Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ, նովելներ, ֆելիետոններ

Եկան այդ օրերը հենց այն ժամանակ, երբ մեր գործերը ամենափառավոր դրության մեջ էին: Երկնային ահեղ դատավոր, Մովսիսի, Ահարոնի աստված, կգա՞, արդյոք, մի օր, որ դու պատմես մեր դահիճներին: Ոչ այնպես, ինչպես այժմ օտարների ձեռքով, երկրից դուրս, այլ հենց այստեղ, իրենց հողի վրա, իրենց արյունակիցների ձեռքով: Պարոն, քրիստոնյա պարոն, ես հավատում եմ նախախնամությանը և համոզված եմ, որ այդ օրը հեռու չէնա արդեն մոտենում է ահռելի կերպարանքով:

Արշավանքն սկսվեց ուրիշ փողոցներից և միայն երկրորդ օրը հասավ մեզ: Այն միջոցին, երբ մեր հարևան հրեաների խանութները կողապտում էին, երբ տներից դուրս ձգվող մանկական անկողինների բուրգն ու փետուրը քամու բերանումն էին, կանանց և երեխաների աղաղակներն ու հեծկլտանքը լեցրել էին օդը-մենք փակված էինք մեր խանութում: Ես էի, Շմուլ Մոզերն ու Ռաբինովիչը. տասնչորս գործակատարներիցս միայն նա էր մնացել, այդ ազնիվ երիտասարդը: Բոլորը գնացել էին պաշտպանելու իրենց մերձավորներին: Ռաբինովի՛չ, ինչպե՞ս կարող եմ սառնարյուն հիշել քեզ, անվեհեր տղա, որ այնպես զոհվեցիր ինձ

Եվ մենք երեքս պիտի պաշտպանեինք հազարավոր խուժանի դեմ հարյուր քսան հազարիապրանք՝ քսանուհինգ տարվա դառն աշխատանքիս արդյունքը:

Շմուլ Մոզերն ասաց.

Այզելման, թողնենք ամեն ինչ ճակատագրի կամքին: Էս կյանքս գերադասում եմ կայքից:

Իսկ իմ կյանքըկայքիս մեջ է, — ասացի ես:

Ռաբինովիչը բոլորովին ուրիշ կարծիք աներ:

Նա ասում էր, որ ամեն մի հրեա պիտի սովորի զենքով պաշտպանել իր կյանքը և ինչքը:

Ահա մոտեցան խռպոտբղավող ձայները, Լսվեց քաղցած և կիսամերկ խուժանի դիվային քրբիջը: Ես ու Շմուլը սարսափից կուչ եկանք պատի տակ: Ռաբինսվիչր հանեց գրպանից մի ատրճանակ և պահեց ձեռքում:

Մոտ մի ժամ տևեցին աղմուկը, կողոպուտը, կոտորածը մեր փողոցում: Բայց մեր դռները դեռ անշարԺ էին: Հետո մի քանի րոպե տիրեց չարագուշակ լռություն: Լսում էինք միայն բազմաթիվ քայլերի ձայներ: Շմուլ Մոզերը կարծեց, որ մենք փրկվեցինք: Ես մոտեցա դռներին, նայեցի նրանց արանքով դուրս: Սիրտս ասում էր, որ այնտեղ պատրաստվում էր մեր դեմ մի վատ բան: Եվ ահա ինչ տեսա, փողոցի մեջտեղում կանգնած էր Ագրինցևը, ձեռքում մի շիշ օղի: Նա գռռաց.

Անիծվածնե՛ր, ո՞ւր եք փախչում: Զորքի՞ց եք վախենում: Շարունակեցե՛ք, ոչ ոք ձեզ չի խանգարիլ: Այս կողմն եկեք, ո՞ւր եք վազում, ավանակներ:

Հետո շարունակեց.

Ահա՛, լակեցեք այս շիշն էլ: Չորրորդն է, վերջին հինգ ռուբլիս եմ ծախսել: Լակեցե՛ք: Քա՛ջ եղեք: Խփեցե՛ք, կոտրեցե՛ք դռները: Սնդուկը ոսկով լիքն է: Այստեղ, մի հեռանաք, ապուշներ: Լսո՞ւմ եք: Էէ, ի՞նչ շքեղ ցուցանակ ունի: Մտեք ներս, տեսեք: Ամենքիդ մի բան կհասնի: Բայց ձեռք չտաք այն մեկին, մորուքավորին: Կբռնեք և ինձ կհանձնեք: Նո՛ւ, սկսեցեք, շան զավակներ: Մեկ, երկու, երեք, հուռա, կեցցե...

Խուժանը կրկնեց «հուռա» և «կեցցե»…

Շմուլ Մոզերը գոռաց.

Այզելման, մագազինը կորած է, գոնե մեր գլուխներն ազատենք: Բայց այլևս ուշ էր: Դռները դղրդացին և խորտակվելով ընկան մայթերի վրա: Աչքերիս առջև բացվեց մի տեսարան, որ եթե երազումս տեսնեի, արյունս պիտի սառչեր երակներիս մեջ: Բայց հուսահատությունը ինձ տվել էր տարօրինակ քաջություն, ես չվախեցա: Մոտ հարյուր սրիկաներ Ագրինցևի ղեկավարությամբ ներս խուժեցին, փայտերով, կացիններով զինված: Կային և կանայք ու պատանիներ:

Ես փորձեցի կաշառել խուժանին փողով, որ մագազինս չկողոպտեն: Բայց ո՞վ էր լսում: Այդտեղ միայն Ագրինցևի ձայնն էր ազդու: Սրիկաներն ինձ հրեցին ներս, և այդ պահին լսվեց ատրճանակների ձայն: Խուժանը մի վայրկյան ետ մղվեց գոռալով.

Ռումբ, ռումբ

Բայց ռումբ չկար: Դա Ռաբինովիչի ատրճանակն էր, որ սրիկաներից մեկին թավալեց դռների մեջ:

Առաջ բռնեցին Շմուլ Մոզերին: Բռնողը մի հաղթանդամ կին էր Մեհերայի ահռելի կերպարանքով: Նա գոռում էր.

Ես քեզ պիտի կենդանի այրեմ:

Եվ ձգեց ընկերոջս ամբոխի ձեռքը: Բայց Շմուլ Մոզերին մահ չէր վիճակված: Նրան քաշքշեցին, ծեծեցին, ոտնատակ արին, բայց և այնպես ազատվեց: Կապկի ճարպկությամբ դուրս պրծավ տասնյակ ձեռքերից, պատառոտված հագուստով, ջարդված կողերով և փախավ մագազինի ետևի դռներով, թողնելով հատակի վրա արյան հետք:

Շրջապատեցին Ռաբինովիչին: Նա դատարկել էր արդեն ատրճանակը և դարձյալ մեկին սպանել և երկուսին վիրավորել: Զենքը խլեցին ձեռքից, և մեկը սկսեց նրա կոթով զարնել թշվառի բաց գլխին: Այս բոլորը տևեց մի քանի րոպե միայն: Խուժանն արդեն կողոպտում էր ունեցածս: Ես տեսա ազնիվ գործակատարիս այլանդակված դիակը փողոց շպրտվելիս: Նրա գանգը երկու կտոր էին արել կացնի հարվածով: Թշվառ մայրնա այժմ թափառում է փողոցներում ցնորված

Աա՛, վերջապես, դու իմ ձեռքումն ես, — լսեցի ես Ագրինցևի ձայնը այն ժամանակ, երբ մի թեթև հույս կար ամբոխի ձեռքից ազատվելու,-ո՞ւր ես ուզում փախչել:

Նրա հուժկու ձեռքերն ինձ սեղմեցին պատին: Ի՞նչ թաքցնեմ, պարոն, ես նրան խոստացա բոլորը, ինչ-որ ունեի, միայն թե կյանքս ինձ թողներ: Ես ստորացա այդ սինլքորի առջև, որովհետև աչքիս առջև կանգնած էին զավակներս, որոնք պիտի մնային անխնամ:

Մի՛ վախենար, — գոչեց Ագրինցեը, — ես քեզ չեմ սպանիլ: Ընդհակառակը, դու պետք է ապրես, որ միշտ հիշես Ագրինցևին: Է՛յ, թավալեցեք այս քոսոտին գետին...

Սրիկաներից երկուսն օգնեցին նրան և ինձ թավալեցին: Գրպանումս ունեի մի մեծ դանակ, այդ էր իմ միակ զենքը ամբողջ կյանքումս: Այժմ ուրիշ է, այժմ ես ատրճանակ ունիմ և պիտի հրացան էլ ձեռք բերեմ: Ես նշան արի թշնամու սիրտը, բայց վիրավորեցի միայն նրա թևը, կարծես նա ցավ չզգաց, ճիչ անգամ չարձակեց:

Այզելման, — գոռաց նա ծնկները սեղմելով կրծքիս և կոկորդս բռնած, — ընկերդ ասաց, թե գաք ինձ թավալեցիք և խեղդեցիք: Բայց այդպես չեն թավալում մեր օրենքով, այլ այսպես: Դե՛հ, հանի՛ր լեզուդ...

Զուր էի ճիգ անում ազատվել նրա ձեռքերից: Նա թքեց երեսիս և մի քանի անգամ ապտակեց: Սրիկաները ոտքերով զարկում էին կողերիս: Հասկանալի էր Ագրինցևի միտքը: Ես երեսիվայր շուռ եկա:

Է, չե՞ս ուզում, որ աչքերդ հանեմ, լեզուդ կտրեմ, — ասաց նա, — ոչինչ: Թող այդպես չինի: Այսքանն էլ բավական է, ես ուզում եմ միայն քեզ վրա մի նշան թողնել...

Նույն վայրկյանին գլխիս վրա փայլեց դանակի դեղին կոթը: Զգացի սուր ցավ և հետո երեսիս վրա տաքություն: Արյունս էր, որ խառնվելով հողի հետ, փակեց աչքերս: Ես լսեցի.

Է՛յ, սրիկաներ, ես միայն այս ականջն եմ վերցնում Այզելմանի հարստությունից: Մնացյալը ձեզ լինի: Բաժանեցեք

Այստեղ ես ուշաթափվեցի...

Հրեան կանգ առավ: Օ՛օ, որքան ատելություն, վրիժառության կրակ և անզորության կսկիծ կային նրա խելացի աչքերի մեջ: Մի քանի վայրկյան տիրեց լռություն:

Պետք է զորեղ կամքի տեր լիներ Ահարոն Այզելմանը: Տեսնելով, որ իր պատմվածքը մեզ վրա գործեց ճնշող տպավորություն, շտապեց զսպել իր որսի ալեկոծությունը:

Եվ, դառնալով աղջկաս, նա դարձյալ ժպտաց սիրալիր և ասաց.

Մադմուազել այժմ մի ականջս ուղղափառ քրիստոնյա է, իսկ մյուսը՝ Հրեա...

Մենք հասանք Վարշավա...

ԵՂԲԱՅՐԱՍՊԱՆԸ

Բարի լույս, եղբայրս, ինձ ձեռաց երեք ռուբլի փող է հարկավոր: Տուր:

Այս ասելով, Միսակը կանգնեց փողոցում, պատի տակ և իր կեղտոտ ձեռը անմիջապես պարզեց Արամին: Երևի նա միանգամայն հավատացած էր, որ առանց այլևայլի ուզածն իսկույն պիտի ստանա, ինչպես ստացել էր ամեն շաբաթ տասնումեկ տարի շարունակ:

Մինչդեռ Արամն այն օրը ոչ միայն տրամադիր չէր եղբորը փող տալու, այլև հաստատապես վճռել էր մի անգամ ընդմիշտ ազատվել նրա անամոթ մուրացկանությունից, ուր վաղուց արդեն ձանձրացրել էր նրանք Այսպես էր պահանջում նրանից իր կինը հանուն հինգ փոքրիկ զավակների, որոնց կերակրելն ու հագցնելը դյուրին բան չէր մի հասարակ արհեստավորի համար: Կար և մի ուրիշ, ավելի նշանավոր պատճառ, որ ստիպում էր Արամին կտրել ամեն կապ իր հարազատ եղբոր հետ: Եվ այս պատճառն այսօր նրան թվում էր այնքան ստիպողական, որ դեռ առավոտ թեյի միջոցին ինքն իրեն մտածում էր, թե ինչպես է, որ մինչև այժմ նա դեռ հարաբերություն ունի իր եղբոր հետ կամ նույնիսկ թույլ է տալիս իրեն հետ խոսելու:

Նա մինչև անգամ երեսը չդարձրեց Միսակին, լսելով նրա խռպոտ ձայնը: Կանգնած իր արհեստանոցի դռների առջև նայում էր հեռու: Այնտեղ, փողոցի ծայրում, մի լայն հրապարակում տիրում էր մի տեսակ իրարանցում, որ վերրջին ամիսները դարձել էր սովորական: Ոստիկանների մի ահագին խումբ գավթապահների օգնությամբ ցրում էր ամբոխը, որ բոլոր մերձակա փողոցներից դիմում էր դեպի հրապարակ:

Իսկի չարժե մտիկ անել, — ասաց Միսակը ձեռը շարժելով օդի մեջ, — դատարկ բան է: — Քարվանսարայի ծույլ գործակատարները գործադուլ են արել:

Էլի՞:

Էլի, — շարունակեց Միսակը, կանգնելով եղբոր առջև, — ստիպում են խանութները փակել: Իսկ ոստիկանները պահանջում են բաց անել: Խեղճ վաճառականները հա, հա, հա, երկու կրակի մեջ են: Դես են նայում՝ հարված են ստանում, դեն են նայում՝ ապտակ: Մի պառավ կնիկ աչքերիս առջև ընկավ ձիերի ոտների տակ և լավ ճխլտվեց:

Ինչո՞ւ:

Որդին գործակատար է, ապստամբվողներից մեկն է: Մայրն ուզում էր նրան ազատել ոստիկաններից: Ինձ էլ մի քանի հարվածներ հասան:

Հետո՞, ի՞նչ պատահեց այն պառավ կնոջը, — հարցրեց Արամը, հակառակ իր կամքի, երեսը դարձնելով եղբորը:

Ազատվեց, Եվ գիտե՞ս ում շնորհիվ, այ, քո հարազատ եղբոր, Միսակ Առաքելովիչ Դաբաղյանի: Այո, գնդակի արագությամբ ընկա ձիերի մեջ, դես հրեցի, դեն հրեցի, վերցրի գետնի վրա փռված պառավին և դուրս բերեցի ամբոխի միջից: Հենց այդ ժամանակ ինձ հասան մտրակի հարվածները: Ախ, ինչպես են զարկում, ինչպես, աստված ազատի: Արամ, Արամ, շատ վատ ժամանակներում ենք ապրում: Մարդու կյանքը բոլորովին ապահով չէ: Եթե խելք ունես, իսկի գլուխդ բնիցդ դուրս մի հանիր: Հասկանո՞ւմ ես ինչ եմ ասում: Եթե չես հասկանում, վայ քո գլխին, վայ քո կնոջը, երեխաներին ու արհեստանոցին: Ես շատ մոտիկ բարեկամ մարդու մի քանի անգամ զգուշացրի, ուշադրություն չդարձրեց: Այժմ նա կամրջի գլխի պալատումն է: Գիտե՞ս ինչ եմ ասում, եղբայր պատվական: Փորձանք եկավ գլխին, ինքն է մեղավոր: Առհասարակ այդ գործում փորձանքի մեջ ընկնողները բոլորն էլ իրանք են մեղավոր: Այո, ժամանակները վատացել են, շատ են կատաղել: Տուր շուտով երեք ռուբլի:

Մինչ Միսակը բարբառում էր, Արամը ուշադիր դիտում էր նրա կարմիր-կապտագույն թորշոմած դեմքը: Այդ անբնական փքված այտերը, թերթերունքներից զրկված կոպերը, արյունալի պլզած աչքերը, թարախով լի բշտիկներով ծածկված քիթն ու ճակատը կրում էին ոչ միայն ոգելից ըմպելիքների կործանիչ ազդեցությունը, այլև մի սոսկալի մարմնավոր ախտի զզվելի դրոշմը: Դա անգործ, արբշիռ շրջմոլիկի մի տիպար էր, փողոցի սեփականություն: Մեկն այն թշվառներից, որոնց անողոք ճակատագիրը քաշում է դեպի կյանքի ստոր խորշերը, որպեսզի այնտեղ ոչնչացնի նրանց անհետք, ինչպես անբնական անասունների:

Արամը շաբաթը մեկ անգամ տեսնում էր այդ եղկելի կերպարանքը իր արհեստանոցի դռների առջև կանգնած՝ սովորական տուրքին սպասելիս: Տեսնում էր նրա օր-օրի վրա վայր ու վայր ընկնելը և ցավում էր ու վշտանում, որպես կարող է վշտանալ միևնույն արգանդից ծնված եղբայրը: Նա վաղուց էր իր եղբորը համարում կորած և վաղուց էր դադարել համոզել նրան հետ դառնալ դեպի անդունդ տանող ճանապարհից, մի անգամ առմիշտ համոզվելով, որ ոչ մի խրատ և ոչ մի քարոզ չի կարող փրկել նրան: Հարբեցողությունը, սուտը, անամոթությունը, խաբեությունը, ծուլությունը այդ մարդու մեջ գտել էին հավիտենական բուն: Վերջին ժամանակները նա սկսել էր մինչև անգամ գողություն անել, թեև այնքան զգույշ, որ դեռ ոստիկանության ձեռքը չէր ընկել, կամ գուցե ընկել էր և դուրս պրծել սովորական ճանապարհով: Այս բոլոր ախտերը հայտնի Էին Արամին, և նա դեռ եղբայր էր համարում նրան, դեռ օգնում էր նրան... կարեկցությունից դրդված:

Իսկ այժմ... Այժմ պատահել էր մի բան, որի հետ չէին կարող հաշտվել Արամի զգացումները: Նա նայեց եղբոր կարմրած աչքերին, որոնց իմաստն այսօր առաջին անգամ թվաց նրան այնչափ կասկածելի և հրող, ու զգաց դեպի նա նոր տեսակի ատելություն: Ատելություն, որ խառն էր սուր զզվանքի հետ: Այն մարդը, որ մինչև այժմ նրա մեջ զարթացրել էր միայն ամոթի, կարեկցության և վշտի զգայում, այսօր թվաց նրան այնպիսի վի արարած, որին համենայն դեպս կարեկցել չէր կարելի: Եվ տպավորությունն այնքան խորն էր, որ Արամը հանկարծակի ցնցվեց:

Այո, եղբայր, — շարունակեց Միսակը, տեսնելով, որ իր խոսակցությանը այսօր, հակառակ սովորականին, գրավում է եղբոր ուշադրությունը, — ես շատերին եմ ասում, իսկ քեզ պարտավոր եմ ասել, որովհետև հարազատ եղբայրդ եմ, այն էլ մեծ եղբայրդ, լսիր, լավ լսիր:

Նա մի քայլ ևս առաջ դրեց և բերանը բոլորովին մոտեցրեց եղբոր ականջին:

Այստեղ քո կազմարանում դու ունիս մի քանի արհեստավորներ: Ջահել տղերք են, տաք գլուխներ, չեն հասկանում ինչ են անում: Ահա նրանք կարող են քեզ փորձանքի մեջ գցել, վկա է աստված: Սուս, մեր մեջ մնա, նրանց ոչինչ չասես: Կարող են ինձ մյուս աշխարհն ուղարկել:

Ամենքից վտանգավորները կազմարարներն են, որովհետև նրանք գիրք շատ են կարդում: Հըմ, ճշմարիտ չեմ ասում: Լավ մտածիր: Հենց մեկը դու: Օ, օ, ես գիտեմ, թե ինչեր ես կարդացել և այժմ գլուխդ ինչով է լցված

Հետո, հետոընդհատեց հանկարծ Արամը, որ մինչև այդ ժամանակ լուռ էր և զննող հայացքով նայում էր եղբորը, — շարունակիր:

Ուրիշ ոչինչ, ես ասացի բոլորը:

Ինչո՞վ է լիքը գլուխս, հըմ, ինչո՞վ:

Թքիր, ես քեզ հետ կռվելու չեմ եկել այստեղ: Թողնենք: Վախենում եմ: Մեկէլ տեսար կնիկդ եկավ, երեսիս թքեց, վզակոթիս տվեց և դուրս արավ տնից: Հա, հա, հա, տնից դուրս արավ: Ինչպես, քանի որ տունդ իսկի մի անգամ էլ ոտ չեմ դրել: Չես թողել, որ ներս մտնեմ: Կնիկդ ինձ ատելով ատում է: Ինձ, կոլեժսկի ռեգիստրատորիա: Ո՞վ: — Մի կալատոգի աղջիկ: Մի նեղանար, եղբայր, կնիկդ քեզ շատ է փոխել: Առաջ դու ավելի բարի էիր: Նա զզվում է ինձանից: Ինչո՞ւ: Որովհետև պիջակս յուղոտ է, պատառոտված, շապիկիս վրա գինու բծեր կան, օձիքս սևացած է, կոշիկներս ծակ, վարտիքիս ծայրերը գզգզված՝ գլխիս կեղտոտ մազերիս պես: Իսկ քիթս, նրա ասելով, փտած բադրջանի է նման: Հոտ է գալիս ինձանից, ինչպես խոզից կամ շնից: Խի, խի, խիՏերը նրա հետ: Կալատոգի աղջիկս իրան կոմսուհի է համարում: Մի նեղանար, եղբայր, ես ճշմարիտ եմ ասում՝:

Իմ կնիկը բոլորովին այդ բաների համար չէ, որ քեզ ատում է, Միսակ, — արտասանեց Արամը այնպիսի հուզումով, որից նրա ձայնը դողաց, — իմ, կնիկը քեզ շատ բաներ է ներել, Էլի կների, եթե դու չլինեիր...

Նա կանգ առավ, շրթունքները սեղմելով ատամներով:

Եթե եո ի՞նչ լինեի, ասա, ասա, ինչո՞ւ կիսատ թողեցիր: Էհե բարեկամ, դու ինձ հիմար չկարծես, հասկանում եմ ինչ էիր ուզում ասել: Ես հարբեցող եմ, անգործ, անպիտան, փչացած

Միսակը նայեց եղբորը իր կարմրած, հիվանդոտ աչքերով և տարօրինակ ժպտաց:

Ախ, եղբայր, եղբայր պատվական, — խոսեց նա մի քանի վայրկյան լռելուց հետո, — նայում եմ քեզ և ուրախանում: Ինչ ահագին տարբերություն կա քո և իմ մեջ, Դու օրինավոր մարդ ես. երևելի կազմարար, հա, հա, հա, կրթված կազմարար, իսկ ես... թյու, ահա թե ինչ եմ, ցեխ, աղբ.,« հա, հա, հա, ինտելիգենտ մարդկանց հետ ես նստում ու վեր կենում: Լրագիրներում հոդվածներ են գրում արհեստավորների ու բանվորների գրության մասին: Հա, հա, հա, այդ շատ հետաքրքրական է, շատ հետաքրքրական: Պաշտպանում ես գործավորներին, հայհոյում ես բուրժուաներին և ձրիակերներին: Ցանկալի է իմանալ քո կարծիքով ես ո՞ր դասակարգին եմ պատկանումբուրժուա՞, թե՞ բանվոր: Հետո դու ուրիշ՝ դահա-դահա շատ բաներ ես անում: Եվ, որ ամենագլխակորն է, կառքով ես ման գալիս ընտանիքիդ հետ: Գիտե՞ս, կառքով ման գալը քիչ բան չէ՞ եթե կառապանը քեզ տանելիս շուտ-շուտ հետ չի նայում: Մի անգամ ես կառք նստեցի քեֆիս համար և կառապանը ամեն վայրկյան հետ էր նայում: Նա կարծում էր, որ ես քշել պիտի տամ և տեղ հասած թաքուն պիտի ծլկվեմ կառքից, որպեսզի վարձը չվճարեմ: Դեմքս կասկածելի էր նրա համար: Իսկ դու կասկածելի չես, գիտեմ: 0, օ, ես գիրք չեմ կարդում, բայց գիտեմ կարդալ մարդկանց հոգիները նրանց ճակատների վրա:

Ուզո՞ւմ ես ասեմ, թե կնիկդ ինչու համար է ինձանից զզվում այժմ, թե դու ինչու համար ես այսօր այդպես կասկածով և խոր-խոր մտիկ անում ինձ: Դու մի բան ես ուզում իմանալ, զուր մի պլզիլ աչքերդ...

Այդ միջոցին երկու ոստիկաններ մի կապույտ շապիկափոր երիտասարդի, աջ ու ձախ թևերից բռնած, բանում էին դիմացի մայթով:

Հանկարծ Միսակը կտրեց իր, ըստ երևույթի, անկապ խոսքերի թելը, նայեց նրանց և ապա դեպի երկինք որպես թե անփույթ: Ինչ-որ մի նենգ և բազմախորհուրդ բան ժպիտի պես աղավաղեց նրա առանց այն էլ այլանդակված դեմքը:

Արամի զննող հայացքից չխուսափեց այդ վայրկենական տեսարանը:

Երկար ժամանակ Արամը աչքերով հետևում էր ոստիկաններին և ձերբակալվածներին, սպասում էր, որ մեկն ու մեկը նրանցից հետ կդարձնի երեսը և կնայի ուրիշ ոչ ոքի, եթե ոչ միայն Միսակին, բայց ոչ մեկը չնայեց: Նրանք անհետացան փողոցի ծայրում: Միսակը հասկացավ եղբոր միտքը, հազաց խռպոտ ձայնով, թքեց մայթի վրա և շարունակեց,

Պետք է ասած, որ ես քեզանից շնորհակալ եմ, եղբայր պատվական: Մեր ժամանակներում եղբայրություն ասած բանը չկա: Իսկ դու վատ եղբայր չես: Դու մեկ-մեկ ինձ գրպանի ծախս ես տալիս: Հենց դրա համար է, որ քեզ սիրում եմ և ուզում եմ պաշտպանել ամեն կերպ: Եղբայր պատվական, ուշադրություն դարձրու քո աշակերտների վրա: Նրանք՝ ինչ գործ ունեն ուսանողների հետ, մի թողնիր, որ ոչ մի ուսանող կամ բանվոր, կամ անծանոթ ոտք դնի քո արհեստանոցն առանց գործի, հենց այնպես: Հասկացիր պետք է որ հասկանաս, հիմար խոմ չես:

Հասկանում եմ, այո, հասկանում եմ, — արտասանեց Արամը եռանդով ու ջերմագին: Եվ նրա ձայնը դարձյալ դողաց,

Շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ, ապա թե ոչ, քիչ էր մնում վախենայի քեզ համար, էհ, այժմ թողնենք այդ և դառնանք ուրիշ կողմ: Գրողը տանի, այսօր ես սոխակի պես եմ բարբառում, լեզուս խիստ է բացվել: Գիտե՞ս ինչ, դու շատ էլ մի պարծենար քո խելքով: Եթե դու գրել գիտես, ես խոսել գիտեմ: Ես մի ժամանակ դատարաններում փոքրիկ գործեր էի պաշտպանում: Մասնավոր փաստաբան էի, գրողը տանի ինձ: Ահա թե ինչ էի ուզում ասել, եղբայրիկս, ես քեզ համար շատ բան եմ արել: Օ՛, օ, ես չլինեի, այսօր դու, ով գիտե, քաղցած պիտի զկռտայիր: Հիշում եմ այսօրվա պես, դու տասներկու տարեկան էիր, երբ մեր հայրը, Տեր-Առաքելը մեռավ: Այն ժամանակ ես կոնստիտորիայում գրագիր էի ամսական քսանուերկու ռուբլով: Վերցրի քեզ իմ թևերի տակ ինչպես մայր, որովհետև մեր մայրը քեզ ծնելիս էր մեռել, Ես էի, որ քեզ տվեցի Մյուլմանին աշակերտ: Ամենաառատին կազմարարին: Իմ խաթրու նա քեզ արհեստ սովորեցրեց երեք տարում: Երկու ամսվա ռոճիկս միացրի քո խնայած գումարին, քեզ համար արհեստանոց բաց արի. Այժմ դու ամենալավ կազմարարներից մեկն ես իմ շնորհիվ, այո, իմ շնորհիվ: Այսօր դու ապրում ես մարդու պես, իսկ ես շան նման կյանքս քարշ եմ փողոցներում և մի օր անտեր, անօգնական կսատկեմ մի աղբանոցում:

Եվ ո՞վ է մեղավոր, որ դու այդպես ես, — գոչեց Արամը:

Ի՞նչ, ո՞վ է մեղավոր: Դու չգիտե՞ս, որ հարցնում ես, Մոռացե՞լ ես կնոջս: Ախ, այն գարշելի արարածին: Աստծուն է հայտնի, որ ես նրան սիրում էի: Ինչ արավ նա ինձ: Ախ, մինչև այն սարսափելի օրը ես օրինավոր մարդ էի, օղու հոտը չէի իմանում: Այն օրից ես սկսեցի ընկնել ու ընկնել և հասա, ահա, այս դրության: Ես միայն մի բանում եմ մեղավոր, այն է, որ այդ րոպեին հենց անկողնի մեջ երկուսին միասին շանսատակ չարի: Էհ, եղբայր, ինչո՞ւ ինձ հիշեցրիր այդ պատմությունը: Թքիր:

Բավական է, լռիր, — արտասանեց Արամը խուլ ձայնով, — դու արդեն սպանել ես թե մեկին և թե մյուսին:

Ի՞նչ ես հիմար-հիմար խոսում, — վրդովվեց Միսակը, եթե միայն կարող է վրդովվել մի մարդ, որ կորցրել է ամեն մի զգացում:

Ես գիտեմ ինչ եմ ասում, գիտեմ:

Դեհ, բավական է ինչքան խոսեցինք, — հանկարծ հանդարտվեց Միսակը, — խնդիրն այն է, որ այսօր ես ոչինչ եմ, զրո, սողուն, խլեզ, ճիճու, գորտ, ինչ կամենաս, միայն ոչ մարդ: Դու կարծում ես, որ ես չգիտեմ, որ դու ինձ չես սիրում: Ինձ ոչ ոք բանի տեղ չի դնում: Բայց թող հայտնի լինի ամենքին, որ ես էլ թքել եմ բոլորի վրա...

Այդ հո գիտեմ, գիտեմ, — ընդհատեց Արամը դառն հեգնությամբ:

Գիտես, ավելի վատ քեզ համար: Իմացիր ուրեմն, որ ես այժմ ատում եմ մինչև անգամ իմ հոր գերեզմանը: Ինչո՞ւ նա ինձ աշխարհ գցեց: Այո, այո այնքան ճշմարիտ է, որքան և այն, որ կազմարարներիդ սոսնձի հոտն ինձ սկսում է արդեն զզվեցնել: Գլխիս ցավից էլ այստեղ կանգնել չեմ կարող: Տուր ինձ երեք ռուբլին: Ես չգիտեմ այսօր քեզ ինչ է պատահել, որ այդպես ուշացնում ես: Առաջ, որ գալիս էի ստանալու, շտապում էիր շուտով տուրքդ ձեռքս դնել և ինձ ճանապարհ գցել: Տուր, շուտ արա, այսօր դեռ կոկորդս չեմ թրջել: Ուզում եմ մի երկու բաժակ ներս ուղարկել, հետո մտնել ամբոխի մեջ: Տես, այն կողմ նայիր, դու խոմ մեկին տեսար թիկնապահներով քոռ Մաթոսի բաղնիքը գնալիս: Այժմ երկուսին էլ տանում են: Այ, մտիկ արա, մեկը ուսանող է, մյուսը ատաղձագործ... Հա, Հա, հա, — ծիծաղեց արբշիռը բարձրաձայն մի այնպիսի անախորժ ծիծաղով, որից Արամը ցնցվեց ոտից մինչև գլուխ:

Պատահեց մի բան, որին Միսակը չէր կարող սպասել: Արամի աչքերը լցվեցին արյունով: Նա գունատվեց, հետո կարմրեց, հետո կապտեց և հանկարծ, կատվի արագությամբ, հարձակվեց եղբոր վրա և, բռնելով նրա օձիքից, գոռաց.

Լռիր, լռիր, գարշելի, ապա թե ոչ՝ խելքս կորցնում եմ: Միսակը մի կերպ ազատվեց եղբոր ձեռքից, մի քայլ հետ կանգնեց վախեցած:

Ի՞նչ պատահեց քեզ, դու իսկ որ խելքդ կորցրիր, — ասաց նա շնչասպառ:

Արի ներս, փողոցում նայողներ կան, արի ներս, ես քեզ հետ գործ ունեմ, — գոչեց Արամը և բռնելով եղբոր ձեռքից ուժով քաշեց, տարավ արհեստանոց:

Այնտեղ ոչ ոք չկար: Օրը կիրակի էր, Արամի արհեստավորներն ու աշակերտներն ազատ էին. Առաջին սենյակը, ուր տարավ Արամը եղբորը, ներկայացնում էր կեսընդունարան և կեսարհեստանոց: Նա քաշեց եղբորը մի մութ անկյան և, սեղմելով նրան պատին, մի ձեռքով բռնեց նրա օձիքը և ասաց.

Այսօր դատի օր է, դու պետք է ինձ հաշիվ տաս:

Բաց թող օձիքս, թաց թող, ասում եմ: Դու գժվել ես: Ինչի՞ մասին ես ինձանից հաշիվ պահանջում: Մեր հայրը ժառանգություն չի թողել:

Թողել է, անիրավ, թողել է, — մռնչաց Արամը, ավելի սեղմելով նրան պատին, — մի մաքուր անուն: Դու ապականել ես այն: Հենց այս մասին պիտի հաշիվ տաս: Եվ այսօր, անպատճառ այսօր: Ասա այս րոպեին, ո՞ւր է իմ նախկին աշակերտը, այն խելոք, աշխատասեր Հակոբը, որ իր շրջանի պարծանքն էր, ո՞ւր է:

Բանտում:

Ինչո՞ւ, անիրավ, ասա, ի՞նչ մեղքի համար:

Աստված գիտ՞ե, ես ի՞նչ իմանամ, ես պրոկուրո՞ր եմ:

Դո՞ւ չգիտես: 0, օ, դու շատ բան գիտես: ՄատնիչՏիրեց մի քանի վայրկյան լռություն:

Երկու եղբայր նայում Էին միմյանց աչքերին, մեկը համարձակ դատավորի սոսկալի հայացքով, մյուսը ընկճված, բայց լիրբ և անպատկառ:

Մատնիչ, — կրկնեց Արամը, — խոստովանիր բոլորը, քանի որ լեզուդ բերանումդ է: Սողուն, ես բոլորը ներել եմ քեզ, բոլորը, բայց այդ մեկը, օ, օ, ոչ, անկարելի է ներել: Դու գերեզման հասցրիր մեր հորը քո խայտառակ կյանքով, ներեցի: Դու ծեծով ու տանջանքով կնոջդ ստիպեցիր դավաճանել քեզ, ասացի այդ քո գործն է: Դու մտար գողերի ու սրիկաների շրջանը, ես քեզ խղճացի: Եվ միշտ օգնում էի: Դու զրպարտել ես ինձ, իմ կնոջն անգամ, գոռալավ այս ու այն տեղ, թե մենք զրկել ենք քեզ: Ես համբերեցի: Ես քո բոլոր խայտառակությունները տարել եմ համբերությամբ: Բայց այդ մեկ ախտդ ես ներել չեմ կարող, իրավունք չունեմ ներելու, որովհետև թքում են երեսիս ամեն կողմից: Ես երկար ժամանակ չէի հավատում տարածված լուրին: Չէի ուզում հավատալ: Անտանելի է, դառն: 0, օ, քանի անքուն գիշերներ եմ անցկացրել քո պատճառով: Այժմ արդեն ապացուցված է, որ դու այն ես, ինչ-որ անվանում են քեզ: Ես անհերքելի փաստեր ունեմ, ահա, այնտեղ, սեղանի մեջ: Դու մոտ քառասուն մարդ ես... Ասա. ինչո՞ւ համար, ո՞վ է քեզ ստիպում:

Համոզմունքս, — հազիվ կարողացավ արտասանել Միսակը:

Ուրեմն խոստովանո՞ւմ ես: Եվ գետինը չի՞ պատռվում քեզ ներս կլանելու: Համոզմունք, միթե քեզ նման մի սողուն կարո՞ղ է համոզմունք ունենալ, լսիր, — շարունակեց Արամը, հազիվ շունչ քաշելով և եղբոր օձիքը բաց թողնելով, — ես պահանջում եմ քեզանից, ահա, ինչ: Ես կկանչեմ այստեղ բոլորին, որոնք խոսում են քո մասին: Դու պետք է նրանց առջև խոստովանես, թե ով ես դու: Դու մեղավոր դաս ծնկաչոք և ահա դրանով ինքդ վերջ կտաս քո գարշելի կյանքին:

Վերջին խոսքերն արտասանելիս նա սենյակի անկյունում դրած գրասեղանի արկղից հանեց մի ատրճանակ և դրեց սեղանի վրա:

Հի, հի, հի, — ծիծաղեց Միսակը բարձրաձայն, — ինչ վախկոտ մարդ ես գտել: Ես գիտեմ, որ իմ կյանքի դատավճիռը տրված է արդեն, Բայց ես ոչ ոքից չեմ վախենում, լսո՞ւմ ես, ոչ ոքից... Դիր իր տեղն ատրճանակդ և հանգիստ թող ինձ, ապա թե ոչ, գիտես, ես քեզ էլ

Օհ, երանի միայն իմ վերաբերմամբ լինեիր ստոր և զազրելի, բայց դու քանի անմեղների ես տանջանքների ենթարկել:

Ասա, կկատարե՞ս իմ պահանջը, թե չէ:

Միսակը նայելով նրան լկտի հայացքով, քայլերն ուղղեց դեպի դռները:

Մնաս բարով, դու քոնն արա, ես էլ իմը կանեմ, Արամը կտրեց նրա ճանապարհը, նորից փակեց դռները և եղբորն այնպես հրեց դեպի սենյակ, որ նա, հինգ քայլ հետ գնալով, ընկավ գրասեղանի վրա: Նրա մի ձեռը դիպավ ատրճանակին: Նա բնազդաբար խլեց զենքը, ուղղվեց: Այդ րոպեին նրա քայքայված դեմքը սոսկալի էր,

Կռվենք, ուրեմն, — բղավեց նա ատրճանակը բարձրացնելով:

Այնտեղ, հակառակ անկյունում, փոքրիկ, կեղտոտ նստարանի վրա դրած էր մի մեծ և սուր դանակ, որպիսին գործ են ածում կազմարարները:

Արամը խլեց դանակը:

Նրա աչքերը մթնել էին, արյունը գլխովն էր գնում: Նա ոչինչ չէր զգում և մտածում այլևս, բացի մի բանից, որ իր առջև կանգնած է մի վնասակար սողուն, որին պիտի ոչնչացնել:

Միսակն զգաց, որ դրութրւնը վտանգավոր է: Եվ վճռեց պաշտպանվել: Սակայն հազիվ նա մի շարժումն էր արել, երբ զգաց իր կրծքի վրա պողպատի սառնությունը: Լսվեց մի խուլ դղրդյուն, և նա ընկավ հատակի վրա:

Այդպես, ուրեմն դու հանաք չէիր անում, — արտասանեց մատնիչը, գալարվելով հատակի վրա, — ախ, ինչ վատ ձեռք ունես:

Արամն արյունոտ դանակը ձեռքին՝ մի քանի վայրկյան գազանային աչքերով դիտում էր արածը: Նա զգաց, որ հարվածը մահացու է, դանակը ցցվել է ուղիղ եղբոր սրտի մեջ: Գցեց դանակը մի կողմ և նստելով նստարանի վրա, աչքերը ձեռքերով ծածկեց:

Կանչիր այստեղ վկաներ: Ես կասեմ, որ ինքս ինձ սպանեցի: Եղբայրասպան: Կանչիր: Երեխաներ ունես, Կանչիր, խեղճ ես...

Վիրավորվածն սկսեց խռխռալ և ձգվել: Արամը ցնցվելով, ոտքի կանգնեց և մի քայլ մոտենալով եղբորը, բևեռվեց տեղն ու տեղը ու արտասանեց.

Ի՞նչ արի... Եղբորս: — Միսակը մի վայրկյան աչքերը բաց արավ:

Ասա բոլորին, որ ես մարդկանց ատում էի, որովհետև ինձանից զզվում էին ամենքը: Բայց ոչ մի կոպեկ չեմ վերցրել արածներիս համար:

Եվ երեսը դարձնելով պատի կողմը, լռեց հավիտյան

ԿՅԱՆՔԻ ԺՊԻՏԸ

Մայրիկ, ես վախենում եմ, — լսվեց խոր գիշերին մանկան դողդոջուն ձայնը:

Նա բաց արավ ալքերը: Սենյակի թանձր խավարը ավելի սարսափեցրեց նրան:

Մայրի՛կ, մայրիկ, զարթնիր, ես վախենում եմ, — լսեց մայրը մանկան աղաղակն ու զարթնեց:

Ինչո՞ւ ես վախենում, — ասաց նա վեր թռչելով փոքրիկի ձայնից խայթված:

Մայրիկ, էլի կրակում են: Լսի՛ր:

Մայրական քնքուշ ձեռը, որին բնությունը այնքան սեր էր ներշնչել, մեղմիկ իջավ փոքրիկի սառը քրտինքով թրջված ճակատի վրա:

Լսո՞ւմ ես, մայրիկ, ականջ դիր:

Գիշերային հանգիստը վաղուց էր խանգարվել հրացանի ճարճատյունով:

Սլացան վերջին գնդակները՝ հատ-հատ ինչպես երամից ետ մնացած թռչուններ, հայտնի չէր որտեղից և ուր: Եվ նորեն տիրեց լռություն:

Մայրիկ, ինչո՞ւ են կրակում:

Հենց այնպես, հաճույքի համար:

Բայց ես վախենում եմ:

Մի՛ վախենար, զավակս, հեռվում են կրակում:

Շա՞տ հեռվում:

Շատ հեռվում:

Գնդակները մեր տանը չե՞ն հասնիլ:

Չեն հասնիլ, զավակս, չեն հասնիլ: Քնիր հանգիստ: Թռավ մանկան կրծքից մի ծանր, ոչ մանկական հառաչանք:

Չհանգստացավ նա: Երկար, երկար ժամանակ պտտում էր իր անկողնում: Եվ նրա վառ երևակայության մեջ մի առ մի զարթնեցին բոլոր այն սարսափները, որ մայրը կարդացել էր նրա համար մանկական գրքերից: Անտառումն էր նա իր ընկեր ու ընկերուհիների հետ: Ուշացել էին տուն վերադառնալու, մոլորվեցին: Դեգերում էին ծառերի մթության մեջ առյուծներ, վագրեր, գայլեր ու բորենիներ, օձեր ու կարիճներ: Եղջյուրավոր դևեր, պոչավոր սատանաներ, կմախքներ, որոնք ծիծաղում էին, ահռելի պառավներ մանգաղներով զինված: Մարդիկ առանց գլուխների, գլուխներ առանց մարմինների, որ խոսում են ու թավալվում գետնի վրա, մեծ անդունդներ վիշապներով լեցուն: Բոլորը, բոլորը, ինչ որ ստեղծել էր բանաստեղծների հիվանդոտ երևակայությունը մանուկ սերնդի կրթության համար:

Следующая страница