Րաֆֆի՝   Զահրումար

Ւ՞նչ իս ունքերդ կախ արի, — ասաց նրան Ճանճուր Իվանիչը: — Հիմի էլ ի՞նչ դարդ ունինք, էտ էշն էլ խոմ ցեխեմ են հանեցինք, գնա ներքև մի չարեք գինի բի', էս գիշեր մե լավ քեփ անինք, իժում դինջ քնինք:

Սիմոն Յագորիչը գնաց ներքև և մի քանի րոպեից հետո դարձավ չարեքանոցը լիքր գինիով:

Սեղանի վրա դրվեցան խնջույքի պատրաստությունները՝ երկու հատ չորացած հաց, մի կտոր հին զուրգել, Ճանճուր Իվանիչի ճանապարհի պաշարից մնացած մի փոքր խավիար, մի գլուխ սոխ և մի կտոր պանիր:

Սեղանը յուր բոլոր ճոխություններն ուներ երկու ընկերների համար ևս:

Գավաթները լցվեցան: Նրանք չրխկացրին, առաջին անգամ խմեցին միմյանց կենացը, հետո Կուզմինի կենացը, այնուհետև կրկին և կրկին միմյանց կենացը, հետո նրանց կենացը, ով որ ծովում փորձության մեջ է, ով որ ղարիբ է, ով որ հիվանդ է, վերջապես ամեն նեղյալների կենացը: Եվ բախտավոր չարեքանոցը մի անգամ ևս գնաց և ետ եկավ ներքևից: Այնուհետև նրանց գլուխները տաքացան: Նրանք սկսան միմյանց հետ պռոշտի անել և ուրախանալ, ծափ տալ, ուռռա գռռալ, մինչև Ճանճուր Իվանիչը յուր խռպոտ ձայնով երգեց վրացերեն. «Ա՜խ թվալեբո, թվալեբո՛» երգը, Սիմոն Յագորիչն էլ նրան ձայնակից եղավ: Այնուհետև ինքը՝ Սիմոն Յագորիչը, երգեց՝ «Մոդի, Լիզա ջան, իխրուկե» նույնպես վրացերեն երգը: Խնջույքը տևեց մի քանի ժամ, բայց տակավին չարեքանոցի մեջ գինի կար: Այն ևս սպառվեցավ: Սեղանի վրա ոչինչ չմնաց ուտելու: Մոմը բոլորովին վառվելով՝ վերջապես հանգավ: Կացարանի մեջ տիրեց խավար: Նրանք քնեցին:

Բայց Ճանճուր Իվանիչի և Սիմոն Յագորիչի փոխարեն մոծակները, ճպուռները, լվերը և այլ միջատներ այնուհետև սկսան տզվզալ և իրանց դիվային հարսանիքը կատարել: Նրանք թեև իրանց խայթոցներով սկսան ծակոտել մեր պարոնների մարմինը և ծծել նրանց արյունը, բայց նրանք ոչինչ չէին զգում, այլ խորին թմրության մեջ մրափում էին:

ԺԵ

Մինչ Ճանճուր Իվանիչը յուր գործակատարի հետ պանդոկի կեղտոտ անկյունում, իրանց աղքատիկ քեֆն էին անում, Հացի-Գելենց տանը մի փառավոր գիշերային խնջույք էր սարքված:

Գեղեցիկ զարդարված դահլիճում վառվում էին զանազան ճրագները: Ինքը օրիորդ Սոֆին, բոլորովին սպիտակ՝ փրփուրի նման թեթև հագուստով, ոսկի ապարանջաններով, ադամանդե քորոցը կրծքի վրա, խիստ շնորհալի կերպով ընդունում էր հյուրերին:

Շուտով դահլիճը լցվեցավ խայտաճամուկ բազմությամբ: Նրանք ոչ միայն իրանց հագուստի ձևերով, այլև իրանց սովորություններով ու բնավորությամբ զանազանվում էին միմյանցից: Նրանց մեջ կային աղջիկներ մոդնի հագնված, բաց գլուխներով, հոլանի բազուկներով և կիսաբաց կրծքով ու թիկունքով: Նրանց մեջ կային աղջիկներ վրացի թասակրավիներով և բաց կրծքով ու բազուկներով: Նրանց մեջ, որպես սև ագռավներ, գտնվում էին մի քանի թխազգեստ քաթիպավոր քալբատոնոներ, որոնց հրավիրել էր տիկին Բարբարեն:

Տղամարդիկ թվով ավելի սակավ էին, քան թե աղջիկները: Այնտեղ պտտվում էին մի քանի բուլվարի շրջիկ ֆրանտներ, որոնք կոտրատվելով այս կամ այն օրիորդի հետ քչփչում էին, և մի քանի կարտուզավոր ու կաբավոր վաճառականներ` տիկին Բարբարեի ազգականներից, որոնցից ամեն մինը նստած էր մի անկյունում աթոռի վրա. նրանք չէին շարժվում իրանց տեղից, կարծես թե մեխված լինեին աթոռին, միայն հեռվից իրանց աչքերը ճպճպացնելով, նախանձով դիտում էին, թե ի՛նչպես ֆրանտ երիտասարդները սեթևեթում էին մատաղահաս օրիորդների հետ:

Օրիորդ Սոֆին թիթեռնիկի նման թռչկոտում էր այս կողմ և այն կողմ: Նա ուրախությամբ դառնում էր մի աղջկանից դեպի մյուսը, նա դիմում էր դեպի երիտասարդները, որոնցից շատերը հրավիրված օրիորդների եղբայրներն էին, քաղցրախոսում էր նրանց հետ, ժպտում էր և պեսպես հրապույրներով շահում բոլորի սրտերը:

Տիկին Բարբարեն անշարժ նստած խոսում էր քաթիպավորների հետ հին և նոր ադաթների վրա: Իսկ Գրիգոլն ու Մայիլովը` մերթ այս, մերթ այն անկյունում կանգնած նայում էին. նրանք չէին համարձակվում խոսել օրիորդների հետ, մինչև նրանք չէին խոսացնում:

Խնջույքը գնալով կենդանանում էր, ոգևորվում էր, մինչև նա բոլորովին խռովեցավ խոսակցությունների խառնաձայնությամբ:

Ապա բաժանվեցան. աղջիկները կազմեցին փոքրիկ խմբեր: Եթե որոշելու լինենք այդ խմբերը, նրանց տեսակները կլինին այսպես. — մի կողմում հավաքված էին աղջիկները իրանց թասակբավիներով, դրանց շատ անգամ երկչոտությամբ մերձենում էին կաբավորներ, և նրանց մեջ լսելի էր լինում վրացերեն քաղաքավարական բառերգենացվալե, գեթաղվանե, շենի ճիրիմե, թքվենմա սիցոցխլեմ, դիախ և այլն. մի կողմում էլ մոդնի աղջիկները, ըստ մեծի մասին ռուսերեն լեզվով, և երբեմն վրացերեն խառնելով, խոսում էին, թե ի՛նչ նոր կտորներ են եկած, կամ այսինչ ու այնինչ խանութում ինչ նոր բաներ են վաճառում: Նրանց խոսակցության մեջ խառնվում էին և ֆրանտները՝ այս կողմից, այն կողմից խոսք ու կատակ կցելով:

Իսկ տիկին Բարբարեի շուրջը բոլորել էին քաթիպավորները և մի քանի կաբավորներ, դարձյալ վրացերեն երբեմն հատուկտոր հայերեն խառնելով, դուրս էին տալիս քաղաքի նորությունների կամ հացի և այլ ուտելիքների էժանության կամ թանկության մասին:

Իսկ երբեմն այդ խմբերը դիմում էին միմյանց, և խոսակցությունը լինում էր ընդհանուր: Բայց օրիորդ Սոֆին հանգիստ չէր մի տեղում, նա անդադար դառնում էր մի խմբից դեպի մյուսը: Նա նշմարեց Մայիլովին և տեսավ, որ նա բոլորովին ուրախ չէ. մոտեցավ նրան.

Ի՞նչ է, Նիկոլ, դու ինչո՞ւ ես այդպես տխուր, — հարցրեց նա:

Ես տխուր չեմ, — պատասխանեց Մայիլովը:

Ո՛չ, դու այստեղ մենակ ձանձրանում ես: Գրիգոլը չէ զբաղեցնում քեզ, գնանք այնտեղ աղջիկների մոտ:

Եվ օրիորդ Սոֆին բռնեց նրա ձեռքից, բերավ մոդնի աղջիկների մոտ, որոնք, իրանց ուսումն ավարտելով զանազան իգական վարժարաններում, իբրև ներկայացուցիչներ էին ուսյալ և կրթյալ օրիորդների. դրանք պիտի լինեին մայրերը նոր սերունդի:

Հյուրասիրության հառաջաբանն սկսվեցավ թեյով, որ մատուցին պիրոժնիով և ոմանց լիմոնով: Սպասավորները մաքուր հագնված՝ անդադար տանում ու բերում էին գավաթները:

Նույն միջոցին համարյա բոլորն էլ նստոտել էին զանազան տեղերում և խոսում էին:

Բայց ի՞նչ էին խոսում:

Եթե չի ձանձրանա մեր պատվելի ընթերցողը, մենք նրան մի քանի րոպե կմոտեցնենք կրթյալ օրիորդների խմբին, և նա կլսե մեր ապագա մայրերի զրույցները, որ թեյի քաղցր հեղուկը խմելով կցել էին նրանք:

Թեև ազգային բարբառով չէր նրանց խոսակցությունը, բայց մենք դնում ենք նրանց հայերեն թարգմանությունը:

Այնպիսի մի կիսակոշիկներ է ստացել մադամ Տոլլեն, որ հրաշալի՜, — ասաց մի շիկամազ օրիորդ, գունատվելով, կուչ գալով խմելու միջոցին, որ կարծես թե մի սքանչելի իրողություն էր պատմում:

Ջանջուղազովի մագազինում նույնպես լավերն են ծախում. ես իմս տասը մանեթով առա, շատ հիանալի բաներ են, առավելապես կրունկները, ճռճռոցը խոմ պատմել չի կարելի, — ասաց մի այլ օրիորդ սև գիսակով, թուխ դեմքով և, միևնույն ժամանակ վեր քաշելով յուր զգեստի փեշերը, ցույց տվավ յուր փոքրիկ ոտքը:

Իմը ես առել եմ ութ մանեթով. իմ կարծիքով քոնից լավն է, — նրա խոսքը կտրեց առաջին շիկամազը:

Նայեցեք` ինչպես են ճռճռում:

Եվ նա վեր կացավ, մի պտույտ արավ և դարձյալ նստեց: Եվ արդարև, նրա կիսակոշիկները ոչ թե ճռճռում, այլ կարելի է ասել՝ որոտում էին:

Լսողները վճռեցին, թե շիկամազի կիսակոշիկները ավելի լավ են, քան թե թխամազինը:

Ջանջուդազովի մագազինում թեև կիսակոշիկները ավելի գովելի չեն, բայց լավ ձեռնոցներ են ծախում, — մեջ մտավ մի այլ օրիորդ` մեծմեծ, վառվռուն աչքերով և նիհար դեմքով և կամեցավ ցույց տալ յուր ձեռնոցները, որ գնել էր այնտեղից:

Է՜հ, այդ հայերը հենց խաբում են, — նրա խոսքը կտրեց մի այլ օրիորդ, կարծես թե ինքը հայ չլիներ: — Դուք քանիսո՞վ առաք ձեր ձեռնոցները, Մակա , — հարցրեց նա վառվռուն աչքերով օրիորդից:

Մանեթ ու կեսով, — պատախանեո Մական:

Բայց ես Բլոտից առել եմ վեց աբասով և ձերիցը վատ չէ, — պատասխանեց օրիորդը:

Մական լռեց:

Բայց օրիորդ Սոֆին նույն րոպեին խոսում էր մի երիտասարդի հետ, և աստված գիտե, ինչեր էր խոսում. միայն նրանից բաժանվելու միջոցին, կրկին դարձավ դեպի նա և ժպտաց.

Ա՜խ, դու անխիղճ, — ասաց և հեռացավ:

Նա եկավ և կանգնեցավ օրիորդների մոտ, որոնք խոսում էին կիսակոշիկների մասին:

Սոֆի, դուք օդըկոլոնը և դուխը ումի՞ց եք գնում, — հարցրեց նրանից մի օրիորդ մեծ քթով և հաստ շրթունքներով:

Րիշարից, — պատասխանեց օրիորդ Սոֆին:

Ի՜նչ անուշ հոտ է գալիս ձեզանից, — կրկնեց մեծքթանին:

Մի՞թե ձեզ ախորժելի է, — ժպտալով հարցրեց օրիորդ Սոֆին և ուրախացավ, որովհետև յուր վրա լավ նկատողություն էին անում:

Ես էլ այսուհետև այնտեղից պիտի առնեմ, — ասաց առաջինը:

Սոֆի Ճանճուրևնա, — ավելի քաղաքավարությամբ կոչեց նրան մի. այլ աղջիկ զվարթ և ուրախ դեմքով:

Ի՞նչ է, — դարձավ դեպի նա Սոֆին:

Այս կյուրակե այգո՞ւմն էիք:

Այո՛ , այնտեղ էի:

Դուք տեսա՞ք այն երկու ռուս օրիորդներին. ի՛նչ գեղեցիկ հագնված էին:

Այո՛, տեսա, բացերկնագույն` աղյուսավոր կտորի., ես, արդեն առել եմ ինձ համար մի դերիացու Ցուրինովի մագազինից, — պատասխանեց Սոֆին:

Ես էլ անպատճառ պիտի առնեմ այն կտորից, — մեջ մտավ մի այլ օրիորդ: — Ես էլ տեսա նրանց, ինձ ևս շատ դյուր եկավ նրանց հագուստը, մանավանդ ծալվածքը հիանալի էր, թեև բուզմեքը հին մոդայի ձևով էին:

Ո՜չ, ի՞նչպես թե հին. այդ նոր և վերջին մոդան է, — նրա խոսքը կտրեց զվարթադեմ օրիորդը:

Ո՛չ, հին էր, նույն ձևով կարել էր տվել Կմախովի աղջիկը երկու ամիս առաջ, — պատասխանեց երկրորդը:

Եվ նրանք սկսեցին վիճել այն երկու ռուս օրիորդների հագուստի բուզմեթի հին կամ նոր մոդայի ձևով լինելու մասին. վեճը սաստկացավ: Մյուս օրիորդները մեջ մտան պարզելու, թե ո՛վ է ուղիղը և ո՛րի կողմն է իրավունքը: Քննության դիվան բաց եղավ նրանց խմբի մեջ:

Բայց մինչ նրանք վիճում էին, երկու օրիորդ, բաժանված այդ խմբից, հեռու մի անկյունում նստած, միմյանց հետ քչփչում էին մյուսներին անլսելի ձայնով: Դրանցից մինը մի բարձրահասակ օրիորդ էր, սև ու փայլուն աչքկրով և ախորժելի դեմքով: Նա կոչվում էր Անիչկա: Մյուսը մի նրբակազմ օրիորդ էր, քնքուշ դեմքով. դա կոչվում էր Լիզա:

Դուք սիրում եք նրան, Անիչկա, մի՛ խաբեք ինձ, — ասաց նրբակազմ օրիորդը:

Ո՛չ... նա այնպես երբեմն գալիս է մեր տուն, եղբորս հետ շատ ծանոթ է, և ինքն ուսումնական տղամարդ լինելով, ես հարգում եմ նրան, — պատասխանեց Անիչկան:

Դուք ուղիղը չեք խոստովանում ինձ, — խոսեց Լիզան, — ես ձեզանից ծածուկ ոչինչ չունիմ, բայց դուք ինձ մոտ սրտաբաց չեք:

Ես կխնդրեի, որ այդ մասին ինձնից ոչինչ չհարցնեք:

Դուք վշտացնում եք ինձ, Անիչկա:

Ես խնդրում եմ հանգիստ թողնել ինձ:

Մինչ Լիզան կամենում էր մի երկրորդ հարց տալ, նրանց խոսակցությունն ընդհատեց օրիորդ Սոֆին:

Միմյանց ի՞նչ եք խոստովանվում այս անկյունում, — հարցրեց նա:

Ոչինչ, խոսում ենք է՜լի, — պատասխանեցին նրանք:

Օրիորդ Սոֆին կանգնեց և սկսավ մի քանի նկատողություններ անել ֆրանտ երիտասարդների մասին. մինին գովասանեց, մյուսի վրա ծիծաղեց. նրա քիթը ծուռն է, մյուսի գլխի մազերը խոզի մազի են նմանում, այն մյուսը թեև սիրուն է, բայց շատ հպարտ է, այն մինի դեմքն ախորժելի է, բայց աչքերը խիստ փոքր են, և այլ այդպիսի կատակներով խոսում էր նա և անընդհատ ծիծաղում:

Անվայել է այդպիսի նկատողություններ անել յուր հյուրերի վրա, — նկատեց Անիչկան:

Ինչ անտանելի է, երբ մարդիկ գեղեցիկ չեն, — ասաց օրիորդ Սոֆին և հեռացավ գնաց Մայիլովի մոտ:

Նա խելքից ելած է այդ գիմնազիստի համար, — ասաց Անիչկան օրիորդ Սոֆիի գնալուց հետո:

Մի՞թե, — զարմանալով հարցրեց Լիզան, — չէ՞ որ նա դեռ երեխա է:

Ի՞նչ փույթ, օրիորդ Սոֆին այդ տեսակ ճաշակ ունի ընտրության մեջ:

Ա՜յ հիմար, — կրկնեց Լիզան:

Բայց օրիորդ Սոֆին թողեց Մայիլովին և սկսեց քաղցրախոսել մի բարձրահասակ երիտասարդի հետ:

Լիզան և Անիչկան կցեցին իրենց ընդհատված խոսակցությունը:

Դարձյա՞լ չեք ասելու, — հարցրեց Լիզան:

Ի՞նչ, — ասաց Անիչկան:

Դուք սիրում եք նրան:

Ինչո՞ւ չսիրել նրան, — պատասխանեց Անիչկան: — Նա շատ արժանավոր տղամարդ է, մեծ ուսումով և ազնվաբարո. նա այնքան գեղեցկախոս է, որ մարդ ախորժում է միշտ լսել նրան. նրա ձևերի, նրա շարժվածքի, նրա բոլոր գոյության մեջ այնքան հրապուրանք կա, որ չէ՛ կարելի չսիրահարվել նրա վրա:

Ի՞նչպես է նրա անունը, — հարցրեց Լիզան:

Այդ մի պատմական անուն է, որով կոչվում է Հայկազանց երևելի տներից մինը Վասպուրականում, — պատասխանեց Անիչկան:

Իրանք նույն տնի՞ց են: Հայտնի չէ՛, միայն ազնվատոհմիկ են:

Ի՞նչ գործով է պարապում նա:

Նա եկած է մեր քաղաքը երեսի հիվանդությունը բժշկելու համար և մասնավորապես փաստաբանություն է անում:

Նա նույնպես սիրո՞ւմ է ձեզ:

Չգիտեմ, — ցավելով պատասխանեց Անիչկան, — միայն նա խիստ սառն է ինձ հետ: Բայց դուք սազացրիք Նովի հետ, — խոսքը փոխեց նա:

Սազացրի, — ժպտալով պատասխանեց Լիզան, — այսօր ստացա նրանից այս տոմսակը:

Եվ Լիզան հանեց յուր ծոցից մի փոքրիկ թուղթ, տվավ յուր խոսակցին. նա շտապով տողերը աչքի անցրեց: Տոմսակի մեջ գրված էր. «Ձեր տանն արգելում են մեզ... շաբաթ օրը երաժշտական կրուժոկում դիմակահանդես կլինի. այնտեղ կսպասեմ ձեզ»:

Ուրեմն այդպես, Լիզա, հա , — նրա երեսին նայելով ասաց Անիչկան: — Դուք ինձնից բախտավոր եք:

Ի՞նչպես, — հարցրեց Լիզան և ծիծաղեց:

Այո՛, մեծ զանազանություն կա նրանց մեջ, որոնցից մինը հասած է յուր նպատակին, իսկ մյուսը ապրում է լոկ հույսերով, — պատասխանեց Անիչկան:

Օրիորդ Սոֆին դարձյալ ընդհատեց նրանց խոսակցությունը:

Ձեր մեջ անշուշտ մի բան կա, որ այդպես թաքունթաքուն խոսում եք, — ասաց նա:

Ի՞նչ պիտի լինի:

Ո՛չ, կա, ես գիտեմ... միայն վե՛ր կացեք, խնդրեմ, աղջկերքը կամենում են պարել:

Անիչկան և Լիզան դուրս եկան իրանց անկյունից և գնացին մյուս աղջկերանց մոտ:

Պարերը նույնպես եղան այնպես զանազան, ինչպես որ զանազանվում էին նրանք իրանց հագուստներով և իրանց մտքերի հայացքով:

Ուսյալ օրիորդներր ցանկացան պարել տանց: Ափսոս՜ որ չկար կանոնավոր մուզիկա: Այնուամենայնիվ նրանք բանը գլուխ բերին: Օրիորդ Սոֆին նստեց պիանոյի աոջև, պիանոն հնչեց խիստ հիանալի կերպով, և զույգերը սկսեցին պտույտ գալ:

Հետո մի այլ օրիորդ սկսավ ածել, և օրիորդ Սոֆին, ազատվելով պիանոյից, վեր կացավ և խառնվեցավ պարողների հետ: Նա ընտրեց իրան պարընկեր Մայիլովին:

Այդ եղանակը նույնպես վերջացավ:

Գրիգոլն ածեց ջութակի վրա վալս:

Օրիորդ Սոֆին այս անգամ պարեց բարձրահասակ ֆրանտի հետ:

Եվրոպական պարերը վերջացան:

Որովհետև թասակրավիով աղջկերքը, եվրոպական պար չգիտենալու պատճառով, անմասն մնացին պարելուց, ուստի նրանք ցանկացան պարել ասիական պարեր: Եվ իսկույն կազմեցին մի շրջան. նրանցից մինն սկսավ ածել դայրա, մյուսը դիմպլիպիտո և մինն էլ հնչեցրեց փոքրիկ հարմոնը, իսկ մյուսներն սկսեցին ծափահարել. ապա նրանցից մինն սկսավ խաղալ լեզգինկա: Նա փոխվեցավ: Նրա տեղ անցավ մի այլը: Եվ այնքան խաղացին, մինչև բոլորն էլ հոգնեցան:

Պարերը վերջացան: Բոլորն էլ նստոտեցին հանգստանալու: Մատուցին թարմ միրգ:

Այնուհետև օրիորդ Սոֆին դարձյալ սկսավ ածել պիանոյի վրա և երգել: Նրա ձայնը այն գիշեր բոլորովին հիանալի էր: Ամենքը ծափահարեցին և խնդրեցին կրկնել:

Օրիորդր կրկնեց:

Տիկին Բարբարեն հեռվից հրճվանքով նայում էր յուր դստեր արժանավորության վրա, մանավանդ երբ նկատեց, որ երիտասարդներն առանձին համակրությամբ էին լսում նրան: Նա մի քանի հաճոյական խոսքեր ևս լսեց յուր մոտի կնիկներից, որոնք ասացին նրան. «Շատ ապրի աղջիկդ, Բարբարե, աստծու աչքը նրա վրա ըլի. շատ շնորհալի աղջիկ է»:

Մի քանի օրիորդներ նույնպես ածեցին և երգեցին, բայց ոչ այնպես, ինչպես որ օրիորդ Սոֆին:

Այնուհետև բոլոր աղջկերքը շարվեցան մի երկայն սեղանի շուրջը և պատրաստվեցան լոտո խաղալու: Նրանց ընկերացան և մի քանի երիտասարդներ, բայց մնացյալ երիտասարդները բաժանվեցան նրանցից և սկսան խաղալ պրեֆերանս:

Լոտո խաղացող աղջիկներից ոմանք մեջ բերեցին փող, մինը յուր մատանին, մինը յուր քորոցը, մինը յուր ապարանջանը. մի խոսքով՝ ով ինչ լավ բան ուներ` առավելապես յուր ընկերուհիներին ցույց տալու համար, դրավ մեջտեղ: Մի աղջիկ կարգվեցավ գանձապետ: Նրա մոտ դրվեցան երկու ափսե և մեջն ածեցին լոբիի հատիկներ` հաշիվները պահելու համար: Խաղի թղթերը բաժանվեցան: Գլուխը կապած աղջիկներից մինը, որ լավ չգիտեր ռուսերեն համարել, սկսավ դուրս հանել թվերի կենճիքը և բարձրաձայն ասել թլվատ լեզվով, տվնացիտ (տասներկու), պիտլացիտ (տասնևհինգ), փետկա (հինգ), տեսետնիկ (տասն), կոստո (իննսուն): Աղջկերքը սկսան ծիծաղել նրա արտասանության վրա. նա կարմրեց և դարձյալ սկսեց շարունակել պիտեսաթ րովնո (հիսուն), տուդիսուդի (վաթսունինը): Աղջկերքը դարձյալ սկսան ծիծաղել նրա այդ զվարճալի փոխաբերությունների վրա:

Նրանցից մի փոքր հեռու մոդնի երիտասարդները կոչում էին, թրխկացնելով սեղանինսեմ պիկ կամ չերվի և կամ բեզ կոզրեյ և այլն:

Բայց նրանցից հեռու տիկին Բարբարեն մի կաբավոր հաստափորի հետ խաղում էր դուրաչկա: Օրիորդ Սոֆին անցավ նրանց մոտից: Նրանք հրավիրեցին իրանց հետ խաղալու, բայց օրիորդը հրաժարվեցավ, ասելով, թե ինքը չէ կամենում փռնչու խաղ խաղալ:

Մի կողմում էլ նստած էին կաբավորները: Նրանք ձգում էին նարդիի զարը՝ կոչելովշեշ ու բեշ, խալխալ և այլն: Մի քանի հոգի էլ, նույն կարգի մարդկանցից, նստած նայում էին նրանց խպղին կամ ուղղում նրանց սխալը:

Մի քանի ժամ տևեց նրանց լոտոն, կես ժամ էլ տևեց հաշիվը, մինչև լոբիով որոշեցին, թե ով ո՛րքան տարած է կամ ո՛վ որքան տանուլ էր տված: Տանողը առավ, տանուլ տվողը տվավ: Խաղը վերջացավ:

Գիշերային խնջույքի վերջաբանն եղավ զանազան քաղցրավենիք, տեսակտեսակ մուրաբեք, որոնք ճաշակելուց հետո մի փոքր ևս խոսեցին, մի փոքր ևս քչփչացին: Կեսգիշերից արդեն երկու ժամ անցած էր, երբ հյուրերը շնորհակալություն անելով սկսեցին հեռանալ ացիԳելենց տանից, իսկ ոմանք գիշերեցին այնտեղ:

Այդ միևնույն ժամանակ Ճանճուր Իվանիչը յուր աղքատիկ քեֆը վերջացնելով Սիմոն Յագորիչի հետ, վաղուց քնած էր պանդոկի կեղտոտ և խոնավ սենյակում: Թեև լվերը և մլուկները չարաչար ծակոտում էին նրանց մարմինը և ծծում նրանց արյունը, բայց նրանք խորին քնի մեջ մրափում էին և ամեն մինը մի սարսափելի երազ էր տեսնում: Սիմոն Յագորիչին երևում էր, իբր թե ինժեներ Կուզմինը քննելով նրա շինությունները, պակասություններ էր գտել և հրամայում է քանդել: Իսկ Ճանճուր Իվանիչին երևում էր տիկին Բարբարեն, որ ներս գալով նրա սենյակը՝ պահանջում է Սոֆիի առաջարկությունները:

ԺԶ

Հասավ հուլիս ամիսը:

Տոթը գնալով ավելի սաստկանում էր. փոշին մարդ էր խեղդում, և եղանակը օրեցօր անտանելի էր դառնում: Բոլոր երևելի գերդաստանները գնացել էին ամառանոց, և քաղաքում մնացել էին միայն այնպիսի մարդիկ, որոնք չեն կարող բաժանվել կյանքի հոգսերից:

Մայիլովը նույնպես չէր երևում Հացի-Գելենց տանը, նա մի շաբաթ առաջ, մնաք բարով ասելով օրիորդ Սոֆիին, գնացել էր Կոջոր: Բայց մեր հերոսուհին օր ու գիշեր հեծում էր տխրությունից` յուր սիրո առարկան մոտը չլինելու համար, մինչև մի օր փոքրինչ ուրախացավ, երբ նրանից ստացավ մի այսպիսի նամակ.

«Իմ հոգու հատոր, սիրելի իմ Սոֆի

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Հրաշա՛լի փոփոխություն..., — բացականչեց օրիորդը: — Ա՛խ, սե՜ր, սե՜ր, ինչպիսի աստվածային զորություն է թաքուցած քո մեջ...: Նա բաց է արել մունջ լեզուն, նա վառել է նրա սրտում երկնային կրակ, նա շնչել է նրա հոգում այսպիսի քնքուշ զգացմունքներ... և սառնարյուն սքոլական համբակը՝ ոգևորված այսպիսի նամակ է գրել...:

Նա երկրորդ և երրորդ անգամ կարդաց նամակը, սեղմեց նրան յուր կրծքին և հիացմամբ սկսավ զմայլիլ իր սիրո առարկայի վրա:

Հանկարծ դրսում լսելի եղավ ճանապարհորդական սայլակի զանգուլակների ձայն. և քանի մի րոպեից հետո ծառան հայտնեց, թե աղան եկավ Կավկայից:

Հոր գալուստն առավել ևս ուրախացրեց օրիորդ Սոֆիին, որովհետև նա մտածում էր, թե այնուհետև անարգել կարող են ամառանոց գնալ:

Օրիորդն ուրախությունից դուրս վազեց և գտավ յուր հորը դահլիճում բոլորովին արևից այրված ու փոշուց սևացած. օրիորդը քնքշությամբ գրկեց նրան և համբուրեց նրա ձեռքը, հայրն էլ համբուրեց նրա երեսը:

Շուտով շրջապատեցին նրան տիկին Բարբարեն, նրա մյուս աղջկերքը Լիզան և Ելենան, սկսան փաթաթվել նրա վզով: Ճանճուր Իվանիչը խիստ ուրախությամբ ընդունեց յուր զավակների գգվանքը, և նրա դեմքը թեև արևի կիզող ճառագայթներից այլայլված, բայց արտահայտում էր գոհունակություն, որով երևում էր, թե նրա գործերը հաջողել են Կավկայում: Նա հանվեցավ, ծառաները ջուր բերին լվացվելու:

Կեսօր էր: Ճանճուր Իվանիչը լվացվեցավ, ճանապարհի փոշին թոթափեց յուր փափախից, կաբայից և արխալուղից, ճաշեց և պատրաստվեցավ շուկա գնալ նույն հագուստով:

Տիկին Բարբարեն խնդրեց, որ այդ օր փողոց չգնա, այլ մնա տանը հանգստանա, երեկոյան պահում, բաղնիք գնա, այնուհետև մյուս օրը դուրս գա փողոց: Բայց Ճանճուր Իվանիչր չհոժարեցավիմ հանգստությունը իմ գործերս են, ասելով՝ տանից դուրս գնաց, թեև վրայից սարսափելի անախորժ թթվահոտ էր բուրում:

Ճանճուր Իվանիչի գնալուց հետո տիկին Բարբարեն և օրիորդ Սոֆին մնացին միայնակ միասին:

Տեսնո՞ւմ ես, մայրիկ, այսօր արևը տոթային է, — ասաց օրիորդ Սոֆին:

Հա՛, Սոֆի, — պատասխանեց տիկին Բարբարեն, — դուրսը կարծես տաքացած փուռ լինի, խեղճ հայրդ ի՞նչպես է եկել այս տաք օրին:

Հայտնի բան է, մեծ նեղությունով: Բայց, մայրիկ, ես չեմ կարող տանել այս տոթը, — խոսքը փոխեց նա, — եթե այս ամառ քաղաքում անցկացնեմ, անպատճառ կհիվանդանամ:

Ուրեմն միտք ունիս ամառանո՞ց գնալ, — հարցրեց մայրը:

Ես արդեն սովորած եմ. մենք վարժարանում եղած ժամանակ ամեն ամառ գնում էինք, — պատասխանեց օրիորդը:

Շատ լավ, մի քանի օր համբերիր, ես այդ մասին կխոսեմ հորդ հետ և անպատճառ կտնօրինեմ, որ այս ամառ Կոջոր գնանք:

Տիկին Բարբարեն թողեց յուր աղջկան միայնակ և դուրս գնաց ծառաներին պատվերներ տալու, իսկ օրիորդ Սոֆին մտավ յուր սենյակը, ներսից դուռը կողպեց, էլի մի անգամ կարդաց նամակը, որ ստացել էր Մայիլովից և սկսավ պատասխանը գրել:

Ավելորդ եմ համարում մեր հերոսուհու նամակի պատճենը հաղորդել ձեզ, պատվելի ընթերցող, մտածելով, թե դուք շատ անգամ կարդացած կլինեք նամակներ, թե ի՛նչ են գրում սիրուհիք իրանց սիրեկաններին: Նրանց ոչ միայն խոսքերը, ոճը և պարբերությունները շնչում են ամբողջ բանաստեղծությամբ, այլև թուղթը, նրա գույնը, նրա նկարները, թանաքը, կնքամոմը, ծրարը, — այդ բոլորը պարունակում են իրանց մեջ սիրո գաղտնիքներ:

Մենք հանգիստ թողնենք օրիորդ Սոֆիին յուր նամակը գրելու, այժմ տեսնենք, թե ո՛ւր գնաց Ճանճուր Իվանիչը:

Նա յոր տանից դուրս գալուց հետո ոտքով մի քանի ժամվա մեջ շրջեց բոլռր գլխավոր տեղերը, ուր գործ ուներ: Նախ և առաջ գնաց ինժեներնոյե ուպրավլենիեն. իսկույն լսվեցին ծառայողների ողջույնները. «բարով, բարով, Ճանճուր Իվանիչ» — գոչեցին զանազան ձայներ: Նա մոտեցավ այս կամ այն ծառայող աստիճանավորին, սեղմեց նրա ձեռքը. մի փոքր խոսեց, մի փոքր ծիծաղեց, մի փոքր սրա և նրա ականջում քչփչաց: Այնտեղից դուրս եկավ բիրժի առջև: Կեղծավորաբար մոտեցավ սրան, նրան՝ «բարով, Իսակ Մարտինիչ», «բարով, Գարասիմ Յակուլիչ», մոտեցավ զանազան մարդկանց, սկսավ երկար ու բարակ հարցնել նրանց քեֆը, նրանց տանեցոց առողջությունը, մի փոքր զվարճաբանեց, մի փոքր փաղաքշեց, այնուհետև գլուխ տալով հեռացավ, յուր մտքի մեջ հայհոյելով նրանց ծնունդը. «քու հերն անիծած» ասելով, նա սկսավ դիմել դեպի Միջիփողոց: Այնտեղ ևս զանազան մարդկանց գլուխ տալով, ամեն մինի հետ մի քանի րոպե խոսելով, անցավ բազազխանա:

Բայց ուշադրության արժանի է այն, որ երբ մարդիկ նրանից հարցնում էին, թե ի՞նչպես անցան յուր Կավկայի կապալները, շահավե՞տ էին թե ո՛չ, Ճանճուր Իվանիչը ցույց էր տալիս անչափ դժգոհություն, ասելով, թե նա պիտի բավական վնաս ունենա Կավկայում, թեև այն տարի նրա Կավկայի կապալները խիստ շահավետ եղան բայց Ճանճուր Իվանիչը վնաս ցույց տալու մեջ ուներ յուր փոքրիկ քաղաքական խորամանկությունը, այն է, որ մյուսներն այնտեղի կապալները վնասակար համարելով՝ չմտնեն այնտեղ:

Ման գալով բոլոր շուկան, Ճանճուր Իվանիչը մինչև անգամ գնաց Շիրաչխանեն, իմացավ, թե քանիսով է ծախվում գինին, գնաց Շեյթան փողոցը, այնտեղ իմացավ, թե քանիսով է ծախվում ալյուրը, ի՛նչպես է ծախվում գարին, այնտեղ իմացավ նաև հնդկահավի, ձվի ու ցոցխալի մազանդան, թեև այդպիսի բաներին նա փող տվողը չէր, բայց մտնելով ղասաբխանա, գնեց խորովածի համար կես չարեք չալաղաջի և բերավ տուն:

Երեկոյան զանգակները զարկում էին:

Տանը նա պատրաստ գտավ թեյը:

Նա չգնաց յուր սենյակը, ինչպես սովորություն ուներ առաջ, այլ ուղղակի մտավ սեղանատուն, ուր նրա գերդաստանր նույն ժամուն հավաքված էին թեյի սեղանի շուրջը: Քիտեսը չմոռանալով յուր աղայի հին պատվերը, դրեց նրա քուրսին, Ճանճուր Իվանիչը նստեց նրա վրա:

Նա սկսավ խոսել ու ծիծաղել յուր երեխաների հետ, նրանք նույնպես ուրախ էին իրենց հոր գալստյան համար: Բայց օրիորդ Սոֆիի դեմքը չէր ցույց տալիս որևիցե ուրախություն, նա նույն րոպեին մտածում էր ամառանոցի մասին:

Հանկարծ հայտնվեցավ Սամիլ Պետրովիչը:

Անհասկանալի է, թե չարանախանձ բամբասողը ո՞րտեղից էր առել Ճանճուր Իվանիչի գալստյան լուրը. ստերի մի պարկ թևի տակին և զինավորված մի քանի նոր բամբասանքներով, նա մտավ Հացի-Գելենց տուն` երեկոյան թեյն այնտեղ խմելու, իսկ եթե աստված հաջողի, նաև ընթրիքին մնալու:

Բարով, բարով, Ճանճուր Իվանիչ, — ասաց նա ուրախ դեմքով և մոտենալով` առավ նրա ձեռքը:

Բարով, Սամիլ Պետրռվիչ, — կրկնեց Ճանճուր Իվանիչը:

Նրանք ձեռքձեռքի տվին և պռոշտի արին:

Այնուհետև Սամիլ Պետրովիչը քաղաքավարությամբ գլուխ տվավ տիկին Բարբարեին ու մյուսներին և նստեց:

Ի՞նչ բարին հարցնինք, — խոսեց Սամիլ Պետրովիչը, — փառք աստծո, էլի սաղսալամաթ էկաք ձիր օջախին արժանի էլաք: Բարբարե, աչքդ լուս, — դարձավ նա դեպի տանտիկինը:

Տիկին Բարբարեն գլուխ տալով՝ հայտնեց յուր շնորհակալությունը:

Ի՛նչ շատ քաշից սաֆարդ, Ճանճուր Իվանիչ, — հարցրեց Սամիլ Պետրովիչը: — Աչքներս հենց քու ճամփին էր մնացի, ասում էինք՝ էսօր գուքա, էգուց գուքա:

Հա՛, շատ քաշից, էրկու ամսից ավել է, — պատասխանեց Ճանճուր Իվանիչը:

Ջանդ սաղ ըլի, մարդը դիփ աշխատելու համար է ծնված, — կրկնեց Սամիլ Պետրովիչը: — Հալա մե ասա՛ տեհնինք, քու գործերի համա ի՞նչ շինեցիր:

Գուրծիրուս համա էլ մի՛ հարցնի, Սամիլ Պետրովիչ, — էս տարի խեր չկա, վնաս շատ կունենամ:

Ջանդ սաղ ըլի, դարդ մի՛ անի, ղոչաղ կաց. աշխարքի մալը աշխարքում կու մնա, ի՞նչ պիտի տանինք միզ հիդ: Հալա ասա՛, տեհնիմ, Սիմոն Յագորիչն ինչ է շինում, եփոր գուրծիրը, ինչպես ասում իս, վատ ին գնում: Հիմի ես գիդիմ, բուռնութին քաշում կուլի, ախ ու վախ անելիս կուլի, էտենց չէ՞, ես նրա խասյաթը գիդիմ:

Էտենց է, աստուծ գիդենա, — ծիծաղելով պատասխանեց Ճանճուր Իվանիչը:

Արմնալու մարդ է էտ Սիմոն Յագորիչը. ուրիշը վնաս կոնե, համա ղուսեյնը նա կու քաշե:

Մագրամ շատ չեստնի մարդ է, — պատասխանեց Ճանճուր Իվանիչը, — քսան տարի է իմ գուրծերումն է, ես նրամեն մե խայինութին չիմ տեհած:

Ես էլ գիդիմ, որ չեստնի մարդ է, — կրկնեց Սամիլ Պետրովիչը:

Սամիլ Պետրովիչին մատուցին թեյ: նա առավ ձեռքը, մի քանի կում ընդունեց, ապա ասաց.

Ի՜նչ լավ չայ է, ի՛նչ համ ու հոտ ունե, գրվանքեն վո՞ւնց իք առնում:

Իրեք մանեթով, — մյուս կողմից պատասխանեց տիկին Բարբարեն:

Թեյի գրվանքան առնված էր տասը մանեթով: Բայց երեք մանեթի ձայնը լսելիս դարձյալ Ճանճուր Իվանիչի դեմքը մռայլվեցավ, որովհետև նրա կյանքում վեց աբասանոցից ավել թեյ նրա տուն չէր մտած:

Սամիլ Պետրովիչը նկատելով, որ թեյի հարցը լավ ընդունելություն չգտավ լսողներից, խոսքը փոխեց.

Կիրակի օրը դուրս էկած կուլիք, էտենց չէ՞, — հարցրեց նա:

Հա , կիրակի առուտեհան դուրս էկանք, — պատասխանեց Ճանճուր Իվանիչը:

Ճամփին խոմ շատ շուք չէ՞ր:

Ի՞նչ շուք, մարդ մրսում է. խալխը հենց ջանիքը նեժնի ունեին պահած, մե քիչ արև ըլելիս, ասում ին շուք է. շուքն ի՞նչ է, մարդի ջանը պիտի ղայիմ ըլի, վուր շուքին էլ դիմնա, ցրտին էլ:

Օրիորդ Սոֆիին ձանձրացրեց դրանց խոսակցությունը. մանավանդ Ճանճուր Իվանիչի նկատողությունները շոքի մասին փոքրինչ թուլացրին նրա հույսերը ամառանոց գնալու մասին: Նա վեր կացավ և դուրս գնաց պատշգամբ ու սկսեց նայել դեպի շուկան:

Էլ ի՞նչ բարին հարցնինք, — խոսեց Սամիլ Պետրովիչը, — հա՛, միր Սերգեյին տեհա՞ր էնտեղ:

Սերգեյին իս ասո՞ւմ. ա՜յ աստուծ վուչ գիտենա նրա գլուխը, հա՛, տեհա, — պատասխանեց Ճանճուր Իվանիչը մի փոքր գունաթափությամբ:

Ի՞նչ է շինում:

Ղազախի ձիաների խոտը փոդրաթով ունե վիր կալած:

Շահի բիստի ունի՞ ձեռքում:

Ի՞նչ գիդիմ, աթմորթու բանը սատանեն է խաբար:

Լավ, էս էլ էտենց. ասա՛, տեհնիմ՝ էրկաթե ճամփեն ինչկլի ո՞ւր ին բերի:

Քութայիսեմեն անց ին կացրի:

Ճանճուր Իվանիչը բոլորովին հոգնեցավ շատախոս Սամիլ Պետրովիչի հարցմունքներին պատասխանելով: Եվ կամենալով նրան խոսել տալ, ինքը մի այսպիսի հարց առաջարկեց.

Ասա՛, տեհնիմ, Սամիլ Պետրովիչ, քաղաքում ի՞նչ նուր խաբար կա:

Նուր խաբար իս ուզո՞ւմ. Վ... ովը քվիրը մարդու էրիտ:

Այդ լուրն իսկապես շարժեց տիկին Բարրարհի հետաքրքրությունը, և նա կամեցավ գիտենալ այդ մասին մանրամասն, այդ պատճառով հարցրեց.

Վ...ովը քվիրը մարդու էրիտ, հա՜, ո՞ւմ:

Ղ..ովի տղին:

Էտ լավ է, լավ փեսա է ճանգի, — ասաց տիկին Բարբարեն:

Լավ է, մագրամ յառսուն հազար մանեթ վրեն դրից, ինչկլի բանը գլուխ էկավ:

Յառսուն հազար մանե՞թ, — զարմանալով հարցրեց Ճանճուր Իվանիչը:

Հա՛, էտքան փուղին մի էտքան էլ բաժինք կուլի, գիդի՞ս, — կրկնեց Սամիլ Պետրովիչը:

Քու տուտուց հե՛րն անիծա՜ծ, — խոսեց Ճանճուր Իվանիչը՝ բարկանալով, — էտքան փուղ աղջկան տալ կո՞ւլի , էտ ի՞նչ բան է:

Լավ, ինչի՞ է տուտուց, — նրա խոսքը կտրեց տիկին Բարբարեն, — փուղ ունի, տալիս է. հետո գիդի՞ս փեսեն ի՛նչ տղա է:

Ի՞նչ տղա է, էգուց էլօր յառսուն հազար մանեթը բոլբոլ կու մսխե ու փուղ դադողի հերն ու մերը ուշունց կուտա, — ասաց Ճանճուր Իվանիչը:

Ինչի՞, գժվի՞լ է, — կրկնեց կինը:

Մուֆթա փուղը ում ձեռը տաս, կու գժվի:

Հաջորդ էջ