Շիրվանզադե Ալեքսանդր՝   Կործանվածը

ԱՐՏԱՇԵՍ. (Մի քանի վայրկյան լուռ տարակուսանքով նայում է Անահիտին, ապա մոտենում է և բոնում նրա ձեոը): Քույր, դու գիտես, որ ես կատակ չեմ սիրում: Ասա պարզ, ի՞նչ է այն գաղտնիքը, որ թաքցնում եք ինձանից: Ի՞նչ պատճառով է Ֆլորան ուշաթափվել:

ԱՆԱՀԻՏ. (Տեղը խլելով): Թող ինձ, չեմ կարող ասել: Հարցրու մայրիկին: Ահա գալիս է այն աներեսը: Ներիր, ես չեմ կարող նրան տեսնել: (Գնում է խորքի դոներով).

ՏԵՍԻԼ 3

ԱՐՏԱՇԵՍ, ՀՐԱՆՏ և ԱՐԱԶ ԱՐԱԶՅԱՆ

ՀՐԱՆՏ. (Գալիս է աջ կողմի դոներով: Ձեռ է տալիս Արտաշեսին ամուր թափով): Ողջո՛ւյն, ընկեր: (Դաոնալով դեպի հյուրասենյակ); Արի, արի, ահա նա, պարոն: Կարող ես անձամբ հետը խոսել և համոզվել քանի որ ինձ չես հավատում:

ԱՐԱԶ ԱՐԱԶՅԱՆ. (Գալիս է Հրանտից հետո: Ամուր կազմվածքով, քաջառողջ, արևակեզ դեմքով երիտասարդ է, արծվաքիթ, կարճ խուզած մազերով և բավական մեծ միրուքով: Հագած է հին վեստոն, տակից սևագույն արխալադի պես մի բան, երկայն կոշիկներ, որ մինչև ծնկերը ծածկում են մոխրագույն պանթալոնը: Հայացքը համարձակ է, քայլվածքը խրոխտ, ձևերը ծանրաբարո, բայց ներվային: Սովորություն ունի մի ձեոը խոթել պանթալոնի գրպանր: Վզովր գցած է դեղնագույն գլխանոց (բաշլղ): Գլխին դրած է մորթյա կլոր գդակ, որ ներս մտնելով իսկույն չի վերցնում: Կանգնում է դռան առջև առանց (բարևելու):

ԱՐՏԱՇԵՍ. (Մի փոքր նայելուց հետո ճանաչում է և ուրախացած): Արազ, այդ դո՛ւ ես: (Դիմում է առաջ, ուղում է, համբուրել, բայց տեսնելով Արազի սառնությանը, կանզ է առնում):

ԱՐԱԶ. (Կողք նայելով, սառը հեգնական, բավականանում է միայն թույլ սեղմելով Արտաշեսի ձեռը): Առաջ պետք է միմյանց ճանաչենք: Լսել եմ գնում ես:

ԱՐՏԱՇԵՍ. (Սառը): Այո՛:

ԱՐԱԶ.Ո՞ւր:

ԱՐՏԱՇԵՍ. Իմ ընկերների մոտ:

ԱՐԱԶ. Ո՞վքեր են քո ընկերները,

ԱՐՏԱՇԵՍ. Դու նրանց չես ճանաչո՞ւմ:

ԱՐԱԶ. Ուրեմն, ճի՞շտ է այդ տղայի ասածը:

ՀՐԱՆՏ. (Չարախինդ հեգնությամբ): Ինչպես տեսնում ես:

ԱՐԱԶ. (Կտրուկ): Ուխտադրո՞ւժ, ես այդ չէի սպասում:

ԱՐՏԱՇԵՍ. Արազ, կատակ անելու ժամանակ չէ:

ԱՐԱԶ.Դժբախտաբար Արազը վաղուց է մոռացել կատակ անելը: Ուխտադրուժ, կրկնում եմ, քեզ ուրիշ անուն տալ չի կարելի: Լինել մեր շրջանի մոլեռանդ անդամ, գնալ հյուսիս, մի քանի տարվա մեջ մոռանալ բոլորը, թողնել իսկական ընկերներին, երես դարձնել մի դրոշակից, անցնել մյուսը և դավանել մեզ համար վնասակար գաղափարներդա ոչ միայն ուխտը դրժել է նշանակում, այլև... դավաճանություն: (Ներվային թափով վերցնում է գլխից գդակը և մի քայլ առաջ է գալիս):

ԱՐՏԱՇԵՍ. (հանգիստ): Նախկին ընկեր, եթե դու չլինեիր Արազ Արազյանը, ես գիտեի ինչպես կապել քո բերանը: Բայց դու այն մոլորվածներից ես, որոնք սիրելի են մեզ համար իրենց անկեղծությամբ, ազնվությամբ և խոր հավատով դեպի իրենց գործը:

ԱՐԱԶ. Ինչ արժեք ունի այժմ քո սերը կամ համակրանքը: Ես արհամարհում եմ քո կարծիքը:

ՀՐԱՆՏ. (Քաշվել է մի անկյուն և ամբողջ ժամանակ մերթ հեգնական, մերթ կատաղի հայացքներ է ձգում Արազի վրա): Օհո՛...

ԱՐՏԱՇԵՍ, Թող այդպես լինի, բայց հանգստացիր, ես ուխտադրուժ չեմ, մանավանդդավաճան: Ես միայն երեխայության խանձարուրից դուրս եկած մարդ եմ: Տասնութ տարեկան էի, երբ հափշտակվեցի ձեր շրջանով: Հայրս էր ձեր գլխավոր ուսուցիչը: Հեռացա այստեղից, տեսա ուրիշ շրջաններ, ծանոթացա ավելի լուրջ և ավելի բարձր իդեալների հետփոխվեցի: Լավ արի, թե վատչգիտեմ, Բայց փոխվեցի խելքով. համոզմունքով և սրտիս բոլոր ուժով:

ՀՐԱՆՏ. Ինչպես և ես...

ԱՐՏԱՇԵՍ. Ասա , ի՞ նչն է ինձ պակասում այն ժամանակից, արդյոք մաքրությունը, անկեղծությունր, թե ազնվությունը, թե սերը դեպի հալածվածները և տանջվածները: Ահա այս մասին միայն կարող է խոսք լինել մեր մեջ: (Սկսում է անցուդարձ անել):

ՀՐԱՆՏ. Դու այժմ ավեւի ազնիվ ես, քան առաջ:

ԱՐԱԶ Ես լեզվի մարդ չեմ, որ քեզ հետ երկար վիճաբանեմ: Մենք էլ ունինք պերճախոս հռետորներ, որոնք լեզվով պետություններ են կործանում ապահով ժողովներում: Ես արհամարհում եմ նրանց էլ: Ես մի մեծ և անբախտ գործի հասարակ զինվոր եմ: Ես գիտեմ միայն մի բան, որ այնտեղ, հեռու երկրում ունինք մի արյունաքամ ժողովուրդ, որին այսպես կամ այնպես պիտի փրկենք մեր կյանքի գնով:

ՀՐԱՆՏ. Փրկեցեք, ո՞վ է ձեզ խանգարում:

ԱՐԱԶ. (Ուշադրություն էի դարձնում Հրանտի վրա); Եվ դու, որ այնպիսի ոգևորությամբ խոստանում էիր մեզ հետ այնտեղ գնալ, այժմ գնում ես հակառակ կողմ: Այժմ, երբ քո ուժերը կազմակերպվել են, երբ ունիս ուսում, գիտություն և մի կարևոր արհեստ: Արտաշես, մենք այժմ թվով շատ ենք, ճիշտ է, բայց մեր թշնամին հազար գլխանի մի հրեշ է: Մենք չպիտի ջլատենք մեր ուժերը, մենք բոլորս պիտի միանանք և ծառայենք մեր և միմիայն մեր ժողովրդին: Եթե քեզ նմանները թողնեն մեր անբախտ արյունակիցներին և գնան օտարներին ծառայելումեր դատը մեռած է:

ՀՐԱՆՏ. (Կծու եղանակով): Ձեր դատը մեռած է ծնվելու օրից:

ԱՐԱԶ. (Վշտացած, կատաղի): Ո՛չ, պարո՛ն, ոչ, նա մեռած չէ և չի մեռնիլ, քանի որ մենք բոլորովին ջնջված չենք աշխարհի երեսից: (Մի արհամարհական հայացք ձգելով Հրանտի վրա, երեսը դարձնում է):

ԱՐՏԱՇԵՍ Արազ, մարդ կարող է միայն այն գործին ծառայել, որին հավատում է, այլապես, դրա ծառայությունն անբարոյականություն է: Ես ձեր գործին չեմ հավատում: Երկրորդ, երբ ամբողջ մարմինը վարակվել է, երբեք նրա անդամները աոանձին-առանձին չեն բուժվում:

ՀՐԱՆՏ. Այդ մի սովորական միտք է, որ միայն ապուշները չեն հասկանում:

ԱՐԱԶ. Բայց այնտեղ սովորական հիվանդություն չի տիրում, մանուկ, այլ ժանտախտ, սով, ավերում, հրդեհ, կոտորած: Այնտեղ դժոխքն է թագավորում, հասկացի ր:

ԱՐՏԱՇԵՍ. Գիտեմ, գիտեմ:

ԱՐԱԶ Ոչ, չգիտես: Օօ, եթե տեսնեիր այն, ինչ որ ես տեսել եմ իմ աչքով, այն ավերված գյուղերը ամայի ավանները, այրված արտերը, սրբապղծված տաճարները, բռնաբարված աղջիկներին, այն հազարավոր մայրերին իրենց զավակներին ողբալիս, այն կիսակենդան թաղված դիակները, այն ժամանակ չէիր փոխիլ քո հավատամքր:

ՀՐԱՆՏ. Եվ կնստեիր տանդ, հայրենասիրական վառվռուն է դեր կհորինեիր կամ կգնայիր այնտեղ, երկու քուրդ կսպանեիր, որպեսզի փոխարենը հարյուրավոր հայ կանանց և երեխաների գլուխներ կտրվին:

ԱՐՏԱՇԵՍ. (Մի զսպիչ և կատաղի հայացքով): Հրանտ, ձայնդ կտրիր: (Արազին): Այն բոլորը, ինչ որ ասացիր, տեսել եմ ես և ես...

ԱՐԱԶ Օտար վայրերում, մեզնից հեռ՞ու..,

ԱՐՏԱՇԵՍ. Թշվառությունը հայրենիք չունի:

ԱՐԱԶ. Բայց մեր թշվառությունն անսահման է. անիրավ, քո տեսածները մերը չեն, անիրավ, այդ ամենի համար կան ուրիշ պատերազմներ: Ինչո՞ւ նրանք չեն թողնում իրենց արյունակիցներին և գալիս մեզ օգնելու, ասա օտարամոլ:

ԱՐՏԱՇԵՍ. (Դառը ծիծաղ): Օտարամո՜լ... Ահա իմ հոր սիրած հայհոյանքը, որ կարծում է մի համոզիչ զենք է իր ձեռքում: Օտարամոլությունը բոլոր ազգերի թշվառների արդար դատին ծառայելը չէ, ո՛չ, հազար անգամ ո՛չ, այլ սխալ գաղափարներին հետևիլը: Կրկնում եմ, ես չեմ հավատում ձեր գործին, ինչպես ուրեմն, ծառայեմ նրան առանց հավատի: Թշվառ, հեռու չէ այն ժամանակը, երբ կպարզվի, թե ում իդեալներն են հիմնված ավելի արդար հիմունքների վրա` մե՞րը, թե ձե՞րը: Սակայն թողնենք անօգուտ վիճաբանությունը: Միևնույնն է, ոչ դու կարող ես ինձ դարձի բերել և ոչ ես քեզ: Ասա, ո՞րտեղ է Դերեկչյանը:

ԱՐԱԶ. Երկրում:

ԱՐՏԱՇԱՍ. Ո՞րտեղ է Հալլաբյանը:

ԱՐԱԶ. Բիթլիսի բանտում:

ԱՐՏԱՇԵՍ. Համազա՞սպը:

ԱՐԱԶ. Աքսորված է Աքիա:

ԱՐՏԱՇԵՍ. Ո՞ւր է Գրիգորիսը:

ԱՐԱԶ. Սպանված է քրդերից:

ՀՐԱՆՏ. (Կծու): Իր եղբայրներից:

ԱՐՏԱՇԵՍ. Իսկ Արմենա՞կը:

ԱՐԱԶ. Դեռ կենդանի է:

ԱՐՏԱՇԵՍ.Հուսով եմ, որ մեր կատակասեր Մելիքսեթը նո՞ւյնպես:

ԱՐԱԶ. Կատակով ավանդեց հոգին ձեռքերիս վրա համիդեյի գնդակից:

ՀՐԱՆՏ. Անօգուտ զոհեր:

ԱՐՏԱՇԱՍ. (Հետզհետե հուզվում է): Արամայի՞սը:

ԱՐԱԶ. Կասկածի տակ էր, սպանեցինք,

ՀՐԱՆՏ. (Կծու): Երևի, առանց կասկածն ստուգելու:

ԱՐՏԱՇԵՍ. Վերջապես, մեր անվեհեր Դարիա՞լը:

ԱՐԱԶ Քրդերն այրեցին նրան, (Հուզված): Բայց ինչո՞ւ համար ես քրքրում իմ վերքերը, ո՞վ տվեց քեզ իրավունք:

ԱՐՏԱՇԵՍ. (Մռայլ եղանակով, դողդոջուն, ձայնով): Անձնազոհ ընկերներ իմ պատանեկության, բոլորդ միևնույն անիրագործելի նպատակի համար, միևնույն սխալ ճանապարհի վրա:

ՀՐԱՆՏ. (Կծու և չարախինդ): Ասում են այսպես կոչված Հայաստանում հայ չի մնացել:

ԱՐԱԶ (Բռունցքները սեղմելով խեղդված ձայնով): Ասում են, պարոն, ասում են:

ՀՐԱՆՏ. Ասում են, ձեր շնորհիվ են նրանց ոչնչացրել:

ԱՐԱԶ. (Գդակը դնում է գլխին, դուրս է բերում դաշույնը պիջակի տակից և, պատյանից հանելով, հարձակվում է Հրանտի վրա): Ես կկտրեմ այդ շան կոկորդը:

ՀՐԱՆՏ. (Ետ ցատկելով, դուրս է բերում պանթալոնի գրպանից մի ատրճանակ և ուղղում է Արազի կրծքին): Հապա, փորձի՛ր:

ԱՐՏԱՇԵՍ. (Անմիջապես կանգնում է երկուսի մեջ): Կանգ առեք, հիմարներ: Դա կռվի դաշտ չէ: Թեթև լոություն: Հրանտին: Միթե դրա համար են տվել քեզ այդ ատրճանակը, (Դառնալով Արազյանին): Դիր դաշույնը պատյանը: Մի՛ կարծիր, թե զենք գործածելը միայն դուք գիտեք: (Դառնում է երկուսին էլ); Ամոթ ձեզ. դուք դեռ չեք մոռացել ձեր հին հաշիվները մի աղջկա համար: Թշվառներ եք դուք երկուսդ էլ: (Թեթև, լռություն): Զենքը միայն բռնակալների դեմ պիտի գործածել:

ՏԵՍԻԼ 4

ՆՈԻՅՆՔ և ՍԵՆԵՔԵՐԻՄ

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Ներս է գալիս խորքի դոներից, աղմուկը լսելով: Նկատելի նիհարել է և ավելի ծեր է երևում): Ատրճանակ, դաշույն, եղբայր եղբոր դեմ, ահա ինչ օրին ենք հասել:

ԱՐԱԶ. (Ուշքր ժողվել է, բայց տակավին դողում է կատաղությունից): Դա մի ստոր զրպարտություն էր, դա անարգանք էր նահատակների դիակներին: Բայց ես չեմ ուզում եղբայրասպան լինել: (Դաշույնը դնում է պատյանը, թաքցնում է իր տեղը, նկատելով Սենեքերիմին, մոտենում է նրան և ջերմագին ձեոը սեղմում): Ուսուցիչ, ներումն եմ խնդրում :

ՀՐԱՆՏ. (Տեսնելով Սենեքերիմին, ատրճանակը դնում է գրպանը և քաշվում է մի անկյուն):

ԱՐՏԱՇԵՍ. Արազ, Հրանտը լավ տեղյակ չէ ձեր գործերին, ապա թե ոչ չէր համարձակվի այդպիսի ծանր մեղաղրանք դնել ձեր վրա: Ազնիվ երիտասարդներ, ինչ էլ լինի ձեր նպատակր, գաղափարի զոհեր եք, և ես խոնարհում եմ ձեր գերեզմանների առջև:

ԱՐԱԶ. (Արտասվալի ձայնով): Եթե միայն գերեզմաններ ունին: ՍԵՆԵՔԵՐԻՄ, Լավ ասացիր, Արազ. «Եթե միայն գերեզմաններ ունին». (Ջերմ գրկում է Արազին): Ահա սիրտ, ահա գլուխ: (Արտաշեսին): Ներիր, ես ինձ թույլ տվեցի մի փոքրիկ լրտեսություն, ականջ դրեցի այն դռների ետևից: (բաց է թողնում Արազին): Ա՛հ, Արազ Արազյան, իմ նախկին աշակերտ, դու կարճ խոսքերով ասացիր բոլորը, ինչ-որ ահա տասն օր է ես քարոզում էի այդ դավաճանին: Քո կրակոտ խոսքերը բխում էին իմ սրտի խորքից: Ա՜ա, լավ ասացիր, «Ինչո՞ւ նրանք չեն թողնում իրենց արյունակիցներին և գալիս մեզ օգնելու»: Հապա, ինչու մեզ ձգել են կրակի և արյան մեջ, անտեր, անօգնական: Խե՛ղճ ազգ, խե՜ղճ ժողովուրդ:

ԱՐԱԶ. Ուսուցիչ, մի ողբար, մենք շատ էլ խեղճ չենք:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Իհարկե, իհարկե, խեղճ չենք, քանի որ քեզ նման հերոսներ ունինք: Ա՛հ, ո՞վ ասաց, թե արյան զավակն ավելի թանկ է, քան հոգեկանը: Ահա սա է իմ զավակը, սա, և ոչ նա, այն խորթ ծնունդր հարազատ ծնողների: Մի մերձենար նրան, Արազ, նա թույն է բերել հյուսիսից, նա կարող է վարակել քեզ մի սոսկալի ախտով:

ԱՐՏԱՇԱՍ. (Զարմանալով); Հայր, խնդրում եմ վերջ տալ այդ տեսարանին, մենք արդեն բավական ճանաչում ենք միմյանց:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Լռի՛ր, ես քո հայրը չեմ: Մի՛ պղծիր այդ բառը: Ազգամոռներ, դուք կործանվածներ եք, որ ուզում եք կործանել մեր ազգը, գրգռելով մեր դեմ մի հզոր պետություն: Աա, հեռո՜ւ, հեռո՛ւ ձեզ նման ժանտախտից: Արազ, նա լեղի սրսկեց իր հոր սիրտր: Նա մութ գերեզմանի դռները վաղաժամ բաց արավ իմ աչքերի առջև:

ԱՐԱԶ. Ուսուցիչ, դուք դողում եք, դուք տկար եք երևում: (Մեկուսի): Որքա՜ն փոխվել է:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Տկար չեմ, Արազ, Ես կազդուրվեցի քո խոսքերից: Նեկտարի նման ուժ ներշնչեցին իմ հնացած արյան: Ա հ, դողում եմ, այնպես չէ", Արազ: Բայց այդ ոչինչ, ուրախությունիցս է: Գնա՛, որդի, գնա քո սուրբ ճանապարհով, օրհնում եմ այն հոգվույս ամբողջ կարողությամբ, սրտիս ամբողջ ուժով:

ՀՐԱՆՏ. (Ցածր): Դժբախտաբար, օրհնություններն այժմ չեն օգնում:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Աոաջ չէր նկատել Հրանտին: Լսելով նրա ձայնը, ցնցվում է); Աա, դու նրան դեռ չե՞ս վռնդել այստեղից: (Նայում է Հրանտին և կատաղում): Վնասակար միջատ ի՞նչ գործ ունիս իմ տանր: (Շնչասպաո): Դո՛ւրսը դո՛ւրս այստեղից: (Ուզում է հարձակվել Հրանտի վրա):

ԱՐԱԶ. (Բռնելով Սենեքերմի թևը): Ուսուցի՛չ...

ԱՐՏԱՇԵՍ. Հայր, ուշքի եկ, լավ բան չես անում:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Դուրս վռնդիր այդ զազրելի սողունին: Դո՛ւրս, ապա թե ոչմա տներովս կխեղդեմ նրան: Նա հանդգնեց ցեխ շպրտել իմ ուսուցիչների երեսին, նա ծաղրեց իմ սրբությունները, նա ոտնատակ արավ իմ հյուրասիրությունը: Նա չի կարող մինչև անգամ քո ընկերր լինել, որքան ևս դու ապականված լինիս: (Հրանտին): Դուրս, լիրբ, դո՛ւրս, գարշելի, քեզ նմանների տեղը անարգության սյունն է:

ՀՐԱՆՏ. Ոչ, կախաղանն է, որին սպասում եմ:

ԱՐՏԱՇԵՍ. (.Հրանտին կատաղած): Լռելո՞ւ ես թե չէ:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Խոսի՛ր, Արազ, դո՛ւ խոսիր, իմ լեզուն այրվում է ներքին կրակից:

ԱՐԱԶ. Ուսուցիչ, նա չարժե ձեր բարկությանը: (Բռնում է Սենեքերիմի թևը):

ՍԵՆԵՔԵՐԻՄ. Աա՞, չարժե՞: ճիշտ ես ասում, ճիշտ ես ասում, որդի: Բայց տար ինձ այստեղից: Տար, ես խեղդվում եմ: Այստեղ օդ չկա, մայրենի օդ... (Թույլ է տալիս, որ Արազը տանի իրան):

ԱՐԱԶ. (Հրանտին, մոտովն անցնելիս): Մենք դեռ կտեսնվինք:

ՀՐԱՆՏ. Ես ինքս կաշխատեմ հանդիպել քեզ հենց այսօր:

ՏԵՍԻԼ 5

ԱՐՏԱՇԵՍ և ՀՐԱՆՏ

ԱՐՏԱՇԵՍ. (Մի քանի վայրկյան լոությունից հետո): Կարելի է լինել տեռորիստ, անիշխանական, ինչ կամենաս, բայց քաղաքավարությունը պարտավորական է ամենքի համար:

ՀՐԱՆՏ, Ես չեմ հիշում ոչ հայր, ոչ մայր, որոնցից սովորեի այդ: Ես ունիմ մի թունավորված հոգի, որ վրեժ է պահանջում մարդկանցից: Գնանք այստեղից շուտով: Ես տեսնում եմ, որ շրջանը կամաց-կամաց ազդում է քեզ վրա: Նոյեմզարին կուղարկեմ դուրս բերելու քեզ այս նեխված մթնոլորտից: (Դանդաղ քայլերով գնում է աջ կողմի դոներով):

ԱՐՏԱՇԵՍ. (Նայում է ժամացույցին, արագ քայլերով մոտենում է խորքի դոներին և բանալով) Անահի՛տ:

ԱՆԱՀԻՏ. (Ներսից): Ի՞նչ ես կամենում:

ԱՐՏԱՇԵՍ. Բեր այստեղ այն արկղիկը: (Ետ է գալիս, վերցնում

է սեղանի վրայից գլխարկը): Դեռ ժամանակ ունիմ:

ԱՆԱՀԻՏ. (Գալիս է խորքի դոներով Ֆլորայի արկղիկը ձեոքին):

Ահա:

ԱՐՏԱՇԵՍ. Ես իսկույն կվերադառնամ: (Վերցնում է արկղիկը և շտապով գնում է):

ՏԵՍԻԼ 6

ԱՆԱՀԻՏ Ա ԿԱՏԱՐԻՆԵ

ԿԱՏԱՐԻՆԵ. (Գալիս է խորքի դոներից): Ուր գնաց նա, (Նկատելով ճամփարկղը, որ կիսով չափ լիքն է) Աա, նա արդեն իրեղենը կապել է: Անաստվածը դուրս քշեց իմ որդուն տնիցս:

ԱՆԱՀԻՏ. Ոչ ոք նրան դուրս չի քշում: Նա ինքն է գնում իր կամքով:

ԿԱՏԱՐԻՆԵ. Եթե հայրդ հենց առաջին օրից նրա հետ այնպես չվարվեր, այս փորձանքն իմ գլխին չէր գալ: Տեսնված բա՞ ն է, որ հայրը որդուն անվանի դավաճան:

ԱՆԱՀԻՏ. Հայրիկին պետք է շատ բան ներել: Նա ծեր է և տանջվում է: Տեսնո՞ւմ ես ինչպես է փոխվել տասն օրվա մեջ: Գիտես, մայրիկ, երեկ նա գրիչը կոտրեց և դեն ձգեց: Նա այժմ միայն իրան է անիծում:

ԿԱՏԱՐԻՆԵ. Սուտ ես ասում: Հենց այս րոպեիս նա օրհնեց ինքն իրան, օրհնելով իր աշակերտին:

ԱՆԱՀԻՏ. Այնպիտի աշակերտին չէր կարելի չօրհնել Արազ Արազյանը գնում է իր կյանքը զոհելու իր ժողովրդին: Նա հերոս է:

ԿԱՏԱՐԻՆԵ. Ահ, ինչպե՜ս նրան ճանապարհ դրեց, ինչպ՜ես համբուրվեց հետը: Հարազատ որդի ունենաս և, ուրիշներին օրհնելով, նրան անիծես. Ահ, Անահիտ, քո հայրը սիրտ չունի:

ԱՆԱՀԻՏ. Մայրիկ, դու այնքան նախապաշարված ես հայրիկի դեմ, որ մոռանում ես Արտաշեսի գնալու իսկական պատճառը:

ԿԱՏԱՐԻնԵ. Այդ աղջիկը: (Կատաղելով): Աա, չորանար այն կնոջ մեջքը, որ ծնել է նրան: Ինչո՞ւ համար է նա փաթաթվել իմ որդու վզին: Ո՞վ է նա, ի՞նչ անցյալ ունի: Ես այս բոլորը պիտի իմանամ այսօր, հերիք է ինչքան լռեցի...

ԱՆԱՀԻՏ. Նա ինձ նեղը գցեց, հարցնելով Ֆլորայի ուշաթափվելու մասին: Ես պատճառը չկամեցա ասել: (Անցուդարձ է անում):

ԿԱՏԱՐԻՆԵ. Ես կասեմ: Նա իմ ձեռքից հեշտ չի ազատվիր Խեղճ Ֆլորա, դու ինչ մեղք ունեիր, որ խառնվեցիր մեր քամրախտության: Այնպիսի ընտանիքի աղջիկ, այնպիսի գեղեցկուհի, սիրտ, խելք, հարստությունո՞ւմ է թողել իմ որդին և ո՞ւմ հետ է կապել իր կյանքը:

ԱՆԱՀԻՏ. (Քայլելով մոտեցել է նախասենյակի դոներին): Զգույշ, գալիս է:

ՏԵՍԻԼ 7

ՆՈԻՅՆՔ ՈՒ ԱՐՏԱՇԵՍ

ԱՐՏԱՇԵՍ. (Գալիս է աջ կողմի դոներից, վրդովված): Դա ստորություն է, անասելի ստորություն: Ի՞նչ եմ արել ես նրանց: Գնացի վերջին բարևս տալու Ալվանյլաններին, ծառան կոպիտ կերպով դռները փակեց իմ առջև, ասելով, թե ինձ ընդունել չեն կարող: Աա, գիտեմ, հիմար չեմ, դա իմ հոր մեքենայությունն է:

ԱՆԱՀԻՏ. Զսպիր քեզ, ես չեմ կարող հայրիկի մասին այդպիսի խոսքեր լսել:

ԱՐՏԱՇԵՍ. Չես կարող, հեռացիր այստեղից: Բոլորդ երես եք դարձրեք ինձնից, մոռացեք, այդ հազար անգամ ավելի լավ կլինի ինձ համար: Գնա այս րոպեիս Ֆլորայի մոտ և ասա նրան, որ արկղիկն ես հանձնեցի ծառային: Շտապիր, ես ուզում եմ իմանալ ստացե՞լ է, թե չ՞է:

ԱՆԱՀԻՏ. Ինչպես կամենաս: (Գնում է խորքի դոներով):

ՏԵՍԻԼ 8

ԱՐՏԱՇԵՍ Ա ԿԱՏԱՐԻնԵ

ԿԱՏԱՐԻՆԵ. Ուրեմն, անում ես: Շատ լավ, թող մորդ այստեղ, ձեռքերը խցում, արտասուքն աչքերին:

ԱՐՏԱՇԵՍ. (Սկսում է մնացյալ իրեղենները տեղավորել ճամփարկղի մեջ): Լավ, բավական է, կաշխատեմ շուտով վերադառնալ:

ԿԱՏԱՐԻՆԵ. (Հառաչելով): Ոչ, դու չես վերադառնալ, ես այդ շատ լավ գիտեմ: (Լռություն մի քանի վայրկյան): Լսիր, որդի, ես այժմ գիտեմ քո գնալու պատճառը: Ի՞նչ արած, մնացիր այստեղ, թող նա էլ մնա: Ես նրան դուրս, չեմ անիլ իմ տնից:

ԱՐՏԱՇԵՍ. (Շարունակ աշխատելով); Ո՞վ, մայրիկ, ո՞ւմ մասին է խոսքը:

ԿԱՏԱՐԻՆԵ. Քո կնոջ մասին:

ԱՐՏԱՇԵՍ.(Շարունակում է աշխատել, զարմացած¤: Ւմ կնո՞ջ: Ո՞վ է իմ կինը:

ԿԱՏԱՐԻՆԵ. Ես ի՞նչ գիտեմ, անունն էլ միտս չէ: Այն աղջիկը, որ քեզ հետ եկել է և ամեն որ քո սենյակումն է:

ԱՐՏԱՇձՍ. Նոյեմզա՞րը: Ո՞վ ասաց, թե նա իմ կինն է:

ԿԱՏԱՐԻՆն. Ամբողջ քաղաքն է խոսում:

ԱՐՏԱՇԵՍ. (Ծիծաղելով): Այդ լավ է, ամբողջ քաղաքն ինձ պսակել է, մինչդեռ ես ամուրի եմ: (Լուրջ): Մայրիկ, դատարկ բամբասանքներ են: Իմ և Նոյեմզարի մեջ եղած կապն ավելի մաքուր է, քան ամուսնականը:

ԿԱՏԱՐԻՆԵ. Տեսնում ես, ուրեմն, կա քո և նրա մեջ մի կապ: Դա խայտառակություն է, որդի, ավելի լավ է օրինավոր պսակվել:

ԱՐՏԱՇԵՍ. Մայր, ես գիտեմ՝ ինչ ես ուզում ասել: Բայց Նոյեմզարն այնքան անարատ է, որքան քո աղջիկը:

ԿԱՏԱՐԻՆԵ, (Վիրավորված): Մի՛ անպատվիր քրոջդ մի՛ անպատվիր:

ԱՐՏԱՇԵՍ. Ես այնքան ստոր չեմ, որ իմ քրոջ բյուրեղի մաքրությունը համեմատեմ մի արատավոր բանի հետ: Նոյեմզարը մի ազնիվ ընտանիքի աղջիկ է: Նա իմ գաղափարակիցն է և իմ ամենասիրելի ընկերոջ հարսնացուն:

ԿԱՏԱՐԻՆԵ. Քո ընկերոջ հարսնացուն ինչո՞ւ է քեզ հետ շրջում քաղաքից քաղաք, եթե օրինավոր աղջիկ է:

ԱՐՏԱՇԱՍ. Մայրիկ, Նոյեմզարն իմ կինը չէ: Ես ոչ կերդվեմ և ոչ փաստեր կտամ ուզում ես հավատա, ուզում ես ոչ: Ուրիշ ասելիք չունիմ: (Դաոնում է, որ շարունակի գործը):

ԿԱՏԱՐԻՆԵ. Սիրուհի՞դ էլ չէ:

ԱՐՏԱՇԵՍ. Ոչ , ոչ, ասում եմ: Մի վիրավորիր մի որբ, անօգնական և անմեղ աղջկա: Ասում եմ, նա իմ ամենամտերիմ ընկերոջ հարսնացուն է: Այն ընկերոջ, որ երկու անգամ ինձ ազատել է մահից...

ԿԱՏԱՐԻՆԵ. (Վախեցած): Մահի՞ց... Ի՞նչ ես ասում դու:

ԱՐՏԱՇԵՍ. Այո՛, գրեթե մահից, Նա ինձ փրկել է մի անգամ կազակների մտրակից, մի ուրիշ անգամ սվինների հարվածից... բանտում:

ԿԱՏԱՐԻՆԵ. (Ավելի վախեցած): Ի՞նչ ասացիր , բանտո՞ւմ: Ուրեմն դու բա՞ նտ ես նստել:

ԱՐՏԱՇԵՍ. Երեք անգամ:

ԿԱՏԱՐԻՆԵ. Երեք անգամ: Ինչո՞ւ համար:

ԱՐՏԱՇԵՍ. (Սաոն հեգնությամբ): Ո՞վ գիտե: Համենայն դեպ ոչ գողության և ոչ որևէ խարդախության համար: Նրանք իրավունք ունեին ինձ ավելի խիստ պատժելու, ես չեմ բո ղոքում:

ԿԱՏԱՐԻՆԵ. Այդ էր պակասում իմ տանջանքներին: Բայց ինչ՞ու մեզ չես գրել:

ԱՐՏԱՇԵՍ. Ինչ կարիք կար ձեզ վշտացնելու: Ես ամեն միջոց ձեռք էի առել, որ լուրը ձեզ չհասնի: Մայր, ես եղել եմ և հիվանդանոցում:

ԿԱՏԱՐԻՆԵ. (Ընկճված): Ասա՛, որդի, ասա բոլորը և միանգամից վերջացրու:

ԱԲՀՏԱՇԵՍ. Չէի ասիլ, եթե դու չխոսեիր Նոյեմզարի մասին: Ամբողջ մի ամիս ես գտնվել եմ մահու և կյանքի մեջ: Եվ գիտե՞ս ով է եղել այն միակ անձը, որ գիշեր-ցերեկ հսկել է ինձ ինչպես հարազատ քույրանքուն, անհանգիստ: Այն աղջիկը, որին արհամարհում եք և անպատվում, Նոյեմզարն իմ կինը չէ, մայր, մի կին կամ սիրուհի չէր կարող լինել այն, ինչ որ նա է ինձ համար: Նա ավելի է ինձ համար, քան նույնիսկ մի քույր կամ մայր, Բայց թողնենք, այդ տեսակ հարաբերությունների մասին դուք դեռ գաղափար չունիք...

ԿԱՏԱՐԻՆԵ. Խելքս ոչինչ չի կտրում, Ի՞նչ գործ ունի նա այստեղ: Ինչո՞ւ է եկել քեզ հետ և քեզ հետ էլ գնում է:

ԱՐՏԱՇԵՍ. Այդ ինքը գիտե, (Նայելով ժամացույցին): Մայրի՛կ, ես ուշանում եմ, թող գործս վերջացնեմ,

ԿԱՏԱՐԻՆԵ. Ո՛չ, չեմ թողնիր: Այն բոլորից հետո, ինչ որ ասացիր, քո գնալն ավելի անհնարին է դառնում, Քեզ երեք անգամ բանտ են նստեցրել, դու եղել ես մահամերձ հիվանդ, և ես չեմ իմացել: Խնայի՛ր մորդ, մի գնար այդ անիծված երկիրը: Մինչև հիմա այնտեղ թոքախտն ու վատ հիվանդություններն էին սպանում մեր զավակներին, այժմ բանտն ու աքսորը: Մի գնար, (Նստում է թուլացած):

ՏԵՍԻԼ 9

ՆՈԻՅՆՔ և դարձյալ ԱՆԱՀԻՏ

ԱՆԱՀԻՏ. (Գալիս է խորքի դոներից՝ գլխարկով): Ասացի Ֆլորային, նա ստացել է արկղիկը, նա ուզում է քեզ հետ տեսնվել:

ԱՐՏԱՇԱՍ. (Հեգնական ժպիտով): Ուզում է ինձ հետ տեսնվել դռներն իմ առջև փակելու:

ԱՆԱՀԻՏ. Նա մեղավոր չէ: Հայրն է հրամայել ծառաներին քեզ չընդունել: Այս մասին Ֆլորան ահագին վեճ է ունեցել իր հոր հետ: Այժմ նրանք չեն խոսում միմյանց հետ: Ֆլորան հագնվում էր, նա իսկույն ինքը կգաս այստեղ: Ես վազեցի, որ քեզ զգուշացնեմ: (Մոտենալով Կատարինեին): Մայրիկ, ինչո՞ւ ես այդպես ընկճվել: Դու Արտաշեսին պիտի ուրախ սրտով ճանապարհ դնես:

ԿԱՏԱՐԻՆԵ. Թո՛ղ ինձ, թո՛ղ ինձ, նա ուզում է, որ ես կամ հանկարծամահ լինիմ, կամ խելագարվիմ:

ԱՆԱՀԻՏ. (Նայելով դեպի աջ կողմի դռները): Ահա Ֆլորան, (Գնում է դիմավորելու):

ՏԵՍԻԼ 10

ՆՈԻՅՆՔ, ՖԼՈՐԱ, հետո ՆՈՅԵՄԶԱՐ, ՍԵՆԵՔԵՐԻՄ և ՀՐԱՆՏ

ՖԼՈՐԱ. (Ներս է մանում աջ կողմի դոներից: Նրա դեմքը հոգնած և գունատ է): Տիկին Կատարինե, ես եկա ձեզ համար միայն: Անահիտն ասաց, որ դուք հուսահատված եք... (Մոտենում է և համբուրվում Կատարինեի հետ):

ԿԱՏԱՐԻՆԵ. (վեր կենալով տեղից): Այո, Ֆլորա, նա գնում է և ինձ թողնում աղի արտասուքի մեջ: Ես մայրերից ամենադժբախտն եմ, որ զրկվում եմ քեզ նման հրեշտակից...

ՖԼՈՐԱ. (Սաստիկ շփոթվում է):

ԱՆԱՀԻՏ. Մայրիկ, ինչո՞ւ են հարկավոր այդ խոսքերը:

ԱՐՏԱՇԵՍ. (Ծանր): Օրիորդ, ես շնորհակալություն եմ հայտնում ձեր առատ նվիրաբերության համար: Բայց հետ ուղարկեցի այն, որովհետև եթե ընդունեի, կվիրավորեի իմ ընկերներին: Կողպելով ձեր տան դռներն իմ առջև, դուք դրանով հետ եք վերցրել ձեր նվերը:

ՆՈՅԵՄԶԱՐ. (Ներս է մտնում աջ կողմի դոներից ու, տեսնելով Ֆլորային, թեթև ցնցվում է և կանգնում է դռների առջև):

ԿԱՏԱՐԻՆԵ. (Տեսնելով Նոյեմզարին, նույնպես ցնցվում է):

ԱՆԱՀԻՏ. (Արհամարհանքով երես է դարձնում Նոյեմզարից):

ՖԼՈՐԱ. (Չի նկատել Նոյեմզարին): Եթե ես անձ ունենայի իմ իրավունքի տակ, նրա դոները միշտ բաց կլինեին ամենավտանգավոր ընկերների համար: Բայց, ինչպես կամենաք, ես կգտնեմ ճանապարհ իմ նվերը տեղ հասցնելու:

ԱՐՏԱՇԵՍ. (ճամփարկղը կողպելով, բանալին դնում է գրպանը): Ես պատրաստ եմ: Մնում է մի կառք կանչել (Վերարկուն վերցնում է թևի վրա):

ՆՈՅԵՄԶԱՐ Իմ կառքը սպասում է դրսում, կարող ենք երկուսս էլ տեղավորվել: Վերարկուդ տուր ինձ:

ՖԼՈՐԱ. (Նոյեմզարի ձայնից ցնցվելով, նայում է):

ԿԱՏԱՐԻՆԵ. (հանկարծ գրգովելով); Անիծվածներ, ի՞նչ եք ուզում իմ որդուց: Գնացեք ձեր գործին, թողե՛ք նրան,

ԱՐՏԱՇԵՍ. (Խիստ հանդիմանությամբ): Մայրի՛կ, մայրի՛կ.,

ԱՆԱՀԻՏ. (Բռնելով Կատարինեի թևը): Մի՛ թեթևացնիր մեր անունը այդ օտարուհու մոտ:

ԿԱՏԱՐԻՆԵ. Ա՛հ, երկնային թագավոր, ուժ տուր ինձ դիմանալու ԱՐՏԱՇԵՍ Ես կգամ, մայրիկ, հետ կգամ, շուտով: (ճամփարկղը վերցնում է):

ԿԱՏԱՐԻՆԵ. (Ուրախանալով): Ահ, կգաս, շուտո՜վ, ասում ես: Դեհ, ներիր, որդի, բարի ճանապարհ, արի համբուրեմ քեզ, (հարձակվում է Արտաշեսին համբուրելու, բայց հանկարծ սարսափահար կանգ է աոնում, լսելով Սենեքերիմի ձայնը):

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Բեմի խորքից, բարձր, դողդոջուն ձայնով): Նա չի գալ, նա չի գալ... Նա գնում է օտարների համար կախաղան բարձրանալու:

ԲՈԼՈՐԸ. (Ցնցվում են):

(Մի քանի վայրկյան լռություն):

ՀՐԱՆՏ. (Երևում է նախասենյակի դոներում և կանգնում սպառնալի դիրքում):

ԿԱՏԱՐԻՆԵ. Աա, բայղուշ, քո ձայնը... (Մի ճիչ արձակելով, հարձակվում է Արտաշեսի վրա, համփարկղը խլում է և գցում է հատակի վրա): Առաջ սպանիր ինձ, հետո ոտքդ դուրս դիր այս տնից: Դու չես գալ, դու չես գալ.,. Կախաղան ասաց:

ԱՐՏԱՇԵՍ. Մայր, թո՛ղ, աղաչում եմ, մի՛ խայտառակիր ինձ...

ԿԱՏԱՐԻՆԵ. (Խեղդված ձայնով): Գնա... գնա... Օհ, խեղդվում եմ... օդ, օդ, (Ուշաթափվում է):

ԱՐՏԱՇԵՍ. Մայրի՛կ, (հարձակվում է և մորը բռնում, որ չընկնի):

ՖԼՈՐԱ. (Գունատ ու անշարժ կանգնած է):

ԱՆԱՀԻՏ. (Նոյեմզարին և. Հրանտին): Դուք տեսնո՞ւմ եք այս տեսարանը: (Վազում է մորն օգնելու):

ՆՈՅԵՄԶԱՐ նայում եմ միմյանց

ՀՐԱՆՏ

Վարագույր

ԱՐԱՐՎԱ ԾՉՈՐՐՈՐԴ

Առաջին արարվածի տեսարանն է անփոփոխ, միայն ճաշի սեղանի վրա ոչինչ չկա:

ՏԵՍԻԼ 1

ԱՆԱՀԻՏ և ՆԱԶԱՆԻ

ԱՆԱՀԻՏ. (Վարագույրը բարձրանալիս դուրս է գալիս աջ կողմի երկրորդ դռներով, մի աման ձեռքին, վրեն գդալ): Նազանի:

ՆԱԶԱՆԻ. (Գալիս է խորքի դռներով, թևերը ծալած): Հրամանքս:

ԱՆԱՀԻՏ, էլի կա՞ սուպ:

ՆԱԶԱՆԻ. Կա մի քիչ էլ:

ԱՆԱՀԻՏ. Պահիր մայրիկի համար: Տար այս ամանը:

ՆԱԶԱՆԻ. Ուրեմն, կերա՞ վ,

ԱՆԱՀԻՏ.. Վերջապես:

ՆԱԶԱՆԻ. Փառք աստծու: Երեք օր էր խեղճ կնիկը պատառ չէր դրել բերանը: Օ՜հ, ողորմած աստված, չեմ իմանում ինչ պատահեց, որ քո օրհնած տունը տակն ու վրա եղավ: (Գնում է խորքի դռներով, ամանը տանելով):

ԱՆԱՀԻՏ. (Կամացուկ մոտենում է աջ կողմի դռներին, նայում է արանքով, ականջ է դնում, հետո): Հայրի՛կ: (Սպասում է): Երևի քնած է, (հառաչում է, նա դառնում է, նստում ճաշի սեղանի քով և ընկնում մտածողության մեջ):

ՏԵՍԻԼ 2

ԱՆԱՀԻՏ և ՏԻԳՐԱՆ

ՏԻԳՐԱն. (Գալիս է խորքի դռներից: Հագնված է այնպես, ինչպես առաջին արարվածում): Օրիորդ:

ԱՆԱՀԻՏ. (Սթափվելով, ոտքի է կանգնում): Ահ, այդ դո՞ւք եք, պարոն Տիգրան: Շնորհակալ եմ, որ չեք մոռանում:

ՏԻԳՐԱՆ. Ինչպե՞ս է այժմ տիկինը:

ԱՆԱՀԻՏ. Մի փոքր լավ է այսօր, բայց աջ թևը չի կարողանում շարժել: Գիշերը դարձյալ անքուն է անցկացրել: Միայն լուսադեմին մի քիչ քնեց: Առհասարակ, վատ է, վատ է, պարոն Տիգրան:

ՏԻԳՐԱՆ. Իսկ պարոն Սենեքեր՞իմը:

ԱՆԱՀԻՏ. Հայրիկն ավելի վատ դրության մեջ է: Երեկվա տեսարանից հետո մտել է իր սենյակը և ոչ ոքի չի թողնում յուր մոտ: Գիշերվա ընթացքում նա մի քանի անգամ եկավ մայրիկին տեսնելու, նայեց լուռ, գլուխը տարօրինակ շարժեց ու գնաց: Նա էլ չի քնել ամբողջ գիշերը, շարունակ ծխում է, հառաչում ու անցուդարձ անում: Պարոն Տիգրան, նա գիտե ավելի, քան թե մենք, նրան հայտնի է Արտաշեսի մի սարսափելի գաղտնիքը, որ մեզ չի ասում: Նա միայն կրկնում է. «Նա կործանված է, փրկություն չկա»: Եվ այդ խոսքերն են, որ երեկ մայրիկին այնպես հարվածեցին:

ՏԻԳՐԱՆ. (Մտազբաղ, խորհրդավոր): Ո՞րտեղից և ինչպե՞ս կարողացավ նա իմանալ այդ գաղտնիքը:

ԱՆԱՀԻՏ. Ուրեմն, դուք է՞լ գիտեք: Ասացեք, պարոն Տիգրան, աղաչում եմ, ի՞ նչ է այդ:

ՏԻԳՐԱՆ. Չունիմ իրավունք ասելու, Արտաշեսն ինձ կհամարի մատնիչ:

ԱՆԱՀԻՏ. (Հուսահատված): Անգութ մարդիկդ, դուք սիրտ չունիք...

ՏԻԳՐԱն. Օրիորդ, մի՛ հուսահատվեք. հո՛ւյս կա, որ Արտաշեսն հաջող տանի յուր գործը և ազատվի: Մի՛ մտածեք, բոլորը կանցնի:

ԱՆԱՀԻՏ. Այս ամենի մեջ մի բան գոնե մխիթարական է, որ Արտաշեսը Նոյեմզարի հետ ամուսնացած չէ: Դա միակ բանն է, որ սփոփում է մորս:

ՏԻԳՐԱՆ.. Ես չէի ասում ձեզ, որ այդ մի անմիտ բամբասանք է:

ԱՆԱՀԻՏ.. Ոհ, ամոթ բամբասողներին: Ես էլ թեթևամտաբար շտապեցի ասել Ֆլորային և այն փոթորիկն առաջացնել: Բայց ի՞նչ գիտեի, որ նա այդպես սիրում է Արտաշեսին:

ՏԻԳՐԱՆ. Ուրեմն, այդ ճի՞շտ է, որ օրիորդ Ալվանդյանը սիրում է նրան:

ԱՆԱՀԻՏ. Երեկ երեկոյան դեպքից հետո ես նրա մոտն էի: Պետք է տեսնեիք ինչպես փոխվեց խեղճ աղջիկը, երբ ասացի, թե լուրը սուտ է, թե Արտաշեսը ոչինչ կապ չունի այդ Նոյեմզարի հետ, բացի ընկերականից: Նա փաթաթվեց իմ պարանոցին և ուրախությունից արտասվեց:

ՏԻԳՐԱն. Ո՞ւր է այժմ Արտաշեսը:

ԱնԱՀԻՏ. Կարծեմ յուր սենյակում:

ՏԻԳՐԱՆ. Մենա»՞կ:

ԱՆԱՀԻՏ, Ո՞վ գիտե: Շարունակ գալիս են, խորհրդակցում ու գնում: Ամբողջ գիշեր նրա սենյակից ձայներ էին լսվում:

ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Բեմի ետևից): Անահի՛տ, Անահի՜տ... ա՛խ...

ԱՆԱՀԻՏ. Լսո՞ ւմ եք այդ բարձր հառաչանքը: Առաջ այդ չկար:

(Բարձր): Գալիս եմ, հայրիկ: (Ցածր). Պարոն Տիգրան, ես վախենում եմ ծերունու ուղեղի մասին...

ԱԵՆԵՔԵԴԻՄ. (Բեմի ետևից): Անահի՜տ, Անահի՛տ... ախ...

ԱՆԱՀԻՏ. Իսկո՛ւյն, իսկո՛ւյն: (Շտապով գնում է աջ կողմի առաջին դռներով):

ՏԵՍԻԼ 3

ԱՐՏԱՇԵՍ և ՏԻԳՐԱՆ

ՏԻԳՐԱՆ. (Մենակ մնալով, մոտենում է ձախ կողմի դռներին, ականջ է դնում և հետո թեթևակի մի քանի անգամ զարկում դռներին): Կարելի՞ է:

Следующая страница