Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ, նովելներ, ֆելիետոններ

Լուիզան բարձր է... Լուիզան... հրեշտակ է...

Այլևս նա չկարողացավ իրան պահել, գլուխը դրեց սեղանին ու սկսեց հեկեկալ այնպես ուժգին, որ թվում էր, թե նրա մարմինը կտոր-կտոր է լինում:

Ես զգացի անզուսպ ատելություն դեպի Լուիզան. կարծես նա ինձ հասցրել էր բարոյական ծանր վիրավորանք: Սկսեցի անխնա և միանգամայն անարդար պախարակել մի էակի, որ իսկապես արժանի էր սիրո և հարգանքի: Նկարագրեցի նրա աննշան թերությունները խոշորացույցով մեծացրած, հնարեցի չեղած թերություններ: Լսելով ինձ, կարելի էր կարծել, թե չկա աշխարհի երեսին և չի եղել ավելի անբարտավան, ավելի հիմար և նույնիսկ ավելի տգեղ ու հակակրելի աղջիկ, քան Լուիզան: Եվ այս բոլորը Լևոնին հիասթափեցնելու համար: Ես չախչախում էի նրա կուռքը, ձգում նրա ոտների տակ, որպեսզի ոչնչացնեմ նրա սրտում խորին հավատը: Այնինչ գիտեի, որ այդ կուռքը ոչնչով մեղավոր չէ յուր մոլեռանդ երկրպագուի առջև: Նա գուցե չէր էլ երեվակայել, որ յուր պարզ, ընկերական վարմունքը կարող է մի պատանու սրտում առաջացնել այդքան հասուն, այդքան խոր և ջերմ զգացում...

Սակայն Լևոնն ավելի մեծահոգի և վեհանձն էր, քան կարող էի երևակայել: Նրա կեղեքվող կրծքից դառն հեծկլտանքի հետ դուրս էին գալիս միայն այս բառերը.

«Լուիզան պակասությունի չունի... Լուիզան հրեշտակ է...»:

Եղել են մոլեռանդներ, որոնք կրակի միջից իրանց այրվող ձեոները պարզել են դեպի վեր, աղոթել՝ աստծուն, որի անունով նրանք դատապարտվել են այրման: Այսպես էր և Լևոնը: Անհուն տանջանքների բովում նա դեռ պաշտում էր յուր իդեալին, որովհետև դա նրա միակ աստվածուհին էր:

Նա զսպեց հեծկլտանքը, սրբեց արցունքը, ոտքի կանգնեց գդակը վերցնելով:

Պետք է շնորհավորել սինյորա Ստեֆանիային, — ասաց: — Բայց այժմ ուշ է, — վաղը... ներողություն, սինյոր, Լուիզայի համար չէի լալիս... Հոգնած եմ... Գիտեք... գիտեք... Լուիզան զուր է ամուսնու հետ գնում Պարիզ... Կավալլարոն գնում է յուր ձայնն ավելի մշակելու... Լուիզան յուր ապագան կզոհի նրան... Բայց ի՞նձ ինչ... ի՞նձ ինչ...

Քանի մի րոպե նրան պաշարեց անձնասիրության և ամոթի զգացումը: Նա շփոթվեց յուր թուլությունից, արտասուքից: Շփոթվեց այնպես, որ երեսիս չէր ուզում նայել: Վերցրեց մի քանի անգամ մանդոլինան աննպատակ, հետ դրեց, գլխարկը ձեռքին սկսեց փնտրել նրան, ծիծաղեց կեղծ, անբնական ծիծաղով: Վերջապես, ճանկեց յուր թանձր մազերը, կանգնեց սեղանի մոտ և կարմրած աչքերը հառեց Լամպարի լույսին: Չդիտեմ ինչու միշտ նրա աչքերը ձգտում էին դեպի լույս: Նա սիրում էր նայել արեգակի շողերին, լամպարի լույսին, վառարանի կրակին... Եվ այդ լինում էր մանավանդ այն միջոցներին, երբ նրա մտքերը պղտորված էին, նրա հոգին խռովված էր...

Ես տանջվում էի իմ անզորությունից, որովհետև չգիտեի՝ ինչով մխիթարել մարմնացած տանջանքը:

Լռությունը տևեց երկար: Ես անցուդարձ էի անում, նա շարունակ կանգնած էր: Հանկարծ, շրթունքները կրծոտելով, գլխարկը մի ձեռքով խփեց մյուս ձեռի ափին, շուռ եկավ և, առանց ինձ հրաժեշտ տալու, արագ քայլերով դուրս գնաց...

Մանդոլինան մնաց սեղանիս վրա կարծես վշտացած, որ դարձյալ իրան մոռացան... Չէ՞ որ Լևոնը եկել էր նրան տանելու, որ վաղը նվագի շոգենավի վրա...

Ինձ պաշարեց զղջման զգացումը, ինչո՞ւ այդպես շուտ և անզգույշ հայտնեցի նրան լուրը: Ով գիտե՝ ուր վազեց և ինչ կարող է անել: Երկու անգամ բարձրացա վերև և, դրսից լսելով նրա ձայնը, հանգստացա, հետ եկա: Սկսեցի ինձ մխիթարել այն մտքով, որ կատարել եմ անկեղծ բարեկամի պարտք, բանալով Լևոնի աչքերը: Մտածեցի նաև, որ է՛հ, ինչ և լինի, տասնութ տարեկան պատանի է, հազիվ թե վիշտը նրա սրտում երկար ապրի, լաց կլինի, լաց կլինի Լևոնը՝ կհանգստանա... Մտածում էի այսպես և, միևնույն ժամանակ, զգում, որ սխալված եմ...

Առավոտը զարթնեցի մի անսովոր ծանրություն սրտիս վրա: Շտապով խմելով մի բաժակ թեյ, գնացի վերև: Լևոնը տանը չէր: Ալմաստն ասաց, թե գիշերը, անկողին պառկելուց առաջ, տվել է հիսուն ռուբլի և համբուրվել հետը, թե գրեթե ամբողջ գիշերը նստած է եղել գրասեղանի քով, գրել է, ջնջել, պատռել: Առավոտը կրկին համբուրվել է նրա հետ և դուրս գնացել, տանը թողնելով կիթառը, որ ամեն օր հետը տանում էր:

Նա տխո՞ւր էր, — հարցրի ես:

Ոչ տխուր, ոչ ուրախ, այնպես էր, ինչպես միշտ: Կիթառը տանն է, մանդոլինան սենյակումս, պարզ է, որ նա ո՛չ պանդոկ է գնացել, ո՛չ շոգենավ: Ո՞ւր կարող է լինել: Ես փափագեցի տեսնել նրան անպատճառ, հենց նույն ժամին, ես սաստիկ անհանգիստ էի: Դուրս եկա, պտտեցի թատրոնների շուրջը, անցա երկու անգամ Դևրի բասջան փողոցը, ուր երբեմն Լևոնը զբոսնում էր: Չկա՛ր: Օրը կիրակի էր.: Մտածեցի, գուցե հայոց եկեղեցումն է, կիրակի օրերը երբեմն գնում էր պատարագ լսելու: Այնտեղ էլ չէր:

Ավելի քան երկու ժամ թափառելուց հետո վերադարձա տուն մտամոլոր: Թվում էր ինձ, որ մի բան եմ կորցնում, մի շատ թանկագին բան:

Դարբասի առջև հանդիպեցի Չաուշենկոյին: Նա Լևոնի սենյակից էր գալիս: Նա էլ էր փնտրում ընկերոջը, չգիտեմ ինչ որ «կարևոր» գործի համար, եղել էր պանդոկներում, «Խերսոն» շոգենավի վրա, հարցրել էր, նավաստիները այսօր նրան չեն տեսել:

Պատմեցի նրան պատահածը:

Օ՛, ունայնություն, — գոչեց բանաստեղծն յուր սովորական ոգևորությամբ. — ես միշտ ասել եմ, թե սերը դեպի կինը հոգու հիվանդություն է: Լևոնը վաղուց է ինձ խոստովանել, թե սիրահարված է այդ աղջկա վրա, Օ՛հ, ինչքա՞ն էր խոսում նրա մասին, ինչպե՞ս հառաչում..: Պետք է գտնել նրան, հենց իսկույն... նա տաքարյուն է...

Խնդրեցի նրան մի քանի րոպե սպասել ինձ դրսում: Գնացի սինյորա Ստեֆանիայի մոտ: Անշուշտ Լևոնը այսօր եղել է նրա մոտ, չէ որ ուզում էր շնորհավորել նրան:

Երջանիկ տրամադրության մեջ գտա Ստեֆանիային: Նա ուրախությունից երգում էր ու պարում Րաիսայի մոտ այն րոպեին, երբ մտա սեղանատուն: Նա ասաց, թե հրավիրել է մի քանի բարեկամներ ու ծանոթներ, թե պետք է մի լավ զվարճանալ:

Ա՛խ, սինյոր, այնքան ուրախ եմ, որ ուզում եմ բոլորին գրկել ու համբուրել:

«Մի՞գուցե և ինձ» — ակամա մտածեցի ես, գրեթե երկյուղով նայելով նրա սյուների պես հաստ և ուժեղ կռներին:

Լևոնի մասին ասաց, թե առավոտյան եղել է յուր մոտ, շնորհավորել է, ձեռքը համբուրել:

Նա քաղաքավարի պատանի է, իսկ և իսկ արտիստ: Կարծես հայրը վարսավիր չի եղել, այլ ջենտլմեն: Բայց ծիծաղելի էր, չէր հավատում Լուիզայի ամուսնությանը: Հեռագրերը տվեցի, ինքը կարդաց, մեկ էլ շնորհավորեց, բայց այնպես մտիկ արավ աչքերիս խեթ-խեթ, ապշած, որ, կարծես, նոր էր տեսնում ինձ: Հետո առանց դես առանց դեն ասաց, «Սինյորս, Ստեֆանիա, մորս սիրեցեք, նա խեղճ կին է»: Առհասարակ շատ օտարոտի էր...

Այսքանը բավական էր, որպեսզի իմ մեջ ծագեր վատ նախազգացում: Դուրս գալով փողոց, Չաուշենկոյին հաղորդեցի իմ երկյուղը: Նա առաջարկեց գնալ քաղաքային թատրոնի կողմերը: Իցկոն այժմ պիտի այնտեղ լինի, նա կարող է գտնել Լևոնին:

Իցկոյին հանդիպեցինք յուր հասակի մի հույնի հետ սաստիկ վեճի բռնված: Հույնը կատաղել էր, հայհոյում էր Իցկոյին, անվանելով նրան «քոսոտ ջհուդ», «սատկած առնետ» և այլն: Իսկ Իցկոն միայն կրկնում էր. «դու ինքդ, դու ինքդ»:

Չաուշենկոն, սպառնալով հույնին գավազանով ջախջախել նրա գլուխը, ստիպեց նրան լռել: Հայտնվեց, որ վեճը Լևոնի պատճառով էր: Հույնը Լևոնի մրցակիցն էր թատրոնի վերնահարկում և շվացնում էր այն երգիչներին, որոնց նա ծափահարում էր: Նա Իցկոյի մոտ Լևոնին հայհոյել էր, Ից կոն պաշտպանել էր բացակա ընկերոջը և վեճի բռնվել:

Երբ Չաուշենկոն պատմեց ինձանից լսածը, Իցկոն, վերուվար թռչկոտելով, գոչեց.

Իհե՛, իհե՛ խեղճ Լևոն...

Նա ևս գիտեր, որ Լևոնը միշտ երազում է Լուիզայի մասին, և պատմեց մեզ մի քանի մանրամասներ: Ի միջի այլոց, ասաց, թե շատ տխրելիս Լևոնը գնում էր «Ալեքսանդրյան պարկ» կոչված զբոսավայրն ու այնտեղ ծովափի կողմում, մի հեռավոր նստարանի վրա նստում, կիթառը ծնկների վրա դրած, և մտիկ անում նավահանգստից դուրս եկող շոգենավին: Քանի-քանի անգամ Իցկոն հանդիպել է նրան այդ դրության մեջ, նա ասել է. «Իցկո, երբ մտիկ եմ անում մի հեռացող շոգենավի, ինձ թվում է, որ ես էլ նրա վրա ուրիշների հետ գնում եմ հեռու, հեռու երկրներ...»:

Գնա՛նք Ալեքսանդրյան պարկ, այնտեղ է, երևի, — առաջարկեցի ես:

Տասը րոպեում հասանք զբոսավայրը, անցանք այդ ընդարձակ այգին երկայնությամբ ու լայնությամբ, նայեցինք բոլոր ծառուղիները, չկար ու չկար Լևոնը...

Ես վերադարձա տուն հոգնած և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես, թողնելով Չաուշենկոյին և Իցկոյին որոնել իրանց կորած ընկերոջը...

Վատ՝ նախազգացումս ինձ այնքան չարացրել էր, որ ես առանց որևէ պատրվակի հրաժարվեցի մասնակցել սինյորա Ստեֆանիայի այդ օրվա ուրախ խնջույքին: Ես պառկած էի հագուստով անկողնակալիս վրա և մտածում էի Լևոնի և միմիայն Լևոնի մասին: Նրա տխուր, հուսահատությամբ լի աչքերն էի հիշում վերջին րոպեին և նրանց մեջ կարդում էի մի փոքրիկ, բայց սքանչելի հերոսի հոգու անհուն տվայտանքը: Երևակայում էի նրան յուր թշվառ հոր դրության մեջ:

Հարբած, կեղտոտ, վեր ընկած թատրոնի դռների առջև, անցորդների ծաղրին ու սրախոսություններին ենթարկված...

Նայում էի նրա մանդոլինային, սիրտս մորմոքվում էր: Անշունչ գործիքը կարծես լեզու էր ստացել, ողբում էր յուր տիրոջը: Ես վերցրի նրան սեղանիս վրայից, քաշ արի պատի մի անկյունում, որ այլևս աչքիս չընկնի...

Մի քանի անգամ մատներս դիպան նրա լարերին, և նրանց թույլ հնչյունները հիշեցրին ինձ այն նշանավոր առավոտը, երբ Լևոնն առաջին անգամ նվագեց «Մադրիդի շրջմոլիկը»: Թշվա՛ռ շրշմոլիկ, ո՞ւր ես դու այժմ...

Իսկ այնտեղ, հարևան սենյակում ուտում, խմում, զվարճանում էին հրավիրվածները: Լսում էի Ռաիսայի ձայնը և սինյորա Ստեֆանիայի բարձրաձայն ուրախ ծիծաղը, որ առատ-առատ բխում էր նրա լայն, առողջ կրծքից... Փոքր առ փոքր նյարդերս թմրեցին, ես նիրհեցի, որովհետև գրեթե ամբողջ գիշեր չէի քնել... Կեսքուն և կեսարթուն դրության մեջ լսեցի ինչ-որ դղրդոց: Վեր թռա տեղիցս... դա Լևոնի մանդոլինան էր, որ ընկել էր պատից հատակի վրա: Նույն րոպեին, երբ գործիքը նորից քաշ էի անում պատին, դրսից լսեցի անսովոր աղմուկ: Շտապեցի նախասենյակ և այնտեղից հանդիպեցի սինյորա Ստեֆանիային յուր հյուրերի հետ: Նրանց դեմքերն արտահայտում էին զարմացում և երկյուղ:

Ի՞նչ է պատահել, ի՞նչ է պատահել, — հարցնում էին միմյանց:

Մեր բնակարանի մուտքի առջև կանգնած էր այրի Ալմաստը և ձեռները տարածած դեպի ներքև, գոռում էր հրդեհում այրվողի պես: Երկու ոստիկան և մեր գավթապահը բարձրացնում էին սանդուղքով... Լևոնին: նրանց հետևից բարձրանում էին Չաուշենկոն և Իցկոն:

Նայելով Լևոնի թրջված հագուստին, կապտած դեմքին, ամեն ինչ հասկացա.... Մնացյալն երկու խոսքով պատմեցին Չաուշենկոն և Իցկոն:

Լևոնին հանել էին ջրից նավաստիները «Խերոսն» շոգենավի տակից, որ երկու շաբաթից հետո պիտի տաներ նրան Իտալիա...

ԸՆԿԵՐՆԵՐ

ԱՌԱՋԻՆ ՏԵՍԱՐԱՆ

Այդպես, ուրեմն, դու ամուսնանում ես իմ քրոջ աղջկա հետ, հարսանիքիդ օրն արդեն որոշված է, բնակարանդ կահավորված է և հարսնացուիդ օժիտը պատրաստ է: Մի երկու շաբաթ ևս, և դու Մարկոսյանի փեսան ես: Հիանալի է, խելացի և, որ գլխավորն է, խիստ գործնական է: Էյ, սպասավոր, բեր այստեղ մի շիշ շամպայն, ես այսօր պիտի մի քիչ քեֆ անեմ:

Սպասավորը հայտնվեց, չքացավ, նորեն երևաց մի ձեռում անձեռոցիկի մեջ փաթաթված շիշը, մյուսում՝ երկու դատարկ գավաթներ:

Նրանք նստած էին քաղաքի առաջնակարգ ճաշարանի առանձին սենյակներից մեկում, որ կահավորված էր փափուկ թավշյա գահավորակով ու բազկաթոռներով: Սպասավորին խստիվ պատվիրված էր ոչ ոքի չթողնել այդտեղ և ամեն անգամ ներս գալիս ու դուրս գալիս դռները ծածկել:

Երկու նախկին ուսանողական ընկերներ էին և ներկա բարեկամներ: Երկուսն ԷԼ քաղաքում հայտնի անհատներ էին Նազիմյանը որպես խելոք փաստաբան, Մերսիմյանը որպես եռանդուն ինժեներ-ձեռնարկող և ազգական հայտնի միլիոնատերի՝ Մարկոսյանի:

Արտաքինով նրանք հակատիպարներ էին, Նազիմյանը նիհար էր, բարեկազմ, դեմքի նուրբ և փոքր-ինչ կանացի գծերով, բարձր պարանոցով և կանոնավոր ձևավորված գլխով, Մերսիմյանը գեր էր, թուխ երեսով, կարճ պարանոցով, տափակ ծոծրակով, տափակ ճակատով, փոքրիկ, խորամանկ աչքերով:

Եվ ի՞նչ ընտրություն, — շարունակեց Մերսիմյանը, գավաթները լեցնելով փրփրուն ըմպելիքով, — ամենափառավոր: Հասկանալի է, թե ինչու այնպես եռանդով հետամուտ էիր այդ աղջկան: Դա մի ամբողջ հեքիաթ է, ժամանակակից հեքիաթ, ոսկե խնձորներով: Ես ծանոթացրի քեզ նրա հետ, ես գովեցի, ես փառաբանեցի քեզ նրա ծնողների մոտ, ես նրանց համոզեցի ընդունել քո առաջարկը: Մի խոսքով, ես կատարեցի պատվավոր միջնորդի պաշտոնը հանուն մեր ընկերության: Քանի՛-քանի երիտասարդներ Էին ընկած օրիորդ Հելենայի հետևից և քանի-քանիսին է նա մերժել: Իհարկե, հիվանդ հայր, միամիտ մայր, ոչ մի եղբայր, միակ ժառանգը ահագին հարստության: Սքանչելի է, կեցցես, բարեկամս, ճարպիկ ես, վկա է աստված, որ ավելի հաջող որս չէիր կա րող գտնել ամբողջ քաղաքում:

Ինչո՞ւ ես այդ ասում, — ընդհատեց Նազիմյանը իր բարեկամի խոսքը, — մի՞թե չգիտես, որ ես օրիորդ Մարկոսյանի հարստությամբ չեմ հրապուրվել, այլ..:

Սո՛ւսս, գիտեմ, շատ լավ գիտեմ: Դու սիրահարված ես աղջկա վրա: Քեզ համար ի՞նչ արժեք ունեն նրա հոր հինգ հոյակապ տները քաղաքի կենտրոնում, երկու շոգենավերը ծովի երեսին, դեռ չշահագործվող նավթահողերը քյամանի ալում և Սուրախանիում, գեղեցիկ ձիերը, փայլուն կառքերը, ոսկին, արծաթը, ադամանդները: Դու սիրահարված ես, խեղճ պատանի: Դու չգիտես ինչ ասել է հինգ միլիոնի ժառանգություն կամ, ճիշտն ասած, գիտես և արհամարհում ես հա՛, հա՛, հա՛: Քո հոգին քեզ չի մղում դեպի շքեղ թալեր, երեկույթներ, ճանապարհորդություն դեպի Եվրոպա, դեպի թանկագին կուրորտներ: Դու սիրահարված ես ինչպես տասնուհինգ տարեկան գիմնազիստ, դու պատրաստ ես այսօր ևեթ սիրույդ առարկայի հետ հեռանալ աշխարհի բոլոր վայրերը և ապրել շինական իդիլիայով: Դու սիրահարված ես, հա՛, հա՛, հա՛ ...

Մերսիմյան, — ասաց Նազիմյանը, նայելով ընկերոջ խորամանկ աչքերին, որոնց մեջ նկատում էր մի նենգ դիտավորություն, — ի՞նչ է նշանակում այդ կոմեդիան, ի՞նչ ես ուզում ասել:

Համբերիր, կիմանաս: Էյ, սպասավոր, բեր դարձյալ մի շիշ և անանաս, շուտ:

Ես այլևս չեմ խմելու:

Կխմես, պետք է խմես, ես զուր չեմ բերել քեզ այստեղզ: Գործ ունեմ, շատ կարևոր գործ: Դու զարմանո՞ւմ ես, աչքերդ հառում ես երեսիս: է՛յ, սպասավոր, թող անանասը, ես ինքս կկճպեմ ու կկտրեմ, դե, կորիր: Այդպես: Այժմ ոչ ոք մեզ չի խանգարիլ անկեղծ լինելու: Գոնե մի օր, մի ժամ, կես ժամ: Տասներկու տարվա ընկերներ ու բաբեկամնար ենք, սատանան տանի, մի՞թե չպիտի գեթ մի անգամ նայենք միմյանց հոգու խորքը: Լսիր Արշակ, որովհետև խնդիրը շատ լուրջ է, ուրեմն իրավունք կտաս ինձ մի փոքր հեռվից սկսել: Ձգենք նախ և առաջ մի թեթև հայացք մեր անցյալի վրա:

Անձեռոցիկով սրբելով իր հաստլիկ հյութալի շրթունքները, Մերսիմյանը արմունկները հենեց սեղանի եզրին և շարունակեց: Նա հիշեց ուսանողական օրերը, հիշեց ինը ռուբլիանոց սենյակները և երեսուն կոպեկանոց ճաշերը մայրաքաղաքի Էժանագին կերակրատներում, որոնք «ընտանեկան սեղանատուն» անվան տակ են մտնում, որպեսզի ավելի դյուրին փչացնեն չքավոր ուսանողների ստամոքսը: Հիշեց ընկերական ժողովները, «ազատամիտների» և «սոցիալ-դեմոկրատների» պայքարը: Նրանք ազատամիտներից Էին: Նա չմոռացավ հիշել և երիտասարդ աղախինների գիշերային ղազանի այցերը, կար անող կանանց չքավոր կացարանները Հինգհարկանի տների կտուրների տակ և կիսաթառամ տանտիրուհիների խանդավառ արցունքները հրաժեշտի պահերին:

Այո, քաղցր են ուսանողական կյանքի հուշերը, — գոչեց Նազիմյանը, որի վրա մի քիչ ազդել էր շամպայնի երրորդ գավաթը:

Քաղցր են, — կրկնեց Մերսիմյանը կծու հեգնությամբ, — ո՛չ, բարեկամ, դու կեղծում ես: Դու սարսափով կամ զզվանքով ես մտաբերում այն չորսուկես տարիները, որ անցուցել ես կես-քաղցած ու կես-կուշտ փորով: Ախ շատ անգամ է մեր ինքնասիրությունը խոցոտվել հարուստ ընկերների շրջանում, մինչդեռ երկուսս էլ հոգով ու մտքով մղվել ենք հենց այդ շրջանը: Դու քո չինովնիկ հորից ստանում էիր ամսական երեսուն ռուբլի, ես իմ միլիոնատեր փեսայից, ոչ ավելի: Աղքատ լինելով, երկուսս էլ ատում էինք աղքատությունը չքավորի բոլոր անզոր ատելությամբ, որովհետև միշտ երազում էինք մայրաքաղաքյան կյանքի խելառ հաճույքների մասին: Եվ միշտ ստիպված էինք սանձահարել մեր ախորժակը դառն մտատանջությունների և կծու հառաչանքների գնով: Երևակայությամբ գեղասերհազիվ ամիսը երկու անգամ գնում էինք մեծ թատրոնների վերնահարկը, ուսկից բեմն երևում է շախմատի տախտակի, իսկ դերասանները նրա ֆիգուրների չափ: Եվ ինչու թաքցնել, այդ բարձրությունը մեզ շատ անգամ ավելի է վշտացրել, քան մարդկային հոգու ցածությունը:

Որքա՞ն ջանք են գործ դրել իրենց մունդիրի կոճակների վրա ժանգ և կոշիկների վրա կարկատան չտեսնելու համար, որքա՞ն աշխատել են վերարկվի մաշված օձիքները հարուստների մոտ թաքցնելու համար: Եվ կոճակները մաքրելով՝ անգիտակցաբար նրանց ժանգը փոխադրել են իրանց հոգու վրա, ուր հետզհետե զորանում էր մի անտանելի զգացումաղքատի տանջող նախանձը դեպի հարուստը: Ճշմարիտ է, նրանք կարողացել են ուրիշներից թաքցնել այդ զգացումը, որպեսզի չտեսնեն չքավորների ամբարտավան արհամարհանքը և հարուստների վիրավորական կարեկցությունը, բայց որպիսի հոգեկան տանջանքներով:

Այդ հարցում դու ինձանից ավելի խելոք և ավելի տակտով էիրշարունակեց Մերսիմյանը,, դանակի ծայրից ընկերոջ գավաթի մեջ բաց թողնելով անանասի շերտը: — Խառնիր գդալով և շամպայնը նորից կփրփրե: Այո, ավելի խելոք և ավելի տակտով: Դու այժմ էլ այդպես ես: Ինչ եմ ասում, դու ինձ շատ ես հետ թողել խելքով: Ա, դու ծիծաղում ես համեստությամբ: Բայց լսիր, ես ուզում եմ մի թեթև համեմատություն անել քո և իմ միջև: Ուզում եմ, վերջապես, գիտենալ ինչ արտաքին տարբերություն կա երկու համանման գարշելիների մեջ:

Գարշելինե՛ր, — գոչեց Նազիմյանը զարմացած, — այդ ի՞նչ լեզվով ես խոսում:

Խնդրեմ, խնդրեմ, մի խանգարիր: Դու գիտես դուր գալ ամենքին հավասարապես, իսկ ես մի բարեկամ ձեռք բերելիս, երկուսը կորցնում եմ: Ես թշնամուս տեսնելիս կատաղում եմ, դու ժպտում ես: Ախ, ոչ ոք ընդունակ չէ քեզ պես գրավիչ ժպտալ, նաև վայելուչ տխրել: Երբ հարկավոր է՝ ուրախ սեղանակից ես, երբ անհրաժեշտ է՝ մտախոհ ու մռայլ Համլետ: Դու նրբակազմ ես, սահուն շարժումներով ու ձևերով, ես կոպիտ եմ, անտաշ: Քո ձայնն անուշ ու շոյիչ է: Իմը անդուրեկան, բիրտ: Քո գունատ դեմքի արտահայտությունը հեզ է, և այդ է, որ քեզ շատերի աչքում դարձրել է գրեթե անմեղ հրեշտակ, իսկ ինձ համարում են արջ, և միանգամայն արդարացի: Դու ոչ ոքի անհատական համոզումը չես վիրավորում կամ նսեմացնում, իսկ ես վիրավորում եմ, և ինձ ատում են: Դու երբեք վիճաբանության միջոցին կոպիտ, բառեր չես արտասանում, իսկ ես դիպչում եմ իմ հակառակորդի անձնավորությանը, մանավանդ երբ նրա ռեխն ինձ դուր չի գալիս: Դու քո հերքումները միշտ դնում ես անուշ հնչող բառերի մեջ և դարձնում նրանց ընդունելի, ես չեմ կարողանում: Ինչո՞ւ թաքցնեմ, շատ անգամ ուզում եմ և չեմ կարողանում: Դու եթե կամենաս, կարող ես թույնը թաթխել մեղրի մեջ և դնել թշնամուդ բերանը, դեմքիդ վրա խաղացնելով առաջնակարգ կոկետուհու քաղցր ժպիտը, իսկ ես...

Չեմ հասկանում, այդ ի՞նչ անալիզ է, — ընդհատեց վերջապես Նազիմյանը, որ քանի գնում, այնքան ավելի զարմանում էր ընկերոջ տարօրինակ տրամադրության վրա: — Դու ինձ հրավիրեցիր ճաշի, ասելով, թե ինչ որ կարևոր գործ ունես, և սկսել ես մի անհասկանալի հեքիաթ: ինձ թվում է, որ դու արդեն հարբել ես...

Ահ, կատարելապես ճիշտ է, ես հարբել եմ, էրգո, կարող եմ ճշմարտությունն ասել առանց քաշվելու: Սպասիր, իսկույն կդառնամ էականին: Թույլլ տուր մի քիչ էլ շարունակել իմ անալիզը: Դու գիտես հաշտեցնել ծայրերը, հարթել անկյունները, միացնել գույները և ստեղծել ներգդաշնակություն այնտեղ, ուր շիտակ մարդիկ միայն տգեղություն են տեսնում: Ամենակատաղի հակառակորդների մեջ անգամ գտնում ես հայացքների ընդհանուր, կետ և այդ կետի վրա հարկադրում ես նրանց իրարու երեսին ժպտալ, ձեռը սեղմել: Էհ, այժմ թողնում եմ ինձ մի կողմ, իմ ձեռով դրոշմելով իմ ճակատին գարշելի ածականը, և դառնում եմ միայն քեզ, որտվհետև կարևորը դու ես և ո՛չ ես: Դու հասարակության մեջ խոսում ես հանդարտ, անվրդով, ստեպ-ստեպ, նայելով խելոք մարդկանց երեսին ակնածու, հայացքով, մի հայացք, որ արտահայտում է. Ներեցեք, եթե ես, սխալվում եմ, և ոչ ոք չի ասում, թե դու սխալվում ես, որովհետև երբեք վիճելի ճշմարտություններ չես ասում, որովհետև քո բոլոր ասածները հին աքսիոմաներ՝ են: Յուրաքանչյուրը մի ազդեցիկ բառի համար դու ունես ձեռների չափած կցած շարժումներ և դեմքի պատրաստի արտահայտություններ: Բասերը շեշտում ես գեղեցիկ, միշտ աչքերիդ մեջ պահելով սովորական հեզությունը: ՕՀ այդ սոսկալի հեզությունը, նա ավելի դաժան է, քան ինքը դաժանությունը: Այն է քո ամենասուր զենքը կյանքի: Այն է, որ քեզ հանրության աչքում դարձնում է համակրելի: Այս, ամենքը, ամենքը, թե հարուստ և թե աղքատ, թե կին և թե տղամարդ. ընկերներդ, ծանոթներդ կլիենտներդ քեզ համ՜արում են Համակրելիք «Համակրելի Նազիմյանը, հոգյակ Նազիմյանը»: Քմանք քեզ մինչև անգամ «Հիսուսիկ» անունն են տվել, սրբապղծելով մեծագույն վարդապետի անունը: Նազիմյան, դու մի կատարյալ տիպ ես, Նազիմյան, տիպ: Ահ՛, ցավում եմ, որ ես մի մեծ վիպասան չեմ, ինչպես քեզ կանմահացնեի իմ գրչով: Դու տիպ ես հավիտենական, եղել ես, կաս և լինելու, ես միշտ աշխարհի բոլոր կողմերում և ինչ պայմաններում ևս լինես: Ոչ մի քաղաքական, կրոնական կամ օրենսդրական կանոններ քեզ չեն կարող փոխել: Կփոխվի քո հագուստը, բայց հագիդ, էությունդ կմնա, վասնզի անմահ ես, ո՛վ ազրահիլի ծնունդ

Դեհ, բավական է, հարկավոր է վերջ տալ շաղակրատությանդ, — ասաց Նազիմյանը, մատը սեղմելով էլեկտրական զանգակի կոճակին:

Սպասիր, — գոչեց Մերսիմյանը Նազիմյանի ձեռը կոճակից հեռացնելով, — ես իսկույն, իսկույն կավարտեմ: Մինչև այժմ ես եղել եմ քո արժանավորությունների գլխավոր երկրպագուն, քո մտերիմը, պաշտպանը, հավատարիմ ընկերը: Իսկ այժմ... Այժմ ուզում եմ մի լավ նայել այդ հեզ աչքերին և տեսնել նրանց հատակում թաքնվածը...

Նա աթոռն ավելի մոտեցրեց սեղանին, գլուխն առաջ ձգեց և իսկապես սկսեց խոր երկարատև հայացքով նայել Նազիմյանի աչքերին: Մի ինչ-որ բոլորովին անսովոր, երկյուղալի, նույնիսկ թշնամական քայլ կար այդ համառ նայվածքի մեջ: Նազիմյանը փորձեց ժպտալ, չկարողացավ, թեթևակի ցնցվեց և թիկն տալով աթոռի մեջքին, նայեց առաստաղին.

Աա, տեսնում եմ, որ դու արդեն կամաց-կամաց հասկանում ես, թե ինչու համար եմ քեզ այստեղ հրավիրել, — արտասանեց Մերսիմյանը կծու հեգնանքով, որ նույնպես տարօրինակ էր Նազիմյանի համար: — Ես խաբված չեմ եղել, ու ես միշտ մտածել եմ, որ այդ գեղեցիկ տերևների տակ աղբ է թաքնված, բայց լռել եմ ու բարեկամությունս շարունակել: Ինչո՞ւ: Որովհետև որքան ևս դու գարշելի չինեիր, ուրիշներից վատ չէիր այդ անիծյալ Սոդոմում: Դու գոնե խելք ունեիր, գիտեիր ամենաեղկելի արարքներիդ վայելուչ ձև տալ: Իսկ ա յժմ... Այժմ տեսնում եմ, որ դու... օձօձ

Մերսիմյան, — գոչեց Նազիմյանը արդեն զայրացած, — չեմ կարծում, որ գինին այդքան ազդած լինի քեզ վրադու խելագարվել ես...

Օձ... Ես քեզ թույլ չեմ տալ բան դնելու այդ միամիտ ընտանիքում, թույլ չեմ տալ անբախտացնել իմ քրոջ աղջկան...

Ի՞նչ ես ուզում ասել, բացատրիր վերջապես... Մերսիմյանը ձեռը տարավ ծոցի գրպանը, դուրս բերեց այնտեղից մի ճխլված նամակ, բաց արավ և դրեց ընկերոջ առջև:

Ահա, կարդա և կիմանաս:

Նազիմյանը նայեց նամակի վերնագրին, ստորագրին և շրթունքները կրծեց: Մի քանի վայրկյան նա դիտում էր ընկերոջ դեմքը:

Ճանաչեցի՛ր: Այժմ ասա, ի՞նչ երեսով ես դու ուզում ամուսնանալ իմ քրոջ աղջկա հետ: Սպասի՛ր, մի՛ շարժվիր տեղիցդ: Դու այս սենյակից դուրս չպիտի գաս, մինչև որ խնդիրը պարզվի և վճռվի:

Այդ նամակը ինչպե՞ս է քո ձեռն ընկել: ՝

Շատ հասարակ ձևով, փոստն ամենքի տրամադրության տակն է, կարդա, և բոլորը կիմանաս:

Նազիմյանը դողում էր, զուր աշխատելով իշխել իրան: Նա շտապով աչքի անցկացրեց նամակը, որ գրված էր ծանոթ կանացի ձեռքով և ծանոթ ուղղագրական սխալներով փոստային թղթի ամբողջ չորս երեսների վրա:

Դու գնացե՞լ ես նրա մոտ, — հարցրեց նա, նամակը վերադարձնելով:

Մի՞թե կարող էի չգնալ այդ տեսակ աղերսալի տողերից հետո: Լսի՛ր, ես կպատմեմ բոլորը: Մեկ էլ օրն երեկոյան, այս նամակն ստանալով, սկզբում կարծեցի թե դա մի շանտաժ է քո դեմ: Մեկն այն սովորական շանտաժներից, որոնց զոհ են դառնում երբեմն անցյալ ունեցող տղամարդիկ իրանց հարսանիքի շեմքում: Բայց աղերսն այնքան անկեղծ էր հնչում, որ ես չէի կարող չտեսնվել այդ անբախտ աղջկա հետ: Երեկ առավոտյան տասը ժամին գնացի նրա կացարանը: Այդ մի համեստ կահավորված մաքուր սենյակ էր մի մեծ տան գավթի ծայրում: Դռների առջև ինձ դիմավորեց մի գեղեցիկ և երիտասարդ կին սև հագնված: Նա հուզված ձայնով արտասանեց իմ ազգանունը և շտապեց շնորհակալություն հայտնել, որ անուշադիր չէի թողել իր նամակը: Ես նայեցի նրան և իսկույն զգացի, որ իմ առջև կանգնած էր մեր կեղտոտ կրքերի զոհերից մեկը: Բայց ի՞նչ զոհ: Արդարև, քո ճաշակը նուրբ է: Նա գեղեցիկ է, թարմ և զարմանալի չէ, որ նրա գրկում դու մոռացել ես սովորական զգաստությունդ...

Այստեղ Նազիմյանը թեթևակի ցնցվեց, ապա սկսեց սուր հայացքով նայել ընկերոջ երեսին:

Նա պատմեց բոլորը առանց հառաջաբանի, — շարունակեց Մերսիմյանը, բնավ չշփոթվելով Նազիմյանի հայացքից: — Նա չէր արտասվում, բայց հուզմունքից խեղդվում էր: Նրա դողդոջուն ձայնն իր անկեղծ շեշտով ազդում էր ինձ վրա հակառակ իմ ջանքիլինել սառը, ինչպես վայել էր հավատարիմ ընկերոջը: Նա ցույց տվեց ինձ իր վեցամսյա երեխային և հարցրեց արդյոք չե՞մ տեսնում նմանու՞թյուն նրա և քո դեմքերի մեջ

Ես երեխա չունեմ, իմը չէ, արտասանեց Նազիմյանը դրականապես և դարձյալ նայեց ընկերոջ երեսին զննող հայացքով:

Մի՛ ստիր, — գրգռվեց Մերսիմյանը, — նա ունի անհերքելի փաստեր: Դու, իհարկե զգույշ մարդ ես, բայց на всякого мудреца довольно простоты: Նա ցույց տվեց ինձ քո նամակը Թիֆլիսից գրված: Երբ առաջին անգամ իր կրծքի տակ զգում է անսովոր բաբախումը, սարսափում է և շտապում է քեզ հայտնել: Այն ժամանակ դու Թիֆլիսումն ես լինում դատաստանական գործերով: Դու նրան խորհուրդ ես տալիս դիմել մանկաբարձուհիների օգնության՝ «խայտառակության» առաջն առնելու համար: Ինչպես մի անփորձ էակ, նա չի կարողանում գտնել խիղճը վաճառող մանկաբարձուհի և ամաչում է երկար փնտրել: Նա ստիպվում է թողնել ծնողների տունն ու հեռանալ: Թիֆլիսից վերադառնալով՝ դու նրա համար վարձում ես առանձին բնակարան: Քեզանից ոչ ոք հաշիվ չի պահանջում... Անպիտան, ասա ինձ պարզ, ի՞նչ ես մտադիր անել այդ անբախտի վերաբերմամբ

Այն, ինչ որ ընդունված է անել այդպիսի դեպքերում, — պատասխանեց Նազիմյանը, որ արդեն բավական իշխել էր իրան:

Այսինքն՝ բաժանվե՞լ

Այդ մի սովորական պատմություն է:

Թողնել հարազատ զավակիդ ճակատագրի հաճույքի՞ն:

Ես կապահովեմ նրան նյութապես:

Սիրուհուդ կապահովես կնոջդ փողերո՞վ, — գոչեց Մերսիմյանը, ձեռը զարկելով սեղանին, — ես չեմ թողնիլ, որ իմ քրոջ աղջիկը մինչև այդ աստիճան խաբվի:

Ուրեմն, ի՞նչ ես պահանջում ինձնից:

Պահանջում եմ, որ այսօր ևեթ հրաժարվես իմ քրոջ աղջկանից: Նա չի կարող իր անկողինը բաժանել քո սիրուհու հետ:

Բայց ես ասացի, որ սիրուհուս կթողնեմ և արդեն թողել եմ: Նա ինձ խանգարել չի կարող:

Նա քեզ կխանգարի, որովհետև սիրում է քեզ, չնայելով քո ստոր վարմունքին:

Նա ի՞նքն ասաց այդ:

Այո, ինքը, — պատասխանեց Մերսիմյանը առանց տատանման:

Դու ստում ես, Մերսիմյան: ՞

Ոչ մի դրամական ապահովություն չի կարող նրան ստիպել հաշտվել իր վշտի հետ, նա ունի վրիժառության զգացում դեպի քեզ: Բայց ինչո՞ւ ես հարցնում ինձ, այս բոլորը նա երեկ երեկո ինքն է քեզ ասել քո բնակարանում:

Ահ... դու այդ էլ գիտես:

Այո ինձ հայտնի են բոլոր մանրամասնությունները: Այսպես թե այնպես, դու առանց սկանդալի չես ազատվի՝ նրանից: Իսկ ես չեմ ուզում, որ իմ քրոջ աղջկա անունն այս կամ այն կերպ կապվի այդ սկանդալի հեա: Հասկանոոււմ ես: Դու պետք է հրաժարվես հարսնացվիցդ:

Իմ հրաժարվելը ինքնըստինքյան կդառնա մի սկանդալ քրոջդ աղջկա համար: Չեմ կարծում, որ նրա համար դուրեկան լինի «մերժված»-ի համբավը:

Այդ մասին դու կարող ես չմտածել: Դու կկատարես բոլորը՝ ինչ որ քեզնից պահանջեմ:

Ա՞յն է, — հարցրեց Նազիմյանը մի տեսակ դիվային շեշտով:

Առաջինը, կխոստանաս ինձ ամեն տեղ ասել, թե հարսնացուդ ինքն է քեզ մերժել, հնարելով այնպիսի պատճառներ, որոնք մազի չափ չդիպչեն նրա պատվին: Դու խորամանկ ես, կարող ես հնարել: Երկրորդ, հենց այժմ ևեթ կգրես Հելենային մի սիրահարական նամակ, ուր կնկարագրես նրա բոլոր արժանավորությունները: Դու կաղերսես, որ նա համաձայնվի քո ամուսինը դառնալու: Հասկանո՞ւմ ես:

Այդ նամակը կմնա իմ ձեռքում որպես փաստաթուղթ այն հավանական դեպքի համար, երբ գա մի ուրիշ հարսնացու գրավելու ցանկությամբ կփորձես իմ քրոջ աղջկա վարկը գցել: Այս բոլորի մասին ես մտածել եմ, որոշել և պահանջում եմ, որ կատարես: Էյ, սպասավոր:

Ի՞նչ ես կամենում:

Թուղթ և գրիչ:

Ավելորդ է: Դու երեխա չես, թող այդ հիմարությունները: Այդ տեսակ տխմար պահանջներ կատարելու չափ ես երեխա չեմ:

եվ դառնալով սպասավորին, որ ներս էր վազել Մերսիմյանի կոչին, հրամայեց:

Բեր հաշիվը:

Հաշիվը կվճարի նա՛, ով քեզ ճաշի է հրավիրել: Սպասավոր, բեր թուղթ և թանաք:

Սպասավորը անհետացավ:

Բարեկամ, — ասաց Նազիմյանը այս անգամ միանգամայն մեղմ եղանակով, — այդ կոմեդիան ոչ քեզ է վայելում, ոչ ինձ: Եթե դու ընկեր ես, օգնիր ինձ այս կնոջից ազատվելու հանուն քո քրոջ դստեր բախտավորության:

Իմ նպատակը հենց իմ քրոջ աղջկա բախտավորությանն է, ահա թուղթ ու թանաք, գրիր, ինչ որ կթելադրեմ:

Next page