Րաֆֆի՝   Տնային փեսա

Էջեր. Առաջին Նախորդ 1 2 Հաջորդ Վերջին

Թե քոլ Քրիստոսը կու սիրես, տերտեր ջան, էս քարուզնիրը թող մնան, — քահանայի խոսքը կտրեց մի կարմիր և ուռած թշերով տղամարդ՝ շիրաջի Կոնին. — աղբաթը խեր, հարսանիքի տուն է, խոմ եկեղեցի չէ, ինչ Ավետարանի վուխտ իս գթի, թող մե քիչ գինի խմենք, քեփ անենք, սրտերս բաց ըլի:

Բի՜ բերանդ պաչ անեմ, Կոնի ջան, — նրան գրկելով ասաց ձկնապան Մեխակը. — ախբեր, ի՞նչ միր խելքի բան է խուրը գրքերեմեն խոսիլը. միրն էն է ուտենք խմենք, քեփ անենք ու աստծուն փառք տանք:

Բարաքալդի, բարաքալդի, Միխակ ջան, քո հոգուն մեռնիմ, — գոռացին մի քանի ձայներ: — Հախ աստծու, լավ օրինավոր խոսք ասեցիր:

Քու կենացը, քոլ կենացը, — ձայն տվեցին զանազան կողմից, նրանցից ամեն մինը չխկացնելով Մեխակի հետ իրանց բաժակները:

Սույն միջոցին կույր աշղը, Բեժանը, քաշեց ճիոնուրի աղեղն երգելով Սայաթ-Նովայից.

«Աշխարքումս դարդ չիմ անի
«Քանի վուր սաղ իս ինձ համա». . . 2

Ա՜խ, թե գիտենայի էս գինին ո՞վ է մոգոնի, — ասաց խմողներից մինը հիացմամբ նայելով յուր կարմիր բաժակին.— ես ամեն տարի նրան մատաղ կու կտրեի:

Գանա էս էլ չի՞ս գիտի, ուստա Պետրոս, — նրա խոսքը կտրեց քահանան:

Ես վուր ղանցեն գիտենամ, քու հոգուն մատաղ, տերտեր ջան, — պատասխանեց ուստա Պետրոսը: — Գրի սիվն ու սպիտակը դուք եք իմանում, աստծու խոսքերը ձիր մոտն ին, մենք ի՞նչ ինք սորվի, վուր ինչ գիտենանք:

Գինին Նոյ նահապետն է շինի, — ասաց տերտերը մի առանձին նշանակություն տալով յուր գիտությանը և ավելացնելով մի քանի խոսք Քամի մասին:

Բոլորը զարմանալով լսում էին:

Փառք Նոյի սուրբ զորութենին, — ասաց ուստա Պետրոսը հրեսը խաչակնքելով:

Նոյի հոգուն մեռնե՜մ, — բացականչեց մի աշխույժ երիաասարդ բարձրացնելով յուր բաժակը. — էս էլ Նոյի կենացը, թե նա չէր էլի մենք էդ պլպլուն թասերը վո՞ւր տեղից պիտի խմեինք:

Բոլորը ձայն տվեցին նրան և մի՜մի բաժակ խմեցին Նոյի կենացը, կարծելով, թե նա դեռ կենդանի է:

Այգ ընդհանուր ուրախության մեջ տերտերը նկատեց, որ միակ տխուր մարդն ուստա Գրիգորն էր՝ նորահարսի հայրը: Նա անդադար դուրս էր գալիս, ներս էր մտնում, կարծես, մի բան նրան անհանգստացնում էր:

Ի՞նչ ես նոթերդ կիտել, ուստա Գրիգոր, — դարձավ դեպի նա տերտերը. — օրհնած, էս ուրախությունը քոնն է, դու ի՞նչու եսդարդ անում:

Ուստա Գրիգորը գլուխը միայն շարժեց ցույց տալով, որ ինքը զբաղված է, և հեռացավ առանց պատասխանելու:

Գիշերվա կեսն էր: Հասանների խռպոտ ձայնը, մոլաշրջիկ շների աննպատակ հեծկլտոցը, տարաժամ տարփածուի կառքի դղրդոցը երբեմն ընդհատում էին փողոցների խուլ գերեզմանական լռությունը: Բազարի խանութներից մինի մեջ միայն փայլում էր աղոտ լույսը, ուր նստած էր մի պատանի:

Աղա, բշխրմա՞ ես քըշեր էտենց զարթուն ես մնալի, չես քնելի, — ասաց պատանուն խոյեցի հասասը, գլուխր ներս տանելով խանութի դռնից:

Քունս չէ տանում, Կարո, — պատասխանեց պատանին: Պատանին մեր Նատոյի սիրականը՝ Գիգոլին էր: Լսելով ՛լա րաբաղցի փեսացոլի պատմությունը և օրիորդի ծնողաց նպատակը` Գիգոլին չկարողացավ յուր համրերությունը զսպել, տեսնելով, որ յուր սիրուհին շուտով կորած կլիներ յուր համար: Նա, որքան և պատկառանք էր դնում յուր հոր և մոր պատվին, որքան և ամաչկոտ էր յուր որդիական հնազանդության մեջ, այսուամենայնիվ համարձակվեցավ յուր ծնողաց առջև պարզ խոստովանվել յուր սերը դեպի Շուշանի աղջիկը: Նա ո՜չ միայն գտավ ծնողաց կողմից ամենասաստիկ ընդդիմադրություն, այլև նրանք սպառնացին, եթե պատանին բոլորովին չէր փոխելու յուր միտքը, կարող էր իսպառ զրկվիլ հայրական ժառանգությունից: Դրա հետեվանքն այն եղավ, որ Գիգոլին թողեց հոր տունը, և այնուհետև գիշերում էր յուր խանութի մեջ: Համալը, տեսնելով նրա տխրությունը, նստեց խանութի դռան շեմքի վրա և սկսավ պատանուն զբաղեցնել յուր զրույցներով:

Դյուն մե դարդ ունես, որ քյունդ չի տանելի, — հարցրուց Հասասը:

Ունեմ, Կարո, դարդ ունեմ.. պատասխանեց Գիգոլին խորհրդական ձայնով և պատմեց մասնավորապես Նատոյի մասին:

է՜հ, աղա, ես էլ որ քո պես հալա ջահիլ էմեր, քշերները քյունս չէր տանելի, — ասաց Հասասը յուր հին ցավերը միտ բերելով. — մեր գեղը մե ախչիկ կար, էնղղար խորոտիկ էր, որ կասես մարալ-ջեյրան էր. էն րնձիկ էր սիրելի, ես դրան էմեր սիրելի, էրկուսիս էլ սրտերը կապած էներ մեկզմեկու: Էլավ որ, մեր գեղի մալիքի լաճու աշկը ընկավ էն ախչկան, սիրեց դարր. էլ էն ախչիկր րնձի չըտըվին. և փսայվեց մալիքի լաճոււ հետը: Մե ամիս չքաշեց ախչիկը դարդըմախ էլավ...: Ես էլ դարդեմեն ետ էն երկրեն տուս էգամ, որ էլ չտսնամ դար գերեզմանը...

Խոյեցի հասասն այդ խոսքերն այնպիսի մի ցավալի կերպով պատմեց, որ ինքը նույնպես չկարողացավ զսպել յուր արտասուքը և վերջին տողերն արտասանելու միջոցին նրա ձայնը բոլորովին խեղդվեցավ:

Գիգոլին ցավելով նայում էր նրա վրա, տեսնելով, որ սերն ունի յուր բոցավառ զորությունը մինչև անգամ այնպիսի պարզամիտ և անմեղ արարածների մեջ, որպիսի էր խոյեցի հասասը: Եվ նա դարձավ դեպի Կարոն այդպիսի խոսքերով.

Էդպես է, Կարո՜: Բայց ավելի լավ է, որ մարդ ինքը մեռնի ու չտեսնի յուր սիրած աղջկան մեկ ուրիշը տանելիս... դու էլի բախտավոր ես, Կարո, որ տեսար քո սիրածի գերեզմանը...

Կարոն տեսավ, որ յուր խոսակիցն ավելի տխրության մեջ ընկավ, ասաց նրան.

Աղա, ձեր թաղը էս քշեր խարնիս կա, աղեկն էնի, որ դու քանդ փակես, էթաս էնտեղ, որ սիրտդ բացվի:

Հարսնի՞ք... — կրկնեց Գիգոլին մի զարհուրելի սարսուռ զգալով յուր ամբողջ մարմնի մեջ:

Խրամանքս, խարնիս, ես ձեր թաղեն էս քշեր ընցամ, զուռնա՜նաղարայի ձեն էր իգալի Շուշանի քրոջ Սոփոյի տնեն:

Գիգոլին բոլորովին շփոթվեցավ և խնդրեց հասասին օգնել իրան խանութը կոզպելու:

Կես ժամից հետո նա հասավ պառավ Սոփոյի տանը: Նվագածությանց ձայները մի նոր սարսափ ձգեցին նրա վրա: Պատանին քարացած, կանգնած լսում էր հարսանիքի տնից եկող ձայները, և նրա վրդովմունքը գնալով սաստկանում էր: Հանկարծ երևաց մի օրիորդ, որ փոքրիկ լապտերը ձեռին վազում էր դեպի մոտավոր տունը:

Ա՜խ, Նինուցի, դո՞ւն ես, — կոչեց պատանին նրան տեսնելով:

Ես իմ, Գիգոլի ջան, — ձայն տվեց օրիորդը և կանգնեց:

Ուր ես գնում:

Միր տուն, մանտոս վիկալնեմ, խիստ ցուրտ է, հիմա պսակ պիտի գնանք:

Ի՞նչ պսակ, — շփոթվելով հարցրուց պատանին:

Չի՞ս գիտի, Նատոյի պսակն է էս գիշեր:

Պատանին բոլորովին թուլացավ:

Նատոն հիմի էլ է սիրում քիզ, Գի գոլի ջան, — ասաց Նինուցին. — քանի գամ սիրտը գնաց, թիլացավ, ես նրան ուշքի բերի...: Նա ասում էր ինձ. նինուցի, ես կմեռնիմ, ինչկլի ինձ եկեղեցի տանին:

Ա՜խ, աստվա՜ծ... — կոչեց պատանին խորին հուսահատության մեջ:

Նատոն միղ չունի, Գիգոլի ջան, — առաջ տարավ օրիորդը. — նա ասում էր, որ քիզ չի մոռանա, ինչկլի մահը կսիրե քիզ...: Բայց քոռանա՜ քու հորն ու մոր աչքերը, վուր ձիզ մեկմեկուց բաժանեցին...:

Պատանին էլ ոչինչ չխոսեց, նա յուր դողդոջուն քայլերն ուղղեց դեպի Քուռի կողմն, երբ Նինուցին հեռացավ նրանից: Այդ լռությունը խիստ զգալի եղավ օրիորդին, որին հայտնի էր Գիգոլու հուսահատ դրությունը: Այդ պատճառով Նինուցին հեռվից նայում էր, տեսնել, թե ո՜ր կողմը գնաց պատանին: Օրիորդն էլ չսպասեց գնալ իրանց տունը, վեր առնել յուր մանտոն, այլ կրկին մտավ հարսանիքի տունը և հազիվ լսելի ձայնով շշնջաց եղբոր ականջին.

Ստեփկո, մեր Գիգոլին էս նմուտին Սաղի կուռը գնաց, ես խիստ դարդոտ տեսա նրան. գնա՜, տես ինչ էլավ խեղճ տղին:

Լսելով այդ խոսքերը Նինուցայի եղբայրն, իսկույն դուրս վազեց: «Խե՜ղճ Գիգոլի, ինչու է գնում նա Սաղի կուռը», ասում էր Ստեփկոն ինքն իրան:

Երկնքի սև ամպերը սկսել էին արդեն նոսրանալ և Քուռի ափերը լուսավորում էին լուսնի գունաթափ շողքերով: Քանի րոպեից հետո Գիգոլին հասավ գետի եզերքը: «Էլ էստումեն դենը ինձ պետք չէ ապրել», — ասաց նա և պատրաստվում էր իրան ջուրը ձգել, երբ Ստեփկոյի երկաթի մատները բռնեցին նրան:

Ա՜խ, Ստեփկո, թե ախբեր իս թող տուր, — աղաչում էր պատանին:

Ի՞նչ իս շինում, գժվի՞լ իս, — պատասխանեց Ստեփկոն, հեռացնելով նրան գետի ափից:

Ա՜խ, ի՞նչի դուն վրա հասա՜ր...

Թ

Սույն միջոցին պառավ Սոփոյի տան քահանան ոտքի ելավ, կոչնականներից ամեն մինը վառեցին իրանց լապտերները և պատրաստվում էին եկեղեցի գնալ պսակի խորհուրդը կատարելու:

Ջումշուդ-բեկը զարդարված էր յուր հարսանիքի հագուստով, որոնք նույն օրերում Շուշանը նրա համար կարել էր տված: Երիտասարդն յուր սրտի ամենասքանչելի հրճվանքի մեջն էր: Իսկ Նատոն, թեև նույնպես զարդարված, բայց նրա գունաթափ դեմքը, վշտահար աչքերը ցուցանում էին հուսահատության ամենասարսափելի հուզմունքն, որ նույն րոպեին խռովում էր օրիորդի սիրտը:

Հանկարծ ներս մտավ մի անծանոթ հյուր: Դա էր սպիտակ մորուքով հսկայատիպ մի ծերունի: Նրա սև շալե չուխան, ահագին մոթալ փափախը, կաշյա տրեխները ցույց էին տալիս, որ նա գալիս էր հեռու երկրից: Ծերունու օտարոտի երևույթը, խոժոռ կերպարանքը յուր վրա դարձրեց բոլոր հանդիսականաց ուշադրությունը:

Իսկ այդ անակնկալ հայտնությունը կայծակի հարվածք ունեցավ փեսայի վրա, որի դեմքն իսկույն կա վիճի պես գունաթափվեցավ,

Ծերունին, ամենևին ուշադրություն չդարձնելով յար շրջապատողների վրա, անփույթ կերպով մոտեցավ փեսային, և յուր լի բարկությամբ սպանիչ հայացքը ձգելով նրա երեսին, ասաց.

Ադա՜, քնձահոր լակոտ, ըսքան տարի թո՞ռնըս կորալ, քանի վախտ ա տու եդնադ մանըմ գոլիս, էլ ոչ Ռուսեթ, էլ ոչ Ղզլբաշի երկիրը, օլքա չըմ թողալ լոխ մանըմ էկալ` բալքում քե քթնամ. ամա դու քո տոնըդ տեղդ, քուլփաթըդ մննադ քըցալըս, դիարբադիար (երկրե երկիր) քո քեփը արամիշըս անըմ: Ադա՜ թուլա տղա, բա՜ իսկի փիքր չը՞ս անըմ, թա ես էլ հար օնեմ, մար օնեմ, տոն օնեմ, տեղ օնեմ...: Բա՜, իսկի՞ մետըդ չըս քրցում, որ քո խոխեքը տյուզնը՜ծարավ կոտորվում են, քո նշանածի աչքերա լացնելու քոռացալա՜...

Սարսափը և զարհուրանքը տիրեց Ջումշուդբեկին: Նա սառած նայում էր ծերունու երեսին առանց կարողանալու մի բառ անգամ պատասխանել:

Հանդիսականքն ոչինչ չհասկացան այդ խոսքերից: Միայն Շուշանը, տեսնելով, որ ծերունին ձեռքր ձգեց և կամենում էր բռնությամբ դեպի դուրս քաշել յուր փեսացուն, վազեց և բռնելով նրա թկից, ճչաց.

Բիձա՜, բիձա՜, ո՞վ ես, ի՞նչ ես անում, ի՞նչ դավի ունիսդրա հետ:

Ծերունին յուր վայրենի դեմքը շրջեց դեպի Շուշանը, պատասխանեց մի փոքր մեղմացնելով յուր գյուղական կոշտությունր. — Ես հու՞ եմ... հըրցնումըս դու, ես էդ անաբուռ տղի խեղճ հարնըմ (ցույց տվեց նա Ջումշուդ՜բեկի վրա), էդ իմ բեդասրլ տըղաս ա՜...

Ես չեմ ճանաչում քեզ, — պատասխանեց Ջումշուդ՜բեկը:

Չըս ճանչընը՜մ... յաշը՞մըս էդ մըհակը... — ձայն տվեց ծերունին, բարձրացնելով ահագին մահակն, որ բռնած ուներ ձեռին:

Շուշանն այսքանը հասկացավ, որ ծերունին հայտնեց, թե նա փեսայի հայրն էր. — Ի՞նչ հեր. — ճչաց նա մեջ մտնելով. — սա հեր չունի, սրա հերը մեռել է:

Գյուղացու վայրենի դեմքը ցնցվեցավ մի թթու ծիծաղելով և նա պատասխանեց հեգնորեն, ուղիղ Շուշանի երեսին նայելով.

Հա՜, դրա հարը մռալ ա... ամմա էլլըհա մըռըլ տեղա իրակացալ...:

Դուն սրա հերը չի՜ս, սա Մելիք Թորոսի վուրթի Ջումշուդբեկն է, սրա հերը մինծ մարթ էր, քի պես արջ չէր, — պատասխա- նեց Շուշանն ավելի կրքով:

Իսկ գյուղացին խիստ արհամարհական սառնությամբ ասաց նրան.

Մելիք Թորոսին տղան ա՜, հա՞... Ջիմշուդ՜բեկն ա՜, հա՞...:

Դրուստ ա՜, Մելիք մորոսին տղան շատ մեծ մարթ ա, ամմա էդ յալանչին (ցույց է տալիս փեսայի վրա) նրան տղան չէ, դա ինձ նման շնեցի առչին ճոտըԳյուքի՜ն ա, Գյուքի՜ն...

Գյուքին ո՞վ է, ի՞նչ իս խոսում, դա հիմի իմ փեսեն է:

Վերջին խոսքը զգալի կերպով սարսափ ձգեց ծերունու վրա և նա դարձավ դեպի Շուշանը, հարցնելով.

Քու փեսադ ա, հա՞:

Հա՜, իմ փեսեն է, էս գիշեր պիտի պսակենք, տեհնում ե՞ս վուր հարսանիք է, — պատասխանեց Շուշանը, ցույց տալով հանդիսականները:

Ծերունին բոլորովին թուլացավ: Նա դարձավ դեպի որդին այդպիսի անեծքներով.

Տափը մըննես դու, ըստուծու կեծակը տա քեզ... ըստեղելը՞ս խափալ... ըստեղելը՞ս օզում փսակվես...

Հետո նա դարձավ դեպի Շուշանն որդու վրա ցույց տալով. — Նանի, Հախմիանտերը ընեծի՝ դրան, չորք տարի ա ես օլքից՜օլքա դրա ետնան շոռըմ գալիս, էլ տեղ չմնացալ, որ դա չփսակվի... Էլ տեղ չմնացալ, որ ուրան կնեկը բըրախ տված չընի... ամեն շհարում դրան խոխեքը, դրան կնեկները ուզողըթյուն ըն անրմ...

Պսակվե՞լ զարհուրելով հարցրուց Շուշանր:

Հա՜, նանի՜, օխտը հետ փսակվալա էդ պտըհասու էկածը... չըհա մըհեկս տանը կնեկ օնի:

Բոլոր հանդիսականքն, որոնք մինչև այն րոպեն զարմացած նայում էին այդ դրամային, քարի պես սառեցան:

Վա ՜յ իմ միղքըկոչեց Շուշանը գլխին տալով:

Վա՜յ իմ նամուսինկոչեց Նատոն ուշքից գնալով:

Թողե՜ք ես էդ անիծվածին սպանեմ… — կոչեց ուստա Գրիգորը, ուրագը ձեռին առյուծի պես ներս վազելով:

Իսկ «տնայինփեսան» արդեն ուրվականի պես աներևութացել էր...

Սույն միջոցին մի պատանի մոտեցավ ուշագնաց Նատոին. — Ե՜ս իմ քու փեսան, ե՜ս... — կոչեց նա վեր բարձրացնելով նրան հատակի վրայից:

Դա Գիգոլին էր:

Էջեր. Առաջին Նախորդ 1 2 Հաջորդ Վերջին