Չարենց Եղիշե՝   Երկեր

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 Next Last

Անխոնջ սերմանող ազատության՝
Լուսաստղից առաջ ես ելա հանդ,
Եվ ձեռքով անեղծ ու կուսական
Հերկերի վրա անարգավանդ
Շաղեցի սերմեր կենսանորոգ, —
Բայց ես ժամանակ վատնեցի լոկ,
Բաղձանք միամիտ և անդուլ ջանք...
Արածե՜ք, օ՜, խեղճ ժողովուրդներ. —
Ի՞նչ ազատությունհոտերին ձեր. —
Ձեզ մորթել են, կամխուզել դաժան
Ժառանգությունն է ձեր ցեղից ցեղ
Լուծ զանգակազարդև խարաղան!..

29. XII. 1936

Ռ. Մ. Ռիլկեից

ՄԱՆԿԱԿԱՆ ԿԱՐՈԻՍԵԼ

Չար ճիչերի ներքո շարմանկայի զառամ,
Քաշքըշելով իր հետ մի տախտակե տանիք
Հոլովվում է աշխարհն այս փոքրիկ ու երջանիկ
Օ, ինչքա՛ն ծույլ է նա պտտվելուց առաջ...
Հետևում են իրար ստվերների շերտեր, —
Փախչում է սեգ գազելն առյուծի ճանկից, —
Չորս սևաթույր նժույգ սևաթույր ու թեթև, —
Ընթանում է ապասպիտակ փիղն հանգիստ:

Փարվել է առյուծի գիսախռիվ բաշին
Խիզախությամբ լցված մի կարմրաթուշ մանկիկ:
Առյուծն հանած լեզուն ատամներն է ցցում, —

Եվանցնում է կրկին սպիտակ փիղն հանգիստ:

Չար աղջիկներ դեռ կարճ զգեստներ հագած, —
Նրանց հայացքըանհայտ անրջանքին, —
Նոր են նրանք, դեռ նոր երազանքի < . . . . >, —
Եվ տես՝ կրկին անցնում է սպիտակ փիղն հանգիստ...
………………………………………………..
Արագ, միշտ ավելի սրընթաց են վազում
Պտտվում են երկար ժապավենով անփոխ
Սահում է շողք նսեմ, մի ուրվագիծ նրբին,
Հյուսերի ցոլքն է ծանր հանկարծ փայլում անգին,—
Եվ բազմերանգ հողմով ողողվում են կրկին, —
Եվ անցնում է կրկինսպիտակ փիղն հանգիստ...

1936

Կ. Բալմոնտից

ՍԵՎ ԾՈՎԻ ԵԶԵՐՔԻՆ

Սև ծովի եզերքին կանգնած կան սյուներ:
Սյուները քարից են: Նրանց թիվըութն է: —
Գալիս են այնտեղ հաճախ գերիներ:
Դագաղներ են բերում պարմանիներ:
Ձմեռներըգունատ են: — Եվ աշունըմութն է: —

Այնտեղ գազաններ են ընկնում մերթ քիչ:
Թռչումհասնում են մերթթռչուններ անգամ:
Եվձանձրանո՜ւմ են: — Ի՞նչ անեն, — ի՞նչ
Թռչկոտում են, գայթում, ընկնում ուժից՝
Դադարելով ձգտել: — Դարձած անկամ: —

Սև ծովի եզերքին կանգնած կան սյուներ:
Օրերից նախնական: — Դեռ նախքան մուժը: —
Նրանց թիվն ահասա՛ստ է բախտի պես սև: —
Եվ նրանց իմաստն էեթե ասեն. —
Ընդմի՜շտ: Անձայնությո՛ւն: Դժկամություն: Ո՛ւշ է:

25. II. 1937, Երևան

Ի.Բունինից

ՀՐԹԻՌ

Գիշերվա ժամ էր ուշ, երբ լռության ծոցում,
Քնած երկրի վրա, խոր խավարում անկայծ, —
Ճեղքելով մութ գիշերը նարընջագույն գծով
Օձանման ճայթեց, բարձր, հրթիռն հանկարծ:

Շառաչագի՛ն թափով նա բարձրացավ վերև,
Մի ակնթարթ սակայն... և մոռացման անկյանք
Ծովն են հոսում արդեն ադամանդները
Եվ դանդաղ է այնքան նրանց անկումն անձայն

27.11. 1937

Ա. Բլոկից
«ՁԱՅՆ ԵՐԳՉԱԽՄԲԻՑ»

Ինչքա՛ն հաճախ ենք հիմա լալիս
Մեր վիճակը սև և անխնդում: —
Օ, եթե, մարդի՜կ, իմանայի՛ք
Ցուրտն ու խավարը գալիքի դո՜ւք: —

Հիմա սիրուհուդ ձեռքն ես սեղմում,
Խաղում նրա հետհանգիստ: —
Եվ լալիս ես դուտեսնելով թույն՝
Կամ սիրած ձեռքում սեղմածդաշույն,
Մանկի՛ կ, մանկի՛ կ...

Ստին, կեղծիքինվերջ չե՜ս գտնի:
Իսկ մահնհեռո՜ւ է դեռ: —
Աշխարհնավելի՜ պիտի մթնի,
Երկիրնավելի՜ սև հուն մտնի,
Օ՛, դեռ դարե՛ր, դարե՛ր

Եվ դարը վերջինամենաեղկ,
Կտեսնենքմե՜նք անգամ: —
Կազատե երկինքնահռելի մեղք,
Շըրթերին բոլորկհանգչի եղկ
Ժպիտանի՛ղձ այնքան: —

Մանկի՜կ իմ, գարուն դու կերազես
Գարունը չի ծաղկի: —
Երկընքումարև՜ կըղձաս լուսե
Արևը չի՜ ծագի:
Եվ ճի՜չըդ, երբ դու ճչալ ուզես
Քարի պես չի լսվի...
Եղեք գո՜հ, ուրեմն, ձեր բախտից հին՝
Ջրի՜ց էլ խոնարհ, խոտի՜ցանշուք,—
Օ, եթե, մարդի՜կ, իմանայի՛ք
Ցո՛ւրտն ու խավարը գալիքի դուք

1937

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 Next Last