Շիրվանզադե Ալեքսանդր՝   Իշխանուհի

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 Следующая Конец

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ

Գործող անձինք

ՄԱՐԻԱՄ ԲԵԳՄՈԻՐՅԱն, 55 տարեկան.

ՄԻՔԱՅԵԼ, նրա որդին 34 տարեկան.

ՀԵՂԻՆԵ, Միքայելի ամուսինը, Իշխանուհի, 24 տարեկան.

ՕLԳԱ, Միքայելի քույրը, 27 տարեկան.

ՍՈԻԼԻԿՅԱՆ, Միքայելի հասակակից ընկերը.

ՀՈՌՈՄ, ՀԵՂԻՆԵի մայրը, 52 տարեկան,

ԳԱՐԵԳԻՆ, ՀԵՂԻՆԵի եղբայրր, 26 տարեկան.

ԶԱՐԲԱԲՅԱՆ, Հոռոմի շատ հեռավոր ազգականը, 42 տարեկան,

ԴԱԼԱԼՅԱՆ, Միքայել Բեգմուրյանի կաթնընկերը, 34 տարեկան.

ԱՆՅՈՒՏԱ, աղախին Բեգմուրյանների տանը, երիտասարդ

ՍԻՄՈՆ, ծառա Բեգմուրյանների տանը, երիտասարդ.

Հյուրեր.

Սպասավորներ.

Գործողությունը կատարվում է Թիֆլիսում:

1-ին գործողություն

(Սի բավական մեծ սենյակ իշխան Բեգմուրյանների տանը:

Մեջտեղ, աջ և ձախ կողմերում դոներ; Սենյակը զարդարված

է անխաոն եվրոպական ոճով):

ՏԵՍԻԼ Ա.

ՍԻՄՈՆ, հետո ԱՆՅՈԻՏԱ

ՍԻՄՈՆ. (Սենյակի կահ-կարասին դասավորելով) Տասնումեկ ժամն է, պետք է շուտով կարգի բերել: Օրիորդը հրամայել է հագնվել, կառքով ուրիշ տեղ է գնալու: Զարմանալի է. այս տանը հինգ ծառա կա, ամենից շատ ես եմ աշխատում, ամենից քիչ էլ ես եմ ստանում: Ինձ այստեղ չեն սիրում, բացի նոր իշխանուհուց: Նա ինձ հետ լավ է: Այո, նա լավ կին է, բայց էլի ծիծաղս գալիս է, երբ հիշում եմ, թե ո՛ւմ աղջիկն է: Աշխարհ է. փող ուներ, եկավ ու դարձավ նորին պայծառափայլություն: (Աջ դոներից ներս է մտնում Անյուտան):

ԱՆՅՈԻՏԱ. Ինչ ես ինքդ քեզ մրթմրթում: Շո՛ւտ արա, վերջացրու, թե չէ օրիորդը կգա ու կնախատի, որ դեռ չես հագնվել:

ՍԻՄՈՆ. Աստված սիրես նրա անունը մի՛ հիշիր: Ես նրան ատում եմ:

ԱՆՅՈՒՏԱ. Ոմ, Օլգայի՞ն,

ՍԻՄՈՆ. Հենց նրան:

ԱՆՅՈԻՏԱ. Ինչպես ես համարձակվում:

ՍԻՄՈՆ. Գոռոզ, փքված, քացախած, ամեն չնչին բանի համար մեզ վրա գոռում, ինչպե՞ս սիրեմ նրան: Ա՛յ ուրիշ բան է նրա եղբոր կինը:

ԱՆՅՈՒՏԱ. Դու հավանում ես այն մարդու աղջկան, որի անունը ամաչում են հիշել այս տանը:

ՍԻՄՈՆ. Ինչ անենք, որ հայրը վատ անուն է թողել աշխարհում, թող աղջիկր լավ լինի: Հիշո՞ւմ ես, զատկին ի՞նչ թանկագին նվերներ տվեց մեզ: ՉԷ՛, նա այս տունը մրափելուց հետո մեր բանը շատ լավ է գնում: Մոռացե՞լ ես՝ առաջ ինչպես էր կառավարվում այս ընտանիքը, ամիսներով ռոճիկ չէինք ստանում: Իսկ այժմ կանխիկ ենք վերցնում, ամեն օր հյուրեր, երեկույթ, ճաշ: Բայց գիտե՞ս, Անյուտա, ես մի բան եմ նկատում:

ԱՆՅՈԻՏԱ. Ի՞նչ բան:

ՍԻՄՈՆ. Երդվիր, որ ինձ չես մատնի:

ԱՆՅՈԻՏԱ. Լավ, երդվում եմ:

ՍԻՄՈՆ. (Շուրջը նայելով) Մեր նոր իշխանուհու դրությունը այս տանը լավ չէ:

ԱՆՅՈԻՏԱ. Ինչպե՞ս:

ՍԻՄՈՆ. Այնպես, լավ չէ: Նրան չեն սիրում:

ԱՆՅՈԻՏԱ. Ով:

ՍԻՄՈՆ. Ամենից առաջ մարդը:

ԱՆՅՈՒՏԱ, Դու ո՞րտեղից գիտես:

ՍԻՄՈՆ. Օօ՜ , Անյուտա ինձ այդպես մի՛ տեսնի, ես շատ բան գիտեմ, մի օր կպատմեմ: Սու՜ս, կարծես մեկը գալիս է:

ԱՆՅՈԻՏԱ. Օրիորդն է, (Ներս է մտնում աջ դոներից Օլգան դրսի հագուստով):

ՏԵՍԻԼ Բ.

ՆՐԱՆՔ և ՕԼԳԱ

ՕԼԳԱ. Անյուտա, դու այստե՞ղ ես: Քանի անգամ եմ քեզ ասել չհեռանաս ինձանից, երբ ես տանն եմ: Կառապանին հրամայեցի՞ր:

ԱՆՅՈԻՏԱ. Այո, լսում է:

ՕԼԳԱ. (Տեսնելով Սիմոնին) Օ՜, mon Dieu! դու դեռ հագնված չես, այդ ի՞նչ անկարգություն է:

ՍԻՄՈՆ. Իսկույն, օրիո՛րդ, իսկույն:

ՕԼԳԱ. Ծույլ, կոպիտ հայ: Դուք միշտ այդպես եք, մինչև որ մի բան տասն անգամ չհրամայեն, չեք կատարի: Հազար անգամ ասել եմ, որ այս տանը հայ ծառա չպիտի լինի: Եղբորս կինն է մեղավոր, որ քեզ պահում է: Գնա , շուտ հագնվիր: Տե՛ս, լավ լվացվիր, մաքուր շապիկ հագիր: Չլինի թե այն օրվա պես ցիլինդրի փոխարեն ֆուրաժկա դնես: Ջեռնոցդ էլ չմոռանաս:

ՍԻՄՈՆ. Աչքիս վրա, աչքիս վրա: (Մի կողմ) Օ՜հ, օ՜հ օ՜հ, վա՜յ այն մարդուն, որ քեզ հետ կամուսնանա: (Գնում է միջին դռներով):

ՕԼԳԱ. (Անյուտային) Իսկ դու գնա, տուալետիս սեղանը կարգի բեր: Անուշահոտ յուղերիս ձեռ չտաս: Հետո շուտով եկ, ինձ ճանապարհ դիր մինչև կառքը: (Անյուտան գնում է) Արդյոք ուշ չէ՞: (Նայում է ծոցի ժամացույցին) Տասնումեկից տասը րոպե անց է: Դեռ ժամանակ կա: (Նայում է հայելուն) Լիզա Պանովսկա յային խոսք եմ տվել մեր տնային կառքով գնալ երաժշտական դպրոց: Այսօր այնտեղ նվագահանդես է: Եղանակը լավ է, տանը նստել չեմ կարողանում: Եվ ի՞նչ գործ ունեմ կամ ո ւմ հետ մնամ այստեղ. Եղբորս կնո՞ջ հետ... Ֆի դո՜ն... շատ տաղտկալի: Երկուուկես տարի է իշխանուհի է, դեռ չի ընտելացել մեր շրջանի կյանքին: Ահա ձեզ բախտ, այն տեսակ մարդու աղջիկը եղբորս պես մեկ մարդու ամուսինը դառնա, իսկ ես և ինձ նմանները մնան տանը... Ա՜հ, (նայելով հայելուն) այսօր ի՜նչ գրավիչ եմ... (ներս է մտնում աջ դոներից Մարիամր):

ՏԵՍԻԼ Գ.

ՕԼԳԱ և ՄԱՐԻԱՄ

ՄԱՐԻԱՄ. Դու դեռ տանն ես:

ՕԼԳԱ. Անպիտան ծառաների շնորհիվ:

ՄԱՐԻԱՄ. Այսօր էլ մենա՞կ պիտի կառք նստես:

ՕէԳԱ. Մենակ, ինչպես միշտ . ծառան նստած կառապանի մոտ, ինքս ազատ, համարձակ: Այդ շատ դուր է գալիս ինձ, բոլոր արիստոկրատները այդպես են անում:

ՄԱՐԻԱՄ. Բայց տիկինները և ոչ թե օրիորդները:

ՕԼԳԱ. Ինձ համար միևնույնն է:

ՄԱՐԻԱՄ. Օլգա, դու շատ համարձակ ես պահում քեզ:

ՕԼԳԱ. Քո կարծիքով ինչպե՞ս պետք է լինեի: Չլինի՞ թե ուզում ես մեր բազազների աղջկերանց պես դեդիդես առաջից, մամիդես հետևից գցած ման գամ, ֆի՜ ի... զզվում եմ: Ոչ, մամա, ձեր ժամանակը անցավ, թող անեմ, ինչ որ գիտեմ: Ես ուզում եմ ապրել այնպես, ինչպես ապրում են մայրաքաղաքներում:

ՄԱՐԻԱՄ. Լա՛վ. արա, ինչ որ ուզում ես, չեմ կարող սրտիդ դիպչել: Բայց, փա՜ռք աստուծո, որ այժմ կարողություն ունենք մի քիչ շքեղ ապրելու: Ինչ պետք է անեինք, եթե եղբայրդ ամուսնացած չլիներ:

ՕԼԳԱ. Եղբայրս գիտե սիրել իր մորն ու քրոջը: Նա իր կնոջ օժիտը մենակ իր համար չի ծախսում, մեզ էլ է օգնում:

ՄԱՐԻԱՄ. Այո, ամբողջ քաղաքն էլ իմանում է, որ Միքայելը փողի համար առավ այն աղջկան: Եթե հարուստ լիներ, մեր ազգի անունը չէր կապի նրա խայտառակ հոր անվան հետ:

ՕԼԳԱ. Մամա, այդքան ասում եք խայտառակ, խայտառակ, բայց ուղիղն ասած, ես չգիտեմ ՀԵՂԻՆԵի հայրը ի՞նչ է արել, որ վատ անուն է թողել աշխարհում:

ՄԱՐԻԱՄ. Եվ լավ է, որ չիմանաս և չխոսես այդ բանի մասին:

ՕԼԳԱ. Դու ասա, ՀԵՂԻՆԵն հենց ինքը անարժան էր այս տանր:

ՄԱՐԻԱՄ. Ինքը դեռ, է՜հ, մի բան է. գիմնազիայումն է ուսում առել, ռուսերեն, ֆրանսերեն խոսում է Իսկ մա՜յրը, մայրը. ծիծաղս գալիս է, երբ տեսնում եմ նրան հպարտ-հպարտ այս դռներով ներս մտնելիս:

ՍԻՄՈՆ. (Միջին դոների մեջ երևում է ցիլինդրով և երկար կոճակավոր սյուրտուկով) Կառքը և ես պատրաստ ենք:

ՕԼԳԱ. Լավ, մի՛ գոռա: Անյո՜ւտա: (Գալիս է Անյատան աջ դոներից) Գնանք վերարկուս հագցրու:

ՄԱՐԻԱՄ. Շո՞ւտ կվերադառնաս:

ՕԼԳԱ. Երբ կուզենամ, (Գնում է միջին դոներով, Անյուտան ն Սիմոնը հետևից):

ՏԵՍԻԼ Դ.

ՄԱՐԻԱՄ (միայնակ)

ՄԱՐԻԱՄ, Զուգիր, զարդարիր, ազատություն տուր ամեն տեղ գնալ, բայց ի՞նչ օգուտ: Նա մնում է տանը և պառավում, որովհետև օժիտ չունի: Ա՞խ, եթե աստված այդ Սուլիկյանի սիրտը դարձներ Օլգայիս կողմր, ես բախտավոր կլինեի: Որդուս ամուսնացրի, մնաց աղջիկս: Բայց բախտավո՞ր է որդիս. չեմ իմանում: Ահա մի քանի ամիս է տեսնում եմ, որ մարդ ու կին լավ չեն վարվում: Անցյալները ականջովս լսեցի, ինչպես ՀԵՂԻՆԵն նախատում էր Միքայելին: Նա՞, իմ որդո՞ւն: Ահա գալիս է, տխուր, աչքունքր թթվացրած... (Ներս է մտնում ձախ դռներից ՀԵՂԻՆԵն):

ՏԵՍԻԼ Ե.

ՄԱՐԻԱՄ ԵՎ ՀԵՂԻՆԵ

ՀԵՂԻՆԵ. (Մեկուսի, աոանց Մարիամին տեսնելու) Նա գնաց, առանց բացատրություն տալու: Իսկ այդ ես սպասում էի ամենաջերմ փափագով: Ոչ, իմ կասկածը արդար է, ես հետզհետե համոզվում եմ, որ,… (Հանկարծ նկատելով Մարիամին) Մամա ՜ա:

ՄԱՐԻԱՄ. Նա ինքն է: Այնքան մտքով զբաղված էիր, որ հազիվ, վերջապես տեսար: Այդ ի՞նչ նոր քամի է փչել, որ տխուր ես:

ՀԵՂԻՆԵ. Ես... տխուր չեմ:

ՄԱՐԻԱՄ. (Հեգնորեն) Իհարկե, ինչպե՜ս չէ, տեսնում եմ: Ամուսինդ տա՞նն է:

ՀԵՂԻՆԵ. Ոչ, գնաց:

ՄԱՐԻԱՄ. Ու՞ր,

ՀԵՂԻՆԵ. Ես չգիտեմ նա ուր է գնում:

ՄԱՐԻԱՄ. Չգիտես, բայց ո՞ւմ պարտքն է իմանալ:

ՀԵՂԻՆԵ. Կկամենայի այդ պարտքը ունենալ և կատարել: Բայց Միքայելը ինձ երբեք չի հայտնում, թե ուր է գնում և երբ կվերադառնա: (Մի կողմ): Զգում եմ, որ չար կասկածը ինձ դարձնում է ջղային, բայց պետք է զսպեմ ինձ:

ՄԱՐԻԱՄ. Նա քեզ չի՞ հայտնում, ա՜յ նորություն: Նա քո առաջ մի երեխայի պես է պահում իրեն, նա քեզ սիրում է ավելի, քան ինձ՝ իր մորը: Իսկ դու մի՞թե դժգոհ ես նրանից:

ՀԵՂԻՆԵ. Երբե՛ք, ո՞վ ասաց, որ դժգոհ եմ:

ՄԱՐԻԱՄ. Այդ երևում է քո ձայնից, խոսքերից և վերջապես դեմքից: Ասա՛ , դու այսօր կռվե՞լ ես նրա հետ:

ՀԵՂԻՆԵ. Ոչ, ինչո՛ւ պիտի կռվեի:

ՄԱՐԻԱՄ. (Հեգնորեն) Ով գիտե, դու նրա կինն ես, իրավունք ունես:

ՀԵՂԻՆԵ. (Մեկուսի) Ծաղ՜ր, միշտ ծաղր...

ՄԱՐԻԱՄ. Բայց նա առո՞ղջ է:

ՀԵՂԻՆԵ. Առողջ, ինչպես միշտ:

ՄԱՐԻԱՄ. Ուրա՞խ դուրս եկավ տնից:

ՀԵՂԻՆԵ. Ուրախ, ինչպես ամեն օր:

ՄԱ1ԻԱՄ. Ուրեմն ինչո՞ւ դու տխուր ես, չլինի թե հիվանդ ես:

ՀԵՂԻՆԵ. (Մեկուսի) Պետք է ստել այդ հարցուփորձից ազատվելու համար: (Բարձր) Այո, մի փոքր տկար եմ, գլուխս սաստիկ ցավում է:

ՄԱՐԻԱՄ. Հենց այդ. իմ գլուխս ամեն օր ցավում է: Զբաղվիր տնային գործերով, կանցնի: Մայրդ գալու՞ է այստեղ:

ՀԵՂԻՆԵ. Երևի, կգա:

ՄԱՐԻԱՄ. Եթե չեկա՛վ, մարդ ուղարկիր հետևից. Այսօր մի քիչ տխուր եմ, ուզում եմ նրա հետ թուղթ խաղալ, կարելի է սիրտս բացվի: Դե՛հ, ես գնում եմ իմ սենյակը, հենց որ մայրդ եկավ, իսկույն ուղարկիր այնտեղ: Նայիր, իմ որդուս առաջ այդ դեմքով չդուրս գաս այսուհետև: ( Գնում է աջ դոներով):

ՏԵՍԻԼ Զ.

ՀԵՂԻՆԵ (միայնակ)

ՀԵՂԻՆԵ. Այսպես, ուրեմն, միշտ պետք է թաքցնեմ իմ վիշտը: Եվ ո՞ւմ հայտնեմ, ինչո՞ւ համար, ո՞վ կարող է ինձ օգնել: Նա ինձ չի սիրում, այդ ինձ համար պարզ է: Նա հրապուրվեց իմ օժիտով, իսկ ես նրանով, և՛ միմիայն նրանով: Քսանումեկ տարեկան հասակում, սիրտս լի սիրո ցանկությամբ հանդիպեցի նրան: Նա գեղեցիկ էր, կրթված, նուրբ, սիրալիր: Նրա կերպարանքից, նրա ձայնից, նրա խոսակցությունից և, վերջապես, նրա ձևերից բուրում էր ինձ համար մի անծանոթ աշխարհ: Այն շրջանը, ուր ես ծնվել ու սնվել էի, չուներ յուր մեջ այդ աշխարհի հրապույրը: Իմ շուրջը տիրում էր կոշտը, կոպիտը, իսկ իմ սիրտը ձգտում էր դեպի նուրբը, կրթվածը և մեղմը: Ահա, ասացի ինձ, տեսնելով նրան, այդ մարդու մեջ կարող եմ գտնել այն, ինչ որ չեմ տեսնում ինձ սնուցանող դասակարգի մեջ: Եվ ես, անփորձս, շլացա արտաքին փայլով, երևակայեցի մի ապագա ընտանեկան կյանք, ուր սերը, քաղցրությունը և մեղմ զգացմունքներն են տիրում: Հորս գռեհիկ վարվողությունը մորս հետ արդեն իմ մեջ վաղուց պատրաստել էր մի տեսակ ատելություն դեպի ամուսնական խստությունը: Թո՛ղ, ասում էի, Բեգմուրյանը ունենա ուրիշ թերություններ, բայց նա կվարվի ինձ հետ ինչպես ժամանակակից քաղաքակրթված ամուսին: Կզոհեմ նրան ամեն ինչ, նա չքավոր է, ես կազատեմ չքավորությունից, կդառնամ նրա պաշտպանը, կտամ հագեցում նրա փառասիրական ձգտումներին, իսկ նա ինձ կերջանկացնե յուր սիրով, և միմիայն սիրով, և մենք կապրենք բախտավոր կյանքով, յուրաքանչյուրս երախտապարտ զգալով միմյանց առաջ: Բայց ո՞ւր է իմ երևակայածը, մի՞թե ես սխալվեցի, մի՞թե, մի՞թե նա ինձ խաբում է, օօ՜ , դառն է այդ մասին մտածելն անգամ: Երբեմն միտքս պղտորվում է, սիրտս սաստիկ բաբախում, իսկ երբեմն արյունը, կարծես, պաղում է երակներիս մեջ, և այդ բոլորը միայն մի կասկածից, որ ինձ սարսափեցնում է... (Միջին դոներից ներս է մտնում Հոոմը):

ՏԵՍԻԼ է.

ՀԵՂԻՆԵ և ՀՈՌՈՄ

ՀԵՂԻՆԵ. Ա՜խ, մայրի՛կ, դու ուրախ ես երեում:

ՀՈՌՈՄ. Որովհետև ուրախալի լուր եմ բերել:

ՀԵՂԻՆԵ. Եղբորս մասի՞ն:

ՀՈՌՈՄ. Այո: Ա՛ռ կարդա՛, (տալիս է մի հեոագիր) ես կարդալ տվել եմ ինձ համար:

ՀԵՂԻՆԵ. (Կարդալուց հետո) Պետերբուրգից է, հաջողությամբ քննությունները ավարտել է և շուտով այստեղ կլինի:

ՀՈՌՈՄ. Վերջապես կտեսնեմ սիրելի Գարեգինին:

ՀԵՂԻՆԵ. Իսկ ես որքա՜ն կարոտել եմ, որքա՜ն փափագում եմ տեսնել նրան:

ՀՈՌՈՄ.Այդ ի՞նչ է, դու այսօ՞ր էլ միայնակ ես:

ՀԵՂԻՆԵ. Սկեսուրս տանն է:

ՀՈՌՈՄ. Բայց դու ինչո՞ւ չես գնացել զբոսնելու: Եղանակը շատ սիրուն է, փողոցները լիքն են:

ՀԵՂԻՆԵ. Չեմ ուզում դուրս գալ :

ՀՈՌՈՄ. Ինչո՞ւ:

ՀԵՂԻՆԵ. Ով մայր է ու տանտիրուհի, ստիպված է տանը մնալ: ՀՈՌՈՄ. Երեխայիդ համար դայակ ունես, իսկ գործերիդ համար ծառաներ և աղախին, թո՛ղ նրանք կատարեն իրենց պարտքը: Ոչ, որդի՛, այդ դատարկ պատճառ է, դու աշխարհից փախչում ես: Ես քեզ տվի սրանց, որ կյանք վայելես, իսկ դու միշտ միայնակ ես և տխուր: Չգիտեմ ինչ է նշանակում այդ:

ԱՆՅՈԻՏԱ. (Ներս է մանում աջ դոներից) Իշխանուհի Մարիա Իսաևնան ձեզ խնդրում է յուր սենյակը: (Գնում է միջին դոներով):

ՀԵՂԻՆԵ. Ա՜խ, մոռացա, մայրի՛կ, գնա, նա վաղուց է սպասում քեզ:

ՀՈՌՈՄ. Ի՞նչ գործ ունեմ նրա հետ, ես իմ աղջկա մոտ եմ եկել:

ՀԵՂԻՆԵ. Գնա՛, մայրի՛կ: նրա բնավորությունը գիտես, կարող է նեղանալ:

ՀՈՌՈՄ. Այո, միշտ ես պետք է հնազանդվեմ նրա կամքին; Գնում եմ, միայն թև երեսիդ չխոսեն: (Գնում է աջ դոներով):

ՀԵՂԻՆԵ. (Միայնակ) Եղբայրս գալիս է, որքա՜ն ուրախ եմ: Նա միշտ եղել է իմ խորհրդատուն և պաշտպանը: Այժմ, կյանքի դժվար հանգամանքներում, նա միայն կարող է ինձ օգնել: (Անյուտան միջին դոներից գալիս է):

ԱՆՅՈԻՏԱ. Պարոն Սուլիկյանը հարցնում է կարելի՞մ է ներս գալ:

ՀԵՂԻՆԵ. (Մեկուսի) Դարձյալ նա, ինչու այդպես հաճախ է այցելում: (Անյուտային) հրավիրիր ներս: (Անյուտան դնում է) Նա Միքայելի մտերիմ ընկերն է, որին նա շատ է զովում: Սկեսուրս իր աղջկա համար հույս ունի նրա վրա: Իսկ նա Օլգային չի հավանում, այդ երևում է: Այսպես, թե այնպես պարտավոր եմ նրան ընդունել ամեն ժամանակ: (Ներս է մտնում Սալիկյանը):

ՏԵՍԻԼ Ը.

ՀԵՂԻՆԵ ԵՎ ՍՈԻԼԻԿՅԱՆԸ

ՍՈԻԼԻԿՅԱՆ. Ներեցեք համարձակությանս, գուցե անժամանակ է:

ՀԵՂԻՆԵ. Ոչ. նստեցեք, խնդրեմ:

ՍՈՒԼԻԿՅԱՆ. Հուսով եմ, որ ամենքդ առողջ եք, մանավանդ նորագույն սերնդի ներկայացուցիչը:

ՀԵՂԻՆԵ. Երեխայիս մասի՞ն եք հարցնում:

ՍՈԻԼԻԿՅԱՆ. Այո:

ՀԵՂԻՆԵ. Լավ է: Երեկ դուք նրա համար խաղալիք էիք ուղարկել, շնորհակալ եմ:

ՍՈՒԼԻԿՅԱՆ. Կարելի՞ է արդյոք տեսնել նրան:

ՀԵՂՒՆԵ. Տանը չէ. դայակր տարել է զբոսեցնելու:

ՍՈՒԼԻԿՅԱՆ. Ազատ օդ վայելելու՞, այո, այդ օգտավետ է: Միայն դուք, իշխանուհի, ձեզ զուրկ եք պահում օդից և տնային փակ կյանքը գերադասում եք հասարակական զբոսանքներից: Նայեցեք, ձեր դեմքի վրա արդեն երևում է այդ փակ կյանքի դրոշմը, դա կարող է վնասել ձեր առողջությանը:

ՀԵՂՒՆԵ. Շնորհակալ եմ ձեր հոգացողության համար: Բայց դուք գիտեք, որ ես տնից դուրս եմ գալիս մեծ մասամբ Միքայելի հետ, իսկ նա զբաղված է, ես չեմ ուզում նրան խանգարել:

ՍՈՒԼԻԿՅԱՆ. . Զբաղված էայոշատ է զբաղված… (մեկուսի) Խե՜ղջ և միամիտ կին….

ՀԵՂՒՆԵ. (Մեկուսի) Ինչո՞ւ այսօր տխուր է այս մարդը:

ՍՈՒԼԻԿՅԱՆ Բայց ես դարձյալ պետք է մի փոքր հանդիմանեմ Միքայելին: Նա որքան ևս շատ գործ ունենա, ընտանիքի մասին հոգալը նրա առաջին պարտքը պետք է լինի, մանավանդ ձեր մասին, որ այդքան սիրում եք նրան, այնպես չէ՞ , իշխանուհի՛ :

ՀԵՂԻՆԵ. Սիրել: օօ՜օ, ես չեմ թաքցնում, այո, սիրում եմ նրան, թող այղ ամենքին հայտնի լինի: Իսկ նա՞, ոչ, մի՛ մեղադրեք, նա, նա հոգում է իմ մասին, որքան կարող է: Ա՜խ, որքան ինձ ուրախացնում է, պարո՛ն Սուլիկյան, ձեր այդ տեսակ գաղափարր ամուսնական կյանքի մասին: Բայց ցավում եմ, որ այդ գաղափարի տեր մի անձն տակավին ամուրի է:

ՍՈՒԼԻԿՅԱՆ. Որովհետև նա վախենում է դժբախտ լինելուց կամ դժբախտացնելուց:

ՀԵՂԻՆԵ. Ես ձեր միտքը չհասկացա, պարո ՛ն Սուլիկյան:

ՍՈԻԼԻԿՅԱՆ. Շատ պարզ է: Ամուսնանում են մեծ մասամբ այն մարդիկ, որոնք ամուսնական կյանքի մասին շատ թեթև գաղափար ունեն: Ներեցեք համարձակությանս, իշխանուհի, ես կամենում եմ ձեզ հետ պարզախոս լինել: Իսկ այն մարդիկ, որոնք ամուսնությունը համարում են կյանքի ամենածանր մի պարտք, միշտ տատանվում են, միշտ մտածում և հաճախ մեռնում, առանց իրագործելու իրենց սրտի գուցե ամենաջերմ փափագը:

ՀԵՂԻՆԵ. Ձեր ասածը ճշմարիտ է, այո . բայց ոչ, դուք սխալվում եք: Ինձ թվում է, որ նույնիսկ ամենամտածող ու տատանվող մարդը շատ անգամ անում է այդ ծանր քայլը հանկարծակի և անսպասելի կերպով:

ՍՈՒԼԻԿՅԱՆ. Այո, երբ հանդիպում է մեկին, որ մի հայացքով վերջ է տալիս նրա երկչոտ մտքին ու տատանմանը:

ՀԵՂԻՆԵ. Այսինքն երբ սիրահարվո՞ւմ է:

ՍՈՒԼԻԿՅԱՆ. Եթե կամենաք, այո:

ՀԵՂՒՆԵ. Իսկ դուք մի՞թե այդպիսի մեկին չեք պատահել կամ հույս չունե՞ք պատահելու: Դուք դեռ երիտասարդ եք:

ՍՈՒԼԻԿՅԱՆ. Ոչ, չեմ պատահել... (մեկուսի) Պատահեցի, բայց շատ ուշ է

ՀԵՂԻՆԵ. (Մեկուսի) Նա հառաչանքը թաքցրեց: (Բարձր) Մենք հափշտակվեցինք խոսակցությամբ, արդյոք չէի՞ք կամենա տեսնել Իշխանուհի Մարիա Իսաևնային: Նա տանն է:

ՍՈՒԼԻԿՅԱՆ. Մեծ ուրախությամբ, բայց...

ՀԵՂԻՆԵ.. Դուք շտապո՞ւմ եք, ժամանակ չունե՞ք: Ես իսկույն կկանչեմ: (Բարձրանում է տեղից) Այո, այդ մարդու կողմից ես մի բան զղում եմ... (Գնում է):

ՍՈՒԼԻԿՅԱՆ. (Միայնակ) Երբեք նա չի կամենում ինձ հետ առանձին մնալ: Նա սիրում է իր ամուսնուն անպայման սիրով, իսկ ամուսինըերբեք: Օ՜օ, Միքայել, որքան ապերախտ ես դու այս կնոջ վերաբերմամբ և չգիտես, թե ինչ ադամանդ է զարդարում քո դատարկ կյանքը: Բայց այդ ի՞նչ է պատահում ինձ: Նա օրից օր գրավում է ինձ: Ու՞ր էի գնում, ո՞ւր եկա և միշտ պիտի մղվեմ դեպի այս տուն մի զգացմունքով, որ... օ՜օ, չպիտի մտածել, երբեք... (Ներս է մտնում Մարիա Իսաենան):

ՏԵՍԻԼ Թ.

ՍՈԻԼԻԿՅԱՆ և ՄԱՐԻԱՄ

ՄԱՐԻԱՄ. Դուք այստեղ, և ես չգիտեի (Բարևում են):

ՍՈԻԼԻԿՅԱՆ. Եկա մի քանի րոպեով և իսկույն պիտի գնամ:

ՄԱՐԻԱՄ. Դուք միշտ գալիս եք գնալու համար (մեկուսի) և դժբախտաբար այն ժամանակ, երբ Օլգան այստեղ չէ: (Բարձր) Ներեցեք այսօր միասին պետք է ճաշենք, հետո թուղթ խաղանք, ես շատ եմ հավանում ձեր խաղը:

ՍՈԻԼԻԿՅԱՆ. (Մեկուսի) Հենց այդ բանի համար չեմ կարող մնալ: (Բարձր) Իշխանուհի՛, ներեցեք, այսօրվա համար ուրիշին եմ խոսք տվել:

ՄԱՐԻԱՄ. Ուրեմն դուք չե՞ք սպասի Օլգային: (Մեկուսի) Երա՜նի թե շուտ վերադառնար:

ՍՈԻԼԻԿՅԱՆ. Ահավասիկ, կարծեմ նա գալիս է:

ՏԵՍԻԼ ժ.

ՆՐԱՆՔ և ՕԼԳԱ

ՕԼԳԱ. (Միջին դռներից մանելով) Ձանձրացրեց ինձ այդ նվագահանդեսը: Բարև ձեզ, պարո՛ն Սուլիկյան: (Սուլիկյանը բարևում է սառն քաղաքավարությամբ) Մամա, նորություն. Նինա Մարղուլյանը ամուսնանում է, վերջապես:

ՄԱՐԻԱՄ. Ու՞մ հետ:

ՕԼԳԱ. Ինժեներ Մեհրաբյանի:

ՄԱՐԻԱՄ. Ա՜խ (հառաչամ է):

ՕԼԳԱ. Ես հրավիրվեցի հարսընկեր: Դուք ճանաչո՞ւմ եք փեսացուին, պարո՛ն Սուլիկյան:

ՍՈԻԼԻԿՅԱՆ. Այո, պատվական երիտասարդ է և խելոք:

ՕԼԳԱ. Ուրեմն ափսոսում եմ նրան... Նինա Մարղուլյանը, է՛հ, թողնենք: Հույս ունեմ, որ այսօր դուք մեզ մոտ եք ճաշում:

ՄԱՐԻԱՄ. Նա ինձ մերժեց, դո՛ւ խնդրիր, Օլգա՛, քեզ չի մերժի:

ՕԼԳԱ. Խնդրում եմ: Մերժո՞ւմ եք:

ՍՈԻԼԻԿՅԱՆ. Ստիպված եմ:

ՕԼԳԱ. Ես էլ չեմ ստիպի: Անկասկած, հրավիրված եք մի ավելի ուրախ տեղ:

ՍՈԻԼԻԿՅԱՆ. Հրավիրված եմ, այո, բայց ավելի ուրախ տեղ է, թե ոչ չգիտեմ: Միայն ցավում եմ, որ ձեր առաջարկությունր չեմ կարող ընդունել: Ցտեսություն, մի ուրիշ անգամ: (Օլգան իրեն վիրավորված ձևացնելով, ձեռը մեկնում է: Սուլիկյանը բռնի ժպտալով, սեղմում է և գնում միջին դռներով ):

ՏԵՍԻԼ ԺԱ.

ՆՐԱՆՔ, աոանց ՍՈԼԻԿՅԱՆԻ

ՄԱՐԻԱՄ. Օլգա՛, այդպես չի կարելի վարվել նրա հետ:

ՕԼԳԱ, Ինչպե՞ս կհրամայեք, որ վարվեմ:

ՄԱՐԻԱՄ. Մեղմ, սիրով:

ՕԼԳԱ. Ինչու՞, որ նա ինձ ավելի՞ արհամարհի:

ՄԱՐԻԱՄ, Նա քեզ չի արհամարհում: Միայն պետք է զգույշ վարվել:

ՕԼԳԱ. Բավական է որքան զգույշ եղա: Տասը տարի է միմյանց ճանաչում ենք, մի անգամ ինձ մի համակրություն չի ցույց տվել, մի անգամ մի կոմպլիման չի արել: Ա՞յժմ էլ զգույշ վարվեմ: Ոչ, մամա՛, հույսդ կտրիր նրանից, նա ինձ վրա ուշադրություն չի դարձնում: Նա շատ է գոռոզացել: Մի քանի անհայտ օրիորդներ շրջապատել են. կարծում է, որ Թիֆլիսում առաջին փեսացուն է: Ոչ, ես նրան ատում եմ, ատում, իմացա՞ր:

ՄԱՐԻԱՄ. Օլգա, այդ ի՞նչ է նշանակում, դու այսօր բոլորորովին փոխվել ես:

ՕԼԳԱ. Փոխվել եմ, այո, և ինչպե՞ս սառնարյուն մնամ: Ամենի բախտը բացվեց, ամենը հասան իրանց նպատակին: Մեղավորը հայրս է, դու ես, ինչո՞ւ ես ել ուրիշների նման բանկում հազարներ չունեմ, որ իմ հետևից վազեն: Ի՞նչ հարկավոր է ինձ ձեր դատարկ իշխանական ծագումը, քանի որ եթե մի Սուլիկյանի հետ ամուսնանամ, իշխանական տիտղոսս էլ կորցնելու եմ: Ավելի լավ չէ՞ր լինի եղբորս կնոջ նման մի չնչին մարդու աղջիկ և փողով իշխանուհի դառնայի: Դու կարծում ես, որ այդ Սուլիկյանը ինձ համա՞ր է այս տունը գալիս:

ՄԱՐԻԱՄ. Հապա՞:

ՕԼԳԱ. Թույլ տուր ինձ ուրիշ բան կարծել: Այո, ես հիմար. չեմ, ես զգում եմ:

ՄԱՐԻԱՄ. Օլգա՛, դու ինձ բոլորով զարմացնում ես:

ՕԼԳԱ. Օ՜օ դեռ շատ կզարմանաս, երբ կիմանաս, թե ինչ օձ է բնակվում այս տանր: Ատ՛ում եմ, ատում եմ քո հարսին (Շտապով գնում է դեպի աջ):

ՄԱՐԻԱՄ. Ոչինչ չեմ հասկանում: Ի՞նչ գործ ունի այստեղ հարսս... Մեղա՜ քեզ, աստված, ինչ էի ուզում մտածել: Միքայելը եկա՞վ, թե՞ չէ: (Գնում է դեպի ձախ):

ՏԵՍԻԼ ԺԲ.

ՀԵՂԻՆԵ և ՀՈՌՈՄ (դուրս են գալիս աջ դռնից)

ՀՈՌՈՄ. Այդ ի՞նչ բան է, ինչո՞ւ Օլգան քեզ այնպես մտիկ արավ և իմ բարևիս չպատասխանեց:

ՀԵՂԻՆԵ. Ո՞վ գիտե:

ՀՈՌՈՄ. Ես գիտեմ: Վաղուց ուզում էի ասել, բայց քեղանից վախենում էի: Այժմ է՛լ չեմ կարող թաքցնել: ՀԵՂԻՆԵ, այս տանը դու բախտավոր չես:

ՀԵՂԻՆԵ. Ինչի՞ց գիտես, ո՛չ, դու սխալվում ես: Ես շատ բախտավոր եմ: Ես սիրում եմ Միքայելին, նա էլ... ինձ է սիրում, ուրիշ բան հարկավոր չէ ինձ:

ՀՈՌՈՄ. Օօ՜ մոր աչքը սրատես է: Այդ քո սկեսարը վերջին ժամանակ թե քո մասին է հազար ու մի բան ասում և թե ինձ է վիրավորում:

ՀԵՂՒՆԵ. Քե՞զ, ինչո՞ւ: (Աոանձին) Ես այդ վաղուց եմ տեսնում:

ՀՈՌՈՄ. Աստված գիտե ինչու: Տերը նրա հետ, եթե միայն ինձ վիրավորեր, բայց նա քո հոր անունն էլ է հիշում: Ծաղրում է նրան, անպիտան մարդ է համարում: (Մ՛ի կողմ) Ա՜խ, ինչու աշխարհումս մի լավ անուն չթողիր: (Բարձր) Այդ բոլորը այնքան ցավալի չէ, քո կյանքն են թունավորում, ահա իմ ցավը: Ես տվի նրանց հորդ թողած հարստության կեսը, իմ բաժինն էլ ավելացրի: Նրանք այժմ քո փողերով շքեղ կառքեր են պահում, ապրում են այս պալատում, բալեր են գնում, բալ են տալիս, իսկ դու օրից օր մաշվում ես, ինչո՞ւ, ասա՛ ինչու՞:

ՀԵՂԻՆԵ. Բավական է, մայրի՛կ, ես իմ վիճակից գոհ եմ, այո, շատ գոհ եմ. չէ՞ որ ես ինքս իմ ազատ կամքով ընտրեցի այս վիճակը, չէ՞ որ Միքայելին սիրեցի և այնպես ամուսնացա նրա հետ: Իսկ նա ինձ սիրում է. դու կասկածում ես ոչ, նա ինձ շատ է սիրում: Աղաչում եմ, հանգստացիր, ես երջանիկ եմ և անպատճառ կլինեմ երջանիկ, այո, մի՛ վրդովիր ծերությունդ, և, վերջապես, նրանք կլսեն, լավ բան չի: Ահա, կարծեմ, սկեսուրս գալիս է: (Ձախ դռնից ներս է մտնում Մայրամը):

ՏԵՍԻԼ ԺԳ.

ՆՐԱՆՔ և ՄԱՐԻԱՄ

ՄԱՐԻԱՄ. Խնամի՛ս, շատ լավ է, որ դեռ չեք գնացել: Ասացեք, խնդրեմ, դուք ինչո՞ւ այնպես կոշտ պատասխանեցիք, երբ ես ձեր ամուսնու անունը տվի: Շատ պետք է ուրախ լինեք, որ այդ անունը հիշվում է իշխան Բեդմուրովների տանը:

ՀՈՌՈՄ. Ուրա՞խ լինեմ, որ նրան ծաղրում են ու արհամարհո՞ւմ:

ՄԱՐԻԱՄ. Ո՞վ է մեղավոր, որ աշխարհի երեսին նա վատ անուն է թողել:

ՀՈՌՈՄ. Բայց դուք ազզական եք, դուք պետք է քիչ թե շատ հարգեք նրան:

ՄԱՐԻԱՄ. Շատ լավ գիտեմ ում պետք է հարգեմ, ումոչ: Չլինի թե ուզում եք իշխան Բեգմուրովի կինը, գեներալ Ալամդրովի քույրը մի կալատոզի աղջկանից քաղաքավարություն սովորի :

ՀՈՌՈՄ, Լո՞ւմ ես, ՀԵՂԻՆԵ՛, այս անպատվությունը:

ՀԵՂԻՆԵ. (Մեկուսի) Աստված, տուր ինձ համբերություն այս նախատինքին դիմանալու: (Մարիամին) Իշխանուհի՛, բավական է, աղաչում եմ, մի՛ վրդովվեք և մեզ մի՛ վիրավորեք:

ՄԱՐԻԱՄ. Հաա՞, դուն էլ մորդ կո՞ղմն ես պահում: Զգույշ, ասում եմ քեզ: (Հոոոմին) Իսկ դուք, խնամիս, այսուհետև իմացեք, թե ում հետ եք խոսում:

ՀՈՌՈՄ. Հպարտացե՜ք, փքվեցե՜ք ձեր անունով: Ամոթ եք համարում ձեզ աղքատությունից ազատողի հետ ազգականություն անել, հա՜ա, շատ լավ. ես այսուհետև այս տունը ոտ չեմ դնի: (Շտապով դուրս է գալիս միջին դրռներով):

ՄԱՐԻԱՄ. Ահա իմ արած պատվի վարձը: Ես կատաղությունից կխելագարվեմ, ես չեմ կարող այս անպատվությունը տանել, ես քարուքանդ կանեմ քո անիծված հոր տունը... ա՜խ աստված: (Գնում է աջ դռներով):

ՀԵՂԻՆԵ, (Մեկուսի) Ահա իմ կյանքը, ահա իմ երևակայած ընտանեկան երջանկությունը: Անիծում են հորս հիշատակը, անպատվում են ծերունի մորս և վռնդում, ատում են ինձ ու ծաղրում, իսկ ես, ե՛ս համբերությամբ տանում եմ այդ բոլորը, որովհետև ստիպված եմ տանել: Մեղք, մե՛ղք այն կնոջ, որ իմ սիրտն ունի, իմ գաղափարը և իմ հոգին... Բայց ի՞նչ փույթ, թող ամեն թշվառություն տեղա գլխիս, միայն Միքայելը լինի այն, ինչ որ երևակայել եմ: Նա միայնակ կարող է ինձ երջանկացնել... (Ուզում է գնալ դեպի աջ. դեմ ու դեմ դուրս է գալիս Օլգան):

ՏԵՍԻԼ ԺԴ.

ՕԼԳԱ և ՀԵՂԻՆԵ

ՕԼԳԱ. Սպասեցեք, ես ձեզ հետ գործ ունեմ:

ՀԵՂԻՆԵ. Ասացեք:

ՕԼԳԱ. Ո՞վ վիրավորեց իմ մորը: Նա գունաթափված մտավ իր սենյակը և դռները փակեց:

ՀԵՂՒնԵ. Նրան ոչ ոք չվիրավորեց, նա ինքն էր հուզված:

ՕԼԳԱ. Առանց պատճառի՞, այդ անկարելի է: Լսեցեք, ձեր վարմունքը այս տանը անտանելի է. դուք ձեզ պահել չգիտեք, դուք մեր տան անունը կարող եք ծաղրի ենթարկել:

ՀԵՂԻՆԵ. Օլգա՛, ես չեմ հասկանում ձեր տարօրինակ բարկության պատճառը: Ասացեք, ես ի՞նչ բան եմ գործել, որ անպատվաբեր լիներ այս տանը կամ ձեզ:

ՕԼԳԱ. Կան բաներ, որ չեն ասվում, այլ միայն զգացվում են: Դուք շատ համարձակ եք պահում ձեզ, տիկի՛ն, շա ՜տ:

ՀԵՂՒնԵ. Ճշմարիտ զարմանալի է. լսելով ձեր վրդովված հանդիմանությունը, կարող են կարծել, որ իրավ ես մի մեղք ունեմ: Այնինչ դուք հանդիմանում եք ինձ և ոչինչ չեք բացատրում:

ՕԼԳԱ. Բացատրե՜լ, այո, կբացատրեմ, բայց ոչ այժմ, որովհետև ես պետք է աշխատեմ փաստեր ձեռք բերել ձեր հանցանքի չափը որոշելու համար:

ՀԵՂԻՆԵ. Հանցանքի՞: Օրիո՛րդ, դուք կատա՞կ եք անում, թե՞ մենք երազում ենք: Ասացեք, ապա թե ոչ դուք ինձ վիրավորեցիք և չգիտեմ ինչ կպատասխանեմ ձեզ:

ՕԼԳԱ. Ես ասացի այնքան, որքան հարկավոր էր ասել: Առայժմ գոհ եղեք, որ կա մեկը, որ ոգևորված գովում է ձեզ հանդեսներում իբրև արտակարգ գեղեցկության և համակրության մի կատարելատիպի: Բայց մնացյալը հետո: Հանգիստ կացեք. այն, ինչ որ իմ սիրտն է զգում, հազիվ այս տան մեջ կարող է մի ուրիշը զգալ: Հասկանում եք: Իսկ ես, մի՛ վախենաք, առայժմ խոհեմ կպահեմ ինձ ամուսնուդ մոտ: Տե՜ր աստ՛ված, և այս կինը իմ եղբոր, այն էլեգանտ, այն արիստոկրատ և ազնիվ մարդու ամուսինն է: (Շտապով գնում է միջին դռներով):

ՏԵՍԻԼ ԺԵ.

ՀԵՂԻՆԵ, հետո ՄԻՔԱՅԵԼ

ՀԵՂՒնԵ, Ես ապշած եմ: Չգիտեմ զայրանա՞մ, արտասվե՞մ, թե ծիծաղեմ: «Հանցա՛նք»... Նա պետք է «փաստեր ձեռք բերի», այսպես լսեցի արդյոք: «Մնացյալը հետո»... «կա մեկը, որ ինձ ոգևորված գովում է»... Ո՞վ է նա, ինչո՞ւ է գովում: Ի՞նչ էին նշանակում այդ աղջկա խոսքերը. «առայժմ խոհեմ կպահեմ ինձ ձեր ամուսնու մոտ»: Աստվա՜ծ իմ, պարզիր ինձ այդ գաղտնիքը: (Միջին դռներից ներս է մտնում Միքայելը):

ՄԻՔԱՅԵԼ, Սիրելիս, ներիր, որ այսօր առանց քեզ հետ տեսնվելու դուրս եկա տնից: Բայց այդ ի՞նչ է պատահել. դու հուզվա՞ծ ես, դողո՞ւմ ես:

ՀԵՂԻՆԵ. Պատճառներ շատ կան հուզվելու:

ՄԻՔԱՅԵԼ. Ասա, երևի դարձյալ մի չար երազ վրդովել է քո հանգստությունը:

ՀԵՂԻՆԵ. Իմ ամբողջ կյանքը բաղկացած է ձեր երազներից, որոնցից մեկը հենց այժմ կատարվեց այստեղ:

ՄԻՔԱՅԵԼ. Վերջապես, պե՞տք է ասես, թե ինչ է պատահել:

ՀԵՂԻՆԵ. Քո մայրը մի քանի րոպե առաջ իմ մորը անպատվեց և համարյա թե վռնդեց այս տնից, օ՜օ, որքան այդ դառն էր:

ՄԻՔԱՅԵԼ. Վռնդե՞ց, այդ անկարելի բան է:

ՀԵՂԻՆԵ. Սակայն իրողություն է:

ՄԻՔԱՅԵԼ. Աա՜, ես իսկույն փողոցում հանդիպեցի մորդ: Նա, առանց ինձ բարևելու, անցավ մոտովս: Ուրեմն այստեղ վե՞ճ է պատահել:

ՀԵՂԻՆԵ, Այո, և խոշոր վեճ:

ՄԻՔԱՅԵԼ. Եվ ի՜նչ պատճառով:

ՀԵՂԻՆԵ, Այն պատճառով, որ ես հանդգնել եմ քո ամուսինը դառնալ: Հանդգնել եմ կապել մի փառահեղ իշխանական ցեղի անուն մի տխուր հիշատակ ունեցող մարդու անվան հետ: Վերջապես, հանդգնել եմ քեզ անբախտացնել, խլել քո ազատությունը, կապել քո ճանապարհը դեպի մի երջանիկ կյանք, թունավորել եմ քո կյանքը, իսկ ինքս ապրում եմ այսպես հանգիստ, բախտավոր և երջանիկ:

ՄԻՔԱՅԵԼ. Երդվում եմ, ոչինչ չեմ հասկանում քո ասածից:

Следующая страница
Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 Следующая Конец