Չարենց Եղիշե՝   Երկեր

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Следующая Конец

«ՊՈԵԶՈԶՈՒՌՆԱ» ԳՐՔԻՑ

Երբ
Դուք
Արնոտած շրթունք ու բերան
Գիտեք լոկ դառնորեն ոռնալ
Ես արև՛ը բերի հուրհրան,
Որ շինեմ խնդության զուռնա

*

Արևի նարնջե ֆոնին
Տեսնո ՞ւմ եք
Դուք
Թեք
Երկաթե պրոֆի՛լը իմ...

Ի՞նչ է՝
Սովո՞ր էիք
Կոպեկնոց դրամի վրա
Արքայի դեմք տեսնել...
Հիմա ե՛ս եմ՝
«Որդի բանվորի» —
Իմ դեմքն է հիմա հուրհրան
Քանդակվել արևին լուսե:

Ի՞նչ է՝
Մթամած նաշերում ձեր թեն
Վահրե՞ց ձեր հոգին հաղթական
Երբ տեսաք իմ դեմքը երկաթե՝
Արևի ֆոնին քանդակած

ԳՅՈՒՄՐԻ

Սիրելի Արտաշես Տեր-Մարտիրոսյանին,
գյումրեցի պոետին

Դեռ երգում է այստեղ զուռնան,
Դեռ դհոլը սիրտ է հուզում:
Թող հոգիդ դառնորեն ոռնա
Միևնույնն է՝ կմեռնի անլեզու:

Օ, զուռնա՛, զուռնա՛, զուռնա՛ .
Տխրություն:
Թախիծ դեղին:
Օրերը ցնորք կդառնան,
Աշխարհը -անդուռ փակուղի:

Ստվերի պես կանցնես անհետ,
Ստվերի պես կյանքդ կմարի,
Ու, մռայլ, կխնդա մահիդ
Գյումրին...

II

Դու մի օր կանցնես այստեղից:
Կուղեկցե քեզ երգը զուռնայի:
Ու Գյումրին, գորշ, դեղին,
Անտարբեր, մռայլ կնայի:

Դու կանցնես հարբած ու անտարբեր,
Քայլերով տարտամ, անիմաստ:
Բուլվարը մշուշ կպատե,
Կժպտա «Ապոլլո» սինեման:

Ու, ծույլ, աչքերի տակով
Կհեգնե գյումրեցի Վաղոն
Օրերիդ ցոլքը վարդագույն,
Որ կորավ կյանքիդ դագաղում:

Առավոտ կընկնես կիսամեռ,
Կկանգնի սիրտդ հանկարծ:
Իսկ Գյումրին դեռ օղի կքամե,
Ու էլի զվարթ կզնգա:

Լոկ երգերդ շների նման
Ետևիցդ երկա՛ր կոռնան,
Ու վրադ պատարագ կանե
Զուռնան...

ՍՐԻՆԳԸ

Սրինգը,
Կույր ու ծեր,
Անցնում էր փողոցով:
Սրինգը երգ էր գուցե.
Ելնում էր դեպի վեր,
Իջնում էր կոր գծով:

Իջնում էր
Ետ էր դառնում.
Հասնում էր աստղերի ծերին,—
Ու նորից, որպես վաշխառու,
Աշխարհում փնտրում էր-ի՞նչ...

Աստաֆյանի միջով
Անցնում էր երգը սրինգի,
Ծեծում էր դռները չոր:
Դռների ետևում
Մարդիկ
Ուզում էին «Ռանգի»,
Ուզում էին — «Տասչորս»:

Մնում էր
Դռների առաջ:
Դառնացած, որ չեն թողնում ներս:
Եվ նորից, որպես մասխարա
Թռչում էր կոր գծով
Վեր...

Ի՞նչ խղճուկ էր այդ ծեր վանեցին
Այդ երգը, երգը սրինգի...
Այդ երգը՝ աստղային, անծի՜ր...
Այդ երգը -անօգ, անգին...

Քեզ խրատ, պոետ, այստեղից.
Օ, երբե՛ք չերգես անտեղի:

Լավ էկորչե՛ս անհետ,
Լավ է-մա՛հը դեղին:

Օ, լավ է կոտրես հանգիստ
Սրինգըդ, որպես թևեր,—
Միայն թե, պոե՛տ, կյանքից
Սրինգի պես վեր չթևես...

ԸՆԿԵՐ

Հիշում եմ մազերդ գանգուր,
Դեմքդ` փողոցի պես փոշոտ,
Ծիծաղդ զվարթ Զանգու,
Եվ աչքերդ` վառ ու խոշոր:

Հիշում եմ, հիշում եմ, Կարո,
Հիշում եմ, թե ինչպես քեզ հետ
Հիշում ես՝ աղբի տակառում
Հավաքում էինք թուղթ ու գազեթ:

Հավաքում էինք մենք լուցկու
Նոր տուփեր, կլեպներ սեխի
Ու խաղում էր մեր կապույտ հոգում
Արևի լույսը դեղին:

Հիշում եմ, թե ինչպես հաճախ,
Կառքերի ետևին կպած,
Մանկական խնդությամբ մի չար
Մենք թռչում էինք Հինդ ու Հաբաշ

Եվ ահա մի օր այդպես
Երբ թռչում էինք մենք սրընթաց
Կառապանը մտրակով շաչեց
Եվ դու պոկվեցիր ու ընկար...

Ու հիշում եմ... դեմքդ հողագույն,
Ուղեղդ` գորշ, մխրճած...
Հետո հայրս մութ սենյակում
Մինչև լույս ինձ խփեց ու փնչաց:

Մինչև լույս թքեց դեմքիս,
Մինչև լույս հայհոյեց կատաղի,—
Ու նայում էիր դառը դու ինձ
Քո հեռու, մութ դագաղից...

Բայց հիմա ինչքա՜ն է փոխվել
Այն օրից աշխարհը-գիտե՞ս...
Ինչպես մի մարդ անտրեխ
Վերցնի դառնա կառքի տեր...

Արդյոք դու իմացե՞լ ես, Կարո,
Որ ընկերդ հիմա այն բոբիկ
Եվ ուրիշ ընկերներ բյուրավոր
Պալատները կապել են թոփի...

Ախ, սիրտս, Կարո՛, մի բազե,
Թպրտում է՝ վահրով լեցուն:
Եթե այս երգս լսես
Քացիով տո՛ւր աստծուն: -

Թող թռչի ամպերից նա վար,
Հետույքով զարնվի թող հողին

Ես հիմա եկել եմ Մոսկվա,
Ես հիմա պոետ եմ հաղթողի...

*

Օրերի
Շեկ
Վիտրինում
Դրել եմ սիրտս հրե:
Տալիս եմ մի բաժակ գինու:
Ուզո՞ւմ եք.
Տամ,
Առե՞ք:

Ինչի՞ս է
Հիմա
Հարկավոր
Էդ կակուղ Կիկոն մասխարա...
Թող լինիթիթեղե երգեհոն,
Թող լինիզուռնա-նաղարա՛ :

Էնպես որ`
Աչքերից ձեր չար
Չդողա,
Չլա,
Չմաշի.—
Էնպես որ՝ ցավի՛ց չճչա
Երբ կգաք
Դուք
Թամաշի...

ԵՐԵՎԱՆ

I

Ինչ որ չի, չի երազել
Դեռ ոչ մի պոետաստղաբիբ
Ուզո՞ւմ եք` որպես գնդասեղ
Արև՛ը խրեմ փողկապիս:
Առնեմ, որպես սինի,
Երկինքը աստղերի խաղով
Ու տանե՛մ այն հարսանիք,
Որպես միրգ մի ճութ խաղող:
Ինձ համար ի՞նչ կա, որ չկա.
Կանե՛մ, ինչ որ կամքս ջոկի:
Ուզո՞ւմ եք՝ դարձնեմ «Չեկա»
Թաղանթի պես քնքուշ հոգիս

II

Ես ոչի՛նչ, ոչի՛նչ չգիտեմ:

Բայց կարող եմ ես, պոետ,
Երգերիս մատներով երկաթե
Ձեր կակուղ սրտերը շոյել:
Կարող եմ, եթե սիրտս ուզե,
Կտրելով վերստեր անթիվ,
Երկարել դեպի սիրտը ձեր
Տողերիս լուսե գերանդին:
Ես կարող եմ, որպես նետաղեղ,
Թե կուզեք՝ ե՛րգս թեքել
Եվ թողնել, որ նա, հոտավետ,
Ձեր դեմքին երազներ թքե

Բայց ի՞նչ,
Ի՞նչ դրանից...
Միևնույնն է՝ սրտիս կիջնի
Ձանձրույթը, որպես գրանիտ
Ու թախիծը՝ պաղ ու դժնի:

Օ, գիտեմ, որ սիրտս հետո,
Որպես հին մի, բեկված Թերսիդես
Իր թունոտ բողոքի նետով
Զարկելու է թե ինձ, թե ձեզ...

III

Բայց էլ ի՞նչ, էլ ի՞նչ ես ուզում,
Անհատնում սի՛րտ իմ երգահան...

Գրաստի նման անլեզու
Քնել է Երևանն ահա:
Գլուխը դրած Քանաքեռ
Ոտքերը Մասիս է երկարել:

Երևա՛ն, ես սիրում եմ քեզ,
Գորշավազ շենքերդ քարե:

Սիրում եմ տեսքդ գրաստ,
Ինչպես ճորտը սիրում է խանին,
Ինչպես սեգ պարսիկը բարեպաշտ,
Սիրում է մտնել բաղանիք...

Կարո՞ղ է արդյոք նեգրը սև
Հրաշքով սպիտակել հանկարծ: -

Երևա՛ն, ես էլ ի՞նչ ասեմ,
Որ դու ավելին չցանկաս...

IV

Բայց էլի՛, բայց էլի՛, բայց էլի՛,
Հայացքը մշուշին գամած,
Կախվում է ուղեղիս թելից
Երևանը որպես խեղդամահ:
Կախվում է:
Կախվել է ուզում:
Ձանձրացել եմ, ասում է, կյանքից:

Դու գիտե՞ս, ասում է, — բազում
Քաղաքներ կան՝ եռուն, անհանգիստ
Փայլում են, կոշիկի պես սրբած,
Նրանք լամպերի լույսից
Ավտո՛ է այնտեղ արաբան,
Փողոցի լապտերը՝ լուսին:
Շարել են իրենց զիստերին
Կամուրջները, որպես օղեր...
Ախ, նրանքպայծառ, ոսկերիզ,
Իսկ եսգաղթական Շողեր...

Հասկանո՞ւմ ես, ասում է, Չարե՛նց,
Ես ուզում եմ նրանց պե՛ս լինեմ...

Եթե դու պետքակա՛ն ես, պոե՛տ,
Երգերի տեղ երկրնե՛ր շինե՛:
Տողերդ կամուրջներ թող լինեն,
Օղակեն գետերը զնգուն,
Որ անցնեն հազա՜ր տարիներ
Եվ հազա՛րն էլ թափվեն Զանգուն:
Թե կարող ես-այնպե՛ս արա դու,
Որ այստեղ... նոր քաղաք բուսնի...

Քայց դու... դեռ նստել ես արթուն
Եվ նայում ես այդ լիրբ լուսնին...

Ախ, լուսինն ահա վերևում,
Արախչինն արծաթ մազերին,
Նրբալույս աստղերի քեֆում
Հեզանազ պարում է «էնզելի»...

Իսկ Մասիսը քնում թմրած
Երազում տեսնում է ինձ:
. . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ես սիրում եմ քեզ, Երևա՛ն,
Ինչպես մեր այն հին հեքիաթում
Դավիթին սիրում էր իրա ձին:

ՇՈԳԵԳԱԼՈԻՍՏ

Նորից՝ Արտաշես Տեր-Մարտիրոսյանին.
գյումրեցի պոետին

I

Լսո՞ւմ է ձեր սիրտը այսօր
Անողոք երգ մի երկաթե
Օրերի մասին այն բոսոր.
Որ գալու են` բորբոք ու թեժ...

Ամենո՛ւր, ամենո՛ւր, ամենո՛ւր
Հիմա այդ երգն է անողոք
Պատգամի նման մի անհուն
Շեփորում արևն իր փողով:

Իմ հեռու, խուլ աշխարհից
Ահա ես, հին մի պոետ,
Տեսնում եմ հեռուները հիր,
Որպես նոր մի Ռոբերտ Օուեն:

Հասկանո՞ւմ եք՝ հողմակոծ ու ժխոր
Օրերի գծերով երկաթե
Գնացքի նման մի դղորդ
Մոտենում է Գալիքը թեժ:

Մոտենում է նա, երկաթե,—
Իսկ այստեղ, խանդով անտեղի,
Գյումրեցի, հարբած մի Ալեք
Դեռ փչում է իր զուռնան դեղին...

II

Դեռ փչում է հին եռանդով
Ալեքը իր զուռնան թմրիչ
Ու լսում է նրա երգն անթով
Գորշաքար, մռայլ Գյումրին:

Նրա խուլ նվագին ունկնդիր,
Հնամյա օրերի շախով,
Ելնում է դիմացի խանութից
Ճոճվելով, գյումրեցի Վաղոն:

Բռունցքը արծաթ քամարին
Անցնում է փողոցի մեջտեղից,—
Ու փռում է մռայլ Գյումրին
Նրա դեմ իր թախիծը դեղին...

III

Դեղին
Փողոցները
Ձանձրույթ են անձրևում:
Հորանջում են ծույլ ու դեղին:
Ու կանչում է թախիծը հեռու,
Դեպի մութ մի, խավար փակուղի:

Հեռուները՝ խիստ ու խոժոռ,
Կայարանը, որպես զառանցանք:
Ու երգում է զուռնան քոսոտ՝
Ձանձրալի, տխուր, միաձայն...

Միթե սա՞ է երկիրը Նաիրի,
Միթե սա՞ է, սի՛րտ իմ հիմար:
Միթե չի՞ զգում օրերի
Բոցակեզ շունչը նա հիմա:

Միթե չի՞ զգացել նա դեռ,
Որ արդեն մի հաղթ Մեքենա
Ցնցում է ձեռքով երկաթե
Այս խուզերը խանդով մի անահ:

Ցնցում է ձեռքով անշեղ
Եվ տիղմի նման անտեղի
Կորչում են կառուցման փոշում
Ալեքն ու իր զուռնան դեղին...

IV

Էլ ինչո՞ւ, ինչո՞ւ է նա փչում.
Կուրացած՝ չգիտե՞ միթե նա,
Որ գալիք հողմերի բոցում
Հաղթելու է ջերմ Մեքենան:

Չգիտե՞, որ վաղը կրքի
Ու մահվան երգի փոխարեն
Պիտի թեժ երկաթը երգի
Դաշտերում այս խուլ, մոխիրե

Ու զուռնի փոխարենշոգին,
Պիտի տաք գոլորշի՛ն ուռչի,
Եվ նրա էլե՛կտրա-հոգին
Պիտի տոթ զնգա ու թռչի:

Պիտի գա՛, պիտի գա՛, պիտի գա՛
Երկաթի հզո՛ր զնգոցով
Դեպի մեր խուզերը գորշաքար,
Դեպի մեր երկիրը քոսոտ:

Նա պարզել է ձեռքը անշեղ,
Տալիս է զարթնումի նշան: —
Ես տեսնում եմ դեմքը նրա շեկ
Եվ աչքերը նրա դրոշակ...

V

Իսկ դո՞ւ, պոե՛տ Աշնուտի,
Քո գլուխը ինչո՞ւ ես կքել
Ու թողել ես, որ մուժը մթին
Մշուշե թե սիրտդ, թե՛ քեզ:

Սի՛րտդ, սի՛րտդ ինչո՞ւ է սև...
Թե՞ կտրել է արդեն անթիվ
Գետնահար զոհերի հետ քեզ էլ
Օրերի անդարձ գերանդին...

Օ, մգլած մրգի նման մի
Դու գլուխդ գետին ես թեքել,
Եվ թողել ես, որ աշնան քամին
Մազերիդ անձրևներ թքե:

Օ, ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ...
Միթե դու Ալե՞քն ես հիմար,
Որ անցած հեռուներն ես տենչում
Մորմոքող սրտով քո հիմա:

Օ, հիմա՛ր, խե՛ղճ մասխարա...
Չգիտե՞ս, որ թախիծը ձյունե
Թևերով իր պաղ-անկրակ
Դեպի հինը քեզ չի՛ թռցնե:

Անողոք է երթը Գալիքի
Եվ գիտեմ՝ քե՛զ էլ քրքիջով,
Ինչպես այն հիմար Ալեքին
Կճմլե երկաթը չոր:

ԱՍՊԵՏԱԿԱՆ

(Ռապսոդիա)

I

Մի հոգնած, տխուր տրուբադուր,
Օրերի գորշ ճամփեքին
Երգում էր հարվածը հատու,
Մահացու հարվածը իր տեգի:
Երգում էր նրանց երգը լուսե,
Մարմինները նրանց ալ-կրակ,
Երգում էր սերը նրանց սև
Ու վերքի արյունն ալվլան:

II

Երգում էր կարոտն իր արթուն,
Երգում էր ամո՛թը այն սև,
Որ կարող է դարձնել մարդուն
Գետնահար ստվեր մի նսեմ:
Իր մռայլ օրերի բանտում,
Աշխարհի գո՜րշ ճամփեքին
Երգում էր հեք մի տրուբադուր
Մահացու հարվածն իր տեգի...

III

«... Հոգնած ու թույլ մի խաչակիր
Ես մի օր այն դղյակը մտա.
Ասպետի լաթեր էր հագիս,
Զրահներս ժանգոտած ու թաց:
Ես դառնում էի սուրբ Քաղաքից
Եվ սրտիս թագուհուն նվեր
Ես տանում էի ցավը վերքիս
Ու կարոտս՝ բա՛րձր ու վեհ...

IV

Դարբասը շռինդով բացվեց. —
Մի զինվոր էր մառ ու մթին:
Կտանես ողջո՛ւյնս ձեր վեհ
Ու խիզախ, անհաղթ ասպետին:
Ասացի. ու կրկին փակվեցին
Դարբասները մութ ու մռայլ:
Հոգնած խրխնջում էր իմ ձին
Այն օտար ճամփեքի վրա:

V

Ու նորից մռայլ շռինդով
Բացվեցին դարբասները վեհ...
Եվ ասաց. — Ալֆոնս Անդոն
Ձեզ, խոնարհ, խնդրում է վեր:
Ու բռնեց ձիուս սանձից,
Հանեց զրահներս թաց:
Եվ ահա, ես՝ թողած իմ ձին՝
Այն մռայլ դղյակը մտա:

VI

Ողջո՛ւյն պիլիգրիմ ասպետին.
Ձեզ ծառա Ալֆոնս Անդո:
Ու իջավ գլուխս գետին
Մի անհուն ու խոր եռանդով:
Եվ երբ, շարժումով մի անփույթ,
Բարձրացրի աչքերս լուռ
Ես տեսա աչքե՛րը նրա մութ
Ու մորուքը ճերմակ ու սուր:

VII

Ծերունի էր Ալֆոնս Անդոն՝
Իննսուներեք տարեկան...
Բայց աչքերը՝ չոր ու անթով՝
Դեռ նայում էին չար ու ագահ:
Նա կարող էր լինել արքա
Մավրերի, կամ ցեղին Արաբ,
Նա կարող էր լինել բռնակալ
Ամբո՛ղջ աշխարհի վրա:

VIII

Ծերունի էր Ալֆոնս Անդոն,
Բայց իրանը, պիրկ ու խիզախ՝
Նա պահում էր անմար խանդով
Բարձրահեռ, որպես սուր մի նիզակ:
Նա իր կուրծքը պահում էր հաստատ,
Պղնձե վահանի նման թեք,

Եվ իր քայլքը` բիրտ ու վստահ
Նժույգի քա՛յլք էր երկաթե:

IX

Ընդունե՛ք հարկը դղյակիս
Որպես ձեր հարկն հարազատ...
Եվ տվեք մեզ սուրբ Քաղաքի
Օրհնությունը, իբրև ընծա: —
Ես նրան դրախտ ցանկացա,
Ես նրան տվեցի երկու խաչ, —
Եվ հանկարծ լսեցի երգի ձայն,
Հնչեցին քնար ու ծնծղա:

X

Ու մտան երկու գեղանի
Աղջիկներ՝ հուր-հրեղեն
Մոտեցան կլոր սեղանին,
Դրեցին գավաթներ հողե:
Ու ճկուն շարժումով մի պարե`
Իրենց սեգ ողջույնը տվին...
Ուխտավո՛ր, նման մի արև
Մի՛ անգամ թող կյանքդ արևի:

XI

Ուխտավո՛ր, մի՛ անգամ կյանքիդ
Օրերում տխուր ու մռայլ
Թող ցոլա հրհուր ու անգին
Այդպիսի մի բախտ քո վրա:
Թող բացվի այդպիսի մի լույս
Երկրային կյանքում քո խավար
Եվ ապա՝ տանջանքին հլու`
Թող սիրտդ հավիտյա՛ն նվա:

XII

Երկու լույս էին վառ նրանք
Երկու բոց սպիտակ ու սև,
Երկու խոլ արև հուրհուրան,
Երկու հուր հրաշքներ լուսե
Մեկի բոյըսեգ մինարեթ,
Մյուսինըսև մի սոսի.
Մեկը վառ, պայծառ մի արև,
Մեկը կաթ, արծաթ մի լուսին:

XIII

Բեդվինի խարույկներ էին խոլ
Սևամած աչքերը մեկի,
Մյուսի աչքերըտխուր
Միրաժներ էին անմեկին:
Մեկի կուրծքը մզկիթ էր սպիտակ,
Մյուսինըսե՜գ մի տաճար.
Մեկը բիլ գազե՛լ էր կապուտաչ,
Մեկը հուր նժույգ սևաչյա...

XIV

Մեկը թիռ քայլում էր թեթև,
Թռչկոտում էր, որպես բիլ գազել
Մյուսի քայլքն հրաթև
Թռի չք էր դաշտերում ավազե...
Աշխարհում դեռ չի երազել
Նման բախտ և ո՛չ մի արքա, —
Բայց այդ վառ բախտին տիրացել,
Տիրացե՛լ էր Անդոն չարկամ:

XV

Ու հոսում էր հուր-հրահուր,
Թափվում էր գինին սեղանին:
Ու տարփում էին բո՛ց մի մահու
Մարմինները նրանց գեղանի:
Ու քամում էր գավաթը հողե,
Ու նայում էր Անդոն չարկամ
Կույսերին հո՛ւր-հրեղեն՝
Աչքերով չա՛ր ու ագահ:

XVI

Ու իջավ, որպես սև գիշեր
Իմ սրտին թախիծը մռայլ:
Ու մի ամպ՝ մութ-մշուշե`
Ծանրացավ հոգուս վրա:
Ու ոռնաց մրրի՛կը իմ հոգում,
Ուրագանը շաչե՛ց ավազե
Մի վա՛գր էր իմ սրտում մորմոքում,
Վիրավոր էր չա՛ր մի բազե:

XVII

Մոռացել էի արդեն ես
Իմ սրտի թագուհուն լուսե,
Որի դեմքը կյանքում հողմածեծ
Տարինե՛ր էի երազել:
Մոռացա կարոտը իմ վառ,
Մոռացա թագուհուն իմ անգին,
Որի մի՛ հայացքի համար
Ես դարձել էի խաչակիր:

XVIII

Հանգի՛ստ ասպետիդ վաստակած
Ու ոտքի ելավ Անդոն:
Մռայլ` բարձրացավ ու գնաց,
Հեռացավ, որպես հուշ անթով:
Ու նրա ետևից գնացին
Աղջիկները հո՛ւր-գեղանի...
Իսկ ես... մինչև լույս մնացի`
Կռթնած կլոր սեղանին:

XIX

Մինչև լույս մնացի կիսաքուն
Կռթնած կլոր սեղանին,
Մինչև լույս պարեցին իմ հոգում
Այն կույսերը հուր-գեղանի:
Մինչև լույս, ինչպես ալվլան
Երկու բոց, սպիտակ ու սև`
Իմ հոգում պարեցին նրանց
Մարմինները լո՛ւյս ու լուսե:

XX

Եվ, ինչպես հավաքվում է քամին
Դաշտերում մառ ավազե,
Կամ ինչպես չար թշնամուն
Մոտենում են քայլերն հովազի,
Կամ ինչպես բեդվինը չարկամ
Հարձակվում է հեռվից հանկարծ
Մի կարոտ խոր ու ագահ
Իմ հոգում շաչեց ու ընկավ:

XXI

Մինչև լույս աղմկեց իմ հոգում
Այդ կարոտը, որպես ուրագան,
Մինչև լույս մռնչաց անքուն
Այդ կարոտը չա՛ր ու ագահ:
Մինչև լույս իմ հոգում շաչեց
Այդ կարոտը, որպես է՛գ մի հովազ,—
Ու ծեգին իմ սիրտը հողմածեծ
Անապատ էր արդեն գորշավազ:

XXII

Անապատ էր արդեն գորշ ու շոգ
Իմ հոգին՝ տապ ու մթին,
Ուր անբավ կարոտը ճնշող
Հղանում էր տենդեր անմեկին:
Կախված էր իմ գլխին կարծես
Անշարժ ու շոգ մի արև
Ու ծարավ արշավում էի ես
Դաշտերում անջուր -մոխիրե...

XXIII

Ու թվում էր, թե նորի՛ց, նորի՛ց
Ահա ես` խոլ մի խաչակիր
Թռչում եմ դաշտերով մոխիրե`
Ժանգոտած զրահներ հագիս:
Արշավում եմ անխոնջ ու ծարավ
Ու նորից եռանդ եմ ու վազք,—
Դաշտերով տոթ, գորշավազ
Արշավո՛ւմ եմ դեպի Դամասկ:

XXIV

Այն գիշերը ուշ լուսացավ,
Այն գիշերը տևեց մի դար:
Այն գիշերը անթիվ անգամ
Ես Կարմիր Քաղաքը մտա:
Այն գիշերը խեղդամահ արի
Իմ սրտում հազա՛ր սարացին,
Եվ նայում էին ինձ խավարից
Այն կույսերը հուր-հրածին...

XXV

Առավոտը, մռայլ, բացվեց:
Դուրսը մութ էր, մրրիկ ու քամի:
Գլխիկոր` դեռ նստած էի ես`
Կռթնած կլոր սեղանին:
Իմ սրտում անապատ էր արդեն,
Իմ սրտում կեսօ՛ր էր արդեն շոգ
Երբ դղյակը դանդաղ զարթնեց.
Լսեցի հեռու մի շշուկ:

XXVI

Ու վագրի նման վիրավոր
Ցատկեցի իսկույն ես տեղից՝
Ու թռա անհուն ծարավով,
Ինչպես նետ՝ պոկված աղեղից:
Ու իջա ես դղյակի
Ներքնահարկը մռայլ ու մութ.
Ու խեղդում էր արդեն իմ հոգին
Մի կարոտ` համր ու անգութ:

XXVII

Եվ ահա աչքերով բոցակեզ
Ու սրտի վագրային խանդով
Ես տեսա՝ դանդաղ այնպես,
Լուռ, գնում էր Ալֆոնս Անդոն:
Ու նրա քայլերին դանդաղ
Հետևում էին հեզանազ,
Օրորուն քայլերով խանդոտ
Այն կույսերը փայլ ու երազ

XXVIII

Ես նայում էի անկյունից:
Հեռանում էին համրաքայլ..
Ու թվաց, թե հո՜ւր մի գինի
Լցվում է սիրտս ագահ:
Եվ ահա ես տեսա, որ թեթև
Այն կույր սերը հուր-գեղանի
Ծերունի ասպետի ետևից
Հեզանազ, մտան բաղանիք...

XXIX

Մի առյուծ էր, որիմ սրտում
Վիրավոր` խոլ մռնչաց:
Իմ հոգում փոթորիկ էր պայթում,
Ճարճատում էր մրրիկ մի չար:
Ես կանգնել էի քարացած,
Ես զգում էի, ուր հիմա
Կծալվեն ոտքերս հանկարծ
Հողմածեծ շամբերի նման:

XXX

Եվ ես էլ չիմացաինչպես
Հաջորդ վայրկյանին, խանդոտ
Քարացել էի արդեն ես
Այն մռայլ, այն մութ դռան մոտ:
Եվ զգում էի ես միայն
Մի կարոտ՝ հուր-խելագար,
Որ մի էգ բորենու նման
Ուտում էր սիրտս ագահ:

XXXI

Ես կանգնել էի դռան մոտ,
Բայց տեսնում էի արդեն ես
Մարմինները նրանց խանդոտ,
Մարմինները լույս ու հրկեզ:
Եվ տեսնում էի, որ մռայլ
Ծերուհու անկար խանդով
Հրեղեն մարմինները նրանց
Չարչարո՛ւմ է Ալֆոնս Անդոն...

XXXII

Ես տեսնում էի կույսերի
Մարմինները՝ երկու ա՛լ-կրակ,
Որ ծերի մութ գիշերին
Գալարվում էին ալվլան:
Ես տեսնում էի ծերունու
Մարմինը՝ չոր-հողագույն.
Մի ճիվա՛ղ էր սև-լրբենի,
Մի կտրիճ էր Ալֆոնս Անդոն...

XXXIII

Ու փարվել էր Ալֆոնս Անդոն
Գալարուն ու տոթ կույսերին,
Ու խմում էր անհագ եռանդով
Քրտինքները նրանց ուսերի:
Քրտնքոտ ծնկներին էր փարում,
Ձեռքերով մարում էր երկու բոց,
Գրկում էր մեջքերը գալարուն,
Փարվում էր` չար ու անթով:

XXXIV

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

XXXV

Ես տեսնում էի մշուշում
Տարփանքով վառվող երկու բոց,
Երկուսի մեջտեղումծեր մի շուն.
Ու լալիս էր հոգիս հողմակոծ:
Որպես հուր երկու ժապավեն,
Երկու օձ` սպիտա՛կ ու սև
Ծերունու մարմինը փաթաթել,
Գալարվում էին օձաձև:

XXXVI

Ես նայում էի հուսահատ
Ու ճչում էր հոգիս խանդից
Եվ ուզում էր հոգիս-նզովված
Տիեզերքն ու կյանքը քանդի:
Կուտակվում էր կրծքում իմ տոչոր,
Ահռելի ու սև մի սամում,—
Ես արդենմի վա՛գր էի չար,
Փոթորի՛կ էի ես անհուն:

XXXVII

Ես կարող էի բյուրավոր
Ոսոխներ խեղդել, հոշոտել,—
Հորդահոս արյան ծարավով
Արնահամ դիակներ ուտել:
Որպես չար, արնախում բորենի
Ես կարող էի սի՛րտը հանել
Թե ընկած լիներ ծերունին
Իմ ճանկերը պիրկ ու անել:

XXXVIII

Բայց կանգնել էի ես քարացած
Ու խղճուկ էի, որպես շուն:
Լսվում էր ներսից երգի ձայն,
Ու պարում էին մշուշում:
Ու պարում էին երկու հուր,
Երկու բոց` սպիտակ ու սև
Ու փարվում էին ծերունուն
Գալարքով խո՛լօձաձև

XXXIX

Պայթե՛ց փոթորիկը գլխիս
Եվ սիրտս ահեղ մռնչաց:
Մրրիկի պես շաչով մտա ներս,
Բորենու պես ագահ ու չար:
Ու իջավ տեգս երկաթե
Նրա չոր կրծքին ծերուկ, —
Ու հաջորդ վայրկյանին արդեն
Թավալվում էր նա ա՛լ լճերում:

XL

Ու լցվեց բաղանիքը հանկարծ
Կանացի սուր ճիչերով.
Զգացի, որ կրծքիս ընկան,
Բռնեցին ինձ երկու ուրու:
Երկու բոց` սպիտակ ու սև,
Երկու հուր հրեշներ է՛գ.
Երկու չար ոսոխներ օձաձև.
Երկու խոլ չարքե՛ր հուսաբեկ:

XLI

Ու վայում էին կատաղի,
Ու ծեծում էին ինձ նրանք:
Նրանց դեմքը դարձել էր դեղին
Ու հայացքը՝ օձ ալվլան:
Այդ վայրկյանը հուր-արյունի
Զառանցանք էր՝ խոլ միստերի.
Ու հոսում էր ալ մի գինի
Դեպի սիրտս նրանց զիստերից...

XLII

Ճանկռթում էին նրանք ինձ,
Գազազած՝ ձեռքերս կծում,
Ու թքում էին դեմքիս
Վահրով՝ դառն ու կծու:
Ու լուսե մատներով չարկամ
Իմ աչքե՛րն էին փորփրում.
Օ, մահու քա՛ղցր վայրկյան,
Օ, նզո՛վք, անեծք, աններում:

XLII

Զառանցանք էր, տենդ էր թվում
Այդ վրեժը չար էգերի:
Ու տրվել էի ես հլու
Նրանց չար, տանջող կամքերին:
Ու խփում էին երեսիս
Նրանք հուր-թեթև ոտքերով:
Ու անհույս, սև մի կսկիծ
Լռվում էր սիրտս խռով...

XLIV

Եվ հանկարծ թողեցին նրանք ինձ
Ու հասան մեռած ծերուկին:
Կախվեցին նրա չոր դեմքից,
Փարվեցին կրկի՛ն, կրկի՛ն:
Ու ներկաս էր արյունը նրա սև,
Ծերունու արյունը մութ
Մարմինները նրանց լուսե,
Մարմինները դառն ու անգութ:

XLIV

Համբուրում էին ծերուկի
Սպիտակ շրթերը նրանք:
Ու ճչում էին դառնագին,
Ու կանչում էիննրան:
Ու սրբում էին վերքի
Արյունը մազերով իրենց սև: —
Ու ընկած էի ես մեջքիս`
Մերժված, խեղճ ու անսեր

XLIV

Ո՛վ երկինք, պայթի՛ր գլխիս,
Փոթորի՛կ, մազերիս տեղա՛.
Տատասկնե՛ր թող բացվեն ճամփիս,
Կայծակնե՛ր գլխիս թող շողան:
Կուրանա՛ն թող աչքերն իմ դաժան,
Չորանա՛ թող ձե՛ռքը իմ չար,
Թող գգվի ինձ մա՛հ տարաժամ,
Թող հոգիս դժոխքո՛ւմ ճչա...

XLVII

Ինձ գցին բանտը դղյակի,
Ինձ համար սուսեր սրեցին:
Բայց էլի լիքն էր հոգիս
Այն սիրով հուր-հրածին:
Ու մռայլ բանտից ես փախա,
Որ կյանքի գո՜րշ ճամփեքին
Երգեմ իմ այս սե՛րն արնահամ
Ու հատու հարվածը իմ տեգի:

XLVIII

Չուզեցի մեռնել բանտում
Ու թաղել սերս անհետ:
Ուզեցի լինել տրուբադուր,
Դղյակից-դղյակ թափառել:
Ուզեցի, որ լուռ չմնա,
Չմարի սիրտս հրկեղ, —
Ուզեցի ապրե՛լ մշտական,
Որ նրանց գովքը երգեմ:

XLIX

Երկու լույս էին վառ նրանք,
Երկու բոց սպիտակ ու սև,
Երկու խոլ արև հուրհուրան,
Երկու հուր-հրաշքներ լուսե:
Մեկի բոյըսեգ մինարեթ,
Մյուսինըսև մի սոսի.
Մեկըվառ, անմար մի արև,
Մեկըկաթ, արծաթ մի լուսին:

L

Բեդվինի խարույկներ էին խոլ
Սևամած աչքերը մեկի,
Մյուսի աչքերըտխուր
Միրաժնե՛ր էին անմեկին:
Մեկի կուրծքը մզկի՜թ էր սպիտակ,
Մյուսինըսե՛գ մի տաճար,
Մեկըբիլ գազե՜լ էր կապուտաչ,
Մեկըհուր-նժո՛ւյգ սևաչյա:

LI

Մեկը թիռ քայլում էր թեթև,
Թռչկոտում էր, որպես բիլ գազել.
Մյուսի քայլքն հրաթև
Թռիչք էր դաշտերում ավազե:
Աշխարհում դեռ չի՛ երազել
Նման բախտ և ո՛չ մի արքա,
Բայց այդ վառ բախտին տիրացել,
Տիրացե՛լ էր Անդոն չարկամ...

LII

Ես կարող էի նրանց հետ
Աստծու գահին տիրանալ,
Դամասկի վրա հարձակվեք
Մեն-մենակ` հա՛ղթ ու անահ:
Ես կարող էի, որպես շուն,
Հավիտյան նրանց ո՛տքը լիզել. —
Օ, նրանց ոտքերի՛ փոշում
Ինձ համար դրախ՛տ էր լուսե:

LIII

Բայց ահահոգնած մի տրուբադուր.
Օրերի գորշ ճամփեքին
Երգում եմ հարվածը հատու,
Մահացու հարվածը իմ տեգի:
Երգում եմ նրանց երգը լուսե,
Մարմինները նրանց ա՛լ-կրակ,
Երգում եմ սե՛րը նրանց սև
ՈԼ վերքիս արյո՛ւնն ալվլան:

LIV

Երգում եմ կարոտն իմ արթուն,
Երգում եմ ամո՛թը այն սև,
Որ կարող է դարձնել մարդուն
Գետնահար ստվեր մի նսեմ:
Ուխտավո՛ր, լսի՛ր հիմա դու.
Աշխարհի գո՛րշ ճամփեքին
Երգում է հե՛ք մի տրուբադուր
Մահացու հարվա ծը իր տեգի

ՌՈՄԱՆՍ ԱՆՍԵՐ

ՈՉ ՍԿԻԶԲ

Հաճելի՞ է, չէ՞,
էլի ձեզ
Տերյանի երգը թքոտ:
Բայց
Էսօր
Հոգիս թող ձեզ լիզի
երկաթե,
թեժ արդուկով:

Մի՞թե
դեռ
ձեր կակուղ հոգում
մշուշե աշո՞ւն է լացկումած
ու ցնո՞րք է ուզում
հում
ծախու
ձեր հոգին՝ գծուծ հացկատակ:

Իզուր:
Զուր է ուզում:
Սխալվում է:
Ցնորք չկա:
Երբ ջղերն են ճչում անլեզու
ես
թե կուզեք ապրում ու հուզում
ձեզ կտամ հույզերիս Չեկան:

Ի՞նչ.
չկա՞ն.
չերգած ներկան դեռ
ի՞նչ.
չունի հնչյուններ հազար:
Ուզո՞ւմ եք` գազազեմ,
քանդեմ,
ձեզ կիզող հուզումներ հազամ.
Միթե ձե՞զ նայեմ,
միթե ձե՞զ,
էսօրվա կուզիկ պոետներ.
ձեր անծեր ծրի՞ն մոխիրե:
Դուք,
որ ունեք արյան տեղ -մեզ
ու խլինքխելքի փոխարեն.

Ձեզ համար ժամանակը կարծես
եզասայլ է մի դեռ երկանիվ
և որին ձեր հոգին բարձել
քշում եք ներկայիս:

Կարծում եք` հենց է՞ս էչէ.
ուզեցիկերգեմ ոնց որ կա.
խոսքերով նույն նեխած ու ծեր
երեկսեր,
էսօրշոգեկառք.

Բոցե ձայնը չհասնի ձեզ թող իմ:
Բայց
էլի
լսո՞ւմ եք
իմացեք.
բոռում եմ ձեր երկսեռ ռեխին.
բավական է.
վերջ հիմա ձեզ!

Բավական է մեր լեզուն պղինձ
ձեր թքոտ երգերում թրջի,
որ
կակուղ,
ոնց որ կուտ սեխի
ծամծմե բթամիտ չարչին.
Բավական է մեր լեզուն ռնգային
ձեր կակուղ ձեռքերում տանջեք:
Շարժե՞ լ եք կամենում,
կին չկա՞
գործածեք հաշիշ, կոկաին,
հասկանում եք` գրիչն անգամ չէ:

Ուզում եք մգլի՞ ,
ժանգոտի ՞,
ուզում եք նեխի՞ մեր լեզուն:
Ուզում եք կամ կամպոտ, կամ չի՞ ր:
Կամպոտի փոխարեն
էսօր
ձեր կակուղ ծնոտին մոտիկ
թող շաչե երգերիս ղամչին!

Բավակա ՞ն էչէ
Չարենց:
Շլացած հանճարիդ փառքով
էլ ելիր,
հրդեհե,
վառե՛ ,
վերցրու ցրիր բառբոմբ!

Թող թքեն,
թքե թութխալով
կպցնեն,
շինեն տող-տող
«նրբաթել» երգերի խալին
նրբաճիչ երգիչները թող:

Էլ ելի՛ր,
ռումբերն առ քո:
Վշտահար, վշտոտ, վշտունեղ,
անատամ բառերի շարքով
թող Ազատն ազատվշտունե!

Ուզում եք երգեմ ձեզ սեր,
ցնցումներ էնպիսի ցավի,
որ անցնի,
ձեր հոգին կիսե,
ոնց որ ծանր, բարձած գրուզավիկի!

Հասկանո՞ւմ եք...
Սե՛ր.
դեռ չերգած
և ո՛չ թե երկաթ կամ շոգի
Բայց գիտե՞ք,
էնպես, որ գա
ձեր բկին չոքի!

Բավական է հոգին ձեր ծեր
ցրտահար հուզումներ միզե:
Ես
էսօր
բերել եմ ձեզ
x
y
z

Ռոմա՞նս եք ուզում,
կամ ռոմա՞ն.
ինչո՞ւ չէ. ռոման տամ ձեզ:
Բայց
գիտե՞ք
ռոման անռոման,
կամ ռոմանս անսեր...

ՍԿԻԶԲ

Ոչ ցնորք ես դու մի դալուկ,
ոչ հոգու մի հրաշք անգո:

Ժենեա,
Քե՛զ
մարմինը քո կակուղ
թող երգեմ գանգիս գոնգո՛վ

Գանգը
գոնգ,
թմբուկ է ահագին:
Միջին-չար մի միջատ:
Եթե դա,
ներքևից թակի
մինչև մահ ցավից կճչաս:

Ո՞վ իմանա:
Ո՞վ իմանա:
Ո՞ վ իմանա:
Նստած ես սուսուփուս:
Քեզուքեզ:
Կգա:
Կբուրե արևահամ:
Մեղկությունդ կրքով կզուքե:

Պառկում ես` աչքդ փակես:
Բայց
կամաց
ոնց որ տուն վառվի`
ելնելով ուղեղիդ տակից
Կերևա...
Աղջիկ:
Մարմին:

Աչքեր են:
Շրթունքներ:
Հոնքեր:
Կոնքերի կոնքը կլոր:
Ուզում ես` գա՛,
շրթունքե՛
քեզ.
գրկե՛ս հրկեզ ձեռքերով:
Ի՞նչ հուշ,
Ի՞նչ ցնորք,
երազ,
լուսնահար տխրություն ու երգ: —
Կգա,
կգգվի նա -շոգ.
շեկ.
վավաշոտ.
Է՛գ:

Շո՛ւ:
Շո՛ւ-շո՛ւ:
Մշուշում:
Կշոյե շշուկը-շոգ:
Ոնց որ օձ կկպչի կաշուդ:
Շո՛ւ:
Շշալով:
Շո՛ւ:

Ու քո շոգ,
ճնշող կոնքերում,
որ ցավից կուռչեն,
կկապտեն
կվառե ցանկությունն անգութ
մի կարմիր լապտեր...

Եվ էլ ի՞ նչ.
Էլ ի՞նչ.
Էլ ի՞նչ.
Ողջըհեչ:
Չնչին,
Միջատ:
Էլե՛լ.
փաթաթվիր թևիդ.
Ճչա՛.-

ժե՛նեա
քեզ.
ուզո՛ւմ եմ քե՛զ:
Օրերի սարսափը դեմքիս`
գամ,
տամ,
արնահամ կիսե՛ս.
կործանհ՛ս հիմքից:

Ոնց որ չար մի պառավ ջադու
բարձրանա խարույկ
հանգիստ
դու եկար
Ժենեա,
դու
բարձրացար գանգիս:

Ու թակեց,
Ու թակեց տակից
Ոնց որ խուլ ահազանգ զանգի,
Ոնց որ քար՝ կամքիս հատակին
Դղրդաց գոնգը գանգիս:

Լսո՞ւմ ես.
կանչում է-քե՛զ:
Որ լսես,
ուզես,
որ գա՛ս:
Ասել է որ գանգը
կեզ
դարձել էկա՛ս:

Լսո՞ ւմ ես՝ ասում եմՍեր»,
բայց
ծամած այդ բառը որ ասի
ասել է ուզում եմ-քեզ.
և ո՛չ թելիզած լուսին:

Ուզո՞ւմ ես`
ողնաշարս թեքեմ,
որ
ոնց որ զսպանակ թեքած
թռցնի նա թե ինձ, թե՛ քեզ
թե գաս...

Եթե գաս,
երևաս եթե
մինչև թեժ աստղերի հեռուն
կթռչի,
կտանի թեթև
կրքերիս կարմիր աերոն.

Հասկանո՞ւմ ես՝
դուրս կսահի
կրքերիս ահռելի հորդան,
ոնց որ երգ-ցնդած Իզայի
հանճարեղ մատներից հորդած...

Հասկանո՞ւմ ես՝
ինչո՞ ւ.
ինչի՞ց,
Այս բոլորը -շնչի՞ ց միթե քո:
Եթե սերը-կիրք է չնչին՝
թող
ծածկեմ քեզ շնչիս մութաքով.

Հուզո՞ ւմ է.
Չե՞ս ուզումչէ՞.
պահվո՞ւմ ես, ոնց որ գանձ անգին...
Էլ
Քեզ ո՞վ,
Էս ո՞ վ կանչեց,
որ եկար նստեցիր գանգիս...

ՇԱՐՈՒՆԱԿՈԻԹՅՈԻՆ

Լսի՛ր,
Դո՛ւ,
սի՛րտ իմ արդուկ:
հասկանո՞ ւմ ես ճամփեդ թեքի:
Էն
մա
սին
ի՞նչ ասես դու,
թե ասի՝ մասն եմ մեկի.

Մաս:
Մսի:
Մսե:
Ամուսին:
Հասկացա՞ր. կեկել մեկելի.
թե ուզե կնստի ուսին,
կգրկե էլի.

Դու կարող ես հուզվել,
գազազել,
դու կարող ես ցնդել,
իսկ նա
ոնց որ հացը հանգիստ կկիսե
քո հոգին հոգնած,

Ժենեա,
ինձ.
լսո՞ ւմ ես ինձ.
Հասկացի՛ր:
Լսի՛ր,
Անսա՛:
Թող:
Թքիր քո կակուղ կեսին:
Հասկանո՞ւմ ես՝
այ
սա:
Հասկանո՞ւմ ես՝ վերցնեն ոնց որ
չքերած մի գերան փայտի
ու ցցեն քո կոկորդը չոր,
ու խփեն երկաթե մուրճով,
մինչև սիրտդ, ոնց որ թոփ պայթի:

Հասկանո՞ ւմ ես
Էստեղ ես հասցրե:
Կախվել ես
տես
թևիս
և ի՞նչ.
«սեր»
«զերո»
«երազում սիրել» —
իմ վզին դևիզ:

Следующая страница
Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Следующая Конец