ԱՐԵՎԱԿ 3.0 (2009 թ. մարտ)

Ի համեմատ Կորպուսի երկրորդ թողարկմանը (2008 թ. մարտ) ԱՐԵՎԱԿ 3.0-ում կատարվել են հետևյալ փոփոխությունները.
  • Տեքստերի ավելացում. մոտ 110 մլն. բառամթերք (ԱՐԵՎԱԿ 2.0-ի համեմատ ավելացումը կազմում է մոտ 20%)՝ ընդգրկելով նոր` էլեկտրոնային հաղորդակցության ժանրի տեքստեր:
  • Վիճակագրություն. ավելացվել է բառաձևերի հաճախականությունը ըստ ժանրերի և տասնամյակների, որը մատչելի է մյուս երեք (Որոնում, Ուղեցույց և Գրադարան) հիմնական բաժիններին զուգահեռ:
  • Ներկա թողարկման մեջ հնարավոր է դարձել համատեքստերի ամբողջական ընդլայնումը այն տեքստերի համար, որոնց վրա չեն տարածվում հեղինակային իրավունքները: Մասնավորապես դրանք այն տեքստերն են, որոնց հեղինակները մահացել են ավելի քան 70 տարի առաջ, ինչպես նաև մինչև 1920 թ. տպագրված մամուլի տեքստերը և բանավոր խոսքի ենթակորպուսն ամբողջությամբ (ԱՐԵՎԱԿ 2.0-ում համատեքստի ընդլայնումը սահմանափակված էր 7 նախադասությամբ):
  • Ավելացվել են մի շարք նոր կարևոր քերականական պիտակներ, որոնք զետեղված են Բառային հատկանիշներ բաժնում, Քերականական հատկանիշների պատուհանում: Մասնավորապես ավելացվել են հետևյալ կարգերը՝ տեղանուն, շնչավորություն / անշնչություն, դերանունների տեսակներ, անցողականություն / անանցողականություն և այլ քերականական հատկանիշներ:

Համեմատեք նաև, թե ինչ փոփոխություններ էին կատարվել ԱՐԵՎԱԿ 2.0-ում: