Շիրվանզադե Ալեքսանդր՝ Պատմվածքներ և վիպակներ | |
Դա Ադելաիդայի ծննդյան տարեդարձի օրն էր: Լրանում էր քսան տարին: Նախընթաց երեկոյին նա մեզ հրավիրել էր շոկոլադ խմելու: Մենք շնորհավորեցինք նրան մի-մի նվերով: Զարիֆյանը գնել էր մի շքեղ մետաքսյա հովանոց, մի բան՝ որ անսպասելի էր նրա նման ժլատից: Սանթուրյանը բերեց մի փղոսկրյա քնարիկ: Դա մի հասարակ, բայց ճաշակով շինված քորոց էր կրծքի համար:
Օրիորդը մեր նվերները դրել էր առանձին սեղանի վրա և պարծանքով ցույց էր տալիս ընկերուհիներին, որ եկել էին շնորհավորելու: Առանց քաշվելու նա մի աոանձին հաճույքով ցույց էր տալիս Սանթուրյանի նվերը, որ գուցե բոլոր նվերներից էժանագինն էր:
— Ախ, ի՛նչ գեղեցիկ է, ի՛նչ գեղեցիկ է, — կրկնում էր նա անդադար, — երևում է, որ նվիրողը ճաշակով մարդ է…
Սանթուրյանը երբեմն նայում էր օրիորդին, երբեմն ինձ և ամաչելով գլուխը թեքում կրծքին: Պետք է ասել, որ մի շաբաթ էր արդեն, նա ուշադիր էր դեպի օրիորդը: Պարզ էր, որ այդ կարճ միջոցում նա ավելի էր գրավել նրան, քան Զարիֆյանը՝ ամիսների ընթացքում: Երկու օր առաջ նա ինձ մոտ առաջին անգամ խոսեց Ադելաիդայի մասին: Նրա հուտուկտոր խոսքերից իմացա, որ հավանում է գերմանուհուն, մանավանդ նրա աշխույժ և ուրախ բնավորությունը:
Ադելաիդան անվերջ հրճվում էր Սանթուրանի նվերով, ստեպ-սաեպ ժպտալով նրա երեսին: Պետք էր տեսնել Զարիֆյանին: Ներքին Հուզմունքից նա անդադար կրծոտում էր շրթունքները. բեղերը շարունակ ոլորում և մատներով ձգձգում բաց-շագանակագույն միրուքը: Նա աչքերով գրավում էր Ադելաիդային և աշխատում էր անուշադիր լինել դեպի Սանթուրյանը: Ինձ համար պարզ էր, որ նա չարաչար նախանձում է:
Բայց առաջին և վերջին անգամն էր, որ ես նկատեցի այդ նախանձը... Այնուհետև Զարիֆյանի զգացումներր անթափանցելի էին ինձ համար:
Հետևյալ օրր Սանթուրյանը ինձ բարեկամաբար խոստովահեց, որ անտարբեր չի դեպի Ադելաիդան: Այդ օրից սկրսած՝ նա երբեմն գնում էր օրիորդի սենյակը, Նրանք միասին կարդում էին գրքեր: Թե ինչ էին խոսում, հարկավ, չգիտեի: Բայց, ճանաչելով Սանթուրյանին, գուշակում էի, որ եթե մի անգամ սիրո զգացումը նրա սրտում գեթ մի թույլ արմատ է գցել, պետք է աճի, զարգանա այնքան արագ, որքան արագ հղանում էր և զարգանում նրա մեջ ամեն մի զգացում: Ես չէի ուզում նրան խանգարել, խլել նրա երջանիկ ժամերը, ուստի առաջվա պես հաճախ չէի այցելում նրան: Բայց նա ինձ հանդիմանում էր այդ մասին և, երբ ես չէի գնում նրա մոտ, ինքն էր գալիս իմ սենյակը:
Սիրո զգացումը տակավին չէր գրավել նրա ներքին կրակը: Նա նույն գրգռող, վրդովվող, անարդարությունների դեմ բողոքող Սանթուրյանն էր: Նա նույնչափ անողոք էր դեպի մարդկային սառնասրտությունը, եսամոլությունը, նույնչափ զգայուն դեպի խեղճը, աղքատը, սնանկը և հալածվածը: Նա ծախսում էր յուր վերջին կոպեկը, գրավ դնում ամեն ինչ, որ կարելի է գրավ դնել և նպաստում էր չքավոր ուսանողներին, միևնույն է ովքեր էլ լինեին և ինչ աչքով էլ նայեին նրան այդ մարդիկ: Մի անգամ Զարիֆյանը հաղորդեց, թե մի բժիշկ ուսանող չի կարողանում այդ տարվա ուսումնավարձը վճարել: Սանթուրյանը նոր էր տնից փող ստացել և այն օրը վճարել սենյակի ու ճաշի վարձը: Նա անմիջապես գրպանները դատարկեց սեղանի վրա: Գոյացավ տասնյոթ ռուբլի և մի քանի կոպեկ:
— Ահա իմ մասը, մնացյալն էլ ուրիշից առեք, — ասաց նա, մղելով փողերը Զարիֆյանի կողմը:
— Վաղը ինքներդ կտաք նրան, — ասաց Զարիֆյանը:
— ՈՄարդանյանչ, նա ինձանից չի վերցնիլ: Մի անգամ նա մի պսակի համար փող էր ժողովում, ես կամեցա իմ բաժինը տալ, նա չընդունեց: Չի կարելի, ասաց, ձեր փողերը խառնել ուսանողական փողերի Հետ: Տվեք իրան ձեր կողմից, ինձանից չի վերցնիլ, բայց չասեք, թե ես եմ տվել: Դա իմ մայրական փողերից է, հավատացեՄարդանյանք…
Եվ նա, յուր շրթունքները կրծոտելով, հազիվ կարողացավ զսպել արտասուքը:
Հիշում եմ այն օրը, երբ ուսանողները մի երեկույթով պետք է պատվեին Կովկասից եկած մի հայտնի մարդու: Մեծամասնությունը կամեցավ զանցառության տալ Սանթուրյանին: Ես և մի քանի ուրիշները բողոքեցինք և կարողացանք ստիպել նրանց՝ արդարացի լինել իրանց ընկերոջ վերաբերմամբ: Ուսանողները համաձայնեցին հրավիրել սանթուրյանին, չնայելով շատերի ընդդիմության: Իսկապես այդ ընդդիմության պատճառը Սանթուրյանի ազգանվան արատը չէր, այլ նրա մտավոր առավելությունը, որ կարող էր նրանց նսեմացնել կովկասցի հյուրի մոտ: Ուսանողները զգում էին Սանթուրյանի գերազանցությունը. ահա նրանց հալածանքի գլխավոր հոգեբանական պատճառը, որ ես պարզ հասկանում էի և զգում: Զարիֆյանը, որ միշտ մի առանձին ախորժակով էր պատմում ամեն մի չար լուր շտապել էր Սանթուրյանին հաղորդել այն բոլոր վիճաբանոլթյունները, որ տեղի էին ունեցել նրա առիթով: Ես այդ չգիտեի, եկա նրան հրավիրելու, և ի՞նչ դրության մեջ գտա: Զգայուն երիտաաարդը պառկած էր անկողնում՝ հագուստով: Նրա աչքերն այրվում էին, կուրծքը ուժգին բաբախում) դժվարությամբ էր շունչ քաշում. այնքան ազդել էր այս անգամ նրա վրա ընկերների խստությունը:
— ՀանգստացիՄարդանյանր, Մարգար, հանգստացիՄարդանյանր, — ասացի ես, իսկույն զգալով բանի էությունը, — հավատացիՄարդանյանր, չարժե այդքան զգայուն լինել դեպի ամեն բան:
— Դեպի ամեն բան, — գոչեց նա, գլուխը բարձրացնելով և մի կրակոտ հայացք ձգելով ինձ վրա, — դեպի մի այդպիսի ապտա՞կ: ԱյոՄարդանյան, չարժե, չարժե, որովհետև ես եմ մեղավորը, ես եմ առիթ տալիս ինձ հալածելու, ես, որ չեմ կարողանում հաշտվել ոչ ոքի հետ:
Եվ նա սկսեց խեղդված ձայնով հեկեկալ, գլուխը թաղելով բարձի մեջ: Ես չէի խղճում նրան, այլ ցավակցում էի: Խղճում են թույլերին, իսկ նա թույլ չէր, այլ զգայուն, պարզախոս ,անկեղծ: Եվ հենց այդ պարզախոսությունն ու անկեղծությունն էին նրա անբախտության հիմքը:
Վերջին ժամանակ նրա դժբախտ հոր մասին Թիֆլիսի մի լրագրում երևացել էր մի կոպիտ ֆելիետոն: Ուսանողները կարդում էին և ծիծաղում: Կարդաց նա ինքն էլ, և կրակը սկսեց մի նոր ուժով լափել նրա ներսը: Ես ամեն կերպ աշխատում էի թեթևացնել նրա վիշտը: Բայց երբեք չէի ձգտում նրա մեջ թուլացնել որդիական սերը: Դա կլիներ ապարդյուն ջանք, այնինչ ես, փոխանակ մխիթարելու, կավելացնեի նրա դառնությունները:
Ես ուրախ էի, որ նա հետզհետե ավելի ու ավելի հափշտակվում էր Ադելաիդայով: Դա, անկասկած, կարող էր ցրել նրա թախիծը կամ գոնե թեթևացնել. դա միակ դեղն էր նրա բարոյական տառապանքի դեմ:
Մի օր նա մտավ իմ սենյակը ուրախ տրամադրությամբ: Առաջին անգամն էի տեսնում նրա մելամաղձոտ դեմքի վրա կենսուրախության ժպիտ: Առանց քաշվելու, առանց առաջաբանի, նա բացարձակ հայտնեց, թե արդեն յուր սերը հայտնել է Ադելաիդային և հավանություն է գտել նրա կողմից: Ադելաիդան հիանալի աղջիկ է, սիրում է, կարող է հասկանալ նրան: Եվ մի ամբողջ քառորդ ժամ նա գովում էր գերմանուհուն և հրճվում փոխադարձ սիրով: Ես չկարողացա ինձ զսպել. ինչպես սիրո զգացումը դեռ չճաշակած մի մարգ, շտապեցի գործին ավելի խոր նայել և հարցրի.
— Բայց ի՞նչ վերջ կունենա այդ սերը:
— Ես կամուսնանամ նրա հետ, ահա թե ինչ վերջ կունենա, — պատասխանեց նա դրականորեն:
Խոստովանում եմ, այդ մասին ես չէի մտածել: Ինձ թվում էր թե դա մի ժամանակավոր հափշտակություն է, շուտ սկսվել է, շուտով էլ կանցնի: Լսելով Սանթուրյանի վճռական պատասխանը, ես ինքս իմ հարցից ամաչեցի. ի՞նչպես էի հանդգնել ենթադրելու անգամ, որ այդպիսի ազնիվ մարդը կարող է թեթևամիտ խաղ խաղալ մի երիտասարդ և անարատ աղջկա հետ: Բայց միևնույն ժամանակ ես հոգով ընդդեմ էի նրա ամուսնանալուն: Չգիտեմ ինչու, հավատացած էի, որ Ադելաիդան երբեք չի կարող Սանթուրյանի համար կյանքի արժանավոր ընկեր լինել: Ճշմարիտ է, նա սիրուն էր, կրթված, աշխատասեր, և ինչպես գերմանուհի, գուցե կարող էր լավ տանտիկին լինել: Բայց ինձ խորթ էր թվում նրա ծայրահեղ ուրախ բնավորությունը, որքան էլ այդ բնական լիներ նրա հասակում: Արդեն նա չափից դուրս շատ էր ծիծաղում, թռչկոտում ու երգում: Եվ դա մի ապագա ամուսնու համար ես թեթևամտության նշան էի համարում: Բայց եթե ճիշտ է, որ կոնտրաստները հակում ունին դեպի միմյանց, Սանթուրյանը պետք է սիրեր Ադելաիդային, որովհետև այդ կողմից նրանք երկուսն էլ կատարյալ կոնտրաստներ էին:
Միայն մի բան ինձ չթողեց այդ օրը անկեղծ լինել: Սանթուրյանը մտադիր էր ամուսնանալ ոչ իսկույն, այլ ուսումն ավարտելուց հետո: էհ, մտածում էի, ով գիտե, այս մի տարվա ընթացքում ինչեր կպատահեն, ինչո՞ւ այժմյանից իմ կասկածներով թունավորեմ բարեկամիս երջանկությունը:
Այժմ, ճաշի միջոցին, Սանթուրյանը Ադելաիդայի կողքին էր նստում: Լեհացին ինձ զանազան նշաններ էր անում, թե ամեն բան հասկանում է, և ներքուստ ծիծաղում էր Զարիֆյանի վրա: Ռուս ուսանողը անտարբեր էր. նա մտքով զբաղված էր յուր սրտի ընտրածով: Պառավ տանտիկինը, կարծես, հասկացել էր բանի էությունը և չէր երևում, որ հակառակ լինի աղջկա կամքին: Սանթուրյանին նա հավանում էր և միշտ գովում մեր մոտ նրա լրջմտությունը: Իսկ Զարիֆյա՞նը... Նա դեռևս զսպում էր իրան և շարունակում Սանթուրյանի հետ յուր բարեկամությունը, Այդ մարդը ուներ կամքի ուժ: Բայց ինձ թվում էր, որ նա այլևս չի նախանձում ցավում է միայն յուր նվիրած թանկագին հովանոցի մասին: Դա սխալ էր, և ես հետո հասկացա, որ սխալվում եմ:
Ինչ ասել կուզի, որ այժմ Սանթուրյանը ավելի զբաղված էր յուր սիրո առարկայով, քան մի ուրիշ բանով: Նա տանում էր օրիորդին թատրոն, նվագահանդեսներ, զբոսանքի, և ես զգում էի, որ սերը նրա ուսանողական նիհար գրպանին էժան չի նստում: Մոտ երկու ամիս անցավ այդպես: Ձմեռը վերջանում էր, համալսարանական քննությունների ժամանակը մոտենում: Մի օր նկատեցի, որ Սանթուրյանը սեղանի մոտ նստել է Ադելաիդայից հեռու և չի խոսում նրա հետ: Իսկ օրիորդը, գլուխը կրծքին թեքած տխուր նայում է սփռոցին, չի ուտում միայն ձևի համար է մեզ հետ նստել: Զարիֆյանը նստած էր նրա հանդեպ և յուր հայացքը չէր հեռացնում նրանից: Դժվար էր կարդալ այդ մարդու դեմքի վրա նրա հոգու շարժումները: Նա չգիտեր ոչ ամոթից կարմրել, որովհետև միշտ կարմիր էր, ոչ բարկությունից գունատվել և ոչ ուրախությունից ոգևորվել:
Հետևյալ և երկրորդ օրը Սանթուրյանը դարձյալ Ադելաիդայից հեռու էր նստել, դարձյալ օրիորդը տխուր էր և դարձյալ Զարիֆյանը դիտում էր նրան: Իսկ չորրորդ օրը Ադելաիդան ճաշի չեկավ: Իմ հետաքրքրությունը շարժվել էր. կամենում էի իմանալ այդ լուռ տեսարանների պատճառը: Զգում էի, որ անշուշտ մի անախորժ բան է պատահել:
Հենց այդ օրը երեկոյան Սանթուրյանը պղտորված մտավ իմ սենյակը:
— Էլի ի՞նչ է պատ՛ահել, — հարցրի ես:
— Դժբախտություն, օրիորդը ինձանից խուսափում է:
— Ինչո՞ւ:
— Հենց այդ «ինչուն» է ինձ հետաքրքրում: Դու պետք է ինձ օգնես պատասխանը գտնելու:
— Ե՞ս:
— ԱյոՄարդանյան: Դու պետք է նրանից բացատրություն պահանջես:
— Ինչո՞ւ ինքդ չես պահանջում:
— Նա ինձ ոչինչ չի ասում: Նա ինձ հետ չի ուզում խոսել:
— ԱհաՄարդանյան ինչ...
— ԱյոՄարդանյան, նա ինձ տեսնելիս՝ երեսը շուռ է տալիս:
— Էհ, շատ լավ, դու էլ քո երեսը շուռ տուր:
— Հետո՞:
— Հետո դու քեզ համար, նա յուր համար:
— Սանթուրյանը զարմացած նայեց աչքերիս:
— Դու կատա՞կ ես անում, — գոչեց նա:
— ԻսկիՄարդանյան էլ չէ: Ես չեմ հավանում քո սերը, եթե միայն պլատոնական չէ և այդպես էլ չպիտի մնա:
— Պատճա՞ռը:
— Ադելաիդան քո ընկերը չէ:
— Իհարկե, նա ինձանից շատ և շատ բարձր է: Այդ ես գիտեմ:
— ՈՄարդանյանչ: Նա քեզ արժանի չէ:
— ՄիՄարդանյան ծաղրիլ ինձ, Միրաբյան:
— Ես չեմ ծաղրում: Ինձ թվում է, որ Ադելաիդան քեզ չի սիրում. գոնե այն սիրով,որին արժանի է մի լուրջ մարդ:
— Կնշանակե ես լուրջ մարդ չեմ:
— Ընդհակառակը...
— Ինչևէ, — ընդհատեց իմ խոսքը Սանթուրյանը, — դու պետք է նրանից բացատրություն խնդրես իմ կողմից:
Ես ընկա մտատանջության մեջ: Դա մի նուրբ միջամտություն կլիներ իմ կողմից և ես հազիվ թե ընդունակ լինեի կատարել ինձ առաջարկած դերը:
— ՆերիՄարդանյանր, Սանթուրյան, — ասացի ես, — ես չեմ կարող անել :
— Ինչո՞ւ:
— Նախ՝ իմ սկզբունքներին դեմ է երկու սիրահարների մեջ մտնելը, երկրորդ` ես անձամբ անկեղծ ցանկանում եմ, որ դու հեռանաս այդ օրիորդից:
— Ուրեմն մերժո՞ւմ ես: Շատ լավ. կդիմեմ Զարիֆյանի միջնորդությանը:
— Զարիֆյանի՞, — հարցրի ես, չկարողանալով թաքցնել իմ զարմանքը:
— Այո՛, ճարս ինչ: Դու գիտես որ ուրիշ ընկեր չունիմ...
— Նամակ գրիր...
— Նամա՞կ: Կան այնպիսի բաներ, որ նամակով չի կարելի բացատրել: Ես գիտեմ, որ դու Զարիֆյանին չես սիրում, բայց նա վատ տղա չէ. գլխավորը՝ նա մոտ է Ադելաիգային:
Այս անգամ մի քիչ վրդովվեցի և ասացի.
— Բայց մի՞թե դու չես նկատում, որ նա ինքը անտարբեր չէ դեպի Ադելաիդան:
— Գուցե առաջ այդպես էր, իսկ այժմ նա սիրում է օրիորդին ինչպես եղբայր: Նա մինչև անգամ խրախուսում է իմ սերը: Նա տակտով մարդ է:
— Տակտով լինելուն խոսք չունիմ, բայց...
— Ի՞նչ բայց...
— Սանթուրյան միՄարդանյան նեղանար ինձանից, եթե ասեմ` «հեռու կաց այդ օրիորդից էլ, այդ Զարիֆյանից էլ...»:
Ավելի ոչինչ չասացի: Նա մի փոքր մտածեց և հետո վճռական շարժում գործեց ու շտապով դուրս եկավ իմ սենյակից՝ դժգոհ դեմքով...
Այստեղ Միրաբյանր ընդհատեց յուր պատմությունը և սկսեց կրակը վառարանի մեջ խառնել: Ապա մեզ համար դարձյալ մի-մի բաժակ թեյ ածեց և ասաց.
— Կարծեմ, պարոններ, դուք հոգնեցիք լսելուց: Կկամենաք շարունակությունը հետաձգեմ վաղվան:
Դեռ երեկոյան ութ ժամն էր: Մենք միաձայն խնդրեցինք նրան շարունակել և ավարտել: Նորից մի ծխախոտ վառելով, նա այս անգամ նստեց վառարանից հեռու:
Հետևյալ օրը, — շարունակեց Միրաբյանը, — Զարիֆյանը նստել էր առաջվա տեղը և կատարում էր նախկին դերը. այսինքն՝ ծառայում էր օրիորղին, հաճոյախոսություններ էր անում, միայն չափազանց զգույշ: Երբեմն նա գաղտուկ մտիկ էր անում Սանթուրյանի երեսին և ուսերը վեր քաշում, կարծես, ասելով. «չեմ հասկանում, ի՞նչ է պատահել այս աղջկան»:
Մի կիրակի օր Սանթուրյանը ճաշի չեկավ: Կասկածը տիրեց ինձ: Այդ մարդը այնքան զգայուն էր, որ, ոՄարդանյանվ գիտե, ինչ կարող էր անել րոպեի ազդեցությամբ. ոՄարդանյանչ ուրիշին, այլ ինքն իրան, որովհետև, նա ոչ ոքի թշնամի չէր կարող լինել և չէր էլ ուզում լինել, բացի ինքն իրան: Նրա բոլոր վրդովմունքը, ատելությունը, նրա սրտի ամբողջ թույնը, հոգու բուռն կրակը միայն և միայն իրան էին վնասում:
Մի քանի անգամ ես անցա նրա սենյակը, որ տեսնեմ՝ վերադարձել է արդյոք: Չկար: Օրը մթնեց, թեյի ժամանակն էլ անցավ: Դարձյալ չկար: Վերջապես, արդեն կեսգիշեր էր, երբ լսեցի նրա դռան ձայնը և շտապեցի նրա մոտ:
— Ահ, այդ դո՞ւ ես, մտիՄարդանյանր, — ասաց նա, — մի ձեռքում պահած վառ լուցկին, մյուսում՝ լամպի ապակին:
Նա սենյակը լուսավորեց, վերարկուն շպրտեց մի կողմ և հոգնած՝ շնչասպառ նստեց անկողնակալի վրա:
— Առավոտից մինչև այժմ պտտում էի փողոցներում, — ասաց նա վերջապես, պատասխանելով իմ հարցին:
— Ինչո՞ւ:
— Որովհետև ես անբախտ մարդ եմ: Այսօր առավոտ Զարիֆյանը ինձ հաղորգեց, որ խոսել է Ադելաիդայի հետ…
— Հետևա՞նք...
— Ադելաիդան ամաչում է ինձ սիրել, որովհետև ես անհաշտ մարդ եմ որովհետև ամենը ինձանից երես են դարձնում, որովհետև բոլորը ինձ արհամարհում են...
— Որտեղի՞ց գիտե նա այդ բանը:
— ԷՄարդանյանհ, այդ ինձ համար միևնույն է…
Ես ժպտացի:
— ՏեսաՄարդանյանր ուրեմն, — ասացի, — որ դա սեր չէ, այլ թեթևամտոսթյուն: Մի՞թե սիրող կինը ուրիշների աչքով կնայի յուր սրտի ընտրածին:
— ՈՄարդանյանչ, իհարկե, ոՄարդանյանչ: Բայց Ադելաիդան անփորձ երեխա է: Նա դեռ չի կարող յուր խելքով դատել: Ես այլևս սիրո մասին չեմ մտածում: Ոչ, ինձ այժմ տանջում է մի ուրիշ բան: Երևակայիր Զարիֆյանը ասում է, թե Աղելաիդան իմ մասին վատ գաղափար ունի:
— Օրինա՞կ:
— Լեզուս չի գալիս ասելու...
— Դարձյալ:
— Իբրև թե ես կեղտոտ նպատակ եմ ունեցել... Հասկանո՞ւմ ես...
— Ահա ինչ: Բայց փաստ ունի՞ այդպես կարծելու…
— Փա՛ստ: Աստծուն է հայտնի, որ ես իմ մաքուր սերն անգամ ամոթով եմ նրան հայտնել:
— Եվ դու այդ բոլորից հետո չե՞ս ուզում անձամբ օրիորդից բացատրություն պահանջել:
— Զարիֆյանը պնդում է, թե Ադելաիդան այդ մասին լսել անգամ չի ուզում:
Զարիֆյանը ասում է, թե օրիորդը վատ գաղափար ունի Սանթուրյանի մասին: Զարիֆյանը պնդում է, թե օրիորդը չի ուզում տեսնվել Սանթուրյանի հետ. բոլորը Զարիֆյանը... Ոչ, մտածում էի ես, այստեղ մի գաղտնիք կա:
— Սանթուրյան կրկնեցի ես, — մոռացիՄարդանյանր այդ աղջկան, ձեռք քաշիր այդ Զարիֆյանից:
— Այժմ ես կաշխատեմ կատարել այդ խորհուրդը: Մոռանալ Ադելաիդային, իհարկե չեմ կարող, բայց կհեռանամ նրանից: Չի կարելի ուժով սեր գրավել: Նա իրավունք ունի արհամարհելու, որովհետև բոլորը արհամարհում են: Ոչինչ թող արհամարհի, ես այլևս նրան չեմ ձանձրացնիլ…
Մի քանի օր անցած՝ պառավը եկավ իմ սենյակը և վշտացած հայտնեց, թե Սանթուրյանը տեղափոխվում է:
Ես շտապեցի նրա սենյակը: Նա շրթունքները կրծոտելով, անցուդարձ էր անում: Արդեն ժողովել և կապռտել էր իրեղենները և սպասում էր կառքի:
— Ո՞ւր ես գնում:
— Ես իՄարդանյանսկույն ուզում էի գալ քեզ մոտ: Տեղափոխվում եմ ուրիշ սենյակ:
— Միթե արդեն բանն այդ տե՞ղն է հասել:
Նա ասաց, թե չի կարող այդքան մոտիկ ապրել և այդքան հեռու լինել Ադելաիդայից. թե զգում է, որ յուր ներկայությունը ձանձրացնում է օրիորդին և թե, վերջապես, հպարտության զգացումը չի թույլ տալիս այժմ նույնիսկ որևէ բացատրություն խնդրել նրանից:
Անցավ մոտ մի շաբաթ: Ես Սանթուրյանին ոՄարդանյանչ մի տեղ չէի հանդիպում: Նա համալսարանումն էլ չէր երևում: Դժբախտաբար ես մոռացել էի հարցնել նրա նոր սենյակի տեղը: Վերջապես մի առավոտ հանդիպեցի նրան Տվերսկայա փողոցում: Նա շտապով մոտեցավ ինձ և ամուր սեղմեց իմ ձեռը: Ես կիսահեգնաբար հարցրի. արդյոք առողջանում է նրա սրտի վերքը: Նա դառնությամբ ժպտաց և խնդրեց որ կատակ չանեմ:
— Իմ վերքն ավելի խոր է, քան նույնիսկ ինքս էի կարծում:
Երկու օր առաջ նա տեսել էր Ադելաիդային Զարիֆյանի հետ ձիաքարշով անցնելիս: Առաջին անգամ նա զգացել էր, թե ինչ ասել է խանդ:
— Թեև, — ավելացրեց նա, — իրավունք չունիմ Զարիֆյանի վերաբերմամբ խանդոտ լինելու:
Ես չկարողացա զսպել իմ վրդովմունքը Զարիֆյանի դեմ: Պատմեցի Սանթուրյանին ամենը, ինչ որ դիտել էի նրա բացակայությանը: Ադելաիդայի նորից ուրախ և զվարթ դառնալը, Զարիֆյանի հաղթական ժպիտները, նրանց գաղտնի շշնջյունները, օրիորդի այցելությունները Զարիֆյանին, այս բոլորը մի շաբաթ էր արդեն՝ լուսաբանում էին ինձ համար նրանց հարաբերությունները:
Սանթուրյանը լսում էր թղթի պես գունատված: Նրա կուրծքը ուժգին բաբախում էր աչքերը կարծես ձգտում էին դուրս գալ իրանց խորշերից: Նա երկյուղալի էր այդ րոպեին: Ես զղջացի իմ տված անսպասելի հարվածի համար: Բայց արդեն ուշ էր: Գնացի նրա հետ յուր նոր սենյակը և այդ գիշերը անցկացրի այնտեղ: Երկար, երկար ժամանակ աշխատում էի նրան հանգստացնել:
Այո, իմ բարեկամը սիրում էր և տանջվում: Այժմ նրա ներքին կրակին ավելացել էր և խանդի զգացումը, մի բան, որ ամենից ավելի էր վտանգավոր նրա նման մի զգայուն երիտասարդի համար: Նա օրեցօր ավելի մռայլ էր դառնում, բայց և օրեցօր թանձրանում էր նրա սրտի հուրը, ուտելով և մաշելով նրան: Նա հետզհետե դառնում էր լռակյաց, հոռետես, բաց ոչ կասկածամիտ կամ վատախոս: Երբեք նրանից չէի լսում մի գանգատ Զարիֆյանի դեմ, նույնիսկ որևէ դժգոհություն: Նա միայն բողոքում էր յուր ճակատագրի դեմ և ամեն բանում իրան էր մեղավոր համարում: Նա չէր մեղադրում նաև Ադելաիդային:
— Նրա բարի կամքն է սիրել, ում հավանում է, — ասում էր նա, — և ես ոչինչ վատ բան չեմ տեսնում նրա արածի մեջ: Ես չեմ մեղադրում անգամ, որ նա իմ մասին վատ գաղափար ունի: Սխալվում են շատ անգամ հասուն մարդիկ, իսկ նա դեռ երեխա է, մի օր խելքի կգա և կհասկանա, որ սխալված է:
VI
Մեր քննությունները վերջացան: Ես ուղևորվեցի Կովկաս, նախապես խոսք վերցնելով Սանթուրյանից, որ ինքն էլ արձակուրդներին հեռանա Մոսկվայից: Ես հույս ունեի, որ տեղափոխությունը կարող է թեթևացնել նրա վիշտը: Եթե իմ ծնողներից շտապողական նամակ ստացած չլինեի, կսպասեի, նա էլ յուր քննությունները վերջացնի, որ միասին վերադառնանք հայրենիք:
Երեք շաբաթ իմ ծննդավայրում մնալուց հետո, եկա Թիֆլիս: Առաջին իմ ցանկությունն էր տեսնվել Սանթուրյանի հետ: Հենց իմ գալու օրը գտա նրա բնակարանը: Նա տանն էր: Դուրս վազելով, դիմավորեց ինձ պատշգամբի վրա:
Երբ բարեկամդ ամեն օր աչքիդ առաջ է չես նկատում նրա օր-օրի վրա արտաքուստ փոխվելը: Բայց բավական է, որ նա հեռանա մի քանի շաբաթով և դու, նորից տեսնելով, կգտնես նրան փոխված: Հայելին շնորհակալության արժանի մի պարագա է: Նա պահպանում է մեր իլյուզիան և աննկատելի կերպով օր-օրի վրա մեզ հաշտեցնում ծերության հետ:
Ընդալմենը մի ամիս էր ես չէի տեսել Սանթուրյանին, և որքան փոփոխություն այդ կարճ միջոցում, նրա այտերը ներս էին ընկել, ծնոտը երկարացել էր ճակատի ոսկորները ավելի էին ցցվել: Քսանչորս տարեկան երիտասարդի գանգուր մազերի մեջ ես նկատեցի ճերմակներ: Մի բան, որ արտաքինում անփոփոխ էր` դա նրա սևաթույր աչքերի կրակոտ փայլն էր: Նա ինձ ծանոթացրեց յուր ընտանիքի հետ: Մայրը մի նիհար կին էր, արտաքուստ նման յուր որդուն: Քույրը, հակառակ իմ սպասածին, շիկահեր էր, փոքր եղբայրը նույնպես:
Նրա հոր գործը անցել էր պալատ: Շատ էին աշխատել նրան երաշխավորությամբ հանել բանտից մինչև գործի երկրորդ քննությունը: Չէր հաջաղվել: Փաստաբանը հույս էր տալիս, որ պալատը ուիիշ կերպ կնայի դատին, քան դատարանը: Ընտանիքը ապրում էր այս հույսով:
Ազգականները մեծ մասամբ երես էին դարձրել նրանցից: Օրիորդը ամոթից և վշտից չէր ուզում հասարակության մեջ երևալ: Մայրն ամեն օր արտասուք էր թափում: Գիմնազիստը տարվա կիսին, չդիմանալով ընկերների ծաղրին, դադարել էր գիմնազիոն գնալուց և պետք է մի տարի կորցներ:
Այս բոլորը պատմեց ինձ Սանթուրյանը, երբ մենթ առանձնացանք նրա սենյակում:
— Չգիտեմ ոՄարդանյանր մեկին մխիթարել, ոՄարդանյանր մեկի համար մտածել, — ասում էր նա վշտացած:
Ես ամեն օր այցելում էի նրան: Միասին գնում էինք զբոսնելու քաղաքից դուրս:
Երբեք չեմ մոռանալ այդ զբոսանքները և իմ բարեկամի տաղանդավոր զրույցները: Ա՛խ, սիրում էի նրա հանդուգն դատողությունները, նրա ազատ և աներկյուղ գաղափարները, նրա պարադոքսները, մտքի անկանոն բայց հսկայական թռիչքները: Երբեմն մի անսպասելի դարձվածքով, անփույթ ձեվով արտասանված խոսքով որոշում էր այս կամ այն երևույթի ներքին իմաստը: Ոչինչ չէր խուսափում նրա սուր աչքերից, ոչինչ, որ միայն վերաբերում էր հասարակական կյանքին:
Նա քստմնում էր այն բոլորից, ինչ որ, նրա կարծիքով, չէր բխում մարդու իսկական զգացումներից: «ՊատժվիՄարդանյանր, բայց միՄարդանյան կեղծիլ», ահա նրա նշանաբանը, և այդ նշանաբանին հավատարիմ մնաց մինչև վերջը…
Մի անգամ ես նրան ուժով տարել էի, չեմ հիշում, ինչ ընկերության ընդհանուր ժողով: Այնտեղ կային հայեր, ռուսներ, վրացիներ, նույնիսկ մի քանի թուրքեր: Բոլորն էլ գրեթե բարձր կրթության տեր մարդիկ էին: Քննվում էր մեր երկրի տնտեսական վիճակին վերաբերյալ մի խնդիր: Սանթուրյանը ինձ հետ հեռվից դիտում էր ժողովը և ուշադրությամբ ականջ դնում խոսողներին: Նրա երեսից չէր հեռանում հեգնական ժպիտը:
— ՆայիՄարդանյանր, — ասաց նա, իմ ուսին խփելով, — այստեղ բոլորը կեղծում են, ՆայիՄարդանյանր այն պարոնին, որ այս րոպեին գյուղացիների շահերի անունով էր խոսում: Տես ինչպես է յուր բեղերը ծածուկ սրում և ինչպես է յուր թանկագին փողկապն ուղղում: Նա կեղծում է: Համոզված եղիՄարդանյանր, որ փողկապը նրա աչքում ավելի գին ունի, քան ժողովրդի շահերը: Նայիր այն մյուսին, հայ է, ազատամիտ է համարվում, բայց տես ինչպիսի քծնող դեմքով է նայում յուր մոտ նստած իշխանավորին... Պաշտոնի է սպասում... Վաղը նա կդառնա ժողովրդի թշնամին... ՆայիՄարդանյանր այն կարմիր այտերով պարոնին: Նա էլ է գրում իմ հոր դեմ... Բայց մի անգամ նրան հարցրին մի հասարակական գումարի մասին: Զաքարիայի պես պապանձվեց: Սրանք են մեր երկրի աղը: Ոչ, Միրաբյան, գլուխս պտտում է… գնանք այստեղից:
Եվ նա իմ թևից քաշելով, դուրս բերեց ինձ այդ ժողովից:
— Իսկ իմ հայրը, — ասաց նա փողոցում, — այդ կիսակիրթ մարդը գոնե ուրիշներին ազնվության դասեր չէր տալիս: Կարելի է ես այսքան չցավեի նրա մասին, եթե նրան դատապարտող հասարակության բարոյական հայելին մաքուր լիներ...
Եվ բոլոր նրա խոսակցությունների մեջ իբրև մի մռայլ գիծ անցնում էր հոր անունը:
Երբեմն նրան տանում էի հասարակական այգիներ և այնտեղ մենք հանդիպում էինք ծանոթ ուսանողների: Նա այժմ ինքն էր ամենից երես դարձնում, նա ոչ մի տեղ չէր ուզում երկար մնալ: Միշտ հուզված, միշտ մտազբաղ, նա րոպե անգամ հանգստություն չուներ ներքին կրակից: Առաջ ես կարծում էի, որ յուր հոր դժբախտությունն է նրան այդպես դարձրել: Բայց երբ մտերմացա նրա հետ, երբ ծանոթացա նրա անցյալին, իմացա, որ միշտ այդպես է եղել:
Նա ամեն օր հիշում էր Ադելաիդային: Նա ցանկանում էր մոռացության տալ յուր կարճատև երջանկությունը: Բայց իզուր: Ես չեմ պատմիլ ձեզ նրա կրած տառապանքները է: Դա ինձ, շատ հեռու կտաներ: Կհրավիրեմ ձեզ վերադառնալ Մոսկվա դեպի ուր ձգտում էր Սանթուրյանը:
Օգոստոսի վերջին նա Ռուսաստան ուղևորվեց, իսկ ես՝ իմ ծննդավայրը: Այս անգամ մորս տեսա անկողնի մեջ ծանր հիվանդ: Յոթ շաբաթ նա տատանվում էր մահի և կյանքի մեջ: Ես չէի կարող նրանից հեռանալ, թեև վաղուց պետք է լինեի համալսարանում: Վերջապես նա սկսեց առողջանալ, և արդեն հոկտեմբերի վերջն էր, երբ հասա Մոսկվա: Վճռել էի իմ ուսանողության այդ վերջին տարին էլ անցկացնել գերմանացի պառավի բնակարանում: Մտածելով, գուցե իմ սենյակը արդեն վարձված է կամ տանտիրուհին տեղափոխվել է ուրիշ տուն, ես մի օրով իջևանեցի հյուրանոցում և նույն օրը գնացի պառավին տեսնելու:
Հույս ունեի Ադելաիդային հանդիպել մոր մոտ: Թե ինչ հետևանք էին ունեցել նրա հարաբերությունները Զարիֆյանի հետ, չգիտեի: Միայն մտածում էի, որ Զարիֆյանը չպիտի լինի Մոսկվայում: Նա արդեն ավարտել էր ուսումը և պետք է վերադարձած լիներ հայրենիք:
Մտա ծանոթ տան բակը և դիմեցի ուղղակի դեպի պառավի բնակարանը: Դռնապանը նախկինն էր: Մոտեցավ ինձ և բարևելով, հարցրեց.
— Երևի գերմանուհուն եք ուզում տեսնել:
— Այո:
— Չկա գերմանուհին:
— Տեղափոխվե՞լ է:
— Այո:
— Ո՞ւր:
— Այնտեղ, ուր բնակարանի համար վարձ չեն տալիս, — պատասխանեց դռնապանը ռուս մուժիկին հատուկ սառը հեգնությամբ դեպի մահը:
Խե՛ղճ պառավ, նա մեռել էր: Առավոտյան հիվանդացել էր, երեկոյան հոգին ավանդել: Դժբախտությունը պատահել էր ամառվա կիսին: Ադելաիդան մոր մահից հետո վաճառել էր կահ-կարասին և տեղափոխվել ուրիշ տեղ: Մեր բնակարանը այժմ կարուձևի արհեստանոց էր դարձել…
Այլևս ոչինչ չհարցրի և դուրս եկա փողոց մի ծանր թախիծ սրտումս: Կարծես ինձ զրկեցին մի ընտանիքի օթևանից, այնքան ընտելացել էի այդ բնակարանին և իմ տանտիրուհիներին: Անբախտ պառավ, գոնե տեսա՞ր քո երկրորդ աղջկա բախտավորությունը, մտածում էի ես:
Հետևյալ օրը սենյակ վարձեցի մի ռուս ընտանիքի մոտ և իսկույն տեղափոխվեցի: Համալսարանում իմ աչքերը որոնում էին Սանթուրյանին, բայց անցավ մի ամբողջ շաբաթ, չէի տեսնում: Ոչ ոք չգիտեր նրա բնակարանը: Ասում էին, թե շատ քիչ է դասախոսություններին գալիս: Նրա ամենախիստ դատավորներից մեկը ծաղրաբար նկատեց.
— Ժամանակ չունի, զբաղված է բուլվարում թռչուններ որսալով…
— Այդ նրա զբաղմունքը չէ, — ասացի ես զայրացած:
Դատապարտողը թարս նայեց ինձ և երեսը շուռ տվեց: Ես զգացի, որ Սանթուրյանին պաշտպանելն այժմ աններելի է համարվում: «Թռչունների որսը» մի նոր բամբասանք էր, որ առաջ չկար: Մի ուրիշ անգամ նույն դատավորը հանդգնեց կոպտաբար նկատել.
— Զարմանալի չի լինի, եթե այժմ ձեր ոչ ոքի չհավանող, անհաշտ բարեկամը սրիկաներին թողնի և դառնա «թռչունների» հովանավոր և. փաստաբան…
Ես կորցրի իմ սառնասրտությունը և ապտակեցի սանձարձակ պարոնին: Դա առաջին և վերջին անգամն էր, որ ես ձեռք էի բարձրացնում մարդու վրա: Մեզ իսկույն շրջապատեցին ուսանողները և բաժանեցին: Նույն օրը սպասում էի, որ վիրավորված պարոնը ինձանից հաշիվ կպահանջե: Իմ հույսերը չարդարացան. նա ապտակս կուլտվեց:
VII
Վերջապես մի օր դն»ացի հասցեների գրասենյակը և իմա ցա Սանթուրյանի հասցեն: Նոյեմբերի սկիզբն էր: Երկինքն ամպամած էր, երկիրը սառած, ձյուն չէր գալիս, Բայց չոր և կտրող ցուրտ էր: Կառքերի անիվները խուլ դղրդյուն էին արձակում սառած սալահատակների վրա: Բարակ վերարկվիս մեջ փաթաթված, սարսռելով անցա Եկատերինյան բուլվարը, ծռվեցի դեպի աջ և մտա Մալայա Բասմաննայա փողոցը: Այնտեղ էր կենում իմ բարեկամը: Հիշում եմ, երբ մոտեցա երկհարկանի տան դռներին, սիրտս սկսեց բաբախել: Սիրում էի Սանթուրյանին և հենց այդ օրը ուսանողների ժողովը արտաքո կարգի նիստում վճռել էր ինձ հանդիմանություն անել` նրա պատճառով սանձարձակ ուսանողին ապտակելուս համար: Չար կասկածները պաշարեցին ինձ. արդյոք կենդաէի՞ է, առո՞ղջ է, արդյոք մի նոր դժբախտություն չի՞ պատահել, և այլն, և այլն...
Սեղմեցի էլեկտրական զանգակի կոհակը: Դուռը բաց արավ մի պատանի աղջիկ: Նա ինձ առաջնորդեց տան վերին հարկը: Պատշգամբի վրա կանգնած էր մի նիհար, ոսկրոտ պառավ և կեղտոտ գոգնոցով սրբում էր յուղոտ ձեռները: Սանթուրյանի տանտիրուհին էր:
— Տանն է, — պատասխանեց նա իմ հարցին, և տանելով ինձ մի բավական մութ նախասենյակ, ցույց տվեց իմ բարեկամի սենյակը:
Երբ առանց դոներին զարկելու մտա սենյակ, իմ աչքերը ոչինչ չնշմարեցին: Միայն զգացի, որ երկու նիհար թևեր առան ինձ իրանց գրկի մեջ:
— Վերջապես եկա՞ր, վերջապես եկա՞ր, — կրկնում էր Սանթուրյանը շտապով կապելով բաճկոնակի կոճակները:
Դա այն մոմենտներից մեկն է, որոնք ինձ վրա խոր տպավորություն են թողել և հավիտյան չպիտի ջնջվեն իմ հիշողությունից: Կաշի և ոսկոր` ահա ինչ է մնացել այլևս իմ բարեկամից: Նրա ճակատի կապույտ երակները ավելի որոշ էին գծավորվել, պարանոցի ոսկորները դուրս էին ընկեր: Ինձ թվաց, որ նա դժվարությամբ է շունչ քաշում, և մի չար կասկած հղացավ իմ մեջ:
Следующая страница |