Թումանյան Հովհաննես՝   Պոեմներ

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 Следующая Конец

Այնժամ կըգան խեղկատակներ ու կըկտրեն քո ճամփան,
Կուզեն հաղթեն, ուշքըդ խլեն, [կուզեն] լինեն քեզ խափան,
Ալնպես խաղեր կըհորինեն, այնպես <ու . . . > ցույց կըտան,
Հարյուր տարվան մեռելները գերեզմանում կըխնդան:

Բայց պետք է դու արհամարհես, սիրտըդ [ամուր սևացնես],
Լուրջ ու մռայլ նրանց թողնեսայն ժամանակ դու կանցնես:

Ապա թե քեզ ծաղըր կանեն, կըհայհոյեն, կըթքեն,
Ոչ պատասխան, ոչ հայհոյանք պիտի չանցնի քո մըտքեն,
Սիրտդ հանգիստ, հոգիդ խաղաղ նրանց միջից թե անցնես
[ — Ողջ կըլռենև դու անփորձ ապարանքին կըհասնես].
Թե չէ, եթե ուշք դարձնես ու ընկնես նրանց հետ,
Քեզ կըհաղթենուշքդ կըտիրեն < . . . >
Կընկատես ապարանքը < . . . >

Երբ այսպիսով կըմոտենաս ապարանքի դըռներին,
Խոյն ու առյուծ կանգնած են [միշտ] նրա երկու կողմերին,
Խոյի առաջ միս է դըրած, իսկ առյուծին կանաչ խոտ,
Եվ սովատանջ նրանք կանգնած հսկում են միշտ իրար մոտ.
Դու կըփոխես խոտը խոյինմիսը կըտաս առյուծին,
Ճամփա կըտանու կըհասնես <

[ ներս կըմտնես ապարանք...
Ներս կըմտնես — .... երգի դայլայլ, վարդի բույր,
Իրար ետևից կանցնես յոթը վարագույր,
Այնտեղ [ոսկի] վանդակում երգում է հավքն այն չքնաղ
Ու երգի հետ մշտադալար վարդ է թափում ու թափում
[Այն] վարդերի [անուշ] բույրով, երգի ձայնով
Իր լուսեղեն նուրբ մահիճում քնած է վեհ տիրուհին — ] [արբեցած]
Այստեղ՝ հիշիր, զգույշ կացիրմոտ չըգնաս դու նըրան.
<……. > չի դիմանալ և ոչ մի սիրտ [փորձության]
Ու կըհաղթվես նրա գեղեցկության թովչանքից
Ու կըզըրկվես այն բյուլբյուլից, [գուցե նաև] քո կյանքից:

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 Следующая Конец