Չարենց Եղիշե՝   Երկեր

Լա՜վ: — Ասացե՜ք խնդրեմ ո՞րտեղ եք դուք տեսել
Ձեռագիրը:

ՏԱՐԻՔՈՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ

Ձեզ մո՜տ: — Ձե՜ր սեղանի՜ վրա: —

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ

Իմ սեղանի վրա, թե տնօրենը ե՜ս եմ, —
Ձեռագիր չի եղել այդպիսի՜: —
Հայտնի է բոլորին, որ մեր մեռած Վարպետը
Իր այս երկի երկու արա՜րն է լոկ թողել
Ամբողջովին գրված: — Թե ցանկանում եք՝ հետըս
Կարող եք հենց հիմա իմ սենյակը երթալ
Եվ ձեռագիրն այնտեղ ձեր աչքերով կարդալ: —
Ուզո՞ւմ եք: —

ՏԱՐԻՔՈՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ

Ո՜չ:

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ

Ինչո՞ւ:

ՏԱՐԻՔՈՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ

Ձեռագիրը փոխե՜լ եք:

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ

Ապացո՞ւյց:

ՏԱՐԻՔՈՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ

Դժբախտությունն հենց ա՜յն է,
Որ ապացույց չկա:

Դահլիճում զվարթ ծիծաղ:

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ

Գուցե կարող եք դուք
Մեզ կողմնակի կերպո՞վ ապացուցել ձեր թեզը.
Հեղինակի երկերից, դիցուք,
Ապացույցներ, փաստեր բերելով: —
Գուցե այդպե՞ս պնդեք, որ սխալվողըե՜ս եմ: —
Դա կլինի թե՜ ճիշտ, թե՜ խելոք: —

ՏԱՐԻՔՈՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ

Լուռ է:

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ

Ուրեմն ի՞նչ: — Լռո՞ւմ եք: — Ընդունենք,
Որ լռությունը ձերանկարության նշա՞ն է:

ՏԱՐԻՔՈՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ

Լուռ է:

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ

Վերջացրի՞ք ուրեմն: —

ՏԱՐԻՔՈՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ

Հանկարծ բռնկվելով:

Օ, ո՜չ, օ, ո՜չ, օ, ո՜չ... Անկարողը դո՜ւք եք: —
Եթե այդքան ուզում եք, որ պաշտպանեմ
Այլ փաստերով ասածս, — որքան կուզե՜ք.
Առաջինըհենց ա՜յն, որ ձեռագիրը դուք
Մեզանից թաքցնո՜ւմ եք

ԲԱՅԱԿԱՆՉՈԻԹՅՈԻՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈԻՄ

Հա՛-հա՛-հա՛ ...
Ապացուցե՞ց... — Իսկ ո՞վ էր հենց հիմա
Առաջարկումգնալ և ձեռագիրն այնտեղ
Ձեր աչքերով կարդալ...

ՄԻ ԱՆՎՍՏԱՀ ՁԱՅՆ

Ձեռագիրը փոխված է...

ՄԻ ԲԱՄԲ ՁԱՅՆ ԴԱՀԼԻՃԻՑ

Ապացո՞ւյց...

ՆՈՒՅՆ ԱՆՎՍՏԱՀ ՁԱՅՆԸ

Ապացույցը կորել է

ԲԱՑԱԿԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Հա՛-հա՛-հա՜... — Դե թող ի՜նքը գրի
Ապացույցը կորե՛լ է... — Ինչպես ձեր
Խե՜լքն է կորել, քեռի՜...

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ

Դահլիճին:

Հանգստացե՜ք խնդրեմ: — Լռեցե՜ք:

Տարիքոտ հանդիսականին:

Շարունակեցե՜ք խնդրեմ:

ՏԱՐԻՔՈՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ

Գեղեցի՛կ: —
Եթե անգամ թողնենք ձեռագիրը մի կողմ
Եվ ելնենք երկի բովանդակությունից
Ապա ասենք պիտի, որ ամբողջը
Աղավաղված է և մեր Վարպետի
Գրվածքների հետ այլառընչություն չունի: —
Անհերքելի է այս փաստը: —
Բայց ես այստեղ
Չեմ կամենում խոսել ըստ էության երկար: —
Ես պահանջում եմ լոկ, որ հերոսն ի՜նքը գա,
Ներկայանա ամբողջ դահլիճին
Եվ կտեսնենք այնժամ, թե տնօրենը մեր
Այդ վիթխարի, այդ բարձր, այդ հանճարեղ
Հերոսի հետ արդյոք ի՞նչպես պիտի վիճի...

Դահլիճում ծիծաղ:

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ

Վերջացրի՞ք: —

ՏԱՐԻՔՈՎ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ

Այո՜: —

Իջնում է բեմից և դահլիճի աղմուկի միջով վերադառնում է անայլայլ և նստում իր տեղը:

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ

Հանդիսականնե՜ր: —
Մենք լսեցինք արգո անձին ա՜յս,
Որ փորձ արավ մի պահ համոզել մե՜զ,
Թե ինքնակոչ հերոսը հեղինակի գրչի
Արգասիքն է իրոք: — Կա՞ արդյոք աստ
Խելքը գլխին մի մարդ, որ հավատա նրա
Պնդումներին անհիմն ու անիմաստ:
Կարծում եմ, որ չկա: — Եվ իրոք՝
Ինչո՞վ էր նա փորձում ապացուցել իր թեզը: —
Ինչպես տեսաք, այս այրը սկզբում
Ձեզ համոզել ուզեց, որ ե՜ս եմ
Չարիքների արմատը: — Նա անգամ,
Ինչպես տեսաք՝ մի փոքր խարդախության դիմեց.
Նա անհողդողդ հայտնեց, որ սեփական
Իր աչքերով տեսել է հեղինակի երկը
Իմ սեղանի վրաԲայց երբ ես՝
Հաշտ՝ խնդրեցի նրան անցնել ինձ հետ սենյակս
Եվ ձեռագիրն այնտեղ ստուգել
Նա, չգիտենք ինչու, հրաժարվեց: — Մեկ է՜լ Նա համոզել ուզեց, որ միա՜կն է
Ինքը՝ իբրև տեղյակ հեղինակի ոգուն...
Եվ որպես այդպիսին՝ նա փքուն,
Սին խոսքերով, առանց ապացույցի, հայտնեց,
Փութկոտությամբ անհոգ մի թռչունի
Որ Վարպետի երկի նախավերջին արարը
Իր երկերի հետ այլառընչություն չունի...

Դահլիճում դժգոհ աղմուկ:

Հասկանո՞ւմ եք, արգո հանդիսականնե՜ր, —
Այդ մարդու հանդուգն կարծիքով
Մեր հանճարեղ, մեր մեծ, մեր անմեռ
Հեղինակի գրչի
Արգասիքը վերջին
Մի ինչ-որ միֆական հերոսի
Չլինելովդառնում է անիմաստ ու չնչին...
Սա ի՞նչ է, օ, այրե՜ր, եթե ոչ
Մի հանդուգն, ստոր հերյուրանք,
Որ ստվեր է նետում, օ, ո՜ղջ, օ, ո՜ղջ
Մեր թատրոնի վրա... — Ավելի՜ն.
Բացահայտ չէ՞ միթե բոլորիդ
Այդ հանդուգն փորձից,
Որ ինչ-որ մարդիկ տարօրինակ
Աշխատում են, ճգնում են շարունակ՝
Ամենասև լուտանքը դարձնելով գործիք՝
Ցե՜խ շպրտել մեր մեծ հեղինակի գործին

Դահլիճում բարձրանում է անասելի աղմուկ:

ԲԱՑԱԿԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Ամո՛թ: — Ամո՛թ: — Ամո՜թ: Խայտառակությո՛ւն
Դո՜ւրս շպրտել դրանց, եթե դուք
Մեղսակից չեք իրոք… — Եվ հերոսին էլ հե՜տը...
Շարունակե՛լ պիեսը… — Սա աղե՜տ է...
Օ՛, ամոթա՛նք է սա մեզ բոլորիս համար
Էլ ինչո՜ւ է նստել նա հիմա
Վարագույրի ետևը… — Խաբեբա
Արարած է եղել նա միշտ է՜լ

ՄԻ ԻՆՔՆԱՎՍՏԱՀ ՁԱՅՆ

Ո՜չ: — Սխալվո՜ւմ եք դուք: — Հանդիսականը ճի՜շտ է...

ՄԻ ԱՅԼ ԻՆՔՆԱՎՍՏԱՀ ՁԱՅՆ

Ես ի՜նքս էլ եմ տեսել ձեռագիրը
Այնտեղ հերոսը կա՜ ...

ՄԻ ԵՐՐՈՐԴ ՁԱՅՆ

Տնօրե՛նն է ջնջել...

ՄԻ ԿԵՐԿԵՐՈՒՆ ՁԱՅՆ

Բայց ինչո՞ւ է ջնջել...

ՄԻ ԻՆՔՆԱՎՍՏԱՀ ՁԱՅՆ

Որ ի՜րը,
Իր ուզա՜ծը լինի

ՄԻ ԿԱՆԱՅԻ ՁԱՅՆ

Օ՛, ինչե՛ր,
Ինչե՛ր եք դուք ասում… — Ձեռագիրը ջնջե՛լ

ԱՉՔԵՐԸ ԹԱՐԹՈՂ ՄԻ ՄԱՐԴ

Չե՛մ հասկանում ոչինչ... Ի՞նչ կարիք կա...
Ո՞վ է ջնջել... Ինչո՞ւ... Չե՛մ հասկանում ոչինչ...

ՄԻ ՎԻՃԱԲԱՆԵԼ ՉՍԻՐՈՂ ՀԱՆԴԻՍԱԿԱՆ

Միթե խաբո՞ւմ է նա... Սրիկա՜,
Սրիկա՜ է նա, ո՜չ թե հերոս...
Բայց ինչո՞ւ եք թողնում, որ խանգարի. —
Ականջիցը բռնեքև դո՛ւրս...

ՄԻ ԱՅԼ ԱՉՔԵՐԸ ԹԱՐԹՈՂ ՀԱՆԴԻՍԱԿԱՆ

Չե՛մ հասկանում ոչինչ... Ես մի բարի
Հանդիսակա՜ն եմ լոկ, որ թատրոն եմ եկել...
Բայց ինչո՞ւ են այստեղ աղմկում...
Ես սիրում եմ հանգիստը... Ես դե՜մ եմ
Այս աղմուկին... Ես սիրում եմ, որ բեմը
Խորասուզվի մի փոքր կիսամիգում
Լինի լուսի՛ն... Խարո՛ւյկ... Չե՛մ հասկանում ոչինչ

ՄԻ ԿԱՆԱՑԻ ՏԱՅՆ

Ա՛խ, ասացե՜ք խնդրեմնա իսկապե՞ս հերոս է...
Ես չափազա՛նց սիրում եմ հերոսներին...
Ա՛խ, գանգրահեր է միշտ հերոսների մորուսը...
Ես լսել եմ անգամ, որ նրանք
Ոսկեփոշի՛ են միշտ շաղում իրանց
Գանգուր մորուսներին...
Ա՛խ, ես պաշտե՛լ եմ միշտ հերոսներին...

ՄԻ ԲԱՄԲ ՁԱՅՆ

Ձայնդ կտրի՜ր, հիմա՜ր: — Գնա հեքիա՜թ կարդա,
Կամ չափածո վեպեր: —

Ծաղրելով:
Նա չա՛փա՛զա՛նց սիրո՛ւմ է
Հերոսների մորո՛ւսը... Իսկ դուք, տիկի՜ն,
Շոկոլա՞դ չեք սիրում... Առեքկերե՜ք: —

Ցույց է տալիս կոշիկը:

ԿԱՆԱՑԻ ՁԱՅՆԸ

Ֆո՜ւ, ինչ կոպի՜տն եք դուք

ԲԱՄԲ ՁԱՅՆԸ

Դե, կներե՜ք...

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ

Հանգստացե՜ք խնդրեմ, լռեցե՜ք.
Աղմկելով ոչինչ մենք չենք կարող անել: —
Այսպես ուրեմն, մենք
Ծանոթացանք արդեն հանճարեղ
Մեր հերոսի, փայլուն պաշտպաններից մեկի
Փաստարկումին անհիմն: — Ինչպես տեսաք՝
Այս տիպարները մեր հեղինակին
Ուզում են դուրս բերել մի տեսակ
Կեղծ-դասական գրող, որ «Օթելլո» կամ «Քին»
Պիեսների նման «հերոսական»
Գրվածքներ է գրում... Օ՛, ո՞ր, օ, ո՞ր
Հանդիսականն այստեղ
Կարող է հավատալ զրպարտանքի նման.
Այնինչ, անհերքելի փա՜ստ է,
Որ գործերում մեր մեծ Վարպետի
Նման երկեր չկան: —
Այստեղից է բխում հենց գլխավոր սխալը
Այս հարգելի անձանց: — Մինչև հիմա սրանք
Չեն կարողացել ըմբռնել
Մեր հանճարեղ, մեր մեծ հեղինակի ոգու
Աննախընթաց ընթացքը: — Եվ մեր
Երջանկությունն է թերևս մեծագույն,
Որ մեր անմահ, մեր մեծ հեղինակի երկերը
Պատկանում են թատրոնի՜ն մեր միայն,
Եվ ոչ թե ձեր տեսած պարոնների նման
Հերոսներին: — Հիմա՜
Մնում է լոկ, որ մենք, նախ քան հերոսն անձամբ
Ներկայանա և խոսքը իր ասի, —
Խնդրենք, որ մեր արգո գործող անձերը գան
Եվ իրենց խոսքն ասեն այս ամենի մասին

Դառնալով դեպի վարագույրը:

Ո՞վ կա այստեղ. — խնդրում եմ՝ խնդրեցե՜ք,
Որ գլխավոր երկու դերակատարը գան
Եվ բարբառեն այստեղ սեփական
Իրենց կարծիքն արգո այս անձերի մասին: —

Վարագույրի ետևից, հագած, ըստ թատրերգության, զինվորական առաջնորդների պայմանական զգեստներ, դուրս են գալիս գլխավոր դերակատարները և կանգնում Տնօրենի կողքին: Դանլիճը թնդում է ծափահարություններից:

ԱՌԱՋԻՆ ԴԵՐԱԿԱՏԱՐԸ

Հանդիսական այրե՜ր: — Այս խնդիրը, որ աստ
Այսքան հուզում է ձեզ, — ո՜չ մթին է, ո՜չ բարդ է,
Զարմանում ենք մենք լոկ, որ այդ մարդը
Հայտնըվել է այսօր մեր առաջ
Եվ պահանջում է մեծ դեր...
Երեսուն տարի է արդեն,
Որ ես խաղում եմ մեր հեղինակի գործոնը, —
Ինչպես տեսնում եք՝ եսարդեն ծե՜ր եմ, —
Եվ կարող եմ անգամ ձեզ ասել,
Որ Վարպետի գործում եմ ծերացել
Եվ հայտնում եմ այստեղ ես ահա,
Որ ո՜չ միայն նրա մահամնա երկում
Այդպիսի դեր չկա,
Այլևս, իբրև ինքնին հասկանալի, հերքում
Այդ անիմաստ ու խեղճ մոլորության
Բավական է թվել գրվածքները միայն
Հեղինակի մեր մեծ ու հանճարեղ,
Որպեսզի պարզ լինի, որ նման
Հերյուրանքներմիայն
Անօգնական մարդիկ ընդունակ են ճարել...
Եվ ես և՜ս պնդում եմ Տնօրենի նման,
Որ հերյուրանք է սա և բարբաջանք տգետ.
Չեմ կասկածում, որ այս հասկանում եք դուք էլ: —
Իսկ մեզ համար, որ միշտ խաղացել ենք երկերը
Հեղինակի մեր մեծ, — օ, այսպիսի խոսքերը
Կարող են հարուցել ծաղր ու հեգնանք միայն
Եթե գործը դրսից դիտողների համար
Դեռ կարող են լինել կասկածանքներ որոշ, —
Ապա թող պարզ լինի դիտողներին բոլոր,
Անհերքելի լինի միանգամայն,
Որ պիեսը շարժող անձերի
Պերսոնալում չկա և ո՜չ մի մարդ,
Որ հավատա այդ մութ կասկածներին
Եվ խոսքերին այդ: —
Եվ չէ՞ արդյոք մի փաստ անհերքելի
Այդ դավերի դեմ մութմիահամուռ մեր խաղը.
Ո՞վ էր մեր մեջ արդյոք իր կատարած դերում,
Կամ իր խաղումթերի. —
Ո՞ր դերակատարը

Դահլիճում բուռն ծափահարություններ, որոնց ներքո Առաջին Դերակատարը մտնում է վարագույրի ետևը և նրա տեղը բռնում է Երկրորդ դերակատարը

ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐԱԿԱՏԱՐԸ

Հանդիսական այրե՜ր: — Հանդիսականնե՜ր
Ինչ որ ես ձե՜զ այստեղ հիմնականում
Բարբառեի պիտիիմ գործակիցն արդեն
Պարզ և որոշ ասաց: — Մենք զարմանում,
Զարմանո՜ւմ ենք միայն այս ամենի վրա: —
Մենք խաղացինք արդեն նախավերջին արարը
Միահամուռ, հանո՜ւր ջանքերով, —
Եվ մեզանից ո՞ր
Դերակատարն արդյոք նկատեց,
Որ գրվածքում այս մեծ
Հարկավոր է մի ինչ-որ հերոս...
Եվ հայտնում եմ ես ահա ամբողջ
Պերսոնալի կողմից մեր թատրոնի,
Որ այս զրույցը լոկ
Մի նպատակ ունի, —
Այն է՝ անվանարկել Տնօրենին
Եվ հոյակապ գործին մեր խանգարել...
Բայց մենք, բայց մենք, բայց մենք,
Որ մեր անմահ, մեր մեծ հեղինակի երկերը
Տարինե՛ր ենք ամբողջ կատարել
Մեր սիրելի, մեր մեծ Տնօրենի
Ցուցմունքներով այժմ է՜լ մինչև վերջ
Կկատարենք մեր պարտքը հեղինակի հանդեպ, —
Եվ ո՜չ մի, ո՜չ մի «հերոս»
Օ, չի՜ կարող մեր թափը կաշկանդել...

Դահլիճում բուռն, երկարատև ծափահարություններ, որ փոխվում են օվացիայի Տնօրենի հասցեին: Այդ օվացիայի ժամանակ Երկրորդ Դերակատարը ևս անցնում է վարագույրի ետևը և բեմի վրա մնում ՝ միայն Տնօրենը, որ միանգամայն հանգիստ ու անայլայլ սպասում է, օվացիան վերջանալուն: Դահլիճում ծափահարությունները հետզհետե սկսում են դադարել և ծայր են առնում բարձրաձայն վեճեր ու բացականչություններ:

ԲԱՅԱԿԱՆՉՈԻԹՅՈԻՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Փա՛ռք ու պատիվ մեր մեծ Տնօրենին...
Տեսա՞ք ինչ ճի՜շտ ասաց դերակատարը...
Բայց ո՞վ աշխարհ հանեց այն պարոնին...
Էլ նա ինչո՞ւ համար է...
Տարօրինակ արկած... — Անհավատալի՜
Բայց որտեղի՞ց եկավ այդ ֆանտաստիկ հերոսը
Ճի՜շտ. — որտեղի՞ց եկավ... — Եթե իմանայի՛...
Հետաքրքիր էնա ոսկեմորո՞ւս է...
Էլի՞, տիկի՜ն... — Թողե՜ք ինձ հանգիստ...
Հեռացրե՜ք դրանց... — Բայց ճի՜շտ.
Նա որտեղի՞ց արդյոք հրապարակ եկավ...
Չե՞ք հասկանում. — նրա՜նք են հնարել...
Ո՜վ: — Չգիտե՞ք: — Բազում թշնամինե՜րը մեր
Ի՛նչ եք ասում,՛Այո՜: — Անկասկա՜ծ: —
Չե՞ք սխալվում.. Օ, ո՜չ: — Իսկ ապացույց ունե՞ք...
Ո՜չ... բայց... եթե... սակայն... էլ ո՞վ, ինչո՞ւ
Ի՛նչ միամիտն եք դուք, — նրա նենգ
Ոսոխներն են արել... — Այսինքն ո՞ւմ...
Ի՛նչ միամիտն եք դուք… — Տնօրենի՜...
Ի՛նչ եք ասում... — Իհարկե՜... — Հ՜ա՛-հա՛-հա՛
Սակայն կանչենքտեսնենք… — Ի՞նչ է ասում տեսնենք
Տարօրինակ այդ անձը... — Կանչենքտեսնենք: —
Հարկավոր չէ՜: Արա՜րը թող սկսեն...
Շարունակե՜ն այսինքն... — Իսկ նա՞
Թատրերգության հերո՞սը… — Թող կորչի՜: —
Էլ ի՞նչ հերոս... էլ ի՞նչ... թե որ չի
Չի՜ խանգարի տեսնել այնուհանդերձ նրան
Մանավանդ որ այն մարդը... այն տարիքոտն ասաց,
Որ սեփական աչքով... — Չհավատա՜ք.
Այդ ի՜նքն է հնարել... — Բայց ի՞նչ օգուտ ունի...
Չե՞ք հասկանումնրա՜ն հարվածելու համար
Ա՛-ա՛-ա՛բայց ինչո՞ւ, ինչո՞ւ... չե՛մ հասկանում ոչինչ...
Զարմանալի տգե՜տն եքնա ուրի՜շ
Մի թատրոնի միջնորդ է… — Ի՛նչ եք ասում

Հերյուրա՜նք է... Լուտա՜նք է... Զրպարտություն է սո՜ւտ...

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ

Խորը ուշադրությամբ լսում է դահլիճի խոսակցությունները և առանձին բացականչությունները: Երբ հիմնականում նրա համար պարզվում է դահլիճի տրամադրությունընա մի քայլ առաջ է գալիս և դիմում է հանդիսականներին սառը, անվրդով ձայնով:

Հանդիսականնե՜ր: —

Դահլիճում տիրում է լռություն:

Ահավասիկ լսում եմ ես զրույցները ձեր,
Եվ նկատում եմ պարզ, որ մի երկու
Հարգելի անձանց բացառությամբ
Բոլորդ նո՜ւյնն եք ուզում, —
Այն է՝ որ մենք նրան անգամ ելույթ չտանք
Սակայն քանի որ նա, այդ ֆանտաստիկ պարոնը,
Սպասում է այնտեղ, վարագույրի ետևը,
Եվ մեզ խանգարում է,
Եվ պահանջում է իր դերը, —
Թույլ տանք նրան՝ թող գա, և ասելիքն ասի:

Դառնալով դեպի վարագույրը:

Է՜յ, ո՞վ կա այդտեղ. — կանչեցե՜ք հերոսին: —

ԲԱՑԱԿԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Թող կորչի՜: — Պետք չէ՜: — Ժամանակ չկա՜: —
Շարունակեցե՜ք ներկայացումը...
Ո՜չ, թող գա՜Թող գա՜: —
Մենք պահանջո՛ւմ ենք...
Թող գա՜ ու գնա՜: — Ի՞նչ կըկորցընենք: —
Թերևս մի քիչ զվարճանանք է՜լ...
Թե ինձ հարցընեք
Զուր ենք կորցնում մենք ժամանակը...
Ախ, գալու է նահերոսը ի՜նքը
Էլի՞... — Չենք ուզո՜ւմ: — Թող գա՜: — Թող կորչի՜: —
Կանչեցե՜ք, թող գա՜: — Չէ՜, հարկավոր չի՜...

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ

Արագ դառնալով դեպի վարագույրը, կրկնում է հաստատ, հրամայող շեշտով:

Է՜յ ո՞վ կա այդտեղ, բեմի ետևում,
Կանչեցե՜ք նրան, թող գա՜, թող խոսի՜, —
Եվ տեսնենք, թե այս հանճարեղ դարում
Որքա՞ն է տևում
Կյանքը պաթետիկ, թղթե հերոսի...

Դահլիճը թնդում է զվարթ ծիծաղից: Բեմի ետևից լսվում են հապճեպ ոտնաձայներև ահա բացվում է վարագույրի մեջտեղի ծալքը և դուրս է գալիս Հերոսը կամ Գլխավոր Անձը, որ մոտ քառասուն տարեկան, բարձրահասակ, ասորական սև մորուքով և դերասանական երկար մազերով մի մարդ է՝ հագին սև, անթև անձրևանոց և գլխին սև, լայնեզր, թավշյա զլխարկ:
Դահլիճում մի երկու ծափահարություն, քրքիջ, ծիծաղ, աղմուկ և այս աղմուկի միջից հանկարծ հնչում է մի բարակ կանացի ձայն:

ՀԵՐՈՍԸ

Գլխարկը սիրալիր բարձրացնելով և բարևելով հանդիսականներին:

Օ, ահա և ե՜ս.
Հանճարագույն մեր հեղինակի
Հանճարեղ երկի
Գլխավոր անձս, կամ հերոսս մեծ: —

ՄԻ ԿԱՆԱՑԻ ՁԱՅՆ

Ա՛խ, նա իսկապե՛ս հերոս է եղել
Կամ հերոս է նա, կամ հայտնի երգիչ

ՄԻ ԲԱՄԲ ՁԱՅՆ

Ինչի՞ց երևաց. — այծի մորուսի՞ց,
Թե՞ սրունքների կլորությունից...

Դահլիճը թնդում է զվարթ ծիծաղից:

ԱՅԼ ԲԱՑԱԿԱՆՉՈԻԹՅՈԻՆՆԵՐ

Բայց իրո՜ք նա քիչ նման է կարծես
Հերոսի, կամ այլ գլխավոր անձի...
Համենայն դեպս պատկառելի է
Իր արտաքինով... — Ոչինչ առանձին
Չեմ տեսնում նրա արտաքինի մեջ...
Ինչո՞ւ. — լա՜վն է շատ... — Դեմքը բարի՜ է...
Բայց լսենք նրան... — Արտաքինըհե՜չ: —

Դահլիճում տիրում է լռություն:

ՀԵՐՈՍԸ

Հանդիսականնե՜ր: — Օ, այրեր արգո՜: —
Բեմի ետևից ես լսում էի
Մեր Տնօրենի զրույցը ձեզ հետ
Եվ կարո՞ղ էի արդյոք մնալ գոհ...
Ի՛նչ խոսք, որ նա մեծ հմտություն ունի
Միամիտ մարդկանց համոզելու մեջ,
Կամ թոզ փչելու նրանց աչքերին...
Ամբողջ երկու ժամ ես լսում էի,
Թե ինչպես նա ձեզ, հանդիսականնե՜ր,
Համոզում էր, թե հեղինակը մեր
Իր բոլոր թե՜ հին, թե՜ նոր երկերում
Իբրև թե միայն անգույն, դիմազուրկ
Դեմքեր է կերտում, նկարագրում...
Որ սրանով է իբրև թե մեր մեծ,
Հանճարեղագույն հեղինակը միշտ
Տարբերվել բոլոր թե՜ հին և թե՜ նոր
Հանճարեղագույն ողբերգուներից...

Պաուզա:

Սա ի՞նչ է, արգո հանդիսականնե՜ր,
Եթե ոչհեգնանք ու ծաղր կրկնակի
Հանճարեղագույն մեր հեղինակի
Հասցեին: — Այո՜: — Վերցընենք թեկուզ
Մենք նրա վերջին, այսօրվա երկի
Բովանդակության առանցքը միայն. —
Օ՛, ի՞նչն է միակ
Գաղափարը, կամ խորհուրդը, որ նա
Դրել է երկում իր այս վիթխարի. —
Պարզ չէ՞ ձեզ միթե, որ դամեր դարի
Եվ մեր պայքարի
Պաթո՜սն է վսեմ ու հերոսական: —
Տեսնո՞ւմ եք սակայն
Դուք նման մի բան
Մեր Տնօրենի բեմադրության մեջ...
Օ, ո՜չ: — Նա միայն ողբալի ու խեղճ
Խրտվիլակներ է ասպարեզ հանել, —
Եվ մեր Վարպետի հղացումն այսպես
Խայտառակաբար հիմքից կործանել

ԲԱՑԱԿԱՆՉՈԻԹՅՈԻՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Սո՜ւտ է: — Սխա՜լ է այդ: — Ձեր կարծիքո՜վ է լոկ
Այդ ամենը այդպես: — Իզո՛ւր խոսքեր: —
Ա՛խ, նա ուզում է լոկ, որ ոսկե
Մրցակառքեր շաչեն սրընթաց...
Ճշմարի՜տ է ասում... — Աննախընթա՜ց
Խիզախությո՛ւն կոպիտ Տնօրենի հանդեպ...
Ճշմարի՜տ է ասում: — Միայն անդեմ
Խրտվիլակնե՜ր կային արարվածում երրորդ...
Էլի՞, օրիո՜րդ, էլի՞… — Բոլորը խորթ
Ու թշնամի մարդկանց հերյուրա՜նք է աններ...
Թողե՜ք շարունակի...

ՀԵՐՈՍԸ

Հանդիսակա՛ննե՜ր:
Մեր Տնօրենը այստեղ ձեզ ասաց,
Որ իբր անմահ հեղինակը մեր
Ողբերգությունն այս թողել է կիսատ.
Որ իբր նրա առաջին երկու
Արարն է միայն նա ինքը գրել,
Որ իբր նրա հանճարեղ երկում
Չկա ո՜չ մի մեծ, հերոսական դեր...
Իրեն առարկող հանդիսականին,
Որն, ինչպես ասաց, իր զույգ աչքերով
Տեսել է, դրված հենց ի՜ր սեղանին,
Մեր հեղինակի ձեռագիրը ողջ
Նա խնդրեց անցնել սենյակն իր և անդ
Խնդրի էությանն ընդմիշտ ստուգել...
Այսպես նա ասաց, այրե՜ր, — և դուք էլ
Իհարկե, իսկույն հավատացի՜ք այդ
Խորամանկամիտ պայմանին հմուտ...
Չե՞ք ենթադրում սակայն արդյոք դուք,
Որ կարող է այդ ձեռագիրը լոկ
Աղճատված, խուզած պատճենը լինել
Մեր հեղինակիերկի հանճարեղ...
Չե՞ք ենթադրում, որ հարկ է գոնե
Մեր մեծ Վարպետի անփոփոխ, անեղծ
Ձեռագիրը, կամ պատճենը ճարել...

Տնօրենին:

Ի՞նչ կասեք սրան, արգո Տնօրե՛ն: —

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ

Ո՛չ ձեռագիր է եղել ինչ-որ մեծ,
Եվ ո՜չ էլ կորել: —
Ո՜չ մի ձեռագիր, լս՞ ւմ եք, երբե՜ք
Ո՜չ կրճատել ենք և ո՜չ էլ փոխել: —
Երկու արարի ձեռագիրն է լոկ
Մեր հեղինակը թղթերում թողել
Եվ նրա թողած ձեռագիրնանեղծ,
Անխախտ վիճակում մենք բեմ ենք հանել:

ՀԵՐՈՍԸ

Իսկ չկա՞ն արդյոք ձեռագրում այդ
Պակաս երեսներ, կամ արարվածներ՝
Կրճատված, կիսատ...

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ

Օ, իհա՜ րկե, կան: — Կիսից սկսած
Կան արարվածներ, անմշակ տեղեր: —
Բայց, ինչպես գիտեք, նա թեկուզ կիսատ,
Սակայն՝ հիմնական գծերով լրիվ
Ու ամբողջական մի գործ է թողել

ՀԵՐՈՍԸ

Կրկին դիմելով հանդիսականներին:
Ուրեմն այսպե՜ս: — Ինչպես լսեցիք՝
Մեր Տնօրենը ինքն է՜լ է պնդում,
Որ ձեռագրում կան պակաս էջեր,
Կիսավարտ տեղեր... Մնացածը դուք
Կարող եք, ինչպես հարկն է, հասկանալ...
Ձեռագիրն, ավա՛ղ, կորած է անդարձ...
Հարկ կա՞ էլ թափել անիմաստ ջանքեր...
Մեզ երբևիցե, օ, դժվա՜ր թե այն
Հաջողվի գտնել, կամ վերականգնել...
Մնում է ուստի մեզ հեղինակի
Կյանքի բովանդակ գործից ելնելով
Փորձել համոզել ու ապացուցել,
Որ նրա վերջին գրվածքում իրոք
Եղել է մի մեծ, հանճարեղ հերոս...

ԲԱՑԱԿԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Բավակա՜ն է: — Վե՜րջ: — Շա՛տ եք երկարում: —
Էլ ի՞նչ ապացույց, ֆանտաստիկ պարո՜ն...
Բայց չէ՞ որ նա կա... — Եթե կաապա
Իրավացի է... — Ա՜յ քեզ սկզբունք...
Նման հերոսներ շուկայում թափած
Ինչքա՜ն կամենաք... Սխալվո՜ւմ եք դուք.
Տնօրենն ի՜նքն էլ կարծես ընդունեց,
Որ ձեռագիրը... — Մի՞թե... — Այդպիսի
Պնդում նա չարեց: — Բայց ինչո՞ւ լռեց
Երբ հերոսն արավ իր ակնարկը նուրբ...
Ին՞չ աներ. — նրա վզակոթին տար
Եվ շպրտեր դո՞ւրս... — Դո՜ւրս շպրտել, դո՜ւրս
Շա՜տ է երկարում... — Շարունակեցե՜ք
Ներկայացումը… — Լռե՜ք: — Լռությո՛ւն: —

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ

Հանգստացե՜ք, այրե՜ր: —

Հերոսին:

Ձեզ մնում է արդեն
Երեք րոպե միայն: —

ՀԵՐՈՍԸ

Հանդիսականնե՜ր: —
Մի փոքր անդորրև ես կավարտեմ: —
Ո՞րն է այս երկի բովանդակության
Առանցքը: — Օ, դո՜ւք, ասացե՜ք խնդրեմ՝
Ի՞նչ է կամեցել հեղինակը մեր
Ասել իր երկով հանճարեղափայլ.
Թե երկու խոսքով կամենանք մենք այդ
Ասել, — ապա մենք պարզ պիտի ասենք,
Որ առանցքը այս հոյակապ երկի
Մեր հերոսական պայքարն է վսեմ
Ընդդեմ աշխարհի կործանվող ու հին.
Եվ հարց եմ տալիս ես ահա կրկին՝
Ի՞նչ տեսաք այսօր բեմի վրա դուք. —
Մարդկային մի հոծ, անդեմ բազմություն,
Որ չնչին, գաճաճ առաջնորդների
Ղեկավարությամբ, անիմաստ ու կույր,
Ինչպես մի նախիրգնում է անմիտ
Ինքն էլ չգիտե, թե ինչո՞ւ և ո՞ւր...

ԲԱՑԱԿԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Ա՜յ քեզ Աքիլլես... — Այդ ո՞նց թե իսկի
Ինքն էլ չգիտե, թե ինչո՞ւ և ո՞ւր...
Օ, ի՜նքդ ես անմիտ... — Եվ դու ի՜նքդ ես կույր
Իսկ Առաջնորդի ուղի՞ն անհողդողդ,
Որով բազմությունն ընթանում է հար՝
Օ, ի՜ր իսկ ընտրած առաջնորդների
Ղեկավարությամբ հմուտ ու արդար...
Սա ծա՛ղր է, ծաղր է մեր հեղինակի
Եվ մեր հասցեին... — Ծա՛ղր է կրկնակի
Հանդուգն լուտա՜նք...

ԱՅԼ ՓՈՔՐԱԹԻՎ ՁԱՅՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Չէ՛, ճի՜շտ է ասում: —
Ովքե՞ր են նրանց առաջնորդում, ո՞վ
Թո՜ւյլ տվեք ասի իր խոսքըհետո՜ ...
Եվ ե՞րբ է արդյոք պատմությունն հոսում,
Իբրև պղտոր գետ… — Առա՛նց վիթխարի
Այրերի... — Առա՛նց հերոսների մե՜ծ...

ՆՈՒՅՆ ԿԱՆԱՑԻ ՁԱՅՆԸ

Նա ճի՜շտ է ասում. — Նրա աչքերի
Եվ զարմանալի համակրելի
Դեմքի՜ց եմ ես այդ եզրակացնում...

ԱՉՔԵՐԸ ԹԱՐԹՈՂ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ

Օ, ոչի՛նչ, ոչի՛նչ չե՜մ հասկանում ես
Ճի՞շտ է ասում արդյոք... Օ, ասացե՜ք խնդրեմ...
Թեկուզ ոչինչ չունեմ Տնօրենին ընդդեմ
Բայց տատանվում եմ քիչ... Օ՛, ասացեք խնդրեմ

ԲԱՄԲ ՁԱՅՆՈՎ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ

Լռի՜ր, հիմար թարթողես քեզ գիտե՛մ...

ՀԵՐՈՍԸ

Հանդիսականնե՜ր, — հարգելի այրե՜ր, —
Ինչո՞ւ եք հուզվում իմ խոսքերից դուք. —
Օ, մի՜տք արեք, մի՜տք, — չե՞ք տեսնում արդյոք,
Որ ձեզ համա՜ր եմ
Ես այսստեղ ուտում նախատինք ու թուք: —
Թո՛ւյլ տվեք սակայն,
Որ բերեմ ես իմ փաստը հիմնական: —
Օ՛ , մի՜տք արեք դուք, մի՜տք արեք միայն. —
Ըստ հեղինակի մտահղացման՝
Հանճարեղագույն ողբերգության մեջ
Կատարվում են վեհ, ամեհի ու մեծ
Դեպքեր վիթխարի ու աշխարհացունց.
Ոտքի են ելնում, մոլուցքով լեցուն,
Երկու ինքնաբավ աշխարհներ տարբեր...
Հասկանո՞ւմ եք դուք. —
Որպիսի՛ հսկա մտահղացում
Եվ ի՛նչ գոսնելի, գաճաճ տիպարներ
Գրո՛հ մեծագույն Տրովադայի դեմ,
Գրո՛հ մեծագույն ու չտեսնըված
Համաշխարհային գոյամա՜րտ հրկեզ, —
Եվ ո՜չ մի Աքիլլ, կամ սեգ Պատրոկլես...
Հասկանում ե՞ք դուք. — նման վեհագո՛ւյն,
Նման հոյակա՛պ, պատմական գործեր, —
Եվ ո՜չ մի Աքիլլ, որ ուժը փորձեր,
Կամ երկրորդական մի Այաքս թեկուզ...
Այս ի՞նչ է. — անմահ մեր հեղինակի
Հանճարն է արդյոք այսպես սպառվել,
Թե՞ գաճաճների ստոր դավերի
Եվ խարդախությանց հետևանքո՜վ է
Սպառվել է նրա ինքնությունը վեհ...
Օ, պարզ չէ՞ միթե, որ հեղինակի
Հանճարեղագույն, հոյակապ երկից
Հանված է մի մեծ, կենտրոնական դեր
Եվ ահաառանց այդ կենտրոնական,
Գլխավոր անձի, կամ մեծ հերոսի
Ողբերգությունը դարձել է մի սին, Անօգնական ֆարս...
Եվ պարզ չէ՞, որ մեր Տնօրե՜նն է այդ ամենը արել...
Օ, ի՞նչպես, ի՞նչպես չեք հասկանում դուք,
Որ Տնօրե՜նն է աշխատել այդպես,
Որպեսզի այսօր դո՜ւրս շպրտի մեզ
Ողբերգությունից այս հերոսական
Եվ դերը մեր վեհ ու անանձնական
Հանձնի անքանքար գործող անձերի...
Եվ ի՞նչպես, ի՞նչպես, տեսնելով երեք
Անիմաստ արարօ, հարգելի՜ք, դուք
Ձեզ հարց չտվիք. — կարո՞ղ էր արդյոք
Մեր Վարպետը իր երկում հանճարեղ
Թույլ տալ այսպիսի թյուրիմացություն...
Կարող է՞ր արդյոք նման հոյակապ
Նյութ վերցընելով, մեր հանճարը նուրբ
Դեմքեր տալ՝ չնչին ու անդե՜մ այսքան,
Եվ քարակտերներայսքա՜ն դիմազուրկ...
Կարո՞ղ էր արդյոք նման վեհագույն
Եվ աշխարհացունց մի նյութ ընտրելով — —
Իր ողջ պիեսում նա չտալ թեկուզ
Մի աչքի ընկնող պերսոն, կամ հերոս,
Որ իր հանճարով, գիտությամբ, խելքով,
Բնավորությամբ շիտակ ու արի
Մի փոքր գոնե բարձրանար այդ հոծ
Բազմությունների անդեմ նախիրից

Հերոսի այս խոսքերից հետո դահլիճում բարձրանում է անասելի աղմուկ: — Բայց Տնօրենը կարգի է հրավիրում հանդիսականներին և դիմում է հերոսին սառը, հեգնական տոնով:

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ

Չլինի՞ այդ հենց ինքնե՜րդ եք այդ մեծ,
Այդ անզուգական հերոսը, պարո՜ն: —

Դահլիճը թնդում է քրքիջից: — Բայց Հերոսը, չկորցնելով իրեն, բացականչում է պաթետիկ ձայնով:

ՀԵՐՈՍԸ

Օ՛, այո՜, այո՜, — հենց ե՜ս եմ, որ կամ
Այդ ի՜նձ է ջնջել մի ձեռք պիեսից
Եվ հեղինակի երկն հերոսական
Դարձրել է մի ֆարս՝ անիմաստ ու սին

Ամբողջ դահլիճը կրկին թնդում է քրքիջից: — Եվ կրկին Տնօրենը կարգի է հրավիրում բոլորին և մի քայլ առաջ գալով ասում է հաստատուն, անայլայլ, անկիրք ձայնով, որի մեջ զգացվում է սակայն խորը, զուսպ, անդրդվելի մի պաթոս:

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ

Հանդիսական այրե՜ր ողջախոհ: —
Ինչպես տեսնում եք դուքդահլիճն ամբողջ
Թնդում է զվարթ քրքիջից
Ակներև է, որ մեր հերոսն անկոչ: —
Զվարճալի է քիչ...
Բայց քրքիջը թողնենք մենք մի կողմ
Եվ «հերոսին» մեր այս վերամբարձ
Տանք հասարակ մի հարց: —

Դառնալով Հերոսին:

Դուք որքան էլ այստեղ վերամբարձ,
Տասվանկանի չափով, մեր արխայիկ
Վարպետների հանգով բարբառեցիք վսեմ
Հերոսների մասին, — սակայն խնդրեմ ասե՜ք.—
Այդ ինչպիսի արդյոք հերոսի,
Կամ գլխավոր անձի դեր է եղել երկում
Այդ միֆական ձեր դերը, որ մի երկու
Անհատներից բացիձեր բացակա լինելը
Չի նկատել ոչ ո՜ք: — Ասացե՜ք: —

Հերոսը լուռ է:

Ավելո՞րդ եք ուրեմն, — այնպես չէ՞: —

Հերոսը լուռ է: Դահլիճում ևս տիրել է մեռելային լռություն:

ԱՉՔԵՐԸ ԹԱՐԹՈՂ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ

Վա՜յ, ինչ ճիշտ ասեց Տնօրենը մեր...
Բայց ի՞նչպես ի՜նքս չէի մտածել
Այդքան հասարակ, տարրական մի բան

ՆՈԻՅՆ ԿԱՆԱՑԻ ՁԱՅՆԸ

Սակայն, այնուհանդերձ, նա իսկակա՛ն Հերոսի է նման, կամ գլխավոր անձի...

ՆՈԻՅՆ ԲԱՄԲ ՁԱՅՆԸ

Թե սիրում եք այդքան դուք նրան
Գնացեք հետնառանձի՜ն

Զվարթ քրքիջ:

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ

Հանգստացե՜ք խնդրեմ: — Ուրեմն այսպե՜ս. —
Ինչպես տեսնում եք դուք դահլիճն ամբողջ,
Մի երկու մարդու բացառությամբ,
Համամիտ է, որ առանց ինքնակոչ
Հերոսների անգամ
Թատրերգությունը մերհիանալի մի երկ է:
Հարց եմ տալիս ուրեմն. — էլ ո՞ւմ է հարկավոր
«Հերոսական» այս երգը...
Եվ ասացեք խնդրեմ. — այդ ի՞նչ, այդ ի՞նչ
Տարօրինակ հերոս է, կամ գլխավոր անձ,
Առանց որի պիեսը չի կորցրնում ոչինչ
Եվ շահում է անգամ չափազանց...
Պարզ չէ՞ ուրեմն, որ միանգամայն
Հնարովի լեգենդ է այդ դերը,
Կամ ավելորդ մի բան: —
Օ, դատեցե՜ք ինքներդ. — եթե մենք
Օրինակի համար Շեքսպիրի
«Լիր Արքա»-յից հանենք
Դերը Արքա Լիրի
Ի՞նչ կմնա արդյոք էլ նրանից...
Օ՛, պարզապես ոչի՜նչ: — Բայց ինչո՞ւ
Որովհետև այդ երկն իսկապես
Կառուցված է այնպես,
Որ պաթետիկ հերոս է պահանջում: —
Այնտեղ իրոք առանցք է կենտրոնական հերոսը,
Որի շուրջն է դառնում գործողությունն ամբողջ, —
Սակայն միայն թերո՜ւսը
Կարող է պահանջել, որ այսօր
Մեր հանճարեղ, մեր մեծ հեղինակի երկում,
Որ բազմությանց պաթոսն է քնարերգում
Գործողությունն ամբողջ դառնա մի
Կենտրոնական անձի, կամ հերոսի շուրջը...
Որտեղի՞ց է գալիս այս անուրջը...
Օ՛, խեղկատակ մարդի՜կ, ողորմելի՛,
Ժամանակի՜ց, դարի՜ց, հեղինակի ոգուց
Ետ մնացած այրե՜ր անիմաստ,
Որոնց համար դեռևս մեր կյանքը մի
Հոմերոսյան հեքիաթ է, կամ միայն
Հերոսների հանդուգն խաղալիք...
Եթե այդ խեղճ մարդիկ
Հասկանային մի պահ ճշմարտությունն այս մերկ
Էլ կասեի՞ն արդյոք, որ իբր մենք
Դուրս ենք նետել մեր մեծ հեղինակի երկից
Մի վիթխարի, մի մեծ, առանձնակի մի դեր, —
Եվ ոչ ոք, բացի իրենցից
Չի նկատել խարդախ այս արարմունքը մեր
Օ, ծա՛ղր է սա միայն և անիմաստ մարմանջ...

ԲԱՑԱԿԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈԻՄ

Օ, ծա՛ղր է սա միայն և անիմաստ մարմանջ
Հեղինակի երկում ո՜չ մի նման հերոս,
Կամ գործող անձ չկա: — Դո՜ւրս անել, դո՜ւրս: —

ՀԵՐՈՍԸ

Հանկարծ գլխի ընկնելով, որ արդեն պարտվել է:

Օ, ո՜չ, օ, ո՜չ, օ, ո՜չ, հանդիսականնե՜ր,
Ես բոլորը դեռ ձեզ չասացի...
Այս ամենից բացի...

ԲԱՑԱԿԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Չե՜նք հավատում: — Կորե՜ք: — Մեզ հերոսներ պետք չե՜ն:
Դուք ինքնակոչ հերո՜ս եք: — Հեղինակի երկում
Այդպիսի դեր չկա՜: — Մենք անասուն հո չե՞նք..,
Շարունակեցե՜ք ներկայացումը...

Մ՞Ի ՔԱՆԻ ԱՆՎՍՏԱՀ ՁԱՅՆԵՐ

Բայց չի՜ լինի այսպես... — նա երկընքից
Հո չի՞ ընկել... — Նրան հեղինա՜կն է ծնել...
Ի՞նչ իրավունք ունեք հեղինակի երկից
Օ, հերոսնե՛ր ամբողջ շպրտել դուրս...

ԱՅԼ ԲԱԶՄԱԹԻՎ ՁԱՅՆԵՐ

Որ միանգամայն խլացնում են այս անվստահ ձայները:

Հեղինակի երկում ո՜չ մի՝ նման հերոս
Կամ փքուն անձ չկա... — Դո՜ւրս անել, դո՜ւրս:

ՀԵՐՈՍԸ

Արդեն կորցրել է հավասարակշռությունը և սկզբում շփոթում է իր խոսելու տասվանկանի չափը:

Տեսնո՞ւմ եք, տեսնո՞ւմ եք, տեսնո՞ւմ եք, տեսնո՞ւմ եք,
Որքան անգո՛ւթն է, որքան անգո՛ւթն է մեր Տնօրենը...
Նա ի՜նձ, հանճարեղ մեր հեղինակի
Գլխավոր անձի՜ս, որին ի՜նքը մեր
Մեծ հեղինա՛կն է իր պիեսի մեջ
Տվել հոյակապ, անզուգական դեր,—
Տվել է թե՜ սիրտ, թե՜ միտք, թե՜ հոգի,
Հանճար մեծագույն, որ էլ ո՜չ ոքի
Չի տրված այս մեծ ողբերգության մեջ
Նա դո՜ւրս է նետում ողբերգությունից,
Իբրև լաթ անպետք... Առա՜նց զգալու
Եվ հասկանալու, որ հեղինակի
Հանճարեղագույն ողբերգությունը
Առանց ինձահա դարձել է մի ֆարս
Այնպես չէ՞, արգո հանդիսականնե՜ր,
Դարձել էմի ֆարս...

Դահլիճում ծիծաղ:

Իսկ դո՜ւք, հարգեի
Հանդիսականնե՜ր, — չե՞ք տեսնում միթե,
Որ խաբում են ձեզ և ծաղրի հանում, —
Դուք ի՞նչպես, ի՞նչպես չեք հասկանում այս..—
Օ, ժամանակնե՛... Բայց ո՜չ, երևի
Ձեր իրավունքը դուք չե՜ք հասկանում...
Հասկացե՜ք, ելե՜ք, պահանշե՜ք դուք ձեր
Իրավունքն այսպես արված գետնահար. —
Չէ՞ որ դասական մի ողբերգության
Մուտքի համա՜ր եք դուք տոմսեր առել
Եվ ո՜չ թե չնչին մի ֆարսի համար...

ԲԱՑԱԿԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Բավակա՛ն է: — Վե՜րջ: — Նա թատրոնը մեր
Շփոթում է մի բալագանի հետ...
Դո՜ւրս արեք դրան... Ձայնից զրկեցե՜ք:
Առանց նրան էլ թատրերգությունը
Գործ է հոյակապ... — Շարունակեցե՜ք
Ներկայացումը... — Շարունակեցե՜ք...

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ

Հանդիսականնե՜ր: — Այժմ պարզ է ձեզ,
Որ պարոնը այս,
Որ հեղինակի գործը հանճարեղ
Ողբերգություն է երբեմն համարում,
Իսկ երբեմնֆարս, —
Ո՜չ մի կապ չունի մեր հեղինակի
Թատրերգության հետ: — Ուստի մենք նրան
Կարող ենք անել առաջարկ մի լուրջ. —
Քանի որ նրան, ավա՛ղ, չաջողվեց
Դառնալ մի հսկա, վիթխարի հերոս, —
Կարող ենք նրան խորհուրդ տալ միայն,
Որ նա իր սիրած ամպլուան փոխե, —
Օ՛, մոռանալո՜վ նախապես սակայն,
Որ երբեմն ա՜յլ երգ է ներբողել: —
Մեր բեմի համար հարկավոր է մի
Ընդմիջումների խեղկատակհերոս, —
Այսինքն, արգո հանդիսականնե՜ր, —
Մի լավ... Պյերո՜...

Next page