Նար-Դոս՝   Մեղր և ճանճեր

Pages: First Previous 1 2 3 4 Next Last

ԹՈՐՈՍՅԱՆ: Խեղճ մարդ... ախր հեշտ խո չէ այնպիսի դրությունից հանկարծ ընկնելը: Ինչքան էլ այդ մարդն ինձ հենց սկզբից ատելի է, բայց, այնուամենայնիվ, ես շատ եմ խղճում նրան:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Հա՛, ես գիտեմ, իսկույն կգնաս, նրա աղքատ աղջկա ձեռքիցը կբռնես և կամուսնանաս, չէ՞ խղճո՞ւմ ես...

ԹՈՐՈՍՅԱՆ: Զարմանալի է, որ խղճում եմ, անպատճառ պետք է նրա աղջկա հետ ամուսնանա՞մ:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Անպատճառ. որովհետև եթե խղճում ես, պետք է ցանկանաս մի բանով օգնել նրան, իսկ նրան արած ամենամեծ օգնությունն այն կլինի, որ ուզես նրա դառ ու դատարկ աղջկան:

ԹՈՐՈՍՅԱՆ: Բայց ես քեզ ասեցի, որ հիմա նրա աղջկա երեսին չեմ նայիլ:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Որովհետև հպարտ է և մեծամիտ, չէ՞:

ԹՈՐՈՍՅԱՆ: Այո:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: (Խորամանկությամբ մատը շարժելով նրա վրա): Смотри ты у меня бывший идеалистոր փաստաբան ես դարձել և ուզում ես ինքդ քեզ քողարկել բառերով, կարծում ես, թե չե՞մ հասկանում... Հա, փաստաբան ասեցի, միտս եկավ. — ես ախր... Նստիր, եղբայր, ի՞նչ ես կանգնել:

ԹՈՐՈՍՅԱՆ: Չէ, ես պետք է գնամ:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ո՞ւր:

ԹՈՐՈՍՅԱՆ: Գործս պետք է ուսումնասիրեմ:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Է՛հ, գործդ ուսումնասիրելու միշտ Ժամանակ կգտնես, դեռ մեկ նստիր բան եմ ասում... մեկ ժամից հետո ես էլ հիվանդանոց պետք է գնամ, սուրճ կխմենք, հետո միասին դուրս կգանք: Նստիր, նստիր:

ԹՈՐՈՍՅԱՆ (Նստելով): Ի՞նչ էիր ուզում ասել:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Հա՛, ես ախր դատ եմ ուզում բացել:

ԹՈՐՈՍՅԱՆ: Ո՞ւմ դեմ:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Սեմյոնովի դեմ:

ԹՈՐՈՍՅԱՆ: Սեմյոնո՞վ...

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Բժիշկ Սեմյոնովի դեմ, եղբայր, չե՞ս ճանաչում:

ԹՈՐՈՍՅԱՆ: Ա՛խ, բժիշկ Սեմյոնովը... Ինչո՞ւ:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Հը՛մ, сухой чорт ты этакийԵրևակայիր, այդ անիծվածը որտեղ գնում է անունս վայր է ձգում. «Что он понимает ?говорит, где он учился? Он совсем не умеет лечить, скольких он убивал с своем неумением личить» և այլն հազար ու մի այսպիսի բաներ...

ԹՈՐՈՍՅԱՆ: Է՛հ, այդ բժիշկների ադաթն է, չարժե ուշադրություն դարձնել...

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ի՞նչ ես ասում, է՛յ, այստեղ պատվի խնդիր կա:

ԹՈՐՈՍՅԱՆ: Թե՞ հացի խնդիր կա...

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ես չեմ թաքցնում հացի խնդիր էլ կա. այս վերջին ժամանակներս ես նկատում եմ, որ մուշտարիներս բավական պակասում են. պատճառն ո՞վ է. — դա չէ՞: Այդ сухой чорт-ը... Հանաք բան խո չէ՞ ողջ քաղաքում բժշկի անունը վայր ձգել... Чем он докажет, что я ничего не понимаю?чем он докажет что я не умею лечить? Пусть докажет. թող ապացուցանի, թող հաստատի, այն ժամանակ ես ինքս ձեռք կվերցնեմ բժշկությունից...дамский башмачок,ты этакий... Ես նրան ցույց կտամ где раки зимуют, թող սպասե դեռ... Веть ты сам знаеш, что сним сделают за калевету.

ԹՈՐՈՍՅԱՆ: Երևի դու էլ նրան ես клаветать արել, որ...

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Վահ, ինչո՞ւ ես նրան клаветать չպետք է անեմ, քանի որ նա ինձ клаветать է անում...

ԹՈՐՈՍՅԱՆ: Ա՛, տեսնո՞ւմ ես... ուրեմն երկուսդ էլ մեղավոր եք:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ինչ ես ասում, էյ. փաստաբան ես, դեռ մեկ իմացիր առաջ ո՞վ է клаветать արել, է՛, այդպես խո չի կարելի...

ԹՈՐՈՍՅԱՆ: Այդ չեք կարող հաստատել, թե առաջ ո՞վ է клаветать արել:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Կարող եմ:

ԹՈՐՈՍՅԱՆ: Երբ որ այդպես է, գործդ ինձ հանձնիր: Հը՞:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Չէթեկուզ նեղացիր, քեզ չեմ հանձնիլ...

ԹՈՐՈՍՅԱՆ: Ինչո՞ւ... վախենում ես չկարողանամ պաշտպանե՞լ...

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Այո դեռ դու անփորձ ես: (Վեր է կենում):

ԹՈՐՈՍՅԱՆ: Ո՞վ է անփորձ... ե՞ս... դու ծանո՞թ ես իմ գործունեության հետ, այնպես ես խոսում, թե...

ՏԵՍԻԼ X

Ստեփան, Նատալիա, Թորոսյան

ԱՐՍԵՆՅԱՆՑ: А. Вот не ждал дорогух гостей. Милости прашу. Համեցեք:

ՍՏԵՓԱՆ: Մենք ձեզ մոտ մի քանի րոպեով ենք եկել, պ. բժիշկ:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Թեկուզ տասը տարով:

ՍՏԵՓԱՆ: Կինս հիվանդ է:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ի՞նչ եք ասում, ինչո՞ւ:

ՆԱՏԱԼԻԱ : Այո՛, պ. բժիշկ, ես շատ դժբախտ եմ...

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Աստված մի՛ արասցե, տիկին: Համեցեք նստեցեք: Նատալիան և Ստեփանը նստում են: Ինչո՞վ եք հիվանդ:

ՆԱՏԱԼԻԱ: Ես սարսափելի կերպով տանջվում եմ, պ. բժիշկ...

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ի՞նչն է... ի՞նչն է ցավում:

ՆԱՏԱԼԻԱ: Ամբողջ գիշերը չեմ քնել... (ճակատը բռնում է):

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ձեր գլո՞ւխն է ցավում,

ՆԱՏԱԼԻԱ: Այո... ա՛հ... Տեսնում եք, աչքերս չեմ կարողանում բաց անել... կարծում եմ, թե գլուխս կես է անում... օհ... ես կմեռնեմ...

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Այդ առաջին անգա՞մն է, որ ձեր գլուխը ցավում է:

ՆԱՏԱԼԻԱ: Այո, առաջին անգամ:

ՍՏԵՓԱՆ: Երեկվանից սկսեց ցավել:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Մի վախենաք, շուտով կանցնի: Ես իսկույն դեղ կգրեմ և ծառայիս կուղարկեմ, որ դեղատնից բերե: Ներեցեք, իսկույն... (Ուզում է գնալ դեպի առանձնասենյակը): Ա՛խ, դուք ծանոթ չե՞ք:

ՍՏԵՓԱՆ: Կարծեմ, ծանոթ ենք... պետք է որ ծանոթ լինենք:

ԹՈՐՈՍՅԱՆ: Այո, ծանոթ ենք:

ՍՏԵՓԱՆ: Բայց ներողություն, չեմ հիշում որտեղ ենք ծանոթացել:

ԹՈՐՈՍՅԱՆ: Թաթուլյանների տանը:

ՍՏԵՓԱՆ: ДА.да. да հիշում եմ... Դուք նրանց կենողն էիք. չէ՞:

ԹՈՐՈՍՅԱՆ: Այո:

ՍՏԵՓԱՆ: Ուսանող էիք, չէ՞:

ԹՈՐՈՍՅԱՆ: Այո:

ՆԱՏԱԼԻԱ: Ա՛խ, այս այն պարոնը չէ՞, որ մի ժամանակ մեզ և մեզ նման բարձր դասակարգին շատ էր պախարակում:

ՍՏԵՓԱՆ: (Ծիծաղելով): Այո, այն պարոնն է:

ԹՈՐՈՍՅԱՆ: Մի՞թե դուք այդ հիշում եք, տիկին:

ՆԱՏԱԼԻԱ: Ա՛խ: Մի՞թե այդ կարելի է մոռանալ... մի անգամ քիչ մնաց, որ դուք մեզ խեղդեիք... (Ամենքն էլ ծիծաղում են): Պ. բժիշկ, դեղ... օ՛հ...

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Իսկույն, իսկույն... Այժմ հաշտվեցեք, տիկին: (Ծիծաղելով դուրս է գնում դեպի առանձնասենյակը):

ՏԵՍԻԼ XI

Ստեփան, Նատալիա, Թորոսյան

ՍՏԵՓԱՆ: Да, ես կարծում եմ, կարելի է հաշտվել, ա՞:

ՆԱՏԱԼԻԱ: Եթե պարոնը կրկին անգամ մեզ հետամուտ կլինի, հաշտվելու մասին ավելորդ կլինի խոսել:

ԹՈՐՈՍՅԱՆ: Հազար ներողություն եմ խնդրում, տիկին... Ես ինքս ամաչում եմ անցյալիս համար

ՆԱՏԱԼԻԱ: Да? այդ լավ է. այժմ ես վտանգից զատ կլինեմ:

ՏԵՍԻԼ XII

Արսենյանց, Նատալիա, Ստեփան, Թորոսյան

ԱՐՍԵՆՅԱՆՑ (Մտնում է դեղատոմսը ձեռքին) — Ես իսկույն ծառայիս կուղարկեմ դեղատուն:

ՍՏԵՓԱՆ: Փո՞ղը:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: 15 կոպեկ:

ՍՏԵՓԱՆ: Թանկ է: (Տալիս է նրան փողը):

ԱՐՍԵՆՅԱՆՑ (Դռան շեմին դեպի նախասենյակը): Մինաս, ահա՛, ձեռաց դեղատուն վազիր: (Ներս է մտնում): Հա՛, ես մոռացա ձեզ ասել, որ Ալեքսանդրն ինձ մոտ է:

ՍՏԵՓԱՆ: Հա-ա՞: Հետո ո՞ւր գնաց:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Գնաց նշանի մատանիքն առնելու: Շնորհավորում եմ:

ՆԱՏԱԼԻԱ: Դեռ վաղ է շնորհավորել:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ինչո՞ւ, վաղը չէ՞ նշանտվեքը: Այ, ինքն էլ եկավ:

ՏԵՍԻԼ XIII

Ալեքսանդր, Արսենյանց, Նատտալիա, Ստեփան, Թորոսյան

ԱԼԵՔՍԱՆԴՐ(Մտնում է): Մայրիկ, հայրիկ, դուք այստե՞ղեք: Այ, մատանին: Հավանո՞ւմ եք:

ՆԱՏԱԼԻԱ: Ոչինչ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Ինչպես թե ոչինչ, այդ հրաշալի բան է մայրիկ, ի՞նչ եք ասում: Հայրի՞կ:

ՍՏԵՓԱՆ: Աբա: (Կնոջ ձեռքիցը առնում է մատանիքը և նայում է): Այո վատ բան չէ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Ի՞նչ են ասումմեկ լավ նայեք, է... Արսենյանց, եղբայր, դու տես, հիանալի բան չէ : (Ստեփանը մատանին տալիս է Արսենյանցին):

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ոչինչ, կարելի է ասել լավն է:

ԱԼԵՔՍԱՆԴՐ (Մատանիքը խլելով նրա ձեռքից): Տո՛, գնացեք, է՛... իբրև թե բան գիտեն: (Ամենքը ծիծաղում են, բացի Նատալիայից: Թորոսյանին): Պարո՛ն, խնդրում եմ դուք տեսեք, հրաշալի բան չէ՞:

ԹՈՐՈՍՅԱՆ: (Առնում է մատանին և նայելով): Ո՞րքան եք վճարել:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Ո՞րքան արժե:

ԹՈՐՈՍՅԱՆ: Սա արժե այդպես... Վաթսուն... յոթա...

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Այ ի՞նչ եք ասում... (Մատանին առնում է նրա ձեռքից): Դուք ամենից վատ գնահատեցիք: (Ծիծաղ): Հարյուր հիսուն ռուբլի փող է տված, ասում եք վաթսուն ռուբլի:

ՆԱՏԱԼԻԱ: Ո՞րքան:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: 150 ռուբլի;

ՆԱՏԱԼԻԱ: Տուր այստեղ: (Առնում է մատանին):

ԹՈՐՈՍՅԱՆ: Չէ, պետք է ասած, որ մատանին շատ գեղեցիկ է, բայց հարյուր հիսուն... չարժե:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: (հեգնորեն): Միթե:

ԹՈՐՈՍՅԱՆ: Այո, հարյուր հիսունով կարելի է...

ՍՏԵՓԱՆ: (Արսենյանցին, որ նախասենյակի դռան փեղքից դուրս նայելուց հետո, հանկարծ դուռը ծածկում է և անհանգստությամբ առաջ է գալիս): Ի՞նչ է, ի՞նչ:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: (Շշնջալով): Պետրոսն և յուր աղջիկն են... (Ընդհանուր շփոթ):

ՍՏԵՓԱՆ: Ի՞նչ... Թաթուլյաննե՞րը... այստե՞ղ են գալիս

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Այո:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Ի՞նչ... ո՞վ... Թաթուլյաննե՞րը... Պետրոսն ու աղջի՞կը...

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Այո, այո:

ԹՈՐՈՍՅԱՆ: Ո՞րտեղ են, ո՞րտեղ...

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Այ, սանդուղքով բարձրանում են:

ՆԱՏԱԼԻԱ: Ի՞նչ է, ո՞վ է:

ՍՏԵՓԱՆ: Պետրոսն է յուր աղջկա հետայստեղ են գալիս... Գնանք, Նատալիա... Ալեքսանդր, գնանք...

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Ո՞ւր... Ի սեր աստուծո, Արսենյանց, նրանց այստեղ մի ընդունիր...

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Տո, եղբայր, ո՛վ է նրանց ընդունողը... ես ինքս չեմ ուզում նրանց աչքին երևալ... что возми, ծառան էլ դեղատուն գնաց... անպիտանը դուռը բաց է թողել... (նախասենյակից հազի թույլ ձայն է լսվում):

ԹՈՐՈՍՅԱՆ, Եկան, եկան...

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Եղբայր, գոնե թաքցրու մեզ մի որևէ տեղ:

ՍՏԵՓԱՆ... Այո, այո... пойдем, жена, пойдем.

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Այ, եկեք այստեղ, եկե՛ք... Տե՛ր աստված, տեսնես ինչո՞ւ են գալիս ինձ մոտ... (Ամենքն էլ շտապով դուրս են գնում ձախ դռնից և դուռը փակում):

ՏԵՍԻԼ XIV

Պետրոս, Սոնա (մտնում են):

ՊԵՏՐՈՍ: Ոչ ոք չկա: Ձայներն այստեղից չէ՞ին դուրս գալիս... ո՞վ կա այստեղ, ոչ ոք չկա... Կամ գուցե մեր ականջումն այդպես էր լսվում... հը՞... Ոչ ոք չկա այստեղ... Գուցե բժիշկն այն սենյակումն է՞... չէ՞, այստեղ կլինի: Աբա տեսնեմ... չէ, կողպած է: Ինչպես երևում է, տանը չէ... հը ... Բաս ինչո՞ւ փողոցի և այս դուռր բաց են... Չէ՛, տանը կլինի: Քիչ սպասենք այստեղ, հը՞, սիրելիս... սպասենք... Արի նստիր այստեղ... արի, հոգիս, արի նստիր: (Երկուսն էլ նստում են դռան մոտ՝ միմյանց կողքի, աթոռների վրա: Պետրոսն յուր գլխարկը դնում է կողքի աթոռի վրա): Դադրեցար չէ՞, սիրելիս:

ՍՈՆԱ (Թույլ ձայնով): Այո: (Նա շուտ-շուտ հազում է):

ՊԵՏՐՈՍ: Ես բժշկին կխնդրեմ, որ քեզ այնպիսի դեղեր տա, որ քիչ ուժի գաս. դու բոլորովին թույլ ես... հետո կխնդրեմ, որ ախորժակ բաց անելու դեղ էլ տա. ախր դու բոլորովին ոչինչ չես ուտում... Այդ ի՞նչ է գլխիդ փաթաթանը աչքերդ է ընկել, քիչ բարձրացրու... Այդպես... Խո չե՞ս մրսում, հոգիս:

ՍՈՆԱ: Չէ:

ՊԵՏՐՈՍ: Այստեղ տաք է: Մեր տանը ցուրտ է. Այսօր առավոտյան Կարապետ Նիկիտիչը պատահեց ինձ փողոցում, ասեց, որ էգուց անցնեմ յուր մագազինի կողմը: Գիտեմ, փող կտա. կգնամ մեկ սայլ փայտ կառնեմ, առժամանակ մեզ բավական կլինի, իսկ հետո, երևի, աստված մեզ չի մոռանալ... Դու խո ճանաչո՞ւմ ես Կարապետ Նիկիտիչին. ամենապատվական և ամենաազնիվ մարդն է... Իմ բոլոր ծանոթներիս մեջ միայն դա է, որ ինձանից չի փախչում և հարկավոր եղած ժամանակը օգնում է, որքան կարողանում է: Ես շատ և շատ շնորհակալ եմ նրանից, նա որ չլինի, մեր ապրուստը շատ կդժվարանա... չէ՞, սիրելիս... ախր քո խեղճ մայրը կար անելովչնայելով որ օր ու գիշեր աչքի լույսը խավարեցնում էի՞նչ պետք է աշխատի, որ այս ձյուն ու ձմռանը մեզ բավականանա... Հետո, քեզ համար տաք վերարկու պետք է գնվի... մարդ էլ տաք հագնելու ոչինչ չունի... իմ կոշիկներս էլ մաշվել է, բայց ոչինչ, ես այսպես էլ յոլա կգնում, միայն թե դուք լավ լինեք... Աստված տա, մեկ դու առողջանաս, այնուհետև ես ոչինչ դարդ չեմ ունենա... էհ, հարստություն էր, կորավ գնաց, գլուխը քարը.. Ինչ ուզում է լինի, էլի աստված իր ստեղծածին չի մոռանալԱշխարհք է, այսօր այսպես կլինի, էգուց այնպես, բայց աստված արթուն հովվի պես միշտ կհսկի իր ստեղծածներին... Աստված խո մարդ չէ, որ տեսնելով իր ընկերոջ թշվառությունն, ասի նրան. — գնա, հեռացիր, ես քեզ չեմ ճանաչում, ես ինչ գործ ունեմ քեզ հետ. քո թշվառության պատճառը դու ես, գնա դու ինքդ էլ քաշիր պատիժըՉէ , սիրելիս, աստծու համար իզուր չեն ասում ամենաողորմած և երկայնամիտ, նա միշտ, միշտ խղճում է յուր ստեղծածներին իրենց թշվառության ժամանակ, ինչքան էլ այդ թշվառության պատճառը դարձյալ իրենք լինեին... միայն հավատ է հարկավոր, հոգիս, հավատ, ճշմարիտ հավատ... — Գիտե՞ս ի՛նչ է հավատը: — Դու զգացե՞լ ես, որ մի որևիցե գործած սխալմունքիդ համար խիղճդ տանջում է քեզ. — ահա այդ է հավատը: Դու զգացե՞լ ես, որ թշնամիներիդ չես ատում. — ահա այդ է հավատը: Դու զգացե՞լ ես, որ քեզ թշվառացնողներին չես անիծում, — ահա այդ է հավատը: Վերջապես, դու զգացե՞լ ես, որ երբ աղոթք ես անում, հոգիդ թեթևանում է, ծանր հոգսերդ մոռացվում են և արտասուքը թաց է անում աչքերդ. — ախ, այդ է հավատը, իմ սիրուն որդի, իմ քաղցրի՛կ աղջիկ... Ես ծերացել եմ. անցյալ օր դու ինքդ էիր ասում, որ գլուխս բոլորովին սպիտակել է, — մի՞թե ես այսպես կծերանայի, մինչև չհասկանայի ա՛յն, ինչ որ հիմա ասում եմ քեզ: Մտքումդ խո չե՞ս ծիծաղում ինձ վրա, Սոնա:

ՍՈՆԱ: Հա՛յրիկ...

ՊԵՏՐՈՍ: Հա՛, իմ անբախտ որդի, իմ հոգույս հատոր, ծերունի հորդ վրա մի ծիծաղիր. այն էլ բավական է, որ կյանքը ծիծաղում է նրա վրա... այլ դու խղճա նրան, խղճա՛, որքան անմեղ սրտումդ զգացմունք կա... և երբ գիշերները կպառկես քնելու, իմ հոգուս փրկության համար միշտ աղոթք արա...

ՍՈՆԱ: Հա՛յրիկ:

ՊԵՏՐՈՍ: Ասա՛, հոգիս:

ՍՈՆԱ: Գնանք տուն... բժիշկ չկա:

ՊԵՏՐՈՍ: Ա՛խ, բժիշկը... ուղիղ որ չկա... Քիչ էլ սպասենք, հոգիս, գուցե գալիս է. գալներս իզուր չանցնի... Այ, այս ո՞վ է գալիս...

ՏԵՍԻԼ XV

Ծառա (մտնում է), Պետրոս, Սոնա

ՊԵՏՐՈՍ: Սիրելիս, դու ո՞վ ես, բժշկի ծառան ես:

ԾԱՌԱ: Հա:

ՊԵՏՐՈՍ: Բժիշկը որտեղ է, մեկ կանչես, հիվանդին պետք է տեսնի:

ԾԱՌԱ: Բա դուք որ եկաք, բժիշկն ըստեղ չէր:

ՊԵՏՐՈՍ: Չէ, մենք որ եկանք, այստեղ ոչ ոք չկար: Մենք, նոր եկանք:

ԾԱՌԱ: (Գնում է, ուզում է առանձնասենյակի դուռը բացել, բայց տեսնելով որ փակ է, ծեծում է): Աղա՛աղա... դեղը բերեցիԱղա.. հիվանդ ա եկելձեզ են ուզում... Աղա... Աղա...

ԱՐՍԵՆՅԱՆՑ (Դռան ետևից շշնջալով): Կորի՛, անպիտան:

ԾԱՌԱ: Դեղը բերեցի... համ էլ հիվանդ ա եկել:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Կորի՛ քեզ ասում եմ...

ԾԱՌԱ: Բա ի՞նչ անեմ:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ասա տանը չի...

ՍՈՆԱ (Հանկարծ տեղից վեր կենալով): Հա՛յրիկ, գնանք... գնանք այստեղից...

ՊԵՏՐՈՍ: Սպասիր, հոգիս... ինչո՞ւ... բժիշկը հիմա դուրս կգա:

ՍՈՆԱ: Գնա՛նք... չե՛մ ուզում...

ՊԵՏՐՈՍ: Սոնա ջան... որդի ջան, ինչ պատահեց քեզ... (վեր է կենում):

ՍՈՆԱ: Ա՛խ, հայրիկ, մի՞թե չես տեսնում, որ նա թաքնվում է մեզնից...

ՊԵՏՐՈՍ: Հա՞-ա... Գնանք, որդի ջան, գնանք... (Դուս են գնում: Պետրոսը գլխարկը մոռանում է աթոռի վրա):

ԾԱՌԱ: Ա՛ղա, գնացին:

ՏԵՍԻԼ XVI

Արսենյանց, Ստեփան, Նատալիա, Թորոսյան, Ալեքսանդր, ծառա

ԱՐՍԵՆՅԱՆՑ (Գլուխը դուրս հանելով դռնից): Գնացի՞ն:

ԾԱՌԱ: Գնացին:

ՍՏԵՓԱՆ: Գնացի՞ն:

ՆԱՏԱԼԻԱ: Ушли?

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Да, да ушли (Ամենքն էլ ներս են մտնում):

ԹՈՐՈՍՅԱՆ: Ես չեմ հասկանում, ճշմարիտ, թե ինչո՞ւ թաքնվեցինք...

ԱՐՍԵՆՅԱՆՑ (ծառային): Տո ա՛նպիտան, ես քեզ հազար անգամ ասել եմ որ...

ՏԵՍԻԼ XVII

Պետրոս, Արսենյաց, Ստեփան, Նատալիա, Թորոսյան, Ալեքսանդր, ծառա

ՊԵՏՐՈՍ (Հանկարծ մտնում է): Գդակս, գդակս մոռացա… (Հանկարծ տեսնելով սենյակում եղողներին նա դեռ մնում է քարացած, հետո, ուշքի գալով, վերցնում է իր գլխարկը և շտապով դուրս է գնում):

Pages: First Previous 1 2 3 4 Next Last