Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ, նովելներ, ֆելիետոններ

Մեկ ժամը կեսօրվա լրանում է: Բոլոր ծրարները ներկայացված են: Պաշտոնյաներից մեկը անցնում է ամբոխի միջով բարձրաձայն կրկնելով. «Պարոննե՛ր, մեկ Ժամը լրանում է, ով ծրար ունի, թող շտապի հանձնելու»:

Դահլիճ, պատշգամբ, նախասենյակ լի են ամբոխով:

Նույնիսկ սանդուղքը ծածկված է մարդկանցով: Դեմքերը արտահայտում են հույս, հուզում, անհամբերություն, գրգռում, կեղծ անտարբերություն, շահամոլություն, անհագություն, քծնություն, շողոքորթություն, կշտություն, ինչ կամենաք, բացի վեհությունից: Այստեղ կան, բացի սովորական վաճառականներից, նավթարդյունաբերներից և գործակատարներից, ինժեներներ, իրավաբաններ, ազատամիտներ, արմատականներ, աշխարհից իբր թե զզված ծակ փիլիսոփաներ, նաև ձեր խոնարհ ծառան, իբրև մեկը փոքրաթիվ հանդիսականներից այդ հետաքրքրական ներկայացմանը: Ամենի ուշադրությունը գրավում են թիֆլիսեցիները, որովհետև ամենից շատ հուզվողը, աղմկողը, գոռոզն ու վազվզողը նրանք են: Բաքվեցիները համեմատաբար հանգիստ են: Ի՞նչ է նրանց համար այդ բոլոր «Զոռբա», «Ջանավար» և այլն մեծահնչուն ընկերությունների բերած գումարները, մի բաքվեցու մի ամսվա եկամուտը: Ամենից համեստը Թիֆլիսի նոր կազմված ամենամեծ ընկերության ներկայացուցիչներն ենմի լուրջ վաճառական և մի հասարակական գործիչ ու ինժեներ: Ամենից անհամեստը «Շիր ու խուրշիդ» ընկերության ներկայացուցիչներից մեկն: Նա, անդադար սրան ու նրան հրելով, վազվզում է և ծանոթ ու անծանոթի հարցնում.

Դու ի՞նչ գին ես տվել թիվ 25 -ին:

Ադա, դա հո՛վ ա, աս հարբած կովը, — հարցնում է մի շամախեցի:

Խոյեցի, — պատասխանում է մի ղարաբաղցի:

Լրանում է մեկ ժամը, մարդկանց հուզումը հասնում է իր գագաթնակետին: Լսվում է նահանգապետի հանգիստ ձայնը.

Պարոններ, ծրարները բացվում են:

Այդ ժամանակ դահլիճում շունչ քաշել անկարելի էր: Մարդկանց երեսներից քրտինքը թափվում էր անձրևի պես: Ոմանք տնից շտապով դուրս եկած լինելով, մոռացել են թաշկինակ վերցնել, երեսները քսում են հարևանների ուսին: Մեկի փողկապն է կոտրվել, ընկել, մյուսի վերարկուի կոճակները, երրորդը աղաղակում է, թե ջարդեցին իր ոտները: Տիրում է մի այնպիսի իրարանցում, որպիսին կարելի է տեսնել միայն քելեխի հավաքված մուրացկանների մեջ:

Շամախեցիներն ու ղարաբաղցիները սկսում են իրանց փոխադարձ ծաղրը, ըստ հին սովորության:

Քնի, քըմատաղ, քնի, փլավը պրծավ, — կատակում է ղարաբաղցին, — պապիդ մռլահացը:

Շնորհակալ ամ, — պատասխանում է շամախեցին, — փորս երկու կերակուրի սորված չէ: Մինն ուտում ամ, կուշտ ամ:

Այս պատասխանի մեջ երևում է շամախեցու անփութությունը դեպի իր շահերը, ծուլությունն ու քիչով գոհ լինելոտ հատկությունը: Այս է պատճառը, որ նա նյութապես ետ է մնացել իր ղարաբաղցի հայրենակցից:

Կես ժամ ևս, և ահա, վերջապես, աճուրդի գներն սկսում են կամաց-կամաց հայտնվել: Մասնակցողները այլևս գաղտնի չեն պահում իրանց տված գները: Նայում եմ թիֆլիսեցիներին, և ի՞նչ փոփոխություն: Չկա այլևս առաջվա հուզումը, աղմուկը, նրանք համարում են իրանց արդեն հաղթված: Ի պատիվ նրանց պիտի ասել, որ գներ նշանակելում եղել են համեմատաբար համեստ, չեն կամեցել անփող թիֆլիսեցիների վերջին գրոշները վտանգի ենթարկել: Լսվում են չտեսնված գներ, գներ, որ զարմանք են հարուցանում հմուտ նավթարդյունաբերների կողմից: Միայն մի թիֆլիսյան ընկերության, այն էլ կարծեմ ամենից աղքատը, մի կտոր հողի համար տվել է մի այնպիսի գին, որ ընկերության դրամագլուխը ծովը գցած պիտի համարել: Բայց այդ ընկերության մասին կգրեմ ուրիշ անգամ, զգուշացնելու համար նրա բաժնատերերին ապագա փորձանքից:

Առաջին օրը կարողացան բանալ հազիվ 30 ծրար: Մյուս օրը աճուրդը տեղափոխեցին ժողովարանի շինությունը: Այստեղ այնքան ընդարձակ էր, որ մարդիկ երկյուղ չունեին իրանց կողերը ջարդվելուց: Եվ իրավ աճուրդի երկրորդ և երրորդ օրերը այլևս չկրկնվեց առաջին օրվա անկարգությունը: Վերջապես կրքերն արդեն բավական հանդարտվել էին:

Դժբախտաբար, Ժամանակս չի ներում նկարագրելու այն բոլոր բնորոշ դեպքերը, որ տեղի ունեցան այդ երեք օրվա ընթացքում: Կարելի է ասել, որ Բաքվի աճուրդը այս անգամ ներկայացնում էր մարդկային բոլոր բացասական հատկությունների մի տեսարան, ուր գլխավոր դերը, կատարում էին հայերը: Հետաքրքիր դիտողի համար այդտեղ կար վերին աստիճանի հարուստ նյութ, ուսումնասիրելու ժամանակի ոգին՝ բազմատեսակ տիպարների մեջ: Անկարելի է մի շարք ֆելիետոններով ասպարեզ հանել տեսարանի նույնիսկ ընդհանուր գծերը: Վերջապես անկարելի է ֆելիետոնի, ծաղրի առարկա դարձնել այն, ինչ որ դիտողին ձգում է լուրջ ու տխուր մտածողության մեջ: Այո, տխուր, վասնզի այն, ինչ որ ես տեսա գոնե հայ հասարակության ներկայացուցիչների կողմից, տխուր էր և վերին աստիճանի հուսահատական: Ոսկեպաշտության, նախանձի, եղբայրատեցության, ստի ու խաբեբայության այդչափ արտահայտություն այդչափ կարճ միջոցում ես չեմ տեսել երբեք:

ԹԻՖԼԻՍԻ ՅԱՆԿԻՆԵՐԸ

Նավթային հողերի աճուրդը վերջացել է: Հետևանքները հայտնվել են: Կրքերը հանդարտվում են: Երեկո է, Բաքվի ժողովարաններում ասեղ գցելու տեղ չկա: Հաղթողներ, հաղթվողներ, հանդիսականներ, բոլորն այնտեղ են:

Ընդհանուր խոսակցության նյութը աճուրդի հետևանքներն են, նրանք, որոնց վրա հող է մնացել ըստ երևույթին ուրախ են, բայց ներսներում որդեր են պարում. Նրանք, որոնց վրա հող չի մնացել, արտաքնապես անտարբեր են, բայց նախանձը կրծում է նրանց սիրտը:

Թիֆլիսեցիներն այլևս ընդհանուր ուշադրություն չեն գրավում, թեև շատ են աշխատում աչքի ընկնել. Նրանք իրար հետ ինչ-որ քչփչում են, մերթ հեռանում, մերթ մոտենում, թ՞ե ինչ են խոսումաստված գիտե: Բայց դեմքերը արտահայտում են ինչ-որ դավադիրների ոգի: Թվում է, որ նրանք ինչ որ խորհում են, որոշում, ինչ-որ ծրագիր են ուզում իրագործել: Մի ծրագիր, որի մեջ առաջին տեղն են բռնում խեղճ թիֆլիսեցիների գրպանները, այն թիֆլիսեցիների, որոնք միամտություն են ունեցել իրանց վերջին կոպեկները հավատալու այդ մարդկանց: Մի միջնորդ աղվեսի կերպարանքով և խաչագողի աչքերով մոտենում է մերթ մեկին, մերթ մյուսին, քաշում անկյուն ու քչփչում: Ես դիտում եմ հեռվից: Ահա անցնում է ուղտի քայլերով մի չափից դուրս երկայն մարդ: Ասում են «Զոռբա» ընկերության ներկայացուցիչն է: Նա ուրախ է, նրա վրա հող է մնացել: Բայց մի այնպիսի թանկ գնով, որ երկայն մարդուն ավելի երկայնացրել է, Նա ուրախ է, բայց և չափազանց հուզված, վասնզի ներքուստ զգում է, որ իր ընկերների գրպանը վտանգի է ենթարկվել:

Նրան մոտենում է «Ջանավար» ընկերության ներկայացուցիչը: Սրա վրա հող չի մնացել, ուստի նախանձում է իր հայրենակցին: Տեղի է ունենում նրանց մեջ հետևյալ դիալոգը, որ ես լսում եմ բառ առ բառ:

Մաթոս ՅաղլչյանցՋանավար» ընկերության ներկայացուցիչ). — Լագլագյանց, շնորհավորում եմ:

Լագլագյանց (քիթը վեր քաշելով այնպես, ինչպես հինգ տարեկան քիթը անմաքուր երեխա). — Շնորհակալ եմ:

Յադլչյանց.-Ամա թանկ ես վերցրել: (Ասում է և իսկույն վարտիքը վեր քաշում):

Լագլագյանց (ոտները չռելով). — Դու ի՞նչ ես հասկանում թանկ է, թե չէ:

Յաղլչյանց. — (դարձյալ փոխանը փորի վրա վեր քաշելով). — Վա, ո՞նց թե չեմ հասկանում:

Լագլագյանց. — Բաս, դա մածուն չէ, թան չէ, եղ չէ, պա նիր չէ, սմետանա չէ, տվորոգ չէ, դա նավթային արդյունաբերություն է:

Յաղլչյանց. — Պաժալստա, ավելորդ մի խոսիր: Եթե կամենաս, կասեմ ինչ նպատակով ես վերցրել այդ հողը այդքան թանկ: Դու անպատճառ ուզում ես գործ սկսել, որպեսզի ինքդ դիրեկտոր ընտրվես և չաղ ռոճիկ ստանաս: Եթե հող չվերցնեիր դու և ընկերներդ պարտավոր էիք հավաքած փողերը վերադարձնել բաժնետերերին: Իսկ այդ ձեռնտու չէր լինի: Կյանքումդ հարյուր ռուբլուց ավել ռոճիկ չես ստացել, հիմա ուզում ես ուրիշի փողերով նավթարդյունաբեր դառնալ: Ինչիդ է պետք: Խոմ քո գրպանից ոչինչ չի գնալ, եթե ընկերությունը անդունդ գլորվի: Կարծեմ դու քո բաժինների ինը տասնորդականը ծախել ես, այն էլ շահով ու գլուխդ ազատել: Հը՞մ, հասկանո ւմ եմ միտքդ, թե չէ:

Լագլագյանց. — Սուտ ես ասում: Դու նախանձում ես, որովհետև ձեր ընկերության վրա հող չի մնացել:

Յաղլչյանց (փոխանը վեր քաշելով).-Սարսաղ:

Լագլագյանց (քիթը վե քաեով).-Սարսաղը դու ես ու ձեր փայշչիկները, որ քեզ նմանին ներկայացուցիչ են ընտրել:

Յաղլչյանց. — Խե՝ բարկանալիս դիմում է իր ծննդավայրի բարբառի օգնությանը: — Խե՛, քեզանից պակա՞ս եմ: Դու ո՞վ ես:

Լագլագյանց. — Դու ո՞վ ես, դո՞ւ: Տո, գնա տվորոգ ծախելու, էէ՛՝...

Յաղլչյանց (կատաղած ուզում է բռնել խոսակցի օձիքից).- Այ, ես քո...

Սպասավոր. — Барин, здесь нельзя драться:

Յաղլչյանց (ուշքի գալով).-Ես քո հախից Թիֆլիսումը կգամ: Համբերիր:

Նրանք բաժանվում են:

Լագլագյանցը գնում է բուֆետ մի-երկու բաժակ կոնյակով իր կատաղությունը հագեցնելու: Յաղլչյանցը մոտենում է աղվեսանման միջնորդին և սկսում է ավելի եռանդով քչփչալ:

Հետևյալ երեկո նույն ժողովարանի դահլիճում: Ներկա են Թիֆլիսի բոլոր յանկիները, բացի մի քանիսից և Լագլագյանցից. Յաղլչյանցի դեմքը արտահայտում է անչափ ուրախություն: Նա անսովոր շարժման մեջ է, վազում է այս ու այն կողմ, ձեռներով, ոտներով պես-պես տարօրինակ շարժումներ անելով, երկայն մորուքը տմբտմբացնելով և յուղոտ փողկապն ուղղելով: Սպասավորները քթների տակ ծիծաղում են, բայց փորձված լինելով, գիտեն, որ այսօր այդ անծանոթ հյուրը ճոխ ընթրիք է անելու: Ուստի ամեն ոք աշխատում է գրավել նրան դեպի իր սեղանը:

Յաղլչյանցը աղվեսանման միջնորդի հետ նստում է մի սեղանի մոտ և գոռում.

Челоовек подай карточлу.

Նա արդեն երևակայում է իրան նավթարդյունաբեր, դիրեկտոր, կառավարիչ: Նրա փոքրիկ գլխում արդեն նավթի շատրվան է խփում: Բանն այն է, որ այսօր նա ցերեկով մի ձեռնարկություն է արել: «Ջանավար» ընկերության համար գնել է մի կտոր հող ահագին գումարով և արքունական գանձարանին մեծ հարկ վճարելու պայմանով և ուրախ է: Հոգու խորքում նա զգում է, որ մսավաճառներից, կոշկակարներից, դերձակներից և կվաս վաճառողներից բաղկացած խեղճ ընկերությանը նա անդունդ է գլորում: Բայց ինչ փույթ, խոմ իր փողը չէ: Նա ինքը կյանքում իսկի փողի երես էլ չի տեսել: Իսկ այժմ երևակայում է իրան նավթարդյունաբեր: Հուռա, կեցցե՛ թիֆլիսեցիների միապետությունը և գրպանը: Սատանան տանի տվորոգը և մածունը: Մոտենում է նրան մի թիֆլիսեցի.

Շնորհավորում եմ, Յազլչյանց, եթե ճիշտ է:

Ճիշտ է:

Բայց ասում են շատ թանկ ես գնել:

Ո՞վ է ասում:

Բաքվեցիները:

Քո բաքվեցիները ոչինչ չեն հասկանում:

Էհե, վաղո՞ւց է, որ դու հմուտ նավթարդյունաբեր ես դարձել: Թանկ ես վերցրել:

Թանկ չէ, ինչո՞ւ Մանթաշյան, Շումախեր, Շիբաև վերցրել են:

Բայց նրանք այդ գներով չեն վերցրել, վերջապես իրենց սեփական փողերով են վերցրել: Եթե վնասվեն էլ, ոչ ոքի առչև պատասխանատու չեն: Իսկ դու ուրիշների ներկայացուցիչ ես: Կարծեմ պարտավոր էիր զգույշ վերաբերվել դեպի այդ խեղճ մսավաճառների, դերձակների ու կոշկակարների վերջին կոպեկները:

Դու ոչինչ չես հասկանում: Ես գիտեմ ինչ եմ անում:

Իսկ դու երեկ կատաղած էիր Լագլագյանցի դեմ: Ինքդ այսօր նրանից հարյուր անգամ ավելի վատ բան ես անում:

Ներողություն, ախպեր, փողը իմը չէ՞, ինչ ուզում եմ, անում եմ:

Ոչ, պարոն, փողը քոնը չէ, դու իսկի փող էլ չունիս: Խոմ ես ճանաչում եմ քեզ:

ես հարուստ եմ, — աղաղակում է Յաղլչյանցը կատաղած:

Մի՞թե, — զարմանում է նրա խոսակիցը:

Այո , ես քեղ նման հինգին կկերակրեմ:

Խոսք չունիմ, մածունով ու տվորոգով կարող ես կերակրել:

Յաղլչյանցը ամաչում է ու գլուխը կրծքին թեքում և սկսում թիֆլիսեցիների հաշվին խպշտել հինգ պորցիա կերակուր:

ԹԱՏՐՈՆԻ ՉԱՐԴԱԽՈՒՄ

ԱՆՎԵՐՋ ՎՈԴԵՎԻԼ

Սեզոնը վերջանում է. հայոց դրամատիկական խմբի նախավերջին փորձն է: Տեսարանը ներկայացնում է Արտիստական ընկերության թատրոնի չարդախներից մեկը: Դերասանները կամաց-կամաց ժողովվում են:

Առաջ գալիս է հուշարարը՝ մի քանի պիեսներ ձեռքին:

Հետո սցենարիուսը: Այնուհետև ներս են մտնում տիկին Վարդուհին՝ իր ամուսնու հետ, տիկին Գուլազյանը՝ իր ամուսնու հետ:

ՏԵՍԻԼ I

Վարդուհի: Վույ քա, ջեր օչով չի եկե՞լ: (Տալիս է հովանոցն ու դերը ամուսնուն, որպեսզի վերարկուի կոճակները բաց անի): Էս ի՛նչ շոգ է այստեղ: Քա, էս ո՞րտեղ են մնացել

Սցենարիուս: Այսօր հրավիրված էին Արշակի մոտ խաշիԵրևի քեֆով են:

Վարդուհի: Էլի խաշվույ, գետինը պատռվի... բարիկենդան ու խա՛շ...

Հուշարար: Բլինի էլ կա՝ խավիարով...

Գուլազյան: Ֆի, բլինի ես չեմ սիրում,.. (Երեսը դարձնում է ու սկսում է քչփչալ իր ամուսնու հետ):

Ռշտունի: (Ներս է մտնում գլխարկը աչքերին քաշած, ծխախոտը ձեռքին, օձիքը վերև բարձրացրած): Позвольте господа, где это хашь и блины?

Վարդուհի: Օօ, Ռշտունի՞, այդ դո՞ւ ես... Ո՞րտեղից եկար: Հա, վույ քա, Բաքվից: Սեզոնը ո՞նց վերջացավ: (Ձեռքով ծածկելով բերանը): Հա, ղորդ քա, սեզոնը չվերջացած վզակոթներիդ տվեցին, այ գետինը պատռվի ու ձեր բաքվեցիներին...

Ռշտունի: Жиды нефтяные растреклатые (Մոտենում է հուշարարին): Ծխախոտ ունե՞ս...

Հուշարար: (Կարճատես է: Շտապով հանում է ծխախոտի տուփը և առաջարկում է Վարդուհուն): Համեցեք

Վարդուհի: Վույ քա, բա ես Ռշտունի՞ն եմ...

Հացարար: Ներողություն: (Առաջարկում է Գուլազանին: ): Համեցեք...

Ռշտունի: (Անհամբեր): Դե տուր էստեղ… (Վերցնում է ծխախոտ, ձեռի հանգածը հատակը ձգելով ու ոտքով տրորելով, հետո թքում է հատակի վրա: Եվ ինչ, ցերեկով ձեր բուֆետը բա՞ց է:

Հուշարար. — Ինչի՞դ է հարկավոր:

Ռշտունի: Համենայն դեպս... պետք է իմանալ где раки зимуют: (Ուժգին ծխելով, անցնում է մի կողմ և սկսում անցուդարձ անել, մերթ ընդ մերթ մռայլ տրագիկական հայացքներ ձգելով ընկերների վրա):

ՏԵՍԻԼ II

Աղայան: (Ներս է մտնում կուրծքը դուրս ցցած, բեղերի ծայրերը բարակ սրած: Բարկացած է): Խայտառակություն, կատարյալ խայտառակություն... Բենեֆիս են տալիս մեր անունով, անուններս չեն ուզում աֆիշաներում տպել... Սապրիստի... Դա ուղղակի անպատվություն էես թույլ չեմ տալ ինձ անպատվել... Քսանուհինգ տարի բեմին ծառայես, և անունդ չտպենՍակրամենտո...

Վարդուհի: Էլի ի՞նչ է տաքացելէն սառը ջրով գրաֆինը իրեն տվեք, քա ... Աղայան: Քեզ ի՞նչ... դու խոմ քո բենեֆիսը, ստացար... Վարդուհի: (Վեր թողելով): Էդ ի՞նչ է, քա... վո՛ւյ գետինը պանա... էս ազիզ օրերին մի գլուխ շաքարի փող էլ չգոյացավ... Աղայան: Բանը նյութականը չէ... թքել եմ փողի վրա... այստեղ պատվի խնդիր կա, հասկանո՞ւմ եք, պատվի:

Ռշտունի: Այդ ինչի՞ վրա ես թքումբարեկամ... Պաժալըստա, այդպիսի սխալներ չանես... փողը հարկավոր կգա:

Աղայան.: Պատիվ, պարոններ, պատիվը... (բեղերը ներվային սրելով, սկսում է բարկացած անցուդարձ անել:

Այդ միջոցին թատրոնական ծառները չարդախի տակ ինչ-որ աղմուկ են բարձրացնում:

Վարդուհի: /Վեր թռչելով/: Էդ ի՛նչ էավո՛ւյ գետինը պատռվի ու դևեր գնաքհենց իմացա մկներ էին /Ամուսնուն/ մի ստաքան ջուր: /Ամուսինն իսկույն խոնարհությամբ կատարում է հրամանը/:

ՏԵՍԻԼ III

Նույնք և Մայսուրյաններ: Ներս են մտնումտիկինը ձեռները մուֆտի մեջ դրած, երեսին ինչ-որ հեգնական ժպիտ, պարոնը ձեռները գրպանում, գլուխը մի փոքր առաջ ցցած.

Տիկ. Մայսուրյան: Чтв за безобразия!... Չորս ժամին փործ են նշանակել, ինչո՞ւ չէին գալիս... (Սկսում է ուսերը ներվային շարժել և աչերն արագ-արագ բաց ու իուփ անել):

Պարոն Մայսուրյան: (Ցածր ձայնով): Նու, Օլյա, имей терпение: Ով գիտե, մարդիկ են, ի՞նչ է պատահել...

Ռշտունի: (Քթի տակ): Терескаются, вот ինչ է պատահել, իսկ ես... /Թքում է հատակի վրա և քայլերն արագացնում/: Ահա չորրորդ օրն է բուֆետի երես չեմ տեսել

Աղայան: (Անկյունում): Պատիվս, պարոն, պատիվս

Ռշտունի: Կակոյ տամ պատիվ, այստեղ քաղցած զկռտում ենք, դա էլ «պատիվս, պատիվս»... (Մոտենում է տիկին Մայսուրյանին) Հարգանքներս... (Բարևում է) թույլ տվեք հարցնել, Օֆելյայի դերը ո՞վ է խաղում:

Մայսուրյան: Ես...

Ռշտունի: Չի՞ կարելի, որ ինձ տաք այդ դերը

Մայսուրյան: (Ծիծաղելով): Աա, դուք էլ եք ծաղրում տիկին Սիրանույշին... նա գին է, բայց շատ տղամարդերից լավ է խաղում, կարող եմ ձեզ հավատացնել

Ռշտունի: Ոչ, դրա համար չեմ ասում... Ես ուզում եմ խեղդվել գետում, Օֆելյայի դերը խիստ հարմար է դրա համար:

Մայսուրյան: Խեղդվե՛լ... Ինչո՞ւ Կասպից ծովում չիեղդվեցիք:

Ռշտունի: Այնտեղ ջուրն աղի է:

Աղայան: (Անկյունում տիկ. Ազնիվին): Ես հաշիվ կպահանջեմ

Տիկ. Ազնիվ: Քսանուհինգ մարդու մի բենեֆիս... Որքան հաշվում եմ, ինձ տասնմեկ ռուբլի ու 30 կոպեկ ավելի չի հասնում... Երևելի բենեֆիս է, ինչ ասել կուզի... Եթե ամբողջ ձմեռը գուլպաներ հյուսեի, էլի ավելի կստանայի

Աղայան: Բայց դուք իրավունք չունեք խոսելու, ես ունեմ, ես քսանուհինգ տարի է... (Շարունակում է ցածր ձայնով):

ՏԵՍԻԼ IV

Նույնք և տիկ. Մելիքյան, պ. պ. Աբելյան, Պետրոսյան, Տեր-Դավթյան, Հարությունյան, Մամիկոնյան ներս են մտնում. Մելիքյանը վզովը աղվեսի մորթի գցած, ձեռները մուտթի մեջ: Աբելյանը աջ ուսր բարձրացրած և գդակը գագաթին քաշած, Պետրոսյանը փորը ցցած, բղկոց տալով, Հարությունյանը բեղերը սրելով, Տեր-Դավթյանը աչքերը ճպճպացնելով, Մամիկոնյանը «Գեյշայից» ինչ-որ կտոր երգելով: Պետրոսյան: Տիկիններ և պարոններ, բեմն ազատեցեք, փորձն սկսվում է:

Աբելյան: (Բարևելով): Երեկ էլի մի հարյուր ռուբլի խփեցի կլուբում...

Հարությունյան: Դարձյալ մի փլավ ուրեմն

Մամիկոնյան: Ջանկինա, ջանկինա, ջան, ջան, ջան...

Ռշտունի: Թույլ տվեք հարցնել, սեզոնից հետո ի՞նչ պիտի անենք...

Տիկ. Մելիքյան: Գավառները կգնանք, պարոններ, գավառները...

Պետրոսյան: Ես ոչ մի տեղ չեմ գնալու: Թքել եմ... Բավական է, որքան հարստահարվեցի: Ես գնում եմ Մոսկվա... Արդեն Կորշից հրավեր եմ ստացել... Ամսական երեք հարյուր ռուբլի և բենեֆիս... Հայերը չեն գնահատում, եղբայր, խոմ զոռի բան չէ...

Պ. Մայսուրյան: Էլի գնաց...

Աբելյան: Ես դրա հետ համաձայն չեմ... Հայերը գնահատում են իհարկե ոչ այնպես, ինչպես եվրոպացիները, բայց գնահատում են... Այ, օրինակ, Յագոր, հենց ես ու դու... Տարեկան մենք ամենաքիչը երեք հազար ռուբլի ենք վաստակում, քի՞չ է:

Ռշտունի: Այո, ես ու դու, լավ է ասված, իսկ մենք, մեծամասնությունս... զկռտում ենք քաղցած ինչպեսմկները աղի ամբարում...

Աբելյան: Այնուամենայնիվ, դու ինքդ հենց գուցե այնքան ես վաստակում, որքան մի հայ գրող... իսկ մեր վաստակածի չափ դեռ ոչ մի առաջնակարգ հայ հեղինակ չէ վաստակել

Հուշարար: Այդ ճիշտ է...

Հարությունյան: Ճիշտ լինելը ճիշտ է, բայց և այնպես ես կկամենայի քաղցած հեղինակ լինել, քան կուշտ դերասանթող ես մեռնելիս դամբանախոսս ասեր. «Դարձյալ մի զոհ», միայն թե չմոռացվեի Ադամյանի պես... (Խոսակցությունն ընդհատվում է, որովհետև Մամիկոնյանը, Միրզոյանի և Անդրանիկի ձեռքերից բռնելով, սկսում է պարզել, երգելով), «Նագասակի, Եոկագամա, ջանկինա, ջանջան»...

Աբելյան: (Մատների ծայրերով բոթելով Պետրոսյանի փորը): Անուշնե՛ր:

Պետրոսյան: (Ցնցվելով և հեռու ոստնելով): Արշակ ջան, արտալան դեռ վզիդ է...

Հարությունյան: Ջուխտ աչքիս վրա:

Աբելյան: (Աջ ուսը բարձրացնելով): Շուտ արեք, փորձը սկսեցեք. կլուբ պիտի գնամ... (երկու ուսերն էլ բարձրացնելով, ծիծաղում է):

Մամիկոնյան: (Շարունակ պարում է Միրզոյանի և Անդրանիկի հետ): Ջանկինա, ջան:

ՏԵՍԻԼ V

Նույնք և Ստեփանյան

Ստեփանյան: (Ներս է մանում գլուխը մի ահագին սփռոցով փաթաթած: Նրա երեսի ու ճակատի վրա երևում են կապույտ բծեր): Բարաջողում:

Ամենքը միաձայն: Օհո. բարով, բարով: Այդ ի՞նչ է պատահել, հիվա՞նդ ես...

Աբելյան: (Կամացուկ): Տմբզել են...

Ստեփանյան: (Աչքերը պսպղացնելով); Ի՞նչ, ո՞ւմ են տմբզել...

Դուելից եմ գալիս ուղղակի...

Ամենքը: Դուե՞լ... ինչո՞ւ, ո՞ւմ հետ, ո՞րտեղ...

Ստեփանյան: Թե ինչո՞ւշերշե լա ֆամ, ո՞ւմ հետայդ պատմության գաղտնիքն է, թե ո՞րտեղԲաքվի վակզալում:

Ռշտունի: Բայց ովքե՞ր էին սեկունդանտներդ:

Ստեփանյան: Սկզբում Արմենյանին հրավիրեցի, բայց նա իսկույն ջերմուտենդ ստացավ, փախավ տուն: Հետո հրավիրեցի վակզալի ստորոժին և մի բեռնակիր:

Ստեփանյան: Ինչո՞վ կռվեցիր

Ստեփանյան: Հակառակորդս մուշտիով, ես՝ մահակով...

Հարությունյան: Ախար ինչո՞ւ, պատճա՞ռը...

Ստեփանյան: Պատիվս վիրավորված էր

Աղայան: /Առաջ թռչելով/: Այո, պատիվս վիրավորված է, պատիվս... ես չեմ թույլ տալ...

(Բոլորը շրջապատում են նորեկին: Ստեփանյանը վրդովված բացատրում է եղելությունը, տնքտնքալով և ախուվախ քաշելով):

Մամիկոնյան: (Ձանձրացած, հո չեն պարում, մոտենում է սփռոցը քաշելով Ստեփանյանի գլխից): Давай в канкань: (Նորից սկսվում են պարը, երգը աղմուկն ու շփոթը: Ներս է մտնում վարչության գանձապան Խատիսյանը, մի պորտֆել կռնատակին):

Խատիսյան: Պարոններ, ո՞վ կամենում է ռոճիկ ստանալ...

Ամենքը: Հուռռա՛: (Շրջապատում են գանձապահին):

ՏԵՍԻԼ VI

Նույնք և Խատիսյան

Խատիսյան: (Ձեռներով հեռացնելով իրանից դերասաններին): Ֆու, ճանճեր հավաքվեցին շաքարի վրա: Սպասեցեք: Մեկ-մեկ: Առաջ տիկիններ, հետո պարոններ: (Սկսում է ռոճիկները բաժանել):

Վարդուհի: (Գրպանը դնելով 11 ռուբլի 5 կոպեկ): Էս է՛շ կերանք, պրծանք: Իժո՞ւմ:

Հարությունյան: Իժում ավանս կտան եկող տարվա համար:

Ամենքը: Այո, ավանս, ավանս:

Խատիսյան: Եկաղ տարվա համա՛ր... ըըըեկող տարի, դեռ հայտնի չէ, ընկերությունը խումբ պահելու է, թե ոչ:

Վարդուհի: (Անմիջապես ջգրելով, աչքերը պսպղացնում է և հովանոցի ծայրը բարձրացնում): Ո՞նց թե դեռ հայտնի չէ, բաս մենք ի՞նչ պիտի անենք:

Խատիսյան: Այո, տիկին, ընկերությունը չորս հազար վնաս արել է, փող չկա

Իսայ Եգորիչը ջգրված է...

Վարդուհի: Մե՞զ ինչ, որ փող չկա: Գտեք, որտեղից էլ որ լինի: Ժողովեցեքբան ասաց, փող չկա ...

Ազնիվ: (Հառաչելով): Լսո՞ւք ես, Գուլազյան, եկող տարի խումբ չեն պահելու:

Գուլազյան: է՛հ, շատ հարկավորս է… (Երեսը դարձնում է ամուսնուն և հետը քչփչում):

Տեր-Դավթյան: Խիկար իմաստունը զուր չի ասում, որ

Աղայան: Ահա ձեզ ազգ, ահա ձեզ հասարակությունբայց…, (հինգ մատները հուպ տալով սեղմում է ճակատին և արտասանելով «ցը՛» մոտենում է Խատիսյանին): Պարոն՝ Խատիսյան, կարելի՞ է ձեզ հրավիրել պատվո դատավոր:

Խատիսյան: (Ակնոցն ուղղելով, ապշած նայում է նրան): Ինչու՞ւմն է հարցը:

Աղայան: Ես կոմիտետին հրավիրում եմ պատվո դատի: Նա ինձ վիրավորել է, պարոն, վիրավորել է

Պետրոսյան: Թյուրիմացություն է: Աղայանց, մոռացի՛ր:

Աղայան: Ինչպե՞ս թե մոռանամ: Քսանուհինգ տարի լավ թե վատ, բայց բարեխղճաբար ծառայեմ բեմին: ինձ դարձյալարհամարհեն, և էլի՞ մոռանամ: Ես մի՞թե զուրկ եմ ինքնասիրությունից: Ասացե՛ք, ընկերներ, կարելի է դերասանին այսպես վիրավորել: Ասացե՛քՏիրում է ընդհանուր լռության: Բեմի վրա երևում Լ Ադամյանի ուրվականը:

Աղամյանի ուրվականը: Ես կասեմ...

(Բոլորը սարսափած նայում են ուրվականին):

Ադամյանի ուրվականը: Այո, պարոններ, չի կարելի թատրոնի մշակին այդպես վիրավորել, այդ աններելի է, Ես Աղայանցին ճանաչում եմ նրա պատանի հասակից: Ձեր կոմիտեի անդամները դեռ աշակերտներ էին, երբ նա ծառայում էր հայ բեմին և ծառայում էր սիրով, եռանդով: Նա ամենից անշահասեր դերասանն էր մեր մոտ նա բարեխիղճ մշակ է, բարի և համակրելի ընկեր և ուրախ ու սրախոս սեղանակից... նա արժանի է հարգանքի...

Ձայներ: Ճիշտ որ այդպես է, այդ ի՞նչպես է, որ մենք մինչև անգամ չենք նկատել: Կեցցե՛ Աղայանցը...

Աղայան: (Ոգևորված): Այժմ ես բարոյապես վարձատրված եմ: Ինձ ո՛չ ռոճիկ է հարկավոր, ո՛չ բենեֆիս, ես վարձատրրված եմ: (Չոքում է Ադամյանի ուրվականի առջև): Մեծ ուսուցիչ, խոնարհվում եմ վեհությանդ առջև: Քո վկայությունն ինձ համար մի գանձ է, թույլ տուր քղանցքդ համբուրել: Ադամյանի ուրվականը: (Ձեոը դնելով նրա գլխին): Մի՛ վշտանար մարդկանց հալածանքից... նրանք ինձ էլ են հալածել ու արհամարհել: Ապրել ես բեմի վրա, մեռիր բեմի վրա (Չքանում է): Ամենքը: (Մոտենում են ու Աղայանցի հետ համբուրվում):

Շնորհավորում ենք քսանուհինգամյակդ, ընկեր, շնորհավորում ենք... Այո, դու մեր ամենից անշահասերն ես...

Աղայան: Շնորհակալ եմ... ես վարձատրված եմ: Ռշտունի, այժմ գնանք բուֆետ...

Ռշտունի: Սիրում ես այսպիսի երիտասարդներին. (Գրկելով Աղայանցին, դուրս է գնում): Ոմանք: (Ապշած նայում են միմյանց): Այդ ի՞նչ բան էր:

Խատիսյան: Այդ մասին ես կզեկուցանեմ վարչությանը: (Ներս են մտնում Միրաղյանը և Արմենյանը):

ՏԵՍԻԼ VII

Նույնք և Միրաղյան ու Արմենյան:

Արմենյան: (Վերցնում է մի արշին բարձրությամբ ցիլինդրը և պտույտ գալով երկայն կրունկների վրա): Տիկիններ և բարոններ, հարգանքներս

(Ոմանք պատասխանում են սիրալիր, մի քանիսը հեգնանքով, իսկ Պետրոսյանն ու Աբելյանը հազիվ շարժում են գլուխները):

Մելիքյան: (Վզովը գցած աղվեսի պոչն ու գլուխը միմյանց մոտեցնելով): Պարոն Արմենյան: շնորհավորում եմ, լսել եմ ահագին հաջողություն եք ունեցել Բաքվում... (Թևով թաքուն բոթում է Վարդուհուն) մանավանդ, ինչպես ռեժիսոր

Արմենյան: Օօ, տիկին, զգացված եմ ձեր քովասանքներից... Բայց մի հիշեցնեք ինձ փաքուցիների մասին, սովաշ, տրե սովաժ... և գծուծ մարդիկ են, միանգամայն խայտառակ, Լսե՞լ եք ինչ է պատահել...

Մելիքյան: Ոչ: Ապա պատմեցեք, հետաքրքրական է

Արմենյան: Հապա՛, ես շատ խոշոր ընդհարում ունեցա քոմիթեի անդամների հետ, այո՛, այո՛, ես կատաղած էի առյուծի պեսԱյդ մարդիկ քաղաքավարության մասին գաղափար անգամ չունին, սովածներ ենՎիրավորեցին ինձ, ըսելով, թե ես լավ չեմ քառավարել... Օօ, եթե քովս այդ պահին ատրճանակ ըլլար, ես անոնց ցույց կտայի... (Սկսում է ձեռներով ու ոտներով սոսկալի շարժումներ անել, շարունակ պատելով կրունկների վրա, ինչպես մանկական հոլ):

Միրաղյան: (Գլուխը ծռելով դեպի ուսը և ցածից վեր նայելով): Ուրեմն այլևս Բաքու չե՞ք գնալ:

Արմենյան: Ամենևին, դերը մի արասցե... ես սփառեմ իմ ուժերը այդ վայրենիների մեջ... Փնա՛վ... Փայց այդ ի՞նչ է, վարձ ունի և սա պես անկարգություն... Ո՞վ է ոեժիսոր... Բեդրոսյան... ֆի դո՛ն... նա կրնա՞ քառավարել... Ահավասիկ ես պիտի աոաջարկեմ իմ ծառայությունն ձեր քոմիթեին... այժմ ազատ եմ... թող օգտվին

Աբելյան: (Մոտենալով, իր վիթխարի ձեռքը դնում է Արմենյանի ուսի վրա): Իիի՛նչ, դո՛ւ պիտի մեզ կառավարեսհա՛ հա՛ հա՛ ...

Արմենյան: (Կուչ գալով): Օօ, բարոն Աբելյան, ես կհարգեմ ձեր տաղանդը... փայց ուսս... Կամաց...

Աբելյան: Դու համարձակվում ես պարսավել Պետրոսյանի՛ն... Արմենյան: Փայց, բարոն Աբելյան, նա քառավարելու ձիրք չունի...

Աբելյան: Լռի՛ր: Պետրոսյանը թե՛ իբրև դերասան, թե՛ իբրև ռեժիսոր եթե կամենա, քեզ ոստերի պես կուչ կտա:

Արմենյան: Բարոն, դուք ինձ Էնսյուլտ եք անում: Դուք գիտե՞ք, որ հաշիվ կպահանջեմ...

Աբելյան: (Երկու մատով բարձրացնում է Արմենյանին և տանում նստեցնում մի անկյունում աթոռի վրա): Նստեր այստեղ և խելոք կաց...

(Արմենյան վրդովված, ուսերը բարձրացնում է, երեսը կնճռոտում, ձեռներով բազմատեսակ շարժումներ անում, բայց լուռ է, դատապարտված աշակերտի պես: Միրաղյանը սկսում է նրան մխիթարել: Կամաց-կամաց Արմենյանը ուշքի է գալիս, սկսում է խոսել վրդովված: Ներս է մտնում տիկին Սիրանույշը: Արմենյանը մոտենում է նրան և իր բարկությունը հայտնում տաճկերեն լեզվով):

Պետրոսյան: (Որոտալից ձայնով): Պարոննե՛ր, այժմ փորձն սկսվում է:

Աբելյան: (Նայելով ժամացույցին): Դեռ հավաքված չեն լինի... Հնչում է Մամիկանյանի ձայնը: Милая, стаю под окном.

(Պետրոսյանը բռնում է նրա ականջից և քաշում տանում մի կողմ):

Խատիսյան: Տիկի՛ն Գուլազյան, ասացեք ձեր հասանելիքը... վեց ռուբլի...

Գուլազյան: Ֆի, շատ հարկսվորս է... (Շարունակում է քչփչալ իր ամուսնու հետ):

(Պետրոսյանը պահանջում է բեմը մաքրել: Սակայն Մամիկոնյանն այլևս հափշտակվել է իր երդով, ոչինչ չի լսում, Վարդուհին հար ու կայծակ է թափում կոմիտեի գլխին, հովանոցն օդի մեջ սոսկալի կերպով պտտեցնելով, մյուսները խոսում են բարձրաձայն, միմյանց բոթելով և քրքջալով):

Խատիսյան: (Պետրոսյանին): Պետք է խիստ լինել: Խանգարողին տուգանքի ենթաքկել:

Պետրոսյան: Այն ժամանակ շատերի ռոճիկը հերիք չի լինի տուգանքը ծածկելու:

(Ներս են մտնում Ռշտունին և Աղայանը: Առաջինի գդակը բարձրացել է գագաթը, երկրորդինը, ընդհակառակը, քաշացել է և իր եղավ ծածկում է աչքերը: Այս նշան է, որ երկուսն էլ ուրախ տրամադրության մեջ են:

Դրսից լսվում է ինչ-որ աղմուկ: Թողեք, թողեք, — կրկնում են մի քանի ձայներ: Սանդուղքով բարձրանում է տիկին Զաբելը՝ փաթաթված մի շատ երկայն կարմիր մուշտակի մեջ, որի ծայրերը հասնում են հատակին: Նրա հետ ներս են մտնում Գալֆայան, Օհանյան, Հովհաննիսյան, Խարազյան, Կարինյան և մի խումբ ինչ-որ անծանոթ դեմքեր):

ՏԵՍԻԼ VIII

Նույնք և Զաբել ու ընկերներ (Սկսվում է իրարանցում)

Գալֆայան: Ահավասիկ ես ալ հոս եմ, (Մտնում է մեջտեղ և ուզում է ձեռաց Համլետից մի մոնոլոգ արտասանել, պատյանից հանելով մի փայտյա սուր):

Օհանյան: (Հրելով նրան): Հեռու, հերթն իմն է... (Սկսում է «Կարմենից» շվվացնել մի եղանակ այնպես, ինչպես շվվացնամ է «Քինի» մեջ):

Զաբել: (Երկուսի էլ թևերից բռնելով, ետ է քաշվում): Ո՛չ, պարոններ, միասին: (Հովանոցը բարձրացնելով); Սկսենք՝ մեկ, երկու, երեք.

Խումբը երգում է.

Թափառելով ողջ աշխարհ
Մենք կրեցինք դառն օրեր...
Տվեք մեզ էլ ճանապարհ,
Օ՛հ, քարասիրտ ընկերներ...

Խատիսյան: (Ակնոցները քթի վրա դրստելով, ունքերը բարձրացնում է): Что это за хор?

Ռշտունի: Это хор странников из оперы «Такгейзер”.

Խատիսյան: Շատ տխուր երգում են...

Զաբել: (Խմբից անջատվելով, առաջ է գալիս և Խատիսյանին ներկայացնում է բողոքագիր): Հերիք է, հերիք է, հայեր, որքան մեզ քաղցած պահեցիքհերիք է ինչքան տանջվեցինք ու թափառեցինք... Էլ հալ չմնաց, էլ Բաթում գնալգալուց հոգնեցի, էլ տոմսակի փող վճարելուց քանդվեցի...

Հովհաննիսյան: (Բարձրանալով ոտների ծայրերի վրա ու ցածրանալով, ինչպես պրոլժինայի վրա): Ինչ, ի՛նչ Բաթում, դու Սուրամից, Սոչխերիից ու Կաբուլետտից խոսիր...

Օհանյան: Դիլիջանից, Աղստաֆից, Ուզուն-Թալից խոսիր

Գալֆայան: Գնացի Երևան, Կարս, Ալեքսանդրապոլ, անկե ետև Շուշի... ջանըմ, հեչ բան չեն հասկնար ադ գավառացիք... Ես Շեքսպիրին ամենաբարձր երկեր կներկայացնեմ, անոնք ինձմեն կպահանջեն շիքաստա մը երգել: Խայտառակ հասարակություն... (Մոտենալով Խատիսյանին): Կամիր զիս փորձել, մոնոլոգ մը արտասանեմ... (Խատիսյանը նրան հանգստացնում է):

Խատիսյան: (Դառնալով Զաբելին և խմբին): Այժմ ի՛նչ էր կամենում...

Խումբ: Կամենում ենք ընդունվել խմբի մեջ...

Խատիսյան: (Հանելով ծոցից հուշատետրը և նշանակե|ով): Լավ, ես կզեկուցանեմ վարչությանը... ես թեև մի քիչ առաջ ասացի, որ ընկերությունը չի վճռել խումբ պահելու, բայց կատակ արի... Հայոց թատրոն այսուհետն միշտ կլինի... մեծ թատրոն, լավ թատրոն, օտարները պիտի նախանձեն... (Սիրանույշը սկսում է այս խոսքերի ազդեցությամբ մտքում փորձել Օթելլոյի դերը):

Վարդուհի: Այ, Էդենց ասա ու պրծիր է...

Խատիսյան: Մենք մտադիր ենք եկող տարի ոչ թե շաբաթը մի անգամ, այլ ամեն օր ներկայացում տալ... Օօ, հայոց թատրոնը մեծ ապագա ունի... Վարչությունը արձանագրել է...

Ամենքը: Կեցցե՛, կեցցե՛ վարչությունը, կեցցե ընկերությունը...

Թատրոնական ծառա: (Շտապով ներս մտնելով): Պարոն Կրասովը խնդրում է բեմն ազատել... Փորձ ունին... շո՛ւտ...

Խատիսյան: (ուզում էր իր ոգևորված խոսքը շարունակել, մնացյալը կուլ է տալիս):

(Բոլորը միմյանց երեսին տարակուսանքով նայելով, սուսուփուս դուրս են գնում):

Սիրանույշ: Անսյուլտ կընեն:

Թատրոնի ծառան ուղեկցում է նրանց հեգնական ժպիտով: Խումբն ավելի մեծացել է: Հայտնվել են նոր դեմքեր, որ անցյալ տարի չկային: Չարդախը տակավին դատարկ է, ներքև թատրոնի ծառաները տեղավորում են բեմի կահկարասին: Ահա կամաց-կամաց սկսում են երևալ դերասանները և չարդախի տախտակամածը սկսում է հռհռալ: Ոմանք դերասաններից ամառվա ընթացքում նիհարել են, ոմանք չաղացել, բայց ամենքն էլ սեզոնի սկզբում հասհանգստի կողմից ներկայացնում են հնավաճառի խանութ: Բանն այն է, որ աոաջին կիսամյակի ռոճիկները բավականացել են միայն կոշիկներ նորոգելուն: Անհամբեր սպասում են երկրորդ կիսամյակի ռոճիկներին, որպեսզի յուղոտ փողկապները, անկոհակ ժիլետները և դեղին բծերով ծածկված գլխարկները անցնեն Սալդաասկի բազար:

Следующая страница