Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ և վիպակներ

Դռների մոտ Սինոփյանը ձեռը դնելով նրա ուսի վրա, ասաց ժպտալով.

Բարևեցեք ձեր ամուսնուն իմ կողմից և ասացեք, որ երեխան կպատկանի իրան...

Այսինքն:

Դատը տանուլ տալով միայն:

Եվ այնուհե՞տև:

Ո՛չ ոք չի անհանգստացնի ձեզ:

X

Դատարան :

Գործը քննվում է դռնփակ: Այսպես կամեցան երկու կողմերն էl: Ներկա են միայն մի քանի երիտասարդ փաստաբաններ, որոնք եկել են Սինոփյանին լսելու:

Մեղադրողների բաժնում նստած է Զինան: Յուր փաստաբանի խորհրդով նա հագել է սգավորի սև հագուստ և ձեռքում բռնած է մի սպիտակ թաշկինակ. Պահում է նա իրան ոչ այնքան տխուր, որքան գոռոզ, գլուխը բարձր, քիթը ցցած օդի մեջ ինչպես կռվի պատրաստ թխսկան հավ:

Նա ձևանում է, թե իբր ուշադրություն չի դարձնում jուր նախկին տերերի վրա, բայց չի կարողանում և հաճախ նայում է այն կողմ: Եվ նայում է թե չէ, իսկույն երեսը շուռ է տալիս, ուսերը վեր քաշելով, գեղեցիկ դեմքը ծռմռելով և աթոռի վրա պտույտ-պտույտ անելով, այնպես, որ, կարծես, պրուժինների վրա է նստած: Նա ուզում է, որ բոլոր այդ ձևերն արտահայտեն՝ «թքել եմ»:

Նրա մոտ կանգնած է փաստաբան Լազմանյանը: Մոտ քառասունույոթութ տարեկան մի բարձրահասակ, սևահեր, թուխ կաշիով, լայն ուսերով, երկարավուն, ներս ընկած երեսով տղամարդ է, այտերը սափրած, ծնոտի վրա փոքրիկ իսպանյոլ:

Նրա ծուռումուռ կազմվածքը, թիերի չափ ոտքերը, ոսկրոտ խոշոր ձեռքերը բիրտ լեռնականի տպավորություն են գործում, իսկ քայլելիս հիշեցնոսմ է այն բիբլիական կենդանուն, որ կոչվում է անապատի նավ: Սովորաբար ընդունված է կարծել, թե քսությունը և մեծ խորամանկությունը փոքրիկ մարմինների մեջ են թաքնվում: Յուր արտաքինով Լազմանովը հակառակն էր ցույց տալիս: Չլինելով ոչ խելոք, ոչ տաղանդավոր, նա խորամանկ էր և դրա արտահայտությունը նշմարելի էր թանձր ունքերի տակից նայող փոքրիկ, սաթի պես սև աչքերի մեջ, որոնց սևությունը մի տեսակ կապտություն էր տալիս նրանց շրջանակներին:

Ուսանողության առաջին տարուց սկսած այդ մարդը տասն անգամ փոխել էր յուր հավատամքը: Այժմ նա իրեն համարում էր սոցիալ-դեմոկրատ, բայց բոլոր նրան ճանաչողները գիտեին, որ դա նոր ժամանակին հարմարեցված մի դիմակ է և որ նա հոգով անփոփոխ է:

Իր ծննդավայրից նա բերել էր քաղաք միայն մի բանկոպտություն, որ և պահպանում էր անխախտ, չնայելով յուր համալսարանական կրթությունը և եվրոպական ճամփորդությանը: Ուներ թե չուներ ուրիշ սրբություններ, բայց մեկը հայտնի էրոսկին: Եվ այդ մեկի համար հաճախ նա վաճառքի էր դուրս բերում յուր հանգուցյալ մոր հիշատակն անգամ, տեղի անտեղի երդվելով նրանով, երբ հարկավոր էր մեկից մի բան կորզել: Այն մոր, որ յուր կոշտ բանվորական ձեռքերի անդուլ աշխատանքով էր նրան սնել, մեծացրել և բարձր ուսումի արժանացրել:

Հագած էր Լազմանյանը ֆրակ, օձիքը յուղոտ, փեշերը ճխլտված: Մի լայն ոսկե շղթա նրա ներս ընկած փորը կիսում էր անցնելով ժիլետի մի գրպանից մյուսը: Նրա շապկի կուրծքն ու օձիքը կեղտոտ էին, իսկ սև փողկապը փայլում էր սափրիչի սրոցի պես:

Այդ անփութությունը հագուստի վերաբերմամբ գիտակցական էր: Դրանով էր նա միամիտներին շնչում հավատ դեպի իր «դեմոկրատիզմը», լինելով ներքուստ հոգով ու մտքով բուրժուա, բառիս վատագույն իմաստով:

Մերթ ընդ մերթ մոտենում էր Զինային և, ձեռքերը պանթալոնի գրպանները դնելով, ինչ-որ խորհուրդներ էր տալիս: Երբեմն նրա խոշոր սապատավոր քիթը բարձրանում էր օդի մեջ, կարծես, կամենալով կանխավ ճաշակել ոսկու հոտը:

Այո, այո, իհարկե, — ասում էր Զինան ամեն անգամ լսելի ձայնով, թեև շատ բան փաստաբանի ասածներից չէր հասկանում:

Եվ ամեն անգամ նա ծուռ, թշնամական հայացքներ էր ձգում Լիդիայի ու Գուրգենի վրա, կարծես, կամենալով պարծենալ, «Տեսե՛ք, ես էլ փաստաբան եմ վարձել»:

Տալով չուր խորհուրդները, Լազմանյանը հեռանում էր մի քանի քայլ և հպարտ դիրք ընդունում: Երբեմն նա բարևում էր այս ու այն ծանոթ փաստաբանին և նրա երկարավուն դեմքի վրա խաղում էր ինքնագոհության ժպիտը: Բանն այն է, որ քիչ անգամ չէր պաշտպանել նա համանման գործեր, բայց այսօր առաջին անգամ էր դուրս գալիս հարուստ և հայտնի հակառակորդների դեմ: Նա հպարտանում էր մանավանդ, որ պիտի ճակատ ճակատի կանգներ այնպիսի մի առաջնակարգ փաստաբանի հետ, որպիսին հռչակված էր Սինոփյանը: Արդեն մի ամբողջ ամիս էր, նա դրանով պարծենում էր ամենուրեք, միշտ կրկնելով.

Դա մի հետաքրքրական մենամարտություն է լինելու:

Գուրգենը և Լիդիան աշխատում են հետևել Սինոփյանի խորհրդինչվախենալ, չհուզվել, չտխրել: Բայց չի հաջողվում: Արդեն շատ տագնապալի են զգում իրենց վիճակը հենց միայն այն պատճառով, որ գտնվում են դատարանում իբրև մեղադրյալներ:

Լիդիան գունատ է և շարունակ ներվային մատներով խաղում է լոռնետի ոսկե նուրբ շղթայի հետ: Մի ամսվա անքուն գիշերները, անհանգիստ ցերեկները խոր հետքեր են դրել նրա վրա: Նիհարել է, ընկճվել է, կարծես տասը տարով ծերացել: Նրա գեղեցիկ աչքերի տակ երևում են կապույտ խորշեր: Նրա նուրբ շրթունքները գունատ են, արյունաքամ և դողում են, երբ շշնջյունով խոսում է Գուրգենի հետ:

Ահ, ամեն ինչ խորթ է նրա համար և ամեն ինչ և ամեն ոք երկյուղ են ներշնչում նրանև մեղադրյալների նստարանը, և այդ բարձր փայտյա վանդակապատը, և այդ հաստավիզ ու հաստափոր պրիստավն յուր սպիտակ շղթաչով, և դատավորների երկայն սեղանը կանաչ մահուդով ծածկված, և մանավանդ եռանկյունի զերցալն յուր երկգլխանի արծիվով: Ումի՞ն է հարկավոր այդ բոլորը, ինչո՞ւ: Չէ՞ որ նա սիրում է յուր Սերժին, պաշտում, փայփայում այնպես, որ ոչ մի հարազատ մայր երբեք չի սիրել յուր հարազատ զավակին: Ուրիշ այլևս ինչ է հարկավոր երեխային, եթե ոչ սեր, միմիայն սեր:

Մերթ ընդ մերթ նա գլոլխը բարձրացնում է և մռայլ հայացքը ձգում կայսեր ահագին պատկերի վրա, որ կախված է դատավորների սեղանի գլխին: Թվում էր, որ նա մտքում գութ է հայցում նրանից:

Երբեմն նա չի կարողանում իրեն զսպել և նայում է դեպի հակառակորդների կողմը: Նա զղջում է, որ սև հագուստ է հագել, տեսնելով Զինային սև հագուստում: Նախկին սպասոսհին, որ մի ժամանակ նրա ոտների տակ սողում էր ու փեշերը համբուրում, այժմ նրա աչքում ամեհի գազան էր, որ եկել էր նրա սիրտը հոշոտելու: Եվ ինչո՛ւ, ի՛նչ մեղքերի համար: Որ նա սիրե՞լ է այդ կնոջ ամոթալի բերքը և ազատել նրան կորստից: Չէ՞ որ այդ կինը յուր արգանդում իսկ նրան սպանելու հանցավոր մտադրությունն է ունեցել: Ի՛նչ անարդարություն: Խլել նրանից և տալ այդ կնո՛ջը: Ոչ, ոչ, անկարելի է: Դատավորները պետք է հասկանան և զգան, որ նա չէ մայր, որ ծնում է, այլ նա, որ սիրում է ու փայփայում:

Եվ որքա՛ն գարշելի է այդ բարձրահասակ փաստաբանը յուր այլանդակ կերպարանքով և գիշակեր թռչնի աչքերով: Եվ որքա՛ն հանդուգն է նայում նա: Ինչե՛ր պիտի ասե նա, արդյոք ի՞նչ գաղտնիքներ պիտի բաց անե Գուրգենի կյանքից և նորից քրքրե Լիդիայի վերքը:

Իսկ այդ փաստաբաններն իրենց անճոռնի ռեդինգոտներով ու ֆրակներով: Բոլորն էլ երիտասարդներ են և ըստ երևույթին կնամոլներ: Նրանք հաճախ նայում են Լիդիային և աշխատում նրա ուշադրությունը գրավել, զանազան դիրքեր և ձևեր ընդունելով: Առանձնապես լպիրշ է այդ սափրած երեսով, բեղերով երիտասարդը, որի լերկ գլուխը յուր սուր գագաթով ու ցից ականջներով հիշեցնում է խոզի ճուտ, զատիկյան սեղանի համար պատրաստած: Իսկ այն մյուսը յուր ուռած դեմքով, այն երկրորդը յուր երկայն մազերով, նեղ ճակատով: Ահ, բոլորը ատելի են, բոլորը հակակրելի: Եվ ինչո՞ւ են հավաքվել: Ի՞նչ են սպասում: — Մի պիկանտ պատմություն. որ լսեն և գնան երեկոյան պատմեն կլուբներում: Դո՛ւրս, անհամեստներ, դո՛ւրս, ի՛նչ իրավունքով եք հետաքրքրվում ուրիշների ընտանեկան գաղտնիքներով:

Ա՛հ, ոչ, նրանք չեն գնալ: Նստած են ինչպես թատերական հանդիսականներ և անհամբեր սպասում են վարագույրի բարձրանալուն: Լավ, շատ լավ, թող բարձրանա, թող տեսարանները գան ու անցնեն միմյանց հետևից և անխնա հարվածեն Լիդիայի քայքայված ներվերը: Թող ինչ ուզում են ասեն քննադատները, ինչ ուզում են վճռեն դատավորները: Բոլորը կտանի Լիդիան, բոլորը և՛ ծաղր, և՛ արհամարհանք, և՛ կարեկցոկթյուն դեպի դավաճանվածը, որ վիրավորանքներից մեծագույնն է, և՛ զզվանք դեպի դավաճանողը:

Միայն մի բան չի կարող տանելՍերժից զրկվելը:

Գուրգեն, Գուրգեն, — շշնջաց նա, ամուր սեղմելով ամուսնու ձեռը, մի՛ թույլ տա, որ իմ սիրտը գջլեն և ձգեն այդ կնոջ ոտքերի տակ:

Հանգիստ կաց, սիրելիս, զսպիր քեզ, նայում են, մի՛ ցույց տա հուզմունքդ:

Ո՞ւր է փաստաբանը, ինչո՞ւ չի գալիս:

Նա դրսումն է, իսկույն կգա, նա գիտե յուր ժամանակը: Ահա նա:

Ներս մտավ Սինոփյանը ֆրակով՝ պորտֆելը կռնատակին և արագ քայլերով մոտեցավ Գուրգենին ու Լիդիային: Երիտասարդ փաստաբանները հարգանքով բարևեցին նրան: Նա անհոգ, զվարթ, ժպտալով, մի քանի խոսքերով խրախուսեց յուր կլիենտներին: Նրա զվարթությունը Լիդիային ներշնչեց ուժ ու հավատ: Նա կազդուրվեց հոգեպես:

Երբեք «րոպեական մոլորությունը» Գուրգենին չէր ճնշել այնքան, որքան այսօր: Նա իրեն զգում էր մեղավոր ոչ միայն Լիդիայի, Զինայի և Սերժի, այլև ամենքի, ամենքի առջև: Նրան թվում էր, թե գործել է ոչ մասնավոր, այլ հասարակական մի ոճիր, որի համար արժանի է հրապարակային անողոք պատժի:

Նա չէր վախենում յուր ամոթալի վարմունքի մերկացումից: Թող ինչ ուղում է բացվի այսօր: Նա պատրաստ է ընդհանուր ծաղրի և արհամարհանքի տակ տառապել ու կեղեքվելփույթ չէ, դա նրա արժանի հատուցումն է: Միայն մի բան չի կարող տանելԼիդիայի գարշանքն այն բոլորից հետո, ինչ-որ պիտի ասվի այսօրվա դատի միջոցին:

Ահ, սիրում է նա Լիդիային այսօր ավելի, քան երբևէ, ավելի, քան այն երջանիկ օրը, երբ առաջին անգամ իրավունք ստացավ նրան համբուրելու: Այլևս կիրքը չէ այդ սիրո ղեկավարը, այլ ուրիշ, ավելի զորավոր մի զգացումհանցանքի գիտակցությունը և Լիդիայի հոգեկան դրությունը սեփական ոչնչության դեմ: Սիրում է հիվանդոտ սիրով և, միևնույն ժամանակ, զգում, որ միայն մի կապ կա յուր և Լիդիայի մեջՍերժը: Մի կապ, սակայն, որ այսօր ավելի ամուր է, քան Լիդիայի նախկին սերը: Եթե քակտի այդ պողպատյա օղակը, կխորտակվի և նրանց կյանքը: Այն ժամանակ Լիդիան այլևս նրանը չէ, և ինքը կորած է:

Նրան թվում էր, որ այս րոպեին, մյուս րոպեին Լիդիան ոտքի պիտի կանգնե և գոռա. «Այս մարդը պղծել է իմ անկողինը, նա ատելի է, գարշելի: Նա իմ անձնվիրությունը հրապարակ է դուրս բերել և ենթարկում է ձեր ծաղրին, ձեր արհամարհանքին: Ես զզվում եմ նրանից, բաժանեցեք մեզ, ես չեմ կարող նրա հետ դատվել միևնույն գործով»: Թվում էր և համոզված էր, որ Լիդիան կարող է այդ անել, եթե Սերժից զրկվի:

Ահա այս պատճառով էր նրա համար թանկ Սերժը: Հայրական զգացումը երկրորդ տեղ էր բռնում նրա սրտում:

Դատավորները գալիս են, — հնչեց պրիստավի ձայնը:

Ամենքը ոտքի կանգնեցին:

Լիդիան ցնցվեց և միայն Գուրգենի օգնությամբ կարողացավ ոտքի ելնել:

XI

Ասացին բոլորը, ինչ որ օրենքը պահանջում էր ասել և շատ բաներ, որ բոլորովին կարիք չկար ասելու:

Տվեցին հարցեր՝ «ուրիշի երեխան սեփականացնողների» բարոյական պատկերը լուսաբանելու համար, և հարցեր, որ ամենևին կապ չունեին դատի հետ:

Օրենքի բանալիով բաց արին փակ դռները, խուժեցին նրանց ներքին աշխարհը, քրքրեցին, տակն ու վրա արին, ինչպես հաղթված թշնամու ապրանք:

Դուրս բերեցին նրանց սրտերից զգացումներ, որ եղել էին, և զգացումներ, որ երբեք չէին եղել և որ կարծվում էր, թե պետք է լինեին: Կորզեցին գաղտնիքներ, որ նվիրական էին նրանց համար և խոստովանություններ, որ աստծուն էին միայն նվիրված:

Ամենից անողոքը դատախազն էր, ամենից չարը հակառակորդի փաստաբանը: Բայց երկուսն էլ հավասար էին Լիդիայի և Գուրգենի աչքում իրենց չարությամբ:

Հարցերը տեղում էին աջ ու ձախից նետերի պես և խոցոտում մերթ մեկի, մերթ մյուսի ամոթի զգացումը:

Նախագահը երբեմն նկատողություն էր անում դատախազին և Լազմանովին: Բայց այդ էլ չէր օգնում: Կարծես նրանք խոսքը մի էին արել գանակոծել Գուրգենի վարկը անասելի սառնությամբ, ինչպես դահիճներ:

Այսպես էր մտածում Լիդիան և զարմանում ու զայրանում, թե ինչո՛ւ մարդ էակը այդքան դաժան է մարդ էակի վերաբերմամբ:

Մի քանի անգամ նա կամեցավ բողոքել դատախազի և հակառակորդ փաստաբանի անհամեստ հարցերի դեմ: Նախագահի զանգակը ընդհատեց նրա խոսքը: Հայտնվեց, որ հարցերն ամենևին անհամեստ չեն և ոչ էլ ավելորդ: Թող համբերի, կգա յուր հերթը, նա էլ կխոսե: Օրենքը ոչ ոքի բարեկամը չէ և ոչ թշնամին: Ճշմարտություն, ճշմարտություն և ճշմարտությունահա արդարադատության նպատակը,..

Առաջին մասը քննության նվիրված էր Գուրգենի և Զինայի հարաբերություններին:

Դա անհրաժեշտ է գործի համար, — ասաց դատախազը:

Շատ անհրաժեշտ է, — կրկնեց Լազմանովը:

Մինչև այն պահ, երբ «նրան զրկել են կուսությունից», ունեցե՞լ է, արդյոք, սիրական:

Ոչ:

Դուք, իհարկե, մի անմեղ աղջիկ էիք, կյանքի աղտեղություններին անծանոթ:

Այո:

Հավատո՞ւմ էիք ձեր տիրոջ ազնվությանը:

Այո:

Գիտեի՞ք, որ կինը սիրում է նրան:

Այո:

Դուք, իհարկե, դիմադրել եք երկար ժամանակ:

Այո:

Դուք զզվել եք նրա առաջարկությունից:

Այո:

Հիշեցրել եք նրա պարտականությունը դեպի յուր օրինական կինը:

Այո:

Նա ձեզ մեծ-մեծ խոստումներ է արել:

Այո, այո, շատ փող է խոստացել, — օգտվեց Զինան իսկույն դատախազի հարցից:

Չե՞ք ընդունել:

Չեմ ընդունել:

Թախանձե՞լ է:

Այո:

Ընկե՞լ է ձեր ոտները:

Այո:

Զզվանքով մերժե՞լ եք:

Այո:

Սպառնացե՞ լ է:

Այո:

Ասել է՝ կվռնդի յուր տնից:

Այո:

Կսպանի՞ մինչև անգամ:

Այստեղ Զինան տատանվեց, գլուխը թեքեց կրծքին և ոչինչ չպատասխանեց:

Զգաց, որ առանց այդ էլ յուր խղճի դեմ շատ մեղանչեց:

Սինոփյանն անմիջապես բողոքեց, որ դատախազը հարցեր տալով, միևնույն ժամանակ, թելադրում է մեղադրողին և՛ նրանց պատասխանները: Օրենքն այդ թուլ չի տալիս: Մեղադրողն իբրև տգետ կին չի զգում յուր խոսքերի պատասխանատվությունը:

Օրենքը ոչ ոքի վրա ճնշում գործ չի դնում, — ասաց դատախազը շինծու սառնությամբ: — Ես մեղադրողին պատասխաններ չթելադրեցի:

Թելադրեցիք, պարոն դատախազ, — պնդեց Սինոփյանը, — ապացույց, որ նույնիսկ այդ կինը ամաչեց կրկնել ձեր կամեցածը: Պարոն նախագահ, խնդրում եմ իմ բողոքը մտցնել արձանագրության մեջ:

Ձեր խնդիրը կկատարվի: Շարունակեցեք:

Միակ վկան Գուրգենի ու Զինայի հարաբերությունների Լիդիան էր: Երբ հերթը հասավ նրան, զգաց բուռն ատելություն դեպի դատախազը և անսահման կարեկցություն դեպի Գուրգենը, որին աշխատում էին այնքան ստորացնել: Նրա մեջ վառվեց, միևնույն ժամանակ, կանացի հպարտության կրակը: ՉԷ՞ որ, որքան ևս վիրավորած լինի իրան Գուրգենը, նրա կինն է: Պետք է պաշտպանել նրան այդ մարդկանց առջև:

Պաշտպանել նույնիսկ հակառակ համոզմունքի:

Ասացեք, մեղադրյալ, ի՞նչ գիտեք ձեր ամուսնու և Զինաիդա Պրոխորովայի հարաբերությունների մասին,— դարձավ նախագահը Լիդիային: — Ասացեք զուտ ճշմարտությունը, որովհետև նրանից է կախված ձեր մոտ գտնվող երեխայի վիճակը:

Գուրգենն ամոթից գլուխը թեքեց կրծքին:

Զինան, ուշադրությունը լարելով, նայեց Լիդիայի կողմը, այս անգամ ոչ-շինծու արհամարհական հայացքով:

Ինձ ոչինչ հայտնի չէ նրանց հարաբերությունների մասին, — պատասխանեց Լիդիան:

Չի՞ գանգատվել, արդյոք, ձեր նախկին սպասուհին, որ յուր տերը նրան բռնաբարել է, — հարցրել Լազմանովը յուր կոշտ, փայտյա ձայնով:

Լիդիան նրան պատասխանի չարժանացրեց: Լազմանովը շրթունքները կրծոտեց վիրավորանքից և վճռեց հարմար դեպքում խայթել նրա կանացի գոռոզությունը:

Ուրեմն չի գանգատվել, — հարցրեց նախագահը:

Իմ աղախինը չէր կարող գանգատվել մի բանի դեմ, որ երբեք չի եղել: Եվ եթե գանգատվեր էլ, ես նրան չէի հավատալ: Իմ ամուսինը նրան չի բռնաբարել:

Հետևաբար, դուք համոզված եք, որ մեղքը գործվել է երկու կողմերի համաձայնությամբ, այնպես չէ՞, — հարցրեց նախագահը, որ զգում էր Լիդիայի հպարտությունը և հարգում:

Ավելի քան համոզված եմ: Իմ ամուսինը այդ աղջկան չի բռնաբարել:

Դուք ներկա՞ եք եղել,— մեջ մտավ Լազմանովը մի հրող ժպիտ երեսին:

Լիդիան ամոթից և կատաղությունից կարմրեց, ապա գունատվեց: Ավելի կոպիտ վիրավորանք նրա ինքնասիրությանը չէր կարելի հասցնել:

Պարոն պաշտպան, — նկատեց նախագահը, որին նույնպես վիրավորեց անպատկառ հարցը, — ձեր հարցն անտեղի է և գործին չի վերաբերում:

Նկատողությունը զգալի հարված էր Լազմանովի համար: Նա այն երկչոտ փաստաբաններից էր, որոնք նախագահին և դատավորներին իրենց դեմ տրամադրելուց վախենում են, ինչպես կրակից:

Սիրո՞ւմ էր ձեզ ձեր ամուսինը, — հարցրեց դատախազը:

Մի՞թե այդ անհրաժեշտ է իմանալ, — հարցրեց Լիդիան:

Անհրաժեշտ է:

Այո, սիրում էր և այժմ էլ սիրում է:

Բայց ինչո՞վ եք բացատրում նրա դավաճանությունը: Որքան հայտնի է, սիրող ամուսինները հավատարիմ են միմյանց:

Ինձ թվում է, պարոն նախապահ, — միջամտեց Սինոփյանը, — որ պարոն դատախազի հարցը գործին չի վերաբերում: Ես կխնդրեի իմ պաշտպանյալի համեստության զգացմանը չդիպչել այն չափով, որ թույլ է տալիս գործի լուսաբանությունը: Ներկա դեպքում պարոն դատախազին ավելի զբաղեցնում է ռոմանը, քան գործը:

Արդարադատության իրավունքն է ամեն տեսակի հարցեր տալու, — ասաց դատախազը, — Իսկ մեղադրյալի իրավունքն է պատասխանել կամ չպատասխանել այդ հարցերին:

Պարոն նախագահ, — խոսեց Լիդիան, մի վճռական շարժումն անելով, — ներեցեք ինձ, ես օրենքներին անտեղյակ եմ: Այդ բոլոր հարցերին ես կարող եմ միայն մի պատասխան տալ: Իմ ամուսինն ինձ դավաճանել է, այո, բայց զղջում է, և ես ներել եմ նրան ամբողջ հոգով: Ի՞նչ եք կամենում, որ ատեի նրան, արհամարհեի՞, զզվեի և փախչեի՞ նրանից: Ներեցեք համարձակությանս, եթե դրանով խնդիրը լուծվեր, այն ժամանակ, ոչ մի կին չպիտի մնար յուր մարդու հարկի տակ: Ահա բոլորը, ինչ որ կարող եմ ասել,..

Այս խոսքերն այնքան ներգործեցին Գուրգենի վրա, որ նա չկարողացավ զսպել հուզմունքը, արտասվեց: Ահ, եթե իմանար, որ ծաղրելի չի դառնալ դատավորների աչքում, կչոքեր Լիդիայի առջև և, նրա ոտները համբուրելով, մի անգամ ևս թողություն կաղերսեր:

Դատավորները նայեցին միմյանց երեսին: Երևում էր, որ նրանք չէին սպասում մի անպատված կնոջից այդպիսի խոսքեր:

Դատախազը ժպտաց այն պաշտոնական սառը ժպիտով, որ ուզում էր ասել. «արդարադատությունը չի կարող ենթարկվել զգացումների զեղմանը»:

Հանդիսատես փաստաբանները շարունակ նայում էին Լիդիային: Այդ վայրկյանին Լիդիան նրանց թվաց կրկնակի գեղեցիկ:

Հարցուփորձի ենթարկվեց Գուրգենը: Հաղթահարված Լիդիայի վեհանձնությունից, նա ոչինչ չթաքցրեց, խոստովանեց յուր մեղքը, նկարագրելով եղելությունն այնպես, ինչպես տեղի էր ունեցել, ուշադրություն չդարձնելով ոչ հակառակորդ փաստաբանի հրճվանքի, ոչ դատավորների հեգնական ժպիտների և ոչ հանդիսականների ծաղր ու արհամարհանք արտահայտող դեմքերի վրա: Նրան թվում էր, որ դատարանի հա՛մար չի խոսում, այլ Լիդիայի և զգում էր հոգեկան անհաղթելի պահանջ նորից իրեն դատապարտելու, նորից զղջալու և նորից թողություն խնդրելու:

Երբ նա ավարտեց յուր անկեղծ պատմությունը, դատախազն ասաց.

Պարոնայք դատավորներ, ես իմ կողմից գոհ եմ մեղադրյալի ցուցմունքից:

XII

Դարձան երեխայի սեփականացման խնդրին:

Դատախազը հարցրեց Լիդիային.

Ասացեք, մեղադրյալ, ընդունու՞մ եք, որ դուք երեխային սեփականել եք հակառակ յուր հարազատ մոր կամքի:

Ոչ, չեմ ընդունում:

Մեղադրողն յուր խնդրագրի մեջ ասում է, որ դուք և ձեր ամուսինը սպառնացել եք զրկել նրան յուր պաշտոնից և վարձից, նույնիսկ սպանել, եթե երեխային չթողնե ձեզ մոտ:

Աստված իմ, ինչե՛ր է հնարում, այդպիսի բան չի եղել պարոն դատախազ, չի եղել:

Հապա ինչո՞ւ եք վերցրել երեխային և ահա ամբողջ վեց տարի է, պահում եք ձեզ մոտ:

Պարոն դատախազ, ես երեխային ուժով չեմ խլել մորից: Նա ինքն է ինձ տվել յուր հոժար կամքով: Հարցրեք, ինքը կխոստովանի...

Վերջապես, Զինան գտավ, որ այստեղ է հարմար արտասանել այն, ինչ որ պատրաստվել էր արտասանելու:

Սուտ է, սուտ է, — գոչեց նա, ձեռքերն իրարու կցելով և օդի մեջ բարձրացնելով, — նա խլել է և ինձ զրկել իմ զավակից: Պարոնայք դատավորներ, ձեր առջև կանգնած է մի անբախտ մայր, մի խեղճ կին, պաշտպանեցեք նրան, աղաչում եմ, վերադարձրեք յուր հարազատ զավակին: Ահա վեց տարի է ես տանջվում եմ:

Նախագահը, իբրև փորձառու մարդ, զգաց Զինայի խոսքերի կեղծիքը: Նա ասաց.

Խնդրում եմ չընդհատեք քննությունը: Սուտը կամ ճշմարտությունը կհաստատի դատարանը:

Կկամենայի իմանալ, — խոսեց Սինոփյանը, դառնալով Զինային, — եթե վեց տարի տանջվել եք, ինչո՞ւ այդ վեց տարվա ընթացքում ետ չեք պահանջել երեխային:

Դա՞ ով է, ի՞նչ է ուզում ինձանից, — շփոթվեց Զինան, դառնալով յուր փաստաբանին:

Հարցը կարևոր է, մեղադրող, իրավ, ինչո՞ւ ամբողջ վեց տարի ետ չեք պահանջել ձեր երեխային, — ասաց նախագահը:

Հա՞, ինչո՞ւ, — կրկնեց Զինան, ավելի շփոթվելով, — ասեմ... որովհետև, որովհետև, — և չկարողանալով մի բան գտնել, բարկացավ և դարձավ յուր փաստաբանին. — պատասխանեցեք էլի, էլ ինչո՞ւ համար եմ ձեզ վարձել:

Դատավորները ժպտացին: Դատախազն աշխատեց յուր դեմքին ավելի լրջություն տալ, քան պահանջում էր օրենքը: Հանդիսականները ծիծաղեցին:

Լազմանովը փորձեց դուրս բերել յուր պաշտպանյալին նեղ վիճակից:

Պարոն նախագահ, — ասաց նա, կանխապես սաստելով Զինային լռել, — որքան ինձ հայտնի է, օրենքը թույլ չի տալիս, որ պաշտպանները դատավարության ժամանակ օգտվեն իրենց հակառակորդի տգիտությունից:

Խնդրում եմ հիշել օրենքի այն հոդվածը, ուր ասված է այդ մասին, — միջամտեց Սինոփյանը մի արհամարհական ժպիտ երեսին, դառնալով յուր հակառակորդին:

Օրենքը իրավունք է տալիս կողմերին, — ասաց նախագահը, — առաջարկել ամեն տեսակ հարցեր, որոնք կարող են լուսաբանել գործը: Միայն չպիտի դուրս գալ վայելչության սահմաններից, — ավելացրեց նա կծու հեգնությամբ, — համենայն դեպս, ձեր նկատողությունն անտեղի էր: Օրենքների պաշտպանության հոգսը դատարանին է վերապահված:

Եվ, դառնալով Գուրգենին ու Լիդիային, ասաց.

Մեղադրյալներ, պատմեցեք երեխայի սեփականացման հանգամանքները: Որքան անկեղծ լինեք, այնքան կհեշտացնեք արդարադատության գործը...

Ես կպատմեմ, — ասաց Լիդիան, որ արդեն ընտելացել էր յուր վիճակին և զգում էր անկեղծ լինելու անհաղթելի պահանջ:

Եվ պատմեց բոլորը, առանց մի կետ թաքցնելու, առանց իրեն հաշիվ տալու, որ այս կամ այն դարձվածը կարող է ազդել դատավճռի վրա: Մերթ ընդ մերթ նրան ընդհատում էին դատախազն ու Զինայի պաշտպանը զանազան հարցերով:

Երբ նա ավարտեց, նախագահը դիմեց դատախազին.

Գո՞հ եք մեղադրյալի խոստովանությունից:

Այո՛:

Նախագահը շշնջյունով խորհրդակցեց աջ ու ձախ նստած դատավորների հետ, որոնցից մեկը մի հաստափոր, սպիտակ դեմքով տղամարդ էր, մյուսը մի հիվանդոտ երիտասարդ: Երկուսն էլ իրանց գլուխը շարժեցին դրականորեն:

Քննությունը վերջացած է, խոսքը պատկանում է կողմերի պաշտպաններին և ապա դատախազին, — ասաց նախագահը և թիկն տվեց բազկաթոռի մեջքին, մատիտը ձեռում խաղացնելով:

Եվ երկար ու կանխավ գրած ու անգիր արած ճառով Լազմանովը աշխատեց ապացուցանել այն, ինչ որ կարիք չկար ապացուցանելուԶինայի հարազատ մայր լինելը: Բայց նրա գլխավոր նպատակն էր տալ մեղադրյալների բարոյական նկարագրին այնպիսի գույներ, որ հակակրանք ներշնչեին դատավորներին ու հանդիսականներին: — Պարոնայք դատավորներ, ներկա գործը նշանավոր է ոչ յուր արտաքինով, այլ ներքինով, ոչ այնքան իրավաբանական, որքան հոգեբանական, հասարակական և բարոյագիտական տեսակետներից: Պարոնայք դատավորներ, խոր մտածողի համար դա մի ամբողջ ողբերգություն է, արժանի Շեքսպիրի գրչին: Ձեր աչքերի առջև կատարվեց այս սոսկալի ողբերգության վերարտադրությունը, դուք զգացվեցիք: Դժվար չէ երևակայել, թե ինչե՛ր է կրել ու զգացել նա, որ դրամայի գլխավոր հերոսուհին է:

Գյուղից գալիս է տասնուինը տարեկան մի անմեղ աղջիկ, մաքուր, ինչպես այն լայնատարած դաշտերի ձյունը, ուր նա ծնվել է ու սնվել: Գալիս է հեռավոր երկրից մի կիսավայրենի վայր և ընկնում է մի անկուլտուրական շրջան: Նա յուր հետ բերում է անարատ կուսության հետ և մի խորին, անմեղ հավատ դեպի մարդկանց ազնվությունը, վեհանձնությունը, բարությունը: Նաև վարդագույն հույսեր յուր ապագայի մասին: Նա քաղցած է, նա ուտել է ուզում, նա հեռավոր հայրենիքում թողել է օրվա պարենին կարոտ ծնողներ, որոնք սպասում են օգնության նրա կողմից և որոնց նա սիրում էր յուր անապական հոգու ամբողջ թափով:

Ո՞ր գնա: Կուլտուրական երկրներում, ուր այնքան լայն ծավալ են ստացել արդյունաբերությունն ու արդյունագործությունը, այդ հարցն իրեն չի տալիս գյուղացին, երբ հողից բաժանվում է: Նրա համար բաց են գործարանների ու հանքերի դռները: Կապիտալը սպասում է նրան յուր ահռելի ախորժակով և իսկույն յուր ճանկերի մեջ առնում: Ու սկսում է ծծել նրա արյունը, ծծել որքան կարող է և ապա շպրտել նրան դուրս անպետք, արյունաքամ դիակի պես:

Պարոն պաշտպան, դուք գործից հեռանում եք, — նկատեց նախագահը, որ վաղուց գիտեր Լազմանովի ճառերի սերտած բովանդակությունը... Ի՞նչ գործ ունի այստեղ արդյունաբերությունը, կապիտալը, էլ չգիտեմ:

Ներեցեք, պարոն նախագահ, — շփոթվեց Լազմանովը, — քննվող գործի, ինչպես և կյանքի բոլոր դրամաների հիմքը տնտեսականն է, միմիայն տնտեսականը: Այս, պարոնայք դատավորներ, այսպես է կուլտուրական երկրներում:

Այնտեղ ոչ միայն տղամարդիկ են գերի կապիտալի ձեռքում, այլև կանայք, այլև երեխաները... Այդպես չէ մեզնում: Մենք ապրում ենք մի երկրում, ուր արդյունաբերությունն ու արդյունագործությունը իրենց զարգացման առաջին ֆազիսի մեջ են: Նրանք հազիվհազ գոհացում են տալիս տղամարդկանց աշխատանքին: Ո՞ւր գնան կանայք: Նրանք չեն կարող գիտակից պրոլետարիատի շարքերը զորեղացնել և փութացնել այն սոցիալական հեղաշրջումը, որին այսօր անհամբեր սպասում է մարդկության լավագույն մասը...

Պարոն պաշտպան, դուք բոլորովին հեռացաք գործից, — նկատեց նախագահը դարձյալ, այս անգամ վրդովված ձայնով:

Լազմանովը շփոթվեց, կորցրեց յուր սերտած ճառի թելը, մի քանի վայրկյան կմկմաց, ապա անմիջապես դարձավ յուր պաշտպանյալին:

Նա մտնում է աղախին մի հարուստ ընտանիք, որ վայելում է կյանքի բոլոր բարիքները:

Նա երջանիկ է, որ յուր աշխատանքն ընդունվեց: Նա իրեն համարում է բարերարված, սիրում է յուր տերերին և նրանց վշտերն ու ուրախությունները համարում է սեփական: Եվ հարուստ զույգը հարստահարում է նրա թարմ ուժերը: Հարստահարում է ամենայն անբարեխղճությամբ, որովհետև նա էլ կապիտալի ներկայացուցիչ է, թեև բանկերում և անշարժ կալվածների ու տոկոսաբեր թղթերի մեջ նիրհող կապիտալի... Բայց զույգը դրանով չի բավականանում: Այրը, հրապուրելով միամիտ գեղջկուհուն յուր ոսկով, սուտ խոստումներով ու երդումներով, խաբում է նրան, խելքից դուրս բերում և... լլկում նրա կուսությունը:

Լլկելուց հետո անամոթություն է ունենում յուր զոհին փողոց շպրտելու ինչպես մի լաթի կտոր: Բայց ասպարեզ է գալիս փարիսեցիությունը բարեգործության դիմակով: Բարեգործություն, որ կապիտալի զենքերից մեկն է յուր հանցավոր խղճի բողոքը խեղդելու համար: Բռնաբարող ամուսնուն օգնում է դավաճանված և խայտառակված կինը: Նա ասում է յուր հրեշ մարդու զոհին. «Մի՛ հուսահատվիր, աշխարհում ինձ նման բարի հոգիներ կան, ես ձեզ կազատեմ կորստից: Բայց փոխարենը ինձ պիտի տաք ձեր զավակին»:

Ի՞նչ կարող էր անել բռնաբարվածը, եթե ոչ իբրև երախտագետ հոգի չոքել բարերարողի առջև և համբուրել նրա փեշերը, կարծելով, որ երեխային վերցնում է այդ փարթամ բուրժուան նրան խնամելու, միմիայն խնամելու համար; Սակայն քողն երկար ժամանակ չի մնում փարիսեցիության երեսին: Նա ընկնում է, և շուտով կեղծիքը մերկանում է: Դուրս է գալիս, որ դա բարերարություն չէ, այլ մի նոր տեսակի շահագործում, մի այլանդակ ավազակություն:

Պարոն պաշտպան, մի՛ շտապեք եզրակացություններ անելու, — դարձյալ նկատեց նախագահը, — եղելության անունը կորոշի դատարանը:

Ավազակություն, — կրկնեց Լազմանովը, օգտվելով նախագահի մեղմ տոնից, — ուզում եմ ասել գողություն երեխայի: Եվ մայրը զրկվում է յուր հարազատից: Ահ, պարոնայք դատավորներ, կարիք կա՞ բացատրելու, թե ինչ ասել է կնոջ համար զավակը: Դա այն է, ինչ որ արդարադատությունը ձեզ համար: Ի՞՛նչ կմնա օրենքներից, եթե չլինի նրա խստությունը: Եվ ահա անպատիվ եղած, լլկված, ստորացած կինն ու մայրը շպրտվում է սալահատակի վրա գրպանում մի քանի կոպեկներ, սրտում անհուն տանջանք, ճակատին ամոթի ու խայտառակության կնիքը: Պարոնայք դատավորներ, դուք գիտեք այդ տեսակ կանանց վիճակը այնուհետև: Մի անգամ սայթաքելով, նրանք ընկնում են, ընկնում են և արագ-արագ թավալվում դեպի անդունդ:

Բայց ներկա դեպքում պատահում է հակառակը: Զինաիդա Պրոխորովան սթափվում է, ոտքի է կանգնում և վտանգավոր ճանապարհից ետ դառնում, մնում է ազնիվ, մաքուր:

Պատկերը սոսկալի է, պարոնայք դատավորներ, հարուստը ոսկու զորությամբ կողոպտում է չքավորի թարմ մարմինն ու պղծում: Կին հափշտակում է նրա զավակը: Կրկնակի հանցանք:

Բայց կա մի երրորդը, — շարունակեց Լազմանովը, — որի վրա ձեր առաջին ուշադրությունը կկամենայի դարձնել, պարոնայք դատավորներ: Դա երեխայի հոգու գողությունն է: Իշխանական մի ցեղի զավակը, որ հարստությամբ հափշտակվելով, ամուսնացել է մի վաշխառվի որդու հետ, հափշտակում է մի անլեզու, անպաշտպան էակի խիղճը և, հակառակ տիրող օրենքների, մկրտում նրան հայ եկեղեցում: Պարոնայք դատավորներ, ձեզնից է կախված այս վարմունքն էլ համարել կամ չհամարել հանցանք, բայց ես անհրաժեշտ համարեցի ձեր բարեհաճ ուշադրությունը դարձնել նրա վրա: Ինչ վերաբերում է դատի նյութական կողմին, ես մեղադրյալներից պահանջում եմ, — երեխային մորը վերադարձնելով՝ ապահովել երկուսի ապրուստը:

Որքա՞ն եք պահանջում, — հարցրեց նախագահը, թեթևության մի հոգոց հանելով, երբ փաստաբանն ավարտեց:

Հարյուր հիսուն հազար ռուբլի միանվագ, կամ տարեկան տասնուհինգ հազար ռուբլի:

Նախագահը չկարողացավ զսպել հեգնական ժպիտը: Ծերունի դատավորը յուր թմրած աչքերը խոշորացրեց: Երիտասարդը մատիտի ծայրը կոտրեց առջևը դրած թղթի վրա: Հանդիսական փաստաբաններից ոմանք արագ շուռ տվեցին իրենց երեսները և զարմացած նայեցին Լազմանովին:

Գուրգենն ու Լիդիան հանգիստ նայեցին Սինոփյանին, որի դեմքից սկզբից մինչև վերջը չհեռացավ անդորր հեգնական ժպիտը:

XIII

Խոսքը պատկանում է մեղադրյալների պաշտպանին, — ասաց նախագահը:

Սինոփյանն ուղղեց պենսնեն ու մի քանի քայլ առաջ եկավ: I

Նրա ճառը տևեց ընդամենը կես ժամ: Իբրև հոգեբան, գիտեր, որ երկարաբանությունը, որքան ևս պերճ լինի, առհասարակ ձանձրալի է:

Իսկ ինչ որ ձանձրալի է, չի կարող ազդել դատավորների վրա:

Երբ մեղադրյալները ասացին ամբողջ ճշմարտությունը, նա ավելի ևս համոզվեց, որ դատը փաստորեն տարված է. — երեխան պետք է անցնե Զինայի ձեռքը: Մնում էր մի բանմաքրել Լիդիայի և Գուրգենի բարոյական նկարագիրն այն արատներից, որ ձգեց նրանց վրա Լազմանովը:

Next page