Շիրվանզադե Ալեքսանդր՝   Կործանվածը

Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last

ԱՐՏԱՇԵՍ. (վերցնում է արկղիկր և բաց անում): Ֆլորա, դուք կատա՞կ եք անում:

ՖԼՈՐԱ. Ո՛չ, պարոն, ես այղ տեսակ բաների հետ կատակ անել չեմ կարող:

ԱՐՏԱՇԵՍ. Այստեղ մի ամբողջ հարստություն կա. լավ մտածեցեք:

ՖԼՈՐԱ. Ես բոլորը մտածել եմ և այնպես վճռել, վերցրեք:

ԱՐՏԱՇԵՍ, Ո՛չ, ես չեմ կարող ընդունել մի այդպիսի նվեր: (Դնում է արկղիկը սեղանի վրա):

ՖԼՈՐԱ. Պատճառ՞ը:

ԱՐՏԱՇԵՍ. Դրանք նվիրական բաներ են, կապված ձեր մոր հիշատակի հետ:

ՖԼՈՐԱ. Մի՛ վախենաք, մայրս ինձ չի անիծիլ գերեզմանից, այլ կօրհնի այս զոհաբերության համար: Նրա սիրտր բարի է և ընդարձակ:

ԱՐՏԱՇԵՍ. Այնուամենայնիվ, չեմ կարող ընդունել այդպիսի թանկագին նվեր, մանավանդ մի հայ օրիորդից, որի համար ծնողների հիշատակը սուրբ է:

ՖԼՈՐԱ. (Դառն հեգնությամբ): Միթ՞ե: Իսկ հայ օրիորդին նախատել կարող եք:

ԱՐՏԱՇԵՍ. Ե՞ս:

ՖԼՈՐԱ. (Գրգռվելով): Այո, դուք: Հիշո՞ւմ եք ինչ ասացիք հենց առաջին օրը, երբ այստեղ էիք: Դուք ասացիք, թե հայ աղջիկը շատ հետ է մնացել օտարներից, թե նրա միտքը սահմանափակ է, սիրտը նեղ, զգացումներն աղքատ: Իսկ ես ո՞վ եմ: Ոչ միայն մի հայուհի, այլև մի բուրժուայի անհոգ և անմիտ մեծացած աղջիկ: Փույթ չէ, թող ձեր ասածը չինի, միայն թե ցանկալի կլիներ, որ դուք, նախքան դատավճիռ տալը, մի փոքր ուսումնասիրեիք մեր սիրտը: Ո՞վ գիտե, գուցե ավելի բան գտնեիք այնտեղ, քան կարծում եք: Հիշու՞մ եք այն օրվա ձեր պատմածները:

ԱՐՏԱՇԵՍ. Ինչի՞ մասին:

ՖԼՈՐԱ. Մարդկային անհուն վշտերի, հարյուրավոր ուսանողների կրած տառապանքների, հալածանքի, բանտի, աքսորի, կախաղանի: Երբ դուք, այնպես հափշտակված, նկարագրում էիք այդ բոլորը, ես մտածում էի իմ անհոգ կյանքի մասին: Եվ թվաց ինձ, որ ես մի չնչին արարած եմ, արհամարհանքի արժանի: Ես չգիտեի ամոթից ու խղճի տանջանքից ինչպես նայեմ ձեր երեսին:

ԱՐՏԱՇԵՍ. (Կանգ է աոել և լսում է): Մի՞թե:

ՖԼՈՐԱ. (Ոգևորվելով): Ա՛հ, այն օրից դես չգիտեմ ինչ ասել է ուրախ տրամադրություն: Ե՞ս, որ միշտ երգում էի, թռչկոտում ու նվագում նույնիսկ իմ պաշտելի մոր մահից հետո: Այն պահից իմ այժմյան կյանքն ինձ թվում է ամոթալի: Ես մի բանի օրվա մեջ զգացել եմ ու մտածել ավելի, քան տարիների ընթացքում: Ես արթուն երազում եմ շղթայակապ ձեռներ, մթին ու խոնավ արգելանոցներ, ուր տառապում են ինձնից շատ ու շատ բարձր օրիորդներ: Դուք ասացիք, որ նրանք դժոխքի մեջ երգում են ազատական գրգռիչ երգեր, արձակում են հերոսական գոչյուններ: Ապա լսում եմ նրանց դառն լացը, կսկծալի հեծկլտանքը և անեծքն ինձ նման անտարբերների գլխին,

ԱՐՏԱՇԵՍ. (Հիացած): Բայց կանգ առեք, ես չէի ուզում ձեզ...

ՖԼՈՐԱ. (Ավելի ու ավելի ոգևորվելով): Դուք ասացիք, որ մայրերը ճիգ են անում ոսկրոտ ձեռներով խորտակել բանտերի դոները, որպեսզի ազատեն իրենց զավակներին, հայրերն անզոր սեղմում են իրենց բռունցքները: Այս ձեր խոսքերն են, որ շարունակ հնչում են իմ ականջներին, ինչպես դառը նախատինք... Բանտապահների կոպիտ հարվածները քարերի պես տեղում են ամուսինների ու քույրերի գլխին: Եվ թշվառները, դառնալով ինձ նմաններին, նույնպես անեծք են թափում մեր գլխին...

ԱՐՏԱՇԵՍ. Ոչ ձեզ նմանների, ոչ...

ՖԼՈՐԱ. Այդպես է, մի՛ հերքեք: Դուք նախատել եք հայ աղջիկներին, որոնցից ես ոչնչով բարձր չեմ: Ապերախտ եք դուք, ինչո՞ւ գոնե ձեր քրոջն աչքի առջև չունեք: Մի՞թե շատ օտարազգի օրիորդներ կան Անահիտի նման, նույնիսկ ձեր շրջաններում:

ԱՐՏԱՇԵՍ. Անահիտն այն չէ, նա ուրիշ է: Իմ և նրա մեջ ևս կա խորխորատ, ինչպես իմ և իմ հոր մեջ:

ՖԼՈՐԱ. Բայց նրա սիրտը: Ես քանի անգամ տեսել եմ նրան արտասվելիս հայկական կոտորածների ժամանակ:

ԱՐՏԱՇԵՍ. Արտա՞սվել է նա, արդյո՞ք, կարդալով Քիշինևի և Բելոստոկի մասին: Ո՛չ, կարող եմ երդվել: Շատ շատ կրծքից արձակել է ծանր հառաչանք, բայց, մի րոպե չանցած մտածել է. «այդ բոլորը ցավալի է, միայն մեզ չի վերաբերում»:

ՖԼՈՐԱ. Ունի՞ ք փաստեր այդ մասին:

ԱՐՏԱՇԵՍ. Երեք անգամ դիմել եմ նրան և խնդրել եմ բանտարկյալ ընկերների համար ժողովարարություն անել, երեք անգամ էլ նա հարցրել է. «Հայե՞ր են ընկերներդ»: Եվ երբ իմացել է, թե հայեր չեն լռել է: Այս չէ, Ֆլորա, այս չէ իմ դավանանքը: Ինձ համար թշվառությունն ազգ չունի և ոչ կրոն, և ոչ լեզու: Մենք ուզում ենք, որ միշտ օտարները օգնեն մեզ և մուրացկանների պես շարունակ դիմում ենք բուրժուա պետություններին, իսկ ինքներս մերժում ենք մեր օգնությունը մեզ նման թշվառներին: Դա անարդարություն է:

ՖԼՈՐԱ. (Ուշադիր լսում է): Համաձայն եմ, համաձայն եմ:

ԱՐՏԱՇԵՍ. Քանի ես պատանի էի, մի տեսակ պատնեշ իմ սրտում անջատում էր ազգությունը մարդկությունից: Այժմ չկա այդ պատնեշը: Խորտակվել է այն համաշխարհային մեծագույն իմաստասերների ազդեցությամբ, որոնց գրքերը կարդացել եմ և հափշտակվել: Ահ, եթե տեսնեիք այն վայրերը, ուր մարդիկ զգում են և տանջվում իդեալների համար: Այնտեղ ազգությունը չէ այն օղակը, որ միացնում է հոգիները, այլ մի ուրիշ, ավելի բարձր, ավելի ընդարձակ և ամուր կապ դեպի մարդը:

ՖԼՈՐԱ. Կարո՞ղ եմ, արդյոք, ես էլ զգալ ու տանջվել այդ վայրերում:

ԱՐՏԱՇԵՍ. Այդ ձեզնից է կախված:

ՖԼՈՐԱ. Կկամենայի իմանալ, ի՞նչ հատկություններ են հարկավոր մի Նոյեմզար դառնալու համար:

ԱՐՏԱՇԵՍ. Նախ և առաջ՝ ունենալ այն սոսկալի լեղին, որով լիքն է Նոյեմզարի սիրտը: Ֆլորա, նա հինգ անգամ բանտ է նստել: Նա ծեծվել է, անարգվել է: Եվ այսօր նրա բոլոր բարեկամները տառապում են շղթաների մեջ:

ՖԼՈՐԱ. Եվ դուք մերժում եք վերցնել այդ չնչին նվերը այդպիսիների օգտին: Նախասենյակում էլեկտրական զանգակի հնչուն:

ԱՐՏԱՇԱՍ. Թողեք մնա ձեզ մոտ: Ես կմտածեմ այդ մասին և կհայտնեմ ձեզ: Վերցրեք, խնդրում եմ, գուցե եկողը ձեր հայրն է:

ՏԵՍԻԼ 5

ՆՈԻՅՆՔ և ՆՈՅԵՄԶԱՐ

ՆՈՅԵՄԶԱՐ. (Ներս է մտնում աջ կողմի երկրորդ դոներից: Հագնված է այնպես, ինչպես առաջին արարվածում): Բարև, օրիորդ: Ես եկել եմ ձեզ շնորհակալություն հայտնելու: Դուք Անահիտի միջոցով ուղարկել եք ինձ, մեր ընկերների համար հարյուր ռուբլի: (Ձեռ է տալիս Ֆլորային և հետո միայն նկատում Արտաշեսին: Թեթև ցնցվում է, բայց և անմիջապես ուղղում է իրան): Ես գնացել էի քո ծնողների տունը, քեզ տեսնելու: Օ՜հ, հոգնած եմ (Նստում է, Ֆլորային): Ներեցե՛ք:

ՖԼՈՐԱ. Խնդրեմ:

ՆՈՅԵՄԶԱՐ. Ճանապարհին չգիտեմ ինչ պատահեց ինձ, հանկարծ գլուխս սկսեց սաստիկ ցավել: Արդյոք, չունիք մի փոքր օդեկոլոն:

ՖԼՈՐԱ. Ես իսկույն ձեզ կտամ մի դեղ, որ շատ է օգնում: (Շտապով գնում է խորքի ձախ դռներով):

ՏԵՍԻԼ 6

ԱՐՏԱՇԵՍ և ՆՈՅԻՄԶԱՐ

ՆՈՅԵՄԶԱՐ. (Վեր է կենում): Կյանքումս առաջին անգամ կոմեդիա խաղացի:

ԱՐՏԱՇԵՍ. (Աննան դիտել է Նոյեմզարին): Ի՞նչ է պատահել:

ՆՈՅԵՄԶԱՐ Իպոլիտից նամակ ստացա: Այս քանի օրերս նրան շտապով ուղարկում են: Պետք է շտապել:

ԱՐՏԱՇԵՍ. (Գունատվելով): Այո՞:

ՆՈՅԵՄԶԱՐ. Ինչո՞ւ վախեցար: Դու տատանվո՞ւմ ես:

ԱՐՏԱՇԵՍ. Ոչ, բայց ես կկամենայի մի քանի օր էլ մնալ:

ՆՈՅԵՄԶԱՐ. Ի՞նչ գործ ունիս այստեղ: Ծնողներիդ հետ տեսնվեցիր, փող բավական ժողոված է: Պետք է գնալ:

ԱՐՏԱՇԱՍ. (վախեցած): Ի՞նչ ես ուզում ասել:

ՆՈՅԵՄԶԱՐ. Ես ասել եմ քո մասին: Եղել են քեզնից ավելի զորավոր մարդիկ, որոնք չեն դիմացել ոսկեզօծ կահ-կարիսիքի փայլին և փարթամ ծաղիկների բուրմունքին: Հեռանանք, հեռանանք շուտով...

ԱՐՏԱՇԵՍ. Լավ, կհեռանանք, տեղը չէ այդ մասին խոսելու:

ՆՈՅԵՄԶԱՐ. Ես էլ գիտեմ, որ տեղը չէ: Ուրեմն գնանք, իսկույն ևեթ: (բռնում է Արտաշեսի ձեռը); Ես սկսում եմ կասկածել քո մասին: Դու պետք է իսկույն ևեթ դուրս գաս ինձ հետ այստեղից: Լսո՞ւմ ես... Արտաշես: Ես... ես... խնդրում եմ... (Ավելի ամուր սեղմելով ձեռը): Գնանք, դու կարող ես այստեղ կործանվել..,

ՏԵՍԻԼ 7

ՆՈԻՅՆՔ և դարձյալ ՖԼՈՐԱ

ՖԼՈՐԱ. (Ետ է գալիս խորքի ձախ դոներից); Ահա, օրիորդ: (Տեսնում է Նոյեմզարին Արտաշեսի ձեոն ամուր բոնած, ցնցվում է, գունատվում և անշարժ մնում): Լոություն:

ԱՐՏԱՇԵՍ. (Ձեոը խլում է Նոյեմգարից և ետ կանգնում):

ՆՈՅԵՄԶԱՐ. (Նույնպես շփոթվում է):

ՖԼՈՐԱ. (Ուշքը ժողվելով): Ահա, օրիորդ, գլխացավի դեմ: (Տալիս է մի սրվակ): Մի փոքր քսեցեք ձեր ճակատին, կանցնի:

ՆՈՅԵՄԶԱՐ. (Աոնում է սրվակը և հեղուկը մատներով քսում քունքերին): Ա՛հ, շնորհակալ եմ, դուք շատ բարի եք: (Սրվակը դնում է սեղանի վրա): Շուտով կանցնի: Եթե չանցնի էլ, փույթ չէ, սովոր եմ: Օրիորդ, թույլ տվեք կրկին շնորհակալություն հայտնել ձեր նվերի համար և միևնույն ժամանակ, մնացեք բարով...

ՖԼՈՐԱ. (Սաոը): Մենք այլևս չե՞նք տեսնվիր (Ձեոը մեկնում է թույլ):

նՈՅԵՄԶԱՐ. Հազիվ թե. ես վաղր գնում եմ: Մնացեք բարով: (Գնում է աջ կողմի երկրորդ դռներով):

ՖԼՈՐԱ. (Նայել է Արտաշեսին տարակուսած): Ինչո՞ւ համար այդպես խորասուզվեցիք...

ԱՐՏԱՇԱՍ. (Մի վճռական շարժում անելով և առանց նայելու Ֆլորային): Մնացեք բարով...

ՖԼՈՐԱ. Դուք է՞լ: (Թույլ, գրեթե ակամա ձեո է տալիս Արաշեսին):

ԱՐՏԱՇԵՍ. Ես պարտավոր եմ հետևել Նոյեմզարին: (Արագ քայլերով գնում է աջ կողմի երկրորդ դոներով);

ՖԼՈՐԱ. (Անշարժ կանգնած, ուղեկցում է աչքերով Արտաշեսին մինչև դռները): Ի՞նչ է նշանակում այդ: «Ես պարտավոր եմ...» (Մի քանի քայլ գնալով դեպի բեմի խորքը): Սոֆիա :

ՏԵՍԻԼ 8

ՖԼՈՐԱ և ՍՈՖԻԱ

ԱՈՖԻԱ. (Ներս է մտնում աջ կողմի երկրորդ դոներից մի ծրար ձեռին): Ի՞նչ եք հրամայում:

ՖԼՈՐԱ. Գնացեք և իսկույն Անահիտին խնդրեցեք, որ գա այստեղ:

ՍՈՖԻԱ. (Ծրարը տալով): Այս րոպեիս նրանց աղախինը բերեց այս նամակր:

ՖԼՈՐԱ. (Արագ բաց է անում ծրարն ու կարդում): «Թանկագին Ֆլորա, մեր տունը կատարյալ դժոխք է դարձել: Քեղ հետ շատ կարևոր գործ ունիմ, սպասիր ինձ տանը»: (Սոֆիային): Լավ, հարկավոր չէ գնալ: Եթե հայրիկն ինձ հարցնի, ասացեք զբաղված եմ: (Գնում է խորքի ձախ դոներով տանելով հետը քարեղենների արկղիկը):

ՍՈՖԻԱ. Ախ, Դեռ պարոնի սենյակը չեմ մաքրել: (Գնում է աջ կողմի աոաջին դոներով)

ՏԵՍԻԼ 9

ԱԼԵՔՍԱՆԴՐ և ՍԵՆԵՔԵՐԻՄ

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Գալիս է աջ կողմի երրորդ դոներից Ալեքսանդրից աոաջ: Հագնված է այնպես, ինչպես աոաջին արարվածում): Ես շատ շնորհակալ եմ, որ այդչափ հավատ ես ընծայում ինձ, բայց չէի կամենալ քո կտակակատարը լինել:

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Պատճա՞ռը:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Պատճառը, որ փափագում եմ քեզանից առաջ մեռնել և կմեռնեմ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Ինձնից առողջ և ինձնից ջահել լինելով: Ինչո՞ւ:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Որովհետև կյանքն այսուհետև ինձ համար մի ծանր լուծ է:

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Այդ խոսքը քեզ չի սազում, Սենեքերիմ, քո կյանքր դեռ հարկավոր է հասարակությանը:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Դաոը ժպտալով): Հը,հը, հարկավոր է. ես էլ հիմարի պես երևակայում էի, թե հարկավոր է: Բայց բանից երևում է, որ ես ոչ-ոքի հարկավոր չեմ: Ալեքանդր, Ալեքսանդր, իմ որդին է այն ստորջրյա ժայռր, որին դիպչելով խորտակվում է նավահանգստին մոտեցող նավը: Այն նավը, որ կարծում էի թե վարել եմ տաղանդով և հմտությամբ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Բայց Արտաշեսն ազնիվ երիտասարդ է:

ՍեՆԵՔԵՐԻՄ Անիծվի՛ այն ազնվությունը, որից ազգը օգուտ չունի:

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Սենեքերիմ, ես քեզ ճանաչում եմ, դու շուտ գրգռվող մարդ ես և դեպքերր միշտ չափազանցում ես: Երևի այդ մի սովորական վեճ է հոր և որդու մեջ: Դու ինքդ քանի-քանի անգամ գրել ես, թե հաոաջադիմության օրենքը պահանջում է, որ որդիները միշտ պատերազմեն հայրերի դեմ:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Ես հիմար կլինեի, եթե մոռանայի այդ օրենքը: Օ՜, ես կռվել եմ իմ հոր հետ, բայց իմ կռիվը հիմնված է եղել հայ հասարակության, հայ ժողովրդի, իմ հարազատ ազգի շահերի վրա : Մինչդեռ իմ որդին ազգ չի ճանաչում, Ալեքսանդր, հասկացիր: Տեսնո՞ւմ ես այն պատերը: (Ցույց է տալիս Ալեքսանդրի հանգուցյալ կնոջ պատկերը): Ահ, ինձ է հայտնի, թե նա որքան թանկ է քեզ համար: Երևակայիր, որ քո հարազատ որդին մի օր գալիս է հեռավոր երկրից, ներս մտնում և հանկարծ, այդ պատկերը պոկելով, պատռտում է և ոտնատակ անում քո աչքերի առջև: Այսպես, ճիշտ այսպես է վարվում իմ որդին իմ քսանույոթամյա գրական և մանկավարժական գործունեության հետ: Հենց առաջին օրը նա թույլ տվեց տղայի մեկին քար շպրտել իմ դավանանքի դեմ: Նա չկատաղեց, դուրս չձգեց այդ լրբին: Նա լռեց, նա պաշապանեց անգամ նրան: Իսկ հետո... հետո ինքն սկսեց հարվածել ինձ, և ի նչպե՞ս, ավելի անգութ, ավելի անողոք (Կատաղելով): Օհ, չորանար նրա մոր արգանդը, որ ես չունենայի նրա նման զավակ...

ԱԼԵՔՍԱՆԴՐ, Բավական է, հերիք անիծես...

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Նա կոտրում է իմ վարքը հասարակության աչքում, նա ինձ ծաղր ու ծանակի առարկա է դարձնում: Ի՞նչ երեսով պիտի նայիմ այսուհետև մարդկանց: Չե՞ն ասիլ նրանք. «Աա, դու ուզում էիր կրթել մի ամբողջ հասարակություն, չկարողացար կրթել քո միակ որդուն: Գնա մենք քեզ չենք ճանաչում»:

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Այդպես կասեն միայն կարճամիտները, Սենեքերիմ, դու մոռանում ես, որ ունես մի աղջիկ, որը աջ թևն է:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Անահիտը: Այո՛, Ալեքսանդր, նա է, որ ինձ պահպանում է ծայրահեղությունից: Հավատա, եթե նա չլիներ, ես հենց առաջին օրը վերջ կտայի իմ կյանքին:

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Հերիք է, Սենեքերիմ, դու սկսում ես զառանցել: Այդ մի թեթև բան է:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Դառը ժպտալով): Թեթև, թեթև... Լսիր, Ալեքսանդր, լսի՛ր.. կա մի բան, որ ևս դեռ չեմ ասել քեզ: Այդ բանն է, որ ինձ հուսահատեցնում է: (Բռնում Ալեքսանդրի ձեռը, ցածր ձայնով, խորհրդավոր): Իմ որդու գլխին կախված է Դամոկլյան թուրը: Վաղ թե ուշ այն պիտի ընկնի նրա վզի վրա: Հասկացիր ինչպես կամենաս: (բաց է թողնում Ալեքսանդրի ձեոը, հեռանում է ու նայում նրան):

ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Վախեցած): Ի՞նչ ես ասում, Սենեքերիմ:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Հապա՞: Նա այն ճանապարհի վրա էր, որից շատ քչերն են կենդանի վերադառնում: Լսի՛ր, լսի՛ր, Ալեքսանդր, իմ որդին գործիք է տեռորիստների ձեռքում: Նա ուխտ ունի, նրան հանձնարարված է բանտից ազատել իր ընկերներից մեկին: Նա ռումբ պիտի գցե, լսո՞ւմ ես,, ռումբ... (Սարսափած նայում է):

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Սենեքերիմ, քո որդին կորած է, ողորմելի...

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Դողդոջուն, արտասվալից ձայնով): Ահ, Ալեքսանդր, ես անիծում եմ նրան, և, միևնույն ժամանակ, ողբում: Չէ՞ որ ես հայր եմ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Մտածելով): Այո, այո, այժմ հասկանում եմ: Շնորհակալ եմ, բարեկամ, որ ինձ զգուշացրիր: Իսկ ես, հիմարս, ուզում էի իմ ձեռքով իմ աղջկան կրակի մեջ գցել: (Ցնցվելով): Բայց գուցե նա արդեն ընկել էյ Ո՛չ, ո՛չ, Ֆլորան հիմար չէ.. Նա գիտե, որ ես չեմ կարող տանել այդ բանը... (Ավելի բարձր և դրդված): Սենեքերիմ, այսօր, հենց այստեղ ես իմ աղջկա հետ խոսում էի քո որդու մասին: Ինչ թաքցնեմ, ես Արտաշեսին համարում էի արդեն իմ փեսան: Ֆլորան հավանում է նրան: Բայց հիմա ամեն բան տակն ու վրա եղավ: Ֆլորան նրա ընկերը չէ, այդ չի կարող լինել: Այսուհետև իմ դռները փակ են նրա առջև: Հասկանո՞ւմ ես իմ դրությունր. Սենեքերիմ, դու պիտի ներես ինձ:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Այդ քո կամքն է, ես միայն իմ պարտքը կատարեցի:

ԱԼԵՔՍԱՆԴՐ, Բայց մի՞թե չի կարելի նրան ետ դարձնել այդ ճանապարհից:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Ընկճված): Ալեքսանդր, ուշ է: Բաներ կան, որ, դժբախտաբար, չեմ կարող քեզ ասել: Նա արդեն կործանված է: (Աչքերը սրբում է թաշկինակով):

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Լավ, մի՛ հուսահատվիր, միջոցներ շատ կան նրան ազատելու համար: Արի գնանք իմ սենյակը էլ միասին սառնարյուն խորհրդակցենք: Գնանք, ի դեպ, քեզ համար կկարդամ իմ կտակը: (Ծոցի գրպանից դուրս է բերում մի քառածալ թուղթ): Տեսնո՞ւմ ես այս թուղթը բոլորն այստեղ է: Այդ քո գործունեության պտուղներից մեկն է: Թող քո որդին իմանա, թե ո՞ւմ գաղափարներն են մեզ հարկավոր, նրանը, թե՞ քոնը: (Գնում է աջ կողմի աոաջին դոներով):

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (հետևում է թեք սանդղին):

ՏԵՍԻԼ 10

ՖԼՈՐԱ և ԱՆԱՀԻՏ

ՖԼՈՐԱ. (Գալիս է խորքի ձախ դոներից):

ԱՆԱՀԻՏ, (Գալիս է միաժամանակ աջ կողմի երկրորդ դռներից):

ՖԼՈՐԱ. (Աոաջ վազեց): Ա՛հ, համբերությունս հատավ լուսամուտից նայելով: Վերջապե՜ս: (Համբուրում է): Ի՞նչ է պատահել:

ԱՆԱՀԻՏ, (Հագնված է պարզ, գլխին հարդյա էժանագին գլխարկ, ձեոքին տետրակների կապոց), Հազիվ ազատվեցի դասերից: Օ՜հ: (Հոգնած նստում է կիսաբագկաթոոներից մեկի վրա, տետրակները դնելով սեղանի վրա):

ՖԼՈՐԱ, Ի՞նչ է պատահել, շուտ ասա:

ԱՆԱՀԻՏ, Ա յսօր Արտաշեսը դարձյալ ընդհարվեց հայրիկի հետ:

ՖԼՈՐԱ. Այդ ես գիտեմ:

ԱՆԱՀԻՏ, Բայց հետևանքը չգիտես: Կռվից հետո հայրիկն իսկույն գնաց չգիտեմ ուր, իսկ Արտաշեսն եկավ այստեղ: Այն ժամանակ սկսվեց մի ուրիշ տեսարան: Մայրս հանկարծ ունեցավ սարսափելի հիստերիա, մի բան, որ երբեք չի պատահել նրան: Վերջը նա ուշաթափվեց փրփուրը բերանին: Մի ամբողջ ժամ չարչարվելով, ես ու Նազանին հազար ու մի միջոցով հազիվ կարողացանք նրան ուշքի բերել:

ՖԼՈՐԱ. Խե՛ղճ Անահիտ:

ԱՆԱՀԻՏ. Այժմ նա ուժասպառ պառկած է անկողնում: Նա շարունակ կրկնում է. «Ես դժբախտ եմ, ես դժբախտ եմ»:

ՖԼՈՐԱ. Բայց ի՞նչն է նրան այդպես հուսահատեցնում: Միթե միայն հոր ու որդու վեճր:

ԱՆԱՀԻՏ, Ֆլորա, դա մի վեճ չէ, այլ երկու միմյանց հակասող տարրերի սոսկալի ընդհարում: Ոչ մեկը չի ուզում զիջել և ոչ մեկը կեղծել: Բայց գլխավորն այս չէ, Ֆլորա: Կա մի ուրիշ պատճառ, որ հուսահատեցնում է մայրիկիս, և ես հենց դրա համար ուզում էի քեզ տեսնել:

ՖԼՈՐԱ. Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել:

ԱՆԱՀԻՏ, Արտաշեսի կյանքում կա մի գաղտնիք, դա է, որ թունավորում է նրան և դարձնում այդչափ տխուր և դյուրագրգիռ: Հայրիկը, ինչպես երևում է, գիտե այդ գաղտնիքը, բայց ոչինչ չի ասում: Նա միայն կրկնում է. «Արտաշեսը կործանված է»: Իսկ մայրիկն ու ես զանազան ենթադրություններ ենք անում: Ինձ թվում է, որ այդ գաղտնիքը միայն դու կարող ես պարզել:

ՖԼՈՐԱ. Ին ՞չու ես անպատճառ:

ԱՆԱՀԻՏ. Արտաշեսն այժմ քեզ հետ ավելի է մտերիմ, քան մեզ հետ: Տխուր րոպեներին նա այստեղ է վազում և ես գիտեմ, որ նրա կյանքից արդեն շատ բաներ են հայտնի քեզ, ասա, Ֆլորա, նախ և առաջ, այդ ի ՞նչ գործ է, որ ստիպում է նրան այստեղից հեռանալ:

ՖԼՈՐԱ. Չգիտեմ: Այդ մասին նա ոչ մի բառ չի ասել ինձ:

ԱՆԱՀԻՏ. Հավատու՞մ արդյոք:

ՖԼՈՐԱ, Երդվում եմ մորս գերեզմանով:

ԱՆԱՀԻՏ. Օօ, այդ բավական է, հավատում եմ: Հիմա մի ուրիշ հարց, ո՞վ է այդ Նոյեմզարը. այդ օտար աղջիկը հայ անունով:

ՖԼՈՐԱ. (Նույեմզար անունը լսելիս շարժումն է անում, բայց թաքցնում է իր շփոթությունը): Չգիտեմ:

ԱՆԱՀԻՏ. Արտաշեսը նրա հետ խոսում է «դուք»-ով: Ասենք այդ ոչինչ, ասում են նրանց շրջանում այդպես է ընդունված: Բայց այդ Նոյեմզարի մասին հազար ու մի բան են պատմում: Ասում են, նրա անվան հետ կապված են մի քանի վտանգավոր գործեր: Արտաշեսը նրա մասին երբեք չի խոսում և մեր հարցերին տալիս է անորոշ պատասխաններ: Երեկ նա մինչև անգամ կատաղեց, երբ մայրիկս դարձյալ փորձեց մի բան իմանալ:

ՖԼՈՐԱ, Բայց ի՞նչ եք կամենում իմանալ այդ Նոյեմզարի մասին :

ԱՆԱՀԻՏ, Նա մորս սիրտը կասկածներ է գցել: Իսկ ես հենց առաջին օրից ատեցի այդ աղջկան: Ինձ թվում է, որ նա իր մտքում հայերին ատում է:

ՖԼՈՐԱ. Այդ ես չեմ նկատել, ընդհակառակը...

ԱՆԱՀԻՏ. Օ՜օ, մի՛ հավատար այդ եկվոր թռչուններին... Նրանք միշտ ատում են մեզ, և մենք էլ պիտի ատենք նրանց: Բայց բանն այդ չէ: Ասում են, որ նրա և Արտաշեսի մեջ կա ինչ-որ կապ:

ՖԼՈՐԱ. (Ցնցվում է, բայց կարողանում է իրան գսպել): Անշուշտ, գաղափարների կապ:

ԱՆԱՀԻՏ. Ա՛հ, ես չեմ հավատում այդ տեսակ աղջկերանց գաղափարներին: Ոչ, Ֆլորա, ուրիշ կապի մասին են խոսում, ավելի մտերիմ:

ՖԼՈՐԱ. (Ոտքի կանգնելով): Ավելի մտերիմ:

ԱՆԱՀԻՏ. Կողմնակի անձանցից լսել ենք և ամենքը խոսում են, որ Նոյեմզարն Արտաշեսի կինն է: Այո, ապօրինի,քաղաքական ամուսնությամբ: Ասում են այդպես է ընդունված նրանց շրջանում: (Ոտքի է կանգնում): Մայրս հենց որ այս լսեց, սկսեց մազերը փետել:

ՖԼՈՐԱ. (Գունատվել է, զուր ճգնում է ուշքը վրան պահել): Կի՞նը: (Ձեռը հենում է կիսաբազկաթոոի մեջքին): Այժմ հանելուկը պարզվում է:

ԱՆԱՀԻՏ. Ի՞նչ ուրեմն, դու մի բան գիտես: Բայց դու գունատվեցիր, դողում ես: Ֆլորա դու սիրո՞ւմ ես իմ եղբորր:

ՖԼՈՐԱ. Ես մի թշվառ էակ եմ, (Բարձրաձայն հեկեկալով, փաթաթվում է Անահիտի պարանոցին):

ԱՆԱՀԻՏ (բարձր ձայնով): Սոֆիա:

ՍՈՖՒԱ. (Վազում է ներս աջ կողմի երկրորդ դռներից):

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Շտապով դուրս են գալիս աջ կողմի առաջին դոներից, ապշած մնում են):

ԱՐԱՐՎԱԾ ԵՐՐՈՐԴ

Արտաշեսի սենյակը: Խորքի պատի մեջ, ավելի դեպի ձախ դուռը, որ տանում է ընդունարան-սեղանատուն, այլ դասվածքով, դեպի աջ, հասարակ անկողնակալ աոանց շիրմի: Անկողնակալի տակ երևում է համփարկղ: Աջ պատի մեջ դուռ դեպի նախասենյակ, ավելի աոաջ դեպի ավանսցենի կողմ մի փոքրիկ գահավորակ հնամաշ, քովն երկու աթոո: Ցախ պատի մեջ մի հատ լուսամուտ աոանց վարագույրի: Լուսամատի աոջև գրասեղան, վրեն գրքեր, բրոշյուրներ ն այլն: Գրասեղանների քով աթոոներ: Աջ անկյունում, անկողնակալի մոտ, պատի վրա հանդերձակալ վրեն մի ձմեասյին վերարկու ն ուրիշ հագուստեղեն Արտաշեսին պատկանող: Ընդհանրապես սենյակն ունի ուսանողական սենյակի տեսք, բայց շատ մաքուր է:

ՏԵՍԻԼ 1

ԱՐՏԱՇԵՍ. (Վարագույրը բարձրանալիս դարսված է գրասեղանի վրայի գրքերը կապկապելով: Հագնված է այնպես, ինչպես աոաջին արարվածում):

ՆՈՅԵՄԶԱՐ. (Նստած է գահավորակի վրա ն կարդում է մի մեծ մայրաքաղաքյան լրագիր: Հագնված է այնպես, ինչպես առաջ, միայն վզովը կախված է ճանապարհի պայուսակ և գլխարկին փաթաթած երկայն ընկուզե գույն շղարշ: Մի քանի վայրկյան լուո կարդալուց հետո, լրագիրը ձգում է գահավորակի վրա և վեր կենում): Այո՛, կռիվն այժմ ուրիշ ուղղություն է ստանում: Մերոնք պետք է լարեն իրենց բոլոր ուժհրր: Այժմ ամեն ինչ հարկադրում է մեզ շտապել: Ես հետաքրքրությունից այրվում եմ իմանալու, թե ինչե՞ր են կատարվում այնտեղ, դու չվերջացրիր:

ԱՐՏԱՇԱՍ. (Մի փոքր ներվային): Մի՛ շտապիր, դեռ երկու ժամ ունինք մինչև գնացքր: (Դադարում է աշխատել):

ՆՈՅԵՄԶԱՐ. (Նայելով ժամացույցին): Մի ժամ և քառասուն րոպե: Իսկ ես վաղուց եմ պատրաստ: Մնում է մի անգամ էլ տեսնվել տեղացիների հետ: Այսօր, անպատճառ այսօր, անգործությունն ինձ ձանձրացնում է, բացի այդ, արդեն որսորդներր գտել են մեր հետքը...

ԱՐՏԱՇԵՍ. (Սառը): Երևակայությունդ ամեն տեղ որսորդներ է տեսնում: (Ծուլորեն դուրս է բերում ճամփարկղը անկողնակալի տակից):

ՆՈՅԵՄԶԱՐ. Աա՛, երևակայություն չէ, ես հաստատ գիտեմ, որ մեր շատ մեղքերի համար ամենուրեք լրտեսներ են գնացել: Բայց դու չես վախենում: Այդ լավ է: Քո սառնությունն ինձ սիրտ է տալիս: Այժմ ճանաչում եմ նախկին խելոք և համարձակ Արտաշեսին: Իսկ ես, հիմարս, կարծում էի, թե դու արդեն կորար այստեղ... (Նայում է Արտաշեսին սիրալիր հայացքով):

ԱՐՏԱՇԵՍ. (Գործով զբաղված, չի նկատում Նոյեմզարի հայացքը): Այս էլ այսպես: Կարծեմ բոլորը կտեղավորվի այս ճամփարկղում: (Երեսի քրտինքը սրբում է թաշկինակով):

ՆՈՅԵՄԶԱՐ. Դա մի րոպեական խելագարություն էր, երբ քեզ տեսա այդ աղջկա հետ առանձին: Երկուսդ էլ հուզված էիք: Ինձ թվաց, որ դու արդեն կորցրել ես քո ազատությունն և դարձել մեկն այն ողորմելիներից, որոնց մենք ճանաչում ենք և արհամարհում: Անցավ փորձանքը, և դու դարձյալ մերն ես: Արտաշես, պետք է միանգամայն խորտակենք ոսկե շղթաները աշխարհային դիրքի հետ, որպեսզի պողպատե կապերով միանանք մեր թշվառ ընկերներին:

ԱՐՏԱՇԵՍ. Այո՛, բայց դու ինքդ ես մոռանում այդ: Երեկվա քո վարմունքն ուղղակի ամոթալի էր: Ի՞նչ կարող է մտածել մեր մասին Ֆլորան:

ՆՈՅԵՄԶԱՐ Ինչ ուզում է, թող մտածեն: Մի՞թե ինձ համար կարող է որևէ նշանակություն ունենալ մի բուրժուա աղջկա կարծիքը:

ԱՐՏԱՇԵՍ. Առհասարակ այստեղ գալուց հետո դու դարձել ես անզգույշ: Անտոնինա, առաջ դու այդպես չէիր: Ի՞նչ է պատահել:

նՈՅԵՄԶԱՐ Ա՜հ, ես ինքս էլ չգտեմ: Գուցե պատճառն այդ աղջիկն է, կամ ձեր կապույտ ու կրակոտ երկինքը: Ին՞չո ւ թաքցնեմ, այն օրից, որ այստեղ ենք, ես իմ սրտի տերը չեմ:

ԱՐՏԱՇԵՍ. Բայց դու շատ լավ գիտես, որ ոչ մի երկնքի տակ և ոչ մի երկրռւմ մեր հարաբերությունները չեն փոխվել: Եղբայրական է իմ զգացումը դեպի քեզ և այնպես էլ կմնա: (Վերցնում է հանդերձակալից ձմեռային վերարկուն, նայում և ձգում անկողնակալի վրա):

ՆՈՅԵՄԶԱՐ. (Տխուր): Գիտեմ, ախ՜, գիտեմ, հարյուր անգամ լսել եմ քեզանից, անգութ, բավական է: (Գրգռվելով): Բայց ի՞նչ անեմ, քանի որ այստեղ (սիրտը ցույց տալով), հակառակ իմ կամքի, արմատացել է մի տխմար զգացում, որ չի մեռնիլ երբեք, մինչ կենդանի ենք դու և ես:

ԱՐՏԱՇԱՍ. Հիշիր Իպոլիտի վիճակը, հիշիր, որ նա խելագարի պես սիրում է քեզ և մի օր քեզ հետ միանալու հուսովն է տանում իր տառապանքները: Հիշիր մեր երդումը նրա բանտի երկաթապատ լուսամուտի առջև, և դու կմոռանաս անձնականը:

ՆՈՅԵՄԶԱՐ. (Մռայլ): Խե՛ղճ Իպոլիտ, կարող էիր կարծել, որ երբևիցե իմ զգացումներով պիտի դավաճանեմ քեզ: Բայց ես նրան երբեք չեմ սիրելինքն էլ գիտե այս: Իմ զգացումը դեպի նա եղել է միշտ ընկերական: Ես հարգել եմ հարգում եմ նրան իբրև մի տաղանդավոր գործիչի և հազվագյուտ ընկերոջ, որ...

ԱՐՏԱՇԵՍ. Որ մի անգամ քեզ և երկու անգամ ինձ ազատել է մահից: Եվ դու ուզում ես, որ մենք դավաճանենք այդպիսի մի ընկերոջ, Անտոնինա, նա քեզ սիրում է անհուն սիրով և եթե այսօր չի վայելում քո փոխադարձ սերը, համենայն դեպս ես չեմ լինի քեզ նրանից խլողը: Ես չունիմ իրավունք և չեմ կարող մի այդպիսի վիշտ պատճառել Ւպոլիտին:

ՆՈՅԵՄԶԱՐ. (Ազդվելով Արտաշեսի խոսքերից, ուշքը ժողովում է, քաջարի): Այ՛ո, այդպես է, դու ճիշտ ես ասում: Թող քո ասածը լինի: Եթե ես Իպոլիտին չկարողանամ սիրել երբևէ, պարտավոր եմ իմ սիրտը կույս պահել նրա համար: Նա արժե ավելին, քան մի այսպիսի զոհաբերություն: Թող կորչի փոքրոգություննս կաշխատեմ սպանել իմ սրտում այս դավաճանական զգացումը հանուն Իպոլիտի և հանուն մեր ընկերական պարտականության: Բայց հեռո՛ւ, հեռու այս երկրից: Այստեղ ես ինձ ուրիշ մարդ եմ զգում: Այստեղ իմ կամքի ուժը սկսում է թուլանալ, (եռանդով): Եղե՞լ է այստեղ Հրանտը:

ԱՐՏԱՇԵՍ. Դեռ ոչ:

ՆՈՅԵՄԶԱՐ. Ես կգնամ նրան գտնելու: Օօ, նա ֆանատիկոս է: Այդպիսիներն անհրաժեշտ են մեր գործի համար: Ցտեսություն: Մի ժամ չանցած կգամ և միասին կերթանք կայարան: ( Գնում է եռանդուն քայլերով աջ կողմի դռներով):

ՏԵՍԱՐԱՆ 2

ԱՐՏՍՇԵՍ և ԱՆԱՀԻՏ

ԱՆԱՀԻՏ. (Գալիս է խորքի դռներով): Գնաց, վերջապես:

ԱՐՏԱՇԵՍ. Անահիտ, ինչո՞ւ համար ես դու Նոյեմզարի այդպես ատում: Երբ նա այստեղ է, դու երբեք չես մտնում իմ սենյակը: ԱՆԱՀԻՏ. Ես չեմ ուզում նրան տեսնել, նա իր սրտի խորքում ատում է մեզ, քաջերիս:

ԱՐՏԱՇԵՍ. (Զայրացած): Անահիտ, դա զրպարտություն է: Նոյեմզարն այն անձանցից է, որոնք ազգային ատելության զգացումը համարում են զազրելի ախտ:

ԱՆԱՀԻՏ. (Խուսափողական ձևով): Չգիտեմ, գուցե.,. Ես իսկապես ոչ մի փաստ չունիմ նրա դեմ, բայց և այնպես: Ասում են Նոյեմզար անունը տվել է նրան մի հայ, ճի՞շտ է:

ԱՐՏԱՇԱՍ. Իմ ընկերների մեծ մասը թափառում է երկրից երկիր կեղծանունով: Այդ անունը ես եմ ընտրել նրա համար: Տեսե՞լ ես այսօր Ֆլորային:

ԱնԱՀԻՏ. Նրա մոտիցն եմ գալիս:

ԱՐՏԱՇԵՍ. Ի՞նչպես է:

ԱՆԱՀԻՏ. Թույլ, հուսահատված, ոչ ոքի հետ չի ուզում խոսել, բացի ինձանից. Նա ինձ մի հանձնարարություն է արել:

ԱՐՏԱՇԵՍ. Ա՞յն է:

ԱՆԱՀԻՏ, Նա տվել է ինձ մի փոքրիկ արկղ քեզ հանձնելու: Ես չեմ բաց արել արկղիկը, բայց բովանդակությունն ինձ հայտնի է: Դա Ֆլորայի ակնեղենների պահարանն է:

ԱՐՏԱՇԵՍ. Ո՞ւր է այն:

ԱՆԱՀԻՏ. Իմ սենյակում:

ԱՐՏԱՇԵՍ. Վերադարձրու իրեն: Լսո՞ւմ ես, անպատճառ վերադարձրու:

ԱՆԱՀԻՏ. Այդ իմ գործը չէ: Ես կտամ քեզ, դու ինչ ուզում ես արա:

ԱՐՏԱՇԵՍ. Շատ բարի, թող մնա: Ես իսկույն կերթամ և կխոսեմ նրա հետ: Նախ պետք է բացատրել երեկվա դեպքերի համար մի հանելուկ է:

ԱՆԱՀԻՏ, Ահ, այդ տեսարա՜նը, երբեք չեմ մոռանալ: Երբ նա, ճիչ արձակելով, ընկավ թևերիս վրա, կարծեցի հանկարծամահ եղավ: Հետո, նրա հոր հուսահատական աղաղակը: Հայրիկի ձյունի պես սպիտակիլն երկյուղից, ծառաների իրարանցումը, Ֆլորայի քարացած կերպարանքը.: Այս բոլորը պիտի տեսնեիր, Արտաշես, որ զգայիր, թե ի՞նչ ես արել...

ԱՐՏԱՇԵՍ, Դարձյալ նույնը, քույր կարելի է կարծել, որ կամ դու ես խելագարվել կամ ես: Չեմ հասկանում, ի՞նչ եմ արել Ֆլորային, որ երեկվանից դես ակնարկում ես և չես բացատրում:

ԱՆԱՀԻՏ. Դու հափշտակել ես նրա սիրտը:

ԱՐՏԱՇԵՍ. Անահիտ, բառերի հետ մի խաղար:

ԱՆԱՀԻՏ, Ֆլորան ինքը խոստովանեց ինձ: «Ես մի թշվառ էակ եմ», այս էր նրա վերջին խոսքը ուշաթափվելուց առաջ: «Անահիտ, ես սիրում եմ Արտաշեսին», որ էր նրա առաջին խոսքը, երբ ուշքի եկավ և երբ մենք մենակ էինք իր սենյակում: Այնուհետև բոլորը պատմեց: Զգացումը հղացել է նրա սրտում քեզ տեսնելու առաջին օրից և զարգացել է այնքան արագ, որ ինքն էլ չգիտե իրան հաշիվ տալ:

ԱՐՏԱՇԵՍ. (Մեկուսի, մռայլ): Մի խոչընդոտ ևս իմ ճանապարհի վրա:

ԱՆԱՀԻՏ. Դու չպիտի թույլ տայիր, որ այդ զգացումը նրա մեջ զարգանա: Դու չունեիր իրավունք թույլ տալու:

ԱՐՏԱՇԵԱ. Ումի՞ց պիտի վերցնեի այդ իրավունքը:

ԱՆԱՀԻՏ. (Տատանվելով): Չգիտեմ, այդ մասին քեզ է հայտնի և ուրիշներին և ոչ քո մորն ու քրոջը:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last