Շիրվանզադե Ալեքսանդր՝   Շառլատանը

Страницы: Начало Предыдущая 1 2 Следующая Конец

ՇԱՌԼԱՏԱՆԸ

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ՀԱՅՐԱՊԵՏ ՇԱՐԲԱԲՉՅԱՆ, հարուստ գործատեր62 տարեկան

ԹԱՄԱՐ, նրա կինը-50 տարեկան:

ԼԱԶԱՐ, նրանց անդրանիկ որդին29 տարեկան:

ՍԱՄՎԵԼ, նրանց երկրորդ որդին, շառլատան կոչվածը24 տարեկան:

ՍԵՐԺ, նրանց երրորոդ որդին22 տարեկան:

ԼԻՋԱ, նրանց աղջիկը20 տարեկան:

ԽԱԼՖԱՅԱՆ, հաշվապահ40 տարեկան:

ՋԱՀԱՆԳԻՐ, ծառա35 տարեկան:

ՉՈՐՍ ԱՆՀԱՅՏ ԱՆՁԵՐ, երեսները բաշլղներով ծածկած:

Բեմը ներկայացնում է Շարբաբչյանների տունը, մի ընդարձակ սենյակ երեք դռներով, որոնցից խորքինը տանում է նախասենյակ, աջ կողմինը դեպի բնակարան, ձախ կողմինը դեպի հաշվետուն: Դեմուդեմ պատերի առջև երկու գրասեղան, աջ կողմինը Հայրապետի, ձախ կողմինը Լազարի համար: Աջ կողմի գրասեղանի քով մի երկաթյա պահարան դրամի և կարևոր թղթերի համար: Պատերի տակ աթոռներ, պատերի վրա մի քանի քարտեզներ: Ուրիշ ոչ մի զարդ:

Ձմեռային վաղ երեկո է. գրասեղանների վրա վառվում են էլեկտրական ճրագները կանաչ լուսամփոփների տակ:

ՏԵՍԻԼ 1

ԼԱԶԱՐ, ԽԱԼՖԱՅԱՆ, Հետո ՋԱՀԱՆԳԻՐ

ԼԱԶԱՐ. (Տաղտկալի դեմքով երիտասարդ է: Վարագույրը բարձրանալիս ձախ կողմի գրասեղանի քով նստած նամակ է գրում):

ԽԱԼՖԱՅԱՆ. (Գալիս է ձախ կողմի դռներից, ձեռքին մի թուղթ, մատիտը դրած ականջի վրա): Այս է ձեր ուզած թուղթը, Լազար Գերասիմիչ:

ԼԱԶԱՐ. Տեսնեմ: (Նայում է թղթին): Այդ է, տվեք գրագրին,թող իսկույն մի օրինակ արտագրի, հետս պիտի տանեմ:

ԽԱԼՖԱՅԱՆ. Դժբախտաբար, գրագիրն արդեն գնացել է:

ԼԱԶԱՐ. Այդպես վա՞ղ:

ԽԱԼՖԱՅԱՆ. Յոթ ժամն է արդեն:

ԼԱԶԱՐ. (Բարկանալով): Այո, այժմ ծառայողները օրական ութ ժամից ավելի պարապել չեն ուզում: Օ՛օ, շա՛տ են երես առել, գործի տերն այժմ տերը չէ. այլ ծառան, բանվորը (Թեթև լռություն): Լավ, թողեք վաղվան: (Գրելիքը վերջացնում է, ցամաքեցնում, ծրարում և հասցեն գրում): Ծառային կանչեցեք այստեղ:

ԽԱԼՖԱՅԱՆ. (Մոտենում է խորքի դռներին, բարձր): Ջահանգի՛ր: (Պատասխան չստանալով): Այդտեղ չէ, երևի: (Ավելի բարձր): Ջահանգի՛ր:

ԶԱՀԱՆԳԻՐ. (Բեմի ետևից): Համմե:

ԽԱԼՖԱՅԱՆ. Եկ այստեղ, (Հետ է գալիս):

(Բեմի ետևից լսվում է ջութակի և պիանինոյի նվագում):

ԼԱԶԱՐ. (Վեր է կենում): Ուղղակի անտանելի է դարձել մեր դրությունը: Ամենքն ամբարտավանացել են, չեմ իմանում ո՞վ է մեծը, ո՞վ է փոքրը, մի խոսքով շունը տիրոջը չի ճանաչում: Տես, տասն անգամ կանչում ես ծառային, չի գալիս: (Բարկացած): Զահանգի՛ր, Ջահանգի՛ր:

ԶԱՀԱՆԳԻՐ. (Շտապով գալիս է խորքի դռներից: Հագած է արխալուղ, վրեն պիջակ, մեջքին արծաթյա գոտի): Եկա, Լազըր աղա:

ԼԱԶԱՐ. Ո՞րտեղ ես մնացել, անպիտան:

ԶԱՀԱՆԳԻՐ. Անպի տ՛ան չեմ, Լազը՛ր աղա. փորձանք է պատահել:

ԽԱԼՖԱՅԱՆ. (Դադարելով պարապել): Ի՞նչ փորձանք:

ՋԱՀԱՆԳԻՐ. Ձուկ ծախող Բալասիին սպանել են:

ԼԱԶԱՐ. Մեզ ինչ, որ սպանել են:

ԶԱՀԱՆԳԻՐ. Մի՛ ասա, Լազրր աղա, Բալասին շատ դարդիմանդ տղա էր, ամեն անգամ ձուկ առնելիս՝ ինձ մի ծխախոտ էր տալիս:

ԽԱԼՖԱՅԱՆ. Ո՞վ է սպանել,

ԶԱՀԱՆԳԻՐ. Իսկի կարելի՞ է իմանալ: Մեր ժամանակներում հավերի պես են մորթոտում մարդկանց: Անցյալներն էլ Ղուբայի մեյդանում...

ԼԱԶԱՐ. Լա՛վ, ք՛իչ խոսիր... Այս նամակը տար Կալեսնիկովների կառավարչին...

ՋԱՀԱՆԳԻՐ. (Նամակն առնելով): Տարա, Լազը՛ր աղա:

ԼԱԶԱՐ. Հետո, այնտեղից գնա նավահանգիստ և տես մեր նավաստիները հարբա՞ծ են էլի: Դեհ, շո՛ւտ:

ԶԱՀԱՆԳԻՐ. Դնացի, Լազըր աղա: (Չի շարժվում տեղից):

ԼԱԶԱՐ. (Խալֆայանին): Ես գործ չունիմ, ազատ եք: (Ջահանգիրին): Հը՛մ, ի՞նչ ես կանգնել, գնա՛:

ԶԱՀԱՆԳԻՐ. Լազըր աղա, նամակը կտանեմ, նավ գնալն ինձ բաշխիր, չե՛մ կարող:

ԽԱԼՖԱՅԱՆ. Ինչո՞ւ չես կարող:

ԶԱՀԱՆԳԻՐ. Փորձանք է:

ԼԱԶԱՐ. Ի՞նչ փորձանք:

ԶԱՀԱՆԳԻՐ. Որովհետև նավը որ կածովի վրա է:

ԽԱԼՖԱՅԱՆ. Նավը ծովի վրա կլինի, խոմ կտուրի վրա չի՞ լինիլ:

ԶԱՀԱՆԳԻՐ. Ասիլս այն է, որ ծովը հեռու է, օրն էլ մթնում է,

ԼԱԶԱՐ. Հետո՞:

ԶԱՀԱՆԳԻՐ. Հետո, ի՛նչ մեղքս թաքցնեմ, վախենում եմ: Օրը որ մթնում է, մարմնիս մեշ ջերմ ու տենդի պես մի բան է ընկնում, սկսում եմ սրթսրթալ:

ԼԱԶԱՐ. Ումի՞ցն ես վախենում:

ԶԱՀԱՆԳԻՐ. Հենց ումից ասես վախենում եմ, թուրքից էլ, ռուսից էլ՛ հայից էլ՛ ջհուդը խոմ ջհուդ է, նրանցից էլ եմ վախենում:

ԼԱԶԱՐ. Պատճա՞ռը:

ԶԱՀԱՆԳԻՐ. Դե մեր Ժամանակներում պատճա՞ռ է մնացել: Այդ անիրավ անարխիստները բոլոր պատճառները հավաքեցին, կուլ տվեցին:

ԼԱԶԱՐ. Ուզո՛ւմ ես, որ քեզ համար ռևոլվեր առնեմ:

ԶԱՀԱՆԳԻՐ. էհ, դու էլ բան հրամայեցիր: Ինչի՞ է պետք ռևոլվերը: Դեռ ռևոլվեր գցող պետք լինի՞ , թե ՞ չէ:

ԽԱԼՖԱՅԱն. Կգցես էլի, ինչ կա:

ՋԱՀԱՆԳԻՐ. Հեշտ է ասել, կգցես էլի: Շնորհք կա՞, որ գցեմ: Ես նրան գրպանումս էլ չեմ պահի: Մեկ էլ տեսար՝ տրաքեց, տընգլըփստան տվի, ընկա:

ԼԱԶԱՐ. Դե լավ, նամակր տար, իսկ նավ կարող ես չգնալ:

ՋԱՀԱՆԴԻՐ. Շնորհակալ ենք, (Ուզում է գնալ):

ԼԱԶԱՐ՛ Ո՞վ կա տանը:

ԶԱՀԱՆԴԻՐ. Չեմ իմանում:

ԽԱԼՖԱՅԱՆ. Դու ի՞ նչ ծառա ես, որ չգիտես ով կա տանը, ով չկա:

ԶԱՀԱՆԴԻՐ. (Վշտացած): Փիե՛, դու էլ կգնաս կգաս՝ ինչ-որ խրթին բան կա ինձանից կհարցնես:

ԼԱԶԱՐ՛ Լա՛վ, գնա՛, կորիր:

ԶԱՀԱՆԴԻՐ. Ծաոա եմ, (Գնում է խորքի դռներով):

ՏԵՍԻԼ 2

ԼԱԶԱՐ, ԽԱԼՖԱՅԱՆ, հետո ՀԱՅՐԱՊԵՏ

ԼԱԶԱՐ Այդ հիմարն ինձ էլ վախեցրեց: ճշմարիտ, որ տնից դուրս գալն երկյուղալի է,

ԽԱԼԱՖՅԱՆ. Տանը նստելն էլ պակաս վտանգավոր չէ: Մի շաբաթվա մեջ երեք հաշվետուն են կողոպտել:

ԼԱԶԱՐ Իսկ հայրս միշտ այստեղ մեծ գումարներ է պահում, ի՞նչքան փող կա այդ պահարանում:

ԽԱԼՖԱՅԱՆ. Մոտ տասը հազար:

ԼԱԶԱՐ՛ Պետք է վաղը բանկ տանել:

ՀԱՅՐԱՊԵՏ. (Բեմի ետևից): Զահանգի՜ր, ադա՛, Ջահանդի՛ր, ո՞րտեղ ես կորել, անզգամ:

ԼԱԶԱՐ Հա՛յրս:

ԽԱԼՖԱՅԱՆ. Բարկացած է երևում, (Մոտենում է խորքի դոներին):

ՀԱՅՐԱՊԵՏ. (Գալիս է խորքի դռներից մուշտակով); Խարաբա է մնացել այս տունը, ի՛նչ է, մի մարդ դուրս չի գալիս, որ մուշտակս բռնի: (Մուշտակը հանելով):

ԽԱԼՖԱՅԱՆ. (Մուշտակն ու ձեռնափայտը տանելով նախասենյակ, ետ է գալիս):

ԼԱԶԱՐ Հայրիկ, ի՞նչ է պատահել, որ բարկացած ես:

ՀԱՅՐԱՊԵՏ. Չոռ ու ցա՛վ է պատահել, (Վրդովվում է ջութակի ու պիանինոյի ձայնից): Ասա կտրեն այդ զահրումարի ձայնը: (Նստում է գրասեղանի քով):

ԼԱԶԱՐ (Մոտենում է աջ կողմի դոներին): Սերժ, Լիզա, հայրիկը տանն է, դադարեցեք: (Նվագը բեմի ետևում ընդհատվում է):

ՀԱՅՐԱՊԵՏ. Բան չունին, գործ չունին, օրը մինչև երեկո քույր ու եղբայր զըրը՛նգ հա զըրը՛նգ, զըրը՛նգ հա զըրը՛նգ: Շառլատանը եկե՞լ էր այստեղ:

ԼԱԶԱՐ Ո՛չ,հայրիկ, չի՛ եկել:

ՏԵՍԻԼ 3

ՆՈԻՅՆՔ և ԹԱՄԱՐ

ԹԱՄԱՐ ( Գալիս է աջ կողմի դոներից): Եկա՞ր: Էլի ի՛նչ ես ձայնդ գլխիդ գցել:

ՀԱՅՐԱՊԵՏ. Ի՞նչ անեմ, չգցեմ, անիծվածն Էլի գլխիս փորձանք է բերել:

ԼԱԶԱՐ Ի՞նչ է արել Սամվելը, հայրիկ:

ԽԱԼՖԱՅԱՆ. Երևի Էլի մարդ է ծեծել:

ՀԱՅՐԱՊԵՏ. Երկուսին միասին,

ԹԱՄԱՐ. Ո՞ւմ է ծեծել, ո՞րտեղ:

ՀԱՅՐԱՊԵՏ. Սրանից մի ժամ առաջ երկու չինովնիկ են մտնում եղբորդ մագազինը: Չգիտեմ ինչ են ուզում գնել, եղբայրդ կոպիտ է վարվում: Չինովնիկներից մեկը նրան նկատողություն է անում: Սամվելն էլ նսաած է լինում: Խոսք խոսքի ետևից, միմյանց անպատվում են: Մեջ է ընկնում մեր փչացած անզգամը և չըրխկ մի ապտակ չինովնիկներից մեկին:

ԼԱԶԱՐ Պրծա՛նք: Էլի պիտի կամ կաշառք տանք կամ տուգանք: ԽԱԼՖԱՅԱՆ. Այդ հինգերորդ անգամն է այս ձմեռ, որ Սամվել

Հայրապետովիչը մարդ է ծեծում:

ԹԱՄԱՐ Հետո՞, հետո՞:

ՀԱՅՐԱՊԵՏ. Էլ ի՞նչ հետո. ասում են այնպես է խփում անխղճմտանքը, որ մարդը կրունկների վրա պտույտ է գալիս և ընկնում: Մյուս չինովնիկը ուզում է ընկերոջը պաշտպանել, նրան էլ է հասցնում: Մի խոսքով, երկուսիս զորս ղու պատվիրեցեր է անում ու դուրս գցում մագազինից: Դե գնա, պարծեցիր, որ նրա նման որդի ուսիս: (Հուզված անցուդարձ է անում):

ԹԱՄԱՐ. Սամվելը տաքարյուն է, բայց զուր տեղը կռվողը չէ: Երևի, մի վատ բան են ասել այդ չինովնիկները:

ՀԱՅՐԱՊԵՏ. Ինչ էլ որ լինի պատճառը, նրա արածն անզգամություն է:

ԼԱԶԱՐ Եվ նյութական վնասայս է գլխավորը:

ՀԱՅՐԱՊԵՏ. Իսկի ոչ մի կոպեկ էլ չեմ ծախսիլ այս անգամ, որ նրան բանտից ազատեն: Թող վերցնեն, ուղարկեն Արխանգելսկ:

ԼԱԶԱՐ. Եվ կուղարկեն:

ԽԱԼՖԱՅԱն. Իհարկե, ռեցիդիվիստ է:

ԹԱՄԱՐ. (Ամենքի դեմ գրգռվելով) Բավական է, բայղուշներ մի լինիք որդուս գլխին:

ՍԵՐԺ. (Բեմի ետևում): Ասոծ կա, Լիզա, չեմ կարող, չեմ կարող:

ԼԻԶԱ . (Բեմի ետևում): Դե գնանք, լավ, գնանք:

ՏԵՍԻԼ 4

ՆՈԻՅՆՔ, ՍԵՐԺ և ԼԻԶԱ

ՍԵՐԺ. (Գալիս է աջ կողմի դոներից: Խիստ նորաձև հագնված երիտասարդ է, թեթևսոլիկ ձևերով: Վերարկուով է, սպիտակ փողկապով: Մի ձեռքում բռնած է ջութակը պատյանով, մյուսում գլխարկը): Այո՛, գնանք, ինձ անհամբեր սպասում են:

ԼԻԶԱ (Գալիս է Սերժի հետ միասին: Շքեղ հագնված օրիորդ է, գլխին գցած մի մետաքսյա վարդագույն ծածկոց): Ծառային հրամայիր կառք կանչել:

ՀԱՅՐԱՊԵՏ. (Հեգնաբար) Օհ՜ո, Էլի զուգվել եք: Այդ ո՞ւր եք գնում, գրաֆի թոռներ:

ԼԻԶԱ.Արբաթովների տուն:

ՍԵՐԺ. Մենք հրավիրված ենք, ասոծ կա:

ԼԻԶԱ. Մեծ երեկույթ է:

ՍԵՐԺ. Շատ մեծ, ասոծ կա: Ամբողջ բոմոնդն այնտեղ է լին ելո ւ: ՀԱՅՐԱՊԵՏ. Ես պոմադ-մոմադ չգիտեմ. գնացեք, հեռացեք աչքիցս:

ԼԻԶԱ Պապա, Սերժին փող տուր:

ՀԱՅՐԱՊԵՏ. Ի՞նչ փող: Հեռացե՛ք, մի սև գրոշ էլ չեմ տալ:

ՍԵՐԺ. (Դիմելով մորը): Մամա, ասա, որ տա, կոպեկ չունիմ, ասոծ կա:

ԼԱԶԱՐ. Չունիս, եկ ինձ հետ միասին աշխատիր:

ԼԻԶԱ. (Լազարին): Ներողություն, Սերժը արտիստ է, վաճառականություն անել չի կարող:

ԼԱԶԱՐ Լավ արտիստ է, քո արևը վկա: Բեմ որ դուրս է գալիս, ամենքը ծիծաղում են:

ԹԱՄԱՐ. Լա՛վ, դու մի խառնվիր:

ՀԱՅՐԱՊԵՏ. (Թամարին): Իսկ դու մի փչացնիր առանց այդ էլ փչացածներին: (Սերժին): Ի՞նչ ես այդ քյամանչան կռնատակիդ վազում դեսուդեն, թե՝ սազանդար եմ:

ԼԻԶԱ (Հանդիմանորեն): Պապա, «քյամանչա», «սազանդար»: Ինչե՜ր ես ասում: Դա ջութակ է, Սերժն էլ՝ շութակահար:

ՍԵՐԺ. Սարազադեն ասում է. ջութակը Բեթխովենի սոխակն է:

ՀԱՅՐԱՊԵՏ. Գնա դեն է, գլխիդ տված քո Բեթխեհեմն էլ, Երուսաղեմն էլ:

ԽԱԼՖԱՅԱն. (ԹաքոԼն ծիծաղում է, ձևանալով գբաղված ձախ կողմի գրասեղանի քով):

ՍԵՐԺ. Մամա, լսո՛ւմ ես, ինձ վիրավորում են: Ասոծ կա, ես կթողնեմ, կգնամ, ծովը կգցեմ ինձ:

ԼԱԶԱՐ Եվ լավ էլ կանես, գոնե մի ձրիակերից կազատվենք:

ՍԵՐԺ. Լիզա, ես կատաղում եմ, ասոծ կա:

ԼԻԶԱ Սերժ, մի՛ կատաղիր, տրամադրությունդ կփչանա:

ՍԵՐԺ. Չէ, կատաղում եմ, ասոծ կա:

ՀԱՅՐԱՊԵՏ. (Տալով Սերժին մի տասը ռուբլիանոց թղթադրամ): Լավ, մի՛ կատաղիր, թե չէ աշխարհը կսարսափի: (Կատաղած): Ը՜հ, ծիծեռնակի է նման:

ՍԵՐԺ. (Փողը դնելով ժիլետի գրպանը): Լիզա, կատաղությունս անցավ, գնանք ասոծ կա: (Դիմում է դեպի խորքի դռները):

ԼԻ ԶԱ. Գնա՛նք, (Հետևում է Սերժին):

ԼԱԶԱՐ. (Խալֆայանին): Մենք էլ գնանք, (Դիմում է դեպի խորքի դոները):

ԽԱԼՖԱՅԱՆ. (Հետևում է Լազարին):

ՏԵՍԻԼ 5

ՆՈԻՅՆՔ և ՋԱՀԱնԳԻՐ

ՋԱՀԱՆԳԻՐ. (Շտապով գալիս է խորքի դոներից, ընդհարվելով Սերժի, ապա Խալֆայանի հետ: Սաստիկ վախեցած է,դողում է ու հևում):

ՍԵՐԺ. Պարդո՛ն... (Կանգ է առնում):

ԽԱ1.ՖԱՅԱՆ. Վաա՜, (Կանգ է աոնում):

ՋԱՀԱՆԳԻՐ. Ալան, իսկի տեղներիցդ մի՛ շարժվեք, դրսում փորձանք կա: Վա՛յ, լեղիս փորս ընկավ:

ԱՄԵՆՔԸ. (Շփոթվելով); Ի՞նչ է պատահել, ի՞նչ է պատահել:

ԽԱԼՖԱՅԱՆ. Ի՛՜նչպես վախեցած է:

ԹԱՄԱՐ. Գույն չկա երեսին:

ԼԻԶԱ. Տերևի պես է դողում:

ՍԵՐԺ. Ասոծ կա, պիտի ընկնի:

ՀԱՅՐԱՊԵՏ. Ասելո՞ւ ես թե չէ, ի՞նչ է պատահել:

ՋԱՀԱՆԳԻՐ. Թողեք շունչս տեղը գա, կասեմ: Տեր, ողորմած աստված, տեր, դու մեղ փրկես չա՛ր փորձանքներից,

ՀԱԶԱՐ. (Բարկացած): Լա վ, հերի՛ք է, պատմի՛ր:

ՋԱՀԱՆԳԻՐ. (Հևալով): Լսեցեք, ինչպես Լազըր աղան հրամայել էր, նամակը տարա, տվեցի Կաչեսնիկովենց կառավարչին: Տվեցի, դուրս եկա կոնտորից: Դուրս եկա, հայդա, գլուխս քաշ դեպի տւն: Ադամովանց բաղնիսին հասած-չհասած, առաջս դուրս եկան երեք... երեքերեք...

ՀԱՅՐԱՊԵՏ. Երեք ի՞նչ,

ՋԱՀԱՆԳԻՐ. Երեք...

ՀԱԶԱՐ. Խուլիգա՞ն...

ԽԱԼՖԱՅԱՆ. Անարխի՞ստ:

ՍԵՐԺ. Ասոծ կա, էքսպրոպրիատորներ

ԹԱՄԱՐ. Երեք շվաք:

ՋԱՀԱՆԳԻՐ. Ոչ քո ասածը, ոչ նրա ասածը, ոչ նրանը, ոչ նրանը: Երեք ջանավար:

ԱՄԵՆՔԸ. Ջանավա՞ր:

ՍԵՐԺ. Ասոծ կա, ջանավար:

ՋԱՀԱՆԳԻՐ. Ջանավար եմ ասում, որ ամեն մեկը այս տան չափ:

ԹԱՄԱՐ. Հետո՞, հետո՞:

ՋԱՀԱՆԳԻՐ. Մոտեցան ինձ: Մոտեցան, ես զենքս ետ տվեցի: Զենքս ետ տվեցի, կանգնեցի: Կանգնեցի, մեջքս պատին տվեցի. Ասացի. «Ջահանգիր, հաց պանիրդ կերար»: Երեսս խաչակնքեցի, մտքումս «հայր մերը» սկսեցի:

ԱՄԵՆՔԸ. Հետո՞, հետո՞:

ՋԱՀԱՆԳԻՐ. Ոտներս տափից կտրվել են, ձեր արևը վկա, մարմինս պատել է սառը քրտինք: Մահը չէ, այն զահրումարը եկել է, դուզ աչքիս առաջ ցցվել: Բայց խելքս գլ խիս է, ուշքս չեմ կորցնում:

ԹԱՄԱՐ. Դե լավ, կարճ կապիր, վերջն ասա, տեսնենք:

ՋԱՀԱՆԳԻՐ. Հիմի մտածում եմ. եթե առաջ փախչեմառաջս կկտրեն, եթե ետ փախչեմքամակս կկտրեն: Ինչ անեմ, տեր աստված:

ՀԱԶԱՐ. Ի՞նչ արիր:

ՀԱՅՐԱՊԵՏ. Ի՞նչ արիր, ադա:

ՋԱՀԱՆԳԻՐ. Ինչ արի՞:

՛ԱՄԵՆՔԸ. Այո՛, այո՛, ի՞նչ արիր:

ՋԱՀԱՆԳԻՐ. Պպզեցի, (Պպզում է):

ՀԱՅՐԱՊԵՏ. Պպզեցի՞ր:

ՋԱՀԱՆԳԻՐ. Պպզեցի:

ԽԱԼՖԱՅԱՆ. Պպզեց:

ՍԵՐԺ. Ասոծ կա, պպզեց, (Պպզում է):

ԹԱՄԱՐ. Վե՞րջը, վե՞րջը:

ՋԱՀԱՆԳԻՐ. Վերկացա:

ԼԻԶԱ Վերկացավ:

ՋԱՀԱՆԳԻՐ. (Վերկենալով): Վերկացա:

ՍԵՐԺ. Ասոծ կա, վերկացավ: (վեր է կենում):

ԹԱՄԱՐ. Հետո՞, հետո՞,

ԶԱՀԱՆԴԻՐ. Լոք տվեցի: (Ոստնում է):

ՍԵՐԺ. Ասոծ կա, լոք տվեց: (Ինքն էլ ոստնում է):

ԶԱՀԱՆԴԻՐ. Լոք տվեցի, փախա: Փախա, ի՞նչ փախա, աֆտամա բիլը չ՞է նա էլ չէր հասնիլ ինձ:

ԼԱԶԱՐ. Հետո՞:

ԶԱՀԱՆԴԻՐ. Հետո եկա այստեղ:

ԹԱՄԱՐ. Հենց ա՞յդ:

ԼԻԶԱ. Հենց այդ:

ՍԵՐԺ. Ասոծ կ ա:

ՀԱՅՐԱՊԵՏ. Ա դա, հարամզադա, դու մեզ ձե՞ռք ես գցել,ի՛նչ է

ԹԱՄԱՐ. (Ծիծաղում են):

ԼԻԶԱ. (Ծիծաղում են):

ԽԱԼՖԱՅԱՆ. Վախկո՛տ:

ՋԱՀԱՆԳԻՐ. (Նեղացած): Փաա՜, այդ բուխալտերն էլ կգնա, կգա, պատվիս կդիպչի: Վախկոտ: Եթե դու իմ տեղը լինեիր, ոտաբաց, գլխաբաց մինչև Հնդստան կփախչեիր: (Նախասենյակում զանգակի ձայն):

ՋԱՀԱՆԴԻՐ. (Կուչ գալով): Այ, ձեր արևը, նրանք են: Լավ իմացեք, երեքի էլ երեսը ծածկած է բաշլըղով: (Խալֆայանին): Դե, հունար ունես, գնա, դռները բաց արա: Ես տեղիցս շարժվողը չեմ: (Քաշվում է մի անկյուն): (Նախասենյակում նորից զանգակ):

ՀԱՅՐԱՊԵՏ. Ադա, գնա բաց արա դռները:

ԶԱՀԱՆԴԻՐ. Չէ, աղա, Քրիստոսն ասել է. «Տեր, անցո՛ զբաժակս»:

ՍԵՐԺ, (Գալով ավանսեցնի կողմը): Լիզա, մի՛ վախենար, այստեղ եմ, ասոծ կա:

ԼԻԶԱ. Բայց դու ինքդ դողում ես վախից:

(Նախասենյակում նորից գանգակ և. հարված դոներին):

ՀԱՅՐԱՊԵՏ. Դռները փշրտեցին, անիրավներ, մեկն ու մեկդ գնացեք, բաց արեք:

ՋԱՀԱՆԴԻՐ. Աղա, խորհուրդ չեմ տալ:

(Նախասենյակում նորից հարված դոներին):

ԹԱՄԱՐ. Այ, ես ձեզ նման տղամարդկանց ծովը թափեմ:

(Ուզում է գնալ դեպի նախասենյակ):

ՋԱՀԱՆԴԻՐ. (Թամարի առաջը կտրելով): Խանում, Ջահանգիրը մեռե՞լ է, որ քեզ բաց թողնի: Ես ինքս կգնամ: (Գնալով դեպի խորքի դռները): Վախեցողը չեմ հա՛, դա է, որ ոտներս առաջ չեն գնում: Հայր մեր, որ հերկինս ես: (Գնում է խորքի դոներով):

ՍԵՐԺ. (Թաքնվում է աջ կողմի դոների մեջ): Լի զա, եկ այստեղ:

ԼԻԶԱ. (Կանգնում է Սերժի աոջև): Ես ինքս քեզ կպաշտպանեմ:

ԱՄԵՆՔԸ. (Նայում են դեպի խորքի դոները):

ԹԱՄԱՐ. (Սառնությունը չի կորցնում):

ՍԱՄՎԵԼ. (Բեմի ետևից բարձրաձայն): Կոտորվե՞լ եք, ինչ էյ այսքան զանգ եմ տալիս:

ԶԱՀԱՆԴԻՐ, (Բեմի ետևից): Մեղա, աստծու, Սամվել աղա:

ԱՄԵՆՔԸ. (Հառաչում են ուրախ): Սամվելն է:

ՍԵՐԺ. Ասոծ կա, չվախեցա: (Առաջ է գալիս):

ԼԻԶԱ. Ես էլ (Աոաջ է գալիս):

ՏԵՍԻԼ 6

ՆՈԻՅՆՔ և ՍԱՄՎԵԼ

ԱԱՄՎԵԼ. (Գալիս է խորքի դոներով Ջահանգիրի հետ: Աոողջ կազմվածքով, ուրախ, զվարթ դեմքով երիտասարդ է, համարձակ ձևերով: (Ջահանգիրին): Ադա, զուռնաչի, ինչպե՞ս ես համարձակվում ինձ այս ցրտով փողոցում պահել:

ԶԱՀԱՆԴԻՐ. Դու այն բաշլղավորներին չտեսա՞ր:

ՍԱՄՎԵԼ. (Բարկացած): Սո՛ւս: (Հեգնորեն) Բաշլղավորներ, չէ, պոզավորներ: (Նայելով մյուսներին): Այստեղ նայեցեք, ջուրն ընկած հավերի են նման: Ը ՜հ, վախկոտներ:

ԼԻԶԱ. Մենք կարծեցինք անարխիստներ են գալիս:

ՍԵՐԺ. էքսպրոպրիատորներ, ասոծ կա:

ՍԱՄՎԵԼ. Անարխիստ, էքսպրոպրիատոր, չէ՛, բոյմադարան: Քանի՞տղամարդ եք այստեղ: (Սկսում է թվել տղամարդկանց): Մեկ, երկու, երեք (հասնելով Ջահանգիրին) երեք ու կես: (հասնելով Սերժին): Այս էլ մի քառորդ: Երեք ու երեք քառորդ տղամարդ կա այստեղ, էլի վախենում են:

ՍԵՐԺ. Մամա, ինձ վիրավորում է, ասոծ կա:

ԹԱՄԱՐ. Վնաս չունի, կմեծանաս, ամբողջ մարդ կդառնաս:

ՍԱՄՎԵԼ. (Դաոնալով Լազարին): Ադա, մրղդըսի Ղազար, դու է՞լ ես սպրդնել: Այ ես ձեր մարդ ասողին... Ամոթ է ուղղակի ձեզ նման եղբայրներ ունենալը: (Սերժին) Դրան նայեցեք, բեղերն այնպես է սրել, որ կարծես ազրայիլ է: Ը ՜հ, Սարգիս:

ՍԵՐԺ. Ես Սարգիս չեմ, Սերժ եմ:

ՍԱՄՎԵԼ. (Դառնալով Խալֆայանին): Իսկ դո՞ւք, պարոն հաշվապահ, դո՞ւք էլ: Ինչ էիք մեծ-մեծ բրթում, թե Զանգեզուրո՛ւմ երկու արջ եմ սպանել: Հայրիկ, դու է՛լ ես վախեցել: Դու չէի՛ր, որ ասում էիր, թե Դաղստանում լեզգիների հետ դաշույնով կռվել ես: (Դառնալով մորը): Մայրիկ, կեցցե՛ ս, կեցցե՛ս, դեմքիցդ երևում է, որ դու նրանց ծաղրում ես մտքումդ: Արի, արի համբուրվենք: (Գրկում է Թամարին և համբուրում): Այս տանը երկու տղամարդ կա, մեկը դու ես, մյուսը՝ ես:

ՋԱՀԱՆԳԻՐ. (Մեկուսի): ճշմարիտ է ասում: Աստված վկա:

ԼԱԶԱՐ. (Ջահանգիրին սաստելով): Ձայնդ կտրի՛ր:

ՀԱՅՐԱՊԵՏ. (Երկյուղը փոխվել է բարկության): Ադա , անըզգամ, ի՞նչ ես հարբուզոռբով ներս գալիս: Իսկի արարմ ունքիցդ ամաչո՞ւմ ես, թե չէ:

ԼԱԶԱՐ. Բավական չէ, որ դրսերում մեզ խայտառակում է, դեռ մեծ-մեծ էլ խոսում է:

ԽԱԼՖԱՅԱՆ. (Գնում է ձախ կողմի դոներով):

ՏԵՍԻԼ 7

ՆՈԻՅՆՔ, առանց ԽԱԼՖԱՅԱՆԻ

ՍԵՐԺ. Ասոծ կա, Լազարը ճշմարիտ է ասում:

ՍԱՄՎԵԼ. (Կանգնելով մեջտեղում, ձեռնեւրը դնում է կողքերին և նայում աջ ու ձախ): Օհո՛, լեզուներդ բացվեցին: Այլևս չե՞ք դողում ու սարսափում զանգակի ձայն լսելի՞ս: Ջահանգի՛ր:

ԶԱՀԱՆԴԻՐ (Աոաջ գալով): Այստեղ եմ, Սամվել աղա:

ՍԱՄՎԵԼ. Ասա տեսնեմ, սրանցից որր որտեղ էր թաքնվել:

ԶԱՀԱՆԴԻՐ. Հենց ամենքն էլ մկան ծակեր էին փնտրում, որ թաքնվեն, էլի քիչ թե շատ քաջը ես էի:

ՀԱՅՐԱՊԵՏ. Դու ինձ այն ասա, անպատկառ, այն չինովնիկներին ինչո՞ւ ես ծեծել:

ԹԱՄԱՐ. Ա՛յ մարդ, դու էլ ժամանակ գտա՞ ր:

ՀԱՅՐԱՊԵՏ. Չէ՛, չէ՛, մի ինձ ասա, այդ ի՞նչ խայտառակություն է:

ԼԱԶԱՐ. Ի՞նչ արին քեզ, որ անպատվեցիր նրանց:

ՍԱՄՎԵԼ. Ի՞նչ արին: Ինձ «արմյաշկա» անվանեցին:

ԼԻԶԱՀենց դրա համա՞ր:

ՍԱՄՎԵԼ. Այո, հենց դրա, համար, պարոն ձեթ:

ԹԱՄԱՐ. Քի՞չ բան է:

ՍԱՄՎԵԼ. Կեցցե՛ս, մայրիկ, դու ինձ հասկանում ես: Օրը ցերեկով հային անպատվեն և ես սո՞ւս մնամ: Չէ՛, Սամվել Շարբաբչյանը դեռ պատվի զգացումից չի զրկվել:

ՀԱՅՐԱՊԵՏ. Ադա, անզգամ, «արմյաշկան» ի՞նչ անպատվություն է, որ քեզ և մեզ խայտառակում ես փողոցներում:

ԼԱԶԱՐ Եվ ավելորդ ծախսերի տակ գցում մեզ:

ՀԱՅՐԱՊԵՏ. Նիժնիյ-Նովգորոգում ինձ հազար անդամ արմյաշկա են ասել, այնումս էլ չեմ գցել:

ՍԱՄՎԵԼ. Եվ շատ վատ ես արել, հայրիկ, շատ վատ:

ՍԵՐԺ. Ասոծ կա, հենց երեկ մեկն արմյաշկա ասաց: ՝

ՍԱՄՎԵԼ. Գնա դեն, «ասոծ կա, ասոծ կա»: Դու ի՞նչ մարդ ես կոմպոզիտոր... Ը՜հ, տուտո ՜ւց:

ՀԱՅՐԱՊԵՏ Ադա, հերիք է, քիչ կծիր սրան նրան կատաղի շան պես:

ԹԱՄԱՐ. Բերանը բաց մի անեք, չի կծիլ: Ի՜ նչ է այդ, ամեն օր խեղճ տղան տուն է գալիս թե չէ հարձակվում եք վրեն:

ԼԱԶԱՐ. Որովհետև, օր չի անցնում, որ մի խայտառակ բան չանի: Սկանդալիստ...

ՍԵՐԺ. Շառլատան...

ՍԱՄՎԵԼ. (Ոտը հատակին զարկելով, Սերժին): Փի՛շտ:

ՍԵՐԺ. (Վախեցած ետ է կանգնում):

ՍԱՄՎԵԼ (Ծիծաղելով) Դրան նայեցեք, աստված սիրեք, կասես մուկ կուլ տված կատու լինի: Ի՞նչ ես բեղերդ ցցել բերանիդ անկյուններում սև բզեզների պես:

ՍԵՐԺ. Լիզա, ասոծ կա, կատաղում եմ:

ԼԻԶԱ. Սերժ, մի՛ կատաղիր, տրամադրությունդ կփչանա:

ՍԵՐԺ. Չէ, կատաղում եմ:

ԼԻԶԱ. Դե, գնանք երեկույթ, ուշացանք:

ՍԵՐԺ. Բայց երկյուղալի է:

ԹԱՄԱՐ. Այո, երկյուղալի է, որդի, մնացեք տանը:

ՍԵՐԺ (Մի սպառնալի հայացք ձգելով Սամվելի վրա, գնում է աջ կողմի դոներով):

ԼԻԶԱ. (Հետևում է Սերժին):

ՏեՍԻԼ 8

ՆՈԻՅՆՔ առանց ՍԵՐԺԻ և ԼԻԶԱՅԻ

ՍԱՄՎԵԼ. (Արհամարհանքով): Հը՛, վախեցա, ուշքս գնաց Պամպուլի: (Դառնալով Լազարին): Հըմ, ի՞նչ ես քիթ աւ պռունգդ ծռմռում ինձ վրա: Շո ւտ արա, ձեռաց հինգ հարյուր ռուբլի, տուր ինձ: ԼԱԶԱՐ. (Հեգնորեն): Օհո՜:

ՍԱՄՎԵԼ. Այո՛, այո , առանց ուշացնելու:

ԼԱԶԱՐ՛ Ես փող չունիմ, հայրիկից խնդրիր:

ՍԱՄՎԵԼ. Հայրիկ, բաց արա սնդուկդ, տեսնենք ի՞նչ կա այնտեղ:

ՀԱՅՐԱՊԵՏ. Ես քեզ մի կոպեկ էլ չեմ տալ:

ՍԱՄՎԵԼ. Կտաս:

ՀԱՅՐԱՊԵՏ. Ի՞նչիդ է հարկավոր հինգ հարյուր ռուբլին:

ԼԱԶԱՐ. Աղջկերանց վրա ծախսելու համար:

ՍԱՄՎԵԼ. է՜յ, Ղազար-մազար, քիչ խոսիր, թե չէ, աստված վկա, արյունս գլխովս է տալիս:

ԹԱՄԱՐ. Մի՛ չարացնեք երեխայիս:

ՍԱՄՎԵԼ. Հայրիկ, Ժամանակ չունիմ, մի՛ ուշացնիր: Վաղը կանուխ պիտի փոխադրեմ հեռագրով այդ փողերը:

ԼԱԶԱՐ. Ո՞ւմ պիտի փոխադրես:

ՍԱՄՎԵԼ. Քո բանը չէ: Հայրիկ, ես սպասում եմ:

ԼԱԶԱՐ. Մենք քո շառլատանության համար փող չունինք:

ՍԱՄՎԵԼ. Մեծապատիվ պարոն, կարծեմ, դու կարդալ գիտես:

ԼԱԶԱՐ. Քեզանից մի քիչ ավելի:

ՍԱՄՎԵԼ. Շատ ավելի: Դե, համեցեք, կարդա այս նամակները: (Տալիս է Լազարին մի քանի նամակներ):

ԼԱԶԱՐ. (Արհամարանքով): Ես գործ չունիմ քո սիրուհիների նամակների հետ:

ՍԱՄՎԵԼ. Չէ, կարդա , կարդա՛, կարելի է մի քիչ ազնվանաս: ԼԱԶԱՐ. (Վերցնելով մի նամակ, կարդում է): Սիրելի Սամվել, եթե մինչև ամսույս վերչը չտամ ուսումնավարձս,ինձ համալսարանից դուրս կանեն:

ՍԱՄՎԵԼ. (Ընդհատելով, նամակը խլում է Լազարից): Բավական է, մնացյալը քեզ համար հետաքրքրական չէ: Այժմ երկրորդը կարդա: (Տալիս է Լազարին երկրորդ նամակը):

ԼԱԶԱՐ. (Կարդում է): (Անգին Սամվել, գարնանը ձմեռվա վերարկուս ծախել եմ, այժմ սառնամանիքը սկսել է, այլևս չեմ կարողանում տնից դուրս գալ ամառային վերարկուով: Բացի դրանից, հարկավոր են գրքեր, ուսման վարձ և... :

ՍԱՄՎԵԼ (Ընդհատելով): Բավական է: Մյուս նամակներն էլ հետո կտամ: (Վերցնում է նամակը Լազարից):

ՀԱՅՐԱՊԵՏ. Գրողներն ովքեր են, գրողները:

ՍԱՄՎԵԼ. (Ցույց տալով Լազարին աոաջին նամակի ստորագրությունը): Կարդ՛ա :

ԼԱԶԱՐ՛ (Կարդալով): «Քո Արշակ Տեր-Մարուքյան»:

ՀԱՅՐԱՊԵՏ. Իմ քրոջ որդին:

ՍԱՄՎԵԼ. (Առնելով աոաջին նամակը Լազարից, տալիս է երկրորդը): Կարդա՛:

ԼԱԶԱՐ. (Կարգում է): «Քո Սեդրակ Բարսեղյան»:

ԹԱՄԱՐ. Իմ քրոջ որդին:

ԳԱՄՎԵԼ. (Նամակները դնելով գրպանը): Երկուսն էլ մեր ամենամոտիկ ազգականները:

ՀԱՅՐԱՊԵՏ. Այ անիրավներ, ամսական քսանուհինգ ռուբլի եմ ուղարկում ամեն մեկին:

ՍԱՄՎԵԼ. Ունենալով ամսական տասը հազար ռուբլի եկա մուտ: է՜է, ամոթ է, հայր, ամոթ է: Դե շո՛ւտ, դուրս բեր , հինգ հարյուր ռուբլին, թե չէ ախորժակ չումիմ քեզ հետ երկար վիճելու, մանավանդ այդ (ցույց տալով Լազարի կողմը) քթի մազի երեսը տեսնելու:

ԼԱԶԱՐ. Չտ՛աս, հայրիկ, ոչ մի կոպեկ չտաս:

ՍԱՄՎԵԼ. Հապա թող փորձի չտալ, կտեսնես քո գլխին ինչ օյին կսարքեմ:

ԼԱԶԱՐ. Խուլիգա՜ն:

ՍԱՄՎԵԼ. (Ոտը ուժգին զարկելով հատակին): Սուս, խնայիր մայրիկին, թե չէ՝ գլուխդ քուֆթա կշինեմ: Դե՛, հայրիկ, տուր շուտով:

ՀԱՅՐԱՊԵՏ. Լավ, լավ, հեռացիր, ես ինքս կուղարկեմ:

ՍԱՄՎԵԼ Ուրեմն չես տալիս, է՛լի:

ՀԱՅՐԱՊԵՏ. Մոտս փող չկա:

ՍԱՄՎԵԼ. Լավ: Մայրիկ, հեռանանք այս հոտած մթնոլորտից: (Արհամարհանքով դեպի Լազարը): Ըըհ, երես-մերեսին նայեցեք, կասես հուդա ուրբաթ լինի: (Ուզում է գնալ աջ կողմի դոներով, բայց կանգ է սանում, հանկարծ լսելով Ջահանգիրի ձայնը):

ՋԱՀԱՆԳԻՐ. (Բեմի ետևից բարձրաձայն): Վա՛յ, վա՛յ ջանավարները եկան, վա՛յ խեղդեցին: ( Իսկույն ձայնը կտրվում է):

(Բեմի ետևում աղմուկ, դղրդոց):

(Բեմի վրա ընդհանուր շփոթություն):

ՏԵՍԻԼ 9

ՆՈԻՅՆՔ, ԽԱԼՖԱՅԱՆ, ՍեՐԺ, ԼԻԶԱ, ՋԱՀԱՆԳԻՐ և չորս անհայտ անձինք բաշլըողներով երեսները ծածկած

ԽԱԼՖԱՅԱՆ. (Երևում է ձախ կողմի դոների մեջ վերարկուով, գդակը գլխին): Ի՞նչ պատահեց:

ՍԵՐԺ. (Երևում է աջ կողմի դոների մեջ աոանց գլխարկի և վերարկուի): Խեղդում են, ասոծ կա:

ԼԻՋԱ. (Երևում է աջ կողմի դոների մեջ գլուխը բաց Սերժի հետ): Սերժ, դու մի՛ դուրս գար:

ՉՈՐՍ ԱՆՀԱՅՏ ԱՆՁԵՐ. (Ներս են խուժում միաժամանակ խորքի դոներից: Նրանցից մեկը բոնած է Ջահանգիրի օձիքը մի ձեոքով, մյուսով ատրճանակը պահած է նրա կրծքին: Ներս մտնելով, անմիջապես զանազան դիրքեր են գրավում, յուրաքանչյուրը բարձրացնելով իր ձեոքի զենքը):

ԱՌԱՋԻՆ ԱՆՁ. (Զենքը բռնելով Հայրապետի դեմ) Ձեռներդ վեր:

ԵՐԿՐՈՐԴ ԱՆՁ. Ոչ ոք տեղից չշարժվի:

ԽԱԼՖԱՅԱՆ.. (Անմիջապես թաքնվում է ձախ կողմի գրասեղանի տակ):

ՍԵՐԺ (Կրկզում է աջ դոների առջև Լիզայի ետևում): Ասոծ կա:

ԼԱԶԱՐ. ՀԱՅՐԱՊԵՏ (Իսկույն վեր են բարձրացնում իրենց ձեոքերը):

ԼԻԶԱ. (Վախից սկսում է դողալ, բայց հետաքրքրությունից չի փախչում):

ԹԱՄԱՐ. (Մի վայրկյան շփոթվում է, հետո զսպում է իրեն և ձեոքերը դնում է մեջքի վրա):

ՍԱՄՎԵԼ. (Մի վայրկյան կատաղում է, ուզում է հարձակվել հարձակվողների վրա, բայց իշխում է իրեն և ձեռքերը դնելով կողքերին, նայում է սառնորեն):

ԱՌԱՋԻՆ ԱՆՁ (Հայրապետին): Պահարանի բանալին:

ԵՐԿՐՈՐԴ ԱՆՁ. (Սամվելին, զենքն ուղղելով նրա կրծքին): Ձեռքերդ վեր:

ՍԱՄՎԵԼ. Աչքիս վրա, (ձեռքերը բարձրացնում է վեր):

ՋԱՀԱՆԳԻՐ. (Շնչասպառ, չկարողանալով ազատվել չորրորդ անձի ձեռքից): Ես ասո՞ւմ էի, ասո՞ւմ էի, չէիք հավատում: Դե կերե՛ք

ՉՈՐՐՈՐԴ ԱՆՁ. (ԻՐ զենքով սպառնալով Ջահանգիրին): Սուս:

ՋԱՀԱՆԳԻՐ. (Կուչ գալով): Մեղա աստծու...

ԱՌԱՋԻՆ ԱՆՁ. (Հայրապետին): Բանալի՜ն, Շո՜ւտ:

ՀԱՅՐԱՊԵՏ. Բանալի չկա:

ԼԱԶԱՐ. Հայրիկ, չտաս, (Դողում է):

ՍԱՄՎԵԼ. Կտա:

ԱՌԱՋԻՆ ԱՆՁ. (Արագությամբ դուրս է բերում Հայրապետի գրպանից բանալին, միաժամանակ փողամանր, որն իսկույն դնում է իր գրպանը: Մոտենում է երկաթե պահարանին, շարունակ զենքը Հայրապեաի կրծքին բռնած):

ՉՈՐՐՈՐԴ ԱՆՁ. (Աոաջինին): Շտապի՛ր:

ԹԱՄԱՐ: Դուք ո՞վ եք:

ԼԱԶԱՐ. Մի՛ խոսիր, մայրիկ:

ԹԱՄԱՐ. Շատ լավ էլ կխոսեմ: Սրիկաներ, կորե՛ք այստեղից:

ԵՐՐՈՐԴ ԱՆՁ. Մայրիկ, լավ կլինի, որ դու լռես:

ԱՌԱՋԻՆ ԱՆՁ. (Աշխատել է պահարանը բաց անել, չի կարողացել: Հայրապետին): Եկ, ինքդ բաց արա:

ՍԱՄՎԵԼ. Հայրիկ, օգնիր նրանց:

ՀԱՅՐԱՊԵՏ. Այս ի՞նչ օրենք է, ես իմ ձեռքով իմ փողերը տա՞մ: (Վերցնում է բանալին Աոաջին անձից և պահարանը բաց է անում):

ԱՌԱՋԻՆ ԱՆՁ. (Արագ-արագ պահարանից դուրս է բերում թղթադրամների կապոցներ և գրպաններր դնում):

ՀԱՅՐԱՊԵՏ. Ավազակներ, դուք խղճմտանք չունիք: Ես ձեզ ցույց կտամ, նահանգապետն ու ոստիկանապետն իմ լավ բարեկամներն են:

ԹԱՄԱՐ. (Կատաղելով): Թողեք, ես դրանց խեղդեմ: (Ուզում է իրոք հարձակվել անհայտներից մեկի վրա):

ՍԱՄՎԵԼ. (Բռնելով մոր ձեոքը): Մայրիկ, տեղդ կաց: (Ցածր ու խորհրդավոր): Համբերիր մի քիչ: (Բարձր): է յ, լավ դատարկիր այդ սնդուկը, ոսկի էլ կա, չմոռանաս: Այ, այդպես, կեցցե՛ս, մաքրիր:

ՉՈՐՐՈՐԴ ԱՆՁ. Այժմ բոլորի գրպանները ղատարկիր:

ԱՌԱՋԻՆ ԱՆՁ. (Արագ խուզարկում է Լազարին, վերցնում է, փողամանը, դնում է իր դրպանը,՛ մոտենում է Սամվելին):

ՍԱՄՎԵԼ Համեցեք բարեկամ, ինչ որ գտնես կեսն ինձ կտաս:

ՉՈՐՐՈՐԴ ԱՆՁ. Բավական է: է՛յ, անշարժ կացեք, ոչ մի քայլ, ոչ մի ձայն:

ԵՐԿՐՈՐԴ ԱՆՁ. (Օդի մեջ բարձրացնելով թղթի մեջ փաթաթած ինչ-որ կլոր բան): Եթե ոչ, կգցեմ, տունը տակնուվրա կլինի :

ՀԱՅՐԱՊԵՏ. Ռո՛ւմբ, ռո ւմբ:

ԷԱՋ»ԱՐ. Զգո՜ւյշ, զգո՜ւյշ:

ԽԱԼՖԱՅԱՆ. (Սեղանի տակից): Տունս քանդվելու է:

ՍԱՄՎԵԼ. (Հարմար վայրկյան որսալով, մի ուժզին հարված է տալիս իր գրպանները խուզարկող Աոաջին անձին և ատրճանակր ձեոքից գցում: Ապա դուրս է բերում իր վարտիկի դրպանից մի ատրճանակ և ուղղելով Երկրորդ ու Երրորդ անձերի վրա, գոոում է): Ձեռքներդ ցած:

ԼԱԶԱՐ Ի՞նչ ես անում, խելագար:

ՀԱՅՐԱՊԵՏ. (Դողալով): Ադա, թող կորչեն անզգամները, գիժ...

ՋԱՀԱՆԳԻՐ. Բաջիս վայ, փորս ծխով լցնելու են:

ՍԱՄՎԵԼ. (Ավելի կատաղի): Ձեռքներդ ցած:

ԱՌԱՋԻՆ ԱՆՁ. (Ուզում է փախչել, ատրճանակր թողնելով հատակի վրա):

ԹԱՄԱՐ. (Բոնելով Աոաջին անձի թևերից): Ո՞ւր ես փախչում, ավազակ:

ՍԱՄՎԵԼ. (Երկրորդ անձին); Դիր այդ ձեռքիդ բանը սեղանի վրա:

ԵՐԿՐՈՐԴ ԱՆՁ. (Կատարում է Սամվելի հրամանը);

ՋԱՀԱՆԳԻՐ. Բոմբ է, չմոտենաք,

ՀԱՅՐԱՊԵՏ. Հեռու կանգնեցեք, (Կուչ է գալիս պատի տակ):

ՍԱՄՎԵԼ. (Չորրորդ անձին): Գցիր ատրճանակդ ցած:

ՉՈՐՐՈՐԴ ԱՆՁ. (Ուզում է փախչել):

ՋԱՀԱՆԳԻՐ. Ներողություն, ես քեզ բաց չեմ թողնիլ, (Բռնում է

երկու ձեռքերով Չորրորդ անձի փեշերից):

ՍԱՄՎԵԼ. Հայրիկ, դու էլ այն մեկին բռնիր, (Երրորդին): Գցիր ձեռքիդ բանը:

ՀԱՅՐԱՊԵՏ. (Բռնում է չորրորդ անձին):

ՍԵՐԺ, (Կամաց-կամաց բարձրացնում է գլուխը Լիզայի ետևվից): Լիզա, ասոծ կա, ես դրանց պիտի կոտորեմ:

ՍԱՄՎԵԼ. Ջահանգիբ, դոները կողպիր:

ՋԱՀԱՆԳԻՐ. (Կողպելով խորքի դոները): Հա՛ ջան, հա՛ ջան,Սամվել աղա:

ՍԱՄՎԵԼ. Ո՞ւր է Խալֆայանը:

ԽԱԼՖԱՅԱՆ. (Դուրս է գալիս սեղանի տակից): Այստեղ եմ,Սամվել Գերասիմիչ:

ՍԱՄՎԵԼ. Պահիր այդ սրիկային, մայրիկը հոգնեց:

ԹԱՄԱՐ. Օհ, նավթի հոտից սիրտս խառնեց, (Աոաջին անձին հանձնում է Խալֆայանին):

ՋԱՀԱՆԳԻՐ. Գնամ շոր չորացնելու չվանը բերեմ, դրանց բոլորի ոտք ու ձեռքը մի լավ կապռտենք:

ՍԱՄՎԵԼ. Կապռտել հարկավոր չէ, այժմ դրանք անզոր են:

ԼԱԶԱՐ. (Ջահանգիրին): Գնա ոստիկաններ կանչիր, հանձնենք դրանց նրանց ձեռքը:

ՍԱՄՎԵԼ. Դու մի՛ խաոնվիր, քո բանը չէ:

ՀԱՅՐԱՊԵՏ, (Շարունակ երկյուղով նայել է սեղանի վրա դրած փաթեթին): Դեռ առաջ, առաջ այդ զահրումարը աչքիցս հեռացրեք: Ոտներս դող է ընկել, Զահանդիր վերցրու:

ՋԱՀԱԳԻՐ. (Երկյուղով նայելով փաթեթին): Չէ , աղա, քաչալը ջուր չի մտնիլ, ես ղրան մոտեցողը չեմ:

ՍԱՄՎԵԼ. (Վերցնում է փաթեթը, բաց է անում, նայում է, ժպտում և միջի իրերը տալով Ջահանգիրին): Ա՛ռ, կե՛ր:

ՋԱՀԱՆԳԻՐ (Ետ է քաշվում): Դե՛ն տար, խաթա է:

ՍԱՄՎԵԼ. Կեր, ասում եմ:

ՋԱՀԱՆԳԻՐ, (վախվխելով վերցնում է իրը, նայում է ապշած): Ադա, դա սերկևիլ է խոմ:

ԱՄԵՆՔԸ. Սերկևի՛լ:

ՋԱՀԱՆԳԻՐ. Ձեր արև, սերկևիլ, Ա՛յ, տեսեք: (Ածում է սերկևիլը և ծամում):

ՀԱՅՐԱՊԵՏ. Բա, ես դրանց հոր...

ՍԱՄՎԵԼ. (Աոաջին անձին): Դեհ, այժմ, ինչպես գրպաններդ լցրիր, այնպես էլ դատարկիր:

ԵՐՐՈՐԴ ԱՆՁ. (Ուզում է, փախչել):

ՋԱՀԱՆԳԻՐ. Հը, հը, ո՛րտեղ ես փախչում: (Բռնում է Երրորդ անձի փեշերից): Սերկևիլ պիտի ուտենք:

Следующая страница
Страницы: Начало Предыдущая 1 2 Следующая Конец