Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ և վիպակներ

Ես զգում էի դեպի Զարիֆյանը ինչ-որ խուլ հակակրանք, թեև նա ինձ ոչ մի անախորժություն չէր պատճառել: Նա ինձ հետ վարվում էր շատ քաղաքավարի, նույնիսկ աշխատում էր հաճոյանալ: Նա աշխատասեր էր, հաշվագետ, խորամանկ և գիտեր գրավել պրոֆեսորների ուշադրությունը: Նրա աչքերի արտահայտությունը պարունակում էր ինչ-որ վատ բան, հոգու մի եսական և անհաճո ձգտում, բայց միայն այն ժամանակ, երբ լուռ էր: Դժբախտաբար կյանքում առհասարակ դիտող մարդիկ շատ քիչ են պատահում, ուստի Զարիֆյանը ընկերների շրջանում համարվում էր բարեսիրտ, համեստ, ի՞նչ եմ ասում, նույնիսկ յուր ազնվությամբ օրինակելի: Այնինչ, ես ոչ ոքից չէի լսում, թե երբևէ նրա կողմից իրականորեն արտահայտվել են այդ սիրուն հատկությունները:

Ահա այդ երիտասարդը մի օր հետր բերեց բնագիտական՝ ֆակուլտետի մի ուսանող, որը նույնպես հայ էր և կովկասցի, Առանց երկար խոսելու, նա վարձեց սենյակը ճաշով և նույն օրն ևեթ տեղափոխվեց: Երրորդ օրից սկս՛ած նա արդեն ճաշում էր մեզ հետ միասին: Ես նստած էի նրա դեմուդեմ և կամա-ակամա դիտում էի նրան: Նրա թուխ-թուխ դեմքը գունատ էր, աչքերը խոշոր, սևաթույր, ճակատը լայն և պայծառ: Նրա ուղղաձիգ քիթը նուրբ և մի փոքր կանացի շրթունքները, որ նոր-նոր ծածկվել էին կակուղ մազերով, նրա ամբողջ կերպարանքը արտահայտում էին հոգու անխառն մաքրություն:

Նրա նայվածքը խելացի էր և թախծալի: Կար մի ինչ-որ հեգնություն այդ նայվածքի մեջ, մի ներքին ծիծաղ, բայց բարի և ցավակցական ծիծաղ այն բոլորի վրա ինչ որ տեսնում էր. գոնե, այսպես թվաց ինձ հենց առաջին անգամից:

Ճաշի միջոցին, ինչպես և հետո, նա մի վայրկյան հանգիստ չէր մնում: Մասնակցելով մեր խոսակցությանր, նա մերթ սեղմում էր շրթունքները, դառն ժպտում և ճակատը տրորում, որպես թե գլուխը ցավելիս լիներ, մերթ անսպասելի ցնցումներ էր գործում, որպես թե մի անախորժ բան էր լսում: Եվ միշտ նրա կրակոտ աչքերը կայծեր էին ցայտեցնում: Նրա նիհար ձեռները մի քիչ դողում էին, ձայնը երերվում էր խոսակցության ժամանակ և երբեմն խեղդվում կոկորդում:

Հետևյալ օրը ես ճաշի ժամանակ դարձյալ նստեցի նրա դեմուդեմ: Նույնն արի և երրորդ, չորրորդ օրերը: Կարծես, նրա դեմքի, մանավանդ աչքերի մեջ կար մագնիսական զորություն, որ չէր թողնում իմ հայացքը հեռացնել իրանից: Մի բան ասելիս, նախ և առաջ նրան էի նայում: Ինձ հաճելի էր նրան նայել: Իսկ նա նայում էր ամենին և ոչ ոքի: Թվում էր, որ նրա միտքը երբեք չի կենտրոնանում սեղանակիցների վրա, որ խոսելով մեզ հետ, մտածում է ուրիշ բաների մասին:

Հինգ դրկիցներից մեկը լեհացի էր, ծառայում էր մի ինչ-որ բանկում, մյուսը` ռուս ուսանող, մենք՝ հայեր, տանտիրուհիները` գերմանացիներ, ամենքս էլ խոսում էինք, իհարկե, ռուսերեն: Այսպիսով մեր խումբը ներկայացնում էր մի միջազգային խառնուրդ: Զարիֆյանը սովորաբար նստում էր օրիորդների միջև: Աջ ու ձախ ծառայելով մեկին ու մյուսին, նա երկուսին էլ հաճոյախոսություններ էր անում: Մեծ քույրը` Մելիտան, նշանված էր մի գերմանացի երաժշտի վրա, շուտով պիտի ամուսնանար և այդ միջոցին զբաղված էր յուր հարսանիքի հագուստներով: Նա գեղեցիկ չէր, բայց խելոք էր և բարի: Բավական սիրուն էր փոքր քույրը՝ Ադելաիդեն: Նրա մազերը ոսկեգույն էին, դեմքը առողջ , աչքերը խոշոր և լի կենսուրախության հրով, վառվռուն, կազմվածքը կանոնավոր, միջահասակ: Մի ուրախ ու զվարթ աղջիկ էր, միշտ երգում էր, միշտ թռչկոտում, միշտ ծիծաղում: Եվ դա այնքան ներդաշնակում էր նրա պատանեկական հասակին, որքան ծիծեռնակի երգը՝ գարնան առավոտին: Մենք բոլորս սիրում էինք նրան ինչպես եղբայր, կատակներ էինք անում, բարկացնում, և նրա առողջ քրքիջների շնորհիվ մեր ճաշն անցնում էր զվարճալի:

Բայց այն օրից, երբ նոր դրկիցը դարձավ մեր ճաշընկերը, մեր խմբի միջազգային բնավորությունն սկսեց քիչ-քիչ փոխվել: Նա չէր մասնակցում մեր կատակներին և զվարճախոսություններին, չէր ծիծաղում և ոչ օրիորդներով զբաղվում: Կարելի էր կարծել, որ մի ծանր, անխուսափելի միտք անընդհատ տանջում էր նրան: Իսկ իմ հետաքրքրությունը օրեցօր ավելանում էր: Փափագում էի, որքան կարելի է, շուտ և մոտիկ ծանոթանալ այդ մարդուն: «Է՜հ, մտածում էի, գուցե մի վիշտ ունի, գուցե կարոտ է ընկերական սփոփանքների, և ես կարող եմ օգտակար լինել»: Ես նրան առաջ էլ տեսել էի մի քանի անգամ, բայց ծանոթ չէի: Նա սկզբում եղել էր Պետերբուրգի համալսարանում և հենց այն տարին էր տեղափոխվել Մոսկվա:

II

Մի անգամ մենք արդեն ճաշի էինք նստել գերմանական ճշտությամբ ուղիղ որոշյալ ժամին, իսկ մեր նոր սեղանակիցը դեռ չկար: Դրա համար մենք առաջվա պես ուրախ էինք, մանավանդ օրիորդները: Կար մի բարոյական զորություն այդ երիտասարդի մեջ, որ անբռնաբարելի կերպով ազդում էր մեզ վրա: Նայելով նրա մշտապես գունատ ու մելամաղձոտ դեմքին մենք կամա-ակամա զսպում էինք մեր ծիծաղը և նայում միմյանց երեսին:

Արդեն ճաշը ավարտվելու վրա էր, երբ հանկարծ ներս մտավ և առանց սովորական բարևն ասելու, նստեց տեղը, Այս անգամ նրա դեմքն ավելի էր գունատ, աչքերն այրվում էին՝ մռայլված և կնճռված ճակատի տակից կայծեր արձակելով: Այդ միջոցին ռուս ուսանողը լեհացու հետ վիճաբանում էր մարդասիրական և բարեգործական գաղափարների մասին: Դա ժամանակակից խոսակցության առարկաներից մեկն էր:

Ուսանողը պնդում էր, թե մարդասիրությունը այժմյան տնտեսական անկանոն կազմակերպության հետևանքներից մեկն է:

Լեհացին հերքում էր նրա ասածները:

Ռուս ուսանողը խոսում էր առանձին ոգևորությամբ, երևի խրախուսված Զարիֆյանի հավանողական ժպիտներից և Մելիտայի ուշադրությունից:

Ո՛չ, — գոչեց հանկարծ մեր նոր սեղանակիցը, գլուխը բարձրացնելով և նայելով ուղղակի ռուսի աչքերին, — ոչ, դուք սխալվում եք: Ձեր ասածները ցնորք են և ցնորք էլ կմնան, քանի որ անհատի հոգին չի ենթարկվել արմատական հեղաշրջման, հասկանու՞մ եք արմատական...

Ի՞նչ եք կամենում ասել, պարոն Սանթուրյան, — հարցրեց ռուսը արմացած:

Զարմացանք մենք բոլորս էլ և մի հարցական հայացք ձգեցինք Սանթուրյանի վրա:

ԱՄարդանյանյն, որ մեր հոգին է ապականված, մեր սիրտն է նեխված, և ոչ մեր միտքը խավար, — պատասխանեց նա, մի ներվային շարժումով հեռացնելով իրանից ապուրի ամանը, որ աղախինը նոր էր դրել նրա առջև: Մարդկությունը երբեք չի հասնիլ ձեր երևակայած վիճակին, քանի որ գիտությունն ու կրթությունն անընդունակ են գջլել արմատից մեր կրծքի տակ թաքնված, քարացած ու ապականված մսի կտորը և նրա տեղը դնել իսկական մարդկային սիրտ: ԼսեցեՄարդանյանք, մարդկային սիրտ եմ ասումԴուք պախարակում եք բուրժուաներին, որոնք գոնե իրանց սեղանի փշրանքը ձգում են չքավորներին: Բայց ի՞նչ կասեք այն կրթված ու կրթվող բարբարոսների մասին, որոնք խոսքով իՄարդանյանսկ և իՄարդանյանսկ ձեր պաշտպանած գաղափարներն են քարոզում, իսկ գործով ուտում են իրանց բարեկամի ոչ միայն միսը, էէ, դա քիչ է, այլև հոգին, հասկանո՞ւմ եք, հոգին: ԱյոՄարդանյան, ուտում են, մարսում և էլի գաղափարական մարդիկ համարվում: Ախ, ներեցեՄարդանյանք տանտիրուհիներ, ես այսօր ախորժակ չունիմ. ներեցեՄարդանյանք պարոններ

Այս ասելով, շտապով վեր կացավ և գնաց յուր սենյակը: Մենք նայեցինք միմյանց երեսին: Զարիֆյանը քթի տակ ժպտաց, գլուխը շարժեց և ինչ-որ խոսք ասաց Ադելաիդային: Իսկ ես չկարողացա զսպել իմ հետաքրքրությունը, թողի սեղանը և գնացի Սանթուրյանի հետևից: Մոտենալով նրա դռներին, մի քանի վայրկյան տատանվեցի` մտնե՞լ, թե՞ ոչ: Մինչև այդ օրը նրա սենյակում չէի եղել և ոչ էլ նա էր ինձ այցելել: Բայց իմ ձեռը, գրեթե, ակամա երկու անգամ զարկվեց դռներին, և ներսից լսվեց նրա հուզված ձայնը — «մտեՄարդանյանք»: Երբ ներս գնացի, նա անկողնակալի վրա թերթերի մեջ շտապով փաթաթում էր ամառային վերարկուն:

ՆերեցեՄարդանյանք, ես անքաղաքավարի վարվեցի. ա՛խ, ներեցեք, — կրկնեց նա, յուր այլայլված դեմքը դարձնելով ինձ: Դուք, երևի ինձ խելագար եք համարում: Գուցե իրավունք ունիք: Բայց ես շատ ուրախ եմ ձեր այցելությանը, ցավում եմ միայն, որ պետք է գնամ... ԳիտեՄարդանյանք, գործը անհետաձգելի է, իսկ ես անսիրտ, դեռ ուզում էի ճաշել...

Նա գործը վերջացրեց, հագավ ձմեռային վերարկուն և դուրս գնաց, հետը տանելով կապոցը:

Ես հիմարի պես ապշած, նայում էի նրա հետևից:

Մի ժամ անցած, երբ հագուստով պառկած անկողնակալիս վրա մտածում էի դեռ այդ մարդու տարօրինակ վարմունքի մասին, լսեցի իմ դռների ձայնը: Ներս մտավ Սանթուրյանը, և ես լամպի լուսով նշմարեցի, որ այժմ նրա դեմքը հանգիստ է:

Կրկին անգամ ներողություն. գնանք իմ սենյակը՝ միասին թեյ խմելու:

Նա բարեկամաբար բռնեց իմ թևից և տարավ ինձ յուր սենյակը:

Ես չափից դարս վրդովված էի, — ասաց նա, թեյ պատրաստելով, — այժմ ոչինչ, անցավ

Բայց ի՞նչ է պատահել:

Դժբախտություն. ոՄարդանյանչ, տմարդություն: Մի շատ սովորական, բայց սոսկալի տմարդություն. ընկերի տմարդություն` ընկերի վերաբերմամբ: ԼսեցեՄարդանյանք, եթե կամենում եք:

Նրա պատմածից երևաց, որ յուր ծանոթ ուսանողներից մեկը հիվանդ է: Նա համալսարանում լռում է այդ մասին. գնում է հիվանդին այցելելու: Տեսնում է, որ մարդը մենակ, անօգնական պառկած է: Ոչ բժիշկ է գալիս, ոչ դեղերի փող ունի, նույնիսկ թեյ-շաքարն էլ վերջացել է: Դա մի խեղճ մալարոս էր, ամենից ատված, արհամարհված: Արհամարհված այն՝ պատճառով, որ նրա մայրը վատ ճանապարհի էր եղել և հենց այն ժամանակ էլ էր: նա մի անհայտ դժբախտ զավակ էր, որ կրում էր անառակ մոր հանցանքի պատիժը:

Երևի, Ժառանգականության օրենքների հիման վրա, — գոչեց Սանթուրյանը հետզհետե նորից հուզվելով, — չէ որ մենք այժմ անգիր ենք անում Դարվինի թեորիան: Երևակայեցեք, նա ամաչում է անգամ ընկերների օգնությանը դիմելու այդ նեղ վիճակում: Դժբախտաբար ես գրպանումս միայն հիսուն կոպեկ ունեի: Ի՞նչ կարելի էր անել: Վազեցի մեկի, մյուսի, երրորդի մոտ, բոլորը մերժեցին ինձ հինգ ռուբլի տալու: Վերջապես, դիմում եմ չորրորդին: «Փող չունիմ» ասում է: Է՛հ, ի՞նչ արած, ստիպված դուրս եմ գալիս ձեռնունայն: Սանդուղքի վրա հանդիպում եմ նրա աղախնին: Կինը, մի ձեռին բռնած մի շիշ թանկագին խմիչք, մյուս ձեռի ափում սեղմած մի բուռն թղթադրամ, դիմում է նրա սենյակը: Մի չար միտք ինձ թելադրում է, որ մեր փող չունեցող պարոնը յուր ընկերներին այս երեկո շաքարօղիով հյուրասիրելու համար քսանհինգանոց է ուղարկել խմիչքների խանութը... Ահա ինչե՛ր են պատահում: Իսկ այդ ուսանողը միշտ բարձր բաների մասին է խոսում... Օօ՛ զզվում եմ միանգամայն այդ խոսքերից. ահա ինչու այսօր այնքան կոպիտ պատասխանեցի մեր սեղանակցին...

Նրա խոսքերի մեջ զգացվում էր մի անկեղծ հոգու բնական վրդովմունք:

Ինչո՞ւ ինձ չդիմեցիք, ես փող ունեի, — ասացի ես:

Առայժմ կարիք չկա. ես նրա համար փող գտա...

Հարկավոր չէր հարցնել իմանալու համար, թե Սանթուրյանը որտեղից է փող ճարել, նա անշուշտ գրավ էր դրել իր ամառային վերարկուն:

Այդ երեկո երկար ժամանակ մնացի նրա մոտ և բավական ծանոթացա նրա հայացքներին: Չնայելով տարիքին, նա անհամեմատ ավելի զարգացած էր, ավելի շատ կարդացած և կարդացածը լավ ըմբռնած, քան բոլոր իմ ծանոթ ուսանողները: Խոսում էր լուրջ բաների մասին: Երբեմն նրա միտքը այնպիսի թռիչքներ էր գործում, որ ես հազիվ կարողանում էի: երևակայությամբ հասնել նրան: Նրա ոչ մի դատողությունը սովորական չէր, ոչ մի դարձվածք անգամ չէր արտասանում այնպես, ինչպես ուրիշները:

Նա զգայուն էր և անչափ զգայուն: Նրան վրդովեցնում էր մարդկանց անտարբերությունը դեպի հալածվածները, չքավորները, խեղճերը: Եվ այդ մասին խոսելիս, ավելի էր հուզվում, գունատվում, նրա ձայնը ավելի էր դողում: Իսկ աչքերը` կրակի այդ անսպառ աղբյուրը, շարունակ կայծեր էին արձակում:

ՈՄարդանյանչ, ես այդ տեսակ շարժուն դեմք կյանքումս էլ չեմ տեսել: Մարդը, կարծես, ամբողջովին բաղկացած էր ներվերից և այն էլ մերկ ներվերից:

Այնուհետև ես երբեմն գնում էի նրա սենյակը կամ ինքն էր գալիս ինձ մոտ: Նա խոսում էր ամեն բանի մասին, բացի մեկից` յուր անձնավորության և ընտանեկան վիճակի: Իսկ ես, հարկավ այդ մասին չէի հարցնում: Միայն ինձ թվում էր, որ նրա ազգանունը ինձ ծանոթ է, որ ես մի տեղ լսել եմ, թե կարդացել նրա մասին մի պատմություն:

Ես սիրեցի նրան: Սիրում էր արդյոք նա էլ ինձ, — չգիտեի: Զգում էի միայն, որ իմ այցելությունները նրան չեն ձանձրացնում: Մեր սենյակները միմյանցից բաժանված էին Զարիֆյանի սենյակով: Երբեմն Սանթուրյանի ձայնը լսում էի իմ հարևանի մոտից: Շուտով նկատեցի, որ Զարիֆյանը արդեն գրավել է նրա համակրությունը

III

Մելիտան պսակվեց և ամուսնու հետ տեղափոխվեց Օդեսա: Մեր խմբի միակ զարդը մնաց Ադելաիդան: Զարիֆյանը սկսեց ավելի հետամուտ լինել նրան: Թե ինչ ուներ սրտումը` այդ դժվար էր իմանալ նրա նման մի գաղտնապահ և խորամանկ մարդուց: Միայն այդ երիտասարդի հարաբերությունը դեպի օրիորգը ինձ դուր չէր գալիս, ինչպես և նա ինքն առհասարակ: Երբեմն նկատում էի, որ օրիորդի հետ խոսելիս, նրա քծնող աչքերի մեջ փայլում էր վավաշոտություն: Ճշմարիտ է, Ադելաիդան չէր փախչում աչքի քաղցր և խորհրդավոր ժպիտներից, բայց նկատում էի, որ աչքի տակով դիտում է Սանթուրյանին և ավելի ուշադիր է դեպի նա: Մինչդեռ ամեն բանի վերաբերմամբ զգայուն երիտասարդը տակավին անտարբեր էր նայում սիրուն օրիորդին:

Իմ բարեկամությունը Սանթուրյանի հետ օրեցօր դառնում էր մտերմական, բայց նրա ընտանեկան կյանքը ինձ համար դեռևս անթափանցելի էր:

Այն ուսանողը, որին օգնելու համար նա գրավ էր դրել վերարկուն, թոքախտ ուներ, շուտով մեռավ: Նրա թաղման օրը Սանթուրյանը առավոտ կանուխ ինձ զարթեցրեց և խնդրեց տալ տասնհինգ ռուբլի պարտք: Բարեբախտաբար մոտս փող կար, տվի: Նա խելագարի պես դուրս թռավ և շտապով հայտնեց ինձ այն հիվանդանոցի տեղը, ուր խեղճ ուսանողին փոխադրել էին վերջին ամիսը:

Այդ օրը ինձ համար կմնա անմոռանալի: Ես գնում էի հանգուցյալի դագաղի Հետևից` տասի չափ աղքատ ուսանողների հետ: Ներկա էր և Ջարիֆյանր: Նա յուր դեմքին տվել էր հանդիսին վայել տխուր, միայն իմ կարծիքով կեղծ՝ արտահայտություն: Բայց, աստված իմ, այն ինչ վիճակի մեջ էր Սանթուրյանը: Երբեք մի հանգուցյալի դագաղի շուրջը ես չէի տեսել այդքան ճնշված, ընկճված, վշտալի կերպարանք: Թաղման հոգսերը նա յուր վրա էր առել: Եվ հեռավոր Կովկասից եկած մարգը մի օտարազգի ուսանողի դագաղին հետևում էր այն վիճակում, որի մեջ գուցե միայն հարազատ մայրը կարող էր լինել:

Ի՞նչ կապ կար նրանց մեջ, — հարցրի ես մի ուսանոդից:

Ոչինչ, նրանք միևնույն ֆակուլտետի ուսանողներ էինք ահա բոլորը, — պատասխանեց նա:

Դիակառքը հասավ գերեզմանատուն: Միակ քահանան և միակ տիրացուն կատարեցին վերջին կարգը: Այն րոպեին, երբ չորս զույգ բիրտ ձեռներ ուզում էին դագաղը իջեցնել գերեզման, Սանթուրյանը բանվորներին ձեռով նշան տվեց սպասել:

Նա կանգնած էր գերեզմանից հանած թարմ հողի բարձրության վրա, դազաղի ոտքի կողմը: Նրա այտերը և ականջները ցրտից կապտել էին, շրթունքները դողում Էին, ատամները զարկվում էին միմյանց, իսկ աչքերը դարձյալ կրակ էին արձակում:

Ձեռի մի ջղային շարժումով նա հետ ձգեց լայն ճակատի վրա սփռված գանգուր մազերը: Նա սկսեց խոսել: Սկզբում նրա ձայնը երերվում էր, շրթունքները ցրտից անզոր էին արտահայտել խոսքերը: Բայց այս տևեց միայն մի քանի վայրկյան: Նա հաղթեց ցրտին, զսպեց ներքին հուզմունքը, ձայնը բարձրացրեց:

Երբեք ես չէի լսել մարդկային խոսքը՝ բխած սրտի այդքան անհուն խորությունից: Դա դամբանական չէր այլ մի ամբողջ ողբերգություն: Նա մռայլ գույներով նկարագրում էր հանգուցյալի բարոյական վիճակը, պատկերացնում էր նրա դիրքր ընկերների շրջանում: Ամբողջ ժամանակը խեղճը ենթարկված է եղել մի խուլ և անլուր արհամարհանքի: Իբրև զգայուն և հիվանդ մարդ, նա չի կարողացել սառնարյուն տանել այդ արհամարհանքր և օր օրի վրա ընկճվել է նրա ծանրության ներքո: Եվ ի՞նչ է եղել նրա հանցանքը: Միայն յուր մոր մոլորությունը, որ բերանից բերան պատմվելով, հայտնի է եղել ամբողջ համալսարանին:

Դա էր Սանթուրյանի դամբանական միտքը: Եվ նա, այդ կենդանի փաստը հիմք վերցրած, արծարծում էր մի ամբողջ գաղափար անհատի և շրջանի մասին: Նա մի բարբարոսական զոհ էր համարում հանգուցյալին, զոհ մարդկային եսամոլության, գոռոզության, կեղծ պատվասիրության:

Նրա ձայնը ցրտից թանձրացած օդի մեջ այժմ արձակում էր երկաթի սուր հնչյուններ, այլևս չէր դողդողում, չէր խեղդվում կոկորդումը: Նա թվում էր ամբողջովին մի կենդանի և սոսկալի բողոք ընկերների անիրավության դեմ: Ա՛խ, որքան ցավում եմ, որ նկարիչ չեմ: Այդ պահին նա այնքան գեղզեցիկ էր, գրավիչ և ազդու յուր կերպարանքով, որ կարուղ էր ոգևորություն ներշնչել մի հանճարեղ վրձինի:

Ամենքն զգացվեցին: Իմ հոգուն տիրել էր մի անսովոր ջերմություն: Ցուրտը ինձ համար անզգալի էր դարձել ես ամբողջովին հափշտակվել էի Սանթուրյանի վառվռուն խոսքերով և նրանց խոր իմաստով:

Տեր աստված, ոՄարդանյանրքան պերճախոս է, ոՄարդանյանրքան կրակ կա այդ մարդու սրտում, և ոՄարդանյանրքան ուժ նրա ձայնի մեջ, մտածում էի ես:

Ես արտասվեցի, նաև մի քանի ուրիշները, բայց ոչ Զարիֆյանը:

Հանդեսը վերջացավ և մենք, Սանթուրյանի խոսքերի խորին տպավորության տակ, վերադառնում էինք տուն:

Դուք կարող եք պարծենալ ձեր հայրենակցով, նա տաղանդ է, — ասաց ինձ մի լեհացի ուսանող:

ԱյոՄարդանյան, ես անկեղծ պարծենում էի իմ հայրենակցով: Եթե նա յուր դամբանականը գրեր, մի սքանչելի էպոպեա դուրս կգար, եթե արտասաներ մի մեծ հանդիսում` հազարավոր քարացած սրտեր կշարժեր: Նա տաղանդ էր, և անխառն, ինքնուրույն տաղանդ:

Լավ խոսեց մեր հայրենակիցը, բայց խոսողը նա չպիտի լիներ, — դարձավ ինձ Զարիֆյանը:

Ինչո՞ւ նա չպիտի լիներ:

Այնտեղ գրեթե բոլորը գիտեն նրա հոր պատմությունը:

Ի՞նչ պատմություն, ի՞նչ եք ասում, — գոչեցի ես հետաքրքրված:

էՄարդանյանհ, ուրեմն ձեզ հայտնի չէ: Նրա հայրը բանտումն է. ո՞վ գիտե, գուցե շուտով աքսորվի

Ի՞նչ հանցանքի համար:

Կարծես կովկասցի չեք և հայ: Միթե չե՞ք կարդացել Սարգիս Սանթուրյանի դատը՝ յուր ապահոված տունը կրակ գցելու մասին: Այդ դատը ահագին աղմուկ հանեց: Նրա մասին գրեցին նույնիսկ այնտեղի և Պետերբուրգի մեծ լրագրերը:

Ահա ինչ: Ես մտաբերեցի, թե ինչու Սանթուրյան ազգանունը ինձ ծանոթ էր թվում: Արդարև, այդ դատը աղմուկ էր հանել: Մի քանի հրապարակախոսներ Սարգիս Սանթուրյանին ցույց էին տվել իբրև ազգային ընդհանուր տիպար և այս հիման վրա հարձակողական հոդվածներ գրել ամբողջ հայ ազգի դեմ: Սանթուրյան ազգանունը դարձել էր նախատական մակդիր հայերի մեջ, մանավանդ «ազգասերների» շրջանում:

Զարիֆյանի խոսքերի մեջ ես զգացի մի տեսակ սատանայություն: Բայց եթե նա, մեր ընկերոջ ընտանեկան տխուր պատմությունն ինձ հիշեցնելով, ուզում էր իմ մեջ արհամարհանք զարթնեցնել՝ չարաչար սխալվում էր: Ես այնուհետև սկսեցի ավելի սիրել Սանթուրյանին:

Այժմ ես այցելում էի նրան գրեթե ամեն օր և միշտ զբաղված էի գտնում: Նա իսկույն գործը թողնում էր և սկսում ինձ հետ զրուցել:

Հազիվ էր պատահում, որ նա հոգով քիչ թե շատ անվրդով լիներ, միշտ հուզված, միշտ շփոթված: Ամեն մի անարդարություն, թեՄարդանյան առհասարակ կյանքի մեջ և թե ընկերների շրջանում, պղտորում էր նրա սիրտը: Իսկ անարդարություններ շատ էր տեսնում և միշտ հանդիսանում էր պաշտպան հարստահարվածին, զրկվածին, թույլին և խեղճին. Մի անգամ ինձ մոտ կարդաց, թե ինչպես Խարկովում մի կին տանջել է յուր խորթ աղջկան և սպանել. և սկսեց երեխայի պես հեկեկալ:

Նա չէր խոսում միայն յուր հոր մասին, և այս հանգամանքը ինձ թվում էր միակ սև գիծը նրա անհերքելի ազնվության մեջ:

Շուտով ես իմացա, որ նրա հայրենակից ուսանողներից շատերը աշխատում են փախս տալ նրանից, անպատված ու ապականված համարելով Սանթուրյանի ազգանունը: Եվ ոմանք այդ համարում էին հայրենասիրություն: Թող, ասում էին, օտարները հասկանան, որ մենք էլ գիտենք պատժել մեր հասարակության մեջ երևացող ախտերը:

Նա ինքը վատ տղա չէ, բայց շատ է պաշտպանում հորը, — ասում էր մեկը, — նա ազգային հպարտություն չունի:

Եթե նա լավ մտածեր, վաղուց հրաժարված կլիներ հորից, — ասում էր մյուսը:

Նա ինքը առաջինը պետք է ապտակեր նրան, — գոռում էին ավելի արմատականները: Ապտակել հարազատ հո՛րը: Օ՛օ, երիտասարդություն, երիտասարդություն: Բարոյականության այդ անողոք ասպետներից շատերը այժմ կյանքի մեջ են: Եվ ի՞նչ, դեռ երեկ նրանցից մեկին տեսա դատարանումէ` փրփուրը բերանին մի բանկ կողոպտված պարոնի պաշտպանելիս:

Ես նկատում էի, որ րնկերների այդ խիստ վարմունքը ազդում է Սանթուր յանի վրա, և ազդում է շատ ծանր: Նա այնքան ինքնասիրություն ուներ, որ ինքն էր փախս տալիս ամենից, ոչ ոքի չէր այցելում, և ոչ ոքի էլ չէր ուզում ընղունել իր մոտ: Միայն Զարիֆյանը նրա հետ գեթ արտաքուստ բարեկամություն ուներ: Այդ մարդը քանի-քանի անգամ իմ ներկայությամբ օգտվեք էր Սանթուրյանի բարեկամությունից: Մինչդեռ ես մի անգամ չտեսա, որ նա գեթ ամենաթույլ կերպով պաշտպաներ Սանթուրյանին յուր ընկերների մոտ:

IV

Մի անգամ, իրիկնադեմին, մտնելով Սանթուր յանի սենյակը, տեսա, որ նա, գլուխը սեղանի վրա դրած, հեկեկում է: Ես շփոթվեցի, կամեցա ետ դառնալ: Բայց նա արդեն լսել էր իմ քայլերի ձայնը, հետ նայեց, և ես մնացի սենյակում: Նա շտապով սրբեց աչքերը և ոտքի կանգնեց:

Ներեցեք տարաժամ այցելությանս համար, — ասացի ես:

0օ, ոչ, տարաժամ չէ, ուրախ եմ, որ եկաք: Նստեցեք, խնդրեմ, ոչի՛նչ, մի քիչ հուզված էի. ինձ հետ շատ է պատահում:

ԱյոՄարդանյան, շատ էր պատահում, բայց ի նչ էր այս անգամ առիթը: Ես կամեցա անպատճառ իմանալ: Նա միայնակ էր, գրեթե բոլորովին միայնակ, օտար երկրում, օտար շրջանում, և ես անկեղծ կամենում էի նրան սփոփել:

Ատում եմ կյանքը, — գոչեց նա, արագ-արագ անցուդարձ անելով սենյակում, — մարդիկ չար են, չափազանց չար: Ի՞նչ ենք արել: որ մեզ հալածում են.... Միթե մեղավո՞ր ենք, որ սիրում ենք մեր հորը... Միթե դատավորները ամենագետ են, անսխալ, և երբեք անարդար վճիռներ չե՞ն թաքչում նրանց արդարամիտ հայացքիցԵս ճանաչում էի իմ հոր սիրտը

Նա ինձ սիրում էրՆա պաշտում էր յուր ընտանիքը: եթե մի մեղք գործել է, գիտեմ, միայն և միայն յուր ընտանիքի բարօրության համար է գործել: Բայց ոՄարդանյանչ, նա մեղավոր չէ, հավատացեք. Իմ սիրտը երբեք չի կարող հաշտվել այդ մտքի հետ... Էհ, բայց թող լիներ ամենավերջին հանցավորը, դարձյալ ես չէի կարող դուրս ձգել իմ սրտից որդիական սերը... Մեղադրեցեք բնությանը, որ այս խոր, անբացատրելի զգցումը դրել է իմ սրտի մեջ: ՈՄարդանյանչ, ոՄարդանյանչ հազար անգամ ոչ. իմ հայրը պետք է արդար լինի, որովհետև նա միշտ ազնիվ է եղել: Ինչո՞ւ է նա պատժվում, ինչո՞ւ են մեզ պատժում... Ահա, կարդացեՄարդանյանք, ձեզ կարելի է հավատալ...

Այս ասելով, նա ձգեց իմ առջև մի նամակ: Ես կարդացի: Նամակը գրում է Սանթուրյանի փոքր եղբայրը, որ գիմնազիստ էր: Այստեղ նկարագրված էր ընտանիքի վիճակը, հասարակության խուլ արհամարհանքը դեպի նա: Գիմնազիստը գանգատվում էր յուր ընկերների վրա, որոնք նրան ամեն քայլափոխում հիշեցնում էին հոր դատը, սրախոսում, ծաղրում... Ազգականներից շատերը երես էին դարձրել նրանցից:

Բայց կար մի հանգամանք, որ ամենից ավելի էր հուզել Սանթուրյանին: Նրա քույրը արդեն նշանված է եղել մի երիտասարդի հետ, երբ հոր դատը բացվել է: Փեսացուն սկզբում ուշադրություն չի դարձրել և մտադիր է եղել, դատը վերջանա լուց հետո, իսկույն ամուսնանալ: Դատը ձգձգվել է և, վերջապես, առաջին դատարանում վճռվել է տխուր: Փեսացուն սկսել է օրից-օր հարսանիքը հետաձգել: Այժմ նա, յուր ազգականների դրդմամբ, բոլորովին հրաժարվում է յուր հարսնացվից: — Գիտե՞ք այդ ինչ է նշանակում, — ասաց Սանթոլրյանը, — նշանակում է, որ իմ խեղճ քույրը պիտի տանջվի վշտից և ով գիտե ինչ հետևանք կունենա նրա տանջանքը: Նա սիրում է յուր թուլամորթ փեսացվին:

Ինձ մնում էր գործ դնել իմ բոլոր պերճախոսությունը, նրան մխիթարելու համար:

Գուցե դուք էլ եք ձեր սրտի խորքում ինձ մեղադրում, — շարունակեց նա, հետզհետե հանգստանալով, — որ այսքան կողմնապահ եմ իմ հոր վերաբերմամբ: Գուցե մտածում եք. «ահա մի մարգ, որ ամենափոքր անարդարության դեմ բողոքում է, յուր հորը վերաբերվում է ներողամտաբար»: Իրավունք ունիք այսպես մտածելու, այդ բնական է: Բայց նախ՝ ինձ համոզեցեք, որ իմ հայրր հանցավոր է, երկրորդ` ցույց տվեք ծնողին ատելու միջոցը: Ասացեք, ի՞նչպես սառնարյուն մնամ, երբ տեսնում եմ, որ ամենքը դատապարտում են նրան, գուցե նույնիսկ իսկական հանցավորները: ԼսեցեՄարդանյանք, ես ձեզ մի բան ասեմ. աստծուն է հայտնի, եթե դատապարտվածը լիներ բոլորովին օտար և անծանոթ մի մարդ, էլի ես նրան չէի մեղադրիլ. հենց միայն այն պատճառով, որ բոլորը նրան մեղադրում են: Գիտե՞ք ինչու: Որովհետև իմ մեջ կա մի բան, որ միշտ ինձ դրդում է ընդհանուրի դեմ գնալ, չենթարկվել ուրիշների կարծիքին: Ես ատում եմ ոչխարային բնազդները: ՀասկացեՄարդանյանք, ինչպես կամենաք...

Նա չէր կեղծում: Արդարև, շատ անգամ նա անում էր այն, ինչ որ հակառակ էր ընկերների կարծիքին: Նա սեղմում էր այնպիսիների ձեռը, որոնք այս կամ այն պատճառով արհամարհված էին: Եվ ես նկատում էի, որ այս հանգամանքը անհամեմատ ավելի էր գրգռում ուսանողներին, քան նրա ազգանվան արատը. Ինձ թվում էր, որ շատերն են իրանց սրտի խորքում հարգում նրան, թեև արտաքուստ ցույց են տալիս ատելություն, և թե նա ինքը շատերին արհամարհում է և այդպիսով գրգռում նրանց յուր դեմ: նա ոչ ոքից չէր թաքցնում յուր իսկական զգացմունքներն ու կարծիքները: Նա ամենքի երեսին ասում էր այն, ինչ որ մտածում էր: Եվ այդ ոչ ոքի դուր չէր գալիս:

Նա ծաղրում է մեզ, չի ուզում ենթարկվել մեր ընկերական շրջանի սկզբունքներին, ասում էին շատ ուսանողներ:

Մի կիրակի առավոտ ես մտա Սանթուրյանի մոտ մի գիրք խնդրելու, նա կուրծքը սեղանին սեղմած, շտապով գրում էր: Ինձ տեսնելով, նա ձեռագիրը արհամարհանքով շպրտեց մի կողմ: Արդեն մենք այնքան մտերմացել էինք, որ խոսում էինք «դու»-ով:

Ի՞նչ էիր գրում, — հարցրի ես:

Հիմար բան:

Ես հեռվից նայեցի ձեռագրին, և իմ հետաքրքրությունը շարժվեց: Դա ոտանավոր էր. մի բան, որ ես իսկի չէի սպասում Սանթուրյանից: Ես ձեռս մեկնեցի թուղթը վերցնելու, նա բռնեց իմ թևը ասելով.

ՍպասիՄարդանյանր, եթե ուզում ես, կտամ ավարտվածները, կարդաՄարդանյան և ծիծաղիՄարդանյանր...

Նա սեղանի դարանից հանեց մի քառածալ տետր կարմիր փաթեթի մեջ: Տետրի ճակատին խոշոր տառերով գրված էր «Կրակ»: Դա նրա վերնագիրն էր: Ես կարդացի մի քանի տող բարձր ձայնով, բայց նա, ականջները փակելով, երեսը դարձրեց և խնդրեց, որ մտքումս կարդամ, Կարդացի մի ընդարձակ ոտանավոր, հետո մի ուրիշը, երրորդը, չորրորդը: Ասում են ճաշակները տարբեր են լինում, գուցե իմ ճաշակը ամենաանկիրթներից է կամ փչացած, բայց ես մինչև այսօր էլ հիշում եմ, որ այն օրը աոաջին անգամ հուզվեցի մի հայերեն գրվածք կարդալով: Դա վշտացած հոգու մի բուռն և անզուսպ բողոք էր` հասարակության եսամոլության դեմ. դա մի թանձր և մահաբեր թույն էր, որ ժայթքում էր մի տառապող սրտից: Հուրը այրվում էր անհատի ներսում և անհատը, ինքն իրան ուտելով, ոչնչանում: Որքա՛ն զգացմունքի խորություն, հոգեբանական նրբություն, պատկերների կենդանություն, զայրույթ և կատաղություն կար այդ ոտանավորների մեջ:

Ես հուզվեցի և հիացած նայում էի նրա հեղինակին: «Ահա, ուրեմն, ինչումն է կայանում քո տաղանդը», մտածում էի ես, նայելով նրա մելամաղձոտ դեմքին:

Ե՞րբ պիտի հրատարակես, — ասացի ես:

Հրատարակե՞լ, — կրկնեց նա, — երբեՄարդանյանք:

Ինչո՞ւ:

Միթե ամեն խզբզանք կարելի՞ է հրատարակել:

Բայց դա խզբզանք չէ: ՈՄարդանյանչ, Սանթուրյան, դու, իմ կարծիքով, տաղանդ ես և խոշոր տաղանդ:

Հեշտ միՄարդանյան արտասանիլ այդ բառը, ասաց նա, գլուխը հեգնաբար շարժելով և քթի տակ ծիծաղելով: Տաղա՞նդ, չէՄարդանյան, հանճար... Ես գրել եմ ինձ համար, ի՞նչ իրավունք ունիմ իմ սեփական զգացմունքները ուրիշի վզին փաթաթել: Երբեմն ճիգ եմ անում այդ խզբզանքներով զսպել իմ սրտի կրակը. ահա ինչու վերնագիրը այդքան խոշոր է: Տո ւր ինձ, բավական է...

Նա գրեթե ուժով խլեց ինձանից տետրը և կողպելով սեղանի արկղի մեջ ավելացրեց,

Առաջին և վերջին անգամ հանեցի սեղանիս միջից. թող այնտեղ փտի

Ախ, որքա՛ն ցավում եմ, որ մի օր գաղտնի չմտա սենյակը և չգողացա նրա «Կրակ»-ը:

Գուցե սխալվում եմ, գուցե հափշտակված էի, բայց համոզված եմ, որ այդ կրակը գեթ մի փոքրիկ հրդեհ կգցեր մեր սառն և անարյուն գրականության մեջ, իսկ ես անհայտության խավարից կազատեի մի փայլուն անուն

Երբեմն Սանթուրյանի մոտ հանդիպում էի Զարիֆյանին: Չնայելով իմ հակակրանքին, կարողանում էի նրա հետ խոսել, միայն այն պատճառով, որ շատ էի սիրում Սանթուրյանին: Նրանց հարաբերության մեջ ես զգում էի մի կողմից` անկեղծություն, պարզություն, մյուս կողմից` կեղծիք և շինծու քաղաքավարություն:

Զարիֆյանը զգում էր Սանթուրյանի մտավոր գերազանցությունը և նախանձում էր. միայն գիտեր թաքցնել յուր նախանձը: Իսկ Սանթուրյանը երբեք չէր աշխատում ճանաչեչ նրա ներքին աշխարհը և վերաբերվում էր իբրև մի անկեղծ բարեկամի, քննադատում էր նրա մոտ և շատ անգամ պախարակում կովկասցի ուսանողների մտավոր և բարոյական հայացքները: Իսկ ես համոզված էի, որ Զարիֆյանը նրա բոլոր ասածները հաղորդում էր ուսանողներին:

Ճաշի միջոցներին նկատում էի, որ Զարիֆյանը արդեն չափից դուրս է հետամուծ Ադելաիդային: Իմ մեջ վաղուց էր կասկած հղացել և գուշակում էի, որ մի բան է պատրաստվում և ոչ լավ բան: Մի օր ռուս ուսանողն ինձ ասաց, թե իմ հայրենակիցը սիրահարվել է գերմանուհու վրա: Ճիշտ էր այդ թե ոչ` չգիտեի, բայց ես Զարիֆյանի սիրտը անընդունակ էի համարում սիրո զգացմանը: Այն մարգը, որ յուր փողկապն էլ հաշվով է կապում, չի կարող սիրահարվել:

Իմ ճանապարհը Ադելաիդայի սենյակի աոջևով էր: Երբեմն, տանից դուրս գալիս կամ տուն վերադառնալիս, ես այնտեղից լսում էի Զարիֆյանի սառն, միատեսակ հնչող ձայնը և չափավոր ծիծաղը: Եվ ես իմ մտքում վրդովվում էի Ադելաիդայի դեմ, որ թույլ էր տալիս այդ մարդուն՝ հետամուտ լինել իրան: Վերջապես դեպի Զարիֆյանը տածած խուլ հակակրանքի զգացումը իմ մեջ մի օր մի փոքր գոհացում ստացավ:

Next page