Չարենց Եղիշե՝   Երկեր

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 Next Last

Ինչպես Ուլիս՝ տրված կարոտներիս կայմին՝
Նայադների չքնաղ երգի՜ն գերի
Ամբողջովին տրված իմ հուշերի ձայնին,
Ես մոտեցա կրկի՜ն այն ափերին...

Մի՞թե կրկին իբրև վերադարձող Ուլիս՝
Մի անհնար, չքնաղ երազի մե՜ջ
Պիտի տեսնեմ կղզի՜ն այն, ուր սիրով լի՝
Ինձ հանդիպեց մի օրիմ Նավզիկեն...

Նո՜ւյն նայադներն ահաև կախարդիչ նույն երգը,—
Բայց ավելի անհուն ու հմայիչ...
Եվ մոտենում է նո՜ւյն կախարդական եզերքը՝
Բայց... ինչո՞ւ է թվում նա ամայի...

Նո՜ւյնն են ափերը լուրթ, — և պտույտի ելած
Նո՜ւյն աղջըկներն ահա, — և Նավզիկեն...
Բայց նա նայեց անթարթ և աչքերում ցոլաց
Անդառնալի անցածըերազի պես...

Եվ սուզվելով, ինչպես մի վարդագույն մարջան,
Տարիների կարմիր ավազի մե՜ջ
Անվերադարձ անցավ և զառանցանք դարձավ
Մանկությա՛ն պես անցածիմ Նավզիկեն...

IV

Նայադների՛ նման, նայադների՛ նման,
Կարոտներիս ձայնով կանչեցին ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք,
Եվ թողնելով միայնմահո՜ւ կսկիծ:

Արկածներիս ծովի կղզիներում անցած
Ինձ հանդիպեց քանի՛ Նավզիկե,
Որ հեռացավ, անցավ իր կարոտին կառչած՝
Իբրև ուրիշ Ուիլս, ուրիշ սեր

Հեքիաթային, կապույտ իր եզերքին կառչած
Իբր ուրիշի սիրո մի Նավզիկե
Իր Ուլիսին հսկող արքայադուստր դարձավ՝
Կարոտներիս կարմիր ավազի մեջ...

Եվ կարոտիս կառչած արքայադուստր կարծած
Քանի՛, քանի՛ չքնաղ Նավզիկե
Ընկղմվեցին, կորան, որպես կարմիր մարջան՝
Կարոտներիս կարմիր ավազի մե՜ջ

Արկածներիս կապույտ կղզիներին կառչած
Վայրկյաններիս կարմիր երազի մե՜ջ
Մի՛շտ ուրիշի սիրո արքայադուստր դարձավ
Ինձ հանդիպած ամե՜ն մի Նավզիկե...

Բայց ուրիշի երկրում արքայադուստր դարձած
Իմ կորցըրած ամեն մի Նավզիկե
Ինձ հանդիպեց կրկին և սիրուհի դարձավ
Իմ երգերի կարմիր ավազի մե՜ջ...

Երազներում անվերջ երազելով նրանց,
Իմ կրքերի կարմի՜ր ավազի մեջ
Ինչ-որ մնում էր դուրս իմ երգերից գրած
Իմ չսիրա՜ծ աղջիկ, տվեցի քե՜զ...

Տարիներում անցած իմ կարոտին կառչած՝
Իմ չերազած միա՛կ իմ Նավզիկե, —
Ուր սպասում էիկորցրի նրանց՝
Երազներում սիրած, երազի պե՜ս...

Արկածներիս կարմիր կարոտներում փնտրած՝
Ինձ չժպտաց և ո՜չ մի Նավզիկե, —
Եվ ինչ տալու էի ես աշխարհում նրանց
Իմ չսիրած աղջիկ, տվեցի քեզ...

Ինչ որ դեռ դուրս մնաց իմ երգերում գրած՝
Իմ կրքերի կարմիր ավազի մեջ, —
Ինչ որ տալու էի ես աշխարհում նրանց
Կյանքում քեզ տվի, իմ Նավզիկե՛:

Ուղիներում կյանքի, բիրտ օրերում մեր այն,
Ինչ-որ կարոտ էր, հուրես տվի քեզ,
Որ չմնա երա՜զ էլ, որ երազեմ նրանց,
Որ չկանչե էլ ո՜չ մի Նավզիկե: —

Սակայն կրկի՛ն, կրկի՛ն, նայադների նման:
Կարոտների ձայնով կանչում են ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք,
Եվ ինձ տալով միայնմահո՜ւ կսկիծ: —

Ո՜չ գգվանքներս՝ քեզ շռայլորեն ցրած՝
Գիշերներիս կարմիր երազի մեջ, —
Ոչ կարոտներս անհուն իմ երգերում գրած, —
Չսպառեցին կարոտն իմ, Նավզիկե՜: —

Նայադների՛ նման, նայադների՛ նման, —
Կարոտների կանչով կանչում ես ինձ,
Եվ կանչելու ես ինձ, քանի կյանքում դեռ կամ:
Խոստանալով ինձ սեր, տալովկսկիծ...

Եվ կկանչեն նրանք, մինչև անշընչացած
Վայրկյաններիս վերջին երազի մեջ
Ինձ համբուրե իբրև իր Ուլիսին տենչած՝
Վերջին շնչիս կառչած իմ Նավզիկեն...

1936.21.11

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

...Ես դեռ չէի տեսել կյանքում իմ
Այսքան տրտմաթախիծ թաղում...

Գնում էր առջևից
Մի մամռագույն մշակ մանրամարմին,
(Ցնցոտիներ հագած մամռանման) —
Եվ տանում էր դրած աներևույթ գլխին՝
Երկարավուն, բարակ մի կափարիչ
Մի դագաղի փայտյա, որ երևի
Մանկական էր, կամ մի փոքրամարմին կնոջ: —
Օրորվում էր գլխին մշակի
Կափարիչը, որպես մի երերուն նժար, —
Եվ թվում էր, թե դա՜, — այդ կափարիչը
Ո՜չ թե պատյան է սև, կամ կափարիչ մահու,
Այլ փայտաշեն դժվար մի հանելուկ: —
Այլմշակի գլխին հանաքի,
Կամ գրազի համար դրված փայտյա մի տաշտ,
Որ հանձն է առել այնպե՜ս տանել,
Որ ոչ առաջ, ո՜չ ետ չըկշռվի...
Եվ նա անում էր այդ: — Ամբողջովին՝
Կափարիչի ներքո լարված, կարծես
Ոչ թե փայտյա անշունչ կափարիչ է տանում,
Այլ հեղուկով լեցուն մի աման, —
Նա դնում է մարմնի յուրաքանչյուր ճիգով, —
Եվ կափարիչն երկու կողքից ամուր բռնած
Պիրկ ձեռքերով, — և իր օձանման ողորկ մեջքի
Շարժումներով զգույշ ու դաշնավոր...
………………………………….Չի երևում գլուխը մշակի
Բայց՝ լարումով զգաստ կափարիչը բռնող
Ողորմելի լարված իր ձեռքերից,
Եվ անկըշիռ քայլքից մանավանդ
Նրա վախլիկ, բայց զուսպ քայլվածքից
Ակնհայտ է, որ նագլխից մինչև ոտքերը
Այդ դժնանքով է արդ միայն տարված...
[Մտահոգված միայն մտքով այն
Որ գրազի համար նա աշխարհում
Չկշռվի հանկարծ և չթափվի նրա վրա շարված
Հարստությունն իր ողջ...] Մարդու այդ ետևից՝
Այդ մշակի կարմիր կափարիչը տանող, —
Ընթանում էր դանդաղ, զարմանալի
Մանկահասակ մի ձի, մի քուռակ,
Թե՞հրաշքով հանկարծ մեզ մոտ հասած
Շոտլանդական փոքրիկ մի ձիուկ...
Տարօրինակ էր այդ շոտլանդական ձիուկը,
Երևանի անդուռն փողոցում,
Լծված թիթեղաձայն մի սայլակի,
Որի վրա հանգչում էր, ու կողքեկողք
Ընկղմելով՝ ցնցվում էր մի մանկական դագաղ ՝
Ծաղիկներով ծածկված և կանաչով.—
Մանո՞ւկ էր, պատանի՞, աղջի՞կ, թե տարիքոտ,
Բայց մանրակազմ մի կինչէր երևում. —
Երևում էր միայն կանաչների և խեղճ
Ծաղիկների ներքո գորովանքով ծածկած
Ինչ-որ մեռած մի կյանք, մի գոյություն,
Որ տխուր է, փոքրիկ, մանրամարմին
<.................................................................>(
Որ քաղաքի այս մեծ և փողոցի
Բազմահազար մարդկանց երթով շքեղ
Թաղումների ընտել եռուզեռում, —
Ողորմելի մարդկանց այդ գորշագույն
Այդ տխրագույն մարդկանց ողորմելի այդ երթը
Անհարիր էր այնքա՛ն և՜ փողոցին,
Եվ քաղաքին ամբողջ, — կարծես շքեղ
Պողոտայով անցնում է մի մուրացիկ,
Որ հրաշքով՝ կյանքում միակ անգամ
Իրավունք է հանկարծ ստացել
Անցնել երթով շքեղ և ընթանալ այս մեծ,
<……………………………………………………..>
<……………………………………………………..>
<……………………………………………………..>
...Իսկ սայլակից հետո մի քանի քայլ
Տարածություն թողած՝ խառնիխուռն, անկարգ,
Ո՜չ կանոն, կամ ռիթմ, կամ դիսցիպլին
Չճանաչող խմբով` ընթանում էր <………….>
Արևելյան տխուր զուռնայի
Եվ դհոլի, և մեղմ մելամաղձոտ նայի
Նվագախումբ կոչված տարօրինակ հյուսկեն...
Տարօրինակ, տխուր մի «դհոլչի»
Իր դհոլի զվարթ, զվարճագին տեսքին
Միանգամայն օտար ու անհարիր, —
Այլ, անհարիր քայլով գնում է նա համր,
Իր դհոլի երթին հակառակ՝
Կարծես դհոլն ընդմիշտ երես է շուռ տվել
Իր տիրոջ, որ այլ փակուղի է փնտրում
<……………………………………………………..>
<……………………………………………………..>
Յուրաքանչյուրը մի ուղղությամբ,
Մի թեքությամբ պարզած՝ տխրություն են ծորում
Անագորույն, անսիրտ մի տխրություն, —
Յուրաքանչյուր գործիքնիր տխրությամբ ուրույն
Մի՞թե քայլերդ է դաայն էլ մահվա՞ն
Բայց տխուր, այդքան անագորույն
Եվմիևնույն պահինայդքան աներթ...
Թե հենց այդպե՞ս է մահըանհեթեթ,
Անմիտ մի դիսոնանս, — արևելյան
Այդ նայերի նման տխուր և ինքնուրույն.
Եվ դհոլի նման՝ այդ նայերին
Եվ երազին նրանցանհարիր...
...Ամենախոր, սակայն, գեղեցկությունը այդ
Տարօրինակ թաղման թափորի
Այն մի քանի մարդիկ և մի երկու
Ցնցոտիներ հագած կանայք էին,
Որ ընթանում էին արևելյան
Նվագախումբ կազմող մարդկանց անռիթմ,
Խառնիխուռն խմբի ետևից
Եվ դժվար էր ջոկել, կամ հասկանալ,
Թե արդյոք ո՞ր կնոջ, կամ ո՞ր մարդու
Հարազատն է տարվում հանգստարան...
Գորշ, հնամաշ շորեր հագած <…………................….>
<……………………………………………………..>
Դեմքով արհեստավորներ
Ընդամենը մի յոթ կամ ութ հոգի՝
Իրենց կանանց խմբի հետ միասին...
………………………………………………………..
Տարօրինա ՛կ թաղում…………………………………
……………………………………………………….
Կար անսահման
Մի թովչություն, լռին, անդորր, խաղաղ
Տարօրինակ հանգիստ ու ներամփոփ
Մի դառնություն անել այդ թաղման մեջ: —
Ի՞նչն էր այդքան գերող, այդքան ներքուստ
Ինձ թախիծով անհուն համակող
Այդ մենակյաց, խղճուկ, տարօրինակ թաղման
Զարմանալի անեզր այդ թափորում...
Թերևս ա՞յն, որ այդ թափորն ամբողջ՝
Անօգնական մարդկանց այդ խղճալի,
Այդ անհարիր թափորը, — և դագաղի
Կափարիչը տանող մշակը գորշ,
Եվ թիթեղյա ձայնով<………………..>
Հին սայլակին լծված փոքրամարմին այդ ձին,
Եվ փայտաշեն դագաղը, և նրա մեջ ՝
Ողորմելի, չնչին ծաղիկներով ծածկած
Եվ դաշտերի ձրի կանաչով
Այդ անծանոթ մեռելը, — և վերջապես
Արևելյան անդուռն նվագախմբի
Ողորմելի քայլերգը մահու, —
Եվայդ ամբողջ բույլին իբրև պսակ՝
Արհեստավոր մարդկանց փոքրաքանակ այդ խումբը՝
Ընդամենը մի յոթ, կամ ութ մարդ, —
Ահավասիկ ամբողջ այս թափորի այդքան
Ողորմելի, անօգ, ինքնամփոփ
Մենակությունը չէ՞ր, այդ չէ՞ր արդյոք, —
Որ ինձ թովեց այնքան և ստիպեց
Որ ես գրեմ տիվերն այս դառնաթախիծ
Այն չէ՞ր, այն չէ՞ր արդյոք, ո՛վ հոգնաբեկ սիրտ,
Այդ թափորի, այդ խեղճ թաղման երթի
Ողջ պատկերում այնքան քեզ հմայիչ
<……………………………………………………..>
Նախանձելի թաղում... Այդպես, օ, սիրտ իմ,
Ես կուզեի, որ քեզ մի իրիկուն տանեն
Այս հարազատ, ծանոթ այս փողոցով,
Այս տների միջով, ուր կատուներն անգամ
Քեզ ճանաչում են... Օ՛, երջանկություն
Արձանանալ ամբո՛ղջ, ամբո՛ղջ կյանքում քո ողջ
Աշխարհային երթում անիմաց.
<…………………………………………………….>
Դեպի հանգստարան
………………………………………………
…………………………………………………
Տո՛ւր ինձ, երկինք………………………………………..
Այդպիսի մահ……………
Եվ այդպիսի թաղում………………………..

17. X. 1936, Երևան

ՊՈԵՄ ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

ԳԼՈԻԽ ԱՌԱՋԻՆ

ԵՐԱԶՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1

Զարմանալի շփոթ, ու անհեթեթ, որ մութ
Ես մի երազ տեսա այս երեկո հանկարծ: —
Ո՜չ թե երազ էր այդ, այլ էապես մի մութ
Զառանցական տեսիլ, կամ հոգևոր արկած,
Որ ապրեցի կարծես կախարդական քնում,
Աչքերըս բաց, անխոհ, կիսարթըմնի պառկած
Իմ սենյակում, ինչպես սովորաբար, հանգիստ, —
Ընտելացած արդեն այս արթմնի կյանքին: —

2

Արդեն վաղուց է, որ ես մատնված եմ այս
Զառանցանքի նման անիրական կյանքին: —
Եվ, իոգի նման ծալապատիկ նստած՝
Վարժեցնում եմ ոգիս հայեցումի անկիրք...
Պարզ՝ ստիպում եմ ինձ՝ կամքիս ուժին վստահ՝
Ճաշակելու համար անեզրական հանգիստ, —
Ինչպես որ այդ հնդիկ իոգին է վայել
Իմ սեփական պորտին՝ լուռ՝ ժամերով նայել...

3

Եվ ի՞նչ: — Հասնո՞ւմ եմ ես երանության արդյոք, —
Թ՞՝եզզվելով պորտիս չքնաղագեղ տեսքից. —
Նզովելով ոգու ստրկության արդյունք
Հանդիսացող ամեն վերացական հանգիստ, —
Հռնդալով, խնդուն նետելով դեն անթով
Երանությունն հոգու, — հղում եմ հիմն անգին
Բարիքներին կյանքի, որ մարմնական, շարժուն
Վառվում, կիզվում են վառ ու վառվելով կորչում

4

Ավա՛ղորքան էլ ինձ և՜ հարազատ, և՜ մոտ,
Եվ ըղձալի է լոկ այս բռնկումն անգին,
Որ ապրելու միակ ձևն ու իմաստն է հար,
Միակ ընթացքը թեժ դեռ կենդանի կյանքի, —
Բայց, մատնված բախտի քմահաճությամբ հիմար ՝
Այս մենությանն անծայր, այս վիճակին անկիրք, —
Խողխողելով ոգուս մոլեգնությունն հախուռն
Ընտելացա ուրի՛շ մոլեգնության մի խուլ...

5

Օ, անհեթեթ իմ բախտ, Բեհզեբուղի նյութած. —
Իմ հորոսկոպ մթին, իմ դիցուհի անքիթ...
Միաչքանի իմ կուռք՝ Կալկաթայում գտած, —
Իմ մա՜հ, իմ մա՜ռ, իմ Մոյրա՜Մռա՜Ճակատագիր
Ավա՛ղ, ապոլոնյան ոչ թե վճիտ իմաստ, —
Տախտակներիդ վրա, այլև չնչին մի գիր
Հելլենականչկար... Այլ նշաններ կոպիտ
Ծուռն ոտքերի նման կույր դիցուհու բոպիկ...

6

Բայց ոչ... Ների՜ր ինձ, ո՛վ իմ անժաման ընկեր,
Իմ սիրուհի, իմ քույր, իմ երազանք անեղծ...
Ողջունեցիր դու ինձ, ինչպես լուսաստղը ջեռ,
Քույր Դիանի պայծառ արծաթազօծ աղեղ
Եվ ոսկե նետ ձեռիդ՝ որս չտեսած ու դեռ
Նոր դաշտավայր ելած, ձույլ կոնքերով ու նեղ,
Տղայական մարմնով մի մանկամարդ նրբին,
Լուսաթաթախ, ինչպես աստեղահև արփին...

7

Այո՜…. Որքան էլ ես քեզ նզովեմ՝ հիմար
Կամ անճարակ մարդկանց հերյուրանքից զզված,—
Սակայն հո չե՞մ կարող ես մի եզի նման
Անգիտաբար լիզել իմ կողերին քսած
Ամեն կավիճ ու ցեխ, — կամ կարծրության համար
Անմտորեն փնչալ, հին թելերից հյուսված
Երեսն ի վայր կախված չոր ծոպերի փնջին,
Որ պաշտպանում են դեմքն երամներից ճանճի...

8

Ո՜չ, անհատակ իմ բախտ, — դու գեղեցիկ էիր,
Դու բարձրացար, ինչպես արծաթացոլ, զուլալ,—
Այգաբացի աստղիկ, — և ըղձանքներ բերիր,
Եվ կարոտի վարդեր, և ադամանդ ու լալ
Երջանկության, փառքի, երազանքի վերին,
Եվ սկզբում չկար անգամ չնչին քուլա
Հորիզոնում քո ջինջ, անեզրական, կապույտ, —
Երգըդ երբ նո՜ր էր դեռ փառքի կամար կապում

9

Ի՞նչ անեիր սակայն, անօգնական իմ սեր,
Նաիրական իմ երգ, եղերական իմ բախտ, —
Որ նախատինք թվաց սյունհոդոսին այն սև,
Եվ սինկլիտին նսեմիմ ծառացումն այդ վաղ, —
Եվ աճեցիր որքան ու խոյացար դու վեր
Այնքան դժնի դարձար շնորհներից անկախ,
Ծագման տեղից բխող իրավունքով վերին
Քանքարազուրկ մարդկանց այդ եղկ ոհմակներին...

10

Բայց դու ինչքան անգետ, ու միամիտ, ու խեղճ,
Ու բանաստեղծ էիր, բա՜խտ, երկնայի՜ն իմ քույր
Դու հավատում էիր երգիդ ուժին անեղծ,
Եվ երդերով միայն, հրապույրով մաքուր
Ընդդիմանում նոցա հերյուրանքին ու եղկ
Բամբասանքին, — անհամ, թե բացարձակ, թե խուլ
Խլուրդային, անկանգ արշավանքը նոցա
Համարում քար՝ դեպի արեգակը գցած...

1937, մարտ

ԻՄ ԼԵՐԱՆ ԱՂՈԹՔԸ

Քառասնամյա կյանքի քարն ուսերիս վրա,
Արարչական գործիս անագորույն կեսին
Հղում եմ Քեզ կրկին ահավասիկ ես իմ
Խոհն անտրտունջ երթիս աղոթքը իմ լերան:

Քե՜զ, ո՛վ Բաշխող խոհի և շնորհող եռանդ,
Քեզ՝ Տվողիդ հանճար, և՜ ինքնություն, և՜ ձիրք. —
Դող՝ տարփուհուն պարող, շնորհք՝ բանաստեղծին,
Որ բարբառեն բանիվ և գեղգեղեն ձեռամբ...

Շնորհապարտ եմ, Տե՜ր, ինձ լիաբուռ ձոնած
Շնորհների համար և ձիրքերի անեղծ, —
Որ կոչեցիր երգիչ ու բանաստեղծ
Նվիրեցիր տավիղ և էվոլյան քնար...

Շնորհապարտ եմ, Տե՜ր, ես առավել սակայն,
Որ կոչեցիր դու ինձ ոչ սոսկական քերթող, —
Այլև ասպետ, և պետ, և զինակիր
Եվ սերմնացան աննինջ՝ դժնի ժամանակի:

***

Իբր ադամանդ մաքուր տառապանքով թրծած,
Պայծառացավ նա հար՝ և կարծրացավ անվերջ, —
Հայրենական հողում որքան ապաքինվեց՝
Ստրկության դժնի կոշկոճներով քերծած: —

Ո՛վ Տեր, գիտե՜ս, որ այս հողն հոգևոր ցողող
Իբր հայրենի հողի վաղվաղակի մշակ
Դեմքիս հազարամյա հալածանքի նշան՝
Հերկդ եմ հերկել խոսքի ադամանդյա խոփով

Գիտես, որ հար՝ ելած նախքան լուսաստղը վաղ՝
Ինքըս՝ ոգով անխոնջ լծված իբր համր եզ՝
Խոփն եմ քաշել խոհիսև ինձ հենց ինքըս ես
Խարազանել խստիվ, որ չընթանամ դանդաղ, —

Եվ վաստակել եմ մինչ ուշ գիշեր խրթին,
Մինչև վերջին կաթիլն առօրյական ուժիս, —
Ապա քնել եմ ես դաշտում քնով ուշիմ
Որ լուսաստղից առաջկրկին ելնեմ երթի: —

Սակայն գիտես դու, Տեր, որ ոչ ինձ լուծիդ
Ծանրությունն է <………………> ընկճել
Ոչ զեփյուռը շնչով շոյել է դեմքիս վճիտ
Զովացուցիչ քրտինքըիբրև բալզամ

***

Օ, ո՜չ. — դու չե՜ս լսել երբեք տրտունջը իմ
Ոչ հոգնության, ոչ չար հերյուրանքի հանդեպ.
Թեկուզ իջել են ծանր, օրհասական ամպեր
Իմ ուսերին խոնջած և անտերունչ շնչին...

Ինձ չի՜ ընկճել երբեք և ո՜չ մի ծանր քար,
Եվ ոչ մի սև կոշկոճ՝ ընկած խոփիս առջև. —
Ես չեմ շեղվել երբեք, — երբեք ետ չեմ դարձել
Ակոսներից երկար, և քարքարոտ, և դար: —

Ես չեմ շեղել երբեք հերկն հայրենի Խոհի, —
Եվ հանդուրժել, որ բյուր սերունդների հերկած
Հին գրքերում մնա անգամ չնչին մի քար
Նետված օտար ձեռքով, որ խարանե Ուղին

Եվ մառախուղ, և մեգ, և կողմերից օտար
Հռնդալով թռչող ոչ ընչաշունչ քամի, —
Եվ վայրենի վրեժ դժնի բարեկամի,
Եվ ոսոխի ժանիք արյունոտած

Հեղեղատներ՝ հանկարծ հայրենական հողի
Անդաստաններն համայն հեղեղատող, —
Չեն ընդհատել երբեք այս Տքնությունն անդուլ
Հազարամյա արյամբ սրբագործված Խոհի...

***

Եվ դու, ով իմ Տեր, որ՝ չնայած անվերջ,
Անհատնելի, նորանոր, որոմային ձիրքով՝
Զարհուրելի կենսունակ, ինչպես անհուն ձեռքով
Աղետալի բեղմնությամբ ցանված որոմ անկեզ,

Յուրաքանչյուր անարատ բողբոջի կողքին,
Ահ, որպիսի ամեհի, անմարելի խանդով
Հռընդում են, բազմանում ու բազմանում անթիվ
Իրարամերժ սաղմերն այս սևդժնի դժոխքի...

Եվ այն գիտես, ով Տեր, դու, որ որոմն անցան՝
Սաղմն անմշակ այդ սերմի՝ հրի պես լափող, —
Ինչպես մորեխ ինքնակեր՝ զարհուրելի թափով
Բազմանալով, լափելով սերունդների անծայր:

Անխզելի տքնությամբ՝ հերկում միևնույն՝
Ամենօրյա, տվնջյան աշխատանքով ցանած
Բերքն անաղարտ, — խժռելով դեռ նորընծա կանաչ,
Անգամ արմատ ձգած պիրկ շյուղեր ինքնահուն, —

Հրկիզելով, խանձելով, իբր անխորհուրդ հրդեհ
Հազարամյա մեր ցանի բերքն այսօրվա կանաչ, —
Հրկիզելով անգամ մեր երգն այսօրվա անհաս,
Ողջ կենսաբաղձ մի սերունդ՝ սեզ նորածիլ իբրև դեռ, —

Միևնո՜ւյնն է, ո՛վ Տեր, հանճարավոր անմահ, —
Ո՛վ ինձ խորհուրդ պարգևող և անխորտակ ոգի, —
Զրահավոր քո տված իմաստությամբ՝ գիտեմ,
Որ՝ ինչպես բոց ինքնաչափ՝ ընդերքներին անմաս, —

Ինչպես երեկ, ինչպես միշտ՝ չգտնելով շուրջն իրենց
Հեշտ, դյուրակեզ ոչ մի շյուղ այլևս կենդանի, —
Լափլիզելու են իրենց զարհուրելի խանդով
Եվ մոխրացած՝ < > հողն հայրենի:

Թեկուզ անինչ իմ ողին երբեմնակի բեկված՝
Թողած ակոս, թողած հերկ, թողած հազարամյա,
Անձկալի տքնություննիր հին, զառամյալ
Ողբն է հյուսել՝ սգալով կարոտն աներկբա, —

Շնորհակալ եմ, Տեր, ինձ շնորհած անմահ
Իմաստության համար այն՝ զրահավոր, որով՝
Կարողացել եմ տեսնել թե ծիլ, թե որոմ, —
Եվ սնել ծիլ բազմաթիվ՝ ուժերին անմարս...

ԻՄ ԼԵՐԱՆ ԱՂՈԹՔԸ

Իմ հանճարի անցած չարչարանաց լերան
Եվ դժվարին, և դառն ճանապարհի կեսին
Ահա հղում եմ քեզ խեղճ աղոթքը ես իմ, —
Ո՛վ Առաջնորդ ու Տեր հոգիներին մեր այն,
Որքկկերտեն ոգով և որք «կերգեն ձեռամբ...»

………………………………………………………
………………………………………………………
Ո՛վ Առաջնորդ ու Տեր ու մեծագույն վարպետ
Տիեզերքում սփռած բազմաբազում
Եվ աշխարհում, կյանքում, և երազում
Մարմնավորված ոգի և կերպարանք տարբեր

Յուրաքանչյուր չնչին սաղմնավորման անգամ
Ձև ինքնություն տվող և ինքնության պատկեր, —
Արարչագործ կամքի ո՛վ անհատնում < …………..>

***

Ոչ քաղցրություն եմ հայցում ես քեզնից, Տեր՝
Իմ դառնության բաժակին խառնելու հաշիշ, —
Ոչ զորավիգ՝ տեգերի հանդեպ ամբարիշտ,
Որ ինձ խոցել են անվերջ և խոցոտում են դեռ, —

Ոչ բալասան եմ ուզում՝ վերքերին իմ սև,
Բազմաչարչար իմ մարմնին՝ զարկված ամենքից, —
Ոչ ստության, պղծության և քսության պիղծ
Նիզակներով ծակոտած իմ կողերին դեղ. —

Ո՜չ չեմ սարսում արտաքին և ոչ մի ուժից, —
Եվ ոչ դրսից ինձ դավեր նյութողներից նոր, —
Բարձր է անպարտ իմ ոգին և զրահավոր
Ամենայն ուժ արտաքին դարձնելու փոշի:

Ո՜չ ես հիմա, ոչ առաջ իմ վերքերի վրա
Ուժ չեմ հայցում, չեմ հայցել և չեմ հայցի երբեք, —
Իմ մարմնական տոգորման, ողջակիզման դեմ,
Եսի՜նքս եմ իմ դեմո՛վ Տեր, — հայցում զրահ

***

Ալեկոծվող իմ ոգու այս խորքն անարև՝
Անքննելի ինքնության այս ակունքներն անտես,
Այս պղպջումն՝ ինքնաբուխ ջերմուկների հրկեզ
Տո՜ւր զորություն կաշկանդել կամքով հանճարեղ:

Տո՜ւր զորություն հորձանուտն այս անշղթա գետի,
Անժամանակ, անկապան ոգևորության
Բանտել՝ անդուլ տքնության անկիրք զորությամբ՝
Կոփել կայուն գիտության գրանիտյա գետին: —

Տո՜ւր զորություն ազատվել աննինջ աղետից՝
Հեղեղումից, ձյուների գարնանային անտես,
Կածաններից, ուղիներից, առուներից այն նեղ
Շռնդագին հորդացող պղտոր հեղեղի

Բարիքներից աննախորդ ու աննախընթաց, —
Բարձունքներից այն անհաս, անհունձ, անկոխ — .
Պատահաբար տեղահան արված հորձանքով
Հարյուրամյա, ահռելի, սակայն անկենդան

Կաղնիներից, բներից, — բարիքներից թեկուզ
Եվ վեհափա՜ռ, և մեծ, և՜ կոթողներ դարձող,
Սակայն սնիր ինձ, Տե՜ր, — ամենօրյա հացով,—
Գորովագութ, չարքաշ, որ վարարած ոգուս

Տո՜ւր զորություն երկաթյա կամքով աներկբա
Կանգնած հախուռն այդ հողմի գալարմունքի հանդեպ՝
Պատկերների, խոհերի հեղեղումն անդեմ
Թեքել հունի մեջ ոգու՝ հեղեղի պես այն,

Որ անպատվար ու պղտոր լեռներից անթիվ
Առուներից, ուղիներից, կածաններից ծածուկ,
Գագաթներից բարձրաբերձ, իբրև հալած ձյուն,
Տեղահանված, ողողված գարնան անհուն խանդից

Զարհուրելի հեղեղով ողողելով ամբողջ
Լեռնաշխարհի հովիտներն եզերքից եզերք,
Գետերի հունն են մտնում և հետզհետե
Լայն, ծանրանիստ, վեհափառ, դանդաղ հորձանքով

Ընթանում են համրաքայլ, արքայաբար, հանգիստ
Հնամենի հունից դուրս ողողելով թեպետ
Անծայրածիր մերձակա մացառուտներ, թփեր,
Որ գարնան տիղմն են ծծում, որ բարձրանան կյանքի, —

Եվ ինչպիսի՛ հեղեղներ երազների, խոհի,
Եվ մտքերի որպիսի հեղեղատներ եմ հիշում, —
Որ բարձրացել են անցած տարիների մուժում, —
Եվ ինձ տվել են միայն խեղճ մի քանի երգ:

Եվ մինչև օրըս, ո՛վ Տեր, մի վայրենի, անխոհ,
Մութ հորդայի եմ եղել իմ արվեստում նման, —
Հեղեղումի ենթակա հովիտներում ամա
Դարեիդար բնակվող գեղջուկների անխոհ, —

Որ փոխանակ լեռներից յուրաքանչյուր գարուն
Վար գլորվող ահռելի հեղեղների համար
Հուն փորելու և ընթացք բեղմնավորող, անմահ
Որ ոսկե տիղմը մնա անբեր դաշտերում, —

Այս բյուրպատիկ ավելի, թե՜ հեշտ, թե՜ անահ,
Թե աղետից ազատող, թե վերահաս մահից, —
Այս պրոզայի փոխարեն ամեն ձյունհալի

Տուն ու այգի թողնելով հեղեղատի կամքին՝
Քարանձավներն հանելով անասուն ու մանուկ,—
Ձող ու կեռել են շինում, ընտրում դիրքեր բանուկ
Կոճղ ու ծառեր բռնելու հեղեղատի միջից

Եվ չգիտե, որ թեկուզ հազարամյա կաղնիներ
Կարողանա նա պղտոր հեղեղատից այդ որսալ
Նախ՝ հարազատ, հենց իրենց անտառներից է կորզած, —
Եվ ապա ջուրն այդորքան նոր կաղնիներ կծներ, —

Թե բովանդակ ուժերով իրենց և՜ պիրկ և առույգ
Բազուկների, ջղերի, և կամքերի զորավոր, —
Հուն փորեին գարնանային հեղեղատի համար, որ
Տիղմ է բերում բեղմնավոր ամեն <……….> ու գարուն

Ախ, դու նրանց ես եղել հաճախակի նման, —
Սպասել ես տարերքին ոգևորության

Կարողացե՞լ ես արդյոք, ով խոհերի վարպետ,—
Որ ամենայն գարունքի հախուռն խնդությամբ
Հեղեղատներ ես ապրել ոգևորության, —
Եվ քանի շունչ կա քո մեջ պիտի դեռ ապրես, —

Կարողացե՞լ ես արդյոք քո ուժերի ներքին
Հեղեղատով ողողված հովիտներում հողե, —
Ոչ միայն շյուղ որսալ խեղճ ու ինքնաբուխ տողեր,
Ոչ լոկ անխոհ վետվետում ինչ-որ հնչուն երգի

[Դու որսացել ես միայն ինքնահորդուն տողեր,
Եվ միայն շյուղ մի չնչին լիահնչյուն երգի...]

ԼԵՐԱՆ ԱՂՈԹՔԸ

Տո՜ւր ինձ կորով, տո՜ւր ինձ ուժ, տուր զորություն անկոր,
Տո՜ւր գիտություն սեփական սահմանների, խորքի, —
Տուր տեսություն անմշուշ աչքի, շնորհքի
Անեզրական տքնությամբ, համբերությամբ, կամքով

Ալեկոծվող իմ ոգու, իմ հոգևոր խորքի,
Կենսահարույց ուժերի ակունքներից անտես
Պղպջացող, եռացող ջերմուկների պես
Դեպի արև խոյացող այս խաժադուժ զորքին

Դեպի արև, դեպի կյանք, դեպ դաշնություն ու ձև,
Կերպավորման, դաշնության, բյուրեղացման ձգտող
Այս քաոսի խաժադուժ արշավանքի հանդեպ
Լինելու բարձր ու զգաստ՝ ոչ ենթակա ստրուկ, —

Այլ զորապետ ու արքա, սուվերեն ու տեր, —
Մոգ ինքնախոհ ու իոգ, ճարտարապետ կարող, —
Պատկերների Արքիմեդ՝ ընդդեմ բարբարոս
Հորդաների ներխուժման՝ թեորեմն իր լուծող դեռ: —

Ո՛վ դու, որ պետ ես կարգել ինձ՝ տարերքին անդեմ,
Կույր տարերքի ու նյութի տենդր կաշկանդող, —
Տո՜ւր զորություն լինելու, — ինքըս իմ դեմ անդող,
Մութ ինքնությունը նյութի ձևով կաշկանդող

Ով դու, որ վարպետ ես կարգել ինձ սկզբից ի վեր՝
Ճարտարապետ խոհերի, երազների, երգի, —
Գեղեցկության, դաշնության չեղյալ եզերքի,
Եղերական վարդապետ և <…………………>

Տվե՞լ ես դու արդյոք ինձ՝ ձիրքից առավել,
Անգամ անհուն շնորհքից և հանճարից անգամ
Տասնապատիկ առավել կարևորըկամք՝
Անեզրական երկունքով միայն տառապել...

Տվե՞լ ես ինձ զորություն անագորույն, դաժան՝
Չվարանել սաղմերի բեղմնավորման պահին
Չվարանել արյունից, սրածումից, մահից
Հանուն ձևի ու խոսքի միակ սրբազան:

Տվե՞լ ես ինձ զորություն ստեղծագործ ոգուս
Զարհուրելի երկունքի հրաշագործ ժամին,
Երբ կայծակներ են ճայթում և շաչում է քամին
Ոգևորման սանձարձակ հողմն հզորագույն, —

Երբ ամեհի ու հախուռն ոգևորության
Անանց քամին է շաչում անտառներում ոգու,—
Եվ խոհերի կապտափայլ կայծակն է զարկում՝
Հրկիզելով անդունդներ բեղմնավորության, —

***

Ես չգիտեմ արդյոք կա՞ աշխարհում մի այլ
Ստեղծագործ էակ, թեկուզ չնչին բացիլ, —
Իմաստագույն էակ կոչվող մարդուց բացի,—
Որ անխորհուրդ այսքան, այսքան շռայլ

Թե՜ առանձին, թե հետն իր նմանների բազում՝
Յուրաքանչյուրն ուրույն ճարտարության վարպետ, —
Այսքան անհուն, այսքան մրջյուններից տարբեր
Տնօրինի հանճարն ստեղծագործ, —

Այսքան անգետ մսխի իր ջեռացող ոգու,
Կայծակնացայտ մտքի, շնորհքների
Օվկիանի նման անծայրածիր խորքի

***

Քառասնամյա հոգսի բեռն ուսերիս վրա
Անհանգըրվան երթի ճանապարհի կեսին
Հղում եմ քեզ, վարպետ, ահավասիկ
Խոհն անտրտունջ ես իմիմ աղոթքը լերան:

Քե՛զ, ո՜վ Բաշխող խոհի և շնորհող եռանդ
Քեզ՝ Տվողիդ հանճար, և տքնություն, և ձիրք, —
Դող՝ տարփուհուն պարող, — շնորհք՝ բանաստեղծին,
Որ գայթակղեն ոգով և որ երգեն ձեռամբ...

Քեզ՝ Տվողիդ մեղվին ոչ լոկ անհուն շնորհք
Հյութ քաղցրահամ հինել ծաղիկներից լեղի, —
Այլև հրաշագործ այդ երկունքով հղի՝
Հանուն գալիք զեղման՝ լինել ճարտար Շինող...

ԵվՏվողիդ չնչին մրջյուններին անգամ
Ոչ միայն ձիրք ու ջանք տվընջական գործի
Այլև ստույգ քարտեզ հազարամյա փորձի, —
Ճանաչության չափի, ձգողության անգայթ:

Համառության, ստույգ ճարտարության, անշեղ
Մի մազաչափ անգամ կանխորոշյալ գծից
Ոչ մի կողմ չթեքվող կառուցման կամք <……….>
Այն, որ տալիս է ուժ և գիտություն

Ոչ միայն, Տեր, նրանց՝ մրջյուններին անգետ, —
Բեղմնավորել, տևել, անընդմեջ տևել
Այլև հանճարափայլ լաբիրինթներ ձևել, —
Եվ կերտելու պահին՝ չխնայել կյանքեր

Արդ՝ անձանձիր, անտրտունջ անանձնական պատվիրան, —
Քառասնամյա տքնությամբ, ճարտարությամբ անբիծ,
Մոլեգնությամբ ուժերի, որ տրված էր ինձ
Կատարելով հոգևոր գործն ինձ պատվիրած, —

1937, մարտ

ՀԵՐՈՍԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ

(Դրամա)

ՊԵՐՍՈՆԱԼ՝
Հեղինակը
Հանդիսականներ
Կապույտ լերան արքայադուստրը
Համլետ
Դոն-Քիշոտ
Սասունցի Դավիթը
Ֆաուստ
Գլուխ պահող Կիկոսը
Քաջ Նազար
Հուրիներ և փերիներ

Գործողությունը տեղի է ունենում հեղինակի ուղեղում

Տեսարանը՝ սենյակ, գրասեղան, սեղանի լամպ՝ կարմիր թավշյա լուսամփոփով: Վառված է միայն այդ լամպը և նրա լույսով կիսաղոտ կերպով լուսավորված սենյակում, բացի սեղանից, ուրվագծվում են գրադարակներ, Ջիոտտոյի հայտնի ֆրեսկայի մի մասի արտատպությունը, որը ներկայացնում է Դանտեին և Պետրարկային՝ դրախտում: Դիմացի պատին, այսինքն գրասեղանի ետևը՝ չինական պաննո, դեղին թավշի վրա նկարած չինական մի հեքիաթ: Բացի պաննոյից սենյակում պարզ երևում է գրասեղանի ձախ անկյունի մոտ, բարձր պատվանդանի վրա դրված հսկայական բրոնզյա Բուդդայի գլուխը՝ դեղին, պսպղուն այտերով, ծուռ նշաձև աչքերով և հեգնական շրթունքներով: — Լուռ է, լսվում է միայն ժամացույցի չխկչխկոցը:
<………………………………………………… >(
<…………………………………………….>
<…………………………..> բազմած է հեղինակը
<…………………..> ճակատին կեղծ-կլասիկ <…>
Սկսում է մենախոսել: —
Հեղինակը. —
Գիշերը ամբողջ, հիվանդ, խելագար
Ես երազեցի արևի ոսկին...
Շուրջս ոչ մի ձայն ու շշուկ չկար, —
Գունատ էր շուրջը գիշեր ու լուսին:
Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն,
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արևանման, արնավառ խոսքի
Բայց շուրջս այնպես գունատ էր տկար
Խոսքեր չկային և արև չկար
<…………………………………..>
Այո ՜իմ շուրջը գունատ էր, տկար
Խոսքեր չկային և արև չկար...
Բայց ասել էր այդ... Տարիներ առաջ
Երբ այնտեղ, Ղարսում, պատանի մի դեռ
Երազում էիր դու մութ մի երազ
Երբ քո միտքը դեռ ինքն էլ չգիտեր,
Թե ինչ է ուզում... «արև» ասելով
Հասկանում էր նա երևի մի հուր
Հրեղեն աղջիկ, որ իր բորբ սիրով
Հրդեհեր պիտի քո սիրտը տկար...
Եվ այդ «բառերի շշուկն իմաստուն»
Չէ՞ր արդյոք մի խեղճ, մի տխուր մարմաջ
Դառնալ բանաստեղծ մի հռչակավոր,
Շահել դափնիներ, պսակներ ոսկյա,
Ունենալ կյանքում այն ամենը, որ
Կարող է ձգտել ունենալ մի խեղճ:
Գավառի ոգով սնված բանաստեղծ...
Եվ դու ունեցար... Տրվեց քեզ, կյանքում
Լինել բանաստեղծ ճանաչված ու մեծ,
Տքնության պահեր ունեցար անքուն
Եվ քո բորբոքված միտքը ստեղծեց
Պոեմներ, երգեր, տողեր ու տաղեր,
Որ գիտեն հիմա շատերը կյանքում.
Եվ ընթերցողը քեզ վարդեր շաղեց՝
Բայց դու մոլորված լույսերի շաղից՝
Անվերջ գնացիր անկումիցանկում...
Քո գլխի վերև ծագեց մի արև,
Որ մարդկանց վսեմ կամքը ստեղծեց,
Եվ տեսար կյանքում դու այգն այն հրե,
Որ պատմության մեջ
Բացեց օր անմար և անմարելի...
Եվ կյանքը շուրջդ պայքարով էր լի
Վսեմ պայքարով խնդության բերող,
Գոյության ամբողջ ընթացքը փոխող,
Պայքարով մի մեծ, որին դու տվիր
Ինչ կարող էիր քո քնարով տալ
Էլ ի՞նչ ես ընկել ցնորքի ետևից,
Եվ ի՞նչ ես, անկամ ու սենտիմենտալ
Երազում բառեր, որ չկան կյանքում...
Բայց չէ որ բոլոր քո անհեռատես
Քննադատներից առավել խորունկ
Հասկանում ես դու, որ այն ինչ ունես
Որ այն ինչ չկա այդ <…...>
Չի՜ կարող ճարվել մենակ <…. >
Եվ մեկի միայն <…………>

Ձգտում եմ անկիրք մի իմաստության
Մի ամբողջության մտքի ու հույզի
Որ կարող է, օ, հասկանում ես այս,
Հասկանում ես այս ամենքից դու պարզ,
Որ կարող է այն, ինչ ուզում ես դու
Ստեղծվել միայն բոլոր մարդկային
Ուժերի կամքով, պայքարով անդուլ...
Դու գիտես, որ երբ դաշտերում մեր լույս,
Այս համայնական դաշտերում մեր լայն
Հերկում է խոփը եռանդով անդուլ,
Այն ոչ թե հողն է մշակում միայն,
Այլև մեր ոգու ճանապարհը լայն,
Եվ այն, որ վիհ է թվում և անգանգ
Եվ այն էլ ոգո՛ւ և երազանքի
Այդ ուղի է լոկ պայքարի, մի հանդ,
Որ համայնական մարդկային կյանքի
Խոփն է մշակում այսօր օրնիբուն...
Գիտես դու և ա՜յն, որ միայն ոգով
Եվ մտքով լինել գործին մասնակից
Նշանակում է գնալ ցերեկով
Հազար մոմանի լապտերը ձեռքին
Եվ իզուր վատնել ժամ ու ժամանակ...
Եվ լապտերը քոլոկ թուղթ և թանաք,
Որ կարող է լոկ քեզ լուսավորել,
Եվ այն էլ լույսով մի կասկածելի. —
Օ, ո՜չ <………………………>
<……………………………….> ելի՜ր և զե՜ն
Ելե՜ք <…………………….>

Ժամանակներից <…………………..>
Ինչպես <…………………………>
Կանգնում եմ ես <……………….>
<………………………………………..>
Դեմքերը միակ մարդկային ուղու
Սակայն պոետին ցույց տալու համար
Ուղի ճշմարիտ, — ենթարկվենք մի պահ
Քմահաճույքին նրա միամիտ. —
Ելե՜ք, բարձրացե՜ք գիշերվա ժամին,
Հայտնվեցե՜ք ամբողջ ձեր կերպարանքով,
Բարձրացեք հեռու մուժից, խավարից, —
Ապրեցե՜ք մի պահ ձեր ամբողջ կյանքով...
(Այմ խոսքերի վրա սենյակի զանազան անկյուններից դուրս են գալիս և շրջապատում են բանաստեղծին, կանգնում են նրա չորս կողմը, վերոհիշյալ հերոսները՝ իրենց տրադիցիոն կերպարանքով):
Աքիլլեսը. —
իբրև հունական մարմարոնյա արձան, մերկ ու գեղեցիկ:
Թերսիդեսը. —
ինչպես նա նկարագրված է «Իլիական»-ում:
Դոնքիշոտը. —
ըստ Սերվանտեսի, Դատրեի նկարի համաձայն՝ բարակ, բարձրահասակ, ասպետական զրահներով, ավելի եղերական քան ծիծաղելի, իսկական «տխուր կերպարանքի ասպետ»:
Համլետը. —
տխուր ու գեղեցիկ, տրադիցիոն զգեստներով ըստ Ադամյանի (որովհետև պոետը, իմ հեղինակը, այդպես է պատկերացնում նրան):
Ֆաուստը. —
ըստ Գյոթեի, երկար մորուքով, մազերով, բարձրաճակատ և արի:
Սասունցի Դավիթը
ըստ նկարիչ Հ. Կոջոյանի նկարինրա կերպարանքի ոճում զգացվում է գերմանական դասական նկարչության (Դատրե) ազդեցությունը:
<………………………………………….>(
Քաջ Նազարը. —
Ամենաչքավորը՝ գլուխ պահող Կիկոսի կերպարանքն է: — Միջահասակ, ծուռ, մեծ քթանի, մազերը ցից, աչքի մեկը ծուռ, գլխին մոթալ փափախ, զգեստները բազմաթիվ խունացած կարկատաններից, երբ փափախը հանում է առաջինը, որ աչքի է ընկնում, նրա գլխի վրայի հսկայական ուռուցքն է, կոշտը, որ թեև փափախի տակ չի երևում, սակայն փափախը հանելիս համարյա նույնքան տեղ է գրավում, որքան փափախի ներսը: Այս իսկ պատճառով և միշտ փափախը գլխին է մնում, եթե միայն որևէ արտաքին հանգամանք չի ստիպում նրան փափախը հանել: Ամբողջ գործողության ընթացքում նա աշխատում է աչքի չընկնել, միշտ թաքնվում է սրա նրա ետևը:
Պոետը. —
Ա՛հ, չէի տեսել ես երբեք այսքան
Չքնաղ ու անհուն մի տեսարան վեհ...
(Բարևում եմուրեմն ես ապրում եմ, —
Ասել է ծերուկ Դեկարտը դեռ...
Բայց խորհում եմ ես, թե գրում հիմա)
<………………………..>(
<…………..> ժպիտը երկնագույն լույսով <……..>. համարյա լիրիկական, երանության հասնող ժպիտ, որից սակայն չի կորցնում իր մեղմ, լիրիկական, միևնույն ժամանակ և՜ տխուր և՜ երանություն արտահայտող իրոնիական բնույթը:
Բոցը.—
Վառեցի ահա ես խավար մուժում
Իմ կապույտ բոցի երկնային լեզուն,
Բայց դեմքս երբեք ես չեմ բաց անում
Այդքան հեշտությամբ... խնդությամբ անհուն
Թող լցվի հիմա սիրտը պոետի...
Թե ուզում է նա կյանքին ավետի
Իմաստությունը իմ <………….>
Թող ցույց տա մի պահ, իր հերոսական
Ցանկությունների ընթացքը և ես
Ցույց կտամ անգամ իմ դեմքը նրան
Թե գտնի ուղին՝ նա ինձ <…………..>
Հեղինակը. —
Վառվել են, գիտեմ, դեմքդ տեսնելու
Ցանկությամբ կյանքում հերոսներ բազում.
Նրանցից էի ես հույս սպասում,
Ուղի սպասում, և խորհուրդ, և ձև, —
Եվ այժմ ահա թող գան, թող բանան
< >
< >
< >
Բոցը.—
Զուր մի չարչարիր մտքերով դու քեզ
Ուզում ես ասել՝ երա՞զ է արդյոք
Այս ամենը, որ տեսնում ես ահա,
Կարող եմ իսկույն քեզ պատասխանելի
Որ երազ է սա... Եվ ոչ մի կասկած.
Մի ձմեռային գիշերվա երազ,
Գիշերվա, որ քեզ թվում է անծայր...
Օ՛, հիմար պոետ... Օրերդ անցած
Քեզ չեն խրատել... եղել ես թեև
Դու ոչ թե միայն բանաստեղծ մի խենթ,
Այլև պայքարող ու քաղաքացի,
Բայց... չես հասկացել մինչև հիմա դու,
Որ բոլոր չքնաղ իղձերը մարդու
Երազում են, տե՜ս, կատարվում անշեղ. —
Այդպես են բոլոր ֆանտաստիկ, հնչեղ,
Թե «գիշերային», թե «ներմարդկային»
Ցնորքները, որ հեքիաթի ձևով
Այցի են գալիս պոետներին մերթ.
Եվ չե՞ս հիշում դու, չե՞ս հիշում միթե
Ընդամենը լոկ մի գիշեր տևող
Այլ պոետների ցնորքներն անուշ...
Հիշիր <…………> թեթև, փաղաքուշ
<…………..> հեքիաթ < >
<……………………………………………..>

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 Next Last