժողովում: Դուք ճառ էիք ասում, շատ տաքացած էիք խո սում, բայց բովանդակությունը մոռացել եմ:

ՀՐԱՆՏ. Սարսափի անհրաժեշտության մասին: Ինձ ուրիշ նյութ չի հետաքրքրում: Ծխախոտ ունիք:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Համեցե՛ք: (Աոաշարկում է ծխախոտի տափը):

ՀՐԱՆՏ. (Ծխախոտը վերցնում է և վառում Սենեքերիմի առաջարկած լուցկուց, ոչ մի նշանով շնորհակալություն չհայտնելով):

ԱՆԱՀԻՏ. (Որ ցածր խոսակցում էր Նոյեմզարի և Ֆլորայի հետ): Այո, օրիորդ, ուսուցչուհի եմ, թե՛ դպրոցում և թե՛ մասնավոր տներում:

ՆՈՅԵՄԶԱՐ. Վարժությունը համակրելի արհեստ է, բայց մարդու ներվերը քայքայում է:

ՀՐԱՆՏ. (Անուշադիր թողնելով Սենեքերիմին): Նոյեմզարս էլ երեք տարի, եթե կարելի է ասել, կրթել է մատաղ սերունդը: Բայց այն օրից, երբ վերջապես, հասկացել է, թե հրդեհի ժամանակ ալելույա չեն երգում, թողել է և անցել մեր բանակը:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Ձեր բանա՛կը: Այդ ի՞նչ բանակ է:

ՀՐԱՆՏ. Արտաշեսը ձեղ կբացատրի: Թյո ւ, ձեր ծխախոտը շատ թույլ է: (Ձգում է հատակի վրա ու ոտով հանգցնում):

ԿԱՏԱՐԻՆԵ. (Հրանտին): Դուք ո՛րտեղ եք ավարտել ձեր ուսումը:

ՀՐԱՆՏ. Տարրականը բանտում, միջնակարգը աքսորում, իսկ բարձրագույնին դեռ չեմ արժանացել:

ԿԱՏԱՐԻՆԵ. (Ապշած ու սարսափած հեռանում է Հրանտից):

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Միամտաբար ծիծաղելով): Այդ լավ ասացիք: Հուսով եմ, որ բարձրագույն ուսումն էլ կանցնեք հայրենիքի համար:

ՀՐԱՆՏ. Մենք հայրենիք չունենք:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Ուզում եմ ասել հայ ազգի համար:

ՀՐԱՆՏ. Մենք ազգ չենք ճանաչում:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Ցնցվելով): իա՛, ի՛նչպես թե ազգ չեք ճանաչում: Ոտքի է կանգնում և մի զարմացական հայացք ձգելով Հրանտի վրա ոտից մինչև գլուխ, հեռանում է):

ՆՈՅԵՄԶԱՐ. (Շարունակ Ֆլորայի և Անահիտի հետ խոսում): Ասում են հայ օրիորդները ծայրահեղ ազգասերներ են: Դո՞ւք էլ:

ԱՆԱՀԻՏ. (Դրական և կտրուկ): Այո՛ օրիորդ:

ՆՈՅԵՄԶԱՐ. Ինչո՞ւ այդպես խիստ եղանակով ասացիք:

ԱՆԱՀԻՏ. Որովհե՛տև պարծենում եմ դրանով:

ՆՈՅԵՄԶԱՐ. (Հեգնորեն ժպտալով): Կեցցե՛ք: (Դառնալով Ֆլորային): Գուցե դո՞ւք էլ, օրիորդ:

ՖԼՈՐԱ. Չգիտեմ, այդ մասին դեռ չեմ մտածել:

ՆՈՅԵՄԶԱՐ Մեր ժամանակում դեռ չե՞ք մտածել: Հետաքրքրական է: Թույլ կտա՞ք, օրիորդ, ձեզ հետ մոտիկ ծանոթանալու:

ՖԼՈՐԱ. Ուրախ կլինեմ: Խնդրեմ մի օր շնորհ բերեք մեր տուն:

ՆՈՅԵՄԶԱՐ

ԱՆԱՀԻՏ. § Շարունակում են խոսել ցածր ձայնով:

ՖԼՈՐԱ.

ՆԱԶԱՆԻ. (Երևում է խորքի դների մեշ մի ձեռին դանակ, մյուս ձեռում մի բադրջան, թևերը ծալած): Խանըմ, մին էստեղ եկ:

ԿԱՏԱՐԻՆԵ. (Շտապով դնում է. Նազանուն նշաններով հանդիմանում է և նրա հետ հեռանում խորքի դոներով):

ՀՐԱՆՏ. Հետաքրքրական է իմանալ այդ ի՞նչ պատկերներ են զարդարում այս պատերը: (Վեր է կենում ու ձեռքերը պանթալոնի գրպանները դնելով, մտիկ է անում պատկերներին):

ՏԻԳՐԱՆ. (Որ շարունակ առանձին խոսակցամ է Արտաշեսի հետ): Այդ բոլորն ապացուցանում է, որ դու պետք է զգույշ լինես: Վասոյին արդեն բռնել են:

ԱՐՏԱՇԵՍ. (Ցածր): Ճշմարի՞ տ: Ե՞րբ:

ՏԻԳՐԱՆ. Այո: Երեկ երեկո: (Շարունակում է շշնջյունով):

ԿԱՏԱՐԻՆԵ. (Ետ է գալիս խորքի դռներով): Անահիտ, կամաց կամաց սեղանը պատրաստենք:

ԱՆԱՀԻՏ. Այո, մայրիկ: (Ֆլորային և Նոյեմզարին): Ինձ ներեցեք: (Սկսում է մորն օգնել, պահարանից ճաշի սեղանի վրա տեղափոխելով ամաններ, դանակ, պատառաքաղ և այլն):

ՀՐԱՆՏ. Ա յո, այո, բոլորը միմյանց համապատասխանում են:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Ֆլորային մոտենալով: Հրանտին): Դուք, անկասկած ամենքին ճանաչո՞ւմ եք:

ՆՈՅԵՄԶԱՐ. (Մոտենում է Արտաշեսին և Տիգրանին):

ՀՐԱՆՏ. (Հեգնաբար); Ո՞վ չի ճանաչում հայ ազգի, այսպեսւ կոչված, սյուներին: Եթե Արտաշեսն երեկ միայն մտած չլիներ այս տաճարը, կարելի էր կարծել, որ նա էլ կռապաշտ է: :

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Ֆլորա, նա ի՞նչ է ասում, (Նայում է հեռվից Հրանտին ոտից գլուխ):

ԿԱՏԱՐԻՆԵ. (ճաշի սեղանի մոտ դրված): Անահիտ, ութ հոգի չենք:

ԱՆԱՀԻՏ. Յոթ, մայրիկ Ֆլորան չի ուզում մնար:

ՀՐԱՆՏ. (Նայում է պատկերներին): Ոչ, ոչ, այստեղ նայեցեք, շատ հետաքրքրական է, շատ:

ՆՈՅԵՄԶԱՐ. (Տիգրանին): Այդ կոպիտը ծերունուն վիրավորելու է:

ՏԻԳՐԱՆ. Չպիտի թույլ տալ: (ցածր): Հրանտ, արի այստեղ:

ՀՐԱՆՏ. Վարդան Մամիկոնյանից սկսած մինչև մեր ժամանակակիցները: Այս ի՞նչ է, մի ծերունի եպիսկոպոսի միրուքով, սուրը ձեռին վրեժ է աղաղակում: Օհո՛, հո դրա՛նք էլ կան, նորագույն հերոսները խորհրդավոր դեմքով: Հայաստանի փրկիչնե՛ր: Ի՞նչ ինքնահավան, անբարտավան դեմքեր: Ազգային բոստանի խրտվիլակներ:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Բավական գրաված մոտենում է Հրանտին): Այդ ի՞նչ եք ասում, պարոն: Դրանք մեր ազգային Նորագույն նահատակներ են:

ՏԻԳՐԱՆ. (Բռնելով Հրանտի թևը): Զսպիր քեզ, տեղը չէ:

ՀՐԱՆՏ. (Չլսելով, միշտ ձեոներր պանթալոնի գրպաններում): Որը վեղարով, որը զրահավորված, որը գրիչը ձեռին, որը թուրը, պատրաստ են հարվածելոլ իրենց ազգի թշնամիներին: Հեպ, ահա և հայկական պատերի սովորական պաստառը — «Ոգի Հայաստանի»: Մի հաստավիզ բուրժուա գեղեցկու ավերակների վրա նստած: (Դադարում է նայել): Սիրահարված ինքն իր գեղեցկության վրա:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Հազիվ զսպում է կատաղությունը): Այդ ինձ նվիրել է իմ նախկին աշակերտուհիներից մեկը:

ՀՐԱՆՏ. Որին, անշուշտ, կրթել եք այդ նկարի ոգով:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Թեկուզ այդպես, երիտասարդ պարոն, թեկուզ այդպես, ի նչ կասեք, արդյոք:

ՀՐԱՆՏ. (Կոշտ): Այն կասեմ, որ այդ քինչև անգամ ազգասիրություն չէ, այլ ազգամոլություն:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Որին, հուսով եմ, դեմ չեք դուք և ոչ մեկը ներկա եղողներից:

ՀՐԱՆՏ. Հրաժարվելով հրաժարիմք ի մոլությունն:

ՏԻԳՐԱՆ. (Ուժգին քաշելով Հրանաի թևը): Լռելո՞ւ ես, վերջապես, թե չէ:

ԱՐՏԱՇԵՍ, (Մի անկյունից անհանգիստ դիտում է):

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Ահա թե ինչ, ուրեմն դո՞ւք...

ՀՐԱՆՏ. Մենք այդ բոլորը պիտի գցենք պատմության արխիվը և փոխարենը մեր պատերին պիտի կախենք աշխատավորի պատկերն՝ իր կոշտ ձեռներով և խորշոմած ճակատով:

ՆՈՅԵՄԶԱՐ. (Անհանգիստ): Հրանտ: Այդպես չի կարելի:

ՀՐԱՆՏ. (Խիստ եղանակով): Հապա ինչպես, երկար տարիներ մարդիկ մոլորեցրել են ժողովրդին, պահել են խավարի մեջ, մի թե բավական չէ:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Լսում եք, երիտասարդներ և օրիորդներ: Լսո՞ւմ ես, Արտաշես: Այդ տղան քո ընկերը չէ, սխալմամբ է մտել այստեղ: Ո՞վ է մոլորեցրել, պարոն, ո՞վ...

ՀՐԱՆՏ. Բոլոր այդ երևելիները, մեր պապերը, հայրերը, դուք, սերնդե սերունդ, համառ մոլեռանդությամբ:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Անահի՛տ, այդ ի՞նչ է ասում:

ԱՆԱՀԻՏ. (Մոտենալով հորը): Հայրիկ, մի՛ վրդովվիր:

ԿԱՏԱՐԻՆԵ. (Շփոթված): Այդ մարդը հյուրերին պատվել չգիտե: Միշտ վեճ: (Գնում է խորքի դռներով):

ՆՈՅԵՄԶԱՐ. (Մոտեցել է Արտաշեսին): Ես ցավում եմ, որ այդ կոպիտին հետս բերեցի:

ՖԼՈՐԱ. (Շփոթված դիտում է մերթ մեկին, մերթ մյուսին):

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (ճակատը շփելով): Այդպես չի կարող լինել: Այստեղ մի թյուրիմացություն կա: Մի՞տքս է թուլացել, թե ականջներս լավ չեն լսո՞ւմ: Բայց նա պարզ խոսեց, համարձակ, աներկյուղ:

ԿԱՏԱՐԻՆԵ. (Ետ է գալիս խորքի դռներով): Ճաշը պատրաստ է:

ԱՆԱՀԻՏ. Խնդրեմ, նստեցեք, պարոններ: (Նոյեմզարին):

Խնդրեմ, օրիորդ:

ՖԼՈՐԱ. Ինձ ներեցեք, Ցտեսություն: (Գլուխ է տալիս և. գնում է խորքի դոներով, մերժելով Կատարինեի թախանձանքը, որ դոների մոտ մի անգամ ևս աշխատում է նրան համոզել ճաշի մնալու):

ՏԻԳՐԱՆ. (Բռնելով Հրանտի թևը, տանում է բեմի խորքը): Դու բոլորովին տակտ չունիս: Դու մինչև անգամ կոպիտ ես: (Այստեղ, մինչև Արտաշեսն ու Սենեքերիմը, խոսում են ավանսցենի վրա, բեմի խորքում Կատարինեն աշխատում է Հրանտին համոզել ճաշի մնալու: Անահիտը խոսում է Նոյեմզարի ու Տիգրանի հետ):

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Աշխատում է իրան գսպել: Բռնում է Արտաշեսի թևից ու քաշում նրան, դեպի ավանսցեն): Արի այստեղ: Ի՞նչ ասաց այդ տղան:

ԱՐՏԱՇԵՍ. (Մռայլ): Ներողամիտ եղիր, Հրանտը հայտնի է իր կոպտությամբ:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Աա, հայի կոպտությունով ինձ չես կարող զարմացնել: Նրա ասածների միտքն է գլխավորը: Ասա, նա քո ընկե՞ րն է:

ԱՐՏԱՇԵՍ. Այո՛:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Դու համաձա՞յն ես նրա ասածների հետ:

ԱՐՏԱՇԵՍ. (Կամենում է հեռանալ): Այդ մասին հետո, գնանք դեռ ճաշելու:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Ո՛չ, ո՛չ, ես չեմ կարող ճաշի նստել մինչև որ չիմանամ ո՞վ ես դու, ովք՞եր են քո ընկերները:

ԱՐՏԱՇԵՍ, (Հաստատ): Իմ ընկերները, հայրիկ, իմ գաղափարակիցներն են: Ես ուրիշ ընկերներ չեմ ճանաչում:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Բայց այդ տղան այն չասաց, ի՞նչ որ դու այստեղ մի ժամ առաջ: Երբ դռների մոտից լսեցի քո վեճը մորդ հետ, ե՞րբ ականջիս հասան քո կրակոտ խոսքերը, հափշտակվեցի, ուզում էի հարձակվել քեզ վրա, գրկեի, համբուրեի: Դու անցար քո սենյակը և ես ասացի, ահա իմ զավակը, ահա իմ իսկական ժառանգը:

ԱՐՏԱՇԵՍ. Ինչ՞ի մասին էին իմ խոսքերը, հայր:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Մեր վեհ գործի մասին, այնպես չէ՞:

ԱՐՏԱՇԵՍ. Ձեր վեհ գործը մերը չէ, իսկ ձեր գործով դու չես կարող հափշտակվել:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Ուրեմն, մենք ովքե՞ր ենք, դու և ես:

ԱՐՏԱՇԵՍ. (Սառը): Դու և ես, հայր, բոլորովին տարբեր աստվածներ ենք պաշտում:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Բռնելով որդու օձիքը): Հայ ես դո՞ւ, թե չ՞է:

ԱՐՏԱՇԵՍ. Ես ազգություն չեմ ընդունում:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Բաց թողնելով Արտաշեսի օձիքը, ձեռր հենում է աթոռի մեջքին բարձր ու դողդոջուն ձայնով): Անիծվի՛ ս դու:

ԲՈԼՈՐԸ. (Բեմի խորքից ապշած նայում են):

Վարագույր

ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ

Տեսարանը ներկայացնում է Ալվանդյանների բնակարանը: Ընդարձակ հյուրասենյակ, խորքում երկու դոներ, որոնցից աջ կողմինը տանում է սեղանատան, ձախինր՝ Ֆլորայի սենյակը: Աջ պատի մեջ երկու դռներ, ավանսցենի կողմինը՝ դեպի Ալեքսանդրի առանձնասենյակը, երկրորդը դեպի նախասենյակ: Ձախ պատը ներկայացնում է երկու լուսամուտ, որոնց միջև մի դուռ դեպի պատշգամբ:

Բեմի մեջտեղում կլոր սեղան, գունավոր սփոոցով ծածկված, վրեն գեղեցկակազմ ալբոմներ ու պատկերազարդ հանդեսներ, քովը երեք կիսաբազկաթոոներ: Աջ պատի երկու դռների միջև, գահավորակ ու բազկաթոռներ: Գահավորակի վերևում կախված է Ֆլորայի հանգուցյալ մոր մեծադիր պատկերը: Հատակի վրա գորգեր, պատերի վրա նկարներ; Խորքի պատի՛ առջև հայելի: Ամենուրեք փոքրիկ և մեծ ծաղկամաններ: Ջախ պատի մոտ, լուսամատի աոջե. պիանինո: վառարան չի երևում, մի գեղեցիկ էկրան ծածկում է երկաթե շոգեկիրը:

ՏԵՍԻԼ 1

ԴԱՆԻԵԼ ե ՍՈՖԻԱ

ՍՈՖԻԱ. (Երիտասարդ, աշխույժ աղջիկ է: Վարագույրը բարձրանալիս կարմիր փետուրներից կազմված է փոշեվանով սրբում է բազկաթոռները փոշուց և կարգի է բերում հյուրասենյակը, հանդարտ երգելով):

ԴԱՆԻԵԼ. (Կարմիր այտերով, մեծ քթով երիտասարդ է: Հագած է պիջակ, օսլայած շապիկ: Մեջքին կապած է սպիտակ գոգնոց: Պատշգամբի դռներից քլերս է բերում մի մեծ ծաղկաման ու տնքտնքալով դնում է մի անկյունում). Հը՛ հը՛, էս էլ պրծանք: Վալլահ, էս ծաղիկները հոգիս բերանս բերին: Աստծու տված օրը դուրս բեր, ջրիր ու ներս բեր, «նակազանի, բոլշա նիչավո»: (ճակատի քրտիքը սրբում է գոգնոցով):

ՍՈՖԻԱ. Քիչ է մնում հա, շոգերը մոտենում են, շուտով կհավաքեն, կտանեն պարտեզ մինչև հոկտեմբեր:

ԴԱՆԻԵԼ Յանի որ ամառ-ձմեռ բազում թողնեն հաթամամութ կլինի՞: Հըսկանում չեմ, տա տուն ա, թա բոստան: Ստեղ եշի, կասես Փիթոևանոց բաղչան լինի: Մախլա՛ս: (Գլուխը շարժելով, դիմում է աջ պատի երկրորդ դռները):

ՆՐՖԻԱ. Դանիել...

ԴԱՆԻԵԼ. (Կանգ է առնում, բայց ետ չի նայում): Հա, հի՞նչ ըս օզում: Ջալդ ասա, պեն օնիմ:

ԱՐՖԻԱ, (Մոտենալով, ցածր ձայնով); Այն ո՞վ է նստած պարոնի սենյակում:

ԴԱՆԻԵԼ, Հի՞նչ գիտամ, մի չեշմեա գյավոր մարդ ա, քյաչալ գլխով: Օրի՞շ:

ՍՈՖԻԱ. Ես երեկ այստեղ չէի, Արտաշեսն էլի եկե՞լ էր:

ԴԱՆԻԵԼ. Պա ես քեզ համա շպիոն ը՞մ, թա կուրիեր: Ես հի՞նչ գիտամ եկել ա, թա ոչ: Խե՞ րս հարցնում: (Նայում է Սոֆիային):

ՍՈՖԻԱ, Հենց այնպես: Այդ աղան այս տունր ոտ դնելուց հետո օրիորդը փոխվել է: Տխուր-տրտում օրը մինչև երեկո նստած է յուր սենյակում: Երեկ պարոնը հարցրեց. «Ֆլորա, այս ամառ որտե՞ղ ես ուզում, որ քեզ համար ամառանոց վարձեմ»: Օրիորդը պատասխանեց. «Ոչ մի տեղ»: Ուրեմն, այս տարի մենք ամառանոց չենք գնալու:

ԴԱՆԻԵԼ. (Զայրացած) Դմբո, հունց թա քինիլական չընք: Գործադուլ կա նեմ:

ՍՈՖԻԱ. (Ծիծաղելով): Մեն-մենակ:

ԴԱՆԻԵԼ. Պա հոնց: Պա ես էլ խարաբա շհարի շոգում պըտի հալվի մ հունց որ մեղրամոմ: Ամա հավատալ մի,աղան ուժա Կիսլոսկում դաշ ա փռնալ: Եշիլ մի, քո բարիշնան փարսիտ ա անըմ: (Գնում է ու կողմի երկրորդ դոներով):

ՏԵՍԻԼ 2

ԱԼԵՔՍԱՆԴՐ և ՍՈՖԻԱ

ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Ալեխառն ընչացքով, հստակ սափրած երեսով, բարի ու խելացի դեմքով մարդ է: Հագած է սև գույնի մարկետ, պանթալոն ու ժիլետ: Ձևերը ծանրաբարո և հանգիստ են: Դուրս է գալիս ծանր քայլերով աջ կողմի աոաջին դոներից): Ֆլորան տա՞նն է:

ՍՈՖԻԱ. Այո:

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Խնդրեցեք նրան այստեղ գալ:

ՍՈՖԻԱ. Իսկույն, (Գնում է խորքի ձախ դոներով):

ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Ծանր քայլերով մոտենում է լուսամատին, նայում է դուրս, ապա ետ է գալիս և նայում է գահավորակի վերևում կախված պատկերին և ծանր հաոաչում):

ՏԵՍԻԼ 3

ԱԼԵՔՍԱՆԴՐ և ՖԼՈՐԱ

ՖԼՈՐԱ. (Դուրս է գալիս խորքի ձախ դոներից: Հագած է տնային պարզ հագուստ: Նկատելի տխուր է): Հայրիկ: (Համբուրվում է): Այսօր քեզ առաջին անգամն եմ տեսնում: Դու զբաղված էիր քո սենյակում մի պարոնի հետ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ, Նստիր, Ֆլորա, քեզ հետ գործ ունիմ: (Նստում է կիսաբազկաթոռներից մեկի վրա:

ՖԼՈՐԱ. (Նստելով հոր դեմ): Հրամայիր, հայրիկ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Ես կտակս գրել տվեցի...

ՖԼՈՐԱ. (Անհանգիստ): Հայրիկ...

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Մի՛ տխրիր, աղջիկս, մահը մերն է, մենք մահինը: Վաղուց էր հարկավոր: Արդեն մոտենում եմ վաթսունին և շատ էլ առողջ չեմ զգում ինձ: Քանի խելքս գլխումս է, պետք է հոգամ քո մասին: Կտակիս ընդհանուր բովանդակությունն այս է. կարողությանս կեսը տալիս եմ զանազան ազգային գործերի համար: Ի միջի այլոց, հանգուցյալ մորդ անունով կբացվի մի ուսումնարան կպահվին որդեգիրներ: Մանրամասնությունների հետ կծանոթանա մահիցս հետո: Մյուս կեսը կարողությանս, որ հորիցս եմ ժառանգել, այս տան հետ թողնում եմ քեզ համար: Կտակակատար նշանակում եմ իմ բարեկամ Սենեքերիմ Սահառունուն, միակ անշահասեր մարդուն, որ ճանաչել եմ կյանքիս մեջ: Համաձայն ես:

ՖԼՈՐԱ. Հայրիկ, քո կամքն ինձ համար օրենք է:

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Ոչ, Ֆլորա, այդպես չէ: Դու գիտես, որ ես բեռնակալ հայրերից չեմ: Մանկությունից քեզ պահել եմ ազատ և, գոհություն աստծու, այսօր տեսնում եմ, որ ազատությունդ ի չարը գործ չես դրել: Բայց գլխավորն այս չէ, Ֆլորա, ես ունիմ մի մեծ հոգս, ահա այս մասին է, որ ուզում եմ քեզ հետ խոսել բարեկամաբար: Ասա ինձ, Ֆլորա, դու չես մտածում ամուսնանալու մասին:

ՖԼՈՐԱ. (Շփոթվելով): Հայրի՛կ...

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Մի՛ ամաչիր, դու երեխա չես: Ես փափագում եմ վիճակդ կարգավորված տեսնել, հետո մեռնել: Ֆլորա, ո՞ւմ ես հավանել մեր երիտասարդների մեջ:

ՖԼՈՐԱ. (Ավելի շփոթվելով): Չգիտեմ, հայրիկ...

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Ասա, մի՛ քաշվիր: Ես քեզ համար ոչ միայն հայր եմ, այլև մայր: Ծերությանս մի նայիր, հոգով այնքան էլ խավար չեմ:

ՖԼՈՐԱ. Հայրիկ, կկամենայի, որ իմ հավանածը նախ և առաջ քեզ դուր գար: Ահա բոլորը, ինչ որ կարող եմ ասեր:

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Ապրիս, որ այդպես է, ուրեմս կարող ենք մի համաձայնության գալ: Տասը տարի է, որ մտքումս որոշած ունիմ քո փեսացուն:

ՖԼՈՐԱ. (Անհանգիստ): Հայրիկ...

ԱԼԵՔՍԱՆԴՐ, (ժպտալու): Հանգիստ կաց. իմ ընտրելին իսկ և իսկ քո հավանածն է: Ինչո՞ւ ես կարմրում, տեսնում ես, որ ես չեմ բարկանում: Ֆլորա, ես էլ գիտեմ, որ ամուսնական երջանկությունը ոչ փողի հետ է կապված և ոչ էլ դիրքի ու ծագման: Փառք աստծու, դու այնքան ունիս, որ բավական է քեզ էլ, քո ամուսնուն էլ: Արտաշեսը աղքատ ընտանիքի զավակ է, բայց Սենեքերիմի որդին է: Նա այնքան բարոյական է ու մաքուր, որքան յուր հայրը:

ՖԼՈՐԱ. Բայց դու նրան լավ չես ճանաչում, հայրիկ: Չէ՞ որ հինգ տարի է չես տեսել նրան:

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Իմ հասակի մարդու համար, սիրելիս, բավական է մեկի հետ երկու անգամ խոսել, որ նրան ճանաչի ոտքից մինչև գլուխ: Արտաշեսը երեք-չորս անգամ եկել է ինձ մոտ յուր հարգանքները հայտնելու: Ես երկար խոսել եմ հետը:

ՖԼՈՐԱ. (Անհանգիստ շարժում է անում):

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Մի՛ վախենար, քո մասին չենք խոսել: Նա իհարկե, փոխվել է, շատ է փոխվել: Նա այժմ կատարյալ տղամարդ է, խելքը գլխին, բայց նրա սիրտը և հոգին չեն փոխվել: Ֆլորա, Արտաշեսը նման չէ մեր այն երիտասարդներին, որոնք Ռուսաստանից կամ Եվրոպայից վերադառնում են... հոգով էլ, մարմնով էլ ապականված: Ես շատերի հետ եմ խոսել և ոչ մեկն ինձ վրա այնպիսի լավ տպավորություն չի արել: Ես իմն ասացի. Ֆլորա, այժմ հերթը քոնն է: Ես լսում եմ, ասա, ոչ մի բան մի թաքցնիր:

ՖԼՈՐԱ. Հայրիկ, քեզ նման հորից գաղտնիք ունենալը հանցանք է: Ես Արտաշեսին հավանում եմ, ճշմարիտ է, բայց այս է բոլորը, ուրիշ գաղտնիք չունիմ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Ուրեմն ձեր մեջ խոսակցություն չի՞ եղել:

ՖԼՈՐԱ. Ո՛չ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Եվ ո՞չ մի ակնարկ նրա կողմից:

ՖԼՈՐԱ. Ո՛չ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Նա համակրո՞ւմ է քեզ:

ՖԼՈՐԱ. Չգիտե՞մ: Նա ինձ հետ վարվում է առաջվա պես, ինչպես յուր քրոջ հետ, պարզյ հասարակ, բայց վերին աստիճանի համեստ: Հայրիկ, նա շատ մտախոհ է: Ինձ թվում է որ նրա հոգու վրա ծանրանում է մի մեծ հոգս:

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Նա ինձ ասում էր, թե այստեղ չի մնալու:

ՖԼՈՐԱ. Այո, նա շուտով գնալու է, գուցե վաղը կամ մյուս օրը, ԱԼԵՔՍԱՆԴՐ. Ո՞ւր,

ՖԼՈՐԱ. Չգիտեմ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ, էհ, տերը նրա հետ, որ դնում է: Ֆլորա, մի՛շտապիր, լավ մտածիր ապագայիդ մասին, ես քեզ տալիս եմ կատարյալ ազատություն: Բայց ընտրությունդ շատ էլ մի հետաձգիր: Այս գիշեր դարձյալ երազումս մորդ տեսա: Այս երրորդ անգամն է, որ նա կանչում է ինձ յուր մոտ: (վեր է կենում):

ՖԼՈՐԱ, (վեր է կենում տխրելով): Հայրիկ, այդպես մի՛ խոսիր:

ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Մոտենամ է յուր կնոջ պատկերին): Ահա նա յուր հեզ կերպարանքով: Ինչպես նա բարի էր Ֆլորա: Նրան ամենքը հարգում էին ու սիրում: Նա էլ յուր հոր միակ զավակն էր քեզ պես: Նրա հայրը մի ազնիվ զինվորական էր: Լավ կին էր հանգուցյալը:

ՖԼՈՐԱ. (Նույնպես զգացվել է): Ութ տարի է մեռել է, այսօր էլ աչքերիս առջև է նրա դագաղը ծաղիկներով ծածկված: (Թաշկինակը մոտեցնում է աչքերին):

ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Հուզումը գսպելով): Դու լա՞ց եղար... Այդ չեղավ: Մի՛ նայիր ինձ, ես ծեր եմ: Լացը քեզ չի սազում, ուրախ կաց: Այդպես: Ուշադրություն մի դարձրու ինձ, վերջերս ներվերս մի քիչ թուլացել են: Դե, եթե սիրում ես ինձ, նստիր, և մի ուրախ բան նվագիր: Իսկ ես պիտի գնամ նոտարի մոտ կտակիս սրբագրությունը կարդալու: Հետո պետք է Սենեքերիմին տեսնեմ: Լսեցի՛ր, նստիր ու մի ուրախ բան նվագիր: Ցտեսություն: ¥Համբուրում է, Ֆլորային, ու գնում աջ կողմի երկրորդ դռներով): Նվագիր, ես սիրում եմ, երբ դու ինձ ճանապարհ ես դնում և ընդունում երաժշտությամբ:

ՖԼՈՐԱ. (Ուղեկցում է հորը մինչե դոները, նայում է ետևից): Բարի մարդ: Նա դեռ չգիտե... (Մոտենում է դաշնամուրին, մի քանի վայրկյան նվագում է ուրախ եղանակ: Շուտով վեր է կենում, լուսամուտով նայում դուրս): Նախասենյակից լսվում է էլեկտրական զանգի հնչյուն:

ՖԼՈՐԱ. (Ցնցվում է և ետ նայում):

ՍՈՖԻԱ. (Գալիս է խորքի ձախ դոներից): Օրիորդ տա՞նն եք: (Գնում է նախասենյակ):

ՖԼՈՐԱ. Այո, այո: (Մեկուսի): Սիրտս վկայում է, որ նա է (Շտապով դնում է խորքի ձախ դոներով և իսկույն ետ է գալիս մի փոքրիկ արկղիկ ձեոքին: Արկղիկը դնում է դաշնամուրի վրա և նայում է դեպի նախասենյակի դռները):

ՏԵՍԻԼ 4

ՖԼՈՐԱ և ԱՐՏԱՇԵՍ

ԱՐՏԱՇԵՍ. (Գալիս է աջ կողմի երկրորդ դոներից: Նկատելի հուզված է: Հագած է նույն հագուստը, միայն կապույտ շապկի փոխարեն օսլայած շապիկ ու ժիլետ): Ֆլոր՛ա, բարև: (Սեղմում է Ֆլորայի ձեոն ընկերաբար, մյուս ձեռում պահած լայնեզր փափուկ գլխարկը հմլած):

ՖԼՈՐԱ. Բարև: Այդ ինչո՞ւ համար դողում է ձեր ձեռը: Գրազ կգամ, որ դարձյալ րնդհարվել եք ձեր հոր հետ:

ԱՐՏԱՇԵՍ. Չեք սխալվում: (Նստում է մեջտեղի կիսաբազկաթոռներից մեկի վրա): Ընդհարվեցի, այո, և այս անգամ այնպես, որ նա ինձ անվանեց ազգավաճառ:

ՖԼՈՐԱ. Մի՞թե: Չէի կարծում, որ գաղափարների տարբերությունր կարող է այդպես գրգռել հայրերին ու զավակներին միմյանց դեմ: (Նստում է Արտաշեսի դեմ):

ԱՐՏԱՇԵՍ. Իմ հայրր մոլեռանդ հայ է,ես ճանաչում եմ համամարդկայինը: Նա համառ է յուր սկզբունքների մեջես ոչ մի քայլ չեմ զիջում նրան: Ինչպես նա է ուղղամիտ և շիտակնույնպես և ես չե՛մ կարող կեղծել: Այս տեսակ հակառակորդների մեջ հաշտություն չի կարող լինել:

ՖԼՈՐԱ. Բայց հարգանք կարո՞ղ է լինել:

ԱՐՏԱՇԵՍ. Եթե հարգանքը մի զգացում է և ոչ ձև, ապա այն չպիտի աղավաղել: Իմ կարծիքով իսկական հարգանք կարելի է ունենալ դեպի այն մարդիկ, որոնց գաղափարներն էլ հարգում ես: Իհարկե, ես իմ հորը հարգում եմ իբրև ծնողի, բայց եթե այդպես շարունակվի, հազիվ թե կարողանամ պահել իմ զգացումը: Նա պահանջում է, որ ես խոսեմ ու գործեմ հակառակ իմ գաղափարների: Այդ չի կարող լինել, երբեք: Բայց թողնենք. Ֆլորա, գլուխս պայթում է վիճաբանությունից:

ՖԼՈՐԱ. Դժբախտաբար, ես չգիտեմ ինչպես զբաղեցնեմ ձեզ: Եթե առաջվա Արտաշեսը լինեիք, գուցե կարողանայի...

ԱՐՏԱՇԱՍ. Եթե առաջվա Արտաշեսից իմ մեջ ոչինչ մնացած չլիներ, այս տունը ոտք չպիտի դնեի: Այնինչ պատանեկան հիշողությունները գրեթե ամեն օր ինձ քաշում-բերում են այստեղ հակառակ իմ սկզբունքների:

ՖԼՈՐԱ. Հակառակ ձեր սկզբունքների՞: Չեմ հասկանում ձեր միտքը:

ԱՐՏԱՇԵՍ. Համեմատեցեք մեր դիրքերը, կհասկանաք:

ՖԼՈՐԱ. Ուզում եք ասել, որ ձեր սկզբունքներն արհամարհում են մեզ նմանների ծանոթությունը, այ՞ո :

ԱՐՏԱՇԵՍ. Ֆլորա, մեր կռիվը, հարստության դեմ լինելով, կամա ակամա և հարուստների դեմ է:

ՖԼՈՐԱ. (Մի քիչ վշտացած): Իմ հայրր երբեք ոչ ոքի չի զրկել, չի հարստահարել: Նրա հարստության մի մասը հայրական է,մյուսը բախտի բերմունք:

ԱՐՏԱՇԵՍ. Բայց սեփականություն է, չէ՞: (Վեր է կենում):

ՖԼՈՐԱ. Ենթադրենք, թե այդ սեփականությունը չունինք, աղքատ ենք, այն ժամանա՞կ: (Վեր է կենում):

ԱՐՏԱՇԵՍ. Այն ժամանակ ես ավելի համարձակ ոտք կդնեի այս տունը: Այն ժամանակ իմ պատանեկան երջանիկ անցյալն ավելի հաճույքով կհիշեի: Այն ժամանակ այն մի քանի օրերը, որ ես այստեղ պիտի մնայի, ինձ համար մի տեսակ ամոթալի երկդիմության և խղճի խայթոցների օրեր չէին լինիլ:

ՖԼՈՐԱ, Լսեցեք, այսօր հայրս յուր կարողության տեր կտակեց բարեգործական նպատակներով, մյուս կեսն ինձ է պատկանելու: Ենթադրենք, որ մի օր վերցնում եմ և իմ ունեցածր տալիս եմ ձեզ, ի՞ նչ կանեիք, կշպրտեիք:

ԱՐՏԱՇԵՍ. Ֆլորա, երեխա չեք դուք: Թշնամու զենքը խլելով, նույն թշնամու զինակիցների դեմ են գործածում: Մենք ունեինք մի մեծ գործ, որ բացի անձնազոհությունից, պահանջում է և դրամ: Այս այն զենքն է, որ պակասում է մեզ:

ՖԼՈՐԱ. Պահանջեցե՝ ք, գուցե տան ձեզ այդ զենքը:

ԱՐՏԱՇԱՍ. Ումի՞ց:

ՖԼՈՐԱ. Գիտեք ինչ, ինձ համար իսկապես մութ է այն գործը, որի մասին խոսում եք: Բայց ես հավատում եմ, որ լավ գործ է, որովհետև դուք էլ խառն եք: Ես ձեզ եմ միայն հավատում և ոչ այդ կոպիտ Հրանտներին: Պահանջեցե՛ք, և ես կտամ որքան կարող եմ, այսինքն բոլորը, ինչ որ ունիմ:

ԱՐՏԱՇԵՍ. Մի՛ խոստանաք այն, ինչ որ ձեր ուժերից վեր է եղել են մեծ զոհաբերություն անող կանայք, բայց զուր կլիներ այնպիսիներին փնտրել հայերի մեջ:

ՖԼՈՐԱ. Շնորհակալ ենք ձեր հաճոյախոսության համար: (Մոտենում է պիանինոյին և. այնտեղից վերցնում արկղիկը): Լսեցեք, իմ այժմյան ամբողջ հարստությունն այս արկղիկի մեջ է: Այս իմ մոր քարեղեններն ու ոսկեղենն են, որ այժմ պատկանում են ինձ: Հայրս իրավունք չունի նրանց վրա: Երեկ ես որոշեցի այս բոլորը նվիրել ձեր տառապյալ ընկերների օգտին: Վերցրեք և գործածեցեք, ինչպես կամենաք: (Արկղիկր դնում է մեջտեղի սեղանի վրա):

Следующая страница