Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ և վիպակներ

Դու Հիվա՞նդ ես, — գոչեցի ես ակամա:

Է՛հ, միշտ միևնույնն եմ: Նստիր, ինչո՞ւ ուշացար, եթե իմանայիր, ինչ անհամ բերությամբ էի քեզ սպասում: Օ՛օ, չգիտես ինչե՛ր են պատահել: Դու մարգարե ես, դու ճանաչում ես մարդկանց

Ես սկսեցի հարցուփորձ անել, ոչինչ որոշ պատասխան չստացա, թե ինչ է պատահել: Պառավի մահը գիտեի: Ադելաիդայի մասին սկսեցի հարցնել, նա ատամները կրճտելով, գլուխը դառնությամբ շարժեց: Իմ հետաքրքրությունը չափ չուներ: Նրա դեմքից, աչքերի առանձին արտահայտությունից պարզ երևում էր, պատահել է մի արտաքո կարգի բան:

Ինչո՞ւ դասախոսոլթյուններին չես գնում:

Դասախոսոլթյունները կյանքումն եմ լսում: Ինձ համալսարանում այժմ անբարոյական են համարում: Խոսելով չեմ կարող պատմել: Գնանք իսկույն, ես քեզ փաստը ցույց կտամ և դու կիմանաս, թե որն է իսկական անբարոյականությունը: Գնանք, դու պետք է իսկույն, հենց այս րոպեիս տեսնես նրան

Այս ասելով, նա շտապով հագավ վերարկուն: Ես լուռ հետևեցի նրան: Դուրս եկանք փողոց:

Ահա մոտիկ է, շուտով կհասնենք

Հազիվ անցանք հարյուր քայլ, նա կանգ առավ մի երեք հարկանի նեղ տան դռան առջև: Ներքին հարկը կիսով չափ գետնի մեջ էր: Նա մոտեցավ գետնից հազիվ մի կանգուն բարձր` մի փոքրիկ քաոակուսի լուսամուտի, երկու անգամ կամացուկ զարկեց ապակիին: Մի ձեռ ներսի կողմից սպիտակ վարագույրները բաժանեց միմյանցից: Ես նշմարեցի մի կնոջ դեմք, որ իսկույն չքացավ: Սանթուրյանը շտապով բաց արավ փողոցի դռները: Մենք մտանք, երկու աստիճան փողոցից ցած իջանք, անցանք մի նեղ կորիդոր և մոտեցանք մի մոխրագույն դռան: Սանթուրյանը բաց արավ դուռը և նայելով դեպի ներս, ասաց,

Հետս հյուր կա:

Խնդրեմ, — լսվեց ներսից մի կանացի ձայն, որը ինձ շատ տկար թվաց:

Մենք մտանք մի փոքրիկ սենյակ` համեստ կահավորված: Բայց ո՞վ էր այնտեղ բնակվում, ինչո՞ւ Սանթուրյանը ինձ չէր ասում: Այս բոլորը մի առանձին խորհրդավորություն էին տալիս մեր տարօրինակ այցին: Հետաքրքրությունից իմ սիրտը բաբախում էր: Սենյակի մեջտեղում կանգնած էր մի երիտասարդ կին, համեստ տնային հագուստով: Ինձ տեսնելով, նա ժպտաց, շփոթվեց կարմրեց և, ձեոը մեկնելով, արտասանեց ճնշված ձայնով.

Ա՛ա, այդ դո՞ւք եք, պարոն Միրաբյան:

Խորհրդավորության քողն ընկավ իմ աչքերից, և ես ճանաչեցի Ադելաիդային: Բայց ոՄարդանյանւր էր այն զվարթ, թռչկոտող, առողջ դեմքով, ծիծաղկոտ և մշտաշարժ օրիորդը: Իմ դեմ կանգնած էր մի գունատ, նիհար և ամաչկոտ կին գլուխը կրծքին թեքած: Նրա սիրուն կազմվածքը այլևս չուներ յուր առաջվա գեղեցկությունը, նրա ուսերը ինձ թվացին ցած իջած, կուրծքը նիհարած: Նրա գլխին ձգած էր մի մեծ դեղնագույն շալ: Ես նկատեցի, որ, ինձ տեսնելով, շտապեց շալով ծածկվել:

Ես ոչինչ չկարողացա խոսել, ապշած նայում էի Ադելաիդայի պարանոցին, որ գծավորվել էր կապույտ երակներով: Ինձ թվում էր, որ այնտեղ խեղդվում է նրա հեկեկանքը, և նա հազիվ կարողանում էր իրեն զսպել: Ես ակնարկեցի նրա մոր մահը և մի քանի մխիթարական խոսքեր ասացի:

Այո, մեռավ, ինձ թողեց մենակ, — ասաց նա և սկսեց հեկեկալ: — Խե՛ղճ մայր, խե՛ղճ մայր, — կրկնում էր նա արտասվախառն ձայնով, — նա միայն տասներկու ժամ հիվանդ մնաց: Առավոտը զարթնեց թե չէ, ասաց՝ գլուխս ցավում է: Պառկեց, ուշաթափ եղավ: Բժիշկ կանչեցինք, օգնել չկարողացավ... Ամբողջ օրը տանջվեց անխոս... միայն նայում էր երեսիսԵրեկոյան տասը ժամին հոգին ավանդեց... Օ՛օ, խեղճ մայր, բարի մայր, աշխատասեր մայր

Բայց այլևս չէի խղճում պառավին: Լավ էր, որ մեռավ և աղջկանը չտեսավ այդ խայտառակ դրության մեջ:

Առանց բացատրությունների, ես ամեն բան հասկացա: Իմ առջև կանգնած էր մի քաղաքակիրթ մարդու զոհ: Ես միայն չէի կարողանում ինքս ինձ հաշիվ տալ, թե ինչպես նա գրավեց այդ աղջկան մինչև այդ աստիճան

Դժվար էր երկար ժամանակ դիմանալ քստմնելի տեսարանին: Իմ սիրտը մորմոքվում էր, երբ նայում էի Ադելաիդային: Նա ամաչում էր, չէր վստահանում ուղղակի նայել իմ աչքերին: Ամաչում էր նաև Սանթուրյանըուրիշի արարքից: Բայց որպիսի գուրգուրանքով, երախտագիտությամբ և ակնածությամբ էին նայում Ադելաիդայի թախծալի աչքերը իմ բարեկամին:

Ես շտապում էի իմանալ այդ նողկալի դեպքի պատմությունը, այն, ինչ որ պատահել էր ինձանից հետո: Հարկավ, անկարելի էր այդ մասին խոսել Ադելաիդայի մոտ: Մենք միմյանց հարցուփորձ էինք անում կողմնակի բաների մասին, մինչդեռ երեքիս էլ ճնշում էր անախորժ միտքը, երեքս էլ զգում էինք մեր դրության կեղծիքը: Ես շտապեցի Ադելաիդային ազատել անախորժ դրությունից և հրաժեշտ տվի: Գիտեի, որ Սանթուրյանը պիտի հետևի ինձ:

Մենք դուրս եկանք փողոց, և ես սկսեցի մի փոքր ազատ շնչել: Իմ բարեկամը լուռ էր ամբողջ ժամանակ, մինչ անցնում էինք փողոցով: Ես միայն լսում էի նրա կրծքում խեղդվող հառաչանքների խուլ արտահայտությունը: Երբ հասանք նրա սենյակը, նա թուլացած, ընկճված նստեց բազկաթոռի վրա արտասանելով.

Դու տեսար նրան, այժմ պատրաստ եմ լսել քո հան՛ գիմ անութ յունը:

Ո՞ւմ պիտի հանդիմանեմ:

Ինձ:

Ինչո՞ւ:

Որ ես չլսեցի քեզ, որ չուզեցի ճանաչել այդ մարդուն,որ կուրացա և նրա բարեկամական դիմակի տակ չտեսա տգեղ կերպարանքը: Ադելաիդա՞ն: Նա ոչինչ մեղք չունի: Մեղավորը ես եմ: Ես, որ թույլ գտնվեցի, չկարողացա հաղթել իմ մեջ հիմար հպարտության զգացումը և ուժով, այո, նույնիսկ ուժով մի օր մտնել Ադելաիդայի սենյակը, խնդրել, աղաչել, որ ինչ ուներ, ինքն անձամբ ասեր իմ երեսին:

Եվ նա սկսեց հետզհետե ավելի ու ավելի գրգռվել: Նա պատմեց բոլորը, և այստեղ երևան եկավ, թե կիրքը երբեմն ինչ սոսկալի միջոցների է ընդունակ դիմելու: Զարիֆյանը յուր միջամտության ժամանակ բոլորը աղավաղել էր` Ադելաիդայի ասածները Սանթուրյանի և Սանթույանի ասածները Ադելաիդայի մոտ:

Այդ դեռ վերջերը: Իսկ առաջ, երբ Ադելաիդան հաշտ է եղել Սանթուրյանի հետ, Զարիֆյանը ամեն կերպ աշխատել է գցել յուր հայրենակցի վարկը նրա աչքում: Նա գործել է այնքան զգույշ, այնքան խորամանկ, որ օրիորդը ինքն էլ չի զգացել, թե ինչպես յուր սրտում հետզհետե նոր ծագած սիրուն փոխարինում է ատելության զգացումը: Նա Սանթուրյանին Ադելաիդայի մոտ ներկայացրել է մի սրիկա և ավազակ հոր զավակ, որ ամենից արհամարհված է, ամենից հալածված: Նա օրիորդի մոտ կարդացել է յուր հայրենակցի մասին լրագրերում, նույնիսկ հայ լրագրերում տպված բոլոր հոդվածները: Սանթուրյանը հոգեպես հիվանդ է, դժբախտ է, չի կարող սիրել, ահա ինչ է ասել Զարիֆյանը: Եվ ասել է այն ձևով, որ օրիորդը համոզված էեղել, թե ասում է ընկերական սիրուց, բարեկամական կարեկցությունից դրդված: Այսպիսով, նա օր օրի վրա, կաթիլ-կաթիլ կասկածանքի թույնը թափել է Ադելաիդայի փափուկ սրտի մեջ:

Գիտեմ, — շարունակեց Սանթուրյանը, — դու կարող ես ասել, թե ինչու Ադելաիդան գեթ մի անգամ ինձ հետ չխոսեց այս մասին: Բայց այդ կարելի էր պահանջել մի հասուն և փորձված կնոջից, իսկ Ադելաիդան, իբրև երեխա, ամաչել է մի ակնարկ անգամ անել ինձ...

Այնուհետև, երբ Ադելաիդան սկսել է երես դարձնել, երբ Սանթուրյանը խնդրել է Զարիֆյանին միջնորդ լինել. «առերես» բարեկամի համար բացվել է նորանոր մեքենայությունների ասպարեզ: Նա բոլորը կեղծել է, բոլորը աղավաղել, երկու կողմերին ևս հակառակը պատմելով: Երբեք Ադելաիդան չի ասել թե «արհամարհում է Սանթուրյանին», երբեք չի ասեւ, թե «լսել անգամ չի ուզում Սանթուրյանին անձամբ բացատրություն տալու մասին», երբեք մանավանդ չի ասել, թե Սանթուրյանը յուր վերաբերմամբ «ստոր նպատակ է ունեցել»: Ընդհակառակը, Զարիֆյանը ինքն է ասել օրիորդին, թե իբր «Սանթուրյանը ծաղրել է յուր մոտ Ադելաիդային…»:

Եվ այս բոլոր մեքենայություններին դիմել է մեզ միմյանցից բաժանելու համար, — շարունակեց Սանթուրյանը: — Նա ինքը երդվել է Ադելաիդայի մոտ, թե սիրում է նրան, տանջվում է նրա համար: Գիտեմ, դու կասես, «դարձյալ մեղքը քո Ադելաիդայինն է, ինչո՞ւ այդքան թույլ է գտնվել և խաբվել է այդպես շուտ ու հեշտ»: Ճիշտ է, բնական է այդ մեղադրանքը: Բայց, բարեկամս, միՄարդանյան մոռանալ մի բան. Ադելաիդայի սերը դեպի ինձ այնքան ամուր չի եղել, որ ուժ տար նրան դիմանալու մի այդպիսի ճարպիկ մարդու խարդավանքներին: Կարո՞ղ է մի նոր տնկած և հազիվհազ արմատ ձգած ծառ դիմանալ թեկուզ մի թույլ փոթորիկի...

Որքան ևս Սանթուրյանը արդարացներ Ադելաիդային, այնուամենայնիվ օրիորդը իմ աչքում գեթ մի աստիճանի մեղավոր էր յուր անբախտության համար: Բայց այլևս ուշ էր այդ մասին վիճելը և ավելորդ: Ես միայն հարցրի.

Այժմ ի՞նչ ես մտադիր անել:

Իհարկե վրեժ առնել Զարիֆյանից: Միանգամայն համոզված էի, որ Սանթուրյանը ընդունակ է մի արատավորված օրիորդի համար ազնիվ և ասպետական վրիժառու լինել, անգամ եթե այդ օրիորդը Ադելաիդան չլիներ: Նույնիսկ ես ինքս պատրաստ էի Ադելաիդայի պատիվը պաշտպանել, ուր մնաց նա, որ սիրում էր այդ օրիորդին:

Բայց ի՞նչ պիտի լինի քո վրեժը, — հարցրի ես հետաքրքրված:

Բարոյական վրեժ:

Չեմ հասկանում:

Շատ պարզ է. ես կամուսնանամ Ադելաիդայի հետ: Վաղուց եմ վճռել, միայն քեզ էի սպասում:

Ես զարմացած նայեցի նրա երեսին: Խոստովանում եմ, ամեն տեսակ վրիժառություն ինձ համար հասկանալի էր, բացի այդ մեկից

Դու զարմանո՞ւմ ես, Միրաբյան, — սկսեց բացատրել Սանթուրյանը, — բայց դա միակ վրիժառությունն է, որին պետք է դիմե ազնիվ մարդը: ԼսիՄարդանյանր, Զարիֆյանրը թողել է Ադելաիդային այդ դրության մեջ և հեռացել: Նա մտադիր չէ ամուսնանալ յուր զոհի հետ: Դժբախտաբար, մի շարք ուսանողների շրջանում այդ տեսակ զոհեր սովորական են դարձել: Ստիպել Զարիֆյանին, որ յուր մեղքը քավե, ամուսնանա, — անկարելի է: Եթե նա համաձայնվի էլ, Ադելաիդան երբեք չի կամենալ: Նա այժմ զզվանքով է հիշում Զարիֆյանին: Այս մեկ: Ի՞նչ պիտի անե, ուրեմն Ադելաիդան: Մնա այդ դրության մե՞ջ: Նա մի անպաշտպան երեխա է: Նա շուտով կնկնի վատ ճանապարհ. աշխարհը լի է փորձություններով, կնկնի և կգլորվի անբարոյականության անդունդը: Համաձա՞յն ես, որ նա այդպես կորչի: ՈՄարդանյանչ, դու ազնիվ մարդ ես, չես կարող համաձայնվել: Այս երկու: Բայց կա և երրորդ պաաճաո: Դա ամենից զորավորն է. ես սիրում եմ Ադելաիդային, սիրում եմ այժմ էլ, այդ դրության մեջ էլ, և ավելի, քան առաջ: Ահա այն պատճառները, որ ինձ դրդեցին իմ վճիռը կայացնել:

Բայց քո ուսո՞ւմը, քո ծնողնե՞րը, քո՞ւյրը, եղթա՞յրը, հասարակությո՞ւնը

Մտածել եմ այդ մասին էլ: Ուսումս ավարտում եմ այս տարի: Ծնողներս և քույրերս դեմ չեն լինիլ, որովհետև ամուսնանում եմ մի խաբված, բայց բարոյական կնոջ հետ: Գալով հասարակությանը, ոՄարդանյանչ ոքի պարտավոր չեմ հաշիվ տալու, իմ քայլը միայն ինձ է վերաբերում:

Ես այլևս ոչինչ չասացի, այնքան վճռական էր նրա պատասխանը: Հրաժեշտ տալիս, նա ինձ խնդրեց, որ յուր պատմածները առայժմ ոչ ոքի չհաղորդեմ

VIII

Մի շաբաթ անցած Սանթուրյանր եկավ ինձ մոտ և խնդրեց նրա խաչեղբայրը լինել:

Այժմ ամեն ինչ պատրաստ է: Ադելաիդան տատանվում էր: Նա ինձ սիրում է: Բայց իմ զոհաբերությունը շատ մեծ էր համարում և չէր ուզում իմ կինը դառնալ: Ես նրան համոզեցի, վաղն ևեթ պետք է ամուսնանամ:

Բայց այդքան շու՞տ:

Դու գիտես, որ հետաձգելը անհարմար է... Բայց ես այս անգամ չկամեցա ոչ մի կասկած թաքցնել իմ բարեկամից և բոլորը հայտնեցի: Անշուշտ նրա վճիռը կրում էր բարձրազնվության, և վեհանձնության դրոշմ, անշուշտ նրա արածը մի հերոսական քայլ էր: Բայց ո՞րտեղ կարող էր հասցնել նրան այդ քայլը: Լինել ամուրի և ամուսնացած` դրանք երկու միմյանցից շատ տարբեր դրություններ են: Այն, ինչ որ թեթև կարող է անցնել ամուրիի համար, մեծ անախորժություններ կարող է պատճառել մի ընտանիքի հորը: Նա չի կարող դիմանալ հասարարական կարծիքի ծանրությանը: Իսկ եթե դիմանա էլ. մի՞թե նույնը կարող է երաշխավորել և Ադելաիդայի համար, որին պիտի տանի մի օտար և անծանոթ շրջան:

Սրանք էին իմ ընդդիմության պատճաոներր: Սակայն Սանթուրյանը ինձանից ավելի րուրջ էր մտածել այդ բոլորի մասին: Նա հերքեց իմ բոլոր առարկությունները: Վճիռը անխախտելի էր: Ես չկամեցա նրա հետ երկար վիճել: Այն չար կասկածը, որ ծագել էր եմ սրտում նրա առոոջոլթյան մասին, այժմ ավելի ամրացել էր: Այդ օրը նա այնքան թույլ էր և դյուրագրգիռ, որ ես ավելի նրա կյանքի, քան ամուսնության մասին էի մտածոսմ:

Պսակը կայացավ հայոց եկեղեցական օրենքներով. Ադելաիդան բողոքական էր: Ինչպես ազնիվ որդի, Սանթուրյանը յուր մորը այդ մասին հաղորդել էր դեռ երկու շաբաթ աոաջ, ուղարկելով նամակի հետ Ադելաիդայի լուսանկարը: Հարսանիքից երկու օր առաջ նա ստացել էր պատասխան: Մայրը ընդդիմադրություն չէր ցույց տալիս, բայց աղաչում էր զգույշ լինել ընտրության մեջ: Երևի, որդին առայժմ ճշմարտությունը թաքցրել էր նրանից... Եվ լավ էր արել:

Գիտեմ, այժմ ինձ ատողների և արհամարհողների թիվը պետք է ավելանա, — ասում էր նա պսակի երկրորդ օրը, — բայց ես արդար եմ իմ խղճի աոջև, և դա ինձ բավական է: Ոչ մի հալածանք չի կարող ինձ ստիպել զղջալ իմ արածի մասին: Ա՛խ, Միրաբյան, հավատացիՄարդանյանր, ես քեզ սիրում եմ ոչ միայն նրա համար, որ դու իմ միակ բտրեկամն ես: Ոչ, դա դեռ քիչ է, ես քո մեջ տեսնում եմ մտքի անկախություն, դու ուրիշի խելքով չես ապրում, օրենք դարձած նախապաշարմունքները քեզ շատ չեն կաշկանդում... Բայց և այնպես էլր կաշկանդում են: Գիտեմ, ուսանողները քեզ էլ սկսել են խորթ աչքով նայել իմ պատճառով: Բայց անկեղծ պատասխանիՄարդանյանր, զգո՞ւմ ես, որ վատ բան ես արել ինձ նման մի անհաշտ մարդու հետ ընկերանալով:

ԵրբեՄարդանյանք, — գոչեցի ես զգացված, — ընդհակառակը, ես շատ գոհ եմ իմ արածից:

ՏոՄարդանյանւր ինձ ձեռքդ, — ասաց նա ոգևորված, — մենք հավիտյան կմնանք բարեկամներ:

Եվ մնացինք:

IX

Ադելաիգան ծնեց մի արու զավակ: Այդ ժամանակները թեՄարդանյան ես և թՄարդանյանե Սանթուրյանը այնքան զբաղված էինք վերջին քննություններով, որ հազիվ շաբաթը մի անգամ տեսնվում էինք: Բայց իմ աչքից չէր խուսափում այն տխուր հանգամանքը, որ նա օրեցօր թառամում էր և դալկանում: Նա չէր հազում, և դա միակ բանն էր, որ հույս էր տալիս ինձ, թե հիվանդությունը թոքախտ չէ: Եվ որքան նա մարմնապես թուլանում էր, այնքան հոգեկան կրակը սաստկանում էր, այնքան աչքերի փայլը զորեղանում: Թվում էր ինձ, որ հենց այդ կրակն է նրան արագ-արագ լափում, և եթե մի ցավ ունի, հենց դա է:

Ես ամեն օր լսում էի այն բոլորը, ինչ որ ուսանողների շրջանում խոսվում էր Սանթուրյանի համարձակ քայլի մասին: Ամենքը դատապարտում էին այդ քայլը, ամենքը համարում էին նրան անբարոյական: Իսկ ես, որ միակ մարդն էի իսկական իրողությանը տեղյակ, չգիտեի, ոՄարդանյանր մեկին ապացուցանեմ իմ բարեկամի վարմունքի ազնվությունը: Ոչ ոք չէր ուզում հավատալ, թե Ադելաիդան այն թշվառ էակներից չէ, ինչ որ կարծում էին:

Դրոշմը ճակատին էր, երբ ամուսնացավ. միթե կարելի՞ է հերքել արևի լույսը, — ասում էին շատերը:

Ինձ վրդովեցնում էր մանավանդ մի հանգամանք, ոչ ոքի հայտնի չէր, թե ով է այդ դրոշմի հեղինակը: Ես մի վերին աստիճանի անախորժ դրության մեջ էի: Մի կողմից ուզում էի ամենի առջև պատռել Զարիֆյանի դիմակը, մյուս կողմից՝ անհարմար էի համարում: Ճշմարիտ է, Սանթուրյանը ինքը, հարկավոր եղած ժամանակ, կպարզեր իրողությունը, այնքաՄարդանյանն նա համարձակ էր յուր արածների վերաբերմամբ, բայց համոզված էի, որ դա կարող էր Ադելաիդային մի առանձին վիշա պատճառել:

Կային մարդիկ, որ ասում էին՝ «Սանթուրյանը սեփական մեղքն է քավում»: Դա համեմատաբար մի նպաստավոր կարծիք էր: Եվ ես միայն դրա դեմ էի լռում, հասկացնել տալով ուսանողներին, թե իբր հենց այդ է զուտ ճշմարտությունը:

Մի անգամ համալսարանի դահլիճներից մեկում կովկասցի ուսանողները հավաքված խորհրդակցում էին մի ինչ-որ «կովկասյան քեֆի» մասին: Ես չէի հետաքրքրվում, բայց լսում էի նրանց խոսածները: Սկսեցին անունները գրել: Մեկը ծաղրաբար հիշեց Սանթուրյանի անունը: Դա նորանոր բամբասանքների և սրախոսությունների առիթ տվեց մի խումբ ուսանողների: Արդեն ես սկսել էի արհամարհել նրանց կարծիքները, և դա ավելի էր կատաղեցնում նրանց, թեև իմ ապտակը դեռ չէին մոռացել:

ՏեսեՄարդանյանք, — ասաց մի սրախոս, — մենք միայն մի դիպլոմով կվերադանանք հայրենիք, իսկ նա երկուսը կտանի:

Ինչո՞ւ ոչ երեքը, — նկատեց մի ուրիշը:

Երրորդը կեղծ է, — պատասխանեց սրախոսը:

Դարձյալ արյունը խփեց գլխիս, դարձյալ կամենում էի պատժել այդ չարախոսներից մեկին: Բայց այդ րոպեին մեկը հանկարծ բռնեց իմ թևից և հետ քաշեց ինձ: Նայեցի և տեսնեմ ինքը Սանթուրյանն է: Նա հեռվից հասկացել էր բանի էությունը: Ուսանողները նրան տեսնելով, հետ քաշվեցին, որ ցրվեն:

ԱպասեցեՄարդանյանք պարոններ, — գոչեց նա:

Բոլորը կանգ առան իրանց տեղերում:

Պարոններ, — խոսեց իմ բարեկամը վրդովված ձայնով, — գիտեմ, վեճը ինձ էր վերաբերում և իմ ընկերը ուզում էր ինձ պաշտպանել: Դուք շատ արի եք իմ վերաբերմամբ: Խնդիրը ձեր քեֆին մասնակցելու մասին չէ: Իհարկե, ոչ դուք կհրավիրեք, ոչ ես կկամենամ իմ ներկայությամբ ապականել ձեր վերջին ուսանողական ժողովը: Բայց լսեցեՄարդանյանք միայն մի խոսք: Դուք դատապարտում եք իմ վերջին քայլը, դուք համարում եք նրան անբարոյական: Իսկ ես... ես համարում եմ ավելի, քան բարոյական: Դուք ասում եք, թե ես ամուսնացել եմ մի թշվառ էակի հետ: Եթե խնդիրը միայն ինձ վերաբերեր, իհարկե, կլռեի, ինչպես միշտ լռել եմ ձեր բոլոր, ներեցեՄարդանյանք, զրպարտությունների դեմ... Բայց այժմ... դուր անխնա արատավորում եք մի անուն, որ ինձ համար թանկ է, քան ես և իմ անունը: Դուք անարդար եք վարվում: Ես չեմ վիճիլ ձեզ հետ այդ մասին: Բայց ընդունենք մի րոպե որ, ձեր ասածը ճիշտ է. որ ես, իրավ, մի թշվառ էակի հետ եմ կապել իմ կյանքը: Նախ՝ դա ինձ և միայն ինձ է վերաբերում, երկրորդ` եթե քաջ եք, եթե գոնե մի կաթիլ անկեղծություն ունիք, եթե ձեր հոգին բոլորովին ստրկացած չէ, բարեհաճեցեք պատասխանել այս հարցին, «ո՞րն է լավը, կնոջը ցեխի մեջ գլորե՞լը, թե՞ ցեխից հանելը…»: Ես սպասում եմ պատասխանի...

Նա կանգնած էր դահլիճի մեջտեղում և նայում էր յուր շուրջը: Նա ինքը հուզմունքից դողում էր, բայց ճիգ էր անում զսպել իրան և հաջող: Նրա նիհար, գունատ, հիվանդոտ դեմքը խորին տրտմության հետ արտահայտում էր նաև. հոգու անսահման անվեհություն: նա գեղեցիկ էր, գրավիչ և ազդու այդ րոպեին: Բոլոր ուսանողները այդ վայրկյանին ինձ թվում էին ոչնչություն: Ես հիացած նայում էի նրան, մտքումս ծափահարելով նրա ամեն մի բառը: Պատրաստ էի պաշտպանել նրան մինչև իմ արյան վերջին կաթիլը և սպասում էի, թե ով կհանդգնի ձեռք բարձրացնել կամ մի կոպիտ խոսք ասել նրան:

Բայց ամենքը լուռ էին և ապշած նայում էին նրան: Դերերը փոխվել էին: Նա, որ միշտ մեղադրվում էր և միշտ դատապարտվում, այժմ կարծես դարձել էր դատավոր և յուր անողոք հարցը դրած, սպասում էր պատասխանի: Իսկ պատասխան չէր լսվում: Ուսանողները նայում էին միմյանց երեսին: Սրախոս պարոնը աշխատում էր ժպտալ, բայց շփոթված էր: Ինձ համար այդ հասկանալի էր, նրա խիղճը մաքուր չէր, որովհետև նա մեկին արդեն «գլորել էր ցեխի մեջ»:

Չե՞ք պատասխանում, — արտասանեց Սանթուրյանը, ձայնը բարձրացնելով, — լռո՞ւմ եք... Հասկանում եմ. որովհետև ձեզանից շատերի համար գուցե անհնարին է պատասխանել... Օ՛օ, ոչ ոքի չեմ ուզում դատապարտել, թեև դատապարտելու փաստեր ունիմ... Բայց, պարոններ, բավական է: Դուք հալածում եք ինձ, ես տանում եմ ձեր բոլոր վիրավորանքները: Բայց հավատացեՄարդանյանք, դա ինձ համար այնքան վրշտալի չէ որքան ձեր սխալ հասկացողությունը պատվի և պատվասիրության մասին: Ուրիշ ոչինչ ասելիք չունիմ... Դա իմ վերջին հրաժեշտն է... Միրաբյան, կամենո՞ւմ ես ինձ հետ գալ

Այս ասելով, նա քայլերը ուղղեց դեպի դուրս: Ուսանողները ճանապարհ տվին նրան:

Հիվանդ է, — շշնջաց մեկը:

Չարժե խոսել նրա հետ, — ասաց մյուսը:

ՏեսեՄարդանյանք, նոր է խելքի եկել և ուզում է հաշիվ պահանջել մեզանից, — ասաց երրորդը:

Ես ոչ ոքի վրա ուշադրություն չդարձրի: Ինձ թվում էր, որ Սանթուրյանը յուր վրեժն առավ և վերջացրեց: Ես հաստատ քայլերով հետևեցի նրան, և այն օրից կտրեցի իմ կապը ուսանողների հետ

X

Մոտեցել էր գարունը: Մոսկվա գետի սառույցը վաղուց արդեն կոտրվել էր: Արեգակի ջերմությունը զգալի էր դարձել: Զատկական տոներից հետո սկսվեցին մեր քննությունները և վերջացան մայիսի կեսին:

Մի սիրուն, պայծառ, թեև բավական ցուրտ արեգակնային օր էր, երբ վերջին հրաժեշտս տալով համալսարանին, իրավաբանի դիպլոմը ձեռքիս, վերադառնում էի իմ սենյակը ուրախ, երջանիկ, լի ապագայի քաղցր հույսերով: Մտադիր էի շտապով ճաշել և անմիջապես գնալ Սանթուրյանի մոտ իմ ուրախությանը նրան էլ մասնակից անելու: Նրա քննությունները դեռ չէին վերջացել: Հյուրասիրելու առաջին հերթն իմն էր: Մտածում էի իրիկնադեմին նրան ու Ադելաիդային հրավիրել մի հյուրանոց ընթրիքի: Ես զուրկ էի ուրիշ բարեկամներից:

Սակայն այդ հանդիսավոր օրվա իմ ուրախությանը վիճակված չէր երկար շարունակվելու: Երբ երգելով, ուրախ-ուրախ մտա իմ սենյակը, սեղանիս վրա գտա մի տոմսակ հետևյալ բովանդակությավբ. «Շտապեցեք գալ մեզ մոտ, Մարգարը ցանկանում է ձեզ հետ տեսնվել»: Այդ օրերը պետք է, վերջապես, Թիֆլիսի պալատում քննվեր Սանթուրյանի հոր գործը, որ այնքան ձգձգվել էր: Կարծեցի, իմ բարեկամը այդ մասին տխուր հեռագիր է ստացել, երևի կամենում է յուր վիշտը հայտնել ինձ: Բայց նամակը Ադելաիդան էր գրում, և այս հանգամանքը ինձ շփոթեցրեց... Մի շաբաթ էր, ես նրանց չէի տեսել: Չգիտեմ ինչպես ճաշեցի և կառք նստելով, շտապեցի իմ բարեկամի մոտ: Նրա այժմյան բնակարանը բաղկացած էր երկու փոքրիկ սենյակներից: Մեկը ծառայում էր իբրև ընդունարան, սեղանատուն, պարապելու սենյակ, մյուսը ննջարան էր: Ադելաիդան ինձ դիմավորեց դռների մոտ և շվարած հազորդեց, թե յուր ամուսինը հիվանդ է: Ես կարծես ավելի վատ լուրի էի սպասում, սառնությունս չկորցրի մտա ննջարան, ուր պառկած էր նա: Ես մոտեցա նրա անկողնին: Նա սաստիկ տաքության մեջ էր, ճակատն այրվում էր, կուրծքը շնչառությունից ուժգին բարձրանում էր և ցածանում:

Ոչինչ, — ասաց նա շշնջալով, ինձ հանգստացնելու համար, — մի քիչ տկար եմ, կանցնի...

Ես նստեցի նրա գլխի մոտ, Ադելաիդան շշնջալով պատմեց իրողությունը: Չորս օր առաջ Սանթուրյանը մինչև ուշ երեկո պարապում է և հետո, թեթև գլխացավ զգալով, պառկում է անկողին: Այդ օրը երեխան հիվանդ է լինում, չի քնում, ծիծ չի ուտում, շարունակ լալիս է: Սանթուրյանը ստիպված է լինում մինչև լույս նրան ման ածել սենյակից սենյակ, յուր կրծքի վրա սեղմած: Նա չի թողնում որ մայրը անհանգստանա: Ոտաբոբիկ, կուրծքը մերկ, նա ժամերով անցուդարձ է անում բաց և սառը հատակի վրա: Առավոտյան կանուխ նա հոգնած, անքուն, Ադելաիդայից թաքցնելով յուր դողոցը վազում է բժշկի հետևից, — և նույն բժիշկը, երբ երեկոյան գալիս է կրկին անգամ երեխային տեսնելու գտնում է իմ բարեկամին անկողնում պառկած:

Այն կրակը, որ տարիների ընթացքում մխալով ուտում էր նրա հոգին, քայքայել էր նրա ամբողջ կազմվածքը: Նրա համար դժվար էր դիմանալ մի ամենաթեթև հիվանդության անգամ: Ահա ինչու էի ես վախենում: Երբ բժիշկը եկավ նրան նորից զննելու, ես թաքուն խնդրեցի հայտնել ինձ, իբրև հիվանդի բարեկամին, ճշմարտությունը:

Եթե հիվանդի կազմվածքը ամուր լիներ, — ասաց բժիշկը: — կրելի էր երաշխավորել որ կառողջանա: Բայց նրա թոքերը վաղուց են վնասված

Ահա հենց այդ բանն էր ինձ վախեցնում: Ես մի կերպ զսպեցի իմ արտասուքս և շրթունքներս կրծոտելով անցա ննջարան նստեցի հիվանդի մոտ:

Այդ գիշեր մինչև լույս նա անցկացրեց շատ անհանգիստ: Ադելաիդան ստիպված էր ամբողջ ժամանակ զբաղվել երեխայի հետ: Ոչ ծծմայր ուներ, ոչ աղախին:

Հիվանդը ցնորքների մեջ էր, խոսում էր անկապ և թլվատ լեզվով: Ես ստեպ-ստեպ փոխում էի նրա ճակատի սառը կոմպրեսը և ժամը մի անգամ դեղի գդալը մոտեցնում բերանին:

Հետևյալ առավոտ նա մի քանի ժամով ուշքի եկավ և սկսեց ինձ հետ զրուցել: Նա խոսում էր յուր հոր գործի, մոր, եղբոր, քրոջ, Ադելաիդայի և նրա երեխայի մասին: Որքան սեր և գուրգուրանք էին զգացվում նրա խոսքերի մեջ: Իսկ Ադելաիդան յուր երախտագիտությամբ և անկեղծությամբ լի հայացքը չէր հեռացնում նրա երեսից: Իմ բարեկամը հիվանդացել էր երեխայի պատճառով և այդ կրկնապատկում էր գերմանուհու սերը և վիշտը:

Իսկ հիվանդը հավատացած էր, որ շուտով շուտով տաքությունը բոլորովին կանցնի, երեկոյան կամ վաղը ինքը ոտքի կկանգնի: Նա սկսեց խոսել ուսանողների, համալսարանի, պրոֆեսորների և վերջին քննությունների մասին: Նա շտապում էր շուտով ավարտել քննությունները և վերադառնալ հայրենիք Ադելաիդայի հետ:

Ես համոզված եմ, — ասաց նա Ադելաիդային, — որ մայրս և քույրս քեզ պիտի շատ սիրեն

Երբ Ադելաիդան անցավ մյուս սենյակ երեխային ծիծ տալու, նա խոսեց վերջին տեսարանի մասին համալսարանում: Նա չէր մեղադրում յուր հակառակորդներին, միայն ասում էր, թե սահմանափակ խելքի և զարգացման տեր են, մտքի անկախություն և համոզմունքների քաջություն չունեն, ուրիշներից լսածները և կարդացածներն են թութակի պես կրկնում: Ներս մտավ դարձյալ Ադելաիդան: Հիվանդը խոսքը փոխեց և սկսեց յուր կնոջ հետ կատակներ անել, ծիծաղել: Պահանջեց երեխային, նայեց երեսին և յուր բարակ, դեղնած մատնեքի ծայրով քնքշաբար շոյեց նրա թավշամորթ այտերը: Ադելաիդան այդ ժամանակ աշխատում էր ինձ չնայել

Ճայից հետո եկավ բժիշկը, նայեց և գլուխը երկմտությամբ շարժեց, մի խորհրդավոր հայացք ձգելով ինձ վրա: Այս անգամ նա ասաց.

Այս գիշեր, ամեն ինչ կպարզվի...

Ուշ երեկո էր: Ես նստած էի իմ բարեկամի գլխի կողմում, իսկ Ադելաիդան նրա ոտքի մոտ, որպեսզի կարողանա շարունակ նայել նրա աչքերին:

Դառն և թշվառ ժամեր, հավիտյան պիտի կենդանի մնաք իմ հիշողության մեջ... Ես նստել էի մահամերձ մորս անկողնու մոտ, զգացել էի մահի մոտավորությունն իմ սրտին թանկ մի անձի: Բայց այլ էր այս անգամ: Ինձ տիրել էր բոլորովին մի անսովոր վիշտ: Օտար երկրում, օտար շրջանում, հեռու ծնողներից վտանգավոր դրության մեջ պառկած էր մի ազնիվ, բարի վեհանձն և տաղանդավոր երիտասարդ: Ով գիտե, ինչ հույսեր և ձգտումներ կային նրա կրծքի տակ: Այն մարդը, որ բոլոր յուր ընկերներից արժանավորն էր, հալածված էր, ատված և արհամարհված: Ինչո՞ւ: Որովհետև բնությունը նրա խելքին տվել էր ուրիշ ուղղություն և սրտին մեջ մտցրել էր տարբեր զգացումներ:

Ես էի, որ հասկանում էի նրան: Բայց հասկանո՞ւմ էի արդյոք բոլորը, ինչ որ կար նրա մեջ. Ընդունա՞կ էի արդյոք գնահատելու նրա բոլոր արժանավորությունները: — Հազիվ թե. որովհետև նրան ամբողջովին հասկանալու համար պետք էր նրա չափ խելոք լինեի, չեմ ասում նրա սրտի չափ լայն սիրտ ունենայի, որ, իհարկե, չունեի: Հասկանո՞ւմ էր գոնե Ադելաիդան նրան: — Չէի կարծում: Ահա ինչու ինձ թվում էր, որ նա դարձյալ իրան մենակ է համարում: Մի անբացատրելի խորհրդավոր ժպիտ էի նշմարում նրա դեմքի վրա, երբ մյուս սենյակից լսվում էր երեխայի լացի ձայնը,.. Գուցե նա, այդ փոքրիկը միայն ապագայում, ինչպես հարկն էր, հասկանար և գնահատեր Սանթուրյանին, նրա անսահման վեհանձնությունը: Բայց ե՞րբ

Այնինչ մահը քայլ առ քայլ մոտենում էր, որպեսզի յուր սև ճանկերի մեջ առնե իմ բարեկամին: Նրա մռայլ շուքն արդեն տարածվել էր հիվանդի մահճակալի վրա:

Ադելաիդան և ես նայում էինք միմյանց և ճիգն անում զսպել մեր արտասուքը: Հիվանդը պառկած էր երեսը դեպի պատը, նրա գանգուր և սև մազերը, սպիտակ բարձի վրա սփռված, լամպի աղոտ լուսի ներքո մի չարագուշակ երևույթ էին ներկայացնում:

Նա նոր էր դադարել խոսելուց: Նա շարունակ զառանցում էր յուր հոր դատի մասին: Նա կրկնում էր, թե յուր հայրը անմեղ է: Հավատում էր աստծու արդարադատությանր և ասում. «Նա կօգնի իմ հորր, չի թողնիլ նրան անպաշտպան»:

ԱյոՄարդանյան, պարոններ, այդ մարդը միշտ հավատում էր աստծո գոյությանը: Եվ այդ այն ժամանակ, երբ մեր ընկերների շրջանում ուրիշ հայացքներ էին տիրում:

Այժմ նա լուռ էր: Անցան մի քանի ծանր, երկարատև ժամեր: Հանկարծ վերմակը շարժվեց, Սանթուրյանը դժվարությամբ երեսը դարձրեց դեպի ինձ, փնտրելով իմ ձեռը: Նա յուր թույլ և տակավին ջերմ ձեռով սեղմեց իմ աջը և արտասանեց.

ՉէՄարդանյան, վատ եմկուրծքս այրվում է

Ես կարծեցի նա ջուր է ուզում: Բաժակը մոտեցրի բերանին: Նա հետ մղեց: Նա նայեց դեպի սենյակի անկյունը, այնտեղ, ուր վառարանն էր:

Կրակ չկա՞, թող վառեն, — ասաց նա, — ցուրտ է: Ադելաիդան իսկույն կատարեց նրա ուզածը և հինգ րոպե չանցած՝ կրակը սկսեց չթչթալով այրվել վառարանի մեջ:

Հեռագիր չկա՞, — հարցրեց հանկարծ հիվանդը, — պիտի լինի

Նա յուր հոր գործի մասին հեռագրի էր սպասում

Անպատճառ կլինի, — ավելացրեց նա, — ուրախ հեռագիր

Նա ձեռով նշան արավ, որ օգնենք նրան բարձրանալու: Մենք նրան նստեցրինք անկողնի մեջ, մեջքին դարսելով բարձեր: Նա չէր կարողանում գլուխը ուղիղ պահել, բայց անպատճառ ուղում էր նստած մնար

Վառարանի մեջ կրակը այժմ այրվում էր, թանձր բոցեր արձակելով: Նա յուր հայացքը դարձրեց դեպի այն կողմը և մի քանի վայրկյան նայում էր:

Ա՛խ, որքա՛ն խորհրդավոր էր այդ պահին նրա դեմքը:

Կրա՛կը, կրա՛կը, — արտասանեց նա թույլ ձայնով, — այրում է իմ ներսը, վերջանում է

Հետո նա գլուխը թեքեց կրծքին, կրկին բարձրացրեց և նայելով ուղիղ իմ աչքերին ասաց.

Չէ, մոտենամ էտուր ինձ ձեռդ

Ես ձեռս տվեցի նրան: Դարձյալ նայեց աչքերիս և ասաց.

ԽոստացիՄարդանյանր, որ Ադելաիդային կուղարկես յուր քրոջ մոտ, Օդեսա

Ես խոստացա արտասուքս խեղդելով կոկորդումս: Այդ միջոցին Ադելաիդան մյուս սենյակումն էր: Խեղճ կին. նա չգիտեր ինչ անի: Անհուն վշտից խելքը կորցրած՝ նա շտապում էր մի սենյակից մյուս սենյակ, մերթ երեխայի, մերթ հիվանդի մոտ: Նրան վրդովեցնում էր երեխայի լացը

Next page