ԱՐԵՎԱԿ-ի էլեկտրոնային գրադարան

Հեղինակային իրավունքի պատճառով որոնումը կորպուսում հիմնականում սահմանափակվում է միայն առանձին համատեքստերով, ամբողջական տեքստերը մատչելի են միայն սահմանափակ տեքստերի համար (տե՛ս ԱՐԵՎԱԿ 3.0): Ի տարբերություն Կորպուսին, ԱՐԵՎԱԿ-ի էլեկտրոնային գրադարանում ընդգրկված են մի շարք արևելահայերեն դասական գեղարվեստական ստեղծագործություններ, որոնք մատչելի են ամբողջական տեսքով: Ներկայումս գրադարնն ընդգրկում է հայ դասական գրողների 104 տեքստեր (այդ տեքստերի հեղինակները մահացել են ավելի քան 70 տարի առաջ, հետևաբար նրանց վրա չի տարածվում հեղինակային իրավունքը): Գրադարանում ընդգրկվել են միայն այն տեքստերը, որոնք ամբողջովին տեսածրվել և մշակվել են ԱՐԵՎԱԿ-ի նախագծի շրջանակներում: Արևելահայերեն այլ տեքստերի հետ կարելի է ծանոթանալ հետևյալ էլեկտրոնային գրադարանների կայքէջերում՝ www.armenianhouse.org, www.hayeren.hayastan.com, www.literature.ascp.am և այլն:

Տեքստը կարդալուն զուգահեռ կարող եք ծանոթանալ բառերի մեծամասնության բառաձևաբանական վերլուծության և համարժեք անգլերեն թարգմանությունների հետ: Դրա համար անհրաժեշտ է մկնիկը պահել համապատասխան բառի վրա և երկու անգամ սեղմել ձախ ստեղնը:

Տեքստերը հատուկ չեն մշակվել համացանցային բրաուզերում կարդալու համար (վերնագրերի մշակում և այլն), պարունակում են տպագրական և այլ տեսակի վրիպակներ, որոնք հիմնականում առաջացել են տեսածրման և տառաճանաչման ընթացքում: Մենք շնորհակալ կլինենք նման վրիպակների մասին մեզ հաղորդելու համար: