Շիրվանզադե Ալեքսանդր՝   Վերջին շատրվանը

Страницы: Начало Предыдущая 1 2 3 Следующая Конец

ՎԵՐՋԻՆ ՇԱՏՐՎԱՆԸ

ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ԵՎ ՆՐԱՆՑ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՐՏԵՄ ՊԵՏՐՈՎԻՉ ՄԱՐԿՈԶՈՎ. Մեծահարուստ նավթահանքատեր, 56 տարեկան, գեր, բայց վատառողջ մարԴ: Ընտանեկան կյանքում թույլ և կամազուրկ է, գործերի մեՋ խստապահանջ և կամակոր: Շահը պահանջելիս գիտե բարի և համբերողամիտ ձևանալ: Կնոջ դավաճանությունը գիտե, բայց անգետ է ձևանում, վախենալով սկանդալից:

ԱՆՆԱ ԳԱՍՊԱՐՈՎՆԱ. Արտեմ Պետրովիչի ամուսինը, 46 տարեկան առողջադեմ կին, լի կենսունակությամբ: Կրքոտ է, քինախնդիր ու նախանձոտ: Հագնվում է միշտ շքեղ և իր առաջացյալ տարիքին ոչ վայել պճրանքով: Ամեն կերպ աշխատում է պահպանել իր նախկին գեղեցկության մնացորդը: Ամուսնուց վաղուց է ձանձրացել և արհամարհում է նրան: Արդեն տասներկու տարի է կենակցում է Ավետիս Բարութչյանի հետ և, նախազգալով նրա օր-օրի աճող սառնությունը, նոր սիրական է փնտրում:

ԹԱՄԱՐԱ. Մարկոզովների միակ աղջիկը, 22 տարեկան: Արտաքինով հորն է նման, նրա պես թխամորթ, հիվանդոտ, բայց համակրելի և ոչ տգեղ: Հակառակ մոր սովորությանը հագնվում է համեստ, խույս տալով ավելորդ պճրանքից: Գրեթե միշտ տխուր է ու մտազբաղ: Հոգու խորքում հափշտակված է Տիգրան Խալիֆյանով: Մոր և Ավետիս Բարութչյանի կենակցությունը նրա համար գաղտնիք չէ, և խորին զզվանքով է վերաբերում դեպի նրա խայտառակությունը:

ԺՈՐԺ. Մարկոզովների միակ որդին, 20 տարեկան, թերուս, գիմնազիոնից վռնդված, ոչ մի գործի ընդունակ, ապուշության չափ հիմար, բայց ինքնահավան և հանդուգն: Ժորժը Ավետիս Բարութչյանի ազդեցության տակ է լիովին, Նա մանկությունից զգում է ատելություն դեպի հայրն՝ այն պատճառով, որ Արտեմ Պետրովիչը բավականաչափ դրամ չի տալիս նրան շռայլ ծախքերի համար: ժորժը նույնպես գիտե մոր դավաճանությունը և միանգամայն անտարբեր է դեպի ընտանեկան խայտառակությունը:

ԱՎԵՏԻՍ ԲԱՐՈՒԹՉՅԱՆ. Արտեմ Պետրովիչի քրոջ որդին, 40 տարեկան տղամարդ, ամուր կազմվածքով, դեմքի խոշոր եռանդուն գծերով: Ինքնամփոփ է, գաղտնապահ, ծայր աստիճան շահամոլ: Կողոպտելով իր մորեղբորը, որպես նրա լիազոր հավատարմատարը, նա արդեն բավական հարստացել է, բայց դրանով չի բավականանում, գաղտնի նպատակ ունի տիրանալ նրա ժառանգությանը: Այս դիտավորությամբ նա աշխատում է ամեն կերպ քայքայել Ժորժի առանց այդ էլ թույլ առողջությունը, որպեսզի վաղաժամ մահացնե նրան:

ՏԻԳՐԱՆ ԽԱԼԻՖՅԱՆ. 32 տարեկան, հեղափոխական: Միջահասակ է, կարճ խուզած մազերով ու միրուքով: Սովորական հագուստն է կաշվե բաճկոն, կեպի, շապիկ՝ առանց փողկապի, երկայնավիզ կոշիկներ: Եղել է չքավոր ծնողների զավակ և որդեգիր Բաքվի մարդասիրական ընկերության: Ընդամենը երեք տարի է ծառայում է Մարկոզովի գործարանում որպես հանքերի վարիչ-ինժեներ: Մարկոզովր գնահատում է նրա ընդունակությունը, շիտակությունը, մաքրութունն ու եռանդը: Նա մտքում որոշել է Թամարային ամուսնացնել նրա հետ, հուսալով այդպիսով ապահովել իր ժառանգությունը ժորժի շռայլությունից: Որպես հակաբուրժուական աշխարահայեցողության մարդ՝ Խալիֆյանը Մարկոզովների վերաբերմամբ իրեն պահում է հպարտ և ինքնակամ, բայց որոշ հարգանքով, նա իր գաղափարները չի թաքցնում և աներկյուղ արտահայտում է ուր որ հարկավոր է:

ՄԱՐՏԻՐՈՍ կամ ՄԱՐՏԻՆ ԱԲԱԼՅԱՆ. 30 տարեկան ինժեներ, Խալիֆյանի օգնականը և գաղափարական հակառակորդը: Նա Մարկոզովի ազգականն է և նրա դրամով է ուսում առել: Աբալյանը Խալիֆյանին ատում է ոչ միայն որպես գաղափարական հակառակորդի, այլև որպես մի մարդու, որ խոչընդոտ է կանգնած նրա կարիերայի ճամփի վրա: Արտեմ Պետրովիչը նրան երես չի տալիս, լավ ճանաչելով նրա մտավոր միշակությունը որպես ինժեներ: Այն ինչ՝ Բարութչյանը հովանավորում է Աբելյանին, հետագայում նույնն է անում և Աննա Գասպարովնան:

ԱՆՖԻՍԱ. Մարկոզովների աղախինը, երիտասարդ, գեղեցիկ, երես առած աղջիկ, որ գիտե շահագործել իր դիրքն ու գեղեցկությունը: Աննա Գասպարովնան դիտմամբ է նրան պահում, հուսալով այսպիսով պաշտպանել ժորժի առողջությունը դրսի վտանգավոր կապերից:

ՍԱՆԴՐՈ ԳՈՒԼԱՁԵ, ՖԱՐՄԱՆ ՄԱՀՄՈՒԴԶԱԴԵ, ԱԼՅՈՇԱ ՉԵՐՆՈՎ. Խալիֆյանի գաղափարակից ընկերները:

ՕՍՄԱՆ. Լեզգի բանվոր և միևնույն ժամանակ Խալիֆյանի հավատարիմ պահապանը:

ԵՓՐԵՄ, ԱԲԴՈՒԼԼԱ, ՎԼԱՍ. Գիտակից բանվորներ

ԵՐԿՈՒ ԱՆՀԱՅՏՆԵՐ

Հյուրեր, սպասավորներ, երաժիշտներ, պարող և պարողուհիներ և այլն:

Գործողությունը կատարվում է Բաքվում և նավթային հանքերի վրա, 1913 թվականին:

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

ՊԱՏԿԵՐ I

Մարկոզովների բնակարանԸ: Մեծ, հարուստ կահավորված սալոն: Մաքուր և կոկետաբար հագնված Անֆիսան փետուրներից շինված ավելով փոշուց մաքրում է կահ-կարասին, երգելով ու թռչկոտելով: ԳՈրծն ընդհատելով, մոտենում է մեծ հայելուն, նայում է իրան ոտքից մինչև գլուխ, շտկում է մազերԸ, հիանում է ինքն իրանով, մանավանդ իր ոտների գեղեցկությամբ և նոր կոշիկներով:

ՊԱՏԿԵՐ II

Խորքի դՌներից գալիս է Ավետիս Բարութչյանր շտապ քայլերով: Նա նշաններով հարցնում է Անֆիսային, արդյոք, Արտեմ Պետրովիչր առանձնասենյակո՞ւմն է: Անֆիսան, ցույց տալով ձախ կողմի դռները, հասկացնում է, թե Արտեմ Պետրովիչը դեռ իր ննջարանից դուրս չի եկել: Բարութչյանը պատվիրում է հայտնել Արտեմ Պետրովիչին, թե սպասում է նրան առանձնասենյակում և գնում է աջ կողմի դռնով: Նույն վայրկյանին խորքի դռներով գալիս է ժորժը: Աջ ու ձախ նայելով, նա Փնտրում է Անֆիսային: Չգտնելով, թաքնվում է խորքի դռների վարագույրի ետևում: Անֆիսան վերադառնում է և շարունակում ընդհատված գործը:

ժորժը գլուխը վարագույրի ետևից դուրս բերելով, մի քանի վայրկյան հիանում է Անֆիսայի կազմվածքով, ապուշորեն ժպտում է, ապա, աջ ու ձախ նայելով, արագ քայլերով մոտենում և ետևից գրկում է նրան: Անֆիսան վախեցած դուրս է պրծնում նրա գրկից, փախչում է: ժորժը վազում է նրա ետևից, չի կարողանում բռնել, շատ շուտով հոգնում է: Նրա անառողջ սիրտը ուժգին բաբախում է: Նա ձեռները սեղմում է կրծքին: Ասում է.

Անֆիսա, թող ինձ, թող որ քեզ գրկեմ

Անֆիսան, ձեռը պարզելով, դրամ է պահանջում: Ժորժը տնտղում է գրպանները, գտնում է մի տասը ռուբլիանոց, տալիս է: Անֆիսան, նայելով թղթադրամին, արհամարհանքով շպրտում է հատակի վրա: Քիչ է:

Վերցրու, Անֆիսա, վերցրու, հետո էլի կտամ, թող հայրս մեռնի, ժառանգությունը կստանամ, կտամ, հազարներ, տասը հազարներ:

Անֆիսան հեգնաբար ծիծաղում է:

Ողորմելի կատվիկ, դու հորիցդ առաջ ես մեռնելու, այդ պարզ է...

Վերցնում է թղթադրամն ու գրպանն է դնում:

ՊԱՏԿԵՐ III

Ձախ կողմից, դռների մեջ երևում է Արտեմ Պետրովիչը խալաթով: ժորժը շտապում է հեռանալ և դարձյալ թաքնվել վարագույրի ետևում: Արտեմ Պետրովիչը, դիմելով դեպի աջ կողմի դռները, հանկարծ կանգնում է, նայում է Անֆիսային: Անֆիսան սատանայաբար Ժպտում է: Կիրքը վայրկենաբար բռնկվում է Արտեմ Պետրովիչի քայքայված մարմնի մեջ, նրա դեմքը ծռմռվում է այլանդակորեն: Նա դողդողուն ու անվստահ քայլերով մոտենում է Անֆիսային, բռնում է նրա ձեռը, վավաշոտ հայացքով նայում է երեսին: Անֆիսան, առանց դիմադրելու, երեսը մոտեցնում է նրա դողդոջուն շրթունքներին: Արտեմ Պետրովիչը համբուրում է: Անֆիսան արագ ազատվում է նրա գրկից, երեսը գաղտնի սրբում է թաշկինակով, դեմքով արտահայտելով իր զզվանքը: Միևնույն ժամանակ նա, ձեռը պարզելով, փող է պահանջում:

Հետո, հետո, — ասում է Արտեմ Պետրովիչը և գնում է աջ կողմի դռներով:

Անֆիսան թքում է նրա ետևից:

Այս տեսարանի միջոցին Ժորժը գլուխը դուրս է բերել վարագույրից, նայում է: Արտեմ Պետրովիչի հեռանալուց հետո նա, փորը ծիծաղից բռնելով, առաջ է գալիս և, ընդօրինակելով հոր քայլվածքն ու ձևերը, մոտենում է Անֆիսային: Անֆիսան բարկանում է, սպառնում է նրան ավելով: Խորքի դռների մեջ երևում է Աննա Գասպարովնան: ժորժը փախչում է:

ՊԱՏԿԵՐ IV

Աննա Գասպարովնան հագած է առավոտյան թեթև շրջազգեստ՝ լայն թևերով, կուրծքը կիսաբաց:

Նա ի՞նչ էր անում այստեղ, հարցնում է Աննա Գասպարովնան, մոտենալով հայելուն:

ՈՒզում էր ինձ գրկել, պատասխանում է Անֆիսան: Աննան նախ հրճվանքով ծիծաղում է, ապա իսկույն լրջանում: Թող Անֆիսան թույլ տա ժորժին և՛ գրկելու, և՛ համբուրելու, և ամեն բան, բայց թող նա զգուշանա հետևանքից:

Հետևանքի մասին մենք չենք կարող պատասխանատու լինել, զգուշացնում է Աննա Գասպարովնան Անֆիսային:

Անֆիսան հասկանում է տիրուհու ակնարկի ներքին իմաստը և դեմքով զզվանք է արտահայտում: Քայլերն ուղղում է խորքի դռները: Աննա Գասպարովնան ձեռի հրամայական շարժումով պահում է նրան և պատվիրում է ասել խոհարարին, թե այսօր Թամարայի անվանակոչության օրն է, հյուրեր են գալու, թող ճաշ պատրաստի քսան հոգու համար:

Անֆիսան հեռանում է խորքի դռներով:

Աննա Գասպարովնան, մնալով մենակ, նայում է հայելուն, հիանում է իր դեմքի երևակայական թարմությամբ, ապա, շոշափելով իր հաստ կողերն ու աղդրերը, տխրում է: Նրան չափազանց անհանգստացնում է իր գիրությունը:

Աջ կողմի դռներով գալիս է Բարութչյանը: Աննան ժպտում է, Բարութչյանը լուրջ է: Այսօր նա վճռել է այլևս Աննայից չթաքցնել իր սառնությունը, բավական է, ինչքան կեղծեց: Պաշտոնական բարևից հետո, ուզում է անմիջապես հեռանալ: Աննան ձեռի հրամայական շարժումով պահում է նրան, մոտենում է, ուզում է համբուրել: Բարութչյանը ցույց է տալիս աջ կողմի դռները՝ ասելու համար, թե Արտեմ Պետրովիչը այնտեղ է և ամեն վայրկյան կարող է դուրս գալ ու տեսնել:

Աննան հեգնանքով ծիծաղում է:

Այդ ո՞ր Ժամանակից է, որ դու սկսել ես վախենալ իմ ամուսնուց:

Բացատրություն Բարութչյանի կողմից: Աննան ծաղրում է նրա բացատրությունը: Նա զգում է, որ սիրականը կեղծում է, ստում, նա կատաղում է և Բարութչյանին ապտակում է: Տասներկու տարվա սիրականը ապտակն ընդունում է անվրդով: Աննան ցույց է տալիս նրան խորքի դռները, հրամայելով այլևս ոտ չդնել իր տունը: Բարութչյանը ամենայն սառնությամբ.

Դու կարող ես ցույց տալ միայն քո ննջարանի դռները, — ասում է և իսկույն հեռանում է խորքի դռներով:

Մի վայրկյան առաջ աջ դռների մեջ երևացել է Արտեմ Պետրովիչը, տեսել է տեսարանի վերջին մասը: Այս անգամ նա արդեն հագնված է:

ՊԱՏԿԵՐ V

Աննան, ամուսնուն տեսնելով, ամենևին չի շփոթվում: Ի՞նչ արժեք ունի ամուսինը՝ քանի որ զրկվում է սիրականից: Նա պատրաստ է դիմադրել Արտեմ Պետրովիչին ինչ գնով ևս լինի: Բայց Արտեմ Պետրովիչը զուսպ է: Նրա միակ ցանկությունն է, որ խայտառակությունը չորս պատերից դուրս չգա: Նա ամենայն սառնությամբ մոտենում է Աննային և, ձեռը դնելով նրա ուսի վրա, ասում է.

Աննա, դու նրան դուրս արիր իմ տնից, բայց ես թույլ չեմ տա: Փակիր նրա առջև քո ննջարանը բայց ոչ իմ տան դռները: Եթե ես դուրս անեմ նրան իմ տնից, քո խայտառակությունն էլ ավելի նյութ կտա չար լեզուներին:

Ինձ համար միևնույնն է, թող ով ինչ ուզում է՝ խոսի:

Բայց ինձ համար միևնույնը չէ: Աննա, ինձ համար, — գոչում է Արտեմ Պետրովիչը, արդեն կորցնելով իր համբերությանը:

Աննան երկարատև և բարձրաձայն ծիծաղում է:

Արտեմ Պետրովիչը կատաղում է և ուզում է հարձակվել Աննայի վրա:

ՊԱՏԿԵՐ VI

Խորքի դռներից ներս է վազում Թամարան և ընկնում է ծնողների մեջ: Արտեմ Պետրովիչն իջեցնում է իր բարձրացրած բռունցքը և գլուխը ամոթահար թեքում է կրծքին: Ամոթահար է և Աննա Գասպարովնան: Թամարան նայում է մեկին և մյուսին՝ դառը հեգնանքով ու տառապանքով:

Այդպե՞ս եք տոնում իմ անվանակոչության օրը, — արատասանում է նա:

Աննան և Արտեմ Պետրովիչը սթափվում են:

ՊԱՏԿԵՐ VII

Մարկոզովների սեղանատունը՝ խորքում մի մեծ բուֆետ, մեջտեղ ճաշի սեղան, որ ծածկված է ձյունափայլ սփռոցով: Անֆիսան մի սպասավորի օգնությամբ բուֆետից դուրս է բերում թանկագին սերվիզը և դասավորում է սեղանի վրա: Երկու երեք անգամ զանգակի ձայն լսելով, Անֆիսան շտապով գնում է խորքի դռներով և իսկույն վերադառնում է, բերելով մեկը մյուսից փարթամ ծաղկեփնջեր և դնում է զանազան տեղեր: Վերջին փունջը փոքրիկ է: Գալիս է Թամարան, այդ փունջը վերցնում է, պոկում է նրան կցված ծրարիկը, բաց է անում շտապով, կարդում է.

«Շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձը, ցանկանում եմ բախտավորություն: Ներեցեք, որ գործերս թույլ չեն տալիս անձամբ շնորհավորելու:

Խորին հարգանքով՝ Տիգրան Խալիֆյան»:

Թամարան տխրում է՝ մտածելով. «Նա արհամարհում է բուրժուայի աղջկան»:

Եվ բուֆետից մի գեղեցիկ ծաղկաման վերցնելով, փունջը տեղավորում է նրա մեջ և դնում է սեղանի վրա:

Անֆիսան փնջերից մեկը դնելով սեղանի վրա, մյուսները տանում է սալոն՝ խորքի դռներով:

ՊԱՏԿԵՐ VIII

Նույն սեղանատունը հակառակ կողմից: Խորքում լուսամուտներ գեղեցիկ վարագույրներով: Ճաշի սեղանը պատրաստ է: Անֆիսան և սպասավորը քաշվել են մի կողմ և սպասում են հյուրերին: Նախ երևում է Աննա Գասպարովնան հյուրերի հետ, ապա Արտեմ Պետրովիչը և տղամարդիկ, որոնց թվումն է Աբալյանը, ինժեների համազգեստով և կրծքի վրա տեխնոլոգիական ինստիտուտի պարգևանշանը: Կանայք՝ թե երիտասարդ և թե ծեր հագնված են հարուստ: Մի երկուսը դեկոլտե են: Ադամանդների և այլ գոհարների մրցում: Բացառություն է կազմում միայն Թամարան, որ չունի իր վրա ոչ մի գոհար: Տղամարդիկ ոմանք ֆրակով են, ոմանք ռեդինկոտով:

Սեղանի մի ծայրում նստում է Աննա Գասպարովնան, մյուսում՝ Արտեմ Պետրովիչր: Բոլորի դեմքերն արտահայտում են ուրախ տրամադրություն և ուտել-խմելու մեծ ախորժակ, բացի Թամարայից, որ միշտ մտազբաղ է: Մի քանի անգամ Աբալյանը, որին հաջողվել է նստել Թամարայի քով, աշխատում է զբաղեցնել նրան խոսակցությամբ, չի հաջողում: Նրա հղկած դեմքը թթվում է յուրաքանչյուր անգամ, երբ Թամարան սեղանի վրայից վերցնում է Խալիֆյանի փնջիկը և հոտոտում է:

Ամենից ուրախը ժորժն է: Նա հագած է սմոկինգ և շարունակ ուղղում է մերթ փողկապը, մերթ թևերը, մերթ հարթ սանրած մազերը:

Առաջարկվում է թամադա ընտրել: Ընտրվում է շատ խնջույքներում տրորված ու մաշված, ալկոհոլից կարմրած և ուռած դեմքով մեկը: Նա կոնյակի առաջին բաժակը առաջարկում է Թամարայի կենացը: Ամենքը, բացի Աննա Գասպարովնայից և Արտեմ Պետրովիչից, խմում են հոտնկայս: Աբալյանը ուզում է իր բաժակը զարկել Թամարայի բաժակին և այնպես խմել: Թամարան ճարպիկ շարժումով իր բաժակը ետ է քաշում: Առհասարակ նկատելի է նրա հակակրանքը դեպի Աբալյանը:

Թամադան առաջարկում է Մարկոզով ամուսինների կենացը: Աբալյանը ոտքի է ելնում և դրվատում է իր բարերարին ու նրա կնոջ բարձր առաքինությունները: Թամարան, որպեսզի չլսի նրան, զբաղվում է ժորժով, որ արդեն հարբել է: Բարութշյանը, որ նստած է Ժորժի մոտ և շարունակ լցրել է նրա բաժակը, բռնում է նրա թևից և դուրս է տանում: Աբալյանը շարունակում է իր հետամտությունը, Թամարան՝ իր արհամարհանքը:

ՊԱՏԿԵՐ IX

Ժորժի ննջարանը, Ժորժը հագուստով պառկած է անկողնակալի վրա: Բարութչյանը ժիլետի գրպանից դուրս է բերում մի փոքրիկ տուփ և մոտեցնում է նրա քթին:

Հոտ քաշիր, ժորժ, հոտ քաշիր, կոկայինը թարմացնում է:

Ժորժը չի կարողանում գլուխը բարձրացնել: Բարութչյանն օգնում է նրան: Ժորժն ագահությամբ հոտոտում է կոկայինը և հետզհետե արթնանում է: Նա բերանը լայն բաց է անում ու ապուշորեն ծիծաղում է: Ներվային ցնցումներ:

ՊԱՏԿԵՐ X

Սեղանատանը խնջույքը շարունակվում է: Հյուրերից մի քանիսը հարբել են, բայց ոչ ինքնամոռացության աստիճանի: Նրանք այժմ շամպայն են խմում: Ժորժը Բարութչյանի հետ վերադառնում է ու նստում իր տեղը: Ոչ ոք ուշադրություն չի դարձրել նրանց բացակայության վրա, բացի Թամարայից: Նա արգելում է սպասավորին ժորժի բաժակը շամպայնով լցնել: ժորժը բարկանում է քրոջ վրա, խլում է սպասավորից շիշը և իր բաժակը լեցնում է քրքջալով:

Ամբողջ խնջույքի ժամանակ Աննա Գասպարովնան ատելությամբ լի հայացքներ ձգելով Բարութչյանի վրա, ձգտում է նրա խանդն արթնացնել: Բարութչյանն անտարբեր է, դժվարությամբ է կարողանում զսպել իր կատաղությունը: Շուտով նրա գլխում միտք է ծագում հենց այսօր, հենց այս սեղանի շուրջն ընտրել մի նոր սիրական: Եվ նա ընտրում է երիտասարդ Աթալյանին, որին մինչև այդ օրն ուշադրության չէր արժանացրել: Մի քանի սիրալիր ժպիտներ հեռվից, և ահա ինժեները գրավված է:

Աղջիկը չեղավ, թող մայրը լինի, — մտածում է նա և բաժակը վեր բարձրացնելով՝ հեռվից խմում է Աննա Գասպարովնայի կենացը:

Հյուրերը վեր են կենում:

ՊԱՏԿԵՐ XI

Արտեմ Պետրովիչի առանձնասենյակը: Մի խումբ հյուրեր, որոնց թվում և մի ալևոր կին, բակարա են խաղում: Յուրաքանչյուրի առջև դրված է խոշոր թղթադրամների մի կույտ: Խաղը մեծ է:

ՊԱՏԿԵՐ XII

Հյուրերն անցել են հյուրասենյակ: Թամարան դաշնամուր է նվագում: Ծափահարում են, խնդրում են շարունակել: Թամարան մերժում է: Նրա տեղը նստում է մի կին: Խորքից գալիս են նոր հյուրեր, որոնք ճաշին չկային: Պարեր, նախ ասիական, ապա եվրոպական:

ՊԱՏԿԵՐ XIII

Թղթախաղը շարունակվում է: Արտեմ Պետրովիչը շարունակ տանում է: Բոլորը նախանձում են նրան: Տանուլ տվողները հուզվել ու գրգռվել են:

ՊԱՏԿԵՐ XIV

Խնջույքը եռում է: Անա Գասպարովնան արբեցած է մի կողմից խնջույքի հաջողությամբ, մյուս կողմից՝ իր նոր հաղթությամբ: Աբալյանն արդեն նրանն է: Թամարան միշա տխուր է ու ցրված: Նա մի քանի անգամ մերժում է պարի հրավիրողներին: Բարութչյանը դարձյալ Ժորժին ննջարան է տարել կոկային տալու: Վերադառնալով այնտեղից, հանկարծ վարագույրներից մեկի ծալքերի մեջ տեսնում է Աննա Գասպարովնային, որ Աբալյանին գրկած կատաղի համբուրում է: Նա ժպտում է և ձեռքի շարժումով շնորհավորում է Աբալյանի հաղթությունը: Նա ուրախ է, որ այդպես դյուրին ազատվեց ձանձրալի սիրուհուց:

ՊԱՏԿԵՐ XV

Թղթախաղը շարունակվում է: Տելեֆոն: Ոտքի է ելնում Արտեմ Պետրովիչը, մոտենում է դրա սեղանին, վերցնում է փողը, ականջ է դնում: Նա գունատվում է, փողն ընկնում է նրա ձեռքից: Ամենքը վախենում են, խաղն ընդհատվում է, ոտքի են ելնում: Ի՞նչ է պատահել:

Արտեմ Պետրովիչն սթափվում է: Նա ասում է.

Ոչինչ, պարոններ, ոչինչ չի պատահել, խնդրեմ խաղը շարունակել:

Ապա, փողը նորեն վերցնելով, ասում է

Թաղման ծախսերի կեսն ինձ վրա եմ վերցնում: Խաղը շարունակվում է:

ՊԱՏԿեՐ XVI

Սալոնում պարերը շարունակվում են: Աննա Գասպարովնան «տանգո» է պարում Աբալյանի հետ, ամուր սեղմված նրա կրծքին:

ՊԱՏԿԵՐ XVII

Թամարայի ննջարանը: Թամարան, անկողնակալի վրա հագուստով պառկած, լալիս է: Նա աչքերը սրբում է. դուրս է բերում բարձի տակից Խալիֆյանի լուսանկարը, նայում, համբուրում է, նորից լալիս է:

ՊԱՏԿԵՐ XVIII

Ժորժն իր ննջարանում հարբած պառկած է հատակի վրա: Բարութչյանն աշխատում է նրան ուշքի բերել կոկայինի օգնությամբ: Բայց ապարդյուն:

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

ՊԱՏԿԵՐ I

Մարկոզովի հանքերում: Խալիֆյանի գրասենյակում, երկու գրասեղաններ դեմ ու դեմ: Խորքում դռներ: Մեկ գրասեղանի մոտ պարապում է Աբալյանր: Շուտով նա գրիչր ձգումէ և, գլուխը հենելով ձախ ձեռի ափին, մտածում է:

Ես մորը գրավեցի, բայց նա ծեր է. հետո՞...

Խորքի դռներից գալիս է Բարութչյանը: Նրանք խոսում են երեկվա դժբախտ դեպքի մասին: Բանվորական խարխուլ կացարաններից մեկի առաստաղը խորտակվել է և նրա փլատակների տակ սպանվել են չորս բանվորներ: Ո՞վ է մեղավոր այդ բանում: Ոչ ոք: Սովորական դժբախտ դեպք է, քի՞չ են պատահել այդպիսի դեպքեր: Անցյալ աշնան նույնը չպատահե՞ց Նազիևի հանքում: Բարութչյանն ասում է, թե դժբախտությունը չորս բանվորների սպանվելը չէ, այլ այն, որ Խալիֆյանը շարունակ պահանջում էր քանդել խորտակված կացարանը և նրա տեղը շինել նորը:

Իսկ դու, Աբալյան, պնդում էիր, թե նոր կացարանի կարիք չկա: Այժմ մեր հակառակորդը կարող է պարծենալ, թե իր խիղճը հանգիստ է:

Թող պարծենա որքան ուզում է, Մարկոզովը պարտավոր չէր տասնյակ հազարներ ծախսել, ինչ-որ թուրք բանվորների համար:

ՊԱՏԿԵՐ II

ՆՈՒՅՆՔ և ԽԱԼԻՖՅԱՆ

Խալիֆյանը ներս է մտնում չափազանց գունատ ու հուզված: Նա չորս բանվորների թաղումից է գալիս: Նա գրգռված է Բարութչյանի և Աբալյանի դեմ: Տեսնելով նրանց, բարկությունից ցնցվում է և առանց բարևելու նստում է իր գրասեղանի քով ու սկսում է ինչ-որ գրել: Բարաթչյանն ու Աբալյանը հեգնական ժպիտներ են փոխանակում: Խալիֆյանը գրած թուղթը վերցնելով ուզում է դուրս դալ: Բարութչյանը կտրում է նրա ճամփան, հեգնական ժպիտը երեսին:

Ինչո՞ւ ես բարկացել մեզ վրա:

Որովհետև դուք մարդասպաններ եք, ոճրագործներ:

Արտասանելով այս ծանր խոսքերը, Խալիֆյանն արագ քայլերով դուրս է գնում: Բարութչյանը ձեռով սպառնալի շարժում է անում նրա ետևից: Աբալյանը լկտիաբար ծիծաղում է:

ՊԱՏԿԵՐ III

Բանվորային կացարաններից մեկը: Կիսախարխուլ մի հարկանի տան գավիթն ու պատշգամբը: Երկու 56 տարեկան երեխաներ, մեկը գեր, շիկահեր աղջիկ, մյուսը սևահեր տղա, գավթում խաղում են: Երկու կին, մեկը սևահեր, մյուսը շիկահեր, լվացք են անում: Շուտով նրանք դադարում են աշխատել: Սապոնը վերջացել է, այնինչ լվացքի կեսը դեռ մնում է: Բարութչյանի վերջին կարգադրության հետևանքն է: Նա հրամայել է բանվորներին ամսական երկուսի փոխարեն տալ մի ֆունտ: «Անեծք նրան, անեծք բոլոր հանքատերերին», գոչում են կանայք, ձեռները վեր բարձրացնելով: Սևահեր կինը Եփրեմի կինն է, իսկ շիկահերը՝ Վլասինը:

ՊԱՏԿԵՐ IV

Ձախ կողմից գալիս են Եփրեմը, Վլասն ու Աբդուլլան երկու թուրք ընկերների հետ: Նրանք տխուր են: Նոր են թաղել չորս սպանված բանվորներին: Սևահեր մանուկը, վազելով, դիմավորում է Եփրեմին, շիկահեր աղջիկը՝ Վլասին: Աբդուլլայի ընտանիքը Պարսկաստանումն է: Նա շոյելով փոքրիկների գլուխը, տալիս է նրանց մի-մի խնձոր և իր երկու կրոնակիցների հետ անցնում է ընդհանուր կացարանը, որ պատշգամբի աջ ծայրումն է:

ՊԱՏԿԷՐ V

Խղճուկ սենյակ, հատակը հողե, պատերը խոնավ, բորբոսնած, առաստաղը ցածր ու ծուռ: Խորքի պատի ամբողջ երկայնությամբ տախտակե մերկ թախտ՝ վրան, մի անկյունում ներքնակների, վերմակների ու բարձերի մի կույտ: Առաջին պլանի վրա սեղան առանց սփռոցի, վրան մի կտոր հաց, մի քիչ պանիր և մի ափսե եփած գետնախնձոր: Սեղանի քով շատ հասարակ աթոռներ:

Ձախ կողմից գալիս է Եփրեմն իր փոքրիկի ձեռը բռնած: Նրա ետևից գալիս է կինը, հագուստի ետ ծալած թևերն առաջ քաշելով: Եփրեմը երեխային տալիս է մի գետնախնձոր, ինքն էլ շտապ-շտապ ուտում է մի քանիսը, ապա ձեռքի շարժումով կնոջը պատվիրում է երեխայի հետ դուրս գալ:

ՊԱՏԿեՐ VI

Ձախ կողմից եկել են Վլասն ու Աբդուլլան ու նստել սեղանի քով: Նրանք դեռ հուզված են չորս բանվորների կործանման համար: Ամենը միաբերան մեղադրում են Բարութչյանին, որ չկատարեց Խալիֆյանի պահանջը նոր կացարան շինել բանվորների համար: Նրանք անհամբեր սպասում են Խալիֆյանին և շուտ-շուտ նայում են դռների կողմը:

Ներս է մտնում Խալիֆյանը: Բանվորները ոտքի են ելնում խորին պատկառանքով: Խալիֆյանը ընկերաբար սեղմում է յուրաքանչյուրի ձեռը: Խորհրդակցություն: Որոշվում է կազմակերպել մի մեծ բողոք ոչ միայն Բարութչյանի կամ Մարկոզովի, այլև՝ բոլոր հանքատերերի դեմ:

Բողոքի միակ գրական ձևն է՝ գործադուլը:

Գործադուլ, այո, գործադուլ, գոչում է Վլասը, իր հուժկու բռունցքը զարնելով սեղանինվաղը ևեթ:

Խալիֆյանը խորհուրդ է տալիս չշտապել: Անհրաժեշտ է հրավիրել մի ուրիշ ժողով մյուս բոլոր հանքերի բանվոր ընկերների մասնակցությամբ: Պետք է ծրագիր մշակել, բացի նոր կացարանների պահանջից, կան և ուրիշ կարիքներ:

Որոշվում է նոր ժողով հրավիրել վաղը, կես գիշերին, Աբդուլլայի սենյակում:

ՊԱՏԿԵՐ VII

Գրասենյակում Աբալյանը մենակ է: Նա դավադրություն է նյութում:

Նա ունի մի շարք պատճառներ իր իշխանավորին ատելու, նախ, որ նրանք գաղափարական հակառակորդներ են, ապա որպես հանքերի գլխավոր վարիչ, Խալիֆյանը կանգնած է Աբալյանի կարիերայի ճամփի վրա: Հետո, Աբալյանը գիտե, որ Թամարան հափշտակված է Խալիֆյանով, այնինչ՝ Աբալյանի իդեալն է՝ գրավել նշանավոր միլիոնատիրոջ միակ աղջկան և տիրանալ նրա օժիտին: Բացի այդ բոլորից, Արտեմ Պետրովիչը չափից ավելի է գնահատում Խալիֆյանին, համարելով նրան ոչ միայն տաղանդավոր ինժեներ, այլև ազնիվ մարդ և անկաշառ ծառայող, մինչդեռ ինքը Աբալյանը մինչև այսօր չի արժանացել Մարկոզովի առանձին ուշադրոլթյանը: Մի՞թե նա շարունակ պիտի մնա կառավարչի օգնականի պաշտոնում:

Գալիս է Բարութչյանը: Նրա գլուխը ևս զբաղված է դավադրությամբ: Նա ևս ունի պատճառներ Խալիֆյանին ատելու: Այն օրից, որ այդ մարդը հանքերի վարիչ է դարձել, կտրվել է Բարութչյանի եկամտի գլխավոր աղբյուրընաավթի գողությունը: Ոչ մի հնար չկա նրան համոզելու, որ գողից գողանալը հանցանք չէ, այլ մի տեսակ արդար վրիժառություն: Քանի որ ինքր՝ Մարկոզովը գողացել և կողոպտել է շատերին, միանգամայն ներելի է նրան կողոպտել: Եվ Խալիֆյանը ուղղակի հիմար է, որ այդ բանը չի ըմբռնում և չի ընկերանում Բարութչյանթին :

Երկու դավադիրները բաց են անում իրարու գաղանիքը է ընկերանում Խալիֆյանի դեմ: Նրանք խորհրդակցում են՝ ի՞նչպես տապալել Խալիֆյանին: Բարութչյանի վերջին խոսքն է.

Նա մեզ մարդասպան անվանեց, այդ վիրավորանքը մենք չպիտի անվրեժ թողնենք:

ՊԱՏԿԵՐ VIII

Ներս է մտնում Խալիֆյանը ձեռքում՝ մի բուռը հող թղթի մեջ փաթաթած: Նա չի բարևում Աբալյանին ու Բարութչյանին, անմիջապես նստում է իր գրասեղանի քով և սկսում է պարապել: Երկու դավադիրները նայում են իրարու հեգնական ժպիտով:

Բարութչյանն ասում է.

Դուք կարող եք չխոսել ինձ հետ, բայց ես որպես Մարկոզովի լիազոր հավատարմատար, պարտավոր եմ հարցնել ի՞նչ դրության մեջ է քսանմեկերորդ հորը:

Խալիֆյանը, գրչի ծայրով ցույց տալով գրասեղանի վրա գրած նավթահողը, պատասխանում է.

Նայեցեք:

Բարութչյանը վերցնում է հողը, նայում է, հոտ քաշում և ասում է.

Հուսանք, որ նավթ կունենանք շուտով:

Այդ հորից ես շատրվան եմ սպասում:

Աբելյանը ցնցվում է: Բարութչյանը չի ուրախանում: Խալիֆյանը հեգնորեն ժպտում է:

ՊԱՏԿեՐ IX

Բանվոր Աբդուլլայի սենյակը: Թվով 910 ընկերներ Խալիֆյանի նախագահությամբ խորհրդակցում են գործադուլի մասին: Ամենից շատ խոսում է Ալյոշա Չերնովը, ամենից շատ հուզված ու գրգռված է Սանդրո Գուլաձեն, Ֆարման Մահմուդզադեն հակիրճ դիտողություններ է անում: Եփրեմն ու Վլասը լսում են լուռ և ուշադիր, Աբդուլլան զբաղված է թեյ բաժանելով: Գուլաձեն տեղը հանգիստ նստել չի կարողանում և խոսելիս ոտքի է կանգնում ու ձեռը զարկում է սեղանին:

ՊԱՏԿԵՐ X

Մութ մառախլային գիշեր է: Անսալահատակ, ցեխոտ փողոց վիշկաների մեջ, աղոտ լուսավորված մի բարձր էլեկտրական լամպարով: Աջ պլանի վրա մի հարկանի քարաշեն կիսախարխուլ տան պատը, որի մեջ երեք փակ լուսամուտներ: Խորքում, հեռու երևում են նավթային լճակներ, ավելի հեռու՝ վիշկաների սև անտառը, հատ-հատ լույսեր, ծուխ շոգի:

Ձախ կողմից գալիս է Աբալյանր: Հագած է անթափանցելի վերարկու, որի վեր բարձրացրած օձիքը կիսով չափ ծածկում է նրա երեսը: Նա մոտենում է լուսամուտներից մեկին, մյուսին, ականջ է դնում և, վերջապես, կանգ է առնում վերջինի մոտ և աշխատում է փեղկի արանքով դիտել, թե ովքեր են ներսում և ինչ է կատարվում այնտեղ:

ՊԱՏԿԵՐ XI

Խորհրդակցությունն Աբդուլլայի սենյակում շարունակվում է: Վիճաբանությունը տաքացել է:

ՊԱՏԿԵՐ XII

Աբալյանը գոհ է իր տեսածով ու լսածով: Վերարկուի մի փեշը ետ քաշելով, գրպանից դուրս է բերում հուշատետրը և մատիտով գրում է լսածները: Երևում է նրա կողքին կախած մաուզերը:

ՊԱՏԿԵՐ XIIl

Խորհրդակցությունը Աբդուլլայի սենյակում վերջացել է: Որոշված է գործադուլը հայտարարել հինգ օր հետո և ազդանշանը պիտի տրվի Մարկոզովի հանքերից: Խալիֆյանը կարդում է գործադուլի լոզունգները.

Նոր բանվորական կացարաններ առողջապահական կանոնների պահանջման համապատասխան:

Աշխատավարձի ավելացում 30 տոկոսով:

Գիշերային աշխատանքի կրկնավարձ:

Ամենքը համաձայնության նշան են անում: Դժգոհ է միայն Սանդրո Գոլլաձեն, որն ավելի է պահանջում: Ժողովը ցրվում է:

ՊԱՏԿԵՐ XIV

Աբալյանը լուսամուտից հեռանում է: Նա գոհ է իր լրտեսությամբ և չարախինդ ժպտում է: Նա կամաց-կամաց անհայտանում է խորքի խավարի մեջ:

Ձախ կողմից գալիս է Օսմանը, մեջքին կապած է մեծ դաշույն, ձեռքում մի հաստ ու երկայն գավազան: Նայելով այն կողմը, ուր անհայտացավ Աբալյանը, գավազանը ճոճում է սպառնալի.

Շուն շան լակոտ, մի օր դու իմ ձեռը կընկնես:

ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

ՊԱՏԿԵՐ I

Արտեմ Պետրովիչի առանձնասենյակում, գրասեղանի քով նստած իր միլիոնների հաշիվն է անում: Հինգ տարվա ընթացքում Խալիֆյանը նրան տվել է երեք նավթային շատրվան մեկը մյուսից զորեղ: Հիանալի է այդ երիտասարդ ինժեների հոտառությանը: Որտեղ վիշկա է դնում, այնտեղ անպատճառ նավթ է դուրս գալիս, կամ շատրվան է խփում: «Ոչ մի հանքատեր այնքան իրավունք չունի իր ինժեներով պարծենալու, որքան ես, Մարկոզովս: Այն օրից, երբ որ նա իմ հանքերի վարիչն է դարձել, իմ հողերի արդյունաբերությունը կրկնապատկվել է: Ուրեմն առաջ իմ նավթը գողանում էին: Այո, այո, ես Խալիֆյանի պես գոհարը ձեռիցս բաց չեմ թողնի»:

Այս որոշումը կայացնելով, Արտեմ Պետրովիչը ժպտամ է ինքն իրեն, հիանալով իր մարդագիտությամբ:

ՊԱՏԿԵՐ II

Ներս է մտնում Բարութչյանը: Նա անախորժ լուր է բերել: Չորս բանվորների կործանվելը մեծ խռովություն է առաջացրել ամբողջ հանքային բանվորության մեջ: Սպասվում է մեծ բողոք և ընդհանուր գործադուլ:

Լուրը ցնցում է Արտեմ Պետրովիչին: Նա այդ չէր սպասում: Նա համոզված էր, որ իր վրա վերցնելով չորս բանվորների թաղման ծախքի կեսը, ազատվել է ամեն պատասխանատվությունից: Բարութչյանը ավելացնում է.

Ցավալին այն է, որ բանվորության մեջ խռովություն գցողը քո սիրած մարդն է:

Ո՞վ:

Տիգրան Խալիֆյանը:

Արտեմ Պետրովիչը բողոքում է: Այդ անկարելի է, անհավատալի: Խալիֆյանը, այդ հեզ, համեստ, խելոք մարդը չի կարող լինել խռովարար:

Բայց ես Փաստեր ունեմ, — պնդում է Բարութչյանը:

Եվ նա հաղորդում է Արտեմ Պետրովիչին Աբալյանի հավաքած տեղեկությունները:

Արտեմ Պետրովիչը զարմանում է, ապշում, զայրանում:

Նա պրոպագանդիստ է, նա կոմունիստ է, նրան պետք է վռնդել և հանձնել ոստիկանությանը, — պահանջում է Բարութչյանը:

Ոչ, ոչգոչում է Արտեմ Պետրովիչը, — ես Խալիֆյանի նման մարդուն չեմ մատնիլ ոստիկանությանը և ոչ էլ կվռնդեմ: Թող ես խոսեմ նրա հետ, հետո տեսնենք ինչ կլինի:

Նա վերցնում է տելեֆոնի փողն ու Խալիֆյանին հրամայում է իսկույն ևեթ քաղաք գալ և տեսնվել իր հետ:

ՊԱՏԿԵՐ III

ԹԱՄԱՐԱ հյուրասենյակում մենակ

Թամարան դաշնամուր է նվագում: Նա գիտե, որ հայրը Խալիֆյանին իր մոտ է կանչել, և շուտով ինժեները պիտի գա: Նա ստեպ-ստեպ նայում է խորքի դռներին: Շուտով նվագելը ընդհատում է, վեր է կենում, վերցնում է դաշնամուրի վրա դրած Խալիֆյանի Փոքրիկ ծաղկեփունջը, հոտոտում է: Վայր են ընկնում մի քանի վարդի թերթիկներ: Թամարան տխրում է, փունջը թառամել է, բայց թող դեռ մնա: Նա փունջը դնում է իր տեղը:

Следующая страница
Страницы: Начало Предыдущая 1 2 3 Следующая Конец