Նար-Դոս՝   Մահը

Եվ Աշխենը նորից ժպտաց: Որքան մեղմ, նուրբ էր նրա ժպիտը, այնքան ավելի սպանիչ էր Շահյանի համար:

Շահյանը, մահվան ցնցումների մեջ եղած մարդու նման, հավաքեց իրեն և վերջին ճիգը թափեց, որ պահպանի իրեն կատարյալ անկումից:

Բայց... ունայնության մեջ... ի՞նչ ձգտում... և ինչի՞ է պետք այդ, — թոթովեց նա:

Աշխենն այլևս չէր դադարում ժպտալուց: Նա կարծես երեխայի հետ էր խոսում:

Իսկ ես ձեզ կասեմ, պարոն Շահյան, թե ձգտումների մեջ ի՞նչ ունայնություն և ինչի՞ է պետք այդ մասին մտածելը...

Ամեն ինչ կատարյալ էր: Վարագույրի վերջին ծալքն էլ բացվեց, և Շահյանը նվաստացած տեսնում էր, որ ուրիշի աչքերից այնքան խնամքով ծածկած իր ներքին ոչնչությունը դրված է բեմի վրա այդ երկու օրիորդների առաջ, որոնցից մեկը նայում է և ժպտում, մյուսը նայում և ապշում:

Նա այլևս ապարդյուն համարեց այդ նյութի մասին խոսելը կամ, ավելի ճիշտն ասած, նրան այլևս չխոսեցրին այդ մասին: Զգաց, որ իրեն հասկանում են և խղճում:

Աղախինը ներս բերեց թեյը: Շահյանը մեքենայաբար վերցրեց իր բաժակը, թեև մի ումպ խմելու էլ ախորժակ չէր զգում:

Աշխենը վարպետությամբ փոխեց խոսակցության նյութը և, զարմանալի է, այս անգամ խոսողը գրեթե նա էր միայն: Մեղմ ժպիտն ամենևին չէր հեռանում նրա խաղաղ դեմքից. նա կարծես նստած էր երեխաների մեջ և մանկական զվարթ հեքիաթ էր պատմում նրանց զբաղեցնելու համար: Բայց այդ հեքիաթի զվարթությունը գուցե ինքն էր միայն, որ զգում էր:

Եվան նորից նստել էր նրա մոտ և այլևս ոչ մի աշխույժ չէր ցույց տալիս: Նրա այնքան շարժուն դեմքը սառել, բայց ավելի շնորհալի գեղեցկություն էր ստացել: Նա գրեթե չէր խոսում այլևս, այլ միայն խոշոր, լուրջ աչքերով նայում էր Շահյանի ակնոցին համառորեն, կարծես մտածում էր զարմանքով, թե ինչո՞ւ է այդ ակնոցը դրված նրա աչքերին:

Շահյանն իր ուղտի տաժանելի համբերությամբ հաշվում էր րոպեները և սպասում էր, թե ե՞րբ պիտի հասնի այն հարմար րոպեն, երբ ինքը կարող կլինի վեր կենալ և հեռանալ այդ անտանելի պատժարանից:

Եվ հասավ, վերջապես, այդ րոպեն, և փախավ նա:

Դա տղամարդու բարոյական ոչնչության մի փախուստ էր կնոջ, հետևաբար ավելի զորեղ, բարոյական ուժի հալածանքից:

10

Մի կատարյալ դժոխք էր, որ այդ երեկո Շահյանը տարավ իր մեջ Եվայի և Աշխենի մոտից: Այդ չարաբաստիկ երեկոն դրոշմվել էր նրա ուղեղի մեջ իբրև մի անտանելի ծանր հիշատակ, որ շուտ չի մոռացվում: Նրա ինքնասիրությունը չափից դուրս նեղ էր և զգայուն. նա չափից դուրս ներքին, փակ կյանքով էր ապրում, որպեսզի այդ երեկոյի հիշատակը երկար ժամանակ սպանիչ ազդեցության չունենար նրա վրա: Ամեն րոպե, ամեն վայրկյան զգում էր, թե դեռևս նստած է Աշխենի սենյակում, տեսնում է Աշխենին ու Եվային այն դրությամբ, ինչպես որ դրանք ներկայանում էին նրան այդ երեկոմեկին՝ մեղմ, խորհրդավոր կերպով ժպտալիս, մյուսին՝ հիասթափության ապշությամբ իրեն դիտելիս: Տեսնում էր և իրեն՝ դասը չիմացող աշակերտի պես ողորմելի դրության մեջ կուչ եկած, լեզուն հազիվ շարժելիս, անդադար կարմրելիս: Ի ՜նչ խայտառակ դրություն...

Դա մահ էր, բարոյական մահ` թելադրված այն գիտակցությունից, որ իր հոգեկան ու մտավոր սնանկությունը հրապարակ էր հանվել իբրև ծաղրի, հիասթափության ու խղճահարության առարկա: Եվ հրապարակ հանողներն ովքե՞ր էին. — երկու աղջի՜կ... իսկ իր անունը երիտասա՜րդ էր, տղամա՜րդ... Բարոյական մի թեթև հարվածով այդ երկու աղջիկը տեղից շարժել էին անշարժության մեջ փտած երիտասարդին, ցնցել էին նրա թմրած ուղեղը և միմիայն այն պատճառով, որ իրենք կին էին և իրենց կին տեղովը նրան կյանքի նպատակն էին ցույց տալիստակնուվրա էին արել նրա ամբողջ էությունը:

Ամոթը սպանում էր Շահյանին: Սեփական ապիկարության գիտակցությունը շիկացած երկաթի պես շանթում էր նրա ուղեղը:

Թերևս այդ փտած երիտասարդի մեջ ևս խոկում էր տղամարդու անձնապաստանությունը, — դարերից ի վեր որոշ հանգամանքների շնորհիվ տղամարդու մեջ զարգացած այն մեծամտությունը, թե կինը կարող չի իր հասկացողությամբ, ոգով ու գաղափարներով բարձր լինել տղամարդուց:

Իր հոգու ամբողջ կարողությամբ Շահյանն սկսեց ատել իրեն: Նրա նեղ ինքնասիրությունն իր ողորմելի անզորության մեջ դարձավ իր հակառակ ծայրինփոխվեց ինքնատյացության:

Սակայն նրա ատելությունն իրենով միայն չսահմանափակվեց. նա սկսեց միաժամանակ ատել ամենքին և ամեն ինչ, և ամենից ավելի նրանց, որոնք իր պես մի անհյութ ու անալի արարած էին լույս աշխարհ բերել, կարծես, նրա համար միայն, որ մարդիկ խղճահարության մի առարկա ունենային:

Այժմ նա արդեն կատարյալ պատիժ դարձավ իր ծնողների գլխին. բառիս բուն նշանակությամբ նա լացացնում էր հորն ու մորը, և, կարծես, մխիթարվում էր նրանց արտասուքով: Շատ անգամ չէր ուզում տեսնել նրանց երեսը և սպառնում էր կատաղած, որ եթե նրանք այս կամ այն կերպ կանհանգստացնեն իրեն, կգնա ջուրը կընկնի կխեղդվի, ատրճանակ կպարպի իր ճակատին, թույն կխմի, մի խոսքով, վերջ կտա իր ատելի և անտանելի կյանքին, որպեսզի, վերջապես, ազատվի նրանց և աշխարհի ձեռքից:

Շահյանը գլխից իսպառ հանեց Մարությանների հետ իր բարեկամությունը շարունակելու միտքը: Այդ ընտանիքը, որի մասին հրճվանքով էր մտածում իր նոր ծանոթացած ժամանակ, այժմ միանգամից կորցրեց նրա աչքում իր բոլոր գրավչությունը: Այժմ ոչ միայն չէր ցանկանում Մարությաններին այցելել, ոչ միայն չէր ձգտում թափառել նրանց տան մոտակա փողոցներում` նրանց գեթ հեռվից տեսնելու տենչով լցված, այլև, եթե հնար լիներ, իսպառ կջնջեր այդ ընտանիքն իր հիշողությունից և նորից կդառնար իր նախկին կյանքին, ուր թեև մխիթարական և ցանկալի ոչինչ չկար, բայց և չկար գոնե սեփական ոչնչության գիտակցության և անձնաքննության ծանր ճնշում:

Շահյանի մեջ վառվող ինքնատյացության զգացումը, կամաց-կամաց բթանալով, փոխվեց խոր մելամաղձության: Այդ այն զարհուրելի մելամաղձությունն էր, որի ժամանակ մարդու հոգին կաշկանդվում է, միտքը թմրում, զգացմունքները բթանում, աշխարհը մութն է թվում, կյանքն՝ անտանելի, մահը` ցանկալի:

Շահյանի համար նոր չէր հոգեկան այդ դրությունը. համարյա պատանեկան հասակից նա շատ հաճախ ենթարկվում էր այդ դրության, որը մի տեսակ հոգեկան պարբերական հիվանդություն էր դարձել նրա համար և միշտ երևան էր գալիս այն ժամանակ, երբ կյանքի մի որևէ նոր երևույթ, նոր ծանոթություն առիթ էր տալիս նրան անձնաքննության: Երբեմն ամբողջ օրեր շարունակ այդ դրության մեջ էր լինում, այնպես որ սարսափում էր, թե միգուցե խելագարվի: Իսկ նա ոչ մի բանից այնքան չէր սարսափում, որքան խելագարությունից:

Աշխարհից հեռացած ճգնավորի պես Շահյանը փակվեց իր սենյակի չորս պատերի մեջ, փակվեց այնպես, որ, կարծես, մտադիր չէր այլևս դուրս գալ այնտեղից: Անձնատուր եղած ծանր և ճնշող մտածմունքների, գրեթե ամբողջ օրը նստած էր մնում լուսամուտի առաջ և ապակու միջից մռայլ հայացքով նայում էր դուրս: Եվ դուրսը ուրախ առիթ ոչինչ չէր գտնում:

Դաժան ձմռան գուժաբեր աշունն օր-օրի վրա խստանում էր: Արևը, զրկված իր կենարար ջերմությունից, չէր համարձակվում դուրս նայել պղտոր ամպերի ետևից, որոնց ցուրտ քամին, պատառ-պատառ անելով, ցան ու ցիր էր անում, սակայն երբեք թույլ չտալով, որ նրանք բաց անեն երկնքի կապուտակը: Երբեմն քամին տեղի էր տալիս հանդարտ եղանակի. բայց այդ հանդարտ եղանակն ավելի ևս մռայլ էր լինում, արճճագույն մառախուղը թանձր գոլորշու նման վաղ առավոտից ծանրությամբ իջնում էր ներքև, ծածկում էր ամբողջ տարածությունն երկնքի և երկրի միջև, շարժվում էր անախորժ սառնությամբ և իր թանձր խոնավությունից փոշենման անձրև էր կտրվում տեղն ու տեղը: Բնությունն էլ, կարծես անիծելով իր կյանքը, ողբում էր իր գոյությունը, ինչպես իր անմիտ գոյությունը ողբում էր Շահյանը: Շահյանին թվում էր, թե մի չար ձեռքով իր հետ ստեղծված բնությունն էլ տանջվում է իր ոչնչության գիտակցությունից և երջանիկ կլիներ, եթե զրկվեր իր մեջ ապրող և իրեն ապրեցնող կենսական ուժից և սառեր, անհետ կորչեր տիեզերքի և ժամանակի անվերջ տարածության մեջ: Շահյանը հիշեց իր սիրած հոռետես փիլիսոփաներին, որոնց առժամանակ մի կողմն էր դրել և կարդում էր գլխավորապես այն ժամանակ, երբ իր անշարժ, միակերպ կյանքն արդեն չափից դուրս տաղտկալի էր թվում նրան: Իր դատարկ հոգու մխիթարությունը դրանց գրվածքների մեջն էր գտնում: Համաշխարհային թշվառության և բացարձակ բացասության այդ ողբերգակներն իսկ և իսկ նրա սրտիցն էին ջուր խմում, և նա ագահությամբ լափում էր դրանց մռայլ ուղեղի մռայլ արտադրությունները, չնայելով, որ դրանք շատ տեղ այնքան խորիմաստ էին, որ նրա սահմանափակ և դժվարաշարժ ուղեղը միայն անորոշ ու մութ հասկացողություններ էր դուրս բերում:

Մի գիշեր, երբ, անկողնում պառկած, կարդում էր Շոպենհաուերի վարդապետությունը բացատրող ռուսերեն մի գրվածք, հանկարծ խելքին փչեց, որ թարգմանի այդ գրվածքը: Այդ միտքը կամաց-կամաց այնպես պաշարեց նրան, որ վերջ ի վերջո վեր կացավ անկողնից, լամպը տեղափոխեց գրասեղանի վրա և նստեց, որ գործն սկսի: Այդ գիշեր մեծ տանջանքով և անդադար բառարանների նայելով թարգմանեց մոտ երկու երես, մինչև որ նրա սաստիկ լարված միտքը բթացավ և աչքերի կոպերը ծանրացան: Ժամը երեքն էր, որ ճրագը հանգցրեց և պառկեց քնելու իր կատարած գործից գոհ մարդու խաղաղ երջանկությամբ: Առավոտյան սովորականից վաղ վեր կացավ և թարգմանությունը շարունակեց:

Գրվածքը վերաբերում էր մահվան և անմահության փիլիսոփայական բացատրության: Շահյանը կարծում էր, որ իր գործն առաջ է գնում անսպասելի հաջող կերպով, գոնե մի առանձին դժվարություն չէր կրում այն տեղերում, ուր հեղինակն առաջ էր բերում խնդրի էմպիրիկական տեսակետը, որովհետև այդ տեղերում շոպենհաուերյան փիլիսոփայությունը հիմնվում էր ամեն մարդու հասկանալի բնական առօրյա երևույթների վրա. իսկ այն տեղերում, ուր խնդիրը քննվում էր մետաֆիզիկայի, հոգեփոխության, զանազան կրոնների և այլ դժվարամարս տեսակետներից, Շահյանը պարզապես բան չէր հասկանում:

Այսպես, թե այնպես, Շահյանն այժմ հոգու կայտառություն էր զգում: Աոաջին անգամն էր, որ ճաշակում էր սեփական աշխատանքի քաղցրությունը: Իր անընդունակության գիտակցությունն այլևս չէր հալածում նրան. նա տեսնում էր, որ կարող է գործ կատարել և կատարում էր, և զարմանում էր, թե ինչպես կարողացել էր մինչև այժմ սպանել իր ժամանակը պարապ:

Նա այժմ դուրս էր գնում փողոց բաց ճակատով, անցնում էր մարդկանց առաջով հպարտորեն, անցնում էր առանց շտապելու, որովհետև այժմ ամենևին երկյուղ չուներ, թե մարդիկ նրա դանդաղ քայլերից կարող էին եզրակացնել, թե պարապ է. ինքը համոզված էր, որ գործ է կատարում, իսկ թե մարդիկ ի՛նչ կկարծեին, — այդ նրա հոգը չէր այժմ: Նա միայն մի բանի մասին էր հոգում, այն է՝ որքան կարելի է շուտ վերջացնել թարգմանությունը և տպագրության տալ: Գրականության մեջ անուն վաստակելու անմեղ փառասիրությունը պաշարել էր նրա բոլոր ուշքն ու միտքը և սկսնակ գրողներին հատուկ անհամբերություն էր ներշնչել նրան:

Նրա աչքն այժմ նորից քաղցրացել էր հոր և մոր վրա, որոնք, այդ բանից ուրախանալով հանդերձ, զարմացել էին, թե ամբողջ օրն իր սենյակում նստած՝ ի՞նչ է գրում նա: Մի անգամ հայրն այդ մասին հարցրեց նրան, և Շահյանը սկսեց բացատրել նրան Շոպենհաուերի վարդապետությունը, իհարկե, այնպես, ինչպես ինքն էր հասկացել թեև շատ բան չէր հասկացել: Հայրը լսեց նրան, լսեց և գրեթե ոչինչ չհասկացավ:

Մի երեկո, համարյա ամբողջ օրը թարգմանության վրա տանջվելուց հետո, Շահյանը դուրս գնաց փոքր-ինչ թարմանալու: Նա խիստ գոհ էր իրենից, իր կատարած գործից, ուստի հանգիստ խղճով կարող էր զբոսնել, ինչքան քեֆը տար: Եղանակը ցուրտ էր և չոր: Քայլերը դանդաղ շարժելով, մտքումը կրկնում էր թարգմանության իր հավանած այս ու այն պարբերությունը, այս ու այն պարադոքսը, երբ հանկարծ լսեց, որ մեկը կանչում է իրեն: Նա ետ նայեց և տեսավ, որ մեկը արագ քայլերով մոտենում է իրեն:

Դա մոտ երեսուն տարեկան ցածրահասակ, փոքր-ինչ գեր երիտասարդ էր շատ թուխ դեմքով և նկատելի մեծ քթով. հագուստը նոր էր, բայց խիստ անճաշակ, սև կաստորի գլխարկն էր միայն, որ խունացած և սաստիկ ճխլտված էր, իսկ կրկնակոշիկները վաղուց արդեն կորցրել էին իրենց փայլը և ցեխի գույն էին ստացել:

Շահյանն այն ժամանակ միայն ճանաչեց նրան, երբ նա ժպտալով մոտեցավ:

Մինասյա՞ն... — Մեծ մարդ ես դառել, չես լսում, — ասաց Մինասյանը, սեղմելով նրա ձեռքը, և նրա թևից բռնած՝ առաջ անցավ: — Քանի անգամ կանչեցի լուսամուտից, չիմացար:

Ի՞նչ լուսամուտից, ո՞րտեղից, — զարմացավ Շահյանը:

Ա՛յ, այնտեղ հյուրանոցումն եմ իջած:

Ես ի՞նչ գիտեի, թե դու այստեղ ես:

Այսօր առավոտյան եմ եկել: Ուզում էի գամ քեզ մոտչկարողացա. խիստ խառնված եմ: Ուսումնարանի գործն էլ գլուխ բերի, վերջապես եկել եմ մի վարժուհի տանեմ:

Ուսումնարա՞ն ես բաց արել գյուղում:

Վա՛հ, բաս նոր ես իմանո՞ւմ: Չորս տարի է աշխատում եմ դրա համար: Բայց ասա տեսնենք՝ ո՞նց ես. ի՞նչ ես անում, ի՞նչ չես անում:

Ոչինչ. օրերս սպանում եմ առաջվա պես:

Այդ լավ է: Իսկ ինձ օրերն են սպանում: Եվ ի՞նչ շուտ են թռչում այս անիծված օրերը: Երևակայիր. հոկտեմբերն արդեն վերջանում է, և ես դեռ նոր պիտի վազվզեմ վարժուհու ետևից: Ասենք, բան չկա, ուշ լինի ու նուշ լինի: Չէ՞: Գիտե՞ս, հոգիս դուրս եկավ, մինչև որ մեր պնդագլուխ գյուղացիներին հասկացրի ուսումնարանի օգուտը և կարողացա մի քանի կոպեկ կորզել մեր հարուստներից: Այս էլ ասեմ, որ գործին քիչ արգելք չէին լինում բնական պատահարները, անցյալ երկու տարիները մորեխն իրար վրա ահագին վնասներ տվեց մեր կողմերում, իսկ այս տարվա կարկուտը շատ բերք փչացրեց: Գյուղացու դրությունը, հիրավի, շատ վատ է: Բայց ե՞րբ է մեր գյուղացու դրությունը լավ եղել: Եթե գյուղացու տնտեսական դրությանը նայելու լինենք, առմիշտ պիտի թողնենք նրա կրթության մասին մտածելը:

Մինասյանը երկար և տաք-տաք խոսում էր այդ մասին, այն միտքը պաշտպանելով, թե կրթությունն առհասարակ եթե միակ միջոցը չէ գյուղացու տնտեսական դրության բարվոքման համար, գոնե գլխավոր միջոցներից գլխավորագույնն է:

Շահյանն ամենևին գաղափար չուներ ոչ գյուղացու և ոչ նրա տնտեսական կամ այլ դրության մասին և ամենևին չէր էլ հետաքրքրվում այդպիսի խնդիրներով, ուստի Մինասյանին կատարյալ ազատություն էր տվել իր ուզածին չափ խոսելու և դատելու. իսկ ինքը Շոպենհաուերի փիլիսոփայության թարմ տպավորության տակ մտածում էր, թե ի՞նչ նպատակ կար, որ այդ երիտասարդն այդպես եռանդով խոսում և կաշուց դուրս էր գալիս գյուղացու համար: Ընդունենք, թե այդպիսի Մինասյաններ գյուղերում ուսումնարաններ էլ բաց արին, գյուղացու տնտեսական դրությանն էլ բարելավեցին, — դրանով վերացա՞վ մարդկության թշվառությունը, ա՛յն թշվառությունը, որին դատապարտված է նա ծնվելու օրից և հավիտյանս հավիտենից...

Վա՛հ, բաս նոր ես իմանո՞ւմ: Չորս տարի է աշխատում եմ դրա համար: Բայց ասա տեսնենք՝ ո՞նց ես. ի՞նչ ես անում, ի՞նչ չես անում:

Ոչինչ. օրերս սպանում եմ առաջվա պես:

Այդ լավ է: Իսկ ինձ օրերն են սպանում: Եվ ի՞նչ շուտ են թռչում այս անիծված օրերը: Երևակայիր. հոկտեմբերն արդեն վերջանում է, և ես դեռ նոր պիտի վազվզեմ վարժուհու ետևից: Ասենք, բան չկա, ուշ լինի ու նուշ լինի: Չէ՞: Գիտե՞ս, հոգիս դուրս եկավ, մինչև որ մեր պնդագլուխ գյուղացիներին հասկացրի ուսումնարանի օգուտը և կարողացա մի քանի կոպեկ կորզել մեր հարուստներից: Այս էլ ասեմ, որ գործին քիչ արգելք չէին լինում բնական պատահարները, անցյալ երկու տարիները մորեխն իրար վրա ահագին վնասներ տվեց մեր կողմերում, իսկ այս տարվա կարկուտը շատ բերք փչացրեց: Գյուղացու դրությունը, հիրավի, շատ վատ է: Բայց ե՞րբ է մեր գյուղացու դրությունը լավ եղել: Եթե գյուղացու տնտեսական դրությանը նայելու լինենք, առմիշտ պիտի թողնենք նրա կրթության մասին մտածելը:

Մինասյանը երկար և տաք-տաք խոսում էր այդ մասին, այն միտքը պաշտպանելով, թե կրթությունն առհասարակ եթե միակ միջոցը չէ գյուղացու տնտեսական դրության բարվոքման համար, գոնե գլխավոր միջոցներից գլխավորագույնն է:

Շահյանն ամենևին գաղափար չուներ ոչ գյուղացու և ոչ նրա տնտեսական կամ այլ դրության մասին և ամենևին չէր էլ հետաքրքրվում այդպիսի խնդիրներով, ուստի Մինասյանին կատարյալ ազատություն էր տվել իր ուզածին չափ խոսելու և դատելու. իսկ ինքը Շոպենհաուերի փիլիսոփայության թարմ տպավորության տակ մտածում էր, թե ի՞նչ նպատակ կար, որ այդ երիտասարդն այդպես եռանդով խոսում և կաշուց դուրս էր գալիս գյուղացու համար: Ընդունենք, թե այդպիսի Մինասյաններ գյուղերում ուսումնարաններ էլ բաց արին, գյուղացու տնտեսական դրությանն էլ բարելավեցին, — դրանով վերացա՞վ մարդկության թշվառությունը, ա՛յն թշվառությունը, որին դատապարտված է նա ծնվելու օրից և հավիտյանս հավիտենից...

Մինասյանը բաժանվեց Շահյանից, ասելով, որ գնում է իր ծանոթ մի վարժուհու մոտ` նրանից իր բաց արած ուսումնարանի համար վարժուհու տեղ հարցնելու: Շահյանը խնդրեց, որ նա անցնի իր կողմը և մինչև անգամ առաջարկեց, որ հյուրանոցից տեղափոխվի իրենց տուն:

Այդ մեկը լավ ասացիր, — ասաց Մինասյանն առանց նազ ու տուզ ծախելու: — Փողի քյասատություն է, իսկ այդ սնիծված հյուրանոցներում փառավորապես կողոպտում են: Եթե այս գիշեր ուշանամ, վաղը կգամ քեզ մոտ: Գործերս որ շուտ վերջացնեմ, մի քանի օրից հետո կգնամ: Առայժմ ցտեսություն և շնորհակալություն առաջարկությանդ համար:

11

Մի ընդարձակ բակի մեջ չորս կարգ, քառանկյունի ձևով, շարված էին վարձու տրված երկհարկ բնակարաններ, որոնց լուսամուտների մեծ մասն արդեն լուսավորված էր, երբ Մինասյանը ներս մտավ բակի դռնից: Նրա քայլերի ձայնի վրա վերին հարկի պատշգամբից մի փոքրիկ շուն հաչեց: Այդ շան հաչոցին ձայնակցեց մի ուրիշ շուն` բակի հայտնի չէ, որ անկյունից: Մինասյանը մոտեցավ ներքին հարկի սենյակներից մեկի դռան և ծեծեց:

Դուռը բացվեց, և շեմքում երևաց մի պառավ կին կարճահասակ, գեր մարմնով:

Ո՞վ է, — հարցրեց նա:

Ես եմ, մայրիկ, չե՞ս ճանաչում:

Մինասյա՞ն... այդ դո՞ւ ես, — ճանաչեց պառավը, նրա դեմքը լավ տնտղելուց հետո:

Հենց ես եմ, որ կամ:

Պառավն ուրախացած ներս հրավիրեց նրան:

Այս ինչպե՞ս եղավ, որ հանկարծ լույս ընկար: Քանի՞ տարի է, որ չես եկել մեզ մոտ:

Չեմ հիշում, մայրիկ: Կարծեմ չորս տարի: Եվ չեմ եկել, որովհետև այստեղ չեմ եղել, իսկ այժմ եկել եմ, որովհետև այստեղ եմ: Լավ է, որ դարձյալ այս տանն եք ապրում, թե չէ վախենում էի, որ դուռն անծանոթ մարդ բաց անի:

Է՛հ, որդի, այնքան երկար ապրել ենք այս տանը, որ կարծում ենք մեր սեփական տունն է:

Բարև ձեզ, երեխայք, — կանչեց Մինասյանը, դառնալով տասը-տասնմեկ տարեկան մի տղայի և մի աղջկա, որոնք դաս էին պատրաստում նստած թեյի սեղանի մոտ, որի վրա քլքլթում էր մի փոքրիկ մաքուր սամովար, պլպլալով առաստաղից կախված լամպի պայծառ լույսի տակ: — Պո՜, ինչքան մեծացել եք: Աչքով չտամ:

Երեխաները, որոնք արդեն ոտի էին կանգնել, ամոթխածությամբ ժպտացին:

Մինասյանը մատով խփեց նրանց կզակին և նորից դարձավ պառավին.

Ուրի՞շ, մայրիկ. ինչպե՞ս եք, ինչպե՞ս չեք: Օրիորդը տա՞նն է:

Տանն է, տանը, — լսեց Մինասյանը մի ուրախ ձայն և, շուռ գալով, հարևան սենյակի դռան շեմքի վրա տեսավ օր. Սահակյանին, որը սաստիկ հարուստ կրծքով, ճաշակով հագնված, առողջ, գեր, ոչ-գեղեցիկ և տարիքն արդեն անցրած մի աղջիկ էրպառավի աղջիկը:

Մինասյանն արագ մոտեցավ նրան:

Օր. Սահակյանն իր ուժեղ բազկով թափահարեց նրա ձեռքը:

Ոչ թե չորս, այլ հինգ տարին լրանում է, որ դուք այլևս լայեղ չեք անում մեր հին բարեկամությունը մտաբերելու, — ասաց նա:

Լայեղ բառը չի սազում գյուղացուն, — նկատեց Մինասյանը: — Ուրիշ բան ասացեք:

Ես ձեզ բան ունեմ ասելու: Նախ եկեք այստեղ: Մայրիկ, թեյ պատրաստիր:

Մինասյանը գլխարկն ու վերարկուն ձգեց աթոռի վրա և օր. Սահակյանի ետևից ներս մտավ հարևան սենյակը:

Այնտեղ կլոր սեղանի մոտ, գահավորակի վրա, նստած էր Աշխենը, որ իր խաղաղ հայացքով հետաքրքրությամբ նայեց իրեն անծանոթ հյուրին:

Աշխեն ջան, խնդրեմ, ծանոթացիր: Սա այն Մինասյանն է, որի ժողովրդական բանահյուսությունների ժողովածուն անցյալ օրը կարդում էինք միասին: Հա՛, լավ միտս եկավ, պարոն Մինասյան. ինչո՞ւ ձեր վերջին հրատարակությունից մի գիրք չուղարկեցիք ինձ:

Չեմ ուղարկել, որովհետև ինձ միայն մի օրինակ է ուղարկվել գյուղը, իսկ մնացածը բաժանված է այստեղ գրավաճառողներին: Հենց վաղն ևեթ մի օրինակ կվերցնեմ և կբերեմ ձեզ համար:

Ա՜յ, չլինի՞ թե դրա համար եք եկել Թիֆլիս:

Ոչ, դրա համար չեմ եկել, բայց ինչի համար որ եկել եմ, էլի ձեզ հետ կապ ունի:

Հա-ա՞: Ախր գիտեի, է, որ ուրիշ կերպ չէիք հիշիլ ինձ: Դեհ, նստեցեք տեսնենք, այդ ի՞նչ բանի համար եք եկել, որ կապ ունի ինձ հետ:

Մինասյանն առավ օր. Սահակյանի առաջարկած աթոռը և նստեց սեղանի մոտ: Օր. Սահակյանը մի ուրիշ աթոռ առավ և նստեց նրա մոտ:

Ես եկել եմ, օրիորդ, ահա թե ինչ բանի համար: Չգիտեմ ձեզ հայտնի է, թե ոչ, մի քանի տարի է, աշխատում եմ մեր գյուղում ուսումնարան բանալ:

Այս հինգ տարում ձեր երեսը տեսել ե՞մ, որ իմանայի, թե ինչ եք անում այնտեղ: Հետո՞:

Հազար ու մի դժվարություններ հաղթելուց հետո այս տարի գործը, վերջապես, գլուխ բերի: Ուսումնարանը լինելու է երկսեռ:

Հիանալի: Այդ պատիվ է բերում ձեր եռանդին: Հետո՞:

Հիմա եկել եմ խնդրելու ձեզ, որ ինձ համար մի լավ վարժուհի ճարեք:

Ոչ, պարոն, ես ձեզ խորհուրդ կտամ, որ վերադառնաք գյուղ և մի քիչ էլ քնեք: Լավ վարժուհիները բողկ չեն, որ հոկտեմբերի վերջին էլ կարելի լինի քաղել: Ո՛ւֆ, այս հայկական դանդաղկոտությունը... Ի՞նչ էիք շինում մինչև հիմա, որ նոր եք հակալ-հակալ ընկեք վարժուհու համար:

Այ ինչ էի շինում, օրիորդ: Բոլոր հանգամանքները, որ իմանաք, կտեսնեք, որ ավելի վաղ չէի կարող գալ ձեզ նեղություն պատճառելու: Ամենից առաջ պետք է ասեմ...

Ի՞նչ, դուք ուզում եք ինձ երկար պատմությո՞ւն անել: Ազատեցեք ինձ այդ բանից, ի սեր աստծո: Ես երկար պատմություններ չեմ սիրում լսել: Հաշտվենք դրության հետ և, որքան էլ ուշ լինի, կաշխատենք մի բան անել, իհարկե: Առայժմ գիտե՞ք` ինչ եմ ուզում ասել: Դուք գիտեք, որ ես կեղծել և, մանավանդ, կեղծավորել չգիտեմ: Մեր երկարամյա բարեկամության միջոցին դառն ճշմարտություններ շատ եմ ասել ձեր երեսին, բայց քաղցր ճշմարտություններն էլ իրավունք չունեմ ծածկելու: Ես ուզում եմ ասել, որ ձեր եռանդն ինձ ուղղակի հիացնում է: Մեր ներկա երիտասարդների մասին ես չափից դուրս աննպաստ գաղափար ունիմ, որպեսզի ձեր եռանդն ինձ հրճվանք չպատճառի: Հենց նոր էր, որ օրիորդի հետ (օր. Սահակյանը մատնանիշ արավ Աշխենի վրա) խոսում Էինք մեր երիտասարդների մասին: Օրիորդը պատմում էր իր նոր ծանոթ մի երիտասարդի մասին, որը գործելու տեղ զբաղված է աշխարհի և մարդու ստեղծագործության խորհուրդը քննելով և այն եզրակացության է եկել, թե որովհետև աշխարհս ունայն է և ամեն բանի վախճանըոչնչություն, ուստի ոչ եռանդն է բանի պետք, ոչ ձգտումը, ոչ գործը, ոչ իդեալըոչինչ, այլ հարկավոր է միայն ուտել, խմել, քնել և... դարձյալ ուտել, խմել, քնել, մինչև որ մի օր ոտները կձգի իբրև մի անպետք անասուն, որի կաշին անգամ չի կարելի քերթել բանի պետք ածելու համար:

Ո՞վ է այդ երիտասարդը:

Ես չեմ ճանաչում: Ազգն ինչպե՞ս ասացիր, Աշխեն:

Շահյան:

Շահյա՞ն, — զարմացավ Մինասյանը: — Լևո՞ն Շահյան:

Կարծեմ Լևոն է, — ասաց Աշխենը:

Դա խո իմ ընկերն է, իմ հին և ամենալավ ընկերներից մեկը, — բացականչեց Մինասյանը ծիծաղելով: — Այս րոպեիս պատահեցի նրան փողոցում:

Պարո՛ն Մինասյան, դուք ուզում եք ինձ զայրացնե՞լ: Ինչպե՞ս չեք ամաչում այդպիսի դատարկ և ծույլ արարածներին ձեր ընկերն անվանելու:

Իզուր եք զայրանում, օրիորդ, նա իսկապես իմ ընկերն է: Ես նրան ճանաչում եմ դեռևս աշակերտական նստարանից: Ճիշտ է, վերջին չորս-հինգ տարին ես նրան չեմ տեսել և չգիտեմ, թե ինչպես է եղել, որ նա հանկարծ հոռետես է դարձել, բայց նախկին ծանոթությանս վրա հիմնված կարող եմ ասել, որ նրա պես լավատես մարդ հազիվ թե գտնեք:

Ուրեմն դու սուտ ես ասել, Աշխեն... պարոնը հերքում է քո ասածները:

Ամենևին մտքովս էլ չի անցել հերքելու օրիորդի ասածները: Ասացի խո, որ վերջին չորս-հինգ տարում չեմ տեսել նրան և չգիտեմ, թե ինչպես է եղել, որ նա հանկարծ հոռետես է դարձել: Եթե այդպիսի մի փոփոխության կատարվել է նրա մեջ, ապա ես դրա համար ուրիշ բացատրություն չունեմ, բացի այն, որ նա մի քիչ հիվանդոտ է, մի քիչ ծույլ, գործի էլ անընդունակ, աշխարհից հեռու ապրող, թույլ կամքի տեր, երբեք չի փորձել, թե ինչ է նշանակում քաղցած փոր, բայց վերին աստիճանի բարի, բարեխիղճ ու մտածող և հիվանդության չափ ինքնասեր: Այդպիսի բնավորության տեր մարդիկ առհասարակ տրամադիր են լինում մելամաղձության և հոռետեսության, և եթե խորը քննենք, կտեսնենք, որ այդ մելամաղձությունն ու հոռետեսությունն արդյունք են լինում ոչ թե այն բանի, որ նրանք կյանքն ունայն են համարում, այլ այն գիտակցության, որ իրենց կյանքն ունայն է անցնում, հակառակ իրենց կամքի և ցանկության:

Խոսք չկա, դուք լավ փաստաբան կլինիք:

Փաստաբան լինելու հարկ չկա. պետք է միայն ճանաչել մարդու: Ինչևիցե: Այս թողնենք և գանք իմ գործին:

Մինասյանը հայտնեց, թե վարժուհին ինչ առարկաներ պիտի ավանդե, քանի դաս պիտի ունենա և, բնակարան, վառելիք ու լուսավորություն ունենալով հանդերձ, որքան ռոճիկ պիտի ստանա:

Օր. Սահակյանը գտավ, որ ռոճիկը շատ քիչ է, որ այդքան ռոճիկով ոչ մի վարժուհի չի համաձայնի գյուղ գնալ:

Մինասյանը պատասխանեց, որ ինքն էլ այդ շատ լավ գիտե, բայց ճար չկա. ժողովուրդը աղքատ է:

Լավ, վարժուհի՞ն ինչ մեղավոր է, — բացականչեց օր. Սահակյանր: — Վարժուհի որ ուզում եք, այն էլ լավ վարժուհի, հապա ապրուստի միջոց չպիտի՞ տաք: Ես զարմանում եմ ձեզ վրա, որ դուք գործի վրա նայում եք ոչ թե ուսուցչի, այլ հոգաբարձվի աչքով:

Իսկ ես զարմանում եմ ձեզ վրա, օրիորդ որ դուք շահադիտական տեսակետից եք նայում գործի վրա: Վարժուհին այնքան կստանա, որ բոլորովին բավական կլինի իր ապրուստի համար և, եթե ուզենա, դեռ մի բան էլ կարող է ետ ձգել: Էլ ի՞նչ եք ուզում: Գյուղ է, քաղաք խո չէ՞ , որ մեծ ծախսեր ունենա: Ես, ահա, բոլորովին ձրի պիտի ծառայեմ: Բայց բանն այդ չէ: Մի՞թե չի կարելի մի փոքրիկ զոհաբերություն անել զործի սիրույն:

Զարմանալի է. դուք այնպես եք խոսում, որ կարծես թե ինձ հետ եք պայմանավորվում: Բայց ես հասկանում եմ ձեզ. դուք իդեալական վարժուհի եք ուզում: Այդպիսի դեպքում սխալվել եք. ինձ մոտ գալու տեղ պիտի գնայիք ոգիների աշխարհը:

Դժբախտաբար, ճանապարհը չգիտեմ, — ծիծաղեց Մինասյանը:

Ի՞նչ գործի սեր, ի՞նչ զոհաբերություն, ի՞նչ եք ասում, որտե՞ղ եք ապրում, — շարունակեց օր. Սահակյանը տաքացած: — Դուք կարծում եք, թե ամենքը ձեզ պե՞ս են: Մոտակա վիրախոս հայ գյուղերից մեկում մասամբ իմ և մասամբ ուրիշների ջանքով աղջկանց ուսումնարան է բացված. ուզում եմ մի ներկայացում սարքել այդ ուսումնարանի օգտին, և ի՞նչ եք կարծում, ո՛ւմ դիմում եմ, որ մասնակցեն ներկայացմանը, համարյա ամենքն էլ մերժում են: Այստեղ խո, իսկապես, զոհաբերություն էլ չկա, բայց չեն ուզում մասնակցել: Ի՞նչ կարող ես անել: Մերժողներից մեկն էլ, ահա, մեր այս օրիորդն է:

Աշխենը թեթև կարմրեց:

Վարո, ինչո՞ւ ես այդպես, — հանդիմանությամբ նկատեց նա կամաց: — Ասացի քեզ, որ ընդունակություն չունեմ, չեմ կարող բեմ դուրս գալ:

Լավ, լավ, լավ, կատակ եմ անում, — բացականչեց օր. Սահակյանը ծիծաղելով: — Գիտեմ, որ դու փախչում ես հասարակության աչքին երևալուց, գիտեմ, որ դու չես կարող բեմ դուրս գալ: Բայց ես խոսում եմ նրա՛նց մասին, որոնք կարո՛ղ են, բայց սրտերում համակրության կայծ չունին և չեն ուզում ունենալ դեպի գործը, նպատակը: Իրենք, փառք աստծո, լավ ապրում են, իրենց ոչինչ պակաս չէ. է՛հ, շա՞տ են հոգում, թե մի որևէ վիրախոս հայ գյուղի ուսումնարան աղքատ է և, եթե չօգնես, կփակվի: Ինչևիցե, այս թողնենք և գանք դարձյալ մեր գործին: Ուրեմն այդպես, պարոն Մինասյան. թեև առաջուց ձեզ ասում եմ, որ ձեր առաջարկած պայմաններով չեմ կարող վարժուհի ճարել, բայց և այնպես վաղն ևեթ կխոսեմ մեկի հետ, որին առայժմ ի նկատի ունիմ: Պատասխանն էլ, հույս ունիմ, վաղն ևեթ տամ ձեզ: Առայժմ... Մայրի՛կ, թեյն ի՞ նչ եղավ:

Իսկույն բերում եմ, — լսվեց հարևան սենյակից փոքրիկ աղջկա ձայնը:

Առայժմ մենք կսկսենք թեյ վայելել, պարոն Մինասյան, և դուք կպատմեք մեզ ձեր գիտցած նորություններից: Չէ՛, ավելի լավ է պատմեցեք ձեր գյուղական գործերից: Թեև ասացի, որ երկար պատմություններ չեմ սիրում, բայց և այնպես, երբ դուք խոսում եք գյուղի մասին, ես միշտ հաճույքով եմ լսում ձեզ:

Մինասյանն սկսեց պատմել այն դժվարությունները, որոնց հանդիպել էր ուսումնարանը հիմնելու գործում: Եթե մի բան կա, որի պատճառով գյուղացին անտարբեր է դեպի կրթությունն առհասարակ, այդ նրա տնտեսական ծանր դրությունն է միայն: Հացի խնդիրը կլանել է գյուղացուն ամբողջապես. նա ուրիշ բաների մասին ժամանակ չունի մտածելու: Մինասյանը մանրամասնորեն պատճառաբանեց, որ գյուղացու տնտեսական նեղ դրությանը որքան բնական պատահարներ են նպաստում, պակաս չեն նպաստում նաև վաշխառուները, գյուղական բանկերի բացակայությունը, երկրագործության և գյուղատնտեսության հին մեթոդը և այլն: Նա ասաց, որ մի տարուց ի վեր ինքն իր տնտեսության մեջ մտցրել է եվրոպական գործիքներ, որոնք, մեր լեռնոտ երկրի առանձնահատկությունների համար մի քանի հարմարություններ չունենալով, թեև սպասված արդյունքը չեն տալիս, բայց և այնպես, իհարկե, մեծ առավելություններ ունին ասիական գործիքների դեմ, այնպես որ գյուղացիներից քիչ-շատ ունևորները ցանկություն են հայտնել, որ իրենք էլ բերել տան եվրոպական գործիքներ:

Next page