Նար-Դոս՝   Մահը

Խնդրում եմ, Վարո ջան, այդպես արա, — բացականչեց նա: — Դու ինձ ազատած կլինիս մի անտանելի դժվարությունից:

14

Մի շաբաթ հետո գիշերը ստացվից Աշխենի հեռագիրը, որով հայտնում էր, թե առավոտվա գնացքով Թիֆլիսում կլինի: Եվան հեռագիրն անմիջապես ուղարկեց օր. Սահակյանին:

Առավոտյան օր. Սահակյանը գնաց երկաթուղու կայարան: Նա շատ անհանգիստ դրության մեջ էր, և այդ անհանգստությանն ավելանում էր րոպե առ րոպե, քանի մոտենում էր գնացրի ժամանման րոպեն: Դեռևս չէի որոշել, թե ինչպես պիտի նախապատրաստեր Աշխենին սարսափելի հարվածին դիմանալու համար: Երևակայում էր, թե ինչպիսի ուրախությամբ, ինչպիսի կարոտով Աշխենը պիտի ընկներ իր գիրկը, ինչպիսի անհամբերությամբ պիտի շտապեցներ իրեն շուտով տան հասնելու, Եվային, յուրայիններին տեսնելու համար: Եվ ինքը մի քանի կցկտուր խոսքերով միանգամայն պիտի ջախջախեր նրա ուրախությունը և նրա սիրած, անձկալի երիտասարդի չարաչար մահվան սարսափելի գույժը պիտի տար նրան: Օր. Սահակյանը սարսափում էր երևակայել, թե ինչ կպատահեր Աշխենին, և զգում էր, որ կորցնում է իր քաջությանը:

Հեռվից խուլ կերպով լսվեց շոգեմեքենայի սուլոցը: Օր. Սահակյանը կանգ առավ պլատֆորմի ծայրին և աչքը տնկեց այն կողմը, որտեղից պիտի երևար գնացքը: Մի-երկու րոպեից երկու բլրի խոր միջանցքում, պայծառ սպիտակին տվող ձյունի ֆոնի վրա, երևաց շոգեմեքենայի հուժկու սև կուրծքը և ապա վագոնների երկայն շղթան: Պլատֆորմին մոտենալիս շոգեմեքենան դանդաղեցրեց ընթացքը և համրընթաց առաջ սողաց դեպի պլատֆորմի մյուս ծայրը: Վագոնները մեկը մյուսի ետևից միակերպ խուլ գռգռոցով անցնում էին օր. Սահակյանի առջևով: Օր. Սահակյանը նայում էր ամեն մի լուսամուտի: Բոլոր լուսամուտները փակ էին: Բայց ահա լուսամուտներից մեկի ապակին ցած ընկավ հանկարծ, և երևաց Աշխենի գլուխը:

Վարո ջա՛ն, ողջո՛ւյն, ողջո՛ւյն, — աղաղակեց Աշխենը ձեռքը շարժելով դիպի նա:

Օր. Սահակյանն առաջ վազեց: Գնացքը դեռևս կանգ չէր առել, որ նա թռավ վագոնի սանդուղքի աստիճանը, շտապով բարձրացավ վերև և ներս մտավ:

Աշխենը կախվեց նրա վզից և սկսեց համբուրել նրան երկարատև և ամուր:

Վերջապես դարձյալ տեսա քեզ... ինչքան կարոտել էի, տեր աստված, ինչքան կարոտել, — ասում էր նա: — Երևակայիր. գալիս էի ու մտածում, հանկարծ որ գնացքը շուռ գա ու տակովն անի, ի՞նչ կլինի... Ես խո չե՞մ տեսնիլ իմ Վարոյին, իմ...

Հանկարծ Աշխենը թողեց ընկերուհուն և նայեց չորս կողմը:

Եվան ո՞ւր է, — հարցրեց նա: — Երևի նա, հայրիկը, մայրիկը դուրսն են: Հա՞:

Աշխենր վրա ընկավ լուսամուտին և տենդային անհամբեր հայացքով սկսեց որոնել յուրայիններին պլատֆորմի վրա խռնվող հասարակության մեջ:

Ո՞ւր են... չկան... չեն երևում... Երևի դահլիճումն են: Հա՞, — դարձավ նա օր. Սահակյանին զարմացած:

Նրանք չեն եկել:

Չեն եկե՞լ ... ինչո՞ւ:

Որովհետև... Եվան մի քիչ տկար է ... Ես ինքս խորհուրդ չտվի, որ այս սառնամանիքին դուրս գա տնից, թե չէ ինքը շատ էր ուզում գալ... Հայրն էլ, մայրն էլ չկամեցան նրան մենակ թողնե ... Դե՛հ, որոնք են քո իրեղենները, վերցնենք գնանք:

Աշխենը բռնեց օր. Սահակյանի ձեռքից և շատ լուրջ հայացքով նայեց նրա շփոթված աչքերին:

Ապասիր, ի՞նչ տեսակ ես խոսում, — ասաց նա թերահավատությամբ և սաստիկ վախեցած: — Ինչպե՞ս թե տկար... Պառկա՞ծ է:

Չէ: Հարբուխ ունի և հազում է:

Ճի՞շտ ես ասում, — շատ լուրջ կերպով հարցրեց Աշխենը փորձող հայացքը չհեռացնելով ընկերուհու աչքերից:

Զարմանալի է, ի՞նչ ունիմ խաբելու, — բացականչեց Սահակյանն ինքն իր դեմ զայրացած, որ այդքան շփոթվում է սուտ խոսելուց և Աշխենի սուր հայացքից:

Աշխենը նույն փորձող սառն հայացքով մի րոպե դարձյալ նայեց նրա աչքերին, հետո, շուռ եկավ և սկսեց հավաքել իրեղենները:

Զարմանալի է, շատ զարմանալի, — ասում էր նա կարծես ինքն իրեն:

Սպասիր, այդքանը չես կարող տանել, մի բան ինձ տուր:

Աշխենն իր բարձը տվեց ընկերուհուն, մնացածն ինքն առավ և առաջ ընկավ:

Օր. Սահակյանն հետևեց նրան: Նա ամենևին չէր զարմանում Աշխենի հանկարծ տիրած սառնության վրա. մինչև իսկ, կարծես, ուրախ էր, որ Աշխենն արդեն նախազգում էր, որ իրենց տանն ինչ-որ դժբախտություն է պատահել:

Աշխենը վազում էր. կարծես մոռացել էր, որ օր. Սահակյանն իր հետ էր: Կայարանի հրապարակում շտապով բարձրացավ մի կառք: Օր. Սահակյանը նստեց նրա կողքին: Կառքն առաջ շարժվեց:

Ուրի՞շ, ի՞նչ կա, ի՞նչ չկա ձեր գյուղում: Մինասյանն ինչպե՞ս է, — հարցրեց օր. Սահակյանը բռնի աշխույժով և ուզում էր նույն եղանակով էլ շարունակել, բայց լռեց, տեսնելով Աշխենի զարմանալի լուրջ, սառն հայացքը, որ նա հառել էր իր աչքերին:

Ես զարմանում եմ քեզ վրա, Վարո, — ասաց Աշխենը: — Մի՞թե հիրավի դու ինձ երեխայի տեղ ես դնում և կարծում ես, որ կարելի է ինձ խաբել: Ասա՛ ճշմարիտը, ասա՛ միանգամից, — ի՞նչ է պատահել մեր տանը:

Աշխենի համառ հայացքից, նրա հրամայական ձայնից օր. Սահակյանն այն աստիճան շփոթվեց, որ դեմքն անգիտակցաբար շրջեց նրանից: Այնուհետև զգաց, որ Աշխենը մատները սաստիկ սեղմում են իր թևը, և երբ դարձավ ու նայեց ընկերուհու դեմքին, վախից քարացավ. — Աշխենի դեմքը մեռելի գույն էր ստացել, աչքերը չռած էին անսովոր սարսափով:

Մեռե՞լ է, — աղաղակեց Աշխենը խելագարի պես:

Ո՞վ... ի՞նչ ես ասում:

Եվան:

Գի՞ժ ես, ինչ ես, ինչեր ես դուրս տալիս:

Ասա, թե չէ` այս րոպեիս ինձ կառքի տակ ձգեցի:

Եվ Աշխենը մինչև անգամ փորձեց, որ վեր կենա, բայց օր. Սահակյանը վրա ընկավ նրան և պինդ պահեց իր տեղը:

Հիմա՛ր, խելագա՛ր, — բացականչեց նա: — Տեղդ հանգիստ նստիր, թե չէ... Ինչե՛ր ես անում, ի՛նչ հիմար բաներ ես մտածում: Ո՞րտեղից խելքիդ փչեց, թե մեռել է: Մեռել է, չէ, փտել է:

Ա՛խ, անաստված, ինչո՞ւ ես սպանում ինձ, — արտասանեց Աշխենը սրտաճմլիկ ձայնով, և նրա աչքերը լքվեցին արտասուքով:

Աշխեն ջան, խնդրում եմ հանգիստ մնա. Եվան ողջ և առողջ է, աստված է վկա, երդվում եմ արևովդ, ողջ և առողջ է:

Չէ, չեմ հավատում, Վարո ջան. մեր տանը մի բան պատահել է, և դու ծածկում ես ինձնից:

Հա, պատահել է, հիմա՞, — բացականչես օր. Սահակյանն ինքն իր անվստահության վրա զայրացած:

Աշխենը նոր սարսափով վրա ընկավ նրա ձեռքերին:

Պատահե՞լ է... ի՞նչ ... ո՞ւմ... Ասա, աղաչում եմ, ասա:

Օր. Սահակյանը կամեցավ մի անգամից վերջ տալ այդ անտանելի գրությանը:

Պատահել է, բայց ... ոչ Եվային, ինչպես դու ես կարծում:

Հապա՞... հայրիկի՞ն... մայրիկի՞ն... Սուրենի՜ն... Հա՞:

ՉԷ, չէ:

Հապա՞, հապա՞:

Դե, էլ, ո՞վ մնաց... ինքդ հասկացիր, էլի ...

Արմենակի՞ն, — ճչաց Աշխենն այնպիսի սարսափելի ձայնով, որ կառապանը ետ նայեց:

Այո, — կարճ պատասխանես օր. Սահակյանը, վախենալով նայել նրա դեմքին:

Աշխենը հանկարծ սաստիկ թուլություն զգաց ամբողջ մարմնի մեջ. ուզում էր էլի, ըստ երևույթին, ինչ-որ հարցնել, բայց ձայնը չհպատակեց նրան: Ինչ-որ սև բան, մշուշի պես, եկավ ծածկեց նրա աչքերի առաջը: Նա կամաց ետ ընկավ կառքի խորքը, և նրա ածքերի կոպերը ծածկվեցին:

Օր. Սահակյանը սաստիկ վախեցած վրա ընկավ նրա սառույց կտրած ձեռքերին:

Աշխե՛ն...

Աշխենը աչքերը բաց արեց, և նրա անմիտ հայացքն ընկավ ընկերուհու վախից չռած աչքերին:

Սիրտդ խո չի նեղանում: Աշխենը գլուխը շարժեց:

Չէ, — շշնջաց նա հազիվ քսելի ձայնով և հենց այնպես էլ սառած մնաց:

Այնուհետև մինչև տուն հասնելը երկու ընկերուհիներից ոչ մեկը գրեթե ոչ մի խոսք չարտասանեց: Օր. Սահակյանը, Աշխենի սառած ձեռքն իր ձեռքի մեջ առած, երբեմն-երբեմն անհանգիստ հայացք էր ձգում նրա կտավի գույն ստացած դեմքին, իսկ Աշխենը, ետ ընկած կառքի խորքը անմիտ հայացքով անթարթ նայում էր կառապանի մեջքին և, ըստ երևույթին, ամենևին չէր իմանում, թե որտեղ է ինքը և ուր է գնում:

Կառքը վերջապես կանգ առավ Մարությանների տան առաջ: Օր. Սահակյանը շտապով իջավ և սեղմեց դռան զանգի կոճակը:

Աշխե՛ն, իջիր, հասանք, — կանչեց նա:

Աշխենը, ըստ երևույթին բոլորովին հանգիստ, կամաց վեր կացավ կառքից և իջավ: կառքից: Օր. Սահակյանը բռնեց նրա ձեռքը տարավ դեպի դուռը, որ հենց նոր բաց արեց ծառան:

Աշխենը չտեսավ իրենց հին ծառայի բարևը, մտավ և հանդարտ քայլերով սկսեց բարձրանալ սանդուղքով, ձեռքով վանդակապատից բռնած: Հազիվ մինչև սանդուղքի գլուխը հասած, այլևս չկարողացավ առաջ գնալ և ուժասպառ հիվանդի պես, նստեց վերջին աստիճանի վրա:

Օր. Սահակյանը բոլոր իրեղենները տվեց ծառային, շտապով վճարեց կառապահին և հասավ ընկերահուն:

Ի՞նչու ես նստել, վեր կաց, — ասաց նա և ուզեց օգնել, որ Աշխենը վեր կենա:

Սպասիր, մի քիչ հանգստանամ, ծնկներս դողում են, — ասաց Աշխենը կամաց: — Զարմանալի է, ամբողջ մարմինս կարծես փալաս է դարձել, — ավելացրեց նա և գլուխը դրեց ծնկանը հենած ձեռքի վրա:

Այդ րոպեին սենյակներից մեկի դուռը բացվեց և նախասենյակը դուրս վազեց Եվան:

Քույրիկ ջան, — աղաղակեց նա:

Աշխենը ցնցվեց, արագ բարձրացավ և կամաց ընկավ նրա գիրկը:

Մինչդեռ նրա գլուխը խաղաղ հանգչում էր հորեղբոր աղջկա ուսի վրա, Եվան իր գրկի մեջ պինդ սեղմելով նրա նիհար իրանր, հուսահատական հեկեկանքով համբուրում էր նրա հանգած աչքերը, նրա սառը շրթունքները: Այդ հեկեկանքի և համբույրների մեջ միացած էին կարոտը, վիշտը և մխիթարելու անհույս ցանկությունը:

Մի՜թե ես քեզ այսպես պիտի ընդունեի, քույրիկ ջան, — ասում էր նա: — Մի՞թե ուրախության արտասուքների տեղ` վշտի և հուսահատության արցունքներ պիտի թափեի, իմ սիրելի, իմ անգին քույրիկ ...

Օր. Սահակյանը տեսավ, որ բանը հեռու կարող է գնալ և ուզում էր բաժանել նրանց, բայց այդ միջոցին Աշխենը կարծես հանկարծ ուշքի եկավ ինչ-որ խոր թմրությունից, կամաց ազատվեց Եվայի գրկից: Նրա գլուխն առավ իր ձեռքերի մեջ ու անձկալի վշտով համբուրեց նրա շրթունքները: Բայց նրա ալքերն առաջվա պես ցամաք էին. առաջվա պես լուռ էր նա. նրա բերնից վշտի ոչ մի խոսք, ոչ մի հառաչանք դուրս չէր եկել դեռ:

Արագ քայլերով դուրս եկավ Մարությանը:

Աշխենը մեկ ուզեց առաջ գնալ դեպի նա, բայց կանգ առավ քարացած, հանցավորի պես:

Մարությանը մոտեցավ նրան, գրկեց և համբուրեց նրա մազերը:

Բարով ես եկել, զավակս, — ասաց նա, և նրա ձայնր սաստիկ դողաց: Նա կուլ տվեց թուքը և հարցրեց. — առո՞ղջ ես:

Այխենը բոլորովին կարկամած, միայն գլխով արավ:

Պետք է ներես, որ մեզնից ոչ ոք չկարողացավ գալ քեզ դիմավորելու, — ասաց Մարությանն այս անգամ ավելի հանգիստ: — Օրիորդ Սահակյանը, երևի, ակած կլինի քեզ պատճառը: — Բան չկա, զավակս: Փառք տանք աստծուն, արհամարհանքով նայենք անպետքների վրա և մխիթարվենք նրանով, որ մեր կորուստն ապարդյուն կորուստ չէ: Սա մի զոհ էր, որ տվինք հայրենիքի սեղանի վրա... Դե, ներս եկեք, այստեղ ցուրտ է:

Ասիական փոքրիկ թախտի վրա կուչ էր եկել Թեկլեն: Այն աստիճանի փոխվել էր նա, որ Աշխենն առաջին նվագ չճանաչեց նրան: Վերին աստիճանի խղճալի տպավորություն էր գործում նա իր ցամաքած աչքերով և սառած դեմքով. նրա վշտի բոլոր հյութը կարծես քամվել ցամաքել էր:

Աշխենը չոքեց նրա առաջ, առավ նրա ձեռքը և լուռ համբուրեց:

Թեկլեն գրկեց նրա գլուխը, շրթունքները կպցրեց նրա ճակատին, այնուհետև, ցամաք աչքերով նայելով նրա աչքերին, սկսեց խաղաղ կերպով սգալ իր որդու մահը:

Դու գնացիր և եկար, Աշխեն ջան, բայց գիտե՞ս, որ նա, իմ Արմենակս, էլ չի գալ, էլ չեմ տեսնիլ նրան... Անօրենները կախեցին նրան, խեղդեցին, որդի ջան... Ավելի լավ չէր լինիլ, որ իմ որդին իմ ձեռքերի վրա մեռներ... Գոնե կգիտենայի, թե որտեղ է նրա գերեզմանը և ամեն անգամ կգնայի կողբայի իմ վիշտը... Իսկ այժմ ո՞ւր գնամ ես, ո՞ւր փնտրեմ գերեզմանը:

Մարությանը չկարողացավ դիմանալ կնոջ այդ սրտաճմլիկ խոսքերին և բարձրաձայն հազալով դուրս գնաց շտապով:

Եվան թաշկինակը պինդ սեղմել էր աչքերին, և հեկեկանքը պատռում էր նրա սիրտը:

Օր. Սահակյանը նույնպես լալիս էր:

Աշխենն էր միայն, որ, կարծես անտարբեր ու հանգիստ լսում էր դժբախտ մոր ծանր վշտի խաղաղ արտահայտությունները, նրա առաջ չոքած: Նրան թվում էր, թե այդ ողբն իր համար է, թե ինքն է այդ ողբի առարկան: Եվ նա բոլորովին սառն էր ու անզգա, ինչպես մեռելը իր մահը ողբացողի առաջ ...

Աշխենը քաշվեց իր նախկին սենյակը, որ Եվան առանձին խնամքով պատրաստել էր առաջվա նման: Օր. Սահակյանն ու Եվան, խիստ անհանգստացած էին նրա տարօրինակ դրությունից, չէին կամենում մենակ թողնել նրան, բայց նա ասաց, որ ուզում է մի քիչ հանգստանալ, որովհետև հոգնած է և գիշերը չի քնել:

Եվ Աշխենը մենակ մնաց: Նա պառկած մահճակալի վրա, ձեռքերը դրեց գլխի տակ և քարացած աչքերը հառեց առաստաղին: Նրա դժգույն դեմքը դեռևս պահպանում էր առաջվա խաղաղ արտահայտությունը: Անակնկալ հարվածը կարծես բոլորովին բթացրեք էր նրա զգացումները: Ամեն ինչ նրա աչքում անշարժացել, սևացել էր, ինչպես սոսկալի հրդեհից հետո ծաղկափթիթ մի անտառ: Արմենակն այլևս չկար. այդ միևնույնն էր, թե հանգել էր այն փարոսը, որ լուսավորում էր իր դժվարին ճանապարհը: Այժմ ումի՞ց պիտի ստանար այն լույսն ու հույսը, որոնցով առաջնորդվում էր մինչև այժմ է Փորձության այս տաժանելի ժամին նա ավելի, քան երբևիցե, զգում էր, որ իր նոր սկսած գործունեության մեջ միակ խթանն ու քաջալերողն եղել է այն երիտասարդը, որին նվիրել էր իր կուսական սիրտն անդրանիկ սիրո բոլոր զորությամբ: Շատ անգամ, երբ գյուղական մռայլ կյանքի մեջ սովոր փափկակեցության ձգացումը պաշարել էր նրան և նա հուսահատված սկսել էր ողբալ իր անձնական դժբախտությունը, վերջ ի վերջո մխիթարվել և քաջալերվել էր միմիայն այն գիտակցությամբ, թե ո՞րքան պիտի ուրախանա Արմենակը, երբ իմանա, թե իր սիրած աղջիկը գործունեության ինչ ասպարեզ է ընտրել: Եվ նրան նոր ուժ, նոր եռանդ էր տալիս այն հույսը, թե կգա ժամանակ, երբ երկարամյա գործունեությունից հոգնած-վաստակած երկու սիրող սրտերը դարձյալ կհանդիպեն իրար միևնույն հարի տակ, ուր երկուսն էլ սնվել ու սիրել են իրար և պայծառ զգացումներով, կայտառ հոգով կպատմեն իրար, թե իրենցից յուրաքանչյուրն ինչ է արել: Նրանք կնայեն իրար առաջվանից ավելի մեծ անձկությամբ, նրանց փոխադարձ սերն ավելի ևս հաստատուն կլինի, սակայն ոչ այնպես աչք կուրացնելու չափ պաչծաո և այրելու չափ տաք, ինչպես ամառային արևի ճառագայթները, այլ անդորր ու քնքուշ, ինչպես գարնանային լուսնի լույսը: Երիտասարդական անդրանիկ սիրո կամովի ճնշված ցգացումն այլևս խուլ բողոք չի բարձրացնիլ առաջվա պես, աստծո սեղանի առաջ ողջակեզ գառան նման խոնարհ իր վիճակին՝ կասի. «ախ, այսպես ավելի լավ է»: Եվ երբ կգա հրաժեշտի ժամը և կկոչի նրանը նորից ի գործ, նրանք նույն պայծառ զգացումներով, նույն կայտառ հոգով և նոր ուժ, նոր եռանդ ստացած՝ կբաժանվեն իրարից, շարունակելու համար իրենց բարի գործը թշվառների օգտին... Ա՛խ, ցնորքներ, քաղցրի՜կ ցնորքներ... ո՞ր եք, ո՞ւր թռաք այդպես հանկարծ, այդպես անակնկալ... Նրա առաջ կանգնած է այժմ իրականությունը, դաժան, անողոք իրականությունը. եկավ և իր ահավոր շնչով հօդս ցնդեցրեց հրաշալի երազները, որոնցից դուրս խավարի և մահվան թագավորությունն է ... Էլ ինչո՞վ մխիթարվի, ինչո՞վ հուսա, ինչո՞վ նոր եռանդ, նոր ուժ ստանա... Աղբյուրը ցամաքեց, ծաղիկը պիտի թողնի անջուր, պապակած...

Դուռը զգուշորեն բացվեց, և ներս մտավ Եվան:

Աշխենը անձնատուր եղած իր մտքերին, նայեց նրան այնպիսի հայացքով, որից երևում էր, որ չի տեսնում նրան, հետո մեքենայաբար վեր կացավ և նստեց:

Եվան չոքեց նրա առաջ և. առավ նրա ձեռքը: Երկար ժամանակ արտասվալից աչքերով, անհուն սիրով ու կարեկցությամբ լուռ նայում էր Աշխենի գունատ, անզգայացած դեմքին:

Այնպես հասկանում եմ քո վիշտը, քույրիկս, — վերջապես ասաց նա գրեթե շշնջալով, կարծես վախենալով խանգարել րոպեի հանդիսավորությունը: — Ես էլ, երբ անակնկալ իմացա եղբորս մահը, քեզ պես անզգա էի դարձել, չէի իմանում ինչ է պատահում ինձ և արտասուքի ոչ մի կաթիլ չէի կարողանամ թափել: Բայց հետո, բայց այժմ և այսուհետև ես միշտ լաց եմ եղել, լալիս եմ և պիտի լալ, քանի որ եղբորս հիշատակը կենդանի կմնա սրտումս: Ասում են, որ ժամանակն ամենակարող է, որ նա բուժում է բոլոր վշտերը: Եթե այդ ճշմարիտ է, եթե, հիրավի, ժամանակն այնպես պիտի անի, որ ես այլևս այսպես չպիտի տանջվեմ եղբորս մահվան համար և պետի մոռանամ նրան, — ես այդ չէի կամենալ, երբեք, երբեք, որովհետև այդ կնշանակեր, թե եղբայրս միևնույնն է եղել ինձ համար, ինչ-որ մի անշունչ առարկա, մի խաղայիք, որը ձեռքիցս ընկել կոտրվել է, և ես սկզբում ափսոսացել եմ, հետո մոռացել: Ոչ, այդ սարսափելի է, այդ անկարելի է, չեմ ուզում: Եթե հնարավոր լիներ, որ հավիտյան ապրեի, — սիրով կկրեի սրտիս մեջ այս անտանելի վիշտը, որպեսզի դրանով լիովին արտահայտած լինեի այն զգացումները, որ ես տածել եմ դեպի եղբայրս: Եղբորս մահից հետո ես այլևս ոչ մի ուրախություն չեմ ուզում. այդ սրբապղծություն կլիներ, այդ անարգանք կլիներ նրա հիշատակին: Իմ ուրախությունն իմ այդ վիշտն է. որ հպարտությամբ կրում եմ սրտիս մեջ և կփայփայեմ միշտ, քանի կենդանի եմ...

Մինչդեռ Եվան իրեն հատուկ կրակոտ արտահայտություններով իր վիշտն էր թափում հորեղբոր աղջկա առաջ, Աշխենը նստած էր անշարժ, անթարթ նայում էր նրա արտասվալից աչքերին և թվում էր, թե լսում է նրան առանց որևէ կարեկցության:

Եվան լռեց և կարծես հոգնած, գլուխը դրեց Աշխենի ծնկներին:

Կարո՞ղ ես պատմել, թե ինչպես է պատահել նրա մահը, — կամաց հարցրեց Աշխենը:

Եվան վեր կացավ, դուրս գնաց և շատով վերադարձավ Բազենյանից ստացած հեղափոխական թերթը ձեռքին:

Ահա կարդա, — ասաց նա ցույց տալով եղբոր մահվան վերաբերյալ տեղեկությունը:

Աշխենը թերթն առավ նրա ձեռքից և սկսեց կարդալ լուռ և խիստ ուշադիր: Կարդալուց հետո ձեռքերը թուլացած ընկան ծնկների վրա, և երկար ժամանակ նստած էր լուռ, գլուխը կրծքին խոնարհած: Հանկարծ գլուխը բարձրացրեց և հարցրեց.

Ուրիշ տեղեկություն չունի՞ք:

Մեր ունեցած տեղեկությունն այդ է միայն, — պատասխանեց Եվան:

Ինչպե՞ս, սրա՞նից եք միմիայն իմացել:

Այո:

Աշխենի մեռած դեմքը հանկարծ կենդանություն ստացավ, լույսը վառվեց նրա հանգած աչքերի մեջ: Նա վեր թռավ տեղից:

Իսկ եթե սու՞տ լինի, — աղաղակեց նա: — Քի՞չ այսպիսի ստեր են գրում ժողովրդին գրգռելու համար...

Եվան վշտահար շարժեց գլուխը:

Մենք էլ սկզբում այդպես էինք կարծում, — ասաց նա, — բայց ստուգեցինք և, դժբախտաբար, ճիշտ դուրս եկավ: Ա՜Խ, եթե սուտ լիներ, եթե սուտ լիներ, — ավարտեց Եվան ծանր հառաչանքով:

Խաբուսիկ հույսը հանգավ Աշխենի աչքերի մեջ: Նորից թուլացած նստեց, խոնարհվեց ծնկների վրա և ճակատն առավ ձեռքերի մեջ: «Եթե սուտ լիներ... եթե սուտ լիներ ...» — կրկնում էր մտքումը Եվայի խոսքերը:

Եվան նստեց նրա մոտ և այս անգամ հանգիստ կերպով սկսեց մանրամասնորեն պատմել, թե եղբոր մահվան գույժն ինչ ազդեցություն և հետևանք ունեցավ իրենց տանը, թե ինչու այդ մասին ոչինչ չէին գրում Աշխենին և ինչու իրենցից ոչ ոք չգնաց երկաթուղու կայարան նրան դիմավորելու, բայց Եվան ոչ մի խոսք չարտասանեց Բազենյանի մասին, որը պատճառ էր դարձել Արմենակի մահվան գույժն առնելուն: Բազենյանի մասին ոչին չէր ուզում պատմել ոչ թե նրա համար, որ ամաչում էր Աշխենից և չէր ուղում, որ նա իմանա, թե ինչպես ինքը խաբվել էր այդ բախտախնդիր երիտասարդից, այլ նրա համար միայն, որ նույնիսկ Բազենյանի անունը լոկ խորին զզվանք ու զայրույթ էր ազդում նրան:

Եվան լռեց և սպասում էր, թե Աշխենը կխոսի, բայց Աշխենը շարունակ խոնարհված էր ծնկների վրա և այնքան հանգիստ էր երևում, որ թվում էր, թե մինչև անգամ չի շնչում: Եվան կամաց գրկեց նրա իրանը:

Աշխեն ջան, ինչո՞ւ չես խոսում, — հարցրեց նա այնպես, ինչպես խոսում են ծանր հիվանդների հետ:

Աշխենը նստեց ուղիղ: Նրա աչքերը բացված էին լայն և կենտրոնացած նայում էին անորոշ տարածության մեջ:

Ի՞ նչ խոսեմ, — ասաց նա մեռած ձայնով:

Ես ի՞նչ գիտեմ: Գոնե մի կերպ արտահայտիր վիշտդ:

Ինչպե՞ս արտահայտեմ: Մազերս փետե՞մ, աղաղակե՞մ, թավալգլո՞ր գամ...

Չէ, ինչու: Բայց... ախր դու չափազանց ուրիշ տեսակ ես դարձել ... Ես քեզ համար եմ ասում, քեզ համար եմ հոգում:

Աշխենը նայեց Եվայի աղերս ող աչքերին և դառն կերպՎ Ժպտաց:

Ի՛նձ համար ...

Այո՛: Ես վախենում եմ, որ այդպես դու կհիվանդանաս:

Աշխենը շարժեց գլուխը:

Ա՛յ խեղճ, ա՛յ թշվառ, այսուհետև քանի՞ գրոշ արժե իմ կյանքը, որ այդքան հոգում ես: Մինչև այժմ ես մի պայծառ աստղ ունեի, որ լուսավորում էր ճանապարհս, հանգավ այդ աստղը, այսուհետև դեպի ո՞ւր խարխափեմ... Պայծառ լույսից հետո հանկարծ զարհուրելի խավար է տիրել չորս կողմս... Ես այլևս ոչինչ չեմ տեսնում, ոչինչ ... Դեպի ու՞ր խարխափեմ ...

Հանգիստ, հանդիսավոր կերպով արտասանած այդ խոսքերից յուրաքանչյուրի վրա Եվան սարսուռ էր զգում իր ամբողջ մարմնի մեջ: Նա տեսավ, որ միևնույն հեղաշրջումըր, որ կատարվել էր իր, կատարվում է և Աշխենի մեջ: Եվան այժմ միայն զգաց, թե որքան սարսափելի բան էր այդ:

Այդ դո՞ւ ես ասում, Աշխեն, — շշնջաց նա, սարսափահար թեքվելով դեպի նրա դեմքը:

Աշխենը, պատասխանելու տեղ, նորից խոնարհվեց ծնկների վրա, դեմքն առավ ձեռքերի մեջ, և նրա ուսերն ու մեջքը սաստիկ ցնցվեցին:

Եվան մի ձեռքով գրկեց նրա իրանը, մյուս ձեռքով` գլուխը և շրթունքները սեղմեց նրա բարակ նիհար վզին:

Կարեկցության և ողջագուրանքի այդ լուռ արտահայտությունից Աշխենն այլևս չկարողացավ խեղդող հեկեկանքը: Նա սկսեց լալ ծանր և ուժգին: Լալիս էր տղամարդու պես, քարե արտասուքներով:

10

Աշխենը գրեթե ամենևին դուրս չէր գալիս իր սենյակից Թեյի, ճաշի և ընթրիքի ժամանակ միայն, երբ նրան հրավիրում էին սեղանատուն, դուրս էր գնում հանդարտ քայլերով, ցույց էր տալիս, թե ատում, խմում է, բայց իսկապես ոչինչ չէր ուտում, ոչինչ չէր խմում և նորից փակվում էր իր սենյակում: Եվ այդ բոլոր ժամանակ լուռ էր ձկան պես: Մինչև որ բան չէին հարցնում, ինքն ամենևին չէր խոսում: Նրա դեմքն այնքան անշարժացել, քարացել էր, որ թվում էր, թե այլև ոչ մտածում է, ոչ էլ զգում: Օր. ՍաՀակյանն ամեն օր այցելում էր նրան և ամեն անգամ հեռանում էր խիստ մտահոգ դրության մեջ: Պակաս մտահոգ դրության մեջ չէր նաև Մարաթյանը, որին խիստ ազդել էր եղբոր աղջկա վիշտը: Նույնիսկ Թեկլեն, մոռանալով իր դրությունը, ամեն անգամ հոգացողությամբ հարցնում էր Աշխենին, թե ինչո՞ւ է այդպես, հիվանդ խո չէ՞: Իսկ Եվան պարզապես հուսահատված էր. ոչինչ այնքան չէր վախեցնում նրան, որքան Աշխենի տարօրինակ հանգստությունը և լռությունը: Պատահում էր երբեմն, որ ինքը մինչև անգամ ամբողջ ժամերով խոսում էր հորեղբոր աղջկա հետ և Աշխենի բերանից գրեթե ոչ մի ձայն, ոչ մի շշուկ չէր լսում: Նրա սիրտը ճաքում էր. նա ընկնում էր Աշխենի ոտները, արտասվալից աչքերով աղաչում-պաղատում էր, որ ձայն հանի, բան ասի: «Ի՞նչ ասեմ ասեմ, Եվա», — այդ էր լինում Աշխենի պատասխանը: Եվան իր մահճակալը տեղպփոխել էր Աշխենի սենյակը, որպեսզի գիշերները նրան մենակ թողած չլինի: Ամեն գիշեր, երբ բարի գիշեր մաղթելով, ցույց էր տալիս, թե քնում է, վերմակի տպկից երկար դիտում էր Աշխենին և տեսնում էր, որ նա, անշարժ պառկած, վշտահար կենտրոնացած հայացքով անթարթ նայում է անորոշ տարածության մեջ: Երբ այնուհետև, առավոտները, Եվան նայում էր նրան, տեսնում էր, որ նա կամ ամենևին չի քնել, կամ շատ քիչ է քնելայնքան նրա դեմքը գունատ, աչքերը ուռած, կարմրած և մեռած էին լինում:

Աշխենի այդ վիճակը տեսնելով, Եվան մոռացեք էր իր սեփական վիշտը: Նա մտաբերում էր Աշխենի վերջին նամակը, համեմատում էր այդ նամակի մեջ արտահայտված ուրախությունը հորեղբոր աղջկա այժմյան թշվառության հետ, և անհուն կարեկցությունից ճմլվում էր նրա սիրտը, արտասուքով լցվում էին նրա աչքերը: Զգում էր, որ եթե Աշխենը վշտի և հուսահատության արտասուքներ թափեր, խոսքեր արտասաներ, — այնքան չէր ազդիլ իրեն, որքան ազդում էր իր այդ վերին աստիճանի խաղաղ դրությամբ, այդ հանդարտ, ցամաք աչքերով, այդ անտրտունջ լռությամբ: Նրա առաջ ներկայանում էր վերին աստիճանի սրտաշարժ մի պատկեր. նա տեսնում որ, բարձրաձայն բողոքելու իրավունք ունեցողը լուռ և անտրտունջ խոնարհվում է ճակատագրին: Դա զուտ քրիստոնեական համբերության փառավոր մի հաղթանակ էր, որ մի աղջիկ, մի թույլ արարած, կարողանում էր մարմնացնել իր մեջ:

Աշխենի անհուն վիշտն այդպիսի արտահայտությամբ իսկապես ոչ թե վիշտն էր ներկայանում Եվային, այլ հոգին ու սիրտը վեհացնող, մարդուն իր բոլոր մարմնական-անցողականը մոռացնող և աստվածության հասնող գերբնական մի երջանկության, որին նախանձում էր բոլոր սրտով: Եվ ինչպե՞ս չնախանձեր, երբ, կամա-ակամա համեմատելով, տեսնում էր, թե ի՞նչ ահագին վիհ կար իր սիրած երիտասարդիԲազենյանի և Աշխենի սիրած երիտասարդիԱրմենակի միջև: Եվ մինչդեռ ինքն իր սիրած երիտասարդի լոկ անունն անգամ միշտ քստմնելով պիտի հիշի, Աշխենը, ընդհակառակը, ցմահ պաշտելով, շարունակ պիտի փայփայի իր սրտի խորքում այն երիտասարդի հիշատակը, որի շրթունքները մահվան վերջին րոպեին, ո՞վ գիտե, գուցե նրա անունն են շշնջացել: Գոնե Եվան այնպես էր զգում, որ ինքը չափազանց երջանիկ կլիներ, եթե իր սերը ծագեր նման պայմաններում, ինչպես Աշխենինը. և իր սիրած երիտասարդը գեթ հեռավոր կերպով նման լիներ Արմենակին, և մեռներ նման գործի համար, նման պարագաներւււմ, ինչ-որ Արմենակը ...

Մի գիշեր, երբ Եվան, իր մահճակալի վրա պառկած, գաղտագողի կերպով ղիտում էր Աշխենին և անձնատուր էր եղել այդպիսի մտածմունքների, տեսավ, որ Աշխենր վեր կացավ անկողնուց, մոտեցավ իր մահճակալին ե խոնարհվեց իր դեմքի վրա: Նա, վախեցած, վերմակը ետ քաշեց գլխից և նայեց հորեղբոր աղջկա աչքերին:

Դու քնած չե՞ս, Եվա, — հարցրեց Աշխենը:

ՉԷ:

Թույլ կտա՞ս մոտդ պառկեմ:

Եվան լուռ տեղ տվեց նրան իր մահճակալի վրա:

Աշխենը պառկեց և գրկեց նրան:

Հիշո՞ւմ ես, Եվա, վերջին նամակս, — հարցրեց նա:

Հիշում եմ:

Գրել էի, թե, որ վերադառնամ, այսպես միասին պիտի քնենք, այսպես գրկած: Հիշո՞ւմ ես:

Ինչպես չէ:

Աշխենը մի շատ թույլ թառանչ քաշեց:

Որ գիտենաս, Եվա, ինչքան ուրախ էի այդ նամակը գրելիս...Կամա-ակամա հավատում ես մեր պառավների այն նախապաշարումներին, որ ասում են, թե խիստ ուրախա ցածը շուտ կտխրի: Երեխան, որ շատ է ծիծաղում, ասում են լացի հոտ է գալիս: Միակ երջանկությունը, իրական, շոշափելի երջանկությունն ինձ համար այն պիտի լիներ, որ նորից պիտի տեսնեի քեզ, հայրիկին, մայրիկին, Սուրենին, Վարոյին: Ահա քանի օր է եկել եմ և տեսնում եմ ձեզ, բայց ո՞ւր է այն երջանկությունը, որ պիտի վայելեի, ո՞ւր է... Այդ երջանկությունն այն րոպեից թունավորվեց, ես այն րոպեից սպանվեցի, երբ երկաթուղու կայարանում չտեսա ձեզնից ոչ ոքի: Վարոն որ ասաց, թե չեք եկել, ինձ այնպես թվաց, թե մինչև այդ ժամանակ թռչում էի օդի մեջ, թեթե, ծտի պես, բայց հանկարծ թևերս կոտրեցին, և ես ցած ընկա ... Այժմ, երբ անցել են սարսափելի հարվածի առաջին օրերը, և ես կարծեմ մի խոր թմրությունից ուշքի եմ եկել, գիտե՞ս ինչի մասին եմ մտածում: Մտածում եմ ձեր մասինհայրիկի մասին, մայրիկի մասին, քո մասին, Եվա ջան: Այսօր առաջին անգամ սարսափեցի, որ նայեցի մայրիկին, որքա՜ն նիհարել է, որքան ցամաքել: Իսկ հայրիկը ... ո՞ւր է նրա այն մշտական զվարթությունը, նրա այն վարակիչ աշխույժն ու եռանղը: Իսկ դո՞լ, դո՞ւ, Եվա ջան ... ո՞ր է, ինչու այլևս չի հնչում քո արծաթահնչուն ծիծաղը... Այս ի՞նչ է պատահել ձեզ: Մի՞թե ձեզ էլ մանավանդ քեզ, Եվա ջան, վիճակված է ինձ նման չորացած մի ծառ դառնալ, կենսունակության բոլոր հյութից զրկված: Այդ սոսկալի է... Երբեք իմ օրինակը թող խրախուսանք չլինի քեզ համար, երբե՛ք: Հիշու՞մ ես ես այն խոսքերը, որ ասացիր ինձ գյուղ գնալուս օրը. « Օ, աստված չանի, — ասացիր, որ երբևիցե չոր ուղեղն իշխե իմ մեջ: Ամենամեծ դժբախտությունն ինձ համար այն օրը կլինի, — ասացիր, — երբ ես դադարեմ սրտով մտածելուց»: Արտով մտածելուց ... Մի մոռանար, Եվա, այդ հրաշալի խոսքերը և լաց եղիր, աղաղակիր, բողոքիր նույնիսկ իրեն աստծու դեմ, բայց երբեք, երբեք մի զսպիր քեզ ինձ պես և ինձ նման մի ասիր ի՞նչ օգուտ դրանից: Այդ մահ է, ավելի վատ, քան մահը: Պարզ օրինակն աչքիդ առաջն եմ: Սիրտս լցված է թույնով, վշտից քիչ է մնում խելագարվեմ. ուզում եմ գժի նման աղաղակել, ուղում եմ բարձրաձայն անիծել և հայհոյել ամենքին և ամեն ինչ, բայց սառն դատողությունս, — օ՛, այս գարշելի սառն դատողությունը, այս չոր ուղեղը, — ասում է ինձ՝ «ի՞նչ օգուտ դրանից»: Բայց և ի՞նչ օգուտ այս սառն դատողությունից, այս չոր աղեղից: Մի՞թե, որ զսպում եմ ինձ, որ սառն դատողությամբ ավելորդ բան եմ համարում հուսահատական աղաղակներ բարձրացնելը, տրտնջալը, բողոքելը, — մի՞թե այդպիսով չեմ տանջվում կամ պակաս եմ տանջվում: Ընդհակառակը: Ամեն անգամ, երբ արտասուքս գալիս, բռնում է բուկս, երբ անդիմադրելի պահանջ եմ զգում լաց լինելու, վշտից և հուսահատությունից մազերս փետելու և, սառն դատողությանս հետևելով, զսպում եմ ինձ, — ես միևնույն տանջանքն եմ զգում, ինչ տանջանք որ կզգար ծարավից պապակվող այն մարդը, որ ջրի տեղ հալած արճիճ խմեր: Մինչև այժմ ինքս ինձ պարծեցել եմ նրանով, թե իմ մեջ զարգացրել եմ ասկետական համբերության այնպիսի աննկուն մի ուժ, որով կարող եմ հաղթահարել ամեն բանի. բայց այժմ, կրիտիկական այս վայրկյաններին եմ միայն զգում, թե դրանով ի՞նչ սոսկալի թշվառության աղբյուր եմ պատրաստել ինձ համար: Երևակայիր, որ երբեմն նույնիսկ այնպես է թվում ինձ, թե վիշտս կեղծ է, որովհետև ինչո՞ւ չպետք է ամեն գիշեր ողողեմ բարձս արտասուքներով, ինչո՞լ չպետք է խելագարվեմ վշտից, ինչո՞ւ այսպիսի մի ճգնաժամին կարողանում եմ այսպես և այս աստիճան սանձահարել ինձ: Ի՞նչ է նշանակում այս. — մի՞թե այն, որ ես արհեստական կերպով դուրս եմ շպրտել ինձ բնական օրենքների սահմանից և խարխափում եմ ինչ-որ անծանոթ, ոչ-մարդկային, վայրենի զգացումների և մտածողությունների աշխարհում... Լսի՛ր, Եվա: Ս՛ի՛ լռիր այդպես, խոսի՛ր: Ասա՛, գուցե, հիրավի, սիրտս մեռել է արդեն, գուցե իսպառ կորցրել եմ արդեն զգալու ընդունակությունը, գուցե վիշտս երևակայում եմ միայն, այլ Ոչ զգում... Ասա՛, Եվա ջան, ասա , աղաչում եմ. ի՞նչ ես մտածում, ի՞նչ է մտածում այս մասին քո սիրտը:

Հաջորդ էջ