Թումանյան Հովհաննես՝   Քննադատություն և հրապարակախոսություն, Նամակներ

Այստեղ ձեզ ասեմ, որ հունվարին, առաջուց կարծիքներն իմանալովինձ մոտ հրավիրեցի գրողների մի խումբ, մի գրական (բելետրիստների) շրջան կազմելու, հարկ եղած ժամանակ գրական մարդկանց և գրականության շահերը պաշտպանելու և Գրական զանազան խնդիրներ հարուցանելու և վճռելու: Եկան, իրար հետ հաշտվեցին, արդեն 67 ժողով ենք ունեցել, և գուցե փոփոխվի, բայց կհարատևի: Այդտեղ են՝ Աղայան, Պռոշյան, Շիրվանզադե, Մուրացան, Փափազյան, Մանվելյան և այլն և այլն. 12 հոգի: Այս ժողովներում ես արդեն լավ ճանաչեցի մեր Գրողներին, և խոստովանում եմ, որ գրողի տանելու մարդիկ են:

Խոսացել ենք, որ ոչ ոք չդիմի, մինչև հավաքվենք, տեսնենք ով ավելի կարիք ունի և ով որտեղից նպաստ է ստանում: Բայց Փափազյանն անցյալ օրերին եկավ ինձ մոտ և հայտնեց, որ ինքն արդեն ուզում է դիմել:

Կրկին գալով ինձ, ես ձեզ բաց սրտով ու պարզ ասեմ, որ որքան մեծ է իմ նյութական կարիքը, հազար անգամ ավելի մեծ է այս տեսակ կյանքից ազատվելու ցանկությունը, այս կյանքից, որ ինձ համար այնքան կորստաբեր է եղել և այժմ էլ միայն մի դագաղի նշանակություն ունի: Ասում էր այնքան մեծ է այս հեռանալու, շունչ քաշելու, սթափվելու ցանկությունն իմ մեջ, որ ինձ անիրագործելի ցնորք է թվում: Անիրագործելի, մանավանդ երբ սրա հետ հաշվի առնեք, որ միաժամանակ զարգանալու խնդիր ունեմ առաջս դրած և ընտանեկան դրություն:

Եվ թեև այս բոլորը կապված են նյութական խնդրի հետ և կարող էին գոնե մասամբ լուծվել իմ դիմումով, որ դուք ապսպրել եք, թե անեմ ընկերությանը, ես դժվարանում եմ, չեմ կարող անել: Այնքան անախորժությունների և հոգեկան հուզմունքների հետ է կապված դա, որ ես չեմ կարող: Բայց մի գրեցեք, տեսնենք դուք ի՞նչ եք խոսացել, և այդտեղ ի՞նչ են հասկանամ գրող ասելով, որովհետև այստեղ վեճ կա և նույնիսկ գրողների շրջանում պարզ չի, թե ինչ բան է գրողը (sic):

Իմ կողմից բարևեցեք տղերանցը. Սիսակը նամակիս ինչո՞ւ չի պատասխանում, չէ որ արդեն մեջը նշանակած տասն օրն անցավ: Կաշխատեմ ձեզ «մին տեսնել»: Աստծու խաթեր, Օջախը չքանդեք: Այստեղ գրողների ժողովում խոսք եղավ Օջախի մասին, ես հայտնեցի, որ այդ ճրագը, որ վառվում է գրողների համար, Օջախիցն է և այլն, Օջախը գուցե գրողներից ուղերձ ստանա:

Ձեր Հովհաննես

5. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

ԹիֆւիսԿիսլովոդսկ

[1898 թ. հուլիս]

Սիրելի Արսեն.

Դու լավ ես ասել, թե՝ թեև այսքան ժամանակ իրար նամակ չենք գրել, բայց այդ չի նշանակիլ, թե իրար մոռացել ենք: Առաջվա նամակներդ չեմ ստացել, երևի հասցեն լավ չես իմացել:

Ես չգիտեմ նամակիցս բան ես հասկանալու, թե չէ. այնքան գլուխս ուռած է շոգից, որ ուշք ու միտքս էլ գոլորշիացել են: Ամենից առաջ շատ ուրախացա, որ դու ուսանող ես դարձել, ես կարծում էի, թե այդպիսով գուցե խելոքանաս, բայց նամակիցդ ուրիշ բան է երևումիմ քեֆն ու հալը հարցնում ես: Մի քիչ խելքը գլխին մարդը ի՞նչպես կհարցնի գրականությամբ պարապող մարդու քեֆն ու հալը: Դա այնքան պարզ ու հայտնի բան է, որ ոչ ոք չի հարցնում. ամենքն էլ գիտեն, որ վատ է: Բայց դու գուցե ինձ նրա համար ես հարցնում, որ գիտես թե իմը ոչ թե վատ է, այլ` ամենավատ: Այս դեպքում իրավունք ունես: Ճշմարիտ որ դժվար բան է, հարցնելու բան է, երբ որ մի մարդ զուրկ նյութական կարողությունից, զուրկ ուսումից, զուրկ կյանքի մեջ գործ կատարելու ընդունակություններից և պատրաստություններից, ըստ ամենայնի տհաս ու անպատրաստ, դեռ պատանեկան հասակից ծանրաբեռնվում է մեծ ընտանիքի հոգսերով ու գրականական պարապմունքով: Ճշմարիտ որ բավականին դիմացկուն պետք է լինի հոգին, այն հոգին, որ յուր մեջ կրում է գրական կոչման ավյունն ու ձգտումը, որ կարողանա դիմանալ այս երկու իրար ճնշող, իրար մեռցնող ազդեցություններինընտանեկան հոգսերի տառապանքին և գրական ձգտումների հուզմունքին, որոնք միասին, միաժամանակ և անդադար մաքառում են անվերջ: Այս մի զարհուրելի կռիվ է, որ ապարդյուն է անում ամեն ջանք. ոչ ընտանիքին ես մի ճար անում, ոչ գրականության մեջ ես գործ տեսնում. երկուսն էլ խանգարվում են: Եվ այս կռիվը շարունակվում է մինչև ուժասպառ է լինում մարդը, մեռնում են, բթանում են ընդունակությունները, և այնուհետև, ֆիզիկապես էլ երբ ուզում է մեռնի...

Այսպես է հայոց գրողի անցնելիք ճանապարհը. այսպես է իմ ճանապարհը: Իսկ եթե ավելի մոտենասիհարկե, սրանից էլ հազար անգամ վատ: Դու արդեն գիտես, թե ձեռքս գրիչ առնելու օրից ես ինչ վրդովմունքներ, ինչ անհանգստություններ, ինչ սպանիչ թշվառություններ ու դժվարություններ եմ տարել, որոնց գլխավոր աղբյուրներից մեկն էլ իմ ամուսնականընտանեկան կյանքն էր, իմ տնփեսայական (ավելի ճիշտը շնփեսայական) բացառական անտանելի դրությունն էր: Վերջապես բաժանվեցի ահագին աղմուկներով ու անբավականություններով, երկու ամիս շարունակ կռիվ անելուց հետո, ասացի հիմի որ կհանգստանամ մի քիչ: Հենց այն օրը, որ պետք է նոր բնակարանը բերեի երեխաներին, հեռագիր ստացա, թե շուտով գյուղն արիհայրդ մեռավ... Այս տնաքանդություն էր, բառիս բովանդակ մտքով (իմ վիշտը մի կողմ եմ թողնում), բայց այս բավական չէր: Գանձարանը (Казна) վեճ ուներ մեզ հետմերժեց մեր դատը, մեր հողերը խլեց, մինչև անգամ տունը... Գյուղից եկել եմ ընտանիքս նոր տեղափոխել, վեց մանր երեխաների հետ (և մի կնոջ հետ, որի հետ նոր եմ հաշտվել ընտանեկան այլանդակ կռիվներից հետո) — սրանց հետ, ինչպես ասում են, կանաչ խոտի վրա կրակ եմ արել:

Բայց... չէ՞ որ ես բանաստեղծ եմ, պետք է գրեմ, պետք է տպեմ, մարդիկ պահանջում են, տրտնջում են, զարմանում են: Ահա, դու էլ ես գրում նույնըև դեռ ավելին, թե եթե այստեղ լինեիր, ինձ կհամոզեիր, որ գրեմ, տպեմ և այլն: Մարդիկ իրավունք ունեն, բանաստեղծ եսվերջապես թոշակ էլ են նշանակել2...

Բայց ես խոսքս շարունակեմ: Անցյալները հաշվեցի, տեսա, որ պարտատերերիս թիվը արդեն վաղուց անցել է հիսունից: Ամեն փողոցի վրա պարտատեր ունիմև ամեն տեղ ստիպված եմ ճանապարհներս ծռելխույս տալ: Սակայն, այսուամենայնիվ հանդիպում են միշտև պահանջում ամեն ձևովես իհարկե ամեն մեկին պատասխանում եմ անհիմն խոստումներով, լռությամբ կամ ճնշվելով, միշտ անկարող հատուցանելու (սրանից է հառաջացել, թե գրողները պնդերես են, խոստումնազանց են, ստախոս են և այլն): Բայց այս բոլորն էլ տարանքդե գոնե պարտք ճարվի: Հատնում է, վերջանում է այն մարդկանց թիվը, որոնց կարող էիր դիմելէլ ոչ ոք չկա, էլ պարտք էլ չես կարող ճարելդե՜հ, համեցեք:

Բայց... չէ՞ որ դու բանաստեղծ ես, պետք է գրես, տպես, ոգևորվես, ոգևորեսեթե այդ չես անումթյո՛ւ, ի՞նչ գրող ես...

Ահա ուղիղ քառասուն օր է ման եմ գալիս մուրհակիս վրա մեկին երաշխավոր ստորագրել տամ, որ բանկից կարողանամ մի գումար դուրս բերել, կամ մի գյուղ գնամ, ինձ ու ընտանիքիս ազատեմ այս կրակի միջից, կամ, վերջապես, թեկուզ հենց այստեղ մնալով, ծախսերը հոգամ: Ասում եմ քառասուն օր էորոնք կստորագրեին, նրանց էլ չեմ կարող դիմել, նրանց արդեն դիմել եմ ուրիշ դեպքերում, և ահաի՛նչ տեսակ մարդու ասես, որ չեմ դիմել, ի՛նչ տեսակ ձևով ասես, որ մերժում չեմ ստացեք. և, իհարկե, այսպես էլ շարունակվում է:

Բայց... չէ որ ես բանաստեղծ եմ, ազգիցն էլ դեռ թոշակ եմ ստանումի՞նչու չեմ գրում, ինչո՞ւ չեմ տպումինչո՞ւ եմ լռել...

Այսքանը բավական էր, Արսեն, իզուր ինչու քեզ ավելի տխրեցնեմ: Միայն, հոգիս, միանգամ ընդմիշտ համոզված եղիր, որ գրողը ձեռքով չի գրում, որ նրա երևակայության միջից հալածված կլինեն ստեղծագործական ամեն տեսակ գաղտնիքներ, քանի որ նրա մեջ խռնված կվխտան 57 պարտքատերեր, քանի որ նրա ականջներն ազատ չեն լինիլ պահանջների աղմուկից, նյութական պահանջների, որոնց ոչ մեկին պատասխան չի կարող տալ [...]

Սիրելի Արսեն! նամակս հենց այստեղ ընդհատեցին, և ինչ ես կարծումմի շաբաթից հետո եմ շարունակում: Էլ այն տոնով չեմ շարունակում, բայց խոսքը իմ մասին լինելով մի կարճ բան կասեմ: ԱյստեղԹիֆլիսում կան մարդիկ (ձեռնհաս), Բաքու կան մարդիկ, և առհասարակ որտեղ որ կան իմ մոտիկ ընկերներն ու բարեկամները ցանկություն են հայտնում, պատրաստակամություն են հայտնումկամենում են ինձ նպաստել, որ ես կարողանամ գրականությանն անձնատուր լինել և չշվարել ու շշկլվիլ իմ ճանապարհին: Նույնիսկ արդեն բավականին օգնություն եմ ստանումայստեղի գրական ֆոնդից ստանում եմ, Բաքվի Մարդասիրական Ընկերությունից ստանում եմ. և եթե մի չլսված լրբություն չլիներայս տարի ավելացնելու էին մինչև 450 (Բաքու): Հետևյալ նամակում այս մասին կգրեմ, որ քստըմնեսինձ համար էլ նոր է բոլորովին պարզվել: Դու չկարծես, թե այն է ինձ վրդովում, որ թոշակս չեն ավելացրելբոլորովին, չէայլ այն ցած երևույթը, որ հետո կպատմեմթե ինչպես մեկը լավ տեղյակ լինելով իմ դրությանըմանավանդ այն օրերում, երբ բաժանվել էի նորգնում է հավատացնում Ընկերության խորհրդին, թե ես ապահով մարդ եմ, կարիք չունիմ նպաստ ստանալու և այլն: Այս գուցե մինչև անգամ Աղայանցը քեզ պատմած լինի: Այս երրորդ ամիսն է մի անանուն ծրար եմ ստանումմեջը 10 ռուբլիմի անգամ, առաջին նամակում գրել էր, թե ամեն ամիս, մինչև միջոցներս կներեն, ինձանից կստանաք ամսական 10 ռուբլի: Այս էլ մի նոր սյուրպրիզ: Ինչևիցե. խոսքս այն է, որ այս բոլորը կարող են և ընդունակ այնպես անելու, որ ես կարողանամ իմ նպատակներս իրագործեմգլուխս ազատեմմի քիչ պտտվեմ մեր գավառներումժողովրդի մեջ, թարմանամ ու հարստանամ տպավորություններով: Խելացի նպաստողը պետք է այնպես անի, որ գրողը յուր ուժերի երիտասարդ ժամանակը բան շինի, ոչ թե սպասի վերջումընկած ժամանակ օգնելու: Եթե սկզբում օգնություն լինիվերջում օգնության կարոտ չի լինիլ գուցե գրողը: Այժմ էլ դու ես գրումԱղայանն էլ էր գրել քո այդ մտադրության մասինթե ուզում ես մի բան անել. ես հիմա այնտեղ եմ հասել, որ պետք է ասեմ, թե բան եք անում արեք, թե չէ այս անորոշ ու անհաստատ գրության մեջ չի կարելի դիմանալ մի մեծ ընտանիքի հոգսեր շալակած և դառնալ գրող:

Հոգեկան վրդովմունքների, տանջանքների ու հոգնածության հետ միաժամանակ ֆիզիկապես էլ քայքայվել, ընկել եմ բոլորովինմի քիչ ժամանակ էլ որ անցնի, կարծեմ օգնությունն էլ զուր կլինի, օրհնությունն էլ:

Անհամբեր սպասում եմ քո կենսագրական գաղտնիքներին. դրանք ինձ համար շատ կարևոր կլինեն:

Նամակս ուզում եմ այստեղ վերջացնել: Բարև Օլյայից և իմ գերդաստանից:

Այս երկու օրս գուցե գնանք Շուլավեր, թեև ասում են այնտեղ էլ շատ շոգ է, բայց ինձ համար ավելի լավ էԹիֆլիսից հեռանամ, թեկուզ դժոխքն ընկնեմ: Այստեղ ամեն օր շոգից մարդիկ են ընկնում փողոցներում:

Հա՛, մի անգամ միտքս գցիր քեզ գրեմ իմ տեսակցությունները կաթողիկոսի հետ: Նամակիս պատասխանը գրիր Большие Шулаверы (заказное գրիր):

Քո Հովհաննես

6. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

ՇուլավերԹիֆլիս

[1898 թ. ամառ]

Սիրելի Ֆիլիպ.

Քո մտածած երկու միջոցին էլ համաձայն եմ1: Այնպիսի միջոցներ են, որ նյութական թեթևություն տալով հանդերձ միշտ կդրդեն գրելու և զբաղվելու: Իսկ եթե, ճշմարիտ, այնքան հաջող լիներ, որ կարողանայի պարտքերս էլ վճարել, այդ արդեն ում հասներ: Մի խոսքով հարկավոր է, որ ուշք ու միտքս ազատեի պարտքատերերիս ու տանս ճորտությունից: Առանց այն էլ այնքան երեխաներ կան և այնքան են մանր, որ ամբողջ գիշեր լաց լինելով ու ցերեկն աղմկելով մարդու հանգիստ չեն տալիս, դե բանաստեղծությունն էլ խո՞ պկու չի, որ ամեն տեղ և ամեն ժամանակ մարդ փչի: Բանաստեղծը միայն խաղաղության մեջ կարող է ամփոփվել, ոգևորվել ու ստեղծագործելմանավանդ մեծ գործեր, օրինակ պոեմ, դրամա և այլն: Ես այսքան բան որ ունեմ կիսատ պռատ ընկածնրանից հո չի, [որ] ուժս չի պատել, այլ նրանից, որ խանգարվել եմ: Խանգարելու առիթները երբ որ միջից վերանանայն ժամ մարդ կարող է բան շինել և բան դառնալ: Խանգարել որ ասում եմ, ես դժվարությունը չեմ հասկանում, դժվարաթյուն միշտ կարող է պատահել, դա ոչինչ, դատարկ բան է, միշտ հարակից ամեն գործի, ես առավել գեղարվեստական, մանավանդ մեր աշխարհքումես այն արգելքներն եմ ասում, որ մարդու հնարավորություն չեն տալիս, չեն թողնում պարապի, ուշքն իրան հավաքի, ժամեր ունենա իր իշխանության տակիբրև բանաստեղծ: Արդ, ես կարծում եմ, դու էլ այսպես մտածելով ես այդ բանն անումընկերություններ են կազմում նավթային մի հող շահագործումի՞նչու չի կարելի ընկերություն կազմել և տաղանդ շահագործելու: Այնքան որ, մարդիկը մարդիկ լինին:

Այսպես ես համաձայն լինելով քեզ հետ, այժմ սպասում եմ քո նամակին, թե ովքեր կմասնակցեն կամ մասնակցում ենև արդյոք այդ գործը կարելի էր սկսել իմ տան կես տարվան վարձը վճարելու գործովայդքան գումար կարելի էր սկզբում ինձ հասցնել դրա համարորովհետև մինչև չվճարեմ կամ հույս չունենամ գալուս պես վճարելուպետք է մնամ, այնինչ գալս կարևոր է, մանավանդ այստեղ էլ մի քանի տեսակ հիվանդություններ կան:

Այժմ արի քեզ մի ծիծաղելի դեպք պատմեմ: Ինչ որ եկել եմ այստեղ, ման եմ գալիս իմ հեքիաթը2 գիտեցող մի մարդ գտնեմ: Ասին այսինչ մարդը գիտինրան գտա, նա թե՝ ես գիտեմ ոչ, ֆլանն է ինձ պատմել. դիմում եմ ֆլանին, սա էլ, թե ես լավ չեմ հիշումֆստանը լավ գիտի, այսպիսով ամբողջ մի ամիս ման գալուց հետոերեկ գտա իսկական աղբյուրըթե Ղուշչունց Վարդանն է, 90 տարեկան մի ծերունի հեքիաթախոս: Գնում եմ Ղուշչունց Վարդանինասում են ինչ ես անում, ասում եմ էսպես մի հեքիաթ կա, ասում են դա գիտի: Թե՝ ճշմարիտ, այդ հեքիաթը հենց սրա հեքիաթն է, բայց ինչու երեկ չեկար: Ասում եմինչ կա որ, էսօր լինի: Թե՝ հենց նորմի ժամ առաջ մեռավ, հրես տանը վեր դրած:

Այս այնքան անակնկալ և այնքան սարսափելի էր ինձ համար, որ չուզեցի հավատալասում եմ՝ էդպես բան չի լինիլ, կարելի է չի մեռելմի լավ տեսեք... սգավորները ծիծաղեցին, ետ դառան, իմ վիշտը տեսնելով, ինձ մխիթարեցին ու ճամփու դրին: Այսօր թաղեցին, և ո՞վ գիտի հետն ինչ մտավ հողի տակն ու հավիտյան կորավ: Նյութերիդ մասին մյուս նամակում:

Քո Հովհաննես

7. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ1

ԴսեղԿոջոր

1899 թ. հուլիսի 24 1899. VII/24. Դսեղ

Հարգելի Մարիա Մարկովնա.

Ներողություն եմ խնդրում, որ այսքան ուշացրի նամակս: Վերջին ժամանակներս ջերմում էի, այժմ էլ առողջացել եմ, այն էլ մարկա չկար, թե նամակ գրեի, կայարանը հեռու է, մեզանից մոտ կայարանում էլ չկար: Մի մարկա, երկու բաց նամակ եմ ձեռք բերել և ահա նամակ եմ գրում Ձեզ, Ֆիլիպին2 ու Ռուստեմին3: Այստեղ ինձ համար շատ ձանձրալի է անցնում ժամանակը: Դաշտերն ու հանդերն այրված են երաշտից, գյուղը լիքն է կալի մղեղով (թոզով), գյուղացիներն էլ ամենքն իրանց գործին. այնպես որ զրույց անող չկա: Կարելի էր պարապել, բայց այն էլ մինչև այսօր ջերմս էր խանգարում, մեկ էլ բոլոր երեխաները ամբողջ օրը սենյակումս են, որովհետև դուրսը սաստիկ շոգ է ու փոշի: Կիրակի օրերը հավաքում եմ գյուղացիներին, խոսեցնում եմ, ուզում եմ լեգենդաներ հավաքել: Արդեն մի երկու լավ բաներ եմ գտել4: Պետք է ասել, որ մեր ժողովուրդը զարմանալի արագությամբ մոռանում է իր հին զրույցներն ու ավանդությունները: Ինձ սաստիկ ցավեցնում ու անհանգստացնում է այս հանգամանքը: Ամեն մի ազգի բանաստեղծություն ժողովրդական լեգենդաներով, ազգային ոգու ստեղծագորություններով է զորանում ու ինքնուրույնության կնիք առնում. հաստատվում, առաջ գալիս որպես մի ամբողջ ժողովրդի խոսք և դրանով էլ դառնում պատկառելի: Մտածում եմ այնպես անեմ, որ միառժամանակմի կամ երկու ամիս ընտանիքիցս ազատվեմ, կարողանամ, մի քանի տեղեր կան, շրջեմ, հարցուփորձ անեմ:

Երեկ Յալթայից, Ս. Շահազիզից նամակ ստացա: Գրում է գրական ֆոնդի և գրողների դրության մասին: Գրում է, թե գրական ֆոնդը, այսինքն այն գումարը, որ ինքը ետ է պահանջել, այսուհետև էլ ծառայելու է իր նպատակին: Խոստանում է աշնանը նամակ գրել այս մասին:

Աղայանցը ինձ մի նամակ է գրելասում է մի տիկնոջից փող եմ ստացել, եթե տեղը գիտես, իմ շնորհակալությունս հայտնիր նորան: Ես այս շնորհակալությունը Ձեզ եմ ուղարկում:

Խնդրում եմ գրեցեք, թե ինչպես է Ձեր տրամադրությունը (այսինքն քեֆը), ինչպես եք ժամանակ անցկացնում, Ոուստեմն ու Ֆիլիպը այցելություն եկա՞ն, թե՞ չէ, արդյոք այդտեղ էլ բարեգործական հանդեսներ չե՞ք սարքում, եթե հանդեսներ չեք սարքում, գոնե ծրագիրները կազմելիս կլինեք: Արդյոք չէ՞ր կարելի, որ հիշեիք իմ խնդիրըինձ համար մի քիչ բան գրեիք Ձեր այն հիշողություններից, որ ինձ համար այնքան թանկ են: Գուցե թե՝ և հոգեբանական անալիզներ անեիք, որ այնքան սիրում եք Դուք. այդ արդեն շատ կուրախացնի ինձ: Նամակիս այս տեղը հասած կարկուտ եկավ, բայց չնայելով կարկուտ էր, գյուղացիք ուրախ ենայնքան սոսկալի է երաշտը:

Այստեղ բժշկություն եմ անում, այնպիսի բժշկություններ եմ անում և այնպիսի հռչակ եմ ստացել, որ ոչ թե Ռուստեմը, Լոխմանին5 ինքն էլ կնախանձի: Միաժամանակ դատավորի ու քարոզչի գործ էլ եմ կատարում: Ուզում եմ մի քանի բան անեմ, որոնց մասին հետևյալ անգամ կգրեմ: Խնդրեմ նամակ գրեք այս հասցեով СТ. Калагеран (Тиф. Карсск. ж. д), Ованесу Туманянц. Իմ և տիկնոջս կողմից սրտագին բարևներ: Խորին հարգանքով՝

միշտ Ձեր Հ. Թումանյան

8. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Դսեղ-Թիֆլիս

1899թ. օգոստոսի 12. 99. օգոստ. 12. Դսեղ

Հարգելի Մարիա Մարկովնա.

Ես մի տասն օրով գյուղից հեռացա, հասա մինչև Թիֆլիս, վերադարձիս շատ ուրախացա սեղանիս վրա գտնելով Ձեր նամակը:

Ձեր նամակը կայարանից գյուղը բերող գյուղացին կորցրել էր ճանապարհին իրան հանձնած բոլոր լրագիրներն ու նամակներըթե՛ իմը, թե՛ ուրիշներինըմիայն Ձեր նամակն էր մնացել անկորուստ:

Ափսոսում եմ, որ Դուք ևս չեք կարողանում այնպես անցկացնել Ձեր ժամանակը, ինչպես Դուք եք ցանկանում և այդքան ազդու, բանաստեղծորեն բացականչում եք, թե՝ ես այս օրերը կջնջեի: Շատերն ափսոսում են ուրիշ բաների համար, բայց Ձեր մեջ սիրելին հենց այդ է, որ Դուք ափսոսում եք օրերի համարանբովանդակ, իզուր անցնող օրերի համար: Այս օրերը, հիրավի, ափսոսանքի արժանի օրեր են և միայն կյանք մաշելու ընդունակություն ունեն, երանի ջնջված լինեին, սակավ լինեին, բայց լավ լինեին:

Մեր կյանքը, չնչին բացասությամբ, հյուսված է այդպիսի օրերիցխեղդուկ է օդը, ժամերը ձանձրալի, երկինքն էլ, կարծես, վերևից ճնշող մի ծանր, բանտային կամար լինի: Այն, ինչ որ մաքուր ու վեհ է, չի երևում, չի շարժվում, իսկ ինչ որ շարժվում ու կյանքն է հորինում իբրևայն էլ շատ է նողկալի:

Մեր կյանքին պակասում են մարդուն աստվածային տիպ պարգևող, ոգի ու ձգտումն ներշնչող վսեմ բաները, նրանց հետ և պոեզիան:

Բայց թող անկեղծ խոսեմամենից առաջ պոեզիան: Ամեն բան, ինչ որ զուրկ է պոեզիայից, արժանի է ջնջվելու, ինչպես այս օրերը, որ միայն տրտունջ են հարուցանում:

Դուք Կոջորումն էլ բավականություն չեք ստացել և Ռոստոմի մասին գրում եք, որ տխուր տպավորության է արել: Այո՛, դա թույլ բնավորություն ունեցող մարդ է և նրան հարկավոր է ոգևորողայդ տեսակի մարդկանց համար ոգևորությունը փրկություն է, բայց ի՞նչ... հիվանդանոց բանալն էլ արգելեցին: Ես, իրավն ասեմ, նրա կնոջը մի հիմնովին չեմ ճանաչում, որ կարողանամ նրա հոգեբանությունն անել, բայց կինը էական նշանակություն ունի մարդու վրա, մանավանդ զգայուն մարդու վրա: Երբոր մարդ ու կին մի ներդաշնակություն չեն կազմում, երբոր մեկը չի հանդիսանում իբրև լրություն մյուսի, այնտեղ մարդկային կյանքը և ամուսնությունը կորցնում է իր գերագույն խորհուրդը, դառնում է մի անտանելի, չնչին, բայց մաշող պայքարի հանդես և դժբախտության աղբյուր:

Այս մասին մի հրաշալի ավանդությունառասպել եմ գտել, թեև փոքր, բայց շատ գեղեցիկ, իմ կարծիքով, թե ինչպես մուկն ու թռլոնը (վայրենի աղավնին) սիրահարվում են իրար վրա:

Բայց մուկը ո՞վ, թոլոնը ո՞վ,
Որ իրար հետ ապրեն սիրով...1

Շնորհակալ եմ, որ ինձ այնքան քաջալերում եք Ձեր նամակում: Դուք ինձ արդեն շատ եք քաջալերում, բայց ճշմարիտն ասեմ, ինձ հուսահատեցրել է այս տեսակ դրությունը: Հենց այն հանգամանքն էլ, որ մի քանի սիրելի անձնավորությունների այդքան հոգս եմ պատճառում, այդ էլ է ինձ շատ վշտացնում: Ես զզվում եմ իմ անպետքությունից կյանքի մեջ: Ամեն օր իմ անփութության մի նոր ապացույց ու պատմություն է: Բայց մի մեծն ասեմես 1892 թ. Մոսկվայում գիրք եմ տպել92 թվին էլ ստացել ու այսպես թե այնպես ցրվել: Բանն այդ չէ: Տպել եմ ավել 1200 օրինակ: Այժմ, յոթ տարուց հետո, այս երկու օրս մի նամակ եմ ստանում Մոսկվայից, տպարանատիրոջից, թե իր ժամանակին մոռացմամբ մեզ մոտ մնացել են ձեր գրքից օրինակներ և այն էլ... 6 փութ, այսինքն 500600 օրինակ:

Բանից երևում է՝ ես կեսն եմ ստացել և չեմ հաշվել ու ասել եմ բոլորն այս է, որ կա: Այժմ ինչ կասեք, այս տեսակ մարդը կապրի՞, այն էլ մի տուն լիքը երեխաներով: Իհարկեոչ:

Խնդրում եմ շուտով նամակ գրեքսրտագին բարևներ իմ և տիկնոջս կողմից և համբույր երեխաներին:

Միշտ Ձեր Հով. Թումանյան

9. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

ՇուլավերԹիֆլիս

[1899 թ.] սեպտեմբերի 27.

Սիրելի Ֆիլիպ.

Քո վերջին նյութերդ իսկապես լավն են: Լավն են, իհարկե, իբրև մտքեր, ոչ թե իբրև արտահայտություններ: Ասում ես՝ չորրորդը վախենում եմ ուրիշն ասած լինի, հիշեցնում է Надсон-ի «Цветы»-ն: Այո՛, հիշեցնում է և գրեթե նույնն է՝ ավելի պարզ ասած, ավելի հասարակ հայտնած: Հենց բանն էլ հայտնելու ձևի և ուժի մեջն է. արտահայտությունն է բանաստեղծությունը, ոչ թե միտքը: Մարդիկ վերցնենք. ամեն մարդ էլ մարդ է. բայց նրանցից ոմանք ունեն գեղեցիկ աչքեր, գրավիչ կերպարանք, անուշ ձայն և այլն արտաքուստ, կամ խելք ու շնորհք, ազնվու՛թյուն ու անկեղծություն և այլ առաքինություններ: Սրանք էապես տարբերվում են ընդհանուրից, որոնք զուրկ են այդ բոլորից: Սրանք կենդանի բանաստեղծություններ են, բնության երգերն են: Ծշմարիտ. մի՞թե գեղեցիկ կնոջից ավելի սրտառուչ երգ կա, կամ առաքինի մարդուց ավելի վսեմ բանաստեղծություն: Ասելս այն է, որ դու զուր ես ասում, թե այս կամ այն միտքը հայտնած է արդեն: Բանաստեղծությունը փիլիսոփայություն հո չի: Մի՞թե, օրինակ, Պապայանի1 երգած օպերաներում ուրիշին չես լսել: Ո՞ր բանաստեղծն է մի նոր միտք հայտնել: Ես, որ աստվածացնում եմ Շեքսպիրին, իսկի չեմ էլ մտածում, թե նա ինչ միտք է հայտնել, դրա վրա չեմ հիանումայլ թե ինչպես է հայտնել: Ա՜յ վերցնենք հենց քո այս նյութի մասին. մի տեղ խոսում է. ափսոս միտս չի, որ գրեի, բայց այնպես, որ առաջին անգամից իսկի չես էլ ասիլ, թե միևնույն բանն է ասում ինչ որ Նադսոնը. այնինչ միևնույն միտքն է: Մի խոսքով միևնույն հողը, որից բրուտը կճուճ է շինում, աստված՝ մարդ:

Ինձ ավելի դուր եկան II-ն ու III-ը: Դրանք միևնույն բանն են երկուսն էլ: Իսկ I-ը, որով անպայման լավ նյութ ես շոշափում, մի պակասություն ունի և մեծ պակասությունայդ մակերևութական առարկություններն են, ոչ խոր և հոգեկան:

Քո այս նյութերը ինձ հարկադրում են ոտանավորներ թխելուև ես որը նյութ կառնեմ ուղղակի, որը միտս մի ուրիշ բան է գցում, որին էլ կպատասխանեմ: Ահա, այսօր գտա առաջին գրածիդ պատասխանը, որով քո «սիրելիին» առաջնորդում էիր քո հոգուդ գաղտնարանըխորքը:

ՍԻՐԵԼԻ

Խորն է քո հոգին երկնքի նման,
Գաղտնիքներ ունի իր խորքում ահեղ...
Եվ ցույց ես տալիս այժմ դու ճամփան,
Որ քո սիրելին ներս մտնի այնտեղ...

Ո՛վ դու անզգույշ. ստեղծման օրից
Հայտնի [……………………………….]
Տեր ինքը լավին ողջ էակներից
Ընտրեց ու տարավ խորքերն երկընքի.

Այնտեղ անպատում լիության միջին,
Անվերջ երջանիկ, լուսեղեն հարկում
Եվ, սակայն, հանկարծ, իրան Արարչին
Ուզեց կողոպտել երկընքի խորքում:

Մնացած<ն> արդեն դու գիտես անշուշտ.
Երկուսն էլ հիմա տանջվում են տրտում,
Մեկը երկընքում մըռայլ ու մենակ,
Իսկ մյուսը մերժված՝ խավար անդընդում:

Զգո՜ւյշ կաց, ընկեր, թեկուզ «սիրելի» —
Մի՜ բանար հոգիդ նորա առաջին.
Դու ներս կըթողնես, նա ներս կըմտնի,
Նա՛... որ դավ նյութեց* նույնիսկ Արարչին:

Երևի գլխի ընկար, որ նախկին հրեշտակաստծու սիրելիսատանայի և աստծու նաղլն եմ անում: Իհարկե, այս ոտանավորները մեր մեջ, այսպես ասենքխաղալու համար են գրվում:

Անցյալ օրը տեղում (առավոտը) թարգմանեցի Кольцов-ի մի ոտանավորը — «Сяду я за стол» — ուղարկեցի «Տարազ»-ին2: Стол-ը շինել եմ գիտես ինչպատի տակ, և այս ոչ թե հանգի համար, այլ ավելի լուրջ խորհրդով: Եթե սեղան թարգմանեինստել եմ սեղանայդ հայերեն կնշանակեր նստել եմ սուփրա: Եթե գրեի սեղանի մոտտգեղ էր: վերջապես բանաստեղծությունը հայերեն չէր լինիլ: Խեղճ հայ մարդու տարակուսանքի ու մտածմունքի տեղըպատի տակն է:

Գրում ես թե՝ արի, գոնե ուրիշների վրա կծիծաղենք: Ուրիշների վրա ծիծաղելու մեծ ախորժակ ունեմ, բայց այնպիսի դրության մեջ եմ, որ ծիծաղս իսկի չի գալիս: Քանի մտածում եմ Թիֆլիս գալու մասին, վախի նման մի զգացմունք է ինձ պատում: Այն բոլոր հոգսերը, որ առաջուց հայտնի ինձ սպասում են այդտեղ, վերջապես տանս տերը, որ շատ լավ տան տեր է եղել, և արդեն դժգոհությունը հասել է ինձ... Մի խոսքով, եթե հնար ունենայի, Թիֆլիս չէի վերադառնալ, թեև այստեղ էլ չեմ կարողանում ապրել: Ես միանգամայն չէի ցանկանալ, որ դու դարձյալ միջամտեիր, ուրիշներն էլ, լավ գիտեմ, չեն միջամտիլ...

Բաքվից խոստացել էին սեպտեմբերին 80 ռ. ղրկել: 4 նամակ եմ գրելպատասխան էլ չեմ ստացել: Դե արի ծիծաղենք:

Անցյալ օրը գիտե՞ս ինչ պատահեց. թիֆլիսեցի մինը եկել էր այստեղ: Դրան բան եմ պարտ: Ինձ հարցնում է, թե երբ ես գալու, իհարկե ակնարկելով այն հաշիվը: Ասում եմ «շուտով» կգամ: Այստեղ էլ մի խանութպան, մի քանի օր առաջ ինձ հարց տվել է, թե երբ եմ գնալու Թիֆլիսհաշիվը մաքրենք: Ասել եմ դեռ «շուտ չեմ» գնալ: Այդ երկուսը միասին ինձ հանդիպեցին ու զրույց ենք անում: Այդտեղ դուրս եկավ, որ մեկին այսպես եմ ասել, մյուսին՝ այնպես: Գուցե կարելի է այստեղ ծիծաղել, բայց սաստիկ ծանր էլինել ոչինչ մարդկանց կանտրոլի տակ, տանել նրանց մուննաթներն ու ակնարկները, միշտ անհանգիստ լինել նրանցից ու համբերել առանց հույս ունենալու, թե կազատվես դրանցիցապա հաշտվել այդ վիճակի հետ, ու...ծիծաղել:

Գիտես, թեև ինձ շատ են նախատում իմ պահանջներիս համար ու իբրև թեշռայլություններիս համարբայց ես պինդ այն կարծիքին եմ, որ պահանջները, հարկավ, լավ տեսակի պահանջներ ազնիվ ձգտումներ են: Հիմա ինչ անենքոր պակասում են միջոցներըմիթե մարդ մեղավոր է դրա համար: Վերջապես միթե ես հանդիմանելու չափ մեղանչել եմ համեստ ապրուստի դեմ: Թող չլիներ իմ այս ահագին բեռըընտանիքը, և ես, Համլետի ասած, կարող կլինեի պարտակվել ընկույզի կճեպի մեջ, թեև միաժամանակ ընդածին ախորժակ ու հակումն ունեմ շքեղ ապրուստի և ոտներս երկար մեկնելու: Ես շատ առաձգական բնավորություն ունեմ: Կտանեմ ամենադաժան զրկանք զվարթ ու անսասան, որպես թե այն սարի գլխից մի սև ամպ է անց կացել, բայց չեմ կարող ապրել զրկանքների մեջ: Ես չեմ սիրում չքավորությունը. եթե մի օր ինձ զգամ չքավորսիրտս կպատռի: Ես միշտ համոզված եմ, որ շատ հարուստ մարդ եմ, միայն հարստությունս այս րոպեիս մոտս չի, և ամենաշատը միայն ափսոսում եմ, որ այս րոպեիս չկարողացա այս անել կամ այն, կամ զայրանում ու վշտանում եմ, որ այս րոպեները երկար են տևում:

Մեզնից բարև բոլորիդ: Նամակ գրիրես գիտեմ նյութեր էլ շատ կունենաս: Մի առակ պետք է գրեի իմ մասին, բայց տեղ չկա, ժամանակ էլ չկա շտապում եմ, որ նամակս ղրկեմ:

Քո Հովհաննես

10. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

ԹիֆլիսԲաքու

1900 թ. փետրվարի 19. 1900. 11/19. Թիֆ[լիս].

Սիրելի Արսեն.

Իսահակյանն1 ինձ պատմեց, թե դու մտածում ես գլուխ բերել իմ արտասահման գնալու գործը: Պետք է դարձյալ շնորհակալ լինեմ, որ այս տխուր օրերում ինձ երբեմն ծիծաղեցնում եք: Ար-տա՛-սա՛հ-մա՛ն... ցնորքները բանաստեղծներին են վայել, վարդապետ մարդը պետք է գործնական լինի, ինչպես որ եղած է միշտ: Ես չեմ կարողանում այս սահմանում ապրել, դու արտասահման ես ղրկում: Կամ գուցե մոռանում ես, որ Էջմիածնի միաբանությունից մեծ մի ընտանիք կա իմ շալակին: Ոչ, սիրելիս. այդ թող. այդ արդեն ուտոպիա է: Ես ավելի համեստ մի ցնորք ունեմգնալ մի երկու տարի մնալ Պետերբուրգ կամ Մոսկվա, բայց ամաչում եմ ասել: Մի մարդ, որ շաբաթներով կոնկով մի տեղ գնալու փող5 կոպ. չի ունենում գրպանում, ինչ լրբություն էմտածի, թե գնալու եմ... Շռայլ բախտ կլիներ ինձ համար, եթե կարողանայի պարտքերս վճարել, այս կամ այն փողոցով անցնելու ազատություն ձեռք բերել կամ պարտք անելու կարիքից ազատվել: Քեզ գրելու իսկի հարկավորական չկա, թեև դու էլ ամեն բան չգիտես, որովհետև ինձ համար շատ ավելի թեթև է տանելը, քան ասելը, — ես այժմ եկել եմ այնտեղ հասել, որտեղից դենն էլ տեղ չկա. պետք է վճռեմ այսպես կամ այնպես: Զուտ գրող ու գրականությամբ պարապելու հնարավորություն չկաինչպես մինչև օրս էլ չի եղել: Հույսերը դատարկ բաներ են. նրանցով կարելի է ապրել օրինակ տասը տարի, ինչպես ես եմ արել. բայց 10 տարուց ավելի չի կարելի հույսերով ապրել ու ընտանիք պահել: Այսօր իմ մի լավ ընկերս ու բարեկամս էլինժեներոր Բաքու է լինում, մոտս էր: Ասում է կարելի է հաջողեցնել ինձ մայրաքաղաքներից մեկն ուղարկելու գործը: Իհարկե, աշխարհքում շատ բան է կարելի, բայց այսուամենայնիվ շատ կարելի բաներ չեն լինում:

Next page